Changes
/* Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ */
=== Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ ===
Ֆրոդոն ու Սեմը վերադարձան իրենց անկյունը և պառկեցին հանգստանալու: Մարդիկ արդեն արթնանում էին. սկսվում էր հոգսերով հագեցած նոր օրը: Շուտով լվացվելու համար ջուր բերեցին, հետո հոբիթներին ուղեկցեցին երեք հոգու համար բացված սեղանի մոտ, որտեղ արդեն նստած էր Ֆարամիրը: Նա ամբողջ օրը չէր ո՛չ քնել, չէր ո՛չ հանգստացել մարտից հետո, բայց ասես բնավ էլ չէր հոգնել: Նախաճաշեցին և անմիջապես վեր կացան:
— Սովը չի տանջի ձեզ ճանապարհին,— ասաց Ֆարամիրը: — Դուք քիչ սնունդ ունեիք, ուստի ես կարգադրել եմ ձեր տոպրակներում լրացուցիչ պաշար դնել: Ծարավից չեք պապակվի՝ Իթիլիենը ջրով հարուստ է, բայց զգուշացեք Իմլադ Մորգուլից՝ Ապրող Մահվան հովտից հոսող առուներից ջուր խմելուց: Եվ մի բան էլ. իմ հետախույզները վրադարձել են, նույնիսկ նրանք, ովքեր հասել են մինչև Մորանոն: Եվ բոլորը զեկուցում են, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Տարացքը դատարկվել է, Ճանապարհներն ամայի են: Քայլերի ձայն չի լսվում, եղջերափող չի փչում, աղեղնալար չի ծնգում: Սև երկրի վրա, թող չհնչի նրա անունը, լռություն է իջել: Չգիտեմ, թե ինչ է նախագուշագում այդ լռությունը, բայց, կարծում եմ, եմ՝ հանգուցալուծումը չի ուշանա: Մեծ փոթորիկ է մոտենում: Շտապեք, քանի դեռ կարող եք: Եթե պատրաստ եք՝ գնանք, շուտով արևը դուրս կգա Մթամած Լեռների հետվից:
Հոբիթներին հանձնեցին ծանրացած տոպրակները և երկու ամուր, երկաթյա ծայրակալերով, փայլեցված փայտյա ցուպեր, որոնց քանդակված բռնակների միջով կաշվե օղակներ էին անցկացված:
Հոբիթները մինչև գետին խոնարհվեցին:
-Օ՜ հյուրընկալ տեր,— ասաց Ֆրոդոն,— Էլրոնդ Կիսաէլֆը կանխագուշակել էր ինձ, որ ճանապարհին ես բարեկամի կհանդիպեմ նույնիսկ ամենաանհավանական վայրում: Եվ իսկապես, ես հույս բոլորովին չունեի հանդիպել նման հյուրընկալի և բարեկամի: Մեր հանդիպումը նույնիսկ չարիքն է վերածում մեծագույն բարիքի:
Մեկնելու նախապատրաստումներն ավարտվեցին: Ինչ որ անկյունից կամ գաղտնի հորից դուրս բերեցին Գոլլումին. նա ինքնագոհ տեսք ուներ և այնպես խղճալի չէր, ինչպես երեկ, սակայն ջանում էր Ֆրոդոյից չհեռանալ և խուսափում էր Ֆարամիրի հայացքից:
Նրանք կրկին կանգնած էին անտառի սաղարթի տակ, և գլխավերևում շրշում էին տերևները: Ջրի աղմուկը դադարել էր. ջրվեժը և կիրճը, որտեղով վազում էր գետակը, թաքնվել էին սարի հարավային լանջի հետևում: Արևմտյան կողմում ծառերի բների արանքից լույս էր թափանցում, ասես հողն այդտեղ հանկարծակի ավարտվում էր ու սկսվում էր երկինքը:
— Այստեղ մեր ուղիները բաժանվում են,— ասաց Ֆարամիրը: — Լսեք իմ խորհուրդը և առայժմ մի թեքվեք դեպի արևելք: Գնացեք ուղիղ և դեռ երկար ժամանակ անտառը ձեզ կքողարկի: Շուտով վայրեջք կսկսվի դեպի լայնարձակ հովիտը՝ հովիտը տեղ-տեղ կտրուկ, տեղ-տեղ տեղ՝ հարթ: Աշխատեք անտառի ծածկույթից դուրս չգալ: Կարծում եմ սկզբնական շրջանում կարող եք գնալ նույնիսկ ցերեկը. ամենուր կեղծ խաղաղություն է տիրում, այնպես , որ առայժմ ձեզ ոչինչ չի սպառնում: Օգտվե՛ք դրանից:
Նա գրկեց հոբիթներին, իր երկրի սովորության համաձայն ձեռքերը դրեց նրանց ուսերին և, կռանալով, համբուրեց ճակատները:
Ֆրոդոն ու Սեմը չպատասխանեցին: Ուսերին գցելով փոքրիկ պարկերը, նրանք վերցրին ցուպերը և քայլեցին առաջ իթիլիենյան անտառի թավուտներով: Օրվա ընթացքում հանգստացան միայն երկու անգամ և կերան Ֆարամիրի տված սնունդը՝ չորացրած մրգեր և աղ դրած միս: Այդ պաշարները պետք է երկար ժամանակ բավարարեին: Հայտնաբերվեց նաև հաց, բայց միայն այնքան, որ չհասցներ չորանալ: Գոլլումն ուտելիքից հրաժարվեց:
Արևը, շարունակելով մնալ անտեսանելի, բարձրացավ վերև, անցավ կեսօրը և արդեն սկսում էր թեքվել դեպի մայրամուտ՝ իր թեք ճառագայթներով թեթև ոսկեզօծելով խոտը և ծառերի սաղարթները: Շուրջը կանաչ կիսախավար ու խոր լռություն էր տիրում: Նույնիսկ թռչուններ չկային. նրանք բոլորը կամ կա՛մ թռել էին հեռու, կամ կա՛մ կորցրել երգելու ունակությունը:
Լուռ անտառում արագ մթնում էր, և ճամփորդները գրեթե ուժասպառ կանգ առան՝ չսպասելով գիշերվա գալուն: Հեննեթ Աննունը յոթ լիգ մնացել էր հետևում: Ֆրոդոն անմիջապես պառկեց մամռոտ գետնին ծեր ծառի տակ և առանց արթնանալու քնեց ամբողջ գիշեր: Սեմը պառկել էր տիրոջ կողքին, բայց հանգիստ քնել չէր կարող. նա շարունակ բարձրացնում էր գլուխը և ականջ դնում, բայց Գոլլումը մոտակայքում չէր երևում՝ նա չքացավ, հենց հոբիթները պառկեցին գիշերելու ու այդպես էլ չերևաց: Քնել էր արդյոք նա մոտակայքում մի մեկուսի փոսի մեջ, թե ամբողջ գիշեր առանց աչք փակելու մտածել էր սնունդ հայթհայթելու մասին՝ հոբիթներն այպես էլ չիմացան: Նա վերադարձավ միայն լուսաբացի առաջին շողերի հետ և արթնացրեց քնածներին:
— Հարկավոր է արթնանալ, այո, նրանք պետք է վեր կենան,— ասաց նա: — Դեռ երկար պետք է գնանք, հարավ ու հետո , հետո՝ արևելք: Հոբիթսները պետք է է շտապեն:
Երկրորդ օրը գրեթե ոչնչով չէր տարբերվում իր նախորդից՝ միայն լռությունն էր թվում ավելի խորը: Օդը ծառերի տակ ծանրացել էր, գնալով շնչելը դժվարանում էր: Երևալով, փոթորիկ էր մոտենում: Գոլլումը շարունակ կանգ էր առնում, հոտոտում օդը, ինչ-որ բան փնթփնթում և ստիպում հոբիթներին արագացնել քայլերը:
Երեկոյան մոտ՝ երկրորդ դադարից քիչ անց, անտառը նոսրացավ: Ծառերը դարձան ավելի բարձր և միմյանցից ավելի հեռու: Դեռ նոր-նոր զմրուխտե-շագանակագույն զմրուխտեշագանակագույն բողբոջներով ծածկված հաստ բներով հսկայական փշարմավները մռայլ ու հանդիսավոր վեր էին բարձրանում լայնարձակ բացատներում, որտեղ մոտալուտ գիշերվա սպասումով արդեն փակվել էին ծիծեռնախոտի և հողմածաղկի սպիտակ և երկնագույն ծաղիկները, անտառային բացատներն ամբողջությամբ ծածկված էին հակինթների խիտ տերևներով, որոնց մեջ արդեն երևում էին հասունացող ծաղկաբույլերը: Շուրջը ո՛չ գազաններ կային, ո՛չ թռչուններ, բայց Գոլլումը վախենում էր բաց տարածքներից, ուստի նրանք հատում էին բացատերը վազքով՝ աշխատելով դուրս չգալ ծառերի ստվերներից:
Արդեն մթնշաղ էր, երբ հոբիթերը հասան անտառեզրին և նստեցին մի ծեր, սապատավոր ծառի տակ, որի օձանման արմատները ցցվել էին սորուն զառիթափի գլխին: Ներքևում փռված էր մռայլ մշուշով պարուրված խորունկ հովիտը, որի մյուս կողմում նորից խտանում ու դեպի հարավ էր ձգվում երեկոյան աղոտ լույսից մոխրա-կապույտ մոխրակապույտ անտառը: Աջակողմյան հեռվում մայրամուտը բոսորագույն էր ներկել գոնդորյան լեռների գագաթները: Ձախ կողմում խտանում էր մութը՝ այնտեղ, ինչպես հրեշավոր աշտարակների շարք, վեր էին խոյանում Մորդորի պատերը: Մթության մեջ սկսվում էր հովիտը, որը, ավելի ու ավելի ընդլայնվելով, իջնում էր դեպի Անդուինը: Հովտի հատակով գլորվում էր արագահոս գետակը՝ իր խոխոջյունով խախտելով խոր լռությունը: Մոտակա ափի երկայնքով ձգվում էր ճանապարհի սպիտակավուն ժապավենը և կորչում սառը մշուշի մեջ, որտեղ մայրամուտի շողերը չէին թափանցում: Ֆրոդոյին թվաց, թե այնտեղ, այնտեղ՝ մթության մեջ, զանազանվում են հնագույն քաղաքի հազիվ նկատելի ուրվագծերը՝ կիսաքանդված հսկա աշտարակների մշուշի մեջ լողացող սրաձողերը...
Նա շրջվեց դեպի Գոլլումը.
— Դու գիտե՞ս, թե մենք որտեղ ենք գտնվում:
— Այո, տեր: Վտանգավոր վայրեր են: Այդ ճանապարհը Լուսնային Ամրոցից իջնում է դեպի Գետի ափին գտնվող ավերված քաղաքը, այո: Վատ վայր է, շատ շա՜տ վատ, այնտեղ անհաշիվ օրքեր են վխտում: Պե՛տք չէր լսել մարդկանց: Հոբիթները հեռացել են ճիշտ ճանապարհից, շատ են հեռացել: Հիմա հարկավոր է գնալ արևելք, ա՜յ այնտեղ, վերև: — Նա ոսկրոտ ձեռքը թափահարեց մթին լեռնագագաթների ուղղությամբ: — Բայց ճանապարհով գնալ չի կարելի, ոչո՛չ: Այն հսկում են ամրոցից ուղարկված չար մարդիկ:
Ֆրոդոն նայեց Ճանապարհին: Այն ամայի էր, ոչ մի շարժում չկար, թվում էր վաղուց լքված և տանում էր դեպի մշուշապատ քաղաքի ավերակները: Սակայն օդում անորոշ սպառնալիք էր զգացվում, ասես իրոք այդ ճանապարհով գնում-գալիս էին աչքի համար անտեսանելի ինչ-որ արարածներ: Եվս մեկ անգամ նայելով խավարի մեջ սուզվող հեռավոր սրաձողերին, Ֆրոդոն ցնցվեց: Մորգուլդուինի՝ Ուրվականների հովտից հոսող թունավոր գետակի շառաչյունը նրան սառն ու անողոք թվաց:
— Երևի գնաց որս անելու, հորանջելով ասաց Սեմը:
— Այ քեզ հիմար,— նախատեց նա ինքն իրեն՝ բացելով աչքերը և զարմանալով, թե այդ ինչու է պառկած ցանկապատի տակ: Հետո հասկացավ, որ ծխամորճը փնտրել պետք չէ՝ այն պարկի մեջ է, բայց նախ՝ ծխելու խոտ չկա, և հետո՝ ինքը հարյուրավոր մղոններ հեռու է Պարկուտից: Նա նստեց: Այդ ինչու՞ տերն իրեն չի արթնացրել: Ոնց որ թե երեկո՞ է արդեն:
— Էդ դուք էդպես էլ չե՞ք քնել, տեր իմ,— հարցրեց նա վախեցած: — Ժամը քանի՞սն է: Ոնց որ թե արդեն ուշ է:
— Ոչ, ուշ չէ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ուղղակի այսօր չգիտես ինչու չի լուսանում, այլ հակառակը, հա հակառակը՝ մթնում ու մթնում է: Իմ կարծիքով դեռ կեսօր էլ չկա: Դու ընդամենը երեք ժամ ես քնել:
— Հետաքրքիր է, էդ ինչու է էդպես,— զարմացավ Սեմը: — Կարող է պատահել փոթորի՞կ է մոտենում: Էդ դեպքում մեր գործը վատից էլ վատ է: Լավ կլիներ մի ավելի խորը որջ գտնեինք, թե չէ ոնց որ ցանկապատի տակ պառկած լինենք: — Նա ականջ դրեց: — Այդ ինչ է, ամպրո՞պ, թմբուկնե՞ր, թե՞ էլ ինչ կարող է լինել:
— Գուցե և էդպես է,— համաձայնեց Սեմը,— բայց ինչպես ասում էր իմ ծերուկը. «Քանի դեռ ողջ ես, հույսդ մի կորցրու»: Եվ հետո էլ սովորաբար ավելացնում էր. «Իսկ եթե դեռ ողջ ես, ուրեմն ուտել էլ կուզենաս»: Հաց կերեք, տեր իմ, ու քնեք:
— Մութ է, թե լույս՝ լույս, կեսօրը՝ կեսօր է, ու արդեն վերջանում է,— ասաց Սեմն ինքն իրեն: Նա դուրս էր նայում թաքստոցից և տեսնում միևնույն մթամած ու առանց ստվերների աշխարհը: Շրջապատող ամեն ինչ գնալով ավելի ու ավելի էր սուզվում անգույն, անթափանց մշուշի մեջ: Հեղձուկ էր և միևնույն ժամանակ ցուրտ: Ֆրոդոն անհանգիստ շուռումուռ էր գալիս ու քնի մեջ փնթփնթում: Երկու անգամ Սեմին թվաց, որ տերը կանչում է Գենդալֆին: Ժամանակը դարձավ անվերջություն... Եվ հանկարծ հետևում ֆշշոց լսվեց: Սեմը շրջվեց ու տեսավ չորեքթաթ քարացած Գոլլումին. նրա աչքերը փայլում էին:
— Արթնացե՛ք, արթնացե՛ք, ծույլիկներ,— շշնջաց նա: — Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք, հապաղել չի կարելի: հարկավոր Հարկավոր է գնալ, այո՛, հե՛նց հիմա գնալ: Հապաղել չի՛ կարելի:
Սեմը զարմացած նայեց նրան: Գոլլումն ամբողջ մարմնով դողում էր՝ կամ էր կա՛մ վախից, կամ կա՛մ հուզմունքից:
— Հենց հիմա՞: Քեզ ի՞նչ պատահեց: Դեռ շուտ է, նույնիսկ ընթրիքի ժամը չի եկել՝ պարկեշտ երկրներում, իհարկե, որտեղ ընթրում են ճիշտ ժամին:
— Հոբիթները չպետք է հիմար լինեն,— ֆշշացրեց նա: — Հապաղել չի՛ կարելի, հարկավոր է գնա՛լ:
Այլևս ոչինչ նրանից իմանալ չհաջողվեց: Որտեղ էր կորել նա, և ինչու էր պետք շտապել՝ մնաց հարցական: Սեմը համակվեց ամենամռայլ կասկածներով և չէր թաքցնում այդ, բայց ինչ էր մտածում տերը՝ անհնար էր գուշակել: Ֆրոդոն միայն հառաչեց, ուղեպարկը գցեց ուսին և Գոլլումի հետևից խորացավ թանձրացող մթության մեջ: Գոլլումը վստահորեն իջավ լանջով ներքև՝ փորձելով որտեղ հնարավոր է մնալ ստվերում, իսկ բաց տարածություններն անցնել վազելով: Բայց այնպիսի խավար էր տիրում, որ ամենասրատես գազանն անգամ չէր նկատի նրանց, մանավանդ մոխրագույն թիկնոցներով ու կիպ քաշած գլխանոցներով: Գազանը նաև ոչինչ չէր լսի, քանի որ նրանք քայլում էին բոլորովին անաղմուկ: Այդպես նրանք անհետացան ստվերների մեջ, և ոչ ո՛չ ճյուղ նրանց ոտքի տակ ճարճատեց, ոչ ո՛չ տերև խշշաց:
Մոտ մեկ ժամ նրանք գնում էին առաջ խորը լռության մեջ, որը երբեմն խախտվում էր անորոշ դղրդյունով, նման հեռավոր ամպրոպի, կամ թմբկահարության ձայնի: Փոքր ինչ իջնելով, նրանք թեքվեցին և սկսեցին գնալ դեպի հարավ՝ չշեղվելով ո՛չ, աջ, ո՛չ ձախ, որքան որ թույլ էր տալիս խորդուբորդ լանջը: Վերջապես հեռվում փոքրիկ ու մթին պուրակ երևաց: Մոտենալով, հոբիթները հասկացան, որ հեռավորություն խաբում էր նրանց. իրականում պուրակի ծառերը չափազանց մեծ էին ու ծեր: Դրանց բները կարծես իսկական աշտարակներ լինեին, բայց կատարները մեռած էին՝ կամ էին կա՛մ փոթորիկն էր պատառոտել, կամ կա՛մ կայծակը մոխրացրել: Սակայն փոթորիկը չէր կարողացել արմատախիլ անել հողի ընդերքում թաղված դարավոր արմատները:
— Խաչմերուկը, այո, այո, խաչմերուկը,— շշնջաց Գոլլումը: Դա առաջին բառն էր, որ նա ասաց ճանապարհ դուրս գալուց հետո: — Մենք այնտեղ պիտի գնանք:
Եվ հանկարծ վերջին ճառագայթները լուսավորեցին քարե թագավորի գլուխը, որն ընկած էր ճամփեզրին:
— Նայիր՛, Սե՛մ,— բացականչեց Ֆրոդոն՝ զարմանքից մոռանալով զգուշության մասին,— նայի՛ր, արքան կրկին թա՛գ ունիթագ ունի՛:
Ակնախոռոչները դատարկ էին, իսկ քարե մորուքը մորուքը՝ կիսով չափ ջարդված, բայց արքայի բարձր ու խրոխտ ճակատն առաջվա պես զարդարում էր արծաթե և ոսկե թագը: Ասես ի նշան հարգանքի, այն պարուրել էին անհայտ ծաղիկների փոքրիկ, սպիտակ աստղիկների նման գլխիկները, իսկ քարե գանգուրների մեջ տարածվել էին թանթռնիկի դեղին ծաղիկները:
— Նրանք չե՛ն կարող հավերժ հաղթել,— բացականչեց Ֆրոդոն: