Changes

Հիմա ֊մենք պետք է դեռ անցողակի դիմենք պտույտի քննությանը։ Դնենք, թե նրա ամբողջ կապիտալը 5 000 £ է, որից 4 000 £ հիմնական, և 1 000 £-ը՝ շրջանառու. վերևի ենթադրության համաձայն այս 1 000-ը = 800 c + 200 v։ Նրա շրջանառու կապիտալը պետք է մի տարում հինգ անգամ պտույտ գործի, որպեսզի նրա ամբողջ կապիտալը տարվա մեջ մեկ անգամ պտույտ գործած լինի. այս դեպքում նրա ապրանքարդյունքը = է 6 000 £, ուրեմն 1 000 £-ով ավելի մեծ է, քան նրա կանխավճարած կապիտալը, իսկ սա վերևինի նման էլի հավելարժեքի միևնույն հարաբերությունն է տալիս, այսինքն 5 000 C : 1 000 m = 100 (c + v) : 20 m։ Հետևաբար այս պտույտն ամենևին չի փոխում նրա ամբողջ պահանջարկի հարաբերությունը նրա ամբողջ առաջարկի նկատմամբ. առաջինն էլի <math>^1/_5</math>-ով ավելի փոքր է, քան վերջինը։
Ասենք, թե նրա հիմնական կապիտալը պետք է նորացնել 10 տարում։ Ուրեմն կապիտալիստը տարեկան մարում է <math>^1/_{10}</math> = 400 £։ Սրա հետևանքով նրա ձեռին արդեն լինում է լոկ 3 600 £ արժեքով հիմնական կապիտալ + 400 £-ն էլ՝ փող։ Որչափով որ վերանորոգումներ են հարկավոր, և սրանք չեն գերազանցում միջին չափից, ապա սրանք ուրիշ բան չեն, բայց եթե այնպիսի կապիտալաներդրում, որ կապիտալիստը լոկ հետագայում է անում։ Մենք կարող ենք բանն այնպես նկատի ունենալ, որ իբր թե նրա ներդրած կապիտալի արժեքը որոշելիս, որչափով որ սա մտնում է տարեկան ապրանքարդյունքի մեջ, հենց վերանորոգման ծախքերն էլ են մեջը հաշված, այնպես որ նրանք ներառված կան <math>^1_1/_{10}</math>-ը կազմող մարման մեջ։ (Իրականում եթե վերանորոգման նրա կարիքը միջինից ցածր է, սա մի օգուտ է նրա համար, ճիշտ ինչպես որ նրա համար վնաս է; եթե միջինից բարձր է։ Բայց սրանք միևնույն արդյունաբերաճյուղում զբաղված կապիտալիստների ամբողջ դասակարգի համար փոխադարձաբար իրար փնջում են)։ Համենայն դեպս, թեև նրա ամբողջ կապիտալի տարեկան մի անգամ պտույտ գործելիս նրա տարեկան պահանջարկը = է մնում 5 000 £-ի, հավասար է լինում սկզբնապես կանխավճարած նրա կապիտալարժեքին, այնուամենայնիվ նա ավելանում է կապիտալի շրջանառու մասի նկատմամբ, այնինչ միևնույնի հիմնական մասի նկատմամբ մշտապես նվազում է։
Հիմա գանք վերարտադրությանը։ Դնենք, թե կապիտալիստն սպառում է ամբողջ հավելարժեքը՝ փ-ն և արտադրողական կապիտալի վերափոխարկում է կապիտալի սկզբնական C մեծությունը միայն։ Հիմա կապիտալիստի պահանջարկը հավասարարժեք է նրա առաջարկին։ Բայց բանն այսպես չի նրա կապիտալի շարժման առնչությամբ, քանի որ նա իբրև կապիտալիստ պահանջարկ է անում յուր առաջարկի <math>^4/_5</math>-ի չափով միայն (ըստ արժեմեծության վերցրածի). <math>^1/_5</math>-ը նա սպառում է իբրև ոչ-կապիտալիստ, ոչ թե յուր, որպես կապիտալիստի, ֆունկցիայի ժամանակ, այլ յուր մասնավոր պահանջմունքների կամ թե բավականությունների համար։
Վստահելի
1396
edits