Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 10:49, 14 Հունիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
— Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,— լսվեց ինչ-որ մեկի տարօրինակ ձայնը: — Դուք շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց, շտապել պե՛տք չէ: Շրջվեք, շրջվեք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն, բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ տրոլիթրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և, առանց վզի, միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա, թե ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:
— Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասը,— կասկածանքով հարցրեց Մերին:
— Հում... Իսկ ինչու՞ ոչ: Դու երևի չգիտես, թե ինչքան ենք մենք ուժեղ: Լսե՞լ ես տրոլների թրոլների մասին: Տրոլները Թրոլները շատ ուժեղ են: Նրանց թշնամին է ստեղծել Մեծ Խավարի տարիներին, մեր պատկերով ու նմանությամբ, ի ծաղր մեզ, ինչպես օրքերին ի ծաղր էլֆերի: Բայց մենք տրոլներից թրոլներից ուժեղ ենք: Մենք պատրաստված ենք Միջերկրի ոսկորներից: Մենք կարող ենք ջարդել քարերը ծառերի արմատների պես, բայց արագ, շատ ավելի արագ, հատկապես եթե մեզ ինչպես հարկն է զայրացնեն: Եթե մեզ կացիններով չտապալեն, չվառեն, կամ ինչ-որ կախարդանքով հախներիցս չգան, որը շատ դժվար է, բայց անհնարին չէ, մենք ջարդուփշուր կանենք Իզենգարդը՝ վերածելով մանր բեկորների:
— Բայց Սարումանը կփորձի դա կանխել, այդպես չէ՞:
Վստահելի
1342
edits