Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2884 բայտ, 21:36, 9 Սեպտեմբերի 2015
/* Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը */
— Տեսած կլինես. նիհար, մի քիչ սևուկ, նույնպես սարդի է նման կամ սոված գորտի: Նա առաջին անգամ մեզ մոտ դեռ տարիներ առաջ էր բարեհաճել: Բայց նրան թույլ տվեցին հեռանալ, ճիշտ եմ ասում. Լուգբուրզից մեզ հրաման եկավ չդիպչել նրան: Հետո էլի մեկ կամ երկու անգամ տեսել ենք աստիճանների վրա, բայց ձեռք չենք տվել: Նա ինչ-որ պայմանավորվածություն ունի ձերդ գերազանցություն Շելոբի հետ: Նիհար է երևի ու անհամ, երևում է, դուրը չի եկել՝ ախր նա թքած ունի վերևից եկող հրամանների վրա: Դե իսկ ձեր հովտում հո չե՜ն հսկում. նա էս խառնաշփոթից դեռ մեկ օր առաջ էր էստեղ հայտնվել: Հետո մի անգամ էլ են նրան տեսել երեկ երեկոյան: Տղաներն ասացին, որ ձերդ գերազանցությունը զվարճանում է: Դե ես էլ մտածեցի. լավ է անում, ու հանգստացանք: Ու էդտեղ՝ հրամանը եկավ: Մտածեցի, երևի Տափուկը նրա համար ինչ-որ կենդանի է բերել կամ դուք եք գերի նվեր ուղարկել: Ես նրա խաղերին չեմ խառնվում. եթե Շելոբը դուրս է եկել որսի՝ նրանից ոչ ոք չի ազատվի:
— Ոչ ո՞ք: Աչքերդ լայն բացի՛ր: Ասու՛մ եմ քեզ. ինչ-որ մեկը աստիճաններով բարեհաճել է էստեղ ու քո Շելոբի քթի տակով հանգիստ անցել, հասկացա՞ր: Պատռել է նրա սարդոստայնը ու դուրս եկել որջից: Ուղեղդ աշխատացրուաշխատեցրու, էդ քեզ համար կատակ բան չէ:
— Բայց ի վերջո նրա ճանկն է ընկել, չէ՞:
Այստեղ Սեմն սկսեց ավելի ուշադիր լսել և ականջը դիպցրեց քարին:
— Ո՞վ է ազատել նրան Շելոբի փաթույթներից, հը՞մ, Շագրատ: Նա, ով պատռել է ելքը արգելափակող սարդոստայնը, պարզ չէ՞: Իսկ ո՞վ է ծակել ձերդ գերազանցությանը: Կարծում եմ էլի նա: Դե, իսկ ու՞ր է նա հիմա: Ո՞ւր է նա հիմա, Շագրա՛տ:
Շագրատը չպատասխանեց:
 
— Դե, դե, աշխատեցրու գլուխդ, գործը լուրջ է: Դեռ ոչ մեկին չէր հաջողվել էդպես հանգիստ ծակել Շելոբին, դու էդ ինձանից լավ գիտես: Իսկ նա կարողացել է: Դե մենք դրա պատճառով չենք վշտանա, իհարկե, բայց հապա մտածիր. էստեղ մոտակայքում մի հաղթանդամ ապստամբ է թափառում, չափազանց վտանգավոր, Մեծ Պաշարման ժամանակներից էս կողմ էդպիսի բան չի եղել: Մի խոսքով ինչ-որ մեկին բաց ենք թողել:
 
— Բայց ո՞վ է նա, քո կարծիքով,— հարցրեց Շագրատը:
 
— Դատելով ամեն ինչից, բարեկամ Շագրատ, դա մի հզոր ռազմիկ է, ամենայն հավանականությամբ էլֆ՝ ամեն դեպքում նրա թուրը էլֆական է, էդ հաստատ, իսկ գուցեև կացին էլ ունի: Ու հիմա նա հանգիստ շրջում է քո տարածքում, իսկ դու էդ մասին գաղափար էլ չունես: Իրոք, որ զվարճալի է:
 
Գորբագը թքեց: Սեմը մռայլ ժպտաց՝ նկարագրությունից ճանաչելով իրեն:
 
— Դե լավ, վերջացրու, հերիք է երևակայությանդ զոռ տաս, աչքիդ մենակ վատ բաներ են երևում,— հանգստացնող տոնով խոսեց Շագրատը: — Մի չափազանցեցրու, հնարավոր է, ամեն ինչ շատ ավելի պարզ է: Իմ պահակներն աչալուրջ կանգնած են, տարածքն էլ հսկվում է: Ես չեմ կարող միաժամանակ ամեն ինչի մասին մտածել: Եթե նույնիսկ նրանք երկուսն են, հարկավոր է նախ զբաղվել նրանով, որին բռնել ենք: Մյուսով հետո կզբաղվենք:
 
— Իմ կարծիքով էդ փոքրիկից շատ բան չես իմանա,— քմծիծաղեց Գորբագը: — Երևի, իսկի արժեք չունի, ուղղակի ուշադրություն շեղելու համար է: Երևում է, հաղթանդամ ռազմիկի համար նա էնքան էլ թանկ չի եղել, որ թողել է էնտեղ քարերի մեջ ու հեռացել: Դե, էլֆերն էդպիսին են:
 
— Լա՛վ: Տեղու՛մ կպարզաբանենք: Հերիք է խոսենք: Գնանք գերու հարցերը լուծենք:
 
— Իսկ դու ի՞նչ ես պատրաստվում անել նրա հետ: Մի մոռացիր, որ առաջինը ես եմ նրան տեսել: Եթե պետք է զվարճանանք, ապա առաջինը մենք ենք:
Վստահելի
1342
edits