Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 4 բայտ, 11:43, 14 Հունիսի 2015
/* Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը */
— Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,— ժպտաց Արագորնը: — Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և իզուր ժամանակ կորցրել:
— Մի վարկյան վայրկյան սպասիր,— ընդհատեց նրան Ջիմլին: — Սկզբում ես ուզում եմ մեկ այլ հարց ճշտել: Գենդալֆ, երեկ գիշեր մենք քե՞զ ենք տեսել, թ՞ե Սարումանին:
— Երեկ գիշեր ես այստեղ չեմ եղել,— պատասխանեց Գենդալֆը: — Ըստ երևույթին դուք Սարումանին եք տեսել: Երևում է մենք իսկապես իրար այդքան նման ենք: Ահա թե ինչու էիր սպառնում ծակել իմ գլխարկը: Այդ դեպքում արարքդ ներելի է:
— Մեր ձիերը այդպես էլ չվերադարձան,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ստիպված ենք ոտքով գնալ:
— Ոչ, ես ժամանակ չունեմ ոտքով քայլելու,— ասաց Գենդալֆը: Նա ուղղվեց և այնպես ուժգին սուլեց, որ մյուսները զարմացած նայեցին միմյանց. դժվար էր նման բան սպասել սպիտակամորուս ծերունուց: Երեք անգամ սուլեց գենդալֆը, և հանկարծ բոլորին թվաց, թե քամին խրխնջոցի ձայն է բերում: Արագորնը պառկեց և ականջը դրեց գետնին, բայց դեռ մի քանի վարկյան վայրկյան էլ չէր անցել, երբ բոլորը պարզ լսեցին սմբակների դոփյունը:
— Սա մի ձիու սմբակների ձայն չէ,— ասաց Արագորնը:
Վստահելի
1342
edits