Changes

Օրիորդ Ռոկունոմիան

Ավելացվել է 1000 բայտ, 19:04, 24 Հոկտեմբերի 2015
==1==
Օրիորդ Ռոկունոմիայի հայրը ծագում էր մի հին ու նշանավոր տոհմից։ Բայց հին կերտվածքի և դարից ետ մնացած մարդ լինելով, նա խյոբունոդայուի1 խյոբունոդայուի<ref>Խյոբունոդայու – 8-12-րդ դարերում պալատական ամենացածր կոչումներից մեկը Ճապոնիայում:</ref> աստիճանից այն կողմ չանցավ։ Օրիորդը հոր և մոր հետ ապրում էր Ռոկունոմիայից ոչ հեռու գտնվող ցածրիկ մի տան մեջ և այդ վայրի անունով էլ նրան կոչեցին օրիորդ Ռոկունոմիա։
Ծնողները նրան փայփայում էին։ Բայց և այնպես, դարձյալ հին սովորության համաձայն, իրենց սեփական ցանկությամբ ոչ մեկին ցույց չէին տալիս։ Նրանք միայն հույս ունեին, որ մեկնումեկը իրենց դստեր համար հարսնախոսաթյան կգա։ Եվ օրիորդը իր օրերն անց էր կացնում պատշաճորեն, պարկեշտ, ինչպես սովորեցրել էին ծնողները։ Դա առանց որևէ դառնության, բայց և առանց որևէ ուրախության մի գոյություն էր։ Սակայն, քանի որ օրիորդը բոլորովին չէր ճանաչում կյանքը, ուստի դժգոհ էլ չէր։ «Միայն թե հայրս ու մայրս ողջ լինեն»,— մտածում էր նա։
Հինավուրց լճակի վրա կռացած բալենիները տարեցտարի գնալով ավելի քիչ էին ծաղիկներ տալիս։ Մինչ այդ, օրիորդի գեղեցկությունը հանկարծակի հասունության ինչ-որ երանգ ստացւսվ։ ստացավ։ Հայրը՝ նրա նեցուկը, որը իր ծերության տարիներին սակեի հանդեպ հատուկ մոլուցք ուներ, անակնկալ վախճանվեց։ Կես տարի հետո անդարձ կորստի մշտական ողբով նրան հետևեց նաև մայրը։ Օրիորդը ոչ այնքան վշտացավ, որքան շփոթվեց։ Եվ իսկապես նրա՝ փայփայանքով մեծացած աղջկա համար բացի դայակից ամբողջ աշխարհում ոչ մի մտերիմ մարդ չմնաց։
Դայակը արիաբար, առանց ուժերը խնայելու, բանում էր օրիորդի սիրույն, բայց սերնդից սերունդ պահպանված սադափե զարդատուփերը և արծաթե մոխրամանները հերթով անհետանում էին տնից։ Եվ նույն ժամանակ էլ ծառաներն ու աղախինները սկսեցին աշխատանքից հեռանալ։ Օրիորդն սկսեց քիչ-քիչ հասկանալ կյանքի դժվարությունները, բայց ոչնչով չէր կարողանում գործին օգնել։ Եվ վհատ հանգստության մեջ նա, ինչպես վաղեմի ժամանակներում, օրն անց էր կացնում նույն միօրինակզվարճալիքներովմիօրինակ զվարճալիքներով` կոտո2 կոտո<ref>Կոտո – կիթառի տիպի լարային երաժշտական գործիք:</ref> էր նվագում և թանքա3 թանքա<ref>Թանքա – դասական պոեզիայի ամենատարածված ձևերից մեկը Ճապոնիայում:</ref> էր հորինում։
Մի անգամ էլ աշնանը, աղջամուղջին, դայակը մոտեցավ օրիորդին և դանդաղ, ընդմիջումներով նրան այսպես ասաց.
– Իմ ազգականներից մեկը, մի վանական, խնդրել է ինձ. նա ասում է, որ մի ազնիվ մարդ՝ Տամբա նահանգի նախկին կառավարիչը, ձեզ հետ հանդիպելու թույլտվություն է խնդրում։ Ինքը լավն է, բարի հոգի ունի, և հայրն էլ բարձր աստիճանավոր է, ինքը ծագում է պալատական ավագանուց, չէի՞ք բարեհաճի նրա հետ հանդիպել։ Այսպիսի նեղվածքում ապրելուց հո ավելի լավ կլինի...
Օրիորդը կամացուկ լաց եղավ։ Այդ մարդուն հանձնվելը նույնն էր, ինչ զզվելի կարիքից ազատվելու համար սեփական մարմինը վաճառելը։ Իհարկե, նա գիտեր, որ աշխարհում դա էլ է հաճախ պատահում։ Բայց նրա վիշտը մեծ էր, քանի որ հենց իր համար այդպես էր դասավորվել։ Եվ, դայակի դիմաց նստած, պուերարիայի4 պուերարիայի<ref>Պուերարիա – հոտավետ լիանայի տեսակ:</ref> տերևների արանքով թափանցող քամու սուլոցի տակ, օրիորդը թևքով երկար ժամանակ ծածկել էր դեմքը...
==2==
Համենայն դեպս, նրանք սկսեցին ամեն գիշեր հանդիպել։ Ասպետը, ինչպես դայակն էր ասում, մեղմ բնավորություն ուներ։ Ե՛վ դեմքով, և՛ կեցվածքով գեղեցիկ էր, ինչպես և վայել էր նրան։ Բացի այդ, գրեթե բոլորի համար պարզ էր, որ ի սեր օրիորդի գեղեցկության նա ամեն ինչ մոռանում էր աշխարհում։ Օրիորդը, իհարկե, նրւս նրա նկատմամբ նույնպես ատելություն չէր տւսծում։ տածում։ Երբեմն նրա մասին մտածում էր նույնիսկ որպես իր նեցուկի։ Բայց երբ, կանթեղների լույսից աչքերը կկոցելով, նրա հետ պառկում էր մահճին՝ թիթեռնիկներով և ծաղիկներով զարդարուն վարագույրի հետևում, օրիորդը ոչ մի գիշեր ուրախություն չէր զգում։
Նույն այդ ժամանակ տունը կամաց-կամաց զվարթացավ։ Մեջտեղ եկան սև լաքած նոր գզրոցներ և բամբուկե վարագույրներ։ Ծառաների թիվը շատացավ։ Դայակը, հասկանալի է, տնտեսությունը առաջվանից ավելի ժրաջանորեն էր վարում։ Բայց նույնիսկ այդ բոլոր փոփոխությունները տեսնելուց հետո էլ օրիորդը տրտմում էր միայն։
Մի անձրևային գիշեր օրիորդի հետ սակե խմելիս, ասպետը սարսափելի մի բան պատմեց, որը, իր ասելով, Տամբա նահանգում էր պատահել։ Ինչ-որ ուղևորներ մայրաքաղաքից Իձումոձի գնւսլիսգնալիս, ճանապարհին իջևանում են Օեյամա լեռան ստորոտում։
Հյուրանոցի տիրոջ կինը հենց այդ գիշեր բարեհաջող կերպով աղջիկ էր ծնել։ Եվ ուղևորները տեսել էին, թե ինչպես ծննդկանի սենյակից արագ քայլերով դուրս էր եկել բոլորին անծանոթ մի տղամարդ։ Ասելով՝ «Ծննդից ութ տարի անց... ինքնասպան լինել...», նա հանկարծ անհայտացել էր։ Ութ տարի հետո ուղևորները, այս անգամ Կիոտո գնալիս, գիշերում են նույն տանը։ Եվ ի՞նչ, իսկապես պարզվում է, որ աղջիկը ութ տարեկան հասակում վախճանվել էր տարօրինակ մահով։ Ծառից վայր էր ընկել, ու կոկորդը դեմ էր առել մանգաղին։ Ահա թե ինչ պատմեց ասպետը։
Լսելով այս պատմությունը՝ օրիորդը սարսափեց մարդկային կյանքի ունայնությունից։ Այն աղջկա ճակատագրի համեմատությամբ՝ ասպետի նման նեցուկ ունենալով ապրելը, անկասկած, երջանկություն էր։ «Հարկավոր է ամեն ինչ հանձնել բախտի տնօրինությանը, էլ ի՞նչ է մնում ինձ»։ Այսպես մտածելով, նա շրթունքներով ժպտում էր թովիչ։
Ձեղուններից կախված սոճիների ճյուղերը մեկ անգամ չէ, որ կռացան ձյան ծանրության տակ։ Ինչպես հին ժամանակներում, ցերեկը օրիորդը կոտոյի լարերին էր խփում և կամ սուգորոկու5 սուգորոկու<ref>Սուգորոկու – դերփողով վեգախաղ:</ref> խաղում։ Իսկ գիշերները, ասպետի հետ միևնույն մահճում պառկած, լսում էր, թե ինչպես են բադերը իջնում լճակի վրա։ Դրանք գրեթե առանց վշտի, բայց և անուրախ օրեր էին։ Սակայն այդպիսի տրտում հանգիստը օրիորդին առաջվա պես խաբուսիկ գոհացում էր բերում։
Սակայն անսպասելիորեն արագ վրա հասավ նաև այդ հանգստության վերջը։ Վաղ գարնան մի երեկո օրիորդի հետ մենակ մնալով, ասպետը դժվարությամբ ասաց. «Զեզ հետ վերջին գիշերն եմ հանդիպում»։ Նրա հայրը Մուցու գավառի կառավարիչից նոր նշանակում էր ստացել։ Ասպետը նույնպես պետք է մեկներ այդ ձյունաշատ և հեռավոր վայրը։ Իհարկե, օրիորդից բաժանվելը նրա համար շատ ծանր էր։ Բայց քանի որ նա հորից գաղտնի էր նրան իր կինը դարձրել, այժմ ոչ մի կերպ չէր ուզում բացել գաղտնիքը։ Օրիորդի հետ նա երկար, շատ երկար խոսեց այդ մասին, ընդհատելով իր խոսքը ծանր հոգոցներով։
— Բայց հինգ տարի հետո ծառայության ժամկետը կլրանա։ Առանց թախծելու սպասեք։
Օրիորդը երեսնիվայր պառկել ու արտասվում էո։ էր։ Ասպետից բաժանվելը նրա համար անասելի ծանր էր, թեև նրա մասին մտածում էր ոչ թե սիրելով, այլ իբրև իր նեցուկի։ Ասպետը շոյում էր նրա մեջքը և մխիթարում ու քաջալերում։ Սակայն յուրաքանչյուր երկրորդ բառի վրա արցունքներից իր ձայնն էլ էր դողում։
Այդ պահին ոչինչ չկասկածող դայակը երիտասարդ աղախնի ուղեկցությամբ մատուցարաններ և սակեով լցված սափորներ ներս բերեց, պատմելով այն մասին, որ հինավուրց լճակի վրա կռացած բալենիները բողբոջներ են արձակել...
==3==
Անցավ հինգ տարի և նորից գարուն եկավ։ Բայց ասպետը, որը գնացել էր հյուսիս, չվերադարձավ Կիոտո։ Այդ ժամանւսկամիջոցում ժամանակամիջոցում ծառաները ցրվեցին տարբեր կողմեր, իսկ այն օթևանները, որոնցում օրիորդն էր ապրում, մի անգամ փոթորկից փլվեցին։ Այդ պւսհից պահից սկսած օրիորդը իր դայակի հետ միասին բնակվում էր ծառաների համար կառուցված տան կողքի շինությունում։ Չնայած շինությունը բնակարան էր կոչվում, բայց նեղ էր ու լքված, միայն մի կերպ պաշտպանում էր անձրնից ու ցողից։ Երբ նրանք տեղափոխվեցին այդ շինությունը, դայակը խղճահարությունից չէր կարողանում առանց արցունքների նայել օրիորդին։ Բայց պատահում էր նաև, որ նա առանց պատճառի բարկանում էր։
Ինչ խոսք, ծանր էին ապրում նրանք։ Զարդաքանդակ պահարանները վաղուց արդեն ծախվել և վերածվել էին բրնձի ու բանջարեղենի։ Օրիորդի շորերից բան չէր մնացել, բացի հագի շրջազգեստից։
Պատահում էր նաև, երբ ցախը չէր հերիքում, դայակը գնում էր տան վրայից փտած տախտակներ պոկելու։ Սակայն օրիորդը, ինչպես այն վաղեմի ժամանակներում, կոտո նվազելով ու թանքաներ հորինելով էր հոգեպես հանգստանում և անդադար սպասում էր ասպետի վերադարձին։
Եվ ահա նույն տարվա աշնանը, մի լուսնյակ գիշեր, դայակը մոտեցավ օրիորդին ու դանդաղ, ընդմիջումներով այսպես ասւսցասաց.
— Նորին պայծառափայլությունը, երեի, չի վերադառնա։ Ի՞նչ կլինի, եթե դուք հաճեիք մոռանալ նորին պայծառափայլությանը։
— Երևի շագանակ ընկավ։
Այսպես պատասխանելով, խիտատցի կինը սակեի սափորը անշնորհք ձնով ձևով կռացրեց թասի վրա։
==4==
Ռոկունոմիա։
Երբ նա Ռոկունոմիա եկավ, տեսավ, որ և՛ չորս սյուների վրա կանգնած դարբասը,և՛ խինոկի կեղևով ծածկված տունը, և՛ օրիորդի օթևանները՝ բոլորը անհետացել են, մնացել է միայն փլաւոակների փլատակների մի կույտ։ Ասպետը կանգնել էր մինչև ծնկները հասնող խոտի մեջ և շփոթված հայացքը շրջում էր այն վայրերով, որտեղ մի ժամանակ այգի էր եղել։ Կիսով չափ լցված լճակում բոշխ ու կնյուն էին աճել, որոնք նորալուսնի փայլի տակ մեղմ սոսափում էին։
Նա ծառայողների նախկին բնակարանից ոչ հեռու նկատեց տախտակե թեքված մի տնակ։ Երբ մոտեցավ, այնտեղ վայրկենաբար երևաց ինչ-որ մեկի ստվերը։ Խավարի մեջ նայելով՝ նա կամաց ձայն տվեց։ Լուսնի լույսի տակ օրորվելով դուրս եկավ մի պառավ միանձնուհի, որը ծանոթ թվաց նրան։
==5==
Սկսած հաջորդ օրվա առավոտից, օրիորդին որոնելով ասպետը ոտքի տակ տվեց ւսմբողջ ամբողջ մայրաքաղաքը, բայց ոչ մի կերպ չկարողացավ իմանալ, թե որտեղ է նա և ինչ է պատահել։
Եվ ահա մի քանի օր անց, իրիկնադեմին, անձրևի շիթերից պատսպարված, նա կանգնել էր Արևմտյան պատկերասրահի ծածկի տակ՝ Սուձակումոնի դարբասի դիմաց։ Նրանից բացի այդտեղ անձրևի կտրվելուն էր սպասում նաև աղքատի տեսքով մի կուսակրոն։
Անձրևը տխրագին մաղում էր լաքած դարբասի ծերպից։ Աչքի ծայրով նայելով կուսակրոնին, ասպետը, ջանալով ցրել ձանձրույթը, ետ ու առաջ էր քայլում սալահատակի վրա։ Հւսնկարծ Հանկարծ նրա լսողությունը որսաց, որ պատկերասրահի կիսամութ պատուհանի ճաղերի հետևում ինչ-որ մարդ կա։ Եվ նա անտարբեր մի հայացք գցեց պատուհանին։
Միանձնուհին, պատուհանի տակ ծակոտկեն խսիրներն ուղղելով, խնամում էր մի հիվանդ կնոջ Նույնիսկ մթնշաղի թույլ լույսի տակ նրա դեմքը սարսափելի նիհար էր Բայց մի հայացքն էլ բավական էր, որպեսզի նա ճանաչեր օրիորդին։ Ասպետը ցանկացավ խոսել նրա հետ, բայց օրիորդի կերպարանքը այնքան խղճալի էր, որ ձայնը կտրվեց։ Իսկ օրիորդը, չիմանալով, որ նա իր կողքին է, ծակոտկեն խսիրի վրա շուռումուռ գալով, տանջալից լարումով արտասանեց այսպիսի մի թանքա.
Ասպետի գրկի մեջ՝ օրիորդը հազիվ լսելի արտասանեց բուդդայի ւսնունը։ Բայց անմիջապես էլ վախեցած աչքերը հառեց մութ առաստաղին։
– Ա՛հ, այնտեղ հրե կառք կա6։Մի՛ կա<ref>Հրե կառք – բուդդայական պատկերացմամբ, դժոխքի շրջաններից մեկը` կրակե դժոխքի խորհրդանիշը:</ref>։ Մի՛ վախենա։
– Աղոթիր բուդդային, և լավ կլինի քեզ համար։
Կուսակրոնը ձայնն իջեցրեց։ Օրիորդը մի քիչ սպասեց և, ասես հարթմնի զառանցելով, մրմնջաց,
– Ես ոսկե լոտոս եմ տեսնում7 տեսնում<ref>Ոսկե լոտոս – բուդդայական պատկերացմամբ` դրախտի խորհրդանիշը:</ref> Վիթխարի լոտոս, որ նման է սրբազան հովանոցի։
Կուսակրոնն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չհասցրեց։ Ընդհատվող ձայնով օրիորդը շւսրունակեցշարունակեց.
— էլ չեմ տեսնում լոտոսը։ Հիմա խավար է, միայն քամին է սուլում խավարում։
— Չէ՞ որ դուք պատվարժան Նայկին եք։ Ինչո՞ւ այսպիսի տեղում...
Նա, որին անվանեցին «պատվարժան Նայկի», օծվելուց առաջ՝ Յոսիսիգե Յասուտանե8 Յասուտանե<ref>Յոսիսիգե Յասուտանե (934-937) – նշանավոր անձնավորությունը, որ հայտնի է իր բուդդայական ստեղծագործություններով:</ref> անունով, ամենաբարեպաշտ բուդդայական կուսակրոնն էր, մինչև իսկ սուրբ Կույայի աշակերտների մեջ փառաբանված։
1922
14
edits