Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 15 բայտ, 13:17, 24 Օգոստոսի 2015
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
=== Գլուխ իներորդ. Շելոբի որջը ===
Գուցե իսկապես ցերեկ էր, ինչպես հավատացնում էր Գոլլումը, բայց հոբիթների համար այն գրեթե չէր ոչնչով չէր տարբերվում գիշերից. երևի միայն ծանր երկինքը գլխավերևում արդեն այնքան էլ անթափանց սև չէր թվում: Այժմ այն ավելի շատ ծխից հյուսված ցածր տանիք էր հիշեցնում: Համատարած խավարի փոխարեն, որը դեռ պահպանվում էր ճեղքերում ու ձորերում, Մութ Երկիրը պարուրված էր մոխրագույն, մառախլապատ մթնշաղով: Հոբիթները ձեռք ձեռքի տված քայլում էին Գոլլումի հետևից նեղ, երկար իջվածքի հատակով, որի երկու կողմերում , ցցված էին կոպիտ արձաններ հիշեցնող վիթխարի քարաբեկորներ ու սյուներ: Շուրջը խոր լռություն էր տիրում: Առջևում, Առջևում՝ մոտ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր հսկայական ժայռի մոխրագույն կտրվածքը՝ ուղղաձիգ ու բարձր: Այն աստիճանաբար մոտենում էր, մեծանում, մինչև որ վերջապես սև պատի պես ծածկեց ամբողջ աշխարհը: Ժայռի ստորոտը թաղված էր խիտ ստվերի մեջ: Սեմը հոտոտեց օդը և կնճռոտեց դեմքը:
— Թու՛, հո հոտ չէ,— փնթփնթաց նա,— ուղղակի սպանում է:
Ճամփորդները շարունակեցին առաջ գնալ, և շուտով ժայռի ստվերը ծածկեց նրանց: Քիչ անց պատի մեջտեղում ուրվագծվեց թունելի սև բերանը:
— Ահա այն, այն՝ թունելի մուտքը,— ցածր ասաց Գոլլումը: — Այստեղից սկսվում է անցումը:
Նա չասաց, թե ինչպես էր կոչվում այդ անցումը: Իսկ կոչվում էր այն Թորեք Ունգոլ, կամ Շելոբի որջը: Նողկալի հոտը փչում էր հենց այնտեղից: Բայց դա նման չէր այն թեթև նեխահոտին, որ արձակում էին Մորգուլի մարգագետինները, ոչո՛չ, դա խիտ, ուժեղ գարշահոտ էր, ասես ներսում մի այնպիսի հրեշավոր գարշանքի կույտ էր նեխում, որը նույնիսկ անուն չունի:
— Այլ կերպ հնարավոր չէ՞ անցնել, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն:
— Ոչ-ոչ,— արձագանքեց Գոլլումը,— միայն այստեղով:
— Ուզում ես ասել, որ դու եղե՞լ ես էս անցքի մեջ,— հարցրեց Սեմը: — Թու՛: Դե հա, քեզ համար գարշահոտությունն ի՜նչ խոչնդոտ խոչընդոտ է որ...
Գոլլումի աչքերը չարագուշակ փայլատակեցին:
— Նա չգիտի, թե ինչն է մեզ համար խոչնդոտխոչընդոտ, ճի՞շտ է, իմ սքանչելի: Ոչ, իհարկե չգիտի: Ուղղակի Սմեագորլը համբերատար է, այո-սսս: Այո, նա եղել է այստեղ, անցել է դրա միջով մի կողմից մյուսը, այո: Այլ ճանապարհ չկա:
— Իսկ ի՞նչն է էնտեղ էսպիսի նողկալի հոտ արձակում,— հարցրեց Սեմը: — Ասես... Ոչ, ավելի լավ է ոչինչ չասեմ: Հավանաբար օրքերի ինչ-որ աղբանոց է, որտեղ նրանք մի հարյուր տարի չեմ ասի , թե ինչ աղբ են կուտակել:
— Օրքերի է, թե ոչ, ոչինչ չենք կարող անել,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն մեզ այստեղ է պետք:
Բոլոր զգայարաններից մնացել էր միայն շոշափելիքը, և շուտով նրանց ձեռքերի մատներն ու ոտնաթաթերը ցավագին զգայնություն ձեռք բերեցին: Ի զարմանս հոբիթների, պարզվեց, որ պատերը ողորկ են ու հարթ: Հատակը, բացառությամբ հազվադեպ հանդիպող կարճ աստիճանների, նույնպես հարթ էր և հաստատուն թեքությամբ բարձրանում էր: Դա բավական լայն, բարձր կամարներով թունել էր: Սեմն ու Ֆրոդոն գնում էին կողք կողքի, ձեռքները լայն պարզած՝ աշխատելով դիպչել թունելի պատերին, բայց շուտով կորցրին իրար և միմյանց դիպչել այլևս չէին կարողանում:
Գոլլումն առաջինն էր մտել թունել, և թվում էր, թե ամբողջ ժամանակ գնում է մի քանի քայլ առջևից: Սկզբում հոբիթները լսում էին նրա սուլող շնչառությունն ու հևոցը, բայց որոշ ժամանակ անց նրանց բոլոր զգայարանները բթացան՝ նույնիսկ շոշափելիքն ու լսողությունը: Անհավանական ջանքեր գործադրելով, հոբիթներն առաջ էին գնում՝ գործի դնելով իրենց ողջ կամքը, այն նույն կամքը, որը նրանց բերեց թունել և , որն էլ առաջ էր մղում նրանց, որպեսզի դուրս բերի այնտեղից:
Երևի շուտով՝ երևի, որովհետև ժամանակն ու հեռավորությունը դադարել էին գոյություն ունենալ՝ Սեմն աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափեց և հասկացավ, որ կողմնային միջանցք է սկսվում: Այնտեղի օդն այնքան էլ ծանր չէր, և մի պահ նույնիսկ թվաց, թե թեթև քամի է փչում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին առաջ գնալ:
— Էստեղ էլի անցումներ կան,— մեծ դժվարությամբ շշնջաց Սեմը: — Ահա թե որտեղ են օրքերն ապրում՝ ուրախանում:
Շուտով ևս երեք կամ չորս կողմնային միջանցքներ հանդիպեցին՝ հանդիպեցին սկզբում աջ կողմում, հետո՝ ձախ, որտեղով գնում էր Ֆրոդոն: Դրանք ավելի լայն էին, բայց հոբիթները շարունակում էին գնալ ուղիղ՝ գլխավոր անցումը ոչ մի կողմ չէր թեքվում և անընդհատ բարձրանում էր: Բայց ինչու՞ այն ոչ մի կերպ չի ավարտվում, դեռ որքա՞ն պետք է դիմանալ, կբավականացնի՞ արդյոք նրանց կամքը մինչև վերջ: Որքան բարձրանում էին, այնքան շնչելը դժվարանում էր, և հոբիթներին երբեմն թվում էր, թե օդը դարձել է թանձր, շոշափելի ժելե: Նրանց գլուխները ժամանակ առ ժամանակ դիպչում էին առաստաղից կախված ինչ-որ շոշափուկների, կամ գուցե բույսերի, իսկ գարշահոտությունը գնալով ուժեղանում էր: Հոբիթներին թվում էր, թե բոլոր զգայարաններից մնացել է միայն հոտառությունը՝ և միայն այն պատճառով, որ իրենք տառապեն: Մեկ ժամ, երկու ժամ, երեք՝ որքա՞ն ժամանակ է, ինչ նրանք գտնվում են այս անցքում: Մի քանի օ՞ր: Իսկ գուցե շաբա՞թ: Սեմը հեռացավ պատից, գտավ Ֆրոդոյի ձեռքը, և նրանք ձեռք-ձեռքի տված շարունակեցին գնալ:
Հանկարծ Ֆրոդոն (նա դեռ բռնած էր ձախ պատից) դատարկություն շոշափեց և քիչ էր մնում ընկներ. հերթական կողմնային միջանցքը մինչ այդ հանդիպածներից ամենալայնն էր: Այնտեղից այնպիսի գարշահոտություն էր փչում և այնքան մեծ էր զգացումը, որ այնտեղ ինչ-որ հրեշավոր չարություն կա թաքնված, որ Ֆրոդոն քիչ մնաց կորցներ գիտակցությունը: Սեմը նույնպես չդիմացավ, սայթաքեց և ձեռքերն առաջ պարզած ընկավ: Հաղթահարելով սրտխառնոցն ու վախը, Ֆրոդոն ճանկեց Սեմի ձեռքը:
— Վե՛ր կաց,— հազիվ լսելի ու խռպոտ շշնջաց նա,— և՛ գարշահոտության, և՛ վտանգի աղբյուրն այստեղ է թաքնված: Առա՛ջ, արա՛գ:
Հավաքելով ուժերի վերջին մնացորդները, նա թափահարեց Սեմին, ոտքի կանգնեցրեց նրան ու առաջ նետվեց: Սեմը սայթաքելով քայլում էր նրա կողքից. մեկ քայլ, երկու քայլ, երեք, վեց... Ըստ երևույթին սարսափելի անցումը մնաց հետևում, որովհետև հանկարծ քայլելը հեշտացավ՝ ասես անտեսանելի թշնամական կամքը մի ակնթարթ բաց թողեց նրանց: Դեռևս իրար ձեռք բռնած՝ հոբիթները շարունակեցին գնալ, բայց դեռ չէին հասցրել տասը քայլ էլ անել, երբ հանդիպեցին նոր դժվարության: Թունելը դարձյալ ճյուղավորվում էր, և մթության մեջ հնարավոր չէր որոշել, թե որն ո՛րն է ավելի լայն, որն ո՛րն է թեքվում, ու որն ո՛րն է գնում ուղիղ: Ու՞ր Ուր գնալ՝ ա՞ջ, թե՞ ձախ: Երկուսն էլ հասկանում էին, որ սխալ ընտրությունը նշանակում է մահ:
— Ու՞ր կորավ Գոլլումը,— շնչակտուր շշնջաց Սեմը,— ինչու՞ նա մեզ չսպասեց:
— Իմ կարծիքով էս անգամ վերջնականապես ծլկեց,— փնչացրեց Սեմը: — Տեղ հասցրեց, շնորհակալությու՛ն. ա՛յ թե ուր էր նա մեզ բերում, պարզվում է: Դեհ, Գոլլում, ձեռքս ընկար՝ գլու՛խդ թռցնելու եմ:
Վերջապես նրանք շոշափելով հայտնաբերեցին, որ դեպի ձախ ճանապարհ չկա. այն կամ զմռսված էր քարերով, կամ ավարտվում էր փակուղով:
— Ձախ հնարավոր չէ գնալ,— ասաց Ֆրոդոն: — Նշանակում է՝ ինչ էլ , որ մեզ այնտեղ սպասելիս լինի, ստիպված ենք գնանք գնալ աջ անցումով:
— Մենակ թե արագ,— ճչաց Սեմը,— էստեղ ինչ-որ մեկը կա, Գոլլումից շատ ավելի սարսափելի ինչ-որ մեկը: Ես թիկունքով զգում եմ նրա հայացքը:
«Էհ, ա՛յ թե ծերուկ Թոմն էստեղ լիներ»,— մտածեց նա:
Բայց Թոմը հեռու էր, իսկ խավարը շրջապատում էր նրան բոլոր կողմերից: Զայրույթի ու մութ հուսահատության ճիրանները սեղմեցին նրա սիրտը: Եվ Հանկարծ հանկարծ նրան թվաց, որ ինքը լույս է տեսնում: Բայց դա իրական լույս չէր, այլ ներքին լույս. այն ճառագում էր հոբիթի ներսում: Լույսն անասելի պայծառ էր՝ ինչպես արևի լույսը բանտարկյալի աչքերի համար, որը երկար ժամանակ նստած է եղել ստորգետնյա զնդանում: Այն հանկարծ գունավորվեց, դարձավ կանաչ, ոսկեգույն, արծաթագույն, ապա կուրացրեց շլացուցիչ ճերմակությամբ... Ինչ-որ տեղ հեռվում, ասես էլֆական նկարի մեջ, Սեմը տեսավ տիրուհի Գալադրիելին՝ կանգնած լորիենյան խոտի վրա նվերները ձեռքին: «Իսկ քեզ, Մատանու Պահապան,— լսեց նա հեռավոր, բայց հստակ ձայնը,— վերջում եմ ընծա տալիս»:
Քլթքլթացող սուլոցը գնալով ավելի մոտիկից էր լսվում, ասես անշտապ, բայց անշեղորեն, սաստիկ գարշահոտություն տարածելով, հոբիթներին էր մոտենում ինչ-որ ահռելի հատվածոտանի արարած:
— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— կրկին խոսալու ունակություն ձեռք բերելով բերելով՝ ճչաց Սեմը,— տիրուհու նվե՛րը: Ապակե աստղի՛կը: Հիշու՞մ եք. «Որքան սև է խավարը, այնքան ավելի պայծառ է այն լուսավորում»: Ապակե աստղի՛կը:
— Աստղի՞կը,— մրթմրթաց Ֆրոդոն ասես քնի մեջ՝ առանց հասկանալու: — Ախ Ա՜խ, այո՛, աստղիկը: Ինչպես կարող էի մոռանալ դրա մասին: «Երբ մնացած բոլոր լույսերը մարեն, այն խավարի մեջ քեզ ճանապարհ ցույց կտա»: Իսկապես, միակ փրկությունը դրա մեջ է: Ահա այն՝ այն խավարը, և թո՛ղ որ վառվի լու՛յսը:
Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը և ծոցագրպանից դանդաղ դուրս քաշեց Գալադրիելի անոթը: Սկզբում այն հազիվ էր առկայծում, ինչպես նոր ծագող աստղը մշուշոտ երկնքում, բայց հետո պայծառ լուսավորվեց և վերջապես բոցավառվեց պայծառ, արծաթավուն կրակով: Եվ վառվե՛ց անմար լույսը, ասես Էարենդիլն ինքն էր վերջին Սիրմարիլը ճակատին մայրամուտի արահետներով երկնքից իջել թունել: Խավարը նահանջեց դեպի թունելի պատերը, և այժմ անոթը, թվում էր, շողշողում է բյուրեղապակյա գնդի մեջտեղում ու Ֆրոդոյի ձեռքի վրա ճերմակ կայծերի խուրձ սփռում:
— ''Այա Էարենդիլ Էլենիոն Անկալի՛մա'',— բացականչեց նա՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ են նշանակում և այդ բառերը և որտեղից հայտնվեցին իր շուրթերին, քանզի թվում էր, թե այդ բառերն արտասանում է մեկ այլ ձայն՝ զրնգուն ու հստակ, որը չի խլանում թունելի խավարում:
Բայց կան նաև այլ ուժեր` թաքնված Միջերկրի մթին խորքերում, գիշերային ուժեր, չարագույժ, հինավուրց ու հզոր: Այդ խավարածին հրեշը, որ մոտենում էր հոբիթներին, անհիշելի ժամանակներում արդեն լսել էր այդ կոչը հենց էլֆերից, լսել էր՝ էր ու չէր վախեցել: Ի՞նչը կարող էր կանգնեցնել նրան հիմա: Եվ Ֆրոդոն զգաց խավարի մեջ տարածվող նրա կատարյալ, մահացու չարությունը, մարմնով զգաց նրա զննող, անողոք հայացքը: Ոչ հեռու, հեռու՝ կողմնային անցումի մոտ, որտեղ նրանք քիչ էր մնում կորցնեին գիտակցությունը, մթության մեջ աչքեր հայտնվեցին՝ ավելի ճիշտ մանր աչքերի երկու կուտակում, յուրաքանչյուրը կազմված մի քանի բիբերից: Սպառնալիքը տեսանելի կերպարանք ձեռք բերեց: Ապակե աստղիկի լույսն արտացոլվեց հրեշի աչքերում՝ փշրվելով հազարավոր լուսաբեկորների, իսկ այդ հազարավոր չարագուշակ բիբերի խորքերում վառվեցին սեփական, մահացու գունատ կրակները: Հրեշավոր ու նողկալի էին այդ արարածի աչքերը, որոնք ծուղակն ընկած որսի տեսքից լցվել էին չար ու գիշատիչ հրճվանքով:
Ֆրոդոն ու Սեմը, սառը սարսափով համակված, սարսռալով նահանջեցին՝ հայացքները չկտրելով այդ անթարթ, մահաբեր աչքերից, որոնք դանդաղ մոտենում էին: Ֆրոդոյի ձեռքը դողաց, և նա դանդաղ իջեցրեց անոթը: Եվ հանկարծ հանգստություն տիրեց հոբիթներին, ասես քարացնող սարսափը մի պահ նահանջեց: Հոբիթները շրջվեցին ու խուճապահար սկսեցին վազել, բայց աչքերն ուղղակի որոշել էին զվարճանալ զոհերի հոգեվարքի թփրտոցով՝ թպրտոցով՝ վազելու ընթացքում հետ նայելով Ֆրոդոն սարսափահար տեսավ, որ դրանք մեծ ցատկերով արագորեն մոտենում են: Եվ նա զգաց, թե ինչպես է իրեն հետզհետե պարուրում մահվան անտանելի հոտը:
— Կանգնի՛ր, Սե՛մ, կանգնի՛ր,— հուսահատված բղավեց նա: — Փախչելն անիմաստ է:
Աչքերն անշտապ մոտենում էին:
— Գալա՛դրիել,— բացականչեց Ֆրոդոն և մեծ չարչարանքով կրկին անոթը բարձրացրեց վեր: Աչքերը կանգ առան և մի պահ թեքվեցին այլ կողմ, ասես համակվեցին ինչ-որ կասկածով: Ֆրոդոյի սիրտը բոցկլտաց: Չհասկանալով, թե ինչ է անում, լցված քաջությամբ կամ կա՛մ հուսահատությամբ, կամկա՛մ, հնարավոր է, խելագարությամբ՝ նա ձախ ձեռքով բռնեց անոթը, իսկ աջով՝ մերկացրեց թուրը: Սուր և հուսալի էլֆական պողպատը շողշողաց ապակե աստղիկի արծաթավուն լույսի տակ՝ բոցավառվելով կապույտ կրակով: Մի ձեռքին աստղիկը, իսկ մյուսում՝ թուրը, Ֆրոդո Պարկինսը՝ փոքրիկ հոբիթը փոքրիկ Հոբիթստանից, հաստատուն քայլերով գնաց սարսափազդու աչքերին ընդառաջ:
Եվ աչքերը տատանվեցին: Որքան լույսը մոտենում էր, այնքան ավելի հստակ էր դրանց մեջ շփոթություն կարդացվում: Ի վերջո աչքերը խամրեցին ու ընկրկեցին այդ ատելի ու աննախադեպ լույսից: Ո՛չ արևի, ո՛չ լուսնի և ո՛չ էլ աստղերի լույսը չէր թափանցում այդ որջը, բայց ահա այս անգամ աստղն ինքն էր իջել լեռների ընդերքը և մոտենում էր... Եվ աչքերը տատանվում էին... Մեկը մյուսի հետևից դրանք հանգան, ապա այնտեղ, որտեղ լույսը չէր հասնում, շրշոց լսվեց: Մի ակնթարթ հակառակ ուղղությամբ շրջվող հսկայական սև ստվեր երևաց: Աչքերն անհետացան:
— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— բղավում էր Սեմը: Նա մերկացրած թուրը ձեռքին պատրաստ պահած քայլում էր Ֆրոդոյի հետևից: — Կեցցե՛ն աստղերը: Փա՛ռք ու պատիվ մեզ: Եթե էլֆերն իմանային, հաստա՛տ էս մասին երգ կհնարեին: Լավ կլիներ ողջ մնալ և պատմել էլֆերին, իսկ հետո նստել ու լսել, թե ինչպես են մեր մասին երգում: Բայց էլ մի՛ գնացեք առաջ, տե՛ր իմ: Պետք չէ գնալ դրանց որջը: Հիմա՝ կամ երբե՛ք: Եկեք արա՛գ հեռանանք էս նողկալի անցքից:
Նրանք շրջվեցին ու շարունակեցին գնալ, ապա սկսեցին վազել: Թունելը կտրուկ բարձրանում էր, և գարշահոտ ամպը, որով լցված էր որջը, արագորեն նոսրանում էր: Հոբիթների ոտքերը կրկին լցվեցին ուժով, սրտերը թեթևացան: Սակայն թունելը պահպանող արարածի չարությունը չէր մեղմանում: Մի ակնթարթ կուրացած, բայց դեռ չպարտված այդ հրեշը թաքնված էր ինչ-որ տեղ հետևում և չէր պատրաստվում հոբիթներին կենդանի բաց թողնել: Վերջապես սառը, թույլ քամի փչեց: Ահա՛ և թունելի վերջը: Հասա՛ն: Հոբիթները շնչակտուր նետվեցին առաջ՝ հույս ունենալով կրկին երկինք տեսնել գլխավերևում, սակայն, հարվածելով ինչ-որ առաձգական բանի, շպրտվեցին հետ: Անցումի ելքը փակ էր, բայց խոչնդոտը ոչ թե քարից էր, այլ ինչ-որ փափուկ ու առաձգական նյութից: Այն ո՛չ կտրվում էր, ո՛չ ձգվում, և անցնել հնարավոր չէր: Օդն անցնում էր այդ պատնեշի միջով, իսկ լույսը՝ ոչ: Հոբիթները մի անգամ էլ փորձեցին ճեղքել այն՝ ու կրկին հետ շպրտվեցին:
Անոթը բարձրացնելով վերև, Ֆրոդոն իր առջև մոխրագույն թաղանթ տեսավ: Այն կլանում էր աստղային անոթի լույսը և չէր լուսավորվում. թվում էր թե դա ստվեր է՝ ստվեր, որը գոյություն ունի անկախ լույսից, և հետևաբար լույսն անկարող էր ցրել այն: Հոբիթներն ուշադիր նայելով հասկացան, որ դա սարդոստայն հիշեցնող հյուսվածք է, միայն թե սովորական սարդոստայնից ավելի խիտ ու յուրաքանչյուր թելը պարանի հաստությամբ:
Սեմը մռայլ ծիծաղեց:
Սարդոստա՛ն Սարդոստա՛յն է,— բացականչեց նա: — Ընդամենը սարդոստա՞յն: Հըմ... Բայց հո՛ սարդ չի գործողը: Արա՛գ, եկեք կտրատե՛նք այն:
Նա բարձրացրեց թուրը և ցասումով հարվածեց թաղանթին, բայց այն անվնաս մնաց. միայն աղեղնալարի պես տատանվեց և վերադարձավ նախկին տեղը՝ հետ շպրտելով Սեմի ձեռքը: Հոբիթը երեք անգամ ամբողջ ուժով հարվածեց, և վերջապես անհամար թելերից մեկը կտրվեց: Այն սուլելով ցատկոտեց օդում և մտրակի պես հարվածեց Սեմի ձեռքին: Սեմը ցավից ճչաց, հետ ցատկեց ու վնասված ձեռքը մոտեցրեց բերանին՝ փչելու:
— Գնացի՛նք,— գոռաց Ֆրոդոն,— արա՛գ, ար՛ագ:
Նրանք եղան մահվան ատամների արանքում ու դո՛ւրս պրծան այնտեղից: Ֆրոդոյին վայրի ուրախություն պատեց, գլուխը պտտվում էր, ասես մի լավ գավաթ գինուց: Նա բարձր ճչալով դուրս թռավ թունելից: Որջը պարուրած գարշահոտ խավարից հետո սև երկիրն արևաշող վայր թվաց: Սակայն մռայլ օրն արդեն վերջանում էր. արյունոտ մայրամուտն ավարտվել էր ու Մորդորի վրա գորշ մթնշաղ էր իջել: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյին թվում էր, թե լեռան գագաթի հետևում շողում է հույսի լուսաբացը: Իսկ գագաթն այնքա՜ն մոտ էր: Եվս մի փոքր՝ փոքր և ահա այն, այն՝ Քիրիթ Ունգոլի լեռնանցքը, ճեղքվածքը լեռան սև գագաթին երկու սրածայր ժայռերի արանքում: Ցատկ դեպի առաջ, կարճ վազք՝ վազք, և մյուս կողմում են:
— Լեռնա՛նցքը, Սե՛մ,— գոռաց Ֆրոդոն, չնկատելով, թե ինչ զիլ ու անկաշկանդ է հնչում իր ձայնը՝ ազատվելով թունելի խեղդող մշուշից,— լեռնա՛նցքը, վազե՛նք: Երկու-երեք րոպե՝ և մենք այնտե՛ղ ենք: Կանցնե՛նք, հապա մի թող փորձեն կանգնեցնե՛լ:
Սեմն ինչքան ուժ ուներ, շտապեց տիրոջ հետևից, բայց՝ թեև ազատության մեջ գտնվելու ուրախությունը նրան էլ էր համակել, նա զգուշությունը չէր կորցրել և անընդատ շրջվում ու նայում էր թունելի սև բերանին՝ վախենալով, որ աչքերը, կամ դրանց սարսափելի տերը դուրս կթռչեն այնտեղից ու կսկսեն հետապնդել: Սակայն նրանք վատ էին ճանաչում Շելոբին և չգիտեին, թե որքան է նա խորամանկ: Նրա որջը շատ ելքեր ուներ:
Նա վաղուց էր ապրում էր այդտեղ՝ սարդի կերպարանքով այդ չարի ծնունդը: Մի ժամանակ դրա նմաններն ապրում էին հնագույն արևմուտքում, արևմուտքում՝ էլֆերի երկրում, որը կուլ տվեցին ծովի ալիքները: Այդպիսի մեկ այլ հրեշի հետ էր կռվել Բերենը Դորիաթի Սարսափի լեռներում և, իջնելով լեռներից, տեսել լուսնի շողերի ներքո կանաչ մարգագետնում խնդակաթի ծաղիկների մեջ պարող Լութիենին:
Ոչ ոք չգիտե, թե ինչպես է Շելոբը փրկվել ոչնչացող այդ երկրից ու հայտնվել Մորդորում, քանզի այդ սև օրերի մասին շատ քիչ հիշողություններ ու ավանդություններ են պահպանվել: Սակայն նա այստեղ էր հայտնվել շատ ավելի առաջ, քան Սաուրոնը, շատ ավելի առաջ, քան առաջին քարը կդրվեր Բարադ-Դուրի հիմքում: Նա չէր ճանաչում ոչ մի տիրակալ, սնվում էր մարդկանց ու էլֆերի արյունով և անդադար գիրանում ու ճարպակալում՝ մտածելով նորանոր արյունալի խնջույքների մասին ու մթին սարդոստայն գործելով ողջ աշխարհի համար, քանզի բոլոր կենդանի արարածները նրա համար դեռ չկերված ուտելիք էին, իսկ խավարը խավարը՝ նրա փսխունքն էր: Նրա անհաշիվ սերունդները՝ այն արուների վիժվածքները, որոնց ինքն էր ծնել մի ժամանակ ու ինքն էլ խժռել զուգավորումից հետո, սարեսար, հովտե հովիտ հովտեհովիտ տարածվելով էֆել Դուաթից հասել էին մինչև Չարքանտառ ու Դուլ Գուլդուր: Սակայն ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ, Մեծն Շելոբի, Ունգոլիանթի վերջին զավակի, որին նա թողել էր որպես հրաժեշտի նվեր դժբախտ աշխարհին:
Տարիներ առաջ նրան հադիպեց ամեն մութ տեղ քիթը խոթող Գոլլում-Սեմագորլը, և դեռ այդ ժամանակ՝ այն վաղեմի օրերին, ծնկի իջավ նրա առջև ու ընդունեց նրան որպես իր տիրուհի: Այդ օրվանից նրա չարության մռայլ ստվերը կախվեց Գոլլումի գլխին ու դարձավ վերջինիս բոլոր թափառումների մշտական ուղեկիցը՝ հուսալիորեն պաշտպանելով նրան լույսից ու զղջումից: Եվ Գոլլումը խոստացավ նրան ուտելիք բերել: Սակայն նրանց ցանկությունները տարբեր էին. նրան չէին հետաքրքրում աշտարակները, մատանիները և մտքի ու ձեռքերի շնորհիվ ստեղծված այլ իրերը: Նա ծարավի էր միայն մի բանի՝ սպանել բոլոր ապրող արարածներին, խմել նրանց կենարար հյութը և ուռչել այնքան, մինչև որ լեռներն այլև չկարողանան իրեն պահել և նույնիսկ խավարի համար նեղություն լինի իրեն տեղավորելը:
Սակայն այդ ցանկությունը կատարվելուն դեռ շատ ժամանակ կար: Ահա արդեն երկար տարիներ նա սոված տոչորվում էր իր որջում, որովհետև Սաուրոնի զորությունը գնալով աճում էր, և լույսն ու կենդանի արարածներն այլևս չէին թափանցում նրա տիրույթներ: Հովտում գտնվող քաղաքն ավերակ էր դարձել, և վաղուց արդեն ո՛չ էլֆ, ո՛չ մարդ չէր մոտեցել նրա որջին: Միայն չարաբախտ օրքեր՝ տհաճ ու կոպիտ ուտելիք: Սակայն Շելոբը չէր կարող չսնվել, և որքան էլ օրքերը նրա որջը շրջանցող նորանոր ոլորուն միջանցքներ էին փորում, նա, միևնույնն է, միշտ էլ հաջողացնում էր մի որևէ անբախտ օրքի իր ցանցը գցել: Սակայն նա արդեն երկար ժամանակ համեղ պատառի կարոտ էր, և ահա Գոլլումը կատարել էր իր խոստումը:
«Կտեսնենք, այո, դեռ կտեսնենք,— Էմին Մուիլից մինչև Մորգուլյան հովիտ վտանգավոր ճանապարհորդության ընթացքում հաճախ էր ինքն իրեն ասում Գոլլումը, երբ նրան տիրում էին չար մտքերը: — Հասնենք այնտեղ՝ կտեսնենք: Եթե այնպես պատահի, որ նա ոսկորներն ու լաթերը դեն նետի, մենք կգտնենք այն: Օ այո, մենք կգտնենք այն, հետ կստանանք մեր Սքանչելին, և դա նրա նվերը կլինի խեղճ Սմեագորլին այդպիսի համեղ սնունդ բերելու համար: Եվ մենք կփրկենք Սքանչելին, այո, կփրկենք, ինչպես խոստացել էինք: Իսկ հետո, երբ Սքանչելին մերը կլինի, մենք նրան... ցո՛ւյց կտանքցույց կտա՛նք: Մենք նրա հետ հաշիվներս կմաքրենք, իմ սքանչելի: Մենք հետո բոլորի հե՛տ հաշիվներս կմաքրենք»:
Այդպիսի մտքեր էին հասունանում նրա հոգու մթին անկյուններում: Եվ նա, հույս ունենալով թաքցնել մտածածը մտացածը, նույնիսկ Շելոբից, կրկին եկավ նրա մոտ ու խոնարհվեց նրա առջև, մինչ հոբիթները խաղաղ քնած էին:
Ինչ վերաբերվում է Սաուրոնին, նա գիտեր Շելոբի և նրա որջի մասին: Նրան հաճելի էր այդ արարածի անվերահսկելի չարությունը, հաճելի էր և օգտակար՝ դեպի Մորդոր տանող այդ հինավուրց ճանապարհի համար ավելի լավ պահապան, քան Շելոբն էր, նա, թերևս, չէր կարող գտնել: Օրքերն իհարկե, օգտակար ստրուկներ են, բայց նա օրքեր շատ ուներ: Թող Շելոբը սնվի նրանցով ու սպասելի ավելի լավ ժամանակների: Եվ ինչպես տերն է համեղ պատառներ նետում իր կատվի առաջ («կատվիկս». այդպես էր նա անվանում նրան, բայց Շելոբը նրան էլ էր արհամարհում), այդպես էլ Սաուրոնն էր կերակրում նրան՝ խոշտանգելուց հետո նրա մոտ երբեմն գերիներ ուղարկելով: Գերուն բերում, գցում էին նրա որջը, իսկ հետո զեկուցում Սաուրոնին, թե ինչ խաղ է այս անգամ խաղացել Շելոբը:
Հիշելով զգուշության մասին, որը ճամփորդության ընթացքում դարձել էր նրա բնավորության գլխավոր գծերից մեկը՝ նա ձեռքով ծածկեց թանկագին անոթը: Ձեռքը լցվեց կենդանի արյան տաք գույնով: Լույսը կարող էր մատնել նրանց, և Սեմը, թաքցնելով անոթը ծոցագրպանում, թիկնոցի փեշերը վրա բերեց: Այնուհետև նա արագացրեց քայլերը. հարկավոր էր հասնել տիրոջը: Բայց տերն արագ էր վազում: Նրանց արդեն առնվազն քսան քայլ տարածություն էր բաժանում, իսկ Ֆրոդոն շարունակում էր սլանալ ամբողջ թափով՝ ուր որ է նա կձուլվի մոխրագույն մշուշին ու կկորչի, ինչպես ստվերը՝ ստվերների մեջ...
Հազիվ էր Սեմը թաքցրել լուսարձակող անոթը, երբ հայտնվեց Նա: Առջևում, ձախ կողմում ցցված ժայռի ստվերում թաքնված սև անցքից հանկարծակի դուրս սողաց անտանելի այլանդակ մի հրեշ: Այդպիսի հրեշ հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ ամենասարսափելի մղձավանջում: Այդ արարածը նման էր սարդի, բայց ավելի մեծ էր, քան ցանկացած գիշատիչ գազան և, որ ամենակարևորն է, շատ ավելի սարսափելի, քանզի նրա աչքերը նայում էին անողոքաբար ու դաժանաբար: Դրանք այն նույն հրեշավոր աչքերն էին՝ ավելի ճիշտ, աչքերի բազմությունը, ու կրկին այրվում էին ահարկու կրակով: Նրա պոզավոր գլուխը ցցված էր կարճ, անշարժ վզի վրա, իսկ հսկայական, անասելի չափերի ուռած մարմինը ճոճվում էր ընթացքի ժամանակ ու հարվածում երկար ոտքերին: Սև մեջքը ծածկված էր մանուշակագույն բծերով, իսկ սպիտակավուն փորը աղոտ լուսարձակում էր: Սարդակերպ Մարդակերպ հրեշի ոտքերը ծալվում էին մարմնի վերևում և ծածկված էին պողպատյա ասեղներ հիշեցնող կոշտ մազերով: Յուրաքանչյուր ոտքն ավարտվում էր սուր ճիրանով:
Քարշ տալով հսկայական, փափուկ փորը և ծալված վերջույթները որջից դուրս եկող մյուս ելքի միջով՝ միջով Շելոբը մերթ մե՛րթ վազելով, մերթ մե՛րթ մեծ թռիչքներ գործելով սոսկալի արագությամբ սլացավ առաջ՝ ոտքերը ճրթճրթացնելով: Սեմը հայտնվեց հետևում, Ֆրոդոն՝ առջևում, իսկ Շելոբը՝ մեջտեղում: Հնարավոր է՝ նա չնկատեց Սեմին, կամ նկատելով, որ լուսարձակող անոթը նրա ձեռքին է, որոշեց առայժմ ձեռք չտալ և կենտրոնացավ Ֆրոդոյի վրա, որը ոչինչ չնկատելով ու ոչինչ չզգալով գլուխը կորցրած վազում էր: Սակայն Շելոբն ավելի արագաշարժ էր: Եվս մի քանի ցատկ՝ և նա կհասներ Ֆրոդոյին:
Սեմը շունչ հավաքեց և ինչքան ուժ ուներ գոռաց.
— Բռնվե՛ց,— ֆշշացրեց Գոլլումը նրա ականջին,— վերջապես նա մեր ձեռքն ընկավ, գարշելի, ատելի հոբիթսը, այո-սսս, իմ սքանչելի: Մենք կխեղդենք սրան, իսկ նրան կհասնի մյուսը: Մենք նրան ձեռք չենք տա, թող նրան Շելոբը, իսկ Սմեագորլը կպահի երդումը և ձեռք չի տա տիրոջը, ոչ-ոչ, ձեռք չի տա: Փոխարենը նա կզբաղվի քեզանով, ստո՛ր, ծե՛ր չարագործ: — Եվ նա թքեց Սեմի ծոծրակին:
Անսպասելի դավաճանությունից ու խոչնդոտից խոչընդոտից անակնկալի եկած, հասկանալով, որ տերն ահա ուր որ է կզոհվի, Սեմն այնպես փրփրեց, որ նույնիսկ Գոլլումն ապշեց: Նա Սեմին դանդաղաշարժ ու հիմար հոբիթ էր համարում, և նման ճարպկություն նրանից բոլորովին չէր սպասում: Այդպիսի ամուր սեղմումից նույնիսկ ինքը չէր կարող այդքան արագ ու ճարպկորեն ազատվել: Սեմն ազատվեց բերանը սեղմող ձեռքից և մղվեց սկզբում առաջ, հետո՝ հետ՝ փորձելով ազատվել պարանոցին փաթաթված երկրորդ ձեռքից: Նրա աջ ձեռքում թուրն էր, իսկ ձախ ձեռքից կաշվե հանգույցով կախված էր Ֆարամիրի տված գավազանը: Սեմը շրջվելու և թշնամուն թրով հարվածելու հուսահատ փորձ արեց, բայց Գոլլումն ավելի արագ գտնվեց. նա անմիջապես բռնեց Սեմի դաստակից ու սկսեց թևը ոլորել: Գոլլումի մատներն աքցանի պես ամուր էին: Ի վերջո Սեմը ցավից ճչաց ու ցած գցեց թուրը: Այդ ընթացքում Գոլլումի մյուս ձեռքը գնալով ավելի ամուր էր սեղմում նրա կոկորդը...
Սեմը, հավաքելով վերջին ուժերը, կտրուկ ցատկեց առաջ, ոտքի կանգնեց՝ և անսպասելի ընկավ մեջքի վրա:
Այժմ նա կանգնած էր ուժով իրեն գրեթե հավասար կատաղած թշնամու առջև և իսկական կռվել բոլորովին չէր ցանկանում: Սուլոցով օդը ճեղքեց գետնից բարձրացված թուրը. Գոլլումն ավելի խղճալի ոռնաց, ընկրկեց, իջավ չորեքթաթ և, գորտի պես ցատկոտելով, սլացավ դեպի քարանձավ:
Սեմը թուրը ձեռքին վազեց նրա հետևից: Մի ակնթարթ Գոլլումին սպանելու կատաղի ցանկությամբ համակված նա մոռացավ ամեն ինչ, բայց , երբ երեսին փչեց թունելի սև գարշահոտը, հոբիթին ասես ամպրոպ հարվածեց. նա բոլորովին մոռացել էր Ֆրոդոյի և հրեշի մասին: Կտրուկ շրջվելով՝ նա կայծակնային արագությամբ սլացավ արահետով վեր՝ բարձր կանչելով տիրոջը: Բայց արդեն ուշ էր: Գոլլումի պլանն այնուամենայնիվ ամբողջությամբ չէր ձախողվել:
=== Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը ===
29
edits