Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գորգի տակ |հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]] |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղբյուր = [...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Գորգի տակ
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ։ Նրանք շատ մտերիմ ընկերներ էին։
Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետեւ շատ էին սիրում հյուր ընդունել։
Այդ նույն տանը ապրում էր Շեյլա անունով մի աղջիկ։ Մի անգամ նա վագրին ու ձիուն հարցրեց․
— Ինչպե՞ս է, որ տեղավորվում եք գորգի տակ։
— Շատ հասարակ… ախր մենք երեւակայական ենք,— պատասխանեցին նրանք։
— Ես երեւակայական վագր եմ։
— Իսկ ես՝ երեւակայական ձի։
— Որտե՞ղ է քո խոտը,— ձիուն հարցրեց Շեյլան։
— Գորգի տակ,— պատասխանեց ձին։— Չէ՞ որ դա եւս երեւակայական խոտ է։
— Քո կերակուր ոսկորներն է՞լ են գորգի տակ,— հարցրեց աղջիկը վագրին։
— Ոսկորնե՞րը։ Իհարկե,— պատասխանեց վագրը ու լիզեց շրթունքները։
Հետո թաքնվեց գորգի տակ։ Ձին էլ հետեւեց նրան։ Իսկ Շեյլան մնաց մենակ։
Նա մի թուղթ վերցրեց, վրան մի քանի կտոր շաքար նկարեց ու նկարը դրեց գորգի տակ։
Քիչ հետո նա խրքրթոց լսեց ու «շափ֊շափ֊շափ»՝ ձին էր, որ հաճույքով ուտում էր շաքարը։
Շեյլան թղթի կտորի վրա գրեց․ «Իսկ ի՞նչ են սիրում վագրերը» եւ դրեց գորգի տակ։
Գորգի տակից նախ շշուկներ լսվեցին, հետո դուրս ցցվեց ձիու գլուխը։
— Հաց ու խոտ,— ասաց նա։
Շեյլան չհավատաց։
— Այ դու անպիտան ձի,— ասաց աղջիկը։— Հաց ու խոտ սիրում են ոչ թե վագրերը, այլ ձիերը։ Գնա հարցրու վագրին, թե նա ինչ է ուզում։
Ձին ետ գնաց։ Նրա փոխարեն դուրս եկավ վագրը։
— Ձեռքի ժամացույց եմ ուզում,— ասաց նա։— Որպեսզի իմանամ, թե ժամը քանիսն է։
— Լավ,— ասաց Շեյլան։
Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց ու տվեց նրան։ Հետո ձիու համար հաց ու խոտ նկարեց։ Վագրն անհետացավ։ Բայց քիչ անց նորից հայտնվեց։
— Շեյլա, շատ շնորհակալ ենք քեզնից,— ասացին նրանք ու համբուրեցին աղջկան։
— Հիշեք, թե ուրիշ ինչ եք ուզում եւ քանի շուտ է՝ ասեք,— ասաց Շեյլան։— Արդեն իմ քնելու ժամանակն է։
— Մենք անձրեւանոց ենք ուզում խնդրել քեզնից,— ասացին վագրն ու ձին։
— Անձրեւանո՞ց,— զարմացաւ Շեյլան։— Գորի տակ անձրե՞ւ է գալիս… Ա՜հ… Հիշեցի։ Դա երեւակայական անձրեւ է։
— Իհարկե,— ասացին նրանք։
Եվ աղջիկը նրանց համար անձրեւանոց նկարեց։
— Շնորհակալություն,— ասացին վագրն ու ձին։— Բարի գիշեր։
Բայց հետո նրա մտքով հանկարծ անցավ, որ՝ «Երեւի շատ տխուր բան է, երբ նոր, գեղեցիկ անձրեւանոց ունես, բայց անձրեւ չի գալիս»։ Եվ նա մի մեծ թղթի վրա անձրեւ նկարեց, հետո ոտքի ծայրերի վրա մտավ հյուրասենյակ եւ անձրեւը դրեց գորգի տակ։
Երբ առավոտյան նա հյուրասենյակ մտավ, մինչեւ ոտքի կոճերը հայտնվեց ջրի մեջ, իսկ վագրն ու ձին նստել էին բաց անձրեւանոցում եւ լողում էին, ասես նավակի մեջ լինեին։
«Երեւի հորդ անձրեւ եմ նկարել»,— մտածեց Շեյլան։
Նախաճաշից հետո նա դարձյալ հյուրասենյակ մտավ։ Մայրիկը մինչ այդ ավլել էր գորգը։ Ոչինչ չէր մնացել․ ո՛չ ջուր, ո՛չ անձրեւանոց, ո՛չ վագր ու ո՛չ էլ ձի։
Շեյլան վերցրեց նկարչական տետրակը եւ խոր քուն մտած վագր ու ձի նկարեց։ Քիչ անց մայրիկը գնաց։ Իսկ Շեյլան դեռ նստել ու նայում էր բուխարիկի կրակին։ Հյուրասենյակում լռություն էր տիրում։ Եվ այս լռության մեջ լսվում էր միայն բարձր խռմփոց։