Changes
Անցյալից
,Այս գործի ամենագլխավոր աղբյուրը կազմում են իմ անձնական հիշողությունները։
Ես շատ ապրեցի։ Իմ ապրածների մի մասն է, որ այժմ տալիս եմ այս գրքի մեջ։ Ամենակարևոր մասը, որ իհարկե ըստ իմ հասկացողության պիտի պատմի ընթերցողիս, թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց և ինչպես էր, որ այդ հարցի հետևանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը և իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան[9] աշխարհագրական անունը։
Ես, ուրեմն, պիտի պատմեմ մեծագույնն այն աղետներից, որոնք երբևիցե վիճակվել են հայ ժողովրդին։
― Երանի՜ նրանց, որոնք մեռան միամտության մեջ, հավատալով, թե Հայոց հարցը պիտի լուծվի հայ ժողովրդի երջանկության համար… Ինչո՞ւ ես էլ չմեռա, որ չտեսնեի այս օրը…
― Հեր օրհնված,- մտածում էի ես,- մեր կանաչ ու ալվան սարերը հո՞ սև չէին հագնի, թե դու էլ, մի թշվառ միավոր, ավելանայիր այն տասնյակ միլիոն դիակների վրա, որոնցով մարդկությունը պարարտացրեց պատերազմի Մողոքի[10] որկորը 1914 թվականից սկսած։
Ինքս բոլորովին այդպես չէի մտածում։ Եթե մահն ինձ մոռացել է, այդ պատահականությանը ես ամենից առաջ այն եմ պարտական, որ տեսնում եմ այսօրվա օրը, երբ ամեն ինչ պարզված է վերջնականապես և անդառնալիորեն։ Իսկ այս բոլորովին անխորհուրդ մի առավելություն չէ, որ տվել է ինձ ճակատագիրը։ Ներկայումս կատարվում է և սերունդների փոփոխություն։ Մենք հեռացել ենք, մեջտեղ կանգնել են նորերը։ Այս միանգամայն բնական է և մարդկային։ Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակի տերն ու տնօրենն է. անում է այն, ինչ լավ է համարում. ստեղծագործում է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում։ Թե ինչ կասի արդեն իր դիրքերի տերը դարձած [հաջորդ] սերունդը, այդ նրա՛ գիտնալու բանն է։ Մեզ՝ հնացածներիս, մնում է մի պարտք՝ ճանաչել, հաշիվ տալ նոր սերնդին ու այդպե՛ս հեռանալ ասպարեզից։
Այս պարզությունն ինքնըստինքյան, ինքնաբերաբար և հաղթականորեն բերել է բոլոր արժեքների վերագնահատություն, տապալել է բազմաթիվ կուռքեր, չափազանց պահանջկոտ, անխնա մի քննադատություն է նստեցրել մեր գործերի վրա, մանրացրել է մեր գործիչներին և քանդել ու տակնուվրա է արել մեր այն ժամանակվա գաղափարներն ու զգացմունքները, մեր մտածողությունն ու գեղարվեստն անգամ։
Այսօրվա այդ մեծ քննադատական կարողությունն էլ կլինի իմ միակ ղեկավարը։ Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, ո՛չ՝ դրանք այլևս ոչ մի արժեք չունեն, այլ կտամ քննական, վերլուծական հիշողություններ[11]։հիշողություններ։
Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այսպես է նախևառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ գրել երբեք էլ չեմ իմացել, երկրորդ՝ որովհետև այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը…
Ի՞նչ էինք։
Իմ ծննդավայրը՝ Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով՝ նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։ Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից[12]։ անհաղորդակից։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար և չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։
Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչև, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրև միակ ուժը և շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր և հոգեկան պահանջները։ Հիշում եմ՝ ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց և միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը։ Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին և ամբողջ թեմին։ Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները։ Նրա առջևից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ ետևից հետևում էր, երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը՝ Իշխան անունով։ Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու և իր տպավորություններն այդ օրվա և հետևյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։
Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի և արհեստավորի տանը։ Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արևի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ և հակաճառություններ, անգամ կուսակցություններ, բայց այդ բոլորը՝ տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ։ Գավառական ճահճի բորբոսնած մակերևույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երևան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները։ Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի[13], շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ հայ-քրիստոնյա։ Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին՝ տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձևացնելով և, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։
Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։
Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, և իրենք՝ զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։
Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից։ Հետաքրքրությունը բռնում է ինձ և իմ մի քանի ընկերներին։ Մեր աղքատության ցնցոտիներից կարողանում ենք կոպեկներ գջլել և «Тифлисский вестник»[14] լրագրի մի ամսվա բաժանորդագինը լրացնել։ Փողը հանձնում ենք փոստին և գրում խմբագրին, թե մեր քաղաքն եկան պահեստի զինվորներ, այս ցույց է տալիս, որ պատերազմ կա, ուրեմն խնդրում ենք մեզ թերթ ուղարկել։
Եվ թերթն եկավ ու սկիզբը դրեց։ Նա մեզ կապում էր սլավոնական կոմիտեների եռանդուն պրոպագանդայով ոգևորված Ռուսաստանի հետ։ Հասարակական մեծ շարժում էր կատարվում։ Մի պաշտամունք կար ամենքի համար՝ թուրքական գազանությունների զոհ դարձած Բուլղարիան[15]։ Բուլղարիան։ Եվ նա դառնում էր նաև մեր՝ Շուշիի դպրոցականներիս մի խմբի պաշտամունքը։ Իսկ ռուս զինվորը, որը գնում էր իր արյունով մեր այս պաշտամունքն անարգ ստրկությունից ազատելու, դառնում էր մեզ համար մի նվիրական հասկացողություն։
Որոտացին թնդանոթները Արփաչայի[16] և Դունայի[17] ափերին։ Սրանց ձայնը մեզ չի հասնում, բայց մեր ականջից չի էլ դուրս գալիս։ Օր օրի սաստկանում է հետաքրքրությունը, կլանում է հազարներին, մեզ էլ նրանց հետ։ Խոսքի ու զրույցի մեջ ավելի և ավելի սակավ են ուշադրության առարկա դառնում Նարեկն ու տերտերը, և ավելի հաճախ լսվում են «էն անօրեն Բիկոնսֆիլդը»[18], «Էն օրհնած Գլադստոնը»[19], «էն գազան սուլթանը» և այլ այսպիսի որակումներ, որոնք ցույց են տալիս, թե մենք էլ սովորում ենք դատել, գնահատել։ Պատերազմը մեզ էլ է տալիս սեփական արժանապատվության խոշոր մղումներ։ Օր օրի վրա հնչում են հայկական անուններ՝ Տեր-Ղուկասով[20], Լոռիս-Մելիքով[21], Լազարև[22], Շելկովնիկով[23]։ Շելկովնիկով։ Մերոնք առանց զորքերի առաջնորդներ են, հաղթության հերոսներ, իրական, այսօրվա մարդիկ, որոնք գալիս են փոխարինելու հին Արտաշեսներին, Տրդատներին և այլ արխիվային հռչակավորների։ Մանավանդ հպարտ ու պարծենկոտ ենք մենք՝ շուշեցիական իրավունքով։ Մեր քաղաքից է այդ մեծահռչակ Վանջին (Օհանջանը)։ Հայրս պատմում է, որ իր հետ նա աշկերտ է եղել դերձակի խանութում, իսկ այժմ նա այլևս Վանջի չէ, այլ Լազարև՝ Դաղստանի, Ալաջայի, Կարսի հերոսը։
Այս բոլորը նշանակում էր, որ եկեղեցին իր ճիրանները հետզհետե հեռացնում էր մեր կոկորդից, թույլ էր տալիս, որ մենք շնչենք համաշխարհականության մթնոլորտով։ Երեկ մենք տիրացու ժողովուրդ էինք։ Այսօր կանչվում էինք քաղաքացի լինելու, քաղաքական դաստիարակություն ստանալու։ Ես, իհարկե, չեմ ասում, թե եկեղեցին միանգամայն կորցնում էր իր նշանակությունը։ Այն էլ մեծ բան էր, որ նա միակ ու անսահմանափակ տեր չէր մնում մեր գլխին։
'''Բ'''
Վերջին դասարանում էի, երբ միմյանց հաջորդել սկսեցին ռուսական մեծադղորդ հաղթությունները։ Մուխթար-փաշան ջարդվեց՝ Ալաջայի վրա կորցնելով իր զորքը. վերցվեցին Կարսը, Պլևնան[24]։ Պլևնան։ Ռուսական բանակը հասավ Ադրիանուպոլսին, և ջախջախված Թուրքիան հաշտություն խնդրեց։ Հրճվանք էր ամեն տեղ։ Ժողովրդական երգը փառաբանում էր ռուս գեներալներին, ամենատգեղ խոսքերով վատաբանում պարտված փաշաներին։ Սան Ստեֆանոյի[25] դաշնագիրը գրեթե աննկատ մնաց։
Բայց ահա 1878թ. մայիս ամսումն ենք։ Քննությունների ժամանակ է, ընկերներիցս մեկը բաժանորդ է գրվել «Մշակին»[26] և ինձ տալիս է կարդալու Րաֆֆու «Ջալալեդդինը»։ Կարդում ենք ընկերներով, հափշտակվում ենք, հուզվում։ Ի՞նչ է այս։
― Իրականությու՛ն,- պատասխանում են մեզ,- այսպիսի Թուրքահայաստան կա, այսպիսի հայ ժողովուրդ կա։ Ճար գտնված է այդ անբախտ ժողովրդի համար,- ասում են մեզ,- և այդ ճարը Սան Ստեֆանոն է՝ իր 16-րդ հոդվածով, որ դառնում է ազգային փրկության, փառք ու պարծանքի մի կոթող։
Այս մի իրական երաշխիք էր 16-րդ հոդվածի իրագործման համար, բայց այստեղ հայերը, հազիվհազ մի փոքր իրավունք ստացած, զոհ գնացին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ հակումներին։ Ռուսաստանին թույլ չտալու համար, որ նա գրաված պահի այն երկր[մաս]ները, որոնք պիտի վերադարձվեին Թուրքիային, առաջ եկավ Անգլիան և հենց այդ րոպեից հանդիսացավ հայ ժողովրդի ոխերիմ թշնամի։ Նա սկսեց մարտնչել 16-րդ հոդվածի այն մասի դեմ, որ վերաբերվում էր ռուսական զորքերին. այսինքն այն հանգամանքի դեմ, որ հոդվածի իրագործման երաշխավորությունն էր ներկայանում։ Այնուհետև ի՞նչ էր մնում մեջտեղ. անորոշ ու շատ բացատրություններ վերցնող խոսքեր, տեղական կարիքների պահանջած բարենորոգումներ։ Ո՞վ պիտի բացահայտեր այդ կարիքների չափն ու բնույթը, ո՞վ պիտի լիներ բարենորոգումների պահանջատերը, և ի՞նչ միջոցներով, ի՞նչ ժամանակի մեջ պիտի գործադրվեին դրանք։ Ահա՛ թե որքան խեղճ ու աննշան բան էր 16-րդ հոդվածի տվածը։
Կ.Պոլսի հայերն այդպես էլ հասկացան դրությունը։ Ուստիև ջանքեր գործ դրին, որ կարողանան օգտվել նոր հանգամանքից, որ ստեղծվում էր քաղաքական մրցությունների հետևանքով։ Անգլիան, միացած մյուս պետությունների հետ, կարողացավ հարկադրել ռուսաց ցարին, որ նա եվրոպական կոնգրեսի վերաքննությանը ենթարկի Սան Ստեֆանոյի դաշնագիրը։ Հայերն աշխատում էին, որ այս վերաքննության ժամանակ 16-րդ հոդվածը ստանա ավելի պարզորոշ և դրական բովանդակություն։ Նրանք պահանջում էին, որ Թուրքահայաստանին տրվի ինքնավարություն, որի ծրագիրն աղերսագրերով ներկայացրին մեծ պետություններին։ Բայց այս քայլը ոչինչ արդյունք չունեցավ։ Աղերսարկուներին բարեհաճ ժպիտներ ցույց տվին. իսկ երբ բացվեց Բեռլինի կոնգրեսը[27], հայ պատվիրակները ներս չընդունվեցին, նրանց տված թղթերը չկարդացվեցին։ Բեռլին գնացած ազգային պատվիրակներից մեկը՝ Ստեփան Փափազյանը, թողել է մի օրագրական հիշատակարան, որ տպվեց Փարիզի «Անահիտ» ամսագրի մեջ և ցույց է տալիս, թե որքան ողորմելի կացության մեջ էր գտնվում ազգային պատվիրակությունը՝ լքված, անօգնական։ Նա գնացել էր փշրանքներ մուրալու իմպերիալիստական գայլերի խնջույքից, ուր ամեն մեկն աշխատում էր՝ որքան կարելի է շատ բան խլել Թուրքիայի մարմնից՝ իր սեփական օգտի համար։ Հայերը կարծում էին, թե հանուն մարդասիրության աղաչանք լսեցնել կտան այդ գայլերին։
Այսքան խեղճ ու միամիտ էին առաջին անգամ քաղաքականության ասպարեզում գործել սկսած հայերը։ Նրանք գուցե և շատ բան գիտեին, բայց երբեք չկարողացան իմանալ ամենագլխավորը. այն, որ եվրոպական դիվանագիտությունը մարդասերների հրամանի տակ չի գտնվում, այլ բորսայի, կապիտալի, բանկերի հրամանի տակ։ Օրինակը բացարձակ և պարզ էր։ Բեռլինի կոնգրեսը, հեռացնելով իրենից մի ամբողջ տառապող ժողովրդի կյանքի և մահվան խնդիրը, իր սրտին մոտ էր առնում Թուրքիայի առաջարկությունը (որ նույնիսկ չէր բխում Սան Ստեֆանոյի դաշնագրից) և կարգադրում էր պարտքերի հատուցման գործը՝ Կ.Պոլսում մի հատուկ միջազգային ֆինանսական հիմնարկություն հաստատելով։ Իսկ հայ պատվիրակներին, ինչպես վկայում է Փափազյանը, մնում էր լոկ մի ելք՝ աղաչել Աստծուն, որ Սոլսբերիի[28], Գորչակովի[29] և սրանց նման մարդկանց ներշնչի՝ ընդունել պատվիրակության թղթերի մեջ գրածը։
Այդպիսի հրաշք, իհարկե, չկատարվեց։
Անգլիան Բեռլին էր եկել Ռուսաստանին ջախջախելու համար և միանգամայն հասավ իր նպատակին։ Նա գաղտնի դաշնագիր[30] էր կապել Թուրքիայի հետ և հափշտակեց նրանից Կիպրոս կղզին՝ փոխարենը խոստանալով բարենորոգումներ մտցնել ասիական Թուրքիայի բոլոր նահանգներում, անխտիր ամբողջ ազգաբնակչության համար։ Խոստում, որ պարզ խաբեբայություն էր՝ հայկական բարենորոգումները ռուսական հովանավորությունից խլելու համար։ Ռուսաստանի հետ այս կետում հաշտվելու միայն մի պայման էր առաջադրվում. այն, որ ռուսաց կառավարությունը Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից հանի ռուսական զորքերի մասին եղած խոսքերը։ Ռուսներն անձնատուր եղան այս պահանջի մեջ էլ։ Այնուհետև նրանց համար այլևս ոչինչ հետաքրքրություն չէր ներկայացնում Հայոց հարցը, քանի որ այլևս անկարելի էր այն դարձնել Թուրքահայաստանը զինվորական գրավման մեջ պահելու միջոց։
Երբ կոնգրեսի պարապմունքների մեջ հերթը հասավ այդ օրվանից արդեն չարաբախտ 16-րդ հոդվածին, նրա ամբողջ վիճակը հանձնվեց անգլիական լիազորներին, [իսկ] ռուս պատվիրակները բավականացան մի երկու խոսքով. և Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը անգլիական խմբագրությամբ դարձավ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդված։ Սրա մեջ, իհարկե, ռուսական գրավման հնարավորություն բերող նշանախեց անգամ չմնաց։ Անփոփոխ էին թողնում «տեղական պետքերի» պահանջած ռեֆորմները, ինչպես նաև Թուրքիայի պարտավորությունը՝ պաշտպանելու հայերին քրդերից և չերքեզներից. այսինքն՝ նախկին անորոշությունը, ռեալ բովանդակություն չներկայացնող ֆրազները, ոչինչ իրական։ Ավելացվում էր այն, որ թուրք կառավարությունը պարտավոր է իր մշակած ռեֆորմների մասին պարբերաբար հաղորդել եվրոպական մեծ պետություններին, որոնք պիտի հսկեին դրանց գործադրման վրա։
'''Գ'''
Սկզբում Կ.Պոլսի հայությունը զգաստ և խելահաս վերաբերմունք ցույց տվեց Բեռլինի դաշնագրի վերաբերմամբ։ Նա հիասթափված էր, զգում էր, որ Եվրոպան իսկապես ոչինչ չի տվել հայերին, բացի մի քանի անբովանդակ ֆրազներից։ Բայց այդ զգաստությունը չափազանց կարճատև եղավ։ Լրջմիտ հեռատեսության դեմ բարձրացավ անվերապահ լավատեսությունը։ Քաղաքական ծանր հարցը՝ մի ամբողջ ժողովրդի լինել-չլինելու հարցը, ստանում էր արկածախնդրական, ռոմանտիկ գունավորումներ։ Ներսես պատրիարքը[31] և նրա կողմնակիցները բացատրում էին հասարակությանը, թե նա հուսահատվելու ոչ մի պատճառ չունի, թե հայ ժողովրդի դատը պաշտպանված է և լավ է պաշտպանված։
Այս փաստաբանության ամենացայտուն օրինակը տալիս է «Թէ ինչ շահեցանք Պէրլինի դաշնագրէն»[32] բրոշյուրը, որ նույն այդ միջոցին Կ.Պոլսում հրատարակեց Բեռլին գնացած պատվիրակության քարտուղար Մինաս Չերազը[33]։ Չերազը։ Ես հիշում եմ, թե որպիսի մանկական ոգևորությամբ էինք մենք կարդում այդ փոքրիկ տետրակն այն օրերին, երբ Հայոց հարցը դեռ խանձարուրի մեջ էր, երբ այդ գրությունն օրվա ամենախոշոր նորությունն էր։ Չերազն այդտեղ ամենափառավոր կերպով ապացուցում էր, որ մինչև Բեռլինի կոնգրեսը Հայոց հարցը գոյություն ուներ միայն երկու պետությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի մեջ, իսկ Բեռլինի կոնգրեսում այն դարձավ եվրոպական միջազգային հարց, և հայերին պաշտպանողն այսուհետև մի հատ Ռուսաստանը չպիտի լինի, այլ ամբողջ հավաքական Եվրոպան։ Այս պատկերացումը թևավոր էր, գնաց նվաճելու բոլոր մտքերը, բազմելու ամեն մեկի բերանում։ Ուռճանում էր ազգային գոռոզությունը, հայ ժողովուրդը բարձրացնում էր իր գլուխը՝ ինչպես վայել էր ամբողջ Եվրոպայի խնամակալության և քնքուշ հոգսերի առարկա դարձած մի ժողովրդի։
Այսօր Մինաս Չերազի բրոշյուրը մի հուշարձան է քաղաքական անգրագիտության, համբակային միամտության և անուղղելի ռոմանտիզմի։ Իսկությունը, որ այն ժամանակ էլ չէր կարող անհայտ մնալ պայծառ ու հեռատես մտքերին, պիտի, ընդհակառակը, մեծ դժբախտություն համարեր, որ հայությունը գցվում է միջազգային հարաբերությունների այն խառնարանը[34], որի անունն էր Արևելյան հարց։
Հայտնի էր շատերին, որ հենց այս ժամանակ էլ՝ ռուս-թուրքական պատերազմի հետ միասին, եվրոպական քաղաքականության մեջ վերջանում էր մի շրջան, որի հետ շատ խառն էր ռոմանտիզմը։ Գլադստոնն Անգլիայում և Գորչակովը Ռուսաստանում այդ տիպի դիվանագետների վերջին ներկայացուցիչներն էին։ Նոր սերունդն արդեն միմիայն իրական շահերն էր ճանաչում իբրև տեր և հրամանատար ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ. բարոյական սկզբունքներ, արդարություն գոյություն չունեին նրա համար։ Եվրոպական կապիտալիզմն արդեն մտնում էր իր զարգացման այն շրջանի մեջ, որ կոչվում է իմպերիալիզմ։
Երբ Բեռլինում աղոթողի անճարությանը մատնված հայ պատվիրակները վերադարձան Կ.Պոլիս, սկսեցին իրենց անհաջողությունը բացատրել նրանով, որ հայերն արյուն չէին թափել, չէին ապստամբել, որ ներկայացել էին միջազգային ատյանին լոկ իբրև խնդրարկուներ, իբրև թուղթ մատուցանողներ, մինչդեռ աշխարհի կարգ է՝ ազգերն իրենց ազատությունը գնում են իրենց արյունով։ Այս միտքն էլ թևավոր էր և սկսեց տարածվել արագությամբ, ժողովրդականանալ։ Մանավանդ ռուսահայերն էին ուժգնությամբ փարում այս գաղափարին։ Եվ ահա՛, գտնվա՛ծ էր Հայոց հարցի լուծման միջոցը՝ Եվրոպա և ապստամբություն։ Միայն և միայն։ Մի դեղատոմս, որ ամենայն փութաջանությամբ գործադրվեց, մինչև որ Հայաստանում այլևս հայ չմնաց։
Շատ հետաքրքրական է իմանալ, թե իրենք՝ հայերն ինչ տեսակ էին հասկանում իրենց պարգևված «տեղական պետքերին համապատասխանող ռեֆորմներ» դարձվածքի իմաստը։ Եթե Աբդուլ-Համիդ[35] սուլթանը մի մարդախոշոշ գազան չլիներ, այլ կիրառեր շինարար և խաղաղարար մի սկզբունք, և եթե նա կարողանար իր վարչական մեքենան այնքան բարեկարգել ասիական նահանգներում, որ հայերը հանգիստ ու ապահով ապրելու շատ հնարավորություններ ստանային, արդյո՞ք այսքանով սպառված կլինեին «տեղական պետքերը»։ Ո՛չ։ Հայ ազգային գործիչների ցանկությունը տեղական համեստ պետքերից ավելի հեռուն էր գնում։
Ահա նույն Մինաս Չերազը 1879թ. հրատարակած իր «Հայաստան և Իտալիա» բրոշյուրի մեջ պատմում է, որ Հռոմում ինքը, իբրև հայ պատվիրակության քարտուղար, գնաց իտալական արտաքին գործերի մինիստր կոմս Կորտիին ներկայանալու, բայց ստիպված եղավ երկար սպասել նախասենյակում։ Այս սպասողական ձանձրույթը հենց այդտեղ՝ նախասենյակում, երիտասարդ և նորաթուխ հայ դիվանագետը փարատում է նրանով, թե մի օր էլ իտալական դեսպանը Հայաստանի արտաքին գործերի մինիստրի նախասենյակում այսքան երկար կնստի՝ սպասելով, թե երբ ինքը ներս կընդունվի։ Այս պարզապես ցույց է տալիս, թե հայերը սկզբից ևեթ՝ Սան Ստեֆանոյի օրերից, կարծում էին, թե իրենք այնքան շատ բան էին ստացել, որ կարող էին անկախ Հայաստան ստեղծել։
Այս արդյունաբերական շարժումները շարժում էին և Շուշիի ճահիճը։ Շռայլությունը, մեծամեծ կոչունքները, անընդհատ բացօթյա քեֆերը վկայում էին, որ այս քաղաքում կուտակումներ են գոյանում։ Երգն ու նվագածությունն ամեն կողմ էր. Շուշին ասիական երաժշտության ամենանշանավոր կենտրոնն էր դառնում։ Եվ այս հռչակը ստեղծողներն էին թե՛ հայերը և թե՛ թուրքերը, որոնց սերտ գործակցության մեջ միացնում էր արվեստը։
Ես չեմ կարող ասել, թե այսքանով էլ սպառվում էր իմ հայրենի քաղաքի վերակենդանությունը։ Հզոր թափով առաջ սլացող արդյունաբերությունը կատարելագործված հաղորդակցություն էր բերում, և երկաթուղին Թիֆլիսից դեպի Բաքու էր ձգվում։ Կուլտուրական զարթնումի, հասարակական բարձրացած տրամադրության մթնոլորտ էր ծավալվում Ռուսաստանում և Կովկասում։ Եվ ահա, մեր գավառական խուլ անկյունն էլ նույն այդ խոշոր շարժման մեջ էր մտցվում։ Գործունյա, առաջավոր երիտասարդություն էր խմբվել Շուշիում՝ գլխավորապես թեմական դպրոցի շուրջը։ Նոր ժամանակ էր սկսվել։ Ամենից առաջ այդ ժամանակը խոսում էր տեղական մի հատիկ տպարանի միջոցով։ Շուշիում առաջ էլ կար տպարան, բայց հրատարակվում էին Սաղմոս, ժամգրքեր, Ավետարան։ Իսկ ա՞յժմ։ [Այժմ] տպվում էին [Ջոն] Դրեպերի թարգմանությունը[36], Ալֆոնս Դոդեի, [Հենրիկ] Սենկևիչի հայրենասիրական վեպիկները։
Ինձ այդ տպարանում սրբագրողի պաշտոն տրվեց, և ես այդտեղ է, որ շփվեցի գործող երիտասարդության հետ։ Եվ մի օր իմ առջև է դրվում մի խոշոր հատորի սրբագրություն։ Դա Րաֆֆու «Խենթն» է, որ նոր է տպվել «Մշակի» մեջ և այժմ արտատպվում է առանձին գրքով։ Շատերն էին կարդացել «Մշակի» մեջ, չէինք կարդացել միայն շարող գրաշարը և ես՝ սրբագրողս։ Բայց շատ շատերը կան, որոնք մեր երկուսիս ետևից պիտի կարդան։ Զմայլված էինք. ո՛չ, ավելի ճիշտն ասեմ, կախարդված էինք երկուսս էլ։ Քանի-քանի անգամ կարդացի, վեց թե յոթն անգամ, և դարձյալ չէի կշտանում։ Գիրքը դուրս թողնվեց տպարանից և հալվեց, սպառվեց մի քանի շաբաթվա ընթացքում։ Սա մի անսովոր հայերեն գիրք էր։ Երբեք և ոչ մի հայերեն գիրք այդպիսի համատարած չափերով, այդքան խոր կերպով դյութիչ ազդեցություն չէր գործել հայ մտքի վրա։ Ծնվում էր նոր շարժիչը՝ հայդուկային գրականությունը։
Այս դեռ վեպն էր։ Իսկ Գամառ-Քաթիպան[37] իր երգերո՞վ։ Շուշի եկավ Պետրոս Ադամյանը։ Ես բախտ եմ ունեցել տեսնելու նրա «Համլետը»։ Բայց կարող եմ վկայել, որ Համլետ-Ադամյանն այնպիսի տպավորություն չթողեց հանդիսականների վրա Համբարձում-աղայի թատրոնական դահլիճում, ինչպիսին թողեց մյուս օրը կլուբի դահլիճում, երբ դուրս եկավ երկար, սև սերթուկ հագած Ադամյանը և արտասանեց Գամառ-Քաթիպայի մի քանի ոտանավորները։ Մինչ այժմ էլ թվում է, թե պահել եմ ականջներիս մեջ մեծ արվեստագետի շեշտերն ու հնչյունները.
Տու՛ր, սիրական, քակեմ ձեռքիդ պալուլները, արձակեմ,<br /> Եվ այդ թուլիկ աջիդ մեջը մի պողպատե սուր դնեմ,<br /> Ստրուկ գնա՛ արյան դաշտը, վերադարձի՛ր ազատված…
Հազիվ լըրացավ քսան և մեկ տարիս,<br /> Աղվամազ բըսավ երես ու ծնոտիս…<br /> Տվե՛ք ինձ սարեր՝ սարեր կործանեմ,<br /> Ծառը արմատով գետինեն հանեմ,<br /> Սուր ակռաներովս երկաթ կը ծամեմ,<br /> Մեջըս այդքան ուժ, ասեք՝ ի՞նչ անեմ…
Հայկական սնապարծությունը կամ, ինչպես ասում են երևանցիք, լոպպազությունը, լեռնացել էր Մասիսի չափ։ Գրիգոր Արծրունին[38]՝ Արծրունին՝ հայ լիբերալիզմի փայլուն ներկայացուցիչը, ազգային շովինիզմը հասցրել էր կոչման աստիճանին։ Նա առաջարկում էր, որ հայերը կուլտուրապես ձուլեն իրենց հետ [տարածաշրջանի] մյուս բոլոր ազգություններին, մանավանդ թուրքերին և քրդերին։ Բոլոր ոչ հայ ազգություններին խորհուրդ էր տալիս դեն ձգել իրենց մայրենի լեզուն և ընդգրկել հայերենը, ինչպես ավելի բարձր կուլտուրական հատկություններ ունեցող մի լեզու. թուրքերին խորհուրդ էր տալիս թողնել արաբական անհարմար այբուբենը և գործածել հայերեն տառերը։ Թուրք լրագրերն աղմուկ էին բարձրացնում այս տեսակ հայտարարությունների դեմ՝ ասելով, թե հայերը բուլղարներից էլ վտանգավոր թշնամիներ են, որովհետև բուլղարները զենքով էին ապստամբում թուրքերի դեմ, իսկ հայերն առանց զենքի են գործում՝ աշխատելով զրկել թուրքերին ու քրդերին իրենց կրոնից ու լեզվից և այդպես կուլ տալ նրանց։
Հայդուկային գրականության հետ դեպի իրենց էին քաշում և այն դեպքերը, որոնք տեղի էին ունենում Թուրքահայաստանում։ 1880-ի ամռանը Վասպուրականում ընդհարում պատահեց հայ գյուղացիների և քրդերի միջև։ Հայերը քաջաբար դիմադրեցին քրդական հարձակմանը և կռվի մեջ 70 հոգի սպանեցին քրդերից։ Այս դեպքն անչափ ուռճացվեց «Մշակի» էջերում և ստացավ մի մեծ ապստամբական շարժման կերպարանք։ Հայերը որպես թե կռվում էին նեստորական ասորիների հետ միացած։ Իգդիրից ստացված մի հեռագիր հայտնում էր, թե ապստամբներն արդեն տիրացել են Վանի բերդին։ Մինչդեռ իրականության մեջ ոչ միայն այդպիսի բան չկար, այլ, ընդհակառակը, սկսվել էր չափազանց վտանգավոր մի քրդական շարժում, որ միացրել էր առանձին, նույնիսկ իրար թշնամի ցեղերին՝ միացյալ ուժերով ընդհանուր արշավանքներ վարելու համար։ Շարժումը դեռ բացորոշ հակահայկական կերպարանք չուներ, բայց թուրքաց կառավարությունն ամեն կերպ աշխատում էր, որ շարժումն ստանա այդտեսակ ուղղություն։
Այս շարժումների և մեծամեծ խմորումների միջոցին էր՝ 1880-ի ապրիլին, որ Անգլիայում պառլամենտական ընտրությունների ժամանակ հաղթություն տարավ ազատամիտների[39] կուսակցությունը, և Գլադստոնը կառավարության գլուխ անցավ։ Այս մի խոշոր հաղթանակ էր համարվում և հայերի համար։ Պահպանողական կուսակցությունը գործել էր իբրև հայերի ոխերիմ թշնամի՝ սկսած Սան Ստեֆանոյից, և հասցրել էր իր այդ վարմունքն այն աստիճանին, որ իր պաշտոնական հարաբերությունների մեջ ջնջել էր անգամ «Հայաստան» անունը և փոխարինել «Քուրդիստան»[40] անունով՝ ահագին հուզմունք և անբավականություն պատճառելով Կ.Պոլսի հայությանը։ Այժմ չկար այդ թուրքամոլ կուսակցությունը, այժմ Գլադստոնն էր՝ այդ «մարդասեր մեծ ծերունին», Անգլիայի ղեկավարը, և նրա գործողություններն առաջ ու առաջ Հայոց հարցի լուծմանն են նվիրվելու։
Եվ իրավ, ամռանը Գլադստոնը համաձայնություն է կայացնում մյուս մեծ պետությունների հետ, և Կ.Պոլսի վեց դեսպանները, ցույց տալով այն սկզբունքները, որոնց վրա հիմնված պիտի լինի այդ բարենորոգումը, հավաքական մի հուշագրով պահանջում են թուրքաց կառավարությունից անհապաղ իրագործել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Թուրքաց կառավարությունն իր սովորական եղանակով պատասխանեց այդ պահանջին՝ ձգձգումների եղանակով։ Տեղի ունեցան դիվանագիտական գրագրություններ, և ի վերջո սուլթանի կառավարությունը մերժեց մեծ պետությունների հավաքական պահանջը՝ իր համար հիմք բռնելով այն հանգամանքը, որ հայերն ասիական Թուրքիայի ոչ մի կողմում ազգաբնակչության մեծամասնություն չեն կազմում։ Այսքանով էլ վերջացավ Գլադստոնի միջամտությունը։ Եվ երևան եկավ դառն իրողությունը. այն, որ Անգլիան բարյացակամ, գրեթե հայասեր կուսակցության կառավարության ժամանակ էլ մնում էր նույն գիշատիչ, խորամանկ Ալբիոնը։
Այս հանգամանքը թաքուն չէր մնում հայ ղեկավարող մտավորականությունից։ Տեսնում էին քրդության լեռնացող վտանգը՝ իբրև գործիք թուրք կառավարության ձեռքին, բայց ի՞նչ էին անում։ Երբեմն լսվում էին նրանց միջից ձայներ, թե հայերը կոպիտ, զինական կռիվ չպիտի մղեն քրդերի դեմ, այլ պիտի նրանց վրա ներգործեն կուլտուրական միջոցներով, պիտի դաստիարակեն նրանց, ուսում տարածեն նրանց մեջ։ Սա, իհարկե, ուժեղ և էական միջոցն էր քրդերին չեզոքացնելու համար։ Բայց ցավն այն էր, որ հայ ազգայնականները հայ-քրդական բարեկամությունն այն մտքով չէին հասկանում, թե երկու դարավոր դրացի ազգերը համահավասար անդամներ պիտի լինեն այդ մերձեցման մեջ, թե պիտի հարգվեն ազգային առանձնահատուկ արժեքները։
Ո՛չ, քրդերին ուզում էին ենթարկել հայկական կուլտուրային՝ նրանց այս միջոցով ապազգայնացնելու, հայերի հետ ձուլելու համար։ Այս խոսքերը խոսք էլ մնացին։ Ոչինչ գործ չկազմակերպվեց։ Քրդությունը թուրք կառավարությանն էր պատկանում։ Իսկ հայերն այս ահեղ օյինի դեմ հանում էին միևնույն խղճուկ միջոցները՝ դիմում Եվրոպային և հայդուկային կռիվ։ 1880-ին Վանի առաջնորդ Խրիմյան Մկրտիչ[41] արքեպիսկոպոսն անգլիական հյուպատոսին ուղարկած իր նամակի մեջ ասում էր, թե այժմ այլևս ոչ մի կասկած չկա, որ Հայկական հարցի հետ բարձրանում է քրդական հարցը, որ կառավարության խրախուսանքներով ձուլվում է մի քրդական ընդհանուր շարժում՝ ընդդեմ հայերի։
Այս թուղթը՝ հուսահատական մի ճիչ, արժանանում էր միայն անգլիական «Կապույտ գրքի»[42] մեջ տպվելու պատվին։ Մի հանգամանք, որն իհարկե չէր ազատում գավառական թշվառ և անզեն հայությանը մինչև ատամները զինված քրդության դեմ հանդիման կանգնած լինելու դժբախտությունից։
Հայ ղեկավարող մտավորականությունն, այսպիսով, չէր կարող արդարանալ անգիտությամբ։ Ամեն ինչ կատարվել էր օրը ցերեկով, բացահայտորեն, նրա աչքերի առջև։ Թուրք մամուլի սպառնալիքները հայտնվում էին իբրև կառավարական հաղթանակող ծրագիր։ Ոչինչ խրատ չէր վերցվում այս խոշոր հանգամանքից, որ ապագա էր ցույց տալիս, զգաստություն էր հրահանգում։
Ու բացվում էր մի այսպիսի հանդիսարան։ Քուրդիստանի և Հայաստանի լեռներից առաջ էին քաշվում, շարժման մեջ էին դրվում Քսենոփոնի[43] ժամանակներից իրենց քաջությամբ, կռվարարությամբ ու գիշատիչ հակումներով քաջածանոթ կիսավայրենի ցեղեր՝ ոգևորված թալանելու և կոտորելու կատարյալ ազատությամբ։ Իսկ նրանց դեմ հանդիման հյուսիսից ու արևելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ՝ հաճախ ոչ միայն առանց զենքի, այլև առանց մի կտոր հացի իրենց մախաղում։
Ովքեր էին դրանք։ «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե՝ հե՞ր չելաք ոտքի» արտասանողները և երգողները։ Վեպը և ոտանավորը խենթացնում էին մարդկանց, սար ու ձոր գցում։ Ամենից առաջ «Խենթը» շարող գրաշարն էր, որ ինձ խոստովանաբար ասաց, թե գնում է, և ուրիշ գնացողներ էլ կան։ Եվ իրավ, նա գնաց։ Ձմեռվա մի շատ ցուրտ գիշեր, ժամը 2-ին ես տուն էի գնում մի կոչունքից։ Շուկայի հրապարակում մեծ խարույկ էր վառված և նրա առջև իմ լավ ծանոթ գիշերապահն էր նստած՝ ձեռքին մի գիրք։ Մոտենում եմ, բարևում, նա հազիվ է կարողանում կտրվել գրքից և ինձ ասում է՝ ցույց տալով «Խենթը». «Ա՜յ գրիք… Երեք ժամ է՝ կարդում եմ, և այնքան հափշտակված եմ, որ չեմ կարողանում վեր կենալ, իմ շրջայցը կատարել, ո՜վ գիտե, գուցե արդեն գողերը կոտրատել են խանութների դռները»։ Վեր կացավ, քայլեց ինձ հետ։ Նա ուզում էր Վարդան դառնալ՝ Րաֆֆու հերոսը։ Եվ մի քանի օր անց գիշերապահի չաղ խարույկի առջևից անհայտացել էր մեր Արությունը։ Նա էլ գնաց։
գիտության կողմից մատնվեց կատարյալ մոռացության։ Ի՞նչ անեին հայ գործիչները, որ լավ լիներ։ Նրանք զբաղվեցին մի հոգսով, այն է՝ աշխատեցին չլռեցնել Հայկական հարցը, աշխատեցին հիշեցնել «արյունածարավ, գոված Եվրոպին», թե հայեր կան, Հայոց հարց կա։ Դիվանագիտական ճանապարհի վրա պարտված հայերը աշխատեցին հետզհետե ամրանալ հայդուկային հեղափոխության ճանապարհի վրա։
Այս հեղափոխությունն առաջին անգամ կազմակերպված շարժման շավիղը մտավ 1881 թվականի երկրորդ կեսից, երբ Էրզրումի մեջ գոյություն ստացավ «Պաշտպան Հայրենյաց» անունով գաղտնի ընկերությունը։ Այստեղ մենք ռուսահայերին միացած ենք տեսնում թուրքահայերի հետ։ Էրզրումում զինանոց շինվեց, տարածվեցին անդամագրման տոմսակներ։ Ռուսահայերից Էրզրում գնաց, գաղտնի ընկերության հետ սերտ հարաբերություններ սկսեց այժմ գործերից քաշված ծերունազարդ բժշկապետ Բագրատ Նավասարդյանը[44]։Նավասարդյանը։
'''Ե'''
Եթե կար մի նպաստավոր հանգամանք, որ հովանավորում էր Հայոց հարցի առաջին խանձարուրային 3-4 տարիները, այդ այն համեմատական ազատությունն էր, որ գոյություն ուներ ոչ միայն Ռուսաստանում, այլև Թուրքիայում։ Հայոց մամուլը Կ.Պոլսում և Զմյուռնիայում ազատ քննում էր հայ ժողովրդի անտանելի դրությունն ասիական գավառներում և պաշտպանում էր 61-րդ հոդվածը։ Իսկ Ռուսաստանի մասին ավելորդ է խոսքն անգամ։ Այստեղի հայության համար թուրքահայերի հարցը դարձել էր սեփական հարց, ամենաբարձր, նվիրական մտածմունքը, որ հետ էր մղել բոլոր մյուս հարցերը և լայն ժողովրդականություն էր ստացել բոլոր խավերի մեջ։ 1879-1880թթ. սով էր Թուրքահայաստանում։ Առաջին անգամ էր, որ այս առիթով հայ ժողովրդի մեջ երևան եկավ հասարակական ինքնօգնության լայն կազմակերպում։ Կ.Պոլսում կազմված «Սովելոց հանձնաժողովը» դրված էր եվրոպական դեսպանների հովանավորության տակ։ Ռուսաստանի բոլոր հայաբնակ անկյուններում ժողովարարություն կատարվեց, և առաջին անգամ հանդես եկավ նոր ժամանակների մեծ ուժը՝ խոշոր գումարներ՝ կազմված ժողովրդական կոպեկներից[45]։ կոպեկներից։ Սովալլուկ թուրքահայն առաջին անգամն էր իր բազմադարյան կյանքի մեջ օգնություն ստանում դրսի աշխարհից։ Սա ցույց էր տալիս, որ նա իր դատով դարձել էր համազգային գգվանքի առարկա։
Հայկական հարցի հարուցած անօրինակ հասարակական շարժումների հայտարար նշաններն էին չորս տարվա խոշոր կուլտուրական նվաճումները՝ դպրոցական վերակազմություն, թատրոն, ուռճացած գրականություն, մամուլ, հրատարակչական և բարեսիրական հիմնարկություններ։
Եվ հանկարծ այս ամբողջ կենդանությունը կանգ էր առնում, խամրում էր։ 1881-ից հետո սաստկացած ռուսական խավար ռեակցիան եղբայրացավ Թուրքիայում գլուխ բարձրացրած սուլթանական ռեակցիայի հետ։ Եվ այս եղբայրացման առաջին զոհերից մեկը դարձավ հայությունը։ Հալածանքներ, արգելքներ Թուրքիայում, նույնը՝ և Ռուսաստանում։ Հայոց հարցին հավասարապես թշնամի են թե՛ Աբդուլ-Համիդ Բ-ն և թե՛ Ալեքսանդր Գ-ն[46]։ ն։ Հայոց պատմությունն արգելված առարկա հայտարարվեց Ռուսաստանում, իսկ Թուրքիայում ոչ միայն դա արգելվեց, այլև նույնիսկ «Հայաստան» անունը։ Հեղափոխական տրամադրությունը մտավ ընդհատակ կամ տեղափոխվեց արտասահման։ Բայց մի անգամ ընդգրկած գործողության եղանակը չլքվեց։ Րաֆֆին կարողացավ լույս հանել իր երկհատոր «Կայծերը», որ նա անվանեց վեպ-ծրագիր։ Ծրագիր էր այդ վեպն այն կողմից, որ պատկերում էր մի խումբ երիտասարդների, որոնք Պարսկաստանի Սալմաստ գավառից անցնում են Վանի և Մուշի կողմերը ինչ-որ խորհրդավոր առաքելությամբ, որի ինչ լինելը կարելի էր մակաբերել հեշտությամբ։ Պայմաններն այլևս այնպես չէին, որ կարելի լիներ ամենայն շիտակությամբ ծավալել հայդուկային կռվի նկարագրությունը։
Եզոպոսյան լեզուն ավելի ակնարկներով էր կռահել տալիս, թե ովքեր են այդ Ասլանները, Կարոները, Սագոները և այլն։ Դրանք, բացատրում էր հեղինակը, այսօրվա մարդիկ չեն, այսօր դեռ չկան, գոյություն չունեն, բայց վաղը, մյուս օրը կլինեն, դուրս կգան գործելու։ Պետք է խոստովանել, որ Րաֆֆու տաղանդի ամենախոշոր հատկությունն այն էր, որ նա ըմբռնում էր օրվա տրամադրությունները, դրանք վերարտադրում գեղարվեստական պատկերների մեջ, որոնց միջոցով դնում էր հասարակական մտքի առաջ ոչ միայն տիպեր, այլև ամբողջ ծրագրեր։ Այսպիսով Րաֆֆին ոչ միայն տաղանդավոր վիպագրող էր, սնված գլխավորապես Էժեն Սյուի և նրա նման ուրիշ բուլվարային ռոմանտիկներից, որոնք ավելի հեքիաթ էին տալիս, քան թե կյանք, այլև հանդիսանում էր ռազմագետ-հրամանատար, որ ծրագրում էր մի ամբողջ ժողովրդական պատերազմ. մի պատերազմ, որ տասնյակ տարիների ընթացքում պիտի մղեր փոքրիկ, թույլ, ստրկության մեջ դարերով ընդարմացած հայ ժողովուրդը օսմանյան ահեղ բռնակալության դեմ։
Այս ռազմավարության համար նրա վիպած միջոցները, տակտիկան անխախտ մնացին, և ոչ ոք՝ թե՛ անհատներ և թե՛ ամբողջ բազմամարդ կազմակերպություններ, չկարողացան, ընդունակություն չունեցան մի նշանակալի փոփոխություն, մի արմատական նոր շեշտ մտցնել րաֆֆիական ռազմավարական հատակագծի մեջ։ Հազիվ թե կարելի լինի հավատալ, թե Րաֆֆին ճիշտ որ այդքան անսխալական համարեր իրեն։ Իր կենդանության ժամանակ նա տեսավ միայն Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» թույլ ու խեղճ կազմակերպությունը, որ նախքան կկարողանար մի որևէ հեղափոխական գործ սկսել, ընկավ թուրք կառավարության ձեռքը և ոչնչացավ դատաստանական պատիժների միջոցով։
«Կայծերից» հետո Րաֆֆին ծրագիր-վեպեր չտվեց։ Միակ թույլատրված միջավայրը, ուր նա կարող էր ծավալել իր ազգասիրական երևակայությունները, մնում էր պատմությունը։ Եվ նա իր «Սամվել» մեծ վեպի վրա էր աշխատում, երբ մեռավ 1888-ին։ Սակայն նա ամուր հիմք էր դրել, հիմնել էր դպրոց։ Եվ 80-ական թվականների հայդուկային գրականությունը միայն կերպարանափոխվում էր գրաքննական խարազանների ազդեցության տակ՝ չկորցնելով իր ներքին բովանդակությունը։ Նա տեղափոխվեց Թիֆլիսից Պետերբուրգ, ուր գրաքննական պայմանները մի քիչ ավելի նպաստավոր էին։ Պետերբուրգի հայ ուսանողական կազմակերպությունն էր, որ էժանագին փոքրիկ ժողովրդական բրոշյուրների մի երկար շարքի հրատարակություն սկսեց։ Այդ հրատարակություններն իրենց թեթևությամբ և դյուրագնությամբ (2, 3, 5 կոպեկ) թափանցում էին հայ ժողովրդի խորքերը մեծ քանակությամբ։ Նրանք գրեթե բացառապես թարգմանական էին, և նրանց մեծագույն մասը վերաբերում էր բուլղարների հայդուկային հեղափոխությանը։ Ո՞վ չի հիշում այդ բրոշյուրները։ Ամեն մեկի շապիկը ներկայացնում էր հայ ընտանիք, ուր գիրք էր կարդացվում, և ընտանիքի հայրը աչքի էր ընկնում իր ահագին մոթալ փափախով։ Իսկ վերնագրե՞րը՝ «Սարկավագ», «Ստեփան Կարաջա», «Ուրիշի գերեզմանի վրա առանց արտասուքի են լաց լինում» և այլն։ Բոլոր այս պատմվածքները վերցված էին Իվանովի «Борцы и мученики за свободу Болгарии»[47] աշխատությունից, և նրանց մեջ հայ ընթերցողը գտնում էր մանրամասնություններ բուլղարական հեղափոխական կազմակերպությունների, կոմիտեների, հայդուկային չեթեների[48], թուրքական հալածանքների ու խստությունների մասին։ Հրատարակվեցին [Տոմաշ] Եժի[49] «Ուսկոկներ»[50] և «Լուսաբացին» երկու խոշոր վեպերը՝ դարձյալ բալկանյան հեղափոխական կյանքից։ Տրվում էին և ուրիշ ազգերի ազատագրական կռիվներից վերցրած պատկերներ։ Նպատակը պարզ էր։
Պետերբուրգի ուսանողական կազմակերպության անդամներից երկուսը շուշեցի էին՝ Եփրեմ Տեր-Հակոբյան և Հմայակ Նազարյան։ Ամառային արձակուրդներին, երբ նրանք գալիս էին Շուշի, ես շատ հաճախ խոսակցություն էի ունենում նրանց հետ այս հրատարակումների մասին, և նրանք ինձ բացատրում էին իրենց և իրենց ընկերների հայեցակետը։ «Պետք է,- ասում էին,- հեղափոխականացնել ժողովրդական մասսաները պատմական նմանությունների, անալոգիաների միջոցով։ Ամենացայտուն խրատական անալոգիաներ տալիս է մեզ բուլղարական հեղափոխությունը, որ թե՛ շատ մոտիկ է մեզ ժամանակով և թե՛ հարուստ է թուրքահայերի կյանքը հիշեցնող պատկերներով։ Մենք,- շարունակում էին երկու երիտասարդները,- թեև ինքներս ոչինչ չենք ասում, քարոզչություն չենք անում, բայց մեր տված գրականությամբ այն դաստիարակությունն ենք տարածում, որ թուրքահայերի ազատությունը կարող է այն կերպով լինել, ինչ կերպով եղել է բուլղարների ազատությունը»։
Այս ճիշտ էր։ Բայց այս դաստիարակության մեջ չափազանց շատ էր սպանիչ միակողմանիությունը։ Հարցն այն բանի մասին չէր, որ թուրքահայերը տանջվում են բուլղարների նման, նույնիսկ նրանցից էլ մեծ չափերով։ Հարցն այն էլ չէր, որ արյունարբու բռնակալության ճիրաններում ծվատվող մի աշխատավոր ժողովուրդ, որի 95 տոկոսը կազմում էր հողագործ գյուղացիությունը, պիտի աշխատի իրեն ազատելու համար։ Այս բաների վերաբերմամբ ի՞նչ վեճ կարող էր լինել։ Հարցը՝ զարհուրելի, սասանեցուցիչ հարցն այն էր, որ բուլղարների և հայերի ճակատագրի մեջ կար ահագին տարբերություն էլ։ Բուլղարներին ազատողն այն փոքրիկ հայդուկային խմբերը չէին, որոնք թեև կռվում էին զարմանալի, անօրինակ հերոսությամբ, բայց միշտ էլ, վերջիվերջո, օսմանյան կանոնավոր բանակի ծանրության տակ պիտի ճմլվեին։ Բուլղարներին ազատողն այն համասլավոնական ուժեղ բռնկումն էր[51], որ հրդեհեց Ռուսաստանը և ցարական բանակները Թուրքիա նետեց։
Բուլղարական հայդուկները միայն պատրվակներ էին, որոնց ստեղծողն ու կազմ և պատրաստ պահողը Կ.Պոլսի ռուսաց հզոր և եռանդուն դեսպանն էր՝ գեներալ Իգնատևը։ Ռուսաստանի սլավոնական կոմիտեներն էին, որ դրամ, զենք ու զգեստ էին հայթայթում բուլղար չեթեներին։ Երկրի աշխարհագրական դիրքն էլ չափազանց բարերար էր։ Հայդուկային շարժումները տեղի էին ունենում գլխավորապես Բալկանյան լեռներում։ Հենց որ չեթեները նեղ տեղ էին ընկնում թուրք զորքերի գործողությունների հետևանքով, նրանք փախչում էին մինչև Դանուբ գետը և ապահով ապաստան, օգնություն էին գտնում նրա մյուս ափին։ Հայ պահպանողականները, հակառակելով հեղափոխական շարժման կողմնակիցներին, ասում էին, թե թուրքերը կջարդեն հայերին, բայց դրանով միայն հեգնական ժպիտ էին պատճառում հեղափոխականներին։ Չէ՞ որ սրանք [հեղափոխականները] շատ լավ գիտեին, որ 1876թ. բուլղարական կոտորածներն ընդհանուր վրդովմունք առաջացրին Եվրոպայում, առաջ քաշեցին Գլադստոնին, որի ճառերը Բուլղարիայի ազատության հիմքը դրին։
Այս այսպես ասվում էր։ Բայց իրականությունն այն էր, որ Գլադստոնի ճառերն ու գրությունները միայն համակրական զգացմունքներ զարթնեցրին, որոնք սակայն ուժ չկազմեցին։ Այնպես որ, թուրքական գազանությունների պաշտպան Բիկոնսֆիլդի մինիստրությունը ոչ միայն չընկավ, այլ զգալով իր ուժը՝ շարունակեց մաքառել Ռուսաստանի դեմ՝ Թուրքիան պաշտպանելու համար, իսկ երբ ռուս-թուրքական պատերազմի հետևանքով ստեղծվեցին պայմաններ, որոնք սպառնում էին Լոնդոն-Սիթիի[52] գրպաններին, Գլադստոնը բոլորովին լքվեց ու մենակ մնաց, իսկ այն հասարակությունը, որ մի ժամանակ ծափերով էր ծածկում Գլադստոնի անեծքները թուրքերի հասցեին, այժմ գնաց Բիկոնսֆիլդին պաշտպանելու, որպեսզի պաշտպանված լինի անգլիական բանկերի պարտապան Թուրքիան։
Բուլղարիան ազատողը Գլադստոնը չէր, այլ այն ծանր ու արյունահեղ պատերազմը, որ Ռուսաստանից միջոցներ և հարյուրհազարավոր մարդիկ խլեց։
Ահա ինչեր էին ծածուկ մնում հայ ընթերցողից՝ պատմական անալոգիաները դաստիարակչական ուժից չզրկելու համար։
Գոնե հաշվի առնեին այն հարաբերությունները, որոնք ստեղծվել էին ազատարար Ռուսաստանի և նրա ազատած Բուլղարիայի միջև։ Մեկը չէր գտնվում, որ լայն, բազմակողմանի լուսաբանություններով խախտեր հայ իրականության մեջ հաստատվող հիվանդոտ ու մահացնող միակողմանիությունը։ Ալեքսանդր Գ-ի կառավարությունը կատաղի թշնամի էր առհասարակ որևէ ազգի ազատագրական շարժման, բայց մասնավորապես թշնամի էր հայկական շարժման և Հայոց հարցի լուծման, որովհետև չէր ուզում մի նոր «ապերախտ» Բուլղարիա[53] ստեղծել Ռուսաստանի ասիական սահմանի վրա։ Իսկ մեզ ասում էին՝ Հայկական հարցը շատ նման է բուլղարական հարցին և նրա նման էլ պիտի լուծում ստանա։ Ու Րաֆֆու գծագրած հայդուկային աշխարհավարությունը գնալով խորացնում էր իր արմատները հայկական ըմբռնողության մեջ՝ այդպիսով չինական պատերի մեջ դնելով մշակվող գիտակցությունը։
Փաստերը ոչ միայն չէինք ուսումնասիրում առարկայի ստեղծած ամբողջ լրջությամբ, այլ աշխատում էինք ազատել մեր օձիքը դրանց ձեռքից՝ փախչելով դրանցից։ Կատաղի թշնամությամբ լցված ցարական Ռուսաստանն այն անհեթեթ վիշապն էր, որ ծառացել էր մեր դեմ։ Իսկ մենք վճռում էինք Հայոց հարցը լուծել տալ ոչ միայն առանց դրան [հաշվի առնելու], այլև հակառակ դրան։ Սա մի աներևակայելի անմտություն էր։ Բայց մեր քաղաքական մանկությունը մակաբերում էր, թե դա միանգամայն հնարավոր է։ Բավական էր [համարվում] միայն տեղափոխել Հայկական հարցի պրոպագանդան Եվրոպա։ Եվ ծրագրում էին հիմնել այնտեղ մի մեծ քաղաքական թերթ ու նրա խմբագրությունը հանձնել Գրիգոր Արծրունուն։
'''Զ'''
Նա ետ էր մնում, և ուրիշներն էին դուրս գալիս ստեղծված տրամադրությունն իրենց ձեռքն առնելու և ղեկավարելու համար։ Այդպիսիներից մեկն էր արևմտահայ[54] մանկավարժ ու գրող Մկրտիչ Փորթուգալյանը[55], որ «Մշակին» աշխատակցում էր Վանից։ Այստեղ Փորթուգալյանը եռուն կազմակերպչական գործունեություն ունեցավ և, հալածանքի ենթարկվելով թուրք կառավարության կողմից, անցավ Եվրոպա, ուր 1885թ. երկրորդ կեսից սկսեց հրատարակել «Արմենիա» անունով փոքրածավալ թերթը, շաբաթական երկու անգամ։ Փորթուգալյանն ինձ էլ դիմեց, որ աշխատակցեմ, և իմ անունն էլ տպում էր թերթի մեջ՝ իբրև Շուշիի գործակալ։ Այս անվանումը ինձ պատճառեց մի անախորժություն, որ բնորոշ է հայ հայդուկային հեղափոխության պատմության համար։
Մի օր ինձ ներկայացան երկու մարդ և մեծ գաղտնապահությամբ հաղորդեցին, թե եկել են Մկրտիչ Փորթուգալյանի մոտից, Հայաստանի ազատության համար են գործում՝ Խրիմյան Հայրիկի ղեկավարությամբ։ Ցույց տվին և Խրիմյանի մի ինքնագիր կոնդակը, որով հանձնարարվում էր ամեն կերպ աջակցել այդ երկու պարոններին։ Եվ ահա իմ այցելուները բավական աներես կերպով, ձեռքներին բռնած «Արմենիայի» այն համարները, որոնց մեջ տպված էր իմ՝ իբրև գործակալի, անունն ու ազգանունը, պահանջեցին հանուն ազգային գործի փող հավաքել իրենց համար, որպեսզի կարողանան Պարսկաստանի վրայով տանել Վան, հասցնել Խրիմյանին։ Առաջին անգամն էր, որ ես մտցվում էի «ազգային հանգանակության» գործի մեջ։ Խոստացա «մի բան անել», ինչպես սովորական է ասել այդպիսի դեպքերում, բայց հաջողություն չունեցա։ Միայն իմ մոտիկ ընկերներից մի երկուսին կարողացա համոզել, որ մի քանի ռուբլի տան։ Իսկ երկու անծանոթները գրեթե ամեն օր գալիս էին ինձ մոտ իմանալու հավաքված գումարի չափը և դժգոհություն էին հայտնում ինձ, որ լավ չեմ աշխատում «ազգային գործի» համար։
Հ. - Ո՞վ է իսկական հայը։
Պ. - Իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձա և կնպաստե Հայաստանի անկախության. մնացյալները ոչ միայն անպիտուն[56] հայեր, այլև անպիտան հայեր են։
Հ. - Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամեն մի հայ մարդ։
Հ. - Ո՞րն է հայերի նշանաբանը։
Պ. - Հայերի նշանաբանը այս երեք բառն է՝ ազատություն կամ մահ[57]։մահ։
Հ. - Հայաստանը կարժե՞ այդքան մեծամեծ զոհերի։
Խրատված եվրոպական դիվանագիտության սուտ ու խաբեբա վարվեցողությունից՝ նա ընդառաջ գնաց Աբդուլ-Համիդի ցանկությանը, հետ վերցրեց իր հրաժարականը և սկսեց բացարձակ քարոզել, թե հայերն ուրիշ անելիք չունեն, բայց միայն հաշտ ապրել Օսմանյան կայսրության հետ։ Եվ այս փոփոխությունը չհամարվեց դավաճանություն, այլ միայն քաղաքագիտական քայլ։ Դավաճանություն չհամարվեց և այն, որ Ներսեսն ընդունեց սուլթանի ընծայած գեղեցիկ ապարանքն Օրթաքիո արվարձանում։ Նկատենք, որ հակահայկական հալածանքները Թուրքիայում չէին դադարում, որ սուլթանն սկսել էր նույնիսկ պատրիարքական առանձնաշնորհումները կրճատել։ Ներսեսը տեսնում էր այդ բոլորը և բավականանում էր գրավոր բողոքներ ներկայացնելով։ Ուրիշ ճար նա չէր գտնում, բացի միայն թուրք կառավարության հետ համաձայնության գալուց։ Իսկ եթե դրսում կարծում էին, թե պակասում է մի հատ կաթողիկոսական աթոռ, որպեսզի Ներսեսը նախկին ուժեղն ու հեղինակավորը դառնա, դեռ է՛լ ավելի, այդ միայն վկայում էր, թե որ աստիճանի է հասել հանրային անճարությունը, և եվրոպական միջամտության ցնորքով ապրող գաղափարախոսությունն ինչ սնանկության է դատապարտվել։ Հայոց հարցը խրվել էր դիվանագիտական մի փակուղու մեջ, և նրան այնտեղից դուրս բերելը չափազանց արդեն դժվարացել էր։
Ներսեսի հաջորդները՝ Վեհապետյան և Աշըգյան[58], անկարող լինելով ցույց տալ այնպիսի մարտական գործունեություն, որպիսին զարգացրել էր հանգուցյալը, հետևեցին նրա վերջին տարիների, այն է՝ հաշտ քաղաքականությանը։ Բայց այս այլևս չթույլատրվեց նրանց։ Սուլթանական մութ ռեակցիան ճնշում էր ամենքին, բայց ավելի շատ՝ հայերին։ Գավառներում կառավարությունը սանձից արձակել էր քրդերին, իսկ հայերին դրել էր օրենքից դուրս, անտանելի դրության մեջ։ Ամեն կողմից օգնություն կանչող աղաղակներ էին լսվում։ Իսկ այդ դրությամբ վրդովվող տարրերն անճարությունից, իհարկե, մեղավոր էին համարում Վեհապետյանին, հետո և Աշըգյանին, գտնում էին, որ նրանք չափազանց թուրքամոլ են և համակերպվող ու դրանով դավաճանում են ազգային դատին։ Իսկ թե ինչ կարող էին անել այդ «դավաճանները» և չարեցին, այս չէին ասում։
Եվ դժգոհ տարրերի ուշադրությունը մի ծայրահեղ անճարությունից անցնում էր մյուսին՝ արմենական խղճուկ կազմակերպության, որ այսպես թե այնպես մարտական նշանաբաններ ուներ և խոստանում էր ազատություն բերել Հայաստանին։ Բայց Եվրոպայում ապրող հայության մեջ գրեթե միաժամանակ առաջ եկավ մի տարբեր ուղղություն։ Մի խումբ հայեր Լոնդոնում կազմակերպեցին Անգլո-հայկական մի ընկերություն, որի վարչության մեջ, բացի հայերից, մտան և անգլիացի քաղաքական գործիչներ։ Այսպես, քարտուղարն էր սըր Էդուարդ Գրեյը[59]՝ Գրեյը՝ արտաքին գործերի բազմահամբավ մինիստրը 1914-ի համաշխարհային պատերազմի ժամանակ… Անգլո-հայկական ընկերությունը հիմնեց իր հատուկ թերթը՝ «Հայաստան» անունով, որ հրատարակվում էր հայերեն և ֆրանսերեն լեզուներով։ Նա նպատակ էր դրել հասնել Հայոց հարցի լուծման՝ բացառապես դիվանագիտական ճանապարհով, և այս միտքը հաջողեցնելու համար կազմակերպում էր Եվրոպայի զանազան երկրներում հայասիրական պրոպագանդա՝ գործի հրավիրելով քաղաքական, գրական, գիտական ասպարեզներում անուն հանած անձանց։
Գլխավորապես այս կազմակերպության շնորհիվ էր, որ Հայաստանի դրությունը արձագանք էր տալիս մի քանի պառլամենտների, առավելապես անգլիականի մեջ։ Արտասանվում էին ճառեր, որոնք ամենայն մանրամասնություններով տպվում էին «Հայաստանի» մեջ։ Այդտեղ էլ առանձին ուշադրությամբ և մեծարանքներով տեղ էին գտնում հայտնի գործիչների համակրական նամակները, և այսպիսով ստեղծվում էր մի տեսակ հասարակաց կարծիք։ Ամենափոքր ցույցն անգամ համարվում էր շատ կարևոր նշանակություն ունեցող երևույթ։ Եվ «փրկիչը»՝ Եվրոպան, նորից ու նորից արձանանում էր հայ հարստահարված իրականության մեջ իբրև առատագութ, անշահասեր մի բարերար, որ պիտի գնա մի օր և, քրիստոնեական սիրուց դրդված, բռնի ու բարձրացնի արտասուքի և արյան ծովի մեջ խեղդվող հային։
Քաղաքական ռոմանտիզմն ավելի արբեցնող ու էլի խաբուսիկ էր դառնում։ Եվ այս դրությունը հրահրում էին Հայաստանից եկող սարսափելի լուրերը։ 1880-ական թվականների երկրորդ կեսին իր չարագործություններով հռչակ ստացավ քուրդ ավազակ ցեղապետ Մուսա-բեյը։ Նրա զոհերը բացառապես հայ գյուղացիներն էին։ Եվրոպական մամուլը լույս հանեց քստմնելի եղելություններ։ Անգլիական պառլամենտում մի քանի անգամ հարցապնդումներ եղան Մուսա-բեյի առիթով, դիվանագիտական ընդարձակ գրագրություններ սկսվեցին, Կ.Պոլսի դեսպաններն ուշադրություն դարձրին։ Հետևանքն այն եղավ, որ Մուսա-բեյին դատի ենթարկեցին, և, որպեսզի հայ գյուղացիներն ազատ վկայություններ տան, դատը կայացավ Կ.Պոլսում, դեսպանատներից հատուկ նշանակված պաշտոնյաների ներկայությամբ։ Այդ մի դատաստանական խեղկատակություն էր։ Դատից առաջ սուլթան Աբդուլ-Համիդը, անգլիական դեսպանի հետ ունեցած խոսակցության մեջ ասաց, թե Մուսա-բեյն անմեղ է։ Այս արդեն նշանակում էր, թե դատարանին հրամայված է արդարացնել Մուշի դաշտի ժանտախտը դարձած քուրդ բեյին։ Եվ իրավ, Մուսա-բեյի դեմ հարուցված էին քրեական ամբաստանություններ։ Դատարանը մերժեց քննության առնել դրանցից յոթ հատը. մնացին երեքը։ Կառավարության դատախազը փոխեց իր դերը և դարձավ ոճրագործի պաշտպանը։ Եվ զարմացած աշխարհի առջև համիդյան արդարադատությունը միանգամայն անմեղ հռչակեց մարդասպանին, սրտեր կրակողին, կույսեր բռնաբարողին։
Մուսա-բեյի ամբողջ դատավարությունը տպվեց անգլիական «Կապույտ գրքի» մեջ։ Եվրոպայի ընդհանուր կարծիքն էր, թե այդ դատը միանգամայն ապացուցեց, որ հայերն այլևս ոչինչ սպասելիք չեն կարող ունենալ թուրք կառավարությունից, որ նրանք օրենքից դուրս են դրված և այլն։ Սուլթան Համիդը չկարողացավ անտես առնել Եվրոպայի վրա Մուսա-բեյի դատի թողած տպավորությունը և դատաստանով արդարացրած չարագործին աքսորեց Հիջազ[60]։ Հիջազ։ Առանց այդ էլ նա գրգռված էր հայերի դեմ՝ Եվրոպայում մղած պրոպագանդայի համար։ Այժմ նա ավելի ևս գրգռվում էր՝ ստիպված լինելով զիջում անել այդ պրոպագանդային։ Նույն այս պրոպագանդան առատ նյութ էր քաղում և այն հավաքական բողոքից, որ հայ հոգևորականությունը գրավոր կերպով ներկայացրեց թուրք կառավարությանը՝ իր և ժողովրդի դեմ հարուցած հալածանքների առիթով։
Աբդուլ-Համիդը, մի կասկածամիտ և դաժան բռնակալ, բայց միևնույն ժամանակ չափազանց վախկոտ, փակել էր իր անձը Ելդըզ-Քոշկ[61] պալատում, իր ձեռքն էր առել պետության բոլոր գործերը, ղեկավարում էր անձնապես մենակ ինքը՝ հաստատելով մի ռեժիմ, որ հավասարապես ընդունելի չէր ամենքի համար, որովհետև այդ մի կառավարություն էր լրտեսների, բանտերի և սարսափի այլ բոլոր տեսակների միջոցով։ Ամեն կերպ աշխատում էր, որ տեղի չունենան եվրոպական պետությունների միջամտություններ, և տեսնելով, որ հայերն են իրենց 61-րդ հոդվածով շարունակական միջամտություններ աղերսողները, անհնարին կատաղությամբ էր լցվում նրանց դեմ։ Լոնդոնի, Փարիզի, Մարսելի հրատարակությունները բազմապատկում էին այդ կատաղությունը, և նա դառնում էր հայերի վերաբերմամբ առանձնապես անխնա, մոլեգնոտ։ 1889 թվին, մինչ Անգլո-հայկական ընկերությունը կարծում էր, թե մեծ հայանպաստ գործ է կատարում իր «Հայաստանով», Աբդուլ-Համիդը կանչեց Աշըգյան պատրիարքին և, իր առաջին քարտուղարի միջոցով խոսակցություն սկսելով նրա հետ, զայրացած պահանջեց, որ նա՝ իբրև հայ ժողովրդի գլուխ, վերջ դնի այդ հրատարակություններին։ Ավելացրեց և այն, թե հայերին ինքը երբեք չպիտի տա նրանց երազած ինքնուրույնությունը. և ոչ միայն ինքը, այլև պիտի նզովք դնի իր հաջորդ սուլթանների վրա, որ նրանք էլ չտան ինքնուրույնություն, կռվեն նրա դեմ, մինչև որ աշխարհիս վրա չի մնա և ոչ մի իսլամ[62]։իսլամ։
Զարհուրած պատրիարքը շտապեց այս կատաղի սպառնալիքը հաղորդել Ամենայն հայոց կաթողիկոս Մակարին[63] և աղաչել, որ նա մտածի թուրքահայ ժողովրդին փրկելու մասին՝ դիմելով ռուսաց կայսրին և աղաչելով, որ նա իր պաշտպանության տակ առնի նրան։ Մակարը, սակայն, ոչինչ չարավ։ Ալեքսանդր Գ-ն չպիտի լիներ այն մարդը, որ գնար ուրիշ երկրի հայերին պաշտպանելու, երբ իր երկրի հայերին ճնշում էր ամեն կողմով։ Մակարը պաշարված էր մի շարք պահանջներով, որոնք ուղղված էին հայոց լեզվի, հայ դաստիարակության դեմ։ Համիդյան Թուրքիան բարեկամական պետություն էր ցարի համար, որ անխնայորեն հալածում էր նրա դեմ դավեր նյութող հեղափոխականներին։ Ի՞նչ հրաշք պիտի հարկադրեր նրան խլել իր բարեկամ սուլթանից նրա հայ ժողովրդին։
Եվ այսպիսով կատարելապես անճար ու անօգնական կացության մեջ էր ընկել հայ ժողովուրդը։ Ճռճռան ճառեր արտասանող «հայասերները» չգիտեին, թե ինչ տագնապ էին պատրաստում իրենց իբր թե պաշտպանած ժողովրդի համար։ Աբդուլ-Համիդը պարզ ու բացարձակ կերպով բաց էր անում իր հղացած հայաջնջումը։ Նա պատրաստվում էր իսլամության գլուխն անցած՝ պատերազմ անել հայերի դեմ։
Եվ ոչ ոք չեղավ, որ ուշադրություն դարձնի այս ահռելի ազդարարության վրա։ Այն արհամարհեց Եվրոպային ֆետիշ դարձրած մեր տղայական ռոմանտիզմը, մինչև որ համիդյան ծրագիրը ի կատար ածվեց ամբողջությամբ։ ամբողջությամբ։
== Գլուխ առաջին։ 1888 – 1896 թվականներ ==
'''Ա'''
Առաջին տասնամյակը, որ անցել էր Սան Ստեֆանոյի, Բեռլինի հոդվածներից հետո, խմորումների, կազմակերպչական փորձերի ժամանակամիջոցն էր։ 1888-ին վերջնականապես ձևակերպվում է Հայոց հարցի կերպարանքը։ Այդ ձևակերպումն է, ինչպես սկզբի տարիների որոնումներն էին արդեն գծագրել, հայդուկային կռիվ և Եվրոպայի պաշտամունք[64]։ պաշտամունք։ Երկու թշնամի կողմեր են՝ հայերը և թուրքերը։ Երկու կողմերն իրար երեսի բղավում են՝ «Կռի՞վ»։ Եվ կռիվն սկսվում է` անհավասար ու տանջալից։ Հայը նետվում է այդ կռվի մեջ ամենայն թեթևամտությամբ` նույնիսկ չմտածելով միջոցների մասին։ Այդ տրամադրությունն է, որ այնքան լավ արտահայտվել է մի ժամանակ շատ տարածված և շատ ոգևորիչ մի երգի մեջ։
Հերի՛ք, ելնենք ցույց տանք, թե մենք հարազատ<br /> Հին քաջերի արյունիցն ենք և ազատ,<br /> Թեև չունենք ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ նիզակ,<br /> Մեր բահերն էլ կանեն նրանց շանսատակ…
Ճիշտ որ, բահերով կռիվ էր այդ հայդուկային կռիվը։ Կռիվ մաուզերի դեմ։ Այն վերջնականորեն կազմակերպողը, կանոնադրողը և որոշ գաղափարախոսության մեջ ամփոփողը մի խումբ էր Եվրոպայի հայ ուսանողությունից` հավաքված Ժնևում, ուր դեռ 1887-ին հիմք էր դրվել մի հեղափոխական թերթի, որի անունը փոխ էր առնված ռուս հռչակավոր էմիգրանտ Ալեքսանդր Հերցենի «ԽՏսՏՍՏս»[65]-ից և հայերեն թարգմանության մեջ դարձել էր «Հնչակ»։ Թերթը կանոնավորվեց 1888-ին, և նրա անունով սկսեց կոչվել Հայոց հարցին նվիրված առաջին կանոնավոր հեղափոխական կուսակցությունը։
Մինչև այդ ժամանակները` փակ ծրարների մեջ փոստը մեզ բերում էր Մարսելի «Արմենիան» և Լոնդոնի «Հայաստանը», որոնք այնպես, սովորական երևույթ էին դարձել, և միայն ցարական ապուշ ցենզուրան կարող էր «հիմքեր սասանեցնող» համարել արտասահմանյան այդ հրատարակությունները։ Այնուհետև մեծ գաղտնապահությամբ, բայց ավելի ուշ մեզ էր հասցվում այս նոր թերթը` «Հնչակը»` ամենածայրահեղ կարմիրը բոլոր հայ թերթերի մեջ, որի բովանդակությունը շատ անգամ սարսափ էր պատճառում մեզ` միամիտ, նահապետական գավառացիներիս։ Կարդում էինք շտապ, ահուդողով և շտապում էինք ձեռքերիցս հանել` կա՛մ պատռելով, ոչնչացնելով, կա՛մ թե ուրիշ ցանկացողների տալով։ Շուշին էլ ցարական տեսակետից հասունացած վայրերի բարձր պատվին էր արդեն հասել. այնպես որ այնտեղ հաստատուն բնակություն էին դրել երկու ահագին, թիկնեղ ժանդարմներ` երկու դատարկապորտ ցարական պահնորդ շներ, որոնք ամբողջ օրն անգործ քայլում էին փողոցներում կամ կանգնում էին գինետների մոտ ու այդպես հսկում, որ «կարգը» չխախտվի։ Գործ ունենո՞ւմ էին նրանք, թե՞ ոչ, ես չգիտեմ։ Բայց որ նրանց ներկայությունը մեր անխռով, տիրապահ քաղաքում կատարում էր պատշաճավոր ներգործություն, մանավանդ մեզ` երիտասարդ «ազգասերներիս» էր լավ հայտնի։ Քաշվում էինք շատ բանի մեջ, մտներումս պահում էինք, որ այս քաղաքում երկու զույգ ժանդարմական աչքեր կան։
Մի անգամ էլ գաղտնորեն, փսփսուքով լուր տարածվեց, թե Գանձակից եկել է դրանց ռոտմիստրը, և այդ ժամանակ արդեն կատարյալ ահաբեկումն էր մեզ բռնում։ Քանի-քանի անգամ նստել ենք ամեն մեկս առանձին մեր տներում, և ինքներս մեր ձեռքով ոչնչացրել մեր խղճուկ, նույնիսկ ամենաանվնաս ձեռագիր աշխատությունները, մեր հավաքած արտասահմանյան լրագրերը։ Մի ժամանակ արգելված էր նույնիսկ Կ.Պոլսի «Արևելք» լրագիրը, և ես մի քանի անգամ վառել եմ նրա կապոցները՝ սպասվող խուզարկությունների մեջ «մաքուր» դուրս գալու համար։ Խե՜ղճ մեր երիտասարդական թռիչքներ ու հուզումներ. քանի՜ անգամ էիք դուք քննադատում մեզ, որ թղթի վրա գրում ենք ձեզ, որպեսզի մի ակնթարթում, կապույտ համազգեստի ահից, ոչնչանաք բոցերի մեջ, մեր՝ ձեզ ծնողներիս ձեռքով…
«Հնչակը» չափազանց վտանգավոր էր ոչ միայն այն պատճառով, որ հեղափոխական էր, այլ որովհետև նաև սոցիալիստական էր։ Եթե «Արմենիա», «Հայաստան» կարդալով՝ մենք Թուրքիայի թշնամիներն էինք դառնում, մի բան, որ մեծ մեղք էր, «Հնչակ» կարդալիս` արդեն միայն այդ մեղքի տերը չէինք դառնում, այլև ավելացնում էինք դրա վրա աններելին, ամենածանրն ու ամենադաժանը՝ դառնում էինք ռուսաց ցարի անձնական, անհանդուրժելի թշնամին։ Սոցիալի՜ստ… Այս մի սարսափելի խոսք էր նույնիսկ հասարակ, անգամ անգրագետ մարդու հասկացողության մեջ։ Դրանից վախենում էին` ինչպես ժանտախտից։ Եվ ոչ միայն դրանից, այլև ամեն բանից, որ դրա նմանությունն էր հնչեցնում։ Չեմ կարող մոռանալ հետևյալ դեպքը։ Ես Շուշիի թեմական դպրոցի հոգաբարձու էի։ Մի օր հոգաբարձուական ժողովի մեջ կարդացվեց Գևորգ Ղարաջյանի նամակը, որով նա իր ծառայությունն էր առաջարկում իբրև ուսուցիչ։ Նամակի մեջ հիշված էր և Ղարաջյանի ուսումնական ցենզը՝ licencie des sciens sociales[66]. Կարապետ եպիսկոպոսը` հոգաբարձության նախագահը, բացականչեց. «Սոցիա՜լ… Մերժել, որդի՛ք»։
Նրան բացատրում են՝ թե իրեն սարսափեցնող բառերը պարզապես նշանակում են, թե Ղարաջյանը սովորել է հասարակական գիտություններ։ Զուր աշխատանք։ Եպիսկոպոսը հայտարարեց, թե ինչ որ էլ նշանակեն այդ խոսքերը, այնուամենայնիվ, «սոցիալ» բառը չի կարելի թույլ տալ, դպրոցը կվնասվի դրանից։ Երկար ժամանակ նա համոզում էր` բերելով առարկություններ և դատողություններ։ Հոգաբարձությունը Ղարաջյանին ընդունեց ուսուցիչ, բայց «սոցիալ»-ից անչափ վախեցած եպիսկոպոսն էլ իրենն արավ, թշնամություն սկսեց ուսուցչական խմբի դեմ` գլխավոր պատճառներից մեկն էլ այդ «սոցիալը» դարձնելով։
Այդ հասարակական կազմակերպությունն իրական կարողություն կտա, ուղղակի ժողովրդային օրենսդրության ձևի տակ, ամբողջ հասարակությանը և յուրաքանչյուր անհատին միջամտելու, քննելու ու վճռելու բոլոր հասարակական գործերն ու դրանց կարգադրությունները. այդ կազմակերպությունը լիառատ ու անբռնաբարելի կերպով կնպաստե յուրաքանչյուր անհատի և ամբողջ հասարակությանը, բոլոր՝ անհատական, տնտեսական ու հասարակական ուժերի` ընդունակությունների ու կարողությունների լիակոչ մասի ու կատարյալ զարգացման և ներդաշնակ ու որոշ կերպով կկանոնավորե հասարակական ու տնտեսական բոլոր հարաբերությունները։
Դա՛ է արդյունաբերող դասակարգի պատմական ձգտումն ու նպատակը կապիտալական արդյունաբերության տիրապետություն ունեցող ամեն երկրում. դա՛ է այդ երկրների նաև սոցիալիստ-ռամկավարականների ձգտումների նպատակակետը»[67]։նպատակակետը»։
Կարդալով այս տողերը, կարելի է կարծել, թե հայ սոցիալիստ-ռամկավար (սոցիալ-դեմոկրատ) հնչակյանները գալիս էին նոր սկզբունք հայտարարելու հասարակական հարցի լուծման համար։ Այս արդեն արմենականների ողորմելի տիրացուական-ազգամոլական աշխարհայացքը չէր, որ չէր կարող բազմություններ ոգևորել ու կապել իրար հետ. այս համամարդկային այն վարդապետությունն էր, որ գալիս էր դառնալու բոլոր ճնշվածների, բոլոր հարստահարվածների կրոնը։ Եվ ուրեմն, հայ աշխատավոր ժողովրդի, հայ գյուղացիության ազատագրումը հայ առաջին սոցիալ-դեմոկրատները պիտի տանեին այն ճանապարհով, որ գծել էր գիտական սոցիալիզմը, այսինքն՝ դասակարգային ուղղությամբ, միջազգայնության (ինտերնացիոնալիզմի) նշանի տակ, որ միացնում է բոլոր ազգերի հարստահարված զանգվածներին` միասին մղելու ազատարար պայքարը բռնակալների և շահագործողների դեմ։
2. Որ, ուրեմն, հեղափոխական գործունեության ասպարեզն է Թուրքաց Հայաստանը,
3. Որ հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը միանգամից և ընդմիշտ պետք է զատվի թուրքական կայսրության ճակատագրից, ըստ որում, պատմական պահանջ ու անհրաժեշտություն է ներկայանում հայ ազգային անկախությունը[68], որն էլ այդպիսով կազմում է մոտակա նպատակի մի հիմնական մասն ու առաջին պայմանը»։
Այսպես ուրեմն, մինչ Հայոց հարցը թե՛ հայ ժողովրդի ստվար մեծամասնության և թե՛ մանավանդ Եվրոպայի պետական անձանց ըմբռնողությամբ լոկ ռեֆորմների, լոկ կյանքի, ստացվածքի և պատվի ապահովության հարց էր` իրագործելի տեղային համեստ ինքնավարության միջոցով, նորակազմ սոցիալիստական կուսակցությունն առաջին պահանջ էր դարձնում Հայաստանի անկախությունը, մի հանգամանք, որ իհարկե կատաղեցնում էր սուլթան Համիդին` նրա ձեռքը միջոց տալով արդարանալու Եվրոպայի առաջ, թե հայերը Բեռլինի Դաշնագրի 61-րդ հոդվածը չեն ուզում, այլ ավելին։
Չկարծե՛ք, ընթերցո՛ղ, թե ես ձեզ ուզում եմ տալ Հնչակյան կուսակցության պատմությունը, ուստիև բերեցի այսքան ծրագրային մանրամասնություններ։ Ո՛չ, այդպիսի դիտավորություն ես չունեմ։ Ծրագրային մանրամասնությունները չափազանց կարևոր են իբրև առատ նյութեր թուրքահայկական հեղափոխությունը բոլոր կողմերից ուրվագծելու համար։ Ժամանակագրական կարգով Հնչակյան կուսակցությունն է ձեռք բերել ավագությունն այն շարժման մեջ, որ անընդմեջ տևեց 32 տարի` 1888-ից մինչև 1920-ի վերջերը։ Իսկ ծրագրային մանրամասնությունների մեջ Հնչակյան կուսակցությունը հավաքել է այն ամենը, ինչ հայ միտքը կարողացել է կերտել թուրքաց սուլթանների ճանկերից Հայաստանի ազատությունը գջլելու համար։ Կարող ենք վստահ լինել, որ այստեղ ասված է ամեն ինչ, և ուրիշ կազմակերպությունները միայն կրկնել են հնչակյան ծրագիրն ուրիշ բառերով, ուրիշ կառուցումների վրայով։
Եթե տարրալուծենք այն պայքարը, որ կանոնադրված և պատճառաբանված է այս ծրագրային շատախոսությունների մեջ, տակը կմնա իսկական կորիզը, այն, որ հեղափոխական մանկության օրերի երգն այնքան ակեղծորեն անվանել է կռիվ բահերով. իսկ մենք կավելացնենք` մաուզերի և մանլիխերի[69] դեմ։ Ահագին բանակներ շարժելու կարողություն ունեցող Թուրքիային հայությունը պատերազմ էր հայտարարում հայդուկների փոքրիկ խմբերով։ Ճիշտ է, մի ժամանակ հայդուկները մեծ-մեծ գործեր են տեսել Հունաստանում, Սերբիայում, Բուլղարիայում, բայց այն ժամանակներն ուրիշ էին, գնացել-անցել էին անդառնալի կերպով։ Եվ ասե՞լ, որ հայդուկային պատերազմները երբեք իրենք իրենց միջոցներով` լոկ հայդուկային բազուկներով, ազատություն չէին ստեղծել որևէ ազգի համար։ Հայդուկները կռվել են քաջաբար, տասնյակ տարիներով, պաշտելի հերոսներ դարձել իրենց ժողովուրդների համար, բայց միշտ ազատողը եղել են ռուսական պատերազմները։ Մենք պատրաստում էինք հայդուկային խմբեր, բայց ո՞վ պիտի գար իր հաղթական պատերազմով մեր հայդուկային կռիվը Հայաստանի ազատություն դարձնելու։ Չգիտեինք։ Սկսում էինք արյունահեղությունը, առանց նրա գինն իմանալու, առանց շրջահայացության, առանց կշռադատելու։
Կռիվ բահերով։ Այս թշվառ պատերազմի վրա ոչինչ չէր ավելացնում տեռորը, ահաբեկումը, որ վախեցնելու միջոց է, բայց պատերազմ չէ, երբ փոքրաթիվ անհատների կողմից գործադրվում է պետական խոշոր կազմավորումների դեմ։ Մնում էր ընդհանուր ժողովրդական ապստամբությունը։ Բայց այս էլ մի անբովանդակ ֆրազ էր դառնում թուրքահայկական իրականության տեսակետից։ Մի ժողովուրդ ապստամբեցնելու համար նրան պետք էր դեռ լավ զինել, իսկ այդպիսի ահագին, վիթխարի մի գործ հայերի մեջ իր աղքատիկ գանձարկղով երբեք չէր կարող գլուխ բերել մի հեղափոխական կուսակցություն։
Ի՞նչ էր մնում, ուրեմն։ Զտենք ծրագիրն ավելորդություններից։ Ամենամեծ ավելորդությունը սոցիալիզմի անունից խոսելն էր։ Հնչակյան կուսակցության մկրտարանը, եթե ունեցել է կնքահայրություն, ապա նրա ներկայացուցիչը Մարքսը չի եղել, այլ ռուսաց նարոդնիկությունը[70], հանձին Բակունինի, Տկաչյովի և ուրիշների։ Իբրև ռուսահայեր` կրթված ռուսական դպրոցներում, «Հնչակի» հիմնադիրները Ժնևում գտնվում էին ռուս էմիգրանտների այն թևի ազդեցության տակ, որի հեղափոխական աշխարհայացքի դեմ պայքարում էր Պլեխանովը։ «Հնչակը» իր ուսուցիչ անվանում էր Րաֆֆուն։ Եվ այս ճիշտ էր շատ մեծ չափերով։ Րաֆֆու «Կայծերի» մեջ էր կուսակցությունը գտնում իր հայդուկային ռազմագիտությունը։ «Կայծերի» հերոսների անունները դառնում էին հնչակյան հեղափոխական գործիչների կեղծանուններ։ Եվ երբ սա այսպես է, նշանակում է, թե Մարքսը չէր կարող լինել հնչակության ուսուցիչը։ Նա հանդես էր գալիս ծրագրի մեջ Րաֆֆուն զարդարելու համար։ Եվ այս զարդարանքից հնչակյանները երբեք չհրաժարվեցին, մինչև վերջ իրենց անվանում էին սոցիալ-դեմոկրատ։
Նորակազմ կուսակցությունը, գործելով Ժնևից, ավելի աչքի ընկնող հաջողություն գտնում էր թուրքահայերի մեջ, մասնավորապես Կ.Պոլսում։ Այստեղ նրան հոգում էին արմենականները, պայմանով, որ գործունեության մեջ խոսք անգամ չլինի սոցիալիզմի մասին։ Ժնևի կենտրոնը համաձայնություն տվեց, որից հետո սկսվեց մի շատ ուժեղ գործունեություն։ Տրապիզոնում հաստատվեց կենտրոնական կոմիտե, որ հարաբերություններ սկսեց երկրի ներսերի և մասնավորապես մերձավորագույն տեղի՝ Էրզրումի հետ։ Առհասարակ հնչակյանությունը գործողությունների վայր էր ընտրում Փոքր Ասիայի կողմերը։ Արևմտյան Հայաստանում երևան էր եկել մի տեղական ինքնաբույս կազմակերպություն` «Գաղտնի ընկերություն» անունով, որի գլխավոր ղեկավարներն էին մշեցի Հակոբ սարկավագը և ալաշկերտցի Հարություն-աղան[71]։ աղան։ Առաջինը, որ հայտնի էր ավելի «Սարկավագ» անունով, ուներ իր փոքրիկ հայդուկային խումբը, որ արդեն անուն էր ստեղծել քրդերի հետ իր ունեցած ընդհարումներով։
Այս սարկավագի խմբին միանալու համար էր, որ 1889թ. մայիսին Պարսկաստանի Սալմաստ գավառից դեպի Վան ուղևորվեցին ժամանակի ռոմանտիկ տրամադրությամբ լցված երեք երիտասարդներ, որոնցից երկուսը վանեցի էին` [Հովհաննես] Ագրիպասյան [(արմենակյան)] և Գուլաքսզյան, իսկ երրորդը` թիֆլիսեցի` Վարդան Գոլոշյան[72]։ Գոլոշյան։ Մանավանդ վերջինը տարված էր րաֆֆիական գաղափարներով և միամիտ անձնազոհության մի սրտառուչ պատկեր էր ներկայացնում։ Երեքն էլ զինված էին, տանում էին իրենց հետ իրենց ստացած նամակները, նույնիսկ ճանապարհին օրագրական հիշատակարան էին գրում` նրա մեջ պատմելով իրենց հայրենասիրական զգացմունքները և թե ինչի համար են գնում։ Չուհ-Գյադուկ մեծ լեռնանցքի մի կիրճում երեք միամիտները հանդիպում են մի խումբ թուրք զապթիաների, կռվի են բռնվում նրանց հետ։ Գուլաքսզյանը փախչում ազատվում է, իսկ մյուս երկուսը սպանվում են։ Առաջին զոհերն էին սրանք, հայդուկային երեխայական մտայնության առաջին զոհերը։
Այս լուրը տարածվեց ամեն տեղ` հիացմունք և խանդավառություն պատճառելով հայ շրջաններին։ Նահատակներ… Այսպես են մեծարվում երկու ընկածները։ Զրույցների մեջ էին մտնում սրանք, ավելի ևս իդեալացրած, փայլուն կերպարանքով։ Այդ զրույցները մեզ մոտ` Շուշի էլ հասան. պատմվում էին հավաքույթների մեջ, հավաքական մտայնություն էին ստեղծում։
Իսկ Վանի Խալիլ-փաշան[73] այս փոքրիկ, անհավասար կռվից ստեղծեց իրեն փառավորող մի ամբողջ պատերազմական գործ։ Երեքի արշավանքը մեծ դեպք հայտարարվեց։ Սպանվածների վրա գտնված թղթերը թարգմանվեցին և տպագրվեցին Կ.Պոլսի լրագրերում։ Դեպքի մասին խոսեցին ոչ միայն եվրոպական լրագրերը, այլև Կ.Պոլսի դեսպանները։ Փոքրիկ դրաման իր բոլոր մանրամասնություններով մտավ անգլիական պառլամենտական «Կապույտ գրքի» մեջ։ Աբդուլ-Համիդը փաստ ունեցավ ձեռքին, թե սկսվել է հայերի ապստամբությունը Թուրքիայի դեմ։ Խալիլ-փաշան ավելի ևս սաստկացրեց իր ճնշումները Վանի հայերի վրա, ստիպեց նրանց ստորագրել այնպիսի ուղերձներ, որոնց մեջ նրանք իրենց անսահման հլու հպատակությունն էին հայտնում սուլթանին, ասում, որ միանգամայն գոհ են, ոչ մի բարենորոգման կարիք չեն զգում և խնդրում էին, որ կառավարությունն անխնա պատժի հայ խռովարարներին, որոնք արտասահմանից գալիս են վրդովելու սուլթանի խաղաղ հպատակների կյանքը։
Չուհ-Գյադուկի զույգ սպանությունները կազմում էին, եթե կարելի է ասել, նախատոնակ` ավելի խոշոր, ավելի խոր ցնցող դեպքերի, որոնք հաջորդաբար, կարճ ընդհատումներով ծայր էին տալիս 1890 թվականին. մի տարի, որ վճռական նշանակություն էր ստանում հայ ժողովրդի ճակատագրի համար։
Դեպքերից առաջինը տեղի ունենացավ Էրզրում քաղաքում, այդ տարվա հունիսի 8-ին և ներկայացնում էր հնչակյանների կազմակերպած դիմադրությունը թուրք կառավարությանը։ Ոստիկանությունը զորքերով շրջապատեց հայոց եկեղեցիներից մեկը, որպեսզի խուզարկություն կատարի նրա մեջ` պատրվակ բռնելով այն, թե ինքը տեղեկություն ունի, որ եկեղեցու մեջ զենքերի պահեստ կա։ Բազմությունը, որ հավաքվել էր եկեղեցու շուրջը, լսում է, որ խուզարկություն կատարող պաշտոնյաներն անարգանքով են վերաբերվել եկեղեցու սրբություններին։ Բայց և այնպես, խուզարկությունն անարգել կատարվում է, և կասկածելի ոչինչ չի գտնվում։ Հետևյալ օրը հայերը փակում են իրենց խանութները և ժողովվում եկեղեցու բակում` իրենց առաջնորդից բացատրություն պահանջելու և եղած անարգանքների դեմ բողոք հայտնելու համար։ Պարզ նկատելի էր, որ ցույց էր կատարվում կառավարության դեմ։
Վալին[74] պահանջում է բացել խանութները, բայց հայտնվում են մի խումբ մարդիկ, որոնք արգելում են բաց անել։ Այդ ժամանակ վալին զորք է ուղարկում ամբոխի դեմ։ Հրամանատարն սկսում է համոզել, որ հավաքվածները հեռանան։ Երբ այս անլսելի է մնում, զորքերը հրացան են պարպում օդի մեջ։ Այս էլ չի օգնում։ Հայերի կողմից ռևոլվերի պայթյուններ են լսվում։ Այդ ժամանակ հրամանատար սպան զինվորներին հրամայում է դուրս քշել ամբոխը եկեղեցու գավթից։ Զինվորները հարձակվում են հայերի վրա, բայց հայերն էլ զինվորների վրա են գնում։ Երկու կողմերը խառնվում են իրար։ Հայերի կողմից ընկնում են սվիններով սպանվածներ և վիրավորվածներ։ Սարսափով բռնված ամբոխը դուրս է գալիս գավթից և փախչում դեպի տները։ Արյունահեղությունը մեծանում է այս վայրկյանից։ Փողոցները լցվում են վաղօրոք պատրաստած և զինած թուրք խուժանով, որ հարձակվում է փախչող հայերի վրա։ Ընդհանուր առմամբ այդ օրը հայերի կրած կորուստը լինում է մոտ 20 սպանված և 200-300 վիրավոր։
Աբդուլ-Համիդը հայկական կոտորածների սկիզբն էր դնում։ Թուրք կառավարությունը պետություններին ուղարկած ծանուցագրի մեջ ամբողջ մեղքը գցում էր հայերի վրա, այնպես, որ դուրս էր գալիս՝ թե հայերն իրենք են իրենց կոտորել։
«1. Հայաստանի մեջ պատահած կոտորած մը եթե Պոլսո մեջ հրապարակային բողոքի և զայրույթի տեղի չտա, հայաստանցիները կվհատին` տեսնելով, որ իրենց վրա մտածող չկա, և բոլորովին անհույս ու անօգնական թողնված են իրենց բարբարոս հարստահարիչներուն ձեռքը։ Այս աննպաստ գաղափարին հուզումը հեղափոխական նորածագ ոգուն ձուլման դեմ մեծ արգելք մը պիտի հանդիսանար. ցույցը հարմար կդիտվեր Պոլսո մեջ, քանի որ հայերու մտավոր, բարոյական և ազգային գլխավոր կենտրոն մը կնշվեր։
2. Հայաստանի մեջ կատարված կոտորած մը կրնար Եվրոպայի աչքեն վրիպել կամ տարբեր գույնով ներկայացվել անոր, կամ դարձյալ եվրոպական շահերուն հետ այնչափ մեծ առնչություն չունենալով` անտարբերությամբ դիտվել Եվրոպայի մեջ։ Եվրոպական դեսպաններուն աչքին առջև առաջ եկած ուժգին բողոք մը ավելի կնպաստեր Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու երկրին կացության վրա[75]. միջազգային շահերու հանդեպ Կ.Պոլսո բացառիկ կարևորությունը անծանոթ չէր ոչ ոքի։
3. Եթե հայկական հուզումը սահմանափակված մնար միմիայն Հայաստանի մեջ, գլխավորաբար Ռուսիո ուշադրության առարկա պիտի ըլլար` ավելի մոտեն շոշափելով անոր շահերը իբրև սահմանակից պետության, և կրնար անոր պատրվակ մը ընծայել օրին մեկը հանկարծ գրավելու Հայաստանը, մինչդեռ շարժումը, տարածվելով Հայաստանեն դուրս` Թուրքիո մյուս կողմերը և մասնավորապես մայրաքաղաքին մեջ, մյուս մեծ պետություններուն ալ ուշադրությունը կդարձվեր հայկական խնդրին վրա, մասնավորապես Անգլիո, զոր, կնկատեինք, էր դատին ավելի համակիր, քան Ռուսիան։ Հայկական խնդիրը պետությանց միջև խնդիր մը դարձնելն ավելի նպաստավոր կերևար մեր ազգային շահերուն։
7. Երբ թուրք կառավարությունը և թուրք ժողովուրդը տեսնեին մի անգամ հայերուն մեջ տիրող համերաշխությունը և համոզվեին, թե Հայաստանի մեջ իրենց կողմե տրված հարվածն անպատճառ կրնա ունենալ իր հակահարվածը ուրիշ տեղ մը, և մանավանդ այդ ուրիշ տեղն ըլլար Կ.Պոլիս` միջազգային շահերու այդ խիտ կենտրոնը, կենթադրվեր` ավելի զգուշավոր քաղաքականության մը կհետևին և չեն համարձակվիր նոր կոտորածներ կազմակերպել երկրին մեջ»։
Այս մանրամասն պատճառաբանությունները մեր առաջ են հանում մի կուսակցություն, որ իր ձեռքն էր առել մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը, նրա ֆիզիկական գոյության հարցը, բայց իր այդ ահագին դերին վերաբերվում էր թեթևամտությամբ և տհասությամբ։ Թուրքահայ ժողովուրդն այնպիսի դրության մեջ էր, որ ամեն մի խնամք և հոգածություն նրա մասին պիտի լիներ՝ պաշտպանել նրա գոյությունը։ Հնչակյանները շատ լավ գիտեին, որ սուլթան Համիդը բնաջնջման քաղաքականություն է գործադրում հայերի վերաբերմամբ, բայց և այնպես, չէին ուզում, որ Ռուսաստանը գրավեր Թուրքահայաստանը, այսինքն՝ փրկեր թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Ի՜նչ տարբերություն Եվրոպայում ուսում առած այս «մարքսիստ» երիտասարդների և հին պահպանողական[76] «դավաճան» համարվող կղերական Աշըգյան պատրիարքի մեջ, որ գրում էր Մակար կաթողիկոսին, թե ոչ մի պետություն չի կարող փրկել թուրքահայերին, բացի Ռուսաստանից, և աղաչում էր նրան` դիմել Ալեքսանդր Գ կայսրին և հայցել նրա հովանավորությունը։
Հնչակյանները հավատում էին, թե Անգլիան Ռուսաստանից ավելի համակիր է Հայոց դատին։ Սա նշանակում էր չիմանալ երեկվա պատմությունը, մոռանալ այն թշնամությունը, որ Անգլիան հանել է Հայոց հարցի դեմ` հենց առաջին իսկ օրերից։ Իմպերիալիստական մի գիշատիչ պետության առավելություն տալ մի ուրիշի նկատմամբ, այս մի ողորմելի մանկամտություն էր[77]։ էր։ Կարծում էին, թե Թուրքիայի ամենահեշտ խոցելի տեղը Կ.Պոլիսն էր, ուր կենտրոնացած էին եվրոպական չափազանց խոշոր շահերը։ Մտածում էին, թե Եվրոպան այնքան վտանգված կտեսներ իր շահերը Կ.Պոլսի մեջ կատարված հայկական ցույցերից, որ կհարկադրեր սուլթանին բավարարել հայերին։ Չէին կարողանում մտածել, որ, ընդհակառակը, հենց Կ.Պոլսում վտանգված եվրոպական շահերը պիտի հարկադրեին պետություններին` ուժեղացնել սուլթանին, որպեսզի նա ճնշի հայկական շարժումը և այդպիսով պաշտպանի եվրոպական շահերը։ Տղայական միամտության ծայրահեղ աստիճանն էր` կարծել, թե Եվրոպան թույլ կտա, որ Կ.Պոլսում ուրիշ մի որևէ հեղինակություն բարձրանա, բացի սուլթանականից։ Չէին կարողանում հասկանալ հայ հեղափոխականները, որ եթե Եվրոպան միանգամից ցույցին ապստամբության իրավունք տար, այլևս վերջ ու սահման չէր լինի մի բուռ մարդկանց պահանջներին, և սուլթանական իշխանությունը, որի վրա եվրոպական կապիտալը հիմնում էր իր բարեբախտությունը, իրապես կդառնար գերի ցանկացած հեղափոխական կազմակերպության ձեռքի։
Բայց ամենից ծանր, մղձավանջային հանգամանք դուք տեսնում եք այն բանի մեջ, որ հնչակյանները գիտեն, թե իրենց շարժումներով պիտի կոտորածներ առաջացնեն ասիական Թուրքիայի հայ ազգաբնակչության մեջ, սակայն այս կոտորածներն են, որ պիտի առաջ բերեն եվրոպական միջամտություն և Հայոց հարցի բարեհաջող լուծում։ Թշվա՜ռ ժողովուրդ, որի արյունը ոչինչ արժեք չուներ նույնիսկ իր միջից դուրս եկած գործիչների համար, որոնք միայն աշխատում էին, որ այդ կոտորածներն անծանոթ չմնային Եվրոպային կամ սխալ մեկնաբանություններով չլուսաբանվեին։ Աշխատում էին, որ կոտորածները տեղի ունենային Եվրոպային մոտիկ տեղեր, նրա դեսպանների քթի տակ։ Դրվում էր թուրքահայ ժողովրդի մահվան դատավճիռը։ Համիդը վճռեց կոտորածներով պատասխանել հեղափոխականներին, իսկ հեղափոխականները չեն սարսափում, չեն փախչում այդ կոտորածներից, այլ վճռել են նրանցով դրդել, հարկադրել Եվրոպային, որ նա գործի։
Այս մեղքերը, տղայական անհեթեթությունները միայն հնչակյաններին չէին հատուկ։ Նրանք դարձան ամբողջ հայ հեղափոխության տխուր սեփականություն։ Կարելի էր միայն այն հավանականության վրա հույս դնել, որ ժամանակի ընթացքում հայ կազմակերպությունները կզգաստանան, կբուժվեն ռոմանտիզմից, կսկսեն բազմաթիվ փորձերով խրատված մտքի լրջությամբ ըմբռնել քաղաքական դասավորումների, ուժերի փոխհարաբերությունների ռեալ պահանջները և դրանց համեմատ էլ գործողության այս կամ այն եղանակի փոփոխումներ կտանեն։ Բայց, ի դժբախտություն հայ ժողովրդի, այդ հույսերը չարդարացան։ Ինչպիսի սկզբնական մեղքերի մեջ ծնվեցին այդ կազմակերպությունները, նույնպիսի մեղքերով էլ գնացին մինչև իրենց կատարյալ կործանումը։
1890թ. ամռանը մեծ խոսք ու զրույց տարածվեց Կ.Պոլսում տեղի ունեցած արյունալի դեպքի մասին, որի նմանը սուլթանների մայրաքաղաքը դեռ չէր տեսել։ Լրագրերը տեղեկություններ էին բերում, հետաքրքրությունն աճում էր հետզհետե։ Ինչ ասել կուզի` որ հուլիսի 15-ի ցույցը պատճառում էր ավելի ևս մեծ հրճվանք, քան Էրզրումի կոտորածը. Հայոց դատը շատ մեծ հաջողության էր հասնում։ Կասկած չէր մնում, որ այս անգամ Եվրոպան այլևս լուռ չէր մնա։ Հե՞շտ էր ասելը։ Դեռ երեկ ստրկության մեջ անասնացած հայությունը Թուրքիայում այսօր այնքան էր առաջ գնացել ազատասիրության ճանապարհին, որ տակնուվրա էր անում ամբողջ Կ.Պոլիսը մահմեդական շատ խոշոր տոնի՝ Գուրբան-բայրամի[78] օրը, այն միջոցին, երբ օսմանյան ամբողջ բարձր պաշտոնեությունը, հավաքված Ելդըզի պալատում, համբուրում էր Աբդուլ-Համիդի քղանցքը։ Դեռ երբեք` Կ.Պոլիսը նվաճելու օրից չէր տեսնված այսքան հանդուգն մի արարք քրիստոնյա որևէ ժողովրդի կողմից։
Այս ճիշտ է` գործողությունը հերոսական էր։ Բայց պատվելով հանդերձ հերոսական անձնուրացությունն ամեն մի ազատագրական հեղափոխական շարժման մեջ` նայենք այն արդյունքներին, որոնք անհատական հերոսություններից ստացվում են մի ժողովրդի, մի մեծ դատի համար։
Գում-Գափուի ցույցն այս էր գծագրում. Հնչակյան կուսակցության կողմից խմբագրվել էր մի պահանջագիր, որի մեջ պահանջվում էր վերացնել հայ ժողովրդի վրա ծանրացած կացության դժոխային պայմանները։ Հնչակյան գլխավոր գործիչներից երկուսը, իրենց հետ վերցնելով հնչակյան զինված հայդուկներ, հուլիսի 15-ի առավոտյան, կիրակի, պիտի գնային Գում-Գափուի պատրիարքարանի Մայր եկեղեցին, և այդտեղ մեկը ժամերգության միջոցին պիտի բարձրանար սեղանին և կարդար հնչակյան պահանջագիրը, իսկ մյուսը, բռնելով այդտեղ գտնվող Աշըգյան պատրիարքին, պիտի հարկադրեր նրան գնալ իր հետ Ելդըզի պալատը, ուր այդ պահանջագիրը պիտի հանձնվեր սուլթան Աբդուլ-Համիդին։ Երկու գլխավորներն էին՝ Հարություն Ճանկյուլյան` վանեցի խանութպան Կ.Պոլսում, և Համբարձում Պոյաճյան` ուսանող, որ կրում էր Մուրադ[79] կեղծանունը։ Եկեղեցու մեջ գլխավոր կարգադրողի դերն իր ձեռքն էր առել Ճանկյուլյանը, իսկ Մուրադը նրա օգնականի պես մի բան էր։
Ճանկյուլյանը երկար մանրամասնություններով պատմել է այդ օրվա իր «հերոսությունները», և մենք այդ մանրամասնությունների մեջ տեսնում ենք, թե որքան շատ երեխայական գծեր կային այդ ցույցի մեջ։ Ճանկյուլյանը ցատկում է սեղանին, սկսում կարդալ «պահանջագիրը»։ Քահանաներից մեկը, աննկատելիորեն մոտենալով նրան հետևից, հանկարծ խլում է թուղթը նրա ձեռքից և փախչում սեղանի հետևը։ Ճանկյուլյանը ռևոլվերը բռնած վազում է նրա հետևից, բայց խաչկալի դուռը փակված էր, և նա իջնում է ցած` տեսնելու, թե ինչ եղավ Աշըգյանը, որ փախել էր եկեղեցուց։ Ողորմելի պատրիարքին նա գտնում է պարտեզի ճաղերի մոտ կծկված։ Տեսնելով ատրճանակը հաղթական հնչակյանի ձեռքին` թշվառականը սկսում է աղաչել, որ իրեն չսպանի։ Իսկ հեղափոխականը բռնում է նրա մորուքից, վեր է կացնում ու հրամայում, որ իր հետ գնա սուլթանական պալատ։ Աշըգյանը հրաժարվում է այդ բանից, աղաչանքներ է անում, ուշաթափվում ընկնում է։ Ճանկյուլյանն անողոք է։
Հնչակյան կուսակցությունը կառավարական տեռորին պատասխանում էր կարմիր տեռորով, որի թատերաբեմն էր հանդիսանում գլխավորապես Կ.Պոլիսը։ Սպանվում էին հայ մատնիչները, հայ լրտեսները, որոնց թվում գտնվում էին և հայ հոգևորականներ, սպանվում էին նաև էֆենդիական դասին պատկանող այնպիսի անհատներ, որոնք նկատվում էին իբրև հայկական հեղափոխության թշնամիներ։
Գում-Գափուի ցույցի մի ծանր հետևանքն էլ այն էր, որ հայ ժողովրդի գլխին մի երկրորդ բռնակալ Աբդուլ-Համիդ էլ էր նստում։ Դա Աշըգյան պատրիարքն էր։ Ցույցի հետևանքով նա հրաժարվեց պատրիարքությունից։ Բայց Աբդուլ-Համիդը հետ դարձրեց այդ հրաժարականը, Աշըգյանին իր ձեռքն առավ և դարձրեց իր ամենահավատարիմ և կամակատար գործակալը` հայ հեղափոխության դեմ կռվելու համար։ Աշըգյանը տեսնում էր, որ ոչ մի ուժ չկա սուլթանի դեմ հանդիման կանգնած, ուստի կատարելապես նրան էր նվիրվում, նրա «գթության» վրա հույս դնում և ամեն ջանք գործ էր դնում իր ժողովրդին ևս պատվաստել այդ ուղղությունը, դարձնել այն ազգային քաղաքականություն, դաստիարակել հասարակությունն այն հասկացողության մեջ, թե հայ հեղափոխականները ցնորամիտ երեխաներ են, օտարների գործիք։ Բայց այդպիսի մի խոշոր հեղաշրջում հասարակության հասկացողությունների մեջ չէր կարող կատարել մի անժողովրդական կղերական` լոկ պատրիարքական իշխանությունն ունենալով իբրև պրոպագանդայի հիմնավորության առհավատչյա։ Նրան չէին հավատում, նրան համարում էին հայ ժողովրդի իրավունքները Թուրքիային վաճառող դավաճան։ Գուցե նրա քարոզած քաղաքականությանը փոքրիշատե հեղինակություն տար Աբդուլ-Համիդը, եթե նա լիներ մի հասկացող կառավարիչ և ոչ թե մի ճիվաղ բռնակալ։ Աշըգյանի խոսքին նա կարող էր հեղինակություն տալ իր զիջումներով։ Բայց նա զիջումներ չէր ճանաչում, և մինչ Աշըգյանն իր կոնդակների ու ճառերի մեջ մինչև երկինք էր բարձրացնում սուլթանի մարդասիրությունը, հպատակասիրությունը և նույնիսկ հայասիրությունը, Աբդուլ-Համիդը արգելեց նույնիսկ հայերի Ազգային սահմանադրությունը[80]` երեսուն տարվա մի հիմնարկություն, որ տեղի թե անտեղի հայ ժողովրդի սիրո և պարծանքի առարկան էր։ Այս հարվածը սաստկապես հարվածեց Աշըգյանին։
Ահա, թե որքան դժբախտ հանգամանքներ էին ստեղծվում գավառների մեջ հեծող հայ աշխատավոր ժողովրդի համար։
Էրզրումի և Գում-Գափուի դեպքերը, որոնց մեջ գործող հանդիսանում էին թուրքահայերը, բայց համարյա թե միմիայն ռուսահայերի ղեկավարությամբ` խոշոր ազդեցություն գործեցին և՛ Կովկասի հայկական կենտրոններում, և՛ գլխավորապես, իհարկե, Թիֆլիսում, ուր հավաքված էր հայ ինտելիգենտ երիտասարդության մեծագույն մասը։ Հայդուկային ազատամարտը, ինչպես տեսանք, սկզբից ևեթ ռուսահայերի մեջ էր ժողովրդականացել իբրև թուրքահայերի համար ազատություն ձեռք բերելու ամենալավ միջոց։ Տեղի ունեցած դեպքերի թարմ տպավորության տակ Թիֆլիսում էլ գոյություն ստացավ հայդուկային կռվի մի կազմակերպություն՝ «Երիտասարդ Հայաստան» անունով։
1890թ. ամռանը Թիֆլիսում էին գտնվում վերևում հիշատակված մշեցի Սարկավագը[81] և ալաշկերտցի Հարություն-աղան, որոնք եկել էին ռուսահայերից զինվորներ հավաքելու իրենց խմբերի համար։ Պետերբուրգից Թիֆլիս էր եկել և երիտասարդ ուսանող Սարգիս Կուկունյանցը[82]` մի ուտիացի հայ, Նուխիի գավառի Նիժ գյուղից։ Լսելով Սարկավագի և Հարություն-աղայի քարոզներն ու ծրագրերը` երիտասարդ Սարգիսն այնքան է ոգևորվում, որ վճռում է թողնել ուսումը և, անմիջապես խումբ կազմելով, անցնել Թուրքահայաստան։ Նորակազմ «Երիտասարդ Հայաստանը» նրան աջակցում է։ Դրամական միջոցներ հավաքում է Գրիգոր Արծրունին։ Կուկունյանցը մարզում, հագցնում ու զինում է իր հավաքած խումբը, և նույն թվի սեպտեմբերին արդեն գտնվում էր Կարսում։ Նրա հետ էր և Սարկավագը։
Սկսվում է Կուկունյանցի հռչակավոր արշավանքը` մի կատարյալ երեխայական ձեռնարկություն, որ միանգամայն համապատասխանում էր այն ժամանակվա երեխայական հասկացողություններին և տրամադրություններին ու հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ զարդարված էր գաղափարական ինքնազոհության լուսապսակով։
Ես կհիշեմ այդ արշավանքի մանրամասնություններն այնպես, ինչպես նրանք պատմվում էին թե՛ բերանացի և թե՛ գրավոր հիշատակարաններում։ Կուկունյանցը դեպի ռուս-թուրքական սահմանագլուխ դուրս է գալիս սեպտեմբերի վերջերին` բաժանելով իր խումբը երեք մասի. մեկն անձամբ Կուկունյանցն է ղեկավարում, իսկ երկու մյուսների հրամանատարներն էին Սարդար Ավետիսյանը և ղարաբաղցի Աբրահամը։ 15 հոգու հաջողվում է անցնել սահմանը, որից հետո նրանք իսկույն հարձակվում են Հախվերիս[83] անունով գյուղի վրա և բավական վնաս հասցնում նրան։ Գյուղն այն միակ հանցանքն ուներ հայ գաղափարական մարտիկների առջև, որ ուներ թուրք ազգաբնակչություն։ Հարևան երկու թուրք գյուղերի բնակիչները գնում են հարձակվողներին ետ մղելու և կռվի են բռնվում նրանց հետ Չիչագլի կիրճում, որ սահմանագծից հեռու չէր, այնպես որ սահմանապահ ռուս կազակներն ու զինվորները գնում են կռվի վայրը և գյուղացիներից տեղեկանում, որ հարձակվողները հայ ավազակներ են։ Կուկունյանցի մարդիկ խույս են տալիս և ամրանում լեռներում։ Բայց նրանց որսալու համար Թոփրաք-Կալեից (Ալաշկերտ) ուղարկվում է կես վաշտ թուրքական զորք, և մեր հայդուկները հազիվ են կարողանում ազատվել ասկյարներից և ցրիվ գալ զանազան կողմեր։
Այսպես հեշտ չեղավ ռուս սահմանապահ զորքերից ազատվելը։ Կուկունյանցի խմբի մի մասը, մոտենալով սահմանագլխին, համբերություն չի ունենում հանգիստ շարունակելու իր ճանապարհը, և, հանդիպելով մի խումբ թուրքերի, ռուսական հողից դեռևս դուրս չեկած, հարձակվում է նրանց վրա լոկ այն պատճառով, որ նրանք թուրքահպատակներ էին և վերադառնում էին իրենց գյուղերը։ Սպանվում են 10 թուրքեր կամ, ոմանց ասելով, քրդեր[84]։ քրդեր։ Երկու օրից հետո խումբը մտնում է Գյումուշ-Թափա անունով անտառը` Կաղզվանի մոտ, որպեսզի անցնի սահմանը։ Անտառում երեք հոգի փայտահատ թուրք է լինում. նրանցից երկուսին սպանում են կուկունյանցականները, իսկ երրորդը կարողանում է փախչել և, հասնելով Կաղզվան, իմաց տալ ռուսական իշխանությանը։ Սպաներից մեկը մի հարյուրյակ կազակներով գնում է հետապնդելու հայ «ավազակներին», որոնք խույս տալով նրա առջևից` թաքնվում են մոտակա գյուղի այգիներում։ Այդտեղ էլ նրանց շրջապատում են ռուսները և առաջարկում անհապաղ անձնատուր լինել։ Կուկունյանցը ոչ միայն մերժում է, այլև կրակ է բաց անում, որից վիրավորվում է մի կազակ։ Այդ ժամանակ հրամանատար սպան օգնական զորք է պահանջում և, մի ամբողջ օր պաշարման դրության մեջ պահելով Կուկունյանցին, վերջապես հարկադրում է նրան անձնատուր լինել իր հետ եղած մարդկանցով։ Ով կարողանում է ազատվել, փախչում է Պարսկաստան։
Անձնատուր եղածների հետ ռուս կառավարությունը վարվում է իբրև ավազակների։ Ամենքը կապվում ու բանտ են նետվում, թեև բոլորն ամեն կերպ հավատացնում են, թե իրենք ավազակներ չեն, Ռուսասանի դեմ ոչ մի վատ դիտավորություն չեն ունեցել, այլ միայն ուզեցել են անցնել Թուրքիա և այնտեղ տանջվող իրենց եղբայրների վրեժը հանել։ Ռուս իշխանավորներին սաստիկ գրգռում են մանավանդ խմբի զինվորների ուսերին կապած «Հ. Մ.» հայերեն տառերը, որոնք նշանակում էին «Միություն Հայաստանի»[85]։ Հայաստանի»։ Հենց այդ գաղափարի հետ էլ չէր կարող հաշտվել ցարական Ռուսաստանը։ Ուստի և ամենայն խստությամբ ռուս չինովնիկներն օգտագործեցին Կուկունյանցի խմբի այն գործողությունները, որոնք կարող էին, օրենքի հիման վրա, ավազակային հարձակումների տեղ ընդունվել։ Այս միջոցով ամբողջ խումբը, Կուկունյանցի հետ միասին, Երևանի շրջանային դատարանի կողմից դատապարտվեց տաժանակիր աշխատանքների` Սախալին կղզում։
Ահա այս իսկ երեխայական և իր կույր նացիոնալիստական բնազդներով անհամակրելի արկածախնդրությունն էր իր գործունեության իբրև սկիզբ ընդունում «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը։ Բայց նա այդ անունը պինդ չգրկեց։ Հայ հեղափոխության օգուտը պահանջում էր, որ բոլոր կազմակերպությունները միանան, մի ընդհանուր մարմին դառնան։ Այս մասին Թիֆլիսում կայացան խորհրդակցություններ, և վճռվեց, որ «Երիտասարդ Հայաստանը» կոչվի «Դաշնակցություն» և միացնի իր հետ Հնչակյան, Արմենական կուսակցություններն ու այդպիսով գոյություն ստանա մի կուսակցություն` դաշնակցային հիմքերի վրա, այսինքն` յուրաքանչյուրի ներքին ինքնավարության պայմանով։ Այդ «Դաշնակցությունը» պիտի հրատարակեր իր սեփական օրգանը՝ «Դրոշակ» անունով։ Այս երկու անուններն էլ` «Դաշնակցություն» և «Դրոշակ», թարգմանվեցին Ժնևի հնչակյան մի ուսանողի առաջարկությամբ, ռուսաց հեղափոխական իրականությունից։ Ժնևում այդ ժամանակ կար «Союз русских революционеров»[86], և այդ «союз»-ը թարգմանվեց «դաշնակցություն»։ Իսկ «Դրոշակը» Ամերիկայում հրատարակվող ռուս հեղափոխական «Знамя»[87] թերթի անունից էր վերցվում։
Բայց, ինչպես և պետք էր սպասել, հեղափոխական կազմակերպությունների միությունը չկայացավ։ Եվ այս, իհարկե, դարձյալ ի դժբախտություն հայ ժողովրդի։ Հաշվի չառնելով արմենականությունը, որ երբեք չկարողացավ ուժեղ ու ազդեցիկ կուսակցություն դառնալ հայ իրականության մեջ, մնում էին երկու գլխավոր կազմակերպություններ` հնչակյան և դաշնակցական, որոնք շատ շուտով իրար հանդեպ բռնեցին հակառակորդի, անհաշտ թշնամու դիրքեր։ Ամեն մեկն աշխատում էր ցույց տալ, թե ինքն է լավ գործում, հեղափոխական առատ արդյունքներ տալիս։ Ամեն մեկն աշխատում էր մյուսին գերազանցել հախուռն գործողություններով, և այս անմիտ ու տղայական մրցակցության, այս թայֆայական հակամարտության դառն պտուղները կլանողն ուրիշ ոչ ոք չէր լինում, բացի և միայն հայ ժողովրդից։ Հնչակյան կուսակցությունը մինչև 1896թ. գտնվում էր հաջողության և լայն ժողովրդականության գագաթնակետին։ Այդ միջոցին նա, արբեցած իր դիրքերից, առանձին ուշադրություն չէր դարձնում Դաշնակցության վրա և գրեթե միայն լրագրական բանակռվով էր բավականանում։ 1896-ից սկսվում է հնչակյանների անկումը։ Այդ ժամանակից էլ կռիվը երկու կազմակերպությունների միջև ընդունում է կոպիտ, նույնիսկ արյունոտ ընդհարումների ընթացք` ավելացնելով հայ ժողովրդի աղետների թիվը։
Եվ այսպես, 1890 թվականից սկիզբ է առնում Դաշնակցությունը։ Սկզբի երկու տարիներին նա շատ թույլ գործունեություն ուներ, համարյա միանգամայն աննկատելի էր, բավականանում էր գրեթե միայն նրանով, որ պարծենում էր իր անդրանիկ գործով` Կուկունյանցի դժբախտ արշավանքով։ Ես կարող եմ ասել, որ չնայած այս հանգամանքին` Դաշնակցությունը հենց սկզբից ռուսահայերի մեջ համեմատաբար ավելի համակրանք գտավ, քան Հնչակյան կուսակցությունը։ Այս երևույթի պատճառը կարելի է հեշտ բացատրել` նկատի առնելով, որ Դաշնակցության կառուցողն ու պահպանողը սկզբի տարիներին մշակական[88] երիտասարդությունն էր, ամենաեռանդունը, եթե կարելի է ասել` ամենակարմիրը ամբողջ ռուսահայության մեջ։ Պետք է ասել և այն, որ Հայաստանի ազատության գաղափարը մշակականության հետ միացնում էր և շատ տարրեր պահպանողական խավերից, որոնք սովորաբար կոչվում էին նորդարականներ[89]…նորդարականներ…
Այս հանգամանքը պարզ նկատելի էր և մեր գավառական իրականության մեջ` Շուշիում։ Հնչակյաններին չհաջողվեց Շուշիում տեղական կոմիտե հաստատել, թեև նրանք իրենց շարքերում ունեին շուշեցի այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք էին Բարսեղ Զաքարյանը և Շմավոն Հովհանյանը (Գաբրիել Կաֆյան)։ Իսկ դաշնակցական տեղային կոմիտե կազմվեց հենց 1891 թվականից, և նրան անդամագրվեցին թե՛ մշակական և թե՛ նորդարական երիտասարդներ, ինչպես նաև չեզոք քաղաքացիներ։ Ես էլ էի անդամ։ Եվ սակայն ի՞նչ գործունեություն էինք ցույց տալիս. այն միայն, որ մեր ռոճիկներից ամսական որոշ տոկոս վճարումներ էինք անում և գանձած փողը մեր գանձատան խնայողական արկղի մեջ պահում։ Եվ երբ բավական փող էր հավաքվում, ուղարկում էինք Թիֆլիս, ուր արդեն, ինչպես լսում էինք, կուսակցության կենտրոնում սկսվել էին վեճեր ու հակառակություններ։
Մի օր էլ լուր առանք, թե Դաշնակցությունը քայքայվում է։ Թիֆլիսում հրապարակ էր եկել մի նոր հեղափոխական գործիչ` լեռնային ինժեներ Կոստանդին Խատիսյանը, շատ կրքոտ մի երիտասարդ, որին որոշ չափով համարձակություն էր տալիս նրա հոր գրաված բարձր պաշտոնը պետական ծառայության մեջ։ Պատմում էին, որ նա իրենց տանն ազատորեն ուժանակ է պատրաստում հեղափոխական մեծամեծ ձեռնարկումների համար, որոնց ծրագրելու մեջ նա մեծ հմտություն էր ցույց տալիս։ Նա ձեռնարկել էր Դաշնակցության միջից մի ֆրակցիա հանել, որ պիտի գործեր ինքնուրույնաբար` իր ղեկավարությամբ և իր կազմած ծրագրով։ Մի օր Թիֆլիսում կազմված ֆրակցիայի կողմից Շուշի եկավ ուսուցիչ Մանուկ Աբեղյանը, որ հավաքեց մեզ` Դաշնակցության կոմիտեի անդամներիս, սկսեց բացատրել Կոստանդին Խատիսյանի ֆրակցիայի առավելությունները և համոզել, որ Շուշիի կոմիտեն դառնա այդ ֆրակցիայի բաժանմունքը։ Խատիսյանական ծրագրի մեջ վառ երևակայություններ շատ կային, բայց ես այժմ մոռացել եմ դրանք։ Հիշողությանս մեջ մնացել է միայն այն, որ այդ մտքերի և հավանականությունների մեջ մեծ տեղ էին գրավում ուժանակային ռումբերը, որոնց պատրաստության համար նա նախագծում էր մի ամբողջ գործարան հիմնել Բուլղարիայում։ Մենք չհակաճառեցինք անգամ։ Ով ուզում է թող ազատի Հայաստանը` մենք հոժարությամբ պատրաստ ենք մեր ամսական տուրքը նրան տալ։ Դրանից ավել գործունեություն մենք նույնիսկ չէինք իմացել և չգիտեինք։
Բայց Խատիսյանի ֆրակցիան շուտով ջուրն ընկավ, և Դաշնակցությունն էր, որ մնաց գործի գլուխ։ Այդ ժամանակ էր, որ այն իրենց ձեռքն էին առնում մի քանի կարող երիտասարդ ուժեր, որոնց մեջ արդեն անուն էին հանել մանավանդ երկուսը՝ Քրիստափոր Միքայելյանն[90] ու Սիմոն Զավարյանը[91]։ Զավարյանը։ Մեր վճարումներն առաջվա պես գնում էին Դաշնակցության կենտրոնական կոմիտեին։ Շուտով նրա կողմից Շուշի եկավ ուսանող Տիգրան Հովհաննիսյանը։ Եկել էր մի մեծ գումար տանելու, և որոշվել էր այսպիսի մի հեքիաթ։ Կազմակերպությունը, իբրև թե, արտասահմանում գնել էր մեծ քանակությամբ զենք, որ նավով ուղարկված էր Պարսից ծոց` այնտեղից, Պարսկաստանի վրայով, Թուրքահայաստան փոխադրելու համար։ Ճանապարհածախսի համար հարկավոր էր մի մեծ գումար։
Այս հեքիաթն, իհարկե, ինքը` Տիգրան Հովհաննիսյանը չէր հնարել, որ այն ժամանակվա մշակական երիտասարդության լավագույն ներկայացուցիչներից էր համարվում։ Բայց որ նա էլ այնքան էր հավատացել այդ հեքիաթին, որ դրա շրջիկ քարոզիչն էր դարձել, հենց ա՛յն է ապացուցում, որ այն ժամանակ մեզանում անվերապահ հավատն էր թագավորում, և քննադատական վերաբերմունքը միանգամայն բացակայում էր։ Ասացե՛ք` ո՞ւմ կարող եք այսօր հավատացնել, թե հնարավորությունների կարգումն է մեծաքանակ զենքերի փոխադրությունը Պարսկաստանի վրայով՝ նույնիսկ գաղտնիքը չպահպանելով, արձակ կերպով։ Ինչքա՞ն ծախս կնստեն հենց միայն փոխադրող քարավանները։
1892թ. Կովկասի հայության կյանքում տեղի ունեցան մի քանի խոշոր դեպքեր։ Մայիսին Էջմիածնում կատարվեց կաթողիկոսական ընտրություն. բոլոր կողմերից (Թուրքիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից) եկած պատգամավորների բոլոր ձայներով ընտրվեց Մկրտիչ արք. Խրիմյանը (Հայրիկ կոչված)։ Սա մի խոշոր ցույց էր սուլթանի դեմ։ Խրիմյանը` Հայոց հարցի հեղինակներից մեկը և Հայաստանի ազատագրության վաղեմի երգիչն ու քարոզիչը, Գում-Գափուի ցույցի հետևանքով աքսորվել էր Երուսաղեմ։ Նրա ընտրությամբ մշակական ուղղությունն իրեն համարում էր իր վաղեմի բաղձանքին հասած, որ 1884 թվին չէր իրականացել Ներսես Վարժապետյանի հրաժարման պատճառով։ Խրիմյանին աքսորից ազատելով և կաթողիկոսական աթոռի վրա նստեցնելով` ստեղծվում էր, ինչպես շարունակում էին կարծել, մի շատ նպաստավոր դրություն` Հայոց հարցը պետությունների հերթական և անհետաձգելի խնդիր դարձնելու համար։ Ուստի կաթողիկոսական ընտրությունը հավասար չափով ուրախացնում էր և երկու հեղափոխական կուսակցություններին։ Դաշնակցականներն այդ ընտրությանը մինչևիսկ գնացել էին Էջմիածին՝ պրոպագանդայի և օտար տեղերից եկած պատգամավորների հետ տեսնվելու ու խորհրդակցելու համար։
Նույն տարին առանձնապես շեշտվեց նաև մի շարք նշանավոր գործիչների մահերով։ Մեռան Գամառ-Քաթիփան, Խորեն Նար-Պեյը[92], Գարեգին Սրվանձտյանցը[93], իսկ տարվա վերջին` նաև Գրիգոր Արծրունին։ Մանավանդ այս վերջին մահը չափազանց խոր տպավորություն թողեց ամբողջ հայության վրա, և դեկտեմբերի 27-ին նրա թաղումը Թիֆլիսում տեղի ունեցավ այնպիսի մի հանդիսավորությամբ, որի նմանը դեռ երբեք չէր տեսել այդ քաղաքը։
Իբրև Շուշիի բարեգործական ընկերության կողմից պատգամավոր` ես էլ ներկա էի այդ թաղմանը։ Դեկտեմբերի 27-ը դարձավ միաժամանակ քաղաքական մի խոշոր ցույց՝ ցարական բյուրոկրատիայի դեմ։ Սահմանված էր, որ թաղման հանդեսը Վանքի եկեղեցուց դուրս գալով` Բարյատինսկայա փողոցով կբարձրանա Գոլովինսկի պրոսպեկտ և Երևանյան հրապարակով կմտնի Միջին փողոցը` դեպի Խոջիվանք գնալու համար։ Թիֆլիսի նահանգապետ Շերվաշիձեն, սակայն, փոփոխություն էր մտցրել այդ երթուղու մեջ` հպատակվելով Կովկասի կառավարչապետ Շերեմետևի[94] ցուցումներին, որ Հայկական դատի և շարժումների թշնամին էր։ Պատճառ բերելով կառավարչապետի հիվանդոտ դրությունը` Շերվաշիձեն անհարմար էր համարել, որ ժողովրդական կուտակումներից բաղկացած սգերթը պալատի առջևով անցնի, ուստի ճանապարհ էր նշանակել Լոռիս-Մելիքյան փողոցը։ Երիտասարդությունը, վրդովվելով այդ կարգադրությունից, որոշեց չհնազանդվել դրան։ Այդ պատճառով, երբ եկեղեցական հանդեսը բարձրանալով Բարյատինսկայա փողոցով` ուզեց մտնել Լոռիս-Մելիքյան փողոցը, հետևից եկող բազմահազար ժողովուրդը նրան սաստիկ հրելով առաջ քշեց` ոտքի տակ տալով բազմաթիվ քաղաքապահ ոստիկանների, և դուրս գալով Գոլովինսկի պրոսպեկտ` այն լցրեց ծայրից ծայր և, անդիմադրելի լավայի պես առաջ շարժվելով, պալատի մոտ և Դվորցովայա փողոցում լռեցրեց հոգևորականության ձայնը՝ երգեր երգելով և «Կեցցե՛ Հայաստան» կանչելով։ Ոստիկանապետը կազակներով թռավ ցույցի տեղը, բայց ուշ էր արդեն, ժողովրդական ծովի հետ արդեն ոչինչ չէր կարելի անել։ Նրան մնաց բավարարվել հանդիսատեսի դերով։
Այս քաղաքական ցույցը շատ խոր տպավորություն թողեց մանավանդ ինձ` գավառից եկած երիտասարդիս վրա։ Շուտով ես ծանոթացա և այն մարդկանց հետ, ովքեր նրա գլխավոր առաջնորդներն էին հանդիսացել։
Թաղումը տևեց շատ երկար։ Ճառախոսների թիվը մեծ էր, բայց ճառերի մեջ շատ քչերն էին աչքի ընկնում իրենց ուժեղ և ինքնատիպ բովանդակությամբ։ Դրանցից մեկն էր Սիմոն Զավարյանի ճառը. համարձակ, հեղափոխական, մանավանդ՝ հակակղերական` ուղղված գերեզմանը շրջապատած բազմաթիվ տերտերների դեմ։
Մութ էր, երբ վերադարձանք Խոջիվանքի գերեզմանատնից։ Մի մեծ խմբով գնացինք բժիշկ Հ. Լոռիս-Մելիքյանի տուն, Վելյամինովսկայա փողոցի ծայրում, ուր պիտի հանգստանայինք ու մի-մի բաժակ թեյ խմեինք։ Բայց կար և մի ավելի հետաքրքրական «օրակարգ»։ Դա այն էր, որ մշակական երիտասարդությունը կամենում էր իր համար շեֆ ընտրել` վախճանված Արծրունու տեղ։ Մեզ հետ էին և Քրիստափոր Միքայելյանն ու Սիմոն Զավարյանը, որոնք արդեն շատ հայտնի էին երիտասարդության մեջ և այդ տարի էին վերադարձել վարչական աքսորից։ Նախքան թեյի նստելը` նրանք երկուսով ինձ տարան պատուհանի մոտ` դահլիճի մի անկյունը, և հետս մտերմական խոսակցություն սկսեցին։ Առաջին անգամ էի տեսնվում նրանց հետ, և հենց առաջին իսկ վայրկյանից հմայված էի նրանց անուշ վարվեցողությամբ ու մտերմական սրտաբացությամբ։ Միքայելյանը մի տիպիկ ռուս նարոդնիկ էր, իսկ Զավարյանի մասին ասում էին, թե սա նույնպես մի ամուր հեղափոխական խառնվածք է, բայց կոսմոպոլիտական լայն հայացքներով, և նոր սովորում է դառնալ հայ հայրենասեր, նույնիսկ ազգայնական[95]։ազգայնական։
Մեր խոսակցությունը միայն Դաշնակցության շուրջն էր պտտվում։ Երկու սրտակիցները, իրենց անփոփոխ սիրուն ժպիտներով զարդարված, ինձ պատմեցին, որ Դաշնակցությունն արդեն վերջնականորեն կազմակերպված է, որ այդ տարի իրենք ունեցել են ընդհանուր ժողով, որն ընդունել և հաստատել է կուսակցության ծրագիրը։ Ամեն խոսքից երևում էր, որ իմ առջև կանգնած երկու ընկերներն էին կազմակերպության հոգին։ Նրանք ինձ բացատրեցին, թե ինչ ուղղությամբ է այժմ գործում Դաշնակցությունը։ Պատրաստվում էին խմբեր՝ Թուրքահայաստան ուղարկելու համար, ձեռք էին բերվում զենքեր և պայթուցիկ նյութեր։ Գլխավոր հենակետ ընտրված էր Պարսկաստանը, ուր արդեն պատրաստություններ էին տեսնվում զինանոցներ և հայդուկային կայաններ կազմակերպելու համար։ Մի խոսքով, երկուսի պատմելով` գործունեությունը եռում էր։ Սակայն զգացվում էր դրամական միջոցների պակասություն։ Շուշիի կոմիտեն ամենաթույլերից մեկն էր, վերջին ժամանակները համարյա բոլորովին գոյության նշաններ ցույց չէր տալիս և հարաբերություններ չէր պահպանում կենտրոնի հետ։ Այդ պատճառով Միքայելանն ու Զավարյանն ինձ խնդրեցին, որ Շուշի վերադառնալուց հետո աշխատեմ նորից կենդանացնել կոմիտեն, և տվեցին ինձ նորահաստատ ծրագիրը։ Ես խոստացա անել ինչ որ հնարավոր է, և մենք իրարից բաժանվեցինք իբրև վաղեմի բարեկամներ։
Նմանությունն ավելի ևս ցայտուն, աչք ծակող դարձնելու համար՝ դաշնակցական ծրագիրն էլ մեջտեղ էր բերում մարքսիզմը՝ ազգայնականությունը և ազգամոլությունը` իր կարմիր քղամիդով զարդարելու համար։ Դա ես ցույց տվի հնչակյան ծրագրի մասին խոսելիս։ Այստեղ ինձ թույլ կտամ նմուշներ բերել դաշնակցական ծրագրից, որ գրված էր թուրքահայ բարբառով։
«Այն ժամանակեն,- կարդում ենք ներածության մեջ,- երբ մարդկությունը մտեր է քաղաքականության[96] ճամբուն մեջ, այն ժամանակեն, երբ նա սկսեր է իր պատմությունն ունենալ, ամեն տեղ և ամեն ժամանակ կտեսնենք իշխողներ և կեղեքվողներ, տանջողներ և տանջվողներ։ Տառապյալներու լացին ու կոծին, աշխատավորին ծանր տնքոցին հետ ամեն տեղե մեր ականջին կհասնին ձրիակեր իշխողներու ցնծալից աղաղակները։ Այսպես եղել է անցյալին մեջ, այսպես է այժմ, սակայն այդպես պիտի չըլլա ապագային մեջ. մենք վստահ ենք ասոր։ Շատ լավ կտեսնենք, թե ինչպես իշխող դասակարգերը միշտ կիյնան ավելի ու ավելի, թե ինչպես աշխատանքը հետզհետե ձեռք կձգե իր իրավունքները, թե ինչպես կեղեքվող տարրը հսկայական քայլերով կմոտենա իր վերջնական հաղթության։ Եվ այդ տարրը կհասնի կատարյալ հաղթության, երբ կվերանան ամեն տեսակ դասակարգեր, երբ աշխատանքի միջոցները և արդյունքը կդառնան աշխատավորին կատարյալ սեփականությունը, երբ մարդոց կառավարության կփոխարինե իրերու կառավարությունը։
Բայց ինչպե՞ս կարելի է հասնել այդ բաղձալի ապագային։
Ահա ճիշտ այս պատճառով մենք ասպարեզ չենք իջեր իբրև այս կամ այն ուտոպիական (մտացածին) վարդապետության պատկանողներ, չենք ձգտեր մտցնել մեր կյանքին մեջ այս կամ այն «դավանությունը»` հանդերձ իր «հանգանակներով», մեր ժողովրդին չենք նկարագրեր այժմ այս կամ այն իդեալական հանրային կազմակերպությունը իր բոլոր մանրամասնություններով։ Մեր ձգտումն է, որ ծրագիրը կենսական ըլլա, մեր աշխատությունը գլխավորապես կենտրոնացած է մեր երկրին ներկա դրության վրա. մեր նպատակն է անողոք և անաչառ քննադատության ենթարկել մեր կյանքին ներկայիս մեջ գոյություն ունեցող պայմանները, մերկացնել բոլոր այն ցավերը, որոնցմե կտանջվի մեր բազմաչարչար ժողովուրդը և, հիմնված ընկերական գիտության դրական օրենքներու վրա, պարզել այդ ցավերուն էական պատճառները և միաժամանակ կատաղի կռիվ մղել այդ ցավերը պատճառող ֆակտորներու (սատարներու) դեմ։ Հիմնված այդ դրական օրենքներուն և երկրին ներկա պայմաններուն վրա` կարծարծենք, կպարզենք այն դրությունը, զոր անհրաժեշտ կհամարենք, որ փոխարինե ներկային»։
Դաշնակցական գաղափարախոսները մեզ հավատացնում են, թե այս ներածությունը կարդացված և ընդունված չի եղել 1892-ի ընդհանուր ժողովում, այլ գրվել է հետո, երբ ընդհանուր ժողովն իր ընտրած հատուկ հանձնաժողովին հանձնարարել է իր ընդունած ծրագրային որոշումների վերջնական խմբագրությունը։ Խմբագրական հանձնաժողովը, գտնելով, որ լավ չէ միմիայն չոր ու ցամաք կազմակերպչական կանոններ դնել ծրագրի մեջ, որոշել է տալ և մի ընդհանուր ներածություն, որի հորինումը հանձնել է իր անդամներից մեկին` մարքսիստ Ստեփան Զորյանին[97] (Ռոստոմ, «Քոթոթ» անվանված), որի մտքի արդյունքն է կազմում ներածությունը։ Մի գործ, որ վերին աստիճանի բնորոշ է նորակազմ հեղափոխական մարմնի համար։ Այստեղ չկա հնչակյան ծրագրի սկզբում դրված «մարքսիստական» հայեցակետը։ Այստեղ «մարքսիզմն» ընդունվում էր քողարկված ձևի տակ, ակնարկների մանվածապատ և մշուշապատ դարձվածքների մեջ։ Պետք է նկատի առնել, որ հնչակյան սոցիալիզմը խրտնեցնում էր շատ շատերին։
Դաշնակցությունը զգուշանում էր բուրժուական հասարակությանը խրտնեցնելուց, քանի որ իր ամբողջ գործունեությունը հիմնում էր հենց այդ հասարակության աջակցության վրա։ Մթնեցնելու, հետք կորցնելու նպատակ ուներ, անշուշտ, և ներածության լեզուն` իբր թե թուրքահայոց բարբառ, որ, սակայն, թուրքահայի ձեռքով չէր գործածված, այլ ռուսահայի[98]։ ռուսահայի։ Բայց միևնույն ժամանակ, չէր կարելի մի ժողովրդական-ազատագրական շարժում ծրագրել քաղաքական հողի վրա` առանց հաղորդելու նրան ռամկավարական և ընկերվարական բովանդակություն։ Ուստի Դաշնակցությունն ստիպված էր կես բերանով ընդունել և սոցիալիզմը։ «Դրոշակի» մեջ նա էլ, Հնչակյան կուսակցության նման սոցիալիզմը հայտարարում էր հեռավոր նպատակ և այնուհետև երկար ժամանակ կա՛մ բոլորովին չէր խոսում, կա՛մ շատ քիչ էր խոսում այդ մասին։
Այսպես, ուրեմն մի երեսով դեպի բուրժուազիա, մյուս երեսով` դեպի սոցիալիզմ։ Այս երկերեսությունը մնաց կազմակերպության ամենագլխավոր հատկանիշը, և այսպես մինչև վերջը։ Դաշնակցության մեջ տեղ ուներ թե՛ նացիոնալիստ-պահպանողական թուրքահայ խմբապետը, և թե՛ սոցիալիստական վարդապետության իբր հարած երիտասարդ ուսանողը։ Ամեն մեկը հավատում էր, թե իր ասվածն է պաշտպանվում Դաշնակցության մեջ։ Ավելացնեմ, սակայն, որ Հնչակյան կուսակցության մեջ էլ դրությունն այս կողմից շատ լավ չէր։ Առհասարակ թուրքահայերը, իբրև արդյունաբերական մի շատ հետամնաց երկրի ժողովուրդ, միշտ էլ խորթ մնացին ընկերվարական շարժումներին, և թուրքահայ դատի համար մղվող պայքարը նկատում էին բացառապես իբրև ազգայնական գործ։ Առաջ ապրելու հնարավորություն գտնել և ապա միայն որոշել, թե ինչպես ապրել։ Այս բանի մեջ իրար հետ համաձայն էին երկու հեղափոխական, իրար հակամարտ կուսակցություններն էլ։
Իմ «խոզեյիններն» էին մի քանի հարուստ շուշեցի երիտասարդներ, որոնք մինչև այդ իմ ընկերներն էին և Բաքվում ընկերովի տպարան էին բացել։ Ինձ նշանակել էին կառավարիչ, որպեսզի դրանով թե՛ ինձ հնարավորություն տային ավելի լայն չափերով գրականությամբ պարապելու և թե՛ առհասարակ Բաքուն հայ գրական մի կենտրոն դարձնեին։ Այս պետքն զգացվում էր վաղուց։ Նավթային մայրաքաղաքի մեջ հայկական կապիտալն արդեն շատ խոշոր ու ծավալուն կուտակումներ էր արել, հետևաբար այն ժամանակվա հասարակարգի օրենքների համեմատ, պետք կլիներ սպասել, թե նյութական բավականաչափ միջոցներ կլինեն մի գրական-հրատարակչական գործունեություն արդյունավորելու համար։
Գնում էի մեծ ու վառ հույսերով, բայց տեսա մի դժոխք, որը, սակայն, բարի ցանկություններով էր սալահատակած։ Ամբողջովին մի անասնական-եսամոլ կյանք, մի հսկայական կեր ու խում, որի մեջ ծիծաղ էին հարուցում բոլոր մտքերը հայ մտավորական արժեքների մասին։ Հասարակական հարցերով և մասնավորապես հայ կյանքի հարցերով կամ, ինչպես ասում էին այն ժամանակ, «ազգասիրությամբ» պարապում էին մի խումբ վարժապետներ և սակավաթիվ ինտելիգենտներ, որոնք կապիտալիստական կատաղի վլվլուկների մեջ իրենց համար մի անկյուն էին առանձնացրել, ուր արդեն մեղք էլ էր համարվում շարունակ շահից, եկամուտից, մուրհակից ու ֆոնտանից[99] խոսելը։ Ես պարզապես գնում էի այդ անվարտիք իդեալիստների խումբը մեկով ավելացնելու։
Ամենից շատ առօրյա, ամենից շատ հուզող հոգսն այդ խմբի մեջ, իհարկե, Հայոց հարցն էր։ Դաշնակցությունը խոր արմատներ էր ձգել նավթային մթնոլորտի մեջ։ Հնչակյանություն ես համարյա բոլորովին չնկատեցի։ Մինչդեռ, եթե ճիշտ լիներ այդ կազմակերպության մարքսիստական հիմնաքարը, նա էլ, ուրեմն, պիտի աչքի ընկնող դիրք և նշանակություն ստացած լիներ ապշերոնյան արդյունագործական աշխարհում, ուր հայ բանվորությունն արդեն հազարներով էր հաշվվում։ Պետք է ասեմ, որ զուտ բանվորական կուսակցություն այն ժամանակ գոյություն չուներ Ռուսաստանի և ոչ մի կողմում։ Բաքվի բանվորության մեջ պրոլետարական դասակարգային գիտակցություն դեռ չկար, ուստի նրա խորքերի մեջ հեշտությամբ էին թափանցում ազգայնական գաղափարները։ Գործողը, հեղինակություն ստացողը Դաշնակցությունն էր։ Մի քանի անգամ հրավիրվեցի տեղական կոմիտեի նիստերին և տեսա, որ այդ հիմնարկությունն էլ լոկ դրամական հանգամանք ուներ, նույնպես իր ամսավճարները հասցնում էր Թիֆլիսի կենտրոնին, որ և այսպիսով մնում էր Թուրքահայաստանում տեղի ունեցող հայդուկային շարժումների միակ իրական կարգադրիչը։
Կոմիտեի անդամներից մեկը` Ներսես Դավթյանը, Բալախանի[100] և այլ բանվորական վայրերի ներկայացուցիչն էր, որ զեկուցում էր տալիս բանվորական կազմակերպությունների մասին և կապում նրանց կոմիտեի հետ։ Այս կազմակերպությունները, որքան հիշում եմ, ոչ շատ բազմաթիվ էին և ոչ էլ շատ խոշոր զանգվածներ էին պարունակում իրենց մեջ։ Սա երևում էր հենց այն գումարներից, որ Դավթյանն ամեն ամիս մտցնում էր կոմիտեի դրամարկղը` իբրև բանվորական վճարներ։ Այդ տուրքն, այո՛, մեծ չէր։ Հայդուկային հեղափոխության գաղափարն ամենից ավելի լավ նավթահանքերի և նավթային գործարանների բանվորության մեջ էր պատվաստվում. և այստեղից` այս խավերից դուրս եկան շատ ու շատ այնպիսի աշխատավորներ, որոնք իրենց արյունով ողողեցին Թուրքահայաստանի լեռներն ու դաշտերը` թե՛ իբրև անվանի, թե՛ միանգամայն անհայտ մնացած հերոսներ։
Բայց չի կարելի ասել, թե Բաքվի կոմիտեն, բացի ամսավճար հավաքելուց, ոչինչ չէր անում։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել այնպիսի նիստերի, ուր անկախ գործունեության ծրագրեր էլ էին առաջարկվում։ Այդպիսին էին, օրինակ, ինժեներ Կոստանդին Խատիսյանի զեկուցումները։ Նրան տրված էր խոսելու գեղեցիկ ընդունակություն։ Եվ նա պերճորեն ապացուցում էր, թե կռիվը Թուրքահայաստանի համար կարելի է դարձնել հաղթական և վճռական միայն այն դեպքում, երբ կիրագործվի իր ծրագիրը, որ էր` Սալմաստում մի ամբողջ լաբորատորիա ստեղծելը` զենքեր և պայթուցիկ նյութեր պատրաստելու համար։ Իբրև մասնագետ, նա կարդում էր ամբողջ տեխնիկական նախագծեր, նախահաշիվներ և այլն, ջերմորեն ապացուցում էր, թե իր առաջարկներն ուտոպիա, ցնորքներ չեն, այլ կարող են հեշտությամբ գլուխ գալ, եթե մի 25-30 հազար ռուբլի դրամագլուխ գտնվի։
Եթե գտնվի… Բայց որտեղի՞ց գտնվեր։ Բաքուն, մի անսպառ ոսկեհանք էր Մանթաշյանների[101], Ղուկասյանների և նրանց նման շատերի համար, բայց մի անպտուղ ու անջրդի անապատ էր այն գործի համար, որ առաջ էր տարվում Բալախանի, Սև Քաղաքի[102] հալումաշ բանվորների գրոշներով։ Խատիսյանի այս ձեռնարկությունն էլ գլուխ չեկավ։ Եվ նա ինքն էլ շուտով դարձավ գործարանատեր, խրվեց շահագործման և հարստացման հոգսերի մեջ ու բոլորովին մոռացավ Սալմաստն էլ, Խոյն էլ, Վանն էլ…
1892-1893թթ. հայդուկային-դավադրական հեղափոխության առաքյալները գործում էին Թուրքիայի ասիական նահանգների գրեթե բոլոր հայաբնակ վայրերում` սկսած Կիլիկիայից մինչև Ուրմիա լիճը։ Այս ամբողջ տարածությունը մի լռիկ համաձայնությամբ բաժանվել էր այսպես` Հնչակյան կուսակցությունն իր կարգադրության տակ էր առել ամբողջ արևմտյան մասը, Փոքր Ասիայի կողմերը, իսկ արևելյան մասերում գործում էին թե՛ դաշնակցական և թե՛ տեղային անկախ հայդուկային խմբերը, որոնք մանր կռիվներ էին անում գլխավորապես քրդերի դեմ։ Թե՛ բովանդակությամբ և թե՛ ընդարձակությամբ հնչակյանների գործունեությունն էր հարուստը։ 1893-ին հնչակյանները, կարծեք թե, գտել էին գործողությունների ավելի ուղիղ ճանապարհ։ Նրանք փորձում էին մտցնել հայկական շարժումն ընդհանուր օսմանյան պետականության հունի մեջ` ազատագրական գաղափարը պատվաստելով նաև մահմեդական կեղեքվող տարրերին։ Սակայն այս խելացի փորձը տարվում էր վերին աստիճանի անշնորհք կերպով։
Այս ահեղ հանգամանքը հայ հեղափոխական կյանքի կողմից արժանավոր գնահատության չարժանացավ։ Կարծեք, քրդերի կազմակերպումը կարևոր նշանակություն ունեցող երևույթ չէր և այն կարելի էր արհամարհել։ Այդպես էլ արեցին։ Արհամարհեցին։ Աբդուլ-Համիդն ուներ իր ձեռքում հայերի համատարած ջարդերի համար պատրաստված մի շատ լավ միջոց։ Սակայն նա իսկույն ջարդի հրաման չարեց։ Սպասեց, որ հայերն իրենք առիթ տան։
Եվ երկար չսպասեց։ Նույն 1892-ի աշնանը Անգլիայում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ։ Հաղթությունը տարավ ազատական կուսակցությունը, և կառավարության գլուխ անցավ Գլադստոնը, որ պառլամենտում հերոսական պայքար սկսեց Իռլանդիային ինքնավարություն տալու համար։ Այդ ազատական պայքարը պիտի թևավորեր և հայ հեղափոխականներին` ավելի ևս բորբոքելով նրանց եվրոպապաշտությունը։ Բայց Գլադստոնը ծերության պատճառով չկարողացավ մինչև վերջ տանել իր պայքարը և 1893-ի սկզբներին հրաժարական տվեց` իր տեղը տալով ազատամիտ կուսակցության մյուս լիդերին` լորդ Ռոզբերիին[103], որ շարունակեց կռիվն անգլիական պահպանողականների և կալվածատեր լորդերի դեմ։ Գլադստոնի հիվանդանալն, ուրեմն, ոչինչ չէր փոփոխում Անգլիայի ազատասեր տրամադրության մեջ. Հայոց հարցը պետք էր նորից կենդանացնել և լուծելու համար հանձնել անգլիական ազատամիտ կառավարությանը։
Հնչակյան կուսակցությունն այս նպատակով մի ապստամբություն պատրաստեց Սասունի լեռներում, ուր ամիսներ ի վեր այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում Համբարձում Պոյաճյանը (Մուրադ[104])։ Արդեն 1893-ի ամռանը հաճախացան ընդհարումները հայերի և քրդերի միջև։ Իսկ 1894-ի ամռանը հայերը, մերժելով կառավարությանը հարկեր տալ, բացարձակ ապստամբություն հարուցեցին։ Աբդուլ-Համիդի կարգադրությամբ այստեղ շտապեց Չորրորդ բանակը` Զեքի-փաշայի հրամանատարությամբ։ Սուլթանական հրաման է` ոչինչ և ոչ ոքի չխնայել։ Եվ Սասունի լեռներում սարսափները կուտակվեցին սարսափների վրա։ 27 հայ գյուղեր կործանված են. ազգաբնակչությունը, որի թիվը ոմանք հասցնում են մինչև 10 հազարի, սրի է քաշված։ Լեռնային ժողովուրդն իր այս խիզախ գործը լցրեց իր հերոսություններով և անձնազոհության սքանչելի օրինակներով։ Եվրոպայի համար, այսպիսով հարուստ նյութ էր պատրաստված միջամտելու և գործելու համար։
Սասունի կոտորածի մանրամասնությունները բավական ուշ հասան քաղաքակիրթ կոչված աշխարհին։ Բայց պետք է խոստովանել, որ կոտորածի թողած տպավորությունը շատ ուժեղ էր։ Բուրժուական մամուլը ծայրեծայր լիքն էր տեղեկություններով, հոդվածներով։ Միտինգներ կազմել սկսեցին, զառամյալ Գլադստոնը հրապարակ իջավ` նորից և նորից Թուրքիային հարվածելու, անիծելու համար։ Անգլիան գլուխ էր կանգնում մի շարժման, որ, թվում էր, համաեվրոպական բնույթ պիտի ստանար։ Իսկ հայ ժողովրդի ղեկավար շրջանների վրա (ես այս էլ պարտավոր եմ վկայել) Սասունի արյունոտ սպանդանոցը միայն տխուր ազդեցություն չէ, որ ունեցավ։ Տխրության հետ նկատելի էր և մի տեսակ զսպված գոհունակություն։ Ամեն մեկը, կարծեք, կրկնում էր Գամառ-Քաթիպայի թունոտ խոսքերը՝ «Փառք Աստծո, հայի արյուն ալ ոթեցավ»։ Այս անգամ արդեն թուրքահայ ժողովրդական դժբախտությունը չափազանց մեծ է, որպեսզի կարելի լինի նրան մոռանալ և արհամարհել։
Սասունի ապստամբությունը դառնում էր ազգային պանծալի գործ, որ նախանձ էր պատճառում Դաշնակցությանը։ Ես լսել եմ իմ ականջներով, որ դաշնակցականներն իրենց կուսակցությանն էին վերագրում Սասունի ապստամբությունը և նույնիսկ հավատացնում էին, թե Սասունի գլխավոր հերոս Մուրադը հնչակյան չէ, այլ դաշնակցական է։ Այս վեճը նույնիսկ մամուլի մեջ էլ մտավ։ Դաշնակցականները չէին ուզում զրկվել Հայոց հարցի լուծման պատվից։ Նրանց նախաձեռնությամբ 1895-ի ձմռանը Թիֆլիսի հայ հասարակության կողմից մի քանի ներկայացուցիչ ուղարկվեց Էջմիածին` խնդրելու համար Խրիմյան կաթողիկոսին, որ նա գնա Պետերբուրգ, ներկայանա Նիկոլայ ցարին[105] և խնդրի նրան` միջամտել Հայոց հարցի մեջ։ Մի այդպիսի պատվիրակություն էլ Բաքվից պիտի գնար, և մի ժողովում էլ ես պատվիրակ ընտրվեցի, բայց հրաժարվեցի այդպիսի մի պաշտոն ստանձնելուց։
Բոլոր հանգամանքներն այնպես էին ցույց տալիս, թե հայկական եվրոպապաշտությունն ամենևին սխալված չի եղել։ Փրկարար միջամտությունը, վերջապես, իրագործված էր երևում Սասունի խեղճ ժողովրդի տված 10 հազար զոհերի գնով։ Ռոզբերիի մինիստրությանը[106] հաջողվել էր համաձայնություն կայացնել Ռուսաստանի և նրա նոր դաշնակից Ֆրանսիայի հետ։ Այս երեք պետությունների հյուպատոսները հավաքվեցին Մուշ քաղաքում՝ Սասունի կոտորածի հանգամանքները քննելու համար։ Ակնառու էր այն հանգամանքը, որ եռյակ նիզակակցության պետությունները` Գերմանիա, Ավստրիա և Իտալիա, չէին մասնակցում այս միջամտությանը։ Արևելքի գործերին լավածանոթ քաղաքագետների համար այս մի անսխալ նշան էր, թե Գերմանիան իր դաշնակիցներով պատրաստվում էր օգտվել այն անախորժ տպավորությունից, որ պիտի գործեր սուլթանի վրա երեք պետությունների միջամտությունը։ Գերմանական իմպերիալիզմի համար միանգամայն հասունացել էր ասիական Թուրքիայի նման մի արդյունավետ ու արգասաբեր երկիրը գաղութացնելու ծրագիրը։
Բաղդադի երկաթուղին[107] արդեն այն մեծ շարժիչն էր, որ հավաքում և սպառազինում էր գերման ֆինանսական կապիտալը։ Այն Աբդուլ-Համիդի հետ բարեկամություն էր պահանջում, և Վիլհելմը[108] ստրուկի հնազանդությամբ կատարում էր ամենակատաղի այդ տիրոջ հրամանները։ Եվ պարզ էր, որ իր թիկունքում ունենալով աշխարհի ամենախոշոր միլիտարիստական պետությանը` սուլթանը բոլորովին առիթ չէր ունենա առանձին երկյուղ զգալու Անգլիայի և նրա հետ համաձայնության եկած Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջ։ Սա նշանակում էր, թե այս եռապետյան համաձայնությունը խախուտ է, արհեստական և առաջին հարմար րոպեին պիտի պայթի։
Քաղաքական ետնաբեմում թաքնված այս իրողությունը նկատելի չէր հանդիսատեսներին, ուստի թվում էր, թե երեք պետությունների միջամտությունը շատ ամուր է և կլինի միանգամայն արգասավոր։ Եվ այս լավատեսությունը շատ հեղինակավոր էր դառնում հանգամանքների բերումով։ Սասունի հյուպատոսական հանձնաժողովը, չնայած թուրք կառավարության գործադրած բոլոր ջանք ու հնարքներին, ապացուցեց այդ կառավարության մեղավորությունը, կատարված մեծամեծ խժդժությունները։ Երեք կառավարությունները Կ.Պոլսի իրենց դեսպաններին հրամանագրում էին` միասին մշակել ռեֆորմների ծրագիր և առաջարկել սուլթանին, որ հաստատի այն և գործադրի հայաբնակ վեց նահանգներում։ Դեսպանների մշակած ծրագիրը թուրքաց կառավարությանը հանձնվեց 1895-ի մայիսին, և այս պատճառով այն ստացավ Մայիսյան ռեֆորմներ[109] անունը։ Այդ թուղթն անհուն հրճվանքի առարկա դարձավ հայ ազգասիրության համար։ Վերջապե՜ս։ Վախճան էին ստանում թուրքահայ աշխատավոր ժողովրդի դարավոր տառապանքները։ Մարդիկ իրար շնորհավորում էին, իրար հետ համբուրվում։
Մայիսյան ռեֆորմները բավական համեստ վարչական մի ինքնավարություն էին ներկայացնում, որի բոլոր հոդվածները վերցված էին Թուրքիայում գոյություն ունեցող օրենքներից, այնպես որ, հայերի համար իսկապես որևէ նոր, աննախընթաց դրություն, նոր իրավական կարգ չէր ստեղծվում։ Հեռու լինելով անջատական հնարավորություններ ստեղծելու կարելիությունից, դրանք իսկապես կարող էին վերանորոգման և վերածնության կոչել ոչ միայն հայերին, այլև նրանց հետ ապրող քրդերին և թուրքերին, որովհետև այս ազգային փոքրամասնությունների իրավունքները լիովին ընդունված էին, այնպես որ կիսավայրենի քուրդը պիտի նստեր հայի հետ գավառական և նահանգական ժողովներում ու պիտի վճիռ տար կրթական և կուլտուրական բարձր շահերին նվիրված հիմնարկությունների մասին։
Բայց և այնպես, թուրք կառավարությունը, հավատարիմ մնալով իր վաղեմի սովորությանը, գործադրում էր ձգձգումների քաղաքականությունը, մինչև որ թուլանար ու եղծվեր պետությունների համաձայնությունը։ Նրա այս ակնկալությունը հետզհետե սկսում էր իրականանալ։ Ռուսաստանը, արտաքին գործերի մինիստր Լոբանով-Ռոստովսկու[110] ղեկավարությամբ, նահանջի ճանապարհներ էր որոնում։ Խրիմյան կաթողիկոսին, որ ճանապարհվել էր Պետերբուրգ, հարկադրեցին երկար սպասել Նոր Նախիջևանում, մինչև որ ցարը բարեհաճեց ընդունել նրան։ Այսպես էր արվում, որպեսզի թուրքաց սուլթանը համոզվի, թե այդ ճանապարհորդությունը քաղաքական նշանակություն չունի և կապված չէ հայերի կոտորածի հետ։ Ցարական բյուրոկրատներին, բացի դրանից, վրդովեցնում էր այն ագիտացիան, որ թուրքահայերի օգտին Անգլիայում մղում էր Ռուսաստանի հայությունը։ Թիֆլիսի հայերը ուղերձներ և ընծաներ էին ուղարկում Գլադստոնին, մինչդեռ ոչ մի դիմում չէին անում ռուս կառավարությանը։
Սասունից Թիֆլիս բերվեց Անուշ անունով մի կին, որն ուղարկվեց Լոնդոն և, ի ցույց հանվելու համար, նստեցվեց Գլադստոնի կողքին` իբրև կենդանի պատկեր` իր լուռ ու մունջ վկայությամբ հաստատելու մեծ ծերունու ասածները։ Խրիմյան կաթողիկոսը ձեռնունայն վերադաձավ Պետերբուրգից, իսկ Լոբանով-Ռոստովսկին, որ դիվանագետի մի քանի կեղծ ժպիտներ էր նվիրել նրան, իր քաղաքականության նշանաբանը դարձրեց` «Հայաստանն առանց հայերի»։ Մարդակեր ցարիզմին Հայաստանի հողը հարկավոր էր, շատ հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր։ Այսպես էր մի բռնակալի կամ նրա ստրուկ պնակալեզի քմահաճույքը, որից ամբողջ ժողովուրդներ էին ոչնչանում, անհետ կորչում։
Սա շատ պարզ ցույց էր տալիս, որ արտաքին հրահասուն ջերմության տակ իբրև իրական հիմք փռված էր վաճառականի որոշ հաշիվների սառցակույտը։ Թե՛ 1880-ին` Գլադստոնի ժամանակ, և թե՛ 15 տարի անցած՝ Ռոզբերիի ու Սոլսբերիի ժամանակ Անգլիայի ցավն ու հոգսն ասիական Թուրքիայի խորքերում տանջանքների մեջ գալարվող մի բուռ ժողովուրդը չէր, այլ միշտ միևնույն, կյանքի և մահվան նշանակություն ունեցող հարցը` Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսում։ Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ այժմ, Հայոց հարցը անգլիական ազատամիտների և պահպանողականների ձեռքով շահագործվում էր իբրև միջոց սուլթանին ստիպելու, վախեցնելու և այդպիսով նրանից նոր զիջումներ ստանալու Եգիպտոսի վերաբերմամբ։ Տարբերվում էին միայն շահագործման միջոցները։ 1880թ. հայ ժողովուրդը դեռ ապրում էր, թեև տանջանքներով։ Իսկ 1894-1895-ին նա այլևս ապրող ժողովուրդ չէր, այլ մորթվող։ Եվ նրա լճացած արյունն էր, որ չափով-կշռով կանոնավորապես վաճառվում էր Կ.Պոլսում, Պետերբուրգում, Բեռլինում, Լոնդոնում ու Փարիզում։
Իսկ հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը։ 1895-ի ամբողջ ամառն անցավ անհայտության մեջ։ Չգիտեին` պիտի ընդունի՞ սուլթանը Մայիսյան ռեֆորմները, թե՞ ոչ։ Գրագրությունները դեսպանների և թուրքաց կառավարության միջև դեռ չէին վերջացել։ Եվ ահա Հնչակյան կուսակցությունը կորցնում է իր համբերությունը։ Նա չափազանց անթույլատրելի գտավ սուլթանի դանդաղկոտությունը և որոշեց ստիպել նրան, որ շուտ ստորագրի ռեֆորմները։ Չէր մոռացվել անցյալի փառքը. հինգ տարի առաջ Գում-Գափուի ցույցն էր, այժմ` 1890-ի հուլիսյան օրերին մի ուրիշ ցույց պիտի լիներ։ Հիշում եմ տարիներ հետո տեղի ունեցած մի լրագրական վեճ` թուրքահայ հայտնի գրող Լևոն Բաշալյանի և հնչակյան հին հեղափոխական Ռ[ուբեն] Խանազատի[111] մեջ այն դերի մասին, որ ռուսահայերը կատարել են վերջին տասնամյակների ընթացքում թուրքահայերի ճակատագրի մեջ։ Այդտեղից ես իմացա, որ հնչակյան այս երկրորդ պոլսական ցույցը ծրագրել էին գլխավորապես ռուսահայերը, որոնք միաժամանակ հոգ էին տարել, որ իրենք խառնված չլինեն ցույցի մեջ և չվնասվեն։ Բաշալյանն ասում էր, որ ցույցը կազմակերպելու համար Կ.Պոլիս գնաց Խանազատը։ Ամեն ինչ որոշվեց, նշանակվեց ցույցը սկսելու օրն ու ժամը։ Բայց դրա նախօրյակին, Խանազատն անհետացավ Կ.Պոլսից` թողնելով, որ թուրքահայերը պատասխան տան իր հղացած գործի համար։
Եվ այդ պատասխանը զարհուրելի եղավ։
Ցույցը տեղի ունեցավ 1895-ի սեպտեմբերի վերջին օրը։ Այն պիտի սկսվեր դարձյալ Գում-Գափուի պատրիարքական եկեղեցուց։ Որոշված էր, որ այն խաղաղ, անզեն լինի։ Բազմությունը պիտի եկեղեցուց գնար Բ.Դուռը և այնտեղ պիտի ուղերձ տար, որի մեջ պահանջվեր անհապաղ ընդունել և վավերացնել երեք պետությունների մշակած ռեֆորմները։ Ցույցն այս անգամ ստանալու էր «Բաբը-Ալիի ցույց» անունը։ Անգլիական պաշտոնական հաղորդագրությունների մեջ նա որակված է «Հիմար ցույց» անունով։ Պատրիարք Իզմիրլյանն[112], ինչպես ասված է այդ հաղորդագրությունների մեջ, հնչակյաններին երկար համոզել էր ցույց չանել, հավատացրել էր, թե ռեֆորմների գործն ապահովված է, և երեք պետությունները թույլ չեն տա, որ սուլթանի համառությունը հաղթանակի։ Պետք էր միայն սպասել մի քիչ էլ։ Սակայն հնչակյանները խիստ կերպով մերժեցին այդ զգաստացնող առաջարկությունը։ «Շատ ենք սպասել»` աղաղակեցին նրանք ցասկոտ հեգնությամբ։ Եվ գնացին։ Թուրք ոստիկանությունը կտրեց ցուցարարների ճանապարհը։ Եվ այն ժամանակ «անզեն» հայտարարված ցույցը դիմադրության դիմեց։ Լսվեցին ատրճանակների կրակոցներ։ Ոստիկանությունը և զորքերը կրակ բաց արին։
Բայց այս բոլորը դեռ նորություն չէր։ Նորությունն այն էր, որ այս կռիվը դարձավ ազդանշան մի վաղօրոք պատրաստված և ծրագրված ընդհանուր արյունահեղության։ Գում-Գափուի ցույցն ավանդությունների կարգն էր անցել։ Այժմ Աբդուլ-Համիդը հեղափոխականներին չէր միայն պատժում, այլ անխտիր բոլոր հայերին։ Եվ Կ.Պոլսում, դեսպանների քթի տակ տեղի ունեցավ մի կազմակերպված կոտորած։ Հայաբնակ թաղերը լցվեցին սարսափներով, և ազգաբնակչությունը խելագարված դես ու դեն փախավ։
Սա մի արյունոտ նախատոնակ էր այն քստմնելի, պատմության մեջ շնականության (ցինիզմի) կողմից իր նմանը չունեցող մի զավեշտի, որ եվրոպական մեծ պետությունների աշխատակցությամբ արյունռուշտ սուլթանիզմը գալիս էր քաղաքակիրթ կոչված մարդկության առաջ խաղալու։ Կ.Պոլսի այդ արյունոտ օրերին էր, որ Աբդուլ-Համիդը վավերացրեց Մայիսյան ռեֆորմները և դրանց իրագործումը գավառներում հանձնարարեց Շաքիր-փաշային։ Փաշան ճանապարհվեց ասիական նահանգները և ամեն տեղ մտցրեց ռեֆորմները, այսինքն` հայերի զանգվածային կոտորածներ սարքեց։ Կանոնավոր կազմակերպված մի ոճիր, որ սուլթանական հրամանով գնում էր զբոսնելու հայաբնակ գավառներում և նրանց բոլոր անկյուններն արյունով լցնելու։ Այսպիսով կոտորածները Կ.Պոլսից անցան Տրապիզոն, այնտեղից Էրզրում և երկրի խորքերը, մինչև իսկ Փոքր Ասիայի քաղաքներն ու գյուղերը։
Երեք դեսպանները, սուլթանից ստանալով իրենց մշակած ռեֆորմների վավերացումը, իրենց գործը վերջացած համարեցին։ Համաձայնություն այլևս չմնաց։ Ցարական կառավարությունն այլևս ավելորդ էր համարում թզենու տերևով ծածկել իր լպիրշ մերկությունը։ Մինչ այդ նա սուլթանին ծածուկ խրախուսել էր դիմադրել Անգլիայի պահանջներին Հայկական հարցի մեջ, իսկ այժմ խրախուսում էր նրան կոտորել հայերին։ Ռուս հրապարակախոսներից մեկը (Ամֆիտեատրով[113]) այս մասին գրած ունի բացարձակորեն։ Նա գրում էր, թե ռուսաց դեսպան Նելիդովը շարունակ ասելիս է եղել Աբդուլ-Համիդին «Massacrez, Majeste, Massacrez»[114]։ Massacrez»։ Այս բացարձակ մեղադրանքը չեն հերքել ո՛չ Նելիդովը, ո՛չ Նիկոլայի կառավարությունը։ Նույնիսկ եթե հերքեին էլ, դարձյալ կմնային բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են ցարի և սուլթանի գործակցությունը 1895-1896 թվերի կոտորածների մեջ, որոնց զոհ գնացին մոտ 300 հազար հայեր։
Գլադստոնն իր հրապարակային ճառերի մեջ Աբդուլ-Համիդին անվանեց մարդասպան, բայց ավելացրեց, թե նրանից պակաս չէ ռուսաց ցարը, որ իր երիտասարդության հասակն արատավորեց հայ ժողովրդի արյան գետերով։ 1895-ին, մինչ Թուրքահայաստանն արյունողող էր լինում, Կովկասի ռուսական բանտերը լցվում էին հայ մտավորականությամբ. խուզարկվում էին տները, կալանավորվում էին դաշնակցականներն էլ, հնչակյաններն էլ։ Բայց դաշնակցականներին համեմատաբար մեղմ էին վերաբերվում, որովհետև նրանք դեռ խոշոր հեղափոխական գործեր չէին կատարել և բացի դրանից՝ հնչակյանների նման սոցիալիստներ չէին համարվում։ Խիստ պատիժների ենթարկվեցին մասնավորապես հնչակյանները։ Նրանց մեղադրում էին, թե նրանք ապստամբություն են տարածում Ռուսաստանին բարեկամ պետության մեջ։ Այսպիսով, Թիֆլիսից Ռուսաստան աքսորվեցին այնպիսի «վտանգավոր հեղափոխական սոցիալիստներ», ինչպիսիք էին Շիրվանզադեն, Ղազարոս Աղայանը, Սև Սանդրոն և ուրիշները։
Բայց ի՞նչ ստացավ «աստծո օծյալը»։ Լոբանով-Ռոստովսկին հայոց ծերունի կղերապետին պատասխանեց, թե Թուրքիայում հայերն են, որ ապստամբում են սուլթանի դեմ և հարձակումներ գործում թուրք ժողովրդի վրա, որ և ստիպված է ինքն իրեն պաշտպանել։ Եվ ցարի անարգ ծառան խորհուրդ էր տալիս, որ կաթողիկոսն իբրև հոգևոր պետ` թղթեր ուղարկի Թուրքիայի հայերին, խրատի, որ նրանք խելոք կենան, հնազանդվեն թուրքական իշխանությանը։ Որպեսզի շեշտված լինի ցարա-սուլթանական սրտակցությունն այն ահռելի ոճիրների մեջ, որոնք այդ իսկ րոպեին ցնցում էին ամբողջ քաղաքակիրթ մարդկությունը, ես պիտի ասեմ, որ միաժամանակ ճիշտ միևնույն բովանդակությամբ պահանջ ստանում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքը թուրքական կառավարությունից։
Այսպիսին էր Ռուսաստանը` մի արյունռուշտ բռնակալություն, որ երբեք հաշիվ ու համար չի տվել իր արած գազանությունների վերաբերմամբ։ Նրա դաշնակիցն էր հանրապետական Ֆրանսիան, որ այդ ժամանակ կամավորապես ինքն իրեն լակեյ էր գրել ցարական սպասին և հոգով-մտքով տարված ցարականությունը շոյելու, իր սրտին կպցնելու, իր միլիարդներով, իր պերճանքներով հմայելու ու այդ կերպով դաշնակցությունը ամուր պահելու մտքով` ենթարկվում էր Լոբանով-Ռոստովսկու կամքին ու ցուցմունքներին, մանավանդ որ ինքն էլ շատ հաշիվներ ուներ Թուրքիայի մեջ և մանավանդ Եգիպտոսում, ուր նրա առջև մրցակցի դերում ժայռացած էր Անգլիան։ Ֆրանսիական արտաքին գործերի մինիստր Հանոտոն[115] այնքան ջերմեռանդ թուրքասիրություն էր ցույց տալիս, որ այն սարսափելի ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը զզվանք էր արտահայտում մինչև գլուխը հայի արյան մեջ թաղված Աբդուլ-Համիդի վերաբերմամբ, նա` այդ լուսավորյալ ֆրանկը, այժմ ֆրանսիական ակադեմիայի անդամ, ընդունեց սուլթանի ուղարկած շքանշանը և ֆրանսիական մամուլի մի մասից ստացավ «Հանոտո-փաշա» հեգնական հորջորջումը։
Մնում էր Անգլիան։ Նրա վրա էր ամբողջ հայությունը դրել իր հույսը։ Լորդ Սոլսբերին գործում էր եռանդով, անվերապահորեն հօգուտ հայերի և ընդդեմ սուլթան Համիդի։ Երևույթներն այնքան պարզ ու պերճախոս էին, որ առաջին նվագներում ներելի էր նույնիսկ հավատալն ու խաբվելը։ Բոլորովին զարմանալի չէ, որ հավատում էին ամենքը և ամենից շատ, իհարկե, հայ հեղափոխական կազմակերպությունները, որոնք փառավորապես ապացուցված էին համարում իրենց ծրագրային կենտրոնական միտքը` հայկական հալածանքների ու կոտորածների միջոցով առաջ բերել եվրոպական միջամտություն։ Թեև այդ միջամտության հետևանքով Թուրքաhայաստանը սպանդանոցի էր փոխարկվել և ամայացել. բայց և այնպես, հայ հեղափոխականները պատրաստ էին դեռ ուրիշ մնացորդներ էլ զոհել եվրոպական սկսված միջամտությունը կայուն և գործուն դրության մեջ պահելու համար։
1895-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ հայկական կոտորածները նոր էին սկսում ընդհանրանալ վեց դժբախտ վիլայեթներում, բախտն ինձ հաջողեցնում էր ազատվել Բաքվի դժոխք մթնոլորտից, որի մեջ ես ապրել էի երկու և կես տարի` իբրև խորթ ու օտար մի մարդ, իբրև ակամա պանդուխտ` երկնքի այցելության սպասող։ Ոչինչ չէի կարողանում անել այդ չար ու անհոգի երկրում, ոչինչ այնպիսի բան, որ բավարարություն տար իմ հոգեկան պահանջներին։ Գրական աշխատանքը մի կողմ էի նետել, օր ու գիշեր նվիրված էի «Արոր» տպարանին, որ դարձել էր մի խոշոր հիմնարկություն իմ «խոզեինների» համար։ Աշխատանք անելու պահանջով մտրակված` ես կազմում էի օրացույցներ, որոնք սկսել էին արդեն լույս տեսնել և լավ տարածում էին գտնում։
Այսպիսի դրության մեջ ինձ համար երկնքի իսկական «այցելություն» էր «Մշակ» լրագրի հրատարակիչ, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու[116] նամակը, որն առաջարկում էր ինձ մշտական աշխատակցի, խմբագրական քարտուղարի և էքսպեդիտորի[117] պաշտոն` 1000 ռուբլի տարեկան ռոճիկով։ Իմ «խոզեինները» դրանից մի քիչ ավել էին տալիս, բայց ես թողեցի ամեն ինչ, շտապեցի Թիֆլիս, ուր ոչ միայն գրական կյանքն էր խտացած, այլև, եթե կարելի է այսպես ասել, կերտվում էր հայոց ժամանակակից պատմությունը։ Ես մտա այն ժամանակվա գործող երիտասարդության շրջանները, ծանոթացա քաղաքական և հեղափոխական տրամադրություններին։
Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ և լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը։ Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը` Է. Ակնունի[118] կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր և իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեև «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները և ամենից շատ` Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «Новое обозрение»[119] թերթի սրբագրիչն էր և շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ։ Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին։ Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի և այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…
– Կոտորել տալ 100, 200 և ավելի հազար մարդ` լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր,- բացականչում էր Մալումյանը տաքացած,- այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք` խնդրեմ…
Միևնույն հայացքին էին և խմբագիրը` Ալեքսանդր Քալանթարը[120] և մյուս գլխավոր աշխատակիցը` Հովհ. Տեր-Մարկոսյանը։
Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ հայասիրությամբ։ Կատարվում էր ճիշտ այն, ինչ հանճարեղ պարզությամբ ներկայացրել է Կռիլովն իր «Կատու և խոհարար» առակի մեջ։ Աբդուլ-Համիդի հրամանով ջարդվում էին հայերը հազարներով, բյուրերով, իսկ փառահեղ լորդ Սոլսբերին Բրիտանական մեծ կղզու փառահեղ առանձնությունից ճառերով, սոսկ միմիայն ճառերով էր հանդիմանում սուլթանին, սպառնալիքներ կարդում ամենախիստ դարձվածքներով, ուղղակի ասում, թե եկել հասել է Օսմանյան կայսրության վերջը։ Այս սպառնալիքներն այնքան ցնցող էին և մահաբեր, որ Լոնդոնի թուրքական դեսպանը հանկարծամահ եղավ. ինչպես գրում էին թերթերը` հենց սոլսբերիական խոսքերի ազդեցությունից։ Անգլիան ոտքի էր կանգնել մի մարդու պես։
Եվ ահա էլի փաստ։ Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ.Պոլսում` պետությունների ուշադրությունը գրավելու համար։ Կարելի էլ չէր ասել, թե Սոլսբերիի տմարդի փախուստից տարիներ էին անցել, և մենք մոռացել էինք նրան։ Ո՛չ, այդ փախուստից ընդամենը մի քանի ամիս էր անցել, փախուստի հետևանքները դեռ մեզ շարունակում էին խեղդել իրենց սար ծանրությամբ, և մենք նոր մի փորձի առջև էինք կանգնած։ 1896-ի օգոստոսին տեղի ունեցավ դեպքը, որը կոչվեց Բանկ-Օտոմանի դեպք։
Ուշ երեկո էր, երբ ստացվեց հեռագրական գործակալության հեռագիրն այդ դեպքի մասին։ Ես թարգմանեցի, տարա տպարան ու այնտեղ երկար մնացի, մինչև որ շարեցին, սրբագրեցին, մտցրին արդեն պատրաստ համարի մեջ։ Լուսաբացին էր, որ հազիվ ազատվեցի գործից և գնում էի տուն` հանգստանալու։ Հանդիպում եմ Քրիստափոր Միքայելյանին, որ նույնպես նոր էր վերջացրել «Новое обозрение»-ի սրբագրությունը։ Քայլում ենք ամայի փողոցներում, մեր խոսքն, իհարկե, օրվա խոշոր եղելությունն էր։ Ոչ այն, որ հենց այդ միջոցին Նիկոլայ ցարն իր մինիստր Լոբանով-Ռոստովսկու հետ գնացել էր Ավստրիա` Արևելյան հարցի[121] վերաբերմամբ Ֆրանց-Իոսիֆ կայսրի կառավարության հետ համաձայնություն կայացնելու համար, այլ այն, որ տեղի էր ունեցել Կ.Պոլսում և որի նկարագրությունը պարունակող հեռագիրը ես զետեղել էի «Մշակի» առաջին երեսում ցիցերո[122] տառերով։ Տպավորությունը մեզ` երկու առաջին ընթերցողներիս վրա խիստ է։ Մի քանի հոգի հայեր, ռումբերով զինված, մտել են օսմանյան բանկի շինության մեջ, տիրացել են միջազգային կապիտալի այդ խոշոր մթերանոցին` դուրս քշելով ծառայողներին ու պահապաններին։ Ի՞նչ դուրս կգա այս աննախընթաց հանդուգն գործից։
Ես դատողություններ եմ անում, իսկ Քրիստափորի միտքը սավառնում է ուրիշ կետի վրա։ Նրա հեղափոխական խառնվածքն արդեն լավ ըմբռնել է, որ գործը հոյակապ է։ Բայց այդ չէ նրան զբաղեցնողը, այլ այն հարցը, թե ո՞վ է կատարել բանկի գրավումը։ Հնչակյաննե՞րն արդյոք, թե՞ դաշնակցականները։ Կարծես սա միևնույն չէ հայ հեղափոխության տեսակետից։ Քրիստափորը կուսակցական հարցերի մեջ մի նեղսիրտ աղանդավոր էր։ Հնչակյանների մասին խոսում էր արհամարհանքով։
Էշացնող ռուս դիվանագետը հաղթանակով վերադարձավ իր գործին, իսկ եվրոպական կապիտալի վրա ձեռք բարձրացնող միամիտներին մնում էր փքվել «Բանկի հերոս» տիտղոսով։ Հետևյալ ամառը նրանցից մեկի հետ ինձ ծանոթացրեց Քրիստափոր Միքայելյանը` Մուշտայիտ այգում։ Նստեցինք թեյ խմելու, և ես այնքան հերոսին չէի դիտում, որքան դաշնակցական շեֆին, որի համար հերոսը մի կատարյալ պաշտամունք էր դարձել։
Պաշտում էին։ Բայց ինչի՞ համար… Ի՞նչ էր ստացել հայ ժողովուրդը Բանկ-Օտոմանի գրավումից, եթե ոչ միմիայն վեց հազար դիակներ։ Օգուտը լիաբար ստացել էր Վիլհելմը` իր հավատարիմ հպատակ բանկիրների բերանը գցելով Բաղդադի երկաթուղու նման մի չաղ պատառ։ պատառ։
== Գլուխ երկրորդ։ Անկում և բարձրացում ==
Չափից դուրս փառաբանված հաղթությունն էլ անկարող եղավ կանգնեցնել այն անընդհատ թուլացումը, որ գալիս էր սաստիկ վտանգելու Դաշնակցության գոյությունը։ Պետք էր գործունեության ավելի լայն շրջան ստեղծել և նորից կենդանացնել Հայոց հարցը։ Այս նպատակով Քրիստափոր Միքայելյանը տեղափոխվեց ժնև` կուսակցության ղեկավարությունն իր ձեռքն առնելու համար։ Թիֆլիսում ղեկավար մնաց Սիմոն Զավարյանը, որ երկար ժամանակ զուր ջանքեր էր անում կազմակերպության մեջ կենդանություն մտցնելու համար։ 1898թ. սկզբին Ջրօրհնեքի հանդեսին, Վանքի եկեղեցու բակում, Զավարյանը մոտեցավ ինձ և այսպիսի մի տարօրինակ առաջարկություն արեց։
Դաշնակցությունը գրեթե բոլորովին մոռացվել ու լքվել է ամենքից։ Ինքը որոշել է կազմակերպությունը փրկելու համար` նրա ղեկավարությունը հանձնել հայ բուրժուազիային։ Թող գան նրանք` Աբգար Հովհաննիսյանը[123] և ուրիշները, բերեն իրենց հետ դրամական միջոցներ, մարդիկ։ Նա ինքը` Զավարյանը, որոշել էր դիմել Աբգար Հովհաննիսյանին, իսկ ինձ առաջարկում էր` արդյո՞ք չեմ կարող գնալ Թիֆլիսում այն ժամանակները շատ հայտնի բժշկապետ Գասպարյանցի մոտ, որ թեև հայտնի էր իր կոպիտ և անհրապույր բնավորությամբ, բայց ինձ անշուշտ կընդուներ, իբրև իր հայրենակցի և «Մշակ»-ականի։ Ես պիտի այս մարդուն առաջարկություն անեի, որ գար մտներ Դաշնակցության մեջ և դառնար նրա ղեկավարներից մեկը։
Ես անակնկալ առաջարկությունից մնացել էի ապշած։ Եթե հետս խոսողը Սիմոն Զավարյանը չլիներ, պիտի լսածս խոսքերը համարեի ծաղր իմ հասցեին։ Բայց Սիմոնը խոսում էր լրջությամբ, իրեն հատուկ համոզիչ շեշտով։ Պատասխանեցի, թե բժշկապետ Գասպարյանցի հետ անձնական ծանոթություն չունեմ, ունենամ էլ` չեմ կարող նրան առհասարակ որևէ առաջարկություն անել` լավ իմանալով նրա բնավորությունը, այն էլ այնպիսի մի առաջարկություն, որպիսին է մի դավադրական, հալածվող գաղտնի ընկերության գլուխ կանգնելը։ Եվ առհասարակ խորհուրդ տվի նրան` հանել Գասպարյանցին իր կազմած բուրժուական ցուցակից։
Պատմում եմ այս փոքրիկ դեպքը, որպեսզի ցույց տամ, թե ինչ հուսահատական դրության մեջ էր գտնվում այդ միջոցին Դաշնակցությունը։ Քիչ անցած Զավարյանը մի քանի խորհրդակցական ժողովներ գումարեց` ինձ էլ հրավիրելով մասնակցել այդ ժողովներին։ Ես գնում էի իմ ընկեր Վալերիան Լունկևիչի[124] հետ` մերժած չլինելու համար Սիմոնի` մեր երիտասարդական շրջանների այդ ականավոր ներկայացուցչի խոսքը։ Շատ լավ եմ հիշում առաջին ժողովը, որ կայացավ գյուղատնտես Հարություն Փիրալյանի բնակարանում` Միքայելյան փողոցի վրա։ Բացի մեզանից կային և մի քանի անձնավորություններ, որոնցից հիշում եմ միայն Ավետիք Սահակյանին (դաշնակցական, հայտնի Հայր Աբրահամ[125] անունով)։ Սիմոնը սկսեց մի երկար և մանրամասն զեկուցում Դաշնակցության կազմալուծման մասին։
Այս հանգամանքի գլխավոր պատճառը նա համարեց կազմակերպության ծրագիրը։ Գործունեության այն եղանակը, որ ընդգրկել էր այն` բերելով իր հետ արյունահեղություններ և խորտակում, հոգնեցրել ու խրտնեցրել է ժողովրդական խավերին, և ամենքն այժմ երես են դարձնում նրանից։ Հարկավոր է, ուրեմն, վերակազմել կուսակցությունը նոր հիմքերի վրա։ Այս նպատակով էլ ահա հրավիրված էր խորհրդակցությունը։ Ինքը` զեկուցողը կարծում էր, որ կազմակերպությունը պիտի ստանա ավելի խիստ ազգային գունավորում` դուրս ձգելով ծրագրի և գործողության եղանակների միջից ամեն բան, որ հակառակ է ազգայնության հոգուն, որ և խրտնեցնում է հայ ժողովրդի պահպանողական բուրժուական տարրերին, որոնց վրա պիտի հենվի հայ հայրենական ազատագրության գործը[126]։ գործը։ Այս բանի մեջ նա ոչինչ հետադիմական կամ հակաժողովրդական բան չէր տեսնում։ «Եթե,- ասաց նա,- ռուս ժողովուրդն իր համար ազգային սրբություն է դարձրել Մատուշկա-Վոլգան, ինչո՞ւ պիտի հայի համար խոտելի համարվի այն, որ նա իր ազգային սրբություն դարձնում է Մասիս սարը»։
Հակաճառելով Զավարյանին` Ավետիք Սահակյանն առարկեց, թե Դաշնակցությունը, ընդհակառակը, բոլորովին կազմալուծված չէ, այլ «շարունակում է պահպանել իր նախկին կենսունակությունը։ Եթե Թիֆլիսում և Կովկասյան մի քանի այլ կենտրոններում նկատելի է սառնություն դեպի կուսակցությունը, դա մեծ նշանակություն չունի, քանի որ նրա հետ է բուն երկրի` Թուրքհայաստանի ժողովուրդը, որ իր միակ պաշտպանն է համարում կուսակցությանը և շարունակ ցանկանում է, որ մենք գործենք միևնույն ուղղությամբ, և ինքն էլ գործակցում է մեզ։ Ուրեմն ծրագիրը փոփոխելու ոչ մի հարկավորություն չկա։ Պետք է միայն աշխատել, որ կուսակցությունը համակրանք և վստահություն ներշնչի ռուսահայ ժողովրդին էլ։ Թող գան, ուրեմն, ովքեր կարող են։ Մենք խտրություն չենք դնում, մեզ համար բոլոր խավերի աշխատանքը ցանկալի է»։
Տուն վերադառնալիս ես և Լունկևիչն իրար ասում էինք, թե Զավարյանի այս ձեռնարկումից ոչինչ չի դուրս գա։ Այդպես էլ եղավ։ Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ հավաքվեցինք Փիրալյանի բնակարանում և հետո… Ամեն ինչ մնաց հին դրության մեջ։ Իսկ կուսակցության վերակենդանացումը Թիֆլիսում չէր հիմնավորվում, այլ Ժնևում։ Այնտեղ Քրիստափոր Միքայելյանը ծավալեց մի եռանդուն կազմակերպչական գործունեություն։ Սա ամենից առաջ արտահայտվեց հայդուկային գրականության մեջ։ «Դրոշակի» մեռած պաշտոնական բովանդակությունը նշանավոր չափով կենդանացավ։ Այնտեղ երևան եկան Ղարիբը (Ահարոնյան[127])` իր վեպիկներով և պոեմներով, որոնք դրվատում էին հայդուկներին և հայդուկականությունը, Է. Ակնունին (Մալումյանը), որ նույնպես տեղափոխվել էր Ժնև և ոտքով-գլխով դաշնակցական դարձել։ Վերջապես, ինքը` Միքայելյանն էլ ձեռքն էր առնել հրապարակախոսի ժլատ գրիչը` գաղափարախոսական կառուցվածքներ հիմնավորելու համար։ 1901 թվականին էր, որ նա «Դրոշակի» մեջ տպագրեց իր «Ամբոխային տրամաբանությունը» փոքրիկ աշխատությունը, որը, սակայն, ահագին դժբախտությունների աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար։
Դաշնակցականների համար «Ամբոխային տրամաբանությունը» դարձավ մի սրբազան գիրք, ինչպես Ավետարանը, Ղուրանը։ Նրա մեջ հայտնված մտքերն երկնառաք ճշմարտություններ էին բոլոր ուղղահավատ դաշնակների համար։ Ի՞նչ էին բարբառում այդ ճշմարտությունները։
Այս ձեռնարկումների համար, սակայն, հարկավոր էին դրամական ահագին միջոցներ։ Եվ Քրիստափորը թողեց Ժնևն ու գնաց Բաքու` հայ արդյունագործական բուրժուազիային երկու ձեռքով կթելու համար։ Սկզբունք է` ով հոժար կամքով գումար չի տալիս, այդպիսինը մահվան երկյուղի տակ է դատարկում իր հաստ գրպանը։ Գործը Բաքվում հաջողեցնելու համար հարկավոր եղավ գաղափարական պայքար մղել։ Ֆիդայական հեղափոխության ճանապարհին առաջին անգամ հակառակորդի դիրքով կանգնեց դասակարգային կռվի կուսակցությունը` սոցիալ-դեմոկրատիան, որ այն ժամանակ դեռ թույլ էր կազմակերպված։ Քրիստափորը Թիֆլիսից տանել տվեց Ահարոնյանին` վիճաբանություններ վարելու համար։ Եվ մի օր Ահարոնյանին տեսա Թիֆլիս վերադարձած` հաղթանակով։ Նա հաղթել էր վիճաբանությունների մեջ, երիտասարդությունը նրան օվացիաներով ճանապարհ էր դրել մինչև կայարան, և նա իր մազերի մեջ բերել էր այն կոնֆետիկները, որ շարունակ ցանելիս են եղել նրա վրա։ Քրիստափորը փողառատ գրպաններով վերադարձավ Ժնև` թողնելով, որ հայ հարուստներին փետրելու գործը շարունակի «Փոթորիկ» անունով տեռորիստական խումբը, որ իսկապես փոթորիկ էլ, ժանտախտ էլ դարձավ հայ բուրժուազիայի համար։ Խոշոր գումարներ էին տեղափոխվում Ժնևի դաշնակցական բյուրոն։
Միջոցների տեր դառնալով` Միքայելյանը նախևառաջ Փարիզում հիմնեց մի փոքրիկ կիսամսյա ֆրանսերեն թերթ` «Pro Armenia»[128] անունով, որի նպատակն էր Հայոց հարցի պրոպագանդան։ Աշխատակիցների կոչումով թերթին իրենց անունները տվեցին մի քանի նշանավոր ֆրանսիացի։ Այսպես, խմբագրական կազմը հայտարարված էր հետևյալ անձերից` Ժորժ Կլեմանսո[129], Ժան Ժորես[130], Անատոլ Ֆրանս[131], Ֆրանսիս դե Պրեսանսե, Լ. դե Ռոբերտի, խմբագրապետն էր Պիեռ Քիյարը[132]։Քիյարը։
Այս խմբակի շուրջ, ճիշտ որ, կազմակերպվեց մի համաեվրոպական պրոպագանդա, որին մասնակցեցին և ուրիշ երկրների գրական-հասարակական գործիչներ (օրինակ` Գեորգ Բրանդես, Էդուարդ Բերնշտեյն և ուրիշներ)։ Կազմակերպվեցին դասախոսություններ Եվրոպայի զանազան կողմերում` Հայոց հարցի էությունը քարոզելու և ժողովրդականացնելու համար։ Այս նպատակով Անատոլ Ֆրանսը ճանապարհորդեց Իտալիայում։ Մի խոսքով, վերակենդանացվեց նախահեղափոխական շրջանի քաղաքական պրոպագանդան, որի կազմակերպողն էր, ինչպես տեսանք, Անգլո-հայկական ընկերությունն իր «Հայաստան» թերթով։ Պետք է, սակայն, այստեղ ևեթ ասել, որ պրոպագանդան լոկ Դաշնակցությանը չէր պարտական իր վերակենդանացմամբ։ Համիդյան խժդժություններից Եվրոպա փախած թուրքահայ գրողները նվիրվեցին նույն գործին, և նրանցից միայն մեկը` Արշակ Չոպանյանը[133], այս ուղղությամբ աշխատելով մեծ աշխույժով և հմտությամբ` կատարեց իսկը որ ահագին դեր։ Նրա անխոնջ ջանքերով կազմվել է գրեթե մի ամբողջ գրականություն` հայ պատմության, գրականության, արվեստի և մշակութային այլ հարցերի վերաբերյալ։ Թարգմանելը և ժողովրդական բանահյուսության այդ գոհարները, միջնադարյան ու աշուղական երգերը տպագրելը Չոպանյանը բավարար չի համարել ու նշանավոր գրողների և գիտնականների հանձնարարականներն է խնդրել ու զետեղել այդ հրատարակությունների մեջ` իբրև ներածություն, կարդացել է դասախոսություններ, դիմումներ է արել և այլն, և այլն։
Ի՞նչն էր այս ընդարձակ պրոպագանդայի նպատակը։ Հայ գործիչները` հեղափոխական և ոչ հեղափոխական, այն դժբախտ մոլորության մեջ էին մնում, որ եթե քաղաքակիրթ կոչված աշխարհը (սա ասենք էլի ու էլի)` Եվրոպան, սառնասրտությամբ է վերաբերվում հայ ժողովրդի կրած անհուն և անօրինակ տառապանքներին, պատճառն այն է, որ նա չի ճանաչում հայ ժողովրդին, չգիտի, որ հայը մի հին կուլտուրական ժողովուրդ է, առաջադիմության ընդունակ, դարերից ի վեր եվրոպական քաղաքակրթության առաջավոր պահակ Ասիայի խորքերում։ Եվ ահա ծանոթացնում էին այդ ժողովրդին, գովում նրա խաղաղ բնավորությունը, նրա ստեղծագործող, արդյունաբերող առատությունը, նկարագրում նրա թշվառությունները, նրա կրած հալածանքները, մարդասիրություն և գթություն էին հայցում նրա համար։
Այո՛, եռանդ և ընդունակություն շատ էին վատնվում։ Բայց... Այդ բոլորը անճարության ջղաձգումներ էին։ Հայ ժողովրդին իբր թե բոլորովին չէի՞ն ճանաչում և այն ժամանակ, երբ նա 300 հազար զոհ էր տալիս և իր տանջանքներով լցնում ամբողջ աշխարհը` բևեռից բևեռ. սա մի անասելի միամտություն էր։ Միամտություն, մանավանդ այն մտածողության տեսակետից, որ ասում էր, թե այդ ժողովրդին պետք է փրկել այն պատճառով, որ նա կուլտուրական է, իր անցյալում Տիգրան, Նարեկացի, Շնորհալի, Տրդատ ճարտարապետ է ունեցել։ Կարծեք թե մի ուրիշ ժողովուրդ, որ բոլորովին անցյալ չուներ, որ վայրենի էր, իրավունք չուներ ապրելու առանց տանջանքների, առանց կոտորածների։ Կարծում էին, որ եթե Փարիզի կամ Լոնդոնի միջակ բուրժուան, մանր ռենթիեն[134] (հասութակերը) գան գեղեցիկ խոսքեր լսելու հեռու ինչ-որ աշխարհում տանջվող բոլոր մարդկանց մասին, դրանից կփոխվի Ֆրանսիայի կամ Անգլիայի քաղաքականությունը, և վճռող խոսքը վերջիվերջո հանոտոններին և սոլսբերիներին չէր տրվի, այլ հենց այս ունկնդիր քաղաքացիներին…
Սա մի կատարյալ անգրագիտություն էր։ Հայկական պրոպագանդան ապրում էր Եվրոպայի մեջ, բայց չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր շուրջը։
Հայանպաստ պրոպագանդայի վարիչներն իրենց գլխավոր հույսը դրել էին Ֆրանսիայի վրա, և Փարիզը` համաշխարհային այդ բանկիրը, իբր պիտի հայանպաստ պրոպագանդայի սիրտն ու հոգին դառնար։ Միայն այս հանգամանքը որքա՜ն էր խաբում մեզ։ Միևնույն այն փաստը, որ Ժորժ Կլեմանսոն, Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը բարեհաճել էին մեզ համակրել, որքա՜ն մանկական երազանքներ ներշնչեցին մեզ, որքան մոլորությունների անդունդներ գահավիժեցրին։
1900 թե 1901 թվականին Փարիզի հայ գաղութը լուր ստացավ, որ Կիլիկիայում պատրաստվում է հայկական մի նոր կոտորած։ Այն ժամանակ [Ֆրանսիայի] արտաքին գործերի մինիստրն այլևս թուրքամոլ Հանոտո-փաշան չէր, այլ Դելկասեն[135] էր։ Մի պատվիրակություն, Արշակ Չոպանյանի գլխավորությամբ, դիմեց Դելկասեին և խնդրեց պաշտպանել հայերին։ Դելկասեն սիրով ընդունեց և հայտարարեց, թե ինքը թույլ չի տա հայկական նոր ջարդեր։ Եվ ֆրանսիական մի ռազմանավով գնաց դեպի Կիլիկիայի ափերը։ Ջարդ տեղի չունեցավ, և այս հանգամանքը վերագրվեց Դելկասեին և նրա ճառին։
Եվ այսքանից` ի՜նչ հրճվանք, ի՜նչ ակնկալություններ։ Դելկասեն դարձավ Հայոց հարցի պաշտպան։ Մի ֆրանսիացի գրեց, թե Դելկասեն միակ քաղաքագետն է Եվրոպայում, որ զուրկ չէ սրտից։ Այդ սիրտն էլ, հարկավ, կհարկադրեր նրան Հայոց հարցը դնել պետությունների առջև և լուծել տալ։ Բայց սա, իհարկե, մանկական թոթովանք էր, և ինքը` Դելկասեն, շուտով ապացուցեց, որ իրեն, իբրև դիվանագետի, զրպարտում են` ինչ-որ սիրտ դնելով իր կրծքի տակ։ Հայոց հարցի համար նա ոչ մի միջամտություն չարեց։ Բայց երբ սուլթանի կառավարությունը մերժեց վճարումներ անել Ֆրանսիայի երկու վաշխառուների, նույն Դելկասեն ֆրանսիական նավատորմն ուղարկեց թուրքական ջրերը և անվթար ստացավ վաշխառուների բոլոր պահանջները։
Սա չափազանց պարզ էր` երեխաներին անգամ դաս դառնալու համար։ Բայց Չոպանյանը շարունակեց հավատալ, որ «ֆրանսիական ազնիվ ազգը» պիտի ազատի հայերին։ Եվ միայն նա չէր այդպիսի հավատի տեր։ Քրիստափոր Միքայելյանի մտցրած ուղղությունն էր, որ Դաշնակցությունը շարունակ դիվանագիտական մարզանքներ կատարի` դիմումներ անելով մեծ պետությունների (գլխավորապես Անգլիայի և Ֆրանսիայի) կառավարություններին։ Այդ ժամանակներից էր, որ Ժնևի դաշնակցական կենտրոնը` «Դրոշակի» խմբագրությունը, իր պահեստների մի մշտական պատկանելիք էր դարձնում նաև մի հատ ռեդինգոտ[136], մի հատ էլ ցիլինդր[137]` դիվանագիտական դիմումներ անող իր առաքյալներին հագցնելու համար։ Գնալ, ներկայանալ մի որևէ արտաքին գործերի մինիստրի քարտուղարի օգնականին, խոսել նրա հետ «հայոց ազգային դատի» մասին, մի քանի քաղաքավարի կեղծ խոսքեր լսել ու վերադառնալ. սա «փրկության» գործ էր համարվում երկար տարիների ընթացքում` մինիստրների նախասենյակներում նստելը։
Եվ իրավունք ուներ թուրքահայ տաղանդավոր երգիծաբան Երվանդ Օտյանը, երբ հայերին տալիս էր «նախասենյակի ազգ» անունը։
Բայց այս ճգնաժամային դրության մեջ մի անակնկալ հանգամանք եկավ լայն ժողովրդականություն ստեղծելու նրա համար։ Այդ հանգամանքը հյուսվեց ցարական բռնակալության ապուշ վայրագություններից։
1896-ին Կովկասի վարչապետ նշանակվեց իշխան Գոլիցինը[138]` մի կրքոտ մարդ, կապ-կտրածներից մեկը, բռնի ռուսացնող բյուրոկրատի մի ամենաբնորոշ տիպ։ Եկել էր փութացնելու Կովկասի ռուսացումը[139]. այդ պատճառով նրա համար ատելի էին առհասարակ այն ազգությունները, որոնք իրենց սեփական ազգային բավականաչափ արժեքներն ունեին ռուսացմանը դիմադրելու համար, բայց մասնավորապես հայերը, որոնց վերաբերմամբ գոլիցինյան ատելությունը կատարելապես մի հիվանդագին երևույթ էր կազմում։ Իր առաջին իսկ քայլերից Գոլիցինը հայտարարեց, թե պիտի արմատախիլ անի Հայոց հարցը։ Հետո, հետզհետե, բանը հասավ այն աստիճանին, որ Գոլիցինն անհանդուրժելի էր համարում, որ հայ ժողովուրդ է ապրում աշխարհիս վրա։ Ոչնչացնե՛լ ամենքին և միայն մի հատ թողնել մարդաբանական թանգարանի համար` սա՛ էր ցարական կոպիտ ու ինքնահավան սատրապի իդեալը[140]։իդեալը։
Գոլիցինը, ձեռք առնելով այս ուղղությունը, [իր] առաջին գործը դարձրեց Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսում հայահալած մամուլ ստեղծելը։ Մինչ այդ հայերի դեմ հալածանք մղելու պաշտոնը կատարում էր Պետերբուրգի և Մոսկվայի վաճառված հետադիմական մամուլը։ Այժմ նրա վրա ավելացավ և Թիֆլիսի պաշտոնական «Кавказ»[141] լրագիրը, որի խմբագրությունը Գոլիցինը հանձնեց երկրորդական շնորհքի տեր, հետո և բոլորովին մոռացված բանաստեղծ Վելիչկոյին, ով մեծ եռանդով և մի ավելի լավ գործի արժանի համառությամբ սկսեց օրն օրին ծավալել մի անհաշտ, մի անխելք, կատաղի թշնամություն հայերի դեմ և առհասարակ այն ամենի դեմ, ինչ հայկական էր։ Այդ պալատական հրապարակախոսը` պալատական ռուբլիներին[142] ծախված ստոր հոգին, բավական լավ պաշտպանված էր հակաճառություններից։ Մինչ նա օր օրի վրա վարժվում էր մեկը մյուսից անպատկառ, փողոցային հայհոյանքներ հերյուրելու և մի ամբողջ ժողովրդի դեմքին խփելու մեջ, մենք` հայ հրապարակախոսներս, ստիպված էինք եզոպոսյան դարձվածքների մեջ որոնել գոնե մի բան ասելու հնարավորություն, այն էլ գրեթե միշտ տեսնում էինք մեր այդ գրվածքներն անխնայաբար կարմիր թանաքի կեր դարձած[143]։դարձած։
Վելիչկոյի հայակերական զառանցանքներին սիրով ձայնակցում էր և վրաց «կնյազական» մամուլը։ Իլյա Ճավճավաձե[144], Ակակի Ծերեթելի[145], [Նիկոլայ] Նիկոլաձե[146] և նրանց նման ուրիշ շատեր «Кавказ»-ի բանաստեղծ-խմբագրի համհարզներն էին։ Թուրքերից Ահմեդ-բեկ Աղաևն[147] էր ձայնակցում, իսկ մի անգամ էլ Շուշիում դուրս եկավ Դալի-Աբբաս անունով մեկը, նախկին պոլիցիական պաշտոնյա, թղթամոլ և գինեմոլ մի տիպ, որ նույնպես աքացի տվեց հայերին։
Վելիչկոյի գործունեությունը հող էր պատրաստում։ Երբ Գոլիցինը տեսավ, որ հողը բավականաչափ պատրաստված է, կոպիտ կերպով դուրս շպրտեց «Кавказ»-ի խմբագրությունից իր վարձկան բանաստեղծ լակեյին։ Լռեց թունալից խոսքը։ Բայց դրանից ի՞նչ ուրախություն։ Գոլիցինն սկսեց պաշտոնական ճանապարհով, օրենսդրական կարգով զրկել հայերին բոլոր իրավունքներից։ Փակեց եղած սակավաթիվ հայ լրագրերից մեկը, փակեց հայոց դպրոցները, փակեց բարեգործական և կրթական հիմնարկությունները, գրադարանները և վերջիվերջո եկավ հասավ այն բանին, որ Նիկոլայ Բ-ից հրաման բերեց Հայոց եկեղեցական կալվածքները և գումարները խլելու մասին[148]։ մասին։ 1903-ի ամռանն էր հրապարակվում այս օրենքը։
Սա արդեն չափազանցություն էր։ Հայ ժողովուրդը մինչև այդ համբերությամբ տարել էր բոլոր հարվածները։ Որքան սաստկանում էին գոլիցինյան հալածանքները, այնքան ամրանում և տարածվում էր ազգայնական զգացմունքը։ Հայոց լեզուն, գրականությունը դառնում էին ուսումնասիրության առարկա և այնպիսի շրջանակներում, որոնք մինչև այդ չէին հետաքրքրվել դրանցով։ Գաղտնի դասեր, դասախոսություններ, ընթերցանություններ` ահա՛ ինչ էր նկատվում ոչ միայն Թիֆլիսում և այլ քաղաքներում, այլև նույնիսկ գավառական խուլ անկյուններում։ Զուր չէր խոսք դարձել, թե «Գոլիցինը հայերին հայ դարձրեց»։
Այս ազգային հողի վրա էր, որ հեղափոխական երկու կազմակերպություններն էլ` հնչակյանները և դաշնակցականները, մտնում էին ժողովրդի խորքերը, այնտեղ հաստատուն հող էին նվաճում իրենց համար։ Ես այդ ժամանակներում առիթ եմ ունեցել ծանոթանալու Շիրակի հայ գյուղական կյանքի հետ և նկատել եմ շատ բնորոշ երևույթներ։ Գյուղերը բաժանված էին դաշնակցականների և հնչակյանների միջև։ Կային գյուղեր, որոնց մի մասը դաշնակցական էր, մյուսը` հնչակյան։ Երկու կուսակցությունների փոխադարձ ատելությունն ու թշնամությունը ծայրահեղության էր հասել։ Այդպես էին հարաբերությունները և նրանց «ծուխերը» կազմող գյուղերի ու գյուղամասերի միջև։ Կողմերն իրար հետ գնալ-գալ չունեին, իրար աղջիկ չէին տալիս[149]։ տալիս։ Գյուղերում բացված էին գաղտնի դպրոցներ։ Ես իմացա, որ Կարսի շրջանում այդ գաղտնի դպրոցները նույնիսկ թեմական տեսուչ ունեն, և այդ տեսուչն էր Ն. Աղբալյանը[150]։ Աղբալյանը։ Հեղափոխական կազմակերպություններն իրենց ձեռքն էին առել և ժողովրդական դատաստանը։ Պետական դատարաններին դիմող համարյա այլևս չէր մնացել։ Ամեն կուսակցություն ուներ իր զինվորությունը։ Անիի շրջակայքում` Արազի գյուղի մեջ, գրեթե իշխում էր դաշնակցական զինվոր Ազիզը։ Եվ ես տեսել եմ, թե ինչպես էին գյուղացիները, անգամ քրդերը, հպատակվում նրա հրամաններին։
Ահա՛ ինչ արդյունքներ էր տալիս իշխան Գոլիցինի սանձարձակ, հայահալած քաղաքականությունը։ Ժողովուրդը խորանում էր ինքն իր մեջ և իր ազգային ստացվածքների պաշտպանությունը հանձնում էր այն ուժերին, որոնք մտնում էին նրա մեջ հենց այդ ինքնապաշտպանական տրամադրությունը շահագործելու համար։
Օդն, այսպիսով, էլեկտրականացած էր, երբ հանկարծակի պայթեց ցարական ուկազը[151]` եկեղեցական կալվածների մասին։ Ինքը` Գոլիցինն էլ զգում էր, որ դա համբերության բաժակը լցնող մի քայլ էր։ Չէ՞ որ նույնիսկ Նիկոլայ Բ-ի բոլոր մինիստրները չէին իրենց համաձայնությունը տվել, այլ միայն Պլևեն[152] և Պոբեդոնոսցևը[153]։ Պոբեդոնոսցևը։ Որ այնուամենայնիվ այդ չնչին փոքրամասնության կամքն էր օրենք դարձել, պատճառն այն էր, որ նրան միացել էր և ինքնակալ Ռոմանովը։
Առաջին իսկ տպավորության տակ ծնվում էր դիմադրելու միտքը։ Ամառվա վերջին ես գնացի Պյատիգորսկ` հանքային ջրերը, բայց ստիպված եղա կիսատ թողնել բուժումս և վերադառնալ Թիֆլիս, ուր ինձ ստիպողաբար կանչեցին երկու հեռագրով։ Կանչողը նոր միայն կյանքի կոչված գաղտնի կազմակերպությունն էր, որ իրեն տվել էր Հայկական ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե անունը։ Այնտեղ չկար և ոչ մի դաշնակցական կամ հնչակյան։ Կազմված էր բուրժուական տարրերից, ուներ իր մեջ և մեկ հոգևորական` Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան։ Իր գործունեությունը նա սկսել էր մի հեղափոխական կոչով, որի ճակատին էր դրել. «Բոլոր ճնշվածներ, միացե՛ք»։ Հայ ժողովրդին հրավեր կարդալով համառ և աննկուն դիմադրություն ցույց տալ ցարական բռնակալությանը` կոչը վերջանում էր այսպիսի բացականչություններով` «Կորչի միապետությունը։ Կեցցե՛ Ռուսաստանի ազատ ազգությունների դաշնային ժողովրդային հանրապետությունը»։
Սա իմացավ և հիվանդ պառկած Գոլիցինը։ Կատաղություն, տագնապ, միաժամանակ և անարգ վախ. ահա՛ ինչերով էր փոթորկվում նրա սատրապական մահիճը։ Եվ մի օր ամբողջ Թիֆլիսն ականատես եղավ այսպիսի մի տեսարանի. կառավարչապետի պալատը, Գոլովինսկի պրոսպեկտի կողմից, շրջապատվեց սակրավոր զորքերով, որոնք մի խոր խրամատ էին փորում։ Փորող զինվորներն այլևս չէին երևում, գետնի տակ էին մտել, այնտեղ էին զանազան անցքեր փորում։ Բանից դուրս եկավ, որ վախկոտ Գոլիցինը գիշերներն ինչ-որ ստորերկրյա ձայներ է լսելիս եղել և կարծել է, թե այդ հայ հեղափոխականներն են փոս փորում իր պալատն ականով պայթեցնելու համար, և աճապարել էր խոր խրամատներով ու ստորերկրյա անցքերով ուժեղացնել իր անձի պաշտպանությունը։ Մինչդեռ «հեղափոխականների ստորերկրյա աշխատանքը» լոկ խանգարված երևակայության հերյուրանքն էր, և այն ձայնը, որ լսելիս է եղել գիշերները, կառավարչապետի դիվանատանը պատկանող տպարանի մեքենայի ձայնն է եղել։
Թե ինչ պետք էր սպասել այսքան բացարձակ թշնամական կերպարանք ստացած հարաբերություններից` դժվար չէ գուշակել։ Գնալով պիտի սաստկանար ցարական կառավարության կռիվը հայության դեմ։ Բայց այս ընթացքին խանգարեց 1904թ. սկզբին հանկարծակի պայթած ռուս-ճապոնական պատերազմը։ Գոլիցինը զբաղվեց հայրենասիրական ցույցեր կազմակերպելով։ Ոստիկանության ձեռքով կազմակերպվեցին թափորներ, երթեր. ցուցարարները` մեծագույն մասամբ փողոցային երեխաները, տիրացել էին տրամվային և դես ու դեն էին թռչում` «ուռա» կանչելով և «Боже, царя храни»[154] երգելով։ Բայց, թե որքան անկեղծ էին այդ երգերը, երևում է նրանից, որ մանավանդ ուշ երեկոները, կենտրոններից հեռու փողոցներում «Боже, царя храни»-ն ընդհատվում էր, և նրա փոխարեն բարձրանում էր «Մեր հայրենիք»[155] հայերեն երգը։
Շփոթված լինելով Մանջուրիայի դաշտերում մղվող դժբախտ պատերազմով, Գոլիցինը մի քիչ, այսպես ասած, կարգի եկավ, մի քիչ ինքն իրեն զսպեց, և հայության դեմ կառավարության կռիվն առժամանակ կանգ առավ։ 1904թ. ամռանը Նիկոլայ Բ-ն իր սիրած սատրապին կանչեց Պետերբուրգ` մշտապես իր տեսադաշտում պահելու համար։ Հայությունը, վերջապես, մի քիչ ազատ շունչ քաշեց։
1903թ. վերջերից առանձին կենդանություն սկսվեց թուրքական ճակատի վրա։ Այս անգամ էլ Դաշնակցությունը (միշտ կրկնող հնչակյան ձեռնարկությունների) ապստամբեցրեց Սասունը։ Նրա խմբապետ Անդրանիկը բավական ժամանակ հաջողությամբ դիմադրեց թուրքական զորքերին։ Այդ ֆիդայական պատերազմի հետ միաժամանակ Դաշնակցությունը կազմեց մի ազգային պատվիրակություն, որ, Խրիմյան կաթողիկոսի ներկայացուցիչ հանդիսանալով, գնաց շրջելու Եվրոպայի մայրաքաղաքները և դիվանագիտության գթությունը խնդրելու։ Պատվիրակությունն Ամերիկա էլ անցավ, ամեն տեղ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի խոսքն արավ։ Գործադրված էր ամեն ինչ, որ իբրև միջոց կար հայ հեղափոխականի ձեռքին։ Բայց ոչինչ չօգնեց։ Անդրանիկը վերջիվերջո ստիպված թողեց Սասունը և հեռացավ։ Հետևանքն այն եղավ, որ դարձյալ մի 5-6 հազար հայ կոտորվեց Սասունի լեռներում և Մուշի դաշտում։ Իսկ աղերսարկու պատվիրակությունը քաղաքավարությամբ ճամփվեց բոլոր մայրաքաղաքներից, չնայած որ «Pro Armenia»-ի և ուրիշ հայասիրական շրջանակների պրոպագանդան այդ ժամանակ ավելի ևս գործուն ու եռանդուն էր դարձել։
Քրիստափոր Միքայելյանի ամբողջ ծրագրերը, երեք-չորս տարվա անխոնջ գործունեությունը ջուրն ընկան։ Իր աչքով նա մի անգամ էլ տեսավ, թե ինչպես Եվրոպան դարձյալ դավաճանեց[156] Հայոց հարցին, բայց, իհարկե, էլի շարունակեց հավատալ այդ իսկ Եվրոպային։ Իր աչքով նա տեսավ իր մի ուրիշ շատ խոշոր ձեռնարկման վիժումը ևս։ Ահագին գումարներ ծախսելով, մեծամեծ պատրաստություններով նա մի շատ նուրբ և վարպետ դավադրություն սարքեց, որի զոհը պիտի դառնար սուլթան Համիդը։ Այս մահափորձը տեղի ունեցավ 1904-ի գարնան սկզբին, այն ժամանակ, երբ Անդրանիկը դեռ հաղթական էր Սասունում։ Սելամլըքի արարողությանը[157] ներկա լինելու համար Ելդզի պալատ մտավ մի եվրոպացի` շքեղ կառքով, որի մեջ դրված էր դժոխային մեքենա։ Մեքենան վաղաժամ պայթեց, սպանեց մի քանի զինվորի, իսկ Համիդն անվնաս մնաց։ Միքայելյանը, սակայն, չհուսահատվեց, սկսեց պատրաստել մի նոր դավադրություն, որի մեջ ինքն էլ պիտի մասնակցեր իբրև գործող տեռորիստ։ Բայց զոհ գնաց Բուլղարիայում փորձեր անելիս պայթած ռումբին։
Դաշնակցությունն իսկը որ որբանում էր` զրկվելով այդպիսի ուժեղ կազմակերպողից և հեղափոխական խառնվածքից։ Այնուհետև ֆիդայական պատերազմը վերածվեց նախկին մանր խմբային ընդհարումների։ Մի անգամ էլ աղերսարկու պատվիրակություն ուղարկվեց Լա Հեյ[158] քաղաքը` եվրոպական դիվանագիտության դռները ծեծելու, բայց այս անգամ էլ, ինչպես միշտ, առանց որևէ հաջողության։
Հիմա ի՞նչ անել։ Թուրքահայոց հարցը մի կախարդական շրջանակի մեջ էր ընկել և պտտվում էր անվերջ ու անհույս։
Եվ ուրախացնողը միայն ճապոնական զենքը չէր։ Ես շատ լավ եմ հիշում, թե կուրորտային հասարակությունն ինչպիսի պայծառ և զվարթ ժպիտներով ընդունեց մի ամառային սիրուն առավոտ Պլևեի սպանության լուրը։ Մի կատարյալ տոնական տրամադրության մեջ էին ինտելիգենտ շրջանները, բայց այդ տրամադրությունը տխուր արտահայտություն զգեցավ, երբ միևնույն օրը հեռագիրը գուժեց, թե վախճանվել է Անտոն Չեխովը` ռուսական մթնշաղի այդ մեծաքանքար երգիչը։
Պլևեն իր հետ տանում էր ռուսական միապետության վերջին հենարանը։ Ցարիզմը ջախջախվում էր։ Աշնանը եկավ Սվյատոպոլկ-Միրսկին[159], որ թեև ժանդարմների շեֆ էր, բայց ռեժիմի մեջ բերեց մի բարեփոխություն, որ պաշտոնականի[160] շողոքորթներն անվանեցին «գարուն»։ Մամուլն ուրանում[161] էր, համեմատական հովեր էին փչում, բանվորական զանգվածները սկսեցին հզոր շարժումներ։ Այդ շարժումները ծայր առան նաև կովկասյան իրականության մեջ` Բաքվում։ 1905-ի հունվարի 9-ի արյունոտ օրը Պետերբուրգում` զայրույթի և վրեժի հրային ալիքներ տարածեցին ամեն տեղ, և Կովկասի ժողովուրդներն աշխատանքի, պրոլետարական համերաշխության զգացմունքներով միացած` պատրաստվեցին դուրս գալ տիրողների և կեղեքիչների դեմ։ Մինչ այդ հալածական միացման նոր սկզբունքներն արդեն բացորոշ արտահայտվում էին բանվորական գործադուլների և ցույցերի մեջ։
Տեսնում էր այդ բանը ռուսական բյուրոկրատիան և շտապում բաժանումներով ջլատել, իր համար անվնաս դարձնել ուռճացող շարժումը։ Դրա համար նա վերանորոգեց իր պատերազմը հայերի դեմ, որ առժամանակ կանգնեցրել էր ճապոնական պատերազմը։ Գոլիցինը գործի մեջ չէր, բայց ինքը` գործը, լավ սարքված էր։ Ցարիզմն իր զորքերը չէր ուղարկում հայերի դեմ, այլ բարձրացնում էր թուրք անգիտակից ժողովրդին, դրդում էր հարձակվել հայերի վրա, կոտորել նրանց, թալանել նրանց գույքը։ Այս դրդումը միանգամայն վկայված է շատ թուրքերի բերանով։ Հաստատված է նույնպես, որ ինքը` կառավարությունն էր զենք բաժանում թուրքերին։ 1905-ի փետրվարին սկսվեցին, այսպես անվանված, հայ-թուրքական ընդհարումները։ Բայց ավելի ճիշտ կլիներ անվանել հայ-թուրքական պատերազմը. մի պատերազմ, որ տարի ու կեսից ավելի տևեց և արյունով ու ավերակներով լցրեց Արևելյան Անդրկովկասի այն բոլոր տեղերը, ուր հայ ու թուրք միասին էին ապրում։ Հանկարծ, միանգամայն անսպասելիորեն առաջ եկավ ու անշարժորեն հաստատվեց այդ դրությունը։
Թուրքերը հարձակվում էին, սպանում, իսկ հայերը կա՛մ պաշտպանվում էին, կա՛մ` իրենք էլ հարձակվում, սպանում ու կրակում. իսկ «խեղճ» ցարական կառավարությունը հայտարարում էր իրեն միանգամայն թույլ, միանգամայն անկարող այդ անկարգությունները զսպելու, այդ փոխադարձ կատաղի թշնամությունը կանգնեցնելու համար։ Առաջին իսկ օրերից Բաքվի նահանգապետ [Միխայիլ] Նակաշիձեն[162] այս շատ զարմանալի «ճշմարտության» մունետիկը դարձավ։ Շրջելով Բաքվի` պատերազմական դաշտ դարձած փողոցներում` նա տեսնում էր դիակներ, այրվող տներ, թալանված գույքերի կույտեր և բարեհոգ ժպիտով հայտարարում էր, թե զորք չունի, զորություն չունի, թող կռվողներն իրենք իրար հետ հաշտվեն։
Բայց մարդիկ տեսնում էին, որ ցարական կառավարությունը զորքեր ունի, այն էլ` բավականաչափ, միայն թե այդ զորքերին հրամայված էր անտարբեր հանդիսատեսի դիրք բռնել, ոչ մի միջամտություն չանել[163]։ չանել։ Իզուր էին դիմում, խնդրում, որ զենք գործադրվի, որ երկու կողմերից էլ հանցավորներ բռնվեն և կախաղան հանվեն։ Միշտ միևնույն պատասխանը Նակաշիձեի կողմից` կառավարությունը թույլ է, ոչինչ չի կարող անել։ Եվ հրացանով զինված ռուս զինվորների առջև մորթվում էին խաղաղ ու անզեն քաղաքացիները, իսկ նա միայն նայում էր։
Ռուս բյուրոկրատիայի պաշտոնական հայտարարությունների երկու մասն էլ բացարձակ սուտ էր։ Այստեղ երևում էր, որ ռուսական չինովնիկությունը սաստիկ գրգռված էր այն տեռորիստական գործողությունների դեմ, որոնք կատարվում էին հայ հեղափոխականների ձեռքով, և նրանց զոհն էին դառնում պետական պաշտոնյաները։ Սա միանգամայն հասկանալի բացատրություն էր և պարզապես նշանակում էր, թե թուրքերի միջոցով ցարական կառավարությունը պատերազմում էր հայ հեղափոխականների, ասել է՝ գլխավորապես դաշնակցականների դեմ։ Արդեն տեսանք, որ հենց ինքը` այդ կառավարող բյուրոկրատիան էր, որ իր ապուշ հայահալած քաղաքականությամբ բարձրացրեց Դաշնակցությանն իր անկումից, ժողովրդականություն տվեց, հետևաբար` ուժեղացրեց նրան։ Դաշնակցականներն օգուտ քաղելով այդ հանգամանքից` սկսեցին բռնանալ ռուսահայ իրականության վրա, քանի որ այստեղ էլ, ինչպես և Թուրքիայում, սկսել էին կատարել «փրկիչների» դեր։ Ֆիդայականությունն իր շտաբներն էր հիմնել Կովկասի այլևայլ կողմերում, զինվորություն էր կազմել, զինական պահեստներ ուներ։ Լինելով մեծ մասամբ չաշխատող, բայց վայելող մի տարր` ֆիդայիները մեր կովկասյան խաղաղ կյանքի մեջ էլ գոռոզ տերեր դարձան, պահանջկոտ, կռվարար։ Այս փաստը շատ գրգռիչ նշանակություն ունեցավ հարևան ժողովուրդների և առավելապես թուրքերի համար։ Բաքվի փետրվարյան ջարդին նախորդեցին մի քանի այդպիսի գրգռիչ միջադեպեր, որոնց մեջ գլխավոր գործիչները դաշնակցականներն էին։
Ռուսական բյուրոկրատիան ոչ միայն հավատում էր այս բանին, այլև ինքն էր արծարծում նման հասկացողություններ թե՛ թուրք և թե՛ ռուս զանգվածների մեջ։ Չէ՞ որ հենց այս տեսակ վերաբերմունքի վրա էր խարսխված ռուսական քաղաքականությունը` հենվել թուրք ավանդապահ և հետամնաց տարրերի վրա։ Սակայն սա մի թշվառ կարճատեսություն էր, մի կույր հավատ, մի ինքնախաբեություն։ Ընդամենը մի 10-15 տարուց հետո, համաշխարհային պատերազմի և նրանից ծնված մեծ հեղափոխության ժամանակ էր, որ ապացուցվեց, թե հավատարիմ հպատակության ցույցերը կատակերգություններ էին եղել ցարականներին խաբելու համար։ Եվ եթե այնքան հեշտությամբ կալվածատիրական դասակարգը գործիք դարձավ ռուս բյուրոկրատիայի ձեռքին և գնաց հայերի դեմ, դա արդյունք էր այն նոր նացիոնալիստական շարժման, որ ծավալվում էր թուրք և առհասարակ մահմեդական ազգաբնակչության մեջ` օսմանյան գործակալների ձեռքով։ Աբդուլ-Համիդի ձեռնարկած համաիսլամական պրոպագանդան մի գործ էր, որ հաջողվում էր լավագույն կերպով և որի հուշարձանն էր Հիջազի երկաթուղին` կառուցված բացառապես մահմեդականների փողերով։
Այսօր այլևս գաղտնիք չէ, որ մի ամբողջ մեծ ու եռանդուն շարժում էր այդ գործը։ Պրոպագանդան մտավ ամեն երկիր, ուր մահմեդական ժողովուրդ էր ապրում։ Բոլոր այդ ժողովուրդները` Անդրկովկասի թուրքերը, Դաղստանի լեռնցիները, Ղրիմի և Կազանի թաթարները, Թուրքեստանի սարթերը[164] և այլն, և այլն, դաստիարակվում էին օսմանյան գրականության վրա, որ միության ընդհանուր կապն ու շաղախն էր հանդիսանում և որ սովորեցնում էր ամենքին միանալ Թուրքիայի կանաչ դրոշի տակ։ Այս շարժման տեսակետից հայերը հանդիսանում էին ընդհանուր թշնամիներ, քանի որ հայերի ջանքն էր` թուլացնել, ջլատել Թուրքիան։
Եվ չի կարելի ասել, թե հայերը միանգամայն անգիտակ էին այսօրինակ վերաբերմունքին։ Դեռ 1894 թվականից, այն է` Սասունի ջարդից ի վեր, Բաքվում ապրող հայերը շատ լավ նկատում էին, որ թուրքերը ուշադրությամբ հետևում էին եվրոպական քաղաքականությանը Թուրքիայի վերաբերմամբ և շատ գրգռվում էին այն հայասիրական ցույցերից, որոնք տեղի էին ունենում Անգլիայում։ Թուրք հայրենասիրության աչքի ընկնող և հռչակված ներկայացուցիչ էր դառնում Բաքվի միլիոնատեր Հաջի-Զեյնալ-Աբդին Թաղիևը, որ չէր քաշվում հայերին հայտնելու թուրք շրջանների դժգոհությունը Օսմանյան կայսրության մեջ նրանց ձեռնարկած շարժումների առիթով։ Ամեն մարդ, որ դիտելու և հասկանալու ընդունակություն ուներ, կարող էր շատ հեշտությամբ ու բազմաթիվ իրական փաստերով համոզվել, որ Անդրկովկասի ադրբեջանական թուրքերի մեջ ահագին բեկումներ էին առաջ եկել։
Հայերն արհամարհում էին թուրքական աշխարհում տեղի ունեցող շարժումները, ավելորդ էին համարում խորասուզվել երևույթների մեջ, դուրս հանել դրանց միջից պարտ ու պատշաճ եզրակացություններ և խրատներ։ Ինչպես և այն դեպքերում, երբ հարցը վերաբերվում էր թուրքահայերի օրեցօր վտանգվող կացությանը, հայերն օրորվում էին այն հանգամանքով, թե Եվրոպա կա, ոչինչ չի լինի, և շարունակում էին իրենց թեթևամիտ և ոճրագործ անտարբերությունը։ Մոտիկ ապագան պիտի ցույց տար հայերին, թե որքան թանկ նստեց նրանց այս հանցավոր անտարբերությունը։ Պատասխանատուն ամենից առաջ Դաշնակցությունն էր։ Նա էր միակ կազմակերպված քաղաքական կուսակցությունը, որ հետզհետե իր ձեռքն էր առնում ամբողջ հայ ժողովրդի ճակատագիրը, հաղորդում նրան ֆիդայական աշխարհավարության գունավորում, դրանով իսկ սաստկացնում էր հարևան ժողովուրդների կասկածամտությունն ու թշնամական տրամադրությունը դեպի հայերը։
Իր տրամադրության տակ ունենալով բավականաչափ նյութական միջոցներ՝ զինվորների և պաշտոնավարների ամբողջ խմբեր պահելու համար, Դաշնակցությունը չկարողացավ երբեք լուրջ կերպով ուսումնասիրել այն միջավայրը, ուր նրան վիճակված էր գործել։ Պատմում են, որ Քրիստափոր Միքայելյանը, պատասխանելով նրանց, ովքեր ասում էին, թե Թուրքահայաստանը մի անծանոթ երկիր է, պետք է ուսումնասիրել այն, որպեսզի կարելի լինի գործել այնտեղ, ասում էր. «Начто мне знать, насколько высоко ростет трава в Турецкой Армении?»[165]։ »։ Ի՞նչ հարկավոր էր ուսումնասիրություն։ Գտնված էր փրկության կախարդական դեղատոմսը` ֆիդայական կռիվ և Եվրոպա… Այս սկզբնական մեղքի մեջ մնաց ամբողջ ժամանակ և նրա հիմնած կուսակցությունը։ Եվ այս պատճառով էր, որ նրա քթի տակ սաղմնավորվեց, ծնվեց ու մեծացավ, առանց նրան երբեք սոսկ հետաքրքրություն և հոգս պատճառելու, թուրքական ազգերի միությունը, որ վերջը հայությանը շրջապատեց բոլոր կողմերից և խեղդեց…
Բաքվի մեջ թուրքերի փետրվարյան հարձակումը միանգամայն անակնկալ էր հայերի համար։ Առաջին երկու օրերը միանգամայն անպաշտպան էին հայերը, և թվում էր, թե ոչ մի փրկություն չի մնում նրանց համար։ Ռուսական զորքերը դեկորացիայի դեր էին կատարում փողոցներում, նահանգապետը ցավ էր հայտնում, որ ուժ չունի, իսկ դիակների թիվը շատանում էր, հրդեհված տների մեջ խորովվում էին ամբողջ ընտանիքներ։ Այդ օրհասական րոպեներին էր, որ դաշնակցական քաջ խմբապետ Դումանը[166] (առաջ մենակ ինքը, հետո` երկու-երեք ընկերների հետ) դուրս եկավ փողոցները, դիրքեր գրավեց անկյուններում և գնդակներ ուղարկեց դեպի թուրքերը։ Կազմակերպվեց ինքնապաշտպանությունը։ Թուրքերը դիմադրության հանդիպեցին, զոհեր տվեցին, նահանջի դիմեցին, և այսպիսով հաշտություն հաստատելու հող պատրաստվեց։ Նորից ու նորից, և այս անգամ արյան ու կրակի միջոցով, ցուցահանվում է, թե որքան անհրաժեշտ է հայության համար Դաշնակցության նման կազմակերպությունը։
Բայց դեռ հույս կար ընդունելու, որ Բաքվի (հետո նաև Երևանի) փետրվարյան կոտորածներն առանձին դեպքեր են եղել։ Համենայնդեպս, ցարական բյուրոկրատիայի ատամներից ազատվելու համար հայ ղեկավարող շրջաններն ամենայն անկեղծությամբ աշխատանք են թափում հաշտություն և բարի դրացիություն հաստատելու հայ և թուրք ժողովուրդների միջև։ Հիշում եմ այն մեծ ժողովը, որ այս առիթով կայացավ Թիֆլիսում, Վանքի եկեղեցու բակում։ Հավաքվել էին հազարավոր մարդիկ, եկան թուրքերն իրենց Շեյխ-ուլ-Իսլամի[167] հետ, արտասանվեցին ճառեր։ Առանձնապես մեծ հռչակ ստացան ծերունի Շեյխ-ուլ-Իսլամի ճառի մեջ արտասանված այն խոսքերը, թե երկու հարևան խաղաղ ժողովուրդների մեջ կռիվ ու արյունահեղություն գցողը շեյթանն է[168]։ է։ Թե իսկապես ի՞նչ մտքով էր մահմեդական հոգևորականը գործածում «շեյթան» բառը, ոչ ոք չիմացավ։ Բայց ամենքի տրամադրությանն ու համոզմունքին համապատասխանող մեկնաբանությունն այն էր, թե այդ շեյթանը ուրիշ ոչ ոք չէ, քան միայն ցարական կառավարությունը։ Եվ այնուհետև այս փոխաբերական հասկացությունն ընդհանրացավ բոլոր կովկասյան ազգերի մեջ, և երբ ասում էին, թե մեղավորը շեյթանն է, ամենքը հասկանում էին, թե խոսքը ռուսական բյուրոկրատիայի մասին է։
Թե՛ այս խոշոր հրապարակային ցույցը և թե՛ փետրվարյան արյունահեղությանը հետևած հանգստությունը վստահություն էին ներշնչում, որ երկու հարևան ժողովուրդներն իրապես հաշտվեն իրար հետ` հասկանալով, որ օտար ինտրիգի զոհեր են եղել։ Այնքան մեծ էր այս հավատը հայ ինտելիգենցիայի մեջ, որ նա նույնիսկ դրամական նվերներ էր անում Բաքվի կոտորածից վնասվածների համար` առանց կողմերի մեջ խտրություն դնելու, այսինքն` թե՛ հայերի և թե՛ թուրքերի համար։
Շեյթանին սպասում էին և ուրիշ անակնկալներ ու հիասթափություններ։ Պետերբուրգի կառավարությունը, կամենալով շահել հեղափոխականացող ժողովրդի սիրտը, հրապարակեց մի կարգադրություն, որով համայնքներին ու ազգություններին իրավունք էր տրվում առանձին ուղերձներով կառավարությանը ներկայացնել իրենց կարիքները։ Այս թույլտվությունից Կովկասում ամենից առաջ օգտվեց վրաց ազնվականությունը, որ երկու ուղերձով, ուղարկված Թիֆլիսից և Քութաիսից, Նիկոլային խնդրում էր Վրաստանին ինքնավարություն տալ։ Ցարը կարող էր բացականչել. «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»։ Դեռ 3-4 տարի առաջ էր այս վրաց ազնվականությունը շքեղ հանդեսներով տոնել Վրաստանի բռնի միացումը Ռուսաստանին, փառաբանել հարյուր տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքը` իբրև մեծագույն բարիք Վրաստանի համար, և Նիկոլայը, լցված խանդաղատանքով դեպի իր հավատարիմ ազնվականությունը` պետական գանձարանից նրան տարեկան մոտ 80 հազար ռուբլի նպաստ էր հատկացրել։ Այժմ ինքնակալության գլխավոր հենարանը կազմող ազնվականությունը դավաճանում էր Վրաստանում` պահանջելով ռամկավարական կարգեր` անշուշտ ժամանակի նեղ հանգամանքներից՝ ապստամբած գյուղացիության մեծ ուժից և վրացիների մեջ հետզհետե աճող սոցիալ-դեմոկրատական շարժումից ստիպված։
Հայերն էլ առանձին ուղերձի մեջ ձևակերպեցին իրենց պահանջները, որոնք մշակվել էին ապրիլ ամսին, Թիֆլիսում գումարված հայկական համագումարի նիստերում։ Հայերն իրենց համար առանձին ազգային ինքնավարություն չէին պահանջում, այլ միայն արմատական, ռամկավարական մի երկար շարք ռեֆորմներ և ազատություններ` ընդհանուր համակովկասյան և համառուսական չափանիշով, և ավելացնում էին մի շարք ազգային պահանջներ` լոկ եկեղեցական ինքնավարության սահմանների մեջ[169]։մեջ։
Առանձին պահանջներ ներկայացրեց և մահմեդական ազգաբնակչությունը, որից ցարական կառավարությունը կարող էր եզրակացնել, որ անգամ այդ հետամնաց, ուխտյալ միապետական և ցարապաշտ համարվող բազմությունն էլ ունի իր դժգոհությունները, իր առանձին լեզուն, որ խոսում էր ազգայնական կրոնական շահերի անունից։
'''Ե'''
1905թ. մայիսի սկզբին Թիֆլիս մտավ կոմս Վորոնցով-Դաշկովը[170]` Կովկասի փոխարքայի պաշտոնով։ Մինչև գալը նա Պետերբուրգից իմաց էր տվել Կովկասի ազգերին, թե ինքը տեղական ազգություններին բարյացակամ վերաբերվող, նրանց կարիքներին ու պահանջներին ամենայն ուշադրությամբ ականջ դնող մի կառավարիչ կլինի։ Ուստի և խնդրում էր ամենին լինել կարգապահ և այսպիսով աջակցել իրեն, որպեսզի ինքը կարողանա ամբողջապես իրականացնել իր բոլոր դիտավորությունները` հօգուտ և ի վերաշինություն կովկասյան երկրների։ Հատկապես հայերին կոմսը խոստանում էր վերադարձնել նրանց եկեղեցական կալվածքները և վերստին բաց անել նրանց դպրոցները։
Սա մի ահագին նորություն էր ամբողջ Կովկասի համար։ Նոր մարդ, նոր կարգ։ Գոլիցինից հետո այսպիսի լեզու… Երևում էր, որ ճապոնական գեներալները և ամբողջ Ռուսաստանի հեղափոխականացումը խելքի էին բերում Նիկոլային, իհարկե, ժամանակավորապես` մինչև փոթորկի անցնելը։ Ալեկոծ Կովկասի հանդարտեցումը ցարը հանձնել էր արքունիքի արարողությունների, ծեսերի, կեղծավոր ձևերի, շողոքորթությունների ու նուրբ ինտրիգների մեջ մազեր սպիտակացրած այս կոմսին, որ անթիվ ու անհաշիվ հարստությունների տեր էր և իր ծերությունը անցկացնելու համար խաղաղ ու շքեղ անկյուն չէր ընտրում, այլ Թիֆլիսի փոխարքայական պալատը` դրդված միայն հին ազնվականի փառասիրությունից։ «Կովկասը,- ասում էին ռուս բյուրոկրատները,- պետք էր նորից նվաճել»։ Եվ նվաճող խոստացավ լինել Վորոնցով-Դաշկովը, բայց ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ։ Միամտություն կլիներ կարծելը, թե ցարի ձեռքի տակ հնարավոր էր, որ նոր փոխարքան տար այն ամենը, ինչ խոստանում էր։ Եվ կատարելու համար չէին խոստումները։ Ռուսական ամբողջ բյուրոկրատիան էր, որ այդ նեղ ժամանակներում ծախու էր հանում էժանագին լիբերալիզմը` իբրև խաբելու, շլացնելու պսպղուն պաճուճանք։
Նախևառաջ նա դեն քշեց գոլիցինյան քաղաքականությունը և ժպիտներ շնորհեց հայերին։ Փոխանակ այդ տնտեսապես ուժեղ ժողովրդին հալածանքներով խրտնեցնելու և հուսահատ հեղափոխականներին գետնահարկերը քշելու` ավելի լա՞վ չէր թեթև, հաճախ կարծեցյալ զիջումներով նվաճել նրան` իր ամբողջ կազմակերպված հեղափոխությամբ հանդերձ։ Եվ իրավ, նրա այս քաղաքականությունն առաջին իսկ քայլից հաջողություն գտավ։ Հայերն իրենց զգացին հովանավորված և ոչ թե առաջվա պես պետության և բախտի խորթ զավակներ։ Այս հանգամանքը գրգռեց կովկասյան մյուս ազգերի և մասնավորապես վրացիների նախանձն ու չարակամությունը։ Բայց սա ավելի ևս լավ։ Սրանով ավելի հեշտ էր իրարից բաժանած դրության մեջ պահել կովկասյան ազգերին, քան արյան ու բոցերի միջոցով կիրառվող բաժանումը։ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից պակաս չէր ըմբռնում, թե ինչ է հարկավոր Ռոմանովներին` մի վատիկանյան ինքնակալություն պահպանելու համար։ Բայց իր նախորդից տարբերվում էր նրանով, որ Գոլիցինը` կոպիտ ու դյուրագրգիռ մի զինվոր, ամեն ինչ անում էր պարզ ու արագ` արջի պես կոխկրտելով, իսկ Վորոնցով-Դաշկովը գործում էր իբրև հին ու փորձված աղվես։
Հայերը մեծ ակնկալություն ունեին, թե նոր բարձր պաշտոնակալը կտրուկ միջոցներով և անհապաղ վերջ կդնի հայ-թուրքական կռիվներին։ Բայց սխալվում էին. նրանք չէին հասկանում դրությունն ու քաղաքականությունը։ Դեռ փոխարքայության սահմանները չմտած, Նոր Նախիջևանի և Ռոստովի հայերը երկաթուղու կայարանում նրան մի թուղթ ներկայացրին` լցված դառը գանգատներով հայ ժողովրդի իրավազուրկ և հալածական դրության մասին։ Բալաջարի[171] կայարանում Բաքվի հայության կողմից պատվիրակությունը ներկայացավ իբրև փետրվարյան կոտորածից աղետված, դառն վշտով լցված, փողոցներից հարյուրավոր անմեղ մարդկանց դիակներ հավաքած մի համայնքի բերան։ Ամեն տեղ և ամենքին Վորոնցով-Դաշկովը հուսադրեց, թե հայ-թուրքական կռիվները չեն լինի այլևս, քանի որ այդպես է կամենում իրեն ուղարկած կայսրը։ Սակայն մնում էր, որ միայն մի քանի օր անցնի, որպեսզի ամենքի համար ակնառու լինի, թե ո՛չ կայսրն է կամենում, ո՛չ էլ նրա փոխանորդ Վորոնցով-Դաշկովը։ Հազիվ մի շաբաթ անցած վերջինիս Թիֆլիս մտնելուց` հայերի մեծ կոտորած տեղի ունեցավ Հին Նախիջևանում և նրա շրջակա գյուղերում։
Իսկ մի քանի օր էլ հետո` երկրորդ անգամ հայ-թուրքական կռիվ սկսվեց Երևանում։ Հայկական մի պատվիրակություն ներկայացավ փոխարքային և խնդրեց վերացնել այդ ժողովրդական դժբախտությունը։ Վորոնցով-Դաշկովը սիրալիր ընդունելություն ցույց տվեց պատվիրակությանը, ասաց, թե իրեն հայտնի է, որ հայերն իբրև կուլտուրական մի ժողովուրդ, նախահարձակ չեն լինում, բայց առաջարկեց ներգործել հեղափոխական կոմիտեների վրա, որ նրանք դադարեցնեն իրենց տեռորիստական գործունեությունը։ Այսպիսով, ուրեմն, նոր փոխարքան էլ հայ-թուրքական կռիվներին նայում էր իբրև հեղափոխության և, իհարկե, գլխավորապես Դաշնակցության դեմ կռվելու միջոցի։ Այս կողմից Կովկասի նոր գլխավոր վարչապետը շարունակում էր իր նախորդի` Գոլիցինի քաղաքականությունը։ Հայ պատվիրակները ստիպված եղան պատասխանել, թե իրենք անկարող են ներգործել կոմիտեների վրա, որոնց գոյությունը գաղտնի է և տեղն անհայտ, և որոնք, եթե ճիշտ որ խոշոր նշանակություն են ստացել հայ ժողովրդի համար, [ապա] կալվածքների գրավելուց հետո է, որ թողել են իրենց գործունեությունը Թուրքիայում և ձեռք են առել ռուսահայերի ազգային շահերի և ֆիզիկական գոյության պաշտպանությունը։
Դաշնակցության վերաբերմամբ Վորոնցով-Դաշկովի քաղաքականությունը տվեց նույն հետևանքները, ինչ արդեն տվել էր Գոլիցինի քաղաքականությունը։ Եթե ուզում էին, որ Դաշնակցությունը կորցնի իր նշանակությունը, պիտի ամեն միջոց գործ դնեին, որ վերջանային հայ-թուրքական կռիվները, և հայ աշխատավոր ժողովրդի կյանքն ապահովված լիներ։ Բայց համիդյան մտայնությունը չափազանց շատ էր հափշտակել ռուս բյուրոկրատիայի փայտե ուղեղը։ Հայ-թուրքական կռիվները չվերջացան, անցան Գանձակի և Թիֆլիսի նահանգներն էլ, և մահվան վտանգին մատնված ժողովուրդը հոժարությամբ ինքն իրեն ենթարկեց Դաշնակցության դիկտատուրային։ Ֆիդայությունը դարձավ իդեալ։ Թուրքահայ գաղթականները` անտուն, անտեր, հողազուրկ թափառականներ, մինչև պռունկները լցված վրեժխնդրության զգացումով` դաշնակցական խմբերի մեջ խոշոր թիվ էին կազմում և այնպիսի խժդժություններ էին կատարում, ուր թուրք ժողովրդի համար սարսափ արտահայտող մի հնչյուն էր դարձել «թաղթաղան» (գաղթական) բառը։
Եվ բոլորովին չի կարելի ասել, թե Վորոնցով-Դաշկովին անհայտ էր այդ հանգամանքը։ Իմ գրադարանում պահվում է նրա առաջին «ամենահպատակ հաշիվը» Նիկոլայ Բ-ին, որի մեջ նա պատմում է, թե ինչպես հայ-թուրքական կռիվները բարձրացնում են դաշնակցականների հեղինակությունը հայ ժողովրդի մեջ, թե ինչպես նրանք կանոնավոր կերպով հարկեր են հավաքում գյուղացիներից, հարկավոր դեպքում նույնիսկ ծախում են նրանց անասունները` զենք գնելու և ամենքին զինելու ու զինվորագրելու համար։ Ռուսաց կառավարությանը հայտնի էր դարձել և այն հանգամանքը, որ Դաշնակցությունն այլևս չի բավարարվում հայ ժողովրդի ինքնապաշտպանության գործով, այլ կյանքի ու մահվան պայքար է հայտարարել անդրկովկասյան թրքության դեմ։ Միատարր հայ ազգաբնակչություն ունեցող շրջաններ կազմելու և ապագա ինքնավար Հայաստանի հողը պատրաստելու համար Դաշնակցությունը ձեռնարկում է բնաջինջ անելու թուրքերին այնտեղ, ուր նրանք փոքրամասնություն են կազմում։ Եվ իրավ, Լևոն Աթաբեկյանը, որ հետո միայն թողեց Դաշնակցության շարքերը և դարձավ սոցիալիստ-հեղափոխական, 1905-ին Շուշիում սկսված կռիվների գլխավոր ղեկավարներից մեկն էր հայերի կողմից, Թիֆլիսի դաշնակցական կոմիտեի նիստում պարծենում էր, թե իրենք Ղարաբաղում զբաղված են «հայաստանցիներ» ստեղծելով։ Այդ ժամանակներից էր, ուրեմն, սկիզբ առնում դաշնակցական հռչակավոր «մաքրել-սրբելը», որ իդեալ էր դառնում ոչ միայն հասարակ ֆիդայիների, այլև՝ ինտելիգենտ գաղափարախոսների համար[172]…համար…
Պատերազմը կատաղության ծայրին էր հասնում Ղարաբաղում և մանավանդ նրա մայրաքաղաք Շուշիում։ Այս քաղաքի ճակատագիրը շատ տարօրինակ էր։ Թեև նա առանձին մի գործոնի դեր չէր կատարում հայ հեղափոխական իրականության մեջ, բայց Գոլիցինի համար դարձել էր աչքի փուշ։ Այդ, որպես թե ամենահայ (եթե կարելի է և այսպես ասել) մի կենտրոն էր համարվում, հայ նացիոնալիզմի միջնաբերդ։ Հայտնի էր, որ Գոլիցինը ծրագրել էր քանդել Շուշիի հայկական մասը և հայերին գաղթեցնել Սիբիր` այնտեղ բնակեցնելու համար։ Այս վայրենությունը, սակայն, թույլ չտվեց նրան Պետերբուրգը[173]։ Պետերբուրգը։ Այն ժամանակ Գոլիցինն ուրիշ ուղղությամբ տարավ գործը։ Հայերին քաջապես սանձահարելու համար Գանձակի նահանգապետ նշանակեց իր նման խելացնոր մի ռուսացնողի` գեներալ Կիրեևին, որ մաքրեց Շուշին հայ չինովնիկներից` ուղարկելով նրանց ծառայելու Ռուսաստանի խորքերում։ Հայ դպրոցներ առանց այն էլ չկային, մնացել էր 50 տարիներից ի վեր գոյությունը պահպանած թեմական դպրոցը, որ նույնպես փակվեց։
Երբ սկսվեցին հայ-թուրքական կռիվները, Ղարաբաղի հայ և թուրք ազգաբնակչության ներկայացուցիչները հավաքվեցին Թիֆլիսում, իրար խոսք տվին ամեն միջոց ձեռք առնել, որպեսզի կոտորածները մուտք չգործեն Ղարաբաղ։ Երկու կողմերն էլ այն համոզմունքին էին, որ կռիվներն առանձնապես կատաղի և առանձնապես շատ ավերիչ կլինեն Ղարաբաղում այն հանգամանքի պատճառով, որ տեղի թե՛ հայ և թե՛ թուրք ժողովուրդներն աչքի են ընկնում իրենց խիզախ և քաջ բնավորությամբ։ Սա շատ ճիշտ էր, և մենք` հայ պատվիրակներս, բաժանվեցինք մեր աչքի ընկնող և ազդեցիկ հայրենակից բեկերից` գրեթե հավատացած, որ երկու կողմերս էլ ցույց կտանք, թե «վաթան գարդաշի» (հայրենիքի եղբայրակիցներ) էինք։ Եվ իրավ, գրեթե ամբողջ ամառն անցնելու վրա էր, հայ-թուրքական կռիվները ծավալվում էին Երևանի նահանգի շատ տեղերում, ուրիշ նահանգներում ևս ստանում էին համատարած ժողովրդական դժբախտության կերպարանք, իսկ Ղարաբաղը լուռ և հանդարտ էր։
1905թ. օգոստոսի 1-ը ռուսահայ ժողովրդի համար դարձավ մի կատարյալ ազգային տոն։ Այդ օրը հրապարակվեց Նիկոլայի ուկազը, որով հայերին վերադարձվում էին երկու տարի առաջ այնպիսի խայտառակություններով խլված եկեղեցական կալվածքները։ Բացի դրանից` թույլատրվում էր դպրոցներ բացել ավելի լայն իրավունքներով, քան գոյություն ուներ 1884թ.-ից ի վեր։ Չնայած հայ-թուրքական արյունահեղությունների մղձավանջին, չնայած որ հայ աշխատավոր զանգվածն իր սգի մեջ էր նստած` իր կրած անփոխարինելի կորուստների պատճառով, շատ տեղերում աղմկալի ցույցեր էին կատարում ի պատիվ ցարի, և հրապարակավ շեշտվում էր մի նոր երևույթ` եղբայրացում ռուս զորքերի և հայերի միջև։ Այսպիսի հանդիսավոր ցույցեր տեղի ունեցան, օրինակ, Շուշիում։ Բայց մի երեք ժամ[174] հազիվ անցած, կոտորածը սկսվեց և Շուշիում։ Եվ «հայաստանցիներ» ստեղծող Լևոն Աթաբեկյանը, տեսնելով, որ թուրքերը զոռ են անում և արդեն հայկական քաղաքամասն են խուժում Քոհնա հանգիստարանի[175] կողմից, վազում է իրենց տուն և հայտարարում, թե իրեն մի ճանապարհ է մնում` ինքնասպանություն գործել։
Իսկույն վեր են կենում, եթե չեմ սխալվում, 1000 ռուբլի են հավաքում, տանում տալիս Շուշիի ռուս զորքերի գլխավորին, որը զինվորներ է հանում և հրացանային կրակով ետ մղում թուրքերին։ Բայց հայկական թաղի մի խոշոր մասը` կենտրոնականը` ավելի քան 400-500 տներ այրվում են։ Եվ որ զարմանալին է, այդ հրդեհումների և կողոպուտների մեծագույն մասը կատարվում էր հենց իրենց` հայերի քաղաքային և գյուղական տականքների ձեռքով։ Առհասարակ գաղափարական տեսակետից չէր կարելի ամբողջ Շուշին համարել դաշնակցական ծուխ։ Այդտեղ շատ կային տարրեր, որոնք հակառակ էին դաշնակցական հախուռն (քյալլագյոզ) գործողություններին, ընդդիմանում էին նրանց գրգռիչ և միամիտ վարմունքին։ Բայց ի՞նչ անես. անճարությունը և կառավարության կողմից լքվածության վիճակը ստիպում էին, որ դժգոհներն էլ հպատակվեն ֆիդայական դիկտատուրային։
Շուշիի արյունահեղությունը դեռ չվերջացած` նույն օգոստոս ամսին երկրորդ կոտորածը սկսվեց Բաքվի մեջ, ավելի ահավոր չափերով։ Այդ միջոցին Կիսլովոդսկում գտնվող և Թիֆլիսից հատուկ հանձնարարությամբ այնտեղ գնացած հայերից մի պավիրակություն ներկայացավ կոմս Վորոնցով-Դաշկովին և նրան մի ջերմ շնորհակալական ուղերձ մատուցեց` եկեղեցական կալվածքների և դպրոցների վերադարձման առիթով։
Նիկոլայն, ուրեմն, անձնատուր էր եղել հայերին։ Դաշնակցությունն, իհարկե, ամեն տեղ խաչփողանում, ծեծում էր իր կուրծքը և ասում, թե դա բացառապես իր հաղթությունն է, թե ինքն է հարկադրել Նիկոլային` չոքել հայ ժողովրդի առջև։ Բայց սա, իհարկե, սովորական լոպպազություններից մեկն էր[176]։ էր։ Նիկոլայ Բ-ին ոչ միայն հայության, այլ ամբողջ աշխարհի և մանավանդ ռուս ժողովրդի առջև չոքեցրել էր ճապոնական մարշալ Օյաման։ Եվ հետո, մեծ դեր էր կատարել այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը Գոլիցինից խելոք էր։ Խելառ հայակերը մի հիմար թեթևամտությամբ հափշտակել էր հայ ժողովրդի կալվածքներն ու դրամագլուխները` նույնիսկ չկարողանալով հաշվի տակ գցել, թե հափշտակված գույքն ինչ հարստություն պիտի մտցնի պետական գանձարանի մեջ։
Ռուս բյուրոկրատները ֆանտաստիկ պատկերացում ունեին հայ եկեղեցական հարստությունների մասին։ Ես ինքս կարդացել եմ «Новое Время»-ի մեջ, որ ռուս կառավարչական շրջաններում տարածված էր այն համոզումը, թե միայն անգլիական բանկի մեջ հայ հոգևորականությունն ունի 30 մլն ռուբլի` ոսկով։ Միայն այն ժամանակ, երբ խլվեց ժողովրդական կարողությունը, հաշվի նստեցին և տեսան, որ պետությունը ոչ միայն օգուտներ չպիտի ստանա իր հափշտակություններից, այլև իրենից մեծ գումարներ պիտի ծախսի կալվածքները և դպրոցները պահպանելու համար։ Ազատվել այդպիսի մի «բարիքից»` պետական մի իմաստնություն էր Կովկասի փոխարքայի համար։ Ռուսները մի հիանալի խոսք ունեն. «На тебе, Боже, что мне не гоже»[177]։гоже»։
Իսկ թե կառավարությունը երբեք իրեն պարտված չէր համարում Դաշնակցությունից, այդ ապացուցողը հենց այն է, որ նա շարունակում էր իր քաղաքականությունը հայ-թուրքական կոտորածների վերաբերմամբ։ Օգոստոսի 1-ի ուկազով կառավարությունը կարծում էր, թե իր կողմն է գրավում հայ չափավոր տարրերին, որոնք կարող էին եթե ոչ ոչնչացնել, գեթ փոքրացնել ռումբերով և տեռորներով գործ տեսնող հեղափոխական կոմիտեներին։ Բայց այդ բանը տեղի չէր ունենում այն պարզ պատճառով, որ Դաշնակցությունն ուժեղ էր զինված և իշխանություն էր կազմում։ Ֆիդայիները Զանգեզուրի և այլ գավառների գյուղացիների մեջ կատարում էին այնպիսի սանձարձակ բռնություններ, որոնք հիշեցնում էին նրանց նմանօրինակ սխրագործությունները Սալմաստում և Թուրքահայաստանում։ Եվ կառավարությունն անժամանակ էր համարում դադարեցնել կռիվը նրանց դեմ թուրքական հրոսակախմբերի միջոցով։
Կիսլովոդսկի հայ պատվիրակությունը, վերջացնելով իր շնորհակալական ցույցերը, ստիպված էր ցավով ու վշտով նորից և նորից գալ օրվա արյունոտ մղձավանջին, նկարագրել Բաքվի սարսափները, նավթարդյունաբերության կործանումը և, ինչպես միշտ, խնդրում էր օգնել ու փրկել։ Փոխարքան փոխարենը պատասխանեց, թե ինքը Բաքվում շատ զորք ունի և հենց այժմ կհեռագրի, որ անկարգությունները ճնշվեն ամենայն խստությամբ։ Երջանիկ ու հանգստացած պատվիրակությունը հրաժեշտ տվեց փառավոր կոմսին, բայց նրա խոսքերը խոսքեր էլ մնացին։
Հայ-թուրքական ընդհարումները դեռ հարկավոր էին ռուս կառավարությանը, շատ էին հարկավոր… հարկավոր…
'''Զ'''
Այսօր էլ իմ աչքի առջև է այն գեղածիծաղ, [բայց] արյունով ողողված` հոկտեմբերի 18-ի օրը` երկրորդը Նիկոլայի մանիֆեստից հետո[178]։ հետո։ Թիֆլիսի փողոցները լցված էին զբոսնողներով, շատերի կրծքի վրա արդեն երևում էին կարմիր ժապավեններ։
Գոլովինսկի պրոսպեկտում, ինչպես ասվում է, ասեղ գցելու տեղ չկար։ Միտինգներ Պետական օպերայի և Արտիստիկական ընկերության առջև, մեծ համախմբումներ, խոսք ու զրույց։ Մարդիկ այլևս չեն վախենում։ Ո՞ւր մնաց ցարական Ռուսաստանը։ Ո՛չ, նա դեռ կա։ Նայի՛ր, դրագունների[179] գումարտակներն են իրենց չաղ ու ուժեղ ձիերի վրա շրջագայում փողոցներում։ Ճիշտ է, նրանք միայն շրջում են, ոչ ոքի չեն խանգարում, ոչինչ չեն արգելում և նույնիսկ ականջի մի ծայրով են լսում միտինգներում բարձրացող շանթալից զայրույթն ու զզվանքը ցարի ու ցարիզմի դեմ, բայց, այնուամենայնիվ, դա ցարի անունը կրող և ցարական շնորհներով հղփացած գնդից մի զինվորական ուժ է։ Զարմանալի կապուտակ երկնքի տակ իրար հանդեպ են եկել երկու սկզբունքներ։ Մի կողմը ազատություն որոնող, դարերից ի վեր ազատությունը երազ դարձրած ժողովուրդ, մյուս կողմից` այդ երազը կոպտորեն ջախջախող, ստրկության շղթաներով նրա կոկորդն օղակավորող բռնակալական բանակ։
Թեև ազատության այդ վաղ արշալույսին կասկածի և երկմտության ամեն մի նշույլ հեռու էր վանվում մարդու սրտից ու մտքից, բայց և այնպես, դրագունների կարմիր գլխարկներն ինչ-որ չէին համապատասխանում այդ ժողովրդական տոնին, ասում էին ինչ-որ մի բան, որ համենայնդեպս, լավ բան չէր…
– Հիմա ի՞նչ պիտի անեք, Հովնա՛ն։
Նա շատ լավ հասկացավ ինձ։ Ուզում էի ասել, թե Հայոց հարց Ռուսաստանում այլևս չի մնում, ուրեմն և Դաշնակցությունն այստեղ այլևս անելիք չունի[180]։ չունի։ Եվ երբ այսպես է, էլ ինչո՞վ պիտի նա պարապի։
– Դեռ Թուրքահայաստանը մնում է,- պատասխանեց նա իր սովորական անուշ ժպիտով։
Բայց սա պատասխան չէր։
Ինչևիցե։ Բանը կատարվել, պրծել էր։ «Կովկասյան նախագիծ»[181] անունը կրող մի որոշումով Կովկասի մեջ գտնվող դաշնակցականները, առանց համակուսակցական ընդհանուր ժողովի հաստատման, իրենց հռչակում էին սոցիալիստ։ Ոչինչ անպատեհություն նրանք չէին էլ զգում։ Դաշնակցությունը միշտ էլ, իր ծննդյան ժամից, եղել է սոցիալիստական։ Ապացույց էին բերում առաջին ծրագրի ներածությունը, որ գրել էր «մարքսիստ» Ռոստոմը։ Եվ այսպես, հիմնավորելով իրենց «դարձը»` դաշնակցականները աղանդավորի նոր մոլեգնությամբ սկսեցին ծառայել նոր պաշտամունքին, որ, իհարկե, սիրով, մտքով յուրացված մի վարդապետություն չէր, այլ մի ձևականություն, որ առանց դժվարության գալիս էր կենակցելու հայդուկային աշխարհայեցության հետ։
Հոկտեմբերի 18-ին և հետևյալ օրերին կայացան բանվորական կուսակցությունների ցույցեր։ Տեսա սոցիալ-դեմոկրատների երթը Վերայի վերելքով դեպի Գոլովինսկի պրոսպեկտ։ Չեմ մոռացել հնչակյանների փոքրիկ թափորը, որի պոչում գնում էին մի վարդապետ և ալեզարդ Ղազարոս Աղայանը։ [Հոկտեմբերի] 20-ին դուրս եկան դաշնակցականները` ցույց տալու համար, թե ոչ մի կուսակցություն չի կարող հավասարվել իրենց` իբրև խոշոր կազմակերպություն։ Վաղօրոք տեղական լրագրերում հայտարարված էր, թե այդ օրը Դաշնակցությունը փողոց պիտի հանի իր զինվորներից յոթ հազար հոգի։ Ահագին պատրաստություններով երթն սկսվեց Հավլաբարից։ Յոթ հազար զինվորները պարզապես քաղաքային դռնապաններ էին և փողոցից հավաքած այլ տեսակի մարդիկ։ Երկար շարքերով, իրար գոտիներից բռնած, նրանք եկան հասան Գոլովինսկի պրոսպեկտ։ Նրանց մեջ կարգ էր պահպանում մի ձիավոր, որ կրում էր կարմիր դրոշակ, և այդ դրոշակի վրա նկարված էր Քրիստափոր Միքայելյանի պատկերը. մի հանգամանք, որ ցույց էր տալիս, թե որքան անկեղծ ու ուղղահավատ սոցիալիստներ են այդ նորադարձները։
Գոլովինսկի պրոսպեկտի վրա` Առաջին գիմնազիայի պատից մինչև «Փառքի տաճար» թանգարան, չորս կարգ կանգնած էին զորքեր, որոնք այսպիսով փակեցին դեպի փոխարքայական պալատ տանող ճանապարհը։ Դաշնակցական թափորը կանգ առավ այդ շարքերի առջև, բայց, իհարկե, ոչ նրանց պատվելու համար։ Դուրս եկան հռետորներ, որոնք դիմադրեցին զինվորներին` հրավիրելով նրանց միանալ հեղափոխությանը և տապալել ցարիզմը։ Գերեզմանային լռություն տիրեց զինվորների մեջ։ Իր խիստ ճառերով աչքի ընկավ Թադևոս Խաշմանյան անունով մեկը` մականվանված Դև։ Բարձրանալով մի պատշգամբ` նա սպառնալիքներ որոտաց ցարական Ռուսաստանի դեմ. Վորոնցով-Դաշկովին կախել, Նիկոլայ Բ-ին ոչնչացնել…
Չխնայվեցին նաև կանայք, որոնց անունները մեկիկ-մեկիկ շարվեցին քաջ դաշնակցականի դատավճռի մեջ։ Իսկ ներքևում, փողոցի մեջ, այժմյան Փոքր թատրոնի դիմաց, կանգնած էին դաշնակցական արիստոկրատական շեֆերը, որոնց վրա ծածանվում էին դաշնակցական դրոշակներ։ Դրանց մեջ հիշում եմ Հովհաննես Թումանյանին` մեր վաղամեռիկ բանաստեղծին։ Հիշում եմ և նրա արտասանած ճառից հետևյալ կտորը. «Էս էն դրոշակն ա, որ ծածանվում էր Սասունի գլխին»։ Գուցե հետաքրքրական լինի ավելացնել և այն, որ նույն այդ խմբի մեջ էր նաև Համբարձում Առաքելյանը[182]։ Առաքելյանը։ Մինչև այդ նա գործունյա դեր էր ունեցել դաշնակցական կազմակերպության մեջ և, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մի կարճ ժամանակով եղել էր [ՀՅԴ] Արևելյան բյուրոյի վարիչ։ Այս ցույցից հետո էր, որ Համբարձում Առաքելյանը խզեց իր հարաբերությունները Դաշնակցության հետ և, այնուհետև, մինչև իր մահը դարձավ նրա անհաշտ և ոխերիմ թշնամին։
«Դաշնակցության ցույցը ամենից լավ հաջողված ցույցն էր»,- այսպես էինք գնահատում մենք` մայթերի վրա հավաքված հանդիսատեսներս։ Մարդ շատ էին բերել իրենց հետ, արտաքուստ ուժի ներկայություն էր զգացվում։ Երբ թափորն սկսեց վերադառնալ Բարյատինսկայա փողոցով, փոխարքայի պալատի կողմից առաջ եկավ մի փոքրիկ խումբ՝ զինվորական երաժշտության ուղեկցությամբ, որ տանում էր Նիկոլայ Բ-ի պատկերը։ Ռուս պատրիոտների ցույցն էր։ Մասնակցում էին գլխավորապես զինվորական դպրոցի (Կադետսկի կորպուսի) աշակերտները։ Խումբը շրջապատված էր հեծելազորով։ Սա, ուրեմն, մի հակացույց էր դաշնակցականների դեմ։ Երկու ցույցերն էլ խաղաղ անցան, այնպես որ կարելի էր կարծել, թե նրանք ոչ մի հետք էլ չէին թողնի առօրյայում։
Բայց ոչ։ Հենց այդ օրվանից էր, որ Նիկոլայի սահմանադրությունը, դեռ չծնված, արյունով էր լվացվում նաև Կովկասում։ Եվ ամենից առաջ հայի արյունով։
Միևնույն օրը դաշնակցականները ցույց կազմակերպեցին նաև Բաքվում։ Կարմիր դրոշակներով նրանք գնացին թուրքերի թաղը. այն իսկ թուրքերի, որոնց հետ նրանք պատերազմական դրության մեջ էին ամիսներ ի վեր և որոնց այսօր կարծում էին, թե նվաճած կլինեն` «ազատություն» կանչելով։ Բայց ուշ էր արդեն այդպիսի հասկացողությունները միության նշանաբան դարձնելը։ Ռուսական ոստիկանությունն արդեն կարողացել էր լավ դաստիարակել թուրքական խուժանին։ Իսկույն կազմ և պատրաստ փողոց դուրս եկավ ռուս սև հարյուրակը, որի հետ խառն էին մեծ քանակությամբ կազակներ և նույնիսկ զինվորներ։ Նրանք հայրենասիրական երթ էին կազմել` տանելով իրենց ցարի նկարը։ Եվ որովհետև ամբողջ Ռուսաստանում ոստիկանության դեպարտամենտը կարգադրել էր այդ «բարձրագույն» և «օգոստոսափառ» նկարի համար շրջանակ դարձնել այրվող տներ ու արյունոտ դիակներ, ուստի Բաքվում էլ այդ ինքնակալական սրբազան պոգրոմը[183] գործադրվում էր թուրքերի աշխատակցությամբ, բայց այն բացառությամբ, որ Ռուսաստանի պոգրոմների զոհերը բացառապես հրեաներն էին, իսկ Բաքվինը` գրեթե բացառապես հայերը։ Հինգ օր տևեց արնակեր վայրենության այդ խրախճանքը։ Դարձյալ սարսափ, դարձյալ օգնություն կանչող աղաղակներ։ Հրդեհվեցին հայերի խոշոր տները քաղաքի ամենալավ փողոցների վրա, կոտորածն աջ ու ձախ էր գնում։ Եվ դարձյալ զորքերն իրենց չեզոք էին պահում, միայն նայում էին։ Փետրվարին էլ այսպես էր։ Բայց այն ժամանակ գոլիցինյան ռեժիմն էր։ Իսկ այժմ… Վորոնցով-Դաշկովն է, չէ՞ որ ե՛ւ լիբերալ է, ե՛ւ մասնավորապես «հայասեր»…
Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար։ Խաշմանյանի և նրա նման ուրիշ վայրահաչների սպառնալիքներից գրգռված` նա ասաց. «Տեսնենք` ինչպես պիտի հայերն ինձ կախեն»։ Եվ մյուս օրը ևեթ նա Թիֆլիսում կազմակերպեց մի հսկայական կառավարական հակացույց։ Այդ օրը ցարի գահակալության օրն էր` հոկտեմբերի 21-ը։ Զորահանդես նշանակվեց, բայց ոչ սովորական չափով. ամբողջ Գոլովինսկի պրոսպեկտի երկու կողմերով` Դվորցովայա փողոցից մինչև Օլգինսկայա փողոցի կեսը, խիտ-խիտ կանգնած էին զորքեր։ Դուրս էին բերվել Թիֆլիսի ամբողջ կայազորը, ամբողջ հետևակազորը` կանոնավոր և անկանոն հեծելազորը, բոլոր թնդանոթները։ Սրանք արդեն երեկվա հավլաբարցիները չէին` իրար գոտիներից բռնած մի մարդկային հոտ, այլ իսկական զորքեր էին` իրենց զենքերով և բոլոր հանդերձանքներով։ Վորոնցով-Դաշկովը, որ սովորաբար չէր երևում այսպիսի հանդեսներին, ձի նստած` գնաց զորքերին ողջունելու։ Բայց սրտի մեջ ասում էր հավաքված ահագին բազմությանը, որ լավ իմանան, թե ինքը ինչի տեր է։ Եվ իսկապես, համեմատությունն ինքնըստինքյան էր առաջ գալիս. և եթե կար գոնե մի հոգի, որ հավատում էր, թե Դաշնակցությունն իսկ որ միայն Թիֆլիսում ունի 7000 զինվոր, այդ մի հատիկ անուղղելի միամիտն էլ պիտի համոզվեր, որ գտնվել է Դաշնակցությունից էլ ուժեղ մեկը, և դա կոմս Վորոնցով-Դաշկովն է։
Կեսօրին մոտ էր, երբ ես իջնում էի Քաշվեթի եկեղեցու մոտով դեպի Բազարնայա փողոց։ Ալեքսանդրյան ծառախիտ այգու ետևում` Կուկիայի կողմից լսվում էր զինվորական երաժշտություն, որ հաճախ ընդհատվում էր ուռաներով։ Ուշադրություն չդարձրի։ Արդեն լսել էի, որ այսօր սևհարյուրակային պատրիոտները ռուս տերտերների առաջնորդությամբ ցարասիրական երթ պիտի ունենան մինչև փոխարքայի պալատը։
Խմբագրատանը հավաքված էին բազմաթիվ մարդիկ։ Նրանց մեջ էր և պաշտոնաթող սպա Նեմիրովիչ-Դանչենկոն (Հանդ), որ նոր էր վերադարձել Մանջուրիայի դաշտերից և «Русское слово»-ի[184] թղթակցի պաշտոնով ճանապարհորդում էր Անդրկովկասում` գլխավորապես հայ-թուրքական կռիվների պատճառներն ուսումնասիրելու համար։ Նստած խոսում էինք, մեկ էլ` փողոցում և տան բակում ձայներ բարձրացան, որոնք տարօրինակ չթվացին մեզ։ Կարծեցինք, թե դա պարզապես երկաթե երկար շերտերի փոխադրություն է երկար սայլերով, երբ իրար վրա դարսված երկաթները ծեծվում են իրար և աղմուկ հանում։
Միայն Հանդի` Մանջուրիայի դաշտերում և լեռներում փորձված ականջներն էին, որ իմացան, թե բանն ինչ է։ Սաստիկ հուզված` նա տեղից վեր թռավ ու ասաց.
― Это - стрельба пачками...[185]
Բոլորիս վրա ձյուն մաղվեց։ Եվ ինքնապաշտպանության կենդանական բնազդն էր, որ հարկադրեց դես ու դեն վազել` մի քանի նախազգուշություններ ձեռք առնելու համար։ Շտապով կողպեցինք բոլոր դռները, փողոցին նայող պատուհանների փայտե փեղկերը, շատացրինք մութ անկյունները և դարձանք մի պաշարված մարտկոց։ Բաց էր մնացել միայն մի օդանցք, որ մեզ դրսի աշխարհի հետ էր կապում։ Ի՛նչ էր կատարվում այնտեղ` չգիտեինք։ Մեր ինքնակամ պաշարման անկյունն էին ներս թափվում միայն «Боже царя» երաժշտության հանդիսավոր հնչյունները և անընդհատ «ուռա՜» ձայները։ Ա՛հ, անիծյալ պաշտամունք։ Էլի, ուրեմն, պիտի քաղցկեղի նման խրվի մեր կոկորդի մեջ…
Հրացանաձգությունը և նրան եղբայրացած հաղթական երգն ու նվագը դադարեցին։ Օրը ցերեկով մեծ քաղաքը գերեզմանոց է դարձել. ոչ մի տեղ չկա մեկ հատիկ բացված պատուհան։ Շշուկ անգամ չի լսվում։ Եվ հանկարծ… նոր սարսափ։ Խմբագրատան կողքին` «Южные номера»[186] հյուրանոցի մուտքի մոտ, պայթեց մի ռումբ… Գլուխներս այնքան կորցրինք, որ փախանք ներքին սենյակները։ Սպասում ենք ահ ու դողով, թե ահա կգան թնդանոթները և կսկսեն ռմբակոծել պայթյունի շրջակա տները։ Բայց անցնում են րոպեներ, անցնում է և մի ամբողջ դաժան ժամ, և ոչինչ չկա։ Հետո իմացանք, որ մի մարդ ռումբը տանելիս է եղել պալատի կողմը, բայց հանկարծ վեր է գցել և ինքն էլ սպանվել տեղն ու տեղը։
Արդեն հոկտեմբերյան օրը սպառվելու վրա էր։ Քաղցը տանջում էր պաշարվածներիս։ Բարեբախտություն էր, որ մի հարևանուհի ունեինք` մի բարի լեհուհի, որ մեզ պատվական ձվածեղներ ուղարկեց։ Մի րոպեում կլանեցինք կերակուրը։ Հիմա էլ հոգս էր` թե ինչ պիտի անեինք գիշերը։ Բայց մինչև մթի ճանկն ընկնելը` դրսից մի բանբեր եկավ։ Դա խմբագրատան աղախինն էր, մի, ինչպես անվանում են, «գզօղլան»[187] խոխլուշկա[188], որ կորել էր երկու ժամից ի վեր։ Սառնասրտորեն պատմեց, թե գալիս է վերևից` Գոլովինսկի պրոսպեկտից։ Զինվորներն իրեն չարգելեցին, երբ իմացան, որ ինքն էլ զինվորի կին է։
Եվ պատմություններ արավ նա, ինչպես կարող էր անել Ուկրաինայի գեղջուկ դուստրը մի «չալ» ռուսերենով` իր մայրենի լեզվի շեշտերով և բառերով ողողված։ Եվ ի՜նչ էինք իմանում։ Մենք կարծում էինք, թե այնտեղ` դրսում կռիվ է տեղի ունեցել։ Բայց այնտեղ կռիվ չի եղել։ Այնտեղ եղել է սպանդանոց։ Երեկվա իրար գոտիներից բռնած 7000 զինվորներից չգտնվեց գոնե մի 100 հոգի, որ Գոլովինսկի պրոսպեկտի ծայրը դարձներ մի փոքրիկ, խոշորացուցային Պրեսնյա[189] և ընկներ բարիկադների վրա։ Ո՛չ։ Այդպիսի բան չի եղել։ Եղել է միայն այն, որ Թիֆլիսի սիրտը կազմող մեծ և գեղեցիկ փողոցն ամբողջապես տրված է եղել զինվորներին։ Եվ քանի որ այն «ազատության օրերին» ցարիզմն իր նոր նշանաբանն էր հռչակել` «Փամփուշտներ չխնայել», ուստի զինվորները լավագույն կերպով գնդակածեծ էին արել ամբողջ տարածությունն ըստ հին ավանդի` «Սահման քաջաց` զէնն իւրեանց»։ Փողոցի երկու կողմին կանգնած հոյակապ տները մեծագույն մասամբ պատկանում էին հայերին։ Եվ ահա զինվորները հանդիպակաց տներին մեջք տված` գնդակների տարափ էին ուղարկում տների ներսը` հուսալով, որ եթե տասից-քսանից մեկն անգամ դիպչի մի «արմյաշկայի»[190], այդ էլ բավական է վրեժ հանելու համար այն 7000 զինվորի համար, որ երեկ իրար գոտիներից բռնած քայլում էին նույն այս փողոցով։
Զոհերի թիվը մեծ էր, պաշտոնական տեղեկություններով` 150-ից ավելի։ Հետո մենք իմացանք, որ այդ կոտորածն սկսվել է այսպես։ Երբ պատրիոտների թափորը, բարձրանալով Բարյատինսկայա փողոցով, մտել է Գոլովինսկի պրոսպեկտ և շուռ գալիս է եղել դեպի Վորոնցով-Դաշկովի պալատը, այդ ժամանակ բազմահարվածային ատրճանակից մի պրովոկատորական պայթյուն է լսվել, որ վիրավորել է թափորին մասնակցող զինվորական վարժարանի աշակերտներից (կադետներից) մեկին։ Անկարելի եղավ ճշտել, թե որտեղից է եղել այդ կրակոցը։ Ոմանք ասում են, թե խփել են Թիֆլիսի ժողովարանից (Հայոց, կամ ավելի հասարակորեն` «բուրդյուչնի կլուբ»[191]), ոմանք թե` գիմնազիայի պարսպի գլխից, իսկ ոմանք էլ ցույց էին տալիս Գոլովինսկի պրոսպեկտի և Բարյատինսկայա փողոցի անկյունի տունը (այժմ Բանվորական պալատի անկյունը)։ Ինչևիցե։ Կրակոցն ազդանշան էր դարձել, որ զինվորները կոտորած սկսեին։ Ամենից առաջ կազակները թափվել էին «ապստամբության օջախ»` Հայոց կլուբ, և ի՜նչ տեսնեն այնտեղ, որ լավ լինի։ Աչքդ բարին տեսնի։ Կանաչ սեղաններ և նրանց շուրջը հայ բուրդյուչնի բուրժուաները թուղթ են խաղում։ Մի քանիսը դես ու դեն են փախել և սպանվել կազակների ձեռքով։ Մյուսներին հավաքել են, երկկարգ շրջապատել հրացանները պատրաստ բռնած կազակներով, «առոք-փառոք, կառոք և երիվարոք» փոխադրել մոտակա զինվորական պահականոցը (հաուպտվախտ), ուր մեր բուրդյուչնիների ճարպոտ մարմինները մի լավ ծեծել և հետո բաց են թողել։ Նրանցից մի քանիսն իմ ծանոթներն էին։ Չորս-հինգ օր անցնելուց հետո էլ նրանց խեղճ ուղեղները դեռ չարաչար աշխատում էին այն հարցերի վրա, թե այն ի՞նչ էր և ինչու՞ այդպես եղավ։ Իրենց բութ դեմքերի վրա մի զարմանք ու մտահոգություն ներկայացնելով` նրանք հարցնում էին.
– Ա՛յ տա, էս մեզ ինչո՞ւ ծեծեցին։
– Ո՞նց թե ինչու։ Կրամոլայի[192] բույնը գտնելու համար։
Եվ գտան։ Կազակները լավ թալանեցին բուրդյուչնի կլուբի հարուստ արդուզարդը, ապա և գրավեցին այն ու հաստատ բնակություն դրին մեջը։ Այսպես էր Հայոց կլուբը։ Իսկ նրա կողքին գտնված չինովնիկական «Կրուժոկին[193]» «Կրուժոկին» մատ անգամ չդիպցրին։
Այս, եթե կամենում եք, մի զավեշտ էր` ցարական համ ու հոտով։ Բայց նրա կողքին… կսկծալի, արյուն-արցունքով լվացված մի դրամա` երեխաների կոտորածը Առաջին գիմնազիայում։ Այստեղ էլ խուժել էին կազակները և, կրամոլնիկներ տեսնելով անմեղ խաղացող երեխաների մեջ, կոտորել շատերին։ Այս գազանային վայրագությունները կատաղություն պատճառեցին ամենքին։ Բայց ինչ արժեք ուներ աննյութ կատաղությունը ոճրագործության իսկական հեղինակ Վորոնցով-Դաշկովի համար, որի մասին ասում էին, թե կանգնած էր իր պալատի պատուհանի առաջ և նայում էր սպանդանոց դարձած Գոլովինսկի պրոսպեկտին։ Իսկ սպանված գիմնազիստներից շատերը հայեր էին… Պատմում էին և առանձնապես ցավում մանավանդ երկու եղբայրների համար, երկուսն էլ սքանչելիորեն ընդունակ էին և առաջադեմ։
Այլևս չէր կարելի պրովոկացիայով հուզել ժողովրդին, քարեքար գցել նրան։ Անհրաժեշտ էր հայերին կռվեցնել թուրքերի հետ իրապես։ Եվ դա` հակառակ նրանց կամքի։ Ի՞նչ նշանակություն ուներ նրանց կամքը, երբ Ռուսաստանում գործադրվում էին դեռ ոչ մի տեղ չտեսնված հսկայական, համապետական գործադուլները։ Մեկը կար արդեն` փոստ-հեռագրականը, պատրաստվում էր մյուսը` երկաթուղայինը` երկրորդ անգամ։ Հեղափոխական շարժման մեջ էր ամբողջ արևմտյան Վրաստանը։ Եվ ահա ամենայն պարզությամբ կարելի է ասել ամբողջ աշխարհի առաջ, [որ] օրն օրին, անդիմադրելիորեն, կարծես տարերային ուժով, պատրաստվում էր արյունահեղություն նաև Թիֆլիսում։ Թուրքերը Թիֆլիսում հայերի համեմատությամբ աննշան փոքրամասնություն էին կազմում, և այս բանը, թվում էր, կկանգնեցներ նրանց թշնամական գործողությունների նախաձեռնությունից։ Այսպես էլ համոզված էին ամենքը, և երկու կողմերի հասկացող շրջանները ջանք էին թափում խաղաղությունը հաստատ պահելու։ Սակայն գրգռվող դեպքերը, պրովոկացիան շարունակվում էին անդադար` աճելով օրն օրի վրա։ Սևհարյուրակային մեթոդն այս անգամ էլ կրկնվեց ճշտությամբ. մի օր սպանված գտնվեցին երկու թուրքեր, և իսկույն, իհարկե, լուր տարածվեց, թե հայերն են երկուսի սպանողները։ Օդը հետզհետե էլեկտրականացավ։
Բռնկվեց մի հանկարծակի, անակնկալ հրդեհ։ Նոյեմբերի երկրորդ կեսին Գանձակում, նոր միայն Վորոնցով-Դաշկովի հրամանով ընդհանուր նահանգապետ նշանակված գեներալ Տակայշվիլու[194] բարեհաճությամբ և ակնհայտ աջակցությամբ, կոտորած սկսվեց, որի ժամանակ հայերը մեծամեծ վնասներ կրեցին։
Գանձակի կոտորածը նոր ուժով բորբոքեց երկու կողմերի կրքերը։ Թիֆլիսի հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, մամուլն ամեն ջանք թափում էին, որ հայերն ու թուրքերը հասկանան դրության լրջությունը, զսպեն իրենց թշնամական կրքերը։ Քաղաքագլուխը հայ-թուրքական խորհրդակցություն գումարեց Դումայում, ուր երկու կողմերն էլ հավատացրին իրար, թե հարձակվելու ոչ մի դիտավորություն չունեն։ Բայց այս հանդիսավոր խոստումներն արդեն վաղուց և ամեն տեղ փորձված էին իբրև եղբայրական ուխտի ողորմելի կոմեդիաներ, որոնք հենց այն էին ապացուցում, թե կոտորածներ կլինեն անպատճառ։ Ոստիկանական սևհարյուրակային ագիտացիան անհաղթահարելի մնաց և այս անգամ։ Նոյեմբերի 24-ին սկսվեց հրացանաձգությունը, ընկան առաջին զոհերը։
Եվ իր ձեռքն առնելով կարգի փրկության գործը` շտաբը զորաբաժիններ ուղարկեց հայ-թուրքական ընդհարումների շրջանում դիրքեր գրավելու համար, իսկ սոցիալ-դեմոկրատներից սկսեց հետզհետե խլել արքունի հրացանները։ Վերջին օրերին Բորչալուից զինված թուրքական խմբեր էին մտել Թիֆլիս` առանց արգելքի հանդիպելու ճանապարհները պահող զորքերի կողմից։ Կռիվն այս պատճառով սաստկացել էր։ Համազարկերը շարունակ որոտում էին դժբախտ քաղաքամասի վրա, հրդեհված տները գիշերը տարածում էին իրենց չարագուշակ լուսավառությունը։ Առանձին դիրքեր գրաված զորամասերն իրենց իսկ նախաձեռնությամբ հաճախ միանում էին հայկական դիրքերին` գրավված մանավանդ այն առատ ուտելեղեններով, որ թափում էին դաշնակցականների դիրքերի մեջ քաղաքացի հայերը։ Լավ հյուրասիրվելով հայ զինվորների մոտ` կառավարական զորքերը վերջին օրերին շատ հաճախացրին իրենց կրակը թուրքերի դեմ, որոնց դրությունը կատարելապես անտանելի էր դառնում իրենց նեղ ու փոքրիկ տների մեջ։ Զոհերի թիվն էլ այնքան էր մեծանում, որ նրանք, վերջապես, ըմբռնեցին կռվող կողմ դառնալու անմտությունն այդպիսի հանգամանքների մեջ և զենքերը ցած դրին։ Թիֆլիսն ազատվեց մի մայրաքաղաքի համար ամոթալի և խայտառակ դրությունից։
Բայց մի՞թե բոլորովին անօգուտ էր անցնում Թիֆլիսի հայ-թուրքական պատերազմը ցարական բյուրոկրատիայի համար։ Ո՛չ, ինչո՞ւ պետք է անօգուտ անցներ։ Զբաղեցնելով վրաց սոցիալ-դեմոկրատներին Շեյթան-բազարում խաղաղեցնողների բավական զիզի-բիզի դերով` Վորոնցով-Դաշկովը պատրաստեց գեներալ Ալիխանով-Ավարսկու[195] նվաճողական արշավանքը դեպի արևմտյան Վրաստան, որ ապստամբել և զինաթափ էր արել տեղական ռուս զորքերին` հաստատելով տեղական մանր հանրապետություններ։ Եվ սկսվեց, ճիշտ որ, նվաճում բարբարոսության բոլոր միջոցներով` ջնջելով և ոչնչացնելով ամեն ինչ, որ հանդիպում էր ճանապարհին։ Վրաստանը մենակ էր և մեկուսացված, նրան կարելի էր ջարդել բոլոր կողմերից։ Ահա՛ հայ-թուրքական կոտորածների պատրաստած մի խոշոր արդյունքը։ Վրաց ինտելիգենցիան և հատկապես սոցիալ-դեմոկրատիան նոր միայն տեսավ, թե ինչի համար էր և ինչի բերեց կովկասյան ժողովուրդների բաժանումը, որ ցարական քաղաքականության գլխավոր հիմքն էր կազմում տասնյակ տարիներից ի վեր։
Հայ-թուրքական կռիվը Թիֆլիսում, կարծեք, մի քիչ մերձեցում առաջացրեց վրաց սոցիալ-դեմոկրատների (մենշևիկների) և Դաշնակցության միջև։ Նրանք համերաշխ էին գործում կռվից հետո Թիֆլիսում դեկտեմբերյան օրերին, երբ հեղափոխությունը կանոնավոր պատերազմ էր մղում կառավարության դեմ գործադուլների և տեռորիստական գործողությունների միջոցով։ Բայց համաձայնությունը երկար չտևեց և չէր կարող տևել, որովհետև երկու կազմակերպություններն էլ իրենց էությամբ նացիոնալիստական էին։
1905-1906թթ. ձմեռն առհասարակ տանջալից էր հեղափոխական երկունքներով բռնված Ռուսաստանի համար։ Տանջալից էր կյանքը նմանապես և Թիֆլիսում։ Իսկ հայ-թուրքական կռիվների հրդեհով բռնկված գավառական վայրերի դրությունն անտանելի էր։ Ամեն տեղից գալիս էին հուսահատական ճիչեր։ Շուշին կատարյալ ճգնաժամ էր ապրում։
Ես հիվանդ էի դեկտեմբերի սկզբից, այնպես որ բոլոր հեղափոխական վայրիվերությունները միայն թույլ արձագանքներով էին գալիս հասնում անկողնիս։ Դաշնակցությունն այնքան ուժեղացել էր, այնքան հարստացել, որ այդ ձմեռ հիմք դրեց իր լեգալ մամուլին` հրատարակելով «Յառաջ»[196] անունով թերթը, որ լայն հիմքերի վրա էր դրված և այդ պատճառով դրամական առատ միջոցներ էր վատնում։ «Մշակի» և նոր թերթի մեջ իսկույն սառնություն սկսվեց, որ շուտով փոխարկվեց թշնամության, թեև «Յառաջի» շուրջը խմբվածները, գրեթե առանց բացառության, «Մշակ»-ականներ էին և «Մշակի» աշխատակիցներ։ Որոշվում էին նոր դիրքեր։ Երկու թերթերը, մնալով բուրժուական մամուլի առաջավոր գծի վրա, իրար հանդեպ բռնեցին այդ գծի երկու ծայրերը. ձախը պատկանում էր դաշնակցական թերթին, աջը՝ «Մշակին», որի համար թե փառք ու պարծանք, եթե մնացել էր, այդ այն էր, որ նա ռուսահայերի մեջ ամենահին պարբերական թերթն էր։ Ամենահինը լինելը վատ չէր, վատը` հնանալն էր։ Իսկ որ «Մշակը» հնանում էր անողորմ կերպով, այդ բացահայտ էր դարձնում դաշնակցական թերթը, որ անկախ իր կուսակցական հանգամանքից` աչքի էր ընկնում ե՛ւ գրական շնորհքով, ե՛ւ ավելի արմատական գաղափարախոսությամբ, և՛, մանավանդ, պայքարի համարձակ թափով, որի պատճառով նա կառավարության կողմից փակման էր ենթարկվում և լույս էր տեսնում զանազան անունների տակ։
Հիվանդությանս անկողնի մեջ ես մի քանի բարեփոխություններ մտածեցի «Մշակը» հնար եղածին չափ կենդանացնելու համար։ Առաջարկություններս ուղարկեցի խմբագրություն, բայց այդ միջոցին իմ դեմ զզվելի ինտրիգ սարքվեց, որ ինձ ստիպեց հեռանալ այդ թերթից, որին ես տվել էի իմ բոլոր ուժերը քսան և հինգ տարվա ընթացքում։ Պետք է ասեմ, որ խմբագիր Ալեքսանդր Քալանթարը մի չափազանց անուշ մարդ էր, բայց, տարաբախտաբար, անուշ մարդիկ թույլ կամքի տեր են լինում և ենթարկվող։ Գրեթե միևնույնը կարող եմ ասել և խմբագրության մյուս անդամի` Հ. Տեր-Մարկոսյանի մասին։ Եվ որովհետև ես բացակա էի խմբագրությունից, ուստի, պարարտ հող ստեղծվեց, որ մի յագոյական հոգի կատարյալ հաղթանակ տանի ինձ վրա։ Իսպառ խզեցինք մեր հարաբերությունները։
Մինչ ես այսպիսի անձնական հոգսերով էի զբաղված, Թիֆլիսում տեղի ունեցավ վաղուց սպասված մի հավաքույթ։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովի կարգադրությամբ երկրի զանազան կողմերից հայ և թուրք ազգաբնակչության կողմից ընտրված ներկայացուցիչներ, թվով 60-62 հոգի, եկան Թիֆլիս, փոխարքայական պալատում նիստեր սկսեցին` խորհրդակցելու համար հայ-թուրքական կռիվների մասին[197]։ մասին։ Բանալով համագումարը` փոխարքան հայտնեց, թե ինքը շատ է աշխատել դադարեցնել արյունահեղությունն ու ավերմունքը, բայց հաջողություն չի ունեցել, ուստի ահա կանչել է ժողովրդի ընտրյալ և գիտակ մարդկանց, որպեսզի նրանք խորհուրդ տան, թե ինչ պետք է անել։ Եվ իբր թե խեղճ ու անճարակ իշխանավորը, հանձնելով համագումարի նախագահությունն իր օգնական, գեներալ Մալամային, ինքը հեռացավ։ Բայց բոլոր նիստերին ներկա էր լինում նրա կինը. շրջապատված պալատական տիկիններով` առանձին տեղ էր գրավում մեծ դահլիճի վերնատանը։ Ներկա էին լինում նաև Թիֆլիսում գտնվող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` զինվորական թե քաղաքացիական։
Համագումարը կազմված էր բացառապես երկու ազգերի տիրող տարրերից։ Հայերն ուղարկել էին իրենց բուրժուա ինտելիգենցիան, թուրքերը` իրենց կալվածատեր ինտելիգենցիան։ Աշխատավոր ժողովուրդը` արյունահեղ կռիվների իսկական զոհն ու մարտիրոսը, ոչ մի հատիկ ներկայացուցիչ չուներ։ Դաշնակցությունը չէր մասնակցում համագումարին, որին բացասաբար էր վերաբերվում։ Եվ իրավ, դա մի բարձր պաշտոնական, միաժամանակ և շատ խղճուկ կատակերգություն էր։ Այս տեսնում էր ամեն մեկը, որ թեկուզ հարևանցի կերպով ծանոթանում էր համագումարի մեջ տեղի ունեցած խոսակցություններին։
Ամենից բնորոշ և նշանակալից էր թուրք պատգամավորների դիրքը։ Հավաքվել էին այնպիսի մոլի պանթուրքիստներ, ինչպիսիք էին Ահմեդ-բեկ Աղաևը, Ալիմարդան-բեկ Թոփչիբաշևը[198], դոկտոր [Կարաբեկ] Կարաբեկովը[199] և նրանց նման շատ ուրիշները։ Համալսարաններում տարիներով նստած այդ բեկերը չքաշվեցին իրենց ներկայացնելու ամենահետադիմական դիրքերի մեջ։ Նրանք եկել էին այստեղ իբրև ռուս բյուրոկրատիայի հլու ծառաներ և նրան վերցնում էին իրենց պաշտպանության տակ։ «Ոչ ոք,- ասում էին նրանք,- մեղավոր չէ այդ արյունահեղությունների համար իբրև սկզբնապատճառ։ Թուրքերը ոչ մի տեղ նախահարձակ չեն եղել, այլ միայն պաշտպանվել են։ Միակ պատճառը Դաշնակցությունն է, և, եթե հայերն ուզում են, որ խաղաղություն և հաշտություն լինի, նրանք պիտի ոչնչացնեն Դաշնակցությունը»։ Այստեղ, ահա, պանթուրքիստ բեկերը և Նիկոլայի չինովնիկները մի սրտառուչ համաձայնությամբ իրար էին միանում։ Նախագահ Մալաման երկրորդում էր այդ խոսքերը` այո՛, անհրաժեշտ է ոչնչացնել…
Զվարճալին այն էր միայն, որ թուրք բեկերի փորացավն ուրիշ էր, այսպես ասած` Օսմանյան էր, իսկ ռուս բյուրոկրատիան կարծում էր, թե ինքն է միայն նրանց ցավն ու հոգսը օր ու գիշեր։ Եվ ինչպե՞ս չկարծեին խեղճ կառավարիչները, երբ կալվածատեր հռետորները պաշտպանում էին գավառական ռուս չինովնիկներին, որոնք ենթարկված էին դաշնակցականների տեռորին։ «Մի՞թե նրանք մարդիկ չեն»,- հարցնում էին այդ խեղճ գառնուկների պաշտպանները։ Բայց միևնույն ժամանակ նրանք դառնապես գանգատվում էին, թե մահմեդականները զրկված են իրավունքներից, նրանց մտավոր պահանջների վրա ուշադրություն դարձնող չկա։ Ոչ ոք, իհարկե, չէր ասի, թե դրա պատճառը հայերն էին, ամեն մեկը գիտեր, որ դա հենց բեկական պաշտամունքի առարկա դարձած ցարական բյուրոկրատիան է, որ խտրությունների, անհավասարության, տգիտության և այլ այսպիսի անեծքների վրա է հիմնավորում իր բարօրությունը։
Բայց համալսարանական բեկերը մի վայրենի միամտությամբ հայտարարում էին, թե հենց այս պատճառով էլ թուրքերը հարձակվում էին հայերի վրա։ Աղաևն իրեն հատուկ ցինիկությամբ ասում էր հայերին. «Դուք զարգացած եք, հարուստ եք, առաջադեմ, մենք ձեր անեծքն ենք` երկաթի պես կախված ձեր վզից. դուք պետք է մեզ էլ ձեզ հետ առաջ տանեք։ Դուք կազմակերպություն[200] ունեք, մենք չունենք. կա՛մ մեզ էլ տվեք կազմակերպություն, կա՛մ ահա մենք կսպանենք ձեզ, կքանդենք, կհրդեհենք»[201]։ կհրդեհենք»։ Եվ ո՛չ նա, ո՛չ ուրիշ հռետորներ երբեք ցույց չտվեցին, թե իսկապես ինչ վնասներ է կրել թուրք ժողովուրդը հայ ժողովրդից, թե կոտորածի, փոխադարձ ինքնաջնջման մեջ իսկապես ինչ կենսական անխուսափելիություն կա[202]։կա։
Այսպիսի անմտություններ էին արտասանվում, որովհետև խելոք, համոզիչ բան չունեին ասելու[203]։ ասելու։ Եթե չլիներ ռուս բյուրոկրատիան, չլիներ և պանթուրքական համածավալ պրոպագանդան, նայելով այդ խղճուկ ու երեխայական բացատրություններին, պետք կլիներ ասել, թե հայերն ու թուրքերը մի ամբողջ տարի է, իրար կոտորում են առանց պատճառի, սխալմամբ, մի վատ երազի տպավորության տակ, որ այդ բոլոր սարսափները պարզ թյուրիմացություններ են։
Այսպիսի բան, սակայն, աշխարհի երեսին չի կարող լինել։ Ես արդեն վերևում բացատրեցի։ Սուլթանականությունը և ցարականությունը մի հարթակի վրա էին կանգնած. կոտորածների միջոցով տկարացնել հայ ժողովրդին և այսպիսով ոչնչացնել հայերի հեղափոխությունը։ Եվ եթե մի րոպե էլ չմոռանանք, որ հայ հեղափոխությունը, լինելով հանդերձ մի ճնշված ժողովրդի արդար դատ[204], հիմնված էր բոլորովին սխալ և անիմաստ ըմբռնողության, իլյուզիայի վրա, այն է` Եվրոպան պաշտամունք` ֆետիշական հավատ դարձնելու վրա, այնժամ միանգամայն պարզ կդառնա, որ Կովկասի հայությունն էլ նույն այդ մեծ ստությանը, նույն այդ բազմամյա ցնորքին էր զոհ բերվում։ Ես կարող եմ վկայել, որ հայ-թուրքական կռիվների ամենակատաղի ժամանակ քչերը չէին գտնվում, որոնք ասում էին. «Թող Վեհափառը (կաթողիկոսը) դիմում անե Եվրոպային»։ Դժբախտ ժողովուրդ, դժբախտ պաշտամունք։
Թուրք պատգամավորների հայտարարություններն այն աստիճանի սպառիչ լիակատարությամբ էին պարզում ժողովրդական մեծ դժբախտության ամբողջ բովանդակությունը, որ ես ավելորդ եմ համարում հայ պատգամավորների ճառերին դիմելը։ Թուրքերն իրենց տակտիկային այնքան հավատարիմ մնացին, որ երբ հայերն առաջարկեցին վնասների հատուցման սկզբունքը դնել երկու կռվող ժողովուրդների վրա, նրանք սաստիկ ընդդիմացան այդ մտքին։ Մերժվում էր նաև սկզբնապատճառ եղող և, առհասարակ, հանցավոր մարդկանց պատժելու առաջարկը։ Բայց դրա փոխարեն թուրքերը նորից և նորից պահանջ էին մտցնում, որ հայերը ոչնչացնեն իրենց Դաշնակցությունը։ Ի պաշտպանություն Դաշնակցության մի ճառ արտասանեց պատգամավոր Ալեքսանդր Խատիսյանը[205], որն այն ժամանակ այդ կուսակցության անդամ չէր, բայց երևի զգում էր, որ մի ժամանակ պիտի դառնա նրա շեֆը։ Դա, ինչպես վկայում էին լրագրերը, մի շատ ազդու և տաղանդավոր ճառ էր, որ նվաճեց ամենքին, նույնիսկ և թուրք պատգամավորներին։ Ասել էին, թե Դաշնակցությունը չարությամբ ու թշնամությամբ է լցված դեպի մյուս ազգությունները։ Խատիսյանը հերքել էր այդ մեղադրանքը` բերելով մի կտոր Դաշնակցության նոր ծրագրից, որի մեջ պահանջվում էր Կովկասի համար ֆեդերատիվ կազմակերպություն` ռուսական սահմանադրական պետության մեջ։
Սա, սակայն, չէր փոփոխում Դաշնակցության հիմնական բնավորությունը։ Թուրքերը լավ էին հասկանում, որ իրենց համար Դաշնակցության հարցը Թուրքիայի հարցն է։ Իսկ ռուս բյուրոկրատիան տեսնում էր իր առջև բացարձակ հակապետական, ցարիզմի թշնամի մի կազմակերպություն։ Ինձ մի լավատեղյակ աղբյուրից այն ժամանակ հաղորդեցին, որ Կովկասյան զինվորական շտաբի ընդհանուր ժողովին բավական մտահոգություն էր պատճառել Դաշնակցության հանրապետական դավանանքը։ Վրացական սոցիալ-դեմոկրատիան համարվում էր թույլ և նրա հետ հեշտ կարելի էր հաշիվ տեսնել։ Մինչդեռ Դաշնակցությունն ուներ ուժեղ զինվորական կազմակերպություն։ Յոթ հազար զինվորի առասպելը դեռ ապրում էր շտաբային շրջանակներում։ Եվ այդտեղ տրամադրություն էր ստեղծվում բանակցություններ սկսելու Դաշնակցության հետ` որոշ համաձայնության հանգելու համար։ Մի հայ սպայի հանձնարարված էր նախապես հող պատրաստել։ Շտաբը համաձայն էր ընդունել Դաշնակցության ծրագիրը, եթե նրա միջից հանվեր «հանրապետությունը»։ Ես հաստատ գիտեմ, որ այս ուղղությամբ բանակցություններ սկսվեցին, բայց չգիտեմ, թե ինչով դրանք վերջացան։
Բայց սա մի նոր բարձր պաշտոնական սուտ էր։ Հայ-թուրքական ընդհարումները շարունակվեցին այնուհետև վեց ամսից ավել։ Իսկ ռուս բյուրոկրատիայի ձեռնարկած նոր միջոցն այն էր, որ պատժիչ արշավախումբ ուղարկվեց Ղարաբաղի Վարանդա գավառը` բացառապես հայերին պատժելու համար։ Թե ինչու էին միայն հայերը պատիժ կրում, իսկ մյուս թշնամի կողմը բոլորովին հանգիստ էր թողնվում, սա ցարական չինովնիկների մեկ այլ գաղտնիքն էր։ Ընդհարումները վերջանալուց հետո` անգամ դատաստանական գործեր սկսվեցին դարձյալ միայն հայերի դեմ, որոնցից շատերը Սիբիր աքսորվեցին, մինչդեռ թուրքերն ազատ մնացին պատիժներից։ Գաղտնիքը շատ հեշտ է բացվում։
Պատժիչ արշավախումբը մի նոր աղետ դարձավ Վարանդայի համար։ Ցարի «երիտասարդ եր»[206] զորքերը գազանություն չթողեցին, որ չկատարեն հայ գյուղերում։ Կողոպուտը, էկզեկուցիան[207], տուգանքները, ծեծերը, նույնիսկ պառավ կանանց բռնաբարումը սովորական բաներ էին այդ «քրիստոսասերների» համար։ Այս դժբախտությունները կատարվում էին հայ-թուրքական համագումարից անմիջապես հետո։ Ահա մի կտոր այն հեռագրից, որ Շուշիի կանայք ուղարկեցին Նիկոլայ Բ-ի կնոջը։
«Մի ամբողջ տարվա հայ-թուրքական կոտորածի արյունահեղ սարսափներից հետո մեզ` հայերիս վրա պայթեց մի նոր և ավելի ահեղ արհավիրք, որի նմանը մեր պատմությունը չի հիշում նույնիսկ մահմեդական տիրապետության ժամանակներից։ Մեր գավառն է ուղարկված կազակների թռուցիկ խումբը, իբրև թե հայերին և թուրքերին խաղաղեցնելու և նրանց մեջ կարգը և հանգստությունը վերականգնելու համար։ Այս զորախուբը, որի հրամանատարն է փոխգնդապետ Վիվերինը և որի գործողությունները ղեկավարում են գավառապետ Ֆրեյլիխը և հաշտարար միջնորդ Երմոլաևը, գավառի խաղաղ հայ ազգաբնակչության վրա այնպիսի սարսափելի բաներ է գործադրում, որոնց նկարագրելը մարդու երակների մեջ արյուն է սառեցնում։ Զինաթափ անելու պատրվակով կազակները մտնում են անպաշտպան ազգաբնակչության տները, կողոպտում են բոլոր արժեքավոր իրերը, ոչնչացնում և անպետք դարձնում ժողովրդի վերջին ստացվածքը, թափում են հացահատիկների ամբողջ պաշարը ցեխի մեջ և հենց այստեղ էլ ոտնահարում, տրորում են։
Գյուղացիներին գանակոծում են և ենթարկում ամենասոսկալի տանջանքների, որոնց պատճառով մահվան դեպքերը հազվագյուտ չեն, և կատարում են այնպիսի շատ ուրիշ բաներ, որպիսիները չեն կատարվել նույնիսկ թշնամու երկրում։ Եվ ահա դեռևս թուրքերի ձեռքով հրդեհված գյուղերի և քաղաքների մխացող ավերակների առաջ երևում են նոր ավերակներ՝ կազակների ձեռքով կատարված, և թուրքերի ձեռքից ընկած զոհերի դեռևս թարմ գերեզմաններին կից ավելանում են նորերը` կազակների շնորհիվ։ Եվ այդ բոլորը կատարվում է նրանց հրամանատարների ներկայությամբ։ Բայց որ ամենասարսափելին է և, որ կարող է խորապես վրդովեցնել ամեն մի կնոջ, դա այն է, որ պղծվում է ամեն մի կնոջ համար ամենանվիրական սրբությունը` նրա կուսությունը։ Իրենց ամուսինների, եղբայրների և հայրերի աչքի առաջ բռնաբարվում են կանայք, քույրերը և աղջիկները, սկսած 60 տարեկան պառավներից մինչև 11 տարեկան աղջիկները։ Չեն խնայում անգամ երկունքով բռնված կանանց անկողինները»[208]։անկողինները»։
Այս բոլորը իսկապես սարսափելի է, բայց եզակի և անօրինակ չէր 1905-ի համառուսական իրականության մեջ, երբ արյունարբու ցարիզմը մահվան վերջին տագնապի մեջ կռվում էր հեղափոխության դեմ պատժիչ արշավանքների միջոցով. Մերձբալթյան նահանգները, Ռյազանի երկաթուղին դեռ ավելի վատ օրեր են տեսել։ Եվ Ղարաբաղի խժդժություններն այնքան զարմանալի չէին, որքան զարմանալի է այն հանգամանքը, որ Վորոնցով-Դաշկովը` այն մարդը, որի պաշտոնյաներն էին կատարում այդ վայրագությունները մարտիրոս հայ գեղջկուհիների վրա, համարվում էր հայասեր, հայերին հովանավորող։ Այսպես էին համոզված մանավանդ վրաց կալվածատիրական նացիոնալիստական շրջանակները, և այս մասին նրանք սուր անբավականություն էին հայտնում նույնիսկ իրենց մամուլի մեջ։
Իր քաղաքական ժանյակը հյուսելու համար կոմսուհին հենք դարձրեց Թիֆլիսի փոխարքայական պալատում մեկ դարից ավել բույն դրած էտիկետի հիմնական հեղաշրջումը։ Մինչև նրա գալը Կովկասի կառավարչապետերին և փոխարքաներին պալատում շրջապատում էր առավելապես վրաց ազնվականությունը։ Հայ ազնվականությունը չափազանց աննշան թիվ էր կազմում, այն էլ` գրեթե բացառապես Թիֆլիսի նահանգին էր պատկանում, հետևապես կազմում էր նույն վրացական ազնվականության մի մասնիկը միայն, որի ներկայությունը, գրեթե, միանգամայն աննկատելի էր։ Այնպես որ, սովորական խոսք ու իրողություն էր, որ հայը մուտք չունի փոխարքայական պալատի մեջ` իբրև նրան ընտանի մի տարր։ Հայը խանութպան, կապալառու, վաճառական, սա հասկանալի էր, բնական. բայց որտե՞ղ էր տեսնված, որ այդպիսի զբաղմունքներից մթնոլորտ կազմվի որևէ հրամայող պալատի համար։ Նույնիսկ վարչական բարձր պաշտոններ գրավող հայերի թիվը չափազանց աննշան էր։ Այնպես որ, Գոլովինսկի պրոսպեկտի վրա բարձրացած պալատն, ընդհանրապես, մի փակված բերդ էր հայերի համար։
Կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան բաց է անում այդ բերդի դռները, և նրա կախարդական կամարների տակ երևան են գալիս նոր տեսակի «ընտրյալներ»` հայերը։ Իհարկե դրանք իշխաններ կամ կոմսեր չեն, այլ ավելի շուտ գյուղական քյոխվաների կամ գործակալ քահանաների որդիք, ովքեր կա՛մ հոգևորականներ են, կա՛մ մտավորական պարապմունքի տեր մարդիկ։ Մերձեցումն սկսվեց հոգևորականներից։ Եվ միջնորդն է մի սիրիացի` Մծբնա Հայրապետ Հակոբը[209], որ թեև 1500 տարի առաջ է մեռել, բայց այնքան պինդ ոսկորներ է ունեցել, որ նրանցից մի կտորն այսօր էլ գտնվում է Թիֆլիսի վանքի Մայր եկեղեցում` իբրև մասունք։ Կոմսուհի Վորոնցովա-Դաշկովան իրեն վաղուց գրել էր Մծբնա Հայրապետի հոգևոր դուստրը և հաճախ գնում էր ոսկորի կտորը համբուրելու վանքի եկեղեցում։ Այսպիսով ահա, Թիֆլիսի հայոց առաջնորդարանը մոտեցավ պալատին, և առաջնորդ Սաթունյան արքեպիսկոպոսը, թեկուզ ռուսերեն խոսել չգիտեր, պալատում դարձավ свой человек[210]։человек։
Բայց կարևոր է իմանալ նաև, որ Մծբնա Հակոբ Հայրապետի մասունքների մի բաժինն էլ Էջմիածնում էր գտնվում։ Եվ… ահա բոլորվում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Էջմիածնի վանքն էլ դառնում է փոխարքայական պալատի մտերիմը, ինչպես մի ժամանակ` իշխան Վորոնցովի[211] փոխարքայության օրոք։ Տարբերությունն այն էր, որ այն ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր (Ներսես Ե) պալատի մտերիմը, իսկ այժմ նույն դերի մեջ էր մի պարզ վարդապետ` Մեսրոպ Տեր-Մովսեսյանը[212]։ Մովսեսյանը։ Այս մարդուն ես ճանաչում եմ դեռ աշխարհական ժամանակից, երբ նա ուսանող էր, և ճանաչում եմ իբրև ազնիվ, անշահամոլ, շիտակ, մանավանդ շիտակ, ինչպես ասում են մեզ մոտ՝ «դուզյախոս» և կողքով[213] մարդու։ Գործելու եռանդով լցված` նա որոնում էր գործունեության փոքրիշատե ազատ ասպարեզ և, ինչպես շատերն այն ժամանակ, բռնեց բոլորովին սխալ ճանապարհ` փարաջա հագավ։ Իսկ փարաջան բազմաթիվ այլ պակասությունների հետ ունի մի խոշոր, կարելի է ասել ամենակուլ վատություն` փառասիրություն։ Ռամկավարական սկզբունքներով տոգորված Մեսրոպը վերջիվերջո չկարողացավ դիմադրել փարաջայի այդ հատկությանը և սկսեց տոգորվել նրանով։ Ահա և մի պարզ բացատրություն, թե ինչու նա այնքան հափշտակվեց Վորոնցով-Դաշկովի պալատով և սկսեց ծառայել երկու տերերի` գիտության և պաշտոնավարական գործունեության, երկուսին էլ վատ ծառայելու պայմանով։
Պատահականությո՞ւն էր, կույր բա՞խտ էր, որ Մեսրոպ վարդապետն էր արժանանում կոմսուհու համակրանքին, չգիտեմ։ Գիտեմ միայն, որ նրա կարգակիցներից մի քանիսը, նույնպես շենքով-շնորհքով, գիտուն մարդիկ, շատ են աշխատել նույնպես արժանանալ, բայց չեն կարողացել։ Առհասարակ Էջմիածնում կոմսուհուն իրենց մարդն էին համարում, անվանում էին նրան тетенька[214]։ тетенька։ Ես ինքս տեսել եմ իմ տանը, հայելու առաջ կապիկի կծկումներ անող և ինձանից մուրացած ռուսերեն բառերը անգիր անող մի վարդապետի, որ հագուստեղենի խանութից վարձու վերցրեց մի մեծագին մուշտակ, հագավ, գնաց պալատ` կոմսի կամ կոմսուհու մոտ շնորհ գտնելու ակնկալությամբ, բայց, իհարկե, ապարդյուն։
Եվ այսպես, ուրեմն, կազմվեց հայերի մեջ «պալատականների» շրջան և կազմվեց ընտրությամբ, խիստ խտրականությամբ։ Պալատականներն, իհարկե, խիստ շողոքորթված էին։ Ես նրանց շրջանում լսել եմ այսպիսի խոսքեր. «Սիրելի բարեկամ, բարև, ասացեք` ի՞նչ լուրեր ունիք պալատից»։ Կամ թե` «Ասացեք պալատում, որ ես այստեղ երկար սպասել չեմ կարող, եթե գալու են, թող շուտ գան» (հարցը վերաբերում էր Վորոնցով-Դաշկովների մի ճանապարհորդության)։ Համաձայնեք, որ այսպիսի պայմանների մեջ ընկած պարզ մարդկանց գլուխներն իրենք իրենց պտույտ կգան։ Եվ ես միշտ տեսա այդ գլուխները պտույտ գալիս։
Պալատականների շրջանը մեծ չէր, շատ փոքր էր, իսկ ամենից շատ աչքի ընկնողները երեք-չորս հոգուց ավելի չէին։ Ես արդեն տվեցի մի անուն։ Նրան կավելացնեմ Ալեքսանդր Խատիսյանի և Սամսոն Հարությունյանի[215] անունները։ Առաջինը քաղաքային վարչության անդամ էր, հետո և քաղաքագլուխ։ Երկրորդը Բարեգործական ընկերության նախագահն էր և անուն էր վաստակել իր եռանդուն կազմակերպչական կարողությամբ, որի շնորհիվ մի խոշոր հասարակական-մշակութային հիմնարկություն էր դարձել Բարեգործական ընկերությունը։ Վերջում նա շեղվեց գործունեության այդ շատ օգտակար եղանակից և մտավ քաղաքական գործունեության ասպարեզ, ուր և, ինչպես ասում են, կոտրեց իր ոտը։
Այս էր, ահա, այդ երևույթը` հինգ-վեց մարդկանց մուտքը պալատ, որ դարձնում էր Վորոնցով-Դաշկովին «հայասեր», «հայոց թագավոր»։ Բայց հայ ժողովուրդը ոչինչ հիմք չուներ օտար դիտողների մոլորության մեջ ընկնելու։ Նա շատ բարեբախտ կլիներ, եթե չունենար պալատական ֆավորիտների շրջան, որ միայն հարևանների նախանձն ու ատելությունն էր գրգռում, քնացնում էր հասարակական գիտակցությունը և, որ ամենից չարն էր, կարող էր ամեն րոպե գործիք դառնալ ցարական բյուրոկրատիայի ձեռքին։
'''Ժ'''
1906թ. ամռանն էլ ես բժշկվում էի Էսենտուկիում և տեսա, թե որպիսի արագությամբ Ստոլիպինի[216] կառավարությունը ճնշեց այն ցույցերը, որոնք իբրև բողոքի արտահայտություններ սկսել էին կազմակերպվել առաջին Պետական դումայի արձակման առիթով։ Բայց մինչ Ռուսաստանը դեռ չվայելած` բարձրացող ռեակցիային զոհ էր տալիս իր անդրանիկ ներկայացուցչական հիմնարկությունը, հայերի մեջ նոր ծայր էր առնում մի ներկայացուցչական կատակերգություն, որ ամբողջովին Դաշնակցության գործն էր։
Հայտնի է, որ 1860-ականին թուրքահայերն ունեցան իրենց Սահմանադրությունը[217]։ Սահմանադրությունը։ Երկու խոսքով եթե բնորոշելու լինենք այդ խոշոր հասարակական շարժումը, կստանանք «Սահմանադրական պատրիարքություն» հասկացողությունը։ Կ.Պոլսի հայոց պատրիարքի իշխանությունը մինչև այդ միահեծան էր, այնուհետև դարձավ սահմանափակված։ Եվ սահմանափակողը ժողովրդական ներկայացուցչությունն էր, որ իր ձեռքն էր առնում պատրիարքի բոլոր վարչական իրավունքները, իսկ նրան տալիս էր գործադիր իշխանության նախագահի դեր։ Այժմ նույնպիսի սահմանափակման ուզում էին ենթարկել կաթողիկոսական իշխանությունը և սրա համար կանչում էին հիմնադիր ժողով, որ պիտի գումարվեր Էջմիածնում, օգոստոս ամսի երկրորդ կեսին։ Խրիմյան կաթողիկոսը, որ զառամությունից արդեն գրեթե մի կենդանի դիակ էր, ստորագրել էր Սիրական Տիգրանյանի և Գալուստ Տեր-Մկրտչյանի կազմած կոնդակը, որով ընտրություններ էին նշանակվում քառանդամ սիստեմով, և ընտրության իրավունք տրվում էր նաև իգական սեռին։
Էսենտուկի էր եկել նաև Մեսրոպ վարդապետը, որին նոր էր հանձնվել ճեմարանի տեսուչի պաշտոնը։ Նա նկատի առնելով, որ ես բոլորովին թողել եմ «Մշակի» խմբագրությունը, առաջարկեց ինձ հայոց նոր պատմության և նոր գրականության պատմության դասեր ճեմարանի լսարանական բաժնում, և ես, առանց երկար տատանվելու, հանձն առա, որովհետև ապրուստի ուրիշ ոչ մի միջոց չունեի։ Այս մի մեծ փոփոխություն էր կյանքիս մեջ, որովհետև երբեք ուսուցչություն չէի արել և չգիտեի` արդեն շատ խախտված առողջությունս պիտի թույլ տա՞ արդյոք դպրոցական պաշտոնյա լինել։
Թուրքահայերի Սահմանադրությունը, բարենորոգելով հին միանձնյա գործավարությունը, նոր սահմանած կարգերի հիմք և կենտրոն թողել էր եկեղեցուն, որ դարձյալ իրավատեր և հրամայող հիմնարկություն էր մնում։ Այդ հիմնարկությունն ավելի ևս ուժեղացնելու համար Սահմանադրությունը թույլ էր տվել նույնիսկ կաստայական սկզբունքի կիրառում։ Հոգևորականները բացի նրանից, որ իրավունք ունեին ընդհանուր հիմունքներով մասնակցելու ընտրություններին, այսինքն` ընտրելու և ընտրված լինելու, կազմում էին եկեղեցական համագումար, որ ընտրում էր Կրոնական ժողով՝ Ազգային Ժողովի կողմից ընտրված Քաղաքական ժողովի հետ գործադիր իշխանություն կազմելու համար։ Ինքն Ազգային ժողովն էլ իր գործունեության մեծագույն մասը նվիրում էր զուտ եկեղեցական հարցերի` կաթողիկոսների, պատրիարքների, առաջնորդների ընտրությանը։
Այսպես, ուրեմն, Կ.Պոլսի Սահմանադրությունը միանգամայն հասկանալի էր, ուներ իր կատարյալ raison d’ etre-ն[218]։ ն։ Մինչդեռ Էջմիածնում… նորաթուխ դաշնակցական սոցիալիստները մի հին վանքում, եպիսկոպոսների և վարդապետների հովանավորությամբ ու ղեկավարությամբ, ուզում էին իրականացնել սոցիալիստական դրախտ։ Ահա՛ ինչն էր ծաղրական դարձնում այդ ամբողջ ձեռնարկումը։ Սոցիալիզմն իրեն անհաշտ թշնամի էր ընդունում կրոնն ու եկեղեցականությունը, իսկ դաշնակցականներն ուզում էին այն տանել պատվաստել այդ թշնամի միջավայրում, դնել այն եկեղեցու հովանավորության տակ։ Դեռ երբեք, կարծեմ, այսքան կոպիտ կերպով աղավաղված չի եղել սոցիալիզմի էությունը, նրա սրբություն սրբոցը։ Վիճաբանությունների մեջ իրար էին բախվում (հաճախ բավական սուր կերպով) Դաշնակցության ձախ կամ երիտասարդ և աջ թևերը։ Երիտասարդների ներկայացուցիչն էր ուսանող Արտաշես Չիլինգարյանը[219], որ ժողովներում (բայց մանավանդ ժողովներից դուրս) մտրակում էր հոգով-մարմնով ազգային, կարելի է նույնիսկ ասել` ուղղափառ-լուսավորչական կուսակցությանը` դեպի ձախ, դեպի սոցիալիզմ[220]։ սոցիալիզմ։ Ինքը` Չիլինգարյանը, հարած էր ԷսԷռության և շարունակ սպառնում էր, թե կմտնի ԷսԷռների կուսակցության մեջ, եթե Դաշնակցությունը կարգի չգա։ «Ի՞նչ կասեն ԷսԷռները… Ամոթ չէ՞, որ լինելով սոցիալիստ` եկել մտնել եք այս վանքի փեշերի տակ»,- ասում էր նա շարունակ, և նրա խոսքը կրակոտ էր, ազդու, իսկապես հարկադրում էր, որ դաշնակցական ծանր մարմինը ժաժ գա…
Եվ ժաժ էր գալիս այդ մարմինը ոչ միայն այն ուղղությամբ, որ ցույց էր տալիս Արտաշես Չիլինգարյանը իր` գրեթե վախ ազդող հարցով՝ «Ի՞նչ կասեն ԷսԷռները»։ Բարձրանում և ահեղ կերպարանք էր առնում նաև հակառակ ուղղությունը, որ գալիս էր ցույց տալու, թե Դաշնակցությունն այլևս մի կուսակցություն չէ, այլ տարամերժ տարրերի մի արհեստական համախմբում։
Էջմիածին հասած օրը ես չկարողացա սենյակ գտնել ընտանիքիս համար, ուստի իջա հյուրանոցում, որ գտնվում էր ճեմարանի ետևում։ Այդ «հյուրանոց» հորջորջվածն իրականում մի գինետուն էր, որի ետևում, պատշգամբի վրա վարձու տրվելիք երկու թե երեք սենյակ կար։ Նույն օրը երեկոյան, երբ մենք պատրաստվում էինք քնելու, ծառան ինձ հայտնեց, թե դրսում ինձ հարցնող կա։ Դուրս եկա։ Առջևս կանգնած էին երկու անծանոթ մարդիկ, որոնք ինձ խնդրեցին անց կացնել իրենց հետ մի կես ժամ։ Նստեցինք պատշգամբում։ Անծանոթները խորոված պատվիրեցին ծառային։ Նրանցից մեկը, որ ասաց, թե ինքը ղազախեցի Շխալին է, կոպիտ ու անտաշ ձևերով մի մարդ էր, երևի բոլորովին անգրագետ։ Ես թեև չէի տեսել նրան, բայց գիտեի, որ բավական հայտնի մի հայդուկ էր, որ անուն էր հանել մանավանդ հայ-թուրքական կռիվների մեջ Ղազախում։ Նրա ընկերը խմբապետ Միհրանն[221] էր` թուրքահայ, ավելի մեղմ ու կիրթ ձևերով և բավականին կարդացած։ Թուրքահայ խմբապետների մեջ պատվավոր տեղ էր գրավում, փառաբանված էր, որովհետև զինված խումբ էր տարել Թուրքիա, բայց հենց սահմանի վրա` Մոսուն գյուղում կռվի էր բռնվել օսմանյան մի զորամասի հետ և քաջությամբ կռվելով` հետ քաշվել դեպի ռուսական սահմանը։
Շխալին ձկան լռության մատնվեց, իսկ Միհրանը բաց արավ իմ առջև մի ամբողջ ծրագիր։ Երկուսով եկել էին այստեղ` հիմնադիր ժողովը ցրելու և զինվորական դիկտատուրա հաստատելու համար, որ պիտի դատի ենթարկեր ժողովի բոլոր դաշնակցական անդամներին։ «Որովհետև,- ասում էր,- նրանք հանդգնել են ոտքի տակ տալ կուսակցության բուն և միակ իսկական նպատակը։ Դաշնակցությունը հիմնված է ոչ թե սոցիալիզմի համար, այլ թուրքահայերի դատը պաշտպանելու համար։ Եթե ես նրա շարքերի մեջ եմ, ապա պարզապես այն պատճառով, որ ուխտել եմ վրեժ հանել թուրքերից, որոնք սպանել են իմ քույրերին և եղբայրներին։ Այսպես է և ամեն մի ուրիշ թուրքահայ։ Մենք սոցիալիզմից ոչ մի հասկացողություն չունենք, նահապետական ժողովուրդ ենք և որոնում ենք գլուխ դնելու մի ապահով տեղ։ Մեր ի՞նչն է սոցիալիզմը, ինչո՞ւ համար պիտի կռվենք և թշնամանանք Ռուսաստանի հետ, որ մեր դատը պաշտպանողներից մեկը պիտի լինի»։
Ահա թե ուր էր հասել բանը։ Միհրանն իր ընկերոջ հետ հենց այդ օրն էր եկել Թիֆլիսից և ինձ բավական առիթներ տվեց կռահելու, որ նրան շատ բան ներշնչել էր Թիֆլիսի բուրժուազիան։ «Մշակի» խմբագրատանը նրանց երկուսին ընդունել են հաճությամբ։ Ժողով են կազմել և Թիֆլիսի հարուստները (տվեց [Ալեքսանդր] Մելիք-Ազարյանի[222] անունը), խոստացել էին դրամական առատ նպաստ։ «Մշակի» մեջ Միհրանն արդեն տպագրել էր մի քանի հոդված։ Մի մեծ հոդված էլ շարված էր և պիտի լույս տեսներ մյուս օրը, բայց խմբագրությունն այնքան ուշադիր էր եղել դեպի իր նոր աշխատակիցը, որ նրա ձեռքն էր տվել սրբագրական փորձի թերթը[223]։ թերթը։ Վերջում մի քանի խոսք էլ Շխալին ավելացրեց, և ես այդ խոսքերի մեջ պարզ տեսա կռիվը արհեստ դարձրած մի մարդու, որին սպառնում է գործազրկությունը։ Հայ-թուրքական կռիվները դեռ շարունակվում էին այն միջոցին էլ, երբ Դաշնակցությունը քափ ու քրտինք էր թափում վեղարավոր սոցիալիզմ ստեղծելու համար։ Բայց ի՞նչ կլինի, եթե այդ սոցիալիզմն իրականանա և հայդուկությունն ավելորդ դառնա։ Շխալին թույլ չի տա, որ կռվող մարդիկ մնան առանց պարապմունքի և մանավանդ առանց ռոճիկի և հասույթի։
Այսպես գլուխ էր բարձրացնում միհրանականությունը, որ գալիս էր հարվածելու Դաշնակցությանն աջից և որ ահագին գլխացավանք էր բերում նրան, մասնավորապես ներկուսակցական արյունահեղություն։ Ինչպես տեսնում եք, այդ մի բարդ երևույթ էր, որի մեջ իրար գալիս-հանդիպում էին զանազան տեսակի անձնական, կուսակցական և դասակարգային շահեր։ Թեև Միհրանն ինձ շարունակում էր հավատացնել, թե իր ծրագրած զինվորական դիկտատուրան լոկ գաղափարական շարժառիթներ ունի, բայց ես հավատացած էի, որ այդ շարժառիթները գործի չէին փոխվի, եթե Թիֆլիսի հայ հարուստները չխոստանային քաջ խմբապետի ձեռքում համրել 20-25 հազար ռուբլի, և եթե Շխալին համոզված չլիներ, թե հենց այդ հազարներն էլ կգան դրականապես լուծելու իրեն անհանգստացնող առեղծվածը, այն է` թե ինչպես պետք է գոյություն պահպանել ֆիդայական արհեստի վերացումից հետո։
Եթե կար մի դպրոց, որ ամենից շատ ուներ իրավունք պահանջատեր լինելու, այդ հենց Էջմիածնի ճեմարանն էր։ Ես չէի տեսել այդքան դժբախտ մի հիմնարկություն։ Ենթարկված մի վանքի` նրա անկողոպտելի, ոչնչով չսահմանափակված սեփականությունը` այդ դպրոցը, որ դեռ հավակնություն ուներ «բարձր» կոչվելու, համարյա իր ամբողջ կյանքն անց էր կացրել կաթողիկոսների, եպիսկոպոսների, վարդապետների ու նրանցից ոչնչով չտարբերվող աշխարհական տեսուչների բռնակալության տակ։
Տեսուչը խնդրում է ինձ, որ ես վերցնեմ դասերը։ Գնում եմ դասարան, հարցնում եմ, թե պատմության ո՞ր տեղն են կանգ առել, աշակերտները խնդրում են` սկսել ֆրանսիական մեծ հեղափոխությունից և տալ նրա մանրամասն պատմությունը։ Ու ես սկսում եմ Բլոսսի[224] գրած պատմությունից, մի քանի ամսվա ընթացքում տանում, հասցնում մինչև մեծ ուտոպիստները, մինչև 1848 թվականը և գիտական սոցիալիզմը։ Որքան հետաքրքրություն, որքան հարցասիրություն… Դասը վերջանալուց հետո դասարանի կես մասը գլխիս հավաքված, խաչաձև հարցմունքների տարափի տակ տանում է ինձ մինչև իմ սենյակի դուռը։ Օ՜, երիտասարդություն, ոգևորության անսպառ աղբյուր։ Կեսօրից հետո ես երբեմն կարդում էի ընդհանուր ճեմարանական դասախոսություններ։ Կամենալով գոնե մասամբ դուրս բերել այդ հիմնարկությունը նրա վրա քարացած կրոնական ավանդույթներից` ես տալիս էի իմ ունկնդիրներին գիտելիքներ նախապատմական մարդկության մասին, բացատրում էի քաղաքակրթության դանդաղ և աստիճանական զարգացումը, կրոնների ծագումը և էությունը, մի երկու անգամ էլ հանդգնություն ունեցա խոսելու Քրիստոսի և քրիստոնեության մասին` ըստ [Ժոզեֆ] Ռենանի[225] և Դավիթ Շտրաուսի[226]։ Շտրաուսի։ Այս բանն ինձ, սակայն, չներվեց։
Այսքանով չէի բավարարվում։ Մանկավարժական ժողովների մեջ պահանջում էի վերացնել գիշերօթիկությունն իբրև մեծագույն չարիք, որ թունավորում էր դպրոցական կյանքը. պահանջում էի, որ աշակերտները տեղավորվեն գյուղի մեջ, ապրեն մարդկանց հետ և ոչ թե ինչպես մի մեկուսացած կաստա։ Սակայն այս պահանջները, որոնց միանում էին և ուրիշ մի քանի ընկեր-ուսուցիչներ, անկարելի եղավ ընդունել տալ այն պահպանողական մեծամասնությանը, որ տասնյակ տարիներ ապրել էր այստեղ, տեսել էր ճեմարանը ննջարանով և սեղանատնով։ Այժմ ինչպե՞ս կարող էր այդպես չլինել։ Հիմնադիրը` Գևորգ կաթողիկոսն այդպես էր կամեցել։ Ինչպե՞ս խախտել նրա կամքը։
Եվ ճեմարանը մնաց գիշերօթիկ, փակ հիմնարկություն։ Ահա ինչքան դժբախտ էր նա։ Բերեմ դժբախտության և մի այլ օրինակ։ Երրորդ լսարանի ուսանողները գրում էին ավարտական շարադրություններ, որոնք կոչվում էին դիսերտացիա։ Նյութն ընտրում էր լսարանական խորհուրդը, և այն միակն էր լինում ամբողջ լսարանի համար։ Այն ընտրվում էր բացառապես աստվածաբանությունից։ Օրինակ, նախանցյալ տարի նյութը եղել էր «Սարկավագությունը» թե «Քահանայությունը», լավ չեմ հիշում։ Երրորդ լսարանի աշակերտներն ինձ խնդրեցին փոփոխություն մտցնել այդ սովորության մեջ, և մենք միասին որոշեցինք, որ ընտրվեն մի քանի նյութեր աշխարհական բովանդակությամբ և յուրաքանչյուր ուսանողի թողնվի վերցնել այդ նյութերից մեկն ու մեկը` շարադրություն գրելու համար։ Նորամուծության նախաձեռնությունն ինձ էր պատկանում, և ինձ վրա էր մնացել նյութերի ընտրությունը։ Ավարտող լսարանցիների թիվը, որքան հիշում եմ, 12-ն էր, և ես այդքան էլ նյութեր ընտրեցի և բաժանեցի։ Բայց այսքանը դեռ բավական չէր. պետք էր նաև ղեկավարել ուսանողներին, նրանց ցույց տալ աղբյուրները։ Այն նյութերի համար, որոնք վերաբերում էին հայոց նորագույն պատմությանը և գրականությանը, Էջմիածինը կարող էր համարվել աղբյուրներով հարուստ մի վայր։ Բայց ահա ուսանողներից մեկը, Վահան Խորենի, որ այն ժամանակ դեռ դաշնակցական չէր, ցանկություն հայտնեց դիսերտացիայի նյութ վերցնել սոցիալիզմի պատմությունը, և ես սիրով հանձն առա հաջողեցնել այդ բանը։ Էջմիածինը կատարյալ ամլություն էր ներկայացնում այդպիսի մի պատմության աղբյուրների կողմից։ Ուստի ես ձմեռվա արձակուրդներին Թիֆլիս գնալով` իմ գրադարանից մի կույտ գրքեր տարա և հանձնեցի Խորենիին, ղեկավարում էի նրան իմ ցուցումներով։
Այս բոլորի հետևանքով ստացվեց մի շատ գեղեցիկ գործ։ Դիսերտացիան այլևս տանջանք չէր, ուսանողներն աշխույժով և մեծ հետաքրքրությամբ էին որոնումներ անում գրադարաններում, պարապում էին և ուսումնական տարվա վերջին իմ սեղանի վրա դարսված էին 11-12 հատոր լուրջ աշխատություններ` որը Հայոց հարցի պատմությունն էր գրել, որը` հայ գաղութներինը, որն էլ` հայ կրթական և բարեսիրական ընկերություններինը։ Եվ դրանց մեջ բազմած էր սոցիալիզմի պատմությունը (կարծում եմ, առաջինը հայերի մեջ), անշուշտ, երախացրիվ[227] իր թերություններով, բայց բավական մանրամասն և փաստալից։
Ահա թե ինչ նորություններ էր մտցնում հեղափոխական ժամանակն այդ ճեմարանի պես կղզիացած և ընդարմացած հիմնարկության մեջ անգամ։ Աշակերտությունը բաժանված էր քաղաքական կուսակցությունների։ Ամենից բազմամարդը դաշնակցականն էր, նրան հետևում էր հնչակյանը։ Համեմատաբար նոր էր և սակավաթիվ սոցիալ-դեմոկրատների հոսանքը, որի գլուխ կանգնած էին երկու լսարանցիներ` Թադևոս Ավդալբեկյան և Փիլոսյան։ Ձմռանն այդ հոսանքների սուր շփումներից առաջացան աշակերտական խառնակություններ, որոնք քիչ տակնուվրայություններ չմտցրին ճեմարանական կյանքի մեջ։ Մի կերպ դուրս եկանք գարուն, սկսվեցին տարեկան քննությունները։ Իմ դրությունից ես դժգոհ չէի։ Աշակերտությունն ինձ սիրում էր, և այդ սերն արտահայտեց մի քանի ցույցերով։ Բայց այստեղ վերջ էր դրվում իմ ուսուցչական հովվերգությանը։ Ինձ մատնել էին, և Թիֆլիսից եկած կարգադրության համաձայն` գավառապետ Լեմերմանը պահանջեց ինձանից ստորագրություն` անմիջապես Էջմիածնից հեռանալու մասին։ «Մեղքս» այն էր, որ խախտել էի ճեմարանի կրոնական հաստահեղույս հիմքերը` մտցնելով նրա մեջ անաստվածություն։ Հազիվ կարողացա սակարկությունների միջոցով Լեմերմանից մի ամսվա ժամանակ ստանալ` իմ արխիվային աշխատանքները վերջացնելու համար, որից հետո թափ տվի ոտներիս փոշին և… մնաս բարով, ուսուցչություն…
Բնորոշ է, որ ճեմարանի տեսուչ Մեսրոպ վարդապետը գնաց Թիֆլիս գանգատվելու Սինոդի պրոկուրոր Ֆրենկելի մատնությունների դեմ, բայց ոչինչ չկարողացավ անել։ Եվ սակայն, որպիսի՜ շուքով և ոգևորությամբ էր Էջմիածնի վանքն ընդունել աշնանը կոմս և կոմսուհի Վորոնցով-Դաշկովներին, երբ նրանք Երևանից եկան տեսնելու հայոց Մայր Աթոռը, և կոմսուհին կարողացավ իր սրտի փափագը կատարել` համբուրելով Մծբնա Հակոբ Հայրապետի մասունքները։ Մեսրոպ վարդապետը մեծ հանդիսով ընդունեց իր բարեկամներին ճեմարանում, ողջույնի ճառ արտասանեց։ Ճեմարանից էր, որ կոմսուհին հեռագիր ուղարկեց Պետերբուրգ` Մարիա Ֆեոդորովնային և հայտնեց, թե որքան ինքը հմայված է Մասիսի ստորոտում, այս հռչակավոր հնությունների մեջ։ Երկու ամուսիններն առանձին ուշադրություն էին ցույց տալիս Մեսրոպ վարդապետին, և այս բանն ավելի սաստկացնում էր մյուս վարդապետների նախանձը։ Բայցևայնպես, Ֆրենկելի հանդեպ փոխարքայական պալատն այնպիսի դիրք բռնեց, որ Մեսրոպ վարդապետը գեղեցիկ դաս պիտի առներ «Служба службой, дружба дружбой»[228] բովանդակությամբ։
Թիֆլիսում հասարակական հետաքրքրությունն առաջվա պես կենտրոնացած էր Դաշնակցության շուրջ։ Միհրանականությունն արդեն ներկվել էր արյունով։ Դեռ ձմռանը սպանվել էր Շխալին և թաղվել էր մեծ հանդիսով, իբրև ցույց։ Դումանը չէր կարողացել կատարել իրեն տրված հանձնարարությունը, որի մասին խոսել եմ վերևում։ Ինձ նա ասում էր, թե անմտություն կլինի Միհրանի դեմ բռնություն գործ դնելը։ Միհրանն այժմ դեռ չունի կուսակցություն, բայց նրա պես հակասոցիալիստական մտածումներ ունեցողներ շատ կան կուսակցության մեջ։ Իսկ Միհրանը, չկարողանալով իրագործել իր ծրագրերից և ոչ մեկը. փաստորեն արդեն հեռացել էր Դաշնակցությունից և միառժամանակ կազմակերպել բուրժուազիայի պաշտպանությունը հարձակումներից և սպանություններից։ Եվ իրավ, բուրժուաների մեծ որս էր կատարվում` նրանցից փող կորզելու համար։ Այս միջոցով ապրուստ հայթայթելն անհրաժեշտություն էր դարձել, մանավանդ դաշնակցական զինվորների համար, որոնք անգործ էին մնացել հայ-թուրքական կռիվների դադարման հետևանքով։
Այս ձրիակեր զինված ուժը ծանրանում էր հայ ժողովրդի վզին։
Այսպես էին, ընդհանուր առմամբ, այն նացիոնալիստական և հակասոցիալիստական տարրերը, որոնք խեղդում էին Դաշնակցությունն աջից։ Բայց խեղդողներ կային նաև ձախից, և` ոչ պակաս թափով և համառությամբ։ Այդ երիտասարդ թևն էր, որ չէր կարողանում տանել կուսակցության երկերեսանությունը և խորշում էր ֆիդայական մտայնությունից` պահանջելով վերակազմել կուսակցական գործերը զուտ սոցիալիստական հիմքերի վրա։ Այսպես մտածողները անջատվեցին Դաշնակցությունից, ուստի և հոսանքն ստացավ «անջատականություն» անունը։ Եվ այսպես, կեղեքվելով մի կողմից միհրանականությունից, և մյուս կողմից` անջատականությունից, Դաշնակցությունը 1907-ի ամռանը Վիեննա գնաց ընդհանուր ժողովի, ուր թևերի սուր շփումները մեղմացվեցին. ով հեռանալու էր կուսակցությունից, հեռացավ, իսկ ովքեր մնացին` յուրացրին իրար չխանգարելու քաղաքականությունը։ Այնպես որ, «հետևողական դեմոկրատ» կամ, ուրիշ խոսքով, «սոցիալիստ» Ջամալյանը ոչ մի անհարմարություն չէր գտնում Անդրանիկի, Սեպուհի[229] կամ մի այլ` սոցիալիզմի անողոք թշնամի խմբապետի հետ կենակցելիս և գործակցելիս։ Կովկասյան նախագծի վրա ձևվեց մի ծրագիր, որ խստորեն տոգորված էր սոցիալիզմով, բայց որ իսկապես անփոփոխ էր պահում հին իրականությունը։ իրականությունը։
== Գլուխ երրորդ։ Հաղթանակ Թուրքիայում ==
'''Ա'''
Սուլթան Աբդուլ-Համիդի խելացնոր բռնակալությունից արտասահման վտարված թուրքական «Երիտասարդ Թուրքիա» կուսակցությունը, որ իրեն անվանում էր «Առաջադիմության և միության կուսակցություն» (Իթթիհատ վե թերաքե), առանձնապես ուժեղացրեց իր գործունեությունը մասնավորապես այն ժամանակից, երբ Փարիզ փախան նաև սուլթանի փեսա Դամադ-փաշան և նրա որդին` իշխան Սաբահեդդինը։ Երիտասարդ թուրքերը[230], ինչպես վայել է մի պետական հայրենասիրական կուսակցության, չէր ընդունում, որ Թուրքիայում գոյություն ունենան առանձին ազգային հարցեր, ինչպիսն են, օրինակ, Հայոց հարցը և այլն։ Հակառակ լինելով այդ հարցերին, որոնք միայն եվրոպական միջամտությունների դուռն էին բաց անում և թուլացնում Թուրքիան, երիտթուրքերը քարոզում էին, որ Թուրքիայի բոլոր անբավական տարրերը, բոլոր հեղափոխական կազմակերպությունները պիտի միանան Աբդուլ-Համիդի դեմ, որ բոլոր չարիքների պատճառն է, հեռացնեն նրան իշխանությունից և հաստատեն ազատ սահմանադրական ռեժիմ, որ կբարեկարգի երկիրն ընդհանուր իրավահավասարության սկզբունքի վրա, և այսպիսով կվերանա ամեն մի անհատական-ազգային դժգոհություն։
Իշխան Սաբահեդդինն այդ ընդհանուր խոսքերի վրա ավելացնում էր և այն, որ ազատագրված Թուրքիայի վարչական ռեժիմը պիտի հաստատված լինի ապակենտրոնացման սիստեմի վրա, որ տանում է դեպի տեղական ինքնավարությունների ցանցը։ Նա և նրա հայրը մի քանի անգամ փորձեր արեցին այս իմաստով միություն ստեղծելու Թուրքիայի բոլոր ընդդիմադիր հոսանքների միջև, բայց հաջողություն չունեցան։ Հավաքվեցին, խոսեցին, համձայնության չեկան և էլի հեռացան, անջատ գործողությունների ճանապարհն ընտրեցին։ Հատկապես Դաշնակցությունը սառն էր պահում իրեն այդ միության գաղափարի դիմաց, որովհետև Քրիստափոր Միքայելյանը մեծ կարծիք չուներ երիտթուրքերի վրա և չէր կարծում, որ այդ կուսակցությունը կարող կհանդիսանա հեղափոխություն կատարելու։
«Թուրքիայում գործող կուսակցությունների կոնգրեսը՝ դեկտեմբերի 27-29-ին գումարված Եվրոպայում, հայտարարում է, որ ընդունում է թուրք կայսրության բոլոր ժողովուրդների համերաշխությունը, որոնք հավասարապես տառապում են երկրի վրա ծանրացող բռնակալ ռեժիմից, որը գարշելի է դարձել ամբողջ աշխարհի աչքին ներկա վեհապետի` Աբդուլ-Համիդ II-ի հրեշային ոճիրներով։
Այդ երեսուն տարվա գահակալությունն աղետաբեր է եղել, ինչպես սխալմամբ կարծում են, ոչ միայն քրիստոնյա ժողովուրդների համար, որոնց հալածում և կոտորում էր սուլթանը իր սեփական շահերից դրդված, այլև հենց մահմեդականների համար, որոնք կործանվել են, ստրկացվել, բերդարգելության դատապարտվել, մորթոտվել, վերջապես, անարդար կերպով մեղադրվել քաղաքակիրթ ժողովուրդների հասարակական կարծիքի առաջ, որ նրանց պատասխանատու է կարծել այն հակամարդկային ոճիրների համար, որոնք գործվել են վեհապետի և նրան շրջապատողների կողմից։ Կայսրության բոլոր ազգությունները հաջորդաբար զոհ էին դարձել Աբդուլ-Համիդի ոճրագործ խենթության։ Նա հաջորդաբար արձակել է նրանց իրար վրա` ցեղերի և կրոնների միջև արհեստական ատելություններ գրգռելով ու սնուցելով. թուրքերը, հայերը, հույները, բուլղարները, վալաքները[231], արաբները, հրեաները, գյուրջիները[232], քրդերը ենթարկվել են հալածանքի, աքսորի, բերդարգելության ու կոտորածի, և հայկական ջարդերը, պսակելով անցյալ այդ բոլոր չարագործությունները, կնքել են նրանց հեղինակին, որ շարունակում է տակավին իր ոճրագործ արարքը Արաբիայում, մեծ մարդասպան և կարմիր սուլթան անուններով»։
Թվելով այնուհետև Աբդուլ-Համիդի համեմատաբար ավելի խաղաղ չարագործությունները, հայտարարությունը շարունակում էր.
1908թ. մայիսին Թիֆլիսում տոնվեց իմ գրական գործունեության 25-ամյա (իսկապես` 30) հոբելյանը։ Իմ հիվանդությունը սաստկացել էր մինչ այն աստիճան, որ վտանգ էր սպառնում կյանքիս։ Հոբելյանական տոնակատարության միջոցով հայ հասարակությունն ինձ միջոց էր տալիս ավելի լուրջ ուշադրություն դարձնելու բժշկությանս վրա, և նույն տարվա ամռանը ես Ա. Ահարոնյանի հետ ուղևորվեցի Եվրոպա։ Առաջին մեծ քաղաքը, ուր մենք կանգ առանք, Վիեննան էր։ Այնտեղ մենք հանդիպեցինք Խաչատուր Մալումյանին, որ գալիս էր Ժնևից և գնում էր Կ.Պոլիս, ուր, ինչպես Փարիզի կոնգրեսին մասնակցած դաշնակցական, պիտի տեղային դաշնակցական կազմակերպությունը միացներ երիտթուրքերի կոմիտեի հետ` միասին հեղափոխական գործունեություն սկսելու համար։ Մալումյանը գնում էր մեծ զգուշություններով։ Թուրքաց մայրաքաղաքը նա պիտի մտներ իբրև եվրոպացի և տանում էր իր հետ համապատասխան թղթեր։ Դաշնակցական այս նոր ձեռնարկության վրա նա մեծ հույսեր ուներ և չէր էլ ուզում մտածել որևէ վտանգի մասին։ Բայց զգուշություններն ավելորդ էին։ Նա Կ.Պոլիս էր հասել այն ժամին, երբ արդեն պայթել էր հուլիսյան հեղափոխությունը։ Ես պառկած էի Վիեննայի հիվանդանոցներից մեկի զարմանալի մաքուր և փոքրիկ սենյակի մեջ, երբ հայ ուսանողները, այցելության գալով, բերին ինձ թուրքական հեղափոխության լուրը։
Տպավորությունն ահագին էր Ավստրիայի մայրաքաղաքում։ Ահագին էր տպավորությունը և մեր հիվանդանոցային խաղաղիկ անկյունում։ Աբդուլ-Համիդը, ճիշտ է, չէր անհետացել, բայց գտնվում էր ամբողջովին հեղափոխության ձեռքին, և նրա անիծյալ արյունոտ ռեժիմի տեղ հայտարարված էր սահմանադրություն։ Այսքանն էլ չափազանց մեծ գործ էր համարվում։ Բավական էր և այն, որ մեծ մարդասպանի բերանին սանձ էր դրվել։ Ուրախ ենք։ Թուրքահայության անհուն, առասպելական չափեր ընդունած տառապանքները վերջացան։ Հեռագրերը չեն բավարարում, ցանկություն կա մանրամասնություններ շատ իմանալու, մանավանդ հայերի կյանքից։ Ու ամեն օր հիվանդանոցից գնում եմ Մխիթարյանների վանքը Mechitharishen gasse[233] փողոցում։ Վանական խստակյաց և զսպված միջավայրն էլ ժպտուն կերպարանք էր ստացել։ Վարդապետները նոր ստացած թղթեր են բերում, կարդում են, մեկնություններ են տալիս ուրախ ու զվարթ` վստահ վաղվա համար։ Ո՜վ էր տեսել այդպիսի տրամադրություն…
Վիեննայից գնացի Վենետիկ, հատկապես Ս.Ղազար, ոսկեկազմ գրքերի հռչակավոր կղզին տեսնելու համար։ Այդտեղ է՛լ ավելի մեծ հրճվանք էր։ Մի օր վարդապետներն ինձ իրենց գոնդոլով տարան Լիտո կղզին։ Հետները վերցրել էին Կ.Պոլսից ստացված հայերեն թերթերի կապոցներ։ Նստած էինք թանձրախիտ ծառերի տակ, կարդում էինք։ Ինչե՜ր են կատարվում Կ.Պոլսում։ Հայ-թուրքական եղբայրության ի՜նչ տեսարաններ։ Կարծես թե իրականություն չէ այդ, այլ հատվածներ «Հազար և մի գիշերներից»։ Ադրիականն իր ալիքները բերում-փշրում էր մեր ոտքերի մոտ, և ես ինձ զգում էի Հայնեի դրության մեջ։ Հիշո՞ւմ եք։ Հուլիսյան հեղափոխության ժամանակ նա գտնվում էր Հյուսիսային ծովի ափին և գրեց. «Եկան լրագրերը, և ես գտա նրանց մեջ արյունոտ ճառագայթների ամբողջ խրձեր, որոնցով կարող եմ հրդեհել ամբողջ ծովը մինչև Հյուսիսային բևեռ»։ Ինձ էլ թվում էր, թե այդպիսի հատկություն ունեն և սուլթանական մայրաքաղաքից եկած լուրերը։ Որքա՜ն լավ է։ Հպարտությամբ ես զգում, որ մարդ ես։
Սա նշանակում էր, թե կողմերի մեջ կատարյալ անկեղծություն, այնուամենայնիվ, չկար։ Իզուր էին մատնանշում, թե թուրքական սահմանադրության վերականգնումից հետո ավելորդ է դառնում [այն], որ Դաշնակցությունը շարունակում է կրել «հեղափոխական» անունը։ Դաշնակցությունը չընդունեց այդ և ահա մի նոր առիթ, որ երիտթուրքերը ծուռ աչքով նայեն նրան։ Սառնության պատճառ վերջիվերջո պիտի տար և այն հանգամանքը, որ Դաշնակցությունը Թուրքիայում սկսում էր սոցիալիստական գործունեություն, թեև նրա սոցիալիզմն այն էր, որ անմահացրել է Երվանդ Օտյանն իր «Առաքելություն մը ի Ծապլվար» կծու երգիծաբանության մեջ։ Երիտթուրքերի կուսակցությունը չէր կամենա, իհարկե, որ իր աջակից և բարեկամ կուսակցությունը նույնիսկ այդքանն էլ անե, այլ կկամենար, որ նա իր պես զուտ օսմանյան-նացիոնալիստական ներշնչումներով լինի տոգորված։ Դրությունն անհամության էր հասնում մանավանդ այն դեպքում, երբ դաշնակցականներին հաջողվում էր գործադուլներ կազմակերպել այս կամ այն ձեռնարկության մեջ և այսպիսով գլխացավանք պատճառել երիտթուրքերի կառավարությանը։
Եվ այսպիսով, ապագայի համար հուսատու հանգամանքներ շատ չէին երևում։ Դաշնակցությունը չէր գիտակցում, թե ինչ ահագին պատասխանատվություն է վերցրել իր վրա` իբրև միակ խոշոր քաղաքական կազմակերպություն, որ իր ձեռքն էր առել ամբողջ հայության ճակատագիրը։ Ստեղծագործ միտք նա առաջ չբերեց և այս անգամ, երբ նորից ու նորից հայ ժողովրդի մահվան և կյանքի առեղծվածն էր դրված։ Նա էլի շարունակեց հինը` հայդուկային կազմակերպությունը և Եվրոպայի` արդեն հարյուր անգամ արատավորված պաշտամունքը։ Դաշնակցականները (նրանցից ետ չէին մնում և հնչակյանները) զինում էին հայ ժողովրդին, շարունակ պահանջում էին, որ ամենքը զենք ունենան։ Եվ այս, իհարկե, տեսնում էին թուրքերը։ Ժնևից` «Դրոշակի» խմբագրությունից բեռներով Կ.Պոլիս էին ուղարկվում հայդուկային գրականություն և նկարներ։ Այս ապրանքը տարածվում էր մայրաքաղաքում և գավառներում, վերանորոգվում էր հինը, անջատ ազգային ինքնուրույնության գաղափարը ոչ թե չէր թուլանում, այլ ընդհակառակը` ավելի և ավելի ուռճանում էր[234]։էր։
Դաշնակցությունը մտել էր ամեն տեղ, տիրացել էր բոլոր ազգային, հասարակական, կրթական հաստատություններին։ Ազգային ժողովի մեջ նա էր ուղղություն տվողը։ Եվ նրա ուժը առաջվա պես հենվում էր զինվորական կազմակերպության վրա։ Հաջողություններից ամբարտավանության ծայրը հասած` նա երևակայում էր իրեն ռազմական մեծ կարողության տեր, պատրաստ` կռիվ սկսելու ամեն տեղ։ Ես հիշում եմ այն վրդովմունքը, որ պատճառեց Մալումյանը նույնիսկ Ժնևի դաշնակցական շրջաններին, երբ նա Կ.Պոլսի Ազգային ժողովի նիստում, ողջունելով նորընտիր Իզմիրլյան կաթողիկոսին, խորհուրդ էր տալիս նրան Ռուսաստան գնալուց հետո, կռվել ռուսական բռնակալության դեմ. ասում էր, թե այդ կռվի համար նրա տրամադրության տակ կլինեն Ռուսաստանում եղած դաշնակցական բոլոր ուժերը։ Ճիշտ որ, դոնքիշոտությունն ավելի հեռուն գնալու տեղ չուներ։
'''Գ'''
Փարիզից ես գնացի Ժնև, ուր մնացի մի ամսից ավել` սպասելով, թե երբ դոկտոր Ռուն կվերադառնա ամառային գյուղագնացությունից և կընդունի ինձ` վիրահատությանս հարցը վճռելու համար։ Ապրում էի «Դրոշակի» խմբագրությունից ոչ հեռու, ամեն օր լինում էի այնտեղ, ուր հանդիպում էի իմ հին ընկերներին և ծանոթներին։ Ինձ` մի հիվանդ, լեզու չիմացող օտարականիս համար այդ միակ հայկական հիմնարկությունը շատ մեծ նշանակություն ունեցավ, և ես միանգամայն ընդմիշտ պիտի խոստովանեմ, որ «Դրոշակի» խմբագրատանը ես գտա ամենաջերմ բարեկամական վերաբերմունք, խնամք և հոգատարություն, մասնավորապես, Դաշնակցության հայտնի գաղափարախոս և իմ հայրենակից Միքայել Վարանդյանից[235]։ Վարանդյանից։ Ես միշտ շնորհակալ եմ եղել, այսուհետև էլ կլինեմ այն բոլորի համար, ինչ վերաբերում է ինձ անձնապես։
Բայց հարցն այստեղ, իհարկե, այդ չէ։
«Դրոշակի» խմբագրությունն ինձ առանձնապես հետաքրքրում էր իբրև մի հիմնարկություն, որ այնքան խոշոր դեր էր կատարել և կատարում հայ կյանքի մեջ։ Դա մի փոքրիկ շվեյցարական տնակ էր, երկհարկանի, առանձնակի կանգնած մի պարտեզի մեջտեղը։ Ներքևի հարկում գրաշարանոցն էր, վերևի հարկում` խմբագրատան դահլիճը, որ ներկայացնում էր մի ամբողջ դաշնակցական թանգարան։ Պատերից կախված էին հերոս-հայդուկների պատկերները և ամենից վերևում, ամենապատվավոր տեղը` Քրիստափոր Միքայելյանն էր, որ արդեն կուսակցական պաշտամունք էր դարձել, և նրա հիշատակներով լեցուն էր այս ամբողջ տնակն իր պարտեզով։ Խնամքով պահվում էին և կուսակցության համար նվիրական սրբություններ դարձած զանազան զենքեր և իրեր, որոնք հայդուկային կռիվների մեջ խլված ռազմավարներ էին և երկրից բերվել էին այստեղ` պահպանության համար։ Բայց ամենից նշանավորն այն արխիվն էր, որ հավաքել էր խմբագրությունը, և որի մեջ պահվում էին ամեն տեսակ գրագրություններ` երկրից և աշխարհի բոլոր կողմերից։ Շատ ափսոսում եմ, որ հիվանդությունս թույլ չտվեց ինձ գոնե մասնակի պրպտումներ կատարել այդ շատ հարուստ նյութերի մեջ։ Այսօր ես, անշուշտ, ավելի շատ տվյալներ կունենայի իմ լուսաբանությունների համար, եթե կարողացած լինեի ծանոթություններ մշակել հայդուկային մեծ արխիվից…
Իբրև հայդուկային աշխարհավարության մի բարձր հիմնարկություն՝ «Դրոշակի» խմբագրությունն ամբողջապես իմ աչքի առջև էր։ Ես տեսա անհավասար, հուսահատական կռվի շատ դրվագները` ոգևորություն, հերոսություն, ապարդյունություն։ Եվ սա գալիս-հասնում էր այն դիվանագիտական «ռեդինգոտին»[236], որ տանում էր այս փոքրիկ տնակից չափահաս և խելահաս համարված մարդկանց` իմպերիալիստական գայլերից ողորմություն մուրալու…
Դաշնակցության այս դեմքը միանգամայն լավ լուսավորված էր։ Հետաքրքրական էր տեսնել մյուս դեմքը` սոցիալիստականը։ Ես այդ էլ տեսա։
Դաշնակցությունը մտել էր Երկրորդ ինտերնացիոնալի մեջ` ռուսական էսէռների փեշի տակ։ Երաշխավոր-հսկողի հարկավորություն կար, և այդ դերը կատարում էր Ժնևում ապրող հայտնի էսէռ Վ. Լունկևիչը։ Հենց որ նկատում էր, թե «տղերքը» հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր «Դրոշակի» խմբագրություն և, շեմքից դեռ ներս չմտած, ասում էր երևանցու շեշտով. «Էս ի՞նչ ա»։ Բացատրություններ, մեկնություններ… Լունկևիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում և հիշեցնում, որ էսէռական կուսակցությունն է երաշխավորը Ինտերնացիոնալի առաջ։ Եվ այսպես մտրակելով էր նա պահում Դաշնակցությանը սոցիալիզմի հարթոցի վրա։ Այնպես որ, 1908-ի ամռանը Վարանդյանը գնաց Ինտերնացիոնալի համագումարին, կարծեմ` Անտվերպեն, հաշիվ ներկայացրեց Դաշնակցության սոցիալիստական գործունեության մասին և վերադառնալով` պատմեց իր խոսակցությունները Կաուցկու, Վանդերվելդեի[237] և ուրիշների հետ։
Բայց ինչ էլ լիներ, սոցիալիզմը չէր բռնում դաշնակցական հողի վրա, և շուտով էլի Լունկևիչն ավելի մի ծանրակշիռ առիթ էր ունենում իր «Էս ի՞նչ ա»-յով գնալ «Դրոշակի» խմբագրատուն։ Բուլղարիան օգուտ քաղելով թուրքական հեղափոխությունից` իրեն անկախ հռչակեց։ Մի օր Ժնևի լրագրերում տեղեկություն տպվեց, թե հարաբերություններն այս առիթով այնքան լարվել են Թուրքիայի և Բուլղարիայի միջև, որ պատերազմ է սպասվում, և Դաշնակցությունը խոստացել է թուրք կառավարությանը` նրա տրամադրության տակ դնել իր բոլոր զինված ուժերը։ Տեղեկության այս երկրորդ կեսը սաստիկ զայրույթ պատճառեց Ժնևի բուլղար ուսանողությանը։ Լրագրերում սաստիկ հարձակողական հոդվածներ տպվեցին հայերի և նրանց հեղափոխական կուսակցության դեմ։ Այս բավական չէր, կայացավ բողոքի միտինգ. Դաշնակցությունը դատապարտվում էր մանավանդ այն պատճառով, որ իրեն սոցիալիստական կուսակցություն է անվանում և, սակայն, պատրաստվում է կռվել մի ուրիշ ազգի ազատության դեմ։
Բայց պետք է խոստովանել, որ այս տրամադրությունը պատահական և քմածին չէր։ Կար և հետզհետե աճում էր այն սոսկալի ողբերգական դրությունը, որ հայերը չէին հասկանում իրենց դիրքը նոր, վերանորոգվող, սահմանադրական Թուրքիայում։ Նրանք ազատություն էին ստացել և կարծում էին, թե այդ անծայր և անսահման մի ազատություն է։ Երիտթուրքերին նրանք լավ ճանաչել չէին կարողանում։ Չէին տեսնում կամ չտեսնելու էին դնում, որ Սալոնիկի զորաբանակի սվինների վրա հաստատված նոր ռեժիմը ծայրահեղորեն նացիոնալիստական ռեժիմ է, և որ երիտթուրքը նույնիսկ Աբդուլ-Համիդից ավելի թշնամի է ամեն մի առանձին ազգային շարժման, որ նրա մեջ ապրողը, գործողը հին միդհատյան իդեալն է` բոլոր ազգությունների ձուլումը մի ընդհանուր անվան` օսմանացիության մեջ։
Իրական ուժը, նա, որ տիրապետում էր և հրամայում, այսպես էր։ Նա նույնիսկ լսել չէր ուզում ապակենտրոնացման մասին, որ ծրագրային սկզբունք էր իշխան Սաբահեդդինի կուսակցության համար. այնպես որ, Սաբահեդդինը ստիպված էր նորից հեռանալ Թուրքիայից։ Իսկ հայերը, ինչպես վերևում ասացի, ազատվելով թուրքական հին ռեժիմից, չուզեցին ազատվել նաև իրենց հին ռեժիմից. էլի հայդուկային պաշտամունքը հրապարակ նետեցին, զինվել սկսեցին` անկախ[238] կամ գեթ ինքնավար Հայաստան` որքան կարելի է շուտ ստեղծելու համար։ Կիլիկիան Հնչակյան կուսակցության գործողությունների վայրն էր։ Հնչակյաններն ամենագրգռիչ դիրք էին բռնում։ Նրանք հրատարակում էին «Ինքնավար Հայաստան» անունով թերթ, դաշնակցում էին ապակենտրոնացում ընդունող թուրք կուսակցության, ասել է` երիտթուրքերի կատաղի թշնամիների հետ, զինում էին կիլիկիացիներին, իսկ Ադանայի պոռոտախոս առաջնորդ Մուշեղ եպիսկոպոսը իր քարոզների մեջ խրատում էր, որ ամեն մեկը զենք գնի, պատրաստվի։ Թուրքերն էլ իրենց կողմից էին զինվում։ Եվ մի օր, իհարկե, պիտի գար, երբ այդ զենքերն իրենք իրենց պիտի պայթեին։ Այդպես էլ եղավ Աբդուլ-Համիդի սկսած պետական հեղաշրջման հետևանքով և նրա հետ կապված։ Եվ երիտթուրքերը չպիտի լինեին գլուխ պատռողները, որ թուրքական հին ռեժիմը չջարդի հայկական հին ռեժիմը։ Ընդհակառակը, նրանք իրենք էլ ընդունում էին նույն այդ մեթոդը` նոր ռեժիմի միատարր օսմանցիության ռեժիմի հաղթանակի համար։
Այս տեսակ վերաբերմունքը դեպի Ադանայի ջարդը, այնուամենայնիվ, մազի չափ չվնասեց այն մոտիկ բարեկամական հարաբերություններին, որոնք գոյություն ունեին Դաշնակցության և երիտթուրքերի միջև։ Ամենից առաջ հիշատակելի է այն փաստը, որ Ադանայի արյունն այլևս դաշնակցականների ձեռքը չտվեց դիվանագիտական մուրացկանի ցուպը և չուղարկեց նրանց Լոնդոնի, Փարիզի կառավարիչների դռները ծեծելու։ Գարշելի եվրոպապաշտությունից Դաշնակցությունը թվում էր բուժված։ Եթե այս ընդմիշտ էլ չէր, այլ գեթ երկար ժամանակով, չէր կարելի սա չհամարել ինքնադաստիարակության գնահատելի նվաճում։ Ոչ միայն այս։ Օսմանյան պառլամենտում նստած հայ պատգամավորները, մեծագույն մասամբ դաշնակցական, գրեթե լուռ մնացին Ադանայի դեպքերի հանդեպ, չանհանգստացրին երիտթուրքերի կառավարությանը հարցապնդումներով, բողոքներով, պահանջներով։ Եվ երբ «Բյուզանդիոն»[239] լրագրի խմբագիր [Բյուզանդ] Քեչյանն այդ առիթով գրեց, թե հայ պատգամավորները շատ լավ գիտեին, որ եթե խոսելն արծաթ է, լռելը հո ոսկի է, որ ամեն ամիս տրվում է նրանց պետական գանձարանից իբրև ռոճիկ, դաշնակցական խուժանը հարձակվեց նրա վրա և ծեծեց։
Դժվարություններ ստեղծել երիտթուրքերի կառավարության դեմ Դաշնակցությունը չէր ուզում։ Ավելի արտոնված, ավելի տիրապետող դիրք գրավելու համար` նա նույնիսկ պաշտոնապես, գրավոր կերպով դաշինք կնքեց երիտթուրքերի կուսակցության հետ և առ ու ծախի առարկա դարձրեց նույնիսկ Ադանայի արյունը։ Ստանալով երիտթուրքերից խոստում, թե առաջիկա պառլամենտական ընտրություններին դաշնակցականներին կտրվի 20 տեղ, այդ հայ հեղափոխական կուսակցությունը ստորագրում է դաշնակցային պայմանագրի այն հոդվածն էլ, որ ասում էր, թե Ադանայի արյունահեղությունը պիտի մոռացության տրվի… Մնում էր, որ հին ավանդական սովորությանը հետևելով` Կ.Պոլսի հայոց պատրիարքը բողոք բարձրացնի Ադանայի վերաբերմամբ գործադրված անարդարությունների դեմ։ Ինչպես սովորություն էր, Դուրյան պատրիարքն այդ բողոքի հետ ներկայացրեց և իր հրաժարականը։ Այն ժամանակ նրա դեմ խիստ և երկարատև արշավանք սկսեց Դաշնակցությունը` պահանջելով, որ նա ետ վերցնի իր հրաժարականը և, առհասարակ, չխառնվի այնպիսի գործերի մեջ, որոնք զուտ կրոնական հանգամանք չունեն։ Մի պահանջ, որ երիտթուրքերն էլ էին առաջ քաշել։
Այսպես սրտագին-մտերմական էին հարաբերությունները հայ և թուրք երկու կուսակցությունների մեջ։ Երիտասարդ թուրքերը դեռ պատճառ չունեին իրենցից խրտնեցնելու դաշնակցականներին։ 1909-ի պետական հեղաշրջումից հետո խախուտ մի կայունություն էր ստեղծվել նրանց համար։ Հարկավոր էր մրցություն հակառակորդ պահպանողական կուսակցության դեմ, և այդ մրցության մեջ դաշնակցականների աջակցությունը կարևոր էր։ Մերձակցությունը երկու դաշնակից կուսակցությունների շեֆերի մեջ ընդունում էր անձնական-մտերմական կերպարանք։ Այսպես, Մալումյան-Ակնունիի և շատ ազդեցիկ երիտթուրք Թալեաթ-բեյի[240] հարաբերությունները սերտ ընկերական էին։ Ապագան ցույց տվեց, թե ինչ սոսկալի կեղծիք կա այդ բարեկամության մեջ։
Եվ այսպես, Դաշնակցությունը ցույց էր տալիս, որ իր համար այժմ ամեն ինչ է կուսակցական եսամոլությունը։ Թուրքիայում այդպիսի մի արտոնված դիրք ստեղծելը նրա համար շատ կարևոր էր` նախևառաջ նկատի առնելով այն տագնապն ու տեռորը, որոնց ենթարկված էր կուսակցությունը Ռուսաստանում։ Հենվելով երիտթուրքերի համակրության վրա` Դաշնակցությունը մի ամբողջ արշավանք էր կազմակերպում ցարական բյուրոկրատիայի դեմ` դրանով իհարկե մեծ հաճույք պատճառելով ամբողջ օսմանցիությանը, որ շատ լավ գիտեր, թե ցարիզմն է Թուրքիայի դարավոր անհաշտ և ահարկու թշնամին։ Ահա մի թռուցիկ, որ բաց թողեց Դաշնակցությունը կովկասյան բանտարկությունների առիթով։
1909-ի հալածանքներն այնքան նեղ կացություն էին ստեղծել դաշնակցականների համար, որ նրանք հնարավորություն չունեին իրենց թերթի խմբագրությունը վարելու։ Խուզարկություններն ու ձերբակալություններն անպակաս էին լինում նույնիսկ խմբագրատան մեջ. այդ պատճառով աշխատակիցները վախենում էին գնալ այնտեղ։ Ամռանը փակված թերթի փոխարեն սկսեց հրատարակվել «Հորիզոն» անունով թերթը, բայց հրատարակությունը շատ կրճատ էր։ Թերթի տնտեսական կառավարիչը, չգիտեմ, իր կատարած վատնումների՞, թե՞ մի այլ պատճառով, ինքնասպանություն գործեց։ Թերթը դադարեց, և այսպես շարունակվեց մի քանի ամիս։
Աշնան վերջերում իմ դաշնակցական ծանոթներից մի քանիսը սկսեցին երթևեկել ինձ մոտ և առաջարկեցին ինձ հանձն առնել «Հորիզոնի» խմբագրի պաշտոնը։ Ես բացեիբաց մերժեցի` ասելով, որ երբեք կուսակցության մարդ չեմ եղել և չեմ կարող կուսակցության թերթ խմբագրել։ Սակայն ինձ հետ բանակցողներն, ինչպես ասվում է մեզանում, ձեռք չվերցրին ինձանից։ Նրանք փոխակերպեցին հարցն այսպես. «Հորիզոնը» կուսակցական թերթ չէ, կազմում է իրենց` այդ երեք հոգու սեփականությունը, հրատարակվում է նրանց միջոցներով. նրանք ղեկավարվում են այն ցանկությամբ, որ հրապարակում լինի մի մաքուր և ազնիվ թերթ` առաջադիմական ուղղությամբ։ Ինձ տրվում է կատարյալ ազատություն։ Կարող եմ նույնիսկ Դաշնակցության դեմ գրել, քննադատել նրա գործողությունները։ Բացի իմ հիշած երեք անձնավորություններից` երկար ժամանակ ինձ համոզում էր նաև դաշնակցական հայտնի շեֆ Խաժակը[241]։ Խաժակը։ Նա ինձ հավատացնում էր ամենայն անկեղծությամբ, իբրև ազնիվ մարդ, որ ձեռնարկությունը ոչինչ կուսակցական հանգամանք չունի, որ նա զուտ կուլտուրական-գրական մի գործ է։ Այսպես էլ մենք խոսեցինք և պայմանավորվեցինք բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մոտ, նրա նշանադրության գիշերը, և ես վերջապես համաձայնությունս տվեցի։ Պիտի ասեմ, որ այս բանակցությունների ժամանակ ես միշտ խորհրդակցում էի իմ երկու մտերիմների` Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի հետ։ Միասին որոշեցինք դարձնել «Հորիզոնը» հայ գրողների օրգան, մանր-մունր հրապարակախոսական առօրեություններից ավել մշակել գրականության հարցերը, բարձրացնել նրա նշանակությունը։ Միայն երկուսի համաձայնությունը ստանալուց հետո էր, թե կաշխատակցեն ինձ, ես վերջնական խոսք տվի, և դեկտեմբերի սկզբին լույս տեսավ «Հորիզոնի» համարը` իմ ստորագրությունը կրող մի առաջնորդողով, որի մեջ ես հայտարարում էի, թե «Հորիզոնը» ոչ մի կուսակցության չի պատկանում։ Այս միևնույնը միաժամանակ վկայում էր և Խաժակը «Тифлисский листок»[242] լրագրում տպված իր հոդվածի մեջ։
Միայն շատ ուշ, 1917-ի հեղափոխության օրերին, դաշնակցական շեֆ Կարճիկյանը[243] մի վիճաբանության մեջ ինձ ասաց, թե Դաշնակցությունն իր օրգանն է համարել «Հորիզոնը» նաև իմ խմբագրության օրով, երբ նա անկուսակցական էր հայտարարված և հարձակվում էր Դաշնակցության վրա։ Բանից դուրս էր գալիս, որ դաշնակցական կոմիտեն է եղել ինձ մոտ իմ հիշած երեք անձնավորություններին և Խաժակին ուղարկողը, ինձ առաջարկություններ անողը։ Ես ուրիշ բան չգտա անելու այդ հանկարծական հայտնագործման դեմ, բայց միայն դիմեցի միևնույն սեղանի շուրջը նստած երեք անձնավորություններին և ասացի. «Դուք, ուրեմն, խաբեբաներ եք եղել»։ Պատմում եմ այս իբրև Դաշնակցությանը բնորոշող մի փաստ։ Ինքս իմ խղճի և համոզմունքի առջև խաբված չեմ համարում և վկա եմ կանչում իմ բոլոր գրությունները «Հորիզոնի» մեջ։ Սկզբից ևեթ ես քննադատողի դիրք բռնեցի Դաշնակցության դեմ։ Ես էի, որ դատապարտեցի դաշնակցականների համաձայնությունը երիտթուրքերի հետ և Ադանայի աղետը ծախու հանելը լոկ կուսակցական եսամոլության շահերի համար։
Ես էի, որ բողոքեցի Բյուզանդ Քեչյանին ծեծի ենթարկելու դեմ։ Միհրանը սպանվել էր դաշնակցականի ձեռքով, երկաթուղու վագոնում։ Միհրանի եղբայրը` Հաբեթը, վրեժ հանելով սպանել էր Կ.Պոլսից Էրզրում վերադարձող Եղիշե Թոփչյանին։ Թուրք կառավարությունը բռնել և կախաղան էր հանել Հաբեթին։ Թոփչյանի կինը գնացել էր հանդիսավորապես ներկա լինելու այդ պժգալի տեսարանին։ Ես դատապարտեցի այդ վարմունքը։
Մեր ուշադրությունը լարման աստիճանին հասավ այն վայրկյանից, երբ երկու իրավաբանները սկսեցին զուգակշիռներ դնելու համար փաստեր բերել ռուս հեղափոխականների կյանքից։ Նրանք վարել էին շատ քաղաքական գործեր, այն էլ այնքան կարևոր և ծանր գործեր, որոնց հետ համեմատած` դաշնակցական գործը շատ համեստ մի բան է։ Դատավճիռները մեծագույն մասամբ կախաղանի էին հանգում, և մեղադրվածները գնում էին իրենց կյանքը դահիճներին տալու մի ջերմեռանդ պատրաստակամությամբ, կարծես մի սրբազնագործություն էին կատարում։ Եվ այսպես ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Պատմվեց մի այսպիսի դեպք. փաստաբանը խնդրում-աղաչում է մի մեղադրվող օրիորդի, որ նա միայն մի բան ասի` այն, որ երբ իրեն հարցնեն՝ եղե՞լ է նա այսինչ ժողովում, պատասխանի` ոչ, այսպիսով նա կազատվի կախաղանից։ Բայց օրիորդը չի համաձայնում. «Ինչպե՞ս կարող եմ ասել, թե չեմ եղել, երբ եղել եմ»։ Անօգուտ են խնդրանքները։ Եվ հուսահատված պաշտպանը, իբրև վերջին միջոց, խնդրում է, որ նա գոնե ասի, թե չի ուզում պատասխանել իրեն տրված հարցերին, այդ նրա իրավունքն է։ Աղջիկը միայն այդ բանին է համաձայնում։ Ամբողջ երեկոն և հետո նաև ընթրիքի վրա այդպիսի պատմություններ էին լսվում, անձնազոհության, ինքնամոռացման, կամավոր և սրբազնագործ ողջակիզման պատմություններ։ Ես հիացած, վերացած էի, ամբողջ ժամանակ աչքիս առջև էր Տուրգենևի նկարած աղջիկը, որ մտնում է հեղափոխության տաճարի մեջ, և նրա ետևից լսվում է «Սրբուհի՜» բացականչությունը։ Եվ այս ծիածանային երևույթի առջև, որքան բիրտ ու ցուրտ էր մեր իրականությունը։
Եվ սակայն, դաշնակցական ինտելիգենցիան ցույց էր տալիս, թե առանց հեղափոխության ինքն ապրել չի կարող, թե նրան հարկավոր է հեղափոխությունը, ուր և ինչպես ուզում է լինի։ Ահա Պարսկաստանի հեղափոխությունը, որ հաջորդել է թուրքականին և երիտթուրքերի կողմից ամեն կերպ աջակցություն գտել։ Պարսկաստանում մի բուռ հայություն կա, որի գոյությունը միշտ նկատվել է իբրև մի շնորհ, որ անում են նրան շահերը, կալվածատերերը և հոգևոր պետերը։ Եվ հանկարծ, այդ փոքրիկ ու խղճուկ ժողովուրդը դառնում է աշխարհ դղրդացնող մի հեղափոխական ուժ, որ ջարդում է շահի զորքերը, շահին փախցնում է։ Ինչպե՞ս է բանն այսպես դառնում։ Կովկասյան հալածանքներից փախած դաշնակցականներ, որոնցից հռչակվում է մանավանդ մեկը` Եփրեմ[244] անունով, գնում են Պարսկաստան, միացնում են իրենց հետ զանազան եկվոր տարրերի և սկսում ֆիդայական պատերազմ, որ Պարսկաստանի նման խեղճ և անկազմակերպ մի երկրում, իհարկե, անհամեմատ ավելի մեծ հաջողություն պիտի գտներ, քան Թուրքիայում։
Եվ ահա, ոգևորությունն ու ինքնագովությունը դարձյալ մեծամտության ցույցեր են հանդես բերում Ժնևից մինչև Թավրիզ։ Պարսկաստան է շտապում և գլխավոր շեֆերից մեկը` Ռոստոմը։ Ռուսաց կառավարությունն իր շահերին հակառակ է գտնում պարսկական հողափոխությունը, զորքեր է մտցնում Թավրիզ և Սալմաստ ու ամեն տեղ իր առջև ցցված տեսնում Դաշնակցությանը` իբրև հակառակորդ։ Դաշնակցականների մի մասը քաշվեց Ռոստոմի հետ դեպի հարավ և անցավ Թուրքիա։ Եփրեմը («Գարիբալդի» հորջորջված դաշնակցական գաղափարախոսներից) սպանվեց, ինչպես և պետք էր սպասել, պարսիկների ձեռքով։ Եվ վերջիվերջո դուրս եկավ, որ այս պարսկական ձեռնարկումը մի արկածախնդրություն էր` առանց որոշ նպատակի, հենց այնպես, հեղափոխություն կատարած լինելու համար։
Ի՞նչ էր անում այդ ժամանակ Դաշնակցությունը։ Տեղյա՞կ էր երիտթուրքերի գաղտնի ծրագրերին։ Եթե տեղյակ էլ լիներ, դրանց վերաբերվում էր կատարյալ անտարբերությամբ և անհոգությամբ։ Ընկած էր իր ծապլվարական սոցիալիզմի ետևից, գավառներում դպրոցական գործունեությամբ էր զբաղված, ինքնապաշտպանության համար զենքեր էր գնում և բաժանում, իսկ նրա ֆիդայիները պահում էին իրենց ինչպես նվաճողներ։ Գրգռումը սաստկանում էր գավառներում, հարստահարությունները և մանավանդ հողերի բռնի հափշտակումները քրդերի և կառավարական պաշտոնյաների ձեռքով շատանում էին, և առաջվա նման Կ.Պոլսի հայոց պատրիարքարանն էր, որ այս առիթով գանգատներ էր ուղարկում թուրք կառավարությանը։ Հետզհետե հիասթափություն էր մտնում հայ ազգաբնակչության մեջ։ Ռուսաց զորքերը կանգնած էին Սալմաստում, Վանին այնքան մոտ և տեղական հայ ազգաբնակչությունը, միշտ անվստահ իր ապահովության համար, անհամբեր սպասում էր, թե երբ նրանք կգան իրենց երկիրը նվաճելու։
Իսկ արտաքին գործերը գնալով ավելի ու ավելի էին խճճվում։ 1911թ. Թուրքիան պատերազմի էր բռնվեց Իտալիայի հետ Տրիպոլիի համար. մի պատերազմ, որ տևեց գրեթե մեկ տարի։ Դաշնակցությունն անփոփոխ էր պահում իր բարեկամությունը երիտթուրքերի հետ։ Բայց 1912-ի պառլամենտական ընտրությունները գալիս էին եթե ոչ իսպառ ավիրելու, գոնե սառնություն մտցնելու այդ հարաբերությունների մեջ։ Խոստացված 20 պատգամավորների փոխարեն Դաշնակցությունն ստացավ միայն 12-ը[245]։ ը։ Սա պարզապես նշանակում էր, թե բարեկամները խաբել են բարեկամներին։ Կուսակցական եսամոլությունը սաստկապես վիրավորված էր. թեև մալումյանները և թալեաթները դեռ շարունակում էին իրենց մտերմությունը, սակայն այլևս համերաշխ գործունեության, երկրի ընդհանուր շահերին նվիրվելու գաղափարներն արագ գունատվում էին, ցրտանում։ Երկու կողմերն էլ մոռանում էին, որ նոր Թուրքիան հավասարության և ազատության սկզբունքներ է հայտարարել, և երկուսն էլ իրար հանդեպ ուրիշ մի բան չկարողացան անել, բացի միայն հին ռեժիմը կրկնել։ Եթե երիտթուրքերը ջանում էին ընդհանուր համիդական ջարդերով ազատվել հայերից, դաշնակցականներն էլ մի նոր գործ էին սկսում` երիտթուրքերից Հայոց հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու միջոցով[246]։միջոցով։
Նպաստավոր հանգամանք բերում էր այն, որ 1912-ի աշնանը Թուրքիային պատերազմ հայտարարեց Բալկանյան նորակազմ միությունը (Չեռնոգորիա, Սերբիա, Բուլղարիա և Հունաստան)։ Հազիվ էր վերջացել իտալական պատերազմը, և ջարդված ու թուլացած Թուրքիան միմյանց ետևից խիստ պարտություններ էր կրում այն փոքր ազգություններից, որոնք մի ժամանակ նրա հպատակներն էին եղել։ Դաշնակիցներն իրենց հաղթական զորքերը բերել-հասցրել էին Կ.Պոլսին. և արդեն խոսվում էր այն կոնֆերանսի մասին, որ պիտի հավաքվեր հաշտության պայմաններ մշակելու համար։ Եվ հասկանալի է, որ հայ դիվանագետների, ինչպես ասում են, «ջանը քոր է ընկնում»։ Ինչպե՞ ս կարելի է, որ մի տեղ կոնֆերանս հավաքվի և հայն իսկույն չկտրի նրա դուռը` խնդրագիրը ձեռքին բռնած։
'''Բ'''
Բայց սխալ կլինի կարծել, թե նախաձեռնությունը Բոսֆորի ափերում բուսավ։ Իսկական նախաձեռնողին, եթե ուզում ենք որոնել, գնանք Թիֆլիսի փոխարքայական պալատ, ուր «հայոց թագավոր» Վորոնցով-Դաշկովն էր նստած։ Նիկոլայի կառավարության մեջ հասունացած էր Մերձավոր արևելքում ավելի կտրուկ քաղաքականություն վարելը` եվրոպական պետություններից ետ չմնալու համար։ Եթե Վիլհելմ կայսրը, իբրև բարձրագույն շահ գերմանական կապիտալիզմի համար, ընտրել էր երեք տառ, երեքն էլ` Բ (Բրեմեն-Բեռլին-Բաղդադ երկաթուղի[247]), ապա Նիկոլայն էլ ուներ իր երկու Պ-ն (Պետերբուրգ-Պարսից ծոց)։ Նա արդեն գտնվում էր այդ ճանապարհի վրա և հասել էր Սալմաստ։ Բայց հին, նույնիսկ նախապատմական ժամանակներից մնացած մի ռազմագիտական այբուբեն էր` տիրել Հայկական բարձրավանդակին` Պարսից ծոցին տիրելու համար։ Հարկավոր էր հարմար դիրքեր, համակրություններ ստեղծել այդ լեռների վրա։ Եվ Նիկոլայի կառավարությունը մտածում էր ձեռք վերցնել այն ապուշ քաղաքականությունից, որին կպած էր 1890-ական թվականների հայկական ճգնաժամին։ Լոբանով-Ռոստովսկին կամենում էր Հայաստանի լեռնադաշտը, բայց նախապես մաքրված հայերից։
Չէր կարող լինել իմպերիալիստական Ռուսաստանի և ոչ մի հատ պաշտոնյա, որ Հայաստան չկամենար։ 1877-1878թթ. պատերազմը վերջանալուց հետո արդեն երեխաների համար էլ պարզ էր, որ այնուհետև Ռուսաստանի առջև մի ճանապարհ է մնում դեպի Միջերկրական ծովը` Հայաստան։ Բեռլինի կոնգրեսի ժամանակ կոմս Լոռիս-Մելիքովը, որ Բեռլինի վրայով անցնում էր արևմտյան Եվրոպա, տեսակցություն ունեցավ հայ պատվիրակների հետ, ասաց նրանց. «Ի՛նչ պահանջելու եք` պահանջեցեք Կիլիկիայում։ Այս կողմը (Հայաստանը) մեզ թողեք, այս մեր ճանապարհն է»[248]։ է»։ Հայերն այս բանը չհասկացան և ամբողջ ժամանակ կանգնած էին ռուս կառավարության դիմադրության առաջ։ Այժմ գալիս էին այնպիսի ժամանակներ, երբ քաղաքական հանգամանքները ստիպում էին, որ ռուսաց կառավարությունն իր դիվանագիտական միջոցներից մեկը դարձներ Հայոց հարցը։
Կովկասի փոխարքային մնում էր այնպես մշակել հայերին, որ ռուսական դիվանագիտությունն իր միջամտությունը խարսխեր հայերի հատուկ դիմումների վրա։ Այստեղ էլ Վորոնցով-Դաշկովի համար հլու գործիք էր դառնում հայ պալատականների շրջանը։ Դեռ 1908-1909թթ., երբ Պետական դումայում քննվում էր Կովկասյան համբավավոր հարցապնդումը և աջակողմը կատաղորեն հարձակումներ էր գործում Վորոնցով-Դաշկովի վրա այն պատճառով, որ նա իբր թե հենվում է ոչ թե պետության հլու հավատարիմ թուրքերի, այլ անվստահելի, անջատական ձգտումներով ապրող հայերի վրա, նույնիսկ այս պալատականների նախաձեռնությամբ հայերը մի շարք հեռագրերով և ուղերձներով ցույցեր արեցին ի պատիվ Կովկասի զրպարտված փոխարքայի։ Այժմ նրանք տեղեկանալով, որ Վորոնցով-Դաշկովն արդեն հարց է հարուցել Պետերբուրգում, որ փոխվի վերաբերմունքը դեպի Հայկական հարցը, ձեռնարկեցին մի ավելի մեծ գործի` ստեղծեցին համբավավոր Ազգային բյուրոն։
«1912 թվի աշնանը` Բալկանյան պատերազմը սկսվելուց հետո, թուրքահայ ժողովրդի վիճակը նորից և բուռն կերպով հայ հասարակության զանազան խավերի մտահոգության առարկա դարձավ։ Մի կողմից` հնարավոր ջարդերի սպառնալիքը և մյուս կողմից` Թուրքիայի գործերը վերջնականապես կարգավորելու համար հրավիրվելիք միջազգային կոնֆերանսի վրա դրված հույսերն առիթ տվին հայ մտավորականության զգայուն մասին` ըստ կարելույն համախմբել իրենց ջանքերը` ավելի լավ կերպով օգտագործելու հարմարավոր պատմական մոմենտը, նամանավանդ որ կողմնակի կերպով հաստատապես հայտնի էր դարձել ռուս կառավարության շատ նպաստավոր տրամադրությունը դեպի թուրքահայերի դատը։ Միաժամանակ Բաքվում և Թիֆլիսում միտք ծագեց հրավիրել զանազան հայաբնակ վայրերի ներկայացուցիչներից մի համագումար՝ խորհրդակցելու համար օրվա այդ հրատապ խնդրի մասին։
Առաջին խորհրդակցական ժողովը տեղի ունեցավ Թիֆլիսում, 1912 թվի հոկտեմբերի վերջերին։ Ժողովին ներկա էին պատգամավորներ Բաքվից, Երևանից, Ախալցխայից, Նոր Նախիջևանից, Արմավիրից[249], Բաթումից և այլ տեղերից, իսկ Թիֆլիսից՝ զանազան կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչներ։ Ժողովն ունեցավ երկու նիստ և որոշվեց՝
1) հրավիրել մոտ ապագայում ավելի լայն կազմով մի նոր համագումար` ըստ կարելվույն բոլոր հայաբնակ կարևոր վայրերի ներկայացուցիչներից` ընտրելու համար մի լիազոր մարմին` Հայկական հարցի շուրջն աշխատելու համար և
Ճակատագրական քայլն արված էր։ Այնուհետև թուրքահայ ժողովրդի կյանքի և մահվան հարցն իր ձեռքն առած Թիֆլիսի բուրժուական ինտելիգենցիայի այդ հատվածն արագորեն առաջ տարավ իր կազմակերպման ամրացումը` միանալով Դաշնակցության հետ։
«Նոյմեբերի 25-ին նույն թվի,- շարունակվում է արձանագրությունը, որից մենք քաղվածքներ ենք անում,- Թիֆլիսում կայացավ երկրորդ համագումար-ժողովը, որին ներկա էին պատգամավորներ Թիֆլիսից, Բաքվից, Նոր Բայազետից, Բաթումից, Հաշտարխանից[250], Հին Նախիջևանից, Շուշիից, Թիֆլիսի հայ կաթոլիկ համայնքից, նաև ներկայացուցիչներ «Մշակի» և «Հորիզոնի» խմբարգրություններից։ Ժամանակավոր բյուրոյի զեկուցումից հետո քննության դրվեցին միևնույն երկու խնդիրները, այն է՝ դիվանագիտական միջնորդություն և ինքնապաշտպանություն։ Հարցերի քննությունից հետո ժողովը հրահանգներ մշակեց ընտրվելիք բյուրոյի համար. հանձնարարել նրան՝
1) Օժանդակել Նորին Վեհափառություն կաթողիկոսին իր գործունեության մեջ՝ Հայկական հարցի վերաբերմամբ,
Դիմելով ընտրություններին` ժողովը վերընտրեց ժամանակավոր բյուրոյի եղած կազմը, երկու նոր անդամ ևս ավելացնելով նրանց` բժ. Կ. Ստեփանյանին և Ա. Ջամալյանին»։
Գևորգ կաթողիկոսը, Թիֆլիսի նորակազմ բյուրոյի դիմումի վրա հիմնված, փոխարքա Վորոնցով-Դաշկովի միջոցով մի աղերսագիր ուղարկեց Նիկոլայ կայսրին` խնդրելով, որ Լոնդոնի կոնֆերանսում, ուր պիտի մշակվեին Բալկանյան պատերազմին վերջ դնող հաշտության պայմանները, հերթական դարձվեր և Հայոց հարցը։ Միաժամանակ, նկատի առնելով, որ վարչապետ Կոկովցևը և արտաքին գործերի մինիստր Սազոնովը[251] Մեսրոպ եպիսկոպոսի հետ ունեցած խոսակցության մեջ այն միտքն էին հայտնել, որ լավ կլինի, եթե հայերը Եվրոպայում էլ դիմումներ անեին մեծ պետություններին, կաթողիկոսն իր կողմից պաշտոնական պատվիրակ նշանակեց իր մեծ հարստություններով շատ հայտնի և Եվրոպայում կապեր ունեցող եգիպտահայ Պողոս-փաշա Նուբարին[252], որ իսկույն ուղևորվեց Եվրոպա` իր պաշտոնի գլուխն անցնելու համար։
Սակայն 1912թ. դեկտեմբերի 22-ին փոխարքա Վորոնցով-Դաշկովը գրում էր Գևորգ կաթողիկոսին հետևյալ պատասխանը.
Հետևելով դարավոր ավանդույթներին և խորին զգացմունքով վերաբերվելով հայ ժողովրդի տանջանքներին` կայսերական կառավարությունը մտադիր է այսուհետև էլ ամենաբարյացակամ կերպով վերաբերվել Թուրքիայում կեղեքվող հայ ժողովրդի կարիքներին և ջանքեր գործադրել գոյություն ունեցող զեղծումները հեռացնելու և անհրաժեշտ բարենորոգումները գործադրելու նպատակով։
Կայսերական կառավարությունը, սակայն, հենց իրենց` հայերի շահերին բոլորովին անհամապատասխան է համարում, որ Թուրքիայի հայերի հարցն առաջիկայում քննվի պետությունների կոնցերտի[253] կողմից` բալկանյան ճգնաժամը հարթելու համար գումարվելիք կոնֆերանսում, որովհետև կատարյալ հիմք ունի կասկածելու, թե եվրոպական պետությունները միակամ կլինեն հայերի համար կենսական հարցի լուծման մեջ։ Եվ այսու` պետությունների մեջ այդ միակամության բացակայությունը և դրա հետևանքով տարաձայնությունների ծագումը կստեղծեն, ինչպես այս ապացուցել է տխուր պատմական փորձը, չափազանց բարեպատեհ միջավայր տեղական թուրք վարչության համար` խուսափողական վերաբերմունք ցույց տալու դեպի հայերի դրության բարելավման գործը։
Գրավելով Ձերդ Սրբության ուշադրությունը մանավանդ վերջին հանգամանքի վրա, ես առանձնապես կարևոր կհամարեի, որ ներկա վճռական րոպեին հայերը ցույց տային առանձին զսպվածություն ու տակտ և անժամանակ հավաքական դիմումներով չբարդացնեն կայսերական կառավարության համար թուրքահայերի վիճակի բարելավման խնդիրը։
Ես լիապես համոզված եմ, որ Ձերդ Սրբությունն իր ծերունազարդ հեղինակությամբ կկարողանաք ներգործել հայերի վրա հենց իրենց` հայերի օգտի համար ցանկալի ուղղությամբ»։
Ահա թե ինչ լեզու էր բանեցնում 30 տարի հայերի ամենաոխերիմ և անգութ թշնամի կայսերական կառավարությունը[254]։ կառավարությունը։ Սա, իհարկե, հրաշք չէր, այլ միայն ապացույց, որ ռուսական շահերն այժմ այլ տեսակ դասավորություն են ստացել Թուրքահայաստանում։ Այժմ ցարական դիվանագիտությունն ուզում էր դարձնել Հայոց հարցն իր ձեռքում մի մշտական գործիք` ներգործելու համար թուրք կառավարության վրա։ Իր վրա վերցնելով թուրքահայերի դրության բարվոքումը` ռուսական կառավարությունը չէր էլ ուզում, որ դրա մեջ մասնակցություն ունենան եվրոպական մյուս պետությունները։ Ինչպես միշտ, Կ.Պոլսի հայ ինտելիգենցիան չէր ուզում, որ Թուրքահայաստանը փրկված լինի մենակ Ռուսաստանի ձեռքով, որ նշանակում էր գտնվել մենակ Ռուսաստանի ճանկերում։ Նա ուզում էր փրկված լինել Եվրոպայի ձեռքով, և չգիտենք` ի՞նչ բարիքներ էր գտնում դրա մեջ։ Եթե հրամայական պահանջ դնողը թուրքահայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը լիներ, այն ժամանակ գուցե և վատ չհամարվեր այն հանգամանքը, որ Բաթումից միչև Վան թուրքական սահմանի վրա կանգնած ռուսական զորքերը, համենայն դեպս, այնքան վախ կներշնչեին թուրք կառավարությանը` այժմյան փոխված հանգամանքների մեջ, որ նա այլևս չէր կարող հեղինակել հայկական համատարած ջարդեր։
Եթե հայերն այժմ մոռանում էին այն դառնությունները, որ ռուսաց կառավարության երեսից տեսել էին դեռ երեկ-անցյալ օրը, և արդարացնում էին իրենց այդ մոռացումը նրանով, որ այժմ ռուսական և հայկական շահերի մեջ համերաշխություն կա, նրանք պետք է այն էլ հասկանային, որ թուրքահայության պաշտպանության լավագույն եղանակը գոյություն ունեցող պայմանների մեջ հենց այն էր, որ առաջարկում էր ռուսաց կառավարությունը, այսինքն` առանձնակի միջամտության եղանակը։ Բայց մենք չէինք հասունացած մինչև մեր ժողովրդի կենսական պահանջները հասկանալը։ Դժբախտ Թուրքահայաստանը մեր քաղաքական ռոմանտիզմին անվերջ կերակուր տալու դերը պիտի կատարեր։ Չէինք ուզում, որ ռուսական ցարիզմը մեզ կլանի, ուզում էինք ինքնավար լինել, գուցե և` անկախ, և դրա համար հարկավոր էր, որ մեր հարցը լիներ միջազգային, և նրա լուծողը լիներ… Եվրոպան։ Քառասուն տարուց մոտ էր, որ ունեինք 61-րդ հոդվածը և մազի չափ չէինք խրատվել. այսօր էլ նույնն էինք, ինչ եղանք Բեռլինի դաշնագրի թարմ տպավորության տակ, թեև այժմ 61-րդ հոդվածն արդեն դեղնած, մելոտած, դիվանագիտական արխիվների մկներից անողորմ կրծոտած մի թղթի կտոր էր։
Ռուսաց դիվանագիտությունը չպիտի լիներ խաչվողը ցույց տալու համար, որ իր առաջարկած եղանակը համաշխարհային աղմուկ բարձրացնելու եղանակից նախընտրելի է։ Հայերի առաջարկած նախաձեռնությունն ու կոնտրոլը` նրա առջև բաց էին անում գործողության նոր հորիզոններ։ Բալկանյան պատերազմն ու սլավոնական պետություններից ջախջախվելն անհանդուրժելի չափերով մեծացրել էին Գերմանիայի և առհասարակ եռյակ նիզակակցության ազդեցությունը Թուրքիայում։ Հայկական հարցը բաց էր անում միջազգային մի մրցաշար, ուր Ռուսաստանը` իբրև եռյակ համաձայնության վարիչ` պիտի կռվի բռնվեր հակառակորդների հետ և հաղթեր նրանց հենց նույն Արևելյան հարցի մեջ։ Միակ բանը, որի մեջ զիջում չարեց Ռուսաստանը, այն էր, որ Հայոց հարցը չդրվեց Լոնդոնի կոնֆերանսում։ Նա հարուցվեց իբրև առանձին հարց` երկարատև դիվանագիտական բանակցությունների միջոցով, որոնց մեջ մասնակցում էին բոլոր մեծ պետությունների մայրաքաղաքներում գտնվող դեսպանները։ Բայց գլխավոր կենտրոնավայրը մնում էր Կ.Պոլիսը։
Այդտեղի ռուսական դեսպան Գիրսը[255] ցույց էր տալիս արտակարգ եռանդոտ գործունեություն` միշտ կռթնած հայոց պատրիարքարանի վրա, ուր առաջնակարգ գործուն դեր կատարում էր Դաշնակցությունը։ Մեծ եռանդով գործում էր նաև Պողոս-փաշա Նուբարը։ Ամենուրեք կազմվել էին հայկական կոմիտեներ (Լոնդոն, Փարիզ, Բեռլին, Պետերբուրգ), որոնք անմիջապես կապված էին իրար հետ, իրար աջակցում էին փոխադարձաբար։ Մեծ դիվանագիտական կենտրոն էր դարձել Էջմիածինը, ուր Գևորգ կաթողիկոսը տեղեկություններ և տեղեկագրեր էր ստանում աշխարհի բոլոր կողմերից և իսկույն դրանց պատճեններն ուղարկում էր Թիֆլիսի իր խորհրդականին և օգնականին` Ազգային բյուրոյին։ Կ.Պոլսի պատրիարքն էլ իր զեկուցումներն էր ուղարկում բյուրոյին, հրահանգներ խնդրում։ Նրա գրագրությունների մեջ երբեմն պատահում էին չափազանց կարևորները։ Այսպես բյուրոյի քննությանն էին ենթարկվում ռեֆորմների այն ծրագրերը, որոնք կազմվում էին հայկական շրջաններում (նախևառաջ Դաշնակցության Կ.Պոլսի մարմնի մեջ)։ Բայց ի՞նչ քննություն կարող էր լինել այդտեղ։ Այդ ժամանակ ես էլ ընտրվել էի բյուրոյի անդամ և կարող եմ վկայել, որ այդ մարմինը միանգամայն անձեռնահաս էր այդպիսի մի խոշոր դիվանագիտական առաքելություն կատարելու համար։ Ամենքն էլ, ինքնըստինքյան, բարի ցանկություններով օժտված մարդիկ էին, բայց միանգամայն բոբիկ` Արևելյան և Հայկական հարցերի ըմբռնողության կողմից։ Ո՛չ պատմություն գիտեին, ո՛չ ծանոթ էին անհուն գրականության գեթ մի մասին։
Գոնե կազմվեին ենթամասնախմբեր` հարցերը (տնտեսական, քաղաքական, վարչական, դիվանագիտական) մանրամասն քննելու և վերլուծելու համար։ Բայց այսպիսի աշխատանքների անընդունակ էին նրանք։ Ամենքը չափազանց զբաղված էին այս «ազգասիրական» գործով իմիջիայլոց` մի քիչ ժամանակ գողանալով իրենցից։ Ես հիշում եմ մի զեկուցում, որի հեղինակն ասում էր, թե ինքը ռեֆորմների ծրագրին ծանոթացել է Բաքու գնալիս, վագոնում…
Չէր լսվում երկրի ձայնը։ Լուռ էր մեծ նահատակը` իր արյուն գետերով իր դաշտերը ոռոգող աշխատավոր, խավար ու անգրագետ հայ գյուղացիությունը։ Եվ իբրև թե նրա անհուն ցավերով էին տարված բոլորը` թե՛ Թիֆլիսի բուրժուական ինտելիգենտը, թե՛ Ներսիսյանի լճի քարափներից ավելի բան չտեսած կաթողիկոսը, թե՛ Ավենյու դյու Տրոկադերո փարիզյան փողոցի վրա իր սեփական վիլլան ունեցող մեծափարթամ փաշան, թե՛ Պետերբուրգի նավթային կրեսոսը։ Ամենքը փրկում էին Մուշի և Վասպուրականի ջրատարին, քրդի ճորտ ռանչպարին, փրկում էին պապերի և նախնիների ավանդած միջոցներով։
Խե՜ղճ ժողովուրդ, անտեր ժողովուրդ։ Ոչ ոք չէր մտածում, թե ինչ կլինեն դիվանագիտական շքերթները։ Հայ ժողովրդի արմատական դժբախտությունն այն է եղել, որ նրա մեջ դիպլոմատ, դիվանագետ տարրը միշտ եղել է հոգևորականությունը։ Այս ինձ համար ապացուցված փաստ է հազարավոր օրինակներով` սկսած մեծահռչակ Ներսես Մեծից ու Սահակ Պարթևից և եկած մինչև Հովսեփ Արղությանը[256], Ներսես Աշտարակեցին, Մատթեոս Չուխաճյանը, Գևորգ Բրուսացին[257], Մկրտիչ Խրիմյանը, Ներսես Վարժապետյանը, Մատթեոս Իզմիրլյանը, Մաղաքիա Օրմանյանը[258] և վերջացրած մեր երեկվա դիպլոմատներով` Գևորգ Սուրենյանցով, Մեսրոպ Տեր-Մովսեսյանով, Բագրատ Վարդազարյանով, [Հովհաննես] Արշարունի և Զավեն [Տեր-Եղիայան] պատրիարքներով, եթե կամենում եք, նաև Խորեն Մուրադբեկյանով[259]։ Մուրադբեկյանով։ Ոչ ոք խելահասություն չունեցավ գեթ անցյալի հետ մի թեթև համեմատություն դնելու։ Ոչ ոք չասաց իրեն, թե 1895-1896-ին Անգլիան պակաս ուժեղ և հեղինակավոր չէր, քան Ռուսաստանը 1912-1913-ին, և այնուամենայնիվ նրա պաշտպանած հայերը ջարդվեցին հարյուր հազարներով։
Ոչ ոք միտը չբերեց, որ բավական չէ նույնիսկ այն, որ սուլթանը ստորագրում է հայկական դժբախտ ռեֆորմները։ Ապացույց` 1895-ի հոկտեմբերը, երբ Աբդուլ-Համիդը ստորագրեց մայիսյան ռեֆորմները, որպեսզի իսկույն այդ թղթի կտորը հայ կարմիր արյան լճի մեջ ընկղմի։ Ոչ ոք չուզեց իմանալ, որ Բեռլինում բանկիրները, մետաղագործական կապիտալիստներն ավելի գիշատիչ էին դարձել` գազանային անկշտությունից բորբոքված, իսկ նրանց ծառա Վիլհելմ Հոհենցոլեռնը` ավելի ևս աներես, ավելի ևս ցինիկ։ 1895-1896-ին մի պաստոր Հեյման էր, որ իր Քրիստոսի անունով հավատացնում էր, թե արժեր, որ թուրքերը կոտորեին հայերին, իսկ այժմ` 1913-ին, մի «հայասեր» էր (օ՜, հայասեր) Պաուլ Ռոհրբախ[260], որ առաջին անգամ սրիկա-հայասիրական խորհուրդ էր տալիս թուրքերին, որ հայերին Ռուսաստանի ազդեցությունից ազատելու համար պետք է նրանց հեռացնել ռուսական Հայաստանի հարևանությունից և, հանելով իրենց երկրից, բնակեցնել Բաղդադի երկաթուղու երկարությամբ` գետին մշակելու և գերմանական փողատերերի համար նույնպիսի ստրուկներ դառնալու համար, ինչպիսին էին նեգրերը Գերմանիայի աֆրիկյան գաղութներում։
Ահա ինչեր չիմացան մեր վեղարավոր և անվեղար դիպլոմատները։ Եվ արդյո՞ք պակասում էին փաստեր, որոնք հարկադրեին փոքր-ինչ ուղեղ շարժել։ Ինձ մոտ կա մի նամակ, որ գրված է դեկտեմբերի 26-27-ի տեսակցությունից հետո անմիջապես։ Թույլ տվեք, որ խոսի այդ թուղթն էլ գեթ իր մի քանի պերճախոս հատվածներով[261]։հատվածներով։
«Թիֆլիսից վերադարձա և տանս գտա երկու նամակ Պետերբուրգից և Կ.Պոլսից։
Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, Միլլերին այլ կերպ տրամադրելու` համոզելով և խնդրելով։ Կաթողիկոսը եթե թույլ տա, տոներից հետո ես կգնամ Թիֆլիս և այնտեղ էլ կմնամ և կաշխատեմ։
Պոլսի նամակում պատմված է. Նուբարը յուրովի հրավիրել է Օրմանյանին, տեսակցություն է ունեցել Փարիզի տաճկաց դեսպանի հետ և խնդիր է ուղղել Քյամիլ-փաշային։ Այդ բոլորը նա անում է Նորատունկյանի[262] թելադրությամբ և խորհրդով։ Նամակագրի ասելով՝ դրությունն այնպես է, որ նա երկուսից մեկին պիտի վաճառի` տերությունը կամ ազգը, և վաճառում է ազգը։ Իբրև ապացույց բերում է այս փաստը. Օրմանյանը դեռ ամբաստանված, դատի տակ է, Նորատունկյանի թելադրությամբ Քյամիլ-փաշան նրան հրավիրում է իբրև «երևելի» խորհրդակցության` արհամարհելով Ազգային ժողովի որոշումը։ Երկրորդ` չորս երևելիները նախքան ժողովի գնալը եղել են Նորատունկյանի տանը, լսել են նրա ցուցմունքները և խորհուրդները, բայց հարկ չեն համարել պատրիարքարանին մինչև անգամ տեղեկացնելու իրենց միսիայի մասին։ Նորատունկյանի ցանկությունն է, նամակագրի ասելով, տապալել ներկա վարչությունը և իր ցանկացած կազմը ստեղծել տալ, որով իր ձեռքին կունենա թե՛ ազգային վարչությունը և թե՛ Պողոս-փաշային։ Գրողն է Վահան Փափազյանը[263]։Փափազյանը։
Պողոս-փաշա և Հ. Առաքելյան հեռագրով խնդրել են կաթողիկոսին` պատգամավորներ չուղարկել Ահարոնյանին և Սահակ եպիսկոպոս Այվատյանին։ Այսօր հեռագրեցինք, որ լուրն անհիմն է, որ ինքն էլ ոչ ոքի չպիտի դիմե պատգամավորության համար և պիտի հրահանգ ընդունե Էջմիածնից։
…Ամսիս 2-ին պարոն Նուբարը հեռագրով խնդրեց լրացնել պատգամավորությունը բացառապես Թուրքիայի հայերից` Արթին Յաղուբ-փաշա, Հարություն Մաստիճյան, Մինաս Չերազ և Գևորգ եպիսկոպոս Յաթուճյան։ Ի նկատի ունենալով, որ նա այդ հեռագիրն ուղարկել էր` անկասկած նոր տեղեկություն ստացած լինելով և մեր կողմից շատ հարմար գտնելով նրա առաջարկած անձանց, և` որ նա խնդրում էր շտապեցնել պատգամավորների կարգումը, հեռագրով և ապա կոնդակներով կատարվեց նրա ցանկությունը։
…Նուբարի նամակը շատ բան պարզեց։ Նա շնորհակալություն է հայտնում կաթողիկոսին իր վրա ունեցած վստահության մասին, խոստանում է չխնայել իր աշխատանքը և անում է` ինչ կարող է։ Նա գրում է, որ չստանալով իր ծանոթ հեռագրի պատասխանը, դիմել է անձամբ Իզվոլսկուն[264], իսկ նա անմիջապես հեռագրով հարցրել է Պետերբուրգ իր տալիք պատասխանի համար։ Այդ բանը հանդիպել է բարեբախտաբար այն ժամանակ, երբ փոխարքայի հարցերն արդեն Պետերբուրգ էին հասել և մինիստրությունը գիտեր մեր տեսակետն ու հայացքը։ Առերևույթ մեր ցանկության համաձայն` հեռագրել են Իզվոլսկուն, թե թող պատգամավորությունը մնա և գործի նախամտածված ծրագրով։ Ուստի և Պողոս-փաշան հեռագրով խնդրեց և ստացավ պատգամավորության լրացումը։ Փաշան գրում է, որ Իզվոլսկու և Պուանկարեի[265] խորհրդով` Լոնդոնի ժողովում չպիտի դնեն Հայկական հարցը, հայերն այդ ուղղությամբ չպիտի աշխատեն, այլ այդ հարցը կդնեն և կլուծեն եռապետյան համաձայնության անդամները` անմիջապես Լոնդոնի ժողովից հետո. հայոց պատգամավորությունը պետք է ջանք և աշխատանք գործ դնի հասարակական կարծիքը և որոշ չափով նաև երեքպետյան դաշնակցության կառավարությունների տրամադրությունը նպաստավոր կացուցանել հայերի համար։ Այդ նպատակին հասնելու համար նա անձամբ պիտի գնա Բեռլին և Վիեննա և աշխատի այդ ուղղությամբ։
…Յութուճյանը գրում է, որ Գրեյն իրեն և երկու տեղացի հայերի ընդունելություն չի նշանակել, հասկացրել է, որ Լոնդոնի ժողովում հայերին ձեռնտու չէ հարց հարուցանել, պիտի սպասել։ Պատրիարքը Կ.Պոլսից հեռագրով խնդրել էր պատգամավորություններ չուղարկել Լոնդոն, նույնը հաստատում է նամակով։ Մասնավոր նամակով ինձ գրում են, որ Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի` Պոլսո դեսպանատներից տեղեկացել են մոտավորապես հետևյալը. Հայոց հարցը չպիտի դնել Լոնդոնում, որովհետև մյուս պետություններն այդ հարցը առևտրի առարկա կդարձնեն (ընդգծումն իմն է - Լեո). իմանալով, որ տաճիկը չափազանց դեմ է, իրենք էլ կաշխատեն տապալել այդ հարցը` փոխարեն իրենց համար ստանալիք օգուտների։
Հիացուցիչ տեսարան է ներկայացնում այս զուտ հայկական դիվանագիտական նամակը նախևառաջ և այն տեղի վերաբերմամբ, ուր նա գրված է։ Թերթեցեք հայոց պատմությունն ամբողջովին, և դուք կտեսնեք, որ Վաղարշապատի գլխավոր վանքը երբեք այդ դրության մեջ չի եղել։ Մի ժամանակ Երևանի խաներն ու խանզադները, բեկերն ու բեկզադները, երբ չափազանց շատ էին ձանձրանում իրենց մայրաքաղաքի մեռելությունից, վեր էին կենում մեծ խմբով գնում էին Էջմիածին, հարկադրում էին կաթողիկոսին և միաբաններին, որ նրանք հագնեն իրենց ամենահարուստ զգեստները և զանազան հանդիսավոր արարողություններ կատարեն, օրինակ` պատարագ, պսակ, կնունք, ձեռնադրություն, իսկ նրանք նստում էին փափուկ փռոցների վրա և թամաշա էին անում դրանց` իբրև թատերական ներկայացումներ։
Այսպիսի օրեր Արարատյան Մայր աթոռը շատ էր տեսել։ Բայց որ նա փոխարկվեր մի Quai d’Orsay-ի[266], մի Foreigne Office-ի[267], ուր պուանկարեները, իզվոլսկիները, գրեյները, սազոնովներն են զեկուցում բերողները և վեհափառ, սրբազան, հայր-սուրբ, գուցե և` տիրացու դիպլոմատներից են հրահանգվում, այդպիսի բան երբեք չէր տեսել։ Գևորգ Ե-ի մասին ասում էին, թե նա բախտավոր մարդ է գեթ այն կողմից, որ նրան հաջողվել էր դնել Հայոց հարցն ամբողջովին և հասնել բավարար լուծման։ Բախտավո՜ր։ Այսօր հայոց կաթողիկոսն, անկասկած, շատ պինդ է ըմբռնել, որ լուսնի տակ բախտ ու բախտավորություն չկա։ Մնալ առանց ժողովրդի, տեսնել մի ամայացած Թուրքահայաստան… Բա՞խտ է սա, թե հավիտենական անեծք։ Հայ հոգևորական անեծք։ Հայ հոգևորական դիպլոմատիան[268] իր դարավոր միամտության մեջ դեռ այսքան զարհուրելիորեն չէր խորտակվել։
Ես վերևում ասացի, որ հայ ժողովրդի հնագույն դժբախտությունն այն է եղել, որ նրա դիվանագիտական գործերը գտնվելիս են եղել հոգևորականության ձեռքում։ Տեսեք Էջմիածնի գլխավոր դիվանագիտական ղեկավարին այս նամակի մեջ։ Առաջին օրինակ` Թավրիզի ռուսական հյուպատոսը, ոչ իհարկե առանց թվական հիմքերի, հաստատում էր, թե հայերը Թուրքիայում մեծամասնություն չեն կազմում, թե Վանում անգամ նրանց թիվը 16 տոկոսից ավել չէ։ Վիճակագրությունը կա՛մ պետք էր հերքել, կա՛մ ընդունել։ Մեսրոպ եպիսկոպոսն այնպես էր հասկանում դրությունը, որ եթե հյուպատոս Միլլերն այդպես է ասում, պատճառն այն է, որ նա «հայատյաց» է։ Եվ առաջարկում է աշխատել, որ նրա տրամադրությունը փոխվի, իսկ այդ կարելի է նրան համոզելով և խնդրելով։ Խնդրանքի վրա հոգևորական դիպլոմատիան այնքան մեծ հույսեր ուներ, որ կարծում էր, թե խնդրելով թվանշաններն անգամ կկորցնեն իրենց բովանդակությունը և միանգամայն «հայասիրական» կերպարանք կառնեն։
Երկրորդ օրինակ` Կ.Պոլսի պատրիարքը և Էջմիածնի դիպլոմատները հաստատ վճռած են, որ Հայոց հարցի լուծման մեջ ոչ մի մասնակցություն չունենա թուրք կառավարությունը. այսինքն` որ Եվրոպան հրամայի, իսկ թուրքը ձեռքը կրծքին դրած անմռունչ կատարի այդ հրամանը։ Հնարավո՞ր էր այդ։ Էլ ի՞նչ ազատ ու անկախ պետություն էր նա, որ այդպես պիտի վարվեին նրա հետ։ Թուրք կառավարությունը եթե կատաղում էր հայերի վրա էլ, Հայոց հարցի վրա էլ, պատճառը հենց օտար միջամտությունն էր։ Ամեն մի միջամտությունից թուրքը սարսափում էր, որովհետև ամեն մի միջամտություն նշանակում էր նրանից մի չաղ կտոր պոկել։ Ճիշտ է, Թուրքիային հարկադրեցին չմասնակցել դեսպանական թարգմանների խորհրդակցության մեջ, բայց այդպիսի վիրավորանքները հե՞շտ են մոռացվում։ Ջեմալ-փաշան[269] (սպանված Թիֆլիսում) իր հուշերի մեջ մեծ դառնությամբ է խոսում 1913 թվականի մասին, երբ Հայոց հարցն արծարծվում էր մի այնպիսի ժամանակ, երբ Թուրքիան ծանր դրության մեջ էր գտնվում` ստորագրած լինելով Լոնդոնի դաշնագիրը, որը խլել էր նրա գրեթե բոլոր եվրոպական հողերը։ Եվ հիշելով ռեֆորմների այն ծրագիրը, որ մշակել էր ռուսաց դեսպանությունը, նա բացականչում է. «Կարելի՞ է մի մեծ կայսրության ազգային փոքրամասնության պաշտպանության պատրվակով անամոթաբար առաջարկել մի անկախ պետության այստեսակ մի ծրագիր»….
Այս խոսքերը ցույց էին տալիս, թե երիտթուրքերը, թեև տկարացած և պարտված, դյուրագրգիռ էին իրենց պետության իրավունքներն ու պատիվը պաշտպանելու համար։
Մենք կարծում էինք, թե կարելի է մի պետության` ուժով, ստիպողաբար հարկադրել բարեկարգվել։ Հարց է, որ եթե ինքը` Կ.Պոլսի հայոց պատրիարքը, ունենար մի անկախ Հայաստան, չէ՞ր վրդովվի և չէ՞ր ասի, թե այդ ո՞ր արդարությամբ է, որ իմ երկրի մեջ կարգադրություններ եք անում` առանց ինձ հարցնելու[270]։հարցնելու։
Բայց մեր վեղարավոր դիպլոմատներն ասում էին, թե թուրքին չպետք է հավատ ընծայել։ Հավատ ընծայել դիվանագիտական գործերի մեջ ո՞ւմ կարելի է արդյոք` Վորոնցով-Դաշկովի՞ն, Նիկոլայի՞ն, Լլոյդ Ջորջի՞ն[271], թե՞ Բրիանին[272] կամ Կլեմանսոյին, կամ նույնիսկ պոռոտախոս Վիլսոնի՞ն[273]։ Վիլսոնի՞ն։ Սրանց հավատ ենք ընծայել ավելին, քան հարկավոր էր. անսահմանորեն, երեխայի սրտաբացությամբ և անկեղծությամբ։ Բայց ի՞նչ է նստել մեզ այդ հավատը։ Հաշվեցեք մեր զոհերը։ Հաշվելն անգամ անհնար է։ Ո՞վ այսօր չի ասի, թե ոչ մի Քերզոն[274], ոչ մի Պուանկարե լավ չէ մի Թալեաթ-փաշայից կամ Ջեմալ-փաշայից։ Եթե մենք համայնական խելք ունենայինք, այս կասեինք ոչ թե այժմ, այլ 1913-ին` մեծ աղետների նախօրյակին, որովհետև Հայոց հարցի պատմությունը վաղուց է այս ապացուցել մեր մեծ ջարդերի դասերով։
Մեր վեղարավոր դիպլոմատներից ծածուկ չմնաց և այն սոսկալի, հավիտյան ապրող ճշմարտությունը, թե Հայոց հարցը կարող է առևտրի առարկա դառնալ մյուս պետությունների համար։ Ոչ թե կարող էր դառնալ, այլ պիտի անպատճառ դառնար, ինչպես դարձել էր Սան-Ստեֆանոյի առաջին իսկ օրերից։ Բայց Էջմիածնի, պատրիարքարանի և այլ վանքերի անուղղելի միամիտները հավատացած էին, թե Հայոց հարցն առևտուր չեն շինի ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Անգլիան և ո՛չ Ռուսաստանը, այսպես անվանյալ, եռյակ համաձայնության պետությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև սրանք շատ են սիրում հայերին։ Հենց միայն տեսեք, թե Ֆրանսիայում ինչ ահագին հայասիրական գրականություն է կազմվել։ Պոլ Դեշանելը[275]` ֆրանսիական պատգամավորների պալատի նախագահը, ջերմ հայասեր է և ամեն մի միտինգում ճառեր է արտասանում, թե հայերը Թուրքիայում անպատճառ պիտի ազատություն ստանան։ Այո՛, այս բոլորը կա` ե՛ւ գիրք ու երգ, ե՛ւ նվագ ու ճառ, ե՛ւ զեղմունք ու խանդաղատանք… բայց այս բոլորը ոչինչ է։ Եվ հրամայողը կծծի, գրոշանոց շահն է։ Եվ նույն Պոլ Դեշանելի նախագահության ժամանակ Արիստիդ Բրիանի մինիստրությունը ծախեց Թուրքիայի հայությանն այնպիսի սրիկայությամբ, որպիսին կարելի է գտնել գուցե միմիայն մարդկային ամենաընկած շրջանների մեջ[276]։մեջ։
Թուրքիայում գտնվեց մի հատ պետական մարդ, որ փորձեց թուրք կառավարության հետ խոսել, համաձայնություն որոնել։ Դա Գաբրիել Նորատունկյանն էր` Թուրքիայի այն ժամանակվա արտաքին գործերի մինիստրը։ Նա շատ աշխատեց, որ հայերը Եվրոպային չդիմեն։ Բայց հայտնի է, թե ամբոխային դատողությունն ինչպես է վերաբերում այդպիսի մարդկանց` «Նորատունկյանը դավաճան է, վաճառում է ազգը»։ Բռնությամբ հեռացնում էին այդ չորս հայերին, ովքեր կառավարության կողմից հրավիրված էին բանակցությունների համար։ Եվ վեղարավոր դիպլոմատները հրճվանքի մեջ էին, որ մեկուսացրին իսկական դիվանագետին, որի կարողությունները խոստովանում էին նույնիսկ և եվրոպացի դիվանագետները։
Հայ հեղափոխական դաշնակցությունն իր խոշոր հաջողությունների հետևանքով հասել էր այն ամբարտավան մեծամտության, թե ինքը հայոց ազգն է ներկայացնում. եթե ոչ ամբողջը, գեթ նրա 99 տոկոսը։ Իր մասին այդպիսի կարծիք ունեցող կուսակցությունն իհարկե չէր կարող թույլ տալ, որ Հայոց հարցը լուծում ստանա առանց իր եռանդուն մասնակցության։ Եվ իրավ, այդ մասնակցությունը շատ գործուն էր սկզբից ևեթ։ Ամբողջ նախաձեռնությունը պատկանում էր Դաշնակցությանը։ Նա էր, որ կազմեց բարենորոգումների ծրագիր, որ Կ.Պոլսի պատրիրարքի միջոցով ներկայացրեց ռուսաց դեսպանին։ Բանակցությունները հայոց պատրիարքարանի և ռուսական դեսպանության մեջ վարվում էին գլխավորապես դաշնակցական գործիչների գծած ուղղությամբ և թելադրություններով։ Եվ վերջապես, ինքը` Դաշնակցությունն էլ իր անունից բանակցությունների մեջ մտավ ռուսաց դիվանագիտության հետ, այսինքն այն կառավարության, որի դեմ նա աղմկալի ցույցեր էր անում դեռ մի երկու տարի առաջ` միացած երիտթուրքերի հետ։ «Նարնջագույն գիրքը» հավերժացրել է այն տեսակցությունը, որ Դաշնակցության դիվանագիտական գործերի վարիչ դոկտոր Զավրիևը ունեցել էր դեսպան Գիրսի հետ։
Իսկ Կովկասում Դաշնակցությունը քաղաքականություն էր ընդգրկվում գործելու հայ բուրժուազիայի մեջքի ետևում։ Տեսանք արդեն, որ Ազգային բյուրո հիմնելու առաջին իսկ պահից Դաշնակցությունը սեղանի վրա էր դնում ինքնապաշտպանության հարցը. իր հին պահանջը, որ էր` փող ստանալ և զենքեր առնել և ուղարկել Թուրքահայաստան։ Այդ նպատակով տասնյակ տարիներ աշխատել էին հնչակյաններն էլ, դաշնակցականներն էլ. փող շատ էին հավաքել, բայց գործնական հետևանքը ողորմելի էր եղել։ Միևնույն երգը, որ արդեն բավականաչափ արատավորված էր, երգվում էր և այժմ։ Սակայն բյուրոն չկարողացավ գումարներ հավաքել մի բանի համար, որի հաջողության վրա հասարակությունը ոչ մի վստահություն չուներ։ Այս բանը, սակայն, չհուսահատեցրեց դաշնակցականներին, և նրանք վճռեցին զինել Թուրքահայաստանը… ռուս կառավարության հաշվին։ 1913 թվի մարտին` այն ժամանակ, երբ Կ.Պոլսի ռուսաց դեսպանն արդեն սկսել էր իր բանակցությունները հայկական ռեֆորմների մասին, փոխարքայի զինվորական օգնական, գեներալ Շատիլովին ներկայացավ մի պատգամավորություն` իբր թե Կովկասի հայերի կողմից, բայց իրոք նույն բյուրոյի շրջանից` Մեսրոպ եպիսկոպոս, Խատիսյան, Հարությունյան, Քալանթար և Պապաջանյան[277]։Պապաջանյան։
Պատգամավորությունը գեներալ Շատիլովի ուշադրությունը հրավիրելով այն ծանր դրության վրա, որի մեջ գտնվում էր թուրքահայ ժողովուրդը, խնդրեց, որ ռուսական պահեստներից զենքեր բաց թողնվեն այդ ժողովրդի ինքնապաշտպանության համար։ Կոմս Վորոնցով-Դաշկովն այս մասին հայտնեց արտաքին գործերի մինիստրին, որից պատասխան ստացավ, թե այդպիսի միջոցի կարիք չկա, քանի որ ռուսաց կառավարությունն արդեն բոլոր միջոցները ձեռք է առել թուրքահայերի պաշտպանության համար։ Փոխարքան հաղորդելով այս պատասխանը կաթողիկոսին` նկարագրեց, թե ինչ դրության մեջ է գտնվում ռեֆորմների խնդիրը և առանձնապես հանձնարարեց, որ հայերը ծայր աստիճան ինքնազսպում և հանդարտություն ցույց տան։
Թե Պուանկարե` Փարիզ և թե՛ Սըր Էդուարդ Գրեյ` Լոնդոն և թե՛ Սազոնով` Պետերբուրգ, ինչպես և անոնց դեսպանները Պոլիս, այդ տրամադրություններն են հայտներ` խորհուրդ տալով` այժմ փոքր-ինչ սպասողական դիրք բռնել։
Լոնդոնի մեջ Անգլո-հայկական կոմիտեն, որուն մեջ կմտնեն նախկին Բալկանյան կոմիտեի ազդեցիկ անդամներ, լսելյան բավական գործունեություն ունի։ Անոնք հիշատակագիր մը ներկայացուցին վեց մեծ պետությանց վեհապետներուն և նախարարություններուն շատ եռանդուն կերպով, հիշատակագիրը ուղարկված է նաև անոնց կողմե Մ. Նահանգներուն նախագահին` Տաֆտի։ Հաստատ տեղեկություններ ունենք, որ ֆրանսական, անգլիական և ռուսական դեսպաններ հրահանգ են ստացել զբաղվել մեր դատով։ Ջանքեր կթափենք, որ մյուս մեծ պետությունները, եթե ոչ կողմնակից, գոնե չհակառակին։ Այժմ ստույգ կնկատվի, որ Հայոց հարցը չպիտի դրվի այս դեսպանախորհրդին, ինչ որ պետք չէ հիասթափություն պատճառե մեր հասարակության, որովհետև վճռված է Փոքր Ասիո խնդիրը հարուցանել այն ատեն, երբ Րումելիի[278] խնդիրը վճռված ըլլա[279], ֆրանս. դեսպանատունը և կառավարությունը շատ ջերմ համակրությամբ կվերաբերին մեր դատին։ Հույս կա, որ և ան ամենակարևոր կետն է` Անգլիո և Ռուսաստանի մեջ մեր հարցի մասին անհամաձայնություն չի ծագիր, որ շատ վտանգավոր կրնա ըլլալ։
Պետերբուրգի մեջ, հայկական գաղութի կողմե դիմում եղած է վարչապետին և արտաքին գործոց նախարարին, որոնց վերաբերմունքը եղած է համակրական, և խոստացեր են հրահանգներ տալ Պոլսո դեսպանին և խորհուրդ են տվեր նաև, ինչ-որ տարօրինակ կթվի, պրոպագանդ ընել Անգլիո և Ֆրանսայի մեջ։ Ինչպես արդեն ձեզի գրած ենք, պատրիարքարանը գրեթե նույնությամբ որդեգրեց մեր պահանջումները։ Այժմ կսպասվի, որ ամեն մեկ կետ պատճառաբանյալ և մանրամասն ներկայացվի։ Այս աշխատանքն է, որ կզբաղեցնե մեզ այժմ, և հույս ունենք շուտով ուղարկել ավելի մանրամասն ուրվագիծը։ Պետերբուրգեն հոս եկած են երկու հայ ներկայացուցիչներ` ծանոթանալու պոլսահայ շրջանակներու տրամադրության և արդեն վերադարձան բավական տեղեկություններով։ Վանեն կգրեն, որ մեր խումբերու դիմադրությունները բավական ազդել են քյուրդերու վրա։ Ինքը` վալին, սկսել է նահանջել և կփորձե մոտենալ մեր այնտեղի մարմիններուն։ Դիվանագիտական հարցի հետ անմիջապես կուգա երկրին պաշտպանության ամենակենսական հարցը։ Երկրի դրությունը, մանավանդ մասնավոր շրջաններու մեջ, սկսած է դառնալ անտանելի հայ տարրին համար, և այս անգամ ևս քաղաքական փոթորիկը անցնելու և վերապրելու համար անհրաժեշտ է, որ մեր բովանդակ ուշադրությունը դարձնենք դեպի հոն։
Դ. Ուժ տալ «Հայրենիքի» բացած «Ապրելու համար» հանգանակության։
Ե. Դրամ հանգանակել պաշտպանության համար` խնջույքներու, հարսանիքներու ատեն։ Պաշտպանության առթիվ ձեզ կհաղորդենք հետևյալ կարևոր լուրերը։ Բյուրոն (չպետք է մոռանալ, որ խոսքն այստեղ Ազգային բյուրոյին չի վերաբերվում, այլ Դաշնակցության Արևմտյան բյուրոյին – Լեո) մեզ կգրե. «Ստացանք ձեր փոխադրած վերջին գումարը և համաձայն ձեր փափագին՝ դրամական բաժնումի գործը կատարեցինք ձեր հիշատակած վայրերու մեջ»[280]։մեջ»։
Եվ այսպես, Դաշնակցությունը դեռ 1913-ի սկզբին էր ռազմական դրության մեջ դնում իր ուժերը։ Եվ երիտթուրքերի կառավարությունը շատ լավ տեղեկացված էր, թե իր դեմ են ուղղված այդ պատրաստությունները։
== Գլուխ հինգերորդ։ Համաշխարհային պատերազմ ==
'''Ա'''
1914թ. հունիսի սկզբին ես Երևանում վերջացրի այնտեղի թեմական դպրոցի պատմությունը և, վերադառնալով Թիֆլիս, ամբողջ աշխատությունս հանձնեցի տպարանին և ընտանիքով գնացի Դիլիջան` ամռանը հանգստանալու համար։ Ստիպված լինելով իմ գործի պատճառով հինգ ամիս ապրել Երևանում` ես համարյա բոլորովին կտրված էի դրսի աշխարհից։ Իմացա մի երկու բան միայն։ Երևան եկավ մի ռուս պրոֆեսոր և մի դասախոսություն կարդաց Հայոց հարցի մասին։ Գնացի լսելու և մեծ հուզմունքով իմացա, որ «հայասեր» Պաուլ Ռոհրբախը` Գերմանիայի նվաճողական իմպերիալիզմի հեղինակավոր գաղափարախոսներից մեկը, ծրագիր է առաջարկել հրապարակորեն` տպված բրոշյուրի միջոցով, որ թուրքահայ ժողովուրդը դուրս հանվի իր երկրից և բնակեցվի Բաղդադի երկաթուղու երկարությամբ, ուր նա կարող է շատ պետքական լինել իբրև կուլտուրական տարր[281]։տարր։
Որքան և խաղաղ էր ժամանակը և Հայոց հարցն արդեն, լավ թե վատ, լուծված կարելի էր համարել, բայց և այնպես, չէր կարելի չվրդովվել գերմանական ուղեղից ծնված այդ տմարդի և վայրենի մտքից, որ սարսուռ էր ազդում իր հրեշավորությամբ։ Եվ այսպես էր Ռոհրբախը. նա, որ մերն էր հաշվվում։ Շատ ժամանակ չէր, գուցե մի տարի միայն առաջ, ես հանդիպել էի այդ մարդուն գնացքի վագոնում։ Ես Երևան էի գնում, իսկ նա` Վան, այնտեղի հայ-գերմանական որբանոցները տեսնելու համար։ Ամբողջ ճանապարհին խոսեցինք ռուսերեն, և նա ինձ այնքան բաներ հաղորդեց թուրքահայերի և գերմանական հայասիրության մասին։ Որքան հոգատար և խնամատար էր նա երևում։ Եվ ինչպե՜ս էր, որ այդպիսի սրտի մեջ տեղ գտավ այն հին տևտոնական[282] հրեշը։
Ջանփոլադյանի թատրոնում նստած` ես մի վայրկյան երևակայեցի երեխաների, կանանց և տղամարդկանց բռնի տեղահանությունը և սարսափից փակեցի աչքերս։ Պատանեկությանս հասակում ես կազմել էի Դավիթ Լիվինգստոնի կենսագրությունը և նրա մեջ կանգ էի առել այն տեսարանի վրա, թե ինչպես նեգրերին եվրոպացիները քշում են դեպի ծովափ` այնտեղ նրանց ծախելու և աշխարհի այլևայլ կողմերն ուղարկելու համար։ Նկարագրում էի, թե ինչպես թշվառները կոտորվում էին ճանապարհին և շուկաներում` ձեռքերը դնելով կրծքի վրա, և դրանով ցույց էին տալիս, թե թողած հայրենիքի կարոտն է իրենց սպանում։ Այսպես կլինեն, վերհիշում էի ես, և Հայաստանի բարձունքներից մտրակներով դեպի Սիրիայի արևակեզ դաշտերը քշվող հայ մանուկներն ու նրանց մայրերը, քույրերը, տատերը, պապերը… Ո՜վ հավիտյան նզովյալ մարդկային արնախում հնարագիտություն…
Եկավ և իսկականը` հրեշը։ Հուլիսի 20-ին (հին տոմարով) Դիլիջանի պետական հիմնարկությունների մեջ կախված էր հեռագիր` «Գերմանիան մեզ պատերազմ հայտարարեց. գեներալ-ադյուտանտ Սուխոմլինով»։
Ես ապրում էի մոլոկանների թաղում։ Եվ տեսնում էի, թե քանի՜-քանի սայլեր, գերանդիներ, մանգաղներ անտեր մնացին, քանի՜-քանի բակեր փակվեցին ու խցվեցին։ Ահա մի խումբ է առաջանում մեծ ճանապարհով։ Շատվոր են, միայն մեկն է տղամարդ, մնացածները կանայք են։ Ճամփու են դնում լաց ու կոծով։ Կանգ առան։ Բաժանվելու րոպեն է։ Լաց ու համբույր, համբույրներ ու լաց։ Վերջապես գնացողը ազատվում է հարազատ գրկերից և ասում է` «может вернусь»[283]։ вернусь»։ Այս խոսքերը խուլ, մելամաղձոտ, այն րոպեից մինչև այսօր ականջներիս մեջ են, և ամեն անգամ, երբ իմ մեջ հարց է գալիս, թե ի՞նչ է պատերազմը, մոլոկանի այդ խոսքն է դուրս սողում իբրև պատասխան և բացատրություն։
Պատերազմ` «может вернусь»։
Դաշնակցությունը նրա տրամադրության տակ կդնի իր ուժերը, հայ ժողովուրդը կարող է իր հաշվով կազմակերպել կամավորական խմբեր։ Համաձայնությունն արդեն կիսով չափ կայացած էր, բայց Վորոնցով-Դաշկովը կամեցավ ավելի լայն ծավալ տալ այդ բանակցություններին։ Նրա կողմից, բացի բժ. Զավրիևից, հրավիրվեց Թիֆլիսի պալատական շրջանը` Մեսրոպ եպիսկոպոս (որ արդեն Թիֆլիսի թեմակալ առաջնորդն էր), Սամսոն Հարությունյան և Ալ. Խատիսյան։ Խորհրդակցությունները տեղի էին ունենում պալատում, փոխարքայի հետ ներկա էին լինում նրա օգնականները, շտաբի գլխավորն ու այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնակալներ։ Կառավարությունն առաջարկում էր, որ Թուրքիայի հետ պատերազմ սկսվելու դեպքում չորս կամավորական խմբեր կազմվեն հայերից, յուրաքանչյուրը մոտավորապես 400 հոգուց, դաշնակցական խմբապետների հրամանատարությամբ։
Այդ խմբերի անմիջական գործը պիտի լինի հետախուզողների, առաջնորդների[284], հարկավոր դեպքերում նաև առաջապահ պահակների դերը։ Կովկասյան իշխանությունը թույլ կտա բոլոր փախստական դաշնակցականներին վերադառնալ Կովկաս, աքսորից կվերադարձնի մի քանի խմբապետների և խոստանում էր առհասարակ ընդհանուր ներում շնորհել Դաշնակցության գործով բոլոր դատվածներին և դատի ենթարկվածներին։ Եվ քանի որ հայերը դժգոհում էին Թուրքահայաստանի համար մշակված և թուրք կառավարության կողմից նոր վավերացված ռեֆորմների նկատմամբ` ռուսաց կառավարությունը հանձնառու է լինում բոլորովին նոր կերպարանք տալ Հայոց հարցին` առաջարկելով, որ հայերի կողմից նոր ձևակերպված պահանջներ ներկայացվեն իրեն։
Բանակցություն վարողներն անմիջապես մշակում են մի նոր առաջարկություն. Սամսոն Հարությունյանը վերցնում է այդ թուղթը և ճանապարհվում Էջմիածին, ուր Գևորգ կաթողիկոսը շնորհում է իր ստորագրությունը։ Եվ ահա Հայոց հարցի համար մի նոր կերպարանավորում։ Պատմության համար այստեղ մի քանի հատված եմ դնում այդ դիմումից.
«Ներկայումս սկսված մեծ պատերազմը կրկին ենթարկում է թուրքահայերի վիճակը նորանոր փորձությունների։ Այժմ, երբ յուրաքանչյուր ռուս քաղաքացու մտքերը անհանգստությամբ հետևում են դեպքերին, որոնք պահանջում են պետությունից ուժերի ու կամքի մեծ լարում, ես երջանիկ եմ հավաստիացնելու Ձերդ պայծառափայլությանը, որ հայ ժողովուրդը, մոռանալով սեփական վերքերից առաջ եկած ցավի զգացմունքը, իր բոլոր մտքերը կենտրոնացրել է մեծ հայրենիքի վրա, որի փառքի համար նա ոգևորությամբ արձագանք տվեց իր թագավորի կոչին՝ կատարել իր սուրբ պարտականությունը Նորին կայսերական մեծության և հայրենիքի առաջ…
Ես երջանիկ եմ հայտարարելու Ձեզ, մեծարելի կոմս, նաև այն, որ սահմանից այն կողմը բնակվող հայ ժողովուրդը նույնպես անխախտ հավատարիմ[285] մնաց իր անձնվիրության մեջ մեծ ռուսաց պետությանը…
Բայց, իբրև հովիվ իմ ժողովրդի, ես չեմ կարող առանց համոզմունքի չհայտնել Ձեզ, որ հայ ժողովուրդը Թուրքիայում ստիպված կլինի ապրել շատ ծանր օրեր, եթե միայն Ռուսաստանի ուշադրությունը դեպի հայկական խնդիրը, թեկուզ ժամանակավորապես, թուլանա…
Բ. Որքան կարելի է շուտով ընդհանուր վերատեսուչներին իրենց պաշտոնատեղիներն ուղարկել` տալով նրանց հնարավորություն, առայժմ մտցնել 1914թ. հունվարի 26-ի համաձայնությամբ ընդունված ռեֆորմը։
Ամենախոնարհաբար խնդրում եմ Ձերդ պայծառափայլությանը, առ ոտս առկանելով նորին կայսերական մեծության, մեր սիրեցյալ կայսեր, իմ և Ռուսաստանի ամբողջ հոտի հավատարիմ հպատակության զգացմունքները, միջնորդել ամենաողորմած կայսեր առաջ թուրքահայերի հովանավորության ու պաշտպանության մասին և նրանց վիճակի հիմնովին կարգավորման վերաբերյալ հույսերի իրագործման մասին»[286]։մասին»։
Այս թուղթը Էջմիածնից Թիֆլիս բերվելուց հետո կարդացվում է փոխարքայի պալատի խորհրդակցական ժողովում։ «Բոլոր կետերն ընդունելի են»,- հայտարարում է Վորոնցով-Դաշկովը և այդ հայտարարության, ինչպես նաև հայերի նոր դիմումին առանձին մի նշանակություն տալու համար` կարգադրում է կաթողիկոսի թուղթն ուղարկել Պետերբուրգ ոչ թե սովորական կարգով, այսինքն փոստով, այլ արտակարգ սուրհանդակի ձեռքով։
Ճիշտ այսպես։ Պատերազմի հայտարարումից մի քանի օր առաջ դաշնակցականների ընդհանուր ժողովն էր Էրզրումում։ Երիտթուրքերի կուսակցության կողմից հատուկ ներկայացուցիչ է գալիս և առաջարկում Դաշնակցությանը` սկսվող պատերազմի ժամանակ միանալ թուրք-գերմանական դաշնությանը, Կովկասի հայության մեջ ապստամբություն հարուցել ռուսների դեմ։ Փոխարենը խոստացվում էր հայկական ինքնավարություն` ռուսական Հայաստանի սահմաններում։ Սա գերմանական ծրագիր էր, որի նպատակն էր Անդրկովկասյան բոլոր ազգությունների` վրացիների, հայերի և թուրքերի ընդհանուր ապստամբության միջոցով վտարել ռուսներին Կովկասյան գլխավոր շղթայի հյուսիսային կողմը, այնպես որ` այդ շղթան դառնար սահմանը Թուրքիայի և Ռուսաստանի միջև, իսկ երեք ապստամբած ազգությունները կկազմեին ինքնավար նահանգներ Թուրքիայի հովանավորության տակ։ Վրացիների հետ բանակցությունները համարյա միաժամանակ էին սկսել, և նրանց մեջ գտնվեցին տարրեր, որոնք զույգ ձեռքով բռնեցին այդ առաջարկությունը և նույնիսկ դաշնադրություն կնքեցին Թուրքիայի հետ, որ հրատարակվեց ռուսական ցարիզմի անկումից հետո։
Էրզրումի կուսակցական ընդհանուր ժողովը երիտթուրքերի առաջարկության առիթով կայացրեց մի վճիռ, որ միակ կարելին էր սալի և կռանի[287] մեջ տրորվող մի փոքր ազգության համար։ Նա չընդունեց երիտթուրքերի առաջարկությունը` հայտարարելով, որ Դաշնակցությունը ծագող պատերազմի մեջ իրեն չեզոք կպահի։ Բայց բարձր մարմնի այս որոշումը մնաց մեռած տառ թղթի վրա։ Հարց վճռողներ հանդիսացան Կ.Պոլսի կոմիտեն և Կովկասի Արևելյան բյուրոն։ Դաշնակցությունը չեզոք չմնաց, այլ միացավ ռուսներին և տվեց նրանց այն, ինչ մերժել էր թուրքերին` պատերազմ մղելու համար կամավորական խմբեր և ապստամբություն Թուրքահայաստանում։
Ես փաստեր շատ ունեմ պնդելու համար, որ այդ ոճրագործ որոշումը կայացել էր ոչ միայն առանց բուն երկրի գիտության, այլև հակառակ նրա ցանկության։ Իր տեղում ես կպատմեմ այդ փաստերը, այստեղ միայն այն ասեմ, որ ժողովուրդը Կ.Պոլսի և Թիֆլիսի պոռոտախոսներից շատ լավ էր հասկանում իր դրությունը և միայն մի բան էր ցանկանում, որ իրեն թույլ տրվի անցկացնել պատերազմական փոթորիկը, ինչպես ինքը կարող էր։ Այսպես չեղավ, դժբախտաբար։ Այդ ժողովրուրդը` անմեղ և անլեզու մի ամբոխ, «փրկիչներ» չափազանց շատ ուներ, և դրա հետևանքով նրա համար փրկություն չէր մնում այլևս։
Եվ իրավ, մեզ վրա զարհուրելի թունոտ ներգործություն էր անում այն հրեշավոր սուտ, հրեշավոր պերճաբան պրոպագանդան, որի մեջ եվրոպական իմպերիալիզմն աշխատում էր թաքցնել գայլի իր ճիրանները` ազգերին խաբելով ամենալկտի ճարտասանությամբ, թե այս վերջին պատերազմն է, որ սկսվում է ոչ թե բանկիրների, մետաղագործների, զինվորական և ռազմական արդյունագործության վիշապների կոկորդը լցնելու համար, այլ աշխարհի անարդարությունները ջնջելու, ճնշվածներին և տանջվածներին երջանկություն ու հանգիստ, անդորրություն բերելու համար։ Նզովյա՜լ մարդկային լեզու, ինչե՜ր նա կարող է ասել ինչ պայմանների մեջ։ Այս է այն լեզուն, որ, ինչպես ասում է ժողովուրդը, կարող է օձը դուրս քաշել իր բնից….
Խաբում էին ամբողջ երկրագունդը, բևեռից բևեռ, և պետք է որ խաբվողներ լինեին, չէ՞։ Ահա բանը հենց այս հարցի մեջ էր, այս դաժան ու անողորմ հարցի մեջ։ Գիտե՞ք ինչ տպավորություն թողեց մեզ վրա ռուսաց բարձրագույն հրամանատար Նիկոլայ Նիկոլաևիչի[288] դիմումը լեհերին… Մուրավյով-Կախողից[289] հետո այսպիսի՜ լեզու… Հրաշք էր[290]։ էր։ Եվ առաջին մտածումը, որ հաջորդում էր զգացմունքին, մեզ` հայերիս համար այն էր, ինչ թաքցնեմ, որ մի օր այդպիսի մի կոչ էլ թուրքահայերին ուղղվի։ Աշխարհը լցված էր հավատով և խաբվում էր սոսկալիորեն։ Մե՞ղք էր, որ մենք էլ խաբվեինք. մենք, որ սկզբից ևեթ լցված ենք եղել ամբողջ տոհմով, մինչև մեր հայրերը, պապերը, ապուպապերի պապերը և նախահայրերը մի հիմար և ապուշ հավատով դեպի ամեն մի խոսք-խաբեություն, մանավանդ` դեպի ամեն մի թուղթ-խաբեություն։ Սա այսպես է, իհարկե։ Րոպեն այսպես էր տանում, և ամենքը գնում էին. ոչ ոք մարգարե չէր։ Մի Վիլհելմ, իհարկե, հավատում էր, որ հենց ճիշտ այն պետք է անել, ինչ ինքն էր անում։ Թե չէ` գիժ հո չէ՞ր, որ իմանար, թե չպետք է անել և աներ ու այսօր, փետրահան եղած իր հոհենցոլեռնյան[291] հիմար ուռածությունից, Հոլանդիայի գերին լիներ։
Ուրիշ այսպիսի օրինակներ որքան կամենաք։ Մեկն էլ հենց մենք։ Ո՞վ էր մեզանից այնքան պակասում հայասիրության մեջ, որ իմանար, թե թուրքահայությունը պիտի բնաջինջ դառնա, Հայաստանի անունը պիտի վերանա Վանա լճի և Եփրատ-Տիգրիսի լեռնային ավազանից, և գլուխը վերցրած չփախչեր Ազգային բյուրոյից էլ, փոխարքայական պալատից էլ, Ներսիսյան լճի դիպլոմատիական քարափից էլ…
Սա այսպես է, այո՛։ Բայց և այնպես…
Խաբվել էլ կա, խաբվել էլ։ Նայած, թե ով է խաբվողը։ Երեխա՞ն, թե խելահաս մարդը։ Մենք երեխայի պես խաբվեցինք և տվինք, ինչ որ ունեինք, մինչև որ կատարելապես մերկ ու անոթի մնացինք։ Մինչդեռ կային խելահասներ, որոնք շատ քիչ խաբվեցին, անգամ չխաբվեցին էլ։ Հրեն` լեհերը[292]։ լեհերը։ Դնենք մեզ նրանց կողքին։ Նիկոլայ Նիկոլաևիչի մեծախոս դիմումը նրանց մեջ ընդունվեց առանց հորթային հրճվանքների, կարելի է ասել` սառն անտարբերությամբ։ Ո՛չ հատուկ կամավորական խմբեր կազմակերպվեցին ռուսաց բանակի հետ միասին գործելու համար, ո՛չ ապստամբություններ հարուցվեցին Գալիցիայի կամ Պոզնանի մեջ…
Իսկ մե՞նք… Մենք նույնիսկ Նիկոլայ Նիկոլաևիչի կոչն էլ չունեինք ձեռներիս, բայց այնքան խոսեցինք ու բղավեցինք, թե պետք է, որ մենք էլ կոչ ունենանք, այն էլ ոչ թե Նիկոլայ Նիկոլաևիչից, այլ հենց իրենից` Նիկոլայ Բ-ից, որ լրագրերի մեջ, այն էլ` անշուշտ դաշնակցական կամ հնչակյան մամուլի սատարությամբ, կազմվեց մի հրեշավոր սուտ` իբր թե Նիկոլայ Բ-ն կոչ է ուղղել հայերին և նրա մեջ ասել` «Հայեր, եկել է ձեր տանջանքների վերջը» և այլն, և այլն։ Այս սուտը երկու ձեռքով բռնեց թուրքական կառավարությունը և զետեղեց մեղադրական կետերի մեջ, որոնցով ամբողջ թուրքահայությունը դատապարտվում էր բնաջնջման։
Դիլիջանի բարձրությունը խոշտանգում էր իմ թույլ սիրտը, և ես շատ թուլացած, գրեթե հիվանդ` օգոստոսի երկրորդ կեսին շտապեցի հրաժեշտ տալ բնության այդ չքնաղ անկյունին և իջնել մեր աղմկոտ և փոշոտ Թիֆլիսը։ Ղարաքիլիսայում էր, որ երկաթուղին ինձ` երկու ամսից ի վեր անտառաբնակիս, ցույց տվեց պատերազմող մի երկրի դրությունը։ Թեև կովկասյան ճակատը դեռ չէր ծխում, բայց ահագին տեղափոխություններ էին կատարվում դեպի Կարս և պարսկական սահմանագլուխ։ Մասնավոր հաղորդակցությունը չափազանց դժվարացել էր և դանդաղել։ Երջանկություն էր, որ մի անկյուն գրավեցինք ամբողջովին տախտակյա մի վագոնի մեջ։ Տեղի անձկությունն ու կոշտությունը մոռացնել տվեցին կեսգիշերին Սանահին կայարանում ստացված լուրը ռուսական խոշոր հաղթությունների մասին, որոնք տեղի էին ունեցել Գալիցիայում։ Առավոտյան Թիֆլիս մտնելով` Կովկասի մայրաքաղաքը տեսանք տոնական զարդարանքների մեջ։ Տոնում էին Լվովի առումը։ Բայց և այնպես, դա` հունիսին իմ թողած Թիֆլիսը չէր։ Պակասել էր կենդանությունը, շարժում քիչ կար, ամենքը գանգատվում էին օրավուր աճող թանկության վրա։
Ճնշված իմ առողջական և տնտեսական ծանր պայմանների տակ` ես տրամադրություն էլ չունեի տեսնվելու, այսպես կոչված, ազգային շրջանակների հետ, բայց և այնպես իմացա, որ Ազգային բյուրոն եռուն աշխատանքի մեջ է։ Ընդամենը մի երկու ամիս առաջ լինելով իր raison d’etre-ն[293] կորցրած մի դիվանագիտական անկելարան, ինչպես Գևորգ կաթողիկոսն էր անվանել` «թաժա խաբարները իմանալու տեղ», հիմա միաժամանակ վերածվել էր մի ռազմական շտաբի, որ կամավորական շարժում էր պատրաստում` մի կողմից Ռուսաստանի բոլոր հայաբնակ անկյունները կրակոտ կոչեր ուղարկելով, որ փող հավաքվի զինվորներին հագցնելու և պարենավորելու համար, մյուս կողմից` կամավորական կազմակերպության գործնական աշխատանքները առաջ տանելով։ Լուռ, ինքնըստինքյան միանգամայն հասկանալի համաձայությամբ այս երկու գործունեությունները բաժանվում էին. հասարակության դիմելը, փող հավաքելը, հանդերձանք հայթայթելը բուրժուազիայի վրա էր ընկնում, մնացածը` Դաշնակցությանն էր պատկանում` առանց որևէ կողմնակի հսկողության և հաշվապահանջության։ Եվ զարմանալին այն էր, որ Դաշնակցությունը շարունակ երդում-հավատ էր անում, թե Ազգային բյուրոն դաշնակցական չէ, և ապացույցի համար մատը դնում էր այն վաճառականների անունների վրա, ովքեր բյուրոյի անդամ էին։ Ումի՞ց և ինչի՞ց էին թաքնվում։ Սոսկ մի հանգամանքից, որ սոցիալիստները չնայեին Նիկոլայի համար զինվորներ պատրաստող այդ «սոցիալիստների» վրա և չասեին` «Ամո՞թ չէ»։
Թե չէ ամեն ինչ չափազանց պարզ էր։ Արդեն եկել հավաքվել էին դաշնակցական բոլոր հռչակավորները։ Երբ ես Թիֆլիս եկա, արդեն այնտեղ էր բազմահռչակ Անդրանիկը, որ հետո մի ժողովի մեջ, զինվորի պարզամտությամբ պատմում էր, թե ինքը Վառնայի մոտ իր փոքրիկ հողամասն էր մշակում, երբ առաջարկություն ստացավ Կ.Պոլսի դաշնակցական կոմիտեից` անմիջապես մեկնել Կովկաս և իրեն դնել Թիֆլիսի կոմիտեի տրամադրության տակ։ Թիֆլիսում էին Քեռին[294] և ուրիշները, շուտով եկավ և Համազասպը[295], որ Սիբիր էր աքսորված։ Կ.Պոլսից եկավ նաև Գարեգին Փաստրմաճյանը (Արմեն-Գարո)[296]` օսմանյան պառլամենտի անդամը։ Այս մարդուն շատ լավ էինք ճանաչում Թիֆլիսում։ Մի համեստ, շատ սիրելի և անուշ բնավորության տեր էր` չօժտված առանձին մեծ արժանավորություններով։ Բախտը տվել էր նրան իբրև տեռորիստ հայտնի դառնալու մի հաջող դեպք. նա 1896-ին Բանկ-Օտոմանը գրաված հերոսներից էր։ Եվ ահա մոտ 20 տարի այդ փառքի օրից անցնելուց հետո` Արմեն-Գարոն թողնում էր պառլամենտական խաղաղ նստարանը, նորից ընդգրկելու արյան արհեստը։ Նա Թիֆլիս էր եկել կամավորական խմբերից մեկի գլուխն անցնելու համար։
Ավելի մեծ անտակտություն Դաշնակցությունն իր կյանքում չէր արել։ Ոչ մի բան այնքան չկատաղեցրեց երիտթուրքերին, որքան այն հանգամանքը, որ թուրքական պառլամենտի անդամն անցնում է Թուրքիայի դարավոր ոխերիմ թշնամու կողմը` Թուրքիայի դեմ կռվելու համար։ Հայերի պետական դավաճանության ապացույց է այն լուսանկարը, որ ներկայացնում է պառլամենտի այդ անդամին` իր զինվորների հետ։ Եվ այդ փոքրիկ մարդն իր փոքրիկ փառասիրությամբ, ով գիտե, որքան ուժ է տվել այն ձեռքին, որ ստորագրում էր թշվառ թուրքահայության բնաջնջման վճիռը։ Զարհուրելի է այս մասին մտածելն անգամ։
Ամեն ինչ վճռված, վերջացած էր։ Մնում էր միայն Պետերբուրգի կառավարության պատասխանն այն նոր առաջարկների առթիվ, որոնք արված էին կաթողիկոսի գրության մեջ։ Այս պատասխանին սպասում էին ինչպես երկնային մանանայի։ Այս պետք է լիներ մի տեսակ զինակցության պայմանագիր, մի տեսակ պարտաթուղթ, մուրհակ, որ պիտի տար ռուսաց ցարի կառավարությունը հայ ժողովրդին։ Եվ եկա՜վ այդ պատասխանը։ Փոխարքա Վորոնցով-Դաշկովը 1914թ. սեպտեմբերի 2-ին գրեց Գևորգ կաթողիկոսին.
«Իմ քաղցր պարտականությունն եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ Ձեր օգոստոսի 5-ի թիվ 1131 նամակը, որով Դուք միջնորդում էիք թուրքահայերի հովանավորության և պաշտպանության և նրանց վիճակի բարվոքման մասին, ես ներկայացրեցի նախարարների խորհրդի նախագահին։ Այժմ ստատս-սեկրետար Գորեմիկինը[297] տեղեկացնում է ինձ, որ ռուս կառավարությունը ոչ մի դեպքում ոչ մի զիջում չի անի Հայկական հարցի հողի վրա այն մտքով, որ ռեֆորմները Թուրքիայի հայկական նահանգներում մտցվելու են ռուսաց սկզբնական ծրագրով և Ռուսաստանի բացառիկ հսկողության տակ։
Նախարարների խորհրդի նախագահի վերոբերյալ հավաստիացման շնորհիվ բոլորովին համոզված լինելով հայերին հուզող խնդիրների նպաստավոր լուծման մեջ` ես պարտք եմ համարում, այնուամենայնիվ, նախազգուշացնել Ձեզ, որ թե՛ մեր կողմերի և թե՛ սահմանի մյուս կողմի հայերի գործողությունները ներկա րոպեում պետք է խստիվ համաձայնեցված լինեն իմ ցուցումների հետ, որովհետև Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներկայումս տիրող լարված դրության պատճառով, ընդհանուր քաղաքական տեսակետից, ինչպես և նույնպես ընդունում են մեր դաշնակից պետությունները, շատ կարևոր է, որ Թուրքիայի դեմ պատերազմի առիթը տա ինքը` Թուրքիան, և ոչ թե որևէ գործողություն մեր կողմից, ուստի շատ անցանկալի կլինի, և նույնիսկ վտանգավոր, առաջ բերել որևէ ապստամբություն Թուրքիայի հայերի մեջ։
Դիլիջանից վերադառնալուցս բավական ժամանակ անց` Ազգային բյուրոն բարեհաճել էր ինձ էլ, մի քանի ուրիշ մարդկանց հետ միասին, կոոպտացիայի իրավունքով իր նիստերին հրավիրելու։ Շարունակում էի հեռու մնալ, բայց բյուրոյի քարտուղար Հակոբ Քոչարյանը մի քանի անգամ եկավ ինձ մոտ և ասաց, որ իմ ներկայությունը անհրաժեշտ է դիտված, և խնդրեց չմոռանալ այն օրերը, երբ կայանում են բյուրոյի նիստերը։
Ու վերջապես գնացի։ Նիստերը տեղի էին ունենում առաջնորդարանում` Մեսրոպ եպիսկոպոսի առանձնասենյակում։ Թիֆլիսի հայոց առաջնորդարանը դարձել էր մի շատ կարևոր քաղաքական կենտրոն, և ինքը` Մեսրոպ եպիսկոպոսը, կատարում էր վերին աստիճանի խոշոր դեր։ Պալատի, զինվորական իշխանությունների, օտար պետությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններ պահպանողը, բանակցություններ վարողը նա էր` շարունակելով մնալ կոմս Վորոնցով-Դաշկովի և նրա ամուսնու անձնական բարեկամը։ Այդ բարձր դիրքի համեմատ էլ նա բարձ ուներ Ազգային բյուրոյի մեջ, ինչի շնորհիվ նա պատվավոր նախագահն էր, իսկ հասարակ նախագահությունը վարում էր Սամսոն Հարությունյանը։ Բավական բազմամարդ էր բյուրոյի այն նիստը, որին առաջին անգամ ներկա էի և ես։ Առաջնորդական առանձնասենյակը լեցուն էր։ Հիշում եմ այդտեղ Հովհաննես Թումանյանին, մի երեք-չորս հատ ջոջ վաճառականների` Մկրտիչ Քալանթարյան, Խաչատուր Ափրիկյան, Սերովբե Կյուլբենկյան, Ավետիս Պողոսյան, մի շարք դաշնակցական շեֆերի` Հովսեփ Արղության[298], Արշակ Ջամալյան, Ավետիք Սահակյան։ Բայց գլխավոր, կենտրոնական անձնավորությունը, որին ամենքը վերաբերվում էին մեծ հարգանքով, Անդրանիկն էր։
Իմ բախտից բյուրոյի այս նիստն այնքան էլ հետաքրքրական չէր։ Քննվում էր կամավորներին հագցնելու հարցը, և Անդրանիկը հեղինակավոր ցուցումներ էր տալիս, թե ինչ տեսակ ոտնամաններ, վերարկուներ, գլխարկներ և այլն են պահանջվում։ Ինձ տարօրինակ թվաց այն հանգամանքը, որ մենք այսպիսի հապճեպով պատրաստություններ ենք տեսնում, մինչդեռ Թուրքիան իրեն պահում էր հանդարտ և մինչևիսկ, նայելով լրագրական տեղեկություններին, կարող էր պատահել, որ նա պատերազմի մեջ չմտներ։ Եվ արդյո՞ք վաղաժամ չէին այս խոշոր ծախսերը։ Եվ վերջապես, հայտնի՞ էին այն պայմանները, որոնցով մենք մտնում էինք այս ծանր բեռան տակ։ Ինձ պատասխանեց Խաչատուր Ափրիկյանը.
Այս ցույցերը, այս խոսքերը մի օրվա համար էին։ Օրն անցավ` ամեն ինչ անցավ։ Այսպես չէին հայերը։ Կամավորները գալիս էին, գալիս հեռու տեղերից` Ամերիկայից, Եգիպտոսից, Բուլղարիայից։ Կային և ռուսահայեր` աղմկարար տարրեր, մանավանդ ուսանողներից։ Նրանք հայրենասիրական ցույցեր էին անում, ուր որ հարմարություն էին գտնում` Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում` փոխարքայի պալատի առաջ, և ամբողջ տարածության վրա` մինչև սահմանագլուխները, թեև տեղացիներից շատերը ճանապարհին կորցնում էին իենց ամբողջ ավյունը և սուսիկ-փուսիկ սլլում էին իրենց տները։
Խոստովանում եմ` ես երբեք սիրտ չեմ արել գնալ տեսնել այդ հայրենասիրական ցույցերը` նվագածության, շողուն զենքերի, «Մեր հայրենիքի» միաբան հնչյունների խառնուրդով։ Միշտ զգում էի, որ այդ բոլոր հրճվանքը արհեստականորեն մշակված և ուռցված է. հիշում էի 1870-ի հունիսը Փարիզում, այն երկար ու անվերջ շարքերը, որոնք մոլեգնորեն քայլում էին սալահատակների վրա և կանչում՝ «Դեպի Բեռլին, դեպի Բեռլին», որպեսզի մյուս օրը լռեն, անհետանան։ Ես միայն մի հարց էի տալիս` ի՞նչ տպավորություն է թողնում այս բոլորը մեր հարևանների` վրացիների և թուրքերի վրա, որոնք պահում էին իրենց մեկուսի, զսպված, բայց, իհարկե, ոչ միանգամայն անտարբեր։ Այս հարցը հեգնանք ու արհամարհանք կարող էր ազդել ռուսական սվինների վրա նստած մեր ազգասերներին։ Բայց մի օր սվինները պիտի հեռանային Կովկասից, և այն ժամանակ հայերը պիտի իրենց տեսնեին միանգամայն մեկուսացած[299]։մեկուսացած։
Այսպես թե այնպես, ռուս-թուրքական պատերազմի սկզբում սահմանագլուխների վրա կազմ ու պատրաստ հայ կամավորական չորս խումբ կար։ Ամենից խոշորն Անդրանիկինն էր, որ գտնվում էր Սալմաստում, ռուսական այն զորաբաժնի հետ, որ պիտի գործեր Վանի դեմ։ Այդ խումբը բաղկացած էր, ինչպես երևում է Ազգային բյուրոյի հաշիվներից, մոտավորապես 1200 հոգուց։ Այդքան զինվոր կար մյուս երեք խմբերի մեջ, այնպես որ` հայ կամավորների ընդհանուր թիվը 2500-ից չէր անցնում։ 1915-ին բյուրոն ավելացրեց այդ թիվը` իդեալ դարձնելով հրացանի տակ ունենալ գոնե 10 հազար կամավոր։ Սա հաջողվեց նրան, բայց շատ կարճ ժամանակով. այնպես որ` կամավորական կազմի միջին թիվը կարելի է վերցնել 6-8 հազար հոգի։
Այդ խմբանկարներն իրենց տակ սկզբում կրում էին «խումբ» անունը։ Հետո այդ բավական չհամարվեց դաշնակցական հոխորտանքի համար և խմբերը վերանվանվեցին «գնդեր», ապա այս էլ քիչ եղավ և տպվում էր՝ «կամավորական առաջին բանակ», «երկրորդ բանակ» և այլն` ըստ կարգին։ Այս պատկերազարդ հավելվածները տարածվում էին մեծ քանակությամբ և նրանց գնողների մեջ էին և օսմանյան գործակալները, որոնք այդ վավերագրերն ուղարկում էին իրենց գլխավոր շտաբին։ Այդքանով էլ չբավականանալով` դաշնակցական [Մարտին] Շաթիրյանը Պետերբուրգում հրատարակեց հայ կամավորների շքեղ ալբոմ, որի մեջ մտնում էին մինչև իսկ փոքրահասակ մանուկներ` զինվորի զգեստ հագած և հրացանով ու դաշույնով զինված։ Այս վավերագրերն էլ ընկնում էին օսմանյան կառավարության կազմած ժողովածուի մեջ։
Ավելի վարպետորդի հանդիսացավ «Խաթաբալա» ծաղրական թերթը։ Հատավաճառով որքան կարելի է շատ 5 կոպեկներ հավաքելու համար նա տպում էր Անդրանիկի պատկերը և նրա ոտքերի տակ ընկած` օսմանյան դրոշակը։ Պատմում էին, որ այս նկարը ահագին հուզում էր առաջացրել արևելյան Անդրկովկասի թրքության մեջ և Գանձակում։ Երեք ռուբլի էին տալիս մի հատ ձեռք բերելու համար։ Այսպես մենք գիտեինք ուռցնել, չափազանցնել անհնարին կերպով։ Կուսակցական ինքնագովությունն ու պոռոտախոսությունը չափ ու սահման չէր ճանաչում։ Թուրքական հակահետախուզությունը ձեռք էր բերել մի հնչակյան շրջաբերական, որի մեջ ասված էր, թե հայ կամավորների թիվը հասնում է… քառասո՜ւն հազարի[300]… հազարի… Հավատալ չի կարելի, թե կարող է այսքան ստախոսություն լինել, բայց մեզ տալիս էին վավերագրի լուսանկարը…
Ես, իհարկե, չեմ քննի կամավորական խմբերի գործունեությունը պատերազմական արհեստի տեսակետից։ Այս գործունեությունը եղել է ընդհանրապես շատ գնահատելի որոշ միջավայրի և որոշ շրջանակի մեջ։ Երկու խոսք կասեմ միայն Անդրանիկի խմբի գործողությունների մասին Սալմաստ-Վան ուղղության վրա։ Առաջին շարժումը տեղի ունեցավ 1914-ի նոյեմբերին։ Անդրանիկի խումբը մյուսների համեմատությամբ խոշոր էր, որովհետև նրան հատկացված էր գործողության լայն շրջան։ Ես լսել եմ, որ ծրագիրն այսպես է եղել. հենց որ Անդրանիկը մոտենար Վանին, այդտեղի դաշնակցական մարտիկները պիտի քաշվեին լեռները և ապստամբություն բարձրացնեին։ Այս ցույց է տալիս, որ Վանի հեղափոխական մարմիններն արդեն համակերպվել էին Թիֆլիսի բյուրոյի վճռին, որ ինչպես պատմեցի, մերժել էր նրանց առաջարկությունը` կամավորական շարժումը դադարեցնելու մասին, և Վանն առաջինն էր կանգնում ապստամբության ճանապարհի վրա։ Սակայն Անդրանիկը Վանին չհասավ, և կատարելով ընդհանուր հրամանատարության ցուցումը` ետ նահանջեց դարձյալ Պարսկաստան։
Շուտով սկսվեց ռուսական նահանջ Սալմաստից դեպի Արաքս։ Անդրանիկի այս առաջին արշավանքի ժամանակ պարզվեց, թե ինչ իրականություն կարող է հաստատել կամավորությունը Թուրքահայաստանում, հայ-քրդական փոխհարաբերությունների մեջ։ Հայ կամավորներն, իհարկե, չէին խնայում քրդական այն գյուղերը, որոնք նրանք գրավում էին։ Քրդերն էլ, որոնք նույնպես զինվորական ծառայություն էին կատարում օսմանյան բանակում, հայ գյուղերն էին կոտորում։ Այսպիսով, այս երկու ազգությունները սկսում էին իրար ջնջել։ Քրդերի գործն ավելի հաջողակ էր գնում։ Ռուս զորքի նահանջումը նրանց կատարյալ իրավունքի տակ էր դնում Հաղբակի, Բաշկալեի և Սարայի հայությանը[301], որն ամբողջապես սրի քաշվեց 1914-1915-ի ձմռանը։
Սա առաջին կոտորածն էր` նախերգանքն ավելի ահռելի, համատարած կոտորածների։ Պատերազմն առաջին իսկ քայլից ցույց էր տալիս, որ հին դրությունը ոչ միայն չի փոխվել, այլև տասնապատիկ վատացել է… Միշտ այսպես էր եղել նախկին պատերազմների ժամանակ. երբ ռուսները թողնում էին իրենց գրաված տեղերը և հեռանում, թուրքերը, կամ նրանց դրդումով քրդերը, հարձակվում էին այն տեղերի հայերի վրա, որոնք համակրություն էին ցույց տվել ռուսներին, կողոպտում ու կոտորում էին նրանց։ Բայց այդ կոտորածները մասնակի էին լինում, փոքր չափերով, և համենայնդեպս շատ շատերն էին ազատվում։ Իսկ այժմ խնայել չկար. հայկական կոտորածը, Աբդուլ-Համիդի տված դաստիարակությունից հետո, չէր կարող բավականանալ հարյուր, մինչև իսկ հազար դիակներով. ինչքան կար` սրի էր քաշվում, և պրծավ-գնաց…
Կամավորական շարժումը մենք սկսեցինք հախուռն, աններելի թեթևամիտ վերացականությամբ, նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն միջավայրին, որ շրջապատում էր մեզ։ Երևույթը շատ անբնական էր ցարական ռեժիմի տեսակետից էլ։ Ազգաբնակչության մի մասը ազատ ու համարձակ եռուն գործունեության մեջ էր, փող էր հավաքում, գումարումներ էր անում, զենք էր գնում, զինվորություն էր վարժեցնում և կռվի ուղարկում, մինչդեռ մյուս մասերը լուռ ու իրավազուրկ էին առաջվա նման, չունեին հնարավորություն արծարծելու և քննելու իրենց ազգային հարցերը։ Ես ուզում եմ ասել, որ կամավորական շարժումն ավելի ևս խոր խրամատներ էր փորում հայերի և մյուս կողմից` վրացիների և թուրքերի միջև։ Թուրք ազգաբնակչությունն, ինչպես ցույց տվեց պատերազմը, արդեն շատ լավ մշակված էր համաիսլամական և համաթուրքական պրոպագանդայի կողմից. և այս` բոլորովին առանց նկատելի դառնալու հայերի կողմից։ Սա մի ամբողջ շարժում էր օսմանյան զինվորական գործակալների ղեկավարությամբ, բայց քողարկված շատ վարպետորեն։
Հոյակապ կոնսպիրացիայի հովանու տակ թրքության մեջ ամրանում և կազմակերպվում էր կալվածատիրական-բուրժուական այն շաղախը, որ հետո լույս աշխարհ պիտի ընկներ «Մուսավաթ»[302] անվան տակ։ Ինչպես ազգայնական-կրոնական մի առանձնացում` նա լցված էր հայ նացիոնալիստական-կղերական առանձնացման դեմ կատաղի թշնամությամբ։ Թուրքիան` համաիսլամական-համաթուրքական գաղափարի սիրտն ու մարմնացումը, ձգտում էր իր հետ միացնել Արևելքում` Ռուսաստանի տիրապետության տակ մնացած իր հարազատ ցեղերին, և սակայն հայերը սեպի պես ցցված էին այդ միության ճանապարհի վրա և ոչ միայն տեղի չէին տալիս, այլ, ընդհակառակը, աշխատում էին ավելի ևս խորացնել և լայնացնել սեպը Ռուսաստանի միջոցով, որի գործիքներն էին, և հենց այդ պատճառով էլ [դիտվում էին] արյունարբու թշնամի` միացող համաթրքության։ Ցարական բյուրոկրատիան պատերազմի նախընթաց երկու տարիներին էր, որ բավական տեղեկություններ ստացավ այն պրոպագանդայի մասին, որ օսմանյան գործակալները անաղմուկ մղում էին նույն այն թուրք ազգաբնակչության մեջ, որ, նրա կարծիքով, պիտի դառնար ցարիզմի հենարանը։
Սակայն իրեն հատուկ անշնորհքությամբ նա բավականացավ միայն ոստիկանական գրագրություններով, որոնք մի առանձին արդյունք չտվին և տալ էլ չէին կարող, քանի որ ոստիկանական ծառայողներից շատերը նույն բեկական դասակարգին պատկանող թուրքեր էին։ Պատերազմը սկսվելու ժամանակ դրությունն այնպես էր, որ ռուս կառավարությունը չհամարձակվեց նույնիսկ նախկին տարիների օրինակով անկանոն միլիցիա հավաքել թուրք ազգաբնակչությունից[303], որ այսպիսով բոլորովին ազատ մնաց պատերազմի ծանրություններից[304], և տնտեսապես զարգանում և ուժեղանում էր` պատրաստվելով հարմար ժամանակին ոտքի ելնել համաթուրքական գործի համար։
Այսպես էին թուրքերը։ Իսկ վրացինե՞րը։ Մենք արդեն գիտենք, որ դեռ 1905-ից վրացի և թուրք ազնվականության մեջ գոյություն ուներ մի տեսակ պաշտպանողական և հարձակողական դաշնակցություն` ուղղված հայերի դեմ։ Այդ entente cordiale-ն[305] տարիների ընթացքում ամրապնդվել էր, և թուրք-վրացական համերաշխությունը հրապարակավ ցուցադրվում էր շատ հաճախ։ Բայց նրա մշտական սրբություն սրբոց էր այն հայակերական մամուլը, որ ռուսաց լեզվով ծաղկեցնում էին վրացի նացիոնալիստները` կռթնած Բաքվի թուրք բուրժուազիայի ոսկու քսակների վրա։ Մի կուլտուրական ժողովրդի կյանքի մեջ սա մի անպատիվ երևույթ էր` մարդկանց մի խմբակ ապրում էր տպագրական խոսքը ծառայեցնելով ազգերի թունավորման նողկալի գործին։
Իսկ ռուսական բյուրոկրատիան ամեն խնամք թափում էր, որ հայ-վրացական հարաբերությունները միշտ լարված լինեն, միշտ թշնամական։ Պատերազմի նախօրյակին իսկ, վրաց թավադների և հայ բուրժուաների մեջ մղվում էր մոլեգին գոտեմարտ Թիֆլիսի պոլիտեխնիկումի շինության առիթով։ Թավադները պահանջում էին, որ պոլիտեխնիկումը շինվի Սաբուրթալո արվարձանում, ուր նրանք հողեր ունեին, որոնց արժեքը պիտի բարձրանար պոլիտեխնիկումի այնտեղ զետեղվելու հետևանքով։ Մինչդեռ Թիֆլիսի քաղաքային վարչությունը Կովկասի առաջին բարձրագույն դպրոցի շինությանը հատկացրել էր հողաբաժին Նավթլուղում։ Քաղաքային Դումայի մեջ նստած հայ բուրժուազիան էլ, իհարկե, իր հաշիվներն ուներ։ Եթե պոլիտեխնիկումը կառուցվեր Նավթլուղում, այն ժամանակ օգտվողը կլիներ Հավլաբար թաղը` ամբողջովին հայաբնակ։ Ահա այս երկու տեղերի վրա էր կռիվը։ Թավադությունը Սաբուրթալոյի մեջ միայն առատ հողաբաժիններ էր խոստանում բարձրագույն դպրոցին, մինչդեռ հայ բուրժուազիան բացի հող տալուց` այն միակ աղբյուրն էր, որ պիտի տար նաև փող. մի բան, որ չունեին վրաց ազնվականները։
Բացի այս մեծ գոտեմարտի թողած դառնությունից` հայերի կամավորական շարժումը վրացիների մեջ թշնամական վերաբերմունքի պիտի արժանանար և այն պատճառով, որ, ինչպես վերևում ասացի, վրաց հրամայող դասերը գերմանական օրիենտացիան էին ընդունել և դաշնակցել էին Թուրքիայի հետ։ Մնում էր մի տարր միայն` ռուս տարրը, որ, ըստ երևույթին, պիտի համակրեր կամավորական շարժմանը։ Բայց այս կողմից էլ մենք համակրանք չունեինք։ Կովկասում գործողը «Ռուս ժողովրդի միություն» անունը կրող սևհարյուրակային կազմակերպությունն էր, իսկ նրա համար հայ ժողովուրդը Դաշնակցությունն էր` այն հեղափոխական կազմակերպությունը, որ դեռ նոր կոտորում էր ռուս չինովնիկներին և որ ցարիզմի անհաշտ թշնամիներից մեկն էր։ Շուտով բացվեց և այն, թե ինչու հայերը կամավորներ էին տալիս ռուս բանակին։ «Այստեղ հաշիվ կա,- ասում էին,- նրանք ուզում են ավտոնոմ Հայաստան, և ռուս բանակը պիտի կռվի այդ ավտոնոմ Հայաստանի համար»։
Ես պիտի անկեղծորեն ասեմ, որ այսպիսի մի վերին աստիճանի վնասակար կարծիք կազմվում էր ի դժբախտություն թուրքահայ ժողովրդի, դարձյալ շնորհիվ կամավորական շարժման գլուխ անցած տարրերի անտակտության։ Մեր մեծամիտ պահանջկոտության արդյունք էր, որ հազիվ կամավորները ռազմադաշտ հասած` սկսեցինք քննել և դատել, թե ի՞նչ պայմաններով ենք մենք կռվի մեջ մտել և ի՞նչ պահանջներ ունենք անելու։ Լրագրական ընդարձակ և աղմկալից բանավեճի առարկա դարձավ Թուրքահայաստանի ապագա կազմակերպությունը։ Պահանջում էին, որ այդ կազմակերպությունն ունենա ավտոնոմ նահանգի դրություն։ Գտնվեցին և երկու հայեր, որոնք ուղղակի անկախություն էին պահանջում. Շիրվանզադեն` «Մշակի» մեջ և Գաբրիել Մնացականյանը` առանձին գրքույկով։ Վեճը արձագանք գտավ և մայրաքաղաքների ռուս մամուլի մեջ։ Միլյուկովը[306] հայերի շահերի տեսակետից ցանկալի էր համարում կցել Թուրքահայաստանը Ռուսաստանին։ Այսպիսով երկիրը մի քանի տասնյակ տարիների ընթացքում կշենանար և կզարգանար, հայ ազգաբնակչությունը կբազմանար և ռուսահայերի հետ կկազմեր մի խոշոր ազգագրական զանգված, որ ապագա Ռուսաստանում կբռներ ավտոնոմ դիրք։
Այս առաջարկությունն էր ահա, որի մասին լսել անգամ չէին ուզում մանավանդ դաշնակցականները, և Միլյուկովի դեմ սկսվեց մի ամբողջ արշավանք։ Ես հիշում եմ «Հորիզոնի» աշխատակիցների մի ժողով Համբարձում Մելիքյանի տանը և նրա նախագահությամբ։ Պետք է ասեմ, որ Մելիքյանը կարողացել էր բաժնետիրական ընկերության միջոցով ապահովել «Հորիզոնի» հրատարակությունը և, իբրև նախագահ բաժնետիրական ընկերության, իր ձեռքն էր առել նաև խմբագրության կազմը, որ բաղկացած էր դաշնակցականներից։ Բայց որպեսզի ցույց չտա, թե թերթը զուտ կուսակցական է, նա ուներ և դրսի ոչ դաշնակցական աշխատակիցներ։ Դրանց թվում էի և ես։ Եվ ահա այս ժողովը հրավիրված էր խորհրդակցելու համար, թե պե՞տք է արդյոք թերթի մեջ բաց անել վիճաբանություն և պրոպագանդա Թուրքահայաստանի ավտոնոմիայի մասին։ Սկսվեցին դաշնակցական ճառախոսությունները` իրար նման, իրար կրկնող հոխորտանքներով, փքվածությամբ լիքը։ Մենք արյուն ենք թափում, մենք կռվող կողմ ենք և բոլորովին կարիք չկա, որ թաքցնենք մեր պայմաններն ու պահանջները։ Հայ ժողովուրդը տասնյակ տարիների ընթացքում ցույց է տվել, թե որն է իր նվազագույն պահանջը։ Մեր ուզածը վարչական ավտոնոմիան չէ, այլ այն, ինչ արտահայտվում է հայերեն «ինքնուրույնություն» բառով։ Այդ նույն դրությունն է, ինչ ունեն այժմ Ռուսաստանի վերաբերմամբ Խիվան կամ Բուխարան։
Երկու հոգի էինք, որ հակառակ ուղղությամբ արտահայտվեցինք` Հովհաննես Թումանյանը և ես։ Ինձ «Հորիզոնի» դաշնակցական խմբագիրների կուռքը դարձած նախագահը` նավթարդյունաբերող Մելիքյանը, ամենքից հետո խոսք տվեց, այն էլ ակամա, որովհետև գիտեր, որ ընդդեմ պիտի խոսեմ, մինչդեռ արդեն 10-12 հոգի խոսել էին անմիջապես ավտոնոմիայի պահանջը դնելու օգտին։ Այնուամենայնիվ, ես կարողացա երկու խոսք ասել։ Ասացի, որ վեճն անժամանակ է, միայն կրքեր կարող է հարուցանել և իբրև այդպիսին վնասակար է ոչ միայն թուրքահայերի, այլև մեզ` Կովկասում ապրողներիս համար։ Վեճը արջի մորթին բաժանելու մասին է, մինչդեռ արջը դեռ սպանված չէ և չի էլ վիրավորված։ Ապրում ենք պատերազմական հեղհեղուկ ժամանակի մեջ, ամեն օր կարելի է անակնկալների առաջ կանգնել։ Դուք տեսնում եք, որ այդ ավտոնոմիայի հարցը շատ անախորժ է ռուս հասարակության և, որ ավելի կարևոր է, ռուս զորքի համար։ Ես հարցնում եմ ձեզ` ի՞նչ կարիք կա այժմ լցնել մամուլի հրապարակն այդպիսի վեճերով։ Մի՞թե, վերջիվերջո, այդ վեճերն են, որ պիտի տան ձեր ուզած ինքնավարությունը[307]։ինքնավարությունը։
Ո՛չ, հարկավոր են այլ պայմաններ։ Հայ ժողովուրդն այսօր շատ կարոտ է պաշտպանության, և ինչպե՞ս այսօր հեռու քշել այն ուժերը, որոնք կարող են մեզ պաշտպանել և պիտի պաշտպանեն։ Վաղը կարող է պատերազմական դրությունն այնպես փոխվել, որ ռուսական բանակը պիտի հեռանա այս երկրից։ Ի՞նչ կլինի այն ժամանակ մեր դրությունը, եթե ստիպված լինենք մենք էլ հեռանալ` նկատվելով իբրև թշնամի, ոչ ցանկալի տարր. իսկ այդպիսի դրության մենք անպատճառ կհասնենք, եթե լրագրական անպտուղ վեճերով կրքեր վառելով զբաղվենք։
Այստեղ էր ահա` «Հայաստանը ծովից ծով»։ Կիլիկիան Հայաստանի մի մասը հայտարարելը դեռ մեծ դժվարություն չէր ներկայացնում ծրագրի մեջ։ Մենք վերցրինք` այդպես էլ գրեցինք։ Բայց ի՞նչ անեինք քարտեզի վրա։ Ինչպե՞ս միացնեինք Կիլիկիան Հայաստանին, երբ նա երբեք միացած չի եղել։ Զուր էի ես բացատրում անհնարինությունը, բերում էի աշխարհագրական, ազգագրական և պատմական անհաղթելի արգելքները։ Ոչինչ չուզեցին լսել։ Բոլոր առարկությունների դեմ մի պատասխան էր լսվում. «Ներկայումս չի կարող լինել և մի հայ, որ Հայաստանը երևակայի առանց Կիլիկիայի»։ «Շատ լավ, բայց ես ի՞նչ անեմ»,- հարցնում էի ես։ «Մի կերպ միացրեք»,- պատասխանում էին։ Մի կերպ… Պրծում չկար… Ինձ նմանների դրության մեջ մտնելու համար է երևի, որ Եփրատը Մելիտենեի մոտ, կարծես թողնելով իր հախուռն մղումը` ճամփա փորելը դեպի Միջերկրական ծով, ետ ու ետ է քաշվում` դեպի հարավ ուղղվելու համար։ Հայկական մեծ գետի այդ ծունկը շատ մոտ է Կիլիկիային, և ահա այդտեղից կարելի էր բաց անել այն նրբանցքը, որ կմիացներ Հայաստանը Կիլիկիայի հետ։ Լավ թե վատ, ես երկու գծով որոշեցի ենթադրվող ուղղությունը, լոկ այլևս «մի կերպ արեք»-ը չլսելու համար, խոսք տալով ինձ` այլևս չնայել այդտեղի վրա։
Բայց սրանով բանը չէր վերջանում։ Շովինիստական ամբարտավանությունը որքան ուռճանում և ծովանում էր կամավորական խմբերի գործողությունների հետևանքով, այնքան ավելի ու ավելի բարձրանում և բարդանում էին պահանջները։ Բյուրոն նոր` նոյեմբերին միայն, տեսավ, որ կամավորական մեծ աղմուկի դիմաց հայ ժողովուրդն իսկապես ոչինչ դրական երաշխավորություն չունի ռուսական կառավարության կողմից։ Ուստի, սկսեց նորից` նոր միայն, երբ, ինչպես ասում են` բանը բանից անցած էր արդեն, երաշխիքների հոգս քաշել։ Ամենալավը համարվում էր այն, որ ինքը` Նիկոլայ Բ-ն մի կոչ ուղղի հայերին` խոստանալով նրանց ամենադրական կերպով ավտոնոմիա։ Շատերը կային բյուրոյի մեջ, որոնք այդ էլ բավարար չէին համարում, այլ պահանջում էին, որ Նիկոլայն ուղղակի անկախություն խոստանա Հայաստանին[308]։ Հայաստանին։ Այս պահանջը դուրս էր գալիս դաշնակցական շրջաններից և համակրություն էր գտնում նրանց հլու հպատակ բուրժուական ինտելիգենցիայի մեջ։ Իզուր բյուրոյի ժողովների մեջ ես հակաճառում էի այդ մտքի դեմ` ասելով, որ երբեք ռուսական բյուրոկրատիան թույլ չի տա, որ իր ցարը ստորագրի հայերին ուղղված մի որևէ կոչ. այն ցարը, որ նույնիսկ բազմամիլիոն լեհ ժողովրդին ուղղված կոչը չստորագրեց։ Բայց ո՞վ էր լսողը։ Եվ մի նոր փորձ կատարվեց։ Ոչ մի դժվարություն չկար։ Էջմիածնում նստած Գևորգ Հինգերորդը գրիչը թանաքի մեջ թաթախած սպասում էր, թե ով կբերի մի թուղթ, որպեսզի դնի իր ստորագրությունը դրա տակ։ Այդ հանգամանքի արդյունք է, որ տեղի ունեցավ նոյեմբերի 8-ի անտակտ և անիմաստ դիմումը Վորոնցով-Դաշկովին, և ես չեմ կարող մի քանի հատվածներ չբերել նաև այդ վավերագրերից.
«Ժողովրդական ոգևորության ալիքը աճում է,- գրում էր կաթողիկոսը,- ավելի ու ավելի տարածվելով բոլոր հայերի մեջ, որոնք Ռուսաստանի համար այս մեծ վայրկյանում կանգ չեն առնի թեկուզ ամենածանր զոհաբերությանից առաջ։
Ներկայումս, երբ ամբողջ Ռուսաստանի և նրա հաղթական զորքի հետ հայերը պետք է լարեն ծայրահեղ ուժեր՝ ընդհանուր թշնամիների դեմ կռվելու համար, ես գտնում եմ բոլորովին պատշաճ` ներկա պատմական մոմենտի նշանակության, որպեսզի մեր սիրեցյալ թագավոր կայսեր անունից հայտարարվելով մի կոչ թուրքահայերին` ներշնչվի հայ ժողովրդին, որ այժմ հասել է ժամը վերջնականապես և անդառնալի կերպով լուծելու Հայկական հարցը Թուքիայում, և որ հայ ժողովրդին մեծ Ռուսաստանի կողմից կտրվի ավտոնոմիա, որի շրջանը կկազմեն Թուրքահայաստանի ի մի ամփոփված 6 վիլայեթները և նրանց հետ անխզելիորեն կապված Կիլիկիան։ Դրանով կպսակվի Ռուսաստանի պատմական առաքելությունը, որ է Թուրքիայի լծի տակ դարերով տանջված քրիստոնյա ժողովուրդների ազատագրությունը»։
Այս թուղթը ներկայացնում են Վորոնցով-Դաշկովին, որ կարդալուց հետո, ինչպես լսել եմ, փոքր-ինչ հանդիմանական ձևով ասել է. «Մի՞թե բավական չէր խոստացածը»` անշուշտ ակնարկելով Գորեմիկինի գրությունը։ Պալատականներն առաջին անգամ էին, երևի, զգում անհարմարություն իրենց հյուրընկալած հարկի տակ։ Այնուամենայնիվ, կոմսը խոստանում է այդ մասին խոսել Նիկոլայ կայսրի հետ, որին մոտ օրերում սպասում էին Թիֆլիսում։ Այս առիթով Թիֆլիս եկած Գևորգ կաթողիկոսը նոյեմբերի 29-ին առանձին ունկնդրություն է ստանում Նիկոլայից և իր ճառի մեջ, որ խմբագրված էր բյուրոյի թելադրությամբ, կրկնում է նույն խնդիրը, այսինքն` որ ցարն այժմ իսկ հայտարարի, թե թուրքահայերին կտրվի ավտոնոմիա` Ռուսաստանի հովանավորության տակ։ Նիկոլայը պատասխանում է միայն, թե հայերի վիճակը կտնօրինվի լավագույն կերպով[309]։ կերպով։ Այժմ ենք մենք հասկանում այս խոսքերի իմաստը. այժմ, երբ ձեռքի տակ ունենք ֆրանսիական դեսպան Պալեոլոգի[310] օրագիրը։
Պետերբուրգում Ֆրանսիայի ներկայացուցիչն այդտեղ, իմիջիայլոց, պատմում է և այն խոսակցությունը, որ նա ունեցավ Նիկոլայի հետ նախքան նրա ուղևորությունը Կովկաս, նոյեմբերի 8-ին։ «Խոսելով ապագա հաշտության պայմանների մասին` Նիկոլայն ասաց և հետևյալը. «Փոքր Ասիայում ես, բնականաբար, պիտի զբաղվեմ հայերով։ Անկարելի կլինի, իհարկե, թողնել նրանց թուրքական լծի տակ։ Հարկավո՞ր կլինի, որ ես կցեմ Հայաստանը (Ռուսաստանին)։ Ես նրան կկցեմ միմիայն հայերի առանձին խնդիրքով։ Եթե ոչ` ես նրանց համար կսարքեմ անկախ կառավարություն»»։ Չմոռանանք, որ սա մի դիվանագիտական խոսակցություն էր, և ռուսաց ցարը ճարպկորեն պայմանավորում էր իր իսկական ցանկությունը` Հայաստանի կցումը հայ ժողովրդի համաձայնությամբ։ Եթե այդպիսի համաձայնության կարիք լիներ, ոչինչ չէր արգելում, որ Նիկոլայն այդպիսի մի միտք ներշնչեր կաթողիկոսին։ Հետագա դեպքերը գալիս էին ցույց տալու, որ ցարը Հայաստանի վերաբերմամբ բացի պարզ կցումից ուրիշ որևէ միտք չի ունեցել, և դիվանագիտական սին զարդարանք է եղել այն հայտարարությունը, որ նա արել էր ֆրանսիական դեսպանին հայերի համար «անկախ կառավարություն» սարքելու մասին։
1917 թվին թուրքաց կառավարությունը Կ.Պոլսում հրատարակեց «վավերագրերի» մի ստվար հատոր` ապացուցելու համար, թե հայերը ապստամբներ էին օսմանյան պետության դեմ։ Այդ «վավերագրերից» մեկը խայտառակ մի ստություն է, կոպիտ մի հերյուրանք։ Այդ մի մանիֆեստ է, որ իբր թե Նիկոլայ Բ-ն ուղղել է թուրքահայերին` հայտնելով, թե հասել է ժամը, երբ նրանք պիտի ազատվեն հին դարերի բռնակալությունից։ Այդպիսի դիմում երբե՛ք գոյություն չի ունեցել, շինծու է առաջին տառից մինչև վերջինը։ Կարո՞ղ եք երևակայել, թե որքան սարսափելի տպավորություն կլինի նա թողած Թուրքիայում, որքան նա գրգռած պիտի լինի խավար ու ֆանատիկոս ամբոխի կրքերը միլիոնավոր հայերի դեմ։ Եվ հետո` մտաբերենք, որ առանց կրակի ծուխ չի լինում։ Թիֆլիսը վխտում էր օսմանյան լրտեսներով, որոնք դաշնակցական «Հորիզոնի» ամեն մի համարը, ամեն մի խոսք ու զրույց տեղ էին հասցնում։ Կաթողիկոսի դիմումը, բյուրոյի գործադրած ջանքերը, որ Նիկոլայը թուղթ գրի հայերին, անշուշտ, անծանոթ չմնացին օսմանյան շտաբի ականջներին, գուցե` և աչքերին։ Որքան հիշում եմ, բյուրոյի դաշնակցական անդամներից մի քանիսը (օր. Ավետիք Սահակյան) կազմել ու ներկայացրել էին նաև կայսերական դիմումի բնագիրը. և ո՞վ գիտե` այդ բնագրից որքան բան է վերցված և մտցված թուրք կառավարության ձեռքով կեղծված «մանիֆեստի» մեջ։ Այսպես էինք մենք մեր հիմար ամբարտավանությամբ նյութ տալիս մեր ժողովրդի գլխին աղետներ թափելու համար։
Խրատվել, ետ նայել, լուրջ հաշիվներ անել չգիտեինք։ Վճռում էինք ահագին նշանակություն ունեցող հարցերը թեթևամիտ, հախուռն շտապողականությամբ, ղեկավարվելով պատահական խոսք ու զրույցով անգամ։ Շատ բնորոշ փաստ է, որ դեռ պատերազմի սկզբում, գլխավորապես շիրակցի հայերը ցույց էին տալիս, թե որքան անպիտան են նրանք իբրև ռազմական նյութ։ Կանոնավոր գնդերի մեջ ծառայող զինվոր հայերը դասալիք էին դառնում մեծ քանակությամբ և փախչում-գնում էին իրենց տները։ Գործադրել ամենքի դեմ զինվորական խիստ օրենքներն անհնարին էր դառնում, և գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը բյուրոյի օգնությանը դիմեց` առաջարկելով գործող բանակ ուղարկել պատվավոր մարդկանց` հայ զինվորներին խրախուսելու և խրատելու համար։ Հանձնարարությունը կատարվեց` երկու խումբ կազմելով. առաջին խմբի մեջ մտնում էին Թիֆլիսի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը և վիպասան Շիրվանզադեն, երկրորդի մեջ` Երևանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոսը[311] և Սմբատ Խաչատրյանը։ Սրանք պետք է առանձին-առանձին գործեին ռազմաճակատի զանազան մասերում` զինված կաթողիկոսի կոնդակներով, բայց թողեցին այդ միտքը և միասին գնացին Իգդիր, այնտեղից դեպի Ալաշկերտի հովիտը, որ կազմում էր Կովկասյան Չորրորդ բանակի շրջանը։
Այդ բանակի հրամանատար գեներալ Օգանովսկին` մի լեհ հայրենասեր, իրեն ցույց տվեց հայերին համակրող և Մեսրոպ եպիսկոպոսի հետ ունեցած խոսակցության մեջ խորհուրդ տվեց ավելացնել կամավորների թիվը` այն 2000-ից հասցնելով 10-12 հազարի։ Հայաստանին պատերազմից հետո էլ հարկավոր է բանակ` ինքն իրեն պաշտպանելու համար, նուրբ ակնարկներով հասկացնելով, թե ազգային ինքնուրույնության լավագույն պահապանը կարող է լինել միմիայն ազգային զինվորական ուժը։ Մեսրոպ եպիսկոպոսը և նրա ընկերները շատ են հավանում այդ միտքը և, գալով Թիֆլիս, պատմում են բյուրոյին։ Այստեղ նստած դաշնակցականներն, ինչ խոսք, հրճվանքով ընդունեցին այդ միտքը։ Մանավանդ շատ աշխատում էր Հովսեփ Արղությանը, որն ինձ հետ ունեցած խոսակցության մեջ անհրաժեշտ էր գտնում կամավոր բանակի խոշորացումը նաև այն պատճառով, որ պատերազմից հետո գուցե հարկավոր լինի զենքով պաշտպանվել նույնիսկ ռուսներից։
Այս խուճապի ժամանակ հանգիստ ու անվրդով մնացին վրացիները, և մենք ասում էինք նրանց մասին. «Երջանիկ ժողովուրդ, օսմանցու պես արնախում թշնամի չունի»։ Հաստատապես ասում էին, թե վրաց ազնվականները պահանջել էին Վորոնցով-Դաշկովից, որ եթե թուրքերը շրջապատեն Թիֆլիսը, քաղաքը նրանց հանձնվի առանց դիմադրության, որպեսզի չվնասվի պատերազմական գործողություններից։ Այն ժամանակ անհասկանալի և տարօրինակ էր թվում այդ պահանջը, որովհետև դեռ հրապարակված չէր թուրք-վրացական դաշնագիրը։
Եվ այսպես մենք մնացինք քաղաքում, ինչպես ուխտվածներ։ Գիտեինք, թե ինչ է սպասում մեզ, խեղճ Արդանուճն ու Տանձուտը մի քանի օր առաջ էին կոտորածի ենթարկել։ Եվ մի օր հանդիպելով փողոցում Ավետիք Սահակյանին` ես առաջարկեցի հայերին համախմբել մի տեղ, որպեսզի ամենքս միասին լինենք և միասին տանենք կոտորածների սարսափը։ Բայց մեր մռայլ ակնկալությունները, բարեբախտաբար, չարդարացան։ Սարիղամիշի մոտ ռուսները փայլուն հաղթություն տարան։ Սկզբում այդտեղ կարգադրում էր փոխարքայի օգնական Մշլաևսկին, բայց երբ նա էլ թուրքերի հաջող առաջխաղացման առաջին տպավորության տակ վատաբար փախուստի դիմեց, նրա տեղ կանգնեց գեներալ Յուդենիչը[312], որ զարկեց, ոչնչացրեց թուրքաց ամբողջ բանակը և նրա մնացորդները փախցրեց դեպի Էրզրում։ Խուճապի և վհատության մատնված Թիֆլիսը դեկտեմբերյան այդ պայծառ օրը տոնական կերպարանք զգեցավ և զարդարվեց դրոշակներով։ Վտանգն անցել էր։ Փախստականները վերադարձան։ Բայց Սամսոն Հարությունյանն այլևս անկարող եղավ բյուրոյի նախագահի պաշտոնը շարունակել և հրաժարական տվեց։
Այս բանն, իհարկե, նրա օգտին ծառայեց։ Թեև հաղթողը ռուսներն էին, բայց թուրքերի առաջխաղացման հետևանքով տեղահան էին լինում Բասենի, Ալաշկերտի, մասնավորապես և Սալմաստի գավառի հայերը, ասորիները, որոնք մտնում էին ռուսական սահմանները փախստականների սոսկալի դրության մեջ` կորցրած իրենց ամբողջ կարողությունը, քաղցած և մերկ։ Սա առաջին անգամն էր, որ համաշխարհային պատերազմը ահագին բեռ էր բարձում Անդրկովկասի հայության վրա, որ պիտի հոգար այդ փախստական բազմության ապրուստը` կազմակերպելով հասարակական օգնություն` այլևայլ ձևերի տակ։ Ահա այս ասպարեզում Սամսոն Հարությունյանը լայն հնարավորություն էր ստանում զարգացնելու իր կազմակերպչական ընդունակությունները, որով և քավեց իր բյուրոյական մեղքերը` ծառայելով բնաջնջման ենթարկված մեր ժողովրդի ծով կարիքներին։
Իսկ դեպքերը գահավիժորեն գնում էին կործանումից դեպի կործանում։ Հետզհետե բացվում էր, թե ինչ սոսկալի խաբեության զոհ էին դարձել հայերը` հավատալով ցարական կառավարությանը և իրենց վիճակը վստահելով նրան։ 1915-ի վաղ գարնանից Թուրքահայաստանում դաշնակցականները սկսում էին գործադրել Վորոնցով-Դաշկովի ծրագրի ամենադժոխային մասը` ապստամբությունները։ Սկիզբը դրվում էր Վանից։ Ապրիլի 14-ին Գևորգ կաթողիկոսը հեռագրում էր Վորոնցով-Դաշկովին, որ Թավրիզի առաջնորդից տեղեկություն է ստացվել, թե Թուրքիայում ապիլի 10-ից սկսվել է հայերի համատարած ջարդ։ Տաս հազար հայեր զենք են վերցրել և մեծ եռանդով կռվում են քրդերի ու թուրքերի դեմ։ Խնդրում էր, որ փոխարքան փութացնե ռուս զորքի արշավանքը դեպի Վան։ Այս հեռագիրը պարզ ցույց է տալիս, որ վաղօրոք եղել է պայմանավորում` ապստամբություն և արշավանք Վանի վրա։
Վանի հայությունը գրեթե մի ամիս ապստամբական կռիվներ մղեց թուրք զորքերի դեմ, և այդքան ժամանակամիջոցում ռուսական արշավանքը գնաց-հասավ Վան։ Արշավող զորաբանակի առջևից գնում էր Արարատյան կոչված կամավորական գունդը, որ զինվորական մեծ պատիվներով ճանապարհ էր դրվել խմբապետ Վարդանի[313] գլխավոր հրամանատարությամբ։ Այդ արդեն մի խոշոր զորական կազմակերպություն էր` 2 հազար մարդուց բաղկացած, եթե չեմ սխալվում։ Գունդն իր կազմով և հանդերձանքով ահագին տպավորություն էր թողել հայ ազգաբնակչության վրա Երևանից մինչև սահմանագլուխ` ոգևորություն տարածելով նույնիսկ հասարակ գյուղական շրջաններում։ Ոգևորությունը համահայկական դարձավ մանավանդ այն ժամանակ, երբ մայիսի 6-ին ռուսաց զորքը Արարատյան գնդի ուղեկցությամբ մտավ Վան։ Այս դեպքի պատճառած հրճվանքը Թիֆլիսում արտահայտվեց մի ցույցով, որ տեղի ունեցավ Վանքի եկեղեցում։ Ռուսների ձեռքով Վանի նահանգապետ էր նշանակվել դաշնակցական խմբապետ Արամը[314], որ վաղուց գործում էր այնտեղ, հերոսի հռչակ էր ստացել և կոչվում էր Արամ-փաշա։ Այս հանգամանքն ավելի ևս խանդավառ ոգևորության աղբյուր դարձավ հայերի համար, իբրև առաջին օրինակ 5-6-րդ դարերից ի վեր և իբրև նմուշ, թե ապագա ինչ կազմակերպություն պիտի ստանա Թուրքահայաստանն ազատարար ցարի ձեռքից։
Սակայն, մինչ կատարվում էին այս հանդեսները` անարյուն հաղթական արշավանքները, ոգևորությունն ու ցնծությունները, կովկասյան բարձր հրամանատարության շրջանում խմբագրվում և օրինականացվում էր մի շատ նշանավոր պատմական վավերագիր, որը մերկացնում էր Հայոց հարցով խաղ բռնած ցարական կառավարության իսկական միտքը։ Ահա այն.
Պարզ է, անշուշտ, թե ինչ էր կատարում «հայոց թագավորը»։ Մի կողմից նա հայ ժողովրդին նետում էր ապստամբության հրդեհի մեջ` խոստանալով դրա փոխարեն ազատագրել նրա հայրենիքը, իսկ մյուս կողմից` պատրաստում էր այդ հայրենիքը Ռուսաստանին միացնելու և կազակներով բնակեցնելու համար։ Սևհարյուրակային գեներալ Յուդենիչը կարգադրում էր փախստական հայերին հող չտալ Ալաշկերտի շրջանում, սպասում էր Դոնից և Կուբանից եկող մեծ գաղթականությանը, որ պիտի բռներ Արևելյան Եփրատի ավազանը և պիտի կոչվեր «Եփրատյան կազակություն»։ Նրանց համար ընդարձակ հողաբաժիններ պատրաստելու համար պետք էր պակասեցնել հայերի թիվն իրենց իսկ հայրենիքում։ Այստեղից մի քայլ էր մնում մինչև Լոբանով-Ռոստովսկու կտակը` Հայաստանն առանց հայերի։ Եվ այս բանը դժվար չէր մի Յուդենիչի համար, քանի որ նրա ծրագրերի վրա ինքը` «հայոց թագավորը», ինքը` փոխարքա և բանակի գլխավոր հրամանատար Վորոնցով-Դաշկովը գրում էր իր սեփական ձեռքով` «Համաձայն եմ»։ Հայերին այդպես խաբելու և ոչնչացնելու ծրագիրն, անշուշտ, Նիկոլայ Բ-ն էր բերել Թիֆլիս, հայ ժողովրդի վաղեմի և արյունարբու թշնամին, որ նոր միայն հագել էր գառան մորթի։
Իմ այս ասածները ենթադրություններ չեն։ Հենց նույն այդ ժամանակներից, երբ Յուդենիչի հռչակավոր հղացումն էր թղթի վրա արձանագրվում` 1915թ. ապրիլից, ռուսական բանակի վերաբերմունքն այնքան է վատանում դեպի հայ ժողովուրդը, որ հայ կամավորական շարժման պարագլուխները` Գևորգ կաթողիկոսը և Ազգային բյուրոյի նախագահությունն այլևս ավելորդ են համարում լռել և իրենց գանգատներն են գրավոր ուղարկում «խորապես հարգված կոմս Իլարիոն Իվանովիչին», քանի որ այս հին աղվեսը Նիկոլայի գնալուց հետո փակել էր իր դռներն իր սիրելիների առջև` պատրվակ բռնելով իր հիվանդությունը։ Այսպես, հունիսի 4-ին գրած իր նամակում կաթողիկոսը դառնապես գանգատվում էր գեներալ Աբացիևի[315] վրա, որն ուղղակի հալածում էր Մանազկերտի[316] շրջանի հայերին։ Քաղում եմ այդ նամակից հետևյալ կտորը.
«Համաձայն այն տեղեկությունների, որ ես ստացել եմ իմ տեղական ներկայացուցիչներից, Թուրքահայաստանի այս շրջանում ոչ միայն հայերին չի ցույց տրվում որևէ օգնություն կամ պաշտպանություն բռնություններից, այլև կատարյալ արհամարհանքի է մատնվում ամեն մի խնդիրք քրիստոնյա ազգաբնակչության պաշտպանության մասին, մի բան, որ առիթ է տալիս քուրդ ցեղերի գլխավորներին և չերքեզներին շարունակել անպատիժ հարստահարություններ կատարել անպաշտպան քրիստոնյաների վրա։ Մինչ հայ ազգաբնակչությանն արգելված է մտնել Մանազկերտի բերդային շրջանը, զինված մահմեդականները, չերքեզները, որոնք դեռ երեկ դավադրորեն հարձակվում էին ռուսաց զորքերի վրա, բոլորովին ազատ զբոսնում են` ոտքից գլուխ զինված, և անպատիժ կերպով նոր հարձակումներ են գործում հայոց գյուղերի վրա։ Իսկ այն հայերը, որոնք զենքը ձեռքին կռվել են թշնամու դեմ, խուզարկությունների են ենթարկվում և զինաթափ են արվում, և նրանց բնական ձգտումները` կռվելու ընդհանուր թշնամու դեմ ռուսաց փառավոր ազատարար բանակի շարքերում իբրև կամավորներ` հանդիպում են բացարձակ թշնամական վերաբերմունքի, որ արտահայտվում է նրանց ազգային զգացմունքների և ինքնասիրության համար վիրավորական ձևերի մեջ։ Այս բոլորից հետո հասկանալի է այն անհանգստությունն ու երկյուղը, որոնցով բռնված է հիշյալ շրջանի հայ ազգաբնակչությունը»։
Թուրք կառավարությունը պատրաստ էր սկսել, բայց նրան հարկավոր էին առիթներ, պատրվակներ։ Եվ այդ առիթները տալիս էին հայերը, ինչպես տվել էին միշտ։ Զուր չէր, որ նրանց մեջ գոյություն ուներ երկու հեղափոխական կուսակցություն` իրար հակառակորդ, իրար դեմ կատաղի թշնամությամբ լցված, բայց գործողությունների եղանակով, աշխարհայացքներով իրար հետ եղբայրացած, իրար խիստ հարազատ։ Եվ ահա դրանք էին դաշնակցականներն ու հնչակյանները, որ ամենայն եռանդով ներկայացնում էին Թուրքահայաստանը ապստամբած դրության մեջ։ Բյուրոյի ժողովներում միայն ես էի, որ ասում էի, թե եթե թուրքահայերն իսկապես ապստամբած են, այն ժամանակ թուրք կառավարությունը, ինչպես և յուրաքանչյուր կառավարություն աշխարհի վրա, իրավունք է ստանում զսպելու այդ ապստամբությունն իր իմացած միջոցներով։ Եվ որովհետև թուրք կառավարության իմացած միջոցը միայն կոտորածն էր, ուստի, պահանջվում էր ցույց տալ, թե որքա՞ն ճիշտ են լրագրերի մեջ մի-մի անգամ սպրդացող լուրերը հայերի ապստամբության մասին։ Բայց ինձ դաշնակցական անդամները պատասխանում էին, թե լրագրերը ստում են (ստում էր, ուրեմն, և նրանց սեփական «Հորիզոնը»), թե ապստամբություն չկա, այլ կա միայն կոտորած։ Ինչո՞ւ էին ծածկում իրողությունը, երևի լավ էին զգում, թե ինչ սարսափելի գործի են ձեռնարկել Վորոնցով-Դաշկովի չարաղետ ներշնչումներով։ Թուրք կառավարության հրատարակած վավերագրերն են, որ ցույց են տալիս, որ այդ կառավարությունն ի վիճակի էր իր ձեռքում ունեցած հայկական աղբյուրներով միանգամայն ապացուցած լինել հայերի ընդհանուր ապստամբությունը։ Այդ աղբյուրները արտասահմանում հրատարակվող հեղափոխական թերթերն էին, որոնք աշխատում էին իրար գերազանցել հաղորդած լուրերի առատությամբ։ Արդեն ասել եմ` կոնսպիրացիայի ժողովուրդ չենք, կտրի ժողովուրդ ենք, հրապարակ ենք բերում ինչ ունենք, նույնիսկ այն, ինչ չունենք։ Միայն «Հայաստան» թերթը (եթե չեմ սխալվում, հրատարակվում էր Սոֆիայի մեջ) որքա՜ն տեղեկություններ է տվել թուրքաց շտաբի խուզարկու բաժնին։ Ահա նմուշներ.
«Մոկսի մեջ ապստամբությունը մեկ ու կես ամիսե ավելի տևեց։ Մուշի մեջ ապստամբությունը, Ռուբենի[317] ղեկավարությամբ, պայթեցավ նոր ուժով[318]։ ուժով։ Ապստամբները ելնելով քաղաքեն, ուր Էրզրումեն 8 հազար ասկյար ղրկված էր, անտառապատ լեռներու մեջ մասնակի կռիվ կմղեն»։
«Սասունի մեջ հայ խումբերը քաշված են լեռները և ցույց կուտան կորովի դրմադրություն։ Մուշի և շրջակայից հայերը ընդհարվեր են քուրդերու հետ։ Վանին մեջ կշարունակվին հայերու ընդհարումները զորքերու հետ։ Նույնը և վիլայեթին և մանավանդ Շատախին մեջ, ուր հայ խումբերը կշարունակին կռվել զորքերու և քուրդերու հետ։ Ապստամբությունեն մտահոգ թուրքերը և զորքերը կքալեն Մուշին վրա»։
Իմ գործը չէ այստեղ թեկուզ ամենահամառոտ կերպով ներկայացնել թուրքերի ձեռքով 1915-ին կատարված հայկական ջարդերն ու բռնի տեղահանությունները, որոնց զոհերի թիվը եվրոպական աղբյուրները հասցնում են, միջին թվով, մի միլիոնի։ Այս տեսակ մի ոճիր դեռ չէր կատարվել մարդ կոչված գազանի ձեռքով։ Միանգամից, մի քանի ամսվա ընթացքում, անհետացավ մի ամբողջ ժողովուրդ, որ տասնյակ դարերով ապրում էր իր հողի վրա։ Արյունով գրված հատորների մեջ կարող է ամփոփվել այս ոճիրը։ Շատ հատորներ գրվել են եվրոպացի «հայասերների» ձեռքով, շատերն էլ պիտի գրվեն։ Թողնենք այս։ Նորից գանք այս մեծ դժբախտության աղբյուրին` ցարիզմի կողմից ներշնչված ապստամբությանը։
Հավատա՞նք արդյոք դաշնակցական զեկուցման այն բոլոր հավաստիացումներին, որոնք բերված են վերևում։ Պետք է հավատալ, բայց այն պայմանով, որ այդ բոլորը համարվի զուտ դաշնակցական գաղափարախոսություն, առանց այն փոխադրելու հայ ժողովրդի վրա։ Ամեն մի ժողովուրդ ունի ապրելու ուժեղ և առողջ բնազդ. ֆիդայական արկածախնդրությունը ժողովրդական բնազդ չէ։ Մասսան, հոծ բազմությունը կշռել, չափել գիտե։ Եթե մի Վան ապստամբում էր` հույսը դրած իր հայերի մեծ թվի վրա և մանավանդ այն բանի վրա, որ ռուսաց բանակը մոտ է և գալու է իրեն օգնության, ինչի՞ վրա կարող էին հույս դնել մի Ուրֆա, մի Շապին-Գարահիսար, երբ այդ տեղերում հայությունը չնչին փոքրամասնություն էր կազմում թուրքաց ազգաբնակչության մեջ։ Ամեն առողջ դատողություն ասում է, թե այդ տեղերում ապստամբություն չպիտի լիներ։ Բայց եթե եղավ, պատճառը որոնեցեք ոչ թե խեղճ ու կրակ աշխատավոր ժողովրդի, այլ այդ տեղերում բույն դրած հեղափոխական կազմակերպությունների մեջ։ 1915-ին ֆիդայական մտայնության գերագույն տիրապետություն էր[319]։էր։
Դիմենք այժմ ռուսական ծրագրի երկրորդ կողմին` ռուսական բանակին։ Ո՞վ կարող էր հնար եղածին չափ ազատել հայերին թուրքական կոտորածներից։ Ոչ ոք, բացի ռուսական զորքերից։ Բայց մենք տեսանք, որ նա լոկ հանդիսատեսի դեր էր ստանձնել և կոտորածներ կատարող քուրդ բեյերը ռուս հրամանատարների պատվավոր հյուրերն էին։ Այսպիսի բան չէր կարող լինել փոքրիշատե քաղաքակրթված մի երկրի զորքի մեջ, եթե այդտեղ վաղօրոք կատարված չլիներ պատշաճավոր ագիտացիա հայերի դեմ։ Չմոռանանք, որ այդ զորքի հրամանատարը Յուդենիչն էր, իսկ Յուդենիչի ամբողջ էությունը պարզված է նրա թղթի մեջ, որ ես բերեցի վերևում։
Ես նոր բերեցի նաև դաշնակցական զեկուցման այն կտորը, որի մեջ բացատրված է, թե ինչեր տվին հայերը ռուսներին։ Այժմ տեսնենք` ինչպես է ներկայացնում նույն վավերագիրն այն վերաբերմունքը, որ այդ բոլորի փոխարեն տեսնում էին հայերը ռուս զորքի կողմից։ Հուլիսի կեսին ռուսական զորքերը հաղթականորեն առաջ էին տանում իրենց արշավանքը դեպի Բիթլիս և Մուշ։ Թուրք զորքերը, նահանջելով ռուսաց բանակի առաջ, իրենց ամբողջ կատաղությունը թոթափում էին հայ ազգաբնակչության վրա։ Սկսվեց Մուշի և նրա դաշտի հայերի սոսկալի կոտորածը. 90 հայ գյուղեր` 100 հազար ազգաբնակչությամբ ոչնչացվեցին։ Ռուսական զորքերն այդ ժամանակ հասել էին Նեմրութ[320] սարին և նրանց մնում էր երկու ասպարեզ անցնել, Մուշ հասնելու համար։ Այսպիսով նրանք փրկած կլինեին մի քանի տասնյակ հազար հայերի կյանք։ Բայց այդ առաջ շարժումը չարին, և Մուշի հռչակավոր դաշտը, այն, որ իր կատարած խոշոր կուլտուրական դերով դեռ հին ժամանակներին ստացել էր «Հայոց տուն» անունը, բոլորովին մաքրվեց հայերից[321]։հայերից։
Բայց այս անտարբերությունը դեռ կարելի էր բացատրել զանազան ռազմական նկատառումներով։ Գրեթե միաժամանակ սկսվեց մի անհասկանալի խուճապային նահանջ Վանից և Մանազկերտից մինչև ռուսական սահմանները։ Այդ շարժումն այդպես էլ մնաց առեղծվածային. ոչ ոք չէր տեսնում իրական, ճշմարիտ ու լուրջ հիմքեր, և այդ պատճառով ամենքի համար այդ շարժումը շատ կասկածելի էր, ինչ-որ հետին մտքով կատարված։ Նահանջը հանկարծական էր. Վանում այն հայտարարվեց հուլիսի 16-ին, ընդամենը մի քանի ժամ ժամանակ էր մնում, որ ժողովուրդն իր գլխի ճարը տեսներ։ Եվ այն իր անակնկալության, իր շտապողականության պատճառով դարձավ կործանում հայ ժողովրդի այն մասի համար, որ ռուսների գրաված տեղերում ազատ էր մնացել կոտորածներից։ Ամեն մի թշվառական, որ շարժվելու ընդունակություն ուներ, ոտքի կանգնեց և սկսեց փախչել նահանջող զորքի հետևից, մերկ ու բոբիկ, քաղցած ու սարսափով լցված։ Ոչ մի ուշադրություն զորահրամանատարների կողմից դեպի այդ ուժասպառ բազմությունը, որ գնում էր իր տանջանքի ճանապարհը` աջ ու ձախ դիակներ փռելով։ Նրան օգնող չկար, նրան նույնիսկ չէին թողնում զորքից առաջ ընկնել… Եվ ակամա հիշողության մեջ զարթնում էր մի ռուս ավելի փոքրաթիվ բանակ 1877թ. ամռանն Ալաշկերտի հովտում, որ նահանջում էր գրեթե երեք կողմից արդեն շրջապատված թշնամիներով, բայց տանում էր իր հետ հինգ հազար տուն հայ փախստականներ և նրա ծերունի հրամանատարները` Տեր-Ղուկասովը, չէր շարժվում տեղից, մինչև որ առաջ չէր ուղարկում փախստականի վերջին սայլը։ Այժմ Յուդենիչի դարն էր։ Եվ փախստական ժողովրդից միայն մոտ 100 հազար հոգի մտավ Իգդիր։ Այստեղ` Արարատյան երկրում տիֆը, թանչը, սովը և հարյուրավոր այլ թշնամիներ սկսեցին հնձել փախստական շարքերը։ Մեռնում էր թուրքահայ ժողովուրդը։
Որքան ամառը սաստկանում էր, այնքան Ազգային բյուրոն դատարկվում էր։ Աղա-անդամները շտապեցին իրենց պարարտության համար հովասուն վայրեր վարձել ու հեռանալ քաղաքից։ Մի ժամանակ կար, որ բյուրոյի մեջ մնացել էինք երեք հոգի. և Հովսեփ Խունունցն աննկուն և ճշտապահ զինվոր էր պահակատեղում, որ բացում էր «նիստերը», զեկուցումներ անում։ Իսկ այդ միջոցին Վանի և Մանազկերտի նահանջներին զոհված ժողովուրդն էր ծով սարսափներով լցնում Հայաստանի սիրտը։ Թիֆլիսը հեռու էր այդտեղից, բայց մենք այնուամենայնիվ զգում էինք մեծ դիակի վերջին շունչը, և հսկայական մահը մեզ էլ առնում էր իր ցուրտ գրկի մեջ։ Մեռնող մի ժողովուրդ` տարածված Արարատյան բոցակեզ հողերի ամբողջ տարածության վրա, իսկ այստեղ 3-4 հոգի հավաքվում է լռիկ ու մռայլ սենյակում, բազմաթիվ դատարկ աթոռների մեջ զեկուցումներ լսում։ Անե՞ծք չէր այս…. Ցերեկները փողոցներում և շուկաներում ինտելիգենտ կանայք տնից տուն, խանութից խանութ էին վազում, հաց էին հավաքում, որ ուղարկեն մեռնող այն բազմությանը։ Օրական Էջմիածնում, Երևանում 700-1000 հոգի էր մեռնում։ Հովհաննես Թումանյանն այդ դժոխքի մեջ էր, գործում էր, բարեբախտաբար չէր գժվում։ Իսկ իր Կիսլովոդսկներում, Կոջորներում, Աբասթումաններում հանգստացող հայ բուրժուազիան սովորականի պես էր` խուլ, անզգա, և եթե բաց էլ էր անում իր քսակը, այն էլ` հարյուր ու մի երդում-հավատներով, թե չունի, չկա…
Մռայլ, մենավոր, մոռացված էր Օսմանյան կայսրության դեմ պատերազմող բյուրոյի սենյակը։ Երեկո է։ Պատի ճակատին կպցրած էլեկտրական լամպը դժգույն լուսավորություն է տարածում, և սենյակը կիսով չափ ընկղմված է կիսաստվերների մեջ։ Շոգ է, թիֆլիսյան շոգ, բայց մեր մարմիններով սարսուռ է վազվզում դես ու դեն։ Մեր, այսինքն, երեքիս մարմիններով։ Մեր առջև նստած է մի օտարական, որ եկել է Սասունից, ասել է թե` կտրել-անցել է սարսափների դժոխք երկիրը` շտապելով օր առաջ հասնել, զեկուցում բերել բյուրոյին։ Եվ զեկուցում է խեղդված գերեզմանային ձայնով, իբրև սառը, քարացած կենդանի վկա։ Պատմում է նա Մուշի դաշտի կոտորածի մանրամասնությունները։ Պատկերներ են նկարվում։ Գերմարդկային են այդ սոսկումները։ Եթե մարդկային լինեին, մարդու ջղերը կտանեին դրանք։ Բայց չեն տանում, հետևապես, մարդկային բնությունը վրդովվում է դրանց դեմ, չի ընդունում, որ դրանք կարող են մարդկային հնարավորությունների մեջ լինել։ Ահա մութն իջնում է Մեղրագետի ձորի վրա։ Քարերի տակ, ամբողջ օրը ջրի մեջ մինչև կոկորդը թաղված մարդիկ ահագին զգուշություններով, աշխատելով շշուկ ու շրշյուն չհանել, դուրս են սողում։ Ստամոքսն է պահանջում, և նրանք գնում են առ եղերյաց[322] ամայացած գյուղերը` շան նման մի կտոր ուտելիք գտնելու և ապրելու… Ահ, այդ կերպ ապրելու համար…
Պատմողն ինքն էլ սասունցի է, վարժապետ և դաշնակցական։ Անվերջ է նրա խոսքը, միշտ արյուն, միշտ թշվառություն, միշտ արտասուք։ Եվ նրա խուլ ձայնը երբեմն հառաչանքի թնդյուն է հանում դատարկ սենյակում։ Կորել է 100 հազար հոգուց բաղկացած մի ամբողջ ժողովուրդ։ Եվ արժա՞ն չէր միթե, որ այդ անհայտացման աղեկտուր պատմությունը լսեին երեքից ավելի մարդիկ։ Բայց ո՜ւր են։ Ո՞ր զով բարձունքների, վայելքի ո՞ր խոր գոգերից հանեինք, բերեինք նրանց, նստեցնեինք իրենց աթոռների վրա, որպեսզի այդ դատարկ աթոռները չլինեին սասունցի վարժապետին շրջապատողները։ Հանկարծ նա ընդհատում է իր սև ու մութ պատմությունը։ Հայտարարություն ունի անելու։
Ի՜նչ թշվառություն էր այս։ Կորչել այսքա՜ն հեշտ, խաղի նման, ոչ մարդկորեն…
Վանի նահանջի սարսափների թարմ ազդեցության տակ Ազգային բյուրոն ուժեղացած կազմով նիստ հրավիրեց։ Եկան մոտիկ ամառանոցներից, եկան ներկայացուցիչներ Բաքվից և այլ տեղերից։ Նիստը կայացավ առաջնորդարանում։ Մեսրոպ եպիսկոպոսը այլայլված, գզգզված դուրս եկավ ժողովին նախագահելու։ Առաջին խոսքերը, որ դուրս եկան նրա բերանից, այս էին. «Երեխաներ էինք, մեզ խաբեցին»… Այս հակիրճ ձևակերպումով իր կատարյալ պարտությունն էր խոստովանում հայ անպետք հոգևորական դիվանագիտությունը[323], սկսած Ներսես Մեծից և Սահակ Պարթևից։
Սրանով ամեն ինչ ասված էր։ Բայց ինչի՞ցն էր, որ ես բավական չհամարեցի այդ խոստովանությունը և պատասխանեցի. «Բայց որքա՜ն լավ կլիներ, եթե ամեն մեկս մեր մասնավոր գործերի մեջ լինեինք խաբվածներ և ոչ թե ամբողջ ժողովրդին վերաբերող գործերի մեջ»։ Այս հողի վրա ընդհարում տեղի ունեցավ մեր միջև, և ես հեռացա ժողովից։ Հետո, երբ անցան օրեր, ես կշռադատեցի եղածը և գտա, որ իմ մեջ խոսել են չափազանց գրգռված ջղերս, այն տրամադրությունը, որ ինձ հարկադրում էր օպոզիցիայի դիրք բռնել բյուրոյի մեջ։ Մեր գլխին եկած դժբախտությունը չափազանց ծանր էր և շշմեցուցիչ, որպեսզի կարելի լիներ հավասարակշռություն պահպանել և չհիշել բոլոր անթույլատրելի սխալները։ Թե չէ` ես բոլորովին չէի ուզում հետին թվով խելոքացածի հովեր ցույց տալ։ Մանավանդ որ, դրանից ի՞նչ օգուտ և դրանով ի՞նչ կարելի էր ջնջել եղածից…
Թողնենք հին ժամանակները, վերցնենք հենց 1915 զարհուրելի թվականը։ Հայ ժողովրդի կրած անասելի, աննկարագրելի տանջանքները, կոտորածները, տեղահանություններն ամենից շատ աղմուկ բարձրացրին Ֆրանսիայում, ապա նաև Անգլիայում։ Թողնենք ամենօրյա մամուլը։ Անգլիայի հայասերները հրատարակեցին մի խոշոր հատոր «Կապույտ գրքի», որ ծայրեծայր լիքն էր խժդժությունների, արյունահեղությունների, սարսափների նկարագրություններով։ Ֆրանսիայի հայասերներն իսկույն թարգմանեցին այդ խոշոր հատորը։ Եվ քանի՜ ուրիշ հատորներ։ Ես, թեև կտրված հաղորդակցություններից, թեև միշտ կարոտ և անապահով, կարողացել եմ այդ հրատարակություններից այնքան հավաքել, որ այսօր ունեմ մի փոքրիկ գրադարան 1915-ի կոտորածներին նվիրված։
Այստեղ են մտնում և Մանդելշտամը, ե՛ւ Ռընե Պինոնը, ե՛ւ դոկտոր Լեփսիուսը, ե՛ւ Դյումբերգը[324], ե՛ւ Շտյուրմերը, ե՛ւ Մորգենթաուն, ե՛ւ Հանրի Բարբյուսը, ե՛ւ ուրիշ շատ շատերը։ Ահա գիտնական դը Մորգանը գրում է հայոց ազգի պատմությունը, իսկ մի ուրիշ մեծանուն գիտնական` Գյուստավ Շլյումբերժեն, առաջաբան է գրում այդ պատմության համար։ Մի հատոր գրում է հայագետ Ֆրեդերիկ Մակլերը։ Եվ ուրիշ քանիսնե՞րը։ Որքա՜ն հուզիչ-սիրուն է ֆրանսիական ակադեմիայի անդամ Ժան Էկյուրի քերթվածը. «Tout un peuple martyr – l’Armenie glorieuse, l’Armenie immortelle» («Մի ամբողջ ժողովուրդ մարտիրոս – Հայաստան փառավոր, Հայաստան անմահ»), որի մեջ ֆրանսիական նուրբ ոտանավորը հավաքել է այնքան շատ գույներ, վիշտ, անձնազոհություն` մարտիրոսական տոկունություն և նրբություն արտահայտելու համար։
Եվ մի՛ կարծեք, թե ցույցը միայն գրքերով ու բրոշյուրներով էր կատարվում։ Ցույցերը հասարակական կերպարանք էլ էին ընդունում. և այս` ոչ միայն Փարիզում, այլև Լոնդոնում, Ամերիկայում։ Հայ ժողովուրդը մեծարվում էր ամենալայն չափերով։ Թվում էր, թե վերադարձել են կրոնական դարերը, և նահատակ ժողովուրդը դարձել է քաղաքակիրթ շատ ազգերի պաշտամունք։ Այսպես թվում էր, դժբախտաբար։
Այն քիչ արյունը, որ մնում է նրան, մի ազնիվ արյուն է, որից դուրս կգա մի հերոսական ապագա։ Մի ազգ, որ չի ուզում մեռնել, չի՛ մեռնի։ Մեր բանակների հաղթությունից հետո, բանակներ, որոնց առաջնորդում են արդարությունը և ազատությունը, դաշնակիցները մեծ պարտականություններ կունենան կատարելու։ Եվ այդ պարտականություններից ամենասուրբը կլինի մարտիրոս ազգերին կյանք վերադարձնելը` Բելգիային, Սերբիային։ Այն ժամանակ նրանք կապահովեն Հայաստանի հանգստությունը և անկախությունը։ Խոնարհվելով նրա վրա` նրանք կասեն. «Քույրս, վե՛ր կաց, մի՛ տանջվիր։ Դու այսօրվանից ազատ ես ապրելու` քո հանճարի և քո հավատի համաձայն»»։
Չհավատայի՞նք։ Բայց ինչպե՞ս չհավատայինք։ Այն ժամանակ էլ ինչի՞ն կարելի էր հավատալ։ Եվ հավատացինք մենք։ Ամբողջ սրտով ու հոգով հավատացինք, մեր բոլոր հրճվանքով ու հիացքով։ Եվ սակայն չպիտի՛ հավատայինք, ապագան այդ ցույց տվեց։ Ապագան ցույց տվեց, որ այս բոլորի մեջ չկար և մի նշանախեց ճշմարտություն, անկեղծություն։ Հայ արյան գետերը, մինչև աստղերը բարձրացած հայ տառապանքի հեծեծանքները շահագործվում էին` Գերմանիայի դեմ կռվելու համար։ Քանի դեռ կանգուն էր ուժեղ և հաղթական Գերմանիան, հայկական սարսափները նրա հակառակորդներին հարկավոր էին` նրան վարկաբեկելու, նրան բարոյապես ստորացնելու, նրան բարբարոսության կողմնակից և հովանավոր ցույց տալու, իսկ իրենց` նահատակ ազգերի պաշտպան և ազատարար հայտարարելու համար։ Բայց հենց որ Գերմանիան ջարդվեց և այլևս ոչ ոքի երկյուղ ներշնչել չէր կարող, իսկույն մոռացվեցին հայն էլ, իր տառապանքն ու արյունն էլ։ Բայց այս դեռ փառք կլիներ։ Ո՛չ մի երկիր, ո՛չ մի ազգություն երբեք հայությանն այնքան կատաղի, այնքան արյունարբու և ստո՜ր, մինչև զզվելիություն ստոր թշնամի չեղավ, ինչպես Ֆրանսիան։ Այս հաստատեց և պատմության մեջ հրաշեկ տառերով խարանեց ապագան, երբ Անատոլ Ֆրանսների և հարյուր ու մի հռչակված «հայասերների» Ֆրանսիան անասելի ստորություն ունեցավ ծախել հայ ժողովրդի վերջին ողորմելի պատառիկները իր կապիտալիստական բորենիներին հարկավոր մի քանի կոնցեսիաներով[325]…կոնցեսիաներով…
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նույն 1916-ին էլի տեղի ունեցան համակրանքի ցույցեր հայերի վերաբերմամբ։ Եվ ֆրանսիական կառավարությունը շտապում էր հնչուն արժեքի վերածել այն հռետորական զեղումները, որոնք լսվել էին Փարիզի մեջ` ի պատիվ հայերի։ Ձրի համակրանք չկա։ լսեցի՞ր, հիացա՞ր, շնորհ արա՛ վճարել։ 1916թ. դեկտեմբերի 14-ի նամակով Պողոս Նուբարը, որ շարունակում էր համարվել «ազգային պատվիրակության գլուխ», հետևյալն էր գրում Պետական դումայի անդամ Պապաջանյանին.
«Շտապում եմ հայտնել Ձեզ, որ ֆրանսիական կառավարությունը, ի նկատի առնելով մոտ կամ հեռավոր ապագայում հնարավոր գործողությունը ասիական Թուրքիայում, որոշել է «Արևելյան լեգեոն» անվան տակ կազմակերպել հայ և սիրիացի կամավորների մի գունդ։
Մենք, բնականաբար առանց տատանվելու, պատասխանեցինք մեզ ուղղված կոչին և որոշեցինք տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով խրախուսել Եգիպտոսի, դաշնակից երկրների և Ամերիկայի մեր հայրենակիցներին, որ նրանք որքան կարելի է մեծ թվով զինվորագրվեն նոր լեգեոնի մեջ, իհարկե, առանց մոռացության տալու զգուշությունից բխող բոլոր միջոցները և բոլոր նախազգուշությունները, որ գոյություն ունեցող պայմանները թելադրում են մեզ։ Հիրավի, մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիայի ամբողջ հայ ազգաբնակչությունը, իբրև իսկական պատանդ, դեռևս գտնվում է թուրքերի ձեռքին, և որ նա միշտ ենթակա է ամենակատաղի վրիժառության նրանց կողմից։ Ֆրանսիական կառավարությունը, ինչպես և մենք, հավասարապես գիտակցում է վտանգը, որին ենթակա է այս դժբախտ ազգաբնակչությունը, գիտակցում է և անհրաժեշտությունը, որ հայերը գործեն ամենամեծ զգուշությամբ` առանց ակներև կերպով մասնակցելու մեր[326] զինվորագրություններին։
Նմանապես նպատակահարմար կլինի, եթե Եգիպտոսի, Ֆրանսիայի և Ամերիկայի հայ գաղութները, որոնց աջակցությունը խիստ անհրաժեշտ է զինվորագրությունը խրախուսելու համար, մնան մի կողմ և սահմանափակեն իրենց դերը՝ ծառայելու պատրաստակամություն հայտնածներին խրախուսելով և ուղարկելով ֆրանսիական զինվորական իշխանության մոտ, որը և կկատարի զինվորագրության գործը։ Այստեղ իմ կողմից ավելորդ կլինի մի առ մի թվել թե՛ տեղումս և թե՛ Եգիպտոսում ու Ամերիկայում կատարվելիք զինվորագրության վերաբերմամբ ֆրանսիական կառավարության հետ մշակվելիք նախազգուշությունների մանրամասնությունները։
Մյուս կողմից` տեղեկանալով, որ կովկասյան արշավանքներին մասնակցած Թուրքիայի կամավորական գնդերը նորերս լուծված են, մենք ֆրանսիական կառավարության հետ քննության ենք առել այն թուրքական հպատակներին օգտագործելու հնարավորությունը, որոնք այսօր ազատ են կացուցված, նպատակ ունենալով նրանց բերել տալ Ֆրանսիա` զինվորագրելու Արևելյան լեգեոնի մեջ[327]։ մեջ։ Մենք կոչ ենք արել Կովկասի մեր բարեկամներին, որ նրանք բարեհաճեն մեզ ցույց տալ իրենց աջակցությունը և համաձայնեն Ֆրանսիա ժամանելու համար բոլոր դյուրությունները տալու նրանց, ովքեր տրամադիր են ծառայության մեջ մտնելու։ Բնականաբար, այս կարող է տեղի ունենալ միայն կայսերական կառավարության հովանավորությամբ և, ես չեմ կասկածում, որ Դուք կստանաք այդ հավանությունը, ստեղծելով Արևելյան լեգեոն` դաշնակիցների ընդհանուր շահերի համար։
Կարիք չկա Ձեզ ասելու, որ այս բոլորը խիստ գաղտնի է և որ անհրաժեշտ է խուսափել ամեն մի շաղակրատությունից մամուլի մեջ։ Հուսով եմ, ուրեմն, որ Դուք և Թիֆլիսի բյուրոն միջոցներ ձեռք կառնեք, որպեսզի այս զինվորագրության մասին ոչ մի ակնարկ չլինի ռուսահայ թերթերում։ Այդ մենք արել ենք Եգիպտոսում, որի հայ մամուլի վրա մենք կարող ենք վստահ լինել այդ առիթով մանավանդ այժմ, երբ մեր բոլոր կուսակցությունների միջև տիրում է կատարյալ համերաշխություն։ Բացի այդ, ես ստացել եմ կառավարությունից համաձայնություն, որ գրաքննությունը թույլ չտա ոչինչ զետեղելու կամավորների մասին ոչ միայն հայկական, այլև մյուս լեզուներով հրատարակվող թերթերում։ Մենք հապճեպ պատվիրակներ ենք ուղարկում Ամերիկա, որպեսզի նույն նշանաբանը տրվի հայկական մամուլին։
Որ մենք` հայերս, շահագրգռված ենք ամենամեծ պատրաստակամությամբ պատասխանելու մեզ արած կոչին, այդ դուրս է կասկածից, որովհետև վերջնական հաղթանակի պահին, որի վրա մենք միշտ հույս ենք դնում, դաշնակից պետություններից է կախված լինելու Հայաստանի ճակատագիրը։ Ինչ վերաբերում է ինձ, ես այդ կոչին պատասխանում եմ մեծ հոժարակամությամբ, որովհետև ես հանրապետության[328] կառավարությունից ստացել եմ պաշտոնական հավաստումներ, թե հաղթանակից հետո մեր ազգային ձգտումները կստանան լիակատար բավարարություն[329]։բավարարություն։
Ասիական Թուրքիայի նկատմամբ դաշնակիցների միջև կա մի համաձայնություն,- դուք անշուշտ գիտեք այդ մասին,- որը կարգավորում է դաշնակից պետություններից յուրաքանչյուրին բաժին ընկնող հողամասերի խնդիրը։ Թեև մեզ հայտնի չեն այս համաձայնության բոլոր պայմանները, բայց մենք գիտենք, որ վեց վիլայեթները և Կիլիկիան չեն կազմելու մի ամբողջական հողամաս, և որ նրանց մի մասը տրվելու է Ռուսաստանին, իսկ մյուսը, որ սահմանափակվելու է Կիլիկիայով, տրվելու է Ֆրանսիային։ Հետևապես միայն այս մասի նկատմամբ են ինձ տրված հավաստիացումները, որոնց մասին ես քիչ առաջ խոսեցի, և մենք կարող ենք հուսալ, որ Ֆրանսիայի հովանավորության տակ տրված տեղական լայն ինքնավարության շնորհումով այնտեղ կիրագործվեն մեր բաղձանքները։ Որոշված է, որ Ֆրանսիան, մնալով հավատարիմ ազատության սկզբունքներին և մեծահոգի ավանդույթներին, ճնշված հայերին ազատելուց հետո հնարավորություն կտա նրանց վերականգնելու իրենց ազգային դեմքը և գրավելու այն դիրքը, որ պատկանում է նրանց քաղաքակիրթ աշխարհում` շնորհիվ իրենց անցյալի և ունակությունների։
Ես համոզված եմ, որ այս գոտեպնդիչ հեռանկարը կխրախուսի Ձեզ, ինչպես և մեր կովկասցի բոլոր հայրենակիցներին, և դուք ձեր սրտին մոտ կընդունեք մեզ աջակցելու գործը, որպեսզի Ֆրանսիային տրվեն որքան կարելի է մեծ թվով մարտիկներ այն ձեռնարկության համար, որ նա սկսել է հանուն մեր հայրենիքի ազատության[330]։ազատության։
Այնուամենայնիվ, հարկավոր կլինի հանձնարարել այս խնդրով զբաղվող մերայիններին, որ նրանք հոգ տանեն նախազգուշացնելու զինվորագրության ներկայացողներին, թե ֆրանսիական կառավարությունն առաջարկում է բոլոր զինվորագրվածներին, իբրև առաջին պայման, առանց բացառության, պարտավորվել ենթարկվելու ֆրանսիական բանակի կարգապահությանը և սկզբում ծառայելու իբրև սոսկ զինվորներ»։
Բայց Պողոս Նուբարը հաջողեցրեց Արևմուտքում մի նոր կամավորական շարժում Արևելյան լեգեոնի համար։ Արդեն շատ հայ կամավորներ կային ֆրանսիական բանակում։ Բայց Արևելյան լեգեոնին վիճակվում էր շատ աչքի ընկնող դեր Պաղեստինի ճակատում, գեներալ Ալեմբիի հրամանատարության տակ։ Նա կռվում էր քաջարի կերպով, և նրա դերը խոշոր էր մանավանդ այն ճակատամարտերի մեջ, ուր թուրքական բանակը վերջնական պարտության մատնվեց։
Այնուամենայնիվ, ֆրանսիական կառավարությունը խաբեց Պողոս Նուբարին ավելի խայտառակ կերպով, քան մեզ խաբել էր Նիկոլայ Բ-ի կառավարությունը… կառավարությունը…
== Գլուխ վեցերորդ։ Հեղափոխություն ==
'''Ա'''
[1917թ.] Փետրվարյան հեղափոխությունը մի լավ հարցաքննություն էր Ռուսաստանի ժողովուրդների համար, թե ով ինչ բագաժով պիտի դուրս գա հեղափոխական ասպարեզի մեջ դեր կատարելու համար։ Դա ընդունակությունների, պատրաստվածության հարցաքննություն էր։ Կովկասյան ազգերի մեջ ամենից լավ պատրաստված հանդիսացան վրացիները։ Նրանք ունեին մի ուժեղ և միատարր կազմակերպություն` մենշևիկ սոցիալ-դեմոկրատիան, որ կարևոր դեր էր խաղում Ռուսաստանի մենշևիզմի մեջ. այն մենշևիզմի, որ, ինչպես հայտնի է, շատ ուժեղ գործունյա էր ռուսական մեծ հեղափոխության առաջին` բուրժուական շրջանում։ Վրաց սոցիալ-դեմոկրատիան առաջացրել էր մի շարք կարող և ընդունակ գործիչներ։ Այդպիսիք էին, օրինակ, Չխեիձեն[331]` բուրժուական հեղափոխության հրամանատարը Ռուսաստանում, և Ծերեթելին, որին անվանում էին ռուսաց հեղափոխության գեղեցկություն։ Սրանք գործում էին Պետերբուրգում, բայց բուն Վրաստանում էլ պակաս չէր նշանավոր դեմքերի թիվը` Նոյ Ժորդանիա[332], Գեգեչկորի[333], Ռամիշվիլի[334], Չխենկելի[335] և ուրիշներ։
Վրացիներից անհամեմատ հետամնաց էին հայերը։ Ճիշտ է, հայերի մեջ հասարակական բաժանումներ և խմբավորումները վաղուց էին սկսվել` կար հայ սոցիալ-դեմոկրատիա, կային հայ սոցիալիստ-հեղափոխականներ, բայց այդ բաժանումները զարգացման սաղմնային վիճակի մեջ էին և չէին կարող անկախ ու գործուն դեր կատարել։ Գլխավոր զանգվածը կազմում էր Դաշնակցությունը, որի արևելքն ու արևմուտքը հայտնի չէին և նրա շեֆերին։ Հիշում եմ «Հորիզոն» լրագրի մի խմբագրական ժողով` դարձյալ Համբարձում Մելիքյանի նախագահությամբ։ Ինձ, իբրև դրսի աշխատակցի, հրավիրել էին կարծիք հայտնելու թերթի ուղղության մասին։ Երբ հերթն ինձ հասավ, ես ասացի, թե դժվարանում եմ մի որոշ կարծիք հայտնել, որովհետև մի հաստատուն բացորոշ ուղղություն չեմ տեսնում։ Թերթն առանց ուղղության է. այսօր մի հոդված սաստիկ առաջադեմ բովանդակությամբ, վաղը մեկ ուրիշը` հետադեմ բովանդակությամբ։ Ի մեծ զարմանս ինձ` թերթի խմբագիր Արշակ Ջամալյանը հաստատեց իմ ասածը, բայց արդարացավ` ասելով, թե դաշնակցական աշխարհայացքը պարզ, որոշ, կետ առ կետ օրենսդրված չէ, ինչպես, օրինակ, մարքսիզմը, որին հետևողի համար ամեն ինչ պարզ դասավորված է համաչափ և ներդաշնակ սիստեմի մեջ։ Մինչդեռ, քանի դաշնակցական թերթ կա, այնքան էլ ուղղություն կա։ Եվ այս ճիշտ էր։ Դեռ նոր էր Ամերիկայի «Հայրենիք» դաշնակցական թերթը սկանդալ պատճառել` առաջարկելով, որ Խրիմյան Հայրիկը դասվի սրբերի մեջ…
Այս կողմից ավելի լավ դրության մեջ էր թուրք ժողովուրդը։ Թեև թուրքերը նոր էին միայն մտնում քաղաքական կազմակերպման շրջանը, և թեև նրա մեջ գոյացած «Մուսավաթ» կազմակերպությունը ավատական-կրոնական բովանդակություն ուներ և ներկայացնում էր ազգայնամոլ հետադիմություն` երիտթուրքերի ճաշակով և տիպով, բայց և այնպես` նա միացած էր վրաց մենշևիկների հետ, գնում էր նրա ետևից և որոշ դեպքերում փոխադարձաբար քաշում էր նրան իր ետևից, մանավանդ այնտեղ, ուր հարցը վերաբերում էր հայերին։ Թե՛ այս հանգամանքը և թե՛ այն, որ «Մուսավաթն» իր մեջքի ետևում զգում էր Թուրքիայի ուժը, թուրք ժողովրդի ներկայացուցիչ կազմակերպությանը տալիս էր այնքան ամուր և ուժեղ դիրք, որ Դաշնակցությունը ստիպված էր նրա առջև նահանջողի, զիջողի դիրք բռնել։ Բանն այսքանով չէր սպառվում։ Կատարելով իր գաղտնի դաստիարակչի և ոգևորողի հրահանգները` թուրք կալվածատիրությունը պատրաստվում էր ավելի գործուն դերի։
Կերենսկու[336] ապիկար կառավարությունն ինչպես ամեն տեղ, այնպես էլ Կովկասում սաստկացրել էր անիշխանությունը։ Օգտվելով այս հանգամանքից` թուրք ազգաբնակչությունը տենդային շտապով զինվում էր։ Այս այնքան խոշոր մի երևույթ էր դարձել անդրկովկասյան իշխանության մեջ, որ նրա վրա ուշադրություն դարձրեց նույնիսկ Կովկասյան բանակի զինվորական պատգամավորների խորհուրդը։ Հայ ժողովուրդը զգում էր, թե ում դեմ են ուղղված այդ բացահայտ պատերազմական պատրաստությունները, և շարունակ մատնացույց էր անում, թե ինչ վտանգ է պատրաստվում։ Բայց ի՞նչ կարելի էր անել։ Անդրկովկասյան կոմիսարիատի հայ անդամ Պապաջանյանը չափազանց խեղճ էր թուրք անդամի հանդեպ, որ շրջապատել էր իրեն թուրք անհաշտ նացիոնալիստներով և, որովհետև իր ձեռքում էր պահում նաև փոստն ու հեռագիրը, ուստի, ամեն դյուրություններ էր հայթայթում զենքեր փոխադրելու համար։
Դեռ այն ժամանակ, 1917-ի ամռանը և աշնանը կարելի էր կանխատեսել, թե ի՛նչ նացիոնալիստական դժոխքի պիտի վերածվի Անդրկովկասը, երբ նրա` իրար դեմ անխնայորեն մաքառող ազգությունները ազատություն ստանան գործելու` ինչպես ուզում են…
Այս դրության մեջ բյուրոն հղացավ իրենից ավելի մի խոշոր և հեղինակավոր մարմին ստեղծելու միտքը։ Եվ հրավիրեց, այսպես անվանված, համազգային կոնֆերանս, որ կայացավ Թիֆլիսում, 1917-ի աշնանը։ Այժմյան Ռուսթավելու թատրոնի մեծ դահլիճում համախմբվեցին 150-ից ավելի ներկայացուցիչներ, որոնցից մոտ 90-ը Դաշնակցությանն էին պատկանում։ Կային և ուրիշ կազմակերպություններ` սոցիալ-դեմոկրատներ, սոցիալիստ-հեղափոխականներ, Հայ ժողովրդական կուսակցության [անդամներ]։ Աջ կողմի ծայրի աթոռները գրավեց անկուսակցականների խիստ փոքրաթիվ խմբակը, որի մեջ էի և ես։ Առաջին օրերին տեղի ունեցան խիստ վիճաբանություններ։ Դաշնակցականները, իբրև ուղղափառ սոցիալիստներ, հարձակվեցին բուրժուազիայի վրա, որ ներկայացված էր ի դեմս Ժողովրդական կուսակցության։ Ես հիշում եմ մի այսպիսի զվարճալի դեպք. դաշնակցական հռետորը փրփրած խոսում է` հարյուր ու մի մեղք շպրտելով բուրժուազիայի դեմքին։ «Դուք,- բացականչում է նա,- շահագործող գործարանատերեր…»։ Ժողովրդականների միջից Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը նույնպես բացականչում է. «Մեր մեջ գործարանատեր չկա, գործարանատերը ձեր մեջ է»։ Ամենքը նայում են ձախ թևին. այնտեղ` դաշնակցականների մեջ նստած է Համբարձում Մելիքյանը։ Բարձրանում է ծիծաղ։ Հռետորը ընդհատում է իր ճառը և նստում տեղը։ Եվ մյուս օրվանից Բաքվի նավթարդյունաբերողն այլևս չհամարձակվեց երևալ դահլիճի մեջ…
Բուրժուազիային լավ բզկտելուց հետո` կուսակցությունները կատաղորեն ընկան իրար վրա։ Հիշում եմ, թե ինչ աներևակայելի աղմուկ բարձրացրեց Սիմոնիկ Փիրումյանը, երբ բեմ բարձրանալով` խիստ հարձակումներ գործեց դաշնակցականների վրա` անվանելով նրանց «բանդիտներ, որոնք պատերազմ էին հայտարարում Թուրքիային»։ Ամբողջ դաշնակցական թևը տեղից վեր ցատկեց և մի քանի րոպե շարունակ դահլիճի մեջ կանգնած էր սոսկալի ոռնոց, որի մեջ չէր կարելի լսել և ոչ մի հատ բառ։ Նախագահող Լևոն Աթաբեկյանը կոտրատում էր իր ձեռքերը` խփելով նախագահական սեղանին և կարգի հրավիրելով ժողովականներին։ Վերջապես հանգստություն տիրեց։ Բայց դաշնակցականներն էլ, իհարկե, պարտքի մեջ չմնացին։ Նրանց կողմից դուրս եկավ պատասխանելու Նիկոլ Աղբալյանը, որ հայոց պատմությունից օրինակներ բերելով, շատ պարզ ակնարկներով ցույց տվեց, թե սոցիալ-դեմոկրատները ազգային դավաճաններ են, և վերջացրեց իր խոսքը բղավելով. «Իսկ մենք կկռվենք երեք ճակատի վրա և նորից կտանք երեք հարյուր հազար զոհ»[337]։ զոհ»։ Սոցիալ-դեմոկրատների կողմից Ղազար Տեր-Ղազարյանը, որ նախագահության անդամներից մեկն էր, հայտարարեց, թե ինքն ու իր ընկերներն անհնարին կհամարեն մնալ այս ժողովի մեջ, եթե ետ չվերցվեն այստեղ արտասանված վիրավորական ակնարկները։ Դաշնակցության առաջնորդ Արամ-փաշան մի հայտարարություն արավ կուսակցության կողմից, և այսպիսով փակվեց այս աղմկաշատ միջադեպն էլ…
Անցողակի հիշատակեմ, որ այդ ժամանակ արդեն հասունանում էին այն անջատողական և ազգայնամոլական տրամադրությունները, որոնք Անդրկովկասը գահավիժորեն տանում էին դեպի ազգամիջյան պատերազմ և դժոխային կացություն։ Վրաց նացիոնալիստները (իսկ ովքե՞ր չէին նացիոնալիստ` մենշևիկնե՞րը միթե) առաջին անգամ պահանջ էին դնում, թե Թիֆլիսը բացառապես իրենցն է, և հայերն այդտեղ անելու ոչինչ չունեն։ Թիֆլիսի սոցիալ-դեմոկրատ քաղաքագլուխը հարկավոր չհամարեց անձամբ ողջունել ամբողջ հայ ժողովուրդը ներկայացնող այս համագումարը, այլ միայն հեռագիր ուղարկեց։ Իսկ վրացական թերթերը գրում էին, թե հայերի այս գումարումը վերջինը պիտի լինի Թիֆլիսում, և թող այսուհետև նրանք գտնեն իրենց հայրենիքը։ Սա մի կողմից։ Մյուս կողմից էլ` զարգանում էր այն միտումը, թե Կովկասն ինքը պիտի կառավարի և պաշտպանի իրեն և ոչ թե Ռուսաստանից «վայրագներ» կանչի իրեն կառավարելու համար։ Այս սկզբունքը պաշտպանում էր իր ճառի մեջ էսէռական[338] այնպիսի աչքի ընկնող ներկայացուցիչ, ինչպիսին էր Լևոն Աթաբեկյանը։ Սա նշանակում էր, թե ռուսական հեղափոխությունն իր բուրժուական շրջանում մի և ամուր ճակատ չէր ստեղծում, այլ կտրատվում էր տեղական անջատ ու իրար թշնամի բեկորների։
Ազգային կոնֆերանսն ի վերջո տեղափոխվեց առաջնորդարանի դահլիճ և, այդտեղ ընտրելով մի լիազոր մարմին` Ազգային Խորհուրդ անունով, ցրվեց։ Խորհրդի անդամների մեծամասնությունը, իհարկե, դաշնակցականներից էր, բայց մյուս կուսակցություններն էլ ունեին իրենց ներկայացուցիչները` համեմատ իրենց ունեցած պատգամավորների թվի։ Մի հատ տեղ էլ տվեցին անկուսակցականներին. հանգուցյալ Ստեփան Մամիկոնյանը[339] ստացավ այդ տեղը։
Այստեղ ահա, հեղափոխության մեջքի վրա հեծած` հասարակական դիրքի բարձրերն էր թևակոխում մի մարդ` Ավետիս Ահարոնյանը։ Նա ընտրվեց Ազգային Խորհրդի նախագահ։ Ազգային խորհուրդներ իրենց համար ընտրեցին նաև վրացիներն ու թուրքերը։ Դրանք իսկապես ազգային կառավարություններ էին, իրացնում էին գերագույն, վարչական գործառնություններ` տուրքեր նշանակել, զորաժողով հայտարարել և այլն։ Այդ ազգային կառավարություններով իրապես սկիզբ էր դրվում երկրի բաժանման երեք ազգությունների միջև, այնպես որ կենտրոնական կովկասյան կառավարությունը ստիպված էր լինում շատ անգամ այդ ազգային անջատականությունների ցանկություններին և որոշումներին հարմարվել։ Մենք շատ մոտ էինք իրար, հոգեց-հոգի մտերիմներ, ես և Ահարոնյանը, քանի որ երկուսս էլ կես-քաղցած, կես-կուշտ գրողներ էինք։ Եվ ահա Ահարոնյանի թռիչքը սոցիալական սանդուղքով դեպի վեր` հետզհետե անջատում գցեց մեր մեջ։ Նա` իշխանավոր, հրամայող, ինչպես ասում էինք` «հայոց թագավոր», իր տրամադրության տակ ավտոմոբիլ ունեցող, ես` առաջվա պես կորացած մեջքով, օրական 12 ժամ աշխատող, կտրված դրսի աշխարհից, իմ գրքերի մեջ թաղված։ Մեր ճանապարհները շեղվեցին։ Նա գնաց կառավարելու, դատելու, գործերի ամենապատասխանատուներն իր վիզն առնելու, ես մնացի իմ տեղը, իմ գրչի հետ։ Եվ մի օր մենք հանդիպեցինք իրար, բայց այլևս չէինք խոսում իրար հետ։ Այսպես քայքայիչ և անջատիչ է կարիերան։
Ես մի երկու անգամ եմ եղել Ահարոնյանի թագավորության մեջ` Ազգային Խորհրդում։ Այն զետեղված էր Համբարձում Մելիքյանի տան ետևի մասում, Նովոբեբուդովսկայա փողոցի վրա։ Խոստովանում եմ, մի կերպ, քաշվելով, ամաչելով էի մտնում այդ փոքրիկ, կիսախավար բնակարանը, ուր այնքան մեծ-մեծ պաշտոններ կային մեզ` հասարակ մահկանացուներիս համար անմատչելի և վերամբարձ։ Գործերը բաժանված էին պատշաճավոր մինիստրությունների մեջ։ Գիտեի, որ պատերազմական մինիստրը Ստեփան Մամիկոնյանն էր, ֆինանսների մինիստրը` Սամսոն Հարությունյանը, ինքը` նախագահը, վարում էր արտաքին գործերը և այլն, ըստ կարգի։ Ի՞նչ պաշտոն ուներ Նիկոլ Աղբալյանը, հաստատապես չգիտեմ, կարծեմ` Խորհրդի քարտուղարն էր։ Բայց այդ չէ գլխավորը։ Նա զբաղվում էր մի փոքրիկ սենյակում, իսկ այդ սենյակի պատից կախված էր մի շատ մեծ աշխարհագրական քարտեզ, որի վրա հաստ գունավոր շերտով նշանակված էին Հայաստանի սահմաններն Անդրկովկասում։
Այս սահմանագիծը նրա սեփական աշխատանքն էր։ Ամեն մեկին մոտեցնում էր քարտեզին և սկսում էր բացատրություններ տալ։ Սահմագիծը երկու հատկություն ուներ` բնական և ազգագրական բաժանումներ։ Ճիշտ որ, նա շատ խնամք էր թափել այդ աշխատանքի վրա։ Նա գիտեր յուրաքանչյուր լեռ, յուրաքանչյուր փոքրիկ գյուղ։ Բնական բաժանումների կողմից սահմանը միանգամայն կայուն և ապահով էր։ Բայց ազգագրական բաժանումների կողմից գիծը հաճախ խանգարում էին թուրքաբնակ գյուղերը, խմբերով թե հատ-հատ։ Բայց սա մեծ հոգս չէր Ազգային Խորհրդի աշխարհագրագետի համար։ Այդ ազգագրական խոչընդոտները նա վերացնում էր դաշնակցական հռչակավոր «սրբել-մաքրելու» միջոցով։ Աղբալյանը աջ ձեռքի մատները կիսով չափ թիակաձև դնում էր այդ թուրքական տեղերի վրա և արագ շարժումով տանում էր հայկական սահմաններից դուրս` ցույց տալով, թե թուրք ազգաբնակչությունը դուրս կշպրտվի սահմանի այն կողմը և այսպիսով կվերականգնվի այս կամ այն տեղի զուտ անխառն հայկականությունը։ Զարմանալի սեր ուներ այդ շնորհալի գրողը դեպի թուրք գյուղերի սրբումն ու մաքրումը։ Եվ ես հիշում եմ մի ժողով, ուր, երբ Նիկոլ Աղբալյանը վեր կացավ և հայտարարեց, թե Անիի մոտ եղած քուրդ գյուղերը «մաքրված» են, Միքայել Պապաջանյանը խոնարհվեց դեպի ինձ և Սամսոն Հարությունյանը և ասաց. «Министр по погромным делам»[340]։делам»։
Ուրեմն, դաշնակցական տակտիկան, գործողության եղանակը մնում էր հինը, անկախ այն հանգամանքից, որ այժմ հեղափոխություն է կատարվում ժողովրդական զանգվածների ազատագրման, հավասարության և եղբայրության սկզբունքների իրականացման։ Թուրքահայաստանի հարցը չէր այժմ, ուզում էին Հարավային Կովկասում մի Հայաստան, որ չունենար իր մեջ կամ շատ քիչ ունենար թրքություն։ Եվ որքան նոր աղետներ ծնվեցին այս ապուշ ցանկությունից հայ ժողովրդի համար…
'''Գ'''
Դեռ Կովկասյան ճակատի վրա կանգնած էր ռուսական խոշոր և հաղթական բանակը, ուստիև կարգը համեմատաբար դեռ կայուն էր։ Բայց ահա պայթեց Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Ամենից առաջ սա կուսակցական մի խոշոր պարտություն էր նաև վրաց մենշևիկների համար։ Չխեիձեն և Ծերեթելին, հազիվ ճողոպրելով, Վրաստան փախան, որ և այսպիսով դարձավ վերջնականապես պարտված կուսակցության ապաստարանը։ Զուր չէր, որ վրաց մենշևիկները հեղափոխության սկզբից իրենց ձեռքն էին առել հեգեմոնիան բոլոր կովկասյան ազգությունների վրա։ Այժմ նրանք, հիմնվելով հենց այդ հեգեմոնիայի վրա, իրենց կուսակցական շահերը փաթաթում էին Անդրկովկասի ամբողջ ազգաբնակչության շլնքին և նրան կտրում բոլշևիկյան Ռուսաստանից։ Այս տեսակ մի անարդար բան[341] վրաց մենշևիկները չէին կարող անել, եթե միացած չլինեին «Մուսավաթի» հետ։ Այս կազմակերպությունը, իբրև երիտթուրքերի կուսակցության մի կովկասյան բաժանմունք, բոլշևիկյան Ռուսաստանի դեմ չէր միայն, այլ առհասարակ Ռուսաստանի. չէին ուզում, որ ռուսները մնան Կովկասյան լեռնաշղթայի հարավային մասում։ Ուստի մուսավաթականները միանգամայն համաձայն էին, որ Անդրկովկասը չճանաչի բոլշևիկական Ռուսաստանին։ Վրաց հասարակության և մենշևիկության մեջ էլ շատ զարգացած էր անջատողական գաղափարը, ուստի վիրա-թուրքական համաձայնությունը շատ կետերում բխում էր երկու ազգերի հասկացած շահերից։
Այլ էր հայ ժողովրդի դրությունը։ Նա շատ լավ ըմբռնում էր, որ իր համար ամենաիրականը ռուսական օրիենտացիան է, և որ առանց Ռուսաստանի ինքը չի կարող գտնել հանգստություն իր պատմական հայրենիքում։ Հենց այդ պատճառով էլ վրացիներն ու թուրքերն ատում էին հայերին, բացարձակ մեղադրում էին, թե նրանք են եղել, որ բերել են ռուսներին Անդրկովկաս, նվաճել են տվել։ Սակայն հայ ժողովուրդը, մեկուսացած և թույլ լինելով, չէր կարող անկախ դիրք բռնել Ռուսաստանից բաժանվելու հարցի մեջ։ Եվ Դաշնակցությունը, կովկասյան ազգերի միացման գաղափարը փրկելու համար, հարում էր մենշևիկ-մուսավաթյան համաձայնությանը, թեև մեծ հարց էր, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը պիտի գերադասեր մենշևիկյան սոցիալիզմը բոլշևիկյան սոցիալիզմից։
Փետրվարի երկրորդ կեսն էր։ Մի օր ինձ մոտ եկան Հ. Քաջազնունին և Ս. Մամիկոնյանը, որոնք Ազգային Խորհրդի կողմից ինձ հայտնեցին, թե ես նշանակված եմ հայ պատվիրակների խորհրդական՝ Հայոց հարցի վերաբերյալ տեղեկություններ տալու համար, և խնդրեցին պատրաստվել՝ մի քանի օրից հետո ճանապարհվելու համար։ Ես հրաժարվեցի՝ ասելով, որ հիվանդ եմ, ծովային ճամփորդություն տանել չեմ կարող։ Բայց ոչ մի կերպ ազատվել չկարողացա։ Գնացի նախագահ Ահարոնյանին և մյուս անդամներին էլ խնդրեցի, բայց դարձյալ իզուր։ Ամենքը գտնում էին, որ իմ գնալը շատ անհրաժեշտ է. այնպես որ, եթե հիվանդությունս սաստկանա էլ, դարձյալ այդպիսի մի զոհ իմ կողմից շատ չի լինի Հայոց հարցի համար։ Հավատացած էին, թե թուրքերը պիտի նստեն, երկար ու բարակ մեզ հետ «մսլհաթ անեն» Բեռլինի 61-րդ հոդվածի մասին, և ուզում էին այնպես անել, որ մի լավատեղյակ մարդ ղեկավարի հայ պատվիրակներին այդ խոսակցության մեջ։ Այնքան բաներ պատահելուց հետո անգամ՝ մենք դեռ չէինք բուժվել մեր քաղաքական դժբախտ ռոմանտիզմից…
Ազատվելու ճար ու հնար չմնաց, որքան աշխատեցի։ Շատ դժգոհ, ուղղակի վրդովված դրության մեջ նշանակված օրը գնացի Ազգային Խորհրդի նիստին՝ հրահանգներ առնելու համար։ Բայց այդ ի՞նչ նիստ էր։ Կուսակցություններն սկսեցին իրար հետ ընդհարվել, առաջացավ շփոթ, աղմուկ, իրար վրա բղավում էին, նախագահը ստիպված եղավ նիստը փակել։ Առաջին անգամն էի տեսնում մեր այդ ազգային բարձրագույն հաստատությունը գործի նստած, և նա ինձ վրա թողնում էր անասելի ողորմելի տպավորություն։ Միակ լավ բանը, որ թվում էր՝ ազատում էր ինձ Տրապիզոն գնալու տխուր անհրաժեշտությունից, այն էր, որ նիստի վերջին լուր բերին, որ Բաթումից ստացվել է մի աղավաղված ռադիո՝ Կարախանի[342] ստորագրությամբ, որ հայտնում էր, թե Բրեստ-Լիտովսկում ստորագրվել է հաշտության դաշնագիր Խորհրդային Ռուսաստանի և Գերմանիայի ու նրա դաշնակիցների միջև, և հաշտության պայմանագրերից մեկն էլ այն էր, որ Թուրքիան ետ է ստանում 1878 թվին իր կորցրած Բաթումի, Արդահանի և Կարսի սանջակները։
Բանակցություններն այլևս ավելորդ էին։ Վեհիբ-փաշան հեռագրով պահանջեց մաքրել Բաթումը, Արդահանը և Կարսը։ Բայց մի երկու օրից հետո դրությունը պարզվեց։ Անդրկովկասյան կոմիսարիատը ոչ միայն չէր ընդունում Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, այլև բողոքում էր նրա այն հոդվածի դեմ, որ վերաբերվում էր երեք սանջակներին, իբրև մի բռնի օտարացման դեմ, որ կատարվել է առանց կովկասյան ազգերի համաձայնության։ Ուստի և որոշվեց անմիջական բանակցությունների մեջ մտնել Թուրքիայի հետ՝ հաշտության պայմաններ մշակելու համար։ Թուրքիան համաձայն էր, բայց ոչ թե Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը վերաքննելու և փոփոխելու, այլ պարզապես բարեկամության և դրացիության պայմաններ մշակելու համար։ Այսպիսի անորոշության մեջ էր պատվիրակությունը մեկնում Թիֆլիսից Տրապիզոն, ես էլ նրա հետ։ Բանակցության երկու գլխավոր կետերը մնում էին անփոփոխ։ Նորակազմ անդրկովկասյան պետությունը շատ խամ ու խակ էր իրեն ցույց տալիս միջազգային հարաբերությունների մեջ։
Ինչևիցե։ Թիֆլիսը ես թողնում էի ծանր ու մռայլ մտածումների մեջ։ Հաց չկար, հանգստություն չկար, կարծես այդ մի խաղաղ քաղաք չէր, այլ պատերազմական դաշտ, ուր օր ու գիշեր միալար հրացանաձգություն էր տեղի ունենում, որը երբեմն ընդունում էր կատաղի կերպարանք։ Կայարանում կանգնած էր հատուկ գնացք պատվիրակության համար։ Շքեղ սալոն-վագոն և սեղանատուն՝ սա պատվիրակների համար էր, մնացածը պիտի տեղավորվեին սովորական վագոններում։ Ես տեղ գտա մի վագոնի մեջ, որի վառարանը կոտրված էր, իսկ ցուրտը զգալի էր ինձ համար։ Գնացքը դեռ մի կայարան նոր անցած՝ մեզ հացի կանչեցին։ Շատո՜նց էր, որ չէինք տեսել այսպիսի բաներ՝ սպիտակ հաց, շվեյցարական պանիր, հնդկահավ։ Փոխարքայական պալատի պաշարներից էին, բայց չկարծեք, թե ամեն օր այդպիսի բաներ էին ուտեցնում մեզ։
Սեղանատանը ծանոթացանք պատվիրակության հետ։ Նա բավական ստվարաթիվ էր, որքան հիշում եմ՝ մոտ 45-50 հոգի, հաշվելով այդ թվի մեջ ամենքին, մինչև գրագիրներն ու ծառաները։ Պատվիրակության գլուխն էր ներքին գործերի կոմիսար Չխենկելին։ Վրացիներն ամենաբազմամարդ տարրն էին պատվիրակության մեջ։ Իսկական պատվիրակները չորս հոգի էին՝ երկու սոցիալ-դեմոկրատ, մի սոցիալիստ-ֆեդերալիստ և մի նացիոնալ-դեմոկրատ։ Ամեն ֆրակցիա ուներ իր խորհրդականները, բացի դրանից՝ կային հնագետներ, պատմագետներ, որոնք բերել էին իրենց հետ մեծ քանակությամբ գրքեր՝ ապացուցելու համար, որ Բաթումից մինչև Օլթի վրացական հողեր են եղել մի ժամանակ։ Թուրք պատվիրակների թիվը հինգն էր՝ երկու մուսավաթական և երեք սոցիալիստ զանազան գունավորումների։ Նրանք էլ ունեին իրենց խորհրդականները, և նրանց մեջ էր «Մուսավաթի» հիմնադիր և հայտնի պանթուրքիստ Ռասուլզադեն[343]։ Ռասուլզադեն։ Հայ պատվիրակները երկու հոգի էին, երկուսն էլ դաշնակցական՝ Հովհաննես Քաջազնունի և Ալեքսանդր Խատիսյան։ Նրանց խորհրդականն էր Ռուբեն-փաշան, որ, սակայն, շուտ վերադարձավ Տրապիզոնից։ Կար բացի ինձնից և մի այլ հայ խորհրդական, բայց ֆինանսական գործերով՝ Մենտոր Բունիաթյան։ Հիշատակեմ, որ մեզ հետ էր նաև կովկասյան շտաբի պետ գեներալ Լևանդովսկին, և նրա հետ՝ մի խումբ սպաներ։
Երեկոյան Չխենկելին մեզ ամենքիս ժողովեց սեղանատանը՝ գործունեության ծրագիրը մշակելու համար։ Ժողովից հետո, թեյի վրա խոսակցություն սկսվեց քաղաքական բովանդակությամբ, որ պտտվում էր Թուրքիայի շուրջը։ Մեր Խատիսյանը, հավատարիմ իր համակերպվող բնավորությանը, արդեն ավանսներ էր տալիս, թե Դաշնակցությունը պիտի փոխի իր օրիենտացիան։ Այլևս ո՛չ արևմտյան, ո՛չ էլ հյուսիսային պիտի լինի հայերի օրիենտացիան, այլ արևելյան։ Այս հայտարարությունն արժանանում էր թուրք պատվիրակների բարձրաձայն հավանություններին։ Ինձ հետաքրքրողը Խատիսյանը չէր։ Բոլոր ժողովվածների մեջ մեծ հետաքրքրություն ինձ համար ներկայացնում էին մեր թուրք ընկերակիցները։ Բացարձակ կերպով նրանք հայտարարում էին, որ Անդրկովկասի կենսական շահը պահանջում է, որ ռուս տիրապետողներ այլևս չլինեն այնտեղ։ Բոլոր ազգերը պիտի միանան՝ կանգնեցնելու համար հյուսիսից եկող ամեն մի արշավանք։
Մեր պատվիրակությանը վիճակված էր մի ամսից ավել ապրել Տրապիզոնում։ Այդ բավական ժամանակ էր, որպեսզի ես կարողանայի ավելի մոտիկից ծանոթանալ մեր թուրք ընկերակիցների հետ, մանավանդ որ նրանք հենց սկզբից սկսեցին վերաբերվել ինձ մի առանձին համակրանքով՝ իբրև մի մարդու, որ միմիայն «քիթաբ ադամի» է (գրքի մարդ) կամ «թարիխջի» (պատմաբան)։ Մեր մերձեցմանը նպաստում էր այն հանգամանքը, որ ես բավական լավ խոսում էի թուրքերեն և բացի դրանից՝ պատվիրակներից մեկը՝ Խալիլ-բեկ Խասմամեդովը, գանձակեցի էր, ուրեմն համարյա թե ինձ հայրենակից։ Եվ մենք նստում էինք ու խոսում շատ ու շատ բաների մասին։ Օրինակ, մի օր ես խնդրեցի Ռասուլզադեին, որ ինձ բացատրի պանթուրքիզմի էությունը, ձգտումները։ Եվ նա ինձ ամենայն բարեխղճությամբ մի ամբողջ դասախոսություն կարդաց, թե ինչպես է տարածվել այդ շարժումը, թե ինչ միացնող դեր է կատարել օսմանյան գրականությունը լեզվով իրարից հեռացած թուրք ցեղերի մեջ։ Իսկ շարժման քաղաքական նպատակն է՝ մի թուրքական կայսրություն՝ Զմյուռնիայից մինչև Միջին Ասիա։ Չափազանց հետաքրքրական էին իմ խոսակցությունները նաև Խալիլ-բեկ Խասմամեդովի հետ։ Նա ինքն էր որոնում հարմար ժամ «Լեո-էֆենդիի» (այսպես էին ինձ անվանում բոլոր թուրք պատվիրակները) հետ բացեիբաց, սրտանց խոսելու համար։
«Մուսավաթի» ազդեցիկ և հեղինակավոր ներկայացուցիչներից մեկն էր նա և ամենայն անկեղծությամբ պատմում էր, որ Դաշնակցության քաղաքականությունը մեզ՝ հայերիս կատարյալ կործանում պիտի բերի։ Դաշնակցականները, ասում էր նա, Երևանի շրջանում 20-25 թուրք գյուղեր են քանդել։ Եվ գիտե՞ք ինչ բան է մի հատ քանդված մուսուլմանական գյուղը։ Այն իսկույն ցավագին արձագանք է տալիս այստեղ՝ Թուրքիայում, հուզում է ժողովրդին, որ և պահանջում է իր կառավարությունից վրեժխնդրություն, իր եղբայրակիցների ազատություն։ Այսպիսով ստեղծվում է ամեն տեղ մի շատ վատ տրամադրություն հայերի նկատմամբ։ Այս շատ վտանգավոր է, թող մտածեն ձեր առաջնորդները։ «Սիզա կըրալլար, Լեո-էֆենդի, բախ, գեյիրամ, բու բիր գյուն դըր» (ձեզ կկոտորեն, Լեո-էֆենդի, տես, ասում եմ, այս մի օր է[344])։
Որքա՜ն օգուտներ մենք կլինեինք շահած, եթե փոխանակ իրար դեմ մաուզերներ մեկնելու, իրար կողքի նստեինք, խոսեինք, իրար հասկանայինք։ Երեսուն տարի մենք միայն մի լեզու գիտեինք՝ «կայծե՛նք» (Ակնունիի սիրած բառը)։ Եվ մինչ մենք կայծում էինք ու սովորում, որ կայծելուց ավել բան չէր պահանջվում, մեր թիկունքում աճել ու պտուղներ էր տվել մի ամբողջ քաղաքական շարժում՝ թուրք ցեղերի զարթնումը։ Պե՞տք է ավելացնել, որ Խասմամեդովի բոլոր խոսքերը ես պատմում էի մեր դաշնակցական երկու պատվիրակներին և մանավանդ հռչակավոր Ռուբեն-փաշային։ Եվ պե՞տք է արդյոք ավելացնեմ, որ ոչ փաշաները լռությամբ էին ինձ պատասխանում, իսկ փաշան՝ արհամարհական ժպիտով…
Ասացե՛ք, ծիծաղ չէ՞ր, ծաղր չէ՞ր մեր առաքելությունը… Ամեն օր թուրքական զորամասերը երաժշտությամբ անցնում էին Տրապիզոնի միջով դեպի Բաթումի կողմը՝ այն գրավելու համար։ Էլ ի՞նչ էր մնում մեր բանակցությունների համար։ Ոչ ոք չգիտեր։ Ոչ ոք չէր հասկանում, որ ամեն բանի մեջ ուժն է վճռողը։ Իսկ անդրկովկասյան մեծախոս պետությունը չուներ ոչ մի ուժ և չէր կարող վախեցնել նույնիսկ ամենավախկոտին։ Բայցևայնպես, մենք գնում էինք, խոսելու էինք գնում. ինչ կբարեհաճեին անել թուրքերը, մենք էլ նայած դրան՝ թե որ կարողանայինք մի բան անել… Մեզ շատ խղճում էին «Կարլուշկայի» բոլշևիկ նավազները։ Շատ անգամ նրանք նավի քթի մեծ թնդանոթի կողքին կանգնած՝ հանաքով ասում էին. «Հապա թե «Կարլուշկան» մի քանի անգամ թքի քաղաքի վրա. այդպես չեն անի»։ Բայց եթե «Կարլուշկան» «թքեր»,- մենք սա հետո իմացանք,- իսկույն կրակ պիտի բաց անեին լեռան լանջերի վրա ռուսների ձեռքով դրված մեծ թնդանոթները, և այն ժամանակ մեր «Կարլուշկայից» հետք անգամ չէր մնա…
Բայց մեզ, վերջապես, խղճաց Րաուֆ-բեյը՝ օսմանյան պատվիրակության նախագահը, որ իր հետևորդներվ ժամանեց Կ.Պոլսից և իսկույն բանակցություններ սկսեց Չխենկելիի հետ. համաձայնություն կայացավ, որ մեր պատվիրակությունն անհապաղ ափ իջնի, սակայն առանց մեր զինվորական պահակի։ Իրիկնապահ էր, երբ մենք հրաժեշտ տվինք մի քանի օրվա մեր բնակությամբ արդեն մեզ հարազատ դարձած «Կարլուշկային» և մանավանդ մեր երիտասարդ և սիրելի սպա-զինվորներին ու նստեցինք մակույկների մեջ։ Երբ ափ ելանք, մեզ դիմավորեցին մի խումբ թուրք պաշտոնյաներ, և նրանցից մեկը ողջույնի մի քանի խոսք ասաց գերմաներեն լեզվով։ Նվագեց զինվորական երաժշտությունը, փողոցի զանազան կողմերում ուղղակի հողի վրա ածած նավթն այրեցին - ահա և ասիական «չրաղվան»[345]։ «չրաղվան»։ Կառքերով մեզ սկսեցին ծովափից փոխադրել մեզ համար պատրաստված տունը, ուր մեզ սպասում էին թեյը, ապա և՝ ընթրիքը, որ մանավանդ շատ ի դեպ էր՝ «Կարլուշկայի» վրա մեր քաշած սովից հետո։
Մենք իմացանք, որ ամբողջ այդ օրը Տրապիզոնի մեջ մունետիկները բարձր ձայնով ավետել են, թե սուլթանի զորքերը հետ են վերցրել Էրզրումը, և այդ առիթով ուրախություններ են կատարվել։ Հասկանալի է, թե որքան տխրություն պիտի պատճառեր այդ լուրը մեր պատվիրակությանը։ Պետք է ասեմ, որ վրացիները մեծ հույս ունեին հայ զորքերի և հայդուկային խմբերի քաջության ու դիմացկունության վրա։ Նրանցից ոմանք մեզ ասում էին, թե իրենց սպասելիքը մեր զինվորներից ավելի շատ է, քան իրենց զինվորներից։ Բայց Էրզրումի անկումն այն առաջին մեծ հարվածն էր, որ գալիս էր ցնցելու այդ հավատը. մի բան, որ հետո ավելի ևս զարգանալով՝ պիտի վերին աստիճանի խախուտ դարձներ հայ-վրացական զինակցության հնարավորությունները։
Այս միջոցին էր, որ առավոտյան իմացանք, թե Ռասուլզադեն, որ գնացել էր Թիֆլիս, գիշերը նավակով ճանապարհ է ընկել Բաթումից և եկել Տրապիզոն։ Առավոտյան թեյին չտեսանք նրան, գալուն պես գնացել էր Վեհիբ-փաշայի մոտ, որ նոր էր եկել Տրապիզոն։ Չխենկելին մեզ հայտնեց, որ Ռասուլզադեն տեղեկություններ է բերել Բաքվում տեղի ունեցած խոշոր դեպքերի մասին և մանրամասն զեկուցում կտա մեր ընդհանուր ժողովին՝ ճաշից առաջ։ Բայց մինչև այդ էլ մենք բավական բան իմացանք այն դեպքերի մասին, որոնք կատարվել էին Բաքվում, մարտի 30-ին։ Մեծ կսկիծով իմացանք, որ սպանվել է Լևոն Աթաբեկյանը և այլ ցավալի մանրամասնություններ։ Թուրք պատվիրակները շատ տխուր էին և դառնացած։ Ռասուլզադեն թեև Բաքվում չէր եղել, բայց նրա զեկուցումը մանրամասն էր, թեև ինչպես հետո պարզվեց ամենքիս համար՝ շատ էլ միակողմանի։
Միանգամայն անտանելի էր զեկուցման ունկնդիր հայերիս դրությունը։ Մինչ ամեն օր խոսք ու զրույցը համերաշխության և եղբայրության մասին էր, դարձյալ ահա, այս արյունոտ մղձավանջը։ Մենք ամբողջ սրտով ցանկանում էինք, որ երկու դաշնակցական պատվիրակները հերքեին զեկուցողի խոսքերը, ապացուցեին, որ Դաշնակցությունն անմասն է կամ գոնե շատ քիչ մաս ունի այդ արյունոտ անցքերի մեջ։ Բայց գրեթե լուռ մնացին նրանք, եթե չհաշվենք Քաջազնունու մի քանի թույլ նկատողությունները։ Եվ ի՜նչ կարող էին ասել, երբ ոչինչ չգիտեին։ Հետո ինչ հանգամանք ուզում է թող պարզվի, ինչ գույն ուզում են թող ստանան դեպքերը։ Ի՞նչ օգուտ։ Բանն այն է, որ արդեն տրամադրությունն ստեղծվել է, որ ամենքը գիտեն, թե Բաքվում հայերը կոտորել են թուրքերին։ Ճաշի ժամանակ մուսավաթական Հաջինսկին[346], որ նստած էր իմ դիմաց, ասաց դառնությամբ. «Ես վեց երեխա ունեմ Բաքվում, թող ամենքն էլ կոտորված լինեն, բայց Բաքվի մեջ մի հատ հայ էլ չի մնա»։ Կարող եմ ասել, որ այստեղ՝ Տրապիզոնում էր, որ վճռվեց Բաքվի հայերի սեպտեմբերյան ահռելի կոտորածը…
«Այս ի՞նչ դժբախտություն է,- մտածում էի ես մենակ մնալով,- ի՞նչ զարհուրելի դժբախտություն է, որ հայ ժողովուրդն ունի միայն մի հատիկ ներկայացուցիչ, և այդ այն կուսակցությունն է, որ արյան քաղաքականությունից ձեռք չի վերցնում և միևնույն ժամանակ հաշտության ու բարեկամության բանակցությունների միակ ներկայացուցիչն է։ Նրան չեն հավատում, նրանից խորշում են ամենքը, բայց նա անողոք է հայ ժողովրդի միակ ներկայացուցիչը մնալու մենաշնորհի մեջ։ Ի՜նչ դժբախտություն։ Մի՞թե չկան հայ ժողովրդի մեջ ուրիշ տարրեր, որոնք դուրս գան, բարձրաձայն հայտարարեն, թե կա այդ ժողովրդի մեջ և ուրիշ տեսակ մտածողություն, թե արյունն ու թշնամությունը պաշտամունք չեն հայ ժողովրդի համար։ Չկա՞ն այդպիսի տարրեր։ Երևի չկան, որ դուրս չեն գալիս»։
Այս հաղթությունը մեծ տոնախմբության առիթ էր դարձել Կ.Պոլսում։ Տրապիզոնն էլ իրենն էր անում. փողոցով անցնող թուրք զորաբաժինների երգերի մեջ բարձրաձայն շեշտվում էր «ալեման-օսմանի» եղբայրությունը։ Մեր պատվիրակությունը կուչ էր եկել. զգում էր ծանրացած մթնոլորտի ճնշումը։ Իսկ մեր թուրք ընկերակիցները փայլում էին ուրախությունից, շարունակ կանգ էին առնում Թուրքիայի մեծ քարտեզի առաջ։ Այստեղ ամեն ինչ վերստանում էր իր նախկին դրությունը։ Անգլիական մի բանակ կար Պաղեստինի կողմերում, բայց նրա վրա ուշադրություն դարձնող չկար, ոչ ոք այդ կողմից վտանգի չէր սպասում։ Մնում էր Բաղդադի ճակատը։ Այն էլ, ինչպես պատմում էին մեր այդ ընկերակիցները՝ թուրք զինվորականների ասածները կրկնելով, շուտով կվերացվեր, և անգլիացիները կշպրտվեին Հնդկական օվկիանոս։
Ահա այսպիսի պայմանների մեջ էին ընթանում Տրապիզոնի կոնֆերանսի աշխատանքները։ Մենք՝ կովկասցիներս, անճար, թուրքերը՝ ուժեղ, հաղթական, գոռոզ։ Ի՞նչ կարող էր դուրս գալ ուժերի այս տեսակ փոխհարաբերություններից, բացի ծիծաղելի և խղճուկ դրությունից։ Ամենագլխավոր պահանջն էր՝ ընդունել Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, հանձնել Թուրքիային Բաթումը, Արդահանն ու Կարսը՝ իրենց գավառներով։ Մեր պատվիրակությունն «իմաստուն» մի հնար գտավ. չտալ ամբողջը, այլ միայն մի որոշ մասերը, մի խոսքով՝ սակարկության մեջ մտնել։ Շատ լավ։ Միջոցը գտնված է, բայց ի՞նչ տալ և ի՞նչ պահել։ Սկսեցին երկար դատել, կշռել։ Վրացիների համար շատ պարզ էր խնդիրը՝ պետք էր տալ Կարսը և պահել Բաթումը։ Թուրքերն[347] էլ միացան այդ առաջարկությանը։
Երկար տատանումներից հետո միևնույն միտքն ընդունեց և հայ պատվիրակներից Քաջազնունին։ Բայց ի՞նչ անել Կարսի շրջանի 100 հազար հայությանը, ինչպե՞ս պաշտպանել Երևանի նահանգը և մանավանդ նրա հաղորդակցության միակ ճանապարհը՝ երկաթուղին, որ բավական երկար տեղ քերում է Արփաչայի ափը և այսպիսով կընկներ թուրքերի ոչ թե թնդանոթային կամ հրացանային կրակի, այլ [նույնիսկ] ատրճանակների գնդակների տակ։ Այս նկատառումները, որոնց պաշտպանողը ես էի խորհրդակցական ժողովներում, բերին այն եզրակացության, որ եթե կարելի է սակարկություններ անել, պետք է ընդունվի դրա համար այն սկզբունքը, որ Թուրքիային զիջվեն միայն թուրքաբնակ երկրամասերը։ Բաթումը և Կարսը որոշվում էր չզիջել։ Այս ցուցումների հիման վրա հաստատուն սահմանագիծ որոշելը հանձնվեց երեք հոգուց բաղկացած մի հանձնաժողովի, որի մեջ մտնում էինք՝ ես, վրացի երիտասարդ պատմագետ Ինղորավան և շտաբի մի ռուս սպա, որ լավ տեղյակ էր տեղագրությանը։
Խատիսյանը տվեց և այդ անկյունի անունը։ Դաշնակցությունն այժմ բոլորովին համեստացել էր, նրա ուզած Հայաստանն այլևս ծովից ծով չէր, այլ պարփակվում էր Վանա լճի շուրջը։
Այն, ինչ ես տեսա այդ զեկուցումից հետո, երբեք չի անհետանա իմ հիշողությունից։ Դժբա՜խտ հայ ժողովուրդ… Ո՞ւմ առաջ էր դրված նրա կրած սարսափների դատը։ Ովքե՞ր պիտի փրկության դուռ բաց անեին նրա համար։ Մուսավաթականնե՞րը պիտի վրդովվեին, նրանք, ովքեր պատրաստ էին ամեն րոպե կրկնել միևնույնը հայերի գլխին։ Իսկ վրացի նացիոնալիստնե՞րը։ Ահա ամենից առաջ բերանը բաց է անում Գվազավան[348] և ասում է. «Այդ բոլորը հուզիչ է, բայց մենք ի՞նչ գործ ունենք այդ բոլորի հետ։ Մեզ համար մեծ բան կլինի և Բաթումի ազատելը, եթե կարողանանք։ Իսկ եթե Հայոց հարց բարձրացնենք, տանուլ կտանք և Բաթումը»։ Ես մի բառ անգամ չկարողացա արտասանել, և եթե մի զգացմունք կար այդ րոպեին իմ մեջ, այն էր, որ ես անիծում էի իմ ծննդյան օրը, անիծում էի ինձ որպես հայի, որ նստած էր այստեղ։ Ա՛հ, որքա՛ն և որքա՛ն էր մեզ ստորացնում Դաշնակցությունը։
Այնուամենայնիվ, որոշվեց դնել Հայոց հարցը։ Այսպես էր վճռել Սեյմը։ Բայց երբ կոնֆերանսի պաշտոնական նիստի մեջ մեր պատվիրակության կողմից խոսք եղավ այդ հարցը քննելու մասին, թուրք պատվիրակները սաստիկ դժգոհություն հայտնեցին և արգելեցին այդ մասին որևէ խոսք ասել, քանի որ այդ իրենց ներքին գործն էր։ Իմանալ կարևոր է, որ թուրքերն այլևս նահապետական ձևով չէին վարում իրենց գործերը։ Մի ժամանակ նրանք լռում էին, երբ նրանց մեղադրում էին, թե այս կամ այն կոտորածն են կատարել։ Այժմ նրանք չէին լռում, իրենք էլ էին մեղադրում, իրենց զոհի դրության մեջ ցույց տալիս։ Սեբաստացի Մուրադն իր խմբով Երզնկայում մի քանի տասնյակ թուրք և քուրդ էր կոտորել և փոխարենը չարաչար տուժել էր՝ իր նահանջի ժամանակ կորցնելով այն ամբողջ ժողովուրդը, որ նրա հետ հեռացել էր Երզնկայից։ Վեհիբ-փաշան աշխարհ էր դղրդացրել Մուրադի գազանություններով՝ ամեն տեղ հեռագրեր ուղարկելով և նկարագրելով մանրամասնություններ, որոնք ինքնըստինքյան սարսափելի էին իբրև կոտորածի մանրամասնություններ։ Այսպես էր, որ թուրք ազգաբնակչությունն այնքան գրգռված էր հայերի դեմ, որ չէր ուզում անգամ լսել նրանց անունը։ Եվ կգտնվե՞ր որևիցե մեկը, թեկուզ շատ բարձրաստիճան թուրք, որ համարձակվեր այսպիսի միջավայրում խոսք անել Հայոց հարցի մասին…
Այս իմաստով ես մի զեկուցում կարդացի մեր ընդհանուր ժողովում։ Ամենքն ինձ հակառակ խոսեցին և մանավանդ մեր թուրք ընկերակիցները, որոնք փրփուրը բերաններին ապացուցում էին, թե Թուրքիան հենց այժմ իսկ իրավունք ունի գրավել իր ստացած երկրամասերը, թե չպետք է առհասարակ անհաճո բան անել նրան, այլ խոսել հաշտ ու քաղցր լեզվով։ Այս, իհարկե, պատասախան չէր, այլ, ինչպես ասում են թուրքահայերը, «փոլիթիք»։ Էլի բանը գալիս հանգում էր այն վախճանին, որ ուժեղը Թուրքիան է, ուրեմն և նրան են պատկանում բոլոր իրավունքները։ Բայց այս դեպքում չպետք էր էլ դաշնադրող կողմի հովեր առնել, այլ պետք էր սպասել, թե ինչ կբարեհաճի տալ մեզ այդ ուժեղ Թուրքիան։ Հիշատակում եմ այս մանրամասնություններն այն պատճառով, որ այս ժողովից հետո Չխենկելին դարձավ Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ընդունման համոզված կողմնակից, թեև ոչ իմ բերած հիմնավորումներով։ Հեռագրով հաղորդելով թուրքական ուլտիմատումը Անդրկովկասյան կոմիսարիատին՝ Չխենկելին ստիպողաբար հանձնարարում էր նրան իր համոզումը, որ ընդունվի Բրեստի դաշնագիրը։
Բայց Սեյմի վրա նորից բռնացավ մենշևիկական կուսակցական հաշիվը։ Կարո՞ղ էր մի Ծերեթելի, որ ամենակարողն էր Սեյմում, գեթ մի րոպե ընդունել, որ իր կատաղի թշնամի բոլշևիկները արժանի են այնքան ուշադրության, որ նրանց ստորագրած պայմանը ստորագրեն նաև իրենք՝ մենշևիկները։ Սեյմը որոշում է մերժել Թուրքիայի ուլտիմատումը և հեռագրով հրամայում է պատվիրակությանը՝ վերառադնալ Թիֆլիս։ Առավոտ էր, որ պատվիրակության քարտուղար Միքայել Թումանյանը եկավ մեզ հայտնելու, որ պատրաստվենք ճանապարհ ընկնելու։ Երեխաների պես թռչկոտում էինք ուրախություննից։ Մի ամսվա կոշմարը վերանում էր։ Այդ կոշմարը մեզ խեղդում էր նախևառաջ իբրև հայերի։ Վախենում էինք դուրս գալ տանից։ Հետո խեղդում էր մեզ Տրապիզոնի իրականությունը։ Մի օր ես ու Բունիաթյանը կառքով գնացինք տեսնելու Սոուք-Սու անունով ամառանոցը, որ իսկապես մի հրաշալի անկյուն է՝ սքանչելի ամառային շինություններով, որոնք հույներին էին պատկանում[349]։ պատկանում։ Ճանապարհին մենք տեսանք ռուսական քայքայված բանակի ցավալի մնացորդները։ Մի քանի տասնյակ թնդանոթներ և ձիերի երամակներ, որոնք վայրենացածի պես թափառում էին շրջակայքում և արածում նոր դուրս եկած կանաչների մեջ։ Ասում էին, թե մենակ այդ լքված ձիերի թիվը հասնում էր 25 հազարի…
Այս բոլոր տպավորությունները, հուշերը, ապրումները, քաղաքի հոտած փողոցներն իրենց անթիվ շներով, քաղաքակիրթ աշխարհի բացակայությունը մեզ վազեվազ տանում էին ծովափ։ Շուտո՜վ այստեղից, շուտո՜վ… Զգում էի, որ սև ու մութ օրեր են հավաքվում մեր գլխին. զգում էի, որ այս անհրապույր ասիական քաղաքը և բազմաթիվ սրա նմանները հավաքվում են մեզ վրա արշավելու։ Այս էր պատճառը, որ այդ օրը, վերջացնելով իմ օրագիրը, որ վարում էի Տրապիզոն գալու օրից, ես շատ խոշոր գրով ավելացրի բիբլիական հուզիչ բացականչությունը. «Դուստր ժողովրդեան իմոյ, քուրձ զգեցեր, մոխիր տարածեա… Զի յանկարծակի եկեսցէ թշուառութիւն ի վերայ մեր»։
Նորից արտակարգ գնացքով էինք գնում։ Վրաստանի օրհնյալ երկինքն է մեզ վրա՝ այն, որ երեսուն տարուց ի վեր հայրենի հարազատություն է դարձել ինձ համար։
Սամտրեդի կայարանում ենք։ Ժողովրդական մեծ հավաքումներ կան։ Դատում, խոսում են մեծ անցքի՝ Բաթումի գրավման մասին։ Այս աղետը վաղուց հասունացած էր, ամեն մեկն էր զգում դրա անխուսափելիությունը։ Մի առաջնակարգ բերդ չէր կարելի մի բուռն մարդկանցով պաշտպանել։ Բայց արի ու տես, որ վրացի գյուղացիները չիբուխին զոռ են անում և նրա ծխի հետ նորանոր հայտնություններ հանում իրենց փորից։ «Բաթումը,- ասում են,- չէր ընկնի, Չխենկելին է այն տվել թուրքերն՝ մեծ կաշառք ստանալով»։ Չիբուխի ծուխը կաշառքի չափն էլ հանեց գյուղական փորերից, կարծեմ՝ 30 թե 40 հազար մանեթ[350]…մանեթ…
Մյուս օրը, վաղ առավոտյան Թիֆլիսի կայարանում էինք։ Նորությունների մի մեծ փունջ էր մեզ սպասում լրագրերի էջերից։ Սեյմը պատերազմ էր հայտարարել Թուրքիային և մի կոչով դիմել Անդրկովկասի ամբողջ ազգաբնակչությանը։ Մահմեդական ֆրակցիան հայտարարել էր, թե մուսուլման ազգաբնակչությունը, կրոնակցական կապերով կապված լինելով թուրքերի հետ, հրաժարվում է նրանց դեմ հայտարարած պատերազմին մասնակցելուց։ Ծերեթելին դիմել էր ֆրակցիային և շպրտել նրա դեմքին «դավաճաններ» անունը։
Սա, ճիշտ որ, մի մեծ աղետ էր՝ Շիրակի ժողովրդի այս վատարի փխրունությունը, որ երկու անգամ կորստի մատնեց իր բնակված և ռազմագիտական ահագին նշանակություն ունեցող երկիրը։
Հայկական ռազմաճակատի դրությունը սաստիկ վատթարացնում էր նաև հայերի միակ իբր դաշնակից վրացի մենշևիկների և նացիոնալիստների միացած ազգամոլությունը։ Օգտվելով այն հանգամանքից, որ իշխանության գլխավոր դիրքերն իրենց ձեռքում էին, սրանք աշխատում էին Կարսից և այլ բերդերից դուրս քաշել ռազմամթերք, փամփուշտներ և այլ իրեր ու այդպիսով հարստացնել իրենց պահեստները։ Հայաստանի ճակատի հրամանատար էին նշանակել մի ինչ-որ գեներալ Օդիշելիձեի[351], որ ուխտյալ հայատյացներից էր և ինչ-որ կասկածելի հարաբերություններ ուներ Վեհիբ-փաշայի հետ։ Մեզ պատմեցին, որ հայ զորքերի հրամանատար գեներալ Նազարբեկովը[352], որպեսզի կարողանա փրկել Կարսում գտնված փամփուշտների վերջին պաշարը, հարկադրված է եղել դուրս գալ զինվորական կարգապահության կանոններից և ուղղակի մերժել բարձր իշխանության հրամանով փամփուշտները Թիֆլիս ուղարկելը։
Ի՞նչ կարելի էր անել այս պայմանների մեջ։ Հովհաննես Քաջազնունին մի մանրամասն և հանգամանորեն կազմված զեկուցում կարդաց, որի մեջ հաստատում էր, թե պատերազմ մղել Թուրքիայի դեմ մենք չենք կարող, ուստի պիտի ընդունենք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և հաշտություն կնքենք։ Այստեղ է ահա, որ նորից հրապարակ է իջնում դաշնակցական լոպպազությունը։ Ամեն կողմից անբավականություն, հակաճառություն՝ մենք ուժ ունենք, մենք կդիմադրենք և այլն, և այլն։ Միշա Արզումանյանը, որ չգիտեմ Կարսի նահանգապետն էր թե ինչն էր, ասաց մոտավորապես հետևյալը. «Կարսը հեռու չէ այստեղից, եկեք հենց այս գիշեր ամբողջ ժողովով գնացք նստենք ու գնանք Կարս, վաղը առավոտյան տեսնենք նրա ամրությունները, նրա զինվածության չափը։ Եթե այդ բոլորը տեսնելուց հետո դուք կասեք, թե կարելի է այդպիսի մի բերդ թշնամուն տալ առանց պատերազմի, այն ժամանակ հարցը միանգամայն լուծված կլինի»։ Այս խոսքերը վճռական նշանակություն ունեցան։ Ժողովը Կարս չգնաց. ո՞վ չգիտեր, որ այդ մի հռչակավոր և առաջնակարգ բերդ էր. վճռեցին շարունակել պատերազմը։ Բայց միաժամանակ, երբ առաջարկություն եղավ, որ Ազգային Խորհրդի անդամները գնան գյուղերը և պրոպագանդա անեն՝ ազգաբնակչությանը ոգևորելու համար, ոչ ոք չգնաց։ Մենք վերադարձանք Թիֆլիս, և իմ դերը ինձ համար միանգամայն խորթ դիվանագիտական աշխատանքի մեջ միանգամայն վերջացավ։
Բայց երկար չեղան մեր սպասելիքները։ Թուրքական արշավանքը հայկական և վրացական ճակատների վրա շարունակվում էր անարգել հաջողությամբ։ Բաթումի կողմից թուրքերը խուժել էին Գուրիա և արշավում էին Սև ծովի ափով դեպի հյուսիս։ Անդրկովկասյան Սեյմի ռազմատենչ տրամադրությունը կարծեմ մի շաբաթ էլ չտևեց։ Նա հասկացավ, որ պատերազմը թղթով ու խոսքով չեն մղում, և սկսեց արագ ու ամբողջական նահանջ։ Նորից վերսկսել հաշտության բանակցությունները – ուրիշ ճար չկա։ Եվ ահա մի մեծ հաղթանակ Չխենկելիի համար. Տրապիզոնի մի ամսվա ողորմելի գործունեությունը նրան դարձրել է թե՛ աչքի ընկնող դիվանագետ և թե՛ մանավանդ Վեհիբ-փաշայի և առհասարակ թուրքերի բարեկամ։ Ուստի նրան է հանձնվում կառավարությունը։ Գեգեչկորին հրաժարական է տալիս. կազմվում է նոր կառավարություն՝ Չխենկելիի նախագահությամբ։ Եվ նա իսկույն բանակցություններ է սկսում թուրք հրամանատարության հետ՝ Տրապիզոնի իր գործակալների միջոցով։
Վեհիբ-փաշայի հաղթական երթը կանգնեցնելու համար նա (այսպես տեսանք նրան և Տրապիզոնում) սկսեց նրան ընծաներ մատուցել հայերի հաշվին, ամենից առաջ իհարկե Կարսը (լավ որ[353] իր կառավարության մեջ զինվորական մինիստրի պաշտոնով ուներ նույն անխուսափելի գեներալ Օդիշելիձեին)։ Ըստ սովորականի, մի քանի աննշան մինիստրական պորտֆելներ Չխենկելին տվել էր դաշնակցականներին։ Եվ ահա, մինչև նրանց կառավարության մեջ մտցնելը, մինչև նրանց գոնե մի անգամ ժողովի կանչելը, ինքն իրենից, առանց հայ ընկերակիցների գիտության, նա հրաման է արձակում Կարսը անհապաղ հանձնել թուրքերին։ Դաշնակցական նոր մինիստրները հենց որ իմանում են այդ, հրաժարական են տալիս։ Բայց մի երկու օրից հետո էլի հետ են վերցնում այդ հրաժարականները և մտնում Չխենկելիի թևերի տակ։ Իշխանությունից զրկվել չուզեցին ո՛չ մի հանգամանքում, նույնիսկ երբ հայ ժողովրդի գլխին պայթում էր մի սարսափելի աղետ[354]…աղետ…
Այդպիսի աղետ էր Կարսի և նրա շրջանի հանկարծակի հանձնումը։ Այս մասին շատ է գրվել լրագրերում, և այդ կարգադրությունը որակվել է իբրև դավաճանություն։ Ասում էին, որ եթե չլիներ Չխենկելիի այդ հրամանը, Կարսը կարող էր պաշտպանվել երկար։ Ես չեմ հավատում այդ բանին, որովհետև Կարսի պաշտպանության համար հարկավոր էին տասնյակ հազարներով զինվորներ, որ մենք չունեինք։ Բայց որ բերդը, եղած միջոցներով, կարող էր պահվել թշնամու դեմ առնվազն երկու շաբաթ, այդ մասին չէին պակասում հեղինակավոր մասնագետների վկայությունները։ Իսկ այդ ժամանակը միանգամայն բավական էր Կարսի մեջ մթերված անհուն պաշարների գեթ մի մասը դուրս տանելու, բայց մանավանդ ազգաբնակչությանն իր անելիքը հասկանալու և որոշելու միջոց տված լինելու համար։ Բայց բերդի հանձնումը կատարվեց խուճապային կարգով. Չխենկելին տենդային շտապողականության մեջ էր արևմտյան Վրաստանի վտանգված վայրերը ժամ առաջ փրկելու և Վեհիբ-փաշայի նոր համակրանքները գրավելու համար։ Կարսի շրջանի ամբողջ հայությունը հանկարծակիի եկած սկսեց փախչել՝ կորցնելով իր ունեցածը։ Ծայր տվեց ավերիչ գաղթականությունը։ Բայց այդ ի՜նչ փույթ չխենկելիներին և նրանց բարձակից դաշնակցական փոքրիկ մինիստրներին…
Կարսի գնով զինադադար կնքվեց, պատերազմական գործողությունները դադար առան, և նոր խաղարարար բանակցություններ սկսվեցին Բաթումում։ Դրա համար խաղացվեց մի նոր քաղաքական կոմեդիա՝ Սեյմը հայտարարեց Անդրկովկասը անկախ հանրապետություն։ Մուսավաթական թուրքերը, թեև չէին մասնակցել Սեյմի հայտարարած 8-10 օրվա պատերազմին, բայց փառավորապես բազմեցին կոնֆերանսի գլխին, որպեսզի տեսնեն, թե դեռ էլ ի՛նչ խաղեր պիտի խաղա հաղթական Թուրքիան իր առջև փռված թշվառ երկու երկրների գլխին։ Վրացիները կարծում էին, թե թուրքերի վերաբերմունքը դեպի իրենց, հայերի համեմատությամբ, լավ կլինի. բայց չարաչար սխալվում էին։ Հազիվհազ կործանումից ազատված Թուրքիան պատառներից ձեռք վերցնողը չէր։ Բաթումում նա հայտարարեց, թե այժմ պայմաններն այն չեն, ինչ էին Տրապիզոնում. և խաղարարար կոնֆերանսի նախագահ Խալիլ-բեյն այնպիսի դաժան և անողոք ոճով էր պահանջներ անում, որ վրացիներին և հայերին մնում էր «լաց և կրճտումն ատամաց»։
Դեռ Կարսի կորուստը չէր մոռացվել, երբ մի օր, մայիսի կեսին, լուր տարածվեց Թիֆլիսում, թե թուրքերը ռմբակոծում են Ալեքսանդրապոլը։ Խուճապ, իրարանցում, փախուստ, կործանում։ Այդ օրվանից էր, որ սկսվում էր կովկասահայերի պագնապը։ Զարմանում էին, թե ինչպես է տեղի ունեցել այդ տակնուվրայությունն այդքան հանկարծորեն։ Ինձ Միքայել Պապաջանյանը, որ այն միջոցին Բաթումում է եղել իբրև խաղաղարար պատվիրակության անդամ, պատմեց, թե թուրք հրամանատարությունը, կամենալով իր ձեռքը գցել Ալեքսանդրապոլը (և սա՝ գերմանական շտաբի պահանջողությամբ[355]), վերջնագիր էր ուղարկել Չխենկելիին, որ անդրկովկասյան պատվիրակության նախագահի պաշտոնով Բաթումում էր գտնվում, պահանջելով, որ չորս օրվա ընթացքում Ալեքսանդրապոլը հանձնվի թուրքերին։
Այդ վերջնագիրը փոխանակ հեռագրով հաղորդելու Թիֆլիս, ուղարկվում է թղթատարի ձեռքով և ժամանում է ուշ՝ այն միջոցին, երբ թուրքերը, ժամանակն անցած համարելով, պատերազմական գործողություններ էին սկսել Ալեքսանդրապոլի դեմ։ Եվ այսպես մենշևիկ Չխենկելին մի անգամ էլ աղետում էր հայոց կյանքը. և այս անգամ ավելի ահռելի չափերով, քան առաջին անգամ։ Ալեքսանդրապոլի պահեստներն էլ՝ այդ անհուն հարստությունները, ընկնում են թշնամու ձեռքը։ ժողովուրդը խելակորույս փախչում է դեպի Ղարաքիլիսա, լցնում է նրա ձորն իր անասուններով, սայլերով։ Փախչում է հայկական զորքը։ Գեներալ Նազարբեկովը՝ նրանց հրամանատարը, նահանջելով դեպի Դիլիջան, հուսահատական հեռագրեր էր ուղարկում Ազգային Խորհրդին, գանգատվում էր, թե իր մոտ մնացել են միայն երեք հարյուր հոգի, և իրեն մնում է գերի ընկնել թուրքերի ձեռքը։
'''Ը'''
Թվում էր, թե ամեն ինչ կործանվում էր. թուրքերը, հենակետ դարձնելով Ալեքսանդրապոլը, ձեռնարկել էին Հայաստանի և Վրաստանի նվաճման։ Մի կողմով նրանք գնում էին Երևանի վրա, մյուս կողմից բռնել էին Թիֆլիսի ուղղությունը[356]։ ուղղությունը։ Սակայն կրիտիկական րոպեին ժողովրդական երկու գրոհ հասկացնում էին չափ ու սահման կորցրած օսմանցիներին, թե նրանք այնքան էլ ամենակարող չեն այս փոքրիկ ազգությունների մեջ։
Մի գրոհն սկսվում է Երևանից և նրա շրջակա գյուղերից տարերային հոսանքով դեպի Սարդարապատ, ուր թուրք զորքերը ջարդվում են և ետ քշվում։ Մյուս գրոհը Դիլիջանից է սկսվում։ Ալեքսանդրապոլից նահանջած մի քանի թնդանոթաձիգ հայ սպաներ փորձում են դիմել ղազախեցի քաջարի գյուղացիներին, որոնք տաքանալով խրախուսանքներից՝ լավայի պես դիմում են դեպի Ղարաքիլիսա, նույնիսկ առանց զենքի, ճանապարհին իրենց հետ քշելով տանելով պատահած գյուղերը։ Իսկ հրացաններ և փամփուշտներ նրանք գտնում էին Կարսի և Ալեքսանդրապոլի փախստականների սայլերում. սրանք, ինչպես ասացի վերևում, լցրել էին Փամբակի ձորը։
Բայց այս դեռ փառք էր՝ համեմատած Հայաստանի թշվառության հետ։ Հայաստանն այլանդակվում էր ամենախայտառակ ձևով, դառնում ոչ թե պետություն, այլ խաղք ու ծիծաղ, եթե չլիներ արտասուք ու հառաչանք… Նրանից խլվում էին Ալեքսանդրապոլը և ամբողջ երկաթուղին՝ մինչև Ջուղա։ Տասը հազար քառակուսի վերստ էր այդ Հայաստանը՝ մեծ մասամբ լեռ ու անապատ՝ Սևանի լճի չորս կողմը, հայ ժողովրդի ոչ թե բնակության տեղ, այլ գերեզման։ Պետական սահմանն անցնում էր Երևանի տակով. հայերի ձեռքին մնում էր միայն վեց վերստ երկարությամբ երկաթուղի։ Էնվեր-փաշան գտել էր, որ միայն այսպիսի չափ ունեցող Հայաստանը կարող է երկյուղ չներշնչել Թուրքիային։ Իսկությունն այն էր, որ Թուրքահայաստանը ոչնչացնելուց հետո երիտթուրքերը ոչնչացնում էին նաև Ռուսահայաստանը։ Այս ծաղրական հանրապետությունն էլ, իհարկե, ժամանակավոր խաղ էր։ Կ.Պոլսում թուրքերը հրատարակել էին Անդրկովկասի քարտեզը, որի վրա այլևս Հայաստան չէր մնում։
Թուրքերի ամենամեծ հոգսն էր այժմ Ադրբեջան կազմակերպելը։ Էնվերի եղբայրը՝ Նուրի-փաշան, Պարսկաստանի վրայով գնաց Գանձակ, սկսեց այնտեղ տեղական թուրքերից զորքեր կազմել և միևնույն ժամանակ ավելի մեծ ուժերով վերանորոգել կռիվը Բաքվի դեմ, որ հեղափոխական պրոլետարիատի ձեռքին էր, բայց պիտի դառնար Ադրբեջանի մայրաքաղաք։ Այնտեղ հեղափոխական դրոշակի տակ կռվող զորքի մեծագույն մասը բաղկացած էր հայ զինվորներից, որոնք դեռ տարվա սկզբին, վերադառնալով արևմտյան ճակատից, պիտի գնային իրենց տները, բայց արգելվեցին Բաքվի մեջ, որովհետև երկաթուղու գիծը տեղական թուրքերի ձեռքին էր գտնվում, որոնք չուզեցին ճանապարհ տալ հայ զինվորներին՝ վախենալով, թե նրանք կգնան և կստվարացնեն հայերի բանակը։ Բաթումի դաշնագրի մի հատուկ հոդված պարտավորեցնում էր հայոց կառավարությանը, որ նա ամեն ջանք գործ դնի այդ հայկական զորամասերը Բաքվից հանելու համար։ Սակայն դա անկարելի եղավ։ Բաքվում ընկավ խորհրդային իշխանությունը, Ստեփան Շահումյանը[357] և իր 25 ընկերներն ընկան անգլիացիների ձեռքն ու սպանվեցին. վճռական դեր հանձն առավ Բաքվի դաշնակցական կոմիտեն, որ բացարձակորեն պատերազմ հայտարարեց Թուրքիային։
Եվ որովհետև Դաշնակցությունը Դաշնակցություն չէր լինի, եթե չհիշեր, որ Եվրոպային պետք է պաշտել և փրկիչ դարձնել. ուստի Էնզելիի անգլիական բանակի մի մասը, դաշնակցականների հրավերով, եկավ Բաքու քաղաքը պաշտպանելու համար, որ արդեն պաշարված էր օսմանյան զորքերով։ Նույն Դաշնակցությունը կռվում էր օսմանցիների դեմ նաև երկաթուղու գծի վրա, Շամախու, Նուխու, Գյոկչայի և Արեշի գավառներում՝ հաստատելով իր թնդանոթները հայ գյուղերում, որոնք բավականաչափ դժվարացնում էին Նուրի-փաշայի բանակի առաջխաղացումը։ Նուրի-փաշան տեսնում էր իր թիկունքում նաև հայկական Ղարաբաղը, որ ձգտում էր կապվել Բաքվի հեղափոխականների հետ, ուստի և ուղղված հայերին մի կոչ հրապարակեց, որով նրանցից պահանջում էր հնազանդություն՝ հակառակ դեպքում սպառնալով Ղարաբաղի մեջ կրկնել Ադանայի կոտորածները։
Դաշնակցությունն արկածախնդրական ձեռնարկումներ շատ ունի իր պատմության մեջ, բայց այս մեկը՝ Բաքուն սեփականելը, Բաքվին տիրանալը, եզակի է շատ ուրիշների մեջ։ Բաքուն, շրջակայքը, ամբողջ նահանգը հոծ թուրքական ազգաբնակչությամբ է լեցուն, հայությունն այնտեղ [ընդամենը] մի բան, և այդ բանն իր ձեռքն է առել մեծ արդյունաբերական կենտրոնն ու պատերազմ է մղում Թուրքիայի դեմ։ Իսկ Թուրքիան, չափազանց ոգևորվելով նավթային մայրաքաղաքը գրավելու և այնտեղից նաև Դաղստանում հաստատվելու մտքով, զորքեր է կուտակում Բաքվի առաջ՝ մոռանալով ամեն զգուշություն, մանավանդ Պաղեստինի ճակատի կողմից, ուր անգլիացիները զարգացնում էին եռանդուն և վճռական գործողություններ։ Բաքվի ճակատագիրն արդեն որոշված էր։ Այդ իսկույն հասկացան Էնզելիից եկած անգլիացիները։ Նրանք եկել էին, ըստ իրենց ավանդական սովորության, ուրիշի ձեռքով փուշ քաղելու։
Կարծել էին, թե Բաքվում բավական շատ զորք կա թուրքերին ետ մղելու համար, բայց տեսել էին այդտեղ քայքայման վիճակին հասած հայ զորամասերը։ Ուստի, ավելորդ համարելով զուր տեղից վտանգի ենթարկվելը, մի օր վեր կացան և նավ նստելով էլի գնացին Էնզելի։ Ճակատի տերը մնաց դարձյալ Դաշնակցությունը։ Պաշարող օսմանցիները առաջարկեցին նրան հանձնել քաղաքն առանց կռվի, բայց նա մերժեց այդ առաջարկը՝ հրատարակելով մի մեծախոս, հպարտ և սպառնական կոչ։ Թուրքական գրոհները հետզհետե մոտենում էին քաղաքին։ Վերջին պահին դաշնակցականները և իրենց զորքերը նստեցին նավերի մեջ և փախան Էնզելի. քաղաքում մնացին գլխավորապես նրանք, որոնք, միջոց չունեին փախչելու, այսինքն՝ աղքատ ազգաբնակչությունը, մեկ էլ՝ Շամախու և Գյոկչայի գավառների փախստական գյուղացիները, որոնք ապրում էին փողոցներում, իրենց սայլերի մեջ։ Երեք օր օսմանյան զորաբաժիններին և տեղական թուրքերին («ղարափափախներին»[358], ինչպես անվանում էին նրանց օսմանցիները) թույլ տրվեց անել Բաքվի հայերին՝ ինչ ուզում են։ Մուսավաթականները մարտի դեպքերի վրեժն էին հանում։
Տները և փողոցները լցվեցին դիակներով, ավարն ու կողոպուտն ահագին էր, որովհետև Բաքվի հայ բուրժուազիան կուտակումների սիրահար էր։ Օսմանյան ասկյարներն ու սպաները մեծ քանակությամբ ավար էին ուղարկում Թուրքիա, իրենց տները։ Գերմանական մի սպա, որ գտնվում էր Խալիլ-փաշայի շտաբում, անկարող լինելով տանել Բաքվի սարսափները, վերադարձավ Թիֆլիս և մի մտերմական շրջանում ասաց. «Ի՜նչ ամոթ և անպատվություն է ունենալ այսպիսի դաշնակից… Տևտոնյան ասպետների թոռներին հրամայված էր միայն լուռ ականատես լինել»… Բաքվի հայ ազգաբնակչության մի մասն էլ կարողացավ շոգենավերով փախչել Էնզելի, Կրասնովոդսկ և Պետրովսկ։ Բայց այս տեղերում էլ համաճարակները սկսեցին հնձել այդ փախստական շարքերը։ Ընդհանուր առմամբ Բաքվի հայությունը 1918-ի սեպտեմբերին կորցրեց մոտ 30 հազար հոգի։
Ես այս չէի հասկանում։ Կա՛մ գրող՝ իր սեփական հոգով ու շնչով, կա՛մ անհոգի դիպլոմատ։ Ես լեռնցի եմ և այսպես կարճ կտրել եմ սիրում։ Ուստի սարսափի օրերում, սարսափներով խոշտանգված, ավելի մեծ սարսափի՝ սոված ձմեռվա առջև կանգնած, ես մի հոդված գրեցի, որի մեջ պահանջում էի ամեն ինչ թողնել, ամեն ուրիշ հոգս ու ցավ մոռանալ, ծախել մեր ազգային բոլոր սեփականությունները մի նպատակի, միմիայն մեկի՝ հայ ժողովուրդն ապրեցնելու համար։ Եվ պահանջներիս մեջ էր, ի միջի այլոց, և այն, որ Կ.Պոլսից ետ կանչվի այդքան թանկ նստող և դիվանագիտական երեխաներից բաղկացած մեր պատվիրակությունը։ Ավետիս Ահարոնյանը վերադարձավ Կ.Պոլսից, բայց այլևս ինձ հետ չէր խոսում։ Այնքան բարձր համարում ուներ նա իր նոր՝ գրականագետին սպանող, բայց արտաքին զիզի-պիզիներով հրապուրիչ արհեստի վրա։
Բայց ճիշտն ասած, այն ժամանակ ես չէի հասկանում, որ Ավետիս Ահարոնյանը միայն անձնական անխտրականություն[359] չէր ցույց տալիս, այլև կուսակցական։ Այդ Դաշնակցությունն էր, որ իր խատիսյանների քաղաքագիտական գլուխկոնծիներով ճանապարհ էր հարթում իր համար՝ պատեհականության, հարմարողականության ճանապարհը։ ճանապարհը։
== Գլուխ յոթերորդ։ «Անկախություններ» ==
'''Ա'''
Հաղթողի քմահաճույքն էր ստեղծել երեք հանրապետություններ Կովկասյան մեծ լեռնաշղթայի հարավային կողմերում։ Եվ քմահաճույքի ու խժական բռնության ամենաթշվառ վիժումն էր «անկախ» կոչված Հայաստանը… Չկար ավելի մեծ հեգնանք, ավելի անողորմ ծաղր, քան այդ «անկախ» անունը։ Անկախ չէր անդրկովկասյան հանրապետություններից և ոչ մեկը, բայց Հայաստանի «անկախությունը» ոչ մեկին նման չէր։ Մի մեռնող ժողովրդի պետություն էր այդ՝ մի ափ հողամասով, աղքատ, կործանված մի երկիր, որի ճակատագրի վրա ազդել կարող էր ամեն ինչ, նույնիսկ մի ապստամբ Բասարգեչար[360] գյուղ կամ գյուղերի մի խումբ։ 1918-ի թշվառագույն ամառն էր, որ Քաջազնունին Թիֆլիսում կազմած իր կառավարությունը տանում էր Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք։ Թիֆլիսից ուղևորումը մի կատարյալ ստորացում և արհամարհանք էր անկախ երկրի անկախ կառավարության համար։
Մի կերպ կարողացան ազատվել Թիֆլիսի կայարանի մենշևիկ ծառայողների քմահաճույքներից, գնացին Աղստաֆա և այդտեղից ավտոմոբիլներով՝ Երևան։ Այնտեղ նրան սպասում էր ավերակ երկիրը իր կոտորվող ժողովրդով։ Ոչինչ չկար, նույնիսկ տներ՝ կառավարությունը տեղավորելու համար։ Մինչդեռ Վրաստանը և Ադրբեջանը գտնվում էին անհամեմատ բախտավոր պայմանների մեջ։ Վրաստանն ստանում էր իբրև մայրաքաղաք՝ Թիֆլիսը, որ մինչև այդ եղել էր ամբողջ Կովկասի մայրաքաղաքը և կենտրոնացրել էր իր մեջ ահագին քանակությամբ պետական և հասարակական հիմնարկություններ, պահեստներ՝ իրենց մեծամեծ շինություններով, և այլն, և այլն։
Իսկ երբ սպան հարցնում էր. «Դուշմանըմըզ քի՞մ դըր» («Թշնամիներս ո՞վ է»), ամենքը պատասխանում էին. «Էրմանի» («Հայը»)։ Թշնամությունների առիթներն էլ մշտապես անպակաս էին՝ սահմանային վեճերը։ Վրաստանը դեռ Բաթումի պայմանագրից առաջ որոշել էր, թե իր հարավային սահմանը պիտի կազմի Սևանի լիճը, և սոցիալիստ Ծերեթելին, որ մի ժամանակ ռուսաց մեծ հեղափոխության գեղեցկությունն էր համարվում և այժմ դարձել էր վրացական մի ողորմելի շովինիստ, հենց այդպիսի մի առաջարկություն էր բերում հայերին, այն է՝ հանձնել վրացիներին Փամբակը, Դիլիջանը։ Հետո վրաց մենշևիկները պինդ կպան ցարական ժամանակի Թիֆլիսի նահանգին և պահանջում էին, որ այդ նահանգն իր բոլոր սահմաններով մտնի Վրաստանի մեջ, որ նշանակում էր հափշտակել նաև այնպիսի զուտ հայաբնակ շրջան, որպիսին Լոռին էր։ Միևնույն եղանակին հետևում էր և Ադրբեջանը։
Վերցնելով Գանձակի նահանգը, նա համարում էր լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը իր անկողոպտելի սեփականություն, թեև այդտեղի հայ ազգաբնակչությունը հասնում էր 200 հազարի։ Միևնուն ժամանակ մուսավաթական Ադրբեջանն իրենն էր համարում Հայաստանի մեջ գտնվող թուրքաբնակ շրջանները, ինչպես են, օրինակ, Զանգիբասարը[361], Վեդիբասարը[362], Բասարգեչարը և այլն։ Այս տեղերում ադրբեջանական դրամն ու գործակալները պահում էին մշտական ապստամբական դրություն։ Այս սահմանավեճերը միայն Հայաստանի համար գոյություն ունեին, միայն նրա կյանքն էին դժոխային դարձնում։ Թե չէ՝ հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի միջև վատ չէին. մենշևիկները նույնիսկ դաշինք էին կապել մուսավաթականների հետ Ռուսաստանի դեմ։ Նրանք յուրացրել էին քաղաքական հանգամանքներն օգտագործելու արհեստը, և դա նրանց հաջողվում էր շնորհիվ նպաստավոր պայմանների։ Այսպես, մենշևիկ պատերազմական մինիստր Գեորգաձեն մեծ ճաշկերույթ տվեց օսմանյան զորքերի հրամանատար Խալիլ-փաշային, որ գնում էր Բաքուն վերցնելու, և իր բաժակաճառի մեջ հաջողություն մաղթեց նրա սրին։ Այսպիսի քաղաքականությունը չէր կարող դուր չգալ Ադրբեջանին, որ Թուրքիայի ստեղծածն էր և Թուրքիայով էր ապրում։
Բաքուն վերցնելուց հետո Նուրի-փաշան օսմանյան զորքերը դարձրեց հայկական Ղարաբաղի դեմ և գրավեց Շուշին՝ ճանապարհին ռմբակոծելով և քարուքանդ անելով մի քանի գյուղ։ Հերթն այնուհետև պիտի գար Զանգեզուրին, իսկ դրանից հետո նաև, ինչպես ամենքն էին սպասում, Երևանին։ Բայց այդ միջոցին համաշխարհային պատերազմի երկու բեմերում տեղի ունեցան խոշոր դեպքեր, որոնք և փրկեցին Երևանի դժբախտ հանրապետությունը։ Նախ Բուլղարիան ջարդվեց Սալոնիկի ճակատում, և Թուրքիան կտրվեց Գերմանիայից, ապա գեներալ Ալեմբին Պաղեստինի ճակատում վերջնականապես ջախջախեց թուրքական բանակը, և արյունարբու սուլթանիզմը զինադադար և հաշտություն խնդրեց, որի պայմաններից մեկն էր Անդրկովկասը թուրքական զորքերից մաքրելը։ Հայերը վերջապես կարող էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել։ Ալեքսանդրապոլը, երկաթուղին նորից հայերի ձեռքն անցան, թեև առանց վագոնների և շոգեշարժերի, որոնք վրացական կառավարության սեփականությունն էին դարձել։ Գերմանական զորքերը հեռացան Վրաստանից. Արևելքի տերն Անտանտն էր։ Էնզելիի անգլիական զորքը տեղափոխվեց Բաքու, և հրամանատար գեներալ Թոմսոնը իրապես դարձավ դիկտատոր Անդրկովկասի «անկախ» հանրապետությունների մեջ։ Կ.Պոլիսը գրավեցին դաշնակից զորքերը՝ մեծ հրճվանք պատճառելով հույներին և հայերին։ Անգլիական մի զորաբաժին էլ Բաթումի կողմից ներս մտավ և գրավեց Թիֆլիսը…
Ճի՞շտ էր, որ անգլիացիները հայերի բարեկամներն էին։
Մեզանում հոռետեսներ քիչ գտնվեցին, որոնք ասում էին, թե այդ համաշխարհային չարչիներն ամենից առաջ մեզ կսկսեն ծախել։ Այդպիսին էր, օրինակ, հանգուցյալ Ստեփան Մամիկոնյանը, որ անգլիացիներին «չարչի» չէր անվանում, այլ «բուխգալտեր»[363]։ «բուխգալտեր»։ Բայց այսպիսի հոռետեսներին լռեցնում էին՝ ասելով. «Չէ՞ որ Անգլիան է՝ Գլադստոնի, Ջեյմս Բրայսի[364] և այլ հարյուրավոր հայասերների Անգլիան։ Չէ՞ որ անգլիական մամուլն այդ օրերին հայերին անվանում էր դաշնակիցներ, և այդ միևնույնը անգլիական Համայնքների պալատում կրկնել էր Ռոբերտ Սեսիլը[365]՝ Սեսիլը՝ գովեստներ ձոնելով մեր ժողովրդական հերոս Անդրանիկին»։
Այսքանը, իհարկե, բավական չէր։ Հայերի մեջ խոսում էր հին հոգեբանությունը. Թուրքահայաստանը տակնուվրա անել՝ գլխավորապես Անգլիային խոսեցնելու համար, խնդիրքներ և աղերսանքներ՝ ուղղված Անգլիայի պետական մարդկանց, հայասիրական ճառեր պառլամենտում, հայասիրական հարյուրավոր միտինգներ և այլն, և այլն. մի խոսքով՝ ամբողջ մի անցյալ։ «Եվրոպական ազգերի մեջ ո՞վ է,- հարցնում էինք մենք ոչ առանց գոռոզության,- որ այնքան մանրամասնորեն ուսումնասիրած լինի մեր դրությունը, որ այնքան լավ իմանա մեր դատի արդարությունը, ինչպես այս արել է Անգլիան։ «Կապույտ գրքի» այն երկար շարանը, որի մեջ արձագանք է գտել թուրքահայի ամեն մի հառաչանքը, Լինչի[366] «Հայաստանը», վերջապես հենց օրվա կենդանի մարդը՝ Նոել Բեքստոնը, որ պատերազմի ժամանակ գնաց Վան, խոսեց մեզ հետ շատ ու շատ, գրեց, համոզեց»։
Եվ մենք մոռացանք հայ ժողովրդի սոսկալի դրությունը և դարձյալ ռոմանտիկ երազների անձնատուր եղանք։ Բայց ահա՝ ի՛նչ բան կար։ Անգլիական զորքերը դեռ Թիֆլիսում չէին երևացել, մի օր Հովհաննես Թումանյանի տանը թեյով մեծարում էինք Վլադիկավկազի ֆրանսիական հյուպատոս Դյուռուային, որ խիստ հայասերն էր երևում։ Նա երկարորեն մեզ պատմում էր, թե ինչպես ֆրանսիացիները հոգս ունեն հայերի համար, աշխատում են բավարարել նրանց լավագույն կերպով, թե ինչպես նույնիսկ նրանց մեծ հերոս մարշալ Ֆոշը դաշնակիցների խորհրդակցության մեջ ոտքի է կանգնել ու այնպես խոսել Հայոց հարցի մասին և ասել է, թե հարցը լուծելը մեր ամենքիս սրբազան պարտքն է։ «Բայց,- ավելացրեց ֆրանսիական դիպլոմատը,- ես պետք է նախազգուշացնեմ հայերին, որ անգլիացիները մի քիչ վատ են տրամադրված նրանց դեմ, և պետք է աշխատել հարթել այդ պակասությունը»։
Մենք բոլորս, ի՛նչ թաքցնեմ, հավատացինք այդ մարդուն. ինչպե՞ս չհավատայինք… մազով-միրքով մարդ, եվրոպացի, այն էլ՝ Ռոբեսպիեռի և Դանտոնի հայրենակից։ Ինչպե՜ս այդ հանդիսավոր-ուրախական օրերին, երբ Անտանտի բոլոր կողմնակիցները հրճվանքի մեջ էին, մենք մտքով անգամ անցկացնեինք, թե մեզ հետ մի կտոր հաց կտրողը, մի բաժակից խմողը մի վատ տեսակի ստախոս է, արհեստով՝ ստախոս-դիպլոմատ։ Ի՜նչ կարող էինք մակաբերել, թե Գերմանիային ոտքի տակ տված, հաղթության գինովության ամենաբարձր աստիճանին հասած րոպեին անգամ, հազիվ ոտք դրած ասիական հողի վրա՝ սկսել են մրցել իրար հետ, իրենց շահերը դրստել…
Եկան անգլիացիները։ Ժպտում էին ամենքին, ամենքի թվում՝ և մեզ։ Անտանտի մեծամեծ խաբեբայությունների շրջանն էր։ Գեներալ Թոմսոնը Բաքվում հայտարարեց, թե Թուրքիայից պետք է ստացվեն այն բոլոր վնասները, որ պատճառել են սեպտեմբերյան կոտորածն ու թալանը։ Առանձին հանձնաժողով կազմվեց, որ ստուգում էր վնասների չափը և ամեն մի վնասվածին կտրոն էր տալիս, թե նա ունի ստանալու այսքան գումար։ Այդ կտրոնները նույնիսկ փոխարկելի էին բորսայում։ Թիֆլիսում կազմակերպվեց մի ավելի խոշոր հիմնարկություն՝ պատերազմի պատճառած բոլոր վնասները հայտնաբերելու և հաշվելու համար։ Թուրքահայերի համար միևնույն գործողությունը կատարում էր Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը։ Հատուցման ժամը հասած էր երևում։ Սարսափահար Թուրքիան իր վիճակն իսպառ չփչացնելու և Եվրոպայի առջև գոնե մի թեթև համարում ձեռք բերելու համար աշխատում էր իր վրայից լվանալ 1915-ի հայկական կոտորածների սև բիծը։ Նա ամեն օր և ամեն կողմ հայտարարում էր, թե կոտորածների մեջ մեղք չունի թուրք ժողովուրդը, թե այդ ոճիրը կառավարող մարդկանց վրա է ընկնում, և նրանք էլ պիտի պատասխանատու լինեն։ Դատարան հաստատվեց, մի քանի հայտնի ջարդարարներ դատապրտվեցին մահվան[367]։մահվան։
Հայերը առանձին ուշադրության առարկա դարձան մանավանդ Կիլիկիայում։ Այդտեղ էր ֆրանսիացիների կազմակերպած Արևելյան լեգեոնը՝ բաղկացած գլխավորապես հայերից, որ շատ աչքի ընկնող բաժին էր ունեցել թուրքական բանակի ջախջախման մեջ և արժանացել էր գեներալ Ալեմբիի մեծ գովասանքներին։ Կիլիկիայից վտարված հայությունը նորից վերադարձել էր իր նախավայրերը։ Ֆրանսիական հրամանատար գեներալն ասում էր հայերին. «Այս ձեր երկիրն է, և սրա կառավարությունը ձեզ է պատկանում։ Մենք դրա համար ենք եկել այստեղ»։ Հայերի մեջ, մանավանդ Կ.Պոլսում, ընդհանուր հրճվանք էր տիրում։ 1919-ի ձմռանը անգլիական հրամանատարությունը շտապ եղանակով Փարիզ ուղարկեց Անդրկովկասի երեք հանրապետությունների պատվիրակություններ՝ հաշտության կոնֆերանսին մասնակցելու համար։ Անգլիական գլխավոր հրամանատար Միլնը, որ այդ միջոցին Թիֆլիսում էր գտնվում, ընդունելով հայկական պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանին, ասաց նրան. «Գնացեք, այնտեղ դուք ստանալիք ունեք, բայց եղեք չափավոր»։ Վճռված էր, որ բոլոր հայերի [խնդիրները], մանավանդ երեք հանրապետությունների մեջ գոյություն ունեցող սահմանավեճերը պիտի վճռվեն և կարգավորվեն այնտեղ՝ Փարիզում։
Քանի որ խոսքս Անտանտի մեծ խաբեբայությունների մասին է, մի քանի խոսք ասեմ Անտանտի անդամների մեկի՝ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնի մասին։ Իմ նկարագրած ժամանակում չկար ամբողջ աշխարհում նրա պես ժողովրդական, հարգված մի մարդ։ Օրվա հերոսն էր իսկապես։ Հմայել էր ամենքին իբրև նոր աշխարհավարության առաքյալ, իբրև մարդկայնության, միջազգային արդարության մարգարե։ Նա էր, որ միջամտեց եվրոպական պատերազմին, Ամերիկայի անհուն տնտեսական և զինվորական միջոցներով կենդանացրեց Ֆրանսիային և Անգլիային, ոչնչացրեց Գերմանիային։ Նրա հռչակավոր «14 կետերը», որոնց մեջ բացատրված էր, թե ինչ հիմքերի վրա պիտի կառուցվի հաշտությունը, հիացրել են բոլոր թույլ և հաղթված ազգություններին։ Ահա րոպեի այդ «մեծ»[368] մարդն էլ մի հատուկ հայասիրություն էր ցույց տալիս։ Ամերիկան պիտի իր խնամակալության տակ առներ Հայաստանը, և հատուկ մի խոշոր պաշտոնյա՝ գեներալ Հարբորտը, գնաց Հայաստանը ծայրեծայր տեսնելու և իր կարծիքը հայտնելու համար։ Վիլսոնի առաջարկությամբ էր նույնպես, որ Հայաստանի պաշտպանության համար Փարիզի հաշտարար կոնֆերանսի կողմից Կովկաս եկավ ամերիկյան գնդապետ Հասկելը։
Ի՞նչ իսկություն էր թաքնված այս բոլոր երևույթների մեջ։ Այն, որ յուրաքանչյուրն այդ հաղթող պետություններից աշխարհեաշխարհ էր ընկել ո՛չ թե ուրիշներին լավություն անելու, այլ իր սեփական օգուտները գտնելու համար։ Անգլիան՝ այդ «բուխգալտերը», ինչպես միշտ, Կովկաս գալով առաջին իսկ քայլերից հաշվի առավ, թե ումից ինչ կարող է վերցնել։ Հաշիվը շատ պարզ էր. Ադրբեջանը նավթ ուներ, իսկ Հայաստանը՝ միայն որբեր ու մեռնող ժողովուրդ։ Եվ, բնականաբար, Ադրբեջանը նրա համար Հայաստանից նույնիսկ շատ լավ էր։ Այս շատ նկատելի դարձավ՝ ի մեծ զարմանս «դաշնակից» հայերի։ Նույն «բուխգալտերի» համար այս նույն թշվառ Հայաստանից լավ էր նաև Վրաստանն իր մանգանով, Բաքվից Բաթում իր ճանապարհով։ Այս էլ նկատելի դարձավ հայերի համար, և պակաս զարմանք չպատճառեց նրանց։
Եվ այսպես պայթեց հայ-վրացական պատերազմը։ Եթե երբևիցե հայ պատմագրությունը պիտի հավաքի, դասավորի և արձանագրի այն բոլոր թշվառությունները, որոնք թափվեցին կովկասահայ ժողովրդի գլխին 1918-ի ապրիլից սկսած, ուսումնասիրողը շատ պիտի ապշի՝ տեսնելով այդ սարսափների ծովի վերջում այս ոճրագործությունը՝ մի պատերազմ, անհասկանալի, ամոթաբեր ու վայրենի բոլոր տեսակետներից, բացի հախուռն և սանձակտուր ֆիդայականությունից… Անգլիական հրամանատարությունն իհարկե կարող էր հենց առաջին րոպեից կանգնել կռվողների մեջտեղը և թույլ չտալ, որ արյունահեղություն լինի։ Բայց չարավ այս, որովհետև այսպիսի մի քայլ կհակասեր անգլիական ավանդական քաղաքականությանը։ Թշնամություն հայերի և վրացիների մեջ, այդ, ընդհակառակը, լավ էր։ Աշխարհի բոլոր կողմերում անգլիական տիրապետությունը հաստատված է «Բաժանեա զի տիրեսցես» սկզբունքի վրա։ Իրար բզկտող կողմեր, և ինքը մեջտեղ՝ իբրև իրավարար և հաշտեցնող. այս դերի մեջ էր նա առաջին անգամ իրեն ցույց տալիս՝ Անդրկովկասը իր զորքերով գրավելուց հետո…
Պատերազմը կարճ տևեց։ Դրոն, ապստամբեցնելով Վրաստանի հպատակ հայությունը, առաջացավ Շուլավերից էլ դեպի հյուսիս, բայց ետ քշվեց[369] այդ տեղից մինչև Սադախլո։ Աննկարագրելի է այն կատաղությունը, որ պոռթկաց հայերի դեմ Վրաստանում ամենուրեք։ Հիմա էլ վրացական զորքն էր, ադրբեջանականի նման, իր երգերի մեջ թշնամի հայտարարում հայերին։ Ամեն տեղից մարտական խմբեր էին գնում կռվելու այս նոր թշնամու դեմ։ Եվ այդ այն ժամանակ, երբ Երևանի փողոցներում հարյուրներով էին թափվում բծավոր տիֆից ջարդվող մարդկանց դիակները։ Խե՜ղճ ժողովուրդ, զոհ էր սեփական տան անկարգության…
Ես չգիտեմ և երբեք էլ չեմ հետաքրքրվել իմանալու, թե ինչ երևելի քաջագործություններ էին ցույց տալիս հայերը կամ վրացիները այդ տխուր պատերազմի դաշտում։ Բայց որ մենշևիկները անհնարին չափերի հասցրին իրենց ազգամոլական «քաջագործությունները» Թիֆլիսի փողոցներում անմեղ հայերի վրա գործադրված բռնություններով՝ այդ մի ամբողջ պատմություն է, վշտալի ու վայրենի, որ ցույց էր տալիս, թե ինչերի է ընդունակ կույր ազգային կատաղությունը։ Ինձ հարկ չկա զբաղվելու այդ մենշևիկյան սարսափների նկարագրությամբ. վաղամեռիկ Արշակ Զոհրաբյանն արել է այդ իր հռչակավոր բաց նամակի մեջ, որ տպվեց Թիֆլիսի բոլոր լրագրերում և ուղղված էր Վրաստանի դեմոկրատիկ հանրապետության նախագահ մարքսիստ Նոյ Ժորդանիային։ Խե՜ղճ մարդ։ Իր համարձակ և արդար խոսքի զոհը դարձավ։ Նրան վռնդեցին Վրաստանից. նա գնաց Հայաստան և մեռավ բծավոր տիֆից։
Անգլիական հրամանատարությունը մատը մատին չխփեց մենշևիկյան սարսափները արգելելու համար՝ հարգելով Վրաստանի «անկախությունը»։
Բայց, վերջապես, դադարեցրին այս կոշմարային պատերազմը։ Դրոն գնաց հանգչելու պարտության դափնիների վրա, Թիֆլիսում հաշտության բանակցություններ սկսվեցին՝ Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ[370]։ մասնակցությամբ։ Վիճելի սահմանների հարցը պարզ ու որոշ կերպով չլուծվեց։ Ստեղծվեց երկու երկրների հարաբերություններն ավելի ևս դժվարացնող, ավելի ևս բարդացնող մի դրություն։ Այդ Լոռու չեզոք գոտին էր, որ դառնում էր միջազգային շանտաժի և սպեկուլյացիայի մի օջախ՝ ծանր պայմաններ ստեղծելով տեղացի աշխատավոր ժողովրդի համար։ Հայերն առաջարկում էին վեճը լուծել ազգագրական սկզբունքով, այսինքն՝ ազգաբնակչության ընդհանուր ձայնատվությամբ, դրեցին նաև Ախալքալաքի գավառի հարցը։ Բայց դաշնակիցների ներկայացուցիչները մերժեցին այդ առաջարկը և պաշտպանեցին վրացական ծրագիրը՝ չեզոք գոտիների և խառը վարչությունների մասին։
Ինչևէ։ Եղածն էլ մեծ բան էր։ 1919-ի ձմռանը բծավոր տիֆի թագավորությունն էր, և առհասարակ շատ ծանր էր թե՛ Ռուսաստանի և թե՛ Կովկասի համար։ Բայց այն առավելապես դաժան ու անգութ էր Հայաստանում՝ հիմնավորված սովի պայմաններում։ Երևանի փողոցները զարհուրելի տեսարաններ էին ներկայացնում։ Փախստականները թափված էին բաց երկնքի տակ և ջարդվում էին անխնա։ Դռների առջև ամեն րոպե լսվում էր օրհասական ճիչը՝ «Հա՜ց»։ Մերկ ու անոթի ամբոխը հափշտակում էր սատկած ձիերի և շների դիակները։ Տիֆը, վարակի օջախներ դարձնելով փողոցները, մտնում էր և կուշտերի տներն ու հնձում էր աջ ու ձախ։ Կարծես այդ թշվառ ժողովրդի վերջն էր եկել։ Եվ իսկապես նրանից գրեթե ոչինչ չէր ազատվի, եթե այդ ահռելի ժամանակներին օգնության չհասներ Հյուսիսային Ամերիկան[371]։ Ամերիկան։ Մասնավոր բարեսիրական նախաձեռնությամբ մեծ քանակությամբ շորեր, ուտելիք և հաց հավաքելով՝ բերին Երևան և սկսեցին կերակրել սովամահ ազգաբնակչությունը։ Դաշնակցական կառավարությունը, որ ոչինչ չէր արել և չէր կարող անել ժողովրդի համար, այսպիսով փրկված էր։ Ժողովուրդը թե՛ այդ հեռավոր օգնությամբ և թե՛ իր սեփական ջանքերով սկսեց դանդաղորեն դուրս գալ մահվան գրկից, փոքր առ փոքր կազդուրվել։
Հեղափոխության սկզբից Թիֆլիսում կազմակերպվել էին մի շարք հայրենակցական միություններ, որոնցից մի քանիսին վիճակվում էր խաղալ քաղաքական դեր։ Այդպիսիներից մեկն էր Ղարաբաղի և Զանգեզուրի հայերի հայրենակցական միությունը, որ կազմակերպվել էր 1918-ի սկզբին, և որի վարչության նախագահ ընտրվել էի ես։ Մենք աշխատում էինք կապ հաստատել այդ երկու լեռնային գավառների հետ, որոնք բոլորովին կտրված էին աշխարհից և իրենց ճակատագրին թողնված։ Շուշիի տեղային ռուս զորաբաժինը երբ զինված գնալիս է եղել Եվլախ կայարանը՝ Ռուսաստան վերադարձող ռուս զորքերին միանալու համար, թուրքերը ճանապարհին շրջապատել էին նրան և զինաթափ արել։ Այսպիսով թուրքերը զենքի կողմից գերազանցող դիրք էին բռնել հայերի վերաբերմամբ, որոնց ինքնապաշտպանական միջոցները շատ թույլ էին։ Այս դրությունը միտք էր ծնեցնում զինվորական ծառայության մեջ եղած հայերից Ղարաբաղում կազմել մի գունդ և նրան հանձնել հայկական Ղարաբաղի պաշտպանությունը։ Պետք էր միայն Թիֆլիսի պահեստներից զենք ու ռազմամթերք ուղարկել Շուշի։
Մեր հայրենակցական միությունը նույն 1918-ի ամռանը մի հիշատակագիր ուղարկեց Կ.Պոլսի սպասվող կոնֆերանսին՝ պահանջելով, որ Ղարաբաղի հարցը լուծվի համաձայն նրա ժողովրդի ցանկության։ Սակայն թուրքական արշավանքը դեպի Բաքու՝ խլացրեց այդ հարցը։ Ես արդեն ասացի վերևում, որ Բաքվից հետո Նուրի-փաշան գրավեց Շուշին, բայց այդ տիրապետությունը Ղարաբաղում երկարատև չէր Թուրքիայի ջախջախմամբ։ Հենց որ օսմանյան զորքերը հեռացան Ղարաբաղից, տեղային կազմակերպված ինքնապաշտպանությունը վճռեց միացնել Ղարաբաղը Զանգեզուրին։ Անդրանիկը շարժում սկսեց դեպի Շուշի՝ ժողովրդական այդ ցանկությունը [կատարելով], բայց այդ ժամանակ անգլիական «բուխգալտերը» Բաքվում «Մուսավաթի» հետ արդեն սակարկություններ էր սկսել Ղարաբաղն ու Զանգեզուրը Ադրբեջանին ծախելու մասին։
Գեներալ Թոմսոնի կողմից մի քանի անգլիական սպաներ ավտոմոբիլներով գնացին արդեն Շուշի հասած Անդրանիկի մոտ և անգլիական հրամանատարության անունից առաջարկեցին նրան վերադառնալ Զանգեզուր։ Անդրանիկը, իբրև Անգլիայի վրա կույր վստահություն ունեցող, կատարեց այդ առաջարկությունը։ Այնուհետև Ղարաբաղի հայությունը սարսափով տեսավ, որ մուսավաթական զորքեր են մտցվում իր սիրտը՝ Խանքենդի (այժմ Ստեփանակերտ) ավանը։ Վճռվա՜ծ էր դժբախտ լեռնագավառի ճակատագիրը, նա պիտի զոհ գնար անգլիական չարչիության։ Եվ սկսում է հայ ժողովրդի եռանդուն պայքարն այն զզվելի բռնությունների դեմ, որոնց հեղինակներն էին Բաքվում նստած և հոգով ու մարմնով մուսավաթականներին ծախված անգլիացիները[372]։ անգլիացիները։ «Մուսավաթը» Ղարաբաղի ընդհանուր նահանգապետ նշանակեց մի քրդի[373]՝ քրդի՝ Սուլթանովին, որ, ի դժբախտություն հումանիտար գիտությունների, բժիշկ էր՝ համալսարանական դիպլոմով։ Հայության արյունարբու թշնամի, արնախում սուլթանիզմի ամենակույր գործակալներից մեկը, նա հայտնի էր ամենքին իբրև մի տիպ, որին չէր կարելի վստահել այդպիսի մի պաշտոն այնպիսի մի տեղում, ուր հայեր էին ապրում։
Սակայն «Մուսավաթը» գիտեր, թե ինչ է անում, իսկ անգլիական հրամանատարությունն էլ զուր չէր նրա մտերիմ, հոգեկից բարեկամը։ Ղարաբաղի հայ ժողովուրդը ծառացավ այդ բռնությունների դեմ։ Նա համագումարներ էր կազմում, իր ընտրած Ազգային Խորհրդի միջոցով եռանդուն բողոքներ էր անում՝ պահանջելով, որ Ղարաբաղի հարցը վճռվի ո՛չ թե այստեղ՝ Կովկասում, «Մուսավաթի» ուզած եղանակով, այլ ինչպես հայտարարված է՝ Փարիզում գտնվող երեք պատվիրակությունների ձեռքով։ Սուլթանովի նահանգապետությունը մերժվում էր միանգամայն և պահանջվում էր, որ անգլիական հրամանատարությունն ինքը նշանակի իր կողմից մեկին հայկական Ղարաբաղը կառավարելու համար մինչև Փարիզի կոնֆերանսի վճիռը։
Մինչ Ղարաբաղում տեղի էին ունենում այս բռնությունները, մեր հայրենակցական միությունն ամեն ջանք գործ էր դնում, որ հայոց կառավարությունն ավելի եռանդուն կերպով պաշտպանի Ղարաբաղի հայության իրավունքները։ Բայց ոչ մի հաջողություն չէինք գտնում։ Արտաքին գործերի մինիստրն այն ժամանակ Սիրական Տիգրանյանն էր, որ որքան լավ ուսուցիչ, այնքան վատ դիվանագետ էր։
Դաշնակցական կառավարության հոգեբանությունը հասկանալու համար պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ նա այդ միջոցին տարված էր անգլիական քաղաքականության մի խարդախ խաղով։ Կտրելով Հայաստանից Ղարաբաղի և Զանգեզուրի նման հայաշատ գավառները՝ խորամանկ Ալբիոնը կցում էր Հայաստանին երկու գավառ, ուր հայությունը շատ աննշան փոքրամասնություն էր կազմում, այն է՝ Նախիջևան և Արդահան, [ինչպես նաև] մի գավառ՝ Կարսի շրջանը, որի արևելյան մասը հայաբնակ էր, իսկ արևմտյանը՝ թուրքաբնակ։ Այսպիսով օրինականացվում էր մի անիծյալ կացություն՝ ազգայնական ճնշումներ, որոնք պիտի ոտքի կանգնեցնեին հայերին թուրքերի դեմ՝ Ղարաբաղում և Զանգեզուրում, և թուրքերին հայերի դեմ՝ Նախիջևանում, Կարսի շրջանի մի մասում և Արդահանում[374]։ Արդահանում։ Եվ իսկապես, այս ազգամիջյան թշնամությունն էր, որ Ադրբեջանի և Հայաստանի թուլացման, ապա և կործանման պատճառ դարձավ[375]։դարձավ։
Բայց ո՞վ պիտի նկատեր այս վտանգը վաղօրոք՝ Ադրբեջա՞նը, որ զինված էր «Բիր, իքի՝ Կավկազ բիզիմքի» կանչողներով, թե՞ Հայաստանը, որ նույնպես հավատում էր, թե կարելի է սվինների վրա նստել Նախիջևանում, Արդահանում, Օլթիում… Ստանալով անգլիացիների ձեռքից Կարսի նման հռչակավոր բերդն իր 500 թնդանոթներով՝ կարելի՞ էր սակարկություններ անել մի ինչ-որ Ղարաբաղի համար։ Եվ չէ՞ որ այսքանով չէին սահմանափակվում հայկական ձեռքբերումները։ Հապա Թուրքահայաստա՞նը։ Հրեն, հայկական պատվիրակությունը Փարիզ հասնելով՝ ներկայացրել էր կոնֆերանսին իր հողային պահանջների աշխարհագրական գծագրությունը՝ մի քարտեզ, որի վրա մի ահագին, երբեք գոյություն չունեցած Հայաստան [էր]՝ ծովից ծով։
Գեներալ Շատելվորտը մեկ էլ իր անպարագրելի մեծությունը խոնարհեցրեց ի սեր մուսավաթականների և գնաց այս անգամ Զանգեզուր՝ նորից անձամբ պահանջելու հայերից, որ նրանք հպատակվեն Ադրբեջանին և ներս թողնեն թուրք քոչվորներին։ Մինչև այդ, անգլիական պատվերին ականջ կախելով, գեներալ Անդրանիկը լքել էր իրեն անկեղծաբար անձնատուր եղած լեռնցի ժողովրդին և իր զորքի հետ հեռացել էր Զանգեզուրից դեպի Երևան։ Շատելվորտը Գորիսում գտավ մի ընդունելություն, որ ցույց էր տալիս, թե նույնիսկ աշխարհից կտրված այս լեռնաստանում էլ հասկացել են, թե ինչ են անգլիացիները, և արդեն զզվում են նրանցից։ Այս զգացմունքը ծնվում էր ամեն տեղ ինքնաբերաբար, իրերի ըմբռնման շատ հասարակ միջոցով։ Անգլիացիներն Անդրկովկասում [իրենց] պահում էին այնպես, ինչպես սովոր էին պահել իրենց Աֆրիկայի կամ Պոլինեզիայի գաղութներում, տեղացի վայրենի ցեղերի մեջ։
Այստեղ, մեզանում էլ նրանք ամենքը՝ գեներալ, սպա թե հասարակ զինվոր, իրենց նկատում էին իբրև բարձր էակներ, իսկ տեղացիներին նայում էին իբրև մի ստոր մարդկային ցեղի վրա։ Թիֆլիսի փողոցներում անգլիական զինվորները՝ հղփացած, քաղցրավենիքներով և մուրաբաներով կերակրվողներ, պահում էին իրենց այնպես լիրբ և ամբարտավան, որ կանայք իրենց ապահովված չէին զգում նույնիսկ Գոլովինսկի պրոսպեկտի վրա, թատրոնների առջև։ Ոչ միայն այստեղ՝ Վրաստանի մայրաքաղաքում, այլև գյուղերում անգամ նկատելի էին, թե ինչ ահագին տարբերություն կար այս հղփացածների և գերմանական զինվորների միջև, որոնք կարգապահության մեջ օրինավոր դաստիարակված մարդիկ էին։ Ահա բարձ[ր]բարև[376] և գոռոզ անգլիացու այս արհամարհական վերաբերմունքը դեպի ամեն մի ոչ անգլիացի՝ շատ զզվելի տպավորություն էր թողնում կովկասցու վրա, որ սովոր չէր և ոչ իսկ ցարական ռեժիմի ժամանակ այսօրինակ վերաբերմունքի։ Շատելվորտը Զանգեզուրի գյուղացիներից լսեց մեղմ, բայց ամուր բացասություններ, այնպես որ՝ կորցնելով հույսը, թե մի բան կարող է այնտեղ հաջողեցնել, ձեռնունայն վերադարձավ՝ հանելով Զանգեզուրից անգլիական փոքրիկ զորամասը։
Այնուհետև նա գազանորեն իր ամբողջ մաղձը թափեց խեղճ Շուշիի վրա։ Հեռացրեց Ազգային Խորհրդի անդամներին և Սուլթանովին պատվիրեց զոռով տիրանալ իր նահանգապետությանը։ Շուշիի մեջ սկսվեց վերջին ժամանակները սովորական դարձած երևույթը՝ հրացանաձգությունը թուրք և հայ թաղերի միջև։ Հայերը շտապեցին մտնել իրենց դիրքերի մեջ պաշտպանվելու համար։ Բայց եկան անգլո-հնդիկ զորքերը, հանեցին հայերին դիրքերից և տարան նրանց քաղաքից դուրս։ Հայերն այսպիսով մնացին անպաշտպան՝ թուրքերի կամայականությանը մատնված։ Երեկոյան թուրքերի թաղից հայերի դեմ սկսվեց սոսկալի հրացանաձգություն։ Միևնույն ժամանակ բժիշկ Սուլթանովը, ինչպես վայել էր թուրք բեկին, իր քրդական գյուղերից հավաքած վայրենի ձիավորներին ուղարկեց Շուշիի հյուսիսային կողմում գտնվող ձորը, ուր այրեցին և կոտորեցին հինգ հայ գյուղեր։ Շուշիի հյուսիսակողմի ժայռերի գլխից բացվում էր սարսափելի տեսարան. հրդեհների լուսավորության մեջ Սուլթանովի «քաջերը» մորթում էին, հոշոտում, կանանց բռնաբարում, աղջիկներ փախցնում։ Սարսափահար բազմության մեջ կային և անգլիական սպաներ, որոնք հանգիստ մտիկ էին անում այդ սարսափներին։ Եվ երբ նրանց դիմում էին հայերը, աղաչում էին օգնել իրենց, դադարեցնել դժոխքը, նրանք անմեղ գառների նման ձեռքերը դես ու դեն էին տարածում և ասում. «Ի՞նչ կարող ենք անել»։ Ո՞վ է ասում, թե անգլիացիները չեն կոտորել տվել հայ ժողովրդին։ Ո՛վ այսպիսի բան ասում է, նա սուտ է ասում…
Մի կողմից կատաղի և անընդհատ հրացանաձգությունը թուրքական թաղից, մյուս կողմից՝ Կարկաժան, Ղայբալի[377] և այլ գյուղերի կոտորածն այն աստիճան մեծացրեց տագնապը և խուճապն անզեն ու անպաշտպան մնացած հայկական թաղում, որ կեսգիշերին հավաքվեցին մարդիկ ու գնացին Սուլթանովի ոտքը, հնազանդվեցին նրան… Մյուս օրը հնդիկ զորքերը, չորս կողմից շրջապատելով ադրբեջանական մի զորաբաժին, տարան նրան հայոց թաղի միջոցով և բնակեցրին քաղաքի վրա տիրող զորանոցում։ Ամեն ինչ վերջացած էր։ Շուշիի ընդհանուր կոտորածը նախորոշված էր և հենց այս պատճառով էլ դառնում էր անգլիական գործ։ Ճշմարտությունը չի մեռնում։ Շուշիի անգլիական զորքերի մեջ մի հատ ազնիվ և ճշմարտասեր սպա գտնվեց, որ պաշտոնական հայտարարությամբ պարզեց ամբողջ ճշմարտությունը բարձր հրամանատարության առջև։ Այդ մերկացումը տպվեց «Кавказское слово»–ի[378] մեջ, բայց սպային իսկույն հեռացրին…
Անգլիական այս արյունոտ բռնությունը սոսկումի և զայրույթի պոռթկումներ առաջացրեց նախ Երևանում, բայց ուղղված ոչ թե բուն հեղինակների դեմ, այլ թուրքերի դեմ, որոնք լոկ գործիք Էին եղել նրանց ձեռքին։ Դժգոհել Անգլիայի դեմ ո՞վ կհամարձակվեր։ Ընդհակառակը, համակրական ցույցեր եղան անգլիական ներկայացուցչի տան առաջ։ Եվ այս, ի՜նչ ասել կուզի, ապացույց Էր, որ դաշնակցական Հայաստանը «անկախ» պետություն Էր։
Քանի՜ տասնյակ տարիների ընթացքում հայ ժողովրդի խոնարհ, ծնկաչոք աղերսանքներն էին ուղղված Անգլիային։ Քանի՜ սերունդներ մեռել էին հավատալով, թե կգան նրանք՝ անգլիացիները, և կազատեն մեզ։ Եվ ահա, եկան նրանք, իրենց ոտքով եկան այնպիսի մի ժամանակ, երբ նրանք իրենք էին մեզ իրենց դաշնակից անվանում, երբ Սիրիայի դաշտերը դեռ չէին ծծել նրանց հրամանատարության տակ կռված հայերի արյունը… Եկան նրանք, և մենք տեսանք նրանց, շոշափեցինք ու լցվեցինք դեպի նրանց միմիայն զզվանքի ու անեծքի զգացմունքով։ Բժիշկ Սուլթանովը, Կարկաժանի, Ղայբալիի հարյուրավոր նահատակները և պղծված կույսերը միայն զզվանք և անեծք էին դնում ղարաբաղցի հայի սրտում դեպի այդ եկվոր «բուխգալտերները»։
Ղարաբաղի կոտորածի մասին մենք հեռագիր ուղարկեցինք նաև Փարիզ, բայց ոչ թե Ահարոնյանի պատվիրակությանը, քանի որ գիտեինք նրա աշկարա անբայրացակամությունը Ղարաբաղի հարցի վերաբերմամբ, այլ Պողոս Նուբարի պատվիրակությանը։ Բայց որովհետև այս երկու պատվիրակությունները շուն ու կատվի դրության մեջ էին գտնվում իրար հանդեպ, Ահարոնյանը, որ ուզում էր «ազգային գործերի» մենաշնորհն իր ձեռքում պահել ի փառս Դաշնակցության, գրեթե բարկանում է մեզ վրա և գրում է Հայաստանի կառավարությանը, որ մեզ արգելվի դիմումներ անել ուրիշ որևէ մեկին, բացի իրենից։ Ղարաբաղի հայն ի՛նչ ցավերով էր տանջվում, իսկ այնտեղ՝ Սենայի ափին մեր դիպլոմատ կոչվածներն ինչո՜վ էին զբաղված։ Ինձ, սակայն, ավելորդ է այստեղ պրպտել այդ հիվանդոտ ու թշվառ երևույթը՝ Ահարոնյան - Պողոսնուբարյան փառամոլական գոտեմարտը, որ զզվեցնում էր նույնիսկ եվրոպական «հայասեր» դիպլոմատներին։ Այս գործն արդեն կատարել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը՝ հրատարակելով 1922-ին Ահարոնյանի նամակները՝ Ալ. Մարտունու[379] կարևոր առաջաբանով, որի մեջ պայծառորեն պատկերացած է Անտանտի վերաբերմունքը դեպի հայերը հենց փարիզյան բանակցությունների մեղրալուսնին։
1919-ի ամռանը մեր «դաշնակիցները» թողնում էին, ստիպված զանազան հանգամանքներից, Բաքվի նավթահորերը, որոնց այնքան կարոտ էին, թողնում էին նաև ամբողջ Անդրկովկասը։ «Գնալդ լինի, գալդ չլինի»,- այս էր միայն կարող ասել ղարաբաղցի սևազգեստ գեղջուկը հեռացողների ետևից։ Հեռանում էին նրանք այն պահին, երբ նրանց մեզ ընծայած Նախիջևանն ապստամբել էր, փախցրել դաշնակցական մի բուռ զորքերը և կոտորել հայ գյուղերի մնացորդները։ Գեներալ Շատելվորտը հուզիչ մտերմությամբ էր իր նամակի մեջ հրաժեշտ տալիս իր սիրելի մուսավաթականներին։ Եվ այդ միջոցին կրակ ու բոցերով էր գոտևորվում Հայաստանը հարավից։ Ապստամբել էր Վեդիբասարը, մտել էր խրամատների մեջ և հաղթականորեն ետ էր մղում հայոց զորքերին։ Այս դիրքային պատերազմը մի ամբողջ տարվա տևողությունը պիտի ստանար և Հայաստանի թշվառությունը դառնար։
Ծայրահեղ հուսահատությունն էր ստիպում ինձ այս քայլն անել՝ առանց մտածելու, թե ինչ պիտի անեմ այնուհետև առանց իմ գրքերի, որոնք իմ կյանքի ընկերներն ու իմ միակ մխիթարությունն էին եղել 25 տարուց ի վեր։ Ծախում էի իմ հոգու կերակուրը, բայց առնող չէի գտնում։ Կովկասյան Հայոց բարեգործական ընկերության խորհուրդն էր, որ մի ժամանակ ցանկություն ունեցավ գնելու իր գրադարանի համար՝ խրախուսվելով այն հանգամանքից, որ իր պահեստում պատերազմի ժամանակից ամբարվել էին մեծ քանակությամբ ալյուրի քսակներ, որոնց մի հատն առաջ արժեր 15-20 կոպեկ, իսկ այժմ ծախվում էր 8 ռուբլով։ Փողն առատ էր ու վաշխառուական, բայց երբ հարկավոր եղավ մի հայ գրողի վերջին կարողությունն ու հույսը ձեռք բերել, գծուծությունը ծավալ առավ լայն չափերով, և ինձ սկսեցին խեղդել. իմ առաջարկած գնի կեսն էլ չէին տալիս։ Բայց ես չխեղդվեցի։ Տոկունություն ունեցա դիմադրելու իմ վաշխառու-բարեգործ գնորդների ախորժակին։
1920 թվականի սկզբին նյութական դրությունս հուսահատեցնելու չափ վատացավ։ Ձյուն-ձմռանը փոքրիկ աղջիկս դպրոց էր գնում գրեթե ոտաբոբիկ։ Ես ընդհատեցի «Հայոց պատմությունը», մի կողմ շպրտեցի պատմական աղբյուրները, որոնց ուսումնասիրությանն էի նվիրված՝ մոռացության տալով ամբողջ աշխարհը, և դուրս գնացի [աշխատանքի] մի որևէ տեղ գտնելու համար։ Բայց տեսա, որ առանց որևէ կուսակցության անդամ լինելու՝ չի կարելի, ինչպես ասում են, երթ ցույց տալ որևէ տեղ։ Այդ միջոցին Հայ ժողովրդական կուսակցությունը[380] ձեռք էր բերել հինավուրց «Մշակ» լրագիրը։ Ես դարձա Ժողովրդական կուսակցության անդամ և դրա հետ միասին ստացա «Մշակ» լրագրի խմբագրի պաշտոնը։
Կուսակցական կյանքի բոլորովին սովոր չէի 15-20 տարիներից ի վեր։ Բայց պետք է արդար լինել. եթե ես սովոր չէի, Ժողովրդական կուսակցությունն էլ, որի մեջ մտել էի, կուսակցություն չէր, այլ պատահական, իրար հետ ոչնչով չկապված մարդկանց մի խմբակ։ Առաջին ընդհանուր ժողովը, որին ես մասնակցում էի, բաղկացած էր 40-42 հոգուց։ Եվ այս թիվը գնալով նվազեց։ Թեև բուրժուական կազմակերպություն էր, բայց աղքա՜տ էր, հռչակավոր աղքատ Ղազարոսից էլ աղքատ։ Մի կերպ, գրողներով խմբագրություն կազմակերպեցինք. «Մշակի» հին աշխատակիցներին հավաքեցինք և սկսեցինք կուսակցական հրապարակախոսություն։ Դարձյալ պիտի ներողություն խնդրեմ, որ անտեղի գործածեցի «կուսակցական» անունը։ Ժողովրդական կուսակցությունը ո՛չ դպրոց ուներ, ո՛չ անցյալ, ո՛չ կազմակերպված աշխարհայացք, ո՛չ մասսա, ո՛չ գաղափարախոսություն։
Չինովնիկը նայում է սպիտակ մազերիդ, խնայում է։
- Մի դժգոհա, հայրիկ, օրենք է[381]…է…
Ու գիշերային մթության մեջ, որոնելով այդ անիծած անցաթուղթը, մտածում ես ու կամաց-կամաց խելքի գալիս. «Ա՞յս է անկախությունը … Ի՞նչ պակաս պատրիոտն եմ ես։ Հրեն, «Մշակի» մեջ քանի առաջնորդողներ եմ գրել ի պաշտպանություն անկախ և միացյալ Հայաստանի… Բայց և այնպես սրտիս խորքում զգում եմ՝ սա անկախություն չէ, սա դժբախտություն է… Հենց միայն այս երկաթուղային կախվածությունը բավական է, որ մենք լինենք իրապես և ոչ կարծյոք մի ստրուկ ժողովուրդ։ Ծովափը մերը չէ, Վրաստանինն է, վագոնները մերը չեն, մերը միայն աղքատությունն է, և չենք կարող մենք մի կտոր լաթ բերել՝ մեր մերկությունը ծածկելու, մի երկու գրիվ այլուր բերել՝ մեր քաղցած երեխայի ձայնը կտրեցնելու, առանց որ՝ ծովեզրի, երկաթուղու, վագոնի տերն իր բաժինը չվերցնի ավել-ավել»…
Անգլիացիք կարծեցին, թե մեր շորագյալցի[382] բիձաներն այնպիսի տղամարդիկ են, որ կարող են պողպատի պատի պես կանգնել բոլշևիկների առջև ու կտրել նրանց ճանապարհը դեպի Միջագետք։ Այդպես էր հավատացրել Ահարոնյանի պատվիրակությունը։ Ու բերին տվին 40 հազար զինվորի հագուստ, կարծեմ զենք էլ՝ մի ընծա, որ օձի փուշ դարձավ և խրվեց Հայաստանի կոկորդում։ Եվ ի՞նչ։ Վրացիները մինչև որ այդ քանակության համարյա կես մասը չվերցրին, ոչինչ բաց չթողին մեզ։
Ասացե՛ք, խնդրեմ, այս ի՞նչ անկախություն է։
Հայաստանի մայրաքաղաքը դեռ հին, կեղտոտ ու կիսախարխուլ Երևանն էր։ Էլի առաջվա նման երեկոները մարդիկ, իրարից բաժանվելով, պարտք էին համարում իրար նախազգուշացնել, որ մայթերով չգնան, որպեսզի ոտքերը չկոտրեն, այլ փողոցի միջով գնան։ Միակ նորությունը, որ ավելացել էր Երևանի վրա, այն էր, որ կլուբի թատրոնական դահլիճն այժմ դարձել էր Պառլամենտ, ուր բեմում նախագահությունն էր տեղավորվում՝ ունենալով իր աջ և ձախ կողմերն տախտակից շինված օթյակներ օտարազգի դիվանագիտական ներկայացուցիչների համար։ Սակայն, այդ շինությունը բավարար չէր համարվում Պառլամենտի համար, ուստի աշխատություններ էին սկսված ռուսների ժամանակից կիսատ մնացած գիմնազիայի նոր շինության մի մասը հարմարեցնելու համար Պառլամենտի նիստերին։ Դաշնակցականները շատ պարծենում էին մանավանդ նրանով, որ համալսարան էին բացել (առանց բժշկական ֆակուլտետի) Ալեքսանդրապոլում։
Վերադարձին՝ նույն երկաթուղային հեղձամղձուկ տեսարանները։ Ղարաքիլիսայից մեր վագոնը մտան մի քանի կանայք, որոնցից երկուսը նույնիսկ վիրահպատակ էին, գնում էին Ախալցխա՝ իրենց ամուսինների մոտ։ Նրանք՝ աշխատավոր դասի մարդիկ, չէին իմացել, որ առանց հատուկ անցաթղթի չի կարելի սահման անցնել, ուստի և ոչինչ թուղթ չունեին իրենց հետ։ Նախազգուշացումներին նրանք ականջ չդրին՝ ասելով, որ միշտ այդպես գնացել-եկել են։ Եկանք Սադախլո։ Վագոններից այդ մի քանի կանանց և ուրիշ մի քանի անթուղթների դուրս բերին, ամենքին հավաքեցին կայարանի ձախ կողմին բուսած ծառերի տակ։ Քանի մեր գնացքը սահմանված երկու ժամն էր անցկացնում կանգնած դրության մեջ, խեղճ միամիտները հանդարտ էին։ Բայց ահա հնչեց երկրորդ զանգը… Անհանգստություն է ընկնում արգելքի տակ դրված խմբի մեջ։ Երրորդ զանգը… Տեսարանը փոխվում է։ Թևատարած կանայք, բարձրաձայն ողբով, սլանում են դեպի գնացքը, բայց նրանց ետ են քշում հրացանակիր զինվորները։ Գնացքը շարժվում է, նայում եմ դեպի մեզ կարկառված ձեռքերը, հուսահատական սուգ ու շիվան։ Նրանք մնացին, մենք գնացինք։ Ինչպե՜ս էր, որ այդ խեղճերը չիմացան, որ իրենք անկախ պետության մարդիկ են և չմոռացան իրենց վիշտը[383]… վիշտը… Այսօր էլ, երբ դեպք է լինում անցնել Սադախլո կայարանով, ես, տեսնելով նրա կողքին բսած ծառերը, հիշում եմ այդ դեպքը մեր «անկախության» օրերից...
Երկրորդ անգամ ես Երևան գնացի ճիշտ մի ամսից հետո, իբրև մեկը Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներից, Մայիսի 28-ի տոնին (անկախության երկրորդ տարեդարձ) մասնակցելու համար։ Այս անգամ դաշնակցական Հայաստանի մեջ տեղի էին ունեցել մեծամեծ դեպքեր։ Մայիսի 1-ին Հայաստանի բոլշևիկներն այնպիսի մեծ եռանդով էին ցույցեր արել, որ դաշնակները ակամա հետ էին քաշվել, առաջնությունը նրանց տվել։ Ապա տեղի էր ունեցել բոլշևիկյան ապստամբությունը, որ մեծ դժվարությամբ էր կարողացել ճնշել դաշնակցական կառավարությունը։ Ապստամբության հետևանքով վճռվել էր Հայաստանից հեռացնել ռուս տարրը՝ զինվորական թե ոչ զինվորական, և առաջին հերթին ազգայնացնել երկաթուղին։ Այս խոշոր խնդիրն իրագործելու համար հաղորդակցության ճանապարհների մինիստր էր նշանակվել Արշակ Ջամալյանը՝ Ներսիսյան դպրոցի ուսուցիչ, ապա մասնագետ զինվորա-պատերազմական գործերի, ապա դիպլոմատ և հայ-վրացական պատերազմի հեղինակներից մեկը։
Եվ իրավ, դաշնակցական գոռոզամտության թարգման էր հանդիսանում վարչապետ Օհանջանյանը՝ Մայիսի 28-ի տոնական հանդեսում հայտարարելով, թե Հայաստանին հարկավոր չէ ոչ մի պետության մանդատ, այլ հարկավոր է միայն օգնություն։ Ես հիշում եմ, որ երբ անգլիական Համայնքների պալատում Լլոյդ Ջորջը հայտնեց, թե Անգլիան պատրաստ է տալ Հայաստանին զինվորական հրահանգիչներ, Երևանի դաշնակցական պաշտոնական օրգանը հայտնեց, թե հայկական բանակը կարոտ չէ օտար հրահանգիչների, նրա գեներալներն ու սպաները նույնպես շատ հմուտ են իրենց գործին։
Եվ 1920թ. ամառը կարծես գալիս էր այդ գոռոզությունը հաստատելու։ Դաշնակցական կառավարությունը հաղթական արշավանք սկսեց Զանգիբասարի, Բեյուկ-Վեդիի[384] դեմ, դուրս քշեց այդ կողմերի թուրք ազգաբնակչությունը Արաքսի մյուս ափը և գրեթե տիրեց Նախիջևանին։ Հրճվանք էր տիրում ամեն տեղ, և ոչ ոք չէր նկատում, թե այդ պատերազմ չէր, այլ թալան, թե զորքը ոգևորվել է թալանով և թե այս հանգամանքը պետք էր համարել պետական կարգի փտածության և անկման մի շատ խոշոր նշան։ Այդ թալանին պատրաստվում էին վաղուց և ամենից ջերմեռանդորեն՝ սպաները։ Հանրածանոթ փաստ է, որ թղթախաղի մեջ սպաները և զինվորները խաղում էին ի հաշիվ ապագա թալանի։ Հանրածանոթ են խաղացողների ձայնարկությունները. «Зангибасар отвечает!», «Беюк-Веди отвечает!»։ Եվ երբ սկսվեց արշավանքը, ամենքը գնացին թալանի։ Հարցնում են ձիավոր սպաներին. «Куда вы?», իսկ նրանք պատասխանում են. «На талан!!»[385]։»։
Խմբապետ Ռուբեն-փաշան՝ պատերազմի մինիստրը, հայդուկային ռազմագիտությանն էր հետևում՝ խրախուսելով թալանային տրամադրությունը, և չէր հասկանում, թե այդպիսով սպանում է ամբողջ բանակը։ Թղթախաղն էլ, անզուսպ մի կիրք դարձած, մյուս կողմից էր ծծում պատերազմական ոգին։ Եվ ճիշտ, հաղթական Դաշնակցությունը մեծ ավար էր բերում ավերված թուրքական երկրներից[386]։ երկրներից։ Ով ասես որ չէր գնացել խլելու և բերելու համար։ Մինչև անգամ Էջմիածնի վարդապետներն էլ էին այնտեղ։ Երևանի շուկայում սարերի պես դարսված էին անկողիններ, պղնձե ամաններ և այլ տեսակ բարիքներ… Բայց երբ մի ամսից հետո հարկավոր եղավ այդ «հաղթական» զինվորներին հավաքել և ուղարկել դեպի Կարս, դեպի թուրքական սահմանը, սկսվեց դասալքությունը, զինվորների փախուստը։ Թալան չկար, Զանգիբասարն ու Բեյուկ-Վեդին փչացրել էին զորքը…
Բայց դեռ բանում էր Դաշնակցության բախտը։ Նույն ամառը, օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի դաշնագիրը։ Ահարոնյանը նստած էր Անտանտի ամենակարող ներկայացուցիչների հետ՝ դիմացն ունենալով հաղթահարված Թուրքիայի խղճուկ ներկայացուցիչներին, որոնք միմիայն աղաչել, շնորհ խնդրել կարող էին։ Հայաստանի համար գրված էր դաշնագրի մեջ, թե նա պիտի լինի անկախ պետություն և նրա արևմտյան սահմանը պիտի որոշի նախագահ Վիլսոնը։ Ահարոնյանը ստորագրեց այդ դաշնագիրը։ Ստորագրեց նաև Թուրքիան։ Ոսկե գրիչը, որով Ահարոնյանը ստորագրել էր Սևրի դաշնագիրը, գնաց երկրպագության և հիացմունքի առարկա դառնալու Եգիպտոսում, Ամերիկայում։ Լրագրերը տպում էին այդ գրչի, նրա գծած ստորագրության և, վերջապես, ստորագրողի նկարները։
Եվ հանկա՜րծ… Ի՜նչ փոթորիկ էր գալիս մի երկու-երեք հարձակումով ոչնչացնելու այդ դաշնակցական բարեբախտությունը՝ ամբողջովին, սկզբից մինչև վերջ, առանց մնացորդի…
Փոքր Ասիայի Անկարա[387] (Էնկյուրե) քաղաքում կազմակերպվում էր մի նոր Թուրքիա։ Նրա կորիզը կազմում էր Մուստաֆա Քեմալ-փաշայի[388] դիվիզիան, որ Կովկասում էր եղել, բայց հետո Անգլիայի հետ կնքված զինադադարի հետևանքով քաշվել էր ասիական Թուրքիա։ Այստեղ նա իր վրա էր քաշում պատերազմի ելքով անբավական տարրերին և այսպիսով հետզհետե խոշորանում էր, դառնում մի շարժում։ Այդ շարժման գաղափարական առաջնորդներն իսկապես նույն երիտթուրքերն էին, բայց որովհետև երիտթուրքերը սաստիկ վարկաբեկված էին ներսում և դրսում, ուստի նրանք դեն էին դնում իրենց կուսակցական անունները և կոչվում պարզապես միլլի[389]։միլլի։
Բայց նրանց գաղափարախոսությունը մնում էր հինը՝ սաստիկ ազգայնական։ Իր համար Մուստաֆա Քեմալի շարժումը նպատակ էր դնում վերականգնել Սևրի դաշնագրով կործանված Թուրքիան։ Այս մի շատ խոշոր նպատակ էր, որ իրագործելու համար պետք էր պատերազմել նախևառաջ Անգլիայի և Ֆրանսիայի դեմ, որոնք մի շարք անկախություններ էին կազմել իրենց հովանավորության տակ ասիական Թուրքիայում (Արաբիա, Պաղեստին, Սիրիա, Միջագետք)։ Այդքան ուժ չուներ Անկարան, ուստի կամա-ակամա ընդունում էր այդ խոշոր անդամահատությունները հարավում։ Մնում էին երկու հարևանները՝ թույլը արևելքում (Հայաստան) և ուժեղը՝ արևմուտքում (Հունաստան), որը Սևրի դաշնագրով ստացել էր Զմյուռնիան։ Քեմալական Թուրքիան ուխտում էր երբեք չհաշտվել այդ հանգամանքի հետ և կռվել մինչև Զմյուռնիան ետ ստանալը։ Իսկ հայերի հետ կռվելու երկու տեղ կար՝ Կիլիկիայում և Էրզրումում (Կարսի ուղղությամբ)։
Կիլիկիան, ինչպես գիտենք, տրված էր Ֆրանսիային, որն այդտեղ շատ քիչ զորք ուներ և Մուստաֆա Քեմալի զորքերի հետ, որոնք նույնպես բազմաթիվ չէին այս կողմում, ունենում էր մանր ընդհարումներ՝ օգտվելով և հայերի զինակցությունից։ Իսկ հայերի զինակցությունը մի կատարյալ արկածախնդրություն էր։ Հնչակյան կուսակցությունը, որին իհարկե հանգիստ չէր տալիս Դաշնակցության խոշոր հաջողությունը[390], ուզում էր իր համար պետություն ստեղծել Կիլիկիայում՝ գրավվելով իհարկե այն խոստումներով, որ խաբեբայական նպատակով արել էին ֆրանսիացիները Կիլիկիա մտած առաջին պահից։ Հնչակյանները Կիլիկիայում իրենց զինվորությունն էին դուրս բերել թուրքերի դեմ և կռիվներ մղեցին ֆրանսիացիների հետ կողք կողքի. թեև շարունակ տեսնում էին նրանց դավաճանությունը և խաբեբայությունը, բայց չէին խրատվում։
1920-ի ամռանը Հնչակյան կուսակցությունը հայտարարեց Կիլիկիայի հայկական մասի անկախությունը, բայց չէր կարողանում պահել իշխանությունն իր ձեռքում և ծանր պարտություններ էր կրում, որոնցից մեկն այն էր, որ թուրքերը կոտորեցին Հաճնի հայ ազգաբնակչությունը։ Այսպիսով Կիլիկիայի հայոց հարցը գրեթե վերջացած էր։ Միևնույն ժամանակ պատերազմական գործողություններ էին տեղի ունենում նաև Անկարայի զորքերի և Զմյուռնիան գրաված թուրք զորքերի դեմ։ Եվ հայերը հույների հետ ջարդվում էին այդ պատերազմական բեմի վրա։ Այսպիսով հայերը կարող էին ոչ մի տարբերություն չդնել սուլթանական Թուրքիայի և անկարայական Թուրքիայի միջև։
Ես լավ հիշում եմ այդ փոքրիկ ժողովը Հայաստանի դիվանագիտական միսիայի շինության մեջ, Միքայել Թումանյանի սենյակում, ուր առաջին անգամ լսեցինք Եվրոպայից եկած այս պատգամը։ Ներկա էին և Դաշնակցության մի քանի ջոջեր։ Դժգոհություններ Եվրոպայի դեմ շատ լսվեցին, և մեր երկու բարեկամները հայտնեցին մեզ, որ իրենք նույնիսկ փորձ չեն անի նրան արդարացնելու, ոչ նույնիսկ անգլիական կառավարության վարքագիծը դատապարտությունից ազատելու համար։ Դրված էր իրական փաստն իր ամբողջ անողորմ պարզությամբ։ Տասնյակ տարիների մեր պաշտած ֆետիշը սկսում էր մեզ սպանել։ Ոչ ոք չեղավ ժողովի մեջ, որ հակառակվեր անգլիացի «հայասերների» մտքին։ Այդ միտքը շատ պարզ էր և առանց նրանց թելադրության։ Բացի բոլշևիկական Ռուսաստանից ուրիշ ո՛չ մի փրկություն չկար։ Բայց էլ ինչու՞ էին դանդաղում, չէ՞ որ այդ իսկ րոպեին Երևանում էր գտնվում այդ իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը։ Դեռ շատ ու շատ բան կարելի էր փրկել մեր բախտը նոր Ռուսաստանին հանձնելով։ Էլ ինչի՞ էինք սպասում։ Սա հարցրեք ղեկավարող կուսակցությունից։ Նա չէր ուզում ձեռքից բաց թողնել յուղալի իշխանությունը, և հայ ժողովուրդն այդ պատճառով պիտի նորանոր արյունոտ փոթորիկների մեջ խեղդվեր։
Մամուլի մեջ (տե՛ս «Նոր աշխարհ», թիվ 1) տպվեց մի վերին աստիճանի կարևոր փաստաթուղթ՝ մի նամակ, որ գրել է դաշնակցական ջոջերից մեկը մի ուրիշ ջոջի։ Այդտեղից շատ պարզ երևում է, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Խորհրդային Ռուսաստանն իր լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջոցով չափազանց ձեռնտու, ուղղակի փրկարար առաջարկություններ էր անում դաշնակցական Հայաստանին, որը, սակայն, ոչ մի անկեղծություն և շիտակություն չէր ցույց տալիս այդ բանակցությունների մեջ և շարունակ խուսափողի և խաբողի դիրք էր բռնած։ Եվ ամենևին չկարծեք թե այս վարքագիծն ինքնաբերաբար ծնունդ էր առել դաշնակցական ուղեղի մեջ։ Ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Երևանում գտնվում էր անգլիական գեներալ Ստոքսը[391]։ Ստոքսը։ Ահա՛ ամբողջ գաղտնիքը։ Նա՛ էր խելք սովորեցնում, նա՛ էր ներշնչումներ անում։ Ամեն ինչ բացատրող այդ նամակի հետևյալ կտորն առանձնապես բնորոշ է.
«Ահա այս պայմաններն են, որոնք մենք առաջարկեցինք Լեգրանին, միանգամայն համոզված լինելով, որ նա չի համաձայնի, և մենք մի կերպ դուրս կգանք այս ծանր բանակցությունների միջից։ Երբ գեներալ Ստոքսը ծանոթացավ այս պահանջներին, շատ բավական մնաց ու ասաց. «Եթե ինձ առաջարկեին այսպիսի պայմաններ, ես 24 ժամվա ընթացքում կհեռանայի ձեր սահմաններից և կկտրեի բանակցությունները։ Լեգրանն էլ երևի այդպես կվարվի։ Այս պայմանները շատ լավ են, սա ապացուցանում է, որ դուք համաձայնություն չեք փնտրում սովետական իշխանության հետ. առաջարկեցեք այս պայմանները և վստահ եղեք, որ մենք ամեն աջակցություն ցույց կտանք ձեզ»։
Նույն Ստոքսը հավատացնում է Երևանի երեխաներին, թե Խորհրդային Ռուսաստանն ուժ չունի, թե Ադրբեջանում պատրաստված է 20 հազար մուսավաթականների ապստամբություն, թե ինքը՝ գեներալը, կհարկադրի Վրաստանին, որ նա զինակցի Հայաստանին այս պատերազմի մեջ և այլն, և այլն։ Մի անգամ էլ իմպերիալիստական հուշկապարիկ, [որ] իր պոռնկական երգերով քնեցնում է դաշնակցական տղաներին։ Իսկ ճակատագիրը դեռ շարունակում էր խղճալ հայ ժողովրդին և դեռ փրկության դուռը չէր գոցում նրա առջև։ Հակառակ Ստոքսի բոլոր ակնկալություններին՝ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը չի կտրում բանակցությունները, չի հեռանում հայկական սահմաններից։ Նամակագիրը շարունակում է. «Այդ միջոցին Լեգրանը ստանում է մեր պայմանները։ Նրա վերաբերմունքը մեր պայմանների վերաբերմամբ մեզ համար անսպասելի բարյացակամ դուրս եկավ»։ Եվ իրավ, կարդում եք շարունակությունը և տեսնում, որ Ռուսաստանի խոստումները չափազանց կարևոր ու խոշոր էին։ Բայց հաղթող հանդիսացավ գեներալ Ստոքսը, և փրկության դուռը պինդ փակվեց։ Համեմատեցե՛ք այժմ Անգլիայից եկած «հայասիրական» խորհուրդը, Թիֆլիսի դաշնակցական ջոջերի համաձայնությունը և Երևանի տնաբույս մաքիավելիների խաղերը…
Եվ եղավ այն, ինչը լինելու էր, ինչը չէ՛ր կարող չլինել թալանների երկրում, փտախտով բռնված պետության մեջ… Նոյեմբերի սկզբին Ռուբեն-փաշայի բանակը Շիրակի դաշտի երեսին փախչող մի հոտ էր։ Կարսը թուրքերի ձեռքն անցավ համարյա առանց մի հատ հրացան արձակելու, հանկարծորեն, ամենախայտառակ կերպով, և նրա հետ միասին գերի ընկան գեներալներ, մինիստրներ, վարդապետներ, զինվորներ՝ ամբողջ գնդերով… Այս աղետ էր, բայց և սթափում էր ինձ համար։ Ինչ էլ պարտավորված լինեի խմբագրի պաշտոնով գրել այդ մղձավանջային օրերում, ինձ համար այլևս անհերքելի իրողություն էր, որ անկախ պետություն կազմել մենք չենք կարող, որ ապրել առանց խնամակալի, առանց հովանավորի չենք կարող[392]։ կարող։ Այս խոր համոզումը տակնուվրայություններ էր մտցնում իմ աշխարհայեցողությունների մեջ, արժեքների վերագնահատումներ էր առաջացնում, ազատում էր մոլորություններից։ Այսպիսի դաստիարակիչ նշանակություն ունեցավ Կարսի անկումը և ուրիշ շատերի համար։
Իսկ Դաշնակցությա՞ն համար։ Մի խուճապ միայն, մեկն այն սովորական խուճապներից, երբ նա, իր կաշին փրկելու համար վաճառքի էր հանում իր բոլոր սրբությունները։ Կարսի անկման հետ ընկավ և Օհանջանյանի կառավարությունը։ Հանդես եկավ իբրև վարչապետ Սիմոն Վրացյանը՝ մի ուրիշ դաշնակցական տափակություն, որ գյուղատնտեսության մինիստր էր և հռչակված էր նրանով, որ կողոպտված ու թալանված Հայաստանի գրպանից չորս միլիոն էր հանել ոսկով՝ իր քենակալ ինժեներ Զավալիշինին տալու և ոռոգման ծրագրեր պատրաստել տալու համար, մինչդեռ ինժեներ Կիրակոսյանը գոռում-բղավում էր, թե ո՛չ մի ծրագիր հարկավոր չէ, բոլոր ծրագրերը պատրաստ կան և այլն։ Ի՞նչ կարող էր անել այդ խեղճությունն ստեղծված պայմանների մեջ։ Ո՛չ ոքի հայտնի չէ, թե այդ միջոցին ի՞նչ խորհուրդներ էր տալիս գեներալ Ստոքսը, բայց հայտնի է, որ թուրքերը, Կարսը վերցնելուց հետո, եռանդուն առաջխաղացությամբ իրանց ձեռքը գցեցին Ալեքսանդրապոլից մինչև Ղարաքիլիսա։
Այս սարսափելի պայմանները տապալում էին Վրացյանի անփառունակ կառավարությունը։ Եվ վերջին րոպեին Դաշնակցությունն էլի իր պաշտած ֆիդայականության մեջ էր փրկություն որոնում։ Օրհասի րոպեին կանչվեց նորից Դրոն և նրան հանձնվեց դիկտատորական իշխանություն։ Բայց քանի՞ գրոշ արժեր այդ իշխանությունը, երբ ոչինչ չէր մնացել պարտված երկրում, որ ուժի նմանություն ունենար։ Ալեքսանդրապոլի բանակցությունների վրա անվանի ֆիդային իհարկե որևէ ազդեցություն չարավ։ Եվ դեկտեմբերի 3-ին, գիշերվա ժամը 3-ին, Ալեքսանդրապոլի միջնաբերդում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության դաշնագիրը, որ պիտի մնա Դաշնակցության հավիտենական ամոթն ու խայտառակությունը։ Իրենք՝ դաշնակցականներն այնքան խորն էին զգում իրենց այդ գործի նողկալի տգեղությունը, որ չհամարձակվեցին հրատարակել Ալեքսանդրապոլի դաշնագիրը, և միայն ես էի, որ «Մշակի» մեջ ամբողջությամբ արտատպեցի այն՝ վերցնելով Կ.Պոլսի ռամկավարական «Ժողովրդի ձայն» թերթից։
Այդ դաշնագիրը 1918-ի Բաթումի էնվերյան ծրագրից տարբերվում էր միայն նրանով, որ Ալեքսանդրապոլը և երկաթուղին թողնում էր Հայաստանին։ Սուրմալուի ամբողջ գավառը Թուրքիային էր անցնում։ Սևրի դաշնագիրը Հայաստանին վերաբերված մասերում ոչնչացված էր հայտարարվում։ Երկրի ներքին պաշտպանության համար Հայաստանին թույլատրվում էր պահել մի զորք՝ բաղկացած 1500 հոգուց, 8 թնդանոթներով և 24 գնդացիրներով։ Մնացած բոլոր զենքերն ու ռազմամթերքները հանձնվում էին Թուրքիային[393]։Թուրքիային։
Բայց այսքանը հերիք չէր։ Կար ավելի պժգալին։ Դաշնակցությունը ծախում էր իր ամենամեծ սրբությունը՝ իր մորը։ Երրորդ հոդվածն ասում էր. «Ինչպես որ թուրք, ռուս և բոլոր աշխարհի վիճակագրություններ և հաստատյալ ընկերային կացությունը ցույց կու տան, այս առթիվ ալ կը վավերացվի, թե Օսմանյան սահմանին մեջ հայ մեծամասնություն ունեցող որևէ հողամաս չկա»։ Այս շնական (ցինիկ) հայտարարությամբ ժխտվում էր նույնիսկ այն հարցը, որ ծնող մայր էր հանդիսացել Դաշնակցության համար։ Ինքն իր մասին Դաշնակցությունն այս հոդվածով վկայում էր, որ երեսուն տարի շարունակ սուտ է ասել, խաբել է, թե կա հայ մեծամասնություն օսմանյան սահմանների մեջ։ Հազար անգամ երջանիկ կլիներ հայ ժողովուրդը, եթե այս հայտարարությունը Դաշնակցությունն աներ գեթ այն մասսայական կոտորածներից հետո, որոնց պատրաստողն ու փութացնողը հախուռն ու սպանիչ ֆիդայական մտածողությունն էր։ Այժմ ի՜նչ օգուտ։ Նա չէր վերադարձնի միլիոնավոր կորուստների և ո՛չ մի մասը և միայն փրկում էր Դաշնակցության միանգամայն անպետք կաշին…
Բայց կարելի՞ էր Հայաստանն ազատել այն թոկից, որ Ալեքսանդրապոլի դաշնագիրը պատրաստել էր նրա վիզը գցելու և նրան խեղդամահ անելու համար։ Այո՛, կարելի էր, բայց դրա համար հարկավոր էր չլինել ո՛չ Վրացյան և ո՛չ էլ Խատիսյան։ Ճիշտ է՝ հայ պատվիրակությունը փակված էր Ալեքսանդրապոլի միջնաբերդում, ճիշտ է՝ թուրքերի առջև բաց էր ճանապարհը մինչև Երևան։ Բայց ճի՞շտ է և այն, որ հայ ժողովուրդն այդ միջոցին անօգնական էր միանգամայն։ Ո՛չ, այս ճիշտ չէր։
Դեռ Ալեքսանդրապոլի թշվառ բանակցությունները չէին սկսել, երբ նոյեմբերի 20-ին Հայաստանի հյուսիս-արևելյան ծայրում, Երևանի ճանապարհին և Երևանից էլ ոչ հեռու, այն է՝ Դիլիջանում, հայտարարվեց Սարգիս Կասյանի նախագահությամբ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Ահա այս հանգամանքն էր, որ ցույց էր տալիս, թե Հայաստանն անօգնական չէր։ Դիլիջանի խորհրդայնացումը մտցնում էր Հայաստանի սահմանների մեջ Ռուսաստանի զինվորական ուժը։ Դարձյալ, ուրեմն, Ռուսաստանն էր, որ գալիս էր Հայաստանի դուռը ծեծելու և իր ուժեղ օգնությունն առաջարկելու։ Հասկացող գլուխ էր պետք այդ խոշոր երևույթն ըմբռնելու և օգտագործելու[394] համար։ Հարկավոր էր անմիջապես զարգացնել և համայնացնել Դիլիջանի խորհրդայնացումը, նրա ձեռքը տալ ամբողջ պետությունը՝ թուրքական պատերազմի հետ, և թույլ տալ, որ նոր իշխանությունն ինքը վերջացնի գործերն ու հարցերը՝ ինչպես կարող է։ Այս մի արտակարգ մտավոր կարողություն չէր պահանջում Հայաստանի կրիտիկական այդ օրերին։
Ամեն ինչ մոռանում է դաշնակցականը մի կտոր իշխանություն ձեռքում պահելու համար։ Մի 8-10 օրվա թշվառ վարչապետության համար էր, որ Վրացյանը անասելի աղետ էր բերում հայ ժողովրդի գլխին։ Իր իշխանությունը փոխանակ Կասյանին հանձնելու ու այդպես անհետանալու, նա հանձնում էր Դրոյին, որպեսզի Ալեքսանդրապոլի դաշնագրի խայտառակությունը մինչև վերջին ումպը միայն և միմիայն Դաշնակցությունը վայելի։ Եթե այդքան քառակուսի էր ինտելիգենտ դաշնակցականի գլուխը, ի՞նչ պիտի լիներ ֆիդային, որի համար գերագույն իմաստությունը մաուզեր «կայծելն» էր։ Փոխանակ Ալեքսանդրապոլի պատվիրակությանը հայտնելու, թե նրա լիազորությունները վերջացած են, քանի որ պետական ռեժիմը և իշխանությունը փոխված են Հայաստանում, նա վերջին րոպեին հրաման էր տալիս ստորագրել անառակ պայմանագիրը… Այսպես է եղել հայ ժողովրդի ճակատագիրը ֆիդայականության ձեռքում։
Բայց վերջապես, ահա նա ընկավ, ջարդ ու փշուր եղավ ու այլևս չի կանգնի։ Հայ ժողովուրդն արյուն է լացում իր պաղած երկնքի տակ։ Նա լցրել է Փամբակի լեռնադաշտերը, Լոռու խորաձորերը, բարձրացել է Սևանի բքամոլ մեջքը։ Եվ ահա հյուսիսից, ձյուները պատռելով, քաղցն ու ծարավը մոռացած ռուս զինվորն է շտապում նրան՝ այդ նորից և նորից տառապանքի մատնված ժողովրդի ծվենները պատսպարելու և պաշտպանելու համար։ Որքան թույլ էր տալիս մենշևիկյան Վրաստանի կասկածամտությունը, որքան կարելի էր անտես անել Ժողովրդական կուսակցության ինձ շրջապատող թոնթորոցները, ես ասում էի իմ խմբագրած թերթի մեջ, թե հայ ժողովրդի փրկությունը այդ է միայն, թե ուրիշ փրկություն չկա նրա համար։ Վրաց լրագրերն արդեն խոսում էին հայկական «դավաճանության» մասին, իսկ ես պատասխանում էի, թե ամեն մի ժողովրդի սրբազան իրավունքն է պահպանել իր ֆիզիկական գոյությունն այնպես, ինչպես ի՛նքն է լավ համարում, և թե ո՛չ ոքի իրավունք չի տրված պահանջել նրանից այն, ինչ ինքը ընդունելի չի համարում իր կենսական շահերի տեսակետից[395]։տեսակետից։
Խորհրդային կարգն առաջին իսկ քայլից բերում էր այն նոր հանգամանքը, որ հայ ժողովուրդն այլևս մեկուսացած չէր՝ անտարբերության մատնված, կեղեքվող ու գիշատվող մի ազգագրական միավոր, այլ ձեռք էր բերում և՛ համակրանք, և՛ եղբայրական վերաբերմունք ուրիշ խորհրդային հանրապետությունների կողմից։ Այս արդեն այն մուրածո համակրանքը չէր, որ մենք հարյուր հազարավոր կոտորածների գնով ստանում էինք բուրժուական Եվրոպայից, երբ մեզ համակրում էին իբրև մի դժբախտ և թշվառացած ժողովրդի։ Այս համակրանքը բոլորովին ուրիշ էր՝ համակրանք դեպի աշխատող, կենսունակ մի ժողովուրդ, իրավահավասար և իրավատեր՝ իր բախտը դարբնելու ընդհանուր գործակցությամբ և փոխադարձ աջակցությամբ։ Ի՜նչ դյութական փոխակերպություն։ Խորհրդային Հայաստանը ջերմապես և եղբայրաբար ողջունվում էր Ադրբեջանի կողմից, այն Ադրբեջանի, որ մուսավաթական ռեժիմի տակ հայության ամենաոխերիմ, արյունարբու թշնամին էր։
Բայց խորհրդային կարգերը մենք՝ Թիֆլիսում ապրողներս, դեռ չէինք տեսել։ Նրա մասին սարսափներ էին պատմում, և ոչ միայն բերանացի, կեկելական ոճով, այլ մանավանդ լրագրերի մեջ՝ ռադիոհեռագրերի և արտասահմանյան թղթակցությունների ձևով։ Այնպես էինք մենք իմանում, որ բոլշևիկները ոչ միայն ուրիշներին են կոտորում, այլև իրար։ Քանի անգամ լրագրերը մեռցրին Լենինին։ Հիշում եմ, մի օր էլ լուր եկավ Լունաչարսկու մահվան մասին, և հանգուցյալ Գեորգի Թումանովը տպեց նրա մահախոսականը «Слово»-ի մեջ։ Այսօր, սակայն, ինքը՝ Թումանովն արդեն փտել է հողի տակ, մինչդեռ Լունաչարսկին ճանապարհորդում է Կովկասում։ Սուտն ու ճիշտը տուտ-տտի էին տվել, ո՜վ էր ջոկողն ու հասկացողը։ Սարսափներ էին պատմում, ինչ թաքցնեմ, նաև Երևանից։ «Слово»-ն, որ բավականաչափ դաշնակցականություն անող մի լրագիր էր, երկու անգամ Երևանից այնքան տխուր տեղեկություններ հաղորդեց բոլշևիկների կատարած խժդժությունների մասին, որ երկու անգամն էլ կինս արտասվելով ներս մտավ, որ իմանա, թե այս ինչ բան է, և ինչ կլինի մեր երկու աղջիկների դրությունը Երևանում։ Ես հազիվ-հազ հանգստացրի նրան ասելով, որ չպետք է հավատալ «Слово»–ին[396]։«Слово»–ին։
Բայց ահա եկավ 1921թ. փետրվարը, և մի օր լսեցինք, թե, հրես, բոլշևիկները գալիս են Թիֆլիսի վրա, և նրանց մի մասն էլ լոռեցիք են։ Վա՛հ, այս ինչ բան էր։ Ես արդեն պատմել եմ, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ նեղն ընկած դաշնակցականները Լոռու հայկական մասը, սկսած Քոլագերան կայարանից, երեք ամիս ժամանակով տվել էին մենշևիկներին, իսկ սրանք վերցրել և միացրել էին Վրաստանին։ Այս բանը որպես թե հենց հայ ժողովրդի ցանկությամբ էր կատարվել։ Վրաց կառավարության անդամները շրջում էին գյուղերում, հայերից համախոսական էին ստանում Սահմանադիր Ժողովի անունով, թե իրենք ուզում են և խնդրում են լինել Վրաստանի հպատակ։ Եվ երբ Խորհրդային Հայաստանի կառավարությունը մենշևիկներից պահանջեց կատարել դաշնակցականների հետ կնքած պայմանագիրը, մենշևիկները պատասխանեցին մերժումով։ Հիմա Լոռին ցույց էր տալիս, թե ինքն այնքան էլ հեշտ կլլվելի կտոր չէ։ Նա ապստամբել էր և դուրս վռնդել մենշևիկյան զորքերը…
Նոր հայ-վրացական պատերազմ… ի՜նչ ոռնոց մենշևիկյան և նացիոնալիստական վրաց մամուլի մեջ։ «Այս անգամ մենք հայերին չենք խնայի, պետք է լուծենք և Թիֆլիսի հարցը»։ Եվ նորից Թիֆլիսի հայությունը կուչ եկավ, շունչ չէր կարողանում քաշել։ Գնալով-գնալով շատանում էր այն մարդկանց թիվը, որոնք կարծում էին, թե հնարավոր է հայերի կոտորածը Թիֆլիսում։ Եվ ես անձամբ հավատում էի այդ հնարավորությանը, որովհետև ազգայնական կրքերի գրգռումը հասել էր անհնարին չափերի։ Սոցիալիստ մենշևիկների և շովինիստ ազգամոլների մեջ այլևս ոչ մի տարբերություն չէր մնացել հայատյացության հարցում։ Երկուսն էլ շտապում էին օր առաջ [հայերին] դատարկել Թիֆլիսից։ Ես այժմ էլ չեմ կարողանում պահել զզվանքս, երբ հիշում եմ, թե ինչպես մի օր ընկա միլիցիական կոմիսարի մի արբած օգնականի ճանկը և որքան հայհոյվեցի ու անարգվեցի սոսկ այն պատճառով, որ հայ էի։
Ինձ նա ձերբակալեց մի ամենաաննշան պատրվակով և, տանելով «ուչաստոկ», ամենքի և նույնիսկ կոմիսարի ներկայությամբ ամեն տեսակ անարգանք ու հայհոյանք թափեց վրաս՝ ասելով, որ բոլոր հայերս դուրս գանք կորչենք այս քաղաքից, ի՞նչ ենք նստել, ինչու չենք ձեռք վերցնում իրենցից։ Ի վերջո նա ինձ ծաղրել սկսեց իբրև հայ գրողի։ Զարհուրելի էր։ Ես շատ էի լսել ու կարդացել ոստիկանական վայրենությունների մասին, բայց այս արբած վայրենությունը եզակի էր[397]։ էր։ Նա ցույց էր տալիս, որ մենշևիկների ռեժմն էլ, հիմնված համատարած կաշառակերության, վաճառվածության ու «դերժիմորդայության»[398] վրա, փտած էր, քայքայուն։ Եվ այս բոլորն ինձ բերում էր այն համոզման, որ անհնարին չէ այս տեսակ մթնոլորտի մեջ նաև հայկական կոտորածը։
Բայց մի օր այս ջարդարար տրամադրությունը փոխվեց արմատապես։ Պատերազմն արդեն եկել հասել էր Թիֆլիսին, ու մի օր չէ մի օր ռադիոհեռագիր կախեցին փողոցներում, թե Երևանի մեջ հեղափոխություն է, բոլշևիկները վռնդվել են, և կազմվել է նոր, խառը կառավարություն, որի գլուխն է դարձյալ Ալեքսանդրապոլի հաշտության հերոս Սիմոն Վրացյանը։ Միայն այս անունը բավարար էր, որ մենք հասկանայինք, թե այս ձեռնարկության գլխավոր դիրիժորն էլ Դաշնակցությունն էր։ Ամեն ինչ տվել էր նա հայ ժողովրդին, մնում էր չարիքների հրեշավորագույնը՝ քաղաքացիական պատերազմը, և նա կանգ չէր առնում նույնիսկ այս սարսափի առաջ։ Մինչև այժմ թուրքերն էին կոտորում հայերին, այժմ հայերը պիտի իրար կոտորեին, որպեսզի Վրացյանը նորից իր ձեռքն առնի այն թշվառ իշխանությունը։
Բոլոր հասկացող հայերը ողբում էին հայ ժողովրդի այս նոր դժբախտությունը, բայց ձայն հանել չէին կարող մենշևիկյան Վրաստանում, որովհետև սա իր փրկությունը որոնում էր Վրացյանի արկածախնդրության մեջ և ուրախացած հեռագրում էր Երևան. «Խփեցե՛ք թիկունքից»։ Սակայն այս ակնկալությունը միանգամայն զուր էր։ Խփել որևիցե մեկին, թեկուզ հենց թիկունքից, Վրացյանը չէր կարող, նրա ամբողջ քաջագործությունն այն էր եղել, որ դավադրորեն խրել էր դանակը իր հարազատ մոր՝ հայ ժողովրդի կրծքի մեջ։ Եվ տեսնելով, որ Երևանի ապստամբությունից օգուտ չկա, դառնացած Նոյ Ժորդանիան իր ամբողջ մաղձը թափեց հայ ժողովրդի վրա Հիմնադիր Ժողովում արտասանած մի ճառի մեջ, որ հավիտենական նախատինք կլինի մի սոցիալիստ պարագլխի համար։ Հայհոյելով հայերին՝ Վրաստանի դեմոկրատիկ հանրապետության նախագահը, իհարկե, ոչինչ չէր փրկում։ Բոլշևիկյան թնդանոթներն արդեն ծեծում էին Թիֆլիսի դռները, ու թեև Նոյ Ժորդանիան մի այլ ճառի մեջ հավատացնում էր Հիմնադիր Ժողովին, թե Թիֆլիսն անառիկ է, թե դա Վերդենն[399] է, որի մեջ բոլշևիզմը կգտնի իր գերեզմանը, բայց այդ խոսքերի վրայով երկու օր չանցած՝ կես գիշերին, մենշևիկյան բանակը լքեց Վրաստանի մայրաքաղաքը։
Հիշում եմ այդ ձյունառատ փետրվարյան առավոտը։ Տիրում էր խոր լռություն, որ չարագուշակ էր թվում շատերին։ Այդ այն ժամանակամիջոցն էր, երբ քաղաքում ո՛չ մենշևիկյան ուժ կար, ո՛չ բոլշևիկյան. կարող էր գլուխ բարձրացնել անիշխանությունը, մատնել քաղաքը ավարի։ Ահագին մեծամասնությունը հավատացած էր (և հավատացրել էին մենշևիկները), թե, միևնույն է, անիշխանություն եթե չլինի էլ, բոլշևիկյան զինվորները քաղաք մտնելուն պես պիտի սկսեն կոտորել ու թալանել։ Տարածվել էր անասելի երկյուղ։ Պատուհանիս առջև կանգնած՝ ես տեսնում էի մարդկանց շարաններ, որոնք շտապում էին ազատել իրենց ստացվածքը։ Ամեն մեկը կա՛մ ձեռքում կրում էր մեծամեծ կապոցներ, կա՛մ մշակների շալակին էր դրել ամբողջ բեռներ։ Ամենքը գնում էին դեպի վերև, դեպի այն աղքատ թաղը, որ տարածված է Ս.Դավիթի սարի ստորոտում։ Մի բան գիտեն ամենքը՝ բոլշևիկները չեն ձեռք տալիս աղքատներին։ Ուստի ունևորը շտապում էր իր ինչքը ծածկել աղքատի տանը և այդպիսով ազատել։ Շտապ էին, գնում էին հևիհև, որպեսզի ժամանակ չկորցնեն։ Եվ այսպես՝ ամբողջ օրը…
Եկավ Արամայիս Երզնկյանը և, ողջունելով մեծ հավաքումն, ասաց, որ բերել է մեզ ավետելու նոր սկզբունքներ։ Խորհրդային կարգը, որ նոր է հաստատվում Վրաստանի մեջ, իր հովանավորության տակ է առնում գրականությունը, արվեստը, գիտությունը։ Մեզանից պահանջվում է միայն աշխատանք։ Աշխատեցեք և ապրուստի մասին մի մտածեք, դուք կստանաք ձեր աշխատանքի վարձը պետությունից։ Հովհաննես Թումանյանը մի քանի խոսքով գրողների զգացմունքի թարգման հանդիսացավ՝ ասելով, որ՝ այո՛, ճիշտ է, որ հայ գրողներն առաջին անգամն են լսում այդպիսի սկզբունքներ։ Դրանք նոր են, բարերար և դուրս կբերեն հայոց գրականությունն այն աննախանձելի դրությունից, որի մեջ նա գտնվում էր մինչև այսօր։
Սկսվեցին եռուն, կազմակերպչական աշխատանքներ։ Մենք հաճախակի ժողովներ էինք անում, միանում էինք հայ երաժիշտների, նկարիչների և դերասանների հետ։ Մեզ խոստացել էին տալ հայոց ժողովարանի ամառային շինությունը, և մենք ճիշտ որ, կազմակերպեցինք այնտեղ առաջին երեկույթը, ուր հայ կոմունիստների կարկառուն դեմքերից մեկը՝ Պողոս Մակինցյանը[400], խոսեց գրականության մասին, ասաց, որ հայ գրողները մինչև այժմ եղել են հայ բուրժուաների ծաղրածուները, նրանց զվարճացնողները, այսուհետև պիտի դառնան անկախ և պատվավոր աշխատողներ, և նրանց կատարած գործը պետական գործ պիտի լինի։ Սակայն ժողովարանի շինության մեջ հաստատվել մեզ չհաջողվեց, և նույն Մակինցյանի՝ հայ գրականության այդ տաղանդավոր ներկայացուցչի անխոնջ ջանքերով էր, որ ստեղծվեց և կազմակերպվեց այժմյան Հայարտունը, ուր մի հարկի տակ միանում էին գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը և թատրոնը։ 1921 թվականը մեր Հայ գրողների ընկերության ամենաեռուն շրջաններից մեկն էր։ Մենք շարունակ ժողովներ էինք անում, կազմակերպչական հարցեր էինք ծեծում, նոր կանոնադրություն էինք մշակում և պատերազմական կոմունայի բոլոր արտոնություններն էինք վայելում։
Չեմ կարող չհիշատակել այստեղ մի մասնավոր, բայց շատ բնորոշ դեպք, որ ցույց է տալիս խորհրդային ռեժիմի վերաբերմունքը առհասարակ դեպի մտավոր գործունեությունը։ Դեռ նոր-նոր էր Թիֆլիսը կարմիր դարձել, իրիկնապահին մոտ ես գնում էի Հայ գրողների ընկերության ընդհանուր ժողովին, երբ բնակարանիս մուտքի մոտ հանդիպեցի երկու կարմիրբանակայինի, որոնք հայտնեցին, թե եկել են իրենց համար սենյակ վերցնելու։ Ես խնդրեցի նրանց ներս մտնել և տեսնել սենյակները, ու ինքս գնացի ժողովի։ Գիշերը վերադառնալիս ես համոզված էի, թե կգտնեմ երկու զինվորներին իմ բնակարանում։ Բայց եկա՝ ոչ ոք չկար։ Բանից դուրս եկավ, որ զինվորները, տեսնելով նախ իմ գրադարանը, որ գրավում է իմ փոքրիկ բնակարանի մեջ մի ամբողջ սենյակ, ապա մտնելով իմ սենյակը և տեսնելով սեղանիս վրա դարսված գրքերն ու թղթերը, հարցնում են փոքր աղջկանիցս, թե՝ հայրդ գրո՞ղ է, և ստանալով դրական պատասխան, գնում են՝ ասելով, թե չեն ուզում ինձ անհանգստացնել…
'''Բ'''
Բայց մինչ Թիֆլիսում նոր ժամանակի վաղ-վլվլուկներն էին ծավալվում, Հայաստանում բոլորված էր ազգամիջյան[401] եղբայրասպան պատերազմը։ Համառ կռիվներ էին տեղի ունենում Երևանի հյուսիսային կողմերում. միևնույն ժողովրդի երկու հատվածները, իրար դեմ լցված անսահման կատաղությամբ, պատրաստվում էին իրար ոչնչացնել։ Կարմիր բանակի մասերը Վրաստանից ուղղվեցին դեպի այդ ընտանեկան պատերազմի դաշտը։ Ի՞նչ էր կատարվում Երևանի մեջ՝ հաստատապես ոչ ոք չգիտեր։ Թիֆլիսի հայկական շրջանակներում այն կարծիքն էր տիրում, թե Վրացյանն ու իր ընկերները չգիտեն, որ Վրաստանն արդեն գլխովին խորհրդայնացել է, որ մենշևիկները փախել են արտասահման, ուստի և շարունակում են կռվել՝ հույսերը դրած մենշևիկների օգնության վրա։ Այդ պատճառով որոշվեց մի պատվիրակություն ուղարկել Երևան՝ հաստատ տեղեկություններ հաղորդելու և համոզելու համար, թե դիմադրությունն այլևս ապարդյուն է։ Բայց պատվիրակության փոխարեն կարելի համարվեց ուղարկել միայն Հովհաննես Թումանյանին, որ և անհապաղ ճանապարհ ընկավ։ Վերադարձավ նա բավական ուշ, Վրացյանի արկածախնդրության վերջ դրվելուց հետո, և մի օր Հայարտան դահլիճում հանգամանորեն և փաստալից մի զեկուցում արավ նրա անդամների առջև։
Բանից դուրս եկավ, որ փետրվարյան ապստամբությունը Դաշնակցության ինքնասպանության վերջին գործողությունն էր եղել։ Դեռ նոր սարսափելի կերպով ջարդ ու փշուր եղած Քյազիմ Կարաբեքիր-փաշայից՝ դաշնակցական անխելք տղաները ձեռնարկել էին պատերազմելու արդեն Կարաբեքիրից շատ [ավելի] հզոր Ռուսաստանի դեմ։ Կապովի գժի մի գործ։ Հովհաննես Թումանյանին Վրացյանն ընդունել էր իբրև թշնամու և տնային բանտարկության էր ենթարկել՝ ասելով, թե նա վհատություն է մտցնում Հայաստանի փրկության կոմիտեի զորքերի մեջ։ «Հայաստանի փրկության կոմիտե»՝ այսպես էր իրեն հորջորջում Վրացյանի այս նոր կառավարությունը։ Ինչպե՞ս էր նա ուզում փրկել Հայաստանը։ Հովհաննես Թումանյանը բերել էր իր հետ Փրկության կոմիտեի օրգան «Անկախ Հայաստանի» մի քանի համարներ և երկար ընթերցումներ արավ նրանից։ Ընթերցումներ, որոնք ապշեցուցիչ տպավորություն թողին լսողների վրա։
Թեև պատերազմն արդեն ամսից ավելի էր տիրում, բայց պարզ էր, որ Վրացյանի և ընկերների դրությունը հուսահատական էր, ուստի և հուսահատական էին նրանց ընդունած միջոցները։ Ինչպես հուսահատական էր օսմանցիներին դիմելը, հուսահատական էին և ժողովրդին մոլորեցնելու, խաբելու ճիգերը։ Այն ժամանակ, երբ Վրաստանում այլևս մի հատ դիմադրող մենշևիկ չէր մնացել, Երևանում հեռագրեր էին թխվում, թե մենշևիկները հաղթություններ են տանում, թե նրանց հետ բոլշևիկների դեմ կռվում են Անտանտի նավերը՝ ռմբակոծելով Սև ծովի ափերը։ Միաժամանակ դժբախտ ժողովրդին հուսահատական վճռականություն հաղորդելու համար հավատացնում էին, թե ռուս զինվորներն իրենց հետ ունեն և կացիններ և այդ կացիններով կոտորում են ժողովրդին, թե Թիֆլիսում այս կերպով ջարդել են 15 հազար մարդ, և ամբողջ Բեհբուդյան փողոցն այլևս գոյություն չունի։ Հովհաննես Թումանյանը պատմում էր, թե այս կացնի սարսափն այնքան մեծ է եղել, որ Աշտարակի կողմից մի քանի հարյուր ընտանիքներ փախել գնացել են, որ Արաքսն անցնեն և թուրքերի մոտ ապահովություն գտնեն։
Եվ հասկանալի է, որ երբ Կարմիր բանակի առաջխաղացումներն անկարելի է լինում կանգնեցնել, ամբողջ Երևանը և նրա շրջակա գյուղերը պոկվում են տեղից և փախչում Վրացյանի և նրա զորքի ետևից դեպի Զանգեզուր։ Փախչողների ընդհանուր թիվը, ինպես ասում են, հասնում էր 30-35 հազարի։ Մնացած փոքրաթիվ ժողովուրդը տեսավ Կարմիր բանակի մուտքը Երևան. տեսավ, որ նա կացիններ[402] չունի, ոչ ոքի չի սպանում, ոչ ոքից բան չի խլում։ Եվ հանգստություն ու վստահություն տիրեց կիսով չափ ամայացած երկրում։ Հովհաննես Թումանյանը պատմում էր, թե այդ բանի մեջ մեծ դեր կատարել է Կարմիր բանակի կոմիսար Օրջոնիկիձեն։ Նա դատապարտել է հայ կոմունիստների չափազանցությունները, որոնք դժգոհություն էին պատճառել ժողովրդին, և բաց է արել իր մի ճառի մեջ խորհրդային ռեժիմի իսկական պատկերը, որ բոլորովին չի ձգտում խլել ժողովրդից նրա ազգային ինքնուրույնությունը, այլ, ընդհակառակը, լայն հնարավորություն է տալիս զարգացնելու իր մշակութային արժեքները։
Դաշնակցական արկածախնդրությունը հիմա էլ կառչում էր Զանգեզուրի սարերից, որպեսզի այնտեղից պատերազմական գործողություններ սկսի խորհրդային Երևանի դեմ։ Վրացյանի հույսն այժմ Քյազիմ Կարաբեքիր-փաշայի վրայից թռել էր իրենց [կողմից] չափազանց փառաբանված, բայց վերջը հենց իր՝ Դաշնակցության կողմից դատապարտված «Սյունյաց սպարապետ» Նժդեհի վրա։ Բայց Երևանում կազմակերպվեց խորհրդային նոր կառավարություն, որի գլուխ անցավ Մոսկվայից նոր եկած և կոմունիստական գործիչների շարքերում անուն հանած Ալեքսանդր Մյասնիկյանը, որ մինչև այդ հայտնի էր իբրև շատ եռանդուն գրական գործիչ՝ Ալ. Մարտունի կեղծանվան տակ։ Նոր խորհրդային կառավարությունը սկսեց մի ուժեղ և եռուն գործունեություն, որի նպատակն էր ազատել քարուքանդ երկիրը քաղաքացիական պատերազմի վերջին հետքերից և վերականգնել շինարար ու խաղաղ կյանքի ընթացքը։
Այս դեպքերով խորտակվեց հայոց ազգային ֆետիշը, որ հայի բոլոր թշվառությունների պատճառն է եղել, այն է՝ կապիտալիստական Եվրոպայի պաշտամունքը։ Կոմունիստական պրոպագանդային շատ դժվարությամբ պիտի հաջողվեր սոսկ քարոզներով հայի քթից դուրս հանել այն հին Մողոքի մուխը, եթե հենց ինքը՝ Մողոքը՝ [այդ] գարշելի պաշտամունքը, իր կողմից գործադրած չլիներ ամեն ջանք ու աշխատանք։ Ահա՛ ինչպես կատարվեց այդ գործը։
Ես արդեն ասացի, որ Սևրի դաշնագրով իմպերիալիստական Անտանտը դրել էր հայերին այնպիսի մի բարձրության վրա, ուր նրանք երբեք չէին եղել։ Բայց Սևրի դաշնագիրը վերաբերվում էր Մերձավոր արևելքին, իսկ այդ Արևելքը միշտ եղել է արևմուտքցիների շահադիտական նիմֆոմանիան[403] գրգռող։ Ամենից առաջ այս ընկնավորությամբ բռնվեց բանկիրների և բորսայականների Ֆրանսիան, այսինքն նրա կառավարությունը։ Սե՞ւրը, այո՛… Թուրքիան ոչնչացած է… Բայց կարելի՞ է ապրել առանց թուրքի, որ այնքան հլու և անհաշվագետ հարկատուն էր եղել մինչև այժմ… Եվ շահամոլությունը շտապեց թքել իր սեփական դեմքին, իր սեփական ստորագրության վրա։ Պետք է փոխել-փոփոխել Սևրը։ Անգլիան հակառակ է այդ բանին, որովհետև մեծագույն օգուտները Սևրի դաշնագրից ինքն էր ստանում։
Թուրքիայի մեջ մի ուժ էր մնացել՝ Մուստաֆա Քեմալ-փաշան. Անգլիան նրան ոչնչացնել է ուզում հույների ձեռքով, որոնց զինել է և պատերազմի հանել Զմյուռնիայի պատճառով։ Ֆրանկո-անգլիական մրցակցությունը սաստկանում է։ Ֆրանսիացիները վճռում են ուժեղացնել Մուստաֆա Քեմալին, որպեսզի նա հաղթի հույներին և դրանով ֆրանսիական շահերին նպաստող դրություն ստեղծի։ 1921թ. հոկտեմբերին ֆրանսիական կառավարության լիազոր Ֆրանկլեն Բույոնը[404] գնում է Անկարա և գաղտնի պայմանագիր կապում Քեմալի հետ, որով Ֆրանսիան Թուրքիային է վերադարձնում Կիլիկիան, սահմանների նոր որոշում կայացնում Սիրիայի և Թուրքիայի միջև, Թուրքիայից ստանում կոնցեսիաներ, Մուստաֆա Քեմալին տալիս զենք, հագուստ, ռազմամթերք և զինվորական այլ պատկանելիքներ…
Սևրի դաշնագիրն արդեն պատռված էր։ Եվ հայերն ընկնում էին այն բարձունքներից, ուր նրանց դրել էին այդ դաշնագիրը ստորագրողները. ընկնում էին և ջախջախվում։ Կիլիկիայի անակնկալ հանձնումը Թուրքիային՝ սարսափի էր մատնում նրա ամբողջ հայությանը, և 120 հազար հոգի փախչում էին նավերը, ցրվում աշխարհի բոլոր կողմերը կամ մնում նավերի ու նավակների վրա։ Երբ Ահարոնյանը դիվանագետի շողոքորթ լեզվով գնում էր վարչապետ Արիստիդ Բրիանի մոտ, սա շնական վեհանձնությամբ պատասխանում է, թե ինքը կարգադրություն է արել, որ հայ փախստականներին ընդունեն…
Սիրիայում։ Հիշեցե՛ք այս իսկ Բրիանին 1915-ին՝ հայկական կոտորածների ժամանակ, թե ի՛նչ խոստումներ էր անում և ի՛նչ լեզվով էր խոսում։ Հիշեցե՛ք հայասիրական հանդեսները, Անատոլ Ֆրանսին… Ո՛չ ոք, ո՛չ ոք դուրս չեկավ բողոքելու այս՝ արդեն ոչ թե թուրքական, այլ ֆրանսիական բարբարոսության դեմ… Հայերը կատարելապես լքված էին։ Նրանց արյան վրա այս վերջին վաճառքն էր, որ կատարում էր Ֆրանկլեն Բույոնը… Լուռ ու անտարբեր մնաց և Ամերիկան, թեև այնտեղ գոյություն ուներ նույնիսկ Հայաստանի անկախության ընկերություն, որի ղեկավարները ամերիկյան հայտնի պետական մարդիկ էին։ Ձայն-ծպտուն չհանեց նաև արդեն նախագահությունից ընկած Վիլսոնը։ Եվ սակայն, որքա՜ն վնասներ տվեց նա հայերին իր անպտուղ հայասիրությամբ[405]։ հայասիրությամբ։ Սևրի դաշնագրով տրված իրավունքով նա գծագրեց Հայաստանի սահմանները (գցելով նրանց մեջ և Տրապիզոնը) և դրանով որքան գրգռեց[406] թուրքերին հայերի դեմ։
Ալեքսանդր Խատիսյանը ներկայացավ Ֆրանկլեն Բույոնին և հարցրեց, թե մի՞թե Ֆրանսիան լքում է Հայոց հարցը։ «Մենք սրիկաներ չենք,- պատասխանել էր նա, - որ լքենք հայերին, նրանց հարցը մնում է և կապ չունի Կիլիկիայի հետ»։ Հետագա դեպքերը ապացուցեցին, որ նրանք իսկապես սրիկաներ էին, որովհետև բոլորովին լքեցին հայերին։ Երբ ֆրանսիացի մի խումբ հասարակական և պետական գործիչներ դիմեցին Բրիանին հաջորդած Պուանկարեին և խնդրեցին պաշտպանել Հայոց հարցը, նա պատասխանեց աներևակայելի շնականությամբ (ցինիզմով). «Հայերը մեզ դաշնակիցներ են եղել, նրանց հարցը մենք կհանձնենք Ազգերի լիգային»։ Վիլսոնի հղացած, բայց այլանդակ վիժմունք դարձած այս հիմնարկությանը՝ Ազգերի լիգային, որ նույն ուժեղների, նույն Անգլիայի, Ֆրանսիայի ստրուկն էր։ Եվ ի՞նչ պատասխաներ նա, որ լավ լիներ։ «Հայոց հարցը,- ասաց,- քաղաքական հարց չէ, այլ բարեգործության հարց, իսկ մենք դրամական միջոցներ չունենք»։ Ահա՛ վերջիվերջո ինչ լեզու էր բանեցնում եվրոպական բուրժուազիան՝ ի՜նչ քաղաքական պահանջ, ի՜նչ հայրենիք, ի՜նչ դես, ի՜նչ դեն, մի քանի գրոշ կհասներ ձեզ ողորմություն, այն էլ չկա գրպանումս… հայդե՜։
1878 թվականից մինչև այս չարչիական թուքը… Համեցե՛ք…
Իսկ ինչպե՞ս էր Անգլիան։ Անգլիան սաստիկ զայրացավ Ֆրանկլեն Բույոնի կնքած պայմանագրի առիթով, բողոքեց նրա դեմ, բայց մի՛ կարծիք, թե այդ շանթերից և ամպրոպներից նույնիսկ մի հյուլե որևէ հարաբերություն ուներ Կիլիկիայի հայության հարցի հետ։ Իսկ Սևրի դաշնագրով գոյություն առած Հայաստանն էլ արդեն Անգլիայի պետական մարդկանց համար դարձել էր մի եղջերվաքաղ (քիմեր)[407]։ Լլոյդ Ջորջը Համայնքների պալատում Հայաստանի անունը տալիս էր հեգնական ժպիտով։ Իսկ արտաքին գործերի մինիստր Քերզոնը պարզապես ասում էր, թե հայերին չի տրվի այն ամենը, ինչ նշանակված է Սևրի դաշնագրում, այլ միայն մի «ազգային օջախ», [որի] էությունը մնում էր անորոշ։ Սա ցույց էր տալիս, որ անգլիական կառավարությունը որոշել էր քեմալական Թուրքիային բավարարություն տալ ի հաշիվ Հայաստանի։
Եվ արդյո՞ք պետք կա զարմանալու անհատների վրա, մի Քերզոնի, մի Լլոյդ Ջորջի վրա, երբ ամբողջ բուրժուական հասարակությունը ներկայացնող պառլամենտը, այն էլ այնքան գովված ու փառաբանված անգլիական պառլամենտը բարոյական ավելի մեծ արժեք չէր ներկայացնում, քան բոլոր այդ ստախոս ու խաբեբա բույոնները, բրիանները, պուանկարեները և բոլոր ուրիշները։ Ինձ մոտ բոլորովին պատահաբար մնացել է Կ.Պոլսի հայերեն թերթերից մեկը, ուր կա անգլիական պառլամենտի 1921թ. դեկտեմբերի 21-ի նիստի նկարագրությունը։ Խոսվում է Կիլիկիայի հայերի դրության մասին, մտցվում է առաջարկ, որ հայերը զոհ չդառնան ֆրանկո-թուրքական համաձայնության և պաշտպանված լինեն կոտորածից։ Տեղի ունեցած խոսակցություններից բերում եմ երկու կտոր։
[Այնուհետև] երեք տող ջնջված։
«Գաղթային նախարար մր. Չեմբերլեն[408]. «Հայոց եղած հալածանքներուն և վայրագությանց հանդեպ զզվանք կը զգանք և այդ պատճառավ իսկ կը պարսավենք թուրք վարչությունը։ Մյուս կողմե՝ հարմար չէ, որ անգլիացի նախարարի մը իբր մտադրություն ըսած մեկ խոսքը իբր հանձնառություն մեկնվի։ Վարչապետը Թուրքիո առաջարկվելիք հաշտության պայմաններուն մեջ Հայաստանի ազատության և ապահովության մասին խոսած ըլլալով՝ ասիկա կը նկատեն Անգլիո կողմեն հանձնառություն մը։ Լորդ Սեսիլ այս մասին խոսած պահուն ըսավ, որ հայերը ասիկա նկատած են հանձնառություն մը, և եթե այսպիսի հանձնառություն մը չգտնվեր, հայ ազգը այժմ իր ենթարկված վտանգին ենթարկված չպիտի ըլլար։ Ես լորդ Սեսիլի այս կարծիքը ճիշտ չեմ գտներ… Նախարարի մը բերնեն ելած ամեն խոսք չի կրնար անգլիական կառավարության համար հանձնառություն նկատվիլ»[409]։նկատվիլ»։
Եվ պառլամենտը, այսինքն՝ իբր թե ամբողջ անգլիական ազգը լուռ համաձայնությամբ ընդունեց այս բացարձակ անհեթեթությունը՝ լոկ դեն շպրտելու համար իրեն [համար] զոհված մի փոքրիկ ու թշվառ ժողովրդի։
Արևելքը մի հատ մեծ դժբախտություն ունի՝ կրոնները։ Եթե մի օր նա ազատվի այդ հազարդարյա մղձավանջից, եթե մի օր նա ջախջախի իր վզին փաթաթված այդ հին ստրկության շղթաները, այն ժամանակ նրա բոլոր ազգերն իրար գիրկ կընկնեն, վերջապես կհասկանան, թե իրենց թշնամիները մի մտացածին Յահովե չէ, մի Քրիստոս չէ, մի Ալլահ չէ, ոչ էլ մի Ահուրա-Մազդա կամ Մելեք-Թաուզ, այլ այն մակաբույծները, որոնք ապրում են իրենց արյունով և հյութերով։ Այն ժամանակ Արևելքը կերթա ողջագուրելու Արևմուտքը։ Մենք նորից կհանդիպենք Եվրոպային միջազգային լայն պողոտայի վրա։ Բայց այդ արդեն մակաբույծների Եվրոպան չի լինի, այլ աշխատանքի Եվրոպան։ Իրենց գահերից սանդարամետ ուղարկված կլինեն բրիանների, քերզոնների նման արյան սովդաքարները, և աշխատանքն ամեն տեղ կունենա հաղթանակող մի դեմք, մի ձայն, մի հոգի։
Ինձ քիչ կյանք է մնացել։ Բայց քանի բերանումս լեզու կա, կուզեի, որ հայ ժողովուրդն ամուր ու անսասան կանգնած լիներ այդ ճանապարհին աշխատավորների հետ, ինքն էլ աշխատավոր, աշխատանքի անպարտելի հերոս։ == Հավելվածներ == '''Հավելված Ա։ Սան Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագիրը''' 19.02./03.03.1878թ. Հոդված 16. Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ Ստորագրեցին՝ Կոմս Ն. Իգնատև Սաֆվետ-փաշա Նելիդով Սադուլլահ-բեյ '''Հավելված Բ։ Բեռլինի պայմանագիրը''' 01/13.07.1878թ. Հոդված 61. Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից և քրդերից։ Բարձր Դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը։ Ստորագրեցին՝ Գորչակով (Ռուսաստան) Շուվալով (Ռուսաստան) Պ.Ուբրի (Ռուսաստան) Ֆ.Բիսմարկ (Գերմանիա) Բ.Բյուլով (Գերմանիա) Հոհենլոե (Գերմանիա) Անդրաշի (Ավստրո-Հունգարիա) Կարոլի (Ավստրո-Հունգարիա) Հեյմերլե (Ավստրո-Հունգարիա) Վադդինգտոն (Ֆրանսիա) Սեն-Վալյե (Ֆրանսիա) Ի.Դեպրե (Ֆրանսիա) Բիկոնսֆիլդ (Մեծ Բրիտանիա) Սոլսբերի (Մեծ Բրիտանիա) Օդո Ռոսսել (Մեծ Բրիտանիա) Լ.Կորտի (Իտալիա) Լոնեյ (Իտալիա) Ալ.Կարաթեոդորի (Թուրքիա) Մեհմեդ-Ալի (Թուրքիա) Սադուլլաh (Թուրքիա) '''Հավելված Գ։ Հայաստանի հանրապետության և Թուրքիայի միջև ալեքսանդրապոլում կնքված պայմանագիրը''' 02.12.1920թ. 1. Պատերազմը Հայաստանի և Թուրքիայի միջև ավարտված է։ 2. Հայաստանի և Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա-սուն թափվում է Արաքսի մեջ մինչև Տիքնիսի հյուսիս-արևմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արևմուտք, Կիզիլտայից դեպի արևմուտք մինչև Մ.Աղբաբան, այնուհետև Շարուր-Նախիջևանի և Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակի-դաղ… Կամասու լեռ… Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ… Սարայ-բուլաղ… Արարատ կայարան գծից հարավ մինչև Արաքս գետի այն տեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ։ Նախիջևանի, Շարուրի և Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի։ Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ։ 3. 2-րդ հոդվածով մատնանշված նախկին և ներկա սահմանների միջև ընկած շրջաններում, այսինքն՝ ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի… կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն դեպքում, եթե Հայաստանի հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել։ 4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում։ 5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով։ Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով։ 6. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են համաշխարհային պատերազմի ընթացքում և թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ և նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին։ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում։ 7. Հենվելով մարդկության սկզբունքների վրա… Թուրքիայի կառավարությունը… հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ։ Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում եմ նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից։ 8. Թուրքիայի… կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն և աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ նրա հեղինակության զարգացման և ամրապնդման գործում։ 9. Երևանի կառավարությունը համաձայնում է Սևրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել և հայտարարել անվավեր։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից և Ամերիկայից ետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը։ Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաև վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջև։ Որպես հաշտ ապրելու իր ցանկության և Թուրքիայի հարևանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ՝ երկու երկրների միջև խաղաղությունը խախտելու նպատակով։ 10. Հայաստանի… կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում և մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաև ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները և Թուրքիայի շեյխուլ-իսլամը։ 11. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ և հրաժարում ինչպես ծովից, այնպես էլ ուրիշ որևէ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից։ Հայաստանի կառավարությունը պարտավորվում է տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան և ետ դառնում։ Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է Շարուր-Նախիջևան-Շահթախտ-Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան և Մեքքա։ Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների և մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչև ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթևեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները՝ 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար։ Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը։ 12. Թուրքիայի… կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում։ 13. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել և առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես և այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի։ 14. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջև վերականգնվում են առևտրական հարաբերությունները, և երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները։ Լիազորված անձինք Հայաստանից՝ ԽԱՏԻՍՅԱՆ ԳՅՈՒԼԽԱՆԴԱՆՅԱՆ ԿՈՐԳԱՆՅԱՆ Թուրքիայից՝ ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ-ՓԱՇԱ ՀԱՄԻԴ-ԲԵՅ ՍՈՒԼԵՅՄԱՆ ԲԵՋԱԴԻ-ԲԵՅ '''Հավելված Դ։ Ամենայն Հայոց կաթողիկոսները''' 120. Հովհաննես Ը Կարբեցի (1762-1842) 1831-1842 121. Ներսես Ե Աշտարակեցի (1770-1857) 1843-1857 122. Մատթեոս Ա Չուխաճյան (1802-1865) 1858-1865, ԿՊՀՊ՝ 1844-1848 (Մատթեոս Բ) 123. Գևորգ Դ Քերեստեճյան (1813-1882) 1866-1882, ԿՊՀՊ՝ 1858-1860 (Գևորգ Բ) 124. Մակար Ա Թեղուտեցի (1813-1891) 1885-1891 125. Մկրտիչ Ա Խրիմյան (1820-1907) 1892-1907 126. Մատթեոս Բ Իզմիրլյան (1845-1910) 1908/9-1910 ԿՊՀՊ*՝ 1894-1896 և 1908 (Մատթեոս Գ) 127. Գևորգ Ե Սուրենյանց (1847-1930) 1911-1930 '''Հավելված Ե։ Կ. Պոլսի Հայոց պատրիարքները''' * Մկրտիչ Վանեցի Խրիմյան Հայրիկ (1820-1907) 1869-1873, ԱՀԿ*՝ 1892/93-ից<br />* Ներսես Բ Վարժապետյան (1837-1884) 1874-1884<br />* Հարություն Վեհապետյան (1819-1910) 1885-1888<br />* Խորեն Աշըգյան (1842-1899) 1888-1894<br />* Մատթեոս Գ Իզմիրլյան (1845-1910) 1894-1896 ԱՀԿ*՝ 1908/9-ից<br />* Մաղաքիա Օրմանյան (1841-1918) 1896-1908<br />* կրկին Մատթեոս Գ Իզմիրլյան 1908, ԱՀԿ՝ 1908/9-ից<br />* Եղիշե Դուրյան (1860-1930) 1909-1911, ԵՀՊ՝ 1921-1930<br />* Հովհաննես Արշարունի 1912-1913<br />* Զավեն Տեր-Եղիայան Պաղտատցի 1913-1915<br />* Փոխանորդության շրջան 1915-1919<br />* կրկին Զավեն Տեր-Եղիայան Պաղտատցի 1919-1922* Տեղապահության շրջան 1922-1927 '''Հավելված Զ։ Ռուսաստանի արքաները''' * Ալեքսանդր Բ Ռոմանով (1818-1881)1855-1881<br />* Ալեքսանդր Գ Ռոմանով (1845-1894) 1881-1894<br />* Նիկոլայ Բ Ռոմանով (1868-1918) 1894-1917<br /> '''Հավելված Է։ Ռուսաստանի վարչապետները''' * Սերգեյ Վիտտե – 1905-1906<br />* Իվան Գորեմիկին – 1906<br />* Պյոտր Ստոլիպին – 1906-1911<br />* Վլադիմիր Կոկովցև – 1911-1914<br />* Իվան Գորեմիկին – 1914-1916<br />* Բորիս Շտյուրմեր – 1916<br />* Ալեքսանդր Տրեպով – 1916-1917<br />* Նիկոլայ Գոլիցին – 1917<br />* Ալեքսանդր Կերենսկի – 1917<br />* Վլադիմիր Լենին – 1917-1924<br /> '''Հավելված Ը։ Ռուսաստանի արտգործնախարարները''' * Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883) 1856-1882<br />* Գիրս Նիկոլայ Կարլովիչ (1820-1895) 1882-1895<br />* Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) 1895-1896<br />* Շիշկին Նիկոլայ Պավլովիչ (1827-1902) 1896-1897<br />* Մուրավյով Միխայիլ Նիկոլաևիչ (1845-1900) 1897-1900<br />* Լամսդորֆ Վլադիմիր Նիկոլաևիչ (1844-1907) 1900-1906<br />* Իզվոլսկի Ալեքսանդր Պետրովիչ (1856-1919) 1906-1910<br />* Սազոնով Սերգեյ Դմիտրիևիչ (1860-1927) 1910-1916<br />* Շտյուրմեր Բորիս Վլադիմիրովիչ (1848-1917) 1916<br />* Պոկրովսկի Նիկոլայ Նիկոլաևիչ (1865-1930) 1916-1917<br />* Միլյուկով Պավել Նիկոլաևիչ (1859-1943) 1917<br />* Տերեշչենկո Միխայիլ Իվանովիչ (1886-1956) 1917<br />* Տրոցկի Լև Դավիդովիչ (1879-1940) 1917-1918<br />* Չիչերին Գերոգի Վասիլևիչ (1872-1936) 1918-1930<br /> '''Հավելված Թ։ Կովկասի կառավարիչները''' I. 27.12.1844 – 01.03.1854 փոխարքա Վորոնցով Միխայիլ Սեմյոնովիչ (1782-1856) 01.03.1854 – 29.11.1854 Փոխարքայի մի շարք քաղաքացիական պաշտոնակատարներ II. 29.11.1854 – 22.07.1856 փոխարքա Մուրավյով Նիկոլայ Նիկոլաևիչ (1794-1866) III. 22.07.1856 – 06.12.1862 փոխարքա Բարյատինսկի Ալեքսանդր Իվանովիչ (1815-1879) IV. 06.12.1862 – 01.01.1882 փոխարքա Ռոմանով Միխայիլ Նիկոլաևիչ (1832-1909) 22.11.1881թ. Փոխարքայությունը վերացվեց և հիմնվեց Կովկասյան ադմինիստրացիա՝ քաղաքացիական մասի կառավարչապետի ղեկավարությամբ, ով միաժամանակ նաև գլխավոր հրամանատարն էր և կազակական զորքերի նշանակովի ատամանը։ V. 01.01.1882 – 03.06.1890 կառավարչապետ Դոնդուկով-Կորսակով Ալեքսանդր Միխայլովիչ (1820-1893) VI. 03.06.1890 – 06.12.1896 կառավարչապետ Շերեմետև Սերգեյ Ալեքսեևիչ (1836-1896) VII. 12.12.1896 – ?.02.1905 կառավարչապետ Գոլիցին Գրիգորի Սերգեևիչ (1838-1907) 26.02.1905-ին կրկին վերականգնվեց փոխարքայությունը VIII. 26.02.1905 – 23.08.1915 փոխարքա Վորոնցով-Դաշկով Իլարիոն Իվանովիչ (1837-1916) IX. 23.08.1915 – 09.03.1917 փոխարքա Ռոմանով Նիկոլայ Նիկոլաևիչ (1856-1929) 09.03.1917 – 15.11.1917 Անդրկովկասյան Հատուկ Կոմիտե 15.11.1917 – 26.03.1918 Անդրկովկասյան Կոմիսարիատ 10.02.1918 – 26.05.1918 Անդրկովկասյան Սեյմ Ա. 26.05.1918 Վրաստանը հռչակվեց անկախ պետություն Բ. 28.05.1918 Ադրբեջանը հռչակվեց անկախ պետություն Գ. 28.05.1918 Հայաստանը հռչակվեց անկախ պետություն Դ. 28.04.1920 Խորհրդայնացավ Ադրբեջանը Ե. 29.11(02.12).1920 Խորհրդայնացավ Հայաստանը Զ. 25.02.1921 Խորհրդայնացավ Վրաստանը Է. 12.03.1922 – 05.12.1936 Անդրֆեդերացիա (Անդրկովկասի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Ֆեդերատիվ Միություն) '''Հավելված Ժ։ Անգլիայի վարչապետները''' * Պահպանողական Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) 1868<br />* Լեյբորիստ Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) 1868-1874<br />* Պահպանողական Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) 1874-1880<br />* Լիբերալ Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) 1880-1885<br />* Պահպանողական Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) 1885-1886<br />* Լիբերալ Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) 1886<br />* Պահպանողական Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) 1886-1892<br />* Լիբերալ Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) 1892-1894<br />* Լեյբորիստ Արչիբալդ Ֆիլիպ Պրիմռոուզ Ռոզբերի (1847-1929) 1894-1895<br />* Պահպանողական Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) 1895-1902<br />* Պահպանողական Բալֆուր Արթուր Ջեյմս (1848-1930) 1902-1905<br />* Լիբերալ Հենրի Քեմպբել-Բաներման (1836-1908) 1905-1908<br />* Լիբերալ Հերբերտ Հենրի Ասքվիթ (1852-1928) 1908-1916<br />* Լիբերալ Դևվիդ Լլոյդ Ջորջ (1863-1945) 1916-1922<br />* Պահպանողական Էնդրյու Բոնար Լոու (1858-1923) 1922-1923<br />* Պահպանողական Սթենլի Բոլդուին (1867-1947) 1923-1924<br />* Լեյբորիստ Ջեյմս Ռամսեյ Մակդոնալդ (1866-1937) 1924<br />* Պահպանողական Սթենլի Բոլդուին (1867-1947) 1924-1929<br /> '''Հավելված ԺԱ։ Անգլիայի արտգործնախարարները''' * Ռոբերտ Սեսիլ, մարկիզ Սոլսբերի – 1878-1880<br />* Գեորգ Լևիսոն-Գոուեր, կոմս Գրանվիլ – 1880-1885<br />* Ռոբերտ Սեսիլ, մարկիզ Սոլսբերի – 1885-1886<br />* Արչիբալդ Պրիմռոուզ, կոմս Ռոզբերի – 1886<br />* Սթաֆորդ Նորթքոտ, կոմս Իդեսլի – 1886-1887<br />* Ռոբերտ Սեսիլ, մարկիզ Սոլսբերի – 1887-1892<br />* Արչիբալդ Պրիմռոուզ, կոմս Ռոզբերի – 1892-1894<br />* Ջոն Վոդհաուս, կոմս Քիմբերլի- 1894-1895<br />* Ռոբերտ Սեսիլ, մարկիզ Սոլսբերի – 1895-1900<br />* Հենրի Պեթի-Ֆիզմորիս, մարկիզ Լանսդոուն – 1900-1905<br />* Էդուարդ Գրեյ – 1905-1916<br />* Արթուր Բալֆուր – 1916-1919<br />* Ջորջ Քերզոն – 1919-1924<br /> '''Հավելված ԺԲ: Ֆրանսիայի նախագահները''' * Պատրիս դե Մակ-Մահոն (1808-1897) 1873-1879<br />* Ժյուլ Գրևի (1807-1891) 1879-1887<br />* Սադի Կարնո (1837-1894) 1887-1894<br />* Ժան Կազիմիր-Պերիե (1847-1907) 1894-1895<br />* Ֆելիքս Ֆոր (1841-1899) 1895-1899<br />* Էմիլ Լուբե (1838-1928) 1899-1906<br />* Արման Ֆալիեր (1841-1931) 1906-1913<br />* Ռայմոն Պուանկարե (1860-1934) 1913-1920<br />* Պոլ Դեշանել (1855-1922) 1920<br />* Ալեքսանդր Միլյերան (1859-1943) 1920-1924<br /> '''Հավելված ԺԳ։ Ֆրանսիայի վարչապետները''' * Ժյուլ Դյուֆոր – 1877-1879<br />* Գիյոմ Անրի դը Վադդինգտոն – 1879<br />* Շառլ դե Ֆրեյսինե – 1879-1880<br />* Ժյուլ Ֆերրի – 1880-1881<br />* Լեոն Գամբետտա – 1881-1882<br />* Շարլ դե Ֆրեյսինե – 1882<br />* Շառլ Դյուկլերկ – 1882-1883<br />* Արման Ֆալիեր – 1883<br />* Ժյուլ Ֆերրի – 1883-1885<br />* Էժեն Անրի Բրիսսոն – 1885<br />* Շառլ դե Ֆրեյսինե – 1886<br />* Ռընե Գոբլե – 1886-1887<br />* Մորիս Ռուվիե - 1887<br />* Պիեռ Տիրար – 1887-1888<br />* Շառլ Ֆլոկե – 1888-1889<br />* Պիեռ Տիրար – 1889-1890<br />* Շառլ դե Ֆրեյսինե – 1890-1892<br />* Էմիլ Լուբե – 1892<br />* Ալեքսանդր Ռիբո - 1892-1893<br />* Շառլ Դյուպյուի – 1893<br />* Ժան Կազիմիր-Պերիե – 1893-1894<br />* Շառլ Դյուպյուի – 1894-1895<br />* Ալեքսանդր Ռիբո - 1895<br />* Լեոն Բուրժուա - 1895-1896<br />* Ֆելիքս Ժյուլ Մելեն – 1896-1898<br />* Էժեն Անրի Բրիսսոն – 1898<br />* Շառլ Դյուպյուի – 1898-1899<br />* Պիեռ Վալդեկ-Ռուսսո – 1899-1902<br />* Էմիլ Կոմբ – 1902-1905<br />* Ֆերդինանդ Սարիեն – 1906<br />* Ժորժ Կլեմանսո – 1906-1909<br />* Արիստիդ Բրիան – 1909-1911<br />* Էռնեստ Մոնիս – 1911<br />* Ժոզեֆ Կայո – 1911-1912<br />* Ռայմոն Պուանկարե – 1912-1913<br />* Արիստիդ Բրիան – 1913<br />* Լուի Բարտու – 1913<br />* Գաստոն Դումերգ – 1913-1914, 1934<br />* Ալեքսանդր Ռիբո - 1914<br />* Ռընե Վիվիանի – 1914-1915<br />* Արիստիդ Բրիան – 1915-1917<br />* Ալեքսանդր Ռիբո - 1917<br />* Պոլ Պենլևե – 1917, 1925<br />* Ժորժ Կլեմանսո – 1917-1920<br />* Ալեքսանդր Միլյերան – 1920<br />* Ժորժ Լեյգ – 1920-1921<br />* Արիստիդ Բրիան – 1921-1922<br />* Ռայմոն Պուանկարե – 1922-1924* Ֆրեդերիկ Ֆրանսուա-Մարսել – 1924 '''Հավելված ԺԴ։ Ֆրանսիայի արտգործնախարարները''' * հերցոգ Լուի Դեկազ - 1873-1877<br />* մարկիզ Գաստոն-Ռոբեր դե Բանվիլ - 1877<br />* Գիյոն Հանրի դե Վադդինգտոն - 1877-1879 (վարչապետ՝ 1879)<br />* Շառլ դե Ֆրեյսինե - 1879-1880 (վարչապետ՝ 1879-1880, 1882, 1886, 1890-1892)<br />* Ժյուլ Բարթելեմի-Սենտ-Իլյար - 1880-1881<br />* Լեոն Գամբետտա - 1881-1882 (վարչապետ՝ 1881-1882)<br />* Շառլ դե Ֆրեյսինե - 1882<br />* Շառլ Դյուկլերկ - 1882-1883 (վարչապետ՝ 1882-1883)<br />* Արման Ֆալիեր - 1883, (վարչապետ՝ 1883, նախագահ՝ 1906-1913)<br />* Պոլ-Արման Շալեմել-Լակուր - 1883<br />* Ժյուլ Ֆերրի - 1883-1885 (վարչապետ՝ 1880-1881, 1883-1885)<br />* Շառլ դե Ֆրեյսինե - 1885-1886<br />* Էմիլ Ֆլուրան - 1886-1888<br />* Ռընե Գոբլե - 1888-1889 (վարչապետ՝ 1886-1887)<br />* Էժեն Շպյուլլեր - 1889-1890<br />* Ալեքսանդր Ռիբո - 1890-1893 (վարչապետ՝ 1892-1893, 1895, 1914, 1917)<br />* Ժյուլ Դևել - 1893<br />* Ժան Կազիմիր-Պերիե - 1893-1894 (վարչապետ՝ 1893-1894, նախագահ՝ 1894-1895)<br />* Գաբրիել Հանոտո - 1894-1895<br />* Մարսլեն Բերտլո - 1895-1896<br />* Լեոն Բուրժուա - 1896 (վարչապետ՝ 1895-1896)<br />* Գաբրիել Հանոտո - 1896-1898<br />* Թեոֆիլ Դելկասե - 1898-1905 (գաղութների նախարար՝ 1894-1896, ծովային նախարար՝ 1911-1913)<br />* Մորիս Ռուվիե - 1905-1906 (վարչապետ՝ 1887)<br />* Լեոն Բուրժուա - 1906<br />* Ստեֆան Պիշոն – 1906-1911<br />* Ժան Կրյուպպի – 1911<br />* Ժյուստեն դե Սելվ – 1911-1912<br />* Ռայմոն Պուանկարե – 1912-1913 (վարչապետ՝ 1912-1913, 1922-1924, նախագահ՝ 1913-1920)<br />* Շառլ Ժոննար – 1913<br />* Ստեֆան Պիշոն – 1913<br />* Գաստոն Դումերգ – 1913-1914 (վարչապետ՝ 1913-1914, 1934)<br />* Լեոն Բուրժուա - 1914<br />* Ռընե Վիվիանի – 1914 (վարչապետ՝ 1914-1915)<br />* Գաստոն Դումերգ – 1914<br />* Թեոֆիլ Դելկասե - 1914-1915<br />* Ռընե Վիվիանի – 1915<br />* Արիստիդ Բրիան – 1915-1917 (վարչապետ՝ 1909-1911, 1913 (փոխվարչապետ՝ 1914-1915), 1915-1917, 1921-1922, 1925-1926, 1929)<br />* Ալեքսանդր Ռիբո - 1917<br />* Լուի Բարտու - 1917 (վարչապետ՝ 1913)<br />* Ստեֆան Պիշոն – 1917-1920<br />* Ալեքսանդր Միլյերան – 1920 (վարչապետ՝ 1920, նախագահ՝ 1920-1924)<br />* Ժորժ Լեյգ – 1920-1921 (վարչապետ՝ 1920-1921)<br />* Արիստիդ Բրիան – 1921-1922<br />* Ռայմոն Պուանկարե – 1922-1924<br /> '''Հավելված ԺԵ։ Օսմանյան կայսրության մեծ վեզիրները և Թուրքիայի վարչապետները''' * Միդհատ-փաշա - 1876-1877<br />* Իբրահիմ Էֆենդի – 1877-1878<br />* Ահմեդ Համդի-փաշա - 1878<br />* Ահմեդ Վեֆիք-փաշա- 1878<br />* Մեհմեդ Սադըք-փաշա - 1878<br />* Մյութերջի Մեհմեդ Ռյուշդի-փաշա - 1878<br />* Մեհմեդ Էսադ Սաֆվետ-փաշա - 1878<br />* Թունուսլու Հայրեդդին-փաշա - 1878-1879<br />* Ահմեդ Արիֆի-փաշա - 1879<br />* Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1879-1880<br />* Ջենանի Մեհմեդ Քադրի-փաշա - 1880<br />* Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1880-1882<br />* Աբդուրահման Նուրեդդին-փաշա - 1882<br />* Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1882<br />* Ահմեդ Վեֆիք-փաշա - 1882<br />* Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1882-1885<br />* Քըբրըսլը Մեհմեդ Քյամիլ-փաշա- 1885-1891<br />* Ահմեդ Ջևադ Շաքիր-փաշա - 1891-1895<br />* Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1895<br />* Քըբրըսլը Մեհմեդ Քյամիլ-փաշա - 1895<br />* Հալիլ Ռիֆաթ-փաշա - 1895-1901<br />* Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1901-1903<br />* Մեհմեդ Ֆերիդ-փաշա - 1903-1908<br />* Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1908<br />* Քըբրըսլը Մեհմեդ Քյամիլ-փաշա - 1908-1909<br />* Ահմեդ Թևֆիք-փաշա - 1909<br />* Հյուսեյն Հիլմի-փաշա - 1909-1910<br />* Իբրահիմ Հաքքը-փաշա - 1910-1911<br />* Քյուչուք Մեհմեդ Սաիդ-փաշա - 1911-1912<br />* Ահմեդ Մուհթար-փաշա - 1912<br />* Քըբրըսլը Մեհմեդ Քյամիլ-փաշա- 1912-1913<br />* Մեհմեդ Շևքեթ-փաշա - 1913<br />* Սաիդ Հալիմ-փաշա - 1913-1917<br />* Մեհմեդ Թալեաթ-փաշա - 1917-1918<br />* Ահմեդ Իզզեթ-փաշա - 1918<br />* Ահմեդ Թևֆիք-փաշա - 1918-1919<br />* Դամադ Ֆերիդ-փաշա - 1919<br />* Ալի Ռըզա-փաշա 1919-1920<br />* Դամադ Ֆերիդ-փաշա - 1920<br />* Ահմեդ Թևֆիք-փաշա - 1920-1922<br />* Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք – 1920-1921<br />* Մուստաֆա Ֆևզի Չաքմաք – 1921-1922<br />* Հյուսեյն Ռաուֆ Օրբայ – 1922-1923<br />* Ալի Ֆեթհի Օքյար – 1923<br />* Ինյոնյու Իսմեթ-փաշա– 1923-1924<br /> '''Հավելված ԺԶ։ Թուրքիայի արտգործնախարարները''' * Բեքիր Սամի-բեյ 1920-1921<br />* Ահմեդ Մուհթար-բեյ Մոլլաօղլու – 1921<br />* Յուսուֆ Քեմալ Թենգիրշենկ – 1921-1922<br />* Ինյոնյու Իսմեթ-փաշա– 1922-1924<br /> == Ծանոթագրություններ == '''Երկու խոսք''' 9. Միօրինակացման նպատակով հետայսու, բացի պաշտոնական փաստաթղթերի մեջբերումներից, Լեոյի օգտագործած ձևերից նախապատվությունը կտանք «Թուրքահայաստան» ձևին, նույն կերպ՝ «թուրքահայ», ինչպես նաև՝ «Ռուսահայաստան», «ռուսահայ»։ 10. Ամմոնական կուռք, որի ձեռքերում բացվող հնոցի կրակի մեջ որպես զոհ նետվում էին կենդանի մարդիկ։ 11. Լեոյի այս գործն իրոք պատկանում է հուշագրության ժանրին, որը 1920-30-ականներին ծաղկում էր ապրում հայ իրականության մեջ։ '''Ներածություն''' Ա. 12. Լեոյի տունը եղել է մահմեդական թաղի Ջհուդլար կոչվող թաղամասում, ուր մահմեդականների հետ բնակվել են հրեաներ, ռուս զինվորականների ընտանիքներ, ինչպես նաև հայեր (տե՛ս http։//www.journal.shoushi.am/005.html, Ս.Պետրոսյանի հրապարակումը)։ 13. Շուշիից ավանդված է 6 եկեղեցի և 3 մզկիթ։ Ըստ կառուցման ժամանակագրության՝ եկեղեցիներն էին՝ 1. Կուսանաց անապատի Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 2. Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ), 3. Ագուլեցոց Սուրբ Աստվածածին (չի պահպանվել), 4. Մեղրեցոց Սուրբ Աստվածածին (պահպանված է մասամբ), 5. Ռուսական ուղղափառ Սուրբ Գեորգի (չի պահպանվել), 6. Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ամենայն հավանականությամբ, տեղ է գտել գրաշարական վրիպակ, տեքստում գրված է «Ասլանչեցոց». այդ բառի սկզբնային գրանիշերը բավականին մոտ են «Ղազանչեցոցին»։ Եկեղեցին այդպես է կոչվել Նախիջևանի Ղազանչի գյուղից վերաբնակվածների անունով։ 14. Ռուսերեն՝ «Թիֆլիսյան լրաբեր», ռուսալեզու թերթ։ 15. Լեոյի գործում նշվող «Բոլգարիա», «բոլգար» ձևերը դարձրել ենք «Բուլղարիա» և «բուլղար»։ 16. Լեոն օգտագործել է թուրքերեն ձևը, հայերեն՝ Ախուրյան։ 17. Լեոն օգտագործել է ռուսերեն ձևը, հայերեն՝ Դանուբ։ 18. Դիզրայելի Բենջամին լորդ Բիկոնսֆիլդ (1804-1881) – Անգլիայի վարչապետ 1868-ին և 1874-1880-ին, «Մեզ համար կարևորը Թուրքիայում հայկական վտանգի դեմ պաշտպանվելու միջոցներ գտնելն է» խոսքերի հեղինակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի՝ Բեռլինում վերանայման հեղինակակից (Բիսմարկի հետ), 1878թ. Կիպրոս կղզին Թուրքիայից խլած պահպանողական պետական-քաղաքական գործիչ և գաղափարախոս։ 19. Ուիլյամ Յուարտ Գլադստոն (1809-1898) – Անգլիայի վարչապետ 1868-1874-ին, 1880-1885-ին, 1886-ին, 1892-1894-ին, «Ծառայել Հայաստանին՝ նշանակում է ծառայել քաղաքակրթությանը» խոսքերի հեղինակ, Անգլո-հայկական ընկերության համահիմնադիր, 1881թ. Եգիպտոսը Թուրքիայից խլած լիբերալ պետական-քաղաքական գործիչ։ 20. Տեր-Ղուկասով (Տեր-Ղուկասյան) Արշակ Հարությունի (1819-1881) – Հայազգի ռուսական գեներալ-լեյտենանտ, կռվել է Կովկասի լեռնականների դեմ, իսկ ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-78) գրավել Բայազետը, Ալաշկերտը և այլն, նահանջելիս կազմակերպել է 20 հազար հայերի գաղթն Իգդիր։ 21. Լոռիս-Մելիքով Միքայել Տարիելի (1825-1888) – Հայազգի ռուսական գեներալ, կոմս, Ռուսաստանի ՆԳ նախարար և ժանդարմերիայի շեֆ. ըստ էության՝ երկրորդը՝ ցարից հետո, նրա կառավարման ժամանակը մամուլն անվանել է «սրտի դիկտատուրայի» շրջան, իրեն՝ «թավշյա դիկտատոր»։ Մասնակցել է Կովկասյան, Ղրիմի (Արևմտյան Հայաստանի տարածքում) և 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներին, արժանացել գրեթե բոլոր հնարավոր բարձրագույն պարգևներին։ 22. Լազարև (Լազարյան) Իվան (Հովհաննես) Դավթի (1820-1879) – Հայազգի ռուսական գեներալ, որին հանձնվեց Հյուսիսային Կովկասի ժողովուրդների երկարամյա ապստամբության առաջնորդ Շամիլը. 1877թ. հոկտեմբերի 3-ին թուրքերից գրավեց Կարսի մերձակա Ալաջայի բարձունքները՝ տալով 1500 զոհ, մինչդեռ թուրքական բանակը տվեց 5-6 հազար զոհ և 8500 գերի. նույն թվականի նոյեմբերի 6-ին գրավեց Կարսը։ 23. Շելկովնիկով (Շելկովնիկյան) Բեհբուդ Մարտիրոսի (1837-1878) – Հայազգի ռուսական գեներալ, Կովկասյան ճակատում մասնակցել է ռուս-թուրքական Ղրիմի և 1877-1878թթ. պատերազմներին, մասնակցել է Ալաջայի ճակատամարտին, նշանակվել է Էրզրումի զինվորական օկրուգի պետ։ Բ. 24. Քաղաք Բուլղարիայի հյուսիսում. ռուսական բանակը, որ թուրքական 50 հազարանոց պաշտպանական ուժերին գերազանցում էր մի քանի անգամ, ավելի քան 30 հազար զոհ տալուց և 5-ամսյա անընդհատ հարձակումներից ու պաշարումից հետո կարողացավ գրավել այն, թեև մարտի դաշտում էին ռուսական Ալեքսանդր II կայսրը, բուլղարական Մեծ իշխանը և մի քանի տասնյակ գեներալներ։ Պլևնայի գրավումից հետո Բալկաններում ռուսների առաջխաղացումն արդեն անկասելի դարձավ։ 25. Սան Ստեֆանոյի նախնական պայմանագիրը կնքվել է 1878թ. մարտի 3-ին, Կ.Պոլսի մերձակա Սան Ստեֆանո (Եշիլքյոյ) ավանում. պայմանագրով Ռուսաստանին էին անցնում բալկանյան և հայաստանյան հսկայական տարածքներ, իսկ դրա 16-րդ կետը վերաբերվում էր հայերին, տե՛ս համապատասխան Հավելվածը։ Լեոն այս և այլ պայմանագրեր անվանում է մե՛րթ դաշնագիր, մե՛րթ դաշնագրություն. այս դեպքում տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։ 26. Հայ լիբերալների թերթը (1872-1921թթ.), որ լույս է տեսել Թիֆլիսում։ Հիմնադրել է Գրիգոր Արծրունին։ Ուներ ռուսական կողմնորոշում։ 27. Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթի 61-րդ կետը տե՛ս համապատասխան Հավելվածում։ «Վեհաժողով», «խորհրդաժողով», «կոնգրես» ձևերից նախընտրել ենք «կոնգրեսը»։ Փաստաթղթի անվանումը տեքստում միօրինակացրել ենք որպես «դաշնագիր»։ 28. Սոլսբերի Ռոբերտ Արթուր Թոլբոտ Գասկոյն-Սեսիլ (1830-1903) - Անգլիայի պահպանողական կուսակցության առաջնորդ, Անգլիայի վարչապետ 1885-86, 1886-1892, 1895-1902, Բեռլինի կոնգրեսում եղել է Անգլիայի երկրորդ լիազոր ներկայացուցիչը։ 29. Գորչակով Ալեքսանդր Միխայլովիչ (1798-1883) – Ռուսաստանի արտգործնախարար 1856-1879-ին, ծրագրել և իրականացրել է Ռուսաստանի դիվանագիտական ռեֆորմը, որն ամբողջությամբ գործում է առ այսօր, կարողացել է զրոյացնել Ղրիմի պատերազմից հետո պարտադրված նվաստացումները, հաջողությամբ խաղացել է միջևրոպական հակասությունների վրա։ Ծեր հասակում, 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ երկմտեց Կ.Պոլիսը գրավելու հարցում, որի պատճառով հեղինակազրկվեց, իսկ Բեռլինի դաշնագրի ստորագրումից հետո՝ պաշտոնաթող եղավ։ Այդ առիթով Ալեքսանդր Բ-ին գրեց. «Բեռլինյան տրակտատն իմ ծառայողական ընթացքի ամենասև էջն է»։ 30. Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Ե., 1972, էջ 104-105։ Գ. 31. Ներսես Վարժապետյան (1837-1884) – Կ.Պոլսի հայոց պատրիարք 1874-ից. Հայոց հարցի լուծման համար հույսը դրել էր Եվրոպայի և Ռուսաստանի վրա, սակայն կյանքի վերջում հիասթափվեց բոլորից։ 32. Պետք է լինի «վեհաժողովէն»։ Թարգմանվել և զետեղվել է անգլիական պաշտոնական տեղեկագրում (հիմնականում արտաքին քաղաքականությանը վերաբերող)՝ «Կապույտ գրքում»։ 33. Մինաս Չերազ (1852-1929) – Մ.Խրիմյանի, Ս.Փափազյանի և Խ.Գալֆայանի հետ եղել է Բեռլինի կոնգրեսին մեկնած հայոց պատվիրակության կազմում։ Վարժապետյանի, Իզմիրլյանի, Նուբարի հետ տարբեր տարիների հանդիպել է Գլադստոնին, Նիկոլայ Բ-ին, Ստոլիպինին և այլ առաջնորդների՝ Հայոց հարցի առնչությամբ։ Արդյունավետորեն զբաղվել է նաև ուսուցչությամբ, հայագիտությամբ, գրականությամբ, բարեգործությամբ։ Աճյունը Կոմիտասի աճյունի հետ բերվել է Երևան, ամփոփվել Չերազի միջոցներով կառուցված՝ Նուբարաշենի դպրոցի բակում, սակայն խորհրդահայ բոլշևիկ ճիվաղները հետագայում անհետացրել են այն (տե՛ս «ԱրմենիաՆաու», մարտի 30, 2007, Վահան Իշխանյանի «Կորսված աճյուն. կվերականգնվի՞ Մինաս Չերազի հիշատակը» հրապարակումը)։ 34. 20-րդ դարավերջին այս մտայնության լավագույն մերկացնողն ու դրան այլընտրանք առաջարկողը եղավ լուսահոգի պորֆեսոր Ռաֆայել Իշխանյանը. տե՛ս նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» (Ե., 1991)։ 35. Աբդուլ-Համիդ Բ (1842-1918) – Օսմանյան կայսրության վերջին բացարձակ միապետը (1876-1909), երկիրը հասցրեց տնտեսական, ֆինանսական, տարածքային կործանման։ Նրա ժամանակն անվանվեց «զուլում» (բռնություն), ինքը՝ «արյունոտ, կարմիր սուլթան»։ Իրականացրեց հայերի և հույների ջարդեր։ Իշխանությունից հեռացվեց երիտթուրքական հեղափոխության (1908) և մակեդոնական զինվորական ապստամբության (1909) միջոցով։ Մեռավ Կ.Պոլսում, բանտարկության մեջ, 1918թ. փետրվարի 10-ին։ Դ. 36. Ամերիկացի պատմաբան, քիմիկոս, բժիշկ, մարդաբան, լուսանկարիչ, Լուսնի առաջին լուսանկարի հեղինակ Ջոն Վիլյամ Դրեպերի (1811-1882) աշխատություններից ռուսերեն են թարգմանվել «Եվրոպայի բանական զարգացման պատմություն» և «Գիտության և կրոնի հակամարտությունները» գրքերը։ 37. Ռափայել Պատկանյան (1830-1892) – Հայ նշանավոր գրող. մոսկովյան իր ուսանողական ընկերների (Գ.Քանանյան և Մ.Թիմուրյան) և իր անուն-ազգանունների կրճատմամբ 1852-ին կազմվել է «Գամառ-Քաթիպա» ընկերությունը, որը հրատարակել է հիմնականում Ռ.Պատկանյանի գործերը։ 38. Գրիգոր Արծրունի (1845-1892) – 1870-1880-ականների հայ իրականության ամենաերևելի դերակատարը, ազնվական, Թիֆլիսի առաջին քաղաքագլխի որդին, քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտոր, հայ լիբերալիզմի առաջատար գաղափարախոսը, հայկական կյանքի վրա անգերազանցելի ազդեցություն ունեցած թերթի՝ «Մշակի» (1872) հիմնադիրը։ Նրա թերթում են տպագրվել արևելահայ գրեթե բոլոր խոշոր հեղինակները։ Լեոն եռահատոր ուսումնասիրություն է գրել նրա մասին (Թիֆլիս, 1902-1905)։ Իրենց հուշերում նրան մեծ տեղ են հատկացրել Արծրունու ժամանակին անդրադարձած բոլոր հուշագրողները։ 39. Ժամանակակից քաղաքական տերմինաբանությամբ՝ «ազատամիտ» բառի փոխարեն հարկ էր կիրառել «ազատականը», թեև չենք ուղղել։ Լեոն այս որակումն օգտագործում է և՛ Անգլիայի լեյբորիստական, և՛ Անգլիայի լիբերալ (ազատական) կուսակցությունների համար։ Գլադստոնը նախապես ներկայացրել է լեյբորիստական, հետո՝ լիբերալ կուսակցությունները։ Լեյոբորիստ էր նաև Ռոզբերին, որին ևս Լեոն անվանում է ազատամիտ։ 40. Արևմտյան Հայաստանի մի հատվածին (այսօր արդեն՝ ողջ Արևմտյան Հայաստանին) և Իրաքի հյուսիսին քրդերի կողմից տրվող անվանում, որ կիրառել և կիրառում են նաև ոչ քրդերը. «Քրդստան», «Քրդիստան», «Քուրդստան» ձևերից նախընտրել ենք ներկայումս ընդունված «Քուրդիստանը»։ 41. Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան Հայրիկ (1820-1907) – Ժողովրդի կողմից ամենասիրված Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու ողջ պատմության ընթացքում, մեծարվել է «Հայրիկ» պատվանվամբ։ 1868-ին օծվել է եպիսկոպոս, 1869-73թթ. եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1892/93-ից՝ Ամենայն հայոց կաթողիկոս։ Ղեկավարել է Բեռլինի կոնգրեսին մասնակցելու մեկնած հայկական պատվիրակությունը։ Հայտնի «թղթե շերեփ» արտահայտության հեղինակն է։ Հիասթափվելով քրիստոնյա երկրների խաղերից՝ փարել է ազգային-ազատագրական շարժման գաղափարին։ Ծավալել է նաև ուսուցչական, հրատարակչական, քարոզչական, բարեգործական բուռն գործունեություն։ 42. Արտաքին աշխարհին վերաբերող անգլիական պաշտոնական տեղեկագիր-ժողովածու։ Ֆրանսիականը՝ «Դեղին գիրք», ռուսականը՝ «Նարնջագույն գիրք»։ 43. Քսենոփոն Աթենացի (Ք.ա. 430-355) – Հին հույն պատմիչ և մտածող, նրա «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատություններում հարուստ տվյալներ կան հին հայերի, ինչպես նաև քրդերի մասին։ 44. Բագրատ Նավասարդյան (1852-1934) – Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմին որպես բժիշկ մասնակցած կամավորական, Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադիրներից և պատվավոր նախագահ, «Պաշտպան Հայրենյացի» հիմնադիրներից։ Թիֆլիսում բացել է մասնավոր հիվանդանոց, ուր չքավորների սպասարկումը կատարել է անվճար, Հայ եկեղեցու գույքի բռնագրավման դեմ հակացարական ելույթների մասնակից, որի պատճառով 1903-ին ձերբակալվել և աքսորվել է Անդրկովկասից. Րաֆֆու «Խենթում» դարձել է գրական հերոս։ Ե. 45. Ռուսական դրամական նվազագույն միավորը։ 46. Ալեքսանդր Գ Ռոմանով (1845-1894) – Ռուսական կայսր 1881-1894թթ., դադարեցրել է իր նախորդի բարեփոխումների ընթացքը, ներքին կյանքում անցել ռեակցիայի և վելիկոռուսական շովինիզմի, խստորեն սահամանփակել է ռուսական ուղղափառությունից զատ մյուս կրոնները, մտցրել է խիստ գրաքննություն, փակել հրատարակչություններ, դատաստան տեսել ազատախոհության ցանկացած դրսևորման հետ, «Ռուսաստանն ունի երկու դաշնակից՝ բանակը և նավատորմը» արտահայտության հեղինակ։ Նրա օրոք երկիրը ոչ մի պատերազմի չի մասնակցել, որի շնորհիվ ստացել է «Խաղաղարար» պատվանունը։ 47. Ռուսերեն՝ «Բուլղարիայի ազատության մարտիկներն ու նահատակները»։ 48. Թուրքերեն՝ «ջոկատ», «հրոսակախումբ»։ 49. Եժ Տոմաշ Թեոդոր (1824-1915) – Լեհ գրող, հրապարակախոս, ճանապարհորդ, 1848թ. հունգարական ապստամբության մասնակից, Համալեհականության շարժման հիմնադիր։ 50. Օսմանյան տիրապետության տակ գտնվող հարավսլավոնական տարածքներից փախածներ (ուսկոկ - փախստական), ովքեր ապրում էին հողագործությամբ և տեղական բա(րին)ների զինվորական արշավանքներին մասնակցությամբ։ 51. Անշուշտ, Լեոն ճիշտ է, սակայն մասամբ։ Խնդիրն այն է, որ համասլավոնականությունը ընդամենը ռուսական հատուկ ծառայությունների միջոցով հետադարձ կապի սկզբունքով նետված օժանդակ միջոց էր, որով ռուս հասարակությանը ներշնչվում էր սեփական «պատմական առաքելության» մտածում և հոգեվիճակ՝ լեգիտիմացնելու համար ինքնակալության ձգտումները, պատերազմի պատճառելիք հոգսերը և այլն։ Իսկ բուլղարների հաղթանակն ապահովվեց, քանի որ այդպիսի չորս հզոր գործոն էին համընկել և կուտակվել մեկ կետում՝ ա) կայսրության գեոստրատեգիան և աշխարհակալական նկրտումները, բ) տվյալ պահի իրերի միջազգային բարենպաստ դասավորությունը՝ պայմանավորված եվրոպական գերտերությունների շահերով, գ) բուլղար ժողովրդի պայքարը գ) ուղղափառ ռուսներին ներշնչված գաղափարախոսական պատրաստվածությամբ պայմանավորված ամեն կարգի օգնությունը։ 52. Լոնդոնի պատմական միջուկը, որ համաշխարհային առանցքային ֆինանսական կենտրոններից էր և է։ 53. Ռուսաստանը կամենում էր Բալկանները կցել կամ ծառայեցնել իրեն՝ շահարկելով համասլավոնականության գաղափարը, սակայն բուլղարները կարճ ժամանակում կարողացան դրսևորել պետական մտածողություն և այն ավելի բարձր դասելով՝ երես թեքել Ռուսաստանից։ Զ. 54. Տեքստում սխալմամբ գրված է «թիֆլիսահայ»։ 55. Մկրտիչ Փորթուգալյան (1848-1921) – Մարսելի «Արմենիա» պարբերականի և Արմենական կուսակցության հիմնադիր, հալածվել, բանտարկվել է թուրքական իշխանությունների կողմից. կարծում էր, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարը պետք է սկսել լավ նախապատրաստական աշխատանքներից, ինչպես նաև թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների հետ դաշնակցելուց հետո։ Խմբագրել է «Ասիա» լրագիրը, թղթակցել է նաև արևելահայ մամուլին, Վանում հիմնել է Հայկազյան կենտրոնական վարժարանը և «Սև խաչ» ազատագրական կազմակերպությունը։ 56. Հավանաբար խոսքը «պիտուկ» բառի մասին է, որ նշանակում է ցածրակարգ կենդանի (սրատուտ), նաև՝ անարգ, թափթփուկ մարդ. այդ պարագայում էլ՝ անհասկանակլի է «ան» ժխտական նախածանցի հետ հանդես գալը։ 57. Սա կարճ ժամանակ անց, շրջված շարադասությամբ դարձավ Դաշնակցության նշանաբանը։ Է. 58. Տե՛ս համապատասխան Հավելվածը։ 59. Գրեյ օֆ Ֆալլոդոն Էդուարդ (1862-1933) – Աջ լիբերալ անգլիացի քաղաքական գործիչ, 1892-95թթ. փոխարտգործնախարար, 1905-1916թթ.՝ արտգործնախարար։ Ռուսների հետ Պարսկաստանը կիսեց ազդեցության երեք գոտու, Անտանտի հիմնադիրներից և գաղափարախոսներից։ Առաջին համաշխարհայինի սկսվելու կապակցությամբ ասաց հետևյալ բառերը. «Այսօր ամբողջ Եվրոպայի վրա իջավ մայրամուտ»։ 60. Լեոյի օգտագործած «Հեջազ» ձևն ամենուր փոխարինել ենք հանձնարարելի «Հիջազով»։ Հիջազը երկրամաս է Արաբական թերակղզու արևմուտքում, այնտեղ են գտնվում մուսուլմանների սրբազան քաղաքներ Մեքքան և Մեդինան։ Հիջազի երկաթուղին, որի մասին բազմիցս խոսվում է, կառուցվել է 1880-90-ականներին Օսմանյան կառավարության կողմից՝ Ստամբուլը և Դամասկոսը իսլամական սրբազան քաղաքների հետ կապելու համար։ Հետագայում՝ Առաջին աշխարհամարտի օրերին Լոուրենս Արաբիացին փայլուն ավերում էր այն ու դրանով նպաստում օսմանյան բանակի պարտությանը և Օսմանյան կայսրության փլուզմանը։ 61. Աշխարհի ամենամեծ և ամենաճոխ պալատական համալիրներից (500 հազար ք/մ), բազմաթիվ շինությունների հեղինակ է Կարապետ Բալյանը։ 62. Պետք է լինի ոչ թե «իսլամ», այլ՝ «հայ». կամ պետք է այսպես հասկանալ՝ քանի դեռ աշխարհիս երեսին կա մեկ իսլամ, պետք է կռվել հայերին ինքնուրույնություն տալու դեմ։ 63. Մակար Ա Թեղուտեցի (1813-1891) - Ամենայն հայոց կաթողիկոս 1885-ից, նրա ջանքերով ռուսական պետությունը մասնակիորեն վերականգնել է կաթողիկոսական իրավունքները և թույլատրել վերաբացել հայկական դպրոցները, որ ռուսներն առաջին անգամ սահմանափակել և արգելել էին 1884-ին։ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ I Ա. 64. Այս և հետագա ընդգծումները հեղինակինն են։ 65. Ռուսերեն՝ «զանգ», «հնչակ», «կոչնակ»։ 66. Ֆրանսերեն՝ «արտոնագիր սոցիալական գիտությունների»։ 67. Հաշվի առնելով այս և հետագա ծավալուն մեջբերումների փաստաթղթային արժեքը՝ հնարավորինս չի ուղղվել լեզվական և կետադրական խճողվածությունը։ 68. Ի պատիվ Հնչակյան կուսակցության՝ պետք է արձանագրել, որ քաղաքական համարված հայ կուսակցություններից միայն նա էր, որ իր ծրագրային փաստաթղթում պետականության վերականգնման դրույթ ուներ, այսինքն՝ իրապես քաղաքական կազմակերպություն էր։ I Բ. 69. Զինատեսակներ են։ 70. Գյուղացիության շահերն արտահայտող, համայնքային սոցիալիզմ դավանող հակամիապետական գաղափարախոսություն և շարժում Ռուսաստանում (ռուսերեն «ժողովուրդ» բառից), գոյատևել է 1850-ականների վերջից մինչև 1890-ականների սկիզբը։ Ունեցել է տարբեր հոսանքներ և, ըստ այդմ, զբաղվել ե՛ւ քարոզչությամբ, ե՛ւ ահաբեկչությամբ. առավել աչքի ընկած առաջնորդներն էին անարխիստ, անհապաղ ապստամբական Բակունինը, քարոզչությամբ ժողովրդին հեղափոխության պատրաստելու կողմնակից Լավրովը և հեղաշրջմամբ իշխանությունը գրավելու կողմնակից Տկաչյովը։ 71. Այդ օրերին Թիֆլիս էին եկել Զեյթունի 1878թ. ապստամբության ղեկավարներից զեյթունցի Հարություն Չաքրյանը, մշեցի Հակոբ սարկավագը (որին հետո խուսափողականության մեղադրանքով ընկերները սպանեցին) և Հարություն-աղան (Հունո), որին որոշ վավերագրերում համարում են վանեցի։ Սրանց հետ է կապի մեջ եղել Կուկունյանցը։ 72. Վարդան Գոլոշյան (1867-1889) – Հայ առաջին հայդուկներից։ Անցել է Սասուն, կազմակերպել ըմբոստացման ուղին, որ իր պտուղները տվեց դեռևս 1891-92թթ. ինքնապաշտպանական ընդհարումների ժամանակ։ 73. Տարիներ անց Արամ Մանուկյանը դարձավ Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից և կարողացավ պաշտպանել Վանի հայությանը Խալիլ-փաշայից. իսկ 1918-ին, երբ նույն Արամ Մանուկյանը ըստ էության միայնակ Հայաստանի Հանրապետություն էր կերտում, Երևանում ստիպված եղավ կրկին հանդիպել նրան. այս առիթով մի այսպիսի հուզիչ հուշ է պատմում Վահան Նավասարդյանը, որ ամենից առաջ ցույց է տալիս Արամի անզուգական մեծությունը. «Ինձ ամենեն շատ հուզողն այն էր, թե ինչպե՞ս պիտի հանդիպեն այս երկու ոխերիմ ախոյանները… Ամենքի համար էլ այս նշանավոր հանդիպման էական վայրկյանը այդ էր… Եվ ահա, երբ գնացքը կանգ առավ, Արամը իր հայացքը նետեց դեպի աջ ու դեպի ձախ և գնացքի առաջ ձգված ծայրի վագոնում նշմարեց Խալիլի դեմքը։ Վճռական շարժումով նա իր քայլվածքը դեպի այն կողմը ուղղեց։ Խալիլը, նկատելով Արամին, դյուրաշարժ երիտասարդի նման անմիջապես ցատկեց վագոնից, ընդառաջ եկավ նրան, և երկուսն էլ ժպտադեմ, ջերմորեն ու բարեկամաբար իրար ձեռքեր թոթվեցին և… համբուրվեցին։ …Նույն օրը երեկոյան հանդիպեցինք Արամին։ «Այո՛, այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչև իսկ Խալիլին»,- հառաչանքով ասաց Արամը» (Արամը, Ե., 1991, էջ 492, ընդգծումը հուշագրողինն է)։ 74. Թուրքերեն՝ «նահանգապետ»։ 75. Տարօրինակ զուգադիպությամբ, Արևմուտքի արդարացի վերաբերմունքն ակնկալող հայ ցուցարարները նույնը կրկնեցին 2008թ. մարտի 1-ին, արդեն իրենց անկախ հայրենիքի մայրաքաղաքում, երբ տարերայնորեն հավաքվեցին Երևանում Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի դեսպանատների մերձ հրապարակում՝ հավանաբար հուսալով, որ իշխանությունները չեն հանդգնի եվրոպական դեսպանական կորպուսների աչքի առջև ապօրինությունների դիմել, ինչպես դիմել էին նույն օրվա առավոտյան՝ լույսը չբացված, Երևանի Ազատության հրապարակում։ Սակայն իշխանությունները ոչ միայն ապօրինությունների դիմեցին, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 10 մարդ զոհվեց, այլև հետագայում՝ 7-8 տասնյակ անմեղ քաղաքացիների և քաղաքական գործիչների դատավարությունների ժամանակ այդ դեսպանությունների երկրներն առնվազն փաստերի ներկայացմամբ միջամտելու առումով պահպանեցին քար լռություն, թեև ամեն բան կատարվել էր իրենց աչքի առջև, և բացառված է, որ տեսագրություններ կամ լուսանկարներ չունենային։ Մեկ անգամ ևս փաստվում է, որ պատմությունից դասեր չքաղողները դատապարտված են նրա ողբերգական դրվագները մշտապես վերապրելու. տվյալ դեպքում չսերտած դասն այն է, որ նույնիսկ արևմտյան պետությունների շարժիչ ուժն առաջին հերթին սեփական պետական շահն է, որին նոր կարող է հաջորդել կամ չհաջորդել որոշակի արժեքներին նվիրվածությունը։ 76. Լեոյի այս գործում հաճախ են հանդիպում բառերի երկրորդային իմաստների գործածության դեպքերը. մանավանդ տերմինների հարցում դա ընդունելի չէ։ Դիցուք, այստեղ հարկ էր օգտագործել «ավանդապահ» բառը, քանի որ «պահպանողական» տերմինը քաղաքագիտական նշանակություն ունի։ 77. Լեոն, չնայած խորհրդային սկսված գաղափարական մամլիչի ժամանակաշրջանին, ճշգրիտ բնորոշում է ի սկզբանե կողմնորոշումների ճիրանում հայտնված հայ կուսակցական-քաղաքական միտքը, որ համակարգվեց ու մտածողություն դարձավ ոչ միայն խորհրդային պատմագիտության համար, այլև հետագայում անկյունաքարի դերի հավակնեց Ղարաբաղյան շարժման արշալույսին (1988-ի փետրվար-հուլիս)՝ շարժման նոմենկլատուրային վաղ-առաջնորդների պատճառով։ 78. Իսլամական տոն, որ նշվում է Իբրահիմի (Աբրահամ) կողմից իր որդի Իսհակին (Իսահակ) լեռան վրա Աստծուն զոհաբերելու պատրաստակամության առթիվ. այդ օրը մուսուլմանները «գուրբան» (մատաղ) են անում՝ գառներ մորթելով։ 79. Համբարձում Պոյաճյան (Մեծն Մուրադ) (1860-1915) - Մասնակցել է Գում-Գափուի ցույցին, ղեկավարել 1894-ի Սասունի ինքնապաշտպանությունը, ձերբակալվել, ենթարկվել կտտանքների, ցմահ աքսորվել, 1906-ին փախել է աքսորավայրից, իսկ 1908-ից դարձել օսմանյան խորհրդարանի անդամ՝ 1915-ին կիսելով հայազգի մյուս պատգամավորների ճակատագիրը։ 80. Խոսքը 1860թ. ընդունված և 1863-ին սուլթանի կողմից փոփոխություններով հաստատված արևմտահայերի Ազգային սահմանադրության մասին է, որ 1896-ին արգելվել է՝ կրկին գործել սկսելով 1908-ից։ Այն բավականին առաջադիմական մոտեցմամբ կարգավորում էր ներհայկական հարցերը, ինչպես նաև հարաբերությունները պետության հետ։ Իրականում հաստատվել է որպես «Հայ ազգի կանոնադրություն»։ I Գ. 81. Տեքստում թյուրիմացաբար գրված է «Սարգիս»։ 82. Սարգիս Կուկունյան(ց) (1866-1914) – Ճեմարանական և համալսարանական կրթությամբ հայ ազատագրական շարժման գործիչ. նախապես գտնվել է հայ պահպանողականների ազդեցության տակ, այնուհետև ընկել ռուս նարոդնիկների և Գ.Արծրունու ազդեցության տակ։ Իր հայտնի արշավանքից հետո դատապարտվել է 20 տարվա բանտարկության և ուղարկվել Սախալին։ 1905-ին համաներմամբ ազատվելուց հետո Կովկասում դարձյալ շարունակել է գործունեությունը և կրկին ձերբակալվել 1909-ի փետրվարին (կարճ ժամանակ անց փախել է բանտից դաշնակցականների օգնությամբ), ապա՝ 1910-ի հոկտեմբերին (այդ ժամանակ՝ 1911-ին ինքն է Կամոյին օգնել փախչել Մետեխի բանտից)։ Այնուհետև տարվել է Օրյոլի բանտ, ուր և մահացել է։ Կուկունյանցի մասին կան դաշնակցական երգեր։ 83. Տեքստում գրված է «Ախվարկ», այլ աղբյուրներ զանազան անուններ են նշում. թերևս Սուրմալուի գավառի Հախվերիս կամ Հախվերին գյուղն է, ուր նաև հայեր են ապրել։ 84. Նույնի մասին Մ.Վարանդյանի այս տողերը մեկնաբանման կարիք չունեն. «Նախ փոքրաթիվ ձիավորներ էին այդ քրդերը, և տղերքը քիչ մը հագեցուցին վրեժխնդրության ծարավը՝ զանոնք կոտորելով» (նշվածը, էջ 69)։ 85. Դատավարության ժամանակ ռուսներն այն մեկնաբանեցին որպես «Միացյալ Հայաստան», մինչդեռ դատվողները նշում էին տարբեր կերպ՝ «Միություն Հայաստանի», «Միություն Հայրենասիրաց» և այլն։ 86. Ռուսերեն՝ «Ռուս հեղափոխականների միություն (դաշնություն)»։ 87. Ռուսերեն՝ «դրոշակ»։ 88. «Մշակ» թերթի անունից։ 89. «Նոր-դար» ազգային-պահպանողական թերթի (1883-1916թթ.) անունից, որի հիմնադիրը և խմբագիրն էր Սպանդար Սպանդարյանը՝ Սուրեն Սպանդարյանի հայրը։ 90. Քրիստափոր Միքայելյան (1859-1905) – Նախկին նարոդնիկ, ՀՅԴ երեք հիմնադիրներից, գաղափարախոսը, նաև «Դրոշակ» թերթի հիմնադիրը, զոհվել է ռումբ փորձարկելիս։ 91. Սիմոն Զավարյան (1865-1913) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մինչև կյանքի վերջը ՀՅԴ բյուրոյի անդամ, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել պատանի հասակից՝ որպես նարոդնիկ։ Լեոն օգտագործում է «Սիմեոն» ձևը, որ ուղղել ենք՝ հետևելով դաշնակցական գրականությամբ ավանդվածին։ I Դ. 92. Խորեն Գալֆայան (Նար-Պեյ) (1832-1892) - Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, եպիսկոպոս, հասարակական գործիչ։ Եղել է Բեռլինի կոնգրեսի հայկական պատվիրակության կազմում։ 93. Գարեգին Սրվանձտյան(ց) (1840-1892) - Հայ առաջին և անգերազանցելի բանահավաքը, «Սասնա ծռեր» էպոսի առաջին գրառողը։ Եպիսկոպոս, որ մասնակցել է Վանի «Միություն ի փրկություն» (1872) գաղտնի կազմակերպության ստեղծմանը, «Սև խաչի» աշխատանքներին. հետապնդվել է օսմանյան իշխանությունների կողմից։ 94. Շերեմետև Սերգեյ Ալեքսեևիչ (1836-1896) – Կովկասի կառավարչապետ (1890-1896), գեներալ-համհարզ, գեներալ-ֆելդմարշալ։ 95. Դաշնակցության հոգևոր հայրերը համարվող (Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան և Ռոստոմ) անձանցից Սիմոն Զավարյանը միակն էր, որ նախնական կրթությամբ (Լոռի, գյուղ Այգեհատ) հայկական միջավայրից էր, իսկ մյուսների՝ հայ իրականությունից որոշակիորեն կտրված լինելուն իրենց հուշագրություններում անդրադարձել են ժամանակի բազմաթիվ հայ մտավորականներ։ 96. Թերևս պետք է լինի «քաղաքակրթության» (՞)։ 97. Ռոստոմ (Ստեփան Զորյան) (1867-1919) – ՀՅԴ երեք հիմնադիրներից, մասնագիտությամբ գյուղատնտես, քաղաքականություն է մտել որպես նարոդնիկ, ՀՅԴ ծրագրի տեսական մասի հեղինակը, «Դրոշակ» թերթի խմբագիր։ 98. Լեզվական փոքր-ինչ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս և հետագա տողերի հեղինակները ոչ միայն ռուսահայեր են, այլ նաև ռուսական կրթությամբ անձինք, եթե իհարկե Լեոն ինքը միջամտություն չի կատարել մեջբերման մեջ, ինչը գրեթե անհավանական է։ I Ե. 99. Խոսքը ցայտող նավթի շիթի, շատրվանի, այսինքն՝ հանքահորի մասին է։ 100. Առաջին նավթահորն այստեղ է փորվել, կա 14-րդ դարի ամրոց, փոքրիկ ավան էր Բաքվի մերձակայքում, ուր հայ-թաթարական սոսկալի բախումներ են եղել, ներկայումս Բաքվի վարչական կազմում է և Ադրբեջանի խոշորագույն աղբանոցը։ 101. Մեծահարուստ հայ ընտանիք Ռուսական կայսրությունում. զբաղվել է նավթարդյունահանմամբ, բանկային գործունեությամբ և մեծածավալ բարեգործությամբ. ծագումով պարսկահայ։ 102. Բաքուն եզերող նավթարդյունահանող ավանների գոտին էր այսպես կոչվում, ներկայումս Բաքու քաղաքի վարչական տիրույթում է։ 103. Արչիբալդ Ֆիլիպ Պրիմռոուզ Ռոզբերի (1847-1929) - Անգլիայի լեյբորիստ վարչապետ 1894-1895-ին։ 104. Ակնհայտ տպագրական վրիպակ կա (գրքում տպված է «Տրցաճյան», իսկ հատվածը վերատպած պարբերականները նշում են «Տրդատյան»). Մուրադ անունով հայտնի են բազմաթիվ հայդուկապետեր՝ երկուսը հնչակյան (Մեծն Մուրադ և Սեբաստացի Մուրադ), մնացյալը՝ դաշնակցական և ոչ շատ նշանավոր։ Այստեղ խոսքը հնչակյան Համբարձում Պոյաճյանի՝ Մեծն Մուրադի մասին է, ով հաճնեցի էր (տե՛ս սույն գլխի Բ մասի համապատասխան ծանոթագրումը)։ Հաջորդը Սեբաստացի Մուրադն է (1874-1918)՝ իսկական անվամբ՝ Մուրադ Խրիմյան (Կյուրիկյան), Սեբաստիայի Խորոխոն գյուղից։ Հնչակյան ամենանշանավոր գործիչներից, կրթություն է ստացել Պոլսում և Լոնդոնում։ Սասունի 1904թ. ապստամբության հերոսներից, Անդրանիկի կամավորական ջոկատում մասնակցել է Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի մարտերին։ 1918-ին Բաքվի կոմունայի զորքերի հայկական մասի հրամանատարն էր և զոհվեց այնտեղ թուրքական բանակի դեմ մարտում։ Հետայսու գրքում հանդիպողը բացառապես վերջինն է։ Գրքում այլ Մուրադներ չեն հիշատակվում։ 105. Նիկոլայ Բ Ռոմանով (1868-1918) – Ռուսների վերջին կայսրը (1894-1917), նրա օրոք տեղի ունեցան հայ-թաթարական ընդհարումները, բռնագրավվեց Հայ եկեղեցու գույքը, փակվեցին հայկական դպրոցներ և պարբերականներ, հալածվեցին ու սպանվեցին հայ գործիչներ. իր ընտանիքի հետ միասին գնդակահարվեց 1918-ին, Եկատերինբուրգում։ 106. Այս և հետագա հանդիպող դեպքերում «այսինչի մինիստրություն» արտահայտությունը պետք է հասկանալ որպես վարչապետի կաբինետ՝ նախարարների խորհուրդ։ 107. Բեռլին-Բաղդադ երկաթուղու շուրջ բախվում էին բոլոր խոշոր տերությունների և կառույցների շահերը։ Սա ոչ միայն տնտեսական և ռազմա-ստրատեգիական նշանակություն ուներ, այլև առարկայորեն շոշափում էր հայության կենսական շահերը. Թեոդոր Հերցելն առանց հաջողելու խնդրեց սուլթանին, որ հրեաներին ազգային փոքրիկ օջախ տրամադրվի իրենց պատմական հայրենիքի մի հատվածում՝ դրա դիմաց ի շարս այլոց խոստանալով հոգալ անապատի միջով անցնելիք երկաթուղու շինարարության ահռելի ծախքերը։ Սուլթանը չհամաձայնեց։ Երկաթուղին սկսեց կառուցվել 1888-ին։ Դա Գերմանիայի գաղութատիրական քաղաքականության փորձն էր, որը բրիտանացիք ու ռուսները ֆրանսիացիների հետ ընդունեցին որպես ուղղակի սպառնալիք իրենց շահերին։ Թեև բրիտանացիները սկզբից փորձեցին համատիրություն սահմանել գերմանացիների հետ ու հավասար ներդրումներ անել, բայց նրանք դա դադարեցրին Առաջին աշխարհամարտի նախօրեին։ Այն ավարտվեց միայն 1940-ին։ 108. Խոսքը Գերմանիայի երկրորդ և վերջին կայսր Վիլհելմ Բ-ի (1859-1941) մասին է, որ իշխել է 1888-1918թթ.։ Թոռն էր Վիլհելմ Ա Հոհենցոլեռնի (1797-1888), որ Պրուսիայի թագավորն էր 1861-ից և Բիսմարկի քաղաքական տաղանդի շնորհիվ՝ գերմանական կայսրը՝ 1871-ից։ 109. Տե՛ս Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, նշվածը, էջ 130-147, 767, ինչպես նաև դրա համապատասխան հղումները։ 110. Լոբանով-Ռոստովսկի Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896) – Ռուս դիվանագետ՝ Ռյուրիկից սերող իշխանական տոհմից. 1859-1863թթ. Ռուսաստանի բանագնացը Կ.Պոլսում, 1867-1878 ՆԳ փոխնախարար, 1878-ին՝ դեսպան Կ.Պոլսում, 1879-1895թթ.՝ դեսպան Լոնդոնում, Վիեննայում, Բեռլինում, 1895-1896թթ. արտգործնախարար։ Սուլթանին ուժեղացնելու գծի կոմնակից։ Ըստ Լեոյի՝ «Հայաստանն առանց հայերի» կարգախոսի հեղինակն է։ 111. Տեքստում գրված է Խանազադյան, որ ուղղել ենք. խոսքը «Հնչակ» թերթի համահիմնադիրներից Խանազատի (Ռուբեն, Նշան Կարապետյան) (1862-1929) մասին է, ով իրոք եղել է Գում-Գափուի կազմակերպիչներից։ 112. Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան (1845-1910) – Խրիմյան Հայրիկի անձնական քարտուղար, Եգիպտոսի թեմի առաջնորդ, 1894-96թթ. Կ.Պոլսի պատրիարք (Մատթեոս Գ անունով), 1896-ին աքսորվել է Երուսաղեմ, 1908-ին վերստին պատրիարք, նույն թվականին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս (Մատթեոս Բ անունով)։ 113. Ամֆիտեատրով Ալեքսանդր Վալենտինովիչ (1862-1938) – Ռուս գրող, քննադատ, խմբագիր, անվանել են «ռուսական Էմիլ Զոլա»։ 1889-ին աշխատել է Թիֆլիսի «Նովոյե օբոզրենիե» թերթում (այստեղ է աշխատել նաև Քրիստափոր Միքայելյանը)։ Հրապարակումների պատճառով երկու անգամ ձերբակալվել և աքսորվել է։ Խորհրդային իշխանությունից ընտանիքի հետ 1921թ. նավակով փախել է Ֆինլանդիա։ Հայրն է երաժիշտներ Դանիել, Մաքսիմ, Ռոման Ամֆիտեատրովների և նշանավոր գրող-լրագրող Վլադիմիր Ամֆիտեատրով-Կադիշևի։ 114. Ֆրանսերեն՝ «Կոտորեցե՛ք, Ձերդ մեծություն, կոտորեցե՛ք»։ 115. Գաբրիել Հանոտո (1853-1944) – Ֆրանսիայի արտգործնախարար 1894-1895-ին և 1896-1898, Աբդուլ-Համիդի մտերիմը, ֆրանսիական ակադեմիայի պրեզիդենտ, պատմագիտական ուսումնասիրությունների հեղինակ։ I Զ. 116. Անդրեաս Արծրունի (1847-1898) - Գրիգոր Արծրունու եղբայրը, քիմիայի դոկտոր, նշանավոր երկրաբան, բազում գյուտերի հեղինակ, եվրոպական մի շարք համալսարանների պրոֆեսոր, Պետերբուրգի, Թուրինի, Բավարիայի ակադեմիաների թղթակից անդամ, նրա անունով է կոչվում «Արծրունիտ» միներալը։ Զբաղվել է նաև հայագիտությամբ, ազգագրությամբ, հովանավորել է եղբոր «Մշակ» թերթը նաև նրա մահից հետո։ 117. Բաժանմունքի վարիչ ցարական ժամանակների հիմնարկներում։ 118. Ակնունի (Խաչատուր Մալումյան) (1860-1915) – Հրապարակախոս, թարգմանիչ, ծնունդով մեղրեցի։ Սպանվել է Հարություն Ճանկյուլյանի, Ռուբեն Զարդարյանի, Խաժակի և այլոց հետ։ 119. Ռուսերեն՝ «Նոր հայեցում (տեսություն, հանդես)»։ 120. Ալեքսանդր Քալանթար (1855-1913) – Հարավային Կովկասում անասնաբուծական գիտության հիմնադիրը, նաև՝ գրող, թարգմանիչ, գրականագետ, թատերագետ, Կադետական կուսակցության անդամ, 1893-ից մինչև կյանքի վերջը խմբագրել է «Մշակը», գլխավորել է Հայ հրատարակչական ընկերությունը, նշանավոր թատերական գործիչ Լևոն Քալանթարի հայրը և պրոֆեսոր, աշխատանքային հերոս Ավետիս Քալանթարի եղբայրը։ 121. Այսպես էր կոչվում քայքայվող Օսմանյան կայսրության տարածքներով Մերձավոր արևելք, նաև Հյուսիսային Աֆրիկա և Հնդկական օվկիանոս դուրս գալու հարցը մեծ տերությունների համար, որի պատճառով մրցակցում էին միմյանց հետ և շահարկում կայսրության ժողովուրդների ազատագրական իղձերը. աշխարհագրության բերմամբ՝ Արևելյան հարցի մաս էր կազմում Հայկական հարցը։ 122. Ակնառու տառատեսակ, որով 1467թ. տպվել են Ցիցերոնի նամակները։ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ II Ա. 123. Աբգար Հովհաննիսյան (1849-1904) - «Փորձ» և «Արձագանք» հանդեսների հիմնադիր և խմբագիր, Թիֆլիսի հայկական թատրոնի տնօրեն, Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության նախագահ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայության դոկտոր, ավարտել է Լայպցիգի համալսարանը, 1879-1904թթ. եղել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկի կառավարիչ։ 124. Լունկևիչ Վալերիան Վիկտորովիչ (1866-1941) - Էսէռական կուսակցության լիդերներից, ծնվել է Երևանում, ռուս ազնվական բժշկի ընտանիքում։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, կենսաբանության դոկտոր։ Հետապնդվել է ցարիզմի ժամանակ, խորհրդային իշխանության օրոք։ Թիֆլիսում և Բաքվում կազմակերպել է էսեռների և Դաշնակցության համագործակցությունը, Ժնևում եղել է Ինտերնացիոնալի և ՀՅԴ-ի հովանավոր-կապավորը։ Մահացել է էվակուացիայի ճամփին, ամփոփված է Եկատերինբուրգում։ 125. Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ) (1865-1923) – ՀՅԴ ղեկավար անդամ, Անդրկովկասյան Սեյմի պարենավորման նախարար, Հայաստանի Առաջին Հանրապետության Խորհրդարանի առաջին նախագահ։ 126. Անշուշտ, ցանկացած ազգային-ազատագրական շարժում կարող է հենվել միայն սեփական ժողովրդի զանգվածների և դրամատեր խավի վրա, քանի որ առաջինն իր մղումների, իսկ երկրորդը՝ սեփական շահի պատճառով ուզում է ազգային ազատություն. բայց քանի որ Դաշնակցությունն ի սկզբանե (ծրագրից դատելով) չի հետապնդել պետականության վերականգնման խնդիր, ուստի, բնականաբար, չէր կարող գիտակցել և գործողություն դարձնել վերոնշյալ մոտեցումը։ 127. Ավետիս Ահարոնյան (1866-1948) - Դաշնակցական գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Ուսանել է Լոզանի և Փարիզի համալսարաններում։ Ազգային խորհրդի նախագահ, Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, ապա՝ նախագահ, ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը։ II Բ. 128. Բառացի նշանակում է «Հայաստանի կողմում (օգտին, հայաստանամետ)»։ 129. Ժորժ Կլեմանսո (1841-1929) - Բժիշկ, ակադեմիկոս, 1906-1909թթ. և 1917-1920թթ. Ֆրանսիայի վարչապետ, Վերսալի հաշտության պայմանագրի համահեղինակ։ 130. Ժան Ժորես (1859-1914) - Ֆրանսիացի աջ սոցիալիստ, II Ինտերնացիոնալում ռեֆորմիստների ղեկավարներից, «Յումանիտե» թերթի հիմնադիր, սպանվել է I համաշխարհայինի նախօրյակին։ 131. Անատոլ Ֆրանս (1844-1924) - Ֆրանսիացի գրող, լրագրող, հրապարակախոս, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակակիր։ 132. Պիեռ Քիյար (1864-1912) – Ֆրանսիացի գրող, լրագրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ, դասավանդել է հայկական վարժարաններում, Մարդու իրավունքների պաշտպանության լիգայի անդամ։ 133. Արշակ Չոպանյան (1872-1954) – Նշանավոր բանասեր, գրող, խմբագիր, թարգմանիչ, Ռամկավար կուսակցության անդամ։ 134. Ֆրանսերեն՝ «տարեկան կայուն հասույթ ունեցող»։ 135. Թեոֆիլ Դելկասե (1852-1923) – Ֆրանսիացի քաղաքական գործիչ, 1894-1896թթ. եղել է գաղութների, 1898-1905թթ.՝ արտաքին գործերի, 1911-1913թթ.՝ ծովային, 1914-1915թթ. դարձյալ արտաքին գործերի նախարար։ 136. Երկար սերթուկ։ 137. Լայնեզր, գլանաձև գլխարկ։ II Գ. 138. Գոլիցին Գրիգորի Սերգեևիչ (1838-1907) – Կովկասի կառավարչապետ 1896-1905-ին, մոր կողմով լեհ՝ ռուս նացիոնալիստ միապետական, ռուսիֆիկացման բիրտ մեթոդների կողմնակից, հալածել, ձերբակալել, աքսորել է հայ մտավորականների ու ազգային գործիչների, գրաքննել և փակել է հայկական պարբերականներ, բարեգործականներ, դպրոցներ, կառավարության որոշմամբ թալանել է Հայ եկեղեցին, պնդել է «Ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսի վերացման մասին։ Հովանավորվել է Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչի կողմից։ 139. Այստեղ հետաքրքիրը «փութացնել» բառն է. այսինքն՝ Լեոն գիտեր, որ Ռուսաստանի վերջնական նպատակն ազգերի ձուլումն էր, ռուսացումը, և խնդիրը միայն արագությունների մեջ էր։ Դա պատկերացնող հայ մտավորականը չէր կարող ունենալ ռուսական կողմնորոշում, օրհնել «ռսի ոտը»։ 140. Հետագայում հայերս անընդմեջ ինքներս մեզ փորձեցինք համոզել (ոչ առանց խորհրդային քողարկված խրախուսման և ուղղորդման), թե այս նշանաբանի հեղինակային իրավունքը պատկանում է երիտթուրքերին։ 141. Ռուսերեն՝ «Կովկաս»։ 142. Ռուսական դրամական միավոր։ 143. Խոսքը գրաքննության մասին է, որ պահպանվեց մինչև Խորհրդային կայսրության փլուզումը։ 144. Իլյա Ճավճավաձե (1837-1907) – Վրացի իշխան, պետական պաշտոնյա, գրող, խմբագիր, հրապարակախոս, հայացքներով հեղափոխական-դեմոկրատ, գործողություններով՝ վրաց նացիոնալիստ. սպանվել է կասկածելի հանգամանքներում։ Վրացիների պաշտամունքի առարկաներից։ 145. Ակակի Ծերեթելի (1840-1915) – Վրացի իշխան, գրող, խմբագիր, հրապարակախոս, հայացքներով հեղափոխական-դեմոկրատ, գործողություններով՝ վրաց նացիոնալիստ, անկախական։ Նրա «Կորչի» բանաստեղծությունը դարձել է հակառուսական հիմն, իսկ մի շարք ոտանավորներ՝ ժողովրդական երգեր։ Դարձյալ վրացիների պաշտամունքի առարկաներից։ 146. Համարվում է վրաց հրապակախոսության և գրականության գագաթներից, ամենաեռանդուն հասարակական գործիչներից։ Կրթություն է ստացել Պետերբուրգում և Ցյուրիխում։ Կովկասյան ինքնավարության ջատագով էր։ 147. Ահմեդ-բեկ Աղաև (1868-1939) – Ծնունդով շուշեցի արևելագետ, իսլամագետ, իսլամիստ-լիբերալ, համարվում է ադրբեջանական մամուլի հայր, ադրբեջանական առաջին քաղաքական կուսակցության («Դիֆաի») հիմնադիր։ Կրթություն է ստացել Շուշիում, Թիֆլիսում, Պետերբուրգում, Փարիզում։ Համառուսական մուսուլմանական առաջին միության հիմնադիր։ 1909-ից տեղափոխվելով Թուրքիա՝ դարձել է երիտթուրքերի խորհրդարանի պատգամավոր, 1918-ին որպես Նուրի-փաշայի խորհրդական Բաքու գալով՝ ընտրվել է նաև Ադրբեջանի պատգամավոր։ Նրան անգլիացիք Փարիզի հաշտության կոնֆերանսին թույլ չտվեցին մասնակցել և աքսորեցին Մալթա։ Վերադարձից հետո մինչև կյանքի վերջն ապրեց Թուրքիայում՝ հրատարակելով «Ազատ մարդկանց երկրում», «Առանց հոգու անհնար է», «Ինչ եմ ես», «Պետություն և անհատականություն» և այլ գրքեր։ «Հայության ամենեն թունոտ ու կատաղի ոսոխներեն մեկը, միանգամայն ամենեն համոզված համաթուրանականը»՝ այսպես է նրա մասին գրում Միքայել Վարանդյանը (տե՛ս նշվածը, էջ 310)։ 148. Նման բան Հայ եկեղեցին չէր տեսել ոչ մի անգամ՝ ո՛չ պարսիկների, ո՛չ արաբների, ո՛չ մոնղոլների, ո՛չ իսկ թուրքերի տիրապետության դարերում։ 149. Ճիշտ նմանօրինակ հարաբերություններ էին հայ առաքելականների, հայ կաթոլիկների, հայ բողոքականների միջև. սա մեկ անգամ ևս ապացուցում է առաջին հայ կուսակցություններին տված Լեոյի բնորոշումը՝ աղանդներ։ 150. Նիկոլ Աղբալյան (1873-1947) – Դաշնակցական տաղանդավոր գրականագետ, լեզվաբան, մանկավարժ։ Եղել է Առաջին Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր, լուսավորության և արվեստի նախարար։ Կոմունիստ Եղիշե Չարենցի առաջին գնահատողն է։ 151. Ռուսերեն՝ «հրամանագիր»։ 152. Պլևե Վյաչեսլավ Կոստանդինովիչ (1846-1904) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ, ընդհուպ՝ մինչև կայսրության ՆԳ նախարարի (համատեղությամբ և վարչապետի)։ Տենդագին զբաղվել է Ֆինլանդիայի ռուսիֆիկացիայով, կազմակերպել է հրեական ջարդեր (ամենաարյունալին Քիշինևի ջարդն էր), եղել է կովկասյան ժողովուրդներին միմյանց դեմ թշնամացնելու և ընդհարումների տանելու գաղափարախոսը, Հայ եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու հրամանագրի հեղինակը, ձերբակալել և աքսորել է մեծաթիվ հայ մտավորականների և գործիչների, ճնշել է ազգային դիմադրության փորձերը։ Սպանվել է էսէռ ահաբեկչի ձեռքով՝ ի հատուցում Քիշինևի բարբարոսության։ 153. Պոբեդոնոսցև Կոստանդին Պետրովիչ (1872-1907) – Ռուս շովինիստ, զբաղեցրել է տարբեր բարձրագույն պաշտոններ. Հայ եկեղեցին թալանելիս եղել է Սինոդի գլխավոր դատախազը. աղանդ է համարել ոչ ռուս եկեղեցիներին (այդ թվում՝ Հայ), պաշտոնապես հետապնդել է կրոնական այլ համայնքներին, եղել է Արևմտյան քաղաքակրթության մոլի թշնամի։ 154. Ռուսերեն՝ «Աստված, պահպանիր ցարին»։ 155. Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, որ դարձավ Հայաստանի Առաջին և Երրորդ Հանրապետությունների պետական օրհներգը։ 156. Լեոն ինքը բազմիցս նշում է, որ եվրոպական պետություններից յուրաքանչյուրն ուներ իր գերակա շահը և բնականաբար առաջին հերթին հետամուտ էր դրան, սակայն, այնուամենայնիվ, դառնացած կիրառում է «դավաճանել» բառը։ 157. Ուրբաթ օրերին օսմանյան սուլթանները պալատից մեկնում էին մզկիթում աղոթելու. հրապարակում ամեն անգամ զինվորական պատվո պահակախումբը ողջունում էր։ Համիդ Բ-ի դեմ մահափորձը հենց այդ Ողջույնի՝ Սելամլըքի ժամանակ տեղի ունեցավ։ 158. Ի դեպ, 21-րդ դարում Լա Հեյ քաղաքում իր մահկանացուն կնքեց սերբ առաջնորդ Միլոշևիչը. այդ քաղաքի մեկուսարանում են հայտնվում նրանք, ովքեր մեղադրվում են մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ։ II Դ. 159. Սվյատոպոլկ-Միրսկի Պյոտր Դմիտրիևիչ (1857-1914) – Ռուս գեներալ, նահանգապետ, 1904թ. օգոստոսից (Պլևեի սպանությունից հետո) մինչև 1905թ. հունվարի 18-ը՝ ՆԳ նախարար, մեղմացրել է ռեժիմը, մասնակի համաներում է իրականացրել, ծրագրել է ռեֆորմների փաթեթ, սակայն Արյունոտ կիրակիից հետո (1905թ. հունվարի 9) հրաժարական է տվել։ 160. Նկատի ունի պաշտոնական մամուլը։ 161. «Ուրանալ»-ի իմաստն այստեղ անհասկանալի է, թերևս պետք է լինի «ավելի ազատ էր դառնում», «ուրախանում էր», «ուժեղանում էր» կամ նման մի այլ բան։ 162. Հայ-թաթարական ընդհարումների կազմակերպիչ և թաթարներին բացեիբաց աջակցող այս վրացի իշխանը 1905թ. մայիսի 11-ին դարձավ երիտասարդ Դրոյի ահաբեկման զոհը։ 163. Խորհրդային կայսրությունը նույնը կրկնեց 1988-ից ի վեր, երբ կազմակերպելով Սումգայիթի, Գանձակի, Բաքվի և այլ վայրերի ջարդարարությունը՝ հանգիստ և ուշացած դիտորդի դերում հանդես եկավ։ 164. Թուրքալեզու ցեղախումբ է Ֆերգանայի, Սամարղանդի և Սիրդարիայի մարզերում, Լեոյի նկարագրած ժամանակներում հաշվվում էին մոտ մեկ միլիոն. ըստ որոշ ազգագրագետների՝ ուզբեկների, կիրգիզների և ղազախների նախնիներն են՝ իրանական նստվածքային շերտով։ 165. Ռուսերեն՝ «Ինչի՞ս է պետք իմանամ, թե Թուրքահայաստանում խոտն ինչ բարձրության է աճում»։ 166. Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) (1867-1914) – Առանձնահատուկ զինվորական շնորհով օժտված ռազմական գործի կազմակերպիչ, դաշնակցական խմբապետ։ 1897թ. Խանասորի արշավանքի ղեկավար, 1905թ. Բաքվի և Երևանի ինքնապաշտպանական կռիվների կազմակերպիչ, իրանական հեղափոխության և II Ինտերնացիոնալի կոնգրեսի մասնակից։ Ինքնասպան է եղել Կիսլովոդսկում, ուր գնացել էր բուժման նպատակով։ 167. Կոնկրետ տարածքի կամ իրար հետ կապված համայնքների մահմեդական կրոնական առաջնորդ։ 168. Սատանա, չարք։ 169. Արմենականների և դաշնակցականների ծրագրային տեսլականը Ճիշտ նույն տրամաբանության մեջ էր, ինչ Վահան Մամիկոնյանի պահանջը պարսից արքունիքից։ II Ե. 170. Վորոնցով-Դաշկով Իլարիոն Իվանովիչ (1837-1916) – Կոմս, գեներալ, 1905-15թթ. Կովկասի փոխարքա, նրա օրոք շարունակվեցին հայ-թաթարական ընդհարումները, նրա պնդմամբ 1905թ. վերադարձվեց Հայ եկեղեցուց բռնագրաված գույքը, Ռուսաստանը 1913-14թթ. ստանձնեց Թուրքիայում Հայկական բարենորոգումների անցկացման նախաձեռնությունը, 1914-ից ստեղծվեցին հայկական կամավորական զորամիավորումները։ 171. Փոքրիկ բանվորական ավան էր Բաքվի մերձակայքում. ներկայումս Բաքվի վարչական տիրույթում է, խոշորագույն երկաթուղային հանգույց է։ 172. Նմանատիպ միջոց կիրառվում է ոչ միայն պետություն չունեցող, բայց դրա հավակնությունն ունեցող ժողովուրդների կողմից, այլև պետականությունների արշալույսին. երկու աշխարհամարտերի միջով անցած Եվրոպայում էթնիկ զտումներ եղան 20-21-րդ դարագլխին՝ Հարավսլավիայում։ Էթնիկ զտումերի բարբարոս և կոշտ միջոցին չդիմելու հարցում ներկայումս կարող են պարծենալ միայն այն երկրներն ու ժողովուրդները, որոնք նախապես են արել դա, բայց շրջանցել, միևնույն է, չեն կարողացել։ Հարավային Կովկասում դրան ականատես եղանք 1990-ականներին, երբ Ադրբեջանից դուրս մղվեցին հայերը, իսկ Հայաստանից՝ ադրբեջանցիները. Վրաստանում՝ տարբեր միջոցներով վրացացման զանգվածային գործընթացը սկսվել է դեռ Վրաստանի Առաջին Հանրապետության ժամանակներից և խորհրդային շրջանի սկզբից։ 173. Դա ռուսական պետությունն իրականացրեց մի փոքր ուշ՝ մահմեդական բնակչության ձեռքով երկու անգամ սոսկալի կոտորածներ սարքելով, որից հետո նույնիսկ վերաբնակեցման կարիք չկար։ Շուշին իր ռազմա-ստրատեգիական դիրքով մշտապես գտնվել է ուշադրության կենտրոնում, այդ մասին շատ դիպուկ է արտահայտվել Կովկաս աքսորված ռուս բարձրաստիճան իշխան, թագուհու սիրեկան Պլատոն Զուբովը՝ իր «Ղարաբաղի աստղագետը կամ Շուշիի բերդի հիմնարկությունը» (Թիֆլիս, 1882, թարգմ.՝ Րաֆֆու) գրքում՝ գրելով. «Նա, ով իշխում է Շուշիին, իշխում է Ղարաբաղին». մի ճշմարտություն, որ նորովի բացահայտվեց խորհրդային իշխանությունների հրահրած և վեց տարի տևած պատերազմի ընթացքում։ 174. Այս «երեք ժամ», «երեք օր» արտահայտությունները, որպես խաբուսիկ արդարացում, մի տեսակ ճակատագրական են ռուսական քաղաքականության համար. նույնը կրկնվեց ԽՍՀՄ փլուզման նախօրյակին, երբ ընդամենն այդքան իբր ուշանում էին խորհրդային զորքերը՝ Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և Ադրբեջանի այլ տարածքներում կոտորվող հայ բնակչության կյանքը փրկելու։ 175. Հին գերեզմանատուն։ 176. Այսպիսի մոտեցումն օրինաչափ էր հայ հեղափոխականների մտածողության առումով. մի ֆիդայա-դաշնակցական երգում էլ նման տողերի ենք հանդիպում, որ մինչև այսօր շարունակում է պատմության խեղաթյուրման արմատավորման դեր կատարել՝ արգելակելով սթափ մտածողությունը. «Դաշնակցությունը հաղթեց սուլթանին, / Նոր արև, նոր կյանք պարգևեց հային». մինչդեռ հայտնի է, որ սուլթան Աբդուլ-Համիդին գահընկեց անելու գործում Դաշնակցությունը միայն կրտսերագույն գործընկերոջ դեր է տարել երիտթուրքական կուսակցության համար, ոչ ավելին։ 177. Ռուսերեն՝ «Քեզ վերցրու, Աստված, այն, ինչ ինձ պիտանի չէ»։ II Զ. 178. Խոսքը Նիկոլայ Բ-ի՝ 1905թ. հոկտեմբերի 17-ի «Պետական կարգի կատարելագործման մասին» մանիֆեստին է վերաբերում, որով արտոնվում էին որոշ ազատություններ։ 179. Ցարական բանակի հեծյալ զորախմբի զինվոր, որ նաև հետևակային է, վիշապազորի մարտիկ։ 180. Լեոյի այս գրքի գրության պահին Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին ճիշտ նույնպիսի վերնագրով գործ էր գրել։ 181. Այս նախագիծը շուտով հանդիսացավ այն գայթաքարը, որ միմյանց բախեց արևմտահայ և արևելահայ, մարտական խմբերի մեջ եղող և մտավորական դաշնակցականներին։ 182. Հ.Առաքելյանը հետագայում Ազգային բյուրոյի անդամ էր։ 183. Ռուսերեն՝ «ջարդ», «կոտորած»։ II Է. 184. Ռուսերեն՝ «Ռուսաց խոսք»։ 185. Ռուսերեն՝ «Սա փնջային կրակահերթ է»։ 186. Ռուսերեն՝ «Հարավային համարներ»։ 187. Թուրքերեն՝ «տղամարդ աղջիկ». ունի բացասական վերաբերման իմաստ։ 188. Քամահրաբար՝ «ուկրաինուհի»։ 189. Նույնանուն փողոց Մոսկվա գետի վտակ Պրեսնյայի ափին, ուր 1905թ. հեղափոխության ժամանակ տեղի են ունեցել արյունալի իրադարձություններ. 1918-ից՝ Կարմիր Պրեսնյա։ 190. Ռուսներն այսպես են արհամարհական անվանարկում հայերին, ինչպես որ հրեաներին՝ «ջհուդ», ուկրաինացիներին՝ «խոխոլ» և այլն։ 191. Ռուսերեն է, բառացի՝ «Տիկերի ակումբ», այստեղ՝ զբաղմունքի, թեթևության վայր։ 192. Ռուսերեն՝ «խռովարարության»։ 193. Ռուսերեն՝ «խմբակ»։ II Ը. 194. Այս վրացի իշխանը Բաքվի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի զարմիկն էր. ինքն էլ իր հերթին հրահրեց Գանձակի ջարդերը և ենթարկվեց ահաբեկչության։ 195. Մաքսուդ Ալիխանով-Ավարսկի (1846-1907) – Ռուսական բանակի ազգությամբ ավար գեներալ։ Հայտնի էր խիզախությամբ և ճարպկությամբ։ Նպաստել է թուրքմենական Մերվի՝ Ռուսաստանին միացմանը, մասնակցել է 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմին, 1900թ. չինական արշավանքին, բանակցել է Պարսից շահի հետ։ Եղել է Թիֆլիսի, Քութաիսի ժամանակավոր գեներալ-նահանգապետ։ Հակահայ գործողությունների պատճառով 1907թ. հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլում դարձել է Դրոյի և դաշնակցական Մարտիրոս Չարուխչյանի ահաբեկչության զոհ։ II Թ. 196. Նույնանուն դաշնակցական ուղղվածության օրաթերթ Հայաստանի առաջին անկախության օրերին լույս է տեսել Երևանում, իսկ 1925-ից՝ Փարիզում։ 197. Այս դեպքերի մասին նույն՝ հուշագրության ժանրի ներսում տե՛ս նաև Ալ. Շիրվանզադե, Կյանքի բովից, հուշեր, Ե., 1982։ 198. Ալիմարդան-բեկ Թոփչիբաշև (1862-1934) – Իրավաբան, խմբագիր, քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, Ռուսական կայսրության մուսուլմանների երեք համագումարների կազմակերպիչներից և գաղափարախոսներից, հարել է ռուսական նարոդնիկության ձախ թևին։ Ռուսական առաջին Պետդումայում մուսուլմանական ֆրակցիայի հիմնադիր և ղեկավար, Ազգային խորհրդի նախագահ, Ադրբեջանական Հանրապետության հիմնադիրներից, Օսմանյան կայսրությունում, ՀՀ-ում և Վրաստանում Ադրբեջանի արտակարգ ներկայացուցիչ, արտգործնախարար, Խորհրդարանի նախագահ, Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20) ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Լոզանի կոնֆերանսի մասնակից, 1934-ին էմիգրացիայում ստորագրված Կովկասյան Կոնֆեդերացիայի գաղափարախոս։ 199. Կարաբեկ Կարաբեկով (1874-1953) - Բժիշկ, «Իթթիհադ-ի-իսլամ» կուսակցության հիմնադիր, պանիսլամիստ, Ադրբեջանական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, գործակցել է և՛ բոլշևիկների, և՛ ցարական պահնորդականի (նրա օգտին լրտեսություն անելով Թուրքիայում), և՛ երիտթուրքերի, և՛ Դենիկինի, և՛ ադրբեջանցի անկախականների հետ. անվանել են «քաղաքական շրջմոլիկ»։ 200. Խոսքն այստեղ հասարակական կամ քաղաքական կազմակերպության մասին չէ, այլ ընդհանրապես ինստիտուցիոնալության։ 201. Այս մասին միջոցառման անմիջական մասնակից Շիրվանզադեն գրում է. «Շիրվանզադե,- շարունակեց Աղաևը ավելի մտերմաբար,- Բաքվի հայ ինտելիգենցիան տեղի-անտեղի պարծենում է, որ հայերը կուլտուրապես շատ և շատ բարձր են մեզանից։ Չեմ ժխտում, որովհետև այդ մասամբ ճիշտ է և միայն մասամբ։ Բայց եթե ենթադրենք, որ մենք՝ թուրքերս, չունենք ոչ մի կուլտուրական առաջացում, ապա չպիտի մոռանալ, որ մենք միևնույն երկրում ենք ապրում կից առ կից։ Երբ հարևաններից մեկը տեղից շարժվում է, մյուսն եթե անզոր է շարժվելու, երկու ձեռներով ծանր քարի պես կառչում է նրա ոտներին։ Դուք պարտավոր եք մեզ էլ ձեզ հետ վեր բարձրացնելու, այլապես մենք ձեզ էլ կքաշենք վար, և երկուսս միասին կխեղդվենք խավարի ճահճում» (նշվածը, էջ 238)։ 202. Սրանք վկայում են, որ առավել գլոբալ, առնվազն տարածաշրջանային հայացքի տեր էին ադրբեջանցի առաջնորդները, ովքեր հասկացել էին քաղաքակրթության պահի թելադրանքը։ Հայ քաղաքական առաջնորդների, մտավորականների, այդ թվում և Լեոյի, հայացքը սահմանափակվում էր ազգային ինքնապահպանման խնդրի շրջանակում, որի լավագույն լուծումն ամենևին էլ ինքնամփոփումը չէ։ Հայության մեջ առավել գլոբալ հայացքների կրողներ էին այդ շրջանում հայ սոցիալ-դեմոկրատները, որոնք, սակայն, քիչ էին և զուրկ սեփական կազմակերպական ձևից։ 203. Քաղաքական գործունեության համոզիչ կամ խելոք լինելու միակ չափորոշիչն արդյունքն է, ինչն առավել ծանրակշիռ դուրս եկավ, ցավոք, ադրբեջանցիների պարագայում։ Այսպիսի որակումներ տալով՝ Լեոն հակասում է իր որդեգրած «Պտուղով են ճանաչում ծառը» ավետարանական սկզբունքին։ 204. Այս տերմինը պետք է ընկալել Լեոյի ժամանակների պատկերացմամբ։ Ընդհանրապես «հեղափոխություն» տերմինը ցայսօր ձեռք է բերում զանազան սահմաններ՝ ընդհուպ մինչև 21-րդ դարի «գունավոր» կոչվածները, որոնք հեռու են հեղափոխության դասական ընկալումից։ 205. Ալեքսանդր Խատիսյան (1874-1945) – Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ (1919-1920), մինչ այդ եղել է Թիֆլիսի, Գյումրիի քաղաքապետ, Ազգային բյուրոյի փոխնախագահ, Սեյմի ֆինանսների նախարար, մասնակցել է Տրապիզոնի և Բաթումի բանակցություններին, ստորագրել է Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, վտարանդիության մեջ համագործակցել է նացիոնալ-սոցիալիստների և Վիշիի մարիոնետային կառավարության հետ, գրել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» վերնագրով հուշագրություն (1930)։ 206. Հրատարակությունում այս անհասկանալի արտահայտությունն առնված է չակերտների մեջ. խոսքը հավանաբար դրագունների մասին է։ 207. Մարմնապատիժ, գույքագրավում. ցարական Ռուսաստանում եղել է հատուկ էկզեկուտոր՝ տնտեսական մասի աստիճանավոր, ով իրավունք ուներ բռնագանձելու, գույքագրավելու, մարմնապատժելու։ 208. Այս նույն մոտեցումները Ղարաբաղը ճաշակեց նաև 20-րդ դարավերջին Գետաշենի ենթաշրջանում (տխրահռչակ «Կոլցո» գործողություն), Շահումյանի և այլ շրջաններում։ 209. Մծբնա Հակոբ Հայրապետը 4-րդ դարի համաքրիստոնեական սուրբ է, ազգությամբ ասորի, Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին։ Ըստ ավանդության՝ գործել է հրաշքներ, Նոյյան տապանին տեսության գնալիս երբ ննջել է, Աստծո հրեշտակը նրան մատուցել է տապանից մի փայտակտոր, որ նրա Աջի հետ այժմ պահվում է Էջմիածնի վանքում։ 210. Ռուսերեն՝ «յուրային»։ 211. Խոսքը 1844-1854թթ. Կովկասի առաջին փոխարքա Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովի (1782-1856) մասին է։ 212. Մեսրոպ Տեր-Մովսեսյան (1865-1939) – հասարակական գործիչ, հայագետ, Դորպատի համալսարանի շրջանավարտ, 1893-ից աբեղա, 1905թ. կազմակերպել է Զանգեզուրի և Նախիջևանի ինքնապաշտպանությունը, Շուշիի թեմական դպրոցների, ապա՝ Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1909-ից եպիսկոպոս, Ազգային բյուրոյի պատվավոր նախագահ, տարբեր տարիների եղել է Վիրահայոց, Աստրախանի, Իրանա-Հնդկաստանի թեմերի առաջնորդ. 1938-ին հրաժարվել է հոգևոր կարգից։ Աճյունը Երևանից 1989-ին տեղափոխվել և ամփոփվել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը։ 213. Ղարաբաղի բարբառով՝ թրք. «դուզ» (հարթ, ուղիղ) + հյր. «խոս», այսինքն՝ ճշմարտախոս. կողքով՝ հաստակող, համառ։ 214. Ռուսերեն՝ «մորաքույր»։ 215. Սամսոն Հարությունյան (1869-1941) – Կադետական կուսակցության անդամ, 1917-ից՝ Հայ ժողովրդական կուսակցության անդամ, ապա՝ փոխնախագահ, Կովկասի հայոց բարեգործական ընկերության նախագահ, Ազգային բյուրոյի նախագահ, Հայոց ազգային խորհրդի անդամ. Քաջազնունու կոալիցիոն կառավարության մեջ եղել է արդարադատության նախարար, պարենավորման նախարարի պաշտոնակատար։ II Ժ. 216. Ստոլիպին Պյոտր Արկադևիչ (1862-1911) – 1906-ից Ռուսաստանի ՆԳ նախարար և միաժամանակ վարչապետ, համոզված միապետական, ռուս շովինիստ. դարձել է էսէռ ահաբեկչի զոհ։ 217. Խոսքը 1863-ին ընդունված Ազգային սահմանադրության մասին է, որով թուրքահայերին տրվեց կրթական, եկեղեցական և ներազգային հարցերի որոշ ինքնավարություն։ 218. Ֆրանսերեն՝ 1) գոյության իրավունք, գոյության իմաստ, 2) տրամաբանական հիմնավորում։ 219. Արտաշես Չիլինգարյան (1883-1968) – Հայտնի է Ռուբեն Դարբինյան անվամբ, սովորել է Թիֆլիսում, Մոսկվայում, Հայդելբերգում, Մյունխենում։ Առաջին Հանրապետության ընթացքում եղել է արդարադատության նախարար, խորհրդայնացումից հետո ձերբակալվել է, ազատվել փետրվարյան ապստամբության շնորհիվ։ Բոստոնում հիմնել է «Հայրենիք» ամսագիրը։ 1991թ. Երևանում հրատարակվեց նրա «Ռուսական վտանգը» արժեքավոր գրքույկը։ 220. Լեոյի այս մոտեցումը՝ իբր ՀՅԴ-ն ազգային կամ ազգայնական կուսակցություն է, գերիշխող է եղել ե՛ւ Սփյուռքում (հիմնականում դրական մոտեցմամբ), ե՛ւ Խորհրդային Հայասատնում (միայն բացասական վերաբերումով). այն գերիշխող է նաև ներկայում։ Լեոն ինքը նախընթացում ցույց տվեց, որ ՀՅԴ-ն հիմնողները ռուսակիրթ, ժամանակի արևմտյան ուղղություններով տարվածներ էին, որոնց պետք եղավ նաև ազգային երանգ պատվաստել խառնիճաղանջ, հիմնականում սոցիալ-հեղափոխական (էսէռական) գաղափարախոսությանը։ Ազգային երանգը երբեմն խտացել, երբեմն մարել է՝ նայած հանգամանքների պարտադրմանը։ Սրա հավաստումը տե՛ս նաև քիչ ներքևում։ Ավելորդ չէ մեջբերել Վարանդյանի հետևյալ խոստովանությունը. «Կուսակցությունը կշարժեր, մի խոսքով, այն գաղափարներով ու կարգախոսներով, զոր կառաջադրեին Ռուսաստանի ու Կովկասի ամենեն զորավոր ընկերվարական կուսակցությունները» (նշվածը, էջ 398)։ 221. Այս անունով երկու խմբապետ կա։ Առաջինը Միհրան Տամատյանն է (1863-1945), ով նախապես Հնչակյան կուսակցության անդամ էր, ապա՝ Սահմանադիր ռամկավար։ Մասնակցել է Գում-Գափուի ցույցին, եղել է Սասունի ինքնապաշտպանության կազմակերպման ղեկավարներից, Պողոս-փաշա Նուբարի Ազգային պատվիրակության անդամ, 1920-ին Կիլիկիայում հռչակել է անկախ հանրապետություն։ Երկրորդը բաբերդցի խմբապետ Միհրան (Գաբրիել) Քեշիշյանն է (?-1910), ով դաշնակցական էր, ղեկավարել է Մոսունի արշավանքը. հետագայում, չհամակերպվելով Դաշնակցության «Կովկասյան նախագծին», առաջ է բերել միհրանական անվանված շարժումը։ Դաշնակցությունը սպանել է միհրանականների, Միհրանը՝ դաշնակցականների։ Արդյունքում Միհրանը համագործակցել է ռուսական իշխանությունների հետ՝ մատնելով բազում հայերի։ Սպանվել է դաշնակցական ահաբեկչի ձեռքով։ Հետայսու խոսքը երկրորդի մասին է։ 222. Մ.Վարանդյանը գրում է, որ թիֆլիսեցի մեծահարուստ Մելիք-Ազարյանը, ով նաև բանտարկվել է «Դաշնակցության գործով», «ստանձնած էր Հ.Յ.Դաշնակցության դրամներու փոխադրությունը կամ պահպանումը, թուրք-հայկական կռիվներու միջոցին» (նշվածը, էջ 524)։ 223. Խոսքը սրբագրման նախնական նմուշօրինակի մասին է, ոչ տպարան ուղարկվելիք վերջնական ազդօրինակի։ II ԺԱ. 224. Գերմանացի պատմաբան և հրապարակախոս Վիլհելմ Բլոսսը հեղինակն է «Հեղափոխությունը Գերմանիայում (Գերմանական շարժման պատմությունը 1848-1849թթ)», «Ֆրանսիական հեղափոխության պատմություն» աշխատությունների. լինելով սոցիալիստ՝ նամակագրական կապի մեջ է եղել Մարքսի և Էնգելսի հետ։ 225. Ժոզեֆ Էռնեստ Ռենան (1823-1892) – Ֆրանսիացի պատմաբան, հնագետ, «Քրիստոնեության ծագման պատմություն» ութհատորյակի, բազմաթիվ այլ աշխատությունների հեղինակ, որոնք ժամանակին սկանդալների առիթ են տվել ֆրանսիական հասարակության մեջ։ «Միայն գիտությունն է ունակ լուծելու բոլոր հարցերը և ժամանակի ընթացքում այն կփոխարինի կրոնին» մտքի հեղինակ։ 226. Դավիթ Ֆրիդրիխ Շտրաուս (1808-1874) - Գերմանացի փիլիսոփա, պատմաբան, կրոնագետ, հրապարակախոս. նրա հիմնական «Հիսուսի կյանքը» և մյուս գործերն ու գործունեությունը հուզումների առիթ են հանդիսացել։ 227. Այստեղ՝ բարձրաոճ, պոռոտախոս։ 228. Ռուսերեն՝ «Ծառայությունը ծառայություն, բարեկամությունը՝ բարեկամություն»։ 229. Խմբապետ Սեպուհ (Արշակ Ներսեսյան) (1872-1940) - Արևմտահայ նշանավոր հայդուկ, մասնակցել է Խաստուրի մարտին, Գանձակի և Բաքվի հայերի ինքնապաշտպանական կռիվներին, հայկական կամավորական շարժմանը, բոլշևիկների մայիսյան ապստամբության ճնշմանը։ Գրել է «Էջեր իմ յուշերէն» վերնագրով գիրք (Բոստոն, 1929)։ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ III Ա. 230. Շփոթության առիթ չտալու համար՝ հետայսու՝ «երիտթուրքեր»։ 231. Ռումինացի։ 232. Վրացի։ III Բ. 233. Գերմաներեն՝ «Մխիթարյան փողոց»։ 234. ՀՅԴ-ն այդ շրջանում, դժբախտաբար, դեռ չուներ անկախ պետականության վերականգնման ծրագրային խնդիր, ինչպես նաև՝ Թուրքիայում հայերին զինելու հարցում Դաշնակցության խանդավառությունը կորել էր երիտթուրքերի հետ համագործակցության ընթացքում, որ կարող էր շահեկան լինել 1915-ին և հետագայում՝ արդյունավետ ինքնապաշտպանություն կազմակերպելիս։ III Գ. 235. Միքայել Վարանդյան (1872-1934) – ՀՅԴ բյուրոյի անդամ, II Ինտերնացիոնալի մասնակից, քաղաքական տեսաբան, «Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն» անավարտ աշխատության և այլ գործերի հեղինակ։ 236. Այստեղ՝ քամահրաբար՝ որոշում, խորհուրդ։ 237. Համաշխարհային սոցիալիստական շարժման առաջնորդներ. բոլշևիկների կողմից մեղադրվել են օպորտունիզմի և ռենեգատության մեջ։ III Դ. 238. Անկախ պետականության դրույթը Դաշնակցության ծրագրում հայտնվեց շատ ավելի ուշ՝ անկախ Հայաստանի գոյության փաստից հետո։ Ժողովրդին զինելն այդ շրջանում բացառապես հնչակյանների մենաշնորհն էր. ցավոք, բազմաթիվ են ժամանակակիցների վկայությունները, որ Դաշնակցությունն այդ շրջանում ուղիղ հակառակն էր անում, որ հետո՝ ցեղասպանության շրջանում չարաչար անդրադարձավ հայկական դիմադրության արդյունավետության վրա։ 239. Ազգային, բուրժուական-պահպանողական ուղղվածության քաղաքական, գրական, գիտական օրաթերթ, լույս է տեսել 1896-1918թթ. Կ.Պոլսում։ Աշխատակցել են արևմտահայ մշակույթի ամենախոհեմ ներկայացուցիչները։ Բյուզանդ Քեչյանը (1859-1927) ձերբակալվել է 1915թ. ապրիլի 24-ին, Թալեաթի հատուկ թույլտվությամբ 8 մտավորականների հետ վերադարձվել է Կ.Պոլիս։ Այնուհետև անցել է Բուլղարիա։ 240. Թալեաթ-փաշա (1874-1921) - Երիտթուրքական եռապետության անդամ, ՆԳ նախարար, Մեծ վեզիր, ցեղասպանության հիմնական կազմակերպիչը։ Գնդակահարվել է դաշնակցական Սողոմոն Թեհլերյանի կողմից, Բեռլինում։ III Ե. 241. Գարեգին Խաժակ (Չագալյան) (1867-1915) – Ուսուցիչ, խմբագիր, քաղաքական գործիչ, ծնունդով Ալեքսանդրապոլից, Մեծ եղեռնի զոհ՝ Ակնունու, Զարդարյանի և այլոց հետ։ 242. Ռուսերեն՝ «Թիֆլիսյան թերթիկ»։ 243. Խաչատուր Կարճիկյան (1882-1918)- Ազգային խորհրդի դաշնակցական անդամ, Անդրկովկասյան կոմիսարիատում, Սեյմում և Քաջազնունու կառավարություններում զբաղեցրել է ֆինանսների (վերջում՝ խնամատարության) նախարարի պաշտոն, անկախության հռչակման կողմնակից, սպանվեց դաշնակցական Եգոր Տեր-Մինասյանի ձեռքով։ Վրացյանը գրում է. «Կարճիկյանի մահով ոչ միայն Հայաստանն էր զրկվում իր ամենախոշոր պետական մի գործչից, այլև բովանդակ Կովկասը… Արամից հետո, առաջինն էր՝ կոչված կերտելու Հայաստանի պետական շենքը» (տե՛ս Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Ե., 1993, էջ 208)։ 244. Եփրեմ Դավթյան (Եփրեմ-խան) (1868-1912) – Կուկունյանցի արշավանքի մասնակից, ձերբակալվել և աքսորվել է Սախալին, 1896թ. փախել է աքսորից, անցել Պարսկաստան, ուր Քեռու (Արշակ Գաֆավյան) հետ դարձել է 1905-1911թթ. իրանական հեղափոխության ղեկավարներից (այդ հեղափոխության 24 նշանավոր գործիչներից 16-ը հայ էին), 1909-ին նշանակվել է Պարսկաստանի Ժամանակավոր կառավարության զինված ուժերի հրամանատար։ Զոհվել է հեղափոխական մարտերի ժամանակ։ ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ IV Ա. 245. Երիտթուրքերի սահմանած այս 12 հոգիանոց պատգամավորական տեղերի նշագիծը Դաշնակցությունը կարողացավ հաղթահարել միայն 2007թ. ՀՀ ԱԺ «ընտրություններում»։ 246. Այսինքն՝ հարցը երիտթուրքերից խլելու, վերցնելու, հեռացնելու։ IV Բ. 247. Ժամանակի գերմանական մամուլը հենց այդպես էլ գրում էր՝ ԲԲԲ։ 248. «Մեզ» ասելով՝ հայազգի ռուսական պետական գործիչն ի նկատի ունի ռուսներին և ոչ թե հայերին։ Արձանագրված է նույնիսկ, որ մի առիթով, սաստելով ռուսական գորշ կարդինալ Պոբեդոնոսցևին, Լոռիս-Մելիքովն ասում է. «… որովհետև ես ավելի ռուս եմ»։ Սա շատ բնական է, և այպանելի ոչինչ չկա. պարզապես ընկալել է պետք այս տրամաբանությունը։ 249. Հայաշատ քաղաք Ռուսաստանի հարավում։ 250. Այժմ՝ Աստրախան, ժամանակին հայաշատ քաղաք։ 251. Սազոնով Սերգեյ Դմիտրիևիչ (1860-1927) – Վարչապետ Ստոլիպինի կնոջ քրոջ ամուսինը լինելու հանգամանքով նշանակվել է արտգործնախարար (1910-16). պատկանել է կառավարության լիբերալ թևին, Հայկական հարցը վերարծարծվել է իր օրոք, ձգտել է համաշխարհային պատերազմից հետո կայսրության համար ելք ապահովել դեպի Միջերկրական, եղել է Դենիկինի և Կոլչակի կառավարությունների անդամ։ 252. Պողոս-փաշա Նուբար (1851-1930) – Ղարաբաղից Կ.Պոլիս գաղթած և հաջող ամուսնության շնորհիվ զավակների համար նպաստավոր դիրքեր ապահոված առևտրականի որդի Նուբար-փաշայի (Եգիպտոսի արտգործնախարար, վարչապետ) որդին է, հասարակական քաղաքական գործիչ, Եգիպտոսի երկաթուղիների վարչության ընդհանուր տնօրեն, բարեգործ, ՀԲԸՄ-ի հիմնադիր, կաթողիկոսական նշանակմամբ հայկական միջազգային պատվիրակության ղեկավար 1913-ից. նրա կտակած միջոցներով է 1932-ին հիմնվել Նուբարաշեն ավանը (այժմ համայնք Երևանում)։ 253. Այստեղ՝ համահավաք, բազմազան տարրերի մեկտեղում։ 254. Համաձայնելով ռուսական իշխանություններին տված Լեոյի բնութագրին՝ պետք է արձանագրել, սակայն, որ այս պատասխանը լրացուցիչ սթափության և քաղաքականության այբուբենն ընկալելու շահեկան կոչ կարող էր լինել, եթե հայ վերնախավն այն ընկալելու աստիճանին հասած լիներ, ինչի մասին պատմաբանը գրում է մի քանի տող ներքևում։ IV Գ. 255. Տեքստում գրված է «Հերս», որ ճիշտ չէ։ Խոսքը 1882-1895թթ. Ռուսաստանի արտգործնախարար Նիկոլայ Կարլովիչ Գիրսի (1820-1895) որդի Միխայիլ Նիկոլաևիչ Գիրսի (1856-1932) մասին է, ով 1911-1914թթ. եղել է Ռուսաստանի դեսպանը Կ.Պոլսում։ Վախճանվել է էմիգրացիայում։ 256. Հովսեփ Արղության (1743-1801) - Զաքարյանների իշխանական տոհմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս։ Ռուսաստանում գաղթական հայերի համար հիմնել է Նոր Նախիջևան և Գրիգորիուպոլիս քաղաքները, մի շարք այլ բնակավայրեր։ Կապերի մեջ է եղել Վրաց և Ռուսաց արքունիքների հետ։ Ձգտում էր ռուսների օգնությամբ ստեղծել հայկական պետություն։ Ի դեպ, Լեոն 1902թ. Թիֆլիսում առանձին աշխատություն է հրատարակել նրա մասին։ 257. Խոսքը 1844-1858թթ. և 1861-1866թթ. արևմտահայ Բրուսայի (Բուրսայի) թեմի հոգևոր առաջնորդ, 1858-1860թթ. Կ.Պոլսի հայոց պատրիարք Գևորգ Բ Քերեստեճյանի (1813-1882) մասին է, ով դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի՝ 1866-1882թթ.։ 258. Մաղաքիա (Պողոս) Օրմանյան (1841-1918) – Պատմաբան, բանասեր, ազգային-պահպանողական հասարակական-քաղաքական գործիչ, խոշորագույն գիտնական, ազգագրագետ, 1896-1908թթ. Կ.Պոլսի հայոց պատրիարք. պաշտոնանկ է արվել երիտթուրքերի հեղափոխության հայ գործակիցների ձեռքով։ Անզուգակական «Ազգապատումի» հեղինակ։ 259. Հայ բարձր հոգևորականներ, տե՛ս համապատասխան Հավելվածները։ 260. Դ-ր Պաուլ Ռոհրբախը (1869-1956) գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, արևելագետ, հրապարակախոս և «նշանավոր գեոպոլիտիկ» է եղել (վերջին բնորոշումը ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից հարցաքննված Գ.Նժդեհինն է), ինչպես նաև եղել է Գերմանա-թուրքական և Գերմանա-հայկական ընկերությունների գործուն անդամ, նաև՝ վերջինի նախագահը՝ Լեփսիուսից հետո։ Հաշվի առնելով Ռոհրբախի դիվանագետ (նա աշխատել է կայզերական արտաքին գործերի նախարարությունում, մասնավորապես՝ Աֆրիկայում գերմանական գաղութների վերաբնակեցման հարցերի ղեկավար – տե՛ս Ա.Հայրունի, Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը, Ե., 2002թ., էջ 67) և գերմանական շահերին նվիրված հայրենասեր լինելու հանգամանքները, բավականին հիմնավոր է հնչում Լեոյի այս տեղեկությունը։ Մյուս կողմից՝ արևմտահայերին տեղահանելու և Բեռլին-Բաղդադ երկաթուղու երկայնքով բնակեցնելու գաղափարը որոշ ժամանակ եղել է ընդհանրապես համաեվրոպական գեոստրատեգիական մոտեցումների գզրոցում (այս մասին տե՛ս Թոմաս Էդուարդ Լոուրենս Արաբիացի, Այդ անտանելի հայերը, Պահպանողական կուսակցության «Շեմ» մատենաշար, թիվ 3, Ե., 2001թ. և երկրորդ հրատարակություն՝ 2004թ.)։ 261. Այս իրադարձությունների փաստագրությունը տե՛ս «Հայաստանը միջազգային դիվանագիտական և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում», էջ 149-368։ 262. Գաբրիել Նորատունկյան (1852-1936) – Հայազգի դիվանագետ, 1875-ից աշխատել է Թուրքիայի արտգործնախարարությունում, 1912-13-ին եղել է Թուրքիայի արտգործնախարարը, եղել է «հայկական օջախի» կողմնակից։ 263. Վահան Փափազյան (Կոմս) (1876-1973) – ՀՅԴ ղեկավար մարմնի՝ բյուրոյի երկարամյա անդամ, օսմանյան Խորհրդարանի պատգամավոր, Սասունի և Մուշի ինքնապաշտպանության կորստաբեր մարտավարության համահեղինակ (Ռուբեն Տեր-Մինասյանի հետ), Հայաստանի պաշտպանության խորհրդի նախագահ, գրել է «Իմ յուշերը» վերնագրով գիրք (Բոստոն, 1950), ուր մյուսների պես փորձել է արդարանալ։ 264. Իզվոլսկի Ալեքսանդր Պետրովիչ (1856-1919) – Ռուսաստանի արտգործնախարար 1906-1910թթ., ի թիվս այլ դիվանագիտական պաշտոնների՝ Լոբանով-Ռոստովսկու ղեկավարությամբ աշխատել է Բալկաններում։ 265. Ռայմոն Պուանկարե (1860-1934) – Ֆրանսիայի արտգործնախարար և վարչապետ 1912-13-ին, նախագահ՝ 1913-20-ին, կրկին վարչապետ՝ 1922-24-ին և 1926-29-ին։ 266. Ֆրանսերեն՝ արտգործնախարարություն։ 267. Անգլերեն՝ օտարերկրյա ծառայություն, գործակալություն։ 268. Այս մասին Լեոն առավել մանրամասնորեն և հիմնավոր գրեց «Խոջայական կապիտալում» (Ե., 1934թ.), որտեղ այս երևույթն անվանեց «կղերական դիվանագիտություն»։ Նույնը Վահան Տերյանը 1914թ. կարդացած իր նշանավոր զեկուցման մեջ («Հայ գրականության գալիք օրը», Ե., 1989թ., էջ 288-350), անվանել է «սեմինարիզմ»։ 269. Ջեմալ-փաշա Ահմեդ (1872-1922) – Երիտթուրքական եռապետության անդամ, անմիջական մասնակցություն է ունեցել Մեծ եղեռնի իրականացման գործում։ 1919-ին Կ.Պոլսի ռազմական դատարանի կողմից հեռակա դատապարտվել է մահվան։ Թիֆլիսում սպանվել է Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի կողմից։ 270. Սա չափազանց հետաքրքիր դիտարկում է, որ ցույց է տալիս, թե նույնիսկ հայ հոգևորական միտքն էր դուրս քրիստոնեական էությունից, որի ավետարանական Ոսկե օրենքն է. «Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն»։ 271. Դևիդ Լլոյդ Ջորջ (1863-1945) - Անգլիայի լիբերալ վարչապետ 1916-1922-ին։ Մինչ այդ զբաղեցրել է առևտրի, ֆինանսների, ռազմաարդյունաբերության, ռազմական նախարարի պաշտոններ։ Նրա օրոք Իռլանդիայի մի զգալի մասը ստացավ դոմինիոնի կարգավիճակ։ 272. Արիստիդ Բրիան (1862-1932) – Ձախ հոսանքի ֆրանսիական քաղաքական գործիչ, որ 6 անգամ վարչապետ է դարձել։ 1906-ին եղել է կրոնի, ապա կրթության և մշակույթի նախարար, 1909-1911-ին՝ վարչապետ, 1913-ին՝ կրկին վարչապետ, 1914-1915-ին փոխվարչապետ, 1915-1917-ին՝ կրկին վարչապետ և արտգործնախարար, 1921-ին՝ վարչապետ, 1925-1927-ին՝ արտգործնախարար և վարչապետ, 1929-ին՝ վարչապետ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1926)։ 273. Թոմաս Վուդրո Վիլսոն (1856-1924) – ԱՄՆ 38-րդ նախագահը (1913-21) դեմոկրատական կուսակցությունից։ Նա քարտեզագծեց հսկայական Արևմտյան Հայաստան, որը, սակայն իրականություն չդարձավ դաշնակցական Հայաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրի (Հայաստանը հրաժարվեց Սևրի դաշնագրից), Հայաստանի խորհրդայնացման և այլ պատճառներով։ Վիլսոնի ջանքերով Հայաստանում բացվեցին մանկատներ, ցուցաբերվեց հսկայական օժանդակություն, ինչի շնորհիվ սովամահությունից փրկվեց Արևելյան Հայաստանը՝ իր հոծ գաղթականությամբ։ Վիլսոնի հարցում Լեոն արդարացի չէ։ 274. Ջորջ Նաթանիել Քերզոն (1859-1925) - Անգլիայի պահպանողական արտգործնախարար 1919-1925-ին։ «Անգլիան չունի մշտական դաշնակիցներ և մշտական թշնամիներ, Անգլիան ունի մշտական շահեր» արտահայտության հեղինակ։ 275. Պոլ Դեշանել (1855-1922) – Նաև Ֆրանսիայի նախագահ, 1920-ին։ 276. Նկատի ունի Ֆրանսիայի կողմից Կիլիկիան քեմալական Թուրքիային հանձնելը։ IV Դ. 277. Միքայել Պապաջանյան (1868-1929) – Ռուսական Պետդումայի կադետ պատգամավոր, Հայ ժողովրդական կուսակցության հիմնադիրներից և ղեկավարը, Ազգային Խորհրդի անդամ, Բաթումի պայմանագիրը ստորագրողներից, Ահարոնյանի և Խատիսյանի հետ Կ.Պոլիս մեկնած պատվիրակության անդամ։ 278. Թուրքերն այսպես էին անվանում իրենց կայսրության եվրոպական մասը, ինչպես որ ասիականը՝ Անատոլու։ 279. Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Արևմուտքում դրված էր Թուրքիայի աստիճանական անդամահատման խնդիրը, և ամեն տերություն աշխատում էր, որպեսզի հայերին պարզապես ծառայեցներ այդ նպատակին՝ յուրաքանչյուրը հօգուտ իրեն. մի բան, որ պետական-կայսերական մտածողության տեր թուրք վերնախավը չհասկանալ ու չտեսնել չէր կարող՝ դրանից բխող համապատասխան վերաբերմունքով։ 280. Արևելահայ գրության ենք տառադարձրել հետևյալ հատուկ անունները՝ Պուանկարե, Պետերբուրգ, Բալկանյան կոմիտե, Տաֆտ, և «բյուրո» բառը։ ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ V Ա. 281. Մեզ ծանոթ չէ Լեոյի նշած այդ բրոշյուրը, սակայն աներկբա են նախ՝ Ռոհրբախի գերմանացի անդավաճան հայրենասեր ու բարձրաստիճան դիվանագետ լինելու (նա միաժամանակ և՛ Գերմանա-հայկական, և՛ Գերմանա-թուրքական ընկերությունների անդամ էր), երկրորդ՝ հայերի հանդեպ բավականին դրական վերաբերմունք ունենալու հանգամանքները. անշուշտ, առաջին հանգամանքը կարող էր սահմանային իրավիճակներում ստվերել երկրորդը, ինչի համար մեղադրել պետք չէ, այլ երևույթներն ընդունել այնպես, ինչպես կան. Ռոհրբախի մասին տե՛ս Ա.Հայրունի, Պաուլ Ռոհրբախը և Հայաստանը, «Գիտության գլոբուս», Երևան, 2004 թ., թիվ 4, էջ 62-70, որտեղից՝ մեր մոտեցման օգտին անենք հետևյալ մեջբերումը. «Մի հայրենիքի համար (խոսքը Գերմանիայի մասին է – Մ. Հ.)« որը նման սոսկալի ոճրագործությունը (խոսքը Առաջին համաշխարհայինի ընթացքում կատարված հայկական ցեղասպանությանն է վերաբերում, որի մասին դոկտորն այդ ընթացքում ստիպված լռություն է պահպանում ու տվայտվում՝ ի տարբերություն անկրկնելի Յոհաննես Լեփսիուսի – Մ. Հ.) հանդուրժում է« ես նաև հետագայում չեմ դադարի գործել« բայց աշխարհի առջև այլևս չեմ կարողանա նրան պատկանել»։ 282. Խոսքը գերմանական կաթոլիկական հոգևոր-ասպետական Տևտոնական օրդենի մասին է, որ հիմնվել էր Պաղեստինում, խաչակրաց արշավանքների ժամանակ և հաստատվել Հռոմի Ինոկենտիոս Երրորդ պապի կողմից։ 283. Ռուսերեն՝ «գուցե վերադառնամ»։ 284. Խոսքը ռուսական կանոնավոր զորամիավորումներին ուղիներ ցույց տալուն կոչված ուղեկցողների մասին է։ 285. Դեռ 100 տարի էլ չէր անցել այն օրից, երբ Ռուսաստանը հայտնվեց արևելահայ տարածքներում, մինչդեռ արևմտահայությունն ավելի քան 700 տարի ապրում էր մեկ այլ պետության՝ Օսմանյան կայսրության կազմում։ Այժմ նորեկ ռուսներին հավատարմություն էր հայտնվում նաև Թուրքիայի քաղաքացի արևմտահայության անունից. կրկնակի ստանդարտների կիրառումը մեր տիպի ժողովուրդներին երբեք չի ներվում։ 286. Ամենայն հայոց կաթողիկոսի այս խայտառակ նամակն իսկ բավարար է, որ մինչև վերջ համաձայնենք մեկ այլ հետազոտության մեջ («Խոջայական կապիտալ») Լեոյի տված ախտորոշմանը՝ «հայ կղերական դիվանագիտություն»։ 287. Հետագայում մեկ այլ առիթով Սիմոն Վրացյանը կրկնեց այս միտքը՝ իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում ընտրելով այսպիսի վերնագիր՝ «Բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև» (տե՛ս նշվածը)։ 288. Ռոմանով Նիկոլայ Նիկոլաևիչ (1856-1929) – Ցարական ընտանիքի անդամ, Առաջին աշխարհամարտի սկզբում եղել է ռուսական զորքերի գլխավոր հրամանատարը, սակայն դժգոհությունների արդյունքում հեռացվել է և նշանակվել Կովկասյան ընդհանուր հրամանատար և Կովկասի վերջին փոխարքա (23.08.1915-09.03.1917)։ 289. Մուրավյով Նիկոլայ Նիկոլաևիչ (1794-1866) – Ռուս գեներալ, մասնակցել է 1812-1814թթ. ռուսական արևմտյան արշավանքներին, 1826-28թթ. ռուս-պարսկական, 1828-1829թթ. և 1853-1856թթ. ռուս-թուրքական պատերազմներին (վերջինի ընթացքում Կարսը պաշարելու և գրավելու համար ստացել է Կարսկի պատվանունը), մասնակցել է լեհ ժողովրդի 1831թ. ապստամբության ճնշմանը, Վարշավայում իրականացրել է սոսկալի գազանություններ։ 1854-1856թթ. եղել է Կովկասի փոխարքան։ 290. Լեոյի հեգնանքն ակնհայտորեն ունի նաև բառախաղային երանգ. և՛ Մեծ իշխան Ռոմանովն է Նիկոլայ Նիկոլաևիչ, և՛ Մուրավյովը։ 291. Վիլհելմ Երկրորդ Հոհենցոլեռնը Գերմանիայում իշխեց մինչև 1918թ. նոյեմբեր, ապա փախավ Հոլանդիա, ուր և պաշտոնապես հրաժարվեց գահից։ 292. Հայ սթափ մտավորականների հիացմունքի առարկան են եղել լեհերը, որոնց հայրենիքը ևս բաժանված էր մի քանի տերությունների միջև, և որոնք նույնպես ենթակա էին իշխող ազգերի (մասնավորապես ռուսների) գազանություններին։ Վահան Տերյանը (տե՛ս վերոնշյալը) նույնպես հայ մտավորականների ցածրակարգությունը ցույց տալու համար որպես օրինակ է բերում լեհերին, որոնք իրենց երեխաներին կրթում էին ոչ թե ռուսերեն, այլ մայրենի լեզվով՝ դրա համար չխնայելով միջոցներ, ջանքեր և նվիրում։ V Բ. 293. Ֆրանսերեն՝ «գոյության իմաստ», «գոյության իրավունք»։ 294. Քեռի (Արշակ Գաֆավյան) (1858-1916) – Ծնվել է Կարինում, մասնակցել է Կուկունյանցի և Խանասորի արշավանքներին, Պարսկաստանի հեղափոխությանը, եղել է Հայկական Չորրորդ կամավորական ջոկատի հրամանատարը, Արարատյան գնդի կազմում ազատագրել է Վանը, զոհվել է Ռևանդուզի ճակատամարտում։ Նրա մահվան շուրջ հյուսված երգը թարմ է առ այսօր։ 295. Համազասպ Սրվանձտյան (1873-1921) - Գարեգին Սրվանձտյանի եղբորորդին, վանեցի, սկզբում արմենական էր, այնուհետ՝ դաշնակցական։ Հմուտ հրամանատարի համբավ է ձեռք բերել 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Ղարաբաղում իր կազմակերպած հաջող մարտական գործողությունների շնորհիվ։ 1908-ին ձերբակալվել է, դատապարտվել մահապատժի, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրության Սիբիրում, որտեղից փախել է 1913-ին։ Եղել է Հայկական Երրորդ կամավորական ջոկատի հրամանատարը, աչքի է ընկել տաղանդով և խիզախությամբ։ 1918-ին թուրքական ներխուժումից պաշտպանել է Բաքուն՝ գլխավորելով հայկական 3 հազարանոց զորամիավորումը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան, ապա՝ Հայաստան՝ մասնակցելով երկրի պաշտպանությանը։ Բոլշևիկ ճիվաղ Ավիս Նուրիջանյանի (ծանոթ էր Բաքվից) կողմից խաբեությամբ ձերբակալվել է և 1921թ. փետրվարի 17-ին կացնահարվել Երևանի բանտում։ 296. Գարեգին Փաստրմաճյան (Արմեն-Գարո) (1873-1923) – Բնագիտության և քիմիայի դոկտոր, օսմանյան Խորհրդարանի դաշնակցական անդամ, Դրոյի վիրավորվելուց հետո ղեկավարել է Հայկական Երկրորդ կամավորական ջոկատը։ Հայոց ցեղասպանության հեղինակ երիտթուրքերի պարագլուխներին մահապատժի ենթարկելու «Նեմեսիս» վրիժառուական գործողության ղեկավարներից։ 297. Գորեմիկին Իվան Լոգգինովիչ (1839-1917) – Ռուս ազնվական պետական գործիչ, աջ հետադիմական, զբաղեցրել է փոխնահանգապետի, արդարադատության փոխնախարարի, ՆԳ փոխնախարարի և նախարարի պաշտոններ, 1906-ին և 1914-1916-ին եղել է վարչապետ, փետրվարյան հեղափոխությունից հետո 13 օրով ձերբակալվել է, հարցաքննվել, ազատ արձակվել. կնոջ, դստեր և փեսայի հետ սպանվել է Սոչիի մոտ գտնվող իր ամառանոցի վրա ավազակային հարձակման ընթացքում։ 298. Այս և հետագա դեպքերում խոսքը Հայկական կամավորական 7-րդ (5-րդ) ջոկատի հրամանատար, դաշնակցական Հովսեփ Արղությանի (1863-1925) մասին է, ով անվանակիցն է Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի. ունեցել է «Իշխան» ծածկանունը, թեև իրականում էլ սերում է ազնվականական Արղության տոհմից։ Ուսուցչություն անելու պատրվակով 1890-ին մեկնել է Տրապիզոն, սակայն ձերբակալվել և հանձնվել է ռուսներին։ Խանասորի արշավանքի ժամանակ եղել է հրամանատար Վարդանի օգնականը։ 1904-ին ձերբակալվել է նաև ռուսների կողմից՝ Գոլիցինի դեմ մահափորձի մեղադրանքով։ 1905թ. մասնակցել է Բաքվի հայերի ինքնապաշտպանությանը։ Եղել է ՀՀ Խորհրդարանի անդամ, դեսպան՝ Թեհրանում։ 299. Սա քաղաքական, ռազմավարական լրջագույն ազգային հարցադրում է, որ ուղեկցել է հայության սթափ հատվածին՝ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում, և այսօր էլ՝ անկախ պետականության պարագայում, դժբախտաբար, դեռ չի կորցրել իր արդիականությունը։ 300. Ճիշտ նույնպիսի պոռոտախոսությամբ (գունդ, բանակ և այլն) ճիշտ նույնքան թվեր (40 և 100 հազար) էին ի լուր աշխարհի հայտարարում մի քանի տասնյակ զինյալ ունեցող որոշ ջոկատներ 1988-ից սկիզբ առած Արցախյան շարժման սկզբում։ Այս անգամ, բարեբախտաբար, Շարժման առաջնորդները կարողացան հաշվարկված գործել և ոչ միայն սանձել 100-ամյա վնասկար պոռոտախոսությունը, այլև արձանագրել հաղթանակներ, որոնցից մեծագույնը եղավ 1920-ին տանուլ տված պետականության վերականգնումը։ 301. Վանի վիլայեթի քրդաբնակ գավառակներ, ուր հայերը կազմում էին խիստ փոքրամասնություն և կոտորվեցին քրդերի կողմից։ V Գ. 302. Ադրբեջաներեն՝ «հավասարություն»։ Պանթուրքիստական (մասամբ՝ պանիսլամիստական) կուսակցություն, ստեղծվել է 1911թ., Բաքվում, հրատարակել է «Իսթիքլալ» (անկախություն) անունով թերթ։ 1918 թ. մայիսի 28-ից ստանձնել է Ադրբեջանի իշխանությունը, որ տևել է մինչև 1920թ. ապրիլի 28-ը։ 303. Թեև Դաղստանի լեռնցիներից և մասամբ թուրքերից կազմված էր մի «վայրենի դիվիզիա», բայց նա գործում էր արևմտյան ճակատում (ծանոթ.՝ հեղինակի)։ 304. Նույնը տեսնում ենք նաև Երկրորդ համաշխարհայինի տարիներին. ի տարբերություն թվով իրենց զիջող հայերի, որոնք աներևակայելի չափով կամավորներ և 300 հազար զոհ տվեցին, ադրբեջանցիները զանազան պատրվակներով հնարավորինս խուսափեցին նույնիսկ պարտադիր զորակոչից։ Երկու կարևոր հանգամանք ևս. ա) նրանք հաճույքով մտնում էին ոստիկանական ծառայության՝ դրանով կարելվույն չափ օգտակար լինելով իրենց ցեղակիցներին, բ) ադրբեջանցի ազգաբնակչությունը շատ քիչ տուժեց նախաստալինյան և ստալինյան ռեպրեսիաներից։ 305. Ֆրանսերեն՝ «ի սրտե, հոգեհարազատ դաշինք»։ 306. Միլյուկով Պավել Նիկոլաևիչ (1859-1943) – Ռուս պատմաբան, հրապարակախոս, քաղաքական գործիչ, Կադետական կուսակցության հիմնադիրներից, 1917թ. փետրվարից ապրիլ՝ արտգործնախարար։ 307. Բնագրում գրված է «ինքնուրույնություն», որ «ավտոնոմիա» բառի հայերեն ոչ ընդունված թարգմանությունն է։ 308. Կարծում ենք՝ այստեղ Լեոն կա՛մ տուրք է տվել խորհրդային հակաանկախական պաշտոնական մտայնությանը (անհավանական է), կա՛մ խոսում են խորին ցավն ու հիասթափությունը. մեզ հայտնի չէ անկախությանը ՀՅԴ-ի հավաքական, պաշտոնական կողմնակցության որևէ դեպք, եթե այն արդեն փաստ չէ (1918-ի Մայիսի 28-ին (30-ի՞ն), ինչպես ՀՅԴ առաջնորդներն են գրավոր վկայում, ստիպված հռչակվեց անկախությունը, իսկ 1990-1991թթ. աֆորիստիկ էր դարձել՝ «կողմ ըլլալով դեմ ենք» դաշնակցական արտահայտությունը)։ Իսկ առանձին անկախական անհատներ նույնիսկ բոլշևիկների մեջ են եղել։ 309. Սա լրիվորեն նույնն է, ինչ 1988-ին հայ պատվիրակությանը տված ռուս բարձր պաշտոնյայի՝ ժամանակին մեզանում ոգևորությամբ շրջանառվող պատասխանը. «Ղարաբաղի հարցում հայերին սպասվում է մեծ ու կարմիր ապագա»։ Այդ ապագան եղան ա) Ադրբեջանի ամբողջ տարածքից հայաթափությունը (որ չէր հաջողվել տարածաշրջան առաջին քոչվորների հազարամյա վաղեմության մուտքից ի վեր), բ) ղարաբաղյան երկարամյա պատերազմը, գ) հազարավոր զոհերը (իրոք որ՝ կարմիր), դ) Հայաստանի զարգացման կախվածությունը Ղարաբաղի հարցից, ուստի և՝ Ռուսաստանից։ Կնշանակի՝ խնդիրն այստեղ անձանց՝ Նիկոլայ Բ-ի կամ Մ.Գորբաչովի մեջ չէ, այլ մեծ գերտերության ռազմավարության, ինչպես նաև դա չհասկանալու հայկական կրկնվող անընդունակության։ 310. Մորիս Պալեոլոգը 1914-1916թթ. Ֆրանսիայի դեսպանն է եղել Սանկտ-Պետերբուրգում։ 311. Խոսքը հետագայում՝ 1932-ից կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյան Տփղիսեցու (1873-1938) մասին է, ում Վեհարանում խեղդամահ արեցին ԿԳԲ-ականները։ 312. Յուդենիչ Նիկոլայ Նիկոլաևիչ (1862-1933) – Ռուս ազնվական գեներալ, 1912-ից պաշտոնավարել է Կովկասում, 1915թ. հունվարից Կովկասյան բանակի հրամանատար, 1917-ի ապրիլին հրաժարվել է կատարել կառավարության հրամանը՝ ռուսական զորքերը շարժել դեպի Իրաք՝ անգլիացիներին միանալու համար, որի պատճառով պաշտոնանկ է արվել։ 1919թ. գլխավորել է սպիտակգվարդիական Հյուսիս-արևմտյան բանակը, ճեղքել բոլշևիկյան բանակի պաշտպանությունը և հայտնվել Պետրոգրադից 20 կմ հեռավորության վրա, սակայն պարտվել է, նահանջել Էստոնիա, որտեղից էլ տարագրվել է Անգլիա։ V Դ. 313. Իսկական անվամբ Սարգիս Մեհրաբյան. եղել է Խանասորի արշավանքի հրամանատարներից, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Շուշիի ինքնապաշտպանության ղեկավար, նրա հրամանատարությամբ միացվեցին Դրոյի 2-րդ, Համազասպի 3-րդ և Քեռիի 4-րդ կամավորական խմբերը՝ ստեղծելով Արարատյան ջոկատը, որն ազատագրեց Վանը։ 314. Արամ Մանուկյան (1879-1919) – Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ով ստանձնելով դիկտատորական լիազորություններ՝ կարողացավ միայնակ իրականացնել մի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ողջ կառավարության (երկար ժամանակ Թիֆլիսից կառավարությունը չէր գալիս Երևան) գործառույթները, մյուս կողմից՝ կազմակերպել մայիսյան հաղթական ճակատամարտերը։ Եղել է Առաջին հանրապետության ՆԳ նախարարը, վախճանվել է տիֆից, ամփոփված է Երևանի Թոխմախի պանթեոնում, ուր խորհրդային ժամանակներում ԿԳԲ-ն դարանակալ հերթապահություն էր սահմանել։ 315. Աբացիև Դմիտրի Կոստանդինովիչ (1859-1936) - Ազգությամբ օսեթ ռուսական գեներալ, սկսել է որպես շարքային կազակ՝ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմում, մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, Առաջին համաշխարհայինի սկզբից Երևանյան զորամիավորման և Կովկասյան 4-րդ, ապա 6-րդ բանակային կորպուսի հրամանատար, գրավել է Ալաշկերտի հովիտը և Բիթլիսը։ 1918-ի վերջից Ռուսաստանի Հարավի կամավորական բանակում եղել է լեռնային ժողովուրդների պատվավոր ներկայացուցիչը։ Էմիգրացիայում (Բելգրադ) եղել է Գեներալների խղճի և պատվի դատարանի անդամ, ապա՝ նախագահ։ Նրա մասին, որպես հայատյացի, գրում են այլք ևս։ 316. Լեոն մի քանի տեղ օգտագործում է թուրքերի և ռուսների կողմից ընդունված «Մելազկերտ» ձևը, որ ուղղել ենք։ V Ե. 317. Ռուբեն Տեր-Մինասյան (1881-1951) - Դաշնակցական պարագլուխ, Տարոնում գործել է 1906-ից, Սասունի 1915թ.՝ ռազմագիտական տեսակետից անհաջող կազմակերպած ինքնապաշտպանության ղեկավարն էր, որ հաջողեցրեց վերջում մի քանի զինյալի հետ ճեղքել թուրքական շղթան և փրկվել ռուսական կողմում, մինչդեռ մոտ 100 հազար հայ բնակչությունից միայն 15 հազարը ողջ մնաց։ Սեյմի ինքնալուծարման օրը՝ 1918թ. մայիսի 26-ին, որպես Ազգային խորհրդի անդամ, դեմ է եղել անկախությանը, որով և, ըստ Ս.Վրացյանի, այն հռչակվել է մայիսի 30-ին։ Եղել է ՀՀ պաշտպանության նախարար։ Գրել է բազմահատոր հուշեր։ 318. Սա կատարյալ կեղծիք է, ոչ միայն սնապարծություն։ Նույն Ռուբեն Տեր-Մինասյանը, Կոմսը (Վահան Փափազյան) և առավել ևս ոչ դաշնակցական հուշագրողները չեն շրջանցում այն վեճը, որ կայացել էր ինքնապաշտպանությունը կազմակերպելու շուրջ. մշեցիներն առաջարկել էին պաշտպանել Մուշն ու դաշտավայրի բնակչությանը, սակայն հաղթել էր այն թեզը, թե թուրքերը չեն կոտորի կանանց և երեխաներին, ուստի պետք է նրանց թողնել տեղում, իսկ զենք վերցնելու ունակ տղամարդկանց բարձրացնել Սասունի լեռները և ապստամբել։ Չհամաձայնողները մնացել էին քաղաքում և կարողացել դիմադրել շատ կարճ ժամանակ ու զոհվել էին գլխովին։ Այս մարտավարության պատճառով է բնաջնջվել Մուշի դաշտի հայությունը։ 319. Թյուրըմբռնումից խուսափելու համար ասենք, որ Լեոն ամենևին էլ այն կարծիքին չէ, ինչպես նախընթաց և հետագա շարադրանքն է ցույց տալիս, թե պետք էր ապստամբությունը բարձրացնել ընտրովի տեղերում, ուր հայերը մեծամասնություն էին կամ կարող էին օգնություն ակնկալել դրսից։ Նա ընդհանրապես մերժում է Առաջին համաշխարհայինի տարիներին որդեգրված ապստամբական մոտեցումը՝ այն համարելով ռուսական խարդավանք, որ ներդրվեց հայ հեղափոխական կազմակերպությունների միջոցով։ 320. Ակնհայտ տպագրական վրիպակ է. տեքստում՝ «Հիմրուտ», ուղղել ենք։ 321. Ականատեսների վկայությունները և պատմական վավերագրերը բազմաթիվ են, որոնք ապացուցում են ռուսական այս նպատակաուղղված քայլը։ Դրանցից առավել հարուստը, թերևս, Աղան Տարոնեցու «Տարոնապատում։ Պատասխանատուները Տարոնի եղեռնին» ուսումնասիրությունն է (Սան Ֆրանցիսկո-Բեյրութ, 1966), ուր, իհարկե, կատարվածի պատասխանատվության առյուծի բաժինը հասցվում է Ռուբեն Տեր-Մինասյանին, Կոմսին և ընդհանրապես Տարոն-Սասուն տարածքի դաշնակցական ղեկավարներին։ V Զ. 322. Հրատարակության մեջ տպված է «առելյերյաց ամայացած գյուղերը». ամենայն հավանականությամբ ունի՝ «դեպի եղեռնվածների ամայացած գյուղերը» իմաստը. ըստ այդմ դարձրել ենք՝ «առ եղերյաց…»։ 323. Լեոն իր «Խոջայական կապիտալ» (լույս է տեսել հեղինակի մահից հետո, 1934թ.) աշխատության մեջ առանձին եզր է հատկացրել այս երևույթին՝ կոչելով «հայ կղերական դիվանագիտություն»։ Այս վերնագրով վերոհիշյալ աշխատության մի հատվածը երկու անգամ վերատպվել է առանձին գրքույկով (առաջին անգամ՝ «Անահիտ» հայրենակցական բարեգործական ընկերություն, թվականն անհայտ է, հավանաբար 1988-1991թթ., և երկրորդ անգամ՝ Պահպանողական կուսակցության «Շեմ» մատենաշար, թիվ 7, Ե., 2002թ.)։ V Է. 324. Հավանաբար պետք է լինի Գաստոն Դումերգ, ով Ֆրանսիայի նշանավոր քաղաքական գործիչներից էր, վարչապետ՝ 1913-1914 և 1934 թվականներին։ 325. Խոսքը Ֆրանսիայի կողմից Կիլիկիան Թուրքիային վերադարձնելու մասին է։ 326. «Մեր» բառի փոխարեն այստեղ հարկ էր կիրառել «իրենց» բառը, այսինքն՝ ֆրանսիացիների, ֆրանսիական կառավարության։ 327. Լեզվական անհարթություն կա. խոսքը ոչ թե կովկասյան արշավանքներին մասնակցած կամավորական թուրքերի մասին է, այլ Կովկաս անցած և ռուսական բանակի կամավորական դարձած թուրքահայերի մասին, որոնց կամավորական խմբերը լուծարվել էին ռուսական իշխանությունների կողմից։ 328. Այսինքն՝ Ֆրանսիայի։ 329. Սա ևս նույնն է, ինչ 1915-ին և 1988-ին տրված վերոծանոթագրյալ խոստումները՝ կոնկրետ ոչինչ։ Նույնն է նաև անորոշության հանդեպ մինչև վերջ հավատքը։ Տրամաբանական է, որ նույնը պետք է լիներ նաև հետևանքը։ 330. Եվ սա է հայ քաղաքական միտքը, որն այդպես էլ ունակ չեղավ հասկանալու (մինչև իսկ Մեծ եղեռնից հետո), որ երբեք և ոչ մի ժամանակ մարդկային պատմությանը հայտնի չէ, որ մի պետություն հանուն մեկ ուրիշ ժողովրդի հայրենիքի, ինչպես ձևակերպված է պրոֆեսիոնալ քաղաքական գործչի որդու այս գրության մեջ, պատերազմ մղի։ ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ VI Ա. 331. Նիկոլայ Չխեիձե (1864-1926) – Ռուսական Պետդումայի պատգամավոր Թիֆլիսից (1912-1917), ռուսական մենշևիզմի և քաղաքական մասոնականության ղեկավարներից, «Մեծ Արևելքի» Գերագույն խորհրդի անդամ, փետրվարյան հեղափոխությունից հետո Պետրոգրադի սովետների ղեկավար, Անդրկովկասյան Սեյմի նախագահ, անկախ Վրաստանի Սահմանադիր ժողովի նախագահ։ 332. Նոյ Ժորդանիա (1869-1953) - Ռուսական Պետդումայի պատգամավոր Թիֆլիսից, սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի լիդեր, ազնվական, մենշևիկ, Ստալինն իր գործունեությունը սկսել է Ժորդանիայի խմբակում, Անդրկովկասյան Սեյմի ղեկավար, անկախ Վրաստանի վարչապետ։ ճկուն, 180 աստիճանով փոփոխվելու ունակ գործիչ. դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, ինքն է անկախացրել Վրաստանը, նորմալ հարաբերություններ հաստատել գերմանացիների, ապա նրանց թշնամի անգլիացիների, նաև՝ բոլշևիկյան Ռուսաստանի հետ, որի դեմ պայքարում էր։ Նրա հրամանով են 1920թ. հունիսին ոչնչացրել 18 հազար օսեթների։ 1924-ին կազմակերպել է վրացական ապստամբությունը։ 333. Եվգենի Գեգեչկորի (1881-1954) – Ռուսական Պետդումայի պատգամավոր Քութաիսից, սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի լիդերներից, 1917-ին Անդրկովկասյան ժամանակավոր կառավարության հատուկ կոմիտեի անդամ, Թիֆլիսի խորհրդի նախագահության անդամ, 1917-ի նոյեմբերից Անդրկովկասյան կառավարության նախագահ, անկախ Վրաստանի արտգործնախարար։ 334. Այս ազգանվամբ առնվազն երկու վրացի նշանավոր ղեկավար է եղել, որոնցից երկուսին էլ կարող է խոսքը վրաբերվել։ Իսիդոր Ռամիշվիլին (1859-1937) Պետդումայի պատգամավոր էր Քութաիսից, մենշևիկ, անկախ Վրաստանում զբաղեցրել է նախարարի պոստ, էմիգրացվել է 1921-ին։ Մյուսը՝ Նոյ Ռամիշվիլին (1881-1930), Վրաստանի անկախության հռչակումից հետո եղել է առաջին վարչապետը. նրա և Նոյ Ժորդանիայի անունների հետ է կապվում Շամխոր-Ելիզավետպոլում կազմակերպած նախճիրը։ Նրանք են զինել մահմեդականներին և զինաթափման պատրվակով գլխովին ոչնչացրել դեպի Ռուսաստան հեռացող ռուսական զորքերին։ Այդ մասին հատուկ հրապարակմամբ հանդես է եկել մինչև իսկ Ստալինը։ 335. Ակակի Չխենկելի (1874-1959) – Ռուսական Պետդումայի պատգամավոր Կարսից, Բաթումից, Սուխումից, ռուսական մենշևիզմի ղեկավարներից, ժամանակավոր կառավարության կոմիսար Անդրկովկասում, Անդրկովկասյան հատուկ կոմիտեի անդամ, Անդրկովկասյան ժամանակավոր կառավարության ղեկավար, Տրապիզոնի և Բաթումի անդրկովկասյան պատվիրակության ղեկավար, անկախ Վրաստանի արտգործնախարար, դեսպան Փարիզում։ 336. Կերենսկի Ալեքսանդր Ֆեոդորովիչ (1881-1970) – Ռուս էսէռ պետական գործիչ, 1912-ին եղել է ՀՅԴ դատավարության փաստաբանը, նույն թվականից ռուսական քաղաքական մասոնականության ղեկավարներից, «Մեծ Արևելքի» Գերագույն խորհրդի քարտուղար (1915-1917), Ժամանակավոր կառավարության արդարադատության (1917թ. մարտ-մայիս), ռազմական և ծովային (մայիս-սեպտեմբեր) նախարար, հուլիսից կառավարության ղեկավար, օգոստոսից՝ նաև գերագույն հրամանատար։ Մեռել է Նյու Յորքում. տեղի ռուսական և սերբական ուղղափառ եկեղեցիները հրաժարվել են նրա թաղումից. դիակը տեղափոխվել է Լոնդոն և ամփոփվել որևէ հավատքի չպատկանող գերեզմանոցում։ VI Բ. 337. Ճակատագրի չար հեգնանքով՝ «երեք ճակատի» գաղափարը մտասևեռում դարձավ ՀՅԴ-ի համար. այն գրեթե բառացի կրկնեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը՝ արդեն 21-րդ դարում։ 338. «Սոցիալիստ-հեղափոխական»-ի (ռևոլյուցիոներ) ռուսերեն հապավումն է։ 339. Ստեփան Մամիկոնյան (1859-1921) – Հրապարակախոս, խմբագիր, նրա ղեկավարած Մոսկվայի Հայկական կոմիտեի առաջարկությամբ և պատվերով է հրատարակվել Վ. Բրյուսովի «Հայաստանի պոեզիան»։ «Հայ ամենամեծ հայրենասեր»՝ այսպիսի արտահայտություն է անում նրա մասին Ռուբեն Տեր-Մինասյանը (տե՛ս Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատոր 7, Թեհրան, 1982, էջ 137)։ 340. Ռուսերեն՝ «ջարդերի գործերի նախարար»։ VI Գ. 341. Անշուշտ, այստեղ Լեոն ինքն է անարդար վարվում, երբ անարդար է համարում վրացիների և ադրբեջանցիների անկախության ձգտումը, իրենց ազգային կյանքը հեղափոխությունների կրակների մեջ վառվող ու փլուզման ընթացքում հայտնված Ռուսաստանին հանձնելուց հրաժարումը։ Ուղիղ հակառակը, դա՛ է մարդկային առաջին բնական պահանջը՝ լինել Ազատ և Անկախ։ Լեոյի այսպիսի մոտեցումը բացատրելի է այն բանով, որ այս գործի գրության ընթացքում նա արդեն ականատես և տեղյակ էր ոչ միայն ցեղասպանությանն ու Արևմտյան Հայաստանի մինչև վերջ հայաթափմանը, այլև Ռուսահայաստանի հսկայական տարածքների կորստին, նոր կոտորածներին, ուստի ողբերգականորեն սրված էին նրա զգացողությունները և հոգեբանորեն հասկանալի։ Եվ մեծ հաշվով՝ սա մոտեցում է ետին թվով։ VI Դ. 342. Կարախան (Կարախանյան) Լևոն Միքայելի (1889-1937) – Մենշևիկ, 1917-ից՝ բոլշևիկ. Պետրոգրադի խորհրդի անդամ, Բրեստ-Լիտովսկում ռուսական պատվիրակության անդամ-քարտուղար, 1918-1920թթ. Ռուսաստանի փոխարտգործնախարար, 1921-1927թթ. Ռուսաստանի դեսպան Լեհաստանում և Չինաստանում, 1927-1934թթ.՝ ԽՍՀՄ փոխարտգործնախարար, 1934-1937թթ. ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում. ետ է կանչվել և գնդակահարվել է։ 343. Մեհմեդէմին Ռասուլզադե (1884-1955) - Ադրբեջանցի սոցիալ-դեմոկրատ, գրող, դրամատուրգ, 18 տարեկանում հիմնել է Մուսուլման երիտասարդների կազմակերպությունը, համագործակցել է Ստալինի և Ազիզբեկովի հետ, մասնակցել իրանական հեղափոխությանը, որի պարտությունից հետո անցել է Թուրքիա՝ հեռակա դառնալով պանիսլամիստական-պանթուրքիստական-սոցիալիստական «Մուսավաթ» կուսակցության գաղափարախոսն ու հիմնադիրը, 1913-ին վերադարձել է Բաքու։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ձերբակալվել է, Ստալինի միջնորդությամբ ազատվել, տեղափոխվել Մոսկվա և ընդունվել աշխատանքի Ազգերի ժողկոմատում։ 1922-ին անցել է Ֆինլանդիա, Թուրքիա, ապա՝ Լեհաստան, Գերմանիա, Ռումինիա և կրկին Թուրքիա։ 1954-ին Անկարայում հրատարակել է «Հուշեր Ստալինի հետ զրույցներից» գիրքը։ 344. Այսինքն՝ «այս օրը վկա»։ VI Ե. 345. Թուրքերեն՝ չըրաղա - նավթի լապտեր, այստեղ՝ հրավառություն։ VI Զ. 346. Հետագայում մուսավաթական Մեհթիբեկ Հաջինսկին անկախ Ադրբեջանի պետական վերահսկողության նախարարն էր։ 347. Խոսքը կովկասյան պատվիրակության անդամ ադրբեջանական թուրքերի մասին է։ 348. Վրաստանի Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, անկախական, հակառուս։ 349. Թերևս պետք է լինի՝ «պատկանել էին»։ 350. Կովկասցիները նույնիսկ խորհրդային ժամանակներում շարունակում էին ռուսական ռուբլուն «մանեթ» ասել։ VI Է. 351. Ազգությամբ վրացի գեներալ Իլյա Օդիշելիձեն (1865-19??) Առաջին համաշխարհայինի ընթացքում միակն է եղել կովկասյան ազգերի ներկայացուցիչներից, որ բանակի գլխավոր հրամանատարի պաշտոն է զբաղեցրել, թեև աչքի ընկնող ռազմական գործողություններ չի իրականացրել։ 1917թ. հոկտեմբերի 2-ին նշանակվել է Կովկասյան բանակի հրամանատար։ Քաղաքական հայացքներով հարել է վրաց նացիոնալ-դեմոկրատներին, ունեցել է գերմանական կողմնորոշում։ 1920թ. աշնանից դարձել է վրացական բանակի գերագույն հրամանատար։ Նրա մի նամակում, ուղղված Վեհիբ-փաշային, որ գրվել է դեռևս Անդրկովկասյան միասնական հանրապետության շրջանում, կարդում ենք. «…Հույս ունեմ, Ձերդ գերազանցություն, որ հանուն հաշտության առաջիկա բանակցությունների հաջողության և մեր երկու ժողովուրդների ապագա բարեկամության, Դուք ևս կհրամայեք….» (ընդգծումը մերն է - Մ.Հ., Ս.Վրացյան, նշվածը, էջ 113)։ Այսինքն՝ վրաց քաղաքական վերնախավը շատ ավելի լուրջ մտադրություններ ուներ կովկասյան իր հեգեմոնիայի առնչությամբ, որ գալիս էր նախ պետական մտածողություն ունենալուց, ապա և՝ համառուսական գլոբալ խաղերին մասնակցած լինելու արդյունքում ձեռք բերած գլոբալ հայացքից ու քաղաքական լայն պատկերացումներից, հավակնություններից և վերջապես՝ համոզված անկախականությունից։ Այդ վերնախավը տարածաշրջանում տեսնում էր երկու ժողովուրդ և երկու խաղացող՝ վրացի և թուրք. մի բան, որ անտեսվել է մեր պատմագիտության կողմից վերջին 100 տարվա ընթացքում։ Պատմությունը նույնությամբ կրկնվում է Վրաստանի առնվազն «Վարդերի հեղափոխությունից» ի վեր։ 352. Նազարբեկով (Նազարբեկյան) Թովմաս Հովհաննեսի (1855-1928) – Թիֆլիսցի ազնվական, ռուսական բանակի գեներալ, մասնակցել է 1877-1878թթ. ռուս-թուրքական և 1904-1905թթ. ռուս-ճապոնական պատերազմներին, Կովկասյան ճակատում՝ Առաջին համաշխարհայինին։ 1918թ. Մայիսյան ճակատամարտերի ընդհանուր հրամանատար, 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի գլխավոր հրամանատար։ Բոլշևիկների կողմից ձերբակալվել է 1920թ., պահվել Երևանի, Բաքվի և Ռյազանի բանտերում։ Պատերազմի մասին անտիպ հուշագրության հեղինակ է։ Վախճանվել է Թիֆլիսում։ 353. Դարձվածք Շիրակի բարբառով, որ նշանակում է՝ ա) իսկ այդ ինչու՞, բ) ի բարեբախտություն քեզ, գ) դեռ լավ է, որ։ 354. Տարօրինակ զուգադիպությամբ՝ ՀՅԴ-ն հարյուր տարի անց ևս պարբերաբար սպառնում է դուրս գալ ՀՀ զանազան կոալիցիոն կառավարություններից, եթե հանկարծ որոշվի, որ հայկական այս կամ այն տարածքը փոխանակվում է կամ փոխզիջվում, այս կամ այն հարցն իր պատկերացրածի պես չի լուծվում, այս կամ այն մակարդակի ընտրությունը սոսկալիորեն կեղծվում է, սակայն ամեն անգամ գտնում է հուսալի պատճառաբանություններ, թե ինչու պետք է մնալ իշխանության մեջ։ 355. Ըստ Ս.Վրացյանի, դոկտոր Լեփսիուսը հակառակն է նկարագրում, որ իբրև գերմանացի գեներալ ֆոն Լոսոֆը հեռագրել է գերմանական կառավարությանը՝ բողոքելով թուրքերի կողմից առաջ քաշվող ցինիկ պահանջների դեմ (տե՛ս Ս.Վրացյան, նշվածը, էջ 119)։ VI Ը. 356. Վրացիները դիմադրություն ցույց չտվեցին, և միայն հանգամանքների դասավորությունը փրկեց Թիֆլիսը, ի տարբերություն Երևանի, որ փրկվեց Մայիսյան հերոսամարտերով։ 357. Ստեփան Շահումյան (1878-1918) – Հայազգի ամենաերևելի սոցիալ-դեմոկրատը (բոլշևիկ), ով իր քաշով անզուգական էր Կովկասում։ Այն, ինչ արեցին մենշևիկները Թիֆլիսում, Շահումյանն արեց Բաքվում։ Նա վերցրեց իշխանությունը քաղաքում, ինչի հետ հաշվի նստելով՝ Մոսկվայի Ժողկոմխորհը դեկրետով նրան նշանակեց Կովկասի արտակարգ կոմիսար։ Հաջողությամբ կազմակերպեց Բաքվի պաշտպանությունը թուրքերից։ Մարքսիստ տեսաբան էր, փիլիսոփա, քննադատ, լրագրող, խմբագիր։ 358. Թուրքերեն՝ «սև գլխարկ»։ 359. Խոսքը միջոցների մեջ խտրություն չդնելու մասին է։ ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ VII Ա. 360. Այժմ՝ Վարդենիս։ 361. Համապատասխանում է խորհրդային ժամանակի Մասիսի շրջանին։ 362. Համապատասխանում է խորհրդային ժամանակի Արարատի շրջանին։ 363. Հաշվապահ, հաշվետար։ 364. Ջեյմս Բրայս (1838-1922) – Վիկոնտ, լիբերալ քաղաքական գործիչ, իրավագետ, պատմաբան, գրող, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր, 1876թ. ճամփորդել է Կովկասում, բարձրացել Արարատ, եղել Էջմիածնում, նույն թվականին հիմնել է Անգլո-հայկական ընկերությունը, 1877-ին հրատարակել է «Անդրկովկաս և Արարատ» գիրքը, ի պաշտպանություն հայերի հանդես է եկել մամուլով, Լորդերի պալատում, հրատարակել հայերի վիճակին նվիրված «Կապույտ գրքի» առանձին հատոր։ Երևանում Մեծ եղեռնի հուշահամալիրի պատի մեջ ամփոփված է նրա գերեզմանից բերված հող։ 365. Սեսիլ Ռոբերտ (1864-1958) - Անգլիայի վարչապետ Սոլսբերիի անվանակից-ազգակից, պատգամավոր, Ազգերի լիգայի գաղափարի ճարտարապետ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր։ 366. Լինչ Հենրի Ֆինիս Բլոս (1862-1913) – Ազգությամբ իռլանդացի ճանապարհորդ, պատմաբան, աշխարհագրագետ, հայագետ, քաղաքական գործիչ (Անգլիայի խորհրդարանի անդամ 1906-1910թթ.), զույգ ճամփորդությունների արդյունքում 1901թ. Լոնդոնում հրատարակել է «Հայաստան. ճամփորդություն և հետազոտություն» երկհատոր աշխատությունը՝ համեմված լուսանկարներով և քարտեզներով. առաջին հատորը նվիրված է Արևելյան, երկրորդը՝ Արևմտյան Հայաստանին։ 367. Թուրքական իշխանության կողմից ոչ մի մահավճիռ ի կատար չածվեց, դրանք հեռակա մահապատիժներ էին։ Թուրքական դատարանի վճիռների մի մասն իրականացրին դաշնակցականները։ 368. Չակերտն այստեղ կա՛մ տուրք է խորհրդային ժամանակի ոգուն, կա՛մ ավելացվել է խորհրդային գրաքննիչ-խմբագիրների կողմից, կա՛մ Լեոյին ոչ սազական անարդարացիություն է, մանավանդ որ տեսնում ենք, թե այլ տեղերում ինչպես է նա ոչ ցցուն երախտագիտությամբ խոսում Վիլսոնի մասին։ VII Բ. 369. Հավանաբար, ոչ թե «քշվեց», այլ՝ «քաշվեց». այս պատերազմի մանրամասն ժամանակագրությունը, զանազան հարաբերությունները տե՛ս Վ.Վիրաբյան, 1918թ. վրաց-հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները, Ե., 2003։ 370. Դրոյի սկսած պատերազմից ցանկալի արդյունքը մինչև վերջ չստանալը պարտություն չէր, հակառակը՝ դրանով մասամբ սահմանափակվեցին վրաց իշխանության նկրտումները. այս տեսանկյունից՝ այն նույնիսկ հաղթանակ էր։ Քիչ անց Լեոն ինքն է արձանագրում. «Եղածն էլ մեծ բան էր»։ Ուստի հակված ենք կարծելու, որ կա՛մ գրաքննչական միջամտություն կա այս հատվածում, կա՛մ գրաշարվածքի սխալ (որ ավելի հավանական է. կարող էր «պարտություն» բառի փոխարեն «պատմություն» բառն օգտագործված լինել)։ 371. Խոսքն Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է։ 372. Լեոյի պես խորաթափանց պատմաբանը, ով իր «Խոջայական կապիտալում» կարող էր տեսնել «հռոմեական լեգեոնները շարժող» կապիտալը, հռոմեական շահերը, այստեղ ևս նույն չափորոշիչով «չարչի» և «բուխգալտեր» անվանել անգլիացիներին՝ հանկարծ հարցը տեղափոխում է մարդկային-հոգեբանական ոլորտ, ինչը, անշուշտ, շահի գերակա տրամաբանության մեջ չէ։ Իհարկե, Անգլիան, ինչպես ցանկացած հիրավի պետություն, պետք է բռներ ոչ թե «պատմական» կամ մեկ այլ «արդարության» կողմը, այլ, որպես ելակետ ունենալով բացառապես սեփական շահը, օրինաչափորեն պիտի պաշտպաներ իր շահը տարածաշրջանում։ Այսինքն՝ խոսք լինել չի կարող «ծախվածության» և նմանատիպ ոչ քաղաքական կատեգորիաների մասին. խոսքը միայն Անգլիայի տարածաշրջանային ռազմավարական, ինչպես նաև տնտեսական շահի մասին է։ Տարօրինակ է, բայց է՛լ ավելի ոչ քաղաքական մոտեցում է ցույց տալիս հայության քաղաքական բախտի ճարտարապետման մեջ մեծ դեր ունեցած Վրացյանը՝ անգլիացիների բռնած դիրքը «երկդիմի» անվանելով (տե՛ս նշվածը, էջ 349)։ 373. Ի դեպ, ներկա ադրբեջանական էթնոսի կազմավորման մեջ մեծ տեղ ունի քրդական տարրը։ Հետագայում ադրբեջանցի դարձած քրդեր էին Զանգեզուրի, Լաչինի և հարակից տարածքների մահմեդականները, որոնք աչքի էին ընկնում իրենց առավել վայրենությամբ։ 374. Սա բավականին ուշագրավ դիտարկում է. աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական իրողություններից և նպատակներից ելնելով, անշուշտ, անգլիական այս ջանքն առաջին հերթին միտված էր Թուրքիան և Ադրբեջանը աշխարհագրորեն միմյանցից կտրելուն, երկրորդ հերթին՝ տարածաշրջանը կառավարելիության ծիրում պահելու համար հարավկովկասյան երեք պետությունների միջև կենսատարածքային համակշռելիություն ստեղծելուն, երրորդ՝ այն բանին, ինչ նկատում է Լեոն՝ «Բաժանիր, որ տիրես»։ Այս ամենով հանդերձ, հակված ենք կարծելու, որ անգլիական քարտեզագրումը բավականին օգտակար կլիներ Հայաստանի պետության համար, թեև ավանդական պատկերացումներով՝ «կորսվում» էր Զանգեզուրի և Արցախի հայությունը։ Այսինքն հարցը հետևյալն է՝ ի՛նչն ենք ընդունում որպես ելակետ՝ պետության դինամիկությու՞նն ենք համարում շահավետ, թե՞ միատարրությունը։ Եվ՝ որ Անգլիայի համար սա շատ ավելի լուրջ խնդիր էր, կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով նշանավոր Լոուրենս Արաբիացու 1919թ. մի հարցազրույցը (տե՛ս Թ.Է.Լոուրենս Արաբիացի, նշվածը)։ 375. Այս ձևակերպումից մեկ անգամ ևս ցցուն երևում է, որ Լեոն դեմ չէր անկախությանը, հակառակը՝ նրա կորուստը կործանում էր համարում, սակայն Լեոյի համար առավել կենսական էր ազգի գոյապահպանությունը, ինչը վտանգված էր լրջորեն։ 376. Եթե տպագրական հերթական սխալ չէ, ապա անհաջող նորակազմություն է, որ նախադասության իմաստից կարելի է բացատրել իբրև «մեծամիտ», «իրենից վեր ոչինչ չճանաչող»։ 377. Գյուղեր Շուշիի մերձակայքում։ 378. Ռուսերեն՝ «Կովկասյան խոսք»։ 379. Ալեքսանդր Մյասնիկյանի գրական կեղծանունն է։ VII Գ. 380. Այս կուսակցությունը Հայ կադետների արտադրանք էր. այն պահին, երբ իրենց կուսակիցները Ռուսաստանում անցան իշխանության, փոխանակ քաղելու դրա պտուղները, 1917-ի մարտին Թիֆլիսում հիմնեցին տեղական կրկնօրինակը։ Երբեմն համագործակցել, երբեմն՝ հակադրվել է իշխող ՀՅԴ-ին։ 1921-ի հոկտեմբերից անհետացել է՝ սահմանադիր ռամկավարների և վերակազմյալ հնչակյանների հետ Ռամկավար-ազատական կուսակցությունը հիմնելով։ VII Դ. 381. Ճիշտ նմանատիպ մի պատմություն է անում Դ.Դեմիրճյանն իր «Հայը» էսսեում։ 382. Ակնհայտորեն կրկնակի ծաղր կա այստեղ. առաջինն ուղղված է Ահարոնյանին, երկրորդը Շիրակի դաշտավայրին (Շորագյալ էր կոչվում Շիրակի մի մասը), որի բնակիչների «զինվորականության տեսակետից անպիտան» և դասալիք լինելու մասին երկու անգամ նշում է Լեոն այս գործում։ Սրան հակառակ՝ բազմիցս հպարտորեն արձանագրում է իր հայրենակից ղարաբաղցիների կարգապահ և խիզախ մարտիկներ լինելը, ինչն անուրանալի փաստ է։ 383. Այս հեգնանքը մի կողմից՝ Լեոյի դառնացածության արդյունքն է, մյուս կողմից՝ նրա կուլտուրոլոգիական հենքի։ Դառն ու մթագնած է անկախությունը հեղինակի համար՝ այդ տարիներին զուգահեռ գոյած դժբախտությունների ու դժվարությունների պատճառով. սա առաջին հերթին։ Ապա նաև՝ Լեոն, ինչպես մեր օրերում խորհրդահայ մտավորականների մի զգալի մասը, չի կարողացել համակերպվել այլևս մեծ կայսրության քաղաքացի չլինելու օբյեկտիվ իրողությանը, այլապես կնշեր, որ այդ «անթուղթները» սահմանից այն կողմ թողնվելու դեպքում, միևնույն է, այլ պետության մեջ էին հայտնվելու կարգազանցի կամ օրինախախտի վիճակում ու արժանանալու գուցե և ավելի խիստ պատժի. և վերջապես՝ մի՞թե Լեոն կբողոքեր այդ միջազգային համընդհանուր կարգի դեմ, եթե Վրաստանի փոխարեն, ասենք, Հոլանդիան լիներ։ Անկախության արժեքը չգիտակցող ցանկացած ոմն շատ բնական է ընկալում նույն ստուգումները, արգելքներն ու ցանկացած օրենքի տառի կիրառումն օտար պետությունների մեջ, մինչդեռ չի հանդուրժում այն սեփական երկրում։ Այս վերջին՝ կուլտուրոլոգիական հանգամանքը հակված ենք բացատրել որպես պետականազրկության հազարամյա բացասական ավանդույթի հետևանք, որ կվերանա մեկ-երկու սերնդի ընթացքում, եթե գործի սկզբունքներից ամենակարևորը՝ հավասարությունը։ ևս մեկ հանգամանք՝ Լեոն գրում է ետին թվով, երբ արդեն կատարված էին պատմական դաժան իրադարձությունները, որոնց համար ամենահարմար քավության նոխազի դերում ընդունված էր ներկայացնել միայն Դաշնակցությանը։ 384. Թուրքերեն՝ «Մեծ հովիտ». այդպես են տեղի մուսուլմաններն անվանել Արարատյան դաշտավայրի այն հատվածը, որը գրեթե համընկնում է այսօրվա Արարատի մարզի Վեդիի շրջանին։ Ակնհայտ տպագրական շփոթմունք կա. նշված է «Բոյուկ-Վերդի» (ռուսերեն գրության մեջ՝ «Բեյուկ-Վերդի»)։ Հենց այստեղի գյուղախմբերն էին ՀՀ-ի դեմ բարձրացրել ապստամբական դրոշ։ Ժամանակի ադրբեջանական աղբյուրները հիշատակում են ապստամբությունը ճնշելու գնացած գնդապետ Ապրեսիմովին, շտաբի պետ Կարաքեշիշյանին և Դրոյին։ 385. Ռուսերեն արտահայտություններ են, որ հայերեն, ըստ հերթականության, նշանակում են՝ - Զանգիբասարն է պատասխանում։ - Բեյուկ-Վեդին է պատասխանում։ - Ու՞ր եք գնում։ - Թալանի (այս վերջինն այնքան բնորոշ էր հայկական իրականությանը, որ նույնիսկ ռուսախոս հայ սպաներն են հայերեն ասում՝ ռուսական լեզվական կաղապարով – Մ.Հ.)։ 386. Ի նկատի ունի՝ թուրքաբնակ տարածքներից։ VII Ե. 387. Լեոն, ինչպես նաև հետագայի այլ հուշագրողներ, այդ քաղաքի անունը նշում է «Անգորա» ձևով. թյուրիմացություններից խուսափելու համար բոլոր տեղերում միօրինակացրել ենք այժմյան անվամբ՝ «Անկարա»։ 388. Մուստաֆա Քեմալ (1881-1938) – Ըստ էության ոչնչացված Օսմանյան կայսրության մոխիրներից իր ազգային-ազատագրական հեղափոխության (1918-1923) շնորհիվ ստեղծել է Թուրքիայի Հանրապետությունը և դարձել նրա առաջին նախագահը (1923-1938), վերացրել է սուլթանությունը և խալիֆաթը, ընդունել է Սահմանադրություն, կրոնն անջատել է պետությունից, արաբական այբուբենը փոխարինել է լատինականով, իսլամական օրացույցը՝ գրիգորյանով, թուրքական տարազը՝ եվրոպականով, կանանց տվել է ընտրության իրավունք։ Մինչև 1909թ. հարել է երիտթուրքերին, անդամակցել «Հայրենիք» գաղտնի համայնքին, ղեկավարել «Հայրենիք և ազատություն» գաղտնի համայնքը։ 1916-ին ստացել է փաշայի տիտղոս և գեներալի աստիճան, 1921-ին՝ մարշալի աստիճան։ 1934-ին Խորհրդարանից ստացել է Աթաթյուրք (թուրքերի հայր) ազգանունը։ Համարվում է 20-րդ դարի Արևելքի մեծագույն գործիչը։ 389. Թուրքերեն՝ «ազգային», «ազգայնական». այդպես է կոչվել քեմալականների ազգայնական շարժումը։ 390. Նկատի ունի 1918թ. Մայիսի 28-ին ստեղծված Հայաստանի Հանրապետությունը։ 391. Ըստ Վրացյանի՝ գնդապետ։ 392. Լեոն անվրեպ է. Ադրբեջանի խորհրդայնացումից, ապա և՝ Կարսի անկումից հետո Հայաստանն այլևս անկախության ռեսուրս չուներ, և այդ ժամանակից սկսած՝ օր առաջ խորհրդայնացումը նշանակում էր հնարավորինս լայն սահմաններ ունենալ։ Դա հասկացել էին հայ սոցիալ-դեմոկրատները, ովքեր Ադրբեջանի խորհրդայնացումից հետո մայիսյան ապստամբական դեպքերով փորձեցին բեկում մտցնել գահավեժ իրադարձությունների մեջ։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Լեոն դեմ է անկախ պետականությանը, այլ նշանակում է, թե պետք էր հաշվի նստել նոր իրողության հետ։ 393. Խուսափելու համար տարընթերցումներից՝ որպես Հավելված ներկա հատորին՝ ներկայացվում է այդ տխրահռչակ դաշնագիրն ըստ «Հայաստանը միջազգային դիվանագիտության…» ժողովածուի։ ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ VIII Ա. 394. Ընդգծումը մերն է - Մ.Հ.։ 395. Սա բացարձակ ճշմարտություն է. նախընթաց շարադրանքում մենք տեսանք թուրքերի հետ սեպարատ պայմանավորվածության գնացած վրացիների գրեթե նույն խոսքերը. «Ի՞նչ արած, դուք պարտված եք, Վրաստանը մենակ է մնացել»։ Այստեղ դավաճանություն չկա, ընհակառակը՝ հակառակն է դավաճանություն, երբ ելակետ չի ընտրվում սեփական շահը, այն զոհաբերվում է հանուն քաղաքականության մեջ անգո արժեքների։ 396. Երևանում կատարվող բոլշևիկյան դաժան հաշվեհարդարների մասին վկայությունները շատ են։ Հաշվեհարդարներից ամենաանմարդկայինը հայ սպաների աքսորն էր դեպի հյուսիս, որոնց մի զգալի մասը հենց ճանապարհին ոչնչացվեց։ Պակաս եղերական չէր նաև այն, որ բոլշևիկների իշխանավարման հենց առաջին օրերից Երևանի բանտը լցվեց հայ մտավորականներով ու ֆիդայիներով։ Նրանց մի մասին հնարավոր եղավ ազատել փետրվարյան վիճահարույց ապստամբության շնորհիվ, իսկ մյուս մասին հայ բոլշևիկները հասցրին գնդակահարել կամ կացնահարելով սպանել հենց բանտում։ 397. Հետաքրքիր է՝ ի՞նչ բառեր կօգտագործեր Լեոն, եթե ապրեր 2008թ. Երևանում։ 398. Ռուսերեն՝ «ոստիկանական վայրենություն»։ 399. Լեոյի երգիծանքն ակնհայտ է. ֆրանսիական Վերդենում (հայտնի է «վերդենյան մսաղաց» արտահայտությունը), ընդամենը 15կմ տարածքով ճակատի վրա, 1916-ի փետրվարից մինչև դեկտեմբեր տեղի ունեցավ անձնուրաց պաշտպանություն. երկուստեք զոհերը գերազանցեցին 700 հազարը։ 400. Պողոս Մակինցյան (1884-1938) - Գրաքննադատ, թարգմանիչ, խմբագիր, հրապարակախոս, դիվանագետ, ռուսական ՉէԿա-ի աշխատակից, Խորհրդային Հայաստանի ՆԳ և լուսավորության ժողկոմ, 1922-ի բոլշևիկյան խայտառակ ուղղագրության գաղափարախոս և համահեղինակ։ VIII Բ. 401. Այս բառն ունի նաև «ներազգային» իմաստը, որը հանձնարարելի չէ, թեև Լեոն կիրառել է։ 402. Կացնահարման սարսափն անհիմն չէր. ըստ վկայությունների՝ կասյանական Հայաստանում հենց կացնահարման միջոցին էին դիմել հայ բոլշևիկները՝ ադրբեջանցի մսագործների ձեռքով մանավանդ Երևանի բանտում արգելափակված դաշնակցական գործիչներին, մտավորականներին և սպաներին ոչնչացնելու համար։ Իսկ փետրվարյան ապստամբության ճնշումից հետո իրենք՝ բոլշևիկները, դատապարտեցին Խորհրդային Հայաստանի՝ 1920թ. դեկտեմբերից մինչև 1921թ. փետրվար իշխած հայ բոլշևիկների (մանավանդ Կասյանի և Ավիսի) վայրենի քաղաքականությունը։ VIII Գ. 403. Բժշկական տերմին, որ նշանակում է հիվանդագին և անսպառ սեռական ցանկություն կանանց մոտ։ 404. Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, պետնախարար Ֆրանկլեն Բույոնն է 1921թ. հոկտեմբերի 20-ին եղել Անկարայում թուրք-ֆրանսիական պայմանագիրը կնքողներից մեկը, որով Կիլիկիան հանձնվեց Թուրքիային և ճանաչվեց քեմալականների իշխանությունը։ 405. Այստեղ հարկ է նշել, որ Լեոյի մոտեցման այս կերպն առնվազն վիճարկելի է։ Մի կողմից ճիշտ է, որ ֆրանսիացիների՝ Կիլիկիան հանձնելը մեծագույն ողբերգություն դարձավ այնտեղ հավաքված հայության համար, սակայն մյուս կողմից՝ արդյո՞ք իրավունք ունենք մեղադրելու որևէ մեկին, ով առաջնորդվում է ոչ թե իռացիոնալ տրամաբանությամբ, այլ սեփական երկրի պետական շահի գերակայության գիտակցմամբ. ոչ թե մեր, այլ՝ իր շահերով։ Դժբախտությունը հենց այս ելակետը չհասկանալու հայկական ընդունված մոտեցման մեջ է եղել ավելի քան մեկուկես հազարամյակ, որ հենց ինքը՝ Լեոն, անվանում է կղերական դիվանագիտություն։ Բարոյականության տեսանկյունից գուցե և արդարացված է դաշնակցային պարտավորությունները չկատարելը մեղք համարելը. սակայն այն, ինչ մարդկային հարաբերություններում պարտավոր է գործել, պետական-քաղաքական հարաբերություններում կարող է և հակառակ ընթացքն ունենալ։ Խնդիրը դարձյալ ելակետի մեջ է. եթե մարդկային հարաբերություններում միակ ազնիվ, ընդունելի և բարոյական ելակետն է «Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կուզես, որ քեզ հետ վարվեն» դրույթը, ապա պետական-քաղաքական հարաբերություններում միակ ազնիվ, ընդունելի և բարոյական ելակետը եղել է և այսօր էլ կա պետության շահը։ Պետություն չունեցող ժողովրդի զավակների համար սրա ընկալումը եթե ոչ անհնար, ապա դժվարին է։ Պետություն ունեցող, պետականություն զգացող բոլոր ժողովուրդների արժեքային համակարգում սա կարևոր արժեք է և նույնն է բոլորի համար։ Պետականության ներքին պահանջ չզգացող ժողովուրդների համար էլ նույնն է այդ արժեքի բացակայությունն իրենց արժեհամակարգերում։ Այս առումով մեր հարևան վրացիները, ինչպես Լեոն ինքն էլ նկատում է, ավելի շահեկան դիրքում էին հայտնվել 1918-1920թթ., և դրա պատճառը մեկն էր՝ վրացիներն ու իրենց մենշևիկյան կուսակցությունն ի տարբերություն հայերի և մեր Դաշնակցության՝ ունեին սեփական պետականություն ունենալու մղում, ներքին պահանջ, և նրանց բոլոր գործողությունները բխում էին այդ մղումից, այդ պահանջից, ուր տեղ չունեն շահատակությունները։ Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե ֆրանսիացիների, առավել ևս հայերի փշրանքներին մեր Առաջին հանրապետության ընթացքում և հետագայում էլ (նաև Երրորդ հանրապետության) անհամեմատելի օժանդակություն ցույց տված ԱՄՆ-ի գործողություններն են, այլ դրանց տրամաբանությունը ընկալելու հայկական անկարությունը։ Այսու՝ ֆրանսիացիների, ռուսների, գերմանացիների և մանավանդ ամերիկացիների պարագայում Լեոյի մոտեցումը բխում է զուտ մարդկային-բարոյական, բայց ոչ պետական-բարոյական մտածելակերպից։ 406. Սա միանգամայն բացատրելի հոգեբանություն է, երբ պարտվածը փորձում է իր պարտության պատճառները փնտրել ամեն տեղ, որպեսզի իրենից վանի մեղավորի, ինքնասպանի գիտակցումը։ Հակառակ պարագայում՝ շատ հեշտ տեսանելի է, որ պետականության, ավելին՝ կայսերական պետականության մի քանի դարի ավանդույթ ունեցող Թուրքիայի համար ամենևին անհրաժեշտ չէր, որ Սան Ստեֆանոյի պայմանագիր կամ Վիլսոնի քարտեզագրում լիներ, որպեսզի նրանք հասկանային իրենց պետականությանը սպառնացող վտանգը, որ բխում էր հայերից։ Հայոց ցեղասպանությունը պայմանավորված էր ոչ թե մեծ տերությունների գործողություններով, այլ այդ գործողություններում մեր՝ գործոն լինելու ցանկության, կամքի, վճռականության, ունակության բացակայությամբ և գործիք լինելու պատրաստակամությամբ։ Գրգռողը հենց դա՛ էր և միա՛յն դա էր։ 407. Եռագլուխ հրեշ հունական առասպելաբանության մեջ. փոխաբերական իմաստով՝ «ցնորք, պատրանք»։ 408. Խոսքն այստեղ Անգլիայի հետագա վարչապետ Արթուր Նեվիլ Չեմբերլենի (1869-1940) մասին չէ, այլ նրա ավագ եղբոր՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օստին Չեմբերլենի (1863-1937), ով տարբեր տարիների զբաղեցրել է նախարարական պոստեր (փոստի, ֆինանսների, Հնդկաստանի հարցերով, արտաքին գործերի)։ 409. Պետականության առկայության պայմաններում հարկ է, որ մանավանդ այս վերջին նախադասությունը վերջապես կարողանանք ընկալել որպես միջազգային գործող խաղի երկաթյա կանոն՝ ավելորդ փորձության չենթարկելով մեր պետությունն ու ժողովրդին, իսկ հետո էլ որպեսզի խնդիր չունենանք այս ու այն պետությանը «սրիկայության, ապիկարության, դավաճանության» մեջ մեղադրելու համար։