Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Դուք, Ֆրոդո և Սեմուայս, կգաք իմ թիկնապաների և ինձ հետ,— ասաց Ֆարամիրը: — Միևնույնն է դեպի հարավ ճանապարհը ձեզ համար առայժմ փակ է: Այսօրվա ծուղակից հետո այն կրկնակի ուշադրությամբ կհսկեն: Բայց դուք առանց այդ էլ այսօր հեռու չէիք գնա՝ հազիվ եք ոտքի վրա մնում: Մենք էլ ենք հոգնել: Այստեղից տասը մղոն հեռու մենք գաղտնի ապաստարան ունենք և հիմա ուղևորվում ենք այնտեղ: Օրքերը և թշնամու լրտեսները դեռևս չեն հայտնաբերել այն, բայց եթե նույնիսկ հայտնաբերեն, հեշտությամբ այն չեն գրավի, ինչպիսի զորք էլ որ ուղարկեն: Այնտեղ մենք կհանգստանանք, իսկ մեզ հետ էլ՝ դուք: Իսկ առավոռյան ես կորոշեմ ինչպես վարվել ձեզ հետ, որ հա՛մ րնձ համար լավ լինի, հա՛մ ձեր:
Ֆրոդոյին մնում էր միայն ընդունել առաջարկը՝ իսկ ըստ էության, հրամանը: