Changes
/* Գլուխ երկրորդ. Խորհուրդ */
=== Գլուխ երկրորդ. Խորհուրդ ===
Հաջորդ օրը, լուսաբացին արթնանալով, Ֆրոդոն հիանալի հանգստացած էր ու առույգ, և որոշեց Բրուինենի ափին զբոսնել: Երբ նա հագնվեց ու դուրս եկավ այգի, հեռավոր լեռնապարի հետրից հետևից բարձրանում էր հսկայական, բայց աղոտ արևը, օդում արծաթին էին տալիս աշնանային շղարշները, տերևների վրա շողշողում էին ցողի կաթիլները, իսկ գետի վրա հալվում էին վաղորդյան քուլաները: Սամը լուռ քայլում էր նար կողքից, ուրախ շնչում էր ցողոտ օդն ու զարմացած դիտում ձյունեղեն գլխարկներով փայլատակող հեռավոր լեռները:
Զիգզագ ճանապարհից թեքվելով նրանք տեսան Բիլբոյին ու Գանդալֆին, որոնք նստել էին ափամերձ ժայռի մեջ հմտորեն փորված քարե ցածրիկ նստարանին ու զրույց էին անում: Բիլբոն բարեհամբույր ժպտաց: