Changes
/* Գլուխ հինգերորդ. Մորիայի կամուրջը */
=== Գլուխ հինգերորդ. Մորիայի կամուրջը ===
Պահապանները լուռ կանգնած էին գերեզմանի մոտ: Ֆրոդոն վշտալի հիշեց Բալինին, նրա երկարամյա բարեկամությունը Բիլբոյի հետ և թզուկի վաղեմի այցը Հոբիթստան: Այստեղ՝ Մորիայի փոշոտ դամբարանի մոտ, այն հեռավոր ժամանակների խաղաղ կյանքը մի մեռացված մոռացված կախարդական հեքիաթ էր թվում:
Վերջապես, վհատ կարկամածությունը հաղթահարելով, ճամփորդները ցրվեցին փոշոտ սենյակում՝ հույս ունենալով գտնել որևէ հետք, որը կբացատրեր Բալինի ու նրա խիզախ ջոկատի ճակատագիրը: Պատուհանի տակ, միջանցքի դիմաց, նրանք մի դուռ էլ տեսան: Այժմ, ցերեկային լույսին վարժվելով, նկատեցին, որ իրենց ոտքերի տակ շարունակ ճռճռացող այդ փխրուն բեկորները սպանված ռազմիկների ոսկորներն են, ջարդված սաղավարտներ, ճեղքված վահաններ ու արջնած շեղբերով ծուռ թրեր՝ լեռնային օրքերի սիրած զենքը:
Պատերի մեջ եղած խարաններում փակերը կոտրված կաղնե սնդուկներ կային, որոնք գոտևորված էին ժանգոտված երկաթե բարակ շերտերով: Դրոնացից Դրանցից մեկի մոտ, կոտրված կափարիչի տակ Գանդալֆը մի պատռված գիրք տեսավ: Գրքի ստորին ծայրը վառված էր, այն ծակոտված էր թրերով կամ նետերով և ծածկված գորշ բծերով՝ արյունով: Գանդալֆը խնամքով բարձրացրեց գիրքը և զգուշությամբ դրեց Բալինի գերեզմանին: Ֆրոդոն և Ջիմլին մոտեցան հրաշագործին ու նայում էին, թե ինչպես է նա թերթում զանազան գրերով՝ էլֆերեն դեյլերեն և մորիերեն լեզվով խիտ գրված էջերը: Էջերը կոշտ էին ու փշրվող՝ ոսկրի բարակ, նուրբ շերտի նման:
— Որքան ես հասկանում եմ,— ասաց Գանդալֆը,— սա Բալինի արշավանքի տարեգրությունն է: Այն սկսված է երեսուն տարի առաջ, Բալինի ջոկատի Սևագետք մտնելու օրից: Տեսնու՞մ եք, այստեղ գրված է 1/3: Իմ կարծիքով, դա նշանակում է առաջին տարի, էջ երեք: Գրքի առաջին երկու էջը չկա: Եվ ահա թե ինչ հաջողվեց ինձ ընթերցել.
— Սա Օրիի ձեռագիրն է,— հայտարարեց նա,— որքան գիտեմ, կարևոր հաղորդումները էլֆերեն գրելու սովորություն ուներ:
— Վախենում եմ, այդ կարևոր հաղորդումը շատ ու շատ ողբալի կլինի,— ասաց Գանդալֆը տարեգրությունը զննելով: — Առաջին հստակ բառն այստեղ՝ ''ողբ'': Հետո նորից դժվար է, հետո՝ ... ''րեկ'': Ըստ երևույթին՝ երեկ: Այո, այդպես էլ կա, լսեցեք... ''Երեկ, նոյեմբերի 10-ին, զոհվեց Մորիայի թագավոր Բալինը: Նա իջել էր Հայելու լճի մոտ և նրան նետահարեց ժայռերի մեջ թաքնված օրքը: Թագավորական ջոկատի ռազմիկները ոչնչացրին օրքին, սակայն թշնամիների հսկայական ջոկատը...'' Էջի վերջը պատռված է, իսկ հաջորդ էջն սկսվում է. ... ''Արևելքից Արծաթաջուր գետով''... Այստեղ նորից չորացած արյան կաթիլ է և հետո՝ ... ''հասցրին դարպասը փակել''... հետո պատռված է երևի նետից, բացված , և մի քանի բառ՝ ... ''Դարպասը կպաշտպանեինք, եթե ոչ''... Իսկ ավելի ներքև էջը ածխացած է, այնպես որ մնացել է միայն մի բառ ''հրեշավոր'': Ափսոս էր Բալինը, նա խիզախ մարտիկ էր և ժամանակի ընթացքում մեծ թագավոր կդառնար: Ընդամենը հինգ տարի տևեց նրա թագավորելը: Այստեղ, ինչպես տեսնում եք, տարեգրությունն ընդհատվում է, իսկ պոկված էջերը փնտրելու ժամանակ չկա, և մենք, երևի, երբեք չենք իմանա, թե ինչ պատահեց Բալինի ջոկատին:
— Այո, սա շատ մռայլ տարեգրություն է,— գիրքը թերթելով, եզրակացրեց հրաշագործը: — Ջոկատի ռազմիկները ռազմիկներն անկասկած նույնպես զոհվել են տանջալի մահով... Լսեցեք... ''Մենք նահանջելու տեղ չունենք, տեղ չկա... Նրանք գրավել են կամուրջն ու պահականոցը: Լոնին, Ֆրարն ու Նալին ընկան...'' Այստեղ վեց թե յոթ էջ արյունից սոսնձվել են իրար, իսկ այնուհետև խոսքը գնում է Արևմտյան դարպասի մասին: ''Բարապան գետը հեղեղել է հովիտը: Ջուրը բարձրացել է ընդհուպ մինչև դարպասը: Ընդերքի պահակը Օինին քաշեց ջուրը: Նահանջելու տեղ չունենք: Տեղ չկա''... Եվ վերջ, էջի ներքևի ծայրը պոկված է: — Հրաշագործը մտածկոտ գլուխն իջեցրեց: — Ահա, ահա ևս մեկ էջ,— դեպի խորանը քայլելով խոսեց նա և հատակից բարձրացրեց ճմրթված թերթիկը,— այն մինչև կեսն է էր գրված: Երևում է սրանով էլ հենց ավարտվել է տարեգիրքը: Լսեք... ''Մենք նահանջելու տեղ չունենք, տեղ չկա... Նրանք ընդերքից մայն մահն են կոչել... Ինչ-որ տեղ խորքերում այնպիսի դղրդյուն է, որ մեկ էլ տեսար գետինն էլ փուլ եկավ: Նրանք մոտենում են''... Սրանք տարեգրության վերջին էջերն են... Այո, կուզենայի հասկանալ, ինչ մասին է խոսում վերջին տարեգիրը: — Հրաշագործը նորից մտքերի մեջ ընկավ և լռեց:
— Մենք նահանջելու տեղ չունենք,— քրթմնջաց Ջիմլին:
Եվ հանկարծ Պահապանների գիտակցությանը հստակորեն հասավ, որ իրենք մտել են դամբարան: Բոլորը, նույնիսկ Գանդալֆը, շփոթվեցին:
— Նրանք երկու ճակատով են մարտնչել,— լարված լռությունը խախտեց Գանդալֆը,— պաշտպանել են և՛ Արևելյան, և՛ Արևմտյան Դարպասները: Դե, Մորիայում էլ նրանց թշնամին էր հսկում... Շատ բան կտայի իմանալու համար, թե ինչ թշնամի էր դա: Հերոսական, բայց խենթ փորձն անհաջող անցավ: Բալինը և նրա ջոկատը նահատակվել են... Իսկ մենք հիմա պետք է այստեղից հեռանանք: Ջիմլի, վերցրու Բալինի տարեգրությունը, այն հարկավոր է հանձնել Դաինին, չնայած դա շատ կվշտացնի նրան: Խաղաղ քուն քեզ, խիզախ Բալին, Մորիան ապաստանել է քեզ հավիտյանս... Գնացինք, մեզ դժվար ճանապարհ է սպասվում:
— Իսկ հիմա ու՞ր,— հարցրեց Բորոմիրը:
— Սկզբում դեպի հետ,— պատասխանեց Գանդալֆը: Բայց մենք ժամանակն իզուր չենք կորցրել: Այս դամբարանը նախկինում տարեգրության շքասրահն էր, և այժմ ես գիտեմ, թե մենք որտեղ ենք գտնվում. հյուսիսային թևի յոթերորդ հարկաշարքում: Իսկ դարպասն առաջին հարկաշարքում է գտնվում, հարավային թևում: Հիմա մենք կվերադառնանք գմբեթավոր դահլիճ՝ թզուկների մոտ այն կոչվում է քսանմեկերորդ շքասրահ, արևելյան միջանցքով կիջնենք ներքև և թեքվելով հարավ, դուրս կգանք դարպասի մոտ: Ճանապարհ ընկանք... — Գանդալֆն առաջ անցավ...
... Եվ հենց այդ պահին Մորիայի խորքերից նրանց հասավ մի ճարճատուն որոտ՝ ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ո՜-գ, և նրանք ոտքերի տակ զգացին քարե հատակի դողը: Ճամփորդներն առանց պայմանավորվելու նետվեցին դեպի դուռը: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ դղրդացող որոտի ալիքը նորից գլորվեց Մորիայի քարանձավներում և հետո նորից, ու կրկին նորից՝ ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ո-ռ-ո-գ, կարծես լայնարձակ Մորիայի ընդերքը ինչ-որ մեկը դարձրել էր մի հսկայական թմբուկ: Եվ ասես ի պատասխան դղրդոցին՝ ոչ հեռվում փչեց եղջերափողը, և Պահապանները լսեցին ծանր դոփյուն:
— Օրքե՜րն են,— բացականչեց Ջիմլին:
— Նրանք մոտենու՜մ են,— գոռաց Լեգոլասը:
— Ծուղա՜կ,— խռպոտ խոսեց հրաշագործը: — Մեզ բռնեցին, ինչպես մի ժամանակ Բալինի ջոկատի ռազմիկներին: Բայց նրանք առանց ինձ էին... Տեսնենք...
— Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ,— թնդում էր Մորիան, և սենյակի պատերը ցնցվում էին:
— Աշխատեք արևելյան դու՛ռը կողպել,— թուրը մերկացնելով ճչաց Արագորնը: — Հարկավոր է դուրս գալ գմբեթավոր սրահ... Բորոմիրի հետ մենք կգնանք առջևից:
— Մի՛ շտապեք,— Արագորնին կասեցրեց Գանդալֆը: — Առայժմ մեզ հարկավոր չէ կռիվ սկսել: Եկեք արևելյան դռնով նահանջենք:
Նորից զիլ հնչեց փողը: Միաձույլ դոփյունն արագ մոտենում էր: Բոլոր Պահապանները սրերը հանեցին: Մոլեգինը երկնագույն լույս էր արձակում: Ծիածանագույն առկայծում էր փոքրիկ Ջարդողը: Բորոմիրը ծածկեց արևմտյան դուռը:
— Սպասիր,— Գանդալֆը մոտեցավ Բորոմիրին, դուռը կիսաբաց արեց ու բարձր գոռաց. — Ո՞վ է խանգարում Բալինի, Մորիական կայսրության տիրակալի հանգիստը...
Ի պատասխան հնչեցին կտրուկ հրամաններ և բարձր քրքիջ:
— Ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ,— թնդում էր խորքից:
Գանդալֆը քիչ կռացավ, դռնից դուրս նայեց, և մի ակնթարթ նրա գավազանը կուրացուցիչ բռնկվեց: Մինչև օրքերը կհասցնեին ուշքի գալ, հրաշագործն արդեն փակեց դուռը, և ոչ մի նետ նրան չդիպավ:
— Այնտեղ ոչ միայն օրքեր են,— ասաց նա ճամփորդներին: — Նրանց հետ են նաև Մորդորի սև օրքերը, որոնք առավել վտանգավոր են: Եվ մի վիթխարի քարանձավային թրոլ, իսկ գուցե և մի քանի, ես չզանազանեցի: Գմբեթավոր դահլիճի մեր ճանապարհը փակ է:
— Իմ կարծիքով, արևելքինն էլ է փակ,— մռայլ գուշակեց Բորոմիրը:
— Այստեղ առայժմ խաղաղ է,— առարկեց արևելյան դռանը մոտեցած Արագորնը: — Դռան հետևում ներքև իջնող սանդուղք կա, այնպես որ գմբեթավոր դահլիճը մեզ կարծես թե պետք էլ չէ, բայց ինձ թվում է, որ նահանջել, չիմանալով թե ուր, շատ վտանգավոր է: Մենք նույնիսկ դուռը փակել չենք կարող, սողնակն այնտեղ կոտրված է և դուռը դեպի ներս է բացվում: Սկզբում հարկավոր է թշնամիներին կանգնեցնել... Նրանք չեն մոռանա տարեգրության շքասրահը,— հետ նայելով, ատամների արանքից նետեց նա,— իսկ նրանցից ոմանք հավիտյան կմնան այստեղ...
Միջանցքում ծանր քայլեր լսվեցին: Բորոմիրը շտապ դռան տակ մտցրեց հինգ կամ վեց կոտրված սրեր ու դրանք սեպերի պես խրեց: Քայլերը լռեցին, ու միջանցքից քարե դռան վրա մի խորտակիչ հարված իջավ, դուռը դիմացավ, բայց թեթև ցնցվեց. հաջորդ հարվածից մի փոքր բացվեց, շեղբ-սեպերը հետ-հետ գնալով, հատակին խոր ակոսներ գծեցին: Երրորդ հարվածն իջավ դռան վրա և արանքից կանաչասև թեփուկներով ծածկված մի հսկայական ձեռք ներս մտավ: Հետո դուռը մի անգամ էլ ցնցվեց, և Պահապանները տեսան սևականաչ մի վիթխարի ոտնաթաթ, որն առանց մատների էր: Սեպերը ճռռացնելով՝ դուռը դանդաղ բացվում էր:
Բորոմիրը սրով հասցրեց ձեռքին, բայց սուրը զրնգալով հետ թռավ (գոնդորցու դաստակը քիչ էր մնում կտրվեր) ու գնաց ընկավ քար կտրած Ֆրոդոյի ոտքերի տակ:
Իսկ Ֆրոդոն իր համար էլ անսպասելի մոլեգին ճչաց՝ «Զարկ», և նետվեց դեպի դուռն ու ամբողջ թափով Ջարդողը խրեց թեփուկապատ ոտնաթաթի մեջ: Պահապաններին խլացրեց սուր ոռնոցը, և հսկայական ոտնաթաթը քաշվեց դռան մյուս կողմը՝ Ֆրոդոն Ջարդողը հազիվ պահեց:
Ջարդողից սալահատակին մի քանի կաթիլ սև արյուն կաթաց: Բորոմիրը նորից փակեց դուռը և դուրս թռած սեպերը խրեց ճեղքերը:
— Ա՜յ քեզ Հոբիթստան... — բացականչեց Արագորնը: — Հոբիթները, ինչպես տեսնում եմ, անխնա են ջարդում: Սքանչելի դաշույն ունես, բարեկամս...
Իսկ դուռն արդեն նորից էր ցնցվում հարվածներից: Եթե այն փայտից լիներ, ապա վաղուց տաշեղների վերածված կլիներ՝ հարձակվողները հարվածում էին մահակներով կամ մուրճերով: Հանկարծ նորից բացվեց: Օդը սղոցեցին նետերի սուլոցները, սակայն դուռը լրիվ չէր բացված, և նետերը, հյուսիսային պատին խփվելով, հազիվ լսելի շրշյունով թափվում էին գետնին: Շատ մոտիկ հնչեց եղջերափողը, և սկսեցին սենյակ խցկվել օրքերը: Ճեղքը նեղ էր, սեպը պահում էր դուռը, և թշնամիները մեկ-մեկ էին անցնում ներս:
Պահապանները չհասցրին թշնամիներին հաշվել՝ մարտը թեժ էր ու կատաղի, սակայն կարճատև: Օրքերը, որոնց համար այդպիսի դիմադրությունն անսպասելի էր, իրար խանգարելով, դոփում էին տեղում: Լեգոլասը երկու օրք նետահարեց: Բալինի գերեզմանի վրա թռած օրքի ոտքերը կտրեց վրա հասած Ջիմլին, երեք օրք Բորոմիրն սպանեց, երկուսին՝ Արագորնը, մեկին՝ Գանդալֆը: Օրքերը հետ-հետ գնացին դեպի դուռն ու ծվծվան ոռնոցներով փախան միջանցք:
Թշնամիները վիրավորել էին միայն Սամին, այն էլ, բարեբախտաբար, թեթև: Նա կարողացել էր ժամանակին հետ թռչել, և օրքի սուրը քերծել էր նրա ուսը, բայց դրանից հետո Սամը, հարձակվելով նրա վրա, խորունկ խոցել էր դամբարանից վերցրած սրով: Սամի շագանակագույն, նեղացած աչքերում մոլեգնում էր կռվատենչ կրակը: Ա՜յ թե կզարմանային նրա ծնողները, եթե հիմա տեսնեին իրենց որդուն:
— Իսկ այժմ նահանջում ենք,— կարգադրեց Գանդալֆը,— քանի դեռ նրանք թրոլին նորից չեն բերել:
Սակայն Պահապանները չհասցրին նահանջել. սենյակ խցկվեց թշնամիների առաջնորդ, Արագորնից քիչ ցածրահասակ մի հսկա օրք, թուխ, լայն ու տափակ դեմքով, ածուխի պես վառվող մանր աչքերով, կճատ քթով ու նեղ ճակատով: Նրա սև օղազրահից շապիկը հասնում էր մինչև ոտնամանների ճիտքերը, գլխին՝ արջնած ու արծաթով դրվագված սաղավարտ: Նա ձախ ձեռքում վահան ուներ, իսկ աջ ձեռքում՝ երկար ու ծանր նիզակ: Մյուս օրքերը հավաքվել էին դռան մոտ, բայց չէին շտապում սենյակ մտնել:
Առաջնորդ օրքը նետվեց դեպի Ֆրոդոն և, Արագորնի սրից վահանով պատսպարվելով, ճարպկորեն անցնելով Բորոմիրի սրի տակից, ահռելի ուժով նետեց նիզակը, որ տարաբախտ Ֆրոդոյին մեխի պատին: Ւհարկե հոբիթը հասցրեց շրջվել ու նիզակը մտավ ոչ թե նրա կուծքը, այլ միթրիլե օղազրահի վրայով սահելով, մտավ կողի մեջ: Սամը մի հարվածով կտրեց թշնամու նիզակը, և Ֆրոդոն անշնչացած սահեց պատով ցած, իսկ օրքն արդեն հափռել էր սև յաթաղանը և ուզում էր դրանով սպանել անպաշտպան Ֆրոդոյին, բայց այդ վայրկյանին ծանր Անդրիլը փայլատակելով իջավ թշնամու սաղավարտին, և նա ջախջախված գլխով ընկավ: Սաղավարտը նրան չփրկեց Վերածնված Կայծակից: Բորոմիրն ու Արագորնը մղվեցին դեպի դուռը, բայց մնացած օրքերը հապտապ նահանջեցին:
— Ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ռ-ո,— ծանր հևաց Մորիան:
— Արա՛գ,— տիրական հրամայեց Գանդալֆը: — Բոլորը դեպի սանդուղքը, այլապես ուշ կլինի:
Արագորնը գրկեց Ֆրոդոյին, սենյակից դուրս հրեց Մերիին ու Փինին և արագորեն անցավ կիսաբաց դռնով: Նրա հետևից դուրս եկան մնացած Պահապանները: Վերջինը սանդուղք դուրս եկավ Լեգոլասը՝ իր հետևից քարշ տալով համառող Ջիմլիին. թզուկը, ասես վտանգը մոռացած, ոչ մի կերպ չէր ուզում գերեզմանից հեռանալ: Բորոմիրը որքան ուժ ուներ դուռը քաշեց, և այն դանդաղ, ճռռալով ծածկվեց, սակայն կողպելու համար ոչինչ չկար:
— Վիրավորված չեմ... Ինքս կգնամ... — շնչահեղձ լինելով, ասաց Ֆրոդոն Արագորնին:
Վերջինս քիչ մնաց հոբիթին գցեր ձեռքից:
— Ուրեմն դու կենդանի՞ ես,— զարմացավ նա:
— Մեռածները չեն խոսում,— փնթփնթաց Գանդալֆը: — Բայց մենք հիմա հրաշքների վրա զարմանալու ժամանակ չունենք: Իջեք և սպասեք ինձ ներքևում, իսկ ես շուտով կհայտնվեմ՝ գնացեք: Դարպասը մոտավորապես երկու լիգ հարավ է: Տեսեք հա՜, առաջին հարկաշարքից ներքև չիջնեք:
— Ես էլ կմնամ,— ասաց Արագորնը:
— Իջիր,— տիրական հրամայեց Գանդալֆը: — Այստեղ սրով ոչինչ չես անի: