Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուք Հայ */
Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուք Հայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
Փինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազմզոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու ետ, առաջ ու ետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից, և հանգիստ, առանց հոգնելու, չափում անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վարկյաններըվայրկյանները...
Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար:
— ''Ա՞յն'',— Գրիշնակի մատները դադարեցին շոշափել և խրվեցին Փինի ուսը: — Ի՞նչ ''Այն'', ինչի՞ մասին ես խոսում, ճստիկս:
Փինը մի վարկյան վայրկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Եվ ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան իմ սքանչելի»:
Գրիշնակի մատները ցնցվեցին:
Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած, շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց և արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ-որ բան գոռաց:
Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ, և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել, որ նրանք փախչեն, կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն խոցեց Գրիշնակի աջ ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ՝ բախվելով խավարից հայտնված նժույգին: հաջորդ վարկյանին վայրկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:
Հոբիթները քարացած պառկած էին այնտեղ, որտեղ նրանց թողել էր Գրիշնակը: հեծյալին օգնության եկավ մեկ ևս մեկը: Նժույգը, կամ տեսնելով, կամ էլ զգալով հոբիթների հոտը, ցատկեց նրանց վրայով, բայց հեծյալը չնկատեց գետնին կուչ եկած էլֆական թիկնոցներով կոլոտիկներին, որոնք, քիչ առաջ ապրած սարսափի ազդեցության տակ, վախենում էին նույիսկ շնչել: