Changes
==Բ․ ԽԲ. գլուխ==
Չարիք
Գիտեմ, որ ինձ վայել չէ նկարագրել (թեև այս ձեռագիրը երբեք հրապարակվելու չէ), թե որքան էի աշխատում հմտանալ սղագրության տաժանելի արվեստի մեջ և որքան ճգնում՝ ըստ կարելվույն տիրապետել այն, առաջնորդ ունենալով իմ պարտքը դեպի Դորան ու իր հորաքույները։ Աշխատելու եռանդը իրավ մեծ էր կյանքիս այդ միջոցին, երբ, ինչպես արդեն ասել եմ, հարատևությունն ու անսայթաք հաստատությունը արդեն սկսել էին բնավորությանս ամենաէական կողմերը կազմել։ Անցյալս հիշելով պիտի ասեմ, ես բոլոր հաջողություններիս աղբույրն այդ հարատևության, այդ հաստատության մեջ եմ գտել։ Ես շատ բախտավոր էի աշխարհիկ գործերում․ շատ մարդիկ ինձնից ավելի են աշխատել և դարձյալ իմ հաջողության կեսն անգամ չեն գտել․ սակայն ես երբեք գլուխ չէի բերի այն ամենը, ինչ որ արել եմ, եթե վարժված չլինեի կանոնավոր, տոկուն ու փութաջան աշխատանքի, և եթե, մանավանդ, սովորություն չունենայի՝ մի գործ սկսելիս՝ ամբողջ ուշքս միայն դրա վրա կենտրոնացնել, առանց մտածելու հետևյալի մասին, որի հերթը, թերևս, իսկույն պիտի գար։ Աստծուն հայտնի է, որ պարծենալու մտքով չեմ գրում։ Սուրբ կլիներ այն մարդը, որ իր կյանքը թերթ առ թերթ աչքի անցնելիս, ինչպես որ ես եմ անում, վստահանար ասել, թե ոչ մի քանքար չի թաքցրել հողի մեջ, ոչ մի հարմար պատեհություն չի կորցրել, ոչ մի սխալ չի արել, մոլար կրքեր չի ունեցել, խղճի խայթ ու սրտի կսկիծ չի զգացել։ Ես չեմ ունեցել և ոչ մի բնական ձիրք, որ ի չարը գործ դրած լինեմ։ Ասելիքս միայն այս է, թե ինչ որ արել եմ, աշխատել եմ հնար եղածին չափ լավ անել․ ինչ բանի որ նվիրվել եմ՝ լիովին եմ նվիրվել և անելիքս մեծ լիներ թե փոքր, ― ձգտել եմ հավասար փութով ու ջանքով անել։ Երբեմն չեմ հավատացել, որ նույնիսկ փայլուն ձիրքերով մարդը հաջողություն կգտնի, եթե ձիրքերի հետ միասին տոկուն ջանասիրություն էլ չունենա։ Առանց այսպիսի ջանասիրության ոչ մի էական հաջուղություն հաջողություն չի տեսնված աշխարհում։ Փայլուն քանքարն ու հաջող դեպքը սանդուղքի երկու բազիրքներն են, որով ոմանք բարձրանում են․ բայց անհրաժեշտ է, որ այդ բազիրքներն ու ձողերը պատահարներին դիմադրելու ընդունակ ամուր նյութից շինված լինեն։ Ո՞րն է, սակայն, մարդուս համար այդ նյութը, եթե ոչ իր ազնիվ եռանդը, զորեղ կամքը, անընկճելի բնավորությունը, որ ոչ մի ուրիշ բանով չի կարելի փոխարինել։ Երբեք չկպչել մի գործի, որին չես կարող ամբողջ զորությամբ անձնատուր լինել, և եբեք երբեք չարհամարհել որևէ գործ, որքան էլ նրա արժեքը փոքր լինի, ― այս է եղել կյանքիս կանոնը և ստուգել եմ, որ դա ոսկի կանոն է։
Չեմ ուզում կրկնել, թե որքան եմ պարտական Ագնեսին գործերի մեջ այդ կանոնին հետևելուս համար։ Պատմությունս այժմ նրան է անցնում երախտագետ սիրով։
― Կարծեմ նա է, ― ասացի ես, ըստ կարելվույն անհոգ կերպով։
Ուրիասը հանկարծ կանգ առավ, ձեռքերը ծնկների միջև խոթեց ու ծիծաղից թուլանալով կքվեց։ Բայց այդ մի մունջ ծիծաղ էր․ ոչ մի ձայն դուրս չթռավ Ուրիասի կրծքից։ Այն աստիճան այդ մարդը գաշելի գարշելի էր ինձ և, մանավանդ, նրա վերջին արարքը, որ ես առանց այլևայլի շուռ եկա և հեռացա։ Նա կծկված ու երկու տակ եղած՝ պարտեզի մեջտեղը մնաց, իբրև մի թռչնահալած խրտվիլակ։
Այդ երեկո չէ, այլ մի երկու օր հետո էր, և, հատկապես, մի շաբաթ երեկո, որ ես Ագնեսին Դորայի մոտ տարա։
Դորան Ագնեսից վախենում էր։ Իր ասելով՝ Ագնեսը «շատ խելոք էր»։ Բայց ընկերուհուս խոհուն ու բարի, լուրջ ու զվարթ դեմքը տեսնելուն պես նա ուրախության ճիչ հանեց և նույն րոպեին Ագնեսի վզին փարվեց՝ իր անմեղ այտը նրա երեսին դնելով։
Երբեք այնքան բախտավոր, այնպես երջանիկ չէի զգացել ինձ, ինչպես այդ եկուսին երկուսին իրար մոտ նստած տեսնելիս։ Ի՜նչ դժվարություն էր ինձ համար, երբ տեսնում էի սիրելիիս պարզ նայվածն Ագնեսի անկեղծ աչքերին և Ագնեսի հեզիկ հայացքը, որով դիտում էր Դորային։
Միս Լավինյան ու միս Կլարիսան իրենց եղանակով մասնակից էին իմ ուրախությանը։ Այն օրվա թեյի սեղանի պես զվարճալի սեղան դեռ ոչ մի տեղ չէր տեսնված։ Միս Կլարիսան նախագահում էր։ Ես կտրում էի կարկանդակն ու բաժանում․ քույրերը թռչնիկների պես կտցում էին կարկանդակի չամիչներն ու շաքարը․ միս Լավինյան բարեհոժար հովանավորությամբ նայում էր, ասես թե մեր երջանիկ սերը միանգամայն իր գործը լիներ, և բոլորս շատ գոհ էինք թե՛ ինքներս մեզնից, թե՛ իրարից։
― Լիովին վստահ։
― Մոռացել եմ հարցնել, Դոդի, ― ասաց Դորան, շարունակելով կաճքկս կոճակս դեսուդեն քաշել, ― ինչպիսի՞ ազգական է քեզ գալիս Ագնեսը։ Այդ մասին կարծես, դու ինձ ոչինչ չես ասել, այ չար տղա։
― Նա ինձ ազգական չի գալիս, ― ասացի ես, ― բայց մենք միասին ենք դաստիարակվել, իբրև քույր ու եղբայր։
Թեպետ սառը մտածության րոպեներին ես ամենևին վախ չէի ունեցել, բայց դարձյալ մի անասելի թեթևություն զգացի իր արդար բերնից այդ վստահությունը լսելով, և իսկույն հայտնեցի իրեն։
― Ահա դոկոտորի դոկտորի մոտ ձեր այցելության ժամանակը լրանալու վրա է, ― ասացի ես։ ― Այսուհետև դժվար թե կարողանանք ազատ֊ազատ տեսնել իրար, սիրելի Ագնես։ Ե՞րբ նորից Լոնդոն կգաք։
― Հավանական է, որ շուտով չգամ։ Հորս հանգստությունը պահանջում է, որ տանը մնամ։ Երևի թե մի քանի ժամանակ իրար հաճախ չենք տեսնի, բայց ես սրտանց կթղթակցեմ Դորայի հետ, և այսպիսով լուր կունենանք իրար մասին։
― Աստծու սիրուն, ազնիվ դոկտոր, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, նորից իր աջը զգուշությամբ դոկտորի թևին դնելով, ― կարևորություն մի՛ տաք իմ կասկածներին։
― Ա՜, ― գոչեց ՈւիրասըՈւրիասը, գլուխը սաստիկ շարժելով։ ― Ինչպիսի տխուր հաստատություն, այն էլ ումի՞ց, իմ վաղեմի ընկերոջից։ Ապրի նա։ Սակայն, Կոպպերֆիլդ, ես դեռ մի հասարակ գրագիր էի, երբ նա զայրանում էր մր․ Մելդընի միայն անունը լսելուց։ Եվ այդ զայրույթը ոչ թե մի անգամ, այլ քսան անգամ ես տեսել եմ։ Եվ ո՞վ կարող է դրա համար կշտամբել նրան․ հարկավ ոչ ես։ Որպես հայր, ընկերս լիովին իրավունք ուներ երկյուղ կրելու և փափագելու, որ միս Ագնեսը այդ գործին խառը չլինի։
― Սիրելի իմ Ստրոնգ, ― ասաց մր․ Ուիկֆիլդը դողդոջ ձայնով, ― ազնիվ բարեկամս, դուք գիտեք իմ թերությունը․ ձեզ հայտնի է, որ ես սովոր եմ յուրաքանչյուր մարդու մեջ միայն մի տիրող շարժառիթ տեսնել և նրա բոլոր գործերը մի նեղ սկզբունքով դատել։ Անշուշտ այս թերությունս էր, որ ինձ դրդեց անհիմն կասկածներ ունենալ։
― Մի ժամանակ կարծում էի, ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ― թե դուք կամենում եք մի ցանկալի բաժանում առաջ բերելու նպատակով տարաշխարհ ուղարկել Մելդընին։
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ― կրկնեց դոկտորը։ ― Իմ միակ նպատակն էր՝ Աննիիս հաճյանալհաճոյանալ, նրա մանկության ընկերոջ համար մի լավ պաշտոն ճարելով։ Ուրիշ ոչինչ։
― Ինքս էլ հետո համոզվեցի, որ դա այդպես է, ― ասաց մր․ Ուիկֆիլդը։ ― Եվ չէի կարող չհամոզվել, քանի որ դուք ինքներդ ինձ այդպես ասացիք։ Սակայն․․․ աղաչում եմ չմոռանաք՝ ամեն բան շատ նեղ տեսակետից դիտելու ախտս․․․ մի ժամանակ կարծում էի, սիրելի դոկտոր, թե հասակների այդ մեծ տարբերության մեջ․․․
― Այդ կետից ահա պետք է նայել գործի վրա, չէ՞, մաստր Կոպպերֆիլդ, ― նկատեց Ուրիասը մի վիրավորական ու քծնի կարեկցությամբ։
― ․․․ Կարծում էի, թե հասակների այդ տարբերության մեջ մի այդպիսի մանկամարդ ու հրաշաղեղ հրաշագեղ կին, որքան էլ ձեր անձը հարգեր, միայն աշխարհիկ հաշիվներով ամուսնացած կլիներ։ Ես նկատի չէի առել, թե ուրիշ անհամար զգացումներ ու պատճառներ էլ կան, որոնցով կարող էր նրա սիրտն առաջնորդվել։ Աղաչում եմ, չմոռանաք այս, սիրելի դոկտոր։
― Տեսեք, որքան զգույշ ու քնքուշ է, ― ասաց Ուրիասը գլուխը շարժելով։
― Միայն մի տեսակետից նրան դիտելով․․․ ― ասաց մր․ Ուիկֆիլդը, ― աղաչում եմ, հին բարեկամ, հոգուս վիճակը լավ հասկացեք․․․ ես կարող էի սխալված լինել․ և այժմ ստիպված եմ խոստովնել, քանի որ ուրիշ ելք չկա։
― ․․․ ԽոստովնելԽոստովանել, ― շարունակեց մր․ Ուիկֆիլդը, Ուրիասի վրա մի անհույս ակնարկ նետելով, ― թե կասկածել եմ լեդիին ու կարծել, թե նա անփույթ է ձեր նկատմամբ ունեցած իր պարտքի մեջ, և այս պատճառով փափագել եմ, որ Ագնեսը տիկնոջ հետ շատ չմտերմանա և չտեսնի այդ բոլորը, ինչ որ տեսնում էի ես ինքս, կամ երևակայում, թե տեսնում եմ իմ կանխակալ մոլորումով։ Այս մասին ես ոչ ոքի բան չեմ ասել․ չեմ էլ կամեցել, որ գեթ մեկը բան իմանա։ Եվ, թեպետ ձեզ դառն է լսել, ― կրկնեց մր․ Ուիկֆիլդը ընկճված սրտով, ― այնուամենայնիվ ինձ կարեկից կլինեք, եթե իմանաք, թե որքան եմ տանջվում այս բոլորը պատմելիս։
Դոկտորն իրեն հատուկ բարությամբ աջը մեկնեց նրան։ Մր․ Ուիկֆիլդը մի քանի վայրկյան այդ աջն իր ձեռքում բռնեց ու գլուխը խոնարհեց։
Ես շուռ եկա դեպի նա ու հարցրի, թե ինչպես է համարձակվում վկա բերել ինձ։
― Օ՜հ, ձեր վարմունքը շատ գեղեցիկ է, Կոպպերֆիլդ, ― պատասխանեց Ուրիասն, օձի նման գալարվելով, ― և բոլորին հայտնի է, որ դուք մի սիրալիր մարդ եք․ սակայն դուք բանի էությունն իսկույն իմացաք, երբ ես այդ մասին էի ձեզ հետ խոսում անցյալ երեկո, գոնե իմացաք, թե ինչ էր իմ ասելիքը։ Մի՛ ուրանքուրանաք, Կոպպերֆիլդ, որ ասելիքս իմացաք։ Դուք շատ բարի նպատակով եք ուրանում, բայց և այնպես մի՛ ուրանաք, Կոպպերֆիլդ։
Ալևոր դոկտորի ազնիվ հայացքը մի վայրկյան աչքիս դիպավ, և ես զգացի, որ իմ անցյալ կասկածների ու հիշատակների խոստովնությունը պարզ գրված է երեսիս վրա։ Ուրանալ կամ զայրանալ ավելորդ էր։ Ես չէի կարող բանն ուղղել։ Ինչ էլ ասեի, չէի կարող ինքս հերքել։
― Այսուհետև ինձ կմնա հլությամբ կրել իմ պատճառած դժնախտության գիտակցությունը։ Մեղադրելու իրավունքը տիկնոջն է, ոչ թե իմը։ Այժմ նվիրական պարտքս է՝ պաշտպանել նրան այն մոլար, այն անողոք կարծիքներից, որոնք մինչև անգամ իմ մտերիմ բարեկամներին վարակել են։ Եվ որքան աշխարհից հեռու ապրենք, այնքան ավելի հեշտ կլինի ինձ այս պարտքը կատարել։ Եվ երբ որ հասնի այն օրը, ― և աստված տա՝ շուտ հասնի, ― երբ մահս նրան արհեստական կապանքից ազատի, ես անհուն սիրով ու հավատով աչքերս կփակեմ նրա ազնիվ երեսի առջև և անտրտում կթողնեմ նրան ավելի երջանիկ ու զվարթ օրեր վայելել։
Ես այլևս չէի կարողանում դոկտորին նայել․ նրա ազնիվ, պարզ, բարի, այրական վարմունքից աչքերս արտասուքով լցվել էին։ Նա արդեն մոտեցել էր դռաըդռանը, երբ հարեց․
― Պարոննե՛ր, ես ձեր առջև սիրտս բացեցի։ Հույս ունեմ, որ անկեղծությունս կհարգեք։ Ինչ որ այս գիշեր ասվեց, այլևս երբեք չպիտի կրկնվի։ Ուիկֆիլդ, հին բարեկամ, օգնեցեք ինձ վերև գնալ։
― Ո՞ւր տանի։ Ո՛չ, սըր, այդպես մի՛ ասեք, որ հետո ինքներդ չփոշմանեք։ Այլ այն ասացեք, թե ինչպե՞ս եք կարողանում իմ առջև այնքան նվաստանալ, այդքա՜ն վրաս չարանալ։ Սակայն ես ձեզ ներում եմ։
― Դու ինձ ներո՜ւմ, ― կրկնեցի ես արհամարող արհամարհող եղանակով։
― Այո, ներում եմ, չեք կարող ինձ արգելել, որ ներեմ, ― պատասխանեց Ուրիասը։ ― Ո՞ւմ մտքով կանցներ, թե կուզենաք վիրավորել ինձ, ինձ, որ միշտ ձեր բարեկամն էի՝ ձեր իսկ կամքին հակառակ։ Սակայն առանց երկու կողմի ոչ մի կռիվ չի լինի․ ես կռվելու տրամադիր չեմ․ ընդհակառակը, ձեր բարեկամը կմնամ, որքան էլ դուք ընդդիմանաք, որովհետև սիրում եմ ձեզ, Կոպպերֆիլդ։ Այժմ գիտե՞ք, թե ինչ կարող եք սպասել ինձնից։
Գիշերվա ժամին տան մարդկանց չվրդովելու համար ստիպված էինք մեր ձայնը զսպել, և որքան նա հանդարտ էր խոսում, այնքան ես բորբոքվում էի, թեև արդեն բարկությունս անցել էր։ Ես ասացի, թե ուրիշ բան չեմ սպասում նրանից, այլ միայն այն, ինչ միշտ սպասել եմ՝ առանց երբեք սխալվելու, և դուրս եկա, դուռն այնպես Ուրիասի դեմ փակելով, կարծես թե նա մի ընկույզ լիներ, որ կցանկանայի դռան տակ ջարդել։ Բայց փոքր֊ինչ հետո նա էլ դուրս եկավ և ուզում էր իր մոր մոտ գնալ։ Ես դեռ մի հարյուր քայլ չէի անցել, երբ նա իմ հետևից հասավ։
― Գիտեք, Կոպպերֆիլդ, ― ասաց նա, իր շուրթերն ականջիս մոտեցնելով, որովհետև ես շուռ չէի գալիս, ― դուք մի թյուր դրության մեջ եք գտնվում (զգում էի, որ դա ճշմարիտ է, ուստի և ավելի շատ զայրանում): ։ Չեք կարող ասել, թե ձեր արածը մի ազնիվ բան է և ստիպված եք ներողություն ընդունել ինձանից։ Այդ մասին ես ոչ մորս բան կասեմ, ոչ էլ որևէ մարդու։ Ես որոշել եմ ներել ձեզ։ Սակայն չեմ կարող հասկանալ, թե ինչպես սիրտ արիք ձեռք բարձրացնել մեկի դեմ, որին ինքներդ միշտ մի խոնարհ ու չնչին մարդ եք համարել։
Զգում էի, որ ես գրեթե նրա չափ ստոր եմ։ Նա ավելի լավ էր ինձ ճամաչում, քան ես ինքս։ Եթե նա հայտնապես նախատեր ինձ և կամ համարձակ գրգռեր, դա մի տեսակ արդարացում ու թեթևություն կլիներ, բայց նա ավելի վարպետորեն վարվեց․ նա ինձ մարմանդ կրակի վրա դրեց, որից ես մինչև առավոտ տանջվեցի։
Դոկտորը պատվիրել էր ասել, թե ինքը տկար է, և քանի դեռ հյուրերը իր մոտ են եղել՝ համարյա թե դուրս չի եկել սենյակից։ Մր․ Ուիկֆիլդի ու Ագնեսի մեկնելուց արդեն մի շաբաթ անց կլիներ, երբ դոկտորն ու ես մեր սովորական զբաղմուքը նորոգեցինք։ Դրանից մի օր առաջ դոկտորն ինձ մի անկնիք նամակ տվեց, որ կրում էր իր հասցեն։ Մի քանի ջերմ խոսքերով նա ինձ աղաչում էր ոչ մի ժամանակ ակնարկություն չանել այն գիշերվա դեպքի մասին։ Այդ դեպքը ես միայն տատիս էի հայտնել և ուրիշ ոչ ոքի։ Դա այնպիսի առարկա չէր, որի մասին կարելի լիներ Ագնեսի հետ էլ խոսել, այն գիշերվա անցքի մասին նա մի կասկած անգամ չուներ։
Համոզված եմ, որ մրս․ Ստրոնգն էլ չէր կասկածում։ Շաբաթներ անցան, մինչև որ նրա դեմքի վրա մի թեթև փոփոխություն նշմարվեց։ Փոփոխությունը շատ դանդաղ էր առաջ գալիս, ինչպես մի ամպ անշփոթ եղանակին։ Սկզբում նա զարմանում էր դոկտորի քնքուշ կարեկցության վրա, որով սկսել էր խոսել իր հետ․ այդ զարմանքը ավելի սաստկացավ, երբ դոկտորը փափագ հայտնեց իր տունը բերելու զոքանչին, որպեսզի Աննիի միակերպ կյանքը զվարթանա։ Մինչ դոկտորը ու ես աշխատում էինք, և լեդին սեղանի մոտ նստած էր լինում, ես շատ անգամ տեսնում էի, որ նա հիացումով ու անձկությամբ անքթիթ նայում էր իր մարդուն։ Երբեմն էլ աչքերն արտասուքով լցվում էին, և նա իսկույն հեռանում էր սենյակից։ Վշտի ստվերն օրոցոր օրեցօր նրա գեղեցիկ դեմքի վրա ծանրանալով՝ մթանում էր։ Այժմ մրս․ Մարկլհեմը դոկտորի տան բնակիչ էր, բայց նա գիտեր միայն խոսել ու խոսել, և ոչ մի բան չէր նկատում։
Մինչ Աննին, որ մի ժամանակ դոկտորի տան զվարթարար արեգակն էր, քիչ֊քիչ փոխվում էր, դոկտորն էլ մյուս կողմից ակներև ծերանում ու թոշնում էր, սակայն նրա բնածին բարությունը, հեզ վարմունքն ու գթասեր հոգատարությունը կնոջ նկատմամբ անդադար աճում էին։ Մի առավոտ, մրս․ Ստրոնգի ծննդյան օրը, երբ նա եկել էր մեր գրասենյակի պատուհանի մոտ նստելու (ուր առաջ միշտ համարձակ քայլով էր գալիս, իսկ վերջերս մի տեսակ երկյուղով, որ ինձ շատ սրտաշարժ էր երևում), դոկտորը երկու ձեռքով նրա գլուխը բռնեց, համբուրեց և արագ դուրս վազեց իր հուզմունքը ծածկելու համար։ Կինը անդրիի պես անշարժ մնաց այն տեղում, ուր մարդը նրան թողել էր, հետո գլուխը կախեց, ձեռքերը կցեց ու աղիողորմ լաց եղավ։
Կարող եք երևակայել, ով մր․ Կոպպերֆիլդ, թե իմ սիրտը ինչ կսկիծ ու դառնություն պիտի զգա, եթե ասեմ, որ մր․ Միկաբրը բոլորովին փոխվել է։ Այժմ նա զգուշամիտ է դարձել, գաղտնապահ է։ Նրա կյանքն այժմ մի անքննելի խորհուրդ է դարձել իր ուրախության ու վշտերին հաղորդակից ընկերոջ համար․․․ մի սոսկալի խավարով է պատած այն բոլորը, ինչ որ անում է գրասենյակում առավոտյան ժամից սկսած մինչև արևի մայր մտնելը, ― խնդրեմ ասածս մի առասպել չհամարեք։
Սակայն սա դեռ բոլորը չէ։ Այժմ մր․ Միկաբրը անժպիտ է, խստասիրտ է, ցասկոտ է։ Նա խորշում է իր ավագ որդուց ու դստրից, չի պարծենում իր երկվորյակներով, սառն է նայում մինչև անգամ այն անմեղ եկվորին, որ նոր է մեր շրջանի անդամ դարձել։ Գալով մեր տան շատ չափավոր պիտույքները հոգալուն, մի չնչին ֆարթինգ<ref>գրեթե մեկ կոպեկ</ref> անգամ դժվարությամբ է ինձ տալիս, այն էլ սաստիկ սպառնալով, թե կգնա ջուրը կընկնի (սրանք իր խոսքերն են): ։ Եվ այս բոլորից հետո դեռ համառությամբ հրաժարվում է բացատրել ինձ իր տարօրինակ ընթացքը։
Անտանելի է, ցավալի է այս ամենը, և զգում եմ, որ սիրտս կեղեքվում է, կտրատվում։ Եթե դուք ինձ մի փրկարար խորհուրդ տաք, մի նոր երախտիք կավելացնեք այն բոլորի վրա, որ արդեն արել եք ինձ շատ անգամ։ Իմ տկար ուժերը ձեզ հայտնի են, արդ ասացեք, ի՞նչ կերպ դրանց բանեցնեմ այս երկսայրի դրության մեջ։ Զավակներիս սերը և աշխարհիս չարիքներին դեռ անգիտակ նորեկիս անմեղ ժպիտն ուղարկելով Ձեզ, մնամ սիրելիդ իմ մր․ Կոպպերֆիլդ,
Ձեզ անձնվեր, վշտահար, Էմմա Միկաբր։Միկաբր։»
Դժվար թե իրավունք ունենայի մի ուրիշ խորհուրդ տալ մրս․ Միկաբրի պես փորձված կնկան, միայն հորդորել նրան՝ համբերությամբ ու սիրով նորից գրավել մր․ Միկաբրի շնորհը (որ վստահ էի թե կանի). բայց և այնպես նրա նամակը շատ մտմտուք պատճառեց ինձ։
==Գ․ ԽԳ. գլուխ==
Դարձյալ մի հետադարձ հայացք
Թույլ տվեք ինձ դարձյալ կանգ առնել, կյանքիս մի արժանահիշատակ շրջանի վրա։ Թույլ տվեք մի կողմ քաշվել և անցած օրերի այն ուրվականները դիտել, որոնք ահա իմ ստվերի հետ անցնում են նսեմաշուք թափորով։
Անցնում, գնում են շաբաթներ, ամիսներ, տարիներ և ավելի երկար տարիներ չեն թվում ինձ, քան թե մի ամառվա օր և կամ մի ձմեռվա գիշեր։ Մերթ տեսնում եմ մի ծաղկաղարդ ու ոսկեփայլ մարգագետին, ուր զբոսնում եմ Դորայի հետ, մերթ կանգանծ կանգած ենք մի ամայի դաշտի մեջ, ուր բլուր ու թուփ սպիտակ ձյունով են ծածկված։ Ահա մի վճիտ գետակ։ Կիրակի օր է․ ման ենք գալիս նրա ափին։ Գետակը, որ ամառվա արևի շողերի տակ կարկաչահոս խայտում էր, հանկարծակի ձմեռվա քամուց պղտորվելով, փքվում է, սառցով ծածկվում և որոտալից ոստումներով հորդում դեպի ծովը։
Ոչ մի փոփոխություն թռչնանման լեդիների տնակում։ Ճոճանակը վառարանի վրա միատեսակ շաչում է և ծանրաչափը հանգիստ կախված է դահլիճում։ Ոչ ճոճանակն է իր պաշտոնը միշտ կատարում, ոչ ծանրաչափը․ բայց մենք անպայման հավատում ենք, թե՛ մեկի և թե՛ մյուսի ցուցմունքին։
Բուկինհեմի փողոցից մենք անցել ենք մի ուրիշ սիրուն տուն, ոչ հեռու այն տնակից, որ մի ժամանակ հիացրել էր մեզ։ Սակայն տատս (որ իր Դուվրի տունը ձեռնտու գնով վաճառել է) չի ուզում ինձ մոտ մնալ ու մտադիր է մի ավելի համեստ տնակի մեջ հաստատվել՝ մեր բնակածի մոտերքում։ Ի՞նչ է նշանակում այս բոլորը։ Իմ ամուսնությո՞ւնը։ Այո՛։
Այո՛։ Ես պսակվելու եմ Դորայի հետ։ Միս Լավինյան ու միս Կլարիսան վերջապես հոժարություն տվին, և արժի տեսնել, թե ինչպես են այս րոպեիս ոստոտում։ ոստոստում։ Միս Լավինյան, անձամբ վերահսկելով նշանածիս օժիտի գործը, գորշ թղթից զանազան ձևեր է կտրտում և շարունակ վիճում մի բարետեսիլ երիտասարդի հետ, որ թևի տակ մի ահագին կապոց ու մետրաչափ բռնած՝ ամեն օր նրանց մոտ է գալիս։ Մի կին դերձակ, որի կրծքին միշտ թելով ասեղ է ցցված և որ կարծես ուտելիս էլ, խմելիս էլ, քնելիս էլ մատնոցը մատից չի հանում, գիշեր ցերեկ տանն է։ Նրանք Դորային մի կատարյալ տիկին են դարձրել․ նրան անդադար կանչում են՝ վրան որևէ զգեստ փորձելու համար։ Թույլ չեն տալիս, որ գոնե երեկոյան մի հինգ րոպե միասին մնանք․ անպատճառ մի անկոչ կին գալիս է և դուռը բախելով ասում․ «Միս Դորա, խնդրեմ վերև հրամեցեք»։
Միս Կլարիսան ու տատս ամբողջ Լոնդոնը չափչփում են խանութներում կահ֊կարասիք տեսնելու և հետո ինձ էլ տանում Դորայի հետ, որ ընտրենք։ Սակայն լավ կանեին, եթե արդեն սկզբից իրենք գնեին՝ առանց մեր հավանությանը դիմելու, որովհետև երբ մեզ առաջարկում են աչքի անցկացնել, օրինակի համար, մի խոհանոցի կրակարան և կամ կերակրի պահարան, Դորան Ջիպի համար մի չինական տնակ է գտնում՝ փոքրիկ զանգակներով, և այդ բանն ամենից ավելի նախամեծար համարում։ Եվ որքան ժամանակ պետք եղավ, մինչև որ Ջիպն այդ նոր պալատին ընտելանար․ հենց որ փորձում էր ներս մտնել և կամ դուրս գալ, զանգակներն սկսում էին հնչել, և ահից նրա սիրտը համարյա թե ճաքում էր։
Արդյոք ինչո՞ւ այնքան մտածկոտ է Տրեդլսը, որ գալիս է տեսնելու ինձ Դոկտորների Համայնքում, ուր ես դարձյալ շարունակում եմ երբեմն ձևի համար հաճախել, այն էլ ազատ ժամերիս։ Երիտասարդական երազներս արդեն սկսել են իրագործվել․ ես գնում եմ ամուսնության թույլտվությունն ստանալու։
Այդ փոքրիկ թուղթը երբեք իմ աչքին այնքան կարևորություն չի ունենցելունեցել, ինքան որ այժմ։ Ահա սեղանիս վրա է դրված, և Տրեդլսը հիացումով ու երկյուղով դիտում է այն։ Թղթի մեջ մի ուրույն հին ձևով շաղկապված են Դավիթ Կոպպերֆիլդ ու Դորա Սպընլո անունները, և անկյունում, մեր միության վրա նայելով՝ դրված է կնիքը դրոշմատուրքի հայրախնամ վարչության, որ այնքան հետամուտ է մարդկային կյանքի բազմապատիկ գործերին։ Ահա և Կենտրբրիի արքեպիսկոպոսի տպագրած օրհնությունը, որ նա մեզ անսպասելի էժան գնով շնորհում է։
Բայց և այնպես այդ բոլորը մի շփոթ, մի երջանիկ, մի թռուցիկ երազ է թվում։ Հավատալս չի գալիս, որ այդ բոլորն իսկություն է․ այնուամենայնիվ հավաստի եմ, որ փողոցում ինձ հանդիպող յուրաքանչյուր անցվոր արդեն գիտի, որ ես մի երկու օրից հետո պսակվելու եմ։ Արքեպիսկոպոսի տեղակալը, որի մոտ գնում ենք երդվելու, արդեն գործին տեղյակ է և այնպես մտերմաբար է հետս վարվում, որ կարծես Մասոնական ընկերության անդամակից լինենք։ Տրեդլսը բնավ հարկավոր չէ, բայց ներկա է, իբրև իմ վկան։
Լսում եմ նրան, ամուր սեղմում եմ նրա աջը, հետո խոսում ենք, զբոսնում ենք ու միասին ճաշելու գնում։ Սակայն չեմ հավատում այդ բոլորին։ Մի՞թե այդ բոլորը երազ չէ։
Որոշված ժամին Սոֆին Դորայի հորաքույրերի տունն է գալիս։ Շատ գրավիչ դեմք ունի։ Չի կարելի ասել, թե գեղեցիկ է։ Նա վերին աստիճանի դուրեկան է, շատ հաճելի, անարվեստ, հրապուրիչ ու համարձակ։ Տրեդլսը պարծենլով պարծենալով ծանոթացնում է մեզ իրար հետ, և երբ ես, նրան մի անկյուն քաշելով, իր ընտրությունն եմ շնորհավորում, նա հրճվանքից իր ձեռքերը շարունակ տասը րոպե իրար է շփում, և նրա գլխի յուրաքանչյուր մազը ցցի նման տնկվում է։
Ես իջեցրի Ագնեսին Կենտրբրիից եկող կառքից ու տարա Պուտնի, ուր այժմ երկրորդ անգամ հիանում են նրա պայծառ, սիրուն դեմքով։ Ագնեսը շատ է հավանում Տրեդլսին, և զվարճալի է նրանց հանդիպումը տեսնել և դիտել, թե Տրեդլսը ինչ ցնծությամբ է ծանոթացնում նրան աշխարհիս ամենալավ աղջկա հետ։
― Ի՞նչ ես կարծում, Դոդի, այս բոլորը վայելո՞ւչ է, ― ասում է Դորան։
― Վայելո՞չ։ Վայելո՞ւչ։ Ինչպես կարող է վայելուչ չլինել։
― Եվ վստա՞հ ես, Դոդի, որ դու ինձ շատ ես սիրում։
Այդ հարցման պատասխանը մի այնպիսի վտանգ է սպառնում զարդերին, որ միս Լավինյան հարկ է համարում կրկին մի ճիչ արձակել, խնդրելով ինձ հասկանալ, թե այժմ ներելի է միայն նայել Դորային, իսկ դիպչել՝ ոչ մի դեպքում։ Եվ Դորան մի երկու րոպե իմ առջև կանգնած է մնում, իբրև մի հրաշալի երևույթ, և ես սքանչանում եմ նրանով։ Հետո հանկարծ գլխարկը հանում է (ի՜նչ սիրուն է առանց դրան) ու փախչում, հետո իր հասարակ հագուստը հագած նորից գալիս թռչկոտելով ու հարցնում Ջիպին, թե Դոդիի կինը գեղեցի՞կ է, թե Ջիպը գո՞հ է, որ իր տիրուհին մարդու է գնում և չոքում է Ջիպի առջև (վերջին անգամ իր կուսության օրով) ու նրան ստիպում խոհարարության գրքի վրա ողիղ կանգենլ։ուղիղ կանգնել։
Հեռանում եմ իմ վարձովի բնակարանը ավելի թերահավատ, քան առաջ, և առավոտյան վաղ վերկենալով Հայգեթ գնում տատիս բերելու։
Ոչ մի ժամանակ այդքան մեծաշուք չեմ տեսել տատիս։ Հուսամագույն մետաքսե շքեղ զգեստով և սպիտակ գլխարկով, մի խոսքով փառահեղ է։ Նրան պճնել է Ջենետը, և Ջենետը կանգնած նայում է ինձ։ Պեգգոտին պատրաստ է եկեղեցի գնալ, ուր մտադիր է վերնատնից ականատես լինել հանդեսին։ Մր․ Դիկը, որ հայրություն պիտի անի Դորային ու սեղաի սեղանի առջև նրան ինձ տա, մազերը սիրուն գանգրացրել է։ Տրեդլսը, որին ժամադիր էի եղել դիլիժանսների իջևանում, աչքս շլացնում է կարմիր ու կապույտ գույներով։ Նրա ու մր․ Դիկի ձեռնոցները մի֊մի հրաշք են։
Անտարակույս այդ բոլորն այդպես է, որովհետև պարզ տեսնում եմ, բայց և այնպես ամեն բան ինձ ցնորք է թվում, և կարծես ոչինչ չեմ տեսնում։ Այնուամենայնիվ, երբ բաց կառքով ճանապարհ ենք ընկնում, իմ դյութական հարսանիքն այն աստիճան իրական է հանդիսանում, որ սկսում եմ սրտանց ափսոսալ դրան չմասնակցող թշվառներին, որոնք այդ միջոցին կրպակ ավլելու և կամ թե իրենց առօրյա գործին հետևելու վրա են։
Երազ՝ նրա իսկույն զվարթանալն ու բոլորիս ստորագրելը մետրիքական մատյանում․ իմ վերև բարձրանալը՝ Պեգգոտիին կանչելու, որ նա էլ գա ստորագրի․ նրա փարվելն իմ վզով մի անկյունում ու լալով պատմելը, թե ինչպես էր կատարվել սիրելի մորս պսակը․ ամեն բանի վերջանալը և մեր դուրս գալը եկեղեցուց։
Երազ՝ նազելի կնոջս հետ թևանցուկ եղկեղեցու եկեղեցու դասից հպարտ֊հպարտ իջնելս, բազմության, շիրիմների, նստարանների միջով, երգեհոնի և պատուհանների մոտով անցնելս, և այդ բոլորի հետ՝ հիշատակն այն տաճարի, ուր գնում էի մորս հետ իմ մանկության ժամանակ։ Օ՜հ, այդ ե՞րբ էր։
Երազ՝ նայողների շշնջյունը․ «Տե՛ս, ինչ սիրուն ջահել զույգ է, ինչ չքնաղ նորահարս է»․ մեր վերադառնալը կառքով տուն, դեպի ցնծությունն ու բերկրանքը․ Սոֆիի պատմությունը, թե որքան սարսափելի էր, երբ քահանան Տրեդլսից իմ ամուսնության արտոնագիրն է պահանջել, որ փոքր֊ինչ առաջ նրան էի հանձնել․ Սոֆիի կարծիքը, թե կամ Տրեդլսը կորցրած կլիներ այդ թուղթը և կամ գողերը նրա գրպանից թռցրած կլինեին․ Ագնեսի զվարթ քրքիջն ու Դորայի սիրահարվելն Ագնեսին, որից չի ուզում բաժանվել և որի ձեռքերը դեռ շարունակ բռնած է։
==Դ․ ԽԴ. գլուխ==
Մեր տնտեսությունը
Հազիվ թե աշխարհիս երեսին մի զույգ թռչնիկ գտնվեր, որ տնտեսության արվեստից ավելի սակավ բան հասկանար, քան թե ես ու Դորան։ Հարկավ աղախին ունեինք․ մեր տունը նա էր կառավարում։ Մինչև այսօր համոզված եմ, որ նա միս Կրոպպի մի ծպտած շառավիղն էր և գուցե նրա դուստը։ Օ՜հ, որքան ենք չարչարվել այդ Մեյրի Էնի պատճառով։
Նրա ազգանունն էր Պերեգեն։<ref>Կատարելության տիպար</ref> Երբ մենք նրան վարձեցինք, մեզ ասացին, թե նրա կատարելությունը դեռ շատ թույլ է արտահայտվում այդ անունով։ Նա մի հրովարտակի նման երկար ու մեծ վկայագիր ուներ, որի ասելով նա ամեն տնտեսական բան գիտեր, ամեն բան, ինչ որ կյանքումս լսել էի, և դեռ ուրիշ շատ բաներ, որ իմ օրում չէի լսել։ Նա մի առույգ կինարմատ էր՝ դաժան դեմքով ու վարդագույն բծերով (մանավանդ բազուկների վրա), որոնք միշտ եռ էին գալիս։ Ուներ, ինչպես որ պետք է, մի ազգական հուսար՝ այնպես երկար ոտքերով, որ կարելի էր մի ուրիշ մարդու երեկոյան ստվեր կարծել։ Հուսարի համազգեստը նրա համար այնքան նեղ էր, ինչքան որ մարմինը մեծ՝ մեր տան համար։ Նրա ահագին ներկայությունից մեր տնակն ավելի փոքր էր երևում․ և բացի այդ՝ տան որմերը հաստ չէին, և երբ նա երեկոնեըր մեզ մոտ էր մնում, արդեն սաստիկ դղրդոցից իմանում էինք, որ նա խոհանոցումն է։ Ըստ վկայագրի՝ մեր գանձը մի ժուժկալ ու պարկեշտ էակ էր։ Հետևաբար հակամետ եմ հավատալու, թե նա ջղերի հարված սատացած ստացած կլիներ, երբ մի օր նրան կաթսայի տակ ընկած գտանք, և թե այդ միջոցին անհետացած մեր թեյի գդալները աղբ մաքրող սպասավորը տարած կլիներ։
Սակայն Մեյրի Էնը չարաչար բռնանում էր մեր վրա։ Զգում էինք մեր անփորձությունը և անճարակ էինք ինքներս մեզ օգնելու։ Մենք նրա ձեռքի գերին էինք, և նա, իբրև մի անգութ կին, ամենևին չէր խնայում մեզ։ Նա եղավ մեր առաջին թեթև գժտության պատճառը։
Արդեն գիշերվա ժամը եկրուսն էր, երբ տուն եկա։ Մեր դահլիճում տատս նստած, ինձ էր սպասում։
― Ի՞նչ է պատայելպատահել, տատի ջան, ― հարցրի ես տագնապած։
― Ոչինչ, Տրոտ, ― պատասխանեց նա հանգիստ ձայնով։ ― Եկ նստիր։ Մեր ծաղիկն այս երեկո փոքր֊ինչ տրտում էր, և ես մնացի, որ ընկերություն անեմ նրան։ Ավելի ոչինչ։
― Մտաբերում եմ կյանքիս անցած տարիները, որդյակ իմ, ― ասաց տատս, ― մտածում, որ լավ կլիներ, եթե ես ավելի հաշտ եղած լինեի այն մի քանի անձերի հետ, որոնք արդեն գերեզման են իջել։ Եթե ես խիստ եմ դատել ուրիշների սխալ քայլերն ամուսնական գործերում, պատճառն այն է, որ ինքս անձամբ այդ սխալների վատ հետևանքը փորձել եմ։ Թողնենք այդ։ Ես մի փնթփնթան, ինքնահավան, համառ ու դաժան կին էի երկար ու երկար տարիներ։ Հիմի էլ նույնն եմ, միշտ էլ նույնը կմնամ։ Բայց դու և ես, Տրոտ, իրար բավական լավություն ենք արել․․․ գոնե դու ինձ շատ ես արել, սիրելիս, հետևաբար չէի ցանկանա, որ այժմ մեր միջև գժտություն ընկներ։
― Գժտություն և մե՞ր միջև, ― գոչեցի ես։
― Դեռ մանուկ ես, Տրոտ, այո՛, մանուկ, որդյակ իմ, ― ասաց տատս իր զգեստը հարթելով։ ― Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ե՞րբ կծագի այդ դժվարությունը և կամ որքան կթշվառացնեմ մեր Ծաղկին, եթե ձեր տնային գործերին խառնվեմ։ Ես փափագում եմ, որ մեր սիրասուն էակն ինձ սիրի ու թիթեռնիկի պես զվարթ լինի։ Հիշիր քո հայրենի տունը մորդ երկրորդ ամուսնության միջոցին, և ոչ կնոջդ, ոչ էլ ինձ մի՛ հասցնի այն զրկանքը, որ մտադիր էիր հասցնել։
Այդ վայրկյանին ես իմացա, թե որքան տատս արդար է և որքան վեհանձն իմ անձկալի կնոջ վերաբերմամբ։
― Դեռ ժամանակդ նոր է սկսվել, սիրելի Տրոտ, ― ասաց Տատս։ ― Հռոմը մի օրում չշինվեց, ոչ էլ մի տարում։ Դու ինքդ ազատ ընտրություն արիր (այստեղ կարծես մի ստվեր անցավ տատիս երեսի վրայով), և ընտրեցիր մի շատ սիրուն, մի շատ ազնիվ արարած, որ քեզ անչափ սիրում է։ Քո պարտքն է և անշուշտ քաղցր պարտքը՝ գնահատել ու հարգել նրան իր ունեցած, այլ ոչ թե դեռ չունեցած լավ հատկությունների համար։ Ինքդ էլ, սակայն, այս բոլորը գիտես, և ես մտադիր չեմ գլխիդ քարոզներ կարդալ։ Նրան պակասող հատկությունները դու ինքդ պիտի զարգացես։ զարգացնես։ Եվ, եթե չկարենաս, որդի (այստեղ տատս քիթը տրորեց), այն ժամանակ պիտի աշխատես առանց դրանց գոհ լինել։ Համենայն դեպս, չմոռանաս, սիրելիս, որ ձեր ապագան միանգամայն ձեզնից է կախված։ Ոչ ոք չի կարող օգնել ձեզ․ ձեր կյանքի հորինողը դուք ինքներդ պիտի լինեք։ Ամուսնություն ասածդ դա է, որդյակ։ Եվ թող երկուսիդ էլ աստված օրհնի, երկուսիդ էլ, որ անտառում մոլորված մանկիկների նման եք։
Այս խոսքերը զվարթ֊զվարթ ասելուց հետո տատս ինձ համբուրեց և դրանով իր օրհնությունը հաստատեց։
― Դե, Տրոտ, այժմ լապտերս վառիր ու այգու միջով մինչև խցիկս հասցրու ինձ։ (Մեր տնակներն այգու ճամփով միանում էին): ։ Եվ երբ որ ետ գաս, համբյուր համբույր տուր Ծաղկին Բեթսի Տրոտուդի կողմից։ Ինչ էլ պատահի, Տրոտ, մտքովդ անգամ թող չանցնի մի խրտվիլակ անել Բեթսիին, որովհետև առանց այդ էլ, նա բավական սոսկալի է, երբ տեսնում եմ նրան հայելու մեջ։
Այդ ասելիս տատս գլխին մի թաշկինակ կապեց, և ես նրան տուն հասցրի։ Երբ նա իր շեմքի առջև լապտերը վերցրեց ու կանգ առավ իմ վերադարձի ճամփան լուսավորելու, ես նկատեցի, որ վերստին մի անհանգիստ եղանակով է ինձ դիտում․ սակայն ես խորասուզված էի իմ սեփական մտքերի մեջ և այդ բանին մի առանձին ուշք չդարձրի։ Մտածում էի այն բոլորի մասին, ինչ որ նա ասել էր, և կյանքումս առաջին անգամ իրոք սկսել էի հասկանալ ու պարզ տեսնել, որ Դորան ու ես պարտավոր ենք մեր ապագան ինքներս ստեղծել, և որ ոչ ոք մեզ չի օգնի, ոչ ոք էլ հոգ չի տանի այդ մասին։
Դորան իր փոքրիկ հողաթափներով կամաց ներքև իջավ ինձ դիմավորելու, երբ ես արդեն մենակ էի, լաց լինելով ուսիս վրա ընկավ ու ասաց, թե ես շատ անգութ էի, իսկ ինքը՝ սաստիկ չարասիրտ․ ես էլ, կարծեմ, միևնույնը ասացի։ Դրանով բանը ուղղեցինք ու վճռեցինք, թե մեր առաջին փոքրիկ կռիվը նաև վերջինը կլինի, և թե այլևս երբեք չենք կռվի, անգամ եթե հարյուր տարի ապրելու լինենք։
Այնուհետև մեր պատուհասը սպասուհիներն էին։ Մեյրի Էնի ազգական հուսարը զորքից դասալիք եղավ և եկավ մեր ածխի ամբարում թաքնվելու․ այնտեղից, ի զարմանս մեր, իր զինակից ընկերները դուրս հանեցին նրան և մեր պարտեզի միջով ձեռքից կապած անցկացրին․․․ մի այդպիսի խայտառակ հանդես ոչ ոք չէր տեսել։ Այդ դեպքը սիրտ տվեց ինձ դուրս քշելու Մեյրի Էնին, որ ռոճիկն ստանալիս ու գնալիս իր հլությամբ ու հեզությամբ զարմացրեց ինձ․ հետո միայն իմացա, թե մեր թեյի գդալներն ուր էին կորել․ այն էլ իմացա, որ նա սովոր է եղել, առանց իմ գիտության, իմ անունով մանր գումարներ փոխ առնելու խանութներից։ Նրան մրս․ Կիջըրբրին հաջորդեց՝ մի պառավ կին Կենտիշ Տաունից, որը պարտավոր էր ամեն օր մեր տունը գալ, բայց թուլության պատճառով չէր կարենում իր անելիքը կարգին վերջացնել։ Հետո մի ուրիշ գանձ գտանք ― մի անչափ սիրելի կին, որ սակայն դժբախտություն ուներ՝ թեյի ափսեն ձեռքին բռնած ներքև իջնելիս՝ միշտ սանդուղքից գլորվելու, և կամ թեյը բերելիս այնպես գլխիվայր ներս վազելու, որ կասեիր թե լողարանի մեջ է նետվում։ Ու այդ թշվառի պատճառած ավերմունքը հարկադրեց մեզ արձակել նրան։ Նրա պաշտոնը հաջորդաբար ժառանգեցին (մրս․Կիջըրբրիի մրս․ Կիջըրբրիի միջանկումներով) անթիվ ապուշ արարածներ, մինչև որ նրանց մի ջահել կայտառ աղջիկ փոխարինեց, որ մի օր Դորայի գլխարկը հագնելով՝ Գրիվինդի տոնավաճառը փախավ։ Հետո էլ այնքան այդպիսի ձախորդություններ կրեցինք, որ նրանց հիշատակն անգամ մտքիցս ընկել է։
Կարծես ամենքը դավադիր էին եղել մեզ խաբելու։ Ո՛ր կրպակն էլ մտնեինք, վաճառականն շտապում էր իր անպետք ապրանքը մեզ վրա սաղացնել։ Ինչ աստակոս էլ գնեինք, փորն անպատճառ ջրով լիքը կլիներ․ մսի ո՛ր տեսակն էլ առնեինք, միշտ կարծր դուրս կգար․ ինչ տեսակ հաց պատվիրեինք, մեզ հում խմոր կտային։ Ստույգ ու ճիշտ իմանալու համար, թե ինչպես պետք է միսը խորովել, որ ոչ անչափ այրված լինի, ոչ էլ հում, ես ինքս խոհարարության արվեստի գրքին դիմեցի և այն կանոնն իմացա, թե միսը լավ խորովելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր ֆունտը մի քառորդ ժամ կրակի վրա բռնել։ Սակայն այդ կանոնի գործադրությունը միշտ որևէ փորձանքի էր հանդիպում, և մեզ երբեք չէր հաջողվում արյունոտի ու մոխրագույնի միջին սահմանը գտնել։
― Այ անմիտ տղա, ― ասաց նա, ― հո չեմ ուզում, որ Դորայի տեղ այդ անունը գործածես։ Ուզում եմ միայն, որ իմ մասին այդպես մտածես։ Եթե պատահի, որ իմ վրա բարկանաս, մտքումդ ասա․ «Էհ, սա հո իմ երեխա֊կինն է»։ Եթե ես տխրեմ, ասա․ «Էհ, հո վաղուց գիտեի, թե ի՞նչ պիտի սպասեմ իմ երեխա֊կնոջից»։ Երբ տեսնես, որ ես այն չեմ, ինչ որ սաստիկ կուզեի լինել, բայց կարծեմ երբեք լինելու չեմ, դարձյալ ասա․ «Ի՞նչ փույթ․ չէ՞ որ երեխա֊կինս, այնուամենայնիվ, ինձ սիրում է», որովհետև ես քեզ իրոք սիրում եմ, Դոդի։
Ես նրան լուրջ պատասխան չտվի․ որովհետև չգիտեի, թե արդյոք ինքը լո՞ւրջ է խոսում։ Սակայն իմ անկեղծ խոսքերից նա իրեն այնքան երջանիկ զգաց, թեև աչքերը դեռ տամուկ էին արտասուքից։ Շուտով նա ցույց տվեց, որ իրավ երեխա֊կին է, երբ չինական տնակի առջև չոքելով դրա բոլոր զանգակները հնչեցրեց չար Ջիպին պատժելու համար․ մինչդեռ Ջիպը, իր պալատի շեքմի շեմքի վրա անհոգ պառկած՝ աչքերը հազից քթթում էր և անգամ տեղից շարժվելն ավելորդ համարում։
Դորայի դիմումը ինձ վրա սաստիկ տպավորություն թողեց։ Թող նրա անմեղ պատկերը, որ այնքան սիրել եմ, անցյալի մշուշից դուրս գա, իր աննման աչքերով դարձյալ ինձ նայի, և ես համարձակ կասեմ, որ նրա փոքրիկ ճառը միշտ սրտիս մեջ ապրել է։ Գուցե նրա ճառից ես այն օգուտը չքաղեցի, որ կարելի էր քաղել, որովհետև ջահել էի, անփորձ էի, բայց և այնպես նրա պարզ ու աննենգ աղերսի առջև ես երբեք խուլ չեմ մնացել։
Այդ դեպքից փոքր֊ինչ հետո Դորան ասաց, թե ուզում է մի օրինական տնտեսուհի դառնալ։ Այս որոշումով նա իր քարետախտակը մաքրեց, մատիտը սրեց, մի ահագին հաշվետետր գնեց, խոհարարության գրքի այն թերթերը, որ Ջիպը դուրս էր քաշել, խնամքով կարեց ու սկսեց սարսափելի ճիգ թափել, իր ասելով՝ լավ կին դառնալու համար։ Սակայն անպիտան թվանշանները չէին դադարում իրենց հին խսղը խաղալուց, չէին ուզում բարդվել։ Նոր էին հաշվեգրի երկու֊ երեք երկու֊երեք սյուները մանրակրկիտ թվանշաններով լցվել, երբ Ջիպը եկավ էջերի վրա զբոսնելու և իր պոչով ամեն բան ջնջեց․ Դորան էլ իր սիրուն մատը մինչև ոսկորը թանաքոտեց և, կարծեմ, այդ եղավ գործի արդյունքը։
Երբեմն, երեկոյան, երբ տուն գալով սկսում էի գրել (այժմ ես շատ էի գրում և արդեն սկսել էի հեղինակի հռչակ հանել), սիրելի էր ինձ վայր դնել գրիչս ու դիտել, թե ի՞նչ է անում լավ կին դառնալու հետամուտ երեխա֊կինս։ Նախ և առաջ նա իր ահագին հաշվետետրն էր բերում և հառաչելով սեղանի վրա դնում։ Հետո բաց էր անում այն երեսը, որ անցյալ անգամ Ջիպը ջնջել էր, և նրան կանչելով ասում․ «Տես անպիտան, ինչ ես արել»։ Դա նշան էր, թե տիրուհին քթին թանաք կքսի։ Այնուհետև նրան հրամայում էր իսկույն ևեթ սեղանի վրա պառկել «առյուծի նման» (այդ Ջիպի ցույց տված հնարներից մեկն էր, թեև ճիշտն ասեմ, շատ նման չէր դուրս գալիս), և Ջիպը հնազանդվում էր, եթե միայն հնազանդվելու տրամադրություն ունենար։ Այնուհետև Դորան մի գրիչ էր առնում, սկսում էր գրել ու տեսնում, որ գրչի ծայրին մի մազ կա։ Հետո մի ուրիշ գրիչ էր վերցնում, սկսում էր նորից գրել ու կամաց ասում․ «Օ՜հ, ինչ ճռճռան գրիչ է․ սա քեզ կխանգարի, Դոդի»։ Դրանով էլ պարապմունքը վերջանում էր, և Դորան առյուծի գլուխը հաշվեգրով ջախջախելու սպառնական շարժում անելուց հետո, գիրքը տանում էր ու տեղը դնում։
Սկսում եմ գործնական մեկնություն տալ․ Դորան խորին ուշադրությամբ լսում էր ինձ՝ գուցե մի հինգ րոպեի չափ, հետո սկսում սաստիկ հոգնել ու մազերիս հետ մատներով խաղալ կամ թե շապկիս օձիքը ներքև ծալել՝ աշխատանքը դյուրացնելու համար։ Երբ փորձում էի այդ խաղը մեղմով զսպել և մեկնությունս առաջ տանել, Դորան իսկույն տրտմում էր․ ես էլ իսկույն հիշում էի այն բնական զվարթությունը, որի վրա հիացել էի առաջին անգամ նրան տեսնելիս և երեխա֊կնոջս վշտացնելուց ամաչելով՝ մատիտը մի կողմ էի դնում ու աղաչում նրան՝ կիթառ ածել, երգ երգել։
Շատ աշխատանք ունեի ես, շատ հոգսեր, բայց բոլորն էլ ինձ համար էի պահում, որպեսզի երեխա֊կնոջս նեղություն չտամ։ Այսպես անելս արյդոք արդյոք լա՞վ էր, չգիտեմ․ համենայն դեպս իմ ցանկությունն էր նրա համար աշխատել։ Սիրտս քննում եմ և բոլոր գաղտնիքս այս թերթերին վստահում։ Ասես թե ինձ մի բան էր պակասում, մի ինչ֊որ բանի կարոտ էի, սակայն ոչ այնքան, որ դրա պատճառով դառնություն զգայի։ Երբ որ լավ եղանակին ես մենակ ման էի գալիս և ամառային օրերը հիշում, որ կարծես ամբողջ օդն իմ տղայական ցնորքներով լցված էր, զգում էի, որ երազներիս մի մասը անակատար անկատար է մնացել, բայց և ասում էի ինքս ինձ, թե այդ բոլորը անցյալի փառքն է, որ չի կարող ներկայի վրա տարածվել։ Երբեմն էլ անցողակի մտածում էի, թե լավ կլիներ, որ կինս իմ խորհրդակիցը լիներ, ավելի հաստատ բնավորություն, ավելի զորեղ կամք ունենրարունենար, փոքր֊ինչ ավելի լրջմիտ լիներ, որ կարենար օգնել ինձ, ուղղել ինձ և այն դատարկությունը լցնել, որ զգում էի սրտիս մեջ, բայց և դարձնալ դարձյալ ասում էի, թե դա մի գերբնական երջանկություն կլիներ, որ այս աշխարհում ոչ եղել է, ոչ էլ երբեք կլինի։
Տարիքիս նայելով՝ ես մի համբակ ամուսին էի։ Ճանաչում է միայն այն վշտերի և կամ փորձերի մեղմիչ ազդեցությունը, որոնք հիշված են ներկա թերթերում։ Եթե ուրեմն, գուցե և շատ անգամ սխալվում էի, դրա պատճառը միայն թյուր հասկացած սերս էր և փորձարությանս թերությունը։ Գրածս զուտ ճշմարտություն է։ Քողարկելու կարիք չունեմ։
Եվ այսպես մեր կյանքի բոլոր հոգսերն ու բեռները միայն իմ վրա էին ծանրացած, և ես օգնական չունեի։ Մեր տնտեսությունը դարձյալ նույն եղանակով էր շարունակվում, այսինքն՝ անկարգ․ միայն թե ես այդ վիճակին ընտելացել էի և գոհ էի, որ այժմ Դորան շատ սակավ է նեղանում կամ գրգռվում։ Նա վերստին երեխայի պես զվարթ ու ժիր էր, ջերմ սրտով ինձ սիրում էր և մանկական խաղերով զվարճանում։
Երբ Պառլամենտի պայքարները շատ տաղկտակի տաղտկալի էին դառնում (իրենց երկարատևությամբ, ոչ թե բովանդակությամբ, որ գրեթե միշտ ձանձրալի էր), և ես ուշ էի տուն գալիս, Դորան, ոտքերիս ձայնը լսելուն պես, շտապով իջնում էր ինձ դիմավորելու։ Մինչև ես չվերադառնայի, նա չէր քնում։ Երեկոյան ժամերին, սղագրության գործ չունենալիս, որին այնքան տանջանքով ընտելացել էի, սիրում էի գրական աշխատանքի նվիրվել․ և այդ միջոցին, որքան էլ ժամն ուշ լիներ, Դորան իմ դեմ սուսիկ նստում էր և այնպես լռիկ մնում, որ շատ անգամ կարծում էի, թե նիրհել է։ Սակայն գլուխս վերցնելուս պես տեսնում էի, որ նրա կապուտակ աչքերն իմ վրա անքթիթ հառված են միևնույն հանգիստ ուշադրությամբ, որի մասին մի անգամ հիշել եմ։
― Օ՜հ, իմ հոգնած տղաս, ― ասաց Դորան մի գիշեր, երբ գրասեղանս գոցելիս նրա երեսին մտիկ արի։
― Մի՞թե իմ աչքերը սիրուն են, իրա՞վ սիրուն, ― գոչեց Դորան ծիծաղելով։ ― Շատ ուրախ եմ, եթե սիրուն են։
― Այ դու փոքրիկ սնապարձուկսնապարծուկ, ― ասացի ես։
Սակայն նրա խոսքերը սնապարծության նշան չէին, այլ մի պարզ ուրախության, որ նա զգացել էր իմ հիացումը տեսնելուց։ Ես այս գիտեի, դեռ Դորայի ասելուց առաջ։
― Սակայն չեմ կարծում, Դորա, որ այդպես մտիկ անելուց աչքերիդ փայլն ավելանա։
― Կավելանա, Դոդի, կավելանա, որովհետև պարոն գիտնական, այն ժամանակ դու ինձ չես մոռանա լուռ խոկումներիդ միջոցին։ Եվ գիտե՞ս, Դոդի, ի՞նչ հիմար բան պիտի խնեդեմ․․․ խնդրեմ․․․ սովորականից ավելի հիմար բան։
― Տենենք ի՞նչ է այ հրաշալի բանը։