Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5 բայտ, 18:10, 20 Օգոստոսի 2015
/* Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը */
— Կգամ,— արձագանքեց Ֆրոդոն և, դուրս սողալով տաք ծածկոցի ու մորթիների տակից, ցրտից դողաց՝ քարե սրահում կրակ չէին վառել: Լռության մեջ ջրվեժը սովորականից ավելի բարձր էր աղմկում: Ֆրոդոն վրան գցեց թիկնոցը և հետևեց Ֆարամիրին:
Սեմն իսկույն արթնացավ՝ ասես ինչ-որ վտանգի զգացումից դրդված, տեսավ տիրոջ դատարկ մահիճը և ոտքի ցատկեց: Կամարի աղոտ, սպիտակավուն լույսով ողողված բացվածքում երկու մութ կերպարանք երևացին՝ մեկը փոքրիկ, մյուսը բարձրահասակ: Նա շտապեց նրանց հետևից՝ անցնելով պատերի տակ գցված ներքնակների վրա քնած ռազմիկների կողքով, հասավ կամարին և տեսավ, որ ջրե վարագույրը դարձել է շողշողուն մետաքսե ծածկոց, դրվագված արծաթով, զարդարված մարգարիտներով և ներծծված լուսնի լույսով: Բայց Սեմը հիանալու ժամանակ չուներ. նա շրջվեց ու վազեց տիրոջ հետևից, որն անհետացավ կողմնային միջանցքի սև բացվածքում: Մութ միջանցքի մյուս կողմում թաց քարե աստիճաններ սկսվեցին. բարձրանալով աստիճաններով՝ Սեմը հայտնվեց մի փոքրիկ քարե սենյակում: Վերևից՝ Վերևից նեղ, երկար ճեղքից լույս էր թափանցում. այնտեղ գունատ առկայծում էր երկինքը: Աստիճանները դարձան երկուսը. մեկը տանում էր ուղիղ, ըստ երևույթին դեպի գետի բարձրադիր ափը, մյուսը մյուսը՝ թեքվում էր ձախ: Այդ կողմ էլ թեքվեց Ֆարամիրը: Աստիճանները կտրուկ բարձրանում էին վեր:
Վերջապես դուրս լողացին խավարից և հայտնվեցին մի ընդարձակ, անցանկապատ հարթակում: Աջ կողմում խլացուցիչ աղմուկով սանդղավանդից սանդղավանդ էր թափվում լեռնային գետակը և, գահավիժելով ներքև, փրփրուն շիթերով լցվում էր ողորկ պատերով ջրատարի մեջ: Այնուհետև խլթխլթալով սրընթաց սլանում էր հարթակի մոտով և, հասնելով ժայռի եզրին, գահավիժում էր անդունդը: Այնտեղ՝ անդունդի եզրին, ժամապահ էր կանգնած և անշարժ նայում էր ներքև: Ֆրոդոն մի կերպ հայացքը կտրեց ոտքերի մոտ եռացող փրփրուն ջրից և նայեց շուրջը: Սառած աշխարհը քարացել էր լուսաբացի սպասումով: Արևմուտքում դեպի հորիզոն էր սահում կլոր սպիտակ լուսինը: Ներքևում լայնարձակ հովիտը թաղվել էր մշուշի մեջ, որի խիտ ծածկոցի տակ ինչ-որ տեղ գլորվում էին Անդուինի մութ ջրերը: Գետի մյուս կողմում խավարի միջից վեր էին բարձրանում ուրվականային լույսով փայլող Էրեդ Նիմրիսի՝ Գոնդորի Սպիտակ Լեռների հավերժական ձյունով ծածկված սրածայր գագաթները: Որոշ ժամանակ Ֆրոդոն բարձր հարթակի վրա կանգնած նայում էր և հանկարծ սարսռաց՝ մտածելով անծայրածիր գիշերային տրածության տարածության մեջ կորած իր երբեմնի ուղեկիցների մասին: Որտե՞ղ են հիմա նրանք, քնա՞ծ են արդյոք, թե՞ քայլում են ինչ-որ անհայտ ճանապարհով՝ եթե միայն մշուշը չի պարուրում նրանց մեռած, փայտացած մարմինները... Ինչու՞ արթնացրին իրեն հաճելի մոռացումից, ինչի՞ համար բերեցին այստեղ: ի՜նչ Ի՜նչ լավ էր քնել ու ոչինչ չհիշել:
Սեմը նույնպես չէր կարողանում պատասխանել այդ հարցին և, այլևս չկարողանալով իրեն զսպել, շշնջաց Ֆրոդոյի ականջին.
Բայց Ֆարամիրը լսեց նրա ասածը և պատասխանեց.
— Լուսնամոտ է Գոնդորի վրա: Չքնաղ Իթիլը, լքելով Միջերկիրը, վերջին հայացքն է գցում ալեհեր Մինդոլուինի վրա: Հանուն այսպիսի տեսարանի արժե և մի փոքր սառչել: Բայց ես ձեզ այլ նպատակով եմ այստեղ բերել: Իսկ քեզ, քեզ՝ Սեմուայս, ես առհասարակ չեմ կանչել, ուստի դու արժանի ես դրան՝ զգոնությունը լավ է չափավոր: Ոչինչ, երբ վերադառնանք, մի կում գինին կշտկի այդ հարցը: Ապա մի նայե՛ք ներքև:
նա Նա մոտեցավ լուռ ժամապահին և կանգնեց անդունդի եզրին: Ֆրոդոն հետևեց նրան: Սեմը հապաղեց. նա առանց այդ էլ իրեն անհարմար էր զգում լպրծուն քարերի վրա, և դեռ մի բան էլ այդպիսի բարձրության վրա:
Ֆարամիրն ու Ֆրոդոն նայեցին ներքև: Ներքևում ջրվեժի փրփրուն ճերմակ շիթերը թափվում էին եռացող ավազանի մեջ, մութ շրջապտույտներով տարածվում ձվաձև լճակի մակերևույթին, ապա ջուրը նեղ ջրատարով թշշալով վազում էր դեպի թեքավուն հովիտը, որտեղ և աստիճանաբար հանգստանում էր: Լուսնի թեք լույսը դեռ ընկնում էր ջրվեժի ստորոտին և փայլում անհանգիստ լճակի մակերևույթին: Հանկարծ Ֆրոդոն մոտակա ափին ինչ-որ փոքրիկ մութ կերպարանք նկատեց: Բայց փոքրիկ կերպարանքը, ասես զգալով հոբիթի հայացքը, անմիջապես սուզվեց և չքացավ սև ջրի մեջ՝ ճեղքելով այն ինչպես նետը, կամ վերևից նետված քարը:
Ֆարամիրը շրջվեց դեպի ժամապահը.
— Հիմա՞ ինչ կասես, Անբորն: Սկյու՞ռ է կամ, գուցե ալկիո՞ն: Չարքանտառի լճերում սև ալկիոններ հանդիպու՞մ են: Եվ գիշերը ընդ որում:
— Չգիտեմ, թե սա ինչ արարած է, բայց թռչուն չէ հաստատ,— պատասխանեց Անբորնը: — Չորս վերջույթ ունի, սուզվում է մարդու նման և բավականին հմտորեն: Ի՞նչ է նրան այստեղ պետք: Ճանապարհ վարագույրի միջով դեպի մեր կացարա՞ն: Երևում է մեզ ի վերջո հայտնաբերել են: ինձ Ինձ մոտ աղեղ կա, և բացի դրանից, ևս չորս նետաձիգի կարգադրել եմ շրջապատել լճակը: Սպասում ենք քո հրամանին, առաջնո՛րդ:
— Դե ինչ, նետահարե՞նք,— հարցրեց Ֆարամիրը՝ արագ շրջվելով դեպի Ֆրոդոն:
— Ուրեմն, այդ արարածը ծանո՞թ է քեզ,— հարցրեց Ֆարամիրը: — Այդ դեպքում բացատրիր, ինչու՞ պետք է խնայեմ նրան: Մեր ամբողջ զրույցի ընթացքում դու ոչ մի անգամ չհիշատակեցիր քո տարօրինակ ուղեկցին, և ես որոշեցի հարցեր չտալ, միայն կարգադրեցի բռնել նրան և բերել այստեղ: Ուղարկեցի իմ լավագույն որսորդներին, բայց նա այնպես ճարպկորեն խույս տվեց նրանցից, որ ոչ ոք չհասցրեց տեսնել, բացի Անբորնից՝ նա տեսել էր նրան երեկ երեկոյան: Բայց այժմ ձեր ուղեկիցի գործած մեղքն ավելի լուրջ է, քան Իթիլիենի սարերում ճագար բռնելը: Նա համարձակվել է թափանցել Հեննեթ Աննուն, իսկ դրա համար հատուցում են կյանքով: Իսկապես զարմանում եմ նրա վրա. այդպես ճարպիկ է խորամանկ, բայց լողում է լճակում ուղիղ մեր պատուհանի տակ: Գուցե նա մտածում է, որ մարդիկ գիշերը քնած են, ոչինչ չեն տեսնում և ժամապահներ էլ չե՞ն թողնում: Ինչպե՞ս բացատրել նրա պահվածքը:
— Քո հարցը միանգամից երկու պատասխան ունի,— ասաց Ֆրոդոն: — Նախ՝ նա մարդկանց մասին նա քիչ բան գիտի և, չնայած իր խորամանկությանը, բացարձակ գաղափար չունի, որ իրեն հետևում են, քանզի ձեր ապաստարանը շատ լավ է քողարկված: Երկրորդ՝ նրան այստեղ է ձգում ամենակուլ ցանկությունը, որն ավելի ուժեղ է նրա մեջ, քան զգուշությունը:
— Ուրեմն, նրան ինչ-որ բա՞ն է ձգում դեպի այստեղ,— ձայնը ցածրացնելով հարցրեց Ֆարամիրը: — Նա ինչ է, գիտի՞ քո գաղտնիքի մասին:
— Նա ուղղակի մի խղճուկ ու սովահար արարած է,— պատասխանեց Ֆրոդոն: — Եվ չգիտի, թե ինչ է իրեն սպառնում: Արդեն միայն դրա համար Գենդալֆը՝ ձեր ասած Միթրանդիրը, կխնդրեր ձեզ չսպանել նրան: Բայց նա նաև այլ պատճառներ ուներ: Էլֆերին էլ էր արգելել սպանել նրան. հաստատ չգիտեմ, թե ինչու, իսկ կռահումներիս մասին ավելի լավ է լռեմ: Գլխավորը՝ այս արարածն անմիջական առնչություն ունի իմ հանձնարարության հետ: Նախքան ձեզ հանդիպելը նա մեր ուղեկցորդն էր:
— Ձեր ուղեկցո՞րդը,— կրկնց Ֆարամիրը,— ա՛յ քեզ տարօրինակ նորություն: Ամեն ինչ գնալով ավելի է բարդանում: Ես շատ բան եմ պատրաստ անել քեզ համար, Ֆրոդո, բայց սա արդեն չափազանց է. թողնել այս լպրծուն չարագործին հանգիստ հեռանալ, որպեսզի հետո կրկին ձեզ միանա, եթե, իհարկե, ցանականա, կամ ընկնի օրքերի ձեռքը և պատմի բոլորը, ինչ գիտի՞: Ոչ, հարկավոր է նրան սպանել կամ գոնե բռնել: Բռնել և անմիջապես սպանել: Բայց ինչպե՞ս բռնել այդ լպրծունին, ինչպե՞ս չեզոքացնել առանց սրընթաց նետի:
— Թույլ տուր ես իջնեմ և կամացուկ մոտենամ նրան,— առաջարկեց Ֆրոդոն: — Իսկ դուք աղեղները ձգեք և պատրաստ եղեք. եթե նրան բաց թողնեմ, կարող եք ինձ նետահարել: Խոստանում եմ, որ չեմ փախչի:
— Արի այստեղ, Սմեագո՛րլ,— կրկնեց Ֆրոդոն: — Այդտեղ վտանգավոր է: Եթե մարդիկ գտնեն քեզ, վերջդ կտան: Շուտ արի այստեղ, եթե չես ուզում մեռնել: Արի՛, տերն այստե՛ղ է:
— Ո՛չ,— ասաց ձայնը: — Չա՛ր տեր: լքեց Լքեց խեղճ Սմեագորլին ու իր համար նոր բարեկամներ ճարեց: Թող տերն սպասի: Սմեագորլը զբաղված է:
— Մենք ժամանակ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Ձուկը վերցրու հետդ: Գնա՛նք:
— Հավատալ տիրո՞ջը,— զգուշացավ Գոլլումը: — Ինչի՞ համար: Ինչու՞ միանգամից չգնալ: Իսկ ու՞ր է կորել մյուս՝ կոպիտ, զզվելի հոբիթը: Որտե՞ղ է նա:
Այնտեղ, Այնտեղ՝ վերևում,— պատասխանեց Ֆրոդոն՝ ձեռքը մեկնելով ջրվեժի կողմը: — Ես առանց նրա չեմ գա: Գնանք, վերադառնանք նրա մոտ:
Հոբիթն իրեն վատ զգաց: Չափից ավելի նենգաբար չի՞ նա խաբում խեղճին: Նա, իհարկե, չէր վախենում, որ Ֆարամիրը կհրամայի սպանել Գոլլումին, բայց կռահում էր, որ կկապեն խեղճին և վատ կվերաբերվեն նրա հետ: Ֆրոդոն չէր ուզում մատնել Գոլլումին, առավել ևս, որ վերջինս դավաճանության մեծ փորձ ուներ: Ինչպես նրան հետո բացատրել, մի՞թե նա կհավատա, որ Ֆրոդոն փրկել է իր կյանքը և , որ այլ կերպ չէր կարող փրկել: Լավ կլիներ չկորցնել վստահությունը, բայց ինչպե՞ս:
— Դե, Սմեագորլ, գնանք,— ասաց նա: — Այլապես Սքանչելին կբարկանա: Մենք կգնանք գետով վերև: Դե, արագացրու: Դու կգնաս առջևից, ես՝ հետևից:
Այդ պահին Ֆրոդոյի հետևում բուսնեց Անբորնի սև կերպարանքը. նրա ամուր ձեռքը կառչեց Գոլլումի կոկորդից և մեխեց նրան գետնին: Գոլլումը գալարվեց, թաց ու լպրծուն ինչպես օձաձուկը, և փորձեց ազատվել՝ ճանկռելով ու կծելով ինչպես կատուն: Բայց խավարի միջից ևս երկու մարդ բուսնեցին:
— Ապա հանգստացի՛ր,— հրամայեց նրանցից մեկը: — Այլապես նետերով այնպես կծակծկենք, որ նմանվես ոզնու՛ոզնու:
Գոլլումը թուլացավ, վնգստաց ու թնկթնկաց: Նրան անմիջապես ամուր կապեցին:
— Պետք չէ այդքան ամուր,— անհանգստացավ Ֆրոդոն,— նա ձեզ պես ուժեղ չէ: Ցավ մի պատճառեք նրան, և նա կհանդարտվի: Սմեագո՛րլ, նրանք քեզ չեն նեղացնի: Ես կգամ քեզ հետ, և ամեն ինչ լավ կլինի, կյանքովս եմ երաշխավորում: հավատա՛ Հավատա՛ տիրոջը:
Գոլլումը շրջվեց և թքեց նրա վրա: Ռազմիկները պարկ հագցրին դժբախտ ձկնորսի գլխին, ապա բարձրացրին և տարան:
Նա կտրատեց Գոլլումի դաստակներին ու կոճերին կապված պարանները և օգնեց նրան ոտքի կանգնել:
— Մոտեցի՛ր,— հրամայեց Ֆարամիրը,— նայիր նայի՛ր ուղիղ աչքերիս մե՛ջմեջ: Քեզ ծանո՞թ է այս տեղանքի անունը: Նախկինում այստեղ եղե՞լ ես:
Գոլլումը դանդաղ, չուզենալով բարձրացրեց գունատ աչքերը և նայեց Ֆարամիրն: Նրա հայացքը հանդիպեց գոնդորցի ռազմիկի սևեռուն ու պարզ հայացքին: Լռություն տիրեց: Վերջապես Գոլլումն իջեցրեց գլուխը և նստեց գետնին՝ դողալով ամբողջ մարմնով:
Նա սողաց Ֆրոդոյի ոտքերի մոտ ու վնգստաց.
— Փրկիր մեզ, բա՛րի տեր, Սմեագորլը երդվում է Սքանչելիով, նա էլ երբեքերբե՛ք, երբե՛ք այստեղ չի վերադառնա: Նա ոչ մեկին չի պատմի, իմ սքանչելի, ո՛չ մեկին, երբե՛ք:
— Դու նրան հավատու՞մ ես,— հարցրեց Ֆարամիրը:
— Այո,— ասաց Ֆրոդոն: — Եվ դու ստիպված ես կամ կա՛մ հավատալ, կամ կա՛մ ի կատար ածել ձեր երկրի օրենքըը: Դրանից առավել ոչնչի չես հասնի: Բայց ես խոստացա, որ եթե նա մոտենա ինձ, ապա նրա հետ ոչինչ չի պատահի: Եվ չէի ուզենա խոստումս դրժել:
Ֆարամիրը մի պահ մտածմունքի մեջ ընկավ:
— Նա չի համաձայնի,— ասաց Ֆրոդոն,— քարշ կգա իմ հետքերով, ինչպես վաղուց է քարշ գալիս: Եվ վերջապես, ես նրան խոստացել եմ իմ պաշտպանությունը և ասել, որ չեմ լքի իրեն. ես խոստացել եմ գնալ նրա հետ, ինչ ճանապարհ էլ նա ընտրի: Մի՞թե խորհուրդ ես տալիս ինձ բռնել դավաճանության ուղին:
— Ոչ,— ասաց Ֆարամիրը,— բայց սիրտս չի ուզում, որ գնաս նրա հետ: Իհարկե մի բան է՝ դրժել սեփական խոսքդխոսքը, այլ բան է՝ խորհուրդ տալ նունը բարեկամիդ, որը կուրորեն քայլում է անդունդի եզրով... Բայց դու ճիշտ ես. եթե նա, միևնույնն է, քարշ է գալու քո հետևից, ապա ավելի լավ է աչքի առաջ լինի: Սակայն ես վստահ եմ, որ չարժե նրա հետ գնալ Քիրիթ Ունգոլով: Նա քեզ չի ասել բոլորը, ինչ գիտի՝ ես դա կարդացի նրա աչքերում: Մի՛ գնա Քիրիթ Ունգոլ:
— Այդ դեպքում ու՞ր գնամ,— հարցրեց Ֆրոդոն,— վերադառնամ Սև Դարպասի մոտ և հանձնվեմ պահակների ողորմածությա՞նը: Դու ինչ որ բա՞ն գիտես այդ լեռնանցքի մասին: Ինչու՞ է այդ անունը այդպիսի սարսափ տարածում:
— Ստույգ ոչինչ չգիտեմ,— պատասխանեց Ֆարամիրը: — Գոնդորցիները վաղուց արդեն Հարավային Ուղուց այն կողմ չեն գնում, էլ չեմ խոսում Մթամած Լեռների մասին: Ծերունական ասույթներ և հեքիաթներ՝ ահա այն ամենը ինչի վրա կարելի է հիմնվել: Բայց մարդկանց հիշողության մեջ մնացած բոլոր ասույթներում ասվում է, որ լեռնացքը Մինաս Մորգուլի վերևում ինչ-որ անհայտ սարսափ է թաքցնում: Քիրիթ Ունգոլ անունը լսելուց մեր երեցներն ու ավանդույթների գիտակները գունատվում են ու լռում: Մինաս Մորգուլի հովիտը վաղուց է ընկել Մութ Ուժերի ձեռքը, և նույնիսկ այն ժամանակ, երբ Թշնամին արտաքսված էր, իսկ Իթիլիենը , գրեթե ամբողջովին պատկանում էր մեզ, այդ հրեշավոր հովիտը ահ ու սարսափ էր տարածում: Ինչպես քեզ հայտնի է, մի ժամանակ այդ սարսափելի ամրոցը հպարտ ու գեղեցիկ է եղել ու կոչվել է Մինաս Իթիլ և համարվել է Մինաս Թիրիթի երկվորյակ քույրը: Բայց հետո այն նվաճել են չար մարդիկ՝ Թշնամու նախկին հպատակները, որոնք նրա արտաքսումից հետո, չունենալով հող ու տիրակալ, երկար ժամանակ ավազակությամբ ու թալանով էին զբաղվում: Ասում են, այդ մարդանց առաջնորդները Չարի կողմից ստրկացված նումենորցիներ են եղել: Թշնամին նրանց հզոր Մատանիներ է տվել, և Մատանիները կուլ են տվել նրանց՝ դարձնելով կենդանի ուրվականներ, չար ու ահարկու: Նրանք Մինաս Իթիլը դարձրել են իրենց բնակատեղին՝ պարուրելով ամրոցը և շրջակա հովիտը ունայնությամբ: Թվում էր, թե ամրոցը դատարկ է, բայց դա միայն թվում էր, քանզի այնտեղ բնակություն էր հաստատել անմարմին սարսափը: Ինն էին նրանք՝ այդ ուրվականները: Եվ ահա, երբ նրանց տիրակալի վերադարձը, որը գաղտնի նախապատրաստում էին, դարձավ իրականություն, նրանք անչափ հզորացան: Սարսափի կացարանի դռները բացվեցին, և Ինը Հեծյալները դուրս եկան աշխարհ, և մենք չկարողացանք կասեցնել նրանց: Մի՛ մոտեցիր նրանց որջին: Քեզ կնկատեն: Այդ ամրոցն անքուն չարի կացարան է՝ լցված մշտապես արթուն անկոպ աչքերով: Մի՛ գնա այդ ճանապարհով:
— Իսկ ո՞ր ճանապարհով կհրամայես գնալ,— հարցրեց Ֆրոդոն: — Չէ՞ որ դու ասացիր, որ չես կարող ինքդ տանել ինձ լեռներ, առավել ևս՝ անցկացնել մյուս կողմը: Իսկ ես պետք է անցնեմ այդ լեռների մյուս կողմը, քանզի հանդիսավոր խոստում եմ տվել Խորհրդի առջև, որ կգտնեմ այնտեղ տանող ճանապարհը կամ կզոհվեմ: Իսկ եթե վախենամ սոսկալի ճակատագրից ու ճանապարհի կեսից նահանջեմ, ապա ու՞ր կգնամ, ինչպե՞ս երևամ մարդկանց ու էլֆերի աչքերին: Մի՞թե դու ուզում ես, որ ես մեկնեմ Գոնդոր և այնտեղ տանեմ այս իրը, որին տիրանալու մոլուցքը խելագարության հասցրեց քո եղբորը: Ի՞նչ կախարդանքով կպարուրի այն Մինաս Թիրիթը: Մի՞թե ամեն ինչ կավարտվի նրանով, որ կունենանք ոչ թե մեկ, այլ երկու Մինաս Մորգուլ: Եվ կժպտան նրանք միմյանց Գետի երկու կողմերից, իսկ նրանց միջև կտարածվի մեռյալ հողը, լքված, քայքայված...
— Բայց Միթրանդիրն այստեղ չէ, և ես ստիպված եմ ինքս ընտրել: Իսկ այլ ուղի գտնելու ժամանակ չունեմ...
— Ճակատագրական ընտրություն է և անհուսալի նախաձեռնություն,— ասաց Ֆարամիրը: — Ի՜նչ արած, թող այդպես լինի: Բայց լսիր ինձ գոնե այս հարցում. զգուշացիր քո ուղեկցորդից, Սմեագորլից: Նրա խղճի վրա մեկ սպանություն չէ, որ ծանրացած է: Ես դա կարդացի նրա աչքերում: — Նա հառաչեց: — Դե ինչ, մենք հանդիպեցինք և այժմ բաժանվում ենք, Ֆրոդո, որդի Դրոգոյի: Դու կարիք չունես մխիթարանքի խոսքերի, և դժվար թե մենք էլ երբևէ հանդիպենք այս աշխարհում: Թող իմ օրհնությունն ուղեկցի և՛ քեզ, և՛ քո ցեղակիցներին: Իսկ այժմ մի քիչ հանգստացիր, մինչ քեզ համար ճանապարհային սնունդ կպատրաստեն: Կուզենայի իմանալ, թե ինչպես է ստացվել, որ այդ լպրծուն արարածը երկար տարիներ տիրել է իրին, որի մասին խոսում էինք, և ինչպես է այն կորցրել... Բայց էլ չեմ ուզում քեզ անհանգստացնել: Եթե դու, անկախ ամեն ինչից, վերադառնաս մահվան խավարից ապրողների աշխարհ, ապա մենք կնստենք ամրոցի ճերմակ պատին, պատին՝ արևի տակ, ժպիտով կհիշենք անցյալի դժբախտությունները՝ և դու կպատմես ինձ այդ մասին: Իսկ մինչ այդ անհայտ ժամանակի կամ ինչ-որ այլ ժամանակի գալը, որը տեսանելի չէ նույնիսկ Նումենորի Հեռատես Քարերին՝ մնաս բարով:
Ֆարամիրը վեր կացավ, խորը գլուխ տվեց Ֆրոդոյին, բացեց վարագույրը և դուրս եկավ:
29
edits