Changes

Մատանիների Տիրակալը

53 bytes removed, 22:44, 13 Հունիսի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին: Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում. հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը, և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին, և նրանք նորից սլացան առաջ, լուսնի սառը շողերի ներքո, նույնքան արագ, որքան ցերեկը:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Հասուֆելը հոգնած, բայց հպարտ, հետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ՝ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:
— Տեսե՛ք,— բացականչեց նա,— և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:
Արջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան, լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներն էին ձգվում մարգագետինները և , բարձրանալով լանջն ի վեր , կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առջև տարածվել էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովախորշ լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով հողմահար ժայռը, իսկ մուտքը, ժամապահի պես, հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, իսկ նրա հովանու տակ, արծաթե թելի պես, կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:
— Դե, Լեգոլա՛ս,— ասաց Գենդալֆը,— ասա՛ մեզ, ի՞նչ ես տեսնում այնտեղ:
Լեգոլասը ձեռքը դրեց ճակատին՝ ստվերելով աչքերը առավոտյան արևի ցածր շողերից:
— Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,— սկսեց նա: — Այնտեղ, որտեղ այն դուրս է գալիս կիրճի ստվերից՝ ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում, կանաչ մարգագետնի վրա, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ Դռների դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է. երևի ռոհանցիները դեռ քնած են:
— Ամրոցը կոչվում է Էդորաս,— ասաց Գենդալֆը,— իսկ Ոսկե Ապարանքը՝ Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը՝ Թենգելի որդին, ռոհանցիների առաջնորդը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է, բայց, այնուամենայնիվ, զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում, և , ինչ էլ մեզ հեռվից թվա՝ թվա, Ռոհիրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք. հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:
Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն, լեռներից հարթավայր իջնելով, լայն ոլորան էր գծումև, և ճանապարհը հատելով, գնում էր դեպի արևելք՝ արևելք, միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտուոշին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռիներով: Այս հարավային երկրում նրանց դրանց ճյուղերի ծայրերը ծայրերն արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին, գետը գետն անցնում էին ծանծաղուտով՝ դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը թեքվեց դեպի քարերով պատնեշված բլրի ստորոտը և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերը լանջերն ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:
— Տեսեք ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,— ասաց Գենդալֆը Գենդալֆը՝ ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները: — Դրանց Հավերժահուշ են ասում, կամ , այստեղի լեզվով՝ լեզվով, Սիմբելմինե: Այս ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:
— Յոթ գերեզմանաթումբ ձախից և իննը աջից,— հաշվեց Արագորնը:
— Մեզ մոտ՝ Սև անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ ծառերից թափվել են կարմիր տերևները,— ասաց Լեգոլասը,— Բայց մեզ համար դա մեծ ժամկետ չէ:
— Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,— առարկեց Արագորնը: — Այն ժամանակներից, երբ կառուցում էին այդ ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող իրենց նրանց ազգակիցների համար: — Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ-որ երգ երգել Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց մեղեդին նրանց դուր եկավ:
— Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,— ասաց Լեգոլասը: — Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ՝ խիստ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց դրա մեջ ինչ-որ թախիծ կա՝ կա միայն մահկանացուներին բնորոշ...
— Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,— ասաց Արագորնը,— բայց չգիտեմ, կստացվի՞ արդյոք:
— Վաղուց մոռացված ռոհանցի աշուղը հնում այդպես է երգել Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազնը այստեղ է արշավել հյուսիսից , և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները խարույկի շուրջը նստած երգում են այս երգը:
Լուռ Լռելյայն գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ փայլատակող շողշողացող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք , տեսնելով ճանապարհորդներին , վեր թռան տեղներից և , նիզակները խաչելով , փակեցին նրանց ճանապարհը:
— Կա՛նգ առեք օտարականնե՛ր,— գոռացին նրանք իրենց լեզվով: — Ասացե՛ք, ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:
— Ես հասկանում եմ ձեր լեզուն,— ասաց Գենդալֆը ռոհաներեն,— բայց օտարերկրացիները պարտավոր չեն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:
— Դա Թեոդեն արքայի կամքն է,— պատասխանեց ժամապահներից մեկը: — Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ազգակիցներին և Մունդբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք , տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների և : Եվ այդ ազնվազարմ նժույգիննժույգը, որը երկու հեծյալ է տանում: ... Եթե իմ աչքերը կախարդված չեն ինչ-որ հմայախոսքերով և ինձ չեն խաբում, ապա ես կասեմ, որ այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր, կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:
— Մենք ուրվականներ չենք,— Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,— և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ին գողացված ձիերին: Սրանք Հասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ զորավարը: Մենք խոստացել էինք հետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք, որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:
— Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,— դանդաղ ասաց ժամապահը: — Բայց, ովքե՞ր եք դուք: Եվ Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, սակայն, իմ կարծիքով, այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:
— Դե ինչ, սուր աչք ունես և ճիշտ ես նկատել,— ասաց հրաշագործը: — Քանզի ես Գենալֆն եմ: Ես վերադարձել եմ և, ինչպես տեսնում ես, հետ եմ բերել ձեր նժույգին: Նայի՛ր, սա Լուսաչն է, նժույգներից լավագույնը, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ՝ աջ Արագորնն է, է՝ Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգորդը: Նա Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Ջիմլին, մեր բարեկամները: Գնա՛, ասա թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքը:
— Տարօրինակ են ձեր անունները, բայց եթե դուք պնդում եք, ես կզեկուցեմ ձեր մասին,— զիջեց ժամապահը: — Սպասեք դարպասի մոտ, մինչև ես կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...
Շուտով նա վերադարձավ:
— Հետևեք ինձ,— ասաց նա: — Թեոդենը թույլ է տալիս ձեզ ներս մտնել, բայց ստիպված եք զենքերը, ներառյալ նաև գավազանը, թողնել մուտքի մոտ, դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դռներըը բացվեցին, և Ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը, գագաթը՝ շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով՝ երկայնքով, իր քարե հունի մեջ, քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ՝ կանաչ մարգագետնի վրա, վեր էր բարձրանում մի ընդարձակ թումբ, որի ստորոտին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այնտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե սանդուղքը տանում էր դեպի դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած սրերը ծնկներին, նստած էին արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ծնկները հասնող պողպատյա զրահները փայլում պսպղում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի ելան, հյուրերին թվաց, թե նրանք սովորական մահկանացուներից ավելի բարձրահասակ են, քան սովորական մահկանացուները:
— Հասանք,— ասաց ուղեկցող ժամապահը: — Դե, ես պետք է հետ վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր հանդեպ նկատմամբ բարեհաճ գտնվի:
Նա շրջվեց և արագ հեռացավ: Ճանապարհորդները սկսեցին Ճանապարհորդներն աստիճաններով բարձրանալ վերբարձրացան վերև: Թագավորի թիկնապահները լուռ նայում էին նրանց: Երբ Գենդալֆը ոտքը դրեց վերջին աստիճանին, դռնապանները վեր կացան տեղներից և քաղաքավարությամբ ողջունեցին հյուրերին ռոհանցիներին հատուկ ձևով.
— Խաղաղությո՛ւն ձեզ, հեռվի՛ց եկած օտարականներ:
Նրանք շրջեցին սրերը բռնակներով դեպի առաջ՝ ի նշան խաղաղության: Բռնակները զարդարված էին կանաչ քարերով և փայլփլում էին արևի տակ: Դռնապաններից մեկը առաջ եկավ և համընդհանուր լեզվով ասաց.
— Ես համան Համան եմ, Թեոդենի թիկնապահը: Ստիպված եմ խնդրել ձեզ, որ ձեր զենքերը թողնեք այստեղ:
Լեգոլասն իր արծաթե բռնակով դաշույնը, կապարճը և աղեղը տվեց նրան:
— Լավ կհսկես,— ասաց նա: — Այդ զենքերն ինձ նվիրել է Գալադրիելը, Ոսկե Անտառի տիրուհին:
Դռնապանի աչքերը զարմանքից կլորացան: Արագ կռանալով, նա էլֆի զենքերը դրեց պատի տակ և անմիջապես հետ ընկրկեց, ընկրկեց՝ ասես վախենալով, որ դրանք կխայթեն իրեն:
— Ոչ ոք դրանց չի դիպչի,— հավաստիացրեց նա:
— Բայց դա Թեոդենի կամքն է,— առարկեց Համան:
— Չեմ կարծում, որ Թեոդենի՝ Թեոդենի, Թենգելի որդու, որդու՝ թեև նա Ռոհանի տիրակալն է, է՝ կամքն օրենք է Արագորնի՝ Արագորնի, Արաթհորնի որդու, Էլենդիլի ժառանգի համար,— գոչեց Արագորնը:
— Այս դղյակի տերը Թեոդենն է, ո՛չ ոչ թե Արագորնը, եթե նույնիսկ նա փոխարիներ Դենեթորին Գոնդորի գահին,— կտրեց Համան, Համան՝ փակելով ճանապարհը և սրի շեղբը շրջելով դեպի օտարականները:
— Անիմաստ խոսակցություն է,— նկատեց Գենդալֆը: — Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և ինչքան որքան էլ որ անգիտակից թվան նրա հրամանները, ստիպված ենք հնազանդվել:
— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին, կամքին՝ թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ սուրը Անդրիլը չլիներ:
— Ինչ անուն էլ որ քո սուրը ունենա, միևնույնն է դու կթողնես այն այստեղ,— ասաց Համան,— եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:
— Իսկ ինչո՞ւ միայնակ,— առաջ գալով խոսեց Ջիմլին, Ջիմլին՝ ձեռքով շոյելով տապարի սայրը և մռայլ նայելով թիկնապահին, ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: — Նա միայնա՛կ չէ:
— Հանգի՛ստ,— տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,— այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: — Նա չարագույժ ծիծաղեց: — Ժամանակը թանկ է: Ընդունիր իմ սուրը, քաջարի՛ Համա, և դրան այն նույնպես լավ կհսկես: Գլամդրինգ է դրա անունը, և կռել են այն էլֆերը, դեռ առաջին դարաշրջանում: Ճանապա՛րհ տուր ինձ: Հետևիր ինձ, Արագո՛րն:
Արագորնը դանդաղ արձակեց գոտին և սուրը դրեց պատի տակ:
— Ես այն թողնում եմ այստեղ,— ասաց նա,— բայց արգելու՛մ եմ դիպչել: Տես հա՜, թող ոչ ոք չդիպչի իմ սրին: Այս էլֆական պատյանի տակ թաքցված է մի սուր, որը կոտրվել և կռվել է նորից: Նրան Այն առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանում:
— Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,— մի քայլ հետ ընկրկելով , մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: — Կարվի այնպես, ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
— Դե ինչ,— ասաց Ջիմլին,— այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի կողքին այն իրեն հաստատ նսեմացած չի զգա: — Եվ նա դրեց իր տապարը պատի տակ, Անդրիլի կողքին: — Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:
Սակայն դռնապանը հապաղում էր:
— Գավազանդ նույնպես,— ասաց նա Գենդալֆին: — Ներիր բայց, այն ևս պետք է մնա այստեղ:
Այ դա Դա արդեն չեղավ,— գոչեց ասաց Գենդալֆը: — Մի բան է զգուշությունը, թեկուզ ավելորդ, բայց մեկ այլ բան է անքաղաքավարությունը: Ես ծեր եմ: Եթե դու ինձ գավազանով ներս չթողնես, ապա ես այնքան կնստեմ այստեղ, մինչև Թեոդենն անձամբ բարեհաճի գալ ինձ մոտ:
Արագորնը ծիծաղեց.
— Ամենքի համար էլ դժվար է վստահել օտարին մի բան, որն իր համար թանկ է: Բայց լսիր, միթե՞ դու իսկապես կզրկես կորացած ծերունուն իր միակ հենարանից: Իսկ առանց դրա թույլ չես տա՞ ներս մտնել:
— Հրաշագործի ձեռքին գավազանը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,— առարկեց Համան, Համան՝ կասկածանքով զննելով հացենու փայտից պատրաստված գավազանը, որի վրա որին հենված էր Գենդալֆը: — Բայց նման դեպքերում իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանն ու ներքին ձայնին, ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտնել:
Դռնապանները բարձրացրեցին ծանր փականները, հրեցին փեղկերը, և դուռը ճռռալով բացվեց: Հյուրերը ներս մտան: Լեռնային թարմ, մաքուր օդից հետո դղյակի ներսը կիսամութ և տոթ թվաց ճամփորդներին: Երկար, ընդարձակ դահլիճում, որի առաստաղը պահում էին հզոր սյուները, կիսախավար էր տիրում, և միայն արևմտյան բարձրադիր պատուհաններից էին արևի պայծառ շողերը ներս թափանցում: Որպես ծխնելույզ ծառայող առաստաղին բացված անցքից երևում էր կապույտ երկինքը: Երբ ճամփորդների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք նկատեցին, որ հատակը պատված է գույնզգույն քարերով, որոնց վրա, ոտքերի տակից սկսելով, ճյուղավորվում էին ռունագրերն ու միահյուսվում անհասկանալի նախշերը: Փորագրազարդ, ոսկեզօծ սյուները փայլում էին խամրած ոսկու փայլ էին արձակում պես և երփներանգ ցոլքեր տարածում դահլիճում: Պատերին կախված, ժամանակի ընթացքում խունացած հսկայական գորգերի վրա, որոնք դահլիճի խորքը գնալով կորչում էին կիսախավարում, պատկերված էին հնագույն հերոսների սխրանքները: Սակայն գորգերից մեկը լուսավորված էր արևի պայծառ լույսով, որի վրա սպիտակ նժույգով երիտասարդ հեծյալ էր պատկերված: Հեծյալը փչում էր իր մեծ եղջերափողը, իսկ և նրա խարտյաշ մազերը ծածանվում էին քամուց: Նժույգը գլուխը բարձրացրած խրխնջում էր. նրա ալ կարմիր ռունգերը լայնացել էին ճակատամարտի սպասումից, իսկ սմբակների տակ փոթորկվում էին կանաչ, փրփրաբաշ ալիքները:
— Տեսնու՞մ եք, դա Էորլ Երիտասարդն է հյուսիսից արշավում, շտապում է Քելեբրանթի ճակատամարտին,— ցույց տվեց Արագորնը:
Բարեկամներն անցան սրահի կենտոնում ծխացող օջախի կողքով և կանգ առան: Դահլիճի մյուս ծայրին երեք աստիճաններով բարձր գահավորակի վրա դրված ոսկեզօծ գահին նստած էր զառամյալ, ծերությունից թզուկ թվացող մի ծերունի: Բարակ, ադամանդե մեծ քարով ոսկյա թագի տակից ուսերին էին թափվում խիտ, ալեհեր մազերը, իսկ ճերմակ մորուքը իջնում էր մինջև մինչև ծնկները: Բայց նրա աչքերը դեռ այրվում էին պայծառ կրակով և, օտարականներին տեսնելով, ավելի պայծառ բոցավառվեցին: Գահի հետևում կանգնած էր սպիտակ զգեստով մի երիտասարդ կին, իսկ թագավորի ոտքերի տակ՝ տակ, աստիճաններին, նստած էր գունատ, բայց իմաստուն դեմքով մի մարդ, որը կիսախուփ կոպերի տակից ուշադիր զննում էր եկվորներին:
Որոշ ժամանակ լռություն էր տիրում: Ծերունին լուռ զննում էր հյուրերին:
Վերջապես Գենդալֆը խախտեց լռությունը.
— Ողջույնքեզ, Թեոդե՛ն, Թենգելի՛ որդի, ինչպես : Ինչպես տեսնում ես, ես վերադարձել եմ, քանզի փոթորիկը մոտենում է, և այս ծանր ժամին բոլոր բարեկամները պետք է համախմբվեն, այլապես մեզ առանձին-առանձին կոչնչացնեն:
Ծերունին դանդաղ վեր կացավ, կացավ՝ հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մամնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր, բարձրահասակ կեցվածք է ունեցել:
— Քեզ էլ ողջույն, Գենդալֆ,— ասաց նա: — Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել, և , երբ Էոմերը բերեց քո մահվան լուրը , ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա, դու կրկին բարեհաճել ես, իսկ քո հետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են, քան նրանք, որոնց միջով մենք հիմա անցնում ենք: Ասա՛ ինձ, Գենդալֆ Չարաբաստիկ Ագռավ, ինչի՞ համար պետք է գրկաբաց ընդունեմ քեզ:
Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին:
— Արդարացի են քո խոսքերը, տե՛ր իմ,— ասաց աստիճաններին նստած գունատ մարդը: — Դեռ հինգ օր էլ չի անցել, ինչ արևելյան սահմաններից ստացել ենք քո որդի Թեոդրեդի՝ Ռոհանի երկրորդ զորավարի, մահվան ցավալի լուրը: Իսկ Էոմերին վստահել չի կարելի. տվեք նրան ինքնուրույն գործելու հնարավորություն և Ոսկզօծ Ապարանքն անմիջապես կմնա առանց պաշտպանության: Եվ բացի Բացի այդ , Գոնդորից քիչ առաջ լուր է եկել, որ Սև Տիրակալը պատրաստվում է պատերազմի: Ահա թե ինչպիսի ծանր ժամանակ է ընտրել այս անտուն թափառաշրջիկը այցելության համար: Եվ իսկապես, ինչու՞ պետք է մենք ողջունենք քեզ, Գե՛նդալֆ Չարաբաստիկ Ագռավ: Լա՛թսպել է պետք է քեզ անվանել՝ անվանել, Չարագո՛ւյժ, և սուրհանդակին էլ, ինչպես գիտես, ընդունում են իր բերած լուրերին համապատասխան: — Նա մռայլ քմծիծաղ տվեց և , բարձրացնելով ծանր կոպերը , չարությամբ նայեց հյուրերին:
— Իմ բարեկամ Օձալեզու, դու իմաստուն ես համարվում և, անտարակույս, հուսալի թիկունք ես ծառայում քո թագավորին,— հանգիստ պատասխանեց Գենդալֆը,— բայց ամեն ինչ երկու երես ունի: Պատահում է, որ վատ լուրերի հետ միասին, ձեռք ձեռքի տված գալիս է նաև օգնությունը: Ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իսկական բարեկամները խաղաղ և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ երբ մոտենում է վտանգը, նրանք հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն:
— Դա այդպես է,— արձագանքեց Օձալեզուն: — Բայց կան նաև երրորդները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Արդյոք մենք քեզանից օգնություն տեսե՞լ ենք երբևէ, Չարաբաստի՛կ Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել դու հիմա: Հիշում եմ անցյալ անգամ ինքդ օգնության կարիք ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարմանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչի՛ն: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց , երկար մտածելով, շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ինչ-որ չեմ տեսնում այստեղ քո զորքին: Ու՞ր են հեծյալները, նիզակները, զրահները: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն: Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել քո հետևից և վե՛րջ: Թեպետ դու ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք...
— Տեսնում եմ անքաղաքավարի են սկսել դիմավորել քո տանը օտարականներին օ՛ Թեոդեն, Թե՛նգելի որդի,— Գոչեց գոչեց Գենդալֆը: — Մի՞թե քիչ առաջ դռնապանը չներկայացրեց քեզ իմ բարեկամներին: Ռոհիրիմների տիրակալներն այնքան էլ հաճախ չեն պատիվ ունեցել ընդունելու այսպիսի պատվարժան հյուրերի, և զենքները, որ նրանք թողեցին քո դռան շեմին, արժանի են բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենաքաջարի և հզոր դյուցազուններին: Իմ ընկերները մոխրագույն թիկնոցներ են կրում, որովհետև դա է Լոթլորիենի էլֆերի գույնը, որոնք նվիրել են նրանց այդ հագուստները: Այդ թիկնոցները պաշտպանել են նրանց բազմաթիվ վտանգներից և բերել, հասցրել քո տուն:
— Փաստորեն Էոմերը չէր ստում, և դուք իսկապես դաշինքի մեջ եք Ոսկե Անտառի Կախարդուհու հետ,— քմծիծաղեց Օձալեզուն: — Ահա՜ թե ինչ: Զարմանալու ոչինչ չկա, Դուիմորդենում(Լորիենի ռոհաներեն անվանումը) միշտ էլ խաբեյության որոգայթներ են հյուսել:
Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ, ասես ինչ-որ կախարդանքով կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և հստակ, սառը ձայնով գոչեց.
— Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, օ՛ Գրիմա, Գալմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ ճիճվիորդի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և անտեղի: Դե լռի՛ր և թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես դրա համար չեմ անցել կրակի և մահվան միջով, որ արդարանամ ինչ-որ ստոր, քծնող ծառայի առաջառջև:
Նա բարձրացրեց գավազանը և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակը կրակն արագորեն հանգավ և միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ, բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո:
Մթության մեջ լսվեց Օձալեզվի ֆշշոցը.
Վստահելի
1342
edits