Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կովերն ու քամին |հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]] |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղբ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Կովերն ու քամին
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Մարգագետնի սաղարթախիտ ծառերի տակ մի անգամ պառկել էին կովերը։ Նրանք խոտ էին որոճում, իսկ շուրջը զբոսնում էր Հարավային Քնքուշ Քամին։ Եվ կովերը շատ լավ էին իրենց զգում, շատ տաք էր ու հաճելի։
— Ինչ լավն է այդ Քամին,— խոսում էին նրանք իրար մեջ, խոտ որոճալով։— Մի որեւէ բան նվիրենք նրանց։ Բայց թե՝ ի՞նչ…
— Ես գիտեմ, թե՝ ինչ,— ասաց մի կարմիր կով։— Եկեք մի տաք մուշտակ գնենք նրա համար, որպեսզի կարողանա պաշտպանվել Հյուսիսային Ցուրտ Քամուց։
— Չէ՜, չէ՜, ավելորդ բան է,— առարկեցին մյուս կովերը։
— Ավելի լավ է մի այսպիսի բան անենք,— ասաց ճերմակ, սեւ խալերով կովը։— Մեր եկեղեցու տանիքին նստած եւ քամու ուղղությունը ցույց տվող Աքաղաղին խնդրենք, որ Հյուսիսային Ցուրտ Քամին փչելուն պես ինքն էլ անմիջապես շրջվի հակառակ կողմը։ Հենց որ նրան շրջված տեսնի, Հյուսիսային Ցուրտ Քամին էլ կշրջվի ու կսուրա դեպի ետ, դեպի Հյուսիսային Բեւեռ։ Իսկ մեր սիրելի Հարավային Քամին ընդմիշտ կմնա մեզ հետ։
— Հիանալի միտք է,— համաձայնեցին բոլոր կովերը։
Եվ նրանք տանիքի վրայի Աքաղաղին, որին գիտնականները անվանում են «հողմնացույց», ասացին․
— Սիրելի Աքաղաղ, մենք քեզ շատ ենք խնդրում, Հյուսիսային Քամու գալուն պես, ի՞նչ կլինի, անմիջապես շրջվիր դեպի հյուսիս, եւ ոչ թե դեպի հարավ, որպեսզի նա ետ վերադառնա։
— Լավ, կփորձեմ,— պատասխանեց Տանիքի Վրայի Աքաղաղը։
Այդ երեկո, երբ կովերը զբոսնում էին մարգագետնում, Հարավային Քամին հանկարծ ետ քաշվեց եւ հյուսիսից դաշտերի վրայով տարածվեց ցուրտը։
Հյուսիսային Քամին էր մոտեցողը, եւ նա կամենում էր բոլորին սառեցնել։ Նա եկել էր սառցալեռների ու սառցակալած ծովերի վրայով, եկել էր հեռավոր Հյուսիսային Բեւեռից եւ, իսկապես, շատ ցուրտ էր։
— Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ,— ոռնում էր Հյուսիսային Քամին։— Ես եկել եմ բոլորիդ սառեցնելո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ…
Բայց տանիքի Վրայի Աքաղաղն էլ քնած չէր։ Մինչ քամին սուրում էր, ճոճելով ծառերը, Աքաղաղը սկսեց կամաց֊կամաց շ ր ջ վ ե լ։
Շրջվելը այնքան էլ հեշտ բան չէր, որովհետեւ Հյուսիսային Քամին շատ ուժեղ էր փչում։
Վերջապես, Տանիքի Վրայի Աքաղաղը կարողացավ մեջքով շրջվել դեպի հյուսիս։
Հենց որ Հյուսիսային Քամին նկատեց, որ հողմնացույցը ուղղված է դեպի հարավ, բացականչեց․
— Գրողը տանի։ Ես ոչ թե Հարավային Քամին եմ, այլ՝ Հյուսիսային։ Երեւի ճամփաս եմ մոլորել։
Նա փչեց դեպի հակառակ կողմը եւ քիչ անց հայտնվեց Հյուսիսային Բեւեռում։
— Զարմանալի բաներ են լինում,— ասաց նա։— Հիմա ես ի՞նչ անեմ… Փչեմ դեպի այնտե՞ղ, թե՞ դեպի ետ։ Բայց գուցե լավ կլինի, եթե քնե՞մ։— Եվ Հյուսիսային Քամին պառկեց քնելու։
Մինչ այդ, կովերն էլ վերադարձան տուն եւ մսուրքից դարձյալ ահագին խոտ կերան։
Իսկ դաշտերում եւ մարգագետիններում դարձյալ փչեց Հարավային Քնքուշ Քամին։