Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2254 բայտ, 21:58, 21 Օգոստոսի 2015
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
— Օհո՛, ուրեմն, քեզ իսկի չեն էլ բացատրել հա՞, թե ինչ են փնտրում: Դե հա, նրանք երբեք էլ մեզ ամբողջը չեն բացատրում, էդպես չէ՞: Ո՞վ ենք մենք հիմարներս, որ իմանանք: Որպես գաղտնիք քեզ ասեմ, որ էնտեղ, վերևում էլ են սխալվում, նույնիսկ ամենագլխավորները:
— Ս-ս, ԳորբագԳորբա՛գ,— Շագրատն այնքան իջեցրեց ձայնը, որ Սեմը, չնայած իր սրված լսողությանը, հազիվ էր լսում նրա շշնջոցը: — Սխալվում են, էդ հա, բայց փոխարենը նրանք ամեն տեղ աչքեր ու ականջներ ունեն: Գլուխս կտրել կտամ, եթե իմ տղաների մեջ չլինեն էնպիսինները, ովքեր աշխատում են նրանց համար: Իմիջայլոց, նրանք ինչ-որ բանով մտահոգված են, էդ հաստատ: Ինքդ ես ասում, որ Նազգուլն անհանգիստ է, իսկ ես գիտեմ, Լուգբուրզում նույնպես խառնաշփոթ է: Ինչ-որ մեկը քիչ էր մնում անցնի: — Քիչ էր մնում անցնի՞, ասում ես,— տարակուսած կրկնեց Գորբագը: — Հա, բայց էդ մասին՝ հետո,— կտրեց Շագրատը: — Սպասի՛ր, հիմա կհասնենք ստորին միջանցք, էնտեղ հարմար անկյուն կա. տղաները թող գնան, իսկ մենք կնստենք կխոսենք:  Շուտով ջահերը կորան տեսադաշտից: Թունելում դղրդոց բարձրացավ, ապա խուլ հարված լսվեց: Սեմը նետվեց առաջ:  Պարզվեց, որ օրքերը մտել են այն նույն անցումը, որն ավարտվում էր փակուղով: Նա շտապեց այնտեղ՝ և հայտնաբերեց, որ այն առաջվա պես փակ է: Ճանապարհն արգելափակում էր մի հսկայական քար, բայց օրքերն ինչ-որ կերպ շրջանցել էին այն՝ այժմ նրանց ձայները լսվում էին քարի մյուս կողմից: Նրանք մանր վազքով հեռանում էին դեպի լեռան խորքը՝ տանելով իրենց հետ Ֆրոդոյի մարմինը, իսկ Սեմը ոչ մի կերպ չէր կարողանում հետևել նրանց... Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ինչ կա նրանց մտքին: Հոբիթը կրծքով ընկավ քարի վրա և սկսեց հրել, բայց ոչինչ չսացվեց:
Վստահելի
1342
edits