Changes

Թը՜մբ…

Ավելացվել է 4401 բայտ, 15:46, 13 Նոյեմբերի 2015
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Թը՜մբ… |հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]] |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղբյուր = «...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Թը՜մբ…
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]

Կար֊չկար՝ մի թը՜մբ կար։ Նա շատ գոհ էր իր կյանքից, որովհետեւ կողքով անցնող ամեն մի ավտոբուս չէր մոռանում ասել․ «թը՛մբ»։ Ավտոբուսի մեջ գտնվող ուղեւորներն էլ էին ասում․

— Թը՜մբ։ Այս ի՜նչ թմբիկ է։

Ավտոբուսի տոմսավաճառն էլ էր ասում․

— Թը՜մբ… Ա՜յ թե թմբիկ է։

«Ինչ լավ է, որ անունս Թըմբ է»— ուրախանում էր Թըմբը։

Իսկ այդ պահին ճանապարհով սլանում էր հեծանիվ նստած մի տղա։

«Հիմա սա էլ կասի իմ անունը»— մտածեց Թըմբը։ Բայց տղան շրջանցեց թմբիկին ու ոչ մի «թըմբ» չեղավ։

Թըմբը վիրավորվեց։

— Քիթդ մի կախի՜ր,— ասաց ճանապարհը։— Նորից մի ավտոբուս է գալիս։

Ավտոբուսը մոտեցավ, մոտեցավ ու… թը՜մբ։ Եվ վարորդը ասաց․

— Թը՜մբ… Այս ի՜նչ թմբիկ է։

Ավտոբուսի տոմսավաճառն էլ ասաց․

— Թը՜մբ… Ա՛յ թե թմբիկ է։

Թըմբը նորից աշխուժացավ։

Բայց մի գարնանային օր եկան ճանապարհի բանվորները, կարմիր, փոքրիկ դրոշակներ կախեցին, հետո բահն ու բրիչը բերեցին, վերանորոգեցին ճանապարհն ու ծածկեցին ասֆալտով։

— Թմբիկից հիմա հետք էլ չմնաց,— ասաց ճանապարհի գլխավոր վարպետը։

Բանվորները հավաքեցին բահ ու բրիչները, վերցրին կարմիր, փոքրիկ դրոշակները ու գնացին։

Հետո մի ավտոբուս անցավ, բայց ոչ մի «թըմբ» չպատահեց։ Նրա ետեւից մի քանի ավտոբուսներ էլ անցան, բայց նորից ոչ մի «թըմբ»։

— Ո՞ւր կորավ այդ Թըմբը,— ճանապարհի մի կողմը հարցրեց մյուսին։— Շատ համակրելի Թըմբ էր։

Ճանապարհին մի աղջնակ հայտնվեց Նա վարում էր իր երկանիվ սայլակը, բայց առանց նայելու, թե դեպի ուր է գնում։ Եվ հանկարծ՝ թը՜մբ… ցած ընկավ։

— Գտա,— ուրախացավ ճանապարհը։— Թըմբը աղջնակի մոտ էր։

«Գոնե վնասվածք ստացած չլինի»— մտածեց Թըմբը։

Բայց աղջիկը, այնուամենայնիվ, մի քիչ վնասվել էր։

Մայրիկը սառը թրջոցներ դրեց եւ «Թըմբից» դարձյալ ոչ մի հետք չմնաց։

Թըմբը շատ տխրեց ու կծկվեց խաղալիքների պահարանում, որտեէ ընկած էր նաեւ թենիսի մի հին գնդակ։

— Ես ոչ ոքի պետք չեմ,— դժգոհեց Թըմբը։— Բայց ախր շատ եմ ուզում որեւէ զբաղմունք ունենալ։

— Եթե համաձայն ես, այստեղ էլ մնա, եւ ես քեզ կսովորեցնեմ դըմփ֊դըմփ֊դըմփալ,— ասաց թենիսի գնդակը եւ ցատկոտեց տեղում։

— Հաճույքով,— ուրախացավ Թըմբը։

Նա շատ ընդունակ աշակերտ էր։ Ու երբ իրիկնադեմին աղջնակը գնդակն առած դուրս եկավ պարտեզ՝ խաղալու, շատ լավ էր ստացվում «դըմփ, դըմփ, դըմփ»֊ը։ Գնդակն էլ սովորականից ավելի վեր էր թռչում։

Նույնիսկ աղջնակից էլ վեր։ Աղջնակի մայրիկից էլ վեր։ Նույնիսկ փողոցի լապտերասյունից էլ վեր։

Աղջիկը գոհ էր։ Գոհ էին բոլորը։

«Այնքան էլ վատ չէ, երբ քեզ Դըմփ են անվանում»,— մտածեց Թըմբը։
Վստահելի
177
edits