Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
Շուտով Սեմը հասկացավ, որ Ֆարամիրի համար կասկածելի են Ֆրոդոյի պատմության բացթողումները, որոնց պատճառով պարզ չէր, թե ինչ պատճառով է նա ջոկատի հետ դուրս եկել Ռիվենդելից, ինչու է բաժանվել Բորոմիրից և ուր է գնում այժմ: Իսկ ամենաշատը նա հետաքրքրվում էր Իսիլդուրի Անեծքով. նա անընդհատ խոսք էր բացում այդ մասին և երևում էր, որ հասկացել է, որ ամենակարևորը իրենից թաքցնում են:
— Իսիլդուրի Անեծքը Գոնդոր է բերելու կոլոտիկը, եթե հավատանք գուշակությանը,— ասաց նա: -Եթե կոլոտիկը համարձակություն է ունեցել իր վրա վերցնել Իսիլդուրի անեծքը, և եթե դու հենց այդ կոլոտիկն ես, նշանակում է, քեզ հայտնի է, թե դա ինչ Անեծք է, և դու այն ցույց ես տվել Խորհրդին, որի մասին ասում ես, իսկ Բորոմիրը տեսել է այն: Այդպե՞ս է, թե թե՞ ոչ:
Ֆրոդոն չպատասխանեց:
— Նշանակում է, այդպես է,— որոշեց Ֆարամիրը: — Դու ծածկամտում ես, սակայն այն ամենը, ինչ վերաբերվում է Բորոմիրին, վերաբերվում է նաև ինձ: Ըստ հնագույն ասույթների, Իսիլդուրին խոցել է օրքի նետը, բայց այդպիսի նետեր շատ կան, և Բորոմիրը միայն կծիծաղեր, եթե նրան սովորական նետ ցույց տային ու հայտարարեին, որ դա Իսիլդուրի Անեծքն է: Եվ ի՞նչ է դա: Դու եղել ես դրա պահապա՞նը: Դու ասում ես, որ այն գաղտնի է: Գուցե ի՞նքդ ես որոշել թաքցնել:
— Ոչ, ես չեմ որոշել,— պատասխանեց Ֆրոդոն: — Այն ինձ չի պատկանում, չի պատկանում նաև մահկանացուներից ոչ մեկին, ո՛չ ամենամեծերին, ոչ ո՛չ էլ առավել աննշաններին: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ կա, ով իրավունք ունի ժառանգել այն, ապա դա Արագորնն է, Արաթհորնի որդին, որի մասին արդեն ասել եմ: Մորիայից մինչև Ռաուրոս նա մեր ջոկատի առաջնորդն էր:
— Իսկ ինչու՞ նա, այլ ոչ թե Բորոմիրը, իշխանը ամրոցի, որը հիմնել են Էլենդիլի որդիները:
Սակայն Ֆարամիրը նույնիսկ հոնքը չշարժեց:
— Գուցեև այդպես է,— ասաց նա,— Բայց բայց նման մեծ պահանջները պետք է նաև ապացուցել: Եթե այդ Արագորնը ժամանի Մինաս Թիրիթ, նրանից անվիճարկելի ապացույցներ կպահանջեն: Մենք վեց օր առաջ ենք քաղաքը լքել, բայց դեռևս Մինաս Թիրիթ չի ժամանել ո՛չ նա, ո՛չ էլ ձեր ջոկատից մեկ ուրիշը:
— Բորոմիրն ընդունեց Արագորնի իրավունքները,— ասաց Ֆրոդոն: -Նշանակում է, նա հիմնավոր պատճառներ ուներ: Եթե նա այստեղ լիներ, ապա կպատասխաներ քո բոլոր հարցերին: Մի քանի օր առաջ մենք բաժանվեցինք նրանից Ռաուրոսի մոտ, և նա պատրաստվում էր այնտեղից ուղիղ Մինաս Թիրիթ գնալ, այնպես որ, տուն վերադառնալով, դու ամեն ինչ կիմանաս: Բորոմիրին, ինչպես նաև ջոկատում բոլորին հայտնի էր իմ այնտեղ գտնվելու պատճառը, որովհետև այդ մասին Խորհրդում հայտարարեց Էլրոնդը՝ Իմլադրիսի տիրակալը: Էլրոնդի հանձնարարությունն է բերել ինձ այստեղ, բայց ես իրավունք չունեմ խոսել այդ մասին ոչ մեկի հետ, բացի ջոկատի անդամներից: Կարող եմ միայն ասել, որ նրանք, ովքեր կռվում են թշնամու դեմ, չպետք է իմ ճանապարհին կանգնեն:
Թեև Ֆրոդոյի սիրտը կրծում էր վախը, բայց նա խոսում էր արժանապատվորեն, և Սեմը մտքում հավանություն էր տալիս դրան: Սակայն Ֆարամիրը բավարարված չէր:
— Ներող եղեք, տեր իմ,— ասաց նա,— բայց ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Նա ոչ մի իրավունք չունի ձեզ հետ էդպես խոսել, մանավանդ այն ամենից հետո, ինչի միջով դուք անցաք հանուն իրենց իսկ՝ անշնորհակալ հսկաների:
-Ահա թե ինչ, հրամանատա՛ր,— նա կանգնեց Ֆարամիրի առջև, ձեռքերը գոտկատեղին, այն նույն տեսքով, որով նախատում էր փոքրիկ հոբիթներին, երբ նրանք չէին կարողանում ինչպես հարկն է բացատրել, թե ինչ են անում ուրիշի այգում: Դժգոհության ձայներ լսվեցին, սակայն ռազմիկների մեծ մասը չկարողացան զսպել ժպիտները. ախր շատ զվարճալի էր՝ տեսնել փոքրիկ կատաղած հոբիթին, որը ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտկատեղին կանգնել էր իրենց խստադեմ առաջնորդի դիմաց՝ նման բան ամեն օր չես տեսնի:
— Ահա թե ինչ կասեմ քեզ,— շարունակեց Սեմը: — Այդ ի՞նչ ես ուզում դրանով ասել: Վերջացրու հեռվից մոտիկանալ ու պա՛րզ խոսիր, թե չէ մինչ դու էստեղ անիմաստ պրպտումներով ես զբաղված, օրքերը կգան մեզ կշրջապատեն ու հախներիցս կգան: Եթե դու կարծում ես, որ իմ տերը սպանել է ձեր Բորոմիրին ու փախել, ապա անկեղծ ասած չգիտեմ, թե որտեղ է քո գլուխը, թեկուզ սպանիր: Եվ չմոռանաս ասել, թե ինչ ես պատրաստվում անել մեզ հետ: Ցավալի է, ի դեպ, որ ոմանք բառերով թշնամու գլխավոր հակառակորդներն են, բայց ուրիշների ճանապարհին խոչնդոտ են հանդիսանում, թեև նրանք պայքարում են իրենցից ոչ պակաս: Ա՛յ թե թշնամին կուրախանար, որ քեզ տեսներ. կմտածեր, որ նոր դաշնակից է գտել:
— Հանգի՛ստ,— առանց որևէ զայրույթի ասաց Ֆարամիրը: — Մի խանգարիր տիրոջդ խոսել, նա քեզանից անհամեմատ խելացի է: Ես առանց քեզ էլ գիտեմ, որ այստեղ մնալը վտանգավոր է, սակայն ուզում եմ արդար որոշում ընդունել, մանավանդ , որ խնդիրը բարդ է: Եթե ես գործեի նույն շտապողականությամբ, ինչ որ դու, ապա վաղուց հրամայած կլինեի ձեզ սպանել, քանզի ինձ խստորեն կարգադրված է սպանել բոլորին, ովքեր թափառում են այստեղ առանց Գոնդորի տիրակալի թույտվության: Սակայն ես առանց ծայրահեղ անհրաժեշտության չեմ սպանում ոչ մի կենդանի արարածի, և անհրաժեշտության դեպքում էլ մեծ դժկամությամբ եմ այդ քայլին դիմում: Եվ անիմաստ պրպտումներով էլ չեմ զբաղված, համոզված եղիր: Նստիր տիրոջդ կողքին և լռի՛ր:
Սեմը կարմրած դեմքով ծանրորեն իջավ գետնին: Ֆարամիրը կրկին դիմեց Ֆրոդոյին.
— Ճիշտ է,— ասաց Ֆարամիրը,— նշանակում է դու իսկապես հանդիպել ես իմ եղբորը: Փորձիր հիշել այդ եղջերափողը, պատկերացրու այն աչքերիդ առջև. դա մեծ եղջերափող էր, բերված արևելքից, պատրաստված էր վայրի գոմեշի եղջյուրից, արծաթով շրջանակված և զարդարված հնագույն ռունագրերով: Շատ սերունդներ՝ համաձայն ավանդույթի, այդ եղջերափողը ժառանգել է ավագ որդին, և կա համոզմունք, որ եթե նա ճակատագրական ժամին Գոնդորի հնագույն սահմանների տարածքում փչի եղջերեփողը, ապա նրա կոչը ամենուր լսելի կլինի:
-Իթիլիեն մեկնելուց հինգ օր առաջ, իսկ այս պահից սկսած տասնմեկ օր առաջ ես լսել եմ այդ կոչը: Այն գալիս էր հյուսիսից, բայց ձայնը շատ թույլ էր, ասես ականջիս էր հասնում ոչ թե ձայնը, այլ հեռավոր, թվացյալ արձագանքը: Ես ու հայրս դա վատ նախանշան համարեցինք, քանզի այն պահից սկսած, երբ Բորոմիրը մեկնեց հեռավոր Իմլադրիս, մենք ոչ մի լուր չէինք ստացել նրանից և ոչ մի սահմանապահ նրան չէր տեսել: Իսկ դրանից երեք օր հետո ինձ հետ շատ արտասովոր բան կատարվեց: Մշուշոտ գիշերով, գունատ լուսնի լույսի ներքո նստած էի ես Անդուինի ափին, նայում էի ջրերի դանդաղ հոսքին ու լսում եղեգների տխուր սոսափյունը: Պետք է ասեմ, որ մենք մշտական հսկողություն ենք իրականացնում գետի ափին՝ Օսգիլիաթի մոտակայքում, որովհետև թշնամիներն անցնում են գետը և ավազակային հարձակումներ կատարում մեր հողի վրա: Այդ օրն իմ հերթն էր, բայց կեսգիշերյան այդ ժամին ամեն ինչ հանգիստ էր ու լուռ: Եվ հանկարծ՝ եթե, իհարկե դա պատրանք չէր, ես մի օտարերկյա արծաթավուն նավակ տեսա ջրի վրա՝ բարձր, սանրավոր քթով: Այն լողում էր ինքն իրեն: Ես ցնցվեցի, քանզի նավակը շրջապատված էր դժգույն լույսով, բայց այնուամենայնիվ վեր կացա, գնացի դեպի ափ և մտա ջուրը՝ ասես այդ նավակը ձգում էր ինձ ինչ-որ անհայտ ուժով: Այն շրջվեց դեպի իմ կողմը, մոտեցավ և դանդաղ անցավ իմ կողքով, բայց ես չհամարձակվեցի դիպչել նրան: Նավակը ծանր էր բեռնված ու խորն էր իջել ջրի մեջ, և երբ անցավ իմ կողքով, ինձ թվաց, թե մինչև եզրերը լցված է թափանցիկ, լուսարձակող ջրով, իսկ հատակին, հատակին՝ ջրի մեջ ընկղմված, խաղաղ քնով հանգչում էր մի ռազմիկ: Մարմինն ամբողջովին ծածկված էր վերքերով, կոտրված սուրը դրված էր ծնկներին: Դա իմ եղբայրն էր՝ Բորոմիրը, և նա մեռած էր: Ես ճանաչեցի նրա սուրն ու զրահները, նրա սիրելի դեմքը... Միայն եղջերափողն էր պակասում, և կար մի իր, որը նորություն էր ինձ համար՝ ոսկե տերևներից հյուսված հրաշալի գեղեցկության մի գոտի: «Բորոմի՛ր,— բացականչեցի ես,— որտե՞ղ է քո եղջերափողը, այդ ու՞ր ես լողում, Բորոմի՛ր:» Բայց արդեն ուշ էր. նավակը հեռացավ, վերջին անգամ առկայծեց գիշերվա խավարում և կորավ տեսողությունից: Չգիտեմ երազ էր դա, թե իրականություն, սական արթնացում չհաջորդեց: Այդ օրվանից ես վստահ եմ, որ իմ եղբայրը զոհվել է, և Մեծ Գետը տանում է նրա մարմինը դեպի ծով:
— Ավա՜ղ,— ասաց Ֆրոդոն,— ես հենց այդպիսին էլ հիշում եմ Բորոմիրին: Ոսկե գոտին նրան նվիրել էր տիրուհի Գալադրիելը: Այս մոխրագույն թիկնոցներն էլ է նա է նվիրել: Ահա և ամրակալը, որը նույնպես Լորիենից է:
Նա Ֆարամիրին ցույց տվեց պարանոցի մոտ ամրացված արծաթա-կանաչավուն արծաթականաչավուն ամրակալը: Ֆարամիրը ուշադիր զննեց այն:
— Գեղեցիկ ամրակալ է,— ասաց նա: — Այո, այն պատրաստված է նույն վարպետությամբ, ինչ որ գոտին: Նշանակում է ձեր ճանապարհն անցել է Լորիենո՞վ: Հնում այդ երկրամասն անվանվում էր Լաուրելինդորենան, բայց ահա արդեն շատ սերունդներ այնտեղ ոչ մի մարդ ոտք չի դրել: — Ֆարամիրի ձայնը փափկեց, և նա նոր զարմանքով նայեց Ֆրոդոյին: — Դե ինչ, այժմ շատ բան արդեն հասկանալի է, ինչը սկզբում տարօրինակ էր թվում: Էլի ինչ-որ բան չե՞ս պատմի: Քանզի ցավալի է մտածել, որ Բորոմիրը զոհվել է մենակ՝ գտնվելով հայրենի հողին այդքան մոտ:
— Ոչինչով չեմ կարող սփոփել քեզ,— ասաց Ֆրոդոն,— բայց քո պատմությունն ինձ սարսափելի է թվում: Երևի վատ նշան է: Քեզ տեսիլք է այցելել` չար ճակատագրի ուրվականը՝ անցյալի, իսկ գուցեև գուցեև՝ ապագայի: Իսկ գուցե դա պարզապես թշնամական խաբուսիկ կախարդա՞նք է: Մեռյալ Ճահաիճներում ես փառապանծ ռազմիկների պատկերներ տեսա ջրի տակ, սակայն դա, երևի, թշնամու չար կախարդանքն էր:
— Ոչ, թշնամին այստեղ կապ չունի,— առարկեց Ֆարամիրը: — Նրա կախարդանքից սիրտդ լցնում է զզվանքով, իսկ ես զգացի միայն վիշտ ու կարեկցանք:
Նա կրկին շջվեց դեպի Ֆրոդոն և մեղմացավ.
— Եվ այդ բոլոր հարցերին դու, երևի, կարող ես պատասխանել, Ֆրոդո, որդի Դրոգոյի: Բայց ո՛չ այստեղ , և ո՛չ հիմա: Սակայն, որպեսզի դու չմտածես, որ ինձ ուղղակի տեսիլք է այցելել, իմացիր, որ Բորոմիրի եղջերափողը վերադարձել է իրականում, բայց տապարով կամ սրով երկու մասի բաժանված: Կտորները գտնվել են առանձին-առանձին. մեկը գտել են շամբուտում Գոնդորի հյուսիսային սահմանի պահապանները՝ Էնտվեյի գետաբերանից ներքև, մյուսը լողում էր Անդուինի հոսանքն ի վար՝ այն գտել է մի լողորդ: Տարօրինակ զուգադիպություններ են, սակայն, ինչպես ասում են, մահը չես կարող թաքցնել: Եվ ահա ավագ որդուն պատկանող եղջերափողի երկու կտորները հայտնվել են Դենեթորի ծնկներին: Այժմ նա իր բարձր գահին նստած սպասում է սոսկալի լուրերի: Դու չե՞ս խոսի այն մասին, թե ինչպես է երկու մասի բաժանվել եղջերափողը:
— Չեմ խոսի այն մասին, ինչը չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Սակայն, եթե դու չես սխալվում քո հաշվարկներում, ապա ձայնը լսել ես այն նույն օրը, երբ մենք բաժանվեցինք, երբ ես ու իմ ծառան լքեցինք ջոկատը: Քո պատմությունից իմ սիրտը լցվում է սարսափով: Եթե Բորոմիրն ընկել է փորձանքի մեջ և սպանվել, ապա վախենում եմ, որ մնացած իմ ուղեկիցներն էլ են զոհվել՝ և՛ ընկերները, և՛ ցեղակիցները: Գուցե դու դադարե՞ս ինձ կասկածել և թողնես գնամ իմ ճանապարհո՞վ: Ես հոգնել եմ, ինձ տանջում է վիշտը և կրծում սարսափը: Բայց ինչ-որ բան կա, որ ես պետք է անեմ կամ գոնե փորձեմ անել, նախքան ինձ կսպանեն ինչպես նրանց: Եթե մեր ջոկատից մնացել ենք միայն մենք՝ երկու կոլոտիկներս, ապա առավել ևս հարկավոր է շտապել: Վերադարձիր քո երկիր, օ՜ Ֆարամիր, Գոնդորի քաջարի զորավար, պաշտպանիր այն մինչև արյան վերջին կաթիլը, իսկ ինձ թույլ տուր գնալ իմ ճակատագրին ընդառաջ:
— Քո խոսքերի մեջ քիչ մխիթարություն կա ինձ համար,— ասաց Ֆարամիրը,— սակայն իզուր ես դու վախենում ու ընկճվում: Եթե ոչ Լորիենի էլֆերը, ո՞վ է այդ դեպքում հանդերձել Բորոմիրին վերջին ուղևորության: Հաստատ ոչ օրքերը, լրտեսները Թշնամու՝ թո՛ղ չհնչի նրա անունը: Նշանակում է ոչ բոլորն են սպանվել: Բայց անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մեր հյուսիսային սահմանի մերձակայքում, դու, Ֆրոդո, մաքրվեցիր կասկածներից: Տարիների փորձությունները սովորեցրել են ինձ ճանաչել մարդկանց իրենց դեմքերով ու զրույցներով, այնպես որ, կարծում եմ, որ կոլոտիկների հարցում էլ չեմ սխալվում: Թեպետ,— այստեղ նա վերջապես ժպտաց,— քո մեջ ինչ-որ տարօրինակ բան կա, Ֆրոդո, հնարավոր է, էլֆական: Եվ մեր զրույցն էլ շատ ավելի կարևոր է, քան ինձ թվում էր սկզբում: Համաձայն մեր օրենքների, ես պարտավոր եմ տանել ձեզ Մինաս Թիրիթ, Դենեթորի գահ մոտ: Ըստ արդարության, ես արժանի կլինեմ մահապատժի, եթե գործեմ ի վնաս իմ ժողովրդի: Այդ պատճառով էլ չեմ ուզում շտապ որոշում ընդունել: Իսկ հիմա հարկավոր է այստեղից անհապաղ հեռանալ:
Նա թեթևորեն ոտքի ցատկեց և արագ հրահանգներ տվեց: Ռազմիկները մի ակնթարթում մանր ջոկատների բաժանվեցին և արագ անհետացան ծառերի ու ժայռերի ստվերում: Շուտով մնացին միայն Մաբլունգն ու Դամրոդը:
— Դուք, Ֆրոդո և Սեմուայս, կգաք իմ թիկնապաների և ինձ հետ,— ասաց Ֆարամիրը: — Միևնույնն է դեպի հարավ ճանապարհը ձեզ համար առայժմ փակ է: Այսօրվա ծուղակից հետո այն կրկնակի ուշադրությամբ կհսկեն: Բայց դուք առանց այդ էլ այսօր հեռու չէիք գնա՝ հազիվ եք ոտքի վրա մնում: Մենք էլ ենք հոգնել: Այստեղից տասը մղոն հեռու մենք գաղտնի ապաստարան ունենք և հիմա ուղևորվում ենք այնտեղ: Օրքերը և թշնամու լրտեսները դեռևս չեն հայտնաբերել այն, բայց , եթե նույնիսկ հայտնաբերեն, հեշտությամբ այն չեն գրավի, ինչպիսի զորք էլ որ ուղարկեն: Այնտեղ մենք կհանգստանանք, իսկ մեզ հետ էլ՝ դուք: Իսկ առավոռյան ես կորոշեմ ինչպես վարվել ձեզ հետ, որ հա՛մ և՛ ինձ համար լավ լինի, հա՛մ և՛ ձեզ համար:
Ֆրոդոյին մնում էր միայն ընդունել նրա առաջարկ-հրամանը: Եվ իրոք, գոնդորցիների հարձակումից հետո Իթիլիենով գնալը չափազանց վտանգավոր էր:
— Ես ոչ մի բառ չեմ ստել, թեև ողջ ճշմարտությունն էլ չեմ պատմել,— արձագանքեց Ֆրոդոն: — Պատմել եմ այնքան, որքան ինձ թույատրված է:
— Ես քեզ չեմ կշտամբում,— ասաց Ֆարամիրը: — Դու պատվով դուրս եկար դժվար փորձությունից, և քեզ շատ խելացի ու ճիշտ պահեցիր: Սակայն ես տեսնում եմ նաև, թե ինչ կա քո խոսքերի հետևում: Բորոմիրի հետ դուք ընկերներ չեք եղել՝ համենայն դեպս բաժանվել եք ոչ որպես բարեկամներ: նաՆա, երևում է, նեղացրել է՝ և՛ քեզ, և՛ պարոն Սեմուայսին: Ես շատ էի սիրում իմ եղբորը և ուրախ կլինեմ նրա մահվան վրեժը լուծել, բայց ես նաև գիտեի նրան, ինչպես ոչ ոք: Ըստ երևույթին դա տեղի է ունեցել Իսիլդուրի անեծքի պատճառով. պատրաստ եմ գրազ գալ, որ դրա պատճառով է ձեր ջոկատը ցրվել: Ինձ համար պարզ է, որ դա ինչ-որ հզոր թալիսման է, և այն տարաձայնություններ է ստեղծում համախոհների միջև՝ եթե հավատանք հնագույն ասույթներին: Ճի՞շտ գուշակեցի:
— Ճիշտ է, բայց ոչ այնքան,— ասաց Ֆրոդոն: — Տարաձայնություններ մեր ջոկատում չեն եղել, միայն կասկած՝ ինչ ճանապարհ ընտրել և ուր գնալ Էմին Մույլից: Իսկ հնագույն ասույթները, եթե խոսքը դրան հասավ, սովորեցնում են մեզ անմտածված զրույցներ չանել, երբ խոսքը գնում է... թալիսմանների մասին:
— Այդպես էլ մտածում էի. նշանակում է տարաձայնություններ եղել են միայն Բորոմիրի հետ: Նա ուզեցել է թալիսմանը հասցնել Միաս Թիրիթ: Ի՜նչ ցավալի է ճակատագիրը դասավորվել. Դու, որ վերջինն ես տեսել նրան, չես կարող խոսել տվածդ երդման պատճառով, և չես կարող պատմել ինձ ամենակարևորը՝ թե ինչ է եղել նրա սրտում մահից առաջ: Սխալվել է նա, թե ոչ, բայց վստահ եմ, որ մահացել է պատվով և հաղթահարել ինքն իրեն: Նրա դեմքը մահից հետո ավելի գեղեցիկ էր այն էլֆական նավակում, քան կենդանության օրոք: Ներիր ինձ, Ֆրոդո, որ այդպես համառորեն փորձում էի խոսք քաշել քեզանից Իսիլդուրի Անեծքի մասին: Ոչ Ո՛չ դրա ժամանակն էր, ոչ ո՛չ էլ տեղը, բայց ես չհասցրեցի այդքանը հասկանալ. մարտը ծանր էր, և ինձ այլ մտքեր էին զբաղեցնում: Բայց հենց հասկացա, անմիջապես խոսակցությունը շրջեցի այլ կողմ: Քանզի մեր քաղաքի իշխանները, այսինքն մենք, պահպանում են հնագույն իմաստնությունները, որոնց մասին Գոնդորի սահմաններից դուրս ոչ ոք չգիտի: Մենք չենք պատկանում Էլենդիլի տոհմին, սակայն մեր երակներում էլ է նումենորյան արյուն հոսում: Մենք Մարդիլի տոհմից ենք, որին պատերազմ գնալուց առաջ փոխարքա նշանակեց Էարնուր արքան՝ վերջին արքան Անարիոնի տոհմից: Նա ժառանգներ չուներ, և մի օր պատերազմից չվերադարձավ: Այդ օրվանից արդեն շատ դարեր մեզ մոտ իշխում են փոխարքաները: Ես հիշում եմ, թե ինչպես էր դեռ պատանի ժամանակ Բորոմիրն ամբողջ ժամանակ նեղվում էր, որ մեր հայրը թագավոր չէ, երբ մենք միասին ուսումնասիրում էինք մեր երկրի տարեգրությունը և մեր նախնիների պատմությունը: «Եվ քանի՞ հարյուր տարի է անհրաժեշտ, որ փոխարքան դառնա արքա, եթե թագավորը չի վերադառնում»,— հարցնում էր նա: «Այլ երկրներում, որտեղ թագավորների տոհմն այնքան էլ ազնվածին չէ, մի քանի տարին էլ կբավարարեր,— պատասխանում էր նրան մեր հայրը,— բայց Գոնդորում տասը հազար տարին էլ բավական չէ:» Ավա՜ղ, խեղճ Բորոմիր: Այդ ամենը քեզ ինչ-որ բան ասու՞մ է նրա մասին:
— Ասում է,— պատասխանեց Ֆրոդոն,— սակայն նա միշտ էլ հարգանքով էր վերաբերվում Արագորնին:
— Դա անկասկած,— ասաց Ֆարամիրը: — Եթե նա ընդունել է գահի նկատմամբ նրա իրավունքը, նշանակում է, ճանաչել է նրան որպես իր թագավոր: Բայց բանը չի հասել ամենադժվարին փորձություններին: Ով գիտի, թե ինչ կկատարվեր, եթե նրանք վերադառնային Մինաս Թիրիթ, գուցե պատերազմը վերածեր նրանց հակառակորդների... Սակայն թողնենք դա: Ես ասացի, որ Դենեթորի տոհմը պահպանում է հնագույն իմաստնություններն ու ավանդույթները: Մեր գանձարանում հին գրքեր ու բազմալեզու գրեր են պահպանվում՝ գրված հնամաշ մագաղաթների, քարե սալիկների, ոսկե և արծաթե թիթեղների վրա: Դրանցից շատերը մեզ մոտ այլևս ոչ ոք կարդալ չի կարող, իսկ մնացածներին այնքան վաղուց ձեռք չեն տվել, որ ամբողջովին կորել են փոշու մեջ: Բայց ես ուսունասիրել եմ դրանք և որոշ բաներ գիտեմ: Այդ գանձերի պատճառով մեզ երբեմն այցելում էր Մոխրագույն Թափառականը. առաջին անգամ ես նրան տեսել եմ դեռ երեխա ժամանակ, բայց դրանից հետո նա էլի է այցելել մեզ երկու, կամ երեք անգամ:
— Մոխրագույն Թափառակա՞նը,— ընդհատեց նրան Ֆրոդոն: — Իսկ ինչպե՞ս է նրա անունը:
— Մենք, ինչպես էլֆերը, նրան Միթրանդիր էինք անվանում,— ասաց Ֆարամիրը: — Եվ դա, կարծես թե, նրա սրտով էր: «Տարբեր երկրներում ինձ տարբեր կերպ են կոչում,— ասում էր նա: — Էլֆերի համար ես Միթրանդիր եմ, թզուկների համար՝ Տարկուն: Մոռացված արևմտյան երկրներում՝ իմ հեռավոր երիտասարդության օրերին, ինձ կոչում էին Օլորին, հարավում ճանաչում են որպես Ինկանուս, հյուսիսում՝ Գենդալֆ: Իսկ արևելքում երբեք չեմ լինում:»լինում»։
— Գե՛նդալֆը,— բացականչեց Ֆրոդոն: — Այդպես էլ գուշակում էի: Գենդալֆ Մոխրագույնը մեր բարեկամն էր, մեր անգնահատելի խորհրդատուն և ջոկատի առաջնորդը: Նա զոհվեց Մորիայում:
— Սակայն ես որոշ բաներ իմացա, որոշ բաներ էլ կռահեցի, թեև իմ կռահումները խիստ գաղտնի եմ պահում: Եվ իմացա ահա թե ինչ. Իսիլդուրը ձեռք է բերել ինչ-որ հույժ կարևոր իր, որը պատկանել է թշնամուն, թող չհնչի նրա անունը, և Գոնդորից հեռանալուց այն վերցրել է իր հետ: Այդ օրվանից նրան այլևս մահկանացուներից ոչ ոք չի տեսել: Եվ ինձ թվում է, որ ես հասկանում եմ, թե ինչ էր փնտրում Միթրանդիրը: Սակայն այն ժամանակ ես մտածում էի, որ նա ուղղակի սիրում է հինը ուսումնասիրել և այդ փնտրտուքները միայն հետաքրքրասիրության հետևանք են: Բայց երբ մենք փորձեցինք հասկանալ խորհրդավոր մարգարեության խոսքերի իմաստը, ես եկա այն եզրակացության, որ Իսիլդուրի Անեծքը հենց այդ իրն է: Ասույթներից մեկում ասվում է, որ Իսիլդուրն ընկել է ծուղակը և զոհվել օրքի նետից: Միայն և միայն դա ես կարողացա իմանալ Միթրանդիրից: Չգիտեմ թե դա ինչ իր է և ինչի համար է պետք եկել Իսիլդուրին. ըստ երևույթին թշնամու ինչ-որ հզոր զենք է, բայց, դատելով ամեն ինչից, շատ վտանգավոր: Եվ եթե այն ճակատամարտում հաջողություն է խոստանում, ապա անշուշտ հպարտ, անվախ, բայց հաճախ անխոհեմ Բորոմիրը, որ երազում էր Մինաս Թիրիթի հաղթանակի և իր սեփական ռազմական փառքի մասին, հաստատ կցանկանար տիրապետել այդ զենքին: Ավա՜ղ, չար ժամի նա գնաց Ռիվենդել: Ե՛վ հայրս, և՛ մեծերի խորհուրդը ինձ ընտրեցին Ռիվենդել գնալու համար, բայց նա իրենը պնդեց՝ պատճառաբանելով, որ ինքը մեծն է, որ ավելի փորձառու է և ավելի ուժեղ (և դա իրոք այդպես է): Սակայն պետք չէ ինձանից վախենալ, Ֆրոդո: Եթե ես այդ իրը գտնեի ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար, եթե նույնիսկ Մինաս Թիրիթին ոչնչացում սպառնար, իսկ փրկությունը կայանար իմ ձեռքում գտնվող այդ զենքի մեջ: Ո՛չ հանուն իմ երկրի բարօրության, ո՛չ էլ հանուն սեփական փառքի ես չէի վերցնի Սև Տիրակալի զենքը: Այդպիսի գնով ձեռք բերված հաղթանակն ինձ պետք չէ, Ֆրոդո, որդի Դրոգոյի:
— Խորհուրդը նույնպես այդպես որոշեց,— ասաց Ֆրոդոն: — Եվ ինձ էլ չի պետքչէ: Ու առհասարակ եթե իմ կամքով լիներ, ապա ես հեռու կմնայի այդ ամենից:
— Ինչ մնում է ինձ,— ասաց Ֆարամիրը,— ես երազում եմ, որ կրկին ծաղկի Սպիտակ Ծառը, որ Մինաս Թիրիթ վերադառնա արծաթե թագը, և նրա հետ՝ խաղաղությունը: Կուզենայի տեսնել Մինաս Թիրիթը՝ ոչ, Մինաս Անորը այնպիսին, ինչպիսին հին ժամանակներում էր՝ լուսավոր, բարձր ու հրաշագեղ, ինչպես թագուհիների թագուհին, որի առաջ խամրում են մնացած բոլորը: Հրաշագեղ, բայց ոչ ահեղ՝ շրջապատված ստրուկներով, նույնիսկ եթե ստրուկները կամավոր են շղթայված և գոհ են իրենց տիրուհուց: Պատերազմն անխուսափելի է. մենք պետք է պաշտպանենք ապրելու մեր իրավունքը, քանզի թշնամին ձգտում է կուլ տալ ամեն ինչ և բոլորին: Սակայն իմ սրտով չեն ո՛չ սուր թրերի փայլը, ո՛չ արագընթաց նետերի սուլոցը, ոչ ո՛չ էլ փառքը մեծ զորավարի: Բայց այդ ամենն անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք այն, ինչը սիրում ենք՝ նումենորցիների հիմնած հրաշաքեղ քաղաքը: Ես սիրում եմ այդ քաղաքն իր անցյալի համար, իր հիշողության համար, իմաստության ու գեղեցկության համար: Ուզում եմ , որ սիրեն իմ երկիրը, այլ ոչ թե վախենան, և հարգեն, ինչպես հարգում են ճերմակահեր իմաստունին: Այնպես որ մի վախեցիր ինձանից: Ես չեմ ստիպի քեզ պատմել այն ամենը, ինչ գիտես, նույնիսկ չեմ փորձի իմանալ՝ ճիշտ են արդյոք իմ կռահումները: Եթե միայն դու ինքդ չվստահես ինձ. այդ դեպքում կփորձեմ օգնել քեզ խորհուրդներով և, հնարավոր է նաև, գործով:
Ֆրոդոն ոչինչ չպատասխանեց: Նա հազիվ էր զսպում իրեն, որ չտրվի ցանկությանը՝ բացվել այդ խստադեմ, բայց դեռ երիտասարդ ռազմիկի առջև, որն այնքա՜ն իմաստուն ու մեծահոգի էր թվում: Որքա՛ն պետք կգային խորհուրդները, նրա օգնությունը... Բայց ինչ-որ բան նրան հետ էր պահում: Նրա սիրտը լցված էր վախով ու տագնապով, չէ՞ որ եթե իրոք ինը պահապաններից ողջ են մնացել միայն ինքն ու Սեմը, ապա ամեն ինչի համար պատասխանատու են միայն իրենք: Ավելորդ կասկածամտությունն ավելի գերադասելի է, քան կույր վստահությունը: Բորոմիրի և մատանու ազդեցության տակ նրա սարսափելի վերափոխման մասին հիշողությունները դեռ թարմ էին, հատկապես երբ Ֆրոդոն նայում էր Ֆարամիրին և լսում նրա ձայնը: Եղբայրներն այնքա՜ն տարբեր էին իրարից և, միևնույն ժամանակ, սարսափելի նման:
Շարունակությունը նրանք քայլում էին լուռ, անաղմուկ, գրեթե աննկատելի հինավուրց ծառերի մոխրա-կանաչ մոխրականաչ ստվերում, որոնց սաղարթներում երգում էին թռչնակները, և փայլում էին արևի տակ Իթիլիենի մշտադալար անտառների հարթ տերևները:
Սեմը չէր խառնվում խոսակցությանը, սակայն աշխատում էր ոչ մի բառ բաց չթողնել, բայց միևնույն ժամանակ նրա հոբիթական զգայուն լսողությունից չէր խուսափում շրջապատող անտառի ոչ մի շրշյուն: Գոլլումի մասին ոչ ոք այլևս չէր հիշում, և նա ուրախ էր դրա համար, թեև գիտակցում էր, որ Լպրծունից այդքան հեշտ չեն ազատվի: Շուտով նա նկատեց, որ իրենք անտառում մենակ չեն. բացի առջևում մերթ ընդ մերթ երևացող Դամրոդից ու Մաբլունգից, շուրջը նաև այլ ռազմիկներ կային, որոնք, արագ և անաղմուկ սահելով ծառերի միջով, շտապում էին դեպի նշանակված վայրը:
Վերջապես անտառը նոսրացավ և լանջն ավելի կտրուկ դարձավ: Նրանք թեքվեցին աջ, և քիչ անց առջևում լսվեց գետակի խոխոջյունը: Դա այն նույն առվակն էր, որը լցվում էր քարե ավազանը և թափվում մյուս կողմից: Այժմ այն վերածվել էր արագ հոսքի, որի քարե հունը ձգվում էր տոսախի և փշարմավի ճյուղերով ստվերված նեղ, խորը կիրճի հատակով: Արևմուտքում երևում էին ոսկեգույն մեգով պարուրված գետափնյա մարգագետիններն ու հովիտները, և մայր մտնող արևի ճառագայթների տակ փայլում էին Անդուինի լայնատարած ջրերը:
— Իսկ այժմ, ցավոք, ես ստիպված եմ անքաղաքավարի լինել,— ասսաց Ֆարամիրը: — Հուսով եմ, դա ինձ կներվիկներեք. ես առանց այդ էլ արդեն շատ հրամաններ եմ խախտել՝ չեմ սպանել ձեզ և չեմ կապել: օրենքը Օրենքը մեկն է բոլորի համար. ոչ ոք, նույնիսկ ռոհանցիները՝ մեր դաշնակիցները չպետք է տեսնեն գաղտնի արահետը, որտեղով ձեզ պետք է տանեմ: Ստիպված ենք կապել ձեր աչքերը:
— Արա ինչպես գիտես,— ասաց Ֆրոդոն,— էլֆերը նույնպես կապում են օտարականների աչքերը, եթե այդ է պահանջում անհրաժեշտությունը: Կապված աչքերով ենք մենք մուտք գործել հրաշագեղ Լոթլորիեն: Թզուկ Ջիմլիին դա դուր չեկավ, բայց հոբիթներն առանձնապես չառարկեցին:
Նա կամացուկ կանչեց՝ և ակնթարթորեն ծառերի հետևից հայտնվեցին Մաբլունգն ու Դամրոդը:
— Կապեք մեր հյուրերի աչքերը,— կարգադրեց Ֆարամիրը: — բայց Բայց աշխատեք , որ դա նրանց անհարմարություն չպատճառի: Ձեռքերը կապել պարտադիր չէ. նրանք խոստանում են, որ չեն փորձի գուղունի նայել: Ես հավատում եմ նրանց և կթողնեի, որ պարզապես գնային փակ աչքերով, բայց նրանք կարող են սայթաքել և պատահաբար բացել: Ի դեպ՝ ուշադիր եղեք, որ չսայթաքեն:
Թիկնապահները կապեցին հոբիթների աչքերը կանաչ շարֆերով և գլխանոցները կիպ քաշեցին նրանց աչքերին: Նրանցից մեկը բռնեց Ֆրոդոյի ձեռքը, մյուսը՝ Սեմի: Զբոսանքն արևոտ Իթիլիենով Ֆրոդոյի և Սեմի համար վերջացավ ճամփորդությամբ խավարի մեջ, և թե ուր էին նրանց տանում, մնում էր միայն գուշակել: Շուտով արահետը կտրուկ իջավ ներքև, մտավ ինչ-որ անցում և այնքան նեղացավ, որ ստիպված էին գնալ իծաշարուկ՝ քսվելով քարե պատերին: Թիկնապահները քայլում էին հոբիթների հետևից՝ ձեռքները դրած նրանց ուսերին, և ուղորդում էին նրանց, երբ ճանապարհը թեքվում էր այլ կողմ: Տեղ-տեղ փակ աչքերով գնալը անհնար էր դառնում. այդ ժամանակ հոբիթներին գրկում էին, տանում որոշ ժամանակ, ապա նորից իջեցնում գետնին: Աջ կողմից լսվում էր աստիճանաբար ուժեղացող ջրի ձայնը: Որոշ ժամանակ անց երթը դադարեցվեց: Մաբլունգն ու Դամրոդը մի քանի անգամ պտտեցին հոբիթներին, և վերջիններս վերջնականապես դադարեցին հասկանալ, թե որտեղ է հյուսիսը, և որտեղ հարավը: Սկսվեց վերջին, կարճ վերելքը: Ցրտեց, ջրի աղմուկը հեռացավ: Հոբիթներին կրկին գրկեցին և տարան ներքև երկար-երկար աստիճաններով, որոնք շուտով թեքվեցին դեպի ժայռի անկյունը: Հանկարծ նրանց խլացրեց ջրի աղմուկը: Թվում էր, ջուրն այժմ շրջապատում է նրանց բոլոր կողմերից. այն թափվում էր ներքև, ցայտում քարերի վրա և ողողում նրանց այտերն ու ձեռքերը հազարավոր մանր կաթիլներով: Հոբիթներին նորից դրեցին գետնին, և որոշ ժամանակ նրանք կանգնած էին լուռ, աչքները փակ, շփոթված և վախեցած: Թիկունքից լսվեց Ֆարամիրի ձայնը.
Գլխանոցները հետ գցվեցին, շարֆերն արձակվեցին, և հոբիթներն անակնկալի եկած, թարթեցին աչքերը:
Նրանք կանգնած էին հարթ, թաց ու լպրծուն քարերի վրա: Հետևում սևին էր տալիս ժայռի մեջ փորված խորդուբորդ կամարը, իսկ առջևում, առջևում՝ հենց նրանց դիմաց, կայծկլտում էր ջրի բարակ վարագույրը: Մայր մտնող արևի ճառագայթներն ընկնում էին ուղիղ թափանցիկ շիթերի վրա, և կարմիր լույսը, բեկվելով, ցրվում էր անհամար, բազմագույն կայծերով: Թվում էր, թե նրանք հայտնվել են էլֆական ամրոցում և կանգնած են պատուհանի մոտ, իսկ նրանց առջև վարագույր է՝ պատրաստված ոսկե և արծաթե թելերից, սուտակներից, շափյուղաներից ու մեղեսիկներից, և այդ ամենը ասես այրվում է բոսոր կրակով:
— Ահա և պարգևը ձեր համբերության համար,— ասաց Ֆարամիրը: — Տեղ ենք հասել ճիշտ ժամանակին. արևը մայր է մտնում: Ձեր առջև Մայրամուտի Պատուհանն է՝ Հեննեթ Աննունը, Իթիլիենի՝ շողշողացող ջրերի երկրի ամենագեղեցիկ ջրվեժը: Օտարներից շատ քչերն են տեսել այն: Բայց ավա՜ղ, Մայրամուտի պատուհանին արժանի պալատ այստեղ չկա: Գնա՛նք, ինքներդ կտեսնեք:
Նրա վերջին բառերի հետ արևը մայր մտավ, կրակը հանգավ, և ջրե վարագույրը խամրեց: Նրանք անցան խորդուբորդ կամարի տակով և հայտնվեցին անհարթ առաստաղով մեծ, ժայռափոր սրահում: Ջահերի աղոտ ցոլքերը խաղում էին սրահի պատերին: Արդեն շատ մարդիկ էին սրահում հավաքվել, բայց մութ, նեղ անցումի միջից հայտնվում էին նորերը՝ երկու -երկու, երեք-երեք: Երբ հոբիթների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք տեսան, որ քարաձավը շատ ավելի մեծ է, քան թվում էր սկզբում, և այնտեղ զենքի և սննդի խոշոր պաշարներ կան կուտակած:
— Ահա և մեր ապաստարանը,— ասաց Ֆարամիրը: — Շքեղ չէ, բայց գիշերը կքնեք հանգիստ ու անվտանգ: Չոր է, ուտելիք ինչքան ուզես կա, ինչը փոխհատուցում է կրակի պակասը: Մի ժամանակ գետը հոսել է կամարի տակով, բայց հնագույն վարպետները հունը փոխել են, բարձրացրել, և այժմ ջրվեժը թափվում է կրկնակի բարձրությունից: Անձավի բոլոր անցքերը փակված են՝ ո՛չ ջուր, ո՛չ անկոչ հյուրեր այստեղ չեն կարող թափանցել: Այստեղից դուրս գալու երկու ճանապարհ կա միայն. մեկով դուք եկաք փակ աչքերով, և մյուսը տանում է ջրե պատուհանով ներքև, խորը լճի մեջ, որի հատակը ծածկված է սուր քարերով: Հանգստացեք, մինչև բոլորը վերադառնան: Շուտով ընթրիքի ժամն է:
— Ճաշկերույթից առաջ,— նստելով, ասաց Ֆարամիրը,— մենք ուղղում ենք մեր հայացքները դեպի անհետացած Նումենորը, դեպի Օրհնյալ Երկիրը՝ էլֆերի ծննդավայրը, և ավելի հեռու, դեպի Նախասկզբնական աշխարհը, որ հավերժական է: Դուք այդպիսի սովորույթ չունե՞ք:
— Ոչ, -գլուխն օրորեց Ֆրոդոն՝ իրեն անկիրթ ու տգետ զգալով: — Բայց մեզ մոտ ճաշից առաջ հյուրերը խոնարհվում ու գլուխ են տալիս տան տիրոջը, իսկ ճաշից հետո շնորհակալություն հայտնում:
— Դա մեզ մոտ էլ է ընդունված,— ասաց Ֆարամիրը:
Երկարատև թափառական կյանքից հետո, սոված ու սառած աստղերի տակ գիշերելուց հետո գոնդորցիների ընթրիքը իսկական խնջույք թվաց հոբիթներին. սառը, անուշահոտ ոսկեգույն գինի, հաց ու կարագ, տավարի միս, չորացրած մրգեր ու թարմ պանիր, և որպես հավելում՝ մաքուր ձեռքեր, ափսեներ ու դանակներ: Ֆրոդոն ու Սեմը չհրաժարվեցին ոչ մի բանից. աշխուժորեն կերան այն ամենը, ինչ առաջարկեցին և չհրաժարվեցին ո՛չ երկրորդ մասնաբաժնից, ո՛չ երրորդ: Գինին տաքացրեց նրանց հոգնած մարմինները. հոբիթները զվաարթացան, թեթևացան, և նրանց հոգում հանգստություն տիրեց՝ առաջին անգամ Լոթլորիենը լքելուց հետո: Երբ ընթրիքն ավարտվեց, Ֆարամիրը նրանց տարավ դեպի անցավի խորքում գտնվող վարագույրով կիսածածկված խորշը: Այնտեղ բազկաթոռ և երկու փոքրիկ աթոռ բերեցին: Խորշում փոքրիկ կավե ճրագ էր վառվում:
— Շուտով դուք երևի քնել կուզենաք,— ասաց Ֆարամիրը,— հատկապես պատվարժան Սեմուայսը. նա մինչև ընթրիքի սկսվելը ոչ մի րոպե աչք չփակեց: Կամ Կա՛մ վախենում էր, որ քնելուց հետո ախորժակը կբթանա, կամ կա՛մ տիրոջն էր պահպանում ինձանից: Սակայն առատ ընթրիքից հետո անմիջապես քնելը վնասակար է, հատկապես , եթե մինչ այդ երկար ժամանակ վատ ես սնվել: Եկեք այժմ զրուցենք: Դուք, ըստ երևույթին, Ռիվենդելից հեռանալուց հետո բազում արկածներ եք ունեցել և պատմելու շատ բան կունենաք: Եվ կարծում եմ, որ չի խանգարի ավելի մոտիկից ծանոթանալ երկրին, որտեղ այժմ դուք գտնվում եք: Պատմեք ինջ ինձ իմ եղբայր Բորոմիրի, ծերուկ Միթրանդիրի և Լորիենի զարմանահրաշ ժողովրդի մասին:
Ֆրոդոյի քունը փախել էր, և նա զրուցելուն բոլորովին դեմ չէր: Բայց, թեև համեղ սննդից ու գինուց նրա լեզուն բացվել էր, նա, միևնույնն է, զգոնությունը չէր կորցրել: Սեմը բարեհամբույր ժպտում էր և քթի տակ մռմռում իր համար, բայց սկզբում սահմանափակվում էր լսողի դերով և միայն երբեմն գլխով էր անում ու հաստատում:
— Գուցե... Բայց պատմիր, ինչպես խոստացել էիր, ձեր մասին,— ասաց Ֆրոդոն՝ զգուշանալով զրույցի վտանգավոր շրջադարձից: — Հաճույքով կլսեի Մինաս Իթիլի և Օսգիլիաթի մասին, անպարտելի Մինաս Թիրիթի մասին: Ինչո՞վ կվերջանա պատրազմը: Հույս կա՞, որ քաղաքը կանգուն կմնա:
— Հու՞յս,— կրկնեց Ֆարամիրը: — Հույսը մենք վաղուց ենք կորցրել: Վերականգնել այն կարող է, երևի, Էլենդիլի սուրը, բայց չեմ կարծում, որ այդ փառապանծ սուրն ինչ որ բան կփոխի՝ երևի միայն կհետաձգի պարտության սև օրը: Եվ այդ օրը շուտով կգա, եթե միայն մենք մարդկանցից կամ էլֆերից անակնկալ օգնություն չստանանք: Քանզի թշնամին գնալով հզորանում է, իսկ մենք մենք՝ թուլանում: Մեր ժողովուրդն անկում է ապրում, այս աշնանից հետո գարուն չի հաջորդի:
Մի ժամանակ նումենորցիները բնակություն էին հաստատել Մեծ Հողի բոլոր ափերին, բայց նրանցից շատերը տրվեցին չարին, և նրանց թագավորությունն աստիճանաբար ոչնչացավ: Շատերը նվիրվեցին Խավարի գործերին և հրապուրվեցին սև մոգությամբ, իսկ մյուսները մատնվեցին ծուլության, սկսեցին վիճել, պատերազմել իրար մեջ, մինչև բոլորովին ուժասպառ եղան, և նրանց արնաքամ հողերը գրավեցին վայրենիները:
— Այո, իսկապես,— ասաց Ֆարամիրը,— բայց ես էլֆերի մասին շատ բան չգիտեմ: Պետք է ասեմ, որ դու, առանց իմանալու, անդրադարձար մեր բնավորության գծերից մեկին, որը շատ է փոխվել նումենորցիներից միջերկրացիներ դառնալուց հետո: Եթե դու Միթրանդիրի ուղեկիցն ես եղել և զրուցել ես Էլրոնդի հետ, պիտի որ իմանաս, որ նումենորցիների նախնիները՝ Էդաին մարդիկ, առաջին պատերազմներում էլֆերի հետ կողք կողքի կռվել են Խավարի դեմ: Որպես պարգև նրանք ստացել են Միջծովյան թագավորությունը, որտեղից երևում են Օրհնյալ երկրի ափերը: Սակայն երբ Խավարի վարագույրը տարածվեց Միջերկրում, Թշնամու խարդավանքները պառակտեցին էլֆերին ու մարդկանց, և ժամանակի ընթացքում նրանք ավելի հեռացան իրարից, գնացին ամենքն իրենց ճանապարհով: Այժմ մարդիկ վախենում են էլֆերից և չեն վստահում նրանց, չնայած նրան, որ քիչ բան գիտեն Էլդար ժողովրդի մասին: Եվ մենք էլ՝ գոնդորցիներս, որոշակի ժամանակից սկսած այդ հարցում նմանվել ենք ռոհանցիներին, քանզի նրանք, չնայած Սև Տիրակալին թշնամի լինելուն, խուսափում են էլֆերից և Ոսկե Անտառի մասին խոսում են վախով: Սակայն մեր մեջ դեռ հանդիպում են համարձակներ, ովքեր բարեկամություն են անում էլֆերի հետ: Նրանցից ոմանք գաղտնի լքում են Գոնդորը և հեռանում Լորիեն. ճիշտ է, վերադառնում են նրանք հազվադեպ... Ինչ վերաբերվում է ինձ, ես Լորիենի բնակիչների հետ հանդիպում չեմ փնտրում. ինձ թվում է մեր օրերում Առաջանածինների հետ շփվելը մահկանացուների համար վտանգավոր է: Այնուամենայնիվ ես նախանձում եմ ձեզ, որ տեսել եք Ճերմակ Տիրուհուն և զրուցել նրա հետ:
— Լորիենի տիրուհի՜ն, Գալադիե՜լը,— երազկոտ բացականչեց Սեմը: — Ա՛յ թե տեսնեիք նրան, պարո՛ն, աչք կտրել չի լինում: Ես մի սովորական հոբիթ եմ և զբաղվում եմ այգեգործությամբ, իսկ գլխիցդ վերև, ինչպես ասում են, չես թռչի, և բանաստեղծությունների մասով, ինքներդ եք հասկանում, էնքան էլ լավ չեմ՝ էնպես, ինչ-որ ծիծաղելի բան երբեմն, բայց իսկական բանաստեղծություն՝ էդ մեկը չէ: Դրա համար էլ չեմ կարող նկարագրել, թե ինչպիսին է նա: Էստեղ երգ է հարկավոր: Ձեզ Պանդուխտն է պետք, դե, Արագորնը, կամ ծեր պարոն Բիլբոն. այ նրանք հեշտությամբ կնկարագրեին: Բայց ես էլ այնուամենայնիվ նրա մասին մեծ ուրախությամբ երգ կհորինեի: Նա այնքան գեղեցի՜կ է, այնքան չքնաղ... Գիտեք, երբեմն նման է մեծ, ծաղկած ծառի, երբեմն էլ փոքրիկ, քամուց օրորվող ճերմակ նարցիսի: Ադամանդից կարծր և լուսնի լույսից փափուկ՝ ահա թե ինչպիսին է նա: Ջերմ է արևի ճառագայթների պես և սառն է, ինչպես աստղազարդ գիշերը: Հպարտ, վեհապանծ, ինչպես ձյունապատ լեռները, իսկ խնդուն է, ինչպես երիցուկների ծաղկեպսակը գլխին սովորական աղջնակը: Տեսնում եք, էսքան անհեթեթություններ ասացի, բայց ապարդյուն:
— Այո, երևում է նա իսկապես հմայիչ է,— ասաց Ֆարամիրը: — Մահացու է այդ հմայքը:
Սեմը շփոթվեց, կմկմաց և կարմրեց:
— Դեհ, «Իսկ Բորոմիրը»... ա՞դ ա՞յդ էիր ուզում ուզում ասեիր,— հարցրեց Ֆարամիրը: — Շարունակի՛ր, նա է՞լ էր իր կործանումը Լորիեն բերել:
— Այո, տեր իմ, իհարկե ներող եղեք, բայց բերել էր, թեև ձեր եղբայրը հրաշալի մարդ էր, եթե ինձ կարելի է նրա մասին դատել: Բայց դուք, մի խոսքով, ինքներդ էլ արդեն կռահեցիք: Ես հենց ամենասկզբից՝ Ազատքից սկսած հետևում էի Բորոմիրին: մենակ Միայն թե չմտածեք, թե ես նրան չեի չԷի վստահում կամ նրա վատն էի ցանկանում, ուղղակի ես, ինքներդ եք հասկանում, տիրոջս պետք է պահպանեի, և ահա թե ինչ ձեզ կասեմ. հենց Լորիենում Բորոմիրն առաջին անգամ վերջնականապես հասկացավ ինքն իրեն, իսկ ես վաղուց էի դա հասկացել: Հասկացավ, թե ինչ է ինքն ուզում: Իսկ նա հենց առաջին ակնթարթից ցանկացավ Թշնամու Մատանին:
— Սե՛մ,— սարսափահար բացականչեց Ֆրոդոն: Նա մտքերի մեջ էր ընկել և սթափվեց չափազանց ուշ:
— Փրկե՛ք ինձ,— գոռաց Սեմը՝ սպիտակելով ինչպես կավիճը, ապա կարմրելով մինչև մազերի ծայրը: — Նորից դու՛րս տվեցի: Քանի անգամ է ծերուկս ասել. «Բերանդ մեծ բացելու դեպքում ոտքովդ փակի՛ր»: Եվ ճի՛շտ էր ասում: Ա՜խ, չարն ինձ տանի, այս ի՜նչ արեցի:
-Լսեցեք ինձ, պարո՛ն,— դիմեց նա Ֆարամիրին՝ հավաքելով իր ողջ քաջությունը: — Դուք իրավունք չունեք նեղացնելու տիրոջը, նա մեղավոր չէ, որ իր ծառան ապուշ է: Դուք էնքան լավ էիք խոսում, հատկապես էլֆերի մասին, դե, ես էլ բերանս չափից ավելի բացեցի: Սակայն, ինչպես ասում են, խոսքը պետք է գործով ապացուցել: Էնպես որ գործով ցույց տվեք: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա:
— Այոոո՜, երևում է ստիպված եմ ցույց տալ,— տարօրինակ ժպիտը շուրթերին դանդաղ ու ցածր ձայնով ասաց Ֆարամիրը: — Հըմ... Ահա և բոլոր հանելուկների պատասխանը: Համիշխանության Մատանին, որը համարվում էր ընդմիշտ կորած, գտնվել է: Ուրեմն Բորոմիրը փորձել է ուժով խլել այն ձեզանից, իսկ դուք փախե՞լ եք: Փախել եք ու եկել ուղիղ ինձ մոտ: Լքված երկիր, երկու կոլոտիկ, զորք իմ հրամանատարության տակ և իմ առջև՝ Մատանիների Մատանին: Դեհ, ցույց տուր քեզ գործի մեջ, Ֆարամի՛ր, Գո՛նդորի զորավար: Հը՛մ:
Նա կանգնեց ողջ հասակով մեկ՝ խիստ ու տիրական, և նրա մոխրագույն աչքերը փայլատակեցին: Ֆրոդոն ու Սեմը վեր թռան աթոռներից և մեջքով սեղմվեցին պատին՝ ջղաձգորեն շոշափելով սրերի բռնակները: Լիակատար լռություն տիրեց. բոլորը լուռ ու զարմացած նայում էին նրանց: Բայց Ֆարամիրը կրկին նստեց բազկաթոռին, կամացուկ ծիծաղեց, և հանկարծ նորից խոժոռվեց:
— Խե՛ղճ Բորոմիր, ինչպիսի՛ ծանր փորձության միջով է նա անցել,— գոչեց նա: — Որքան վիշտ պատճառեցիք դուք ինձ, երկու թափառականներդ հեռավոր երկրից, որ կրում եք ձեզ հետ կործանումը մարդկության... Սակայն ես դատում եմ հոբիթների մասին ավելի ճիշտ, քան դուք՝ մարդկանց: Մենք՝ գոնդորցիներս, միշտ ասում ենք ճշմարտոթյունը: Մենք հազվադեպ ենք պարծենում և պահում ենք մեր խոստումը նոիյնիսկ նույնիսկ մահվան սպառնալիքի տակ: «Եթե տեսնեի այդ իրը ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար»՝ այդպիսին էին իմ խոսքերը: Ուստի , եթե նույնիսկ այժմ այն ցանկանամ՝ չէ՞ որ ես չգիտեի, թե խոսքն ինչի մասին է՝ ասածս ինձ համար հավասար է երդման, իսկ երդումը չի կարելի խախտել: Սակայն ես չեմ փափագում այն: Գուցե այն պատճառով, որ լավ գիտեմ. «Փորձանքներ կան, որոնցից ավելի լավ է հեռու մնալ»: Հանգստացեք և նստեք: Իսկ դու մխիթարվիր, Սեմուայս: Թեև դու բերանիցդ թռցրիր, բայց դա, իմ կարծիքով, նախանշված էր ճակատագրով: Դու հավատարիմ և նվիրված սիրտ ունես՝ այն ավելի հեռատես է, քան քո աչքերը: Եվ այս անգամ էլ քեզ հուսախաբ չարեց: Հնարավոր է դու նույնիսկ օգնեցիր քո սիրելի տիրոջը. կաշխատեմ անել ինձանից կախված ամեն ինչ, որ քո բերանմացությունը ծառայի նրա օգտին: Դեհ, մխիթարվիր: Սակայն այլևս Դրա մասին բարձրաձայն չխոսես: Թող այսօրվա վրիպումն առաջինն ու վերջինը լինի:
Հոբիթները կրկին նստեցին աթոռներին և լռեցին: Ռազմիկները վերադարձան իրենց զրույցին և գինուն՝ որոշելով, որ իրենց հրամանատարը պարզապես անզգույշ կատակ արեց և վախեցրեց փոքրիկներին, բայց այժմ ամեն ինչ անցած է:
— Ամեն ինչ չէ, որ մեզ մոտ լավ է,— պատասխանեց Ֆրոդոն,— բայց այգեպաններն իրոք հարգված են:
— Եվ այնուամենայնիվ, կարծում եմ, նույնիսկ այնտեղ, այնտեղ՝ ձեր այգիների ստվերում, դուք երբեմն հոգնում եք, ինչպես բոլորը, ում վրա շողում է այս աշխարհի արևը: Իսկ այստեղ դուք տանից հեռու եք և ճանապարհից հոգնած: Այսօրվա համար բավական է: Երկուսդ էլ հանգիստ քնեք՝ քնեք, եթե կարող եք: Մի՛ վախեցեք: Ես չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ դիպչել դրան, չեմ ուզում իմանալ դրա մասին ավելին, քան գիտեմ՝ իմացածս ինձ բավական է: Վտանգը շատ մեծ է. նոր գայթակղությունը կարող է իմ ուժերից վեր լինել, և հնարավոր է ես ավելի թույլ գտնվեմ, քան Ֆրոդոն՝ Դրոգոյի որդին: Գնացեք հանգստացեք, բայց նախ ասեք ինձ, եթե դա ձեր կամքին դեմ չէ, ու՞ր եք գնում և ի՞նչ եք պատրաստվում անել: Քանզի ես պետք է արթուն մնամ և խորհեմ: Առավոտյան մենք կբաժանվենք և կգնանք ամենքս մեր ճանապարհով:
Ապրած ցնցումներից ու վախից Ֆրոդոն ամբողջ մարմնով դողում էր: Հոգնածությունն ամպի պես պարուրել էր նրան. ո՛չ խորամանկել, ո՛չ պայքարել նա այևս ի վիճակի չէր:
— Ապացուցեցի՞— կրկնեց Ֆարամիրը:
— այոԱյո, տեր իմ, և հրաշալի ապացուցեցիք, ամենաբարձր հատկանիշներով:
Ֆարամիրը ժպտաց:
-Ծառայի համար դու շատ հանդուգն ես, պատվարժան Սեմուայս: Բայց ոչ. լսել գովասանք նրա շուրթերից, ով ինքն է արժանի գովասանքի՝ ամենամեծ պարգևն է: Բայց ես դեռ չեմ արժանացել դրան, քանզի հենց սկսզբից էլ մտադիր էի այդպես վարվել:
— Հիշու՞մ եք, դուք ասացիք իմ տիրոջը, որ նրա մեջ ինչ-որ էլֆական բան կա,— ասաց Սեմը: — Դա և՛ ճիշտ է, և՛ այդպես է: Իսկ ես ձեզ կասեմ, որ դուք ինչ-որ բանով նման եք, երևի, Գենդալֆին, հրաշագործներին: