: — Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կ'ընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կ'ընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք։
: — Չ'ըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կ'ընե։
[[Պատկեր:Phanjuni_pic_5.png|200px|frameless|thumb|left]]: — Այդ անկարելի է։
: — Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով։
: — Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,— պատասխանեց ապագա վաշխառուն։
: Տասնևյոթը տարեկան պատանի մըն էր Փանջունի երբ իր հայրը կորսնցուց։ Երեց եղբայրը, որ իրմե տասը տարեկան մեծ էր, արդեն իսկ ամուսնացած, տուն-տեղ եղած վաճառական մըն էր, բավական լավ դիրքի տեր։ Իր հոր մահվընեն հազիվ ամիս մը ետքը Փանջունի արդեն գժտված էր անոր հետ և տունը թողած՝ պահանջելով իր ժառանգության բաժինը։ Եղբայրը, առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկիի մոտ գումար մը, որ Փանջունիի ամբողջ ժառանգությունը կը ներկայացներ։
[[Պատկեր:Phanjuni_pic_6.png|200px|frameless|thumb|right]]: Մեր պատանին դրամը առնելով Պոլիս եկավ, երեք տարի անձնդյուր կյանք մը վարեց և օր մըն ալ տեսավ որ փարա մը չէ մնացած գրպանը։ Այն ատեն եղբայրասիրական զգացումները արթնցան իր մեջ, գորովալից նամակ մը գրեց Տրապիզոն և իր կարոտակեզ սերը հայտնելով՝ ճամբու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար։
: Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ՝ իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_7.png|200px|frameless|thumb|left]]: Փանջունի տեսավ որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված. մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինք փճացուցած էր ամբողջ իր ժառանգությունը և այսօր փարա մը չկար գրպանը։ Այս երկու տեսողությունները իրարու մոտեցուց, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողություններեն իր մեջ ծնավ ընկերվարությունը։
: Այն ատեն ըմբռնեց թե ի՜նչ դժոխային անարդարություն էր '''քափիթալիզմը''', և թե ի՜նչ հրամայողական պահանջք էր հարստության հավասար բաժանում։ Փանջունի գտած էր իր Դամասկոսի ճամբան. «Եղիցի լույս»–ը հնչած էր իր մտքին մեջ։
: Ընկերվարական էր։
[[Պատկեր:Phanjuni_pic_8.png|200px|frameless|thumb|right]]: Ու ա՛լ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտվընե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կ'որոտար ընկերային անիրավությանց դեմ, որ կը սպառնար կործանել, բնաջինջ ընել ամեն բան։ Վեհերոտները սարսափահար մտիկ կ'ընեին իրեն, միամիտները ապշահար կը նայեին այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քիթերնուն տակեն խնդալով՝ կ'երթային իրենց գործին։
: Իսկ ա՛ն կը խոսեր, կը խոսեր ու կը խոսեր։
: Խեղճ եղբայրը՝ շվարած շլմորած՝ չէր գիտեր ինչպե՜ս ազատիլ այս փորձանքեն։
: Վերջապես օր մը ըսավ Փանջունիի.
: — Եղբայր, բան մը մտածեցի։
[[Պատկեր:Phanjuni_pic_9.png|200px160px|frameless|thumb|right]]: — Զարմանալի բան,— պատասխանեց մեր հերոսը։
: — Ինչո՞ւ, ի՞նչ բան զարմանալի կը գտնաս,– հարցուց մյուսը շփոթած։
: — Զարմանալի է որ բան մը կրցած ես մտածել,— ըսավ Փանջունի,— որովհետև դուք վաճառականներդ, քափիթալիսթներդ մտածելու կարողություն չունիք։
: Սոցիալ գիտություններու ազատ ուսանողի կյանքը չորս տարի տևեց և այդ չորս տարվան միջոցին Փանջունի հինգ անգամ գնաց այն համալսարանը, ուր, արձանագրված էր։
[[Պատկեր:Phanjuni_pic_10.png|200px|frameless|thumb|left]]: Առաջին անգամ՝ սուլելու համար պատմության դասախոսը, որ Ֆրանսական մեծ հեղափոխությունը գովաբանած էր, պախարակելով սակայն Պապեոֆի և իր կուսակիցներուն հախուռն գաղափարները։ Երկրորդ անգամ գնաց ցույց մը ընելու համար ընկերվարական դասախոսի մը դեմ, որ քննադատած էր ռուս ոչնչականությունը<ref>Ռուս ոչնչականությունը — ռուսական նիհիլիզմը։ 19-րդ դարի 60-ական թթ. ռուս ռազնոչին մտավորականության մեջ տարածում գտած ուղղություն, որ ժխտական վերաբերմունք ուներ ազնվական հասարակության հիմքերի և ավանդների նկատմամբ։ (''Բոլոր ծանոթագրությունները Լևոն Հախվերդյաննին են, եթե չի նշված այլ հեղինակ։'')</ref>։ Երրորդ անգամ գնաց բողոքելու համար իմաստասիրության ուսուցչին դեմ՝ որ պետք եղած խանդավառությունը ցույց չէր տված Քրոփոթքինի վարդապետությանց<ref>Քրոփոթքինի վարդապետությունը — Կրոպոտկինի ուսմունքը։ Պ. Ա. Կրոպոտկին (1842—1921) — ռուսական և միջազգային անարխիզմի գաղափարախոսը, աշխարհագրագետ և ճանապարհորդ։</ref>։ Չորրորդ անգամ՝ ձմեռ ատեն, գնաց համալսարան, որովհետև իր սենյակին մեջ ցուրտ էր ու վառելանյութը կը պակսեր և գարեջրատուն երթալու դրամ չուներ քովը։ Եվ, վերջապես, հինգերորդ անգամ գնաց սպանիացի ուսանողներու հետ ծեծ մը քաշելու համար ուսուցչի մը, որ Պարսելոնի անիշխանական արարքները քննադատած էր։ Այս վերջին այցելությունը պատճառ եղավ որ զինքը արտաքսեն համալսարանեն և անունը ջնջեն ուսանողներու արձանագրության տետրակեն։
: Համալսարան հաճախած այս սուղ վայրկյաններեն դուրս, Փանջունի իր ժամանակը կ'անցըներ հայ և ռուս հեղափոխական ընկերներու հետ վիճաբանելով ընկերային հարցերու մասին։ Գարեջրատունները, որոնց մեջ կը լուծվեին մարդկային ընկերությունը տանջող բոլոր խնդիրները, իր գլխավոր կայաններն էին, իր անառիկ մարտկոցները ուրկե կը ռմբակոծեր աշխարհի բոլոր կեղտոտ պուրժուաները, կեղեքիչ քափիթալիսթները, չխնայելով նույնիսկ եղբորը, որ կը շարունակեր ամսական երկու հարյուր ֆրանք ղրկել, ոչ թե խեր մը սպասելով Փանջունիեն, այլ որպեսզի ականջը տինջ ըլլա։
[[Պատկեր:Phanjuni_pic_11.png|200px|frameless|thumb|right]]: Եվ սակայն 96-ի ջարդերը վրա հասեր էին, եղբորը գործերը ավրվեր, ինք հալածվեր, բանտարկվեր, փճացեր էր և օր մըն ալ ստիպվեր էր ամեն բան թողլով կինն ու զավակները առնել և հեռանալ Տրապիզոնեն՝ դեպի արտասահման։
: Նամակ մը ստացավ Փանջունի, որով իրեն իմաց կը տրվեր թե այլևս եղբորմեն 10-ը փարա հուսալու չէր։
[[Պատկեր:Phanjuni_pic_12.png|150px|frameless|thumb|right]]: — Կեղտո՜տ արարած,– գոչեց Փանջունի, բռունցքը սպառնագին դեպի վեր բարձրացնելով։
: Այսպիսի '''ժեսթ'''եր հաճախ ուներ մեր հերոսը, որ իր ըմբոստ խառնվածքը կը հատկանշեին։
: Ամսական 200 ֆրանքի այս հանկարծական դադարումը խանգարեց իր սոցիալ գիտություններու ազատ ուսանողի հանգստավետ կյանքը որով կը հուսար տակավին երկար տարիներ ապրիլ։ Կամաց-կամաց չքավորությունը իր ժանտ երեսը ցուցուց և Փանջունի իր անձին վրա ճանչցավ pauperisme–ը<ref>Pauperisme — պաուպերիզմ. աշխատավոր զանգվածների ծայրահեղ աղքատություն։</ref> իր ամեն անհաճո երևույթներովը։
: Այս անակնկալ եղելությունները ափ ի բերան թողուցին մեր հերոսը։
: — Մեր գործը պրծա՜վ,— մտածեց մելամաղձոտ մտատանջությամբ մը։
[[Պատկեր:Phanjuni_pic_13.png|300px|frameless|thumb|center]]: Սակայն Փանջունի իր հստակատեսությանը մեջ կը սխալեր։ Բուն գործը հիմա պիտի սկսեր։
: Երբ քանի մը շաբաթ ետքը ստացավ Կ. Պոլսո հայ թերթերը, երբ տեսավ կուսակցություններու խելահեղ արշավանքը նույն «Բյուզանդիոնի» վրա, երբ կարդաց խոսված ճառերը, պոլսեցիներու միամիտ խանդավառությունը, «Ազատությունը մենք բերինք»–ի հրաշալի գյուտը, ավելի սահմռկեցուցիչ քան Մարքոնիի անթել հեռագիրն ու ռեոնթկենյան ճառագայթները, այն ատեն մեր գործիչը լայնեզր գլխարկը գլուխը դրավ, պայուսակը ձեոք առավ և օր մըն ալ օդաքարի մը պես ինկավ Պոլիս, ինքն ալ իր կարգին քիչ մըն ալ ճաթեցնելու համար տրամադիր գլուխները։
: Բայց տեղերը բռնված էին, ուշ հասած էր Օֆենպախի Brigands<ref>Brigands — ավազակախմբեր։ Հեղինակը նկատի ունի ֆրանսիական կոմպոզիտոր Օֆենբախի օպերետներում հանդես բերված ավազակներին։</ref>–ներու զինվորներուն պես։ Իրավ է որ ութը տասը «դասախոսություններ» ըրավ թաղերու մեջ, իրա՛վ է, որ Բարիզի Կոնգրեսին հրաշքները հագներգեց Վոսփորի երկու ափերուն վրա, բայց, ափսո՜ս, ականջները ա՛լ սկսած էին հափրանալ։ Բաց աստի, իր պերճախոսությունը չէր հասներ Ակնունիներոլ և Շահրիկյաններու պերճախոսության կրակին, որուն վարժված էին պոլսեցիները, ինչպես անշուշտ մենք մեղավորներս ալ՝ օր մը պիտի վարժվինք դժոխքի կրակին, ուստի իր խոսքերը հաճախ ցուրտ տպավորություն կը թողեին ունկնդիրներուն վրա։
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_24.png|600px500px|frameless|thumb|center]]
==Բ.==
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_50.png|800px|frameless|thumb|center]]
==Դ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 3 նոյեմբեր, 1908'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_51.png|120px|frameless|thumb|left]]
: Դիրքերը հետզհետե կը ճշդվին իրենց բնորոշ հանգամանքներով, և դասակարգային պայքարը իր բնական էվոլյուցիան կը կատարե Ծապլվարի մեջ։ Գիտակից տարրերը կամաց-կամաց կը բոլորվին մեր հեղափոխական դրոշի շուրջը։ Հողային բանվորականությունը (Սմենց Վարդան) և երիտասարդ մտավորականությունը (Խև Ավո) արդեն մեզ հետ են։ Մեզ հետ կ'ըլլա նաև դպրոցականությունը։ Համենայն դեպս անհրաժեշտ է մեր շարքերը սեղմել և պատրաստվիլ վերջնական կռվին, որովհետև հետադիմական ուժերը անգործ չեն մնար, իրենց խոզ պայքարը կը մղեն մեզի դեմ։
: Այսպես, օրինակ, երբ նախորդ նամակով ծանուցված բողոքի հսկա միթինկը կիրակի օր տեղի կ'ունենա Մկրենց կալը, ի ներկայության հողային բանվորականության, երիտասարդ մտավորականության և հեղափոխական տարրերուն, անդին, Րես Սերգոյի տանը մեջ, գյուղին մենծ–աղայականությունը գումարված կղերականության և ռեաքցիայի մութ ուժերուն հետ, սատանայական մի խորհուրդ կը հղանար, այն է, դիմել միացյալ ընկերության և խնդրել որ Ծապլվարի մեջ դպրոց մը բանա, պայմանով որ ծախսերու կեսը գյուղացիք հայթայթեն։
[[Պատկեր:Phanjuni_pic_52.png|200px|frameless|thumb|left]]
: Այս միջոցով այդ կեղտոտ պուրժուաները կ'ուզեին իրենց ճանկին մեջ առնել Ծապլվարի դպրոցականությունը, ապականել այդ մատղաշ էակները, ստրկության խմորով շաղվել անոնց անարատ հոգիները և փճացնել ամբողջ ապագա սերունդը։ Վտանգը ահագին էր և պետք էր անմիջական դարման։
: Իսկույն Խև Ավոն ղրկեցի մի այրի կնոջ Սառայի մոտ՝ և բերել տվի անոր որդին Կարոն, որ ինը տարեկան մի ուշիմ և եռանդոտ լաճ է, և ըսի իրեն որ հետևյալ օր հրավիրե իր ընկերները մեր տան պարտեզը, ուր կը կայանա '''մանկական պարահանդես'''։
: Հրավերը առաջ բերավ մեծ խանդավառություն. և երկուշաբթի օր 10-12 լաճեր խռնված էին պարտեզը։ Կատարվեցան մի քանի մանկական խաղեր։ Հետո շուրջս հավաքեցի տղերքը և բացատրեցի թե ի՜նչ սարսափելի դավ մը կը պատրաստվեր իրենց դեմ և թե ի՞նչ որոշ դիրք հարկ էր բռնել։
[[Պատկեր:Phanjuni_pic_53.png|200px|frameless|thumb|right]]
: Մի առ մի ցույց տվի իրենց իրավունքները: Ըսի թե ի՛նչ պարագաներու մեջ իրենց բացարձակ իրավունքն էր դասադուլ ընել, թե ե՞րբ պետք էր որ ըմբոստանային ուսուցիչներու դեմ, թե ե՞րբ հարկ էր պատժել ուսուցիչները և թե ի՞նչ պատիժներ կարելի էր տնօրինել ուսուցիչներուն դեմ։
: Խոսքերս աոաջ բերին խորին տպավորություն, և տղաք արդեն իսկ պատրաստակամություն հայտնեցին դասադուլ ընելու։
: Ինչպես կը տեսնեք, տակավին դպրոցը չբացված մենք ունինք դպրոցական միությունը, ամրապես կազմակերպված և պատրաստ կռիվ մղելու։ Այժմ հանդարտ սրտով կը սպասենք։ Ծապլվարի դպրոցին ուսուցիչ կրնա գալ երբ որ կամի։ Իրեն կը պատրաստվի մի փառավոր ընդունելություն որ կարծեմ՝ հավիտյան չպիտի մոռանա։ Խև Ավո շինած է արդեն գավազաններ որպեսզի կրիտիկական րոպեին տղերքը անզեն չմնան։
: Մեր քաղած տեղեկություններուն համեմատ՝ Արաբկիրի միացյալ ընկերության ներկայացուցչին հետ բանակցությունները հաջող ելք ունեցեր են, և այժմ կը սպասվի ուսուցչի գալստյան։ Ո՞վ է այդ պարոնը, ի՞նչ սկզբունքի կամ ի՞նչ գաղափարներու կը ծառայե, դա բոլորովին անծանոթ է ինձ։ Համենայն դեպս պետք է կատաղի կռիվ մղել անոր դեմ։ Այս բացահայտ պայման է։
[[Պատկեր:Phanjuni_pic_54.png|300px|frameless|thumb|center]]
: Սմենց Վարդան և Խև Ավո Ծապլվարի կիներուն մեջ բուռն պրոփականտ կը մղեն միացյալ ընկերության Ծապլվարի դպրոցին բացման դեմ և կ'ըսեն թե այդ դպրոցին պատճառավ իրենց տղաքը անաստված պիտի ըլլան, Ս. Լուսավորիչը պիտի ուրանան, Բրոտ պիտի դառնան13<ref>Բրոտ պիտի դառնան — բողոքական պիտի դառնան։ Գրոտ — պրոտեստանտ (բողոքական)։</ref> ևն.։ Այդ պրոփականտը առաջ կը բերե մեծ հուզում, այն աստիճան որ երեկ Տեր Սահակ քահանան եկավ ինձ մոտ և խնդրեց որ խրատեմ մեր ընկերները որպեսզի այդ տեսակ խոսքերով միտքերը չպղտորեն և գյուղին մեջ հուզում առաջ չբերեն։
[[Պատկեր:Phanjuni_pic_55.png|200px|frameless|thumb|right]]
: Իբրև ջախջախիչ փաստ կարդացի իրեն մեր ծրագիրը և '''պլատֆորմ'''ը, ցույց տալու համար թե մեր կուսակցությունը կրոնական խնդիրներու մեջ ի՛նչ աշխարհահայացք ունի և թե ի՜նչքան հակասություն էր մեզ իբրև մոլեռանդ ներկայացնելը։
[[Պատկեր:Phanjuni_pic_42.png|120px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_29.png|80px|frameless|thumb|right]]
: — Եվ սակայն այդպիսի խոսքեր կը տարածեն կոր,— պնդեց Տեր Սահակ։
: Այն ատեն իրեն բացատրեցի կուսակցությանս գործելակերպը, թե ինչպե՛ս իբրև կուսակցական մենք պարտավոր ենք ազատամիտ և անհավատ ըլլալ, սակայն անհատապես ազատ ենք հավատացյալ և նույն իսկ մոլեռանդ ըլլալու, հետևաբար Սմենց Վարդան և Խև Ավո իբրև կուսակցական չէ որ կը գործեն այս պարագայիս, այլ սոսկ անհատապես, և մենք ոչ մի կերպով իրավունք չունինք բռնանալու մեր կուսակիցներու անհատական համոզումներուն վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_56.png|300px|frameless|thumb|center]]
: Տեր Սահակ մեկնեցավ անխոսուկ, թեև հայտնի կ'երևար որ տված բացատրություններս լավ չէր կրցած մարսել։ Որքա՜ն դժվար է ստրկամիտներու համար ըմբռնել մի ոևէ ազատական միտք։
: Վերջին անգամ փողի մասին պահանջմունքս մնաց անպատասխան, խնդրեմ ուշադրություն դարձուցեք այդ մասին, դա էական հարց է՝ ինձ համար։
[[Պատկեր:Phanjuni_pic_57.png|150px|frameless|thumb|center]]
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_58.png|800px|frameless|thumb|center]]
==Ե.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 20 նոյեմբեր, 1908'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|150px|frameless|thumb|left]]
: Ստացա ձեր նամակն և ձեր տված հրահանգները։ Իմ ալ աշխարհահայացքս բոլորովին համաձայն է ձերինին։ Մեկ կողմեն պետք է կատաղի կռիվ հայ պուրժուազիայի և իր դասակից կղերականության, քափիթալիզմի, հաստատված հին կարգուսարքին, ապականած բարքերուն, ընտանեկան շղթաներուն, կրոնական կապանքներուն դեմ, մյուս կողմե եղբայրական սիրո և միաբանության ձեռք կարկառել հարևան ազգաբնակությանց, քրդերու, եզիտիներու, քըզըլպաշներու և լազերու։
[[Պատկեր:Phanjuni_pic_59.png|300px|frameless|thumb|center]]
: Ձեր նամակը առնելուս պես մեկնեցա Քոմրաշ գյուղ, ուր մնացի մի շաբաթի չափ, սեր և եղբայրություն քարոզելով քրդերուն։ Ըսի իրենց որ մեր կուսակցությունն երբեք թշնամական հետին մտքեր չունի իրենց նկատմամբ, այլ ընդհակառակն կը փափաքի համերաշխության դաշինք հաստատել իրենց հետ և միասին առաջ վարել պայքարը։
[[Պատկեր:Phanjuni_pic_17.png|120px|frameless|thumb|left]]
: Քոմրաշի մեջ հիմնեցին նաև քրդական անդրանիկ քլուպը զոր անվանեցի «Քոմրաշի սոցիալ հեղափոխական Կարլ Մարքս կլուբ»։ Առ այժմ քլուպի նիստերը կը կայանան մի ախոռի մեջ, սպասելով իր մի հարմար կեդրոնատեղի գտնվի։ Քլուպի նախագահն է Քելեշ Մրկո, որու մասին խոսած եմ նախորդ նամակներուս մեջ, իսկ քարտուղարը՝ Հասո, որ մի համբավավոր կտրիճ է և Սահմանադրության հաստատման առթիվ եղած ընդհանուր ներումին ատեն ելած է բանտեն, ուր կը գտնվեր տարիներե ի վեր իր գործած կարգ մը ոճրագործություններուն պատճառավ։ Հասո հերոսի խառնվածքով մի լավ խմոր է որ կրնա մեծ օգտակարություն ունենալ վճռական րոպեներուն։ «Կարլ Մարքս կլուբ»–ը կոչված է փրկարար դեր կատարելու առ հասարակ քուրդ և հայ համայնքներուն մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_60.png|120px|frameless|thumb|right]]
: Ծապլվարի մեջ մի կոոպերատիվ ընկերություն կազմելու համար ըրած ջանքերս մնացին անհետևանք։ Այդ ապուշ գյուղացիները իրենց բոլոր խելքն ու միտքը տվեր են դպրոցին, որուն համար այժմ կ'աշխատին մի հատուկ շենք շինելու՝ եկեղեցու կից։ Թո՛ղ շինեն և հետո մենք կը տեսնենք թե ո՞ւմ կը ծառայե այդ շենքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_61.png|250px|frameless|thumb|left]]
: Անշուշտ կը հիշեք որ իմացուցած էի թե՝ պառավ Մարոյի այծը պատռած ու կերած էր մեր հրավեր-հայտարարությունը։ Անասունն անցյալները մեռավ և Մարո այժմ մեզ կ'ամբսատանե ըսելով որ իմ հայտարարությամբս թունավորած եմ այծը, որովհետև ռեաքսիոներներ ըսած են իրեն որ հավանականաբար կախարդական բաներ գրած էի մեջը։ Այս անախորժ դեպքը շատ վատ տպավորություն ըրավ մեր կողմե դուրս եկած գրություններու prestige–ին վրա, այնպես որ երկու օր աոաջ երբ թռուցիկ մը հաճեցի դպրոցական հարցի մասին, ո՜չ ոք ուզեց զայն ձեոք առնել, վախնալով որ կը թունավորվի։ Մի այսպիսի միջավայրի մեջ ուր բոլոր մութ ուժերը լիկա կազմած են մեզի դեմ, շատ դժվար է հիմնական քայլեր առնել։ Այսուհանդերձ դպրոցական հարցի շուրջ մեր մղած բուռն պայքարը բոլորովին ամուլ չմնաց։ Տեր Սահակ եկավ ինձ մոտ և Րես Սերգոյի կողմե զիս հրավիրեց անոր տունը, որպեսզի մի համաձայնության գանք, որովհետև լավ կը զգային որ մենք որոշած ենք չընկրկիլ Ծապլվարի պուրժուա դասակարգի '''բրովոքացիա'''ներու հանդեպ։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|100px|frameless|thumb|left]]
: Հայտնեցի այդ տերտերին որ կուսակցությանս ներկայացուցիչը չէր կարող բանակցության համար երթալ մի կեղտոտ պուրժուայի ոտքը, և եթե Րես Սերգո մի խնդիրք ունի՝ կրնա գալ մեր կեդրոնատեղին: Մեր բռնած այս կորովի դիրքը խոր տպավորություն գործեց Սմենց Վարդանի, Խև Ավոյի և Կարոյի վրա։ Տեր Սահակ մեկնեցավ և հետևյալ օրը լուր բերավ թե Րես Սերգո չէր ուզեր մեր մոտ գալ, չկամենալով դեմ առ դեմ գտնվիլ Սմենց Վարդանի և Ավոյի հետ։ Կը տեսնէ՞ք այդ ամբարտավան քափիթալիստի հոգիի սևությունը։
[[Պատկեր:Phanjuni_pic_62.png|150px|frameless|thumb|right]]
: Եվ Տեր Սահակ առաջարկեց որ բանակցությունը կատարվեր իր տանը մեջ, ուր պիտի գար նաև այդ աղտոտ արարածը։
[[Պատկեր:Phanjuni_pic_40.png|100px|frameless|thumb|right]]
: — Կուսակցությունս չի ծռիր միջնադարյան կղերականության աոջև,— եղավ իմ պատասխանս։
: Բանակցությունները շարունակվեցան մի քանի օր և վերջապես որոշվեցավ որ տեսակցությունը տեղի ունենա չէզոք հողի վրա, Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբին մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_30.png|80px|frameless|thumb|left]]
: Երեկ իրավարարական սույն ժողովը գումարվեցավ վերոհիշյալ քլուպը։
: Րես Սերգո շատ հաշտարար ընթացք բռնեց, նույնիսկ առաջարկեց որ ես ըլլամ նոր դպրոցի տնօրեն-ուսուցիչը։ Դա պուրժուազիական մի կեղտոտ հնարք էր զիս կաշառելու համար։ Անպայման մերժեցի և ներկայացուցի մեր հրամայողական հետևյալ պահանջումները։
: Կարլ Մարքս կլուբը իր քարտուղարի միջոցով իր համակրանքը հայտնեց մեր պաշտպանած դատին: Դա մի շատ սրտապնդիչ երևույթ է:
: Խնդրեմ փող ուղարկեք:
[[Պատկեր:Phanjuni_pic_63.png|150px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Phanjuni_pic_65.png|800px|frameless|thumb|center]]
==Զ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 6 դեկտեմբեր, 1908'''
: Կեցցե՛ հեղափոխություն.
: Կեցցե՛ ազատություն։
[[Պատկեր:Phanjuni_pic_25.png|120px|frameless|thumb|right]]
: Կրիտիկական մոմենտը, ինչպես կը գուշակեի, վերջապես հասավ և հեղափոխությունը իր դրոշակը պարզեց Ծապլվարի մեջ։ Երկու օրե ի վեր պաշարված դրության մեջ ենք և ամեն հարաբերություն խզած՝ գյուղի բնակչության հետ։ Պատմական դեպքեր տեղի ունեցան որոնք կ'արժե մանրամասն պատմել այստեղ, ցույց տալու համար թե որքան շրջահայացությամբ վարվեցավ կուսակցությունս վճռական րոպեներուն և թե՝ փաստացի կերպով ապացուցանելու համար մութ ուժերու անազնիվ և վատ դերը։
: Մի շաբաթ աոաջ ավարտեր էր եկեղեցու կից՝ դպրոցի շենքը, որ կը բաղկանա ցեխով ծեփված փայտաշեն մի ընդարձակ սրահե և վարժապետի համար մի փոքրիկ խուցե, բոլորովին զուրկ գերմանական արդի մանկավարժական ճարտարապետության պահանջմունքներեն. բայց հարցը դրա մեջ չէ։
[[Պատկեր:Phanjuni_pic_66.png|100px|frameless|thumb|right]]
: Այն ինչ իմացա որ դպրոցի շենքի շինությունը ավարտեր է, և նոր ուսուցիչը ճամբա ելած է Արաբկիրեն հոս գալու համար, անմիջապես իմ մոտ հրավիրեցի Ծապլվարի հեղափոխական գործոն շարքերը, Սմենց Վարդան, Խև Ավո և ուսանողական միության նախագահ՝ Կարո, որպեսզի խորհրդակցինք կացության և մեր բռնելիք ընթացքի մասին։
: Խև Ավո առաջարկեց, իբրև արմատական դարման, անմիջապես կրակի տալ դպրոցի շենքը. բայց ես մի քիչ '''անտակտ''' գտա այդ միջոցը և բացատրեցի մեր ընկերներուն, որ մենք պետք է ցույց տանք սառ պաղարյունություն և մեր հակառակորդներու նման չդիմենք ծայրահեղ արարքներու։ Այն տարբեր՝ եթե Ավո կ'ուզեր մի այդպիսի բան ընել անհատական պատասխանատվության տակ, առանց կուսակցությանս պաշտոնական միջամտության. ես այն ատեն անհատապես կրնայի համամիտ ըլլալ իրեն, քանի որ կուսակցությունս, որ ամեն հարցի մեջ ունի իր ազատ հայեցակետը, ոևէ կերպով չի կրնար բռնանալ իր ընկերներու անհատական գործունեության վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_60.png|100px|frameless|thumb|left]]
: Երկար վիճաբանութենե վերջ, որոշում կայացավ կուսակցությանս կողմե մի ցույց կազմակերպել ուսուցչի դեմ՝ Ծապլվար հասած օրը, իսկ եթե այդ ցույցը մնար առանց որոշ արդյունքի, այն ատեն ուսուցիչը պիտի ծեծեինք անհատապես և ոչ թե հանուն կուսակցության, որ երբեք չընդունիր այդ տեսակ բռնի միջոցներ, և իր գաղափարներու հաղթանակին համար խոսքե ու գրչե զատ ուրիշ զենք չի ճանչնար։
: Որպեսզի կեղտոտ պուրժուազիայի և սև կղերականներու մութին մեջ սարքած դավադրությանց զոհ չըլլանք, խոհեմություն համարեցի վաղօրոք մեր մոտ հրավիրել Քոմրաշի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո, որ արդեն իր որոշ և գիտակից հայեցակետը պարզած էր դպրոցական հարցի մասին։
[[Պատկեր:Phanjuni_pic_67.png|300px|frameless|thumb|center]]
: Վերջապես երկու օր աոաջ լուր առինք թե՝ ուսուցիչը ցերեկվա մոտ կը հասներ Ծապլվար։ Արդեն իսկ Րես Սերգո, Տեր Սահակ, Սերգոյի երկու որդիքը, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո, գյուղին բոլոր մենծ–աղայական կուսակցությունը իրենց արբանյակներով, հացկատակներով, պնակալեզներով գացեր էին դիմավորելու պուրժուազիայի պաշտոնական ներկայացուցիչը, իբր թե նա մի հեղափոխական-հասարակական մեծ գործիչ կամ անձնվեր հերոս լիներ։
: Մենք իսկույն հավաքվեցանք եկեղեցու մոտերը պատշաճ դիրքեր գրավելու։
: Տեսնելու էր մութ ուժերու շփոթությունն ու վախը։ Տեր Սահակ անմիջապես ինձ մոտ վազեց և աղաչեց որ վերջ տանք ցույցին։
: — Հեղափոխությունը պայթեցավ Ծապլվարի մեջ,— պատասխանեցի.— և կարելի չէ հեղեղի ընթացքը կասեցնել։
[[Պատկեր:Phanjuni_pic_68.png|300px|frameless|thumb|center]]
: Այդ րոպեին մի սուր աղաղակ լսվեցավ. Խև Ավո, իր անհատական պատասխանատվության տակ, քար մը շպրտած էր ուսուցչի ճակտին և վիրավորած զայն։ Արյունը կը հոսեր և խուճապն ընդհանուր էր։ Րես Սերգո, Սըհո Ջան, Փրենց Հարո և Կոլոշենց Սեդո մի վայրագ հարձակում գործեցին խե՜ղճ պատանիին վրա, որ շվարած՝ մեր մոտ ապաստանեցավ։
[[Պատկեր:Phanjuni_pic_64.png|300px|frameless|thumb|center]]
: — Հասի՛ր Հասո,— գոչեցի կլուբի քուրտ քարտուղարին՝ որ հաստ գավազանը ձեռքը՝ մի քիչ անդին դիրք բռնած էր։
: Այն ատեն պայքարն ստացավ ծանր հանգամանք և հազիվ հաջողեցանք ես, Ավո, Կարո, Ամենց Վարդան և Հասո, խուժանը ճեղքելով ապաստանիլ դպրոցի շենքն որուն դուռը ամրապես փակեցինք։
: Կռիվի միջոցին մի քանի ռեաքսիոներ գլուխ վիրավորվեցան. մեր կողմե ոչ ոք վնասվեցավ։
: Անմիջապես դպրոցի տանիքի վրա պարզեցինք կարմիր դրոշը զոր նախապես պատրաստած էինք։ Տպավորությունը խիստ ցնցող եղավ ամբողջ գյուղին մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_69.png|200px|frameless|thumb|center]]
: Այժմ երկու օրե ի վեր կը մնանք դպրոցը, զորավոր կերպով ամրացած։ Կը լսենք թե մութ ուժերը վատաբար դիմում ըրած են կաոավարության՝ մեզ բռնի դուրս հանելու համար շենքե մը որ ամբողջ ժողովրդի սեփականությունն է։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կու գա։
: Սվինի քաղաքականությունն է որ ծայր կու տա։ Դե՛հ թո՛ղ ցույց տան իրենց բո՛ւն, իսկական գույնը։ Մենք չենք ընկրկիր։
: Առ այժմ փութով փող ուղարկեցե՛ք։
[[Պատկեր:Phanjuni_pic_70.png|100px|frameless|thumb|center]] [[Պատկեր:Phanjuni_pic_71.png|600px|frameless|thumb|center]] ==էԷ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 14 դեկտեմբեր, 1908'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_72.png|120px|frameless|thumb|left]]
: Պաշարման դրությունը կը շարունակվի և մենք ութ օրե ի վեր փակված կը մնանք դպրոցի շենքին մեջ զոր ամրացուցած ենք ռազմական պահանջմունքներու համեմատ։ Դպրոցական միության նախագահ Կարոյի մայրը՝ Սառա՝ եկավ միացավ մեր շարքերուն։ Մի խելոք պառավ կին է դա, որուն հետ պետք է խոսիլ նշանացի կերպով քանզի բոլորովին համր է։ Սառայի ներկայութենեն օգտվելով՝ անմիջապես ձեռնարկեցի կազմել «Ծապլվարի գիտակից տիկնանց ՀԱՌԱՋ ակումբ»–ը, և օժանդակ մարմին մը «Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խումբ» անունի տակ։ Այս վերջին կազմակերպությունը հրամայողական պահանջք էր դարձած, որովհետև մի քանի օրե ի վեր թանչքե<ref>Թանչք — մայասուլ։</ref> կը տառապեի և պետք ունեի մի անձնվեր կնոջ խնամքին։
[[Պատկեր:Phanjuni_pic_73.png|150px|frameless|thumb|center]]
: Թեև պաշարման վիճակի մեջ՝ սակայն անգործ չի մնացինք ութ օրե ի վեր։ Նախ և աոաջ ցրվեցի, նորակազմ «Հառաջ» ակումբի միջոցով, մի պաշտոնական թռուցիկ կուսակցությանս Ծապլվարի մասնաճյուղին կողմե, ուղղված մեր թրքահայ, ռուսահայ, պարսկահայ և ամերիկահայ կոմիտեներու, ենթակոմիտեներուն և ընկերներուն։ Այդ թռուցիկով մանրամասն պարզեցի վերջին կարևոր դեպքերը, փաստացի կերպով ցույց տվի թե կուսակցությունս որքան խոհեմությամբ, զիջողությամբ և բարյացակամությամբ վարված էր, և ցավալի դեպքերուն ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցի մութ ուժերու սարքած դավադրություններուն վրա։ Այս գրությունը, որուն մեկ օրինակը կը ղրկեմ ձեզ, ինչպես պիտի տեսնեք՝ ունի տրամաբանական հիմք, հաստատ '''լոգիկա''' և որոշ հայեցակետ։
[[Պատկեր:Phanjuni_pic_74.png|100px|frameless|thumb|right]]
: Հետո երևցավ մտավորական երիտասարդության կողմե մի թռուցիկ, ուղղված Ծապլվարի գործավորական դասակարգին։ Դա մի պերճախոս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկա պայմաններու մեջ մի նվիրական պարտականություն էր ամեն գիտակից գործավորի համար, բայց ափսո՜ս որ պայտար Մկո տակավին չէ հասած այն բարձրության որ կարող ըլլա ըմբռնել մասնավորին շահն ընդհանուրի օգտին զոհելու պարտադրիչ սկզբունքը։
: Երրորդ թռուցիկը, հողային բանվորականության կողմե ստորագրված, անգամ մը ևս կը գոռացներ ընչազուրկ պրոլետարիատի բողոքը հողային քափիթալիզմի դեմ։
[[Պատկեր:Phanjuni_pic_75.png|150px|frameless|thumb|left]]
: Հետո երևցավ Քոմրաշ քուրտ գյուղի Կարլ Մարքս կլուբի մի ցնցող manifeste–ը, որ եղբայրական ձեռք կը մեկներ Ծապլվարի մեջ պատնեշի վրա կռվող իր գաղափարի ընկերակիցներուն։ Այս հայտարարությունը, որ տաք շունչով մը գրված էր, սրտապնդիչ տպավորություն գործեց առ հասարակ բոլոր ընկերներու վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_76.png|100px|frameless|thumb|right]]
: Հինգերորդը Ծապլվարի գիտակից տիկնանց '''«Հառաջ»''' ակումբի անդրանիկ թռուցիկն էր, որով հրավեր կ'ըլլար Ծապլվարի բոլոր տիկիններուն գալ բոլորվելու մեր շուրջը, դպրոցի գագաթը բարձրացող կարմիր դրոշակին տակ։
[[Պատկեր:Phanjuni_pic_77.png|300px|frameless|thumb|center]]
: Վերջապես, երևցավ նաև Ծապլվարի հայ կանանց '''«Անձնվեր»''' խումբի թռուցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղված առ հասարակ բոլոր հայուհիներուն, որպեսզի փութան շուտով մի քիչ ամոքիչ տերևներ հավաքել և եփել։ Ասիկա մի համակրական ցույց էր դեպի կուսակցությանս Ծապլվարի ներկայացուցիչը որ, ինչպես ըսի, թանչքե կը տառապեր։ Այս փափուկ հոգածությունը պարտավոր ըրավ զիս անմիջապես միթինկ կայացնել և հրապարակային շնորհակալություն հայտնել՝ կուսակցությանս կողմե՝ հայ կանանց «Անձնվեր» խումբին։ Իմ ճառս Խև Ավո նշանացի կերպով թարգմանեց ընկերուհի Սառայի, որ շատ հուզված կ'երևար։
[[Պատկեր:Phanjuni_pic_30.png|80px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_66.png|100px|frameless|thumb|right]]
: Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեց որ դպրոցը թողունք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը ետ ղրկել և ինձ հանձնել դպրոցի տնօրենությունը, անպայման կերպով։
[[Պատկեր:Phanjuni_pic_78.png|180px|frameless|thumb|left]]
: Այդ խաղաղական առաջարկներն ի հարկե կարելի չէր ընդունիր — մենք կ'ուզեինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն և ոչ թե անշարժություն և մեռելություն։
: — Մենք ամենքս ալ հայ ենք, եղբայր ենք, ինչո՞ւ սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիվ ընենք,— կը կրկներ այդ կեղտոտ պուրժուան որ կարող չէր ըմբռնել թե կյանքի էական պայմանն էր կռիվը, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակին համար, և թե առանց արյունահեղության կարելի չէր մի լավ բան դուրս բերել։
[[Պատկեր:Phanjuni_pic_79.png|300px|frameless|thumb|center]]
: Երկարորեն բացատրեցի իրեն որ ինք, իբրև պուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմե կեղտոտ միջոցներու, հրամայողական պարտք էր իրեն համար ոստիկանության աջակցության դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցեն և այլն։
: Րես Սերգո պատասխանեց թե իբրև գյուղապետ երբեք չպիտի թույլատրեր որ ոստիկան բերվեր և կը նախընտրեր մեռնիլ՝ քան թե ներքին կռիվներու համար կառավարության դիմում ընել։
: Վճռական քայլը կ'առնվի այն ատեն, և այդ հիմար Րես Սերգո վերջապես կը ստիպվի դիմել կառավարություն և ոստիկանական միջամտություն հրավիրել, ինչ որ անհրաժեշտ է մեր պայքարի վերջնական հաղթանակին համար։
: '''Փոսթ'''ը եկավ, նամակներ և թերթը եկան, հրահանգներ եկան, բայց փող չկա։ խնդրեմ ուշադրություն դարձրեք այդ կենսական հարցի վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_80.png|100px|frameless|thumb|center]]
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_81.png|700px|frameless|thumb|center]]
==Ը.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 24 դեկտեմբեր, 1908'''
[[Պատկեր:Phanjuni_pic_82.png|80px|frameless|thumb|left]]
: Սիրելի ընկերներ,
: Վերջապես հեղափոխական գործունեությունը Ծապլվարի մեջ իր սուր հանգամանքը ստացավ։ Այն կեղծ ու խաբեական կապերն որոնցմով մինչև այսօր պրոլետարիատ դասակարգերը միացած էին պուրժուազիական, կղերական և ագրարային ազնվականության կեղեքիչ տարրերու հետ, խզվեցան, ջախջախվեցան. ինքնագիտակցությունը զարթնեց գյուղացիական մասսաներու մեջ, ստեղծվեցան որոշ հոսանքներ և կազմվեցան իրարու անհաշտ այն թշնամի տարրերն որոնց անողոք ու կատաղի պայքարեն մի լավ բան դուրս պիտի գա անպայման։
: Բայց հարկ է պատմել իրողություններն իրենց ժամանակագրական կարգով։
: Րես Սերգոյի հաշտարար միջամտության անհաջող փորձին հետևյալ օրն իսկ մեր մոտ եկավ Տեր Սահակ և կրկնեց, գրեթե բառ առ բառ, իր դասակից կեղտոտ պուրժուայի խոսքերը, ըսելով որ իրենք պատրաստ էին ամեն գոհացում տալ մեզի որպեսզի վերջ գտներ Ծապլվարի մեջ գաղափարային հեղափոխական ազնիվ պայքարը, որուն «անխորհուրդ իրարանցում» անունը կու տար միջնադարյան ճիզվիթականության այդ սևհոգի ներկայացուցիչը։
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|150px|frameless|thumb|left]]
: Հարկ եղավ բացատրել իրեն թե՝ հեղափոխությունը չի կրնար ընդունիլ երբեք կղերականության կողմե տրված խրատները, թե պայքարը սկսած է և կարելի չէ կասեցնել անոր հառաջխաղացությունը։
: — Բայց ի՞նչ է ձեր նպատակը,— պնդեց այդ խավարամիտ տերտերը։
: Տգետ տերտերն իհարկե չհասկցավ այս ձևով իրեն տրված պատասխանին հոգեբանական բարձրությունն և նույնիսկ համարձակեցավ բողոքելու։
: Անմիջապես փաստացի կերպով ցույց տվի իրեն թե՝ '''բրովոքացիան''' իր կողմե եղած էր, թե՝ ինքն էր նախահարձակը և ընկեր Ավոյի արարքը մի օրինավոր անձնապաշտպանություն էր պարզապես։
[[Պատկեր:Phanjuni_pic_83.png|300px|frameless|thumb|center]]
: Քահանան ոտքի ելավ մեկնելու համար։ Այն ատեն, մեր նախօրոք տված որոշումի համեմատ, Սմենց Վարդան, Հասո և Խև Ավո հարձակեցան Տեր Սահակի վրա, ձեռներն ու ոտքերը կապեցին և այսպես հանկարծական հարձակումեն սարսափած՝ Տեր Սահակ մարեցավ։
[[Պատկեր:Phanjuni_pic_60.png|100px|frameless|thumb|right]]
: Անմիջապես Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խմբի նախազահ ընկերուհի Սառա փութաց տերտերի մոտ և պետք եղած խնամքները տվավ։
: Քիչ հետո Տեր Սահակ սթափեցավ և երբ իր հանդարտությունը գտավ, բացատրեցի իրեն թե՝ իր կյանքին մասին մի ոևէ վտանգ չի սպառնար, թե ինք մեր մոտ կալանավոր պիտի մնար մինչև պայքարի վերջնական ելքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_84.png|300px|frameless|thumb|center]]
: Մի քանի ժամ հետո, գյուղացիք տեսնելով որ իրենց տերտերը դուրս չի գար, մյուս կողմե նշմարելով որ իր խալփախը դուրս ձգված է՝ հավաքվեցան դպրոցին աոջև և սկսան «Տեր հա՜յր, տեր հա՜յր» կանչել։ Այն ատեն փայտե փեղկերեն մին բանալ տվի, և տղերքը քահանան պատուհանին քով բերին, գլուխը բաց և թևերը կապված։
: — Ահա՛ ձեր դավաճանության դեմ՝ հեղափոխության պատասխանը,— գոչեցի վարը ժողվված ամբոխին։
[[Պատկեր:Phanjuni_pic_85.png|200px|frameless|thumb|center]]
: Քառորդ ժամ չանցած՝ ամբողջ Ծապլվար հավաքված էր մեր շենքի շուրջը, հո՛ն էր Րես Սերգո իր երկու որդիներով, հո՛ն էին և Սըհո Ջան, Փրենց Հարո, Կոլոշենց Սեդո, պայտար Մկո, կիներ, հարսեր ու աղջիկներ ու բոլոր երախայքը, որոնք լաց ու կոծով կը պոռչտային և իրենց քահանան կը պահանջեին։ Աղմուկը հետզհետէ կ'ավելնար։
: Հանկարծ Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո երևցավ պատուհանի առջև. և երեք անգամ իր հրացանը պարպեց օդին։ Ամբողջ պուրժուազիան և անգիտակից ամբոխը լեղապատառ խույս տվին ու փողոցը ամայության մեջ ինկավ։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|100px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_40.png|100px|frameless|thumb|right]]
: Այդ օրվա բոլոր եղելությունները շատ ցնցող տպավորություն առաջ բերին առ հասարակ ամբողջ Ծապլվարի մեջ։
: Հետևյալ օրը կրկին բանակցությունները սկսան, բայց այս անգամ ներկայացող պատգամավորները չէին համարձակեր մեր դրան սեմեն ներս մտնել, այլ դուրսը կեցած կը խոսեին։ Ի հարկե մենք հաստատ մնացինք մեր որոշումին մեջ և հայտարարեցինք թե՝ միմիայն բռնի ուժի առջև տեղի պիտի տանք։
: Այս երեկո, ինչպես լուր առինք, կը հասնին երկու ժանտարմա և մի հիսնապետ։ Վաղը կը լինի վճռական օր։
: Ափսո՜ս որ այս կրիտիկական մոմենտներուն մեջ տակավին բավարարություն չտվիք մեր փողի պահանջմունքներուն։ Չգիտեմ ինչպե՞ս բացատրել ձեր այդ աշխարհահայացքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_86.png|160px|frameless|thumb|center]]
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_87.png|800px|frameless|thumb|center]]
==Թ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 4 հունվար, 1909'''
[[Պատկեր:Phanjuni_pic_92.png|150px|frameless|thumb|left]]
: Սիրելի ընկերներ,
: Դրությունը վատացավ, խիստ վատացավ և չգիտեմ թե ի՞նչ դուրս պիտի գա վերջ ի վերջո։ Ինչպես նախորդ գրությամբս ծանուցած էի, Ծապլվարի պուրժուազիական դասակարգի կեղտոտ ներկայացուցիչները Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, մեր ազնիվ գաղափարային պայքարին պատասխանեցին իրենց սովորական զենքերովը. մատնությամբ և դավաճանությամբ։
: Տխո՜ւր երևույթ։
: Երբ երկու ոստիկաններն ու հիսնապետը հասան Ծապլվար, Րես Սեգո և իր '''խաֆիե'''16<ref>Խաֆիե — լրտես։</ref> ընկերները ցույց տվին այն շենքը որուն մեջ մենք շաբաթներե ի վեր ամրացած էինք։ Դա մի երկրորդ մատնություն էր այդ ստոր արարածներու կողմե։[[Պատկեր:Phanjuni_pic_88.png|300px|frameless|thumb|center]]
: Մենք ի հարկե ընդդիմություն ցույց չտվինք մեր թուրք եղբայրներուն. սիրալիր կերպով ընդունեցինք զիրենք ու անմիջապես դուրս ելանք դպրոցեն ու վերադարձանք մեր տուները։ Եվ սակայն պատահեցավ մի շատ անախորժ դեպք որ մենք չէինք նախատեսեր։ Հիսնապետը և ոստիկանները ձերբակալեցին ու միասին տարին Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար ընկեր Հասոն իբրև վաղեմի չարագործ։ Ի զո՜ւր բացատրեցի հիսնապետին որ նա գաղափարային պայքար կը մղեր մեզի հետ, թե Քոմրաշ գյուղի կողմե մի պատգամավոր ներկայացուցիչ էր և թե ատոր համար իր անձը պետք է նվիրական համարվեր։
: — Ինք քուրտ, դուք հայ, ձեր գործերուն ինչո՞ւ կը խառնվի, դպրոցը ո՞ւր՝ Հասոն ո՞ւր, նա մի պարզ ավազակ է,— կ'ըսեր հիսնապետը։
[[Պատկեր:Phanjuni_pic_89.png|300px|frameless|thumb|center]]Պատասխանեցի իրեն թե էքսփրոփրիացիայի մասին չէի գիտեր ընկերՀասոյի որոշ հայեցակետը, բայց թե նա քուրտ լինելով իրավունք չուներ միջամտելու հայերու գործին՝ դա մի անընդունելի գաղափար էր։ Բացատրեցի իրեն թե Վասիլի Գոլուբևի տեսությունը ցեղային զանազանություններու արվեստական բաժանմունքներու մասին և ցույց տվի թե մարդկային ընկերությունը ո՛չ թե զանազան ազգություններու կը բաժնվի՝ այլ որոշ դասակարգերու, և թե այս տեսությունը ընկեր Հասո, իբրև պրոլետարիատ, կը նույնանար Խև Ավոյի և Սմենց Վարդանի հետ։[[Պատկեր:Phanjuni_pic_43.png|120px|frameless|thumb|right]]
: Բոլոր այս փաստացի ապացույցներն անօգուտ եղան և Հասո տարվեցավ Արաբկիր, ուր բանտարկված կը մնա։
: Հազիվ թե հիսնապետն ու երկու ոստիկաններն իրենց կալանավորին հետ հեռացան Ծապլվարեն, մի ցնցող թռուցիկ բաժնել տվի գյուղին մեջ։ Ահավասիկ նրա բովանդակությունը որ ունի պատմական որոշ նշանակություն։
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|160px|frameless|thumb|left]]
: «Գիտակից ժողովուրդ,
: Ահա՛ ճանաչեցիր քո բարեկամներն ու քո թշնամիները, ահա՛ տեսար թե գաղափարային ազնիվ հողի վրա դրված մեր պայքարին ի՜նչ վատությամբ պատասխանեցին քո հակառակորդները։ Երբ քո աննկուն կամքդ չթեքվեցավ այդ կեղտոտ դասակարգի պիղծ գարշապարին ներքև, նոքա չվարանեցան դիմելու իրենց սովորական ու սիրելի միջոցներուն՝ մատնության և դավաճանության։ Այո՛, այդ համիտաբարո հայակեր մութ հոգիները կառավարության դուռն ափ առին, ոստիկանական ուժին դիմեցին վատաբար։ Այդ գարշելի արարքով նոքա իրենց մահվան դատակնիքը ստորագրեցին։ Առջի օրվընե ի վեր այլևս մեռած է Ծապլվարի մեջ պուրժուազիական մատնիչ ու դավաճան դասակարգը, մեռած է և մութ ուժերու ներկայացուցիչ կղերականությունը, մեռած է և ագրարային քափիթալիզմի կեղեքիչ դասակարգը, մեռած է և գյուղային ազնվականության ամբարտավան տարրը, և այդ դիակույտին վրա կը բարձրանա Ծապլվարի գիտակից պրոլետարիատը։
[[Պատկեր:Phanjuni_pic_62.png|150px|frameless|thumb|right]]
: Բայց, գիտակի՛ց ժողովուրդ, մի՞թե թույլ պիտի տաս որ այդ մեռյալներն իրենց եղեռնագործ դավաճանության մեջ անպատիժ մնան, մի՞թե չպիտի վերակենդանացնես զանոնք որպեսզի քո ձեռքովը իրենց պատիժը տաս։
[[Պատկեր:Phanjuni_pic_42.png|150px|frameless|thumb|left]]
: Մենք մեր կեղտոտ ու դավաճան հակառակորդներուն պես '''փրովոքացիաներու''' չենք դիմեր, մենք այդ վատերուն պես եղբայրասպան կռիվներու չենք մղեր Ծապլվարի տգետ ու անգիտակից '''մասսաները''', բայց կ'ըսենք մեր գիտակից շարքերուն.— Դավաճանության և մատնություն գործվեցավ Ծապլվարի մեջ, դավաճաններն ու մատնիչները օր ցերեկով, հայտնի համարձակ կը պտտին, գիտակից ժողովուրդը կը ճանչնա զանոնք, մենք ոևէ խրատ կամ խորհուրդ չենք տար, բայց նա իբրև գիտակից ու խորհող ուժ՝ իր պարտականությունը կ'ըմբռնե և զայն կը գործադրե. նա բռնակալության ահավոր շրջաններուն իսկ գիտցավ թե ի՞նչ է մատնիչ դավաճաններու պատիժը և ըստ այնմ պատժեց զանոնք, այժմ որ անոր գիտակցությունն ավելի ևս զարթած է՝ մի՞թե կարելի է որ ընկրկի, դա վատություն և ստորություն կը լինի։
: Մենք շատ հարգանք ունինք դեպի ժողովուրդի ինքնագիտակցությունը. աստի մեզ չենք ներեր ոևէ կերպով անոր թելադրել իր պարտականությանը. մենք կը գոհանանք գոչելով.
: Այժմ կացությունը լարված է Ծապլվարի մեջ։ Քոմրաշեն ևս ծանր լուրեր կը հասնին։ Հասոյի բանտարկությունը գրգռած է ամբողջ գյուղը Ծապլվարի դեմ։
: Շնորհակալություն իմ համեստ գործունեության մասին ձեր շռայլած գովեստներուն համար, իցի՜վ թե անոնց տեղ մի քիչ փող ուղարկեիք։ Բարոյական քաջալերանքը բավարարություն չէ կարող տալ ֆիզիքական կարիքներու, դա մի տեխնիքական ճշմարտություն է։
[[Պատկեր:Phanjuni_pic_90.png|160px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Phanjuni_pic_91.png|350px|frameless|thumb|center]]
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_93.png|400px|frameless|thumb|center]]
==Ժ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 3 փետրվար, 1909'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_82.png|100px|frameless|thumb|left]]
: '''Ռեաքցիան''' կրկին գլուխ բարձրացուց Ծապլվարի մեջ։ Մեր ազնիվ գաղափարային ծեծին որուն ենթարկվեցան երկու հայտնի դավաճաններ՝ Րես Սերգո և Սըհո Ջան, ինչպես պատմեցի նախորդ նամակով, մութ ուժերը պատասխանեցին վատաբար հարձակելով ընկեր Ավոյի և ընկեր Վարդանի վերա։ Համիտաբարո այդ մարդակերպ հրեշները գազանային կատաղությամբ՝ եկեղեցու բակը՝ կը փորձեն ապտակել մեր ընկերները, ի ներկայության Տեր Սահակի որ կեղծավորաբար կը միջամտե կռիվին առաջքը առնելու համար։
[[Պատկեր:Phanjuni_pic_94.png|300px|frameless|thumb|center]]
: Այդ վայրագ դավաճանությունը ի հարկե խորին ցասում հառաջ բերավ առ հասարակ մեր բոլոր գիտակից շարքերուն մեջ։ Նույն իսկ ժողովրդի չեզոք ու լուսամիտ տարրը խստիվ բողոքեց այդ ստոր արարքի դեմ. օրինակ՝ Կոլոշենց Սեդո, մի ազնվական և բավականաչափ զարգացյալ անձնավորություն, դեպքի երեկոյին եկավ ինձ մոտ և ցավ հայտնեց պատահած իրականության մասին ու ամբաստանեց Րես Սերգոն իբրև դրդիչ և կազմակերպիչ այդ վատ դավադրության, թեև դեպքը պատահած ժամանակ այդ կեղտոտ պուրժուան մի քանի օրե ի վեր բացակա էր Ծապլվարեն։
[[Պատկեր:Phanjuni_pic_95.png|100px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_96.png|100px|frameless|thumb|right]]
: Ի հարկե կռահեցի թե Կոլոշենց Սեդո ուներ հետին մտքեր, թե նա թաքուն հակառակորդն էր Րես Սերգոյի, թե կ'ուզեր անոր դիրքը գրավել գյուղին մեջ և թե կը հուսար իր նպատակին հասնիլ դիմելով մեր աջակցության։ Այդ ամենը ինձ ծանոթ էր. բայց և այնպես չէի կրնար մերժել իր անկեղծ զգացումները, մանավանդ որ Սեդոյի միջոցով մենք մեր ափի մեջ կ'առնեինք նաև գործավորական դասակարգը, որ մինչև հիմա ցուրտ վերաբերում ունեցած է մեզի հանդեպ, քանզի պայտար Մկո փեսան է Կոլոշենց Սեդոյի։
[[Պատկեր:Phanjuni_pic_97.png|200px|frameless|thumb|right]]
: Ուստի ի նկատ առնելով մեր գործունեության նկատմամբ արտահայտված անկեղծ համակրությունը, և՛ բանվորական դասակարգի շահերը, և՛ մանավանդ կուսակցության շահերը, ամենաջերմ վերաբերում ունեցա Սեդոյի հանդեպ։
: Առ այժմ միասին կազմեցինք ո՛չ կուսակցական չեզոք հողի վերա մի լիկա, որ նպատակ ունի ամեն գնով պայքար մղել Րես Սերգոյի և իր '''քլիքի''' դեմ։
: Եվ խորհի՜լ թե վեց ամիս առաջ Ծապլվարի մեջ գոյություն չունեին ո՛չ պուրժուազիա, ո՛չ ագրարային քափիթալիզմ, ո՛չ հողային բանվորականություն, ո՛չ գործավորական դասակարգ, ո՛չ պրոլետարիատ, ո՛չ գիտակից մտնավորականություն, ո՛չ '''ռեաքցիա''', ո՛չ կղերական մութ ուժեր, վերջապես ոչինչ։ Ու այդ տգետ ու տխմար գեղացիները մեղապարտ հանդարտությամբ միասին կ'ապրեին, առանց նշմարելու զիրենք բաժնող անանցանելի խրամատները, իրենց ընդդիմամարտ շահերը և ամեն գնով պայքար մղելու հրամայողական պահանջքը։
: Չէ՛, կարելի չէ ասել թե Փանջունի Ծապլվարի մեջ պարապ անցուց ժամանակը։
[[Պատկեր:Phanjuni_pic_98.png|100px|frameless|thumb|left]]
: Բայց, ափսո՜ս, մինչդեռ հոս դրությունը հետզհետե կը լավանա, Քոմրաշ գյուղի մեր քուրդ եղբայրներեն վրդովեցուցիչ լուրեր կը հասնին։
: Կարլ Մարքս կլուբի քարտուղարը, որ ինչպես գիտեք, ձերբակալվելով Արաբկիր տարված էր, հոն դատաստանի ենթարկված է և իբրև, նախկին դատապարտյալ կրած է ծանր պատիժ, ընդունելով երկու տարվան բանտարկութիւն։ Դպրոցի մեջեն արձակած հրացանի հարվածները շատ ծանրացուցած են իր հանցանքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_72.png|120px|frameless|thumb|right]]
: Երբ դատապարտության լուրը կը հասնի Քոմրաշ գյուղը, մեր քուրդ եղբայրները բնականաբար սաստիկ կը հուզվին, որովհետև Հասո կը վայելե մեծ ժողովրդականություն։ Քրդերը բացե ի բաց կ'ամբաստանեն մեզ՝ իբրև պատճառ Հասոյի բանտարկության։ Քելեշ Մրկո որ մոտիկ ազգականություն ունի Կարլ Մարքս կլուբի քարտուղարին հետ, երեկ եկավ ինձ մոտ և ըսավ թե դրությունը շատ վատ հանգամանք ստացած է գյուղին մեջ, թե քրդերը կ'ուզեն հարձակիլ Ծապլվարի վերա և գյուղը ավարի տալ իրենց բանտարկյալ ընկերոջ վրեժը լուծելու համար, թե ինք առ այժմ արգիլած է հարձակումը, խոստանալով որ գա մեր քով ու հաշտարար եղանակով կարգադրե խնդիրը։
: Քելեշ Մրկո, իբրև հաշտարար միջոց, կ'առաջարկե որ Ծապլվարցիք քառասուն ոսկի վճարեն քոմրաշցի քրդերուն, հակառակ պարագային ինք անկարող պիտի ըլլա զսպել գյուղացիներու վրեժխնդրությունը։
: Պատասխանեցի թե գործին ամբողջ պատասխանատվությունը կը ծանրանար Րես Սերգոյի վերա, թե հարկ էր դիմել անոր և ի հարկին ամեն գնով պահանջել իրենց իրավունքը։ Քելեշ Մրկո գնաց այդ կեղտոտ արարածի մոտ, որ նախ վատաբար մեզ մատնած է՝ ըսելով որ մենք ենք Հասոն դպրոց հրավիրողը, և հետո հայտարարած է որ անկարելի է գյուղիս մեջ քառասուն ոսկի հավաքել։
[[Պատկեր:Phanjuni_pic_99.png|300px|frameless|thumb|center]]
: Քելեշ Մրկո մի շաբաթ պայմանաժամ տալով մեկնեցավ լարված դրության տակ։ Տեսնենք բանից ի՞նչ դուրս կը գա։
: Մինչև այսօր ուշադրություն չդարձրիք դրամական հարցի մասին, և ես վերջապես ստիպվեցա դիմել Կոլոշենց Սեդոյի և մի քիչ փող վերցնել կուսակցական անունով։
: Ներկա Ճգնաժամային րոպեներուն փողի պակասությունը կը վնասե ամբողջ կազմակերպական գործին։
[[Պատկեր:Phanjuni_pic_100.png|150px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Phanjuni_pic_101.png|350px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Phanjuni_pic_102.png|500px|frameless|thumb|center]]
==ԺԱ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 19 փետրվար, 1909'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_26.png|120px|frameless|thumb|left]]
: Գաղափարային պայքարը հասած է իր ծայրագույն աստիճանին։ Ծապլվարը կը վերածնի և ազատ ու անկաշկանդ մտքերն իրենց տիրապետությունը կը տարածեն կործանված խավար ուժերու ավերակին վրա։ Մի պատահական դեպք, որ թեև չուներ սկզբունքային հանգամանք, վերջնականապես բնորոշեց Ծապլվարի հեղափոխական և հետադիմական տարրերու միմյանց հանդեպ ունեցած դիրքը։
: Դիմակները պատառվեզան և պուրժուազիայի և կղերականության ներկայացուցիչնհրը դուրս տվին իրենց հոգիի ամբողջ սևութ.ունը։
: Ահա՛ իրողությունն իր բովանդակ մերկության մեջ։
: Մի շաբաթ աոաջ Սմենց Վարդան կը փախցնե Սըհո Ջանի հարսերեն մին՝ Նազլուն և կը տանի իր մոտ, իհարկե հարսի հավանությամբը։ Այդ ազատ կամքով, ազատ պայմաններու տակ, ազատ համոզումով կատարված արարքը մի անհնարին հուզմունք հառաջ կը բերե։ Ծապլվարի ստրկամիտ դասակարգերուն մեջ։ Նազլուի ամուսինը, մի կեղտոտ պուրժուա, իր կուսակիցներու հետ վատաբար կը հարձակի Վարդանի տան վրա և կ'ուզե բռնի ետ առնել իր կինը։
[[Պատկեր:Phanjuni_pic_76.png|100px|frameless|thumb|left]]
: Թեև Սմենց Վարդան ո՛չ կուսակցական հանգամանքով առևանգած Էր Նազլուն՝ այսու հանդերձ մենք չէինք կրնար պարզ հանդիսատես մնալ, մանավանդ որ խնդիրը ուներ իր ընկերային-բարոյական կողմը, որը հարկ էր երևան հանել։ Ես, Խև Ավո, ընկերուհի Սառա, Կարո, Կոլոշենց Սեդո և պայտար Մկո փութացինք մեր ընկերոջ պաշտպանության։ Տեղի ունեցավ կատաղի կռիվ, բայց Նազլուն մնաց մեր մոտ։
[[Պատկեր:Phanjuni_pic_75.png|180px|frameless|thumb|center]]
: Անմիջապես կազմեցի ընկերական ատյան և հարցը դրի սեղանի վրա, քննելու համար անոր միայն ընկերային-իմաստասիրական հանգամանքները։ Հրավիրվեցան ներկա լինելու նաև Տեր Սահակ քահանան, Նազլուի ամուսին՝ Խեչո և ուրիշներ։
: Ահա ընկերային ատյանի որոշումը, որ թռուցիկի ձևով հաղորդվեցավ Ծապլվարի հայության;
: Կեցցե՛ն գիտակից շարքերը»։
: Հակառակ ընկերական ատյանի այս արդար և հաշտարար կարգադրության, Ծապլվարի մութ ուժերը չուզեցին կատարված իրողության առջև խոնարհիլ և նույնիսկ վատաբար դիմում ըրին Արաբկիրի Առաջնորդարանին, որպեսզի բռնի հափշտակեն Նազլուն իր օրինավոր ընկերակցին քովեն և հանձնեն ապօրեն էրկանը ձեռք։
[[Պատկեր:Phanjuni_pic_103.png|150px|frameless|thumb|center]]
: Սպասելով Առաջնորդարանի կողմե ղրկվելիք քննիչներուն՝ առ այժմ Ծապլվարի մութ ուժերուն և գիտակից տարրերուն միջև բախումները համարյա ամենօրյա դարձած են։ Ընկերային այս կենսական հարցի շուրջ մղված բուռն պայքարը, որմե անշուշտ պիտի ծնի պուրժուազիական քայքայված ընկերության վերջնական քանդումը, մի շատ մխիթարական և քաջալերիչ երևույթ է և ցույց կու տա մեր անխոնջ ջանքերուն անտեղիտալի արդյունքները։
[[Պատկեր:Phanjuni_pic_95.png|120px|frameless|thumb|left]]
: Ափսո՜ս որ, մյուս կողմե, Քոմրաշ գյուղի մեր քուրտ եղբայրները հետզհետե սպառնական կը դառնան։ Իրենց քառասուն ոսկիի պահանջքին պայմանաժամը արդեն վաղուց լրացավ. մի նոր պայմանաժամ տվին զեղչելով նաև իրենց պահանջքը երեսուն ոսկիի։ Բայց անկարելի պիտի ըլլա ոևէ գումար հավաքել, որովհետև ամբողջ Ծապլվար լարված դրության մեջ է և անկարելի է ընդդիմամարտ տարրերու միջև համաձայնություն կայացնել։
: Կոլոշենց Սեդո կը պնդե թե Րես Աերգոյի տունը պահված կա պատրաստ դրամ և թե հարկ է բռնի վերցնել այդ գումարը կեղտոտ արարածի քովեն, փրկելու համար գյուղը՝ սպառնացող վտանգեն։
: Մի վերջին բառ.
: Փող ուղարկեցե՛ք։
[[Պատկեր:Phanjuni_pic_104.png|150px|frameless|thumb|center]]
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_105.png|400px|frameless|thumb|center]]
==ԺԲ.==
[[Պատկեր:Phanjuni_pic_26.png|150px|frameless|thumb|left]]
: '''ՄԱՇԿԵՐՏ, 27 փետրվար, 1909'''
: Սիրելի ընկերներ,
: Դա մի շոշափելի արդյունք է մեզ համար։
: Ինչպես նախորդ նամակով ծանուցած էի՝ մեր վերջին ժողովը կայացավ մեր բոլոր մարտական գիտակից ուժերու ներկայության։ Ընկեր Սեդո մի կրակոտ դասախոսությամբ առաջարկեց անմիջապես հարձակիլ Րես Սերգոյի տան վերա, և բռնի վերցնել հոն պահված դրամները, կեղտոտ պուրժուազիայի այդ անարգ զենքերը, զանոնք վերադարձնել իրենց օրինավոր տերերուն, բավարարություն տալով միանգամայն Քոմրաշ գեղի քրդերու պահանջքին։
[[Պատկեր:Phanjuni_pic_106.png|150px|frameless|thumb|left]]
: Ընկեր Սեդոյեն ետք, ես խոսք առի և հարցը մի միայն սկզբունքային իմաստասիրական տեսակետեն քննելով, ցույց տվի թե որքա՜ն արդար և օրինավոր էր մեր ընկերոջ առաջարկը։ Ժողովը միաձայնությամբ վճռեց հետևյալ օրն իսկ որոշումը դնել գործնական հողի վրա;
: Այսպես ուրեմն երկու օր առաջ, Սմենց Վարդան, Խև Ավո, պայտար Մկո, Կոլոշենց Սեդո, Կարո, ընկերուհի Սառա և ես գնացինք դիրք գրավելու Րես Սերգոյի բնակարանին շուրջը։
: — Բայց ի՞նչ հարկ բռնի մտնելու, քանի որ դուռը թաց պիտի գտնեք,— ըսավ այդ ստրկամիտ սողունը։
: — Նույնիսկ եթե դուռը բաց գտնենք, նախ պիտի խորտակենք ու հետո ներս մտնենք,— գոչեցի վճռաբար,— այս է ներկա իրականության հրամայողական պահանջքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_107.png|300px|frameless|thumb|center]]
: Տեր Սահակ ինքն ալ միջամտեց և երկուքը միասին աղաչանքներով ու հազար երդումներով պնդեցին թե տանը մեջ ենթադրված դրամը գոյություն, չուներ, թե այդ՝ Կոլոշենց Սեդոյի մի սուտ խոսքն էր որ անձնական հակառակության համար ստեղծած էր, թե իր մոտ եղած ամբողջ պատրաստի դրամը վեց ոսկի էր և թե ինք պատրաստ էր այդ գումարը անմիջապես մեզ հանձնելու, եթե ուզեինք։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|100px|frameless|thumb|left]]
: Պատասխանեցի թե հարցը գումարի քանակության վրա չէր, թե նույնիսկ եթե ո՛չ մի փող գտնվեր իր մոտ՝ մենք ամեն գնով պիտի հարձակեինք իր բնակարանի վրա, քանի որ այդ էր ժողովի որոշումը։
: Այս բանակցության միջոցին՝ Կոլոշենց Սեդո հանկարծ վերցուց իր հաստ գավազանը և ուժգին խփեց Սերգոյի գլխին։ Գլուխը պատառվեց և արյունը սկսավ հոսիլ։ Դա եղավ կռիվի ընդհանուր նշանը.
: Կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ,
: Անվեհեր կանգնած թշնամու առաջ...
[[Պատկեր:Phanjuni_pic_108.png|300px|frameless|thumb|center]]
: սկսավ երգել Խև Ավո։ Ու ահա մեկեն Սերգոյի տնեն դուրս խուժեցին տղաքն ու փեսաները, բիրերով զինված, նաև Սըհո Ջան, Փրենց Հարո ու իր փեսան, և ուրիշ հետադիմական տարրեր։ Պայքարը ստացավ սոսկալի երևույթ, կռվողներու կատաղությունը մեկ կողմե, կիներու և մանուկներու վայնասունը մյուս կողմե, մի աննկարագրելի տեսարան կը պարզեին։ Մեր տղերքը աննման քաջություն ցույց կու տային և անշուշտ վերջնական հաղթանակը կը մնար մեզ, երբ լսվեց կիներու մի ահաբեկ աղաղակ.
: — Քրդերը կու գան...
: Եվ ահա՛ նշմարեցի տասնըհինգի չափ զինյալ ձիավորներ, որոնց մեջ կ'երևային Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի մեկ քանի անդամները, իրենց նախագահին ղեկավարության տակ։
[[Պատկեր:Phanjuni_pic_109.png|300px|frameless|thumb|center]]
: Մի ուժգին հրացանաձգություն լսվեց. Րես Սերգո վատաբար փռվեցավ գետին, մեր քաջ ընկեր Ավո ևս աոյուծի պես ընկավ։ Երկուքն ալ մեռած էին։ Մոմենտը կրիտիկական էր. ես շտապեցի դեպի եկեղեցի, մտա ներս, դիմեցի դեպի խորանը, որու ետև գտա մի ինչ որ նկուղ, վերցրի կափարիչը և ծածկվեցա հոն կափարիչը վերստին գոցելով։ Քսանչորս ժամ մնացի այդ տեղ, անախորժ դրության մեջ։
: Երբ ամեն աղմուկ դադրեցավ և վստահ եղա թե Քոմրաշի քրդերը մեկնած էին, դուրս ելա թաքստոցեն։ Եկեղեցին ամբողջ թալանված էր, թալանված էր և Ծապլվար, Րես Սերգոյի, Սըհո Տանի, Կոլոշենց Սեդոյի, Տեր Սահակի, Սմենց Վարդանի, վերջապես բոլոր աչքի ընկող տուները կ'այրեին տակավին, այրած էր և նորաշեն դպրոցը։ Տեսա Տեր Սահակի, Սեդոյի, Վարդանի և ուրիշներու դիակները, որոնք իրենց արյունով գետինը կը ներկեին։
[[Պատկեր:Phanjuni_pic_110.png|200px|frameless|thumb|left]]
: Գյուղին մեջ չկար ո՛չ մեկ շունչ, ողջ մնացողները խույս տվեր էին մոտակա գյուղերը։ Ավերակ և ամայություն կը տիրեր ամեն կողմ։
: Տեսարանը ցնցող և տպավորիչ էր։
: Ափսո՜ս որ փոխադրության միջոցներ չկային և ստիպվեցա ոտքով գնալ։ Բարեբախտաբար մի քանի ժամ քալելե ետքը դաշտի մը մեջ նշմարեցի Րես Սերգոյի էշը որ կ'արածեր; Փութացի իր մոտ, հեծա վրան ու այսպես հասա Մաշկերտ գյուղը, ուրկե կը գրեմ այս նամակը։
: Այսպես ուրեմն գաղափարային ազնիվ կռիվը տվավ իր անդրանիկ զոհերը, արյունը հոսեց և ոռոգեց դասակարգային պայքարի դաշտերը, որոնք իհարկե պիտի արգասավորվին ու պիտի տան իրենց արդյունքը։ Մենք կատարեցինք մեր պարտականությունը և այժմ խղճի հանդարտությամբ կը սպասենք քաղելու մեր ջանքերու պտուղը։
[[Պատկեր:Phanjuni_pic_111.png|300px|frameless|thumb|center]]
: Առ այժմ մտադիր եմ մնալ Մաշկերտ։ Գյուղը ավելի բազմամարդ է քան Ծապլվար։ Գործունեության մի նոր դաշտ կա հոս, նո՛ր պրոփականտ, նո՛ր կազմակերպություն, նո՛ր պայքար, նո՛ր արդյունք։
: Երևույթները մխիթարական ու քաջալերիչ են։ Պետք չէ վհատիլ և պետք է պատրաստել կռիվի նոր ասպարեզ։
: Փող ուղարկեցե՛ք իմ նոր հասցեին։
:
[[Պատկեր:Phanjuni_pic_112.png|400px|frameless|thumb|center]]
: (ՎԵՐՋ «ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ի ԾԱՊԼՎԱՐ»–Ի)