Changes
/* Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք */
=== Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք ===
Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին՝ լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մեգով: Ճանապարհը մեկ բարձրանալով, մեկ իջնելով, ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր:
Զորքն ամբողջ թափով սլանում էր առաջ, քանզի ժամանակ քիչ էր մնում: Վախենալով ուշանալ՝ հեծյալները արշավում էին գրեթե առանց կանգ առնելու: Ռոհանյան նժույգները Միջերկրում փառաբանված էին իրենց տոկունությամբ և արագավազությամբ, բայց ճանապարհը երկար էր. Էդորասից մինչև Իզենի գետանցում, որտեղ Թեոդենը հույս ունել միանալ Սարումանի բանակի ճնշմանը դիմակայող զորքին, ուղիղ գծով քառասուն լիգ կլիներ:
Եկավ գիշերը և հարթավայրը թաղվեց մթության մեջ: Վերջապես թագավորը կանգ առնելու հրաման տվեց: Արդեն հինգ ժամ էր անցել, ինչ նրանք դուրս էին եկել Էդորասից, և հետևում շատ լիգեր էին մնացել, բայց զորքը դեռևս ճանապարհի կեսն էր անցել: Ռոհանցիները լայն շրջանով ճամբար խփեցին բաց երկնքի տակ, տակ՝ աստղերի և լուսնի գունատ լույսի ներքո: Խարույկներ որոշեցին չվառել. վտանգը մոտ էր և ամեն ինչ սպասելի էր: Ճամբարը բոլոր կողմերից շրջապատվեց ժամապահ հեծյալներով, և հետախույզներ ուղարկվեցին առաջ: Բայց գիշերային ճնշող ժամերը անցան խաղաղ , և հնչեցին առավոտն ազդարարող եղջերափողերը: Մեկ ժամ էլ չէր անցել, երբ զորքը շարժվեց առաջ:
Երկինքն առաջվա պես մաքուր էր, բայց օդը լցվել էր ծանրությամբ: Տարվա այս եղանակի համար, ինչ-որ, չափից ավելի տոթ էր: Ծագող արևը թույլ լուսավորում էր վաղորդյան մեգի միջով, բայց հորիզոնում դեռ փոթորկվում էր խավարը: Թվում էր, թե արևելքից փոթորիկ է մոտենում: Հեռվում, հյուսիս արևելքից դեպի Մշուշապատ Լեռների ստորոտն էր գալարվում թանձր մառախուղը:
Գենդալֆը շրջվեց դեպի կողք-կողքի ընթացող Լեգոլասն ու Էոմերը:
— Ինձ էլֆական աչքեր են պետք Լեգոլաս, Լեգոլա՛ս: Ապա մի նայիր այնտեղ, դու մեկ լիգի վրա տարբերում ես իրարից ճնճղուկին և դեղձանիկին: Ի՞նչ է կատարվում Իզենգարդի պարիսպների տակ:
— Մինչև Իզենգարդ դեռ շատ լիգեր կան,— պատասխանեց Լեգոլասը ձեռքով աչքերին հովար անելով: — Շրջապատող լանջերը պատված են խիտ մշուշով, որի մեջ ինչ-որ բան է շարժվում, բայց թե ինչ է դա, անհասկանալի է: Տարօրինակ մշուշ է: Թեպետ, դա ոչ ո՛չ մշուշ է, ոչ ո՛չ էլ ծուխ, ավելի շատ թանձր ստվեր է հիշեցնում, որի ծագումն ինձ անհայտ է: Այնպիսի զգացողություն է, ասես այդ ստվերը տարածում է ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մի բան... կարելի է մտածել, որ հովիտը շրջապատվել է անծայրածիր անտառի կիսախավարով: Բայց ստվերը տեղում կանգնած չի մնում, այլ լանջերն ի վար դանդաղ սողում է ներքև գետի երկայնքով...
— Իսկ մեզ կրնկակոխ հետապնդում է մորդորյան փոթորիկը,— ասաց Գենդալֆը: — Գիշերը ծանր է լինելու:
Երբ հեծյալը մոտեցավ, երևաց, որ նա մի հոգնած ռազմիկ է, ջարդված սաղավարտով և ճեղքված վահանով: Նա դանդաղ իջավ ձիուց և շունչը տեղը բերելով խռպոտ ձայնով խոսեց.
— Էոմերը ձեզ հե՞տ է: Վերջապե՛ս: Բայց դու ուշացել ես, Էոմե՛ր, և դուք չափազանց քիչ եք: Այն ժամանակվանից, ինչ Թեոդրեդն ընկավ, հաջողությունը թիկունք է դարձրել մեզ: Երեկ մեզ ստիպեցին նահանջել Իզենի այս ափը, և մենք ծանր կորուստներ կրեցինք: Շատերը զոհվեցին գետանցումի վրա: Գիշերը թշնամին համալրվեց մեծաքանակ թարմ ուժերով. երևի Իզենգարդում ոչ մի զինվոր չի մնացել: Որպես հավելում, Սարումանը մեր դեմ զինել է նաև վայրի լեռնեցիներին և Դունլենդի գետամերձ հովվական ցեղերին: Թշնամին ավելի շուտ քանակով է հաղթանակ տանում, քան ուժով: Նրանք գրոհով ճեղքեցին մեր պաշտպանությունը: Վեսթֆոլդցի Էրքենբրանդը հավաքեց, ում կարողացավ և պատսպարվեց Հելմյան Իջվածքիի ամրոցում, իսկ մնացածները ցրվեցին հարթավայրով մեկ: Որտե՞ղ է Էոմերը: Ասացեք նրան, որ հույս չկա, թող վերադառնա Էորաս, քանի դեռ Իզենգարդի գայլերը այստեղ չեն հասել:
Մինչ այդ պահը Թեոդենը, իր թիկնապահների թիկունքում թաքնված, լուռ լսում էր, բայց երբ հեծյալն ավարտեց իր խոսքը, նա առաջ եկավ:
Այդ ընթացքում Գենդալֆն առաջ ընկած նայում էր Իզենգարդի կողմը՝ երբեմն շրջվելով ու նայելով մայրամուտին:
— Առաջնորդիր Առաջնորդի;ր զորքիդ Հելմյան Իջվածք, Թեոդե՛ն,— վերադառնալով գոչեց նա: — Չմոտենաս գետանցումին և երկար չմնաս հարթավայրում: Ես պետք է կարճ ժամանակով լքեմ քեզ: Լուսաչը հուսախաբ չի անի, ինձ շտապ գործեր են սպասում: — Նա շրջվեց դեպի Արագորնն ու էոմերը: — Պահպանե՛ք թագավորին: կհանդիպենք Կհանդիպենք Հորնբուրգի դարպասի մոտ: Հաջողությու՜ն:
Նա ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ, ինչպես աղեղից բաց թողնված նետը. առկայծեց արծաթե ցոլքը, փչեց քամին, և նա անհետացավ տեսողությունից: Թագավորի նժույգը՝ Սպիտակաբաշը, ծառս եղավ և խռպոտ խրխնջաց, պատրաստ հետևելու Լուսաչին, բայց ո՞վ կարող է հասնել Լուսաչի հետևից, բացի արագաթև թռչունից:
— Օձալեզուն անմիջապես կբացատրեր նրա անհետացման պատճառը, եթե այստեղ լիներ,— ասաց թիկնապահը:
— Չեմ կասկածում,— արձագանքեց Համան,— բայց ես, ավելի լավ է, սպասեմ Գենդալֆի վերադարձին:
— Սպասիր, սպասիր, գուցե և վերադառնա,— փնթփնթաց թիկնապահը:
Լքելով գետանցում տանող ճանապարհը, զորքը շրջվեց և արշավեց դեպի հարավ: Սկսվեց գիշերը, սակայն ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆոլդյան Հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ վերջանում էր նեղ կիրճով: Տեղի բնակիչները այդ կիրճն անվանում էին Հելմյան Իջվածք՝ ի պատիվ հնագույն դյուցազնի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ ժայռերի պատով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի բերանին, բերանին՝ Հելմյան ամրոցի դարպասի դիմաց, վեր էր խոյանում մի ժայռ, որը քարե հնագույն պարսպով միանում էր լեռնաշղթայի հյուսիսային զառիվայր լանջին: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված՝ շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ բերդը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ(եղջերափող+ամրոց), քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակներից մոռացված զորքը... Կիրճի մուտքը փակում էր դեպի հարավ ձգվող և լեռնաշղթայի հարավային լանջին միացող քարե պարիսպը: Պարսպի միջով քարե խողովակ էր գցված, որի միջով դեպի հովիտ էր հոսում Հելմյան գետակը և, բաժանելով կանաչ մարգագետինը երկու մասի, վազում էր դեպի Հելմյան հողապատնեշը, իսկ այնտեղից իջնում էր ներքև՝ ներքև դեպի Վեսթֆոլդյան հովիտը: Հենց այդ կիրճում էլ թաքնվել էին Վեսթֆոլդի՝ ռոհանի սահմանամերձ գավառի, տիրակալ Էրքենբրանդի վերջին ռազմիկները: Երբ փոթորկաբեր ամպերը սկսեցին մոտենալ, այդ իմաստուն ռազմիկը թարմացրեց ամրոցի պատերը, և Հորնբուրգը կրկին հզոր ու անառիկ բերդ դարձավ:
Ռոհանցիները դեռ չէին հասել կիրճի բերանին, երբ նրանց ականջներին հասան ինչ-որ ճչոցներ, որոնց հաջորդեց եղջերափողի ձայնը: Հետախույզները տագնապ էին բարձրացրել: Մթության մեջ լսվեց նետերի սուլոցը: Հետախուզներից մեկը, հասնելով զորքին, կանգնեցրեց ձիուն և զեկուցեց թագավորին, որ տափաստանում թափառում են գայլերին հեծած օրքերը, իսկ օրքերի և վայրի լեռնեցիների հսկայական զորքը անցել է գետանցումը և, ըստ երևույթին, շարժվում է դեպի Հելմյան Իջվածք:
— Օձալեզվի բախտը չի բերի, եթե Գենդալֆը հասնի նրան,— քմծիծաղեց Թեոդենը: — Եվ այսպես, իմ երկու խորհրդականներն էլ ինձ լքեցին, և՛ հինը, և՛ նորը: Սակայն մեր հետագա անելիքը պարզից էլ պարզ է. անկախ նրանից վերադարձել է Էրքենբրանդը թե ոչ, պետք է գնալ Հելմյան ամրոց, ինչպես խորհուրդ էր տալիս Գենդալֆը: Թշնամու ուժերի քանակը հայտնի՞ է:
— ԱյոԱյո՛, անթիվ-անհամար են,— հոգոց հանեց հետախույզը: — Իհարկե, երբ նահանջում ես, աչքիդ թշնամու մեկ զինվորը երկուսն է երևում, բայց ես խոսել եմ քաջարի ու անվախ մարդկանց հետ, և նրանք ասում են, որ թշնամու ուժերը մի քանի անգամ գերազանցում են մերոնց:
— Դե ուրեմն շտապենք,— ասաց Էոմերը: — Եթե մեր և Հորնբուրգի միջև թշնամական հրոսակախմբներ կան, ապա հարկավոր է արագ ճեղքել-անցնել նրանց միջով: Հելմյան Իջվածքում քարանձավներ կան, որտեղ կարող են հազարավոր ռազմիկներ թաքնվել, իսկ այդ քարանձավներից՝ քարանձավներից, կարելի է գաղտնի անցումներով նահանջել լեռներ:
— Գաղտնի անցումներին չի կարելի վստահել,— առարկեց թագավորը,— Սարումանը վաղուցվանից հետևում է այս հողերին: Բայց բերդում երկար դիմանալ հնարավոր է: Առա՛ջ:
Այժմ Արագորնը, Լեգոլասը և Էոմերը գնում էին զորքի առջևից: Ճանապարհը մթության միջով տանում էր դեպի վեր, և , որքան խավարը թանձրանում էր, այնքան դանդաղ էր ընթանում զորքը: Ճանապարհին օրքերի մանր ջոկատներ էին հանդիպում, բայց, ռոհանցիներին տեսնելով, անմիջապես փախուստի էին դիմում՝ խուսափելով բախումից:
— Վախենում եմ լուրը, որ թագավորն ինքն է առաջնորդում զորքին, շուտով կհասնի Սարումանին կամ նրան, ով առաջնորդում է նրա հրոսակներին,— նկատեց Էոմերը:
— Ոչ,— ասաց Թեոդենը: — Մենք չենք կարող պաշտպանել հողապատնեշը՝ զորքը փոքր է: Այն ձգվում է կիրճով մեկ, իսկ անցումը բավականին լայն է:
— Դե, եթե գործերն այդքան վատ են՝ են, այնտեղ միայն վերջապահ ջոկատ կթողնենք,— առաջարկեց Էոմերը:
Երբ վերջապես զորքը հասավ Հողապատնեշին, երկնքում ոչ ո՛չ աստղեր կային, ոչ ո՛չ էլ լուսինն էր լուսավորում: Լայն անցումով դեպի հովիտ էր հոսում գետակը, իսկ նրա երկայնքով ձգվում էր Հորնբուրգ տանող ճանապարհը: Խրամուղու մթին իջվածքի հետևում հանկարծակի երևաց Արգելապատնեշի հսկայական սև ստվերը, որի մյուս կողմից լսվեց ժամապահի կանչը:
— Դիմավորե՛ք Թագավոր Թեոդենին և նրա զորքին,— պատասխանեց Էոմերը: — Ձեզ հետ խոսում է Էոմերը՝ Էոմունդի որդին:
— Վախենում եմ նա այլևս չի հայտնվի,— գլուխն օրօրեց Էոմերը: — Հետախույզները նրան չեն տեսել, իսկ թշնամու զորքը լցրել է ամբողջ հովիտը:
— Այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ Էրքենբրանդին կհաջողվի փրկվել,— ասաց Թեոդենը: — Նա իսկական հերոս է: Նրա մեջ նորից վերածնվել է Հելմ Երկաթյա Ձեռքը... Բայց մենք չենք կարող նրան այստեղ սպասել, հարկավոր է ամրապնդվել բերդում: Դուք սննդի բավականաչափ պաշարներ ունե՞ք: Մենք պաշարման չենք նախապատրաստվել՝ մտածելով , որ մարտի ենք գնում:
— Վեսթֆոլդի բնակչության երեք քարորդը՝ ծերերը, կանայք և երեխաները, ապաստան են գտել կիրճի քարանձավներում,— պատասխանեց Գամլինգը: — Բայց, միևնույնն է, պաշարները երկար ժամանակ կբավականացնեն. նրանք այստեղ են բերել իրենց անասուններին և նույնիսկ նրանց կերը:
— Այստեղ ինձ դուր է գալիս,— ասաց թզուկը ոտքերով դոփելով քարերին: — Ինչքան լեռներին մոտ, այնքան սիրտս ավելի թեթև է: Գերազա՛նց ժայռեր են: Այս հողն ամուր ոսկորներ ունի. ես դա զգացի դեռ այն ժամանակ, երբ մենք իջանք ձիերից: Էհ, տվեք ինձ մի տարի ժամանակ ու հարյուր թզուկ, և մենք այս ամրոցը այնպիսի բերդի կվերածենք, որ զորքերը կփշրվեն նրա պատերին, ինչպես ալիքներն են փշրվում հարվածելով ծովափնյա ժայռերին:
— Հավատում եմ,— արձագանքեց Լեգոլասը,— և դա զարմանալի չէ: Դուք՝ թզուկներդ, տարօրինակ ժողովուրդ եք: Իսկ ինձ այս տեղը ճիշտն ասած բոլորովին դուր չի գալիս: Նույնիսկ արևածագն ինձ հակառակը չի ապացուցի: Բայց դու ինձ մխիթարեցիր, ՋիմլիՋիմլի՛, և ես ուրախ եմ, որ իմ կողքին ամուր, հաստ ոտքերով, մարտական տապարը ձեռքին թզուկ է կանգնած: Ափսոս, որ դու մենակ ես և քո ցեղակիցներից ուրիշ ոչ ոք չկա այստեղ: Բայց ավելի լավ կլիներ, եթե Չարքանտառից հարյուր էլֆ նետաձիգ լինեին այստեղ: Մենք նրանց կարիքը շատ ենք զգալու: Ռոհիրիմները վատ նետաձիգներ չեն, բայց նրանց մեջ քիչ են անվրեպ նշանառուները, շատ քիչ են:
— Նետ արձակելու համար հիմա բավականին մութ է,— առարկեց Ջիմլին,— և առհասարակ հիմա քնելու ժամ է: Ազնիվ խոսք, այսպիսի քնկոտ թզուկ՝ ինչպիսին ես եմ, դեռ աշխարհը չի տեսել: Հեծյալ լինելը հեշտ գործ չէ... բայց իմ տապարը պատրաստ է մարտի, տվեք ինձ տասնյակ օրք, և իմ քնկոտությունից հետք չի մնա:
Ժամանակը դանդաղ էր անցնում: Ներքևում՝ հովտում, դեռ այրվում էին հրդեհված բնակավայրերը: Այժմ Իզենգարդյան զորքը անաղմուկ էր մոտենում, և միայն հովտում կրակե օձերի պես գալարվող ջահերի լույսն էր մատնում նրանց:
Կեսգիշերն անցավ: Անթափանց խավար էր տիրում: Անշարժ, հեղձուկ օդը ամպրոպ էր կանխագուշակում: Հանկարծակի կուրացուցիչ բռնկումը լուսավորեց ամպերը, և արևելքում հսկայական ճյուղավորված կայծակը հարվածեց բլուրներին: Մի ակնթարթ տարածքը լուսավորվեց, և պարսպի վրա գտնվողները տեսան, որ պատնեշն ու մինչև պարիսպ ընկած տարածքը հեղեղված են սև զորքով, որոնց մի մասը կարճահասակ, լայնաթիկունք օրքեր են, մյուսները՝ բարձրահասակ, մռայլ տեսքով, ածուխի պես սև վահաններով և բարձր սաղավարտներով մարտիկներ: Պատնեշի վրա շարունակ նորերն էին հայտնվում և սև գետի պես հոսելով խրամուղու անցումով, հեղեղում էին կիրճը:
Լսվեց ամպրոպի որոտը, և սկսվեց տեղատարափ անձրևը: Մեկ այլ անձրև՝ անձրև, այս անգամ արդեն նետերի, փլվեց պարիսպներին: Նետերը զրնգալով խփվելով քարերին անդրադառնում էին և կայծեր արձակում, բայց նրանցից մի քանիսը հասան իրենց նշանակետին: Այդպես սկսվեց Հելմյան Կիրճի գրոհը, բայց ամրոցը չընդունեց մարտահրավերը և պատասխան ոչ մի նետ չարձակեց: Հարձակվողները շփոթվելով պարիսպների և քարերի ահեղ լռությունից տատանվեցին: Բայց կայծակները իրար հետևից ճեղքում էին խավարի վարագույրը, և օրքերը առույգանալով ոռնացին, նիզակներն ու յաթաղաները թափահարեցին ու նետերի տարափ տեղացին պարսպի վրա կանգնած ռազմիկների վրա: Ռոհանցիները զարմացած նայում էին չարագույժ սև փոթորկից ալեկոծվող հովտին, որտեղ, ասես ցորենի արտում քամու պեռթկումիցպոռթկումից, տարուբերվում էին պողպատյա մահաբեր ցողունները: Հնչեցին պղնձե շեփորները, և օրքերն անցան հարձակման: Մի մասը հեղեղեցին պարիսպը, իսկ մյուսները՝ ամենաբարձրահասակները, Դունլենդի վայրի լեռնեցիների հետ նետվեցին դեպի Հորնբուրգի դարպասը: Փայլատակեց կայծակը, և նրանց սաղավարտներին ու վահաններին մի պահ երևաց մահացու գունատ Ճերմակ Ձեռքը: Թշնամիներն արագորեն հաղթահարեցին թեքությունը և հասան դարպասին:
Այս անգամ ամրոցը պատասխանեց: Նետերի տարափ և քարերի կարկուտ տեղաց հարձակվողների գլխին: Թշնամիների շարքերը ցնցվեցին և ցաքուցրիվ եղան, բայց անմիջապես հավաքվելով նորից հարձակվեցին դարպասի վրա, հետո նորից ցրվեցին, նորից հարձակվեցին, և հարձակվողների սև ալիքը մակընթացության ալիքի պես ամեն անգամ համառորեն ավելի էր բարձրանում: Կրկին հնչեցին շեփորները, և դունլենդցիները վայրի մռնչյունով անցան հարձակման: Նրանք հսկայական վահանները գլխավերևում պահած, պաշտպանվելով նետերից ու քարերից, երկու երկաթապատ գերան էին քարշ տալիս դարպասի մոտ, իսկ օրք նետաձիգները թաքնվելով նրանց թիկունքում պարիսպների վրա նետերի անձրև էին տեղում: Այս անգամ թշնամու ջոկատը վստահորեն հասավ դարպասին, և բաբանները խլացուցիչ որոտով հարվածեցին դարպասաճաղերին: Եթե պարսպի գլխից նետված քարերը հասնում էին իրենց նշանակետին, և թշնամիներից ինչ-որ մեկն ընկնում էր, ապա նրա տեղն անմիջապես զբաղեցնում էին երկու նորերը և հզոր բաբանները կրկին թափ հավաքելով ավելի ուժեղ էին հարվածում դարպասին:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին պարսպի վրա: Թշնամիների ռազմատենչ բղավոցների և բաբանների խուլ հարվածների ձայնը հասնում էր նրանց ականջներին: Երբ հերթական կայծակը լուսավորեց տարածքը, նրանք հասկացան , որ դարպասին մեծ վտանգ է սպառնում:
— Առա՜ջ,— ճչաց Արագորնը,— եկել է ժամանակը միասին մերկացնելու սրերը, Էոմե՛ր:
Նրանք նետվեցին աստիճաններով ներքև՝ ամրոցի բակը, ճանապարհին ևս մի քանի քաջարի ռազմիկ վերցնելով իրենց հետ: Պարսպի արևմտյան կողմում, այնտեղ, որտեղ պատը միանում էր լեռան ելուստին, գաղտնի դուռ էր բացվում դեպի կիրճ: Դռան մյուս կողմում, պարսպի երկայնքով անդունդի վրա կախված նեղ գոգավորություն էր սկսվում, որը տանում էր դեպի դարպասը: Էոմերն ու Արագորնը առաջինը անցան դռնով, իսկ մյուսները հետևեցին նրանց: Երկու մերկացած սրերը փայլատակեցին միասին:
— Գո՛ւթվայնԳութվա՛յն,— բացականչեց Էոմերը,— Գութվայն և Ռո՛հանՌոհա՛ն:
— Ա՛նդրիլԱնդրի՛լ,— արձագանքեց Արագորնը,— Անդրիլ և Դու՛նադանԴունադա՛ն:
Եվ նրանք մխրճվեցին թշնամու ջոկատի մեջ: Անդրիլը փայլատակում էր սպիտակ կրակով և սարսափազդու հարվածներ հասցնում:
— Ա՛նդրիլըԱնդրիլը՛, Ա՛նդրիլն Անդրի՛լն է անցել հարձակման,— բացականչեցին պարսպի վրայից: — Սուրը, որ կոտրվել էր, կռվե՛լ է կրկին:
Թշնամիները թիկունքից հարվածի չէին սպասում: Նրանք սարսափահար գցեցին բաբանները և սկսեցին պաշտպանվել, բայց շուտով վահանների սև պատը, ասես կայծակի հարվածից, ցրիվ եկավ, և թշնամիները խուճապահար փախուստի դիմեցին: Մի մասը հասցրեցին փախչել, մյուսները խոցված ընկան գետնին, իսկ երրորդներին նետեցին անդունդը: Օրք նետաձիգները հապշտապ, առանց նշան բռնելու արձակեցին իրենց վերջին նետերը և նույնպես փախուստի դիմեցին:
Արագորնը վատ բան կանխազգալով վերադարձավ, բայց Էոմերն արդեն ոտքի վրա էր:
Դուռը փակեցին, դարպասը ներսի կողմից ամրացրեցին գերաններով և քարերով զմռսեցին: Վերջապես , երբ գործն ավարտեցին, Էոմերը շրջվեց դեպի իր փրկիչը:
— Շնորհակալ եմ քեզ, Ջի՛մլի, Գլոյնի՛ որդի,— ասաց նա: — Ես չգիտեի, որ դու եկել ես մեզ հետ: Ճիշտ են ասում, որ անկոչ հյուրն ամենաթանկագինն է: Ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ:
— Այս իզենգարդյան զորքին` Սարումանի չար կախարդանքով աճեցված կիսամարդկանց և կիսաօրքերին, արևի լույսը չի վախեցնի,— գլուխն օրօրեց Գամլինգը: — Իսկ վայրի լեռնեցիներին` առավել ևս: Լսու՞մ եք, թե ինչ են նրանք բղավում:
— Լսելը` լսում ենք,— արձագանքեց Էոմերը,— բայց նրանց բղավոցներն իմ ականջին հասկանալի չեն , և ավելի շատ գազանի ոռնոց են հիշեցնում, քան մարդու խոսք:
— Լեռնեցիները Դունլենդի լեզվով են բղավում,— ասաց Գամլինգը: — Ես գիտեմ այդ լեզուն, թեև այն շատ հին է: Մի ժամանակ Մարկի արևմտյան հովիտներում ապրող բոլոր մարդիկ այդ լեզվով էին խոսում: Ակա՛նջ դրեքԱկանջ դրե՛ք: Նրանք խորը ատելություն են տածում մեր նկատմամբ և ուրախ են. կարծում են, որ մեր պարտությունն արդեն անխուսափելի է: Նրանք գոռում են. «Որտե՞ղ է ձեր թագավորը, թագավորին այստե՛ղ բերեք: Մա՛հ Ֆորգոյլներին, թող կորչե՛ն շիկամազներըշիկամազերը: Մա՛հ հյուսիսից եկած զավթիչներին»: Տեսնու՞մ եք ինչ անուններով են նրանք մեզ պատվում: Նրանք դեռ չեն մոռացել հին վիրավորանքը, երբ հինգ հարյուր տարի առաջ Գոնդորը ռոհանյան հարթավայրերը տվեց Էորլ Երիտասարդին և դաշինք կնքեց նրա հետ, ոչ թե դունլենդցիների: Իսկ Սարումանը բորբոքել է այդ հին վիրավորանքը, և հիմա կատաղած լեռնեցիներին էլ չես հանգստացնի: Նրանք չեն նահանջի ոչ ո՛չ գիշերը, ոչ էլ ո՛չ ցերեկը, մինչև Թեոդենին գերի չվերցնեն, կամ չզոհվեն:
— Եվ այնուամենայնիվ այգաբացը հույս է բերում,— ասաց Արագորնը: — Իսկ ճի՞շտ են ասում, որ Հորնբուրգը երբեք թշնամիների ձեռքը չի ընկել և չի ընկնի, քանի դեռ նրա պաշտպանները ողջ են:
Նա դեռ չէր հասցրել ավարտել խոսքը, երբ նորից հնչեցին շեփորները: Կիրճը թնդաց պայթյունի որոտից. ներքևում փայլատակեց կրակը, և ծխի թանձր ամպ բարձրացավ երկինք: Պարիսպը փլվեց, և ազատություն ստացած ջուրը թշշալով ու փրփրելով դուրս վազեց պատի վրա առաջացած վիթխարի անցքից, որտեղ արդեն կուտակվել էին օրքերի սև հրոսակները:
— Անիծյալ Սարումանի կախարդա՛նքն է,— ճչաց Արագորնը,— մինչ մենք այստեղ զրուցում էինք, նրանք կրկին թափանցեցին խողովակի մեջ և Օրթհանքի կախարդական կրակով պայթեցրին պարիսպը: Էլե՜նդիլԷլենդի՜լ, Էլե՜նդիլԷլենդի՜լ,— և նա նետվեց ներքև:
Այդ նույն ակնթարթին օրքերը կրկին սանդուղքներ մոտեցրին պարիսպներին և հարյուրներով սկսեցին մագլցել պատին: Վերջին գրոհը սև ալիքի պես սրբեց տարավ բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել էին պարիսպների վրա: Պաշտպանների մի մասը, պայքարելով լուրաքանչյուր թիզի համար, նահանջեց դեպի քարանձավները, իսկ մյուս մասն ապաստան գտավ ամրոցում:
Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա, փայլատակող Անդրիլը ձեռքին, կանգնած էր Արագորնը: Օրքերը, սարսափով համակված, չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները, մեկիկ-մեկիկ ճանապարհ հարթելով թշնամու միջով, հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանին, մի ոտքի վրա ծնկի իջած, քարացել էր Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին` պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին:
— Բոլորն արդեն անվտանգ տեղում են, Արագո՛րն,— կանչեց նա: — Բարձրացիր Բարձրացի՛ր դարպասի մո՛տմոտ:
Արագորնը շրջվեց ու վազեց վերև, բայց հոգնածությունից ոտքերը ծալվեցին և նա սայթաքեց: Օրքերը, ուրախ ոռնոցով թաթերն առաջ պարզած, նետվեցին նրա հետևից: Ամենաառաջինը մեռած ընկավ աստիճաններին. Լեգոլասի վերջին նետը մխրճվեց նրա կոկորդը: Մյուսները ցատկեցին նրա դիակի վրայով և շարունակեցին վեր բարձրանալ, բայց վերևից ինչ-որ մեկը վիթխարի քար գլորեց, որը սրբեց տարավ բոլորին: Դարպասը շառաչյունով փակվեց Արագորնի հետևից:
— Ինչպե՞ս են գործերը, Արագո՛րն,— հարցրեց նա:
— Կիրճը պաշտպանող պարիսպը թշնամիների ձեռքին է, տիրակալտիրակա՛լ: Պաշտպանությունը ճեղքված է, բայց շատերին հաջողվեց նահանջել այստեղ, այստեղ՝ աշտարակ:
— Իսկ Էոմե՞րը:
— Ոչ, Էոմերն այստեղ չէ: Սակայն շատերը նահանջեցին դեպի քարաձավներ, և ասում են, որ Էոմերն էլ է նրանց հետ եղել: Այնտեղ, որտեղ կիրճը նեղանում է, նրանք կարող էին հետ շպրտել թշնամուն և թաքնվել քարանձավներում: Բայց երկար նրանք կդիմանան այնտեղ թե ոչ, չեմ կարող ասել:
— Ամեն դեպքում մեզանից երկար կդիմանան: Այնտեղ բավականաչափ պարեն կա, և օդն էլ թարմ է. ժայռերի մեջ օդանցքներ կան բացված: Եթե մուտքը լավ հսկեն, ոչ ոք չի կարողանա թափանցել ներս, այնպես որ կարող ես հանգիստ լինել. նրանք երկար կդիմանան:
— Օրքերին Օրթհանքում ինչ-որ կախարդական զենքով են զինել,— ասաց Արագորնը: — Կործանիչ կրակով, որը ոչնչացնում է իր ճանապարհին ամեն ինչ: Նրանք այդ կրակի օգնությամբ գրավեցին պարիսպը, այլապես մենք պարիսպը նրանց չէինք հանձնի: Եթե նույնիսկ թշնամիները չկարողանան թափանցել քարանձավներ, նրանք կպայթեցնեն մուտքերը և բոլորին կփակեն ներսում... Մի խոսքով, ոչինչ չենք կարող անել, մեզ մնում է միայն մտածել ամրոցի պաշտպանության մասին:
— Շունչս կտրվում է այս բանտում,— հոգոց հանեց թագավորը: — Եթե ես կարողանայի նժույգին հեծած, նիզակը ձեռքիս, դուրս գալ բաց դաշտ՝ հետևիցս տանելով իմ ռազմիկներին, գուցե նորից զգայի ճակատամարտի բերկրանքը և փառավոր վերջաբանի արժանանայի: Իսկ այստեղ ես անզոր եմ:
— Դու գտնվում ես Ռոհանի ամենաանառիկ ամրոցում,— հիշեցրեց Արագորնը: — Այստեղ մենք շատ ավելի լավ ենք պաշտպանված, քան Էդորասում, կամ նույնիսկ Դունհորրոյի թաքսոցում, որ լեռներում է:
— Այո, Հորնբուրգը ոչ մի անգամ թշնամու ձեռքը չի ընկել,— ասաց Թեոդենը,— բայց այս անգամ ես դրանում համոզված չեմ: Աշխարհը փոխվում է, և դարավոր ամրոցները փոշիանում են աչքի առաջ: Եվ առհասարակ, ոչ մի ամրոց չի կարող դիմակայել այս մոլագար ատելությամբ լցված հսկայական զորքին: Եթե իմանայի, որ Իզենգարդն այսքան հզորացել է, գուցե և չշտապեի ուժերս չափել Սարումանի հետ, ինչքան էլ որ կուրորեն հավատայի Գենդալֆի խոսքին: Հիմա նրա խորհուրդները այնքան էլ իմաստուն չեն թվում, որքան այն ժամանակ Էդորասում, առավոտյան արևի շողերի ներքո:
— Ժամանակից շուտ Գենդալֆի խորհուրդների մասին մի դատիր, տիրակա՛լ,— առարկեց Արագորնը:
— Վերջը մոտ է,— ասաց Թեոդենը: — Բայց ես չեմ ուզում մնալ այստեղ և սպասել մահվան, ինչպես ծուղակն ընկած ծեր փորսուղը: Սպիտակաբաշը, Հասուֆելը և իմ թիկնազորի մյուս նժույգները բակում մեզ են սպասում: Լուսադեմին ես կհրամայեմ կփչել փչել Հելմի մեծ եղջերափողը և կարշավեմ թշնամուն ընդառաջ: Դու կարշավե՞ս ինձ հետ, Արաթհորնի որդի: Գուցե դեռ մեզ հաջողվի ճեղքել նրանց պաշտպանությունը և դուրս գալ պաշարումից, իսկ եթե ոչ, կզոհվենք մարտում և կարժանանանք երգի, եթե իհարկե մինչ այդժամ կմնա ինչ-որ մեկը, որ երգի մեր մասին...
— Ես կարշավեմ քեզ հետ, Թագավոր,— պատասխանեց Արագորնը:
Արագորնը ափն առաջ պարզած բարձրացրեց ձեռքը՝ ի նշան բանակցությունների:
— Իջիր ցա՛ծԻջի՛ր ցած, արի այստե՛ղարի՛ այստեղ,— ծաղրանքով ոռնացին օրքերը: — Եթե ուզում ես բանակցել՝ իջիր մեզ մո՛տմոտ: Եվ չմոռանաս հետդ բերել թագավորին: Մենք Ուրուք Հայ անպարտելի մարտիկներ ենք և, միևնույնն է, դուրս կհանենք քո տիրակալիկին իր որջից: Ավելի լավ է իր կամքով գա: Դե շուտ արա, բե՛ր թագավորին, թաքնվելը նրան չի՛ փրկի:
— Թագավորն ինքն է որոշում՝ դուրս գա, թե մնա ամրոցում,— պատասխանեց Արագորնը:
— Ես դուրս եմ եկել լուսաբացը դիմավորելու,— ասաց Արագորնը:
— Իսկ մեզ ի՞նչ քո լուսաբացը: Մենք Ուրուք Հա՛յ ենք, մենք կռվում ենք և՛ ցերեկը, և՛ գիշերը, մեզ ո՛չ արևն է վախեցնում, ո՛չ էլ ամպրոպը: Մենք եկել ենք սպանելու, և կարևոր չէ, արևն է երկնքում կախված, թե լուսինը: Ինչի՞դ է պետք լուսաբացը:
— Չես կարող իմանալ, թե ինչ կբերի նոր օրն իր հետ,— պատասխանեց Արագորնը: — Ավելի լավ է, քանի շուտ է հեռացեք այստեղից, թե չէ մեկ էլ տեսար ճակատագիրը երես թեքեց ձեզանից:
— Եվ այնուամենայնիվ ես ձեզ ինչ-որ բան կասեմ,— հանգիստ ասաց Արագորնը: — Մինչև հիմա դեռ ոչ մեկին չի հաջողվել գրոհով վերցնել այս բերդը: Հեռացեք: Եթե ոչ, գթության չսպասեք: Ձեզանից ոչ մեկը այստեղից ողջ չի հեռանալու, նույնիսկ սուրհանդակ չի մնալու, որ պատմի, թե ինչ կատարվեց: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում:
Այնպես վստահ և տիրական էր խոսում Արագորնը, միայնակ կանգնած ջարդված դարպասի գլխին, թշնամու անհամար հրոսակներին դեմ հանդիման, որ լեռնեցիներից շատերը զգուշավոր նայեցին ձորի ուղղությամբ, իսկ մյուսները մյուսները՝ հայացքները հառեցին երկինք: Բայց օրքերը միայն չարությամբ հռհռացին և պատի վրա նետերի ու տեգերի տարափ տեղացին: Սակայն Արագորնն արդեն իջել էր պատից:
Խլացուցիչ դղրդյուն լսվեց, և կրակի լեզուներ խոյացան երկինք: Դարպասի կամարը, որի վրա քիչ առաջ կանգնած էր Արագորնը, փլուզվեց, և փոշու թանձր ամպը պարուրեց տարածքը: Պայթյունի ալիքից պաշտպանական ամրությունը ցրիվ եկավ այս ու այն կողմ: Արագորնը նետվեց ամրոց՝ թագավորի մոտ:
— Հե՛լմ, Հե՛լմ,— աղաղակեցին ռոհանցիները,— Հ՛ելմն է արթնացել հավերժական քնից և եկել մեզ օգնության: Կեցցե՛ն Հելմը և թագավոր Թեոդե՜նը:
Եվ այդ պահին զարմացած զորքի առջև հայտնվեց թագավորը: Նրա նժույգը ճերմակ էր, ինչպես ձյունը, մի ձեռքին փայլում էր ոսկեզօծ վահանը, իսկ մյուս ձեռքին ձեռքին՝ արծաթափայլ նիզակը: Թագավորի աջ կողմից ընթանում էր Արագորնը՝ Էլենդիլի ժառանգը, իսկ նրանց հետևից գալիս էին Էորլի տոհմի բարձրաստիճան իշխանները: Գիշերը նահանջեց՝ իր տեղը զիջելով լուսաբացին:
— Առա՜ջ, Էորլի՛ որդիներ:
Այդ մարտակոչը շուրթերին, թագավորի հեծելազորը, աղմուկով և դղրդյունով, հեղեղի պես փլվեց թշնամիների գլխին: Մրրիկի պես ցաք ու ցրիվ տալով իրենց ճանապարհին ամեն ինչ, սլացան նրանք դարպասից մինչև գետը՝ տրորելով և ջախջախելով թշնամուն, ինչպես քամին խոտին: Կիրճի կողմից բարձր աղաղակներ լսվեցին. ողջ մնացած ռազմիկներն էին դուրս եկել քարանձավներից և մխրճվել թշնամու զորքի մեջ: Հորնբուրգի բոլոր պաշտպանները, ովքեր ընդունակ էին զենք բռնել, դուրս էին եկել մարտի: Լեռներում դեռ հնչում էր եղջերափողերի արձագանքը:
Թագավորն իր ասպետների հետ սլանում էր առաջ: Ոչ Ո՛չ թշնամու լավագույն զինվորները, ոչ ո՛չ հաղթանդամ լեռնեցիները, ոչ ո՛չ էլ նրանց հրամանատարները չկարողացան դիմակայել թագավորին ու նրա շքախմբին: Նրանք բոլորը ընկնում էին գլխատված կամ խողխողված, կամ փախչում առանց հետ նայելու: Թիկունքով շրջվելով նիզակներին և սրերին, թշնամիները փախչում էին գոռալով ու ոռնալով, քանզի նոր օրվա այգաբացը մեծ սարսափի և տարակուսանքի մեջ էր գցել նրանց:
Այդպես դուրս եկավ Հելմյան ամրոցից Թեոդեն արքան, այդպես ճանապարհ հարթեց նա թշնամիների զորքի միջով մինչև հողապատնեշ: Հողապատնեշի մոտ նրանք կանգ առան արևածագի շողերի ներքո, փայլատակող զրահներով ու զենքերով, և քարացան՝ նայելով ներքև՝ հովտին, որն անճանաչելիորեն փոխվել էր:
Հանկարծակի բլրի կատարին, ասես մի աստղ ծագող արևի շողերի ներքո, երևաց փայլատակող սպիտակ հագուստով հեծյալը: Հնչեցին եղջերափողերը: Սպիտակ ձիավորի հետևում բուսնեցին հազարից ավելի հետյոտն ռազմիկներ, և այդ հազարանոց զորքը մերկացրած սրերով գահավիժեց լանջն ի վար: Զորքի առջևից սլանում էր բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, կարմիր վահանը ձեռքին զորեղ մի դյուցազն:
— Է՛րքենբրանդԷրքենբրա՛նդ,— միաձայն գոռացին ռոհանցիները,— Է՛րքենբրանդԷրքենբրա՛նդ:
— Տեսե՛ք, Սպիտակ Ձիավո՛րը,— բացականչեց Արագորնը,— Գենդալֆը մեզ հե՛տ է կրկին:
— Միթրանդի՛ր, Միթրանդի՛ր,— Արագորնին միացավ Լեգոլասը: — Այ սա իսկապես կախարդա՜նք է: Արա՛գ, ես ուզում եմ տեսնել այդ անտառը, քանի դեռ կախարդանքը չի ցրվել:
Իզենգարդի հրոսակները ոռնալով ու ղժժալով բղավելով գալարվում էին երկու կրակի արանքում: Աշտարակից կրկին հնչեց եղջերափողի ձայնը, և թագավորի հեծելազորն անցնելով հողապատնեշի անցումը, քառատրոփ արշավով սլացավ հարձակման: Բլուրների լանջերից հեղեղի պես ցած էին գահավիժում Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդի ռազմիկները, իսկ առջևից, ինչպես թեթևոտն եղնիկը, սմբակներով հազիվ դիպչելով գետնին, լանջի վրայով թռչում էր Լուսաչը: Սպիտակ Ձիավորի ահեղ տեսքից թշնամիները վերջնականապես խելագարվեցին: Լեռնեցիները գլուխները կորցրած բերանքսիվայր փռվեցին գետնին, օրքերը ղժժալով բղավելով ցած գցեցին նիզակներն ու դաշույնները և իրար գլուխ ջարդելով փախուստի դիմեցին: Անհամար զորքը աչքի առաջ ցրվում էր, ինչպես քամուց քշվող սև ծխի ամպը: Սարսափից խելագարված օրքերը փրկություն որոնելով թաքնվեցին ծառերի տակ՝ մթին անտառի մռայլ խավարում, բայց այնտեղից դուրս գալ նրանցից ոչ մեկին այլևս չհաջողվեց:
=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===