Changes

===ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ===
II գրքում մենք տեսանք, որ շրջանառության ոլորտում կապիտալի ունեցած զուտ ֆունկցիաները — գործառնություններ, որոնց պետք է ձեռնարկի արդյունաբերական կապիտալիստը նախ՝ իր ապրանքների արժեքը իրացնելու համար ու երկրորդ՝ այս արժեքն ապրանքի արտադրատարրերի ետփոխարկելու համար, այսինքն ապրանքային կապիտալի Ա´—Փ—Ա ձևափոխությունների միջնորդավորման գործառնությունները, ուրեմն վաճառքի ու առքի ակտերը, որ այդ ֆունկցիաները ոչ արժեք են ստեղծում ու ոչ էլ հավելյալ արժեք։ Ընդհակառակը, երևաց, որ այն ժամանակը, որ պահանջվում է հիշյալ ֆունկցիաների համար, սահմանափակում է արժեքի ու հավելյալ արժեքի գոյացման պրոցեսը՝ օբեկտիվորեն — ապրանքների վերաբերմամբ ու սուբեկտիվորեն — կապիտալիստների վերաբերմամբ։ Ինչ վերաբերում է ապրանքային կապիտալի ձևափոխությանն ինքնըստինքյան, ապա այս բնականաբար ամենևին չի փոխվում այն բանի հետևանքով, որ նրա մի մասն ապրանքային-առևտրային կապիտալի կերպարանք է ընդունում, կամ որ այն գործառնությունները, որոնցով միջնորդավորվաւմ է ապրանքային կապիտալի ձևափոխությունը, հանդես են գալիս իբրև կապիտալիստների մի առանձին ստորաբաժանման հատուկ զբաղմունք կամ թե իբրև փողային կապիտալի մի մասի բացառիկ ֆունկցիա։ Եթե ապրանքների վաճառքն ու առքը — իսկ ապրանքային կապիտալի Ա´—Փ—Ա ձևափոխությունը հենց սրան է հանգում — բուն իսկ արդյունաբերական կապիտալիստների ձեռքով կատարվելու դեպքում այնպիսի գործառնություններ են ներկայացնում, որոնք ոչ մի արժեք կամ թե հավելյալ արժեք չեն ստեղծում, ապա նրանք արժեք կամ թե հավելյալ արժեք ստեղծող գործառնություններ չեն կարող դաոնալ դառնալ այն պարագայի շնորհիվ, որ փոխանակ արդյունաբերական կապիտալիստների ձեռքով կատարվելու՝ կատարվում են ուրիշ անձերի ձեռքով։ Այնուհետև, եթե հասարակական ամբողջ կապիտալի այն մասը, որը միշտ պետք է տրամադրելի լինի իբրև փողային կապիտալ, որպեսզի վերարտադրության պրոցեսը չընդհատվի շրջանառության պրոցեսի հետևանքով, այլ շարունակական լինի — եթե այս փողային կապիտալը ոչ արժեք ու ոչ էլ հավելյալ արժեք է ստեղծում, ապա նա չի կարող այս հատկությունները ձեռք բերել այն բանի հետևանքով, որ նա, արդյունաբերական կապիտալիստների փոխանակ, կապիտալիստների մի ուրիշ ստորաբաժանման ձեռքով է մշտապես շրջանառության մեջ նետվում միևնույն ֆունկցիաները կատարելու համար։ Թե որչափով վաճառականական կապիտալը կարող է արտադրողական լինել անուղղակիորեն, այս արդեն նշել ենք, և հետագայում այս հարցը դեռ ավելի մանրամասնորեն կհետազոտվի։
Այսպես ուրեմն, ապրանքային-առևտրային կապիտալը — եթե մի կողմ թողնենք այն բոլոր կողմնակի ֆունկցիաները է որոնք կարող են նրա հետ կապակցված լինել, ինչպես ապրանքների պահպանումը, փոխադրումը, զատզատումը, մատնանշումըմասնանշումը, և սահմանափակվենք նրա իսկական ֆունկցիայով, այսինքն գնումով՝ ծախելու նպատակով — այս կապիտալը ոչ արժեք է ստեղծում, ոչ էլ հավելյալ արժեք, այլ լոկ միջնորդավորում է նրանց իրացումը ու սրա հետ միաժամանակ ապրանքների իրական փոխանակությունը, մի ձեռքից մի ուրիշ ձեռք նրանց անցնելը, հասարակական, նյութափոխությունը։ Այնուամենայնիվ, քանի որ արդյունաբերական կապիտալի շրջանառության փուլը վերարտադրության պրոցեսի մի փուլն է կազմում ճիշտ այնպես, ինչպես և ինքն արտադրությունը, ապա շրջանառության պրոցեսում ինքնուրույնորեն գործող կապիտալը ճիշտ նմանապես պետք է տարեկան միջին շահույթ տա, ինչպես այդ տալիս է արտադրության տարբեր ճյուղերում գործող կապիտալը։ Եթե վաճառականական կապիտալը տոկոսապես մի ավելի բարձր միջին շահույթ տար, քան արդյունաբերական կապիտալն է տալիս, ապա արդյունաբերական կապիտալի մի մասը կփոխարկվեր վաճառականական կապիտալի։ Եթե մի ավելի ցածր միջին շահույթ տար, ապա հակառակ պրոցեսը տեղի կունենար, այսինքն վաճառականական կապիտալի մի մասը արդյունաբերական կապիտալի կփոխարկվեր։ Կապիտալի ոչ մի տեսակը չի կարող իր կոչումը, իր ֆունկցիան փոխել ավելի մեծ հեշտությամբ, քան այդ կարող է անել վաճառականական կապիտալը։
Որովհետև վաճառականական կապիտալն ինքը ոչ մի հավելյալ արժեք չի արտադրում, ապա պարզ է, որ այն հավելյալ արժեքը,որ նրան բաժին է ընկնում միջին շահույթի ձևով, ամբողջ արտադրողական կապիտալի կողմից արտադրված հավելյալ արժեքի մի մասն է ներկայացնում։ Բայց հիմա հարցը հետևյալն է. վաճառականական կապիտալն ի՞նչպես է իր կողմը քաշում իրեն բաժին ընկնող մասն այն հավելյալ արժեքից կամ թե շահույթից, որ արտադրողական կապիտալն է արտադրել։
Այս է առևտրային շահույթի իրացումն ապրանքների գնի հավելուրդի միջոցով, ինչպես որ այս առաջին հայացքից ներկայանում է երևույթքի մեջ։ Եվ իրոք այս ամբողջ պատկերացումը, թե շահույթն առաջ է գալիս ապրանքների գնի մի անվանական բարձրացումից, կամ թե ապրանքներն իրենց արժեքից բարձր ծախելուց, այս ամբողջ պատկերացումը ծագել է առևրային կապիտալի հետ կապված դիտողություններից։
Սակայն հարցն ավելի մոտից քննելիս պարզվում է, որ այս լոկ երևույթք է և որ, արտադրության կապիտալիստական եղանակն իշխող ենթադրելով, առևտրային շահույթն իրանում է ոչ այս եղանակով (այստեղ խոսքը միշտ վերաբերում է միջին մեծություններին ու ոչ թե առանձին դեպքերին)։ Մենք ինչո՞ւ ենք ենթադրում, թե ապրանքի առևտրականն իր ապրանքների համար, ասենք, 10%-անոց շահույթ կարող է իրացնել այն ժամանակ միայն, երբ նա հիշյալները սրանց արտադրության գներից 10% բարձր է ծախում։ Որովհետև մենք ընդունել ենք, որ այս ապրանքներն արտադրողը, արդյունաբերական կապիտալիստը (որն իբրև արդյունաբերական կապիտալի անձնավորում արտաքին աշխարհի հանդեպ միշտ իբրև «արտադրող» է հանդես գալիս), վաճառականին հիշյալները ծախել է սրանց արտադրության գներով։ Եթե ապրանքների այն առքագինը, որ վճարել է ապրանքի առևտրականը, հավասար է նրանց արտադրության գներին, վերջին հաշվով հավասար է նրանց արժեքներին, այնպես որ ուրեմն ապրանքների արտադրության գինը, վերջին հաշվով նրանց արժեքը, վաճառականի համար արտադրության ծախքն է ներկայացնում, ապա նրա առքագնի նկատմամբ նրա վաճառագնի ունեցան ավելցուկը,— իսկ նրա շահույթի աղբյուրը հենց միայն այս տարբերությունն է կազմում,— պետք է իրոք ապրանքների առևտրային գնի՝ նրանց արտադրության գնի նկատմամբ ունեցած ավելցուկը լինի, և վերջին հաշվով վաճառականը պետք է բոլոր ապրանքները ծախի սրանց արժեքներից բարձր։ Բայց մենք իծչո՞ւ ինչո՞ւ ընդունեցինք, որ արդյունաբերական կապիտալիստն ապրանքները վաճառականին ձախում է սրանց արտադրության գներով։ Կամ թե, ավելի շուտ, ի՞նչ էր ենթադրվում այս ընդունելիս։ Այն, որ առևտրային կապիտալը (այստեղ մենք սրա հետ գործ ունենք դեռ իբրև ապրանքային-առևտրային կապիտալի հետ միայն) չի մասնակցում շահույթի ընդհանրական նորմայի գոյացմանը։ Շահույթի ընդհանրական նորմայի վերլուծման ժամանակ մենք անհրաժեշտորեն այս ենթադրությունից էինք ելնում նախ՝ այն պատճառով, որ առևտրային կապիտալն իբրև այսպիսին այն ժամանակ դեռ գոյություն չուներ մեզ համար, և երկրորդ՝ այն պատճառով, որ անհրաժեշտ էր միջին շահույթը և ուրեմն շահույթի ընդհանրական նորման ամենից առաջ պարզաբանել իբրև հավասարեցում այն շահույթների կամ թե հավելյալ արժեքների, որոնք իսկապես արտադրվում են արտադրության տարբեր ոլորտների արդյունաբերական կապիտալների կողմից։ Վաճառականական կապիտալի դեպքում մենք գործ ունենք, ընդհակառակը, մի այնպիսի կապիտալի հետ, որը շահույթին մասնակցում է՝ առանց մասնակցելու սրա արտադրությանը։ Հետևաբար այժմ հարկավոր է առաջվա շարադրանքը լրացնել։
Ենթադրենք, թե տարվա ընթացքում կանխավճարված արդյունաբերական ամբողջ կապիտալը = 720 c + 180 v = 900 (ասենք, միլիոն ֆ. ստ.), իսկ m´ = 100%։ Ուրեմն արդյունքը = 720 c + 180 v + 180 m։ Եթե մենք այնուհետև այս արդյունքը կամ թե արտադրված ապրանքային կապիտալն անվանենք Ա, ապա նրա արժեքը կամ թե արտադրության գինը (որովհետև այս երկուսը, ապրանքների ամբողջությունը վերցնելիս, համընկնում են) = 1 080, իսկ շահույթի նորման 900-անոց ամբողջ կապիտալի համար = 20%։ Վերևում շարադրածի համաձայն, այս 20%-ը շահույթի միջին նորման է, որովհետև հավելյալ արժեքն այստեղ հաշված է ոչ թե հատուկ կառուցվածք ունեցող այս կամ այն կապիտալի նկատմամբ, այլ միջի կառուցվածք ունեցող արդյունաբերական ամբողջ կապիտալի նկատմամբ։ Այսպիսով ուրեմն, Ա = 1 080, և շահույթի նորման = 20%։ Բայց մենք հիմա ընդունենք, որ 900 ֆ. ստ. արդյունաբերական կապիտալին 100 ֆ. ստ. վաճառականական կապիտալ է միանում, որը համապատասխան իր մեծության նույնպիսի բաժին ունի շահույթի մեջ, ինչպես և արդյունաբերական կապիտալը։ Ենթադրության համաձայն այս վաճառականական կապիտալը 1 000-անոց ամբողջ կապիտալի <math>\frac{1}{10}</math>-ն։ Ուրեմն 180-անոց ամբողջ հավելյալ արժեքից նրան բաժին է ընկնում <math>\frac{1}{10}</math>-ը և այսպիսով նա սրանում է 18%-անոց նորմայով մի շահույթ։ Հետևաբար, ամբողջ կապիտալ ի կապիտալի մնացած <math>\frac{9}{10}</math>-ին բաժին ընկնող շահույթը փաստորեն արդեն = 162 միայն, կամ թե 900-անոց կապիտալի վրա հաշված՝ նույնպես = 18%։ Այսպիսով ուրեմն, այն գիծըգինը, որով 900-անոց արդյունաբերական կապիտալի տերերի կողմից Ա-ն ծախվում է ապրանքի առևտրականներին, 720 c + 180 v + 162 m = 1 062։ Հետևաբար, եթե վաճառականն իր 100-անոց կապիտալի վրա ավելացնում է 18%-անոց միջին շահույթը, ապա նա ապրանքը ծախում է 1 062 + 18 = 1 080-ով, այսինքն նրա արտադրության գնով կամ թե,— ամբողջ ապրանքային կապիտալը նկատի ունենալով,— նրա արժեքով, թեև նա իր շահույթը ձեռք է բերում միմիայն շրջանառության մեջ ու սրա միջոցով և այն ավելցուկի հետևանքով, որն ստացվում է ապրանքն ավելի բարձր գնով ծախելուց, քան նրա առքագինն է։ Բայց այնուամենայնիվ նա ապրանքը չի ծախում նրա արժեքից բարձր կամ թե նրա արտադրության գնից բարձր՝ հենց այն պատճառով, որ նա այդ ապրանքն արդյունաբերական կապիտալիստից գնել է նրա արժեքի էլ ցած կամ թե նրա արտադրության գնից պակաս գներով։
Այսպիսով ուրեմն, վաճառականական կապիտալը որոշակի կերպով մասնակցում է շահույթի ընդհանրական նորմայի գոյակցմանը՝ համապատասխան այն բաժնի, որ ինքը կազմում է ամբողջ կապիտալի մեջ։ Հետևաբար, եթե տվյալ դեպքում ասվում է, թե շահույթի միջին նորման = 18%, ապա սա կլիներ = 20%, եթե ամբողջ կապիտալի <math>\frac{1}{10}</math>-ը վաճառականական կապիտալ չլիներ, և սրա հետևանքով շահույթի ընդհանրական նորման <math>\frac{1}{10}</math>-ով չիջներ։ Սրա հետ միասին մեջտեղ է գալիս նաև արտադրության գծի գնի մի ավելի ճշգրիտ, սահմանափակիչ որոշում։ Արտադրության գին ասելով առաջվա նման պետք է հասկանալ ապրանքի գինը, այսինքն նրա վրա կատարած ծախքը (նրա մեջ պարունակվող հաստատուն + փոփոխուն կապիտալի արժեքը) + սրանց հասանելի միջին շահույթը= 18%, ապա սա կլիներ = 20%, եթե ամբողջ կապիտալի <math>\frac{1}{10}</math>-ը վաճառականական կապիտալ չլիներ, և սրա հետևանքով շահույթի ընդհանրական նորման <math>\frac{1}{10}</math>-ով չիջներ։ Արա հետ միասին մեջտեղ է գալիս նաև շահույթը։ Բայց այս շահույթը հիմա որոշվում է այլ կերպ։ Նա որոշվում է այն ամբողջ շահույթով, որ ստեղծում է արտադրողական ամբողջ կապիտալը. բայց ամբողջ շահույթը հաշվվում է ոչ թե այս ամբողջ արտադրողական կապիտալի նկատմամբ, այնպես որ, եթե սա վերևինի նման = 900, իսկ շահույթը = 180, ապա շահույթի միջին նորման = <math>\frac{180}{900}</math> = 20%, այլ հաշվվում է ամբողջ արտադրողական կապիտալի + առևտրային կապիտալի նկատմամբ, այնպես որ, եթե արտադրողական կապիտալը 900 է, և առևտրային կապիտալը՝ 100, ապա շահույթի միջին նորման = <math>\frac{180}{1 \ 000}</math> = 18%։ Այսպիսով ուրեմն , արտադրության գինը = k (ծախքը) + 18, փոխանակ = լինելու k + 20-ի։ Շահույթի միջին նորմայի մեջ արդեն հաշվված է ամբողջ շահույթի այն մասը, որ բաժին է ընկնում առևտրային կապիտալին։ Հետևաբար, ամբողջ ապրանքային կապիտալի իրական արժեքը կամ թե արտադրության գինը = k + p + h (որտեղ h-ն առևտրային շահույթն է)։ Այսպիսով ուրեմն, արտադրության գինը կամ թե այն գինը, որով ծախում է արդյունաբերական կապիտալիստն իբրև այսպիսին, ավելի փոքր է, քան ապրանքի իրական արտադրության գինը. կամ եթե մենք ապրանքների ամբողջությունն ենք նկատի ունենում, ապա այն գները, որով արդյունաբերական կապիտալիստների դասակարգն է ծախում իր ապրանքները, ավելի փոքր են, քան նրանց արժեքները։ Այսպես է վերևի դեպքում։ 900 (ծախք) + 900-ին հասանելի 18%, կամ թե 900 + 162 = 1 062։ Հիմա, երբ վաճառականն այն ապրանքը, որ նրա վրա 100 է նստել, ծախում է 118-ով, անշուշտ 18% վրադիր է գալիս, բայց որովհետև այն ապրանքը, որ նա 100-ով է գնել, 118 արժե, ապա այս նշանակում է, որ նա այդ ապրանքը ծախում է նրա արժեքից ոչ բարձր։ Մենք արտադրության գին արտահայտությունը կշարունակենք գործածել վերևում շարադրած ավելի նեղ իմաստով։ Այս դեպքում պարզ է, որ արդյունաբերական կապիտալիստի շահույթը հավասար է ապրանքի արտադրության գնի՝ նրա արտադրության ծախքի նկատմամբ ունեցած ավելցուկին, և որ առևտրային շահույթը տարբերվում է այս արդյունաբերական շահույթից, հավասար լինելով այն ավելցուկին, որ վաճառագինն ունենում է ապրանքի արտադրության գնի նկատմամբ, որը նրա առքագինն է վաճառականի համար։ Բայց պարզ է, որ ապրանքի իրական գինը = նրա արտադրության գնին + առևտրային (վաճառականական) շահույթը։ Ինչպես որ արդյունաբերական կապիտալը իրացնում է միմիայն այն շահույթը, որն, իբրև հավելյալ արժեք արդեն պարունակվում է ապրանքի արժեքի մեջ, այնպես էլ առևտրային կապիտալն է այն լոկ իրացնում, որովհետև ամբողջ հավելյալ արժեքը կամ շահույթը դեռ իրացված չէ ապրանքի այն գնի մեջ, որ իրացրել է արդյունաբերական կապիտալը<ref>Ջոն Բելլերս։</ref>։ Այսպիսով ուրեմն, վաճառականի վաճառագինն առքագնից բարձր է լինում ոչ թե այն պատճառով, որ վաճառագինը բարձր է ամբողջ արժեքից, այլ այն պատճառով, որ նրա առքագինն ամբողջ արժեքից ցածր է։
Ուրեմն վաճառականական կապիտալը մասնակցում է հավելյալ արժեքը միջին շահույթի հավասարեցնելու պրոցեսին, թեև չի մասնակցում այս հավելյալ արժեքի արտադրությանը։ Ուստի շահույթի ընդհանրական նորման արդեն պարունակում է իր մեջ հավելյալ արժեքից արվող մի հանուրդ, որը բաժին է ընկնում վաճառականական կապիտալին, ուրեմն՝ արդյունաբերական կապիտալի շահույթից արվող մի հանուրդ։
Մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելիս՝ վաճառականական կապիտալի հարաբերական ծավալը (այստեղ, սակայն, բացառություն է կազմում կապիտալի մի այլասերված տեսակը՝ մանրածախ առևտրականների կապիտալը) հակառակ հարաբերության մեջ է գտնվում նրա պտույտի արագության նկատմամբ, ուրեմն հակառակ հարաբերության մեջ է գտնվում վերարտադրության պրոցեսի թափի նկատմամբ ընդհանրապես։ Գիտական վերլուծության ընթացքում իբրև շահույթի ընդհանրական նորմայի գոյացման ելակետ հանդես են գալիս արդյունաբերական կապիտալներն ու նրանց մրցումը, և հետո միայն այս ճշտվում, լրացվում ու կերպափոխվում է վաճառականական կապիտալի միգամածության հետևանքով։ Պատմական զարգացման պրոցեսում իրերի ընթացքը ճիշտ հակառակ բնույթ է կրում։ Առևտրային կապիտալն է, որ առաջին անգամ ավելի կամ պակաս չափով ապրանքների գները որոշում է նրանց արժեքներով, և վերարտադրության պրոցեսը միջնորդավորող շրջանառության ոլորտն է, որտեղ առաջին անգամ շահույթի մի ընդհանրական նորմա է գոյանում։ Սկզբնապես առևտրային շահույթով է որոշվում արդյունաբերական շահույթը։ Եվ հետո միայն, երբ արտադրության կապիտալիստական եղանակն արմատացել է և արտադրողն ինքը վաճառական է դարձել, առևտրային շահույթը վեր է ածվում ամբողջ հավելյալ արժեքի այն համապատասխան մասին, որ բաժին է ընկնում առևտրային կապիտալին, իբրև վերարտադրության հասարակական պրոցեսում զբաղված ամբողջ կապիտալի մի համապատասխան մասի։
Քննելով շահույթների լրացուցիչ հավասարեցումը, որ առաջ է գալիս վաճառականական կապիտալի միջամտության հետևանքով, մենք գտանք, որ ապրանքի արժեքի մեջ վաճառականի կանխավճարած փողային կապիտալին պատկանող ոչ մի ավելադիր տարր չէ մտնում, որ գնի այն վրադիրը, որի շնորհիվ վաճառականը ձեռք է բերում իր շահույթը, հավասար է լոկ ապրանքի արժեքի այն մասին, որն արտադրողական կապիտալը չի հաշվել ապրանքի արտադրության գնի մեջ, դուրս է թողել։ Այս փողային կապիտալի վերաբերմամբ հարցը դրվում է նույնպես, ինչպես և արդյունաբերական կապիտալիստի հիմնական կապիտալի վերաբերմամբ, որչափով որ սա չի սպառված, հետևաբար սրա արժեքն ապրանքի արժեքի ոչ մի տարրը դեռ չի կազմում։ Այսինքն՝ ապրանքային կապիտալին տված իր առքագնով է, որ վաճառականը փոխհատուցում է ապրանքային կապիտալի արտադրության գինը փողով = Փ։ Նրա վաճառագինը, ինչպես առաջ ենք պարզաբանել, = Փ + ΔՓ, ընդորում ΔՓ-ն արտահայտում է ապրանքների գնի այն վրադիրը, որը որոշվում է շահույթի ընդհանրական նորմայով։ Ուրեմն, եթե նա ձախում ծախում է ապրանքը, ապա բացի ΔՓ-ից, նրա մոտ է ետհոսում այն սկզբնական փողային կապիտալը, որ նա կանխավճարել էր ապրանքներ գնելու համար։ Այստեղ կրկին երևան է գալիս այն պարագան, որ նրա փողային կապիտալը ոչ այլ ինչ է ընդհանրապես, բայց եթե արդյունաբերական կապիտալիստի ապրանքային կապիտալ, որը փողային կապիտալի է փոխարկվել, իսկ սա նույնքան քիչ կարող է ազդել այս ապրանքային կապիտալի արժեքի մեծության վրա, որքան և այն դեպքում, եթե վերջինս վաճառականի փոխարեն ծախվեր ուղղակի վերջին սպառորդին։ Նա փաստորեն լոկ կռահում է վերջինիս կողմից արվող վճարումը։ Սակայն այս ճիշտ է այն դեպում միայն, եթե, ինչպես այդ մինչև այժմ ընդունել ենք, վաճառականը ոչ մի ծախս չունի, կամ թե նա, բացի այն փողային կապիտալից, որ պետք է կանխավճարի արտադրողներից ապրանք գնելու համար, ոչ մի ուրիշ կապիտալ, շրջանառու կամ հիմնական կապիտալ չպետք է կանխավճարի ապրանքների ձևափոխության, նրանց առուծախի պրոցեսում։ Սակայն հարցն այդպես չի լուծվում, ինչպես որ մենք այդ տեսանք շրջանառության ծախքերի քննության ժամանակ (II գիրք, VI գլուխ)։ Եվ շրջանառության այս ծախքերը մասամբ ներկայանում են իբրև այնպիսի ծախքեր, որոնց կատարումը վաճառականը գնելու է շրջանառության այլ գործակալների վրա, մասամբ էլ իբրև այնպիսի ծախքեր, որոնք առաջ են գալիս անմիջաբար նրա մասնահատուկ գործից։
Ինչ տեսակի էլ որ լինեն շրջանառության այս ծախքերը,— ծագելիս լինեն զուտ վաճառականական գործից իբրև այսպիսուց, ուրեմն պատկանելիս լինեն վաճառականի մասնահատուկ շրջանառության ծախքերին, թե ներկայացնելիս լինեն ծախքեր, որոնք առաջ են գալիս լրացուցիչ, շրջանառության պրոցեսում շարակցվող արտադրական այնպիսի պրոցեսներից, ինչպես առաքումը, տրանսպորտը, պահպանումը և այլն,— նրանք վաճառականի կողմում, բացի ապրանքների գնման համար կանխավճարած փողային կապիտալից, միշտ ենթադրում են մի ավելադիր կապիտալ, որ կանխավճարվում է շրջանառության այս միջոցների գնման ու վճարման համար։ Որչափով որ ծախքի այս տարրը շրջանառու կապիտալից է կազմված, նա իբրև ավելադիր տարր ամբողջովին մտնում է ապրանքների վաճառագնի մեջ, իսկ որչափով հիմնական կապիտալից է կազմված, իբրև ավելադիր տարր մտնում է վաճառագնի մեջ իր մաշվածքի չափով. բայց նա մտնում է իբրև մի տարր, որը մի անվանական արժեք է կազմում, եթե նույնիսկ նա շրջանառության զուտ վաճառականական ծախքերի նման ապրանքի ոչ մի իրական արժեքային հավելուրդ չի կազմում։ Բայց շրջանառու լինի թե հիմնական, միևնույն է, այս ամբողջ ավելադիր կապիտալը մասնակցում է շահույթի ընդհանրական նորմայի գոյացմանը։
Շրջանառության զուտ վաճառականական ծախքերը (ուրեմն բացառելով առաքման, տրանսպորտի, պահպանման և այլոց համար արվող ծախքերը) հանգում են այն ծախքերին, որոնք անհրաժեշտ են ապրանքի արժեքն իրացնելու համար, արժեքն ապրանքից փող, կամ թե փողից ապրանք դարձնելու, նրանց փոխանակությունն իրականացնելու համար։ Ընդսմին բոլորովին մի կողմ են թողնվում արտադրության որոշ պրոցեսները, որոնք կարող են շարունակվել շրջանառության ակտի ժամանակ և որոնցից միանգամայն անջատ կարող է գոյություն ունենալ վաճառականական ձեռնարկությունը, ինչպես որ իրականում, օրինակ, իսկական տրանսպորտի արդյունաբերությունն ու առաքումը կարող են առևտրից լիովին տարբեր արդյունաբերության ճյուղեր լինել և են, այլ և գնելի ու վաճառելի ապրանքները կարող են պառկած մնալ դոկերում ու հասարակական այլ շենքերում, իսկ սրանից առաջացող ծախքերը վաճառականի վրա են հաշվվում երրորդ անձերի կողմից, որչափով որ նա պետք է կանխավճարի հիշյալները։ Այս բոլորը տեղի է ունենում բուն խոշոր առևտրի մեջ, որտեղ վաճառականական կապիտալը երևան է գալիս ամենազուտ ու մյուս ֆունկցիաների հետ ամենից քիչ միախառնված կերպարանքով։ Փոխադրիչ ձեռնարկուն, երկաթուղու կառավարիչը, նավատերը բոլորովին վաճառականներ չեն «վաճառականներ» չեն։ Այն ծախքերը, որ մենք այստեղ քննում ենք, գնման ու վաճառքի ծախքեր են։ Մենք առաջ արդեն նշել ենք, որ նրանք հանգում են հաշվարկման, մատյաններ վարելու, թղթակցության, շուկայի ծախքերին և այլն։ Այն հաստատուն կապիտալը, որ պահանջվում է սրա համար, ներկայացվում է գրասենյակի, թղթի, փոստանիշի մեջ և այլն։ Մյուս ծախքերը հանգում են այն փոփոխուն կապիտալին, որը կանխավճարվում է ւառևտրային առևտրային վարձու բանվորներ աշխատեցնելու համար (առաքման ծախքերը, տրանսպորտի ծախքերը, մաքսային կանխամուծանքները և այլն կարող են մասամբ այնպես դիտվել, որ իբր վաճառականը հիշյալները կանխավճարում է ապրանքների գնման համար, և որ նրանք այնպիսի ծախքեր են, ուրեմն, վաճառականի համար, որոնք մտնում են առքագնի մեջ)։
Այս բոլոր ծախքերն արվում են ոչ թե ապրանքների սպառողական արժեքի արտադրության պրոցեսում, այլ նրանց արժեքի իրացման ժամանակ. նրանք զուտ շրջանառության ծախքեր են։ Նրանք մտնում են ոչ արտադրության անմիջական պրոցեսի մեջ, այլ շրջանառության պրոցեսի մեջ, ուրեմն և վերարտադրության ամբողջ պրոցեսի մեջ։
Այս ծախքերի միակ մասը, որ մեզ այստեղ հետաքրքրում է, փոփոխուն կապիտալի վրա ծախսվող մասն է (բացի սրանից պետք էր հետազոտել հետևյալը. առաջին առաջին՝ թե ի՞նչպես այն օրենքը, ըստ որի միմիայն անհրաժեշտ աշխատանքն է մտնում ապրանքի արժեքի մեջ, իր ուժը պահպանում է շրջանառության պրոցեսում։ Երկրորդ՝ թե ի՞նչ արտահայտություն է ստանում կուտակումը վաճառականական կապիտալի մոտ։ Երրորդ՝ թե վաճառականական կապիտալն ի՞նչպես է գործում հասարակության ամբողջ վերարտադրության իրական պրոցեսի մեջ)։
Այս ծախքերն առաջ են գալիս արդյունքի՝ իբրև ապրանքի՝ տնտեսական ձևից։
Եթե այն բանվորական ժամանակը, որ արդյունաբերական կապիտալիստներն իրենք կորցնում են՝ իրենց ապրանքներն անմիջաբար միմյանց ծախելու համար — ուրեմն, օբեկտիվորեն ասած, ապրանքների պտուտաժամանակը –– այս ապրանքներին ամենևին ոչ մի արժեք չի միակցում, ապա պարզ է, որ այս բանվորական ժամանակը մի այլ բնույթ չի ստանում այն բանի հետևանքով, որ արդյունաբերական կապիտալիստի փոխարեն բաժին է ընկնում վաճառականին։ Ապրանքի (արդյունքի) փոխարկումը փողի ու փողի փոխարկումն ապրանքի (արտադրամիջոցների) արդյունաբերական կապիտալի անհրաժեշտ ֆունկցիան է և հետևաբար կապիտալիստի անհրաժեշտ գործառնությունն է, կապիտալիստի, որն իրոք ներկայացնում է լոկ անձնավորված, սեփական գիտակցությամբ ու կամքով օժտված կապիտալ։ Բայց այս ֆունկցիաները ոչ արժեքն են շատացնում, ոչ էլ հավելյալ արժեք են ստեղծում։ Կատարելով այս գործառնությունները կամ թե շարունակելով իրագործել կապիտալի ֆունկցիաները շրջանառության ոլորտում նրանից հետո, երբ արտադրողական կապիտալիստը դադարել է այս անելուց, վաճառականը լոկ փոխարինում է արդյունաբերական կապիտալիստին։ Այս գործառնությունների համար պահանջվող բանվորական ժամանակը գործադրվում է կապիտալի վերարտադրության պրոցեսի անհրաժեշտ գործառնությունների վրա, բայց ոչ մի արժեք չի միակցում։ Եթե վաճառականը չկատարեր այս գործառնությունները (ուրեմն և չգործադրեր նրանց համար պահանջվող բանվորական ժամանակը), ապա նա իր կապիտալը չէր գործադրի իբրև արդյունաբերական կապիտալի շրջանառության գործակալ, չէր շարունակի արդյունաբերական կապիտալիստի ընդհատված ֆունկցիան և հետևաբար իբրև կապիտալիստ pro rata [համապատասխան] իր կանխավճարած կապիտալին բաժին էլ չէր ունենա շահույթի այն մասսայի մեջ, որն արտադրվում է արդյունաբերական կապիտալիստների դասակարգի կողմից։ Ուստի հավելյալ արժեքի մասսայի մեջ բաժին ունենալու համար, իր կանխավճարած գումարի արժեքն իբրև կապիտալ մեծացնելու համար առևտրային կապիտալիստը կարիք չունի բանեցնելու ոչ մի վարձու բանվոր։ Եթե նրա ձեռնարկությունն ու նրա կապիտալը փոքր են, նա հենց ինքը կարող է լինել այն միակ բանվորը, որին ինքը բանեցնում է։ Նա վարձատրվում է շահույթի այն մասով, որը նրա համար գոյանում է ապրանքների առքագնի ու նրանց իրական արտադրության գնի միջև եղած տարբերությունից։
Մյուս կողմից, կարող է պատահել նաև, որ վաճառականի կանխավճարած կապիտալի փոքր չափերի դեպքում այն շահույթը, որ նա իրացնում է, ամենևին ավելի մեծ չլինի, կամ թե նույնիսկ ավելի փոքր լինի, քան ավելի լավ վարձատրվող մի հմուտ վարձու բանվորի աշխատավարձն է։ Իրոք, նրա կողքին գործում են, արտադրողական կապիտալիստների անմիջական առևտրային գործակալներ, գնորդներ, վաճառորդներ, կոմմի-վոյաժերներ, որոնք միևնույն կամ թե ավելի, մեծ եկամուտներ են կորզում, լինի այս՝ աշխատավարձի ձևով կամ թե շահույթի մի որոշ մասի ձևով, որ ստացվում է յուրաքանչյուր վաճառքից (պարեն, տանտյեմ)։ Առաջին դեպքում վաճառականն առևտրային շահույթը գանձում է իբրև ինքնուրույն կապիտալիստ. մյուս դեպքում գործակատարին, արդյունաբերական կապիտալիստի վարձու բանվորին վճարվում է շահույթի մի մասը, լինի այս՝ աշխատավարձի ձևով կամ թե այն արդյունաբերական կապիտալիստի շահույթի մի համամասնական բաժնի ձևով, որի անմիջական գործակալն է նա, իսկ կապիտալիստը գրպանում է այս դեպքում ինչպես արդյունաբերական, այնպես և առևտրային շահույթը։ Թեև իրեն՝ շրջանառության գործակալին, իր եկամուտը կարող է սովորական աշխատավարձ թվալ, մի վճար, որ նրան արվում տրվում է իր կատարած աշխատանքի համար, և թեև այնտեղ, որտեղ այսպես չի թվում, նրա շահույթի չափը կարող է հավասարվել մի ավելի լավ վարձատրվող բանվորի աշխատավարձին միայն, բայց այս բոլոր դեպքերում նրա եկամուտը ծագում է լոկ առևտրային շահույթից։ Այս նրանից է առաջ գալիս, որ նրա աշխատանքն արժեք ստեղծող աշխատանք չէ։
Շրջանառության գործառնության տևողության երկարացումն արդյունաբերական կապիտալիստի համար ներկայացնում է 1) անձնապես ժամանակի կորուստ, որչափով որ այս նրան խանգարում է իր ֆունկցիան կատարելու իբրև բուն իսկ արտադրության պրոցեսի կառավարիչ. 2) այն, որ նրա արդյունքը փողի կամ ապրանքի ձևով ավելի երկար է մնում շրջանառության պրոցեսում, այսինքն մի այնպիսի պրոցեսում, որտեղ այդ արդյունքի արժեքը չի աճում և որտեղ ընդհատվում է արտադրության անմիջական պրոցեսը։ Որպեսզի սա չընդհատվի, ապա կամ պետք է արտադրությունը չսահմանափակվի, կամ թե լրացուցիչ փողային կապիտալ կանխավճարվի, որ արտադրության պրոցեսը միշտ միևնույն մասշտաբով շարունակվի։ Համենայն դեպս այս հանգում է այն բանին, որ կամ մինչայժմյան կապիտալով ավելի փոքր շահույթ է ձեռք բերվում, կամ թե պետք է լինում լրացուցիչ փողային կապիտալ կանխավճարելու, որ մինչայժմյան շահույթն ստացվի։ Արդ, այս բոլոր պայմանները չեն փոխվում, եթե արդյունաբերական կապիտալիստի տեղ վաճառականն է հանդես գալիս։ Փոխանակ այն բանի, որ արդյունաբերողն ավելի շատ ժամանակ գործադրի շրջանառության պրոցեսում, այն գործադրում է վաճառականը։ Փոխանակ այն բանի, որ արդյունաբերողն ստիպված լինի լրացուցիչ կապիտալ կանխավճարելու շրջանառության համար, այս կանխավճարում է վաճառականը, կամ — որ միևնույնին է հանգում — փոխանակ այն բանի, որ արդյունաբերական կապիտալի մեծ մասը մշտապես պտույտ գործի շրջանառության պրոցեսում, վաճառականի կապիտալն է ամբողջովին արգելափակվում նրա մեջ, և փոխանակ այն բանի, որ արդյունաբերական կապիտալիստն ավելի փոքր շահույթ արտադրի, նա ստիպված է չինում լինում իր շահույթի մի մասն ամբողջովին զիջելու վաճառականին։ Որչափով որ վաճառականական կապիտալը սահմանափակված է մնում այն շրջանակներում, որոնցում նա անհրաժեշտ է, տարբերությունը լոկ այն է լինում, որ կապիտալի ֆունկցիայի այս բաժանման հետևանքով ավելի քիչ ժամանակ է գործադրվում բացառապես շրջանառության պրոցեսի վրա, ավելի փոքրաքանակ լրացուցիչ կապիտալ է կանխավճարվում նրա համար և ամբողջ շահույթի այն կորուստը, որ հանդես է գալիս առևտրային շահույթի ձևով, ավելի փոքր է լինում, քան այլապես կլիներ։ Եթե մեր վերևի օրինակում 720 c + 180 v + 180 m կապիտալը, որի կողքին գոյություն ունի 100-անոց մի վաճառականական կապիտալ, արդյունաբերական կապիտալիստին տալիս է 162-անոց կամ թե 18% մի շահույթ, հետևաբար շահույթը նվազում է 18-ով, ապա եթե գոյություն չունենար այս ինքնուրույն վաճառականական կապիտալը, անհրաժեշտ լրացուցիչ կապիտալը գուցե կազմեր 200, և մենք այն ժամանակ իբրև արդյունաբերական կապիտալիստի կանխավճարում 900-ի փոխարեն կունենայինք 1 100, հետևաբար 180-անոց հավելյալ արժեքի դեպքում կստանայինք շահույթի միմիայն 16<math>\frac{4}{11}</math>%-անոց մի նորմա։
Եթե արդյունաբերական կապիտալիստը, որն իր սեփական վաճառականն է, հիմա բացի այն լրացուցիչ կապիտալից, որով նա նոր ապրանք է գնում՝ նախքան շրջանառության մեջ գտնվող իր արդյունքը նորից կփոխարկվի փողի, իր ապրանքային կապիտալի արժեքի իրացման համար, ուրեմն շրջանառության պրոցեսի համար դարձյալ կապիտալ է կանխավճարել հիշյալից զատ (գրասենյակի ծախքեր ու առևտրային բանվորների վարձ), ապա այս երկու կապիտալները թեև լրացուցիչ կապիտալներ են, բայց ոչ մի հավելյալ արժեք չեն ստեղծում։ Նրանք պետք է ապրանքների արժեքից փոխհատուցվեն, որովհետև այս ապրանքների արժեքի մի որոշ մասը պետք է նորից շրջանառության այս ծախքերին վերածվի. սակայն սրա հետևանքով ոչ մի լրացուցիչ հավելյալ արժեք չի կազմվում։ Հասարակության ամբողջ կապիտալի վերաբերմամբ այս փաստորեն հանգում է այն բանին, որ նրա մի մասը պահանջվում է այնպիսի երկրորդական գործառնությունների համար, որոնք արժեքի մեծացման պրոցեսի մեջ չեն մտնում, և որ հասարակական կապիտալի այս մասը միշտ պետք է վերարտադրվի այս նպատակների համար։ Սա հետևանքով առանձին կապիտալիստների համար ու արդյունաբերական կապիտալիստների ամբողջ դասակարգի համար շահույթի նորման նվազում է, մի հետևանք, որ առաջ է գալիս ամեն անգամ լրացուցիչ կապիտալ միակցելուց, որչափով որ այս պահանջվում է փոփոխուն կապիտալի գոյություն, ունեցող մասսան շարժման մեջ դնելու համար։
Որչափով որ առևտրային կապիտալիստը բուն շրջանառություն հետ կապված այս լրացուցիչ ծախքերն արդյունաբերական կապիտալիստի վրայից վերցնելով ինքն է ստանձնում, դարձյալ շահույթի նորմայի այս նվազումն է տեղի ունենում, միայն ավելի փոքր աստիճանով ու այլ ճանապարհով։ Հիմա գործն այնպիսի բնույթ է ստանում, որ վաճառականն ավելի շատ կապիտալ է կանխավճարում, քան հարկավոր կլիներ, եթե այս ծախքերը գոյություն չունենային, և որ այս լրացուցիչ կապիտալին հասանելի շահույթը մեծացնում է առևտրային շահույթի գումարը, հետևաբար վաճառականական կապիտալն ավելի մեծ ծավալով է մասնակցում, արդյունաբերական կապիտալի հետ միասին, շահույթի միջին նորմայի հավասարեցմանը, ուրեմն միջին շահույթն ընկնում է։ Եթե մեր վերևի օրինակում բացի վաճառականական 100-անոց կապիտալից դարձյալ 50-անոց լրացուցիչ կապիտալ է կանխավճարվում մեզ զբաղեցնող ծախքերի համար, ապա ամբողջ 180-անոց հավելյալ արժեքը հիմա բաշխվում է 900-անոց արտադրողական կապիտալի վրա, պլյուս վաճառականական 150-անոց մի կապիտալ, ընդամենը = 1 050։ Այսպիսով շահույթի միջին նորման իջնում է 17<math>\frac{1}{7}</math>%-ի։ Արդյունաբերական կապիտալիստն ապրանքները վաճառականին ծախում է 900 + 154<math>\frac{2}{7}</math> = 1 054<math>\frac{2}{7}</math>-ով, իսկ վաճառականը նույնը ծախում է 1 130-ով (1 080 + 50 այն ծախքերի համար, որ նա դարձյալ պետք է փոխհատուցի)։ Սակայն պետք է ընդունել, որ կապիտալի բաժանումը վաճառականական ու արդյունաբերական կապիտալների շաղկապված է առևտրային ծախքերի կենտրոնացման և ուրեմն սրանց նվագման նվազման հետ։
Հիմա հարց է առաջ գալիս. ի՞նչպես է լուծվում խնդիրն առևտրային վարձու բանվորների վերաբերմամբ, որոնց բանեցնում է վաճառական կապիտալիստը, այս դեպքում ապրանքի առևտրականը։
Եթե մենք ապրանքների առուծախի մեջ անմիջաբար դրված վաճառականական ամբողջ կապիտալն անվանենք B, իսկ համապատասխան փոփոխուն կապիտալը, որ ծախսվում է առևտրային օժանդակ բանվորներին վարձատրելու համար, անվանենք b, ապա B + b-ն ստացվում է ավելի փոքր, քան կլիներ վաճառականական ամբողջ B կապիտալն այն դեպքում, եթե ամեն մի վաճառական կառավարվեր առանց օգնականների, եթե, ուրեմն, կապիտալի ոչ մի մասը չծախսվեր b-ի վրա։ Սակայն և այնպես մենք դեռ չենք լուծվել դժվարությունը։
Ապրանքների վաճառագինը պետք է բավարար լինի՝ 1) B + b-ին բաժին ընկնող միջին շահույթը վճարելու համար։ Այս նրանով է բացատրվում արդեն, որ B + b-ն սկզբնական B-ի կրճատումն է ընդհանրապես, վաճառականական մի ավելի փոքր կապիտալ է ներկայացնում, քան այն, որ առանց b-ի անհրաժեշտ կլիներ։ Բայց այս վաճառագինը պետք է 2) բավարար լիներ՝ փոխհատուցելու թե b-ին հասանելի նոր երևան եկած ավելադիր շահույթը և թե վճարված աշխատավարձը, վաճառականի փոփոխուն կապիտալը, որ = b։ Այս վերջինս է դժվարություն ներկայացնում։ Արդյոք b-ն գնի մի նոր բաղադրամաս է կազմում, թե՞ B + b-ով ձեռք բերված շահույթի մի մասն է լոկ, որը միայն առևտրային բանվորի վերաբերմամբ հանդես է դալիս գալիս իբրև աշխատավարձ, իսկ բուն իսկ վաճառականի վերաբերմամբ՝ իբրև նրա փոփոխուն կապիտալի սոսկական փոխհատուցում։ Վերջին դեպքում այն շահույթը, որ ձեռք է բերում վաճառականը իր կանխավճարած B + b կապիտալի դիմաց, լոկ հավասար կլիներ այն շահույթին, որ ընդհանրական նորմայի համաձայն բաժին է ընկնում B-ին, պլյուս b-ն, ընդորում թեև վերջինս վաճառականը վճարում է աշխատավարձի ձևով, բայց նա ոչ մի շահույթ չի բերում։
Խնդիրն իրապես հանգում է այն բանին, որ գտնենք b-ի սահմանները (մաթեմատիկական իմաստով)։ Նախ և առաջ մենք ուզում ենք ճիշտ որոշել, թե ինչումն է դժվարությունը։ Անմիջաբար ապրանքների առուծախի վրա ծախսվող կապիտալը անվանենք B, այն հաստատուն կապիտալը, որ գործ է ածվում այս ֆունկցիայի առնչությամբ (ռեալ առևտրածախսերը) անվանենք K, այն փոփոխուն կապիտալը, որ վաճառականն է ծախսում անվանենք b։
B-ի փոխհատուցումը ոչ մի դժվարություն չի ներկայացնում ամենևին։ Սա վաճառականի համար լոկ իրացած առքագինն է կամ թե արտադրության գինը գործարանատիրոջ համար։ Այս գինը վճարում է վաճառականը էլ վերավաճառքի ժամանակ նա B-ն ետ է ստանում իբրև իր վաճառագնի մի մասը, բացի այս B-ից նա ստանում է B-ին հասանելի շահույթը, ինչպես բացատրված է առաջ։ Օրինակ, ապրանքն արժե 100 ֆ. ստ.։ Սրան հասանելի շահույթը թող լինի 10%։ Այսպիսով ապրանքը ծախվում է 110-ով։ Ապրանքն առաջ արդեն արժեր 100. վաճառականական 100-անոց կապիտալը հիմա նրա վրա ավելացնում է 10 միայն։
Այնուհետև եթե մենք վերցնենք K-ն, ապա սա առառավելը նույնքան մեծ է, բայց իրոք ավելի փոքր է, որպես հաստատուն կապիտալի այն մասը, որ արտադրողը գործ կածեր վաճառքի ու առքի ժամանակ, բայց որը մի ավելագրում կկազմեր այն հաստատուն կապիտալի նկատմամբ, որ արտադրողն անմիջաբար գործ է ածում արտադրության մեջ։ Այնուամենայնիվ այս մասը միշտ պետք է փոխհատուցվի ապրանքի գնից, կամ որ միևնույնն է, ապրանքի մի համապատասխան մասը միշտ պետք է այս ձևով ծախսվի, պետք է — եթե նկատի ենք ունենում հասարակության ամբողջ կապիտալը — միշտ այս ձևով վերարտադրվի։ Կանխավճարված հաստատուն կապիտալի այս մասը ճիշտ այնպես, ինչպես և նույնի այն ամբողջ մասսան, որ գրված դրված է ուղղակի արտադրության մեջ, սահմանափակող ներգործություն կունենար շահույթի նորմայի վրա։ Որչափով որ արդյունաբերական կապիտալիստն իր գործի առևտրային մասը վաճառականին է թողնում, նա կարիք չունի կապիտալի այս մասը կանխավճարելու։ Նրա փոխարեն այս կանխավճարում է վաճառականը։ Սակայն նշած շրջանակներում այս լոկ անվանական է. վաճառականը ոչ արտադրում և ոչ էլ վերարտադրում է իր գործածած հաստատուն կապիտալը (ռեալ առևտրածախսերը)։ Հետևաբար սրա արտադրությունը հանդես է գալիս իբրև արդյունաբերական որոշ կապիտալիստների ձեռնարկուական, գործունեության մի հատուկ տեսակ, կամ թե առնվազը որպես նրանց այդ գործունեության մի մասը, կապիտալիստների, որոնք այսպիսով միևնույն դերն են խաղում, ինչպես այն, արդյունաբերական կապիտալիստները, որոնք կենսամիջոցներ արտադրողներին հաստատուն կապիտալ են մատակարարում։ Այսպիսով վաճառականը նախ ստանում է այս հաստատուն կապիտալի փոխհատուցումն ու երկրորդ՝ սրան հասանելի շահույթը։ Ուրեմն թե մեկի և թե մյուսի հետևանքով տեղի է ունենում շահույթի նվազում արդյունաբերական կապիտալիստի համար։ Բայց աշխատանքի բաժանման հետ շաղկապված համակենտրոնացման ու տնտեսման պատճառով այդ նվազումը կատարվում է ավելի փոքր չափով, քան այն, դեպքում, (եթե արդյունաբերական կապիտալիստն ինքը կանխավճարեր այս կապիտալը։ Շահույթի նորմայի նվազումն ավելի փոքր է, որովհետև ավելի փոքր է նաև այս կերպ կանխավճարվող կապիտալը։
Հետևաբար վաճառագինն առայժմ կազմված է B + K-ից, պլյուս B + K-ին հասանելի շահույթը։ Նրա այս մասը, մինչև հիմա ասածներից հետո, ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Բայց ահա մեջտեղ է գալիս b-ն, կամ վաճառականի կանխավճարած փոփոխուն կապիտալը։
Սրա հետևանքով վաճառագինը դառնում է. B + K + b, պլյուս B + K-ին հասանելի շահույթը, պլյուս b-ին հասանելի շահույթը։
B-ն փոխհատուցում է առքագինը միայն, բայց B-ին հասանելի շահույթից զատ ոչ մի մաս չի ավելացնում այս գնի վրա։ K-ն ոչ միայն K-ին հասանելի շահույթն է ավելացնում, այլև բուն իսկ K-ն. բայց K + սրան հասանելի շահույթը, հաստատուն կապիտալի ձևով կանխավճարված շրջանառության ծախքերի մասը + սրան համապատասխան միջին շահույթը — արդյունաբերական կապիտալիստի ձեռքում ավելի մեծ կլիներ, քան վաճառական կապիտալիստի ձեռքում։ Միջին շահույթի փոքրացումը հանդես է դալիս գալիս այնպիսի ձևով, որ լրիվ միջին շահույթը — կանխավճարված արդյունաբերական կապիտալից B + K-ն հանելուց հետս — հաշվվում է, իսկ B + K-ն-ին հասանելի միջին շահույթի չափով հանուրդը վճարվում է վաճառականին, այնպես որ այս հանուրդն իբրև մի հատուկ կապիտալի, վաճառականական կապիտալի, շահույթ է ներկայանում։
Բայց b + սրան հասանելի շահույթի կամ թե տվյալ դեպքում, որտեղ շահույթի նորման ենթադրվում է 10%, b + <math>^1/_{10}</math>b-ի խնդիրն այլ կերպ է դրվում, և հենց այստեղ է իսկական դժվարությունը։
Ենթադրության համաձայն վաճառականը b-ով գնում է առևտրային աշխատանք միայն, ուրեմն մի աշխատանք, որ անհրաժեշտ է կապիտալի շրջանառության ֆունկցիաների համար, Ա—Փ ու Փ—Ա ձևափոխությունները կատարելու համար։ Բայց առևտրային աշխատանքն այն աշխատանքն է, որ ընդհանրապես անհրաժեշտ է, որպեսզի կապիտալը գործի իբրև վաճառականական կապիտալ, որպեսզի սա գլուխ բերի ապրանքի փոխարկումը փողի ու փողինն՝ ապրանքի։ Այս մի աշխատանք է, որ իրացնում է արժեքներ, բայց ոչ մի արժեք չի ստեղծում։ Եվ լոկ այն չափով, որչափով մի կապիտալ կատարում է այս ֆունկցիաները — ուրեմն մի կապիտալիստ այս գործառնությունները, այս աշխատանքը կատարում է իր կապիտալով,— այս կապիտալը գործում է իբրև վաճառականական կապիտալ և մասնակցում է շահույթի ընդհանրական նորմայի կարգավորմանը, այսինքն, իր դիվիդենդն [շահույթաբաժինն] է կորզում ամբողջ շահույթից։ Բայց (b + սրա շահույթը) մեծության մեջ ըստ երևույթին հանդես է դալիս գալիս նախ՝ աշխատանքի վճարը (որովհետև արդյունաբերական կապիտալիստը հիշյալը վճարում է վաճառականին՝ սրա սեփական աշխատանքի համար, թե՞ վաճառականի կողմից վարձատրվող գործակատարներին, միևնույն է) ու երկրորդ՝ այս աշխատանքի համար վճարած գումարին հասանելի շահույթը, աշխատանքի, որ պետք է կատարեր վաճառականն ինքը։ Վաճառականական կապիտալն ստանում է նախ՝ ետվճարվող b-ն և երկրորդ՝ սրան հասանելի շահույթը, հետևաբար այս առաջ է գալիս նրանից, որ այս կապիտալը հարկադրում է, որ նախ՝ իրեն վճարեն այն աշխատանքի համար, որի շնորհիվ այս կապիտալը գործում է իբրև '''վաճառականական''' կապիտալ և որ երկրորդ՝ իրեն շահույթ վճարեն, որովհետև գործում է իբրև '''կապիտալ''', այսինքն, որովհետև նա կատարում է մի աշխատանք, որի համար նրան շահույթ է վճարվում իբրև գործող կապիտալի։ Այս է ուրեմն այն հարցը, որը պետք է լուծել։
Ընդունենք, որ B = 100, b = 10, և շահույթի նորման = 10%։ Մենք ենթադրում ենք, որ K = 0, որպեսզի առքագնի այս տարրը, որ այս կետին չի վերաբերում և որի հետ մեր հաշիվներն արդեն մաքրել ենք, նորից ավելորդ տեղը հաչվի մեջ չմտցնենք։ Այսպիսով վաճառագինը կլիներ = B + p + b + p (= B + Bp´ + b + bp´, որտեղ p´-ը շահույթի նորման է) = 100 + 10 + 10 + 1 = 121։
Բայց եթե b-ն վաճառականի կողմից ծախսված չլիներ աշխատավարձի վրա — որովհետև b-ն վճարվում է միմիայն առևտրային աշխատանքի համար, որն անհրաժեշտ է այն ապրանքային կապիտալի արժեքն իրացնելու. համար, որ արդյունաբերական կապիտալն է շուկա նետում — ապա գործն այսպիսի բնույթ կընդուներ։ B = 100-ը գնելու, կամ թե ծախելու համար վաճառականը պետք է իր ժամանակը տար, և մենք ընդունենք, որ այս գործին նա նվիրում է իր տրամադրության տակ գտնվող ամբողջ ժամանակը։ Առևտրային աշխատանքը, որ ներկայացված է b-ով կամ թե 10-ով, եթե վարձատրվեր ոչ թե աշխատավարձով, այլ շահույթով, կենթադրեր մի ուրիշ վաճառականական կապիտալ = 100, որովհետև սրա 10% = b = 10։ Այս երկրորդ B = 100-ն ավելադիր կերպով չէր մտնի ապրանքի գնի մեջ, բայց 10%-՚ն ն իհարկե կմտներ այդ գնի մեջ։ Հետևաբար 100-անոց երկու օպերացիա կկատարվեր, = 200, որպեսզի 200 + 20 = 220-ի ապրանք գնվեր։
Որովհետև վաճառականական կապիտալը ոչ այլ ինչ է բացարձակորեն, բայց եթե շրջանառության պրոցեսի մեջ գործող արդյունաբերական կապիտալի մի մասի ինքնուրույնացած մի ձև, ուստի նրան վերաբերող բոլոր հարցերը լուծվում են նրանով, որ պրոբլեմն ամենից առաջ դրվում է այս ձևով. վաճառականական կապիտալին հատուկ երևույթները հանդես են գալիս տակավին ոչ ինքնուրույնորեն, այլ դեռ ուղղակի կապակցված արդյունաբերական կապիտալի հետ, իբրև սրա ճյուղ։ Ի տարբերություն գործարանից, առևտրային կապիտալը, ինչպես գրասենյակը, շարունակ գործում է շրջանառության պրոցեսում։ Ուրեմն մեր քննարկման առարկա հանդիսացող b-ն հիմա նախ պետք է հետազոտել հենց այստեղ, իրեն իրեն՝ արդյունաբերական կապիտալիստի գրասենյակի մեջ։
Ամենից առաջ այս գրասենյակը միշտ էլ անչափ փոքր է արդյունաբերական արհեստանոցի համեմատությամբ։ Սակայն պարզ է հետևյալը. այն չափով, որով ընդլայնվում է արտադրության մասշտաբը, աճում են այն առևտրային գործառնությունները, որոնք պետք է մշտապես կատարվեն արդյունաբերական կապիտալի շրջանառության համար, թե այն նպատակով, որ ծախվի ապրանքային կապիտալի ձևով գոյություն ունեցող արդյունքը և թե այն նպատակով, որ ստացված փողը նորից արտադրամիջոցների փոխարկվի և ամբողջի վերաբերյալ հաշիվ կազմվի։ Գների հաշվարկումը, մատյաններ վարելը, կասսայի վարելը, թղթակցությունը, այս բոլորը վերաբերում է տվյալ կետին։ Որքան ավելի բարձր է կանգնած արտադրության մասշտաբը, այնքան ավելի մեծ են, թեկուզ ոչ երբեք միևնույն համամասնությամբ, արդյունաբերական կապիտալի վաճառականական գործառնությունները, ուրեմն և այն աշխատանքն ու շրջանառության մյուս ծախքերը, որոնք հարկավոր են արժեքն ու հավելյալ արժեքն իրացնելու համար։ Սրա հետևանքով անհրաժեշտ է դառնում առևտրային վարձու բանվորների կիրառումը, որոնք և կազմում են բուն գրասենյակը։ Սրանց վրա կատարվող ծախսը, թեև արվում է աշխատավարձի ձևով, տարբերվում է այն փոփոխուն կապիտալից, որը ծախսվում է արտադրողական աշխատանք գնելու վրա։ Այս պարագան ավելացնում է արդյունաբերական կապիտալիստի ծախսերը, կանխավճարվող կապիտալի մասսան՝ առանց անմիջաբար բարձրացնելու հավելյալ արժեքը։ Պատճառն այն է, որ այս ծախսն այնպիսի աշխատանքի համար կատարվող մի ծախս է, որը կիրառվում է լոկ արդեն ստեղծված արժեքներն իրացնելու համար։ Այս տեսակի ամեն մի այլ ծախսի նման սա էլ է նվազեցնում շահույթի նորման, որովհետև աճում է կանխավճարված կապիտալը, բայց ոչ հավելյալ արժեքը։ Եթե հավելյալ արժեքն անփոփոխ է մնում, բայց չկանխավճարված C կապիտալն աճելով դառնում է C + ΔС, ապա շահույթի <math>\frac{m}{C}</math> նորմայի տեղ հանդես է գալիս շահույթի ավելի փոքր <math>\frac{m}{C + ΔС}</math> նորման։ Հետևաբար արդյունաբերական կապիտալիստը ճգնում է շրջանառության այս ծախքերը, ճիշտ այնպես, ինչպես հաստատուն կապիտալի համար արվող իր ծախսերը, սահմանափակել նրանց մինիմումով։ Ուստի արդյունաբերական կապիտալը տարբեր վերաբերմունք ունի դեպի իր առևտրային վարձու բանվորները և դեպի իր արտադրողական վարձու բանվորները։ Այլ հավասար պայմաններում որքան ավելի մեծ քանակությամբ են գործադրվում այս վերջինները, այնքան ավելի մեծ մասշտաբով է կազմակերպված լինում արտադրությունը, այնքան ավելի մեծ է հավելյալ արժեքը կամ շահույթը։ Հակառակ դեպքում՝ ընդհակառակը։ Որքան ավելի խոշոր է արտադրության մասշտաբը, և որքան ավելի մեծ է իրացնելի արժեքն ու հետևաբար հավելյալ արժեքը, ուրեմն որքան ավելի մեծ է արտադրված ապրանքային կապիտալը, այնքան ավելի շատ են աճում բացարձակորեն, թեև ոչ հարաբերաբար, գրասենյակային ծախքերը և շարժառիթ հանդիսանում աշխատանքի բաժանման մի տեսակի համար։ Թե որքան մեծ չափով է շահույթը կազմում այս ծախսերի նախադրյալը, այս երևան է գալիս ի միջի այլոց նրանով, որ առևտրային աշխատավարձի աճելու հետ նույնի մի մասը վճարվում է շահույթի մի որոշ, տոկոսից։ Գործի էությունից է բխում այն, որ այն աշխատանքը, որ կազմված է միմիայն միջնորդավորող գործառնություններից, որոնք մասամբ շաղկապված են արժեքների հաշվարկման հետ մասամբ՝ նրանց իրացման հետ, մասամբ՝ իրացված փողն արտադրամիջոցների ետփոխարկելու հետ, գործառնություններ, որոնց ծավալը հետևաբար կախված է արտադրված ու իրացնելի արժեքների մեծությունից,— որ այսպիսի մի աշխատանքը ներգործում է ոչ թե իբրև պատճառ, ինչպես ներգործում է անմիջաբար արտադրողական աշխատանքը, այլ իբրև այս արժեքների համապատասխան մեծությունների ու մասսաների հետևանք։ Նույնը պետք է ասել նաև շրջանառության մյուս ծախքերի վերաբերմամբ։ Շատ չափելու, կշռելու, փաթթոցելու, փոխադրելու համար պետք է շատ էլ ապրանք լինի. փաթթոցելու ու փոխադրելու և այլոց աշխատանքի քանակը կախված է այն ապրանքների քանակից, որոնք այդ գործունեության օբեկտներն են, և ոչ թե ընդհակառակը։
Առևտրային բանվորն անմիջաբար հավելյալ արժեք չի արտադրում, բայց նրա աշխատանքի գինը որոշվում է նրա բանվորական ուժի արժեքով, ուրեմն սրա արտադրության ծախքերով, այնինչ այս բանվորական ուժի գործնական հայտաբերումը, նրա լարումը, ծախսումն ու մաշումը, ինչպես այդ տեղի ունի և ուրիշ ամեն մի վարձու բանվորի նկատմամբ, ամենևին սահմանափակված չի նրա արժեքով։ Ուստի նրա վարձը ոչ մի անհրաժեշտ առնչություն չունի շահույթի այն մասսայի հետ, որն իրացնելու գործում նա օգնում է կապիտալիստին։ Այն, ինչ նստում է այս բանվորը կապիտալիստի վրա, ու այն, ինչ որ նա բերում է կապիտալիստին, տարբեր մեծություններ են։ Նա շահույթ է բերում վաճառականին ոչ թե նրանով, որ անմիջաբար հավելյալ արժեք է ստեղծում, այլ նրանով, որ օգնում է հավելյալ արժեքի իրացման ծախքերը քչացնելու, որչափով որ նա մասամբ անվճար աշխատանք է կատարում։ Բուն առևտրային բանվորը պատկանում է վարձու բանվորների ավելի լավ վճարվող խավին, նրանց թվին, որոնց աշխատանքը հմուտ աշխատանք է, միջին աշխատանքից բարձր է կանգնած։ Սակայն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ միասին, նույնիսկ միջին աշխատանքի վերաբերմամբ, աշխատավարձն ընկնելու տենդենց ունի, մասամբ՝ աշխատանքի բաժանման հետևանքով գրասենյակի ներսում. այստեղից էլ պետք է առաջ գա աշխատունակության լոկ միակողմանի զարգացում, և այս տեսակ աշխատունակություն ձեռք բերելու ծախքերը կապիտալիստի վրա մասամբ ոչինչ չեն նստում,— այլ հենց ֆունկցիայի շնորհիվ զարգանում է բանվորի հմտությունը, և այս կատարվում է այնքան ավելի արագ, որքան ավելի միակողմանի է դառնում ֆունկցիան աշխատանքի բաժանմանը զուգընթաց։ Երկրորդ՝ այն պատճառով, որ տարրական կրթությունը, ծանոթությունն առևտրական գործի հետ, լեզուների յուրացումը և այլն գիտության ու ժողովրդական կրթության առաջադիմությանը զուգընթաց այնքան ավելի արագ, ավելի հեշտ, ավելի ընդհանրականորեն, ավելի էժան են վերարտադրվում, որքան ավելի է արտադրության կապիտալիստական եղանակը դեպի գործնականն ուղղում ուսուցման մեթոդները և այլն։ Ժողովրդական կրթության ընդհանրականացումը հնարավորություն է տալիս բանվորների այս տեսակը հավաքագրելու այն դասակարգերից, որոնք առաջ բացառված էին այս ասպարեզից, սովոր էին գոյության ավելի վատ պայմանների։ Բացի սրանից, նա ուժեղացնում է այսպիսիների հորդումն ու սրա հետ միասին՝ նաև մրցումը։ Ուստի մի քանի բացառությունները չհաշված, կապիտալիստական արտադրության պրոգրեսի հետ միասին ընկնում է այս մարդկանց բանվորական ուժի արժեքը. նրանց աշխատավարձն իջնում է, այնինչ նրանց աշխատունակությունը բարձրանում է։ Կապիտալիստը շատացնում է այս բանվորների թիվը, եթե պետք է լինում ավելի շատ արժեք ու շահույթ իրացնելու։ Այս աշխատանքի ավելանալը հավելյալ արժեքի շատանալու հետևանք է միշտ, և ոչ երբեք նրա պաաճառը<ref>Թե առևտրային պրոլետարիատի վիճակի վերաբերմամբ 1865 թվականին տված այս պրոգնոզը ինչպես է արդարացել այն ժամանակվանից դեսրդեսը, այս մասին կարող են շատ բան պատմել այն հարյուրավոր գերմանացի գործակաաարներրգործակաաարները, որոնք բոլոր առևտրային գործառնություներին ու 3—4 լեզվի տիրապետած՝ Լոնդոնի Սիտիում զուր են իրենց ծառայությունն առաջարկում շաբաթական 25 շիլլինգով—շատ շիլլինգով — շատ ավելի ցած գնով, քան մի ճարտար մեքենագետ-փականագործի վարձն է։ Ձեռագրի մեջ երկու երեսի չափով մի բացատ ցույց է տալիս, որ այս կետը ենթադրվելիս է եղել էլ ավելի մանրամասն զարգացնելու։ Համենայն դեպս պետք է նշել II գիրք, VI գլուխ («Շրջանառության ծախքերը»), էջ 105—112, որտեղ այս նյութին վերաբերող շատ բան շոշափված է արդեն։ Ֆ. Է.։</ref>։
<br>
Առևտրային ֆունկցիաներն ու շրջանառության ծախքերն առևտրային կապիտալի համար լոկ անջատված են լինում։ Արդյունաբերական կապիտալի այն կողմը, որ դարձած է դեպի շրջանառությունը, գոյություն ունի ոչ միայն նրանով, որ ինքը մշտապես առկա է իբրև ապրանքային կապիտալ ու փողային կապիտալ, այլ և նրանով, որ արհեստանոցի կողքին գտնվում է գրասենյակը։ Բայց այս կողմն անջատվում, ինքնուրույնանում է առևտրային կապիտալի համար։ Նրա միակ արհեստանոցը գրասենյակն է։ Կապիտալի այն մասը, որը գործադրվում է շրջանառության ծախքերի ձևով, խոշոր վաճառականի մոտ շատ ավելի մեծ է լինում, քան արդյունաբերողի մոտ, որովհետև բացի սեփական ձեռնարկության գրասենյակից, որը շաղկապված է ամեն մի արդյունաբերական արհեստանոցի հետ, կապիտալի այն մասը, որը պետք է արդյունաբերական կապիտալիստների ամբողջ դասակարգի կողմից այս եղանակով գործադրվեր, կենտրոնանում է առանձին վաճառականների ձեռքում, որոնք հոգում են ինչպես շրջանառության ֆունկցիաների շարունակման, այնպես էր սրանից բխող շրջանառության ծախքերի շարունակման մասին։
Արդյունաբերական կապիտալի համար շրջանառության ծախքերը ներկայանում են իբրև անարտադրողական ծախքեր և իրոք անարտադրողական ծախքեր են։ Վաճառականի համար նրանք հանդես են դալիս գալիս իբրև աղբյուր իր շահույթի, որը — շահույթի ընդհանրական նորման տվյալ ենթադրելով — համապատասխանում է ծախքերի մեծությանը։ Ուստի շրջանառության այս ծախքերի համար կատարելի ծախքը մի արտադրողական ներդրում է առևտրային կապիտալի համար։ Հետևաբար այն առևտրային աշխատանքն էլ, որը գնում է առևտրային կապիտալը, սրա համար անմիջաբար արտադրողական աշխատանք է։
===ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊՏՈՒՅՏԸ։ ԳՆԵՐԸ===
Արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում — այսինքն երբ կապիտալը տիրանում է բուն իսկ արտադրությանը և սրան մի լիովին փոխված ու մասնահատուկ ձև է տալիս,— վաճառականական կապիտալը երևան է գալիս լոկ իբրև մի '''առանձնահատուկ''' ֆունկցիա ունեցող կապիտալ։ Արտադրության նախորդ բոլոր եղանակների ժամանակ — և այնքան ավելի, որքան ավելի է արտադրությունը հանդիսանում արտադրողների կենսամիջոցների անմիջական արտադրություն — վաճառականական կապիտալը ներկայանում է իբրև կապիտալի ֆունկցիա par excellence [գերազանցորեն]։
Այսպիսով ուրեմն, դժվար չէ բոլորովին հասկանալ, թե ինչու վաճառականական կապիտալը հանդես է դալիս գալիս իբրև կապիտալի պատմական ձև շատ ավելի վաղ, քան կապիտալն իրեն է ենթարկած լինում բուն իսկ արտադրությունը։ Վաճառականական կապիտալի գոյությունն ու մինչև մի որոշ բարձրության հասնող զարգացումն ինքը պատմական նախադրյալ է արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման համար 1) իբրև փողային կարողության համակենտրոնացման նախապայման ու 2) որովհետև արտադրության կապիտալիստական եղանակը ենթադրում է արտադրություն առևտրի համար, վաճառահանություն խոշոր չափերով ու ոչ թե վաճառում առանձին հաճախորդին, ուրեմն ենթադրում է նաև այնպիսի վաճառական, որը գնում է ոչ թե իր անհատական պահանջմունքի բավարարման համար, այլ շատերի գնման ակտերը համակենտրոնացնում է իր գնման ակտի մեջ։ Մյուս կողմից — վաճառականական կապիտալի ամբողջ զարգացումը ներգործում է այն իմաստով, որ արտադրությանն ավելի ու ավելի մեծ չափով հանուն փոխանակային արժեքի կատարվող արտադրության բնույթ է տալիս, արդյունքներն ավելի ու ավելի է ապրանքների փոխարկում։ Սակայն, ինչպես մենք շուտով դեռ կտեսնենք ներքևում, նրա զարգացումն ինքնըստինքյան բավական չի՝ արտադրության մի եղանակի անցումը մի ուրիշ եղանակի իրագործելու ու բացատրելու համար։
Կապիտալիստական արտադրության պայմաններում վաճառականական կապիտալն իր նախկին ինքնուրույն գոյությունից իջեցվում և փոխարկվում է ընդհանրապես կապիտալի գործադրման մի առանձնահատուկ մոմենտի, իսկ շահույթների հավասարեցումը նրա շահույթի նորման վեր է ածում ընդհանրական միջինի։ Վաճառականական կապիտալը հիմա արդեն գործում է իբրև արտադրողական կապիտալի գործակալ միայն։ Վաճառականական կապիտալի զարգացման հետ գոյացող հասարակական հատուկ հարաբերություններն այստեղ այլևս որոշիչ նշանակություն չունեն, ընդհակառակը, որտեղ նա տիրող է հանդիսանում, այնտեղ իշխում են հնացած հարաբերությունները։ Այս այսպես է նույնիսկ միևնույն երկրում, որտեղ, օրինակ, զուտ առևտրային քաղաքներն անցյալի հարաբերությունների նկատմամբ շատ ավելի նմանություն են պահպանում, քան գործարանային քաղաքները<ref>Պարոն Վ. Կիսսելբախը („Der Gang des Welthandels etc. im Mittelalter” [Stuttgart] 1860) իրոք դեռ ապրում է մի այնպիսի աշխարհի պատկերացումներով, որտեղ վաճառականական կապիտալն ընդհանրապես կապիտալի ձևն է։ Արդիական իմաստով կապիտալի մասին նա ամենափոքր հասկացողություն չունի, ինչպես չունի և պարոն Մոմզենը, երբ սա իր «Հռոմի պատմության» մեջ խոսում է «կապիտալի» մասին ու կապիտալի տիրապետության մասին։» Անգլիայի նորագույն պատմության մեջ բուն առևտրային դասն ու առևտրային քաղաքները քաղաքականապես էլ ետադիմական դերով են հանդես գալիս, դաշնակցած հողային արիստոկրատիայի ու ֆինանսական արիստոկրատիայի հետ ընդդեմ արդյունաբերական կապիտալի։ Համեմատեցեք, օրինակ, Լիվերպուլի քաղաքական դերը Մանչեստրի ու Բիրմինգհամի դերի հետ։ Արդյունաբերական կապիտալի լիակատար տիրապետությունն անգլիական վաճառականական կապիտալի ու ֆինանսական արիստոկրատիայի (monyed interest) կողմից ճանաչվել է հացահատիկային և այլ մաքսերը վերացնելուց հետո միայն։</ref>։
Վստահելի
1396
edits