Changes
Մայրը
,Մայր։ Հայրիկը կրակում էր․․․ Բայց դու, երևի, ուրիշ կերպ լինես։ (Գրկում է նրա վիզը։) Ես միայն մի բան կուզենայի, որ դու միշտ այնպես լինես, ինչպես հիմա կաս։ Ախր մեկնումեկը պիտի որ տանը մնա, Տոնի։ Թե չէ, աշխարհում ոչ ոք իր տունը չէր ունենա։ (Համբուրում է նրան։) Դե, հիմա գնա, ես դեռ պետք է մանր֊մունր գործեր անեմ․․․
:::::Տոնին դուրս է գնում։
(Շարունակում է անաղմուկ սենյակը հավաքել)։ Տոնին ուրիշ տեսակ կլինի։ Տոնին պետք է ուրիշ տեսակ լինի։ (Կանգ է առնում հոր դիմանկարի առջև ու նայում նրան։ Ապա թոթվում է ուսերը, մոտենում է պատուհաններին ու քաշում ծանր վարագույրները։)
Հայր (մտածում է խնդրի մասին)։ Ուրիշ լուծո՞ւմ։ Հը՜մ, հետաքրքիր է․․․ Դա, երևի շախմատային նոր դպրոց է։ Այդ դեպքում անհրաժեշտ է առաջ շարժել զինվորը․․․ Հետաքրքիր է։ Այո, թերևս, Պետրը մասամբ իրավացի է․․․
:::Դռնից բոլորովին անաղմուկ ներս է մտնում Իրժին օդաչուի կոմբինեզոնով։
Իրժի։ Բարի երեկո, մայրիկ։ Բարև հայրիկ։ Ողջույն Օնդրա։
Իրժի (ավելի ու ավելի ցածրացնելով ձայնը)։ Դու այդ չես հասկանա, մայրիկ, դու այդ չես կարող հասկանալ․․․
:::::::::Դռան թակոց։
Օնդրա (շշուկով)։ Հանգստացիր, մայրիկ։ Տոկուն եղիր։