Changes
|հեղինակ = [[Մուրացան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[http://www.eanc.net]/]
}}
Եվ նույն ավուր երեկոյան կաթողիկոսն յուր հետևորդներով ու մերձավորներով ելավ Սևանից և ուղղվեցավ դեպի յուր ձեռակերտ ամրոցը՝ Բյուրական։
Մի քանի օր հետո ներկայացան Նսրին կաթողիկոսի նվիրակները Դռան եպիսկոպոսի առաջնորդությամբ և հանձնեցին ոստիկանին կաթողիկոսի ձեռագիր մի նամակը և դրա հետ միասին՝ թանկագին ընծաներ։
Եվ որովհետև «բռնավորի» դավադրության լուրը հասել էր ամեն տեղ և գրգռել ամենքին, ուստի իշխանները, առանց ժամանակ կորցնելու, շտապեցին Վան՝ հայոց գահի պայազատին իրանց բարեկամության ու հարգանաց հավաստիքը մատուցանելու։
928 թվականի գարունն էր։ Բզնունյաց ծովի ափերը ծածկվել էին կանաչով։ Սիփանն ու Վարագը, Արտոսն ու Գրգուռը՝ թեպետ դեռ ձյունապատ՝ բայց արդեն հալոցի առուներ էին հոսում դեպի հինավուրց ծովակը։ Դաշտային կյանքը եռում էր ամեն տեղ և այգեստանները պճնվել էին փայլուն կանաչությամբ։
Եվ նա այնքան աշխատեց, որ բոլորին համոզեց հինավուրց մայրաքաղաքը պաշարմամբ գրավելու որոշումն անել։
Ոստիկանը նույնպես անհոգ չէր այդ ժամանակ։ Նա գիտեր, որ Աբասը թագավոր է պսակվել Վասպուրականում և որ հայոց իշխանները մեծ մասամբ նրա հետ են։ Եվ որովհետև ինքը անխոհեմություն էր արել Աշոտ բռնավորի դավադրության աջակցելու, և այդպիսով յուր երդման դրժելով՝ քակել էր Աբասի հետ ունեցած բարեկամության կապը, պարզ է, որ վերջինս, թագավոր պսակվելուց հետ, վրեժխնդիր պիտի լիներ, մանավանդ որ նա այդ մասին սպառնացել էր իրան։ Հետևապես ոստիկանն էլ յուր կողմից էր պատրաստվում։
Այս պատճառով Արքայական Ոստանը կարճ ժամանակի մեջ լցվեցավ բազմաթիվ ու բազմազան բնակիչներով, որոնք և հիմնեցին այդտեղ ազգ արհեստանոցներ, ոստանայնկության գործարաններ, ընդարձակ զինարաններ և անընդհատ երթևեկությամբ ու կենդանի տուրևառով Կարսը դարձրին բազմամբոխ և շահավաճառ քաղաքներից մինը։
Հասավ 943 թվականը։ Այդ տարին բոլորում էր Աբաս արքայի գահակալության տասն և հինգերորդ տարեդարձը և սակայն դեռ նոր էր ավարտվում Կարսի գլխավոր շինություններից մինը, որի հիմքը դրվել էր 13 տարի առաջ։
Այս ասելով թագավորը դարձավ վրանը, առանց այլևս Բերի երեսին նայելու. իսկ վանանդացիները վերադարձրին գերիներին դեպի իրանց կայանը։
Մի քանի օրից հետ արքայանիստ Կարսը տոնական կերպարանք առավ։ Նրա բազմաթիվ շինությունները, իշխանական ապարանքները, սարավույթները և մինչև անգամ բուրգերն ու մարտկոցները զարդարվել էին գույնզգույն գորգերով, վառերով ու դրոշներով։ Քաղաքի դռներից սկսած մինչև Արքայական ապարանքը՝ մի քանի տեղ կանգնացրել էին հաղթական կամարներ՝ դալար ոստերից հյուսած և ծաղիկներով ու նշաններով զարդարած։ Փողոցների մեջ և հրապարակների շուրջը պատրաստել էին խարույկներ՝ գիշերային լուսավառության համար։ Իսկ անցուդարձի ճանապարհները լցվել էին ժողովուրդով, շարժումը մեծացել էր, և շշուկն ու ժխորը տիրել ամեն տեղ։ Տանիքների պատշգամբների և դեպի փողոցները բացվող պատուհանների վրա խռնվել էին կանայք ու աղջկերք, որոնք դրսում պտտվելու սովորություն չունեին և հետաքրքիր աչքերով ու անհամբերությամբ նայում էին դեպի հեռավոր շրջակաները։
Թագուհին մի սուր ճիչ արձակեց և նվաղելով ընկավ նաժիշտների գիրկը։
Անցավ մի շաբաթ։ Ափխազիո ժողովուրդը և նրա իշխաններն իմացան իրանց թագավորի գլխին հասած չարիքը։ Ուստի վերջիններս մեծամեծ ընծաներով եկան Աբաս արքայի մոտ և խնդրեցին իրանց կույր թագավորի և գերյալ իշխանների ազատությունը։
— Իմ վարձատրությունը ես ստացա արդեն աստծուց, այդ այն է, որ տեսնում եմ հայրենիքս խաղաղ ու երջանիկ, արքայական գահը՝ ապահով, հայ իշխանները՝ միաբան, թշնամիները՝ հալածական։ Այժմ արդեն կարող եմ հանգիստ սրտով ասել. «Արդ, արձակյա զծառայս քո, տեր, զի տեսին աչք իմ զփրկություն Իսրայելի...»։
Ի՞նչ էր անում այնուհետև «Հայրենյաց բարերարը»։
Ահա՛ այդպիսի զրույցներով էր ոգևորում Մարզպետունի իշխանը յուր շուրջը խմբվող և գործելու ուժ ու ցանկություն ունեցող մարդկանց, հավատացած լինելով, որ այդ զրույցները ևս արդյունք պիտի բերեն այնպես՝ ինչպես և բերավ յուր գործունեությունը։
Անցան դարձյալ մի քանի խաղաղ տարիներ և «Հայրենյաց բարերարը» օրըստօրե խոնարհեց դեպի յուր կյանքի երեկոն։
Ծերունին լռեց։ Գոռն ու Շահանդուխտը ծունկ խոնարհեցին նրա առաջ և ջերմագին համբուրելով նրա աջը, խոստացան սրբությամբ կատարել այդ արժանավորագույն հոր սրբազան պատվերը։
Աբաս թագավորն իմացավ, որ ծերունի իշխանը օրըստօրե տկարանում է, ուստի դիմեց նրա մոտ, իմանալու համար, թե ո՞ւր կկամենար, որ մահվանից հետո յուր մարմինն ամփոփեին։