Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4 բայտ, 11:40, 14 Հունիսի 2015
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
— Է՞նտ,— զարմացավ Մերին,— իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
— Հո՜պ,— ասաց Ծառմորուսը: — Օհո, դե արի ու այդքանը մի վարկյանում վայրկյանում բացատրի՛ր: Մի քիչ հանգիստ: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեզ: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես, ջահել ժամանակ, անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...
Եվ ահա սկսվեց երրորդ առավոտը, գունատ ու քամոտ: Էնտերի երգը հանկարծակի փոխվեց հավանության խլացուցիչ աղմուկի և նորից հանգստացավ: Օրը բացվեց, քամին հանգստացավ, և օդում կախվեց ծանր, լարված սպասումը: Փինն ու Մերին նկատեցին, որ Բրեգալադը քարացած ականջ է դնում, թեև ձայները խուլ էին և ոչինչ հնարավոր չէր հասկանալ:
Կեսօրին ամպերի միջև ընկած ճեղքերը ոսկեզօծվեցին և երկիրը լուսավորվեց արևի ճառագայթներով: Հանկարծակի հոբիթները նկատեցին, որ անսովոր լռություն է տիրում: Ամբողջ անտառը քարացել էր լարված լռությամբ, ասես ականջ էր դնում: Էնտերի գվվոցը կտրվել էր: Բրեգալադը ձգվել էր ամբողջ հասակով և նայում էր Կախարդված հովտի կողմը: Եվ հանկարծակի անտառը թնդաց բարձր և հզոր կանչից. «Ռա՛-հու՛մ-ռա՛»: Ծառերն այնպես տատանվեցին, ասես փոթորիկ սկսվեց: Մի վարկյան վայրկյան լռությունից հետո լսվեց հնչեղ, հանդիսավոր դոփյուն և նրան հաջորդեց հզոր քայլերգը.
Վստահելի
1342
edits