Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Թիթեղյա տուփով կոնֆետներ |հեղինակ = [[Լևոն Խեչոյան]] |թարգմանիչ = |աղբյուր = «...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Թիթեղյա տուփով կոնֆետներ
|հեղինակ = [[Լևոն Խեչոյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Լևոն Խեչոյան Պատմվածքներ»]]
}}
[[Category: Արձակ]]
Երեկոյան ժամերին Ախալքալաքից եկող ավտոբուսը ժամանեց։ Վերադարձողները ցրվեցին տները։ Մենք, աչքներս դպրոցի պատի տակ կանգնած մուշտակավոր կնոջը, սահում էինք դիքից ու սահում։ Իրար հրմշտելով ու քաշքշելով մոտեցանք։ Նրանից դաշտային ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտ էր գալիս։ Սապոգների ամուր քթերը խփում էինք սառցակալած ճանապարհին ու ձյունը շաղ տալիս միմյանց դեմքերին։ Նա ասաց, որ կվճարի, եթե օգնենք նրան ճամպրուկները տանել հարեւան գյուղ։ Լեզուն մի թեթեւ սահեցրեց ներքեւի շրթունքի վրայով ու գորշագույն շրթներկը խոնավացավ։ Ժպտուն աչքերով պատասխանի էր սպասում։ Մենք այդպիսի կին Ախալքալաքում էլ չէինք տեսել, միայն ֆիլմերում ու հեռու քաղաքներից արձակուրդներից տուն եկած ուսանողներից էինք լսել նրանց գայթակղիչ գեղեցկության մասին։ Ճամպրուկները շատ ծանր էին, խփվում էին մեր ոտներին, ու խճճվում էինք մեր քայլերի մեջ։ Ռեվազը նրա աջ կողմից էր քայլում, ես` ձախ։ Հանդարտ, մանր ձյուն էր գալիս ու նրա ընձենուց մուշտակին փռված հարթ մազերի վրա հալվում։ Ինստիտուտներից արձակուրդ վերադարձած տղաները պատմում էին, որ այդ կանայք օր ու գիշեր ռեստորաններում ու հյուրանոցներում քեֆ են քաշում, որ ընդհանրապես քաղաքի կանայք այդպիսին են։ Ու նրանցից լսած պատմությունները մեզ հետ գիշերում էին մեր տաքուկ անկողիններում, բայց նրանց գինի հյուրասիրող տղամարդը միշտ մենք էինք լինում։
Երբ արդեն գյուղից դուրս էինք եկել ասավ․ «Ձեզ նեղություն չէի տա, բայց հիվանդանոցից նոր եմ դուրս եկել․ կույր աղիքս են հեռացրել, անհոգ եղեք փողն անպայման կտամ»։
Ասինք` փող պետք չէ, էն բանից ենք ուզում։ Ասավ․«Ինչի՞ց…»։ Ու անմիջապես կասկածոտ լռեց, որովհետեւ մի քանի քայլ ետ էինք մնացել ու սապոգների քթով ձյունը փորփրելով էինք գնում։ Հանդարտ իջնող ձյունը չէր կարողանում ցրել նրանից եկող դաշտային ծաղիկների հոտ ունեցող օծանելիքի բույրը։ Նա կանգնեց, հետո շրջվեց, մի քայլ դեպի մեզ եկավ, մեր աչքերի մեջ նայելով ասավ․ «Ինչից, ես ավելի լավ բան չունեմ, ազնիվ խոսք, հավատացեք, տղաներ»։ Ռեվազը առաջ անցավ ու առանց ետ նայելու․ «Ունես»,— ասավ։ Գլուխս ետ գցած ձյան փաթիլներն էի որոնում բերանով, ասի․ «Ունես»։
Ձեռքը ընձենուց մուշտակի թեւքից հանեց, բարակ ու նուրբ մատը այտին դրեց, մտածկոտ ու ժպտուն նայեց․ «Ախր ինչ եք ուզում, որ գլխի չեմ ընկնում, կարգին ասեք, հասկանամ»։ Հետեվից դժվարությամբ էինք հասնում, ճամպրուկները հարում էի սրունքներս եւ խճճվում էինք մեր երթի մեջ։ Ասինք․«Ամոթ է»։ «Ախր մարդ եք գժվեցնում, կարգին ասեք բան հասկանամ»։ Ասինք․ «Բոլոր կանայք էլ ունեն»։ Ռեվազը կանգնած եղունգներն էր կրծում։ Ոտքով ձյուն էր հավաքում ու մի հարվածով կրկին շաղ տալիս, զգացի, որ ճամպրուկից այդ նույն օծանելիքի հոտն է գալիս։
Աշխատում էինք ետ չմնալ, կողքերից նրան համաչափ քայլել։ «Ուրեմն ձեր ուզածը յուբկա է, գլխներիդ պիտի քաշեք, ինչ է։ Չորս կիլոմետր էլ չի մնացել, դա ինչ է, որ չեք ուզում օգնել»։
Դիմացի սարի լանջին կոլտնտեսության շներն էին թափառում, ասինք․ «Որ համաձայն չես, մենք էլ ետ կդառնանք։ Վայ թե կողքի ձորում էլ վայրի կատուներ էլ լինեն»։ «Չէ, չեմ հասկանում։ Ուզածներիցդ ձեր քույրերն ունե՞ն»։ Ռեվազը սղղալով առաջ անցավ։ Ճամպրուկը ծանրացավ ու ինձ սայթաքեցնում էր։ Դաշտի ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտը այնքան մոտիկից էր գալիս, ասի․ «Հա»,— ու լեզվով ձյան փաթիլներն էի որսում, Ռեվազը հազում էր։
— Ձեր մայրերն ունե՞ն դրանից։
Լսեցինք, որ ձյունը ճռճռում էր մեր ոտների տակ։ Ու նրա չոր ճռճռոցի մեջ վիրավորանք կար։ Չքանդվող լռության մեջ մի կիլոմետրից ավելի էինք քայլել։ Ճանապարհի եզրերից բռով ձյուն էինք վերցնում ու խոթում բերաններս։ Ճամպրուկները ձեռքից ձեռք փոխանցելով սահում էինք։ Նրան հազիվ էինք հասնում, իսկ ձյունը նրա վարսերին հալվում էր կաթիլ—կաթիլ։ Ժպտալիս այտի փոսիկը ջրապտույտի նման ձգվում էր ու կլանում, մտածեցի, որ Ռեվազը, հավանաբար, այդ փոսիկը նկատել է ու կհամբուրի այն, դեռ դիքից սահելիս պայմանավորվել էինք, որ սկզբից կինը նրանն է լինելու։
Մտքիս մեջ «հա» ասի, Ռեվազն էլ մտքում այդպես ասավ, դա մատնում էր նրան ոտքերի տակ ճռճռացող ձյունը։ Ասինք․ «Հա»։
— Բա ինչո՞ւ նրանցից չեք ուզում։
— Կծեծեն։
Ճամպրուկները ծանր էին, քրտնել էինք ու ձյուն էինք լցնում ծոցներս։ Ասավ․ «Երեւի ութերորդ կլինեք, ես էլ ութերին եմ դաս տալիս»։ Չասինք, որ գուշակեց։ Ռեվազը ասավ , ինքը ավարտել է, ընդունելության քննությունների ժամանակ քաղաքի հյուրանոցում է մնացել ու ռեստորան հաճախել։ Ասավ․ «Դա էլ տասում է սովորում»։ Նրա կասկածոտ հայացքը ցրելու համար անհոգ ձեւացա ու ատամներիս արանքից թքեցի, առանց շտապելու, թափվող ձյան տակ վարպետորեն վառեցի ծխախոտս։ Հետո նստեցինք ճամպրուկներին ու էլ չէինք ուզում գնալ։
Ասավ․ «Այդպիսի գործերը ձմռանը չեն անում, միայն գարնանը», երեւի մենք դրանից չենք էլ հասկանում։ Նորից գնացինք` հետեւից ճամպրուկները քաշեքաշ տալով։ Պատմեցի, որ մենք անատոմիայից անցել ենք ու այնտեղ մի նկար կա, որ աղջիկները այդ թերթը միշտ ծալում են։ Ռեվազը ասավ, որ իր տեսած բոլոր ֆիլմերում այդ գործը ձմռանն էլ է եղել։ Եթե համաձայն չէ, մենք ետ կդառնանք։ Նա այնքան մոտիկ էր, որ նրա տաք շունչը մեր սառած այտերն էր տաքացնում։ Հետո մեր հետեւից գոռաց, մենք ետ եկանք ու կրկին ճամպրուկները վերցրինք։ Նա մեզանից մի քիչ առաջ անցավ ու ասավ․ «Ախր պիտի հասկանաք, ծանրությունից կարող է վիրահատած վերքը բացվել»։ Գլուխս ետ գցած` լեզվով ձյան փաթիլներ էի որսում։ Ճամպրուկները դրել էինք։ Հետո ուսը գցած պայուսակից խոստացած փողը` յոթանասուն կոպեկը հանեց, տվեց ինձ ու հավելում` սկավառակի ձեւ ունեցող թիթեղյա տուփով կոնֆետներ` Ռեվազին։
Ասավ․ «Տեսեք, որ չեմ խաբել»։ Նա հիմա ավելի արագ էր քայլում, ու մենք հազիվ էինք հասնում։ Ասինք, որ այդպես է, գոնե թող պատմի, թե դա ոնց է լինում սկզբից, լույսը մարելուց մինչեւ վերջ, բոլոր մանրամասնություններով։ Առանց ետ նայելու ասավ․ «Գժվեցի, Աստված իմ, ախր անհնար է»։ Լռությունը երկարում ու երկարում էր, մենք սպասում էինք, նա քայլում էր առանց ետ նայելու։ Մեր թիկունքում լսվեց նրա հմայիչ ճիչը․ «Ետ դարձեք, պատմելու եմ…»։
Տուն էինք վերադառնում իրար ձեռք բռնած, ձյուն էինք շպրտում մեկմեկու դեմքի։ Հետո սկսեցինք վազել֊վազել ու սահել։ Նրա սարսափած ճիչը մի անգամ էլ հեռվում հասցրեց բռնել մեզ։ Մթնոտ, ձմեռային երեկոյի մեջ հանդարտ ու մանր ձյուն էր գալիս։ Ռեվազը կոնֆետը տվեց ինձ, տուփը իրեն վերցրեց։ Ասավ` քրոջն է տալու, որ մեջը կոճակ լցնի։ Կոնֆետի թիթեղյա տուփից ծանոթ օծանելիքի` դաշտերի ու ծաղիկների բույրն էր գալիս։ Երեւի նա խաբեց, թե տուփը քրոջն է տալու։