Changes
Նոր էջ «== Գլուխ LXVIII == Մինչև վերջ դիտելով հրապարակում տեղի ունեցած խայտառակ արարողությունը՝ Վիսկարրան ու...»:
== Գլուխ LXVIII ==
Մինչև վերջ դիտելով հրապարակում տեղի ունեցած խայտառակ արարողությունը՝ Վիսկարրան ու Ռոբլադոն ամրոց վերադարձան։
Ինչպես արդեն ասվեց, նրանք մենակ չվերադարձան. ճաշի էին հրավիրված քաղաքի անվանի մարդիկ՝ քահանան, ճիզվիտ հայրերը, ալկալդը և ուրիշներ։ Սպաներին շնորհավորում էին Կառլոսին բռնելու կապակցությամբ. այդ իրադարձությունը պետք էր տոնել: Բերդակալն ու նրա կապիտանը՝ հանդեսի գլխավոր մեղավորը, որոշել էին զվարճանալ: Ահա թե ինչու էր ամրոցում ճոխ խնջույքը եռում։
Արժե՞ր Կառլոսին կալանատուն տեղափոխել: Թող մի գիշեր քաղաքային բանտում մնա։ Ինչո՞ւ վախենար հո չի՞ փախչելու: Չէ՞ որ նա շատ ամուր է կապկպված և ապահով հսկողության տակ է։
Վաղը վրա կհասնի նրա կյանքի վերջին օրը։ Վաղը նրա թշնամիները բավականությամբ կտեսնեն նրա մահը։ Վաղը բերդակալն ու Ռոբլադոն կհրճվեն վրեժ լուծելու հաճույքով։
Ասենք, Վիսկարրան այսօր արդեն հրճվանք ապրել է: Նա վրեժ լուծեց այն արհամարհանքի դիմաց, որ ստացել էր Կառլոսի քրոջից, չնայած այդ նա էր հրապարակում դահիճներին «բավական է» բղավողը։ Կարեկցանքը չէր, որ ստիպեց նրան միջամտել այդ գործին։ Ոչ, նրա խոսքերն ամենևին էլ մարդասիրական զգացմունքներից չէին բխում։
Վիսկարրայի մտադրությունները նենգ էին ու գարշելի։ Վաղը Ռոսիտայի եղբորը կվերացնեն իր ճանապարհից, և այն ժամանակ...
Բայց ո՛չ գինին, ո՛չ երաժշտությունը, ո՛չ բարձրաձայն ծիծաղը և ո՛չ էլ զվարճախոսությունները չէին կարող բերդակալին շեղել մի դառը մտքից։ Չէ՞ որ պատից կախված հայելին նորից ու նորից արտացոլում էր նրա այլանդակված դեմքը։ Այո, Վիսկարրան հաղթանակը շատ թանկ գնով էր ձեռք բերել, խղճուկ էր այդ հաղթանակը։
Իսկ Ռոբլադոն երանության մեջ էր։ Հյուրերի թվում էր դոն Ամբրոսիոն, և նրանք իրար մոտ էին նստել։
Գինին հանքահորերի տնօրենին զիջող էր դարձրել: Նա սիրալիր ու շռայլ էր խոստումների մեջ: Նա ասաց, որ իր դուստրը զղջացել է չմտածված արարքի համար. այժմ նա անտարբեր է Կառլոսի ճակատագրի նկատմամբ։ Թող Ռոբլադոն հույսը չկորցնի։
Հնարավոր է, որ դոն Ամբրոսիոն իր խոսքերին հավատալու հիմք ուներ։ Գուցե Կատալինան իր հանդուգն մտադրությունը թաքցնելու նպատակով դրա համար հորը առիթ էր տվել։
Գինին հոսում էր գետի նման և բերդակալի հյուրերն աջ ու ձախ քեֆ էին անում։ Երգում էին, ինչպես նաև բաժակաճառեր ու հայրենասիրական ճառեր ասում։ Կեսգիշերն արդեն անցել էր, իսկ զվարճությունը դեռ շարունակվում էր։
Խնջույքի եռուզեռի մեջ ինչ-որ մեկն առաջարկեց այստեղ բերել բանտարկյալին։ Այդ անհեթեթ միտքը դուր եկավ կիսահարբած ամբոխին։ Շատերին հետաքրքիր էր ավելի մոտիկից տեսնել բիզոնների որսորդին, որն այդքան նշանավոր էր դարձել։
Մի քանի մարդ միանգամից պաշտպանեցին այդ առաջարկությունը, և բերդակալը համաձայնվեց։ Իսկ ինչո՞ւ բավականություն չպատճառել հյուրերին։ Եվ հենց իրեն Վիսկարրային ու Ռոբլադոյին էլ դուր եկավ այդ միտքը։ Հիմա նրանք մի ավելորդ անգամ էլ կծիծաղեն ատելի թշնամու վրա։
Եվ այսպես, կանչեցին սերժանտ Հոմեսին և ուղարկեցին Կառլոսի ետևից, իսկ խնջույքը շարունակվում էր։
Սակայն, հակառակ բոլոր սպասելիքներին, այս շատ արագ ավարտվեց։ Սենյակ ներխուժեց սերժանտ Հոմեսն ու բարձրաձայն հայտարարեց.
– Գերին անհետացել է։
Եթե հյուրերի մեջ ռումբ պայթեր, նրանք այդպիսի արագությամբ ցիրուցան չէին լինի: Խառնաշփոթն աներևակայելի էր։ Բոլորը վեր թռան տեղերից, շուռ տալով սեղաններն ու աթոռները. բաժակներն ու շշերը թռան հատակին։
Մեկ րոպե անց սենյակում ոչ մի մարդ չմնաց։ Մի քանիսը նետվեցին դեպի իրենց տները՝ ստուգելու, թե արդյոք ո՞ղջ են իրենց ընտանիքները, ուրիշները վազեցին բանտի կողմը, որպեսզի անձամբ համոզվեն սերժանտի խոսքերի ճշմարտության մեջ։
Վիսկարրան ու Ռոբլադոն քիչ էր մնացել կորցնեին գիտակցությունը: Նրանք կատաղել էին ու անիծում էին աշխարհում եղած ամեն բան։ Ամբողջ կայազորին իսկույն հրամայեցին ոտքի կանգնել ու զինվել։
Մի քանի րոպե անց ամրոցի գրեթե բոլոր զինվորները թռան ձիերին ու դեպի քաղաք սլացան։
Բանտը շրջապատեցին։
Ահա այն անցքը, որտեղից փախել է բանտարկյալը։ Բայց նա ինչպե՞ս է արձակել պարանները։ Ո՞վ է նրան զենք հասցրել։
Ժամապահներին հարցաքննում էին ու ճիպոտահարում, ճիպոտահարում էին ու հարցաքննում, բայց նրանցից ոչինչ չկարողացան իմանալ: Չէ՞ որ նրանք բանտարկյալի փախուստի մասին միայն այն ժամանակ իմացան, երբ զինվորների ուղեկցությամբ նրանց մոտ եկավ Հոմեսը։
Ամենուրեք որոնումների ուղարկեցին ոչ մեծ ջոկատներ. բայց նրանք ի՞նչ կարող էին անել գիշերով: Խուզարկեցին բոլոր տները, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Հազիվ թե որսորդը քաղաքում մնացած լիներ։ Նա, իհարկե, նորից սլացել է դեպի հարթավայրերի կողմը։
Գիշերային որոնումները ոչ մի հաջողություն չունեցան։ Հովտով դեպի ներքև ուղարկված ջոկատը լուսադեմին վերադարձավ՝ չհայտնաբերելով ո՛չ Կառլոսին և ո՛չ էլ նրա մոր կամ քրոջ հետքերը։ Հերետիկոս պառավի մահվան մասին քաղաքում արդեն գիտեին, բայց ո՞ւր է կորել նրա մարմինը: Արդյոք այն հարություն չի՞ առել ու օգնել բանտարկյալին փախչելու գործում։ Ի՞նչ կա որ, շատ հնարավոր է։
Առավոտյան, ավելի ուշ, այդ հանելուկային իրադարձության վրա ինչ-որ լույս սփռվեց։ Դոն Ամբրոսիոն անցած գիշեր իր ննջասենյակը գնալիս չէր անհանգստացրել աղջկան ու նախաճաշին սպասում էր նրան։ Բայց ինչո՞ւ սահմանված ժամին նա չի ներկայանում։ Հայրը բարկացավ, հետո սկսեց անհանգստանալ և վերջապես մարդ ուղարկեց նրա ետևից։ Բայց նրա ննջարանի դռան թակոցն անպատասխան մնաց:
Դուռը կոտրեցին ու սենյակ մտան, և ի՞նչ։ Այնտեղ ոչ ոք չկար, անկողինը տրորված չէր. սինյորինան անհետացել էր։
Պետք է նրան գտնել: Որտե՞ղ է ձիապանը։ Ո՞ւր են ձիերը։ Հասնել ու ետ բերել աղջկան։
Նետվեցին դեպի ախոռն ու բաց արին դուռը։ Ոչ ձիապանը կա և ոչ էլ ձիերը, նրանք էլ են անհետացել։
Արդա՜ր մարդիկ։ Ինչպիսի խայտառակություն։ Բավական չէ դոն Ամբրոսիոյի դուստրն оգնել է հանցագործին փախչելու գործում, նա ինքն էլ է փախել, և այժմ նրանք միասին են։ «Չլսված բան»,– միաձայն ասում էին բոլորը։
Վերջապես ձիերի հետքերը գտան։ Ուլանների մի մեծ ջոկատ ուղարկեցին այդ հետքերով: Նրանց հետ էին նաև հովտի ձի ունեցող բնակիչները։ Սմբակների հետքերը դեպի սարահարթ էին տանում, իսկ հետո՝ դեպի Պեկոս։ Փախստականներն անցել էին գետը։ Այնուհետև հետքերը կորան։ Հեծյալները ցամաքած գետաքարի վրայով տարբեր կողմեր ցրվեցին, և հետքերն այլևս հնարավոր չէր տարբերել։
Մի քանի օր տևած ապարդյուն որոնումներից հետո հետապնդողները վերադարձան: Նոր ջոկատ ուղարկեցին, բայց նա էլ ձեռնունայն վերադարձավ։ Խուզարկեցին այն բոլոր անկյունները, որտեղ Կառլոսը կարող էր իր համար ապաստարան գտնել։ Ստուգեցին հին ռանչոն, Պեկոսի ափին ընկած պուրակները, նույնիսկ լցվեցին կիրճը, տակնուվրա արեցին քարայրը. ոչ մի տեղ փախստականի ու նրա ուղեկիցների որևէ հետք չգտան։ Մնում էր միայն ենթադրել, որ նրանք հեռացել են Սան Իլդեֆոնսոյից։
Այդ ենթադրությունը հաստատվեց, և մարդիկ վերջապես դադարեցին կռահումներ անելուց։ Հովիտ ժամանած բարեկամ կոմանչիները պատմեցին, որ Կառլոսին հանդիպել են սարահարթում: Նրան ուղեկցում էին երկու կանայք ու մի քանի ծառաներ՝ մթերքով բեռնված ջորիների հետ միասին։ Բիզոնների որսորդը կոմանչիներին ասել էր, որ մեկնում է հեռավոր ճանապարհորդության, Մեծ Հարթավայրերի մյուս կողմը։
Այդ տեղեկությունները ճիշտ էին և ոչ ոք դրանցում չէր կասկածում։ Կառլոսը հաճախ էր խոսում ամերիկացիների երկիրը գնալու իր մտադրության մասին։ Հենց այն կողմերն էլ նա մեկնել է և այնտեղ, հավանաբար, բնակություն կհաստատի Միսսիսիպիի ափերին։ Այժմ նրան այլևս ոչ ոք չի հասնի: Նրան այսուհետև այստեղ չեն տեսնի. հազիվ թե երբևիցե նա նորից հայտնվի Նոր Մեքսիկայի բնակավայրերում։
Ամիսներ անցան։ Բացի դրանից, ինչ պատմել էին կոմանչիները, Կառլոսի ու նրա հարազատների մասին այլևս ոչինչ չլսվեց։ Եվ չնայած նրան ու նրա հետ գնացած մարդկանց դեռ չէին մոռացել, բայց, այնուամենայնիվ, դադարեցին ամենուրեք նրանց մասին խոսել: Սան Իլդեֆոնսոյի բնակիչները ուրիշ գործեր էլ ունեին։ Իսկ վերջին ժամանակներս այնքան կարևոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնք նրանց գլուխներից դուրս մղեցին նշանավոր փախստականի մասին եղած հիշողությունները։
Բնակավայրին յուտաների հարձակումն էր սպառնում: Դա անխուսափելի էր, բայց ահա յուտաների վրա, իր հերթին մեկ այլ ռազմատենչ ցեղ հարձակվեց ու ջախջախեց նրանց։ Յուտաների պարտությունն այս տարի կանխեց նրանց հարձակումը հովտի վրա, բայց ապագայում այդ վտանգը դեռ մնում էր։
Իսկ հետո Սան Իլդեֆոնսոյի վրա մեկ այլ վտանգ կախվեց, սպասվում էր տագնոսների խաղաղ հնդկացիների խռովությունը։ Իսկ տագնոսներն այստեղ բնակչության մեծամասնությունն էին կազմում։ Շատ բնակավայրերում նրանց եղբայրակիցները ապստամբել էին և նրանց հաջողվել էր դեն նետել իսպանական լուծը։ Իսկ կարո՞ղ էին Սան Իլդեֆոնսոյի տագնոսները չերազել ապստամբության, ազատության մասին։
Սակայն իշխանությունների հեռատեսության շնորհիվ, Սան Իդեֆոնսոյում դավադրությունն արմատախիլ արվեց։ Առաջնորդներին բռնեցին, տանջելով բծախնդիր հարցաքննության ենթարկեցին, դատապարտեցին ու գնդակահարեցին։ Սպանվածների գանգամաշկերը, ի ցույց նրանց թխամաշկ հայրենակիցների, կախեցին ամրոցի դարպասից, և տագնոսները հաշտվելուց բացի ուրիշ ելք չունեին։
Այդ ողբերգական իրադարձությունները մեծ չափով օժանդակեցին բիզոնների որսորդին ու նրա արարքները մոռացության տալու գործին։ Իհարկե, Սան Իլդեֆոնսոյում որոշ մարդիկ նրան հիշելու ծանրակշիռ հիմքեր ունեին, բայց մեծամասնությունն այլևս չէր մտածում նրա ու նրա հարազատների մասին։ Բոլորը լսեցին ու հավատացին, որ փախստականը վաղուց ի վեր կտրելանցել էր Մեծ Հարթավայրերը և այժմ գտնվում է Միսսիսիպիի ափերին, իր ժողովրդի պաշտպանության ներքո։