Changes
ՄԽԻԹԱՐԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ
==Ներածութիւն==
Գիրքը պայմանականօրէն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինում (Գլ․ 2, 3, 4) շարադրւում են քոմփիւթերների եւ նրանց հիման վրայ ստեղծուած ինֆորմացիոն համակարգերի մասին ընդհանուր պատկերացումները։ Երկրորդը (Գլ․ 5, 6) նուիրուած է խնդիրների ալգորիթմացման հարցերին եւ ծրագրաւորման լեզուներին։
Չնայած այս գիրքը նախատեսուած է միջնակարգ ուսումնական հաստատութիւնների սովորողների եւ դասաւանդողների համար (գրքում մանրամասնօրէն դիտարկւոմ դիտարկւում են այն հարցերը, որոնք ըստ մեզ լաւ չեն լուսաբանուած ինֆորմատիկայի դպրոցական դասագրքերում), այն օգտակար կարող է լինել քոմփիւթերային տեխնիկայի բնագաւառում չմասնագիտացող ուսանողների, գիտարտադրական տարբեր բնագաւառների աշխատողների համար։
Քոմփիւթերների հիման վրայ ստեղծուաթ ստեղծուած ինֆորմացիոն համակարգերը կարող են կիրառել քոփմիւթերը իրենց խնիդրների լուծման համար օգտագործել ցանկացող ինժեներները, օրինակ՝ բեռնափոխադրման ղեկավարման, արտադրութեան աւտոմատացման, կապի համակարգերի ղեկավարման խնդիրներում։ Ֆիզիկոսները, քիմիկոսները եւ կենսաբանները այն կարող են կիրառել փորձերի յատկանիշների խիստ հսկողութեան կազմակերպման, տուեալների աւտոմատ հաւաքման եւ վերլուծման գործընթացում, նկարիչներն ու ճարտարապետները քոմփիւթերի օգնութեամբ ստանում են որոշակի դինամիկ միջավայր օգտագործելու հնարաւորութիւն։
Մինչեւ գրքի լոյս ընծայելը հեղինակային խումբը 5—6 տարի զբաղուել է միջնակարգ ուսումնական հաստատութիւններում «Ինֆորմատիկայի եւ հաշուողական տեխնիկայի հիմունքներ» առարկան դասաւանդող ուսուցիչների որակաւորման բարձրացման եւ վերապատրաստման հարցերով։
==Քոմփիւթերները արդի հասարակարգում==
===Հասարակարգի ինֆորմատացումը եւ նոր ինֆորմացիոն տեխնոլոգիան===
Հաշուողական տեխնիկայի սրընթաց զարգացումը պայմանաւորուած է որոշակի գիտատեխնիկական մակարդակի հասած մարդկային հասակարգի օբիեկտիւ պահանջներով։ Զարգացած երկրներում քոմփիւթերների ներթափանցումը կեանքի գրեթէ բոլոր ոլորտները այնպիսին է, որ չափազանց մեծ ազդեցութիւն ունի հասարակարգում տեղի ունեցող ինֆորմացիոն, տեխնոլոգիական, սոցիալական, տնտեսական եւ այլ գործընթացների վրայ։ Քոմփիւթերների օգնութեամբ գիտական, տեխնիկական եւ գործնական խնդիրների լուծման հետ կապուած բոլոր երեւոյթների բազմութիւնը ընդունուած է կոչել հասարակարգի ինֆորմատացում։ Ակնյայտ է, որ ինտենսիւ ինֆորմատացումը պրոգրեսիւ երեւոյթ է, քանի որ վերջինիս զարգացման աստիճանից է կախուած այս կամ այն պետութեան տնտեսական պոտենցեալը։
Մադիանացին արդէն պաշար է դարձել եւ աւանդական պաշարների (ածուխ, էներգիա, աշխատուժ եւ այլն) պէս կարող է արդիւնահանուել, վերամշակուել, օգտագործուել եւ տարածուել։ Ինֆորմացիայի հիմնական տարբերութիւնը աւանդական պաշարներից կայանում է նրանում, որ նրա ծաւալը չի նուազում օգտագործման հետեւանքով։ Իրականում տուեալների վերամշակման ընթացքում ստացուած արդիւնքները կարող են դիտարկուել իբրեւ նոր տուեալներ։ Աւելի լուրջ տարբերութիւն է ի յայտ գալիս գիտելիքների վերամշակման ժամանակ, երբ գործնականում կատարւում է նոր գիտելիքների դուրս բերում, ինչպէս մաթեմատիկայում գոյութիւն ունեցող թէորեմների հիման վրայ դուրս է բերւում նոր թէորեմ։ Արդէն յայտնի են քոմփիւթերների օգնութեամբ կատարուած յայտնագործութիւններ։
80ական թուականների սկզբին ներկայացուեց մի նախագիծ, որն ստացուած նոր ինֆորմացիոն տեխնոլոգիա անուանումը։ Նոր տեխնոլոգիայի անհրաժեշտութիւնը պայմանաւորուած էր նրանով, որ աւանդական եղանակով մեծածաւալ աւտոմատացուած համակարգերի նախագծման տեւողութիւնը սկսում էր գերազանցել նրանց բաղկացուցիչ մասերի բարոյական մաշման ժամկէտները։ Իբրեւ ստեղծուած վիճակից դուրս գալու միակ միջոց, առաջարկւում էր համակարգերի ստեղծմանը ի սկզբէ նախագծի՝ համակարգի շահագործողները օգտագործելով յատուկ մասնագիտացուած եւ պարզեցուած լեզուներ, ստեղծում են ապագայ համակարգի նախատիպը։ Այդ նախատիպում իրականացւում են ապագայ համակարգերի բոլոր ֆունկցիաները, բայց սովորաբար չի բաւարարում արդիւնաւէտութեան որոշ պայմանները (արագագործութիւն, օգտագործուող յիշողութեան ծաւալ եւ այլն)։ Մասնագէտ
===Հաշուողական տեխնիկայի պատմութիւնից===
===Անհատական կիրառական ծրագրերի յարմարաւէտութիւնը===
===Տեքստերի վերամշակման համակարգեր===
===Աղիւսակների վերամշակման համակարգեր===
===Ինֆորմացիոն Մարկիոնացին համակարգեր===
===Գործավարման ամբողջացուած համակարգեր===
===Պատկերների վերամշակման համակարգեր===