Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 2375 բայտ, 13:39, 4 Հուլիսի 2015
/* XV */
Եվ ճանապարհ ընկավ։
 
 
===XX===
 
 
Գնում էին նրանք մի ոտքը էշի այս կողմը, մյուսն այն կողմը գցած, Լամմեն որոճալով իր վերջին ճաշը՝ ուրախ֊զվարթ շնչում էր թարմ օդը։ Հանկարծ Ուլենշպիգելը մտրակով մի ուժգին հարված իջեցրեց նրա հետույքին, որը գալար կազմեց թամբի վրա։
 
― Այդ ի՞նչ ես անում, ― հարցրեց Լամմեն ողբագին։
 
― Ի՞նչ եմ արել։
 
― Որ հիմա ստացա քեզանից, ― վրա բերեց Լամմեն։
 
― Ձա՞խ կողմից, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Այո, ձախ կողմից և հետույքիս։ Ինչո՞ւ այդ բանն արիր, անպիտան կռվարար։
 
― Անգիտաբար արի, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Ես շատ լավ գիտեմ, թե ինչ բան է մտրակը, ինչպես և այն, թե ինչ բան է հետույքը թամբի նեղ մասի վրա։ Արդ, տեսնելով, որ քոնը լայն է, ուռած, պրկված ու թամբից դուրս եկած՝ մտածեցի․ «Քանի որ մատով չի կարելի այն կսմթել, հետևաբար մտրակի հարվածն էլ չի կարող կսմթել՝ թեկուզ և ծայրով»։ Ուրեմն սխալվել եմ։
 
Այդ խոսքերի վրա Լամմեն փռթկաց, իսկ Ուլենշպիգելը շարունակեց հետևյալ խոսքերով․
 
― Բայց մենակ ես չեմ, որ անգիտաբար մեղանչում եմ այս աշխարհում, և մեկից ավելի են այն տգետ տերերը, որ իրենց ճարպը փռում են թամբի վրա մի իշու, որ կարող էր ցույց տալ դրա ծավալը։ Եթե իմ մտրակը մեղանչեց քո հետույքի դեմ, ապա դու ավելի ծանրագին մեղանչեցիր իմ ոտքերի դեմ՝ արգելելով, որ վազեմ իր պարտեզում ինձ սիրո հրավեր կարդացող աղջկա հետևից։
 
― Ագռավի բրդո՛ւճ, ― գոչեց Լամմեն, ― ուրեմն դա վրիժառությո՞ւն էր։
 
― Շատ փոքրիկ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Ադմին, Վստահելի
1876
edits