Changes
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
— Արահետ, փոքրիկ արահետ: Այն տանում է լեռներ, հետո սկսվում է սանդուղքը երկար, նեղ սանդուղքը: Մեկ սանդուղք, երկու, երեք, իսկ հետո,— այստեղ նա սկսեց շշնջալ գրեթե անլսելի,— անցում, մու՜թ-մու՜թ անցում, որին հաջորդում է փոքրիկ, նեղ կիրճը և էլի մեկ արահետ: Այդ արահետով մի անգամ Սմեագորլը փրկվել է խավարից, բայց դա շատ տարիներ առաջ էր: Գուցե արահետն այլևս չկա, իսկ գուցեև կա, գուցեև կա...
— Էհ, հեչ սրտովս չի այդ ամենը, հեչ սրտովս չի,— ասաց Սեմը: — Ինչ-որ չափից ավելի հեշտ է ամեն ինչ: Եթե այդ արահետը դեռ կա, ապա հաստատ այն նույնպես հսկում են: Այն ժամանակ հսկվու՞մ էր, Գոլլում: — Այդ պահին նրան թվաց, որ Գոլլումի աչքերուն առակայծեցին աչքերն առկայծեցին կանաչ կրակով: Գոլլումը քթի տակ ինչ-որ փնթփնթաց, բայց բարձրաձայն ոչինչ չասեցչասաց:
— Հսկու՞մ են թե ոչ,— խստորեն հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու իսկապես փրկվե՞լ ես խավարից, Սմեագորլ, թե՞ քեզ պարզապես բաց են թողել և հանձնարարություն տվել: Այդպես էր կարծում Արագորնը՝ նա, ով մի քանի տարի առաջ գտավ քեզ Մեռյալ Ճահիճների մոտակայքում: