Changes

|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
 
{{Անավարտ}}
Եթե վերարտադրությունը տեղի ունենում ընդլայնված մասշտաբով, ապա ավարտակետ Ա՛-ն ավելի մեծ է լինում, քան ելակետ Ա-ն, և այս պատճառով նա պետք է նշագրվի որպես Ա˝։
Երրորդ ձևի՝ առաջին երկսից ունեցած տարբերությունը երևան է գալիս նախ՝ այն պարագայում, որ այստեղ ամբողջական շրջանառությունը յուր շրջապտույտն սկսում է յուր երկու հակադիր փուլով, մինչդեռ I ձևում շրջանառությունն ընդհատվում է արտադրապրոցեսով, իսկ II ձևում ամբողջական շրջանառությունը միմյանց լրացնող յուր երկու փուլով երևան է գալիս իբրև վերարտադրապրոցեսի միջնօղակ միայն, ուստի և միջնորդագործող շարժում է հանդիսանում Արտ ... Արտ-ի արանքում։ Փ ... Փ Փ՛-ի ժամանակ շրջանառության ձևն է՝ Փ—Ա ... Ա՛—Փ՛ = Փ—Ա—Փ։ Արտ ... Արտ՛-ի ժամանակ նա ընդհակառակն է՝ Ա՛—Փ՛. Փ—Ա = Ա—Փ—Ա։ Իսկ Ա՛ ... Ա-ի մեջ նա էլի նույն այս վերջին ձևն ունի։
Երկրորդ. I ու II շրջապտույտների կրկնության ժամանակ, նույնիսկ եթե Փ՛ ու Արտ՛ ավարտակետերը նորոգվող շրջապտույտի սկզբնակետերն են կազմում, չքանում է այն ձևը, որով պարուրված առաջացել էին նրանք։ Փ՛ = Փ + փ-ն, Արտ՛ = Արտ + արտ-ը նոր պրոցեսն սկսում են էլի որպես Փ ու Արտ։ Իսկ III ձևում Ա ելակետը պետք է իբրև Ա՛ նշանակվի մինչև անգամ շրջապտույտի՝ միևնույն մասշտաբով նորոգվելու ժամանակ, և այն էլ հետևյալ պատճառով։ I ձևում, հենց որ Փ՛-ն իբրև այսպիսին մի նոր շրջապտույտ է սկսում, նա գործում է որպես Փ դրամակապիտալ, իբրև այնպիսի կապիտալարժեքի կանխավճարում դրամաձևով, որը պետք է արժեմեծանա։ Կանխավճարված դրամակապիտալի մեծությունը, որն աճել է առաջին շրջապտույտում տեղի ունեցած կուտակման հետևանքով, ավելացել է։ Բայց կանխավճարված դրամակապիտալի մեծությունն արդյոք 422 £ է, թե 500 £, այս ամենևին չի ազդում այն բանի վրա, որ նա հանդես է գալիս իբրև սոսկական կապիտալարժեք։ Փ՛-ն գոյություն ունի այլևս ոչ որպես արժեմեծացած կամ թե հավելարժեք ով հավելարժեքով հղիացած կապիտալ, ոչ իբրև կապիտալահարաբերություն։ Չէ՞ որ նա պետք է դեռ պրոցեսում արժե մեծանա։ արժեմեծանա։ Նույնը վերաբերում է Արտ ... Արտ՛-ին էլ. Արտ՛-ը պետք է շարունակի գործել ու շրջապտույտը նորոգել միշտ որպես Արտ, իբրև այնպիսի կապիտալարժեք, որը հավելարժեք է արտադրելու։— Ընդհակառակն, ապրանքակապիտալի շրջապտույտն սկսվում է ոչ թե կապիտալարժեքով, այլ ապրանքաձևում շատացած կապիտալարժեքով, ուրեմն հենց այն գլխից յուր մեջ պարփակում է ոչ միայն ապրանքաձևով առկա կապիտալարժեքի, այլև հավելարժեքի շրջապտույտը։ Ուստի եթե տեղի է ունենում այս ձևում պարուրված պարզ վերարտադրություն, ապա ինչպես ավարտակետում, այնպես և ելակետում հանդես է գալիս Ա՛-ն միևնույն մեծությամբ։ Եթե հավելարժեքի մի մասը մտնում է կապիտալաշրջապտույտի մեջ, ապա թեև վերջում Ա՛-ի փոխարեն երևան է գալիս Ա˝, մի ավելի մեծ Ա՛, բայց և այնպես հաջորդ շրջապտույտը հիմա էլի սկսվում է Ա՛-ով, որը լոկ մի ավելի մեծ Ա՛ է, քան նախորդ շրջապտույտում եղածն էր, և որը կուտակված ավելի մեծ կապիտալարժեքnվկապիտալարժեքով, ուրեմն և համեմատաբար նորաստեղծ ավելի մեծ հավելարժեքով է սկսում յուր նոր շրջապտույտը։ Բոլոր դեպքերում էլ Ա՛-ն շրջապտույտն սկսում է միշտ իբրև մի ապրանքակապիտալ, որը = կապիտալարժեքին + հավելարժեքը։
Ա՛-ն իբրև Ա երևան է գալիս մի առանձին արդյունաբերական կապիտալի շրջապտույտի մեջ ոչ թե որպես այս կապիտալի ձև, այլ իբրև մի ուրիշ արդյունաբերական կապիտալի ձև, որչափով որ արտադրամիջոցներն այս վերջինի արդյունքն են։ Առաջին կապիտալի Փ—Ա (այսինքն Փ—Ամ) ակտն այս երկրորդ կապիտալի համար Ա՛—Փ՛ է։
Շրջանառության Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> իրադարձության մեջ Աշ-ն ու Ամ-ը միևնույն դերն են կատարում այն չափով, որչափով որ նրանք ապրանքներ են իրենց վաճառորդների ձեռին, այստեղ բանվորների ձեռքում, որոնք իրենց աշխատույժն են ծախում, այնտեղ՝ արտադրամիջոցների տերերի ձեռին, որոնք արտադրամիջոցներ են վաճառում։ Գնորդի համար, որի փողն այստեղ իբրև դրամակապիտալ է գործում, նրանք գործում են լոկ իբրև ապրանքներ, քանի դեռ նա սրանք չի գնել, ուրեմն քանի դեռ սրանք դրամաձևով գոյություն ունեցող նրա կապիտալին հանդիպակայում են որպես ուրիշների ապրանքներ. Ամ-ն ու Աշ-ն այստեղ իրարից տարբերվում են այնչափով միայն, որ չափով որ Ամ-ը յուր վաճառորդի ձեռին կարող է = Ա՛, ուրեմն կապիտալ լինել, երբ ուրեմն Ամ-ը նրա կապիտալի ապրանքաձևն է, այնինչ Աշ-ը բանվորի համար միշտ ապրանք է միայն և կապիտալ է դառնում լոկ գնորդի ձեռին իբրև Արտ-ի բաղադրամաս։
Ուստի Ա՛-ն երբեք չի կարող իբրև սոսկական Ա, որպես կապիտալարժեքի սոսկական ապրանքաձև մի շրջապտույտ սկսել։ Իբրև ապրանքակապիտալ նա մի երկակի բան է միշտ։ Սպառարժեքի տեսակետից նա Արտ-ի ֆունկցիայի արդյունքն է — այս դեպքում՝ մանվածք — որի՝ իբրև ապրանքներ շրջանառությունից ծագող տարրերը, Աշ-ն ու Ամ-ը գործել են որպես այս արդյունքի արդյունակազմիչներ միայն։ Երկրորդ՝ արժեքի տեսակետից նա Արտ կապիտալարժեքի արդյունքն է, պլյուս Արտ-ի ֆունկցիայի ֊ ժամանակ արտադրված m հավելարժեքը։
Միմիայն բուն, իսկ Ա՛ շրջապտույտի մեջ Ա = Արտ = կապիտալարժեքը կարող է և պետք է անջատվի Ա՛-ի այն մասից, որում գոյություն ունի հավելարժեքը, այն հավելարդյունքից, որի մեջ պարունակվում է հավելարժեքը, ուզում է՝ այս երկուսը հիմա փաստորեն բաժանելի լինեն, ինչպես մանվածքի ժամանակ, թե բաժանելի չլինեն, ինչպես մեքենայի դեպքում, միևնույն է։ Նրանք բաժանելի են դառնում յուրաքանչյուր անգամ, հենց որ Ա՛-ն Փ՛-ի է փոխարկվում։
Եթե ամբողջ ապրանքարդյունքը կարելի է բաժանել ինքնակա համասեռ մասնարդյունքների, ինչպես, օրինակ, մեր 10 000 ֆունտ մանվածքը, և ուրեմն Ա՛—Փ՛ ակտը կարող է հաջորդաբար կատարված գնումների մի գումար ներկայացնել, այն ժամանակ կարող է ապրանքաձևով գոյություն ունեցող կապիտալարժեքը գործել իբրև Ա, անջատվել Ա՛-ից, նախքան հավելարժեքի, ուրեմն և նախքան Ա՛-ի, որպես ամբողջության, իրանալը։
Բայց եթե այսպիսի հաջորդական վաճառքներ են տեղի ունենում, և շրջապտույտի պայմանները թույլ են տալիս, ապա կապիտալիստը Ա՛-ն փոխանակ c + v + m-ի բաժանելու, կարող է այս բաժանումն Ա՛-ի այլ պատկական մասերով էլ կատարել։
Օրինակ, 7 440 ֆունտ մանվւսծքըմանվածքը, որ = 372 £ և որն իբրև Ա՛-ի (10 000 ֆունտ մանվածք = 500 £-ի) մաս ներկայացնում է հաստատուն կապիտալամասը, յուր հերթին էլի կարող է տրոհվել 276,768 £ արժեքով 5 535,360 ֆունտ մանվածքի, որը լոկ հաստատուն մասը, 7 440 ֆունտ մանվածքի վրա գործադրված արտադրամիջոցներն է փոխհատուցում, այլև 37,200 £ արժեքով 744 ֆունտ մանվածքի, որը լոկ փոփոխուն կապիտալն է փոխհատուցում, ու 58,032 արժեքով 1 160,640 ֆունտ մանվածքի, որն, իբրև հավելարդյունք, հավելարժեքի կրիչն է։ Հետևաբար ծախված 7 440 ֆունտ մանվածքից նա կարող է սրա մեջ պարունակված կապիտալարժեքը փոխհատուցել 6279,360 ֆունտ մանվածքը վաճառելով 313,968 £ գնով, իսկ 1 160,640 ֆունտ հավելարդյունքի արժեքը, որ = 58,032 £, ծախսել իբրև հասույթ։
Նմանապես կարող է նա այնուհետև 1 000 ֆունտ մանվածքը = 50 փոփոխուն կապիտալարժեքը տրոհել ու համապատասխանորեն ծախել.— 744 ֆունտ մանվածքը 37,200 £-ով, որ 1 000 ֆունտ մանվածքի հաստատուն կապիտալարժեքն է, 100 ֆունտ մանվածքը 5,000 £-ով, որը նույնի փոփոխուն կապիտալամասն է, ուրեմն 844 ֆունտ մանվածքը 42,200 £-ով, որը 2 000 ֆունտ մանվածքի մեջ պարունակված կապիտալարժեքի փոխհատուցումն է, վերջապես 156 ֆունտ մանվածքը 7,800 արժեքով, որը նրա մեջ պարունակված հավելարդյունքն է ներկայացնում և իբրև այսպիսին կարող է ծախսվել-սպառվել։
<TD align=center>վաճառքի</TD>
<TD align=center>ժամանակ</TD>
<TDalign=right>5 535,360</TD>
<TD align=center>ֆունտ</TD>
<TD align=center>մանվածք</TD>
<TD>= </TD> <TD align=right>276,768</TD>
<TD align=center>£</TD>
</TR>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TDalign=right> 744,000</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD>= </TD> <TD align=right>37,200</TD>
<TD align=center>»</TD>
</TR>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>1 160,640</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>= </TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>58,032</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
</TR>
<TD align=center>ֆունտ</TD>
<TD align=center>մանվածք</TD>
<TD>= </TD> <TD>372</TD>
<TD align=center>£։</TD>
</TR>
<TD align=center>վաճառքի</TD>
<TD align=center>ժամանակ</TD>
<TDalign=right> 744,000</TD>
<TD align=center>ֆունտ</TD>
<TD align=center>մանվածք</TD>
<TD>= </TD> <TD align=right>37,200</TD>
<TD align=center>£</TD>
</TR>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TDalign=right> 100,000</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD>= </TD> <TD align=right>5,000</TD>
<TD align=center>»</TD>
</TR>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'> 156,000</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>= </TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>7,800</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
</TR>
<TD align=center>ֆունտ</TD>
<TD align=center>մանվածք</TD>
<TD>= </TD> <TD>50</TD>
<TD align=center>£։</TD>
</TR>
<TD align=center>վաճառքի</TD>
<TD align=center>ժամանակ</TD>
<TDalign=right>1 160,740</TD>
<TD align=center>ֆունտ</TD>
<TD align=center>մանվածք</TD>
<TD>= </TD> <TD align=right>58,022</TD>
<TD align=center>£</TD>
</TR>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TDalign=right> 156,000</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD>= </TD> <TD align=right>7,800</TD>
<TD align=center>»</TD>
</TR>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'> 343,360</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>= </TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>12,168</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
</TR>
<TD align=center>ֆունտ</TD>
<TD align=center>մանվածք</TD>
<TD>= </TD> <TD>78</TD>
<TD align=center>£։</TD>
</TR>
<TD>Հաստատուն</TD>
<TD align=center>կապիտալ</TD>
<TDalign=right> 7 440450</TD>
<TD align=center>ֆունտ</TD>
<TD align=center>մանվածք</TD>
<TD>= </TD> <TD align=right>372</TD>
<TD align=center>£</TD>
</TR>
<TD>փոփոխուն</TD>
<TD align=center>»</TD>
<TDalign=right> 1 000</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=center>»</TD>
<TD>= </TD> <TD align=right>50</TD>
<TD align=center>»</TD>
</TR>
<TD>հավելարժեք</TD>
<TD align=center>»</TD>
<TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'> 1 560</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
<TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>= </TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>78</TD>
<TD align=center style='border-bottom:solid windowtext 1.0pt;'>»</TD>
</TR>
<TD></TD>
<TD align=center>ընդամենը</TD>
<TDalign=right>10 000</TD>
<TD align=center>ֆունտ</TD>
<TD align=center>մանվածք</TD>
<TD>= </TD> <TD align=right>500</TD>
<TD align=center>£։</TD>
</TR>
</TABLE>
Ա՛—Փ՛-ն ըստինքյան ուրիշ բան չի, բայց եթե 10 000 ֆունտ մանվածքի մի վաճառք» վաճառք։ 10 000 ֆունտ մանվածքն ապրանք է, ինչպես և ամեն մի ուրիշ մանվածք։ Գնորդին հետաքրքրում է ֆնտին ֆունտին 1 շիլլինգ կամ 10 000 ֆունտին 500 £ գինը։ Եթե առուծախի ժամանակ նա ուշ դարձնում էլ է արժեկազմի վրա, ապա լոկ այն նենգ դիտավորությամբ, որ ապացուցի, թե ֆունտը կարող էր 1 շիլլինգից էլ պակաս ծախվել, և թե վաճառորդը դեռ էլի մի կարգին վաստակ արած կլիներ։ Իսկ այն քանակը, որ նա գնում է, կախված է յուր պահանջմունքներից, եթե նա, օրինակ, մանածագործարանատեր է, ապա գնվող քանակը կախված է մանածագործարանում գործող նրա սեփական կապիտալի կազմից ու ոչ թե այն մանորդի կապիտալից, որից նա գնում է։ Այն համամասնությունները, որով Ա՛-ն մի կողմից՝ պետք է փոխհատուցի նրանում գործադրված կապիտալը (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] փոխհատուցի նրա տարբեր բաղադրամասերը), մյուս կողմից՝ պետք է ծառայի որպես հավելարդյունք, լինի սա հավելարժեքի ծախսման համար, թե կապիտալակուտակման համար, միևնույն է, հիշյալ համամասնությունները գոյություն ունեն այն կապիտալի շրջապտույտում միայն, որի ապրանքաձևն է 10 000 ֆունտ մանվածքը։ Նրանք ոչ մի գործ չունեն վաճառքի, որպես այսպիսու, հետ։ Այստեղ, բացի սրանից, ենթադրվում է, որ Ա՛-ն ծախվում է յուր արժեքի համաձայն է որ ուրեմն բանը վերաբերում է նրա՝ ապրանքաձևից դրամաձևի փոխարկվելուն միայն։ Ա՛-ի համար, իբրև այս առանձին կապիտալի շրջապտույտում եղող ֆունկցիոնալ ձևի համար, որից պետք է փոխհատուցվի արտադրողական կապիտալը, իհարկե, վճռական նշանակություն ունի այն պարագան, թե արդյոք ու որչափով են վաճառքի ժամանակ գինն ու արժեքը շեղվում իրարից։ Բայց այստեղ, սոսկական ձևատարբերությունները քննելիս, մենք չենք զբաղվելու այս շեղման հարցով։
I, այն է՝ Փ ... Փ՛ ձևում արտադրապրոցեսը հանդես է գալիս կապիտալի շրջանառության՝ իրար լրացնող ու միմյանց հակադիր երկու փուլի արանքում. նա ավարտված է լինում ավելի վաղ, քան վրա է հասնում եզրափակիչ Ա՛—Փ՛ փուլը։ Փողը կանխավճարվել է իբրև կապիտալ, նախ՝ արտադրատարրերի համար, սրանցից էլ դարձվել է ապրանքարդյունք, և այս ապրանքարդյունքն էլի փոխարկվել է դրամի։ Լիավարտ գործարքների մի դարձաշրջան է այս, որի հետևանքը լինում է բոլորի ու ամեն մեկի համար գործածելի փողը։ Այսպիսով ուրեմն վերսկսումը տրված է հնարավորապես միայն։ Փ ... Արտ ... Փ՛-ն միակերպ կարող է լինել ինչպես այն վերջին շրջապտույտը, որը եզրափակում է մի անհատական կապիտալի ֆունկցիան ձեռնարկությունից դարձյալ ոտք դուրս դնելիս, այնպես և հենց նոր յուր ֆունկցիայի մեջ մտնող մի կապիտալի առաջին շրջապտույտը։ Այստեղ ընդհանրական շարժումն է՝ Փ ... Փ՛, փողից դեպի ավելի շատ փող։
II, այն է՝ Արտ ... Ա՛—Փ՛—Ա ... Արտ (Արտ՛) ձևում շրջանառության ամբողջ պրոցեսը հաջորդում է առաջին Արտ-ին և նախորդում է երկրորդին. բայց նա ընթանում է I ձևին հակառակ կարգով։ Առաջին Արտ-ն արտադրողական կապիտալն է, և նրա ֆունկցիան արտադրապրոցեսն է իբրև հաջորդող շրջանառության պրոցեսի նախապայման։ Եզրափակող Արտ-ն, ընդհակառակն, արտադրապրոցես չի, նա արդյունաբերական կապիտալի վերագոյությունն է լոկ՝ նրա իբրև արտադրողական կապիտալի ձևով։ Իսկ այս էլ հենց հետևանք է շրջանառության վերջին փուլում կատարվող այն փոխակերպության, երբ կապիտալարժեքը վեր է ածվում Աշ + Ամ-ի, սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնների, որոնք իրենց միացմամբ արտադրողական կապիտալիգոյաձևն են կազմում։ Կապիտալը, լինի սա Արտ, թե Արտ՛, միևնույն է,— վերջում էլի առկա է մի այնպիսի պատրաստի ձևով, որում նա պետք է նորից գործի իբրև արտադրողական կապիտալ, գլուխ բերի արտադրապրոցեսը։ Շարժման ընդհանրական ձևը, Արտ ... Արտ-ը, վերարտադրության ձևն է, և ցույց չի տալիս, թե արժեմեծացումն է պրոցեսի նպատակը, ինչպես որ նշում էր Փ ... Փ՛-ը։ Ուստի այս ձևն էլ ավելի է հեշտացնում կլասիկ տնտեսագիտության գործը — անտեսել արտադրապրոցեսի որոշակի կապիտալիստական ձևը և արտադրությունը որպես այսպիսին ներկայացնել պրոցեսի նպատակ, այնպես որ հնարավոր լինի ըստ կարելվույն շատ ու էժան արտադրել և արդյունքն ուրիշ, ըստ կարելվույն բազմակողմանի արդյունքների հետ փոխանակելի մասամբ արտադրությունը նորոգելու համար (Փ—Ա), մասամբ էլ՝ սպառելու համար (փ—ա)։ Ընդսմին որովհետև, Փ-ն ու փ-ն այստեղ երևան են գալիս իբրև շրջանառության չքացող միջոցներ միայն, ուստի ինչպես դրամի, այնպես էլ դրամակապիտալի առանձնահատկությունները կարող են աչքաթող արվել, և ամբողջ պրոցեսը թվում է պարզ ու բնական, այսինքն տափակ ռացիոնալիզմի բնականություն է ունենում։ Նմանապես ապրանքակապիտալի ժամանակ շահույթն է մոռացվում դեպքը եկած ժամանակ,և կապիտալը, հենց որ խոսքը գալիս է արտադրության շրջապտույտին, իբրև ամբողջության, կերպակայում է լոկ որպես ապրանք, իսկ հենց որ խոսքը գալիս է արժեբաղադրամասերին, նա կերպակայում է որպես ապրանքակապիտալ։ Կուտակումն, իհարկե, պատկերանում է միևնույն եղանակով, ինչպես որ արտադրությունը։
III, այն է՝ Ա՛—Փ՛—Ա ... Արտ ... Ա՛ ձևում շրջապտույտն սկսում են շրջանառության պրոցեսի երկու փուլը և այն էլ միևնույն կարգով, ինչպես II, այն է՝ Արտ ... Արտ ձևում. ապա հաջորդում է Արտ-ը և այն ել էլ յուր ֆունկցիայով, արտադրապրոցեսով հանդերձ, ինչպես I ձևումն էր. արտադրապրոցեսի հետևանքի, Ա՛-ի հետ ավարտվում է շրջապտույտը։ Ինչպես որ II ձևում շրջապտույտն ավարտվում էր Արտ-ով, իբրև արտադրողական կապիտալի սոսկական վերագոյությամբ, այնպես էլ այստեղ նա ավարտվում է Ա՛-ով, որպես ապրանքակապիտալի վերագոյությամբ. ինչպես որ II ձևում կապիտալը յուր Արտ ավարտաձևով. պետք է պրոցեսն էլի սկսի որպես արտադրապրոցեսի արտադրապրոցես, այնպես էլ այստեղ արդյունաբերական կապիտալի՝ ապրանքակապիտալի ձևով վերահայտնվելու հետևանքով շրջապտույտը պետք է նորից շրջանառության Ա՛—Փ՛ փուլով սկսվի։ Շրջապտույտի երկու ձևն էլ անկատար ենք որովհետև նրանք չեն եզրափակվում Փ՛-ով, '''դրամի''' հետփոխարկված, արժեմեծացած կապիտալարժեքով։ Հետևաբար երկուսն էլ պետք է շարունակվեն, ուստի և իրենց մեջ պարփակում են վերարտադրությունը։ III ձևում ամբողջական շրջապտույտն է՝ Ա՛ ... Ա՛։
Երրորդ ձևն առաջին երկսից տարբերում է այն, որ միմիայն այս շրջապտույտի մեջ է արժեմեծացած կապիտալարժեքը հանդես գալիս իբրև յուր արժեմեծացման ելակետ, և ոչ թե սկզբնական կապիտալարժեքը, որ դեռ արժեմեծանալու է։ Ա՛-ն իբրև կապիտալահարաբերություն այստեղ ելակետ է և որպես այսպիսին որոշիչ ներգործություն է ունենում ամբողջ շրջապտույտի վրա, ընդվորում նա արդեն յուր առաջին փուլի մեջ պարփակում է ինչպես կապիտալարժեքի, այնպես և հավելարժեքի շրջապտույտը, իսկ հավելարժեքը, եթե ոչ ամեն մի առանձին շրջապտույտի, գոնե յուր միջին շրջապտույտի ժամանակ պետք է մասամբ ծախսվի որպես հասույթ, ա—փ—ա շրջանառությունը կատարի, մասամբ էլ պետք է գործի որպես կապիտալակուտակման տարր։
Ա՛ ... Ա՛ ձևի մեջ ամբողջ ապրանքարդյունքի սպառումը ենթադրվում է որպես հենց բուն իսկ կապիտալի շրջապտույտի նորմալ ընթացքի պայման։ Բանվորի անհատական սպառումն ու հավելարդյունքի չկուտակված մասի անհատական սպառումն ընդգրկում է ամբողջ անհատական սպառումը։ Այսպիսով ուրեմն սպառումը յուր ամբողջությամբ — իբրև անհատական ու իբրև արտադրողական սպառում — մտնում է Ա՛-ի շրջապտույտի մեջ որպես պայման։ Արտադրողական սպառումը (որի մեջ ըստ գործի էության պարփակված է բանվորի անհատական սպառումն էլ, որովհետև աշխատույժը, որոշ սահմաններում, բանվորի անհատական սպառման մշտական արդյունքն է) կատարում է հենց ամեն մի անհատական կապիտալ ինքը։ Անհատական սպգառումը սպառումը — բացի այնքանից, որքանը հարկավոր է անհատ կապիտալիստի գոյության համար — ենթադրվում է իբրև հասարակական ակտ միայն, բայց ոչ երբեք իբրև, անհատ կապիտալիստի ակտ։
I ու II ձևերում ամբողջ շարժումը ներկայանում է իբրև կանխավճարված կապիտալարժեքի շարժում։ Արժեմեծացած կապիտալը III ձևում, ամբողջ ապրանքարդյունքի կերպարանքով, կազմում է ելակետը և ունի շարժվող կապիտալի, ապրանքակապիտալի ձև։ Յուր՝ դրամի փոխարկվելուց հետո է միայն, որ այս շարժումը երկճեղքվում, տրոհվում է կապիտալաշարժման ու հասութաշարժման հասութաշարժման։ Հասարակական ամբողջ արդյունքի բաշխումը, ինչպես և ամեն մի անհատական ապրանքակապիտալի համար կատարվող՝ արդյունքի առանձին բաշխումը մի կողմից՝ անհատական սպառաֆոնդի, մյուս կողմից՝ վերարտադրաֆոնդի,— այս ձևի ժամանակ պարփակվում է կապիտալի շրջապտույտի մեջ։
Փ ... Փ՛-ի մեջ պարփակված է շրջապտույտի հնարավոր ընդլայնումը, նայած այն փ-ի ծավալին, որը մտնում է նորոգված շրջապտույտի մեջ։
Այսպիսով ուրեմն Փ՛-ն I-ում Ա՛-ի փոխակերպյալ ձևն է. եզրափակող Արտ-ը II-ում Փ-ի փոխակերպյալ ձևն է (և I-ում ու II-ում այս փոխակերպությունը գլուխ է գալիս ապրանքաշրջանառության մի հասարակ իրադարձությամբ, ապրանքի ու փողի ձևական տեղափոխությամբ). III-ում Ա՛-ն Արտ-ի, արտադրողական կապիտալի փոխակերպյալ ձևն է։ Բայց այստեղ, III-ում, փոխակերպությունը նախ՝ շոշափում է կապիտալի ոչ միայն ֆունկցիոնալ ձևը, այլև նրա արժեմեծությունը. իսկ երկրորդ՝ փոխակերպությունը հետևանքն է ոչ միայն շրջանառությանը վերաբերող, սոսկ ձևական մի տեղափոխության, այլև այն իրական փոխակերպության, որին ենթարկվել են արտադրողական կապիտալի ապրանքաբաղադրամասերի սպառաձևն ու արժեքն արտադրապրոցեսում։
Փ, Արտ, Ա՛ սկզբնածայրաթևի ձևը նախադրյալ է լինում I-ի, II-ի, III-ի յուրաքանչյուր անգամվա շրջապտույտի համար. ավարտածայրաթևում վերահայտնվող ձեն ձևն ստեղծված է ուրեմն պայմանավորված է լինում բուն իսկ շրջապտույտի փոխակերպությունների շարքով։ Ա՛-ն իբրև մի անհատական արդյունաբերական կապիտալաշրջապտույտի ավարտակետ ենթադրում է նույն այն արդյունաբերական կապիտալի՝ շրջանառությանը չվերաբերող Արտ ձևը միայն, որի արդյունքն է ինքը։ Փ՛-ն որպես I-ում եղած ավարտակետ, իբրև Ա՛-ի (Ա՛—Փ,Ա՛—Փ՛-ի) փոխակերպյալ ձև, ենթադրում է, որ Փ-ն գտնվում է գնորդի ձեռին, գոյություն ունի Փ ... Փ՛ շրջապտույտից դուրս և Ա՛-ի վաճառքի միջոցով է ներքաշվել շրջապտույտի մեջ ու սրա սեփական ավարտաձևը դարձել։ Այսպիսով ուրեմն եզրափակող Արտ-ը II-ում ենթադրում է, որ Աշ-ն ու Ամ-ը (Ա-ն) դրսում գոյություն ունեն՝ և Փ—Ա-ի շնորհիվ են շրջապտույտի մեջ ներառվում իբրև ավարտաձև։ Բայց վերջին ծայրաթևը մի կողմ թողած՝ ոչ ո՛չ անհատական դրամակապիտալի շրջապտույտն է ենթադրում դրամակապիտալի գոյությունն ընդհանրապես ու ո՛չ էլ անհատական արտադրողական կապիտալի շրջապտույտն՝ արտադրողական կապիտալի գոյությունը յուր շրջապտույտում։ I-ում Փ-ն կարող է առաջին դրամակապիտալը լինել, II-ում Արտ-ը կարող է լինել առաջին արտադրողական կապիտալը, որը ոտք է դնում պատմական թատերաբեմի վրա, բայց III—ում՝
<TABLE border = 0>
Բացի սրանից, արտադրության կապիտալիստական եղանակի, որպես իշխող եղանակի, պատվանդանի վրա ամեն մի ապրանք պետք է վաճառորդի ձեռին ապրանքակապիտալ լինի։ Նա շարունակում է այսպիսին լինել վաճառականի ձեռին կամ թե դառնում է նրա ձեռքում, եթե դեռ չէր էլ։ Կամ թե չէ՝ նա պետք է այնպիսի ապրանք լինի — օրինակ, ներմուծված առարկա — որը փոխարինում է սկզբնական ապրանքակապիտալին, ուրեմն նրան լոկ մի ուրիշ գոյաձև է տված լինում։
Աշ ու Ամ ապրանքատարրերը, որոնցից կազմված է արտադրողական կապիտալը, իբրև Արտ-ի գոյաձևեր նույն կերպարանքը չունենք չունեն, ինչ որ ունեին այն տարբեր ապրանքաշուկաներում, որտեղից նրանք ճարվել են։ Նրանք հիմա միացած են և իրենց շաղկապվելով նրանք կարող են գործել որպես արտադրողական կապիտալ։
Որ այս III ձևում միայն, բուն իսկ շրջանառության մեջ, Ա-ն երևան է գալիս իբրև Ա-ի նախադրյալ,— այս բացատրվում է նրանով, որ ապրանքաձև ունեցող կապիտալն է ելակետը։ Շրջապտույտն սկսվում է Ա-ի փոխակերպությամբ (որչափով որ սա գործում է իբրև կապիտալարժեք,— սա հավելարժեքի աճով շատացած լինի, թե ոչ, միևնույն է), երբ նա վեր է ածվում այնպիսի ապրանքների, որոնք նրա արտադրատարրերն են կազմում։ Բայց այս փոխակերպությունն ընդգրկում է Ա—Փ—Ա (= Աշ + Ամ) շրջանառության ամբողջ պրոցեսը և սրա հետևանքն է։ Հետևաբար այստեղ երկու ծայրաթևում էլ Ա է, բայց երկրորդ ծայրաթևը, որը յուր Ա ձևը Փ—Ա-ի շնորհիվ ստանում է դրսից, ապրանքաշուկայից, ոչ թե շրջապտույտի վերջին ծայրաթևն է, այլ շրջանառության պրոցեսն ընդգրկող յուր երկու առաջին ստադիայի վերջին ծայրաթևն է միայն։ Նրա հետևանքն Արտ-ն է, որի ֆունկցիան, արտադրապրոցեսը հանդես է գալիս այնուհետև։ Միմիայն իբրև այս պրոցեսի հետևանք, ուրեմն ոչ իբրև շրջանառության պրոցեսի հետևանք, երևան է գալիս Ա-ն որպես շրջապտույտի ավարտ ու միևնույն ձևում պարուրված, ինչպիսին ուներ Ա՛ սկզբնածայրաթևը։ ԸնդհակառակրԸնդհակառակը, Փ ... Փ՛-ում, Արտ ... Արտ՛-ում Փ ու Արտ ավարտածայրաթևերը շրջանառության պրոցեսի անմիջական հետևանք են։ Հետևաբար այստեղ լոկ վերջում է մի անգամ Փ, մյուս անգամ Արտ ենթադրվում ուրիշի ձեռին։ Որչափով որ շրջապտույտը ծայրաթևերի միջև է կատարվում, իբրև այս շրջապտույտների նախադրյալ ո՛չ Փ-ն է հանդես գալիս մի դեպքում, ո՛չ էլ Արտ-ը՝ մյուս դեպքում — ո՛չ Փ-ի կեցությունն իբրև ուրիշի փողի ու ոչ էլ Արտ-ի կեցությունը որպես օտար արտադրապրոցեսի։ Ա՛ ... Ա՛-ն, ընդհակառակը, ենթադրում է Ա-ն (= Աշ + Ամ-ն) իբրև ուրիշի ձեռին գտնվող օտար ապրանքներ, որոնք շրջանառության ներածական պրոցեսի շնորհիվ են շրջապտույտի մեջ ներքաշվում ու արտադրողական կապիտալի փոխարկվում, և որպես այս կապիտալի ֆունկցիայի հետևանք հիմա Ա՛-ն էլի շրջապտույտի ավարտաձև է դառնում։
Բայց հենց այն պատճառով, որ Ա՛ ... Ա՛ շրջապտույտը յուր ուղեգծի սահմաններում ենթադրում է մի ուրիշ արդյունաբերական կապիտալ Ա-ի (= Աշ + Ամ-ի) ձևով (իսկ Ամ-ը յուր մեջ պարփակում է զանազան տեսակի ուրիշ կապիտալներ, օրինակ, մեր դեպքում՝ մեքենաներ, ածուխ, յուղ և այլն),— ուստի նա հենց որա համար պահանջում է, որ ինքը քննության առնվի ոչ միայն իբրև շրջապտույտի '''ընդհանրական''' ձև, այսինքն իբրև մի հասարակական ձև, որի տակ կարող է մտցվել ամեն մի առանձին արդյունաբերական կապիտալ (բացի այն դեպքից, երբ սա առաջին անգամ է ներդրվում), ուրեմն ոչ միայն իբրև մի շարժաձև, որն ընդհանուր է բոլոր անհատական արդյունաբերական կապիտալների համար, այլ միաժամանակ նաև որպես անհատական կապիտալների գումարի, հետևաբար կապիտալիստների դասակարգի ամբողջ կապիտալի շարժաձև, մի շարժում, որում ամեն մի անհատական արդյունաբերական կապիտալի շարժում հանդես է գալիս լոկ իբրև մի մասնական շարժում, որը միահյուսվում է ուրիշների հետ և սրանցով պայմանավորվում։ Եթե մենք քննում ենք, օրինակ, մի երկրի տարեկան ամբողջ ապրանքարդյունքը և վերլուծում ենք այն շարժումը, որով նրա մի մասը փոխարինում է բոլոր անհատական ձեռնարկություններում եղած արտադրողական կապիտալին, մի ուրիշ մասն էլ տարբեր դասակարգերի անհատական սպառման մեջ է մտնում, ապա մ ենք Ա մենք Ա՛ ... Ա–ն Ա՛–ն ինչպես հասարակական կապիտալի, այնպես և սրա արտադրած հավելարժեքի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հավելարդյունքի շարժաձև ենք նկատում։ Որ հասարակական կապիտալը = է անհատական կապիտալների գումարին (ներառյալ՝ բաժնետիրական կապիտալների, resp. պետական կապիտալի գումարը, որչափով որ կառավարություններն արտադրողական վարձու աշխատանք են կիրառում հանքարաններում, երկաթուղիներում և այլն, գործում են իբրև արդյունաբերական կապիտալիստներ) և որ հասարակական կապիտալի ամբողջ շարժումը = է անհատական կապիտալների հանրահաշվական գումարին,— այս հանգամանքն ամենևին չի բացառում այն, որ այս շարժումն իբրև առանձնացած անհատական կապիտալի շարժում ուրիշ երևույթներ է ցուցաբերում, քան միևնույն շարժումը հրապարակ է հանում այն ժամանակ, երբ սա քննվում է հասարակական կապիտալի ամբողջ շարժման մի մասի տեսակետից, ուրեմն հասարակական կապիտալի մյուս մասերի շարժման հետ ունեցած յուր կապակցությամբ, և որ նա միաժամանակ լուծում է այնպիսի առեղծվածներ, որոնց լուծումը պետք է մի անհատական առանձին կապիտալի շրջապտույտը քննելիս իբրև նախադրյալ տրված լինի, փոխանակ այս շրջապտույտից բղխեցվելու։
Ա՛ ... Ա՛-ն միակ շրջապտույտն է, որի ժամանակ սկզբնապես կանխավճարված կապիտալարժեքը շարժումն սկսող ծայրաթևի լոկ մի մասն է կազմում, և այսպիսով շարժումը հենց այն գլխից իրեն ծանուցում է իբրև ամբողջական շարժում արդյունաբերական կապիտալի — ինչպես այն արդյունամասի, որը փոխարինում է արտադրողական կապիտալին, այնպես և այն արդյունամասի, որը հավելարդյունքն է կազմում և որը միջին հաշվով մասամբ իբրև հասույթ է ծախսվում, մասամբ էլ պետք է ծառայի որպես կուտակման տարր։ Որչափով որ հավելարժեքի որպես հասույթի ծախսումը պարփակված է այս շրջապտույտի մեջ, այնչափով սա նաև անհատական սպառումն է։ Բայց այս վերջինն էլ պարփակվում է այն պատճառով, որ Ա ելակետը, ապրանքը, գոյություն ունի իբրև սպառման մի որևէ ուզածդ առարկա. իսկ կապիտալիստորեն արտադրված ամեն մի առարկա ապրանքակապիտալ է,— նրա սպառաձևը նախանշված լինի արտադրողական կամ թե անհատական սպառման համար, թե երկսի համար էլ, միևնույն է։ Փ ... Փ՛-ն նշում է արժեքի կողմը միայն, կանխավճարված կապիտալարժեքի արժեմեծացումն իբրև ամբողջ պրոցեսի նպատակ. Արտ ... Արտ-ը (Արտ՛-ը) նշում է կապիտալի արտադրապրոցեսն իբրև մի այնպիսի վերարտադրապրոցես, որը կատարվում է արտադրողական կապիտալի անփոփոխ կամ թե աճող մեծությամբ (կուտակում). Ա՛ ... Ա՛-ն այն միջոցին, երբ արդեն յուր սկզբնածայրաթևում իրեն ծանուցել է իբրև կապիտալիստական ապրանքարտադրության կերպարանք, հենց այն գլխից յուր մեջ պարփակում է արտադրողական ու անհատական սպառումը. արտադրողական սպառումն ու սրանում պարփակված արժեմեծացումը երևան է գալիս իբրև նրա շարժման ճյուղ միայն։ Վերջապես որովհետև Ա՛-ն կարող է գոյություն ունենալ մի այնպիսի սպառաձևով, որն այլևս չի կարող մի որևէ արտադրապրոցեսի մեջ մտնել, ուստի հենց այն գլխից հատկանշվում է, որ Ա-ի տարբեր արժեբաղադրամասերը, որոնք արտահայտված են արդյունամասերի մեջ, պետք է մի ուրիշ տեղ գրավեն, նայած թե Ա՛ ... Ա՛-ն հասարակական ամբողջ կապիտալի շարժման ձև է նկատվում, թե՞ մի անհատական արդյունաբերական կապիտալի ինքնակա շարժում։ Յուր այս բոլոր առանձնահատկություններով այս շրջապտույտն ազդարարում է, որ ինքն ավելի մեկ բան է, քան սոսկ անհատական մի կապիտալի առանձնացված շրջապտույտը։
թե՞ մի Ա՛ ... Ա՛ ֆիգուրայում ապրանքակապիտալի, այսինքն կապիտալիստորեն արտադրված ամբողջ արդյունքի շարժումը ոչ միայն հանդես է գալիս իբրև անհատական արդյունաբերական կապիտալի ինքնակա շարժում։ Յուր այս բոլոր առանձնահատկություններով շրջապտույտի նախադրյալ, այլև յուր հերթին պայմանավորված է սրանով։ Ուստի եթե այս շրջապտույտն ազդարարում ֆիգուրան ըմբռնված էյուր առանձնահատկությամբ, որ ինքն ավելի մեկ բան ապա այլևս բավական չի գոհանալ նրանով, թե Ա՛—Փ՛ ու Փ—Ա փոխակերպությունները մի կողմից՝ ֆունկցիապես որոշ հատվածներ են կապիտալի փոխակերպության ընթացքում, մյուս կողմից՝ ընդհանրական ապրանքաշրջանառության անդամներ են։ Անհրաժեշտ էդառնում պարզ կացուցանել մի անհատական կապիտալի փոխակերպությունների միահյուսումներն ուրիշ անհատական կապիտալների փոխակերպությունների հետ ու ամբողջ արդյունքի այն մասի հետ, Քան սոսկ որը նախանշված է անհատական մի սպառման համար։ Այս պատճառով մենք անհատական արդյունաբերական կապիտալի առանձնացված շրջապտույտը։շրջապտույտի վերլուծության ժամանակ հիմք ենք դարձնում առավելապես առաջին երկու ձևը։
Ա ... Ա՛ ֆիգուրայում ապրանքակապիտալի, այսինքն կապիտալիստորեն արտադրված ամբողջ արդյունքի շարժումը ոչ միայն հանդես է գալիս իբրև անհատական կապիտալի ինքնակա շրջապտույտի նախադրյալ, այլև յուր հերթին պայմանավորված է սրանով։ Ուստի եթե այս ֆիգուրան ըմբռնված է յուր առանձնահատկությամբ, ապա այլևս բավական չի գոհանալ նրանով, թե Ա՛—Փ՛ ու Փ—Ա փոխակերպությունները մի կողմից՝ ֆունկցիապես որոշ հատվածներ են կապիտալի փոխակերպության ընթացքում, մյուս կողմից՝ ընդհանրական ապրանքաշրջանառության անդամներ են։ Անհրաժեշտ է դառնում պարզ կացուցանել մի անհատական կապիտալի փոխակերպությունների միահյուսումներն ուրիշ անհատական կապիտալների փոխակերպությունների հետ ու ամբողջ արդյունքի այն մասի հետ, որը նախանշված է անհատական սպառման համար։ Այս պատճառով մենք անհատական արդյունաբերական կապիտալի շրջապտույտի վերլուծության ժամանակ հիմք ենք դարձնում առավելապես առաջին երկու ձևը։ Ա ... Ա՛ շրջապտույտն իբրև անհատական մի առանձին կապիտալի ձև հանդես է գալիս, օրինակ, հողագործության մեջ, որտեղ հաշիվն արվում է հնձից հունձ։ II ֆիգուրայում ելակետ ընդունվում է ցանքը, III ֆիգուրայում՝ հունձը, կամ ինչպես ֆիզիոկրատներն են ասում, առաջինում՝ avances-ը [կանխավճարումները, կանխույթները], վերջինում՝ reprises-ը [հետստացումները, վերաշահումները]։ Կապիտալարժեքի շարժումը III-ում հենց այն գլխից երևան է գալիս որպես ընդհանրական արդյունամասսայի շարժման մաս միայն, այնինչ I-ում ու II—ում Ա՛-ի շարժումն առանձնացված մի կապիտալի շարժման մեջ մեկ մոմենտ է լոկ։
III ֆիգուրայի մեջ շուկայում գտնվող ապրանքները կազմում են արտադրապրոցեսի ու վերարտադրապրոցեսի նախադրյալը։ Ուստի եթե ուշադրությունը սևեռում ենք այս ֆիգուրայի վրա, ապա թվում է, թե արտադրապրոցեսի բոլոր տարրերն ապրանքաշրջանառությունից են ծագում և միմիայն ապրանքներից են կազմված։ Այս միակողմանի ըմբռնումն անտեսում է արտադրապրոցեսի այն տարրերը, որոնք կախում չունեն ապրանքատարրերից։
Որովհետև Ա՛ ... Ա՛-ում ամբողջ արդյունքն (ամբողջ արժեքն) է ելակետը, ապա այստեղ երևում է, որ (մի կողմ թողած արտաքին առևտուրը ) ընդլայնված մասշտաբով վերարտադրություն, առաջվա պես անփոփոխ արտադրողականության դեպքում, կարող է տեղի ունենալ այն ժամանակ միայն, եթե հավելարդյունքի կապիտալացվելիք մասում արդեն պարունակվում են արտադրողական ավելադիր կապիտալի նյութական տարրերը, է և որ հետևաբար, ինչ չափով որ մի տարվա արտադրությունը հաջորդ տարվա արտագրության արտադրության համար իբրև նախադրյալ է ծառայում կամ թե ինչ չափով որ այս ընդլայնված վերարտադրությունը կարող է պարզ վերարտադրապրոցեսի հետ միաժամանակ տեղի ունենալ մի տարվա ընթացքում, այնչափով էլ հավելարդյունքն անմիջապես արտադրվում է այն ձևով, որը նրան ունակ է դարձնում իբրև ավելադիր կապիտալ գործելու։ Մեծացած արտադրողականությունը կարող է միմիայն կապիտալանյութն ավելացնել, առանց նրա արժեքը մեծացնելու. բայց սրանով նա ավելադիր նյութեղեն է գոյացնում արժեմեծացման համար։
Ա՛ ... ԱԱ՛-ն Քենեյի Tableau economique-ի հիմքն է կազմում, և նրա մեծ ու ճիշտ տակտի մասին վկայում է այն, որ նա այս ձևն ու ոչ թե Արտ ... Արտ-ն է ընտրել Փ ... Փ՛-ի հակառակ (այն ձևի հակառակ, որին բացառապես կառչում էր մերկանտիլ սիստեմը)։
===ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԻ ՊՐՈՑԵՍԻ ԵՐԵՔ ՖԻԳՈՒՐԱՆ===
Եթե մենք բոլոր երեք ձևը միասին վերցնենք, ապա պրոցեսի բոլոր նախադրյալները երևում են իբրև նրա հետևանք, որպես հենց նրա արտադրած նախադրյալ։ Ամեն մի մոմենտը հանդես է գալիս իբրև ելակետ, անցումնակետ ու վերադարձի կետ։ Ամբողջ պրոցեսը ներկայանում է որպես արտադրապրոցեսի ու շրջանառության պրոցեսի միասնություն. արտադրապրոցեսը դառնում է շրջանառության պրոցեսի միջնորդագործող, և ընդհակառակը։
Բnլոր Բոլոր երեք շրջապտույտին ընդհանուր է արժեքի արժեմեծացումն իբրև որոշիչ նպատակ, որպես մղիչ դրդապատճառ։ I-ում այս բանն արտահայտում է հենց ձևը։ II ձևն սկսվում է Արտ-ով, հենց արժեմեծացման պրոցեսով։ III-ում շրջապտույտն սկսվում է արժեմեծացած արժեքով է և ավարտվում է նորից արժեմեծացած արժեքով, նույնիսկ եթե շարժումը միևնույն մասշտաբով է կրկնվում։
Որչափով որ Ա—Փ-ն գնորդի համար Փ—Ա է, իսկ Փ—Ա-ն վաճառորդի համար՝ Ա—Փ, կապիտալի շրջանառությունը սովորական ապրանքափոխակերպություն է միայն ներկայացնում, և այս դեպքում իրենց նշանակությունը պահպանում են շրջանառու փողի քանակի վերաբերյալ շարադրված օրենքները (I գիրք, III գլ. 2)։ Բայց եթե չկառչենք այս ձևական կողմից, այլ քննենք տարբեր անհատական կապիտալների փոխակերպությունների կապը, ուրեմն իրոք վեր առնենք անհատական կապիտալների շրջապտույտների կապն իբրև հասարակական ամբողջ կապիտալի վերարտադրապրոցեսի մասնական շարժումների կապ, ապա այս չի կարող բացատրվել դրամի ու ապրանքի սոսկական ձևափոխությամբ։
Մշտապես թավալվող մի շրջանում յուրաքանչյուր կետ միաժամանակ ելակետ ու վերադարձի կետ է։ Եթե մենք ընդհատում ենք թավալումը, ապա յուրաքանչյուր ելակետ վերադարձի կետ չի։ Այսպես, մենք տեսել ենք, որ ոչ միայն ամեն մի առանձին շրջապտույտ ուրիշ շրջապտույտ է ենթադրում (implicite [ներառված]), այլև այն, որ շրջապտույտի՝ մի ձևով կրկնությունը յուր մեջ պարփակում է շրջապտույտի ծրագծումն ուրիշ ձևերով։ Այսպիսով ամբողջ տարբերությունը ներկայանում է իբրև մեկ ձևական, կամ թե մի լոկ սուբյեկտիվ տարբերություն, որ գոյություն ուհի ունի միմիայն դիտողի համար։
Որչափով որ այս շրջապտույտներից ամեն մեկը քննվում է իբրև շարժման այնպիսի առանձին ձև, որում գտնվում են անհատական արդյունաբերական տարբեր կապիտալներ, այն չափով էլ այս տարբերությունը միշտ գոյություն ունի լոկ որպես անհատական տարբերություն։ Իսկ իրականում ամեն մի անհատական արդյունաբերական կապիտալ միաժամանակ գտնվում է բոլոր երեք շրջապտույտի մեջ էլ։ Կապիտալի երեք շրջապտույտը, նրա երեք ենթատեսակի վերարտադրաձևերը հաջորդաբար ընթանում են կողքեկողքի։ Օրինակ, կապիտալարժեքի այն մի մասը, որը հիմա իբրև ապրանքակապիտալ է գործում, փոխարկվում է դրամակապիտալի, բայց և միաժամանակ մեկ ուրիշ մասն էլ արտադրապրոցեսից ոտք է դնում շրջանառության մեջ որպես նոր ապրանքակապիտալ։ Այսպիսով միշտ ծրագծվում է Ա՛ ... Ա՛ շրջանաձևը. նույնն է լինում մյուս երկnւ երկու ձևի վերաբերմամբ էլ։ Կապիտալի՝ յուր ձևերից ամեն մեկում ու յուր ստադիաներից յուրաքանչյուրում կատարվող վերարտադրությունը նույնպես շարունակական է, ինչպես այս ձևերի փոխակերպությունն ու երեք ստադիայով անցնող հաջորդական ընթացքը։ Հետևաբար այստեղ ամբողջ շրջապտույտը նրա երեք ձևի իրական միասնությունն է։
Մեր հետազոտության ժամանակ ենթադրվեց, որ կապիտալարժեքը յուր բոլոր արժեմեծությամբ, ամբողջովին է հանդես գալիս իբրև դրամակապիտալ կամ թե որպես արտադրողական կապիտալ և կամ ինչպես ապրանքակապիտալ։ Այսպես, օրինակ, մենք 422 £-ն ունեինք նախ ամբողջովին իբրև դրամակապիտալ, հետո նա, էլի յուր ամբողջ ծավալով, փոխարկվեց արտադրողական կապիտալի, վերջում էլ դարձավ ապրանքակապիտալ՝ 500 £ արժեքով մանվածք (որի մեջ 78 £-ը՝ հավելարժեք)։ Տարբեր ստադիաներն այստեղ կազմում են նույնքան ընդհատումներ։ Քանի դեռ, օրինակ, 422 £-ը հարատևում է դրամաձևով, այսինքն մինչև Փ—Ա (Աշ + Ամ) գնումների կատարվելը, ամբողջ կապիտալը գոյություն է ունենում և գործում է իբրև դրամակապիտալ միայն։ Հենց որ նա արտադրողական կապիտալի է փոխարկվում, նա այլևս չի գործում ոչ իբրև դրամակապիտալ ու ոչ էլ որպես ապրանքակապիտալ։ Նրա ամբողջական շրջանառության պրոցեսն ընդհատվում է, ինչպես և մյուս կողմից՝ նրա ամբողջ արտադրապրոցեսն է ընդհատվում, հենց որ նա գործում է շրջանառության երկու ստադիայից մեկում, լինի որպես Փ, կամ թե Ա, միևնույն է։ Այսպիսով ուրեմն Արտ ... Արտ շրջապտույտն այս դեպքում կներկայանար ոչ միայն իբրև արտադրողական կապիտալի պարբերական նորոգում, այլև, նույն չափով էլ որպես յուր ֆունկցիայի, արտադրապրոցեսի ընդհատում, մինչև շրջանառության պրոցեսի կատարվել-պրծնելը. շարունակական լինելու. փոխարեն արտադրությունը տեղի կունենար ոստյուններով և կնորոգվեր պատահական տևողություն ունեցող ժամանակամիջոցներից հետո միայն, նայած թե շրջանառության պրոցեսի երկու ստադիան ավելի արա՞գ, թե՞ ավելի դանդաղ կավարտվեր։ Այսպես է լինում բանն, օրինակ, չինացի արհեստավորի մոտ, որը մասնավոր հաճախորդների համար է միայն աշխատում, և որի արտադրապրոցեսը դադարում է, մինչև, որ նոր պատվեր է ստացվում։
Իրականում այս պահպանում է յուր նշանակությունը շարժման մեջ գտնվող ամեն մի առանձին կապիտալամասի համար էլ, և կապիտալի բոլոր մասերն այս շարժումն անում են հաջորդաբար։ Օրինակ, 10 000 ֆունտ մանվածքը մի մանագործարանատիրոջ չաբաթարդյունքն է։ Այս 10 000 ֆունտ մանվածքն ամբողջովին դուրս է գալիս արտադրության ոլորտից և ոտք դնում շրջանառության ոլորտի մեջ. նրանում պարունակված կապիտալարժեքը պետք է ամբողջովին դրամակապիտալի փոխարկվի, և քանի դեռ նա հարատևում է դրամակապիտալի ձևում, նա չի կարող նորից արտադրապրոցեսի մեջ մտնել. նա պետք է նախ և աժաջ առաջ շրջանառության մեջ ոտք դնի և հետփոխարկվի արտադրողական կապիտալի Աշ + Ամ տարրերին։ Կապիտալի շրջապտույտի պրոցեսը մշտական ընդհատումն է, մի ստադիան թողնել ու հաջորդ ստադիան մտնել է, մի ձևի թոթափումն է, գոյություն է մի ուրիշ ձևով. այս ստադիաներից յուրաքանչյուրը ոչ միայն պայմանավորում է մյուսը, այլև միաժամանակ բացառում է նրան։
Բայց շարունակականությունը կապիտալիստական արտադրության բնորոշ հատկանիշն է և պայմանավորված է նրա տեխնիկական հիմքով, թեև ոչ միշտ է հասանելի անպայման։ Ուրեմն տեսնենք, թե իրականում բանն ինչպես է կատարվում։ Երբ, օրինակ, 10 000 ֆունտ մանվածքն իբրև ապրանքակապիտալ շուկա է մտնում և յուր՝ դրամի փոխարկվելը գլուխ բերում (լինի այս դրամը հիմա վճարամիջոց, գնելամիջոց կամ թե հենց լոկ հաշվեդրամ, միևնույն է), նրա փոխարեն նոր բամբակ, ածուխ և այլն է մտնում արտադրապրոցեսի մեջ, հետևաբար դրամաձևից ու ապրանքաձևից արդեն հետփոխարկված է լինում արտադրողական կապիտալի ձևի և որպես այսպիսին է սկսում յուր ֆունկցիան. նույն այն ժամանակ, երբ առաջին 10 000 ֆունտ մանվածքը դրամի է վերածվում, առաջվա 10 000 ֆունտ մանվածքն արդեն յուր շրջանառության երկրորդ ստադիան է ծրագծում և դրամից արտադրողական կապիտալի տարրերի է հետփոխարկվում։ Կապիտալի բոլոր մասերը շրջապտույտի պրոցեսը կատարում են հերթով, սրա տարբեր ստադիաներում գտնվում են միաժամանակ։ Այսպես, արդյունաբերական կապիտալը յուր շրջապտույտի շարունակական ընթացքում միաժամանակ գտնվում և սրա բոլոր ստադիաներում ու սրանց համապատասխանող տարբեր ֆունկցիոնալ ձևերում։ Այն մասի համար, որն առաջին անգամն է ապրանքակապիտալից դրամի փոխարկվում, Ա՛ ... Ա՛ շրջապտույտը նոր է սկսվում, այնինչ արդյունաբերական կապիտալի համար, որպես շարժվող ամբողջության համար, Ա՛ ... Ա՛ շրջապտույտն արդեն անցած է։ Մի ձեռքով փողը կանխավճարվում է, մյուսով ընդունվում. Փ ... Փ՛ շրջապտույտի՝ մի կետում սկսվելը մի ուրիշ կետում նրա վերադարձն է միաժամանակ։ Նույնը վերաբերում է արտադրողական կապիտալին էլ։
Ուստի արդյունաբերական կապիտալի իրական շրջապտույտը յուր շարունակականությամբ ոչ միայն շրջանառության պրոցեսի ու արտադրապրոցեսի միասնություն է, այլև նրա բոլոր երեք շրջապտույտի միասնություն։ Բայց նա կարող է այսպիսի միասնություն լինել այն չափով միայն, որչափով որ կապիտալի յուրաքանչյուր տարբեր մաս կարող է հաջորդաբար թևակոխել շրջապտույտի՝ միմյանց հաջորդող փուլերը, մի փուլից, մեկ ֆունկցիոնալ ձևից անցնել-մտնել մյուսը, ուրեմն որչափով որ արդյունաբերական կապիտալն իբրև այս մասերի ամբողջություն՝ միաժամանակ գտնվում է տարբեր փուլերում ու ֆունկցիաներում և այսպիսով ծրագծում է բոլոր երեք շրջապտույտը միաժամանակ։ Յուրաքանչյուր մասի հաջորդականությունն այստեղ պայմանավորված է մասերի տարածակցությամբ, այսինքն կապիտալի բաժանմամբ։ Այսպես օրինակ, անդամատված գործարանասիստեմում արդյունքը նմանապես շարունակ գտնվում է յուր գոյացման պրոցեսի տարբեր աստիճաններում, ինչպես և մեկ արտադրափուլից մի ուրիշն անցնելու պրոցեսի մեջ։ Որովհետև անհատական արդյունաբերական կապիտալը մի որոշակի մեծություն է ներկայացնում, որը կախումն ունի կապիտալիստի միջոցներից է որն ամեն մի արդյունաբերաճյուղի համար մի որոշ նվազագույն մեծություն ունի, ուստի նրա բաժանման ժամանակ պետք է թվական որոշակի հարաբերություններ լինեն։ Առկա կապիտալի մեծությունը պայմանավորում է արտադրապրոցեսի ծավալը, սա էլ պայմանավորում է ապրանքակապիտալի ու դրամակապիտալի ծավալը, որչափով որ սրանք գործում են արտադրապրոցեսի կողքին։ Բայց տարածակցությունը, որով պայմանավորվում է արտադրության շարունակականությունը, գոյություն ունի կապիտալի մասերի շարժման հետևանքով միայն, որի ընթացքում նրանք տարբեր ստադիաներն են ծրագծում իրար հետևից։ Ինքը տարածակցությունը հաջորդականության հետևանքն է միայն։ Եթե, օրինակ, մի մասի Ա՛—Փ՛ ակտը կանգ է առնում, ապրանքը չի ծախվում, ապա այս մասի շրջապտույտն ընդհատվում է, և նրա՝ յուր արտադրւսմիջոցներով արտադրամիջոցներով փոխարինումը գլուխ չի գալիս. հաջորդող մասերը, որոնք իբրև Ա՛ ծագում են արտադրապրոցեսից, տեսնում են, որ իրենց ֆունկցիոնալ փոփոխությունը խափանվում է իրենց նախորդի շնորհիվ։ Եթե այս դրությունը հարատևում է միաժամանակ, ապա արտադրությունը սահմանափակվում է, և ամբողջ պրոցեսը դադարեցվում։ Հաջորդականության յուրաքանչյուր կանգառում անկարգություն է մտցնում տարածակցության մեջ, մի ստադիայում տեղի ունեցած ամեն մի կանգառում ավելի մեծ կամ թե ավելի փոքր կանգառում է առաջ բերում ոչ միայն կանգառող կապիտալամասի, այլև անհատական ամբողջ կապիտալի շրջապտույտի մեջ։
Հետևյալ ձևը, որում պարուրված ներկայանում է պրոցեսը, փուլերի մի հաջորդականության ձևն է, այնպես որ կապիտալի՝ մի նոր փուլ անցնելը պայմանավորված է մի ուրիշ փուլը թողնելով։ Ուստի ամեն մի առանձին շրջապտույտի համար կապիտալի ֆունկցիոնալ ձևերից մեկը նաև ելակետ ու վերադարձակետ է։ Մյուս կողմից՝ ամբողջ պրոցեսն իրոք միասնությունն է երեք շրջապտույտի, որոնք այն երեք ձևն են, որոնցում արտահայտվում է պրոցեսի շարունակականությունը։ Ամբողջ շրջապտույտը կապիտալի ամեն մի ֆունկցիոնալ ձևի համար ներկայանում է իբրև նրա մասնահատուկ շրջապտույտ, և ընդսմին այս շրջապտույտներից յուրաքանչյուրը պայմանավորում է ամբողջ պրոցեսի շարունակականությունը, մի ֆունկցիոնալ ձևի շրջանընթացքը պայմանավորում է մյուսներինը։ Ամբողջ արտադրապրոցեսի համար, հատկապես հասարակական կապիտալի համար մի անհրաժեշտ պայմանն այն է, որ նա միաժամանակ վերարտադրապրոցես է և ուրեմն նրա մոմենտներից յուրաքանչյուրի շրջապտույտն է։ Կապիտալի տարբեր կոտորակամասերը հաջորդաբար անցնում են տարբեր ստադիաներն ու ֆունկցիոնալ ձևերը։ Սրա հետևանքով ամեն մի ֆունկցիոնալ ձև, թեև միշտ կապիտալի մի ուրիշ ձև է ներկայանում սրանում պարուրված, մյուս ձևերի հետ միաժամանակ յուր սեփական շրջապտույտն է կատարում։ Կապիտալի մի մասը, որը սակայն միշտ փոխվող է, մշտապես վերարտադրվում, գոյություն է ունենում իբրև ապրանքակապիտալ, որը դրամի է փոխարկվում. մի ուրիշ մասը՝ որպես դրամակապիտալ, որն արտադրողականի է փոխարկվում, մի երրորդ մասն՝ ինչպես արտադրողական կապիտալ, որն ապրանքակապիտալի է փոխարկվում։ Բոլոր երեք ձևի մշտական առկայությունը միջնորդագործվում է նրանով, որ ամբողջ կապիտալի շրջապտույտն ընթանում է հենց այս երեք փուլով։
Այս դեպքում ուրեմն կապիտալը որպես ամբողջություն տարածականորեն կողք-կողքի գտնվում է յուր տարբեր փուլերում միաժամանակ։ Բայց յուրաքանչյուր մաս հերթով մի փուլից, մի ֆունկցիոնալ ձևից միշտ անցնում է մեկ ուրիշը, այսպիսով հերթականորեն գործում է բոլոր փուլերում։ Ըստ այսմ ձևերը հոսանուտ ձևեր են, որոնց ժամանակակցությունը միջնորդագործվում է նրանց հաջորդականությամբ։ Ամեն մի ձև հաջորդում է մյուսին և նախորդում է նրան, այնպես՝ այնպես որ մի կապիտալամասի՝ մեկ ձևին վերադառնալը պայմանավորվում է մյուս կապիտալամասից մեկ ուրիշ ձևին վերադառնալով։ Յուրաքանչյուր մաս յուր սեփական պտույտն է ծրագծում շարունակ, բայց ընդսմին կապիտալի հենց մեկ ուրիշ մասն է միշտ, որ գտնվում է այս ձևում, և այս առանձին պտույտները կազմում են ամբողջ ընթացքի համաժամանակյա ու հաջորդական ձևերը միայն։
Երեք շրջապտույտի միասնության մեջ է միայն, որ իրականանում է ամբողջ պրոցեսի շարունակականությունը վերևում նկարագրված ընդհատման փոխարեն։ Հասարակական ամբողջ կապիտալը միշտ օժտված է այս շարունակականությամբ, և նրա պրոցեսը երեք շրջապտույտի միասնությունն ունի միշտ։
Անհատական կապիտալների համար վերարտադրության շարունակականությունը տեղ–տեղ ընդհատվում է ավելի կամ թե պակաս չափով։ Նախ՝ արժեմասսաները տարբեր դարաշրջաններում հաճախ անհավասար բաժիններով են բաշխված, լինում տարբեր ստադիաների ու ֆունկցիոնալ ձևերի։ Երկրորդ՝ նայած արտադրելիք ապրանքի բնույթին, ուրեմն, նայած արտադրության այն առանձին ոլորտին, որում ներդրված է կապիտալը, այս բաժնեմասերը կարող են տարբեր կերպով բաշխվել։ Երրորդ՝ շարունակականությունն ավելի կամ թե պակաս չափով կարող է ընդհատվել այն արտադրաճյուղերում, որոնք տարվա եղանակից են կախված, լինի սա բնական պայմանների հետևանքով (երկրագործություն, տառեխորսություն և այլն), կամ թե պայմանական հանգամանքների հետևանքով, ինչպես օրինակ, այսպես կոչված սեզոնաշխատանքների ժամանակ, միևնույն է։ Պրոցեսն ամենից կանոնավոր ու ամենից միակերպ ընթանում է գործարանում ու լեռնարդյունաբերության մեջ։ Բայց արտադրաճյուղերի այս տարբերությունը ոչ մի տարբերություն առաջ չի բերում շրջապտույտի պրոցեսի ընդհանրական ձևերում։
Կապիտալն իբրև արժեմեծացող արժեք յուր մեջ չի պարփակում միմիայն դասակարգային հարաբերություններ, մի որոշ հասարակական բնույթ, որը խարսխվում է աշխատանքի, որպես վարձու աշխատանքի, գոյության վրա։ Նա մի շարժում է, տարբեր ստադիաներով անցնող շրջապտույտի մի պրոցես, որն ինքը յուր հերթին պարունակում է շրջապտույտի պրոցեսի երեք տարբեր ձևը։ Ուստի նա կարող է ըմբռնվել լոկ իբրև շարժում ու ոչ թե որպես դադար առած իր։ Նրանք, որոնք արժեքի ինքնակայացումը սոսկական վերացություն են նկատում, մոռանում են, որ արդյունաբերական կապիտալի շարժումը հենց այս վերացությունն է in actu [գործուն վիճակում]։ Այստեղ արժեքն անցնում է տարբեր ձևերի միջով, տարբեր շարժումներ կատարելով, որոնցում նա պահպանվում է և միաժամանակ արժեմեծանում, շատանում։ Որովհետև մենք այստեղ գործ ունենք շարժման սոսկական ձևի հետք հետ, ուստի ուշադրության չենք առնում այն հեղափոխությունները, որ կապիտալարժեքը կարող է կրել յուր շրջապտույտի պրոցեսում. բայց պարզ է, որ, չնայած բոլոր արժեհեղափոխություններին, կապիտալիստական արտադրությունը գոյություն ունի և կարող է գոյություն ունենալ այնքան ժամանակ միայն, քանի դեռ կապիտալարժեքն արժեմեծանում է, այսինքն իբրև ինքնակա արժեք ծրագծում է յուր շրջապտույտի պրոցեսը, ուրեմն քանի դեռ արժեհեղափոխությունները մի որևէ կերպ հաղթահարվում և համահարթվում են։ Կապիտալի շարժումները երևան են գալիս իբրև արդյունաբերական առանձին կապիտալիստի գործողություններ այն իմաստով, որ սա գործում է որպես ապրանքագնորդ ու աշխատագնորդ, ապրանքավաճառորդ ու արտադրողական կապիտալիստ, հետևաբար նրա գործունեությունն է միջնորդագործում շրջապտույտը։ Եթե հասարակական կապիտալարժեքը մի արժեհեղափոխություն է կրում, ապա կարող է պատահել, որ նրա անհատական կապիտալը հաղթահարվում է հիշյալ արժեհեղափոխությունից և կործանվում, որովհետև նա չի կարող բավարարել այս արժեշարժման պայմանները։ Որքան ավելի սուր ու հաճախակի են դառնում արժեհեղափոխությունները, այնքան ավելի է առանձին կապիտալիստի կանխատեսման ու հաշվարկման հանդեպ գերազոր հանդիսանում ինքնակայացած արժեքի ավտոմատիկ շարժումը, որը գործում է բնության տարերային պրոցեսի ույժով, այնքան ավելի է նորմալ արտադրության ընթացքն աննորմալ չարաբանությանը չարաշահությանը ենթարկվում, այնքան ավելի մեծ է դառնում վտանգն առանձին կապիտալների գոյության համար։ Հետևաբար այս պարբերական արժեհեղափոխությունները հաստատում են այն, ինչ որ նրանք ըստ երևույթին պետք է հերքեյին հերքեին — այն ինքնակայացումը, որ արժեքն իբրև կապիտալ ձեռք է բերում և յուր շարժման միջոցով պահպանում է և հզորացնում։
Ընթացարարող կապիտալի փոխակերպությունների այս հաջորդականությունը յուր մեջ պարփակում է կապիտալի արժեմեծության՝ պտույտում կատարված փոփոխության շարունակական համեմատումն սկզբնական արժեքի հետ։ Եթե արժեքի ինքնակայացումն արժեկազմիչ ույժի, աշխատույժի հանդեպ՝ սկսվում է Փ—Աշ (աչխատույժի գնում) ակտի մեջ և իրականացվում է արտադրապրոցեսի ժամանակ իբրև աշխատույժի շահագործում, ապա արժեքի այս ինքնակայացումն այլևս չի վերահայտնվում այս շրջապտույտի մեջ, որտեղ դրամը, ապրանքը, արտաղրատարրերն արտադրատարրերն ընթացարարող կապիտալարժեքի հերթափոխվող ձևերն են միայն և որտեղ անցյալ արժեմեծությունը համեմատվում է այժմյան փոփոխված կապիտալի արժեքի հետ։
«Value»,— ասում և Bailey-ն՝ առարկելով արժեքի ինքնակայացման դեմ, որը բնորոշ է արտադրության կապիտալիստական եղանակի համար և որը նա քննախոսում է իբրև որոշ տնտեսագետների պատրանք,— «value is a relation between cotemporary commodities, because such only admit of being exchanged with each others» [«Արժեքը մի հարաբերություն է համաժամանակյա ապրանքների միջև, որովհետև միմիայն այսպիսի ապրանքները կարելի է փոխանակել իրար հետ»]։ Նա այս ասում է իբրև առարկություն տարբեր ժամանակաշրջաններում եղած ապրանքարժեքները համեմատելու դեմ, մի համեմատություն, որը — մեկ անգամ որ դրամարժեքը յուրաքանչյուր դարաշրջանի համար սևեռված է — այն աշխատանքի ծախսման մի առադրում է նշանակում, որ տարբեր դարաշրջաններում .պահանջվում է միևնույն տեսակի ապրանքներ արտադրելու համար։ Bailey-ի այս կարղիքը կարծիքը բղխում է նրա այն ընդհանրական թյուրըմբռնումից, ըստ որի փոխանակարժեք = արժեք, արժեքի ձևն է հենց արժեքն ինքը. հետևաբար ապրանքարժեքները համեմատելի չեն այլևս, երբ նրանք ակտիվորեն չեն գործում որպես փոխանակարժեքներ, ուրեմն երբ նրանք չեն կարող իրոք փոխանակվել իրար հետ։ Այսպիսով ուրեմն նա մազաչափ անգամ չի կռահում, թե արժեքն իբրև կապիտալարժեք կամ թե կապիտալ է գործում լոկ այն չափով, որչափով որ յուր շրջապտույտի տարբեր փուլերում, որոնք cotemporary [համաժամանակյա] չեն ամենևին, յուր հետ համեմատած միևնույնն է մնում և հենց իրեն հետ բաղդատվում։
Շրջապտույտի ֆորմուլան զուտ կերպարանքով նկատի ունենալու համար բավական չի միմիայն ենթադրել, որ ապրանքները ծախվում են իրենց արժեքի համաձայն, այլև այն, որ այս տեղի է ունենում ուրիշ անփոփոխ պարագաներում։ Վեր առնենք, օրինակ, Արտ ... Արտ ձևը՝ մի կողմ թողնելով արտադրապրոցեսի մեջ կատարվող այն բոլոր տեխնիկական հեղափոխությունները, որոնք կարող են մի որոշ կապիտալիստի արտադրողական կապիտալն արժեզրկել. մի կողմ թողնելով նմանապես ամեն մի հետազդեցություն, որ արտադրողական կապիտալի արժետարրերի մի փոփոխությունն անում է առկա ապրանքակապիտալի արժեքի վրա, որը կարող է բարձրանալ կամ թե ընկնել, նայած ապրանքակապիտալի պաշարի առկայությանը։ Ասենք, թե Ա՛-ն, 10 000 ֆունտ մանվածքը, ծախվում է յուր արժեքի համաձայն 500 £-ով. 8 440 ֆունտ = 422 £-ը փոխհատուցում է Ա՛-ում պարունակված կապիտալարժեքը։ Իսկ եթե բամբակի, ածխի և այլոց արժեքը բարձրացել է (քանի որ մենք այստեղ մի կողմ ենք թողնում սոսկական գնահատումները), ապա այս 422 £-ը գուցե բավական չի լինի արտադրողական կապիտալի տարրերն ամբողջովին փոխհատուցելու համար. հարկավոր կլինի ավելադիր դրամակապիտալ, դրամակապիտալը կկցակապվի։ Ընդհակառակն է լինում, երբ հիշյալ գներն ընկնում են. դրամակապիտալն ազատարձակվում է։ Պրոցեսը լիովին նորմալ ընթանում է այն ժամանակ միայն, երբ արժեհարաբերությունները հաստատուն են մնում. նա այսպես ընթանում է փաստորեն, քանի դեռ խափանումները միմյանց ջնջում են շրջապտույտի կրկնվելու ժամանակ. որքան ավելի մեծ են խափանումները, այնքան ավելի մեծ դրամակապիտալ պետք է ունենա արդյունաբերական կապիտալիստի համահարթվելուն սպասել կարողանալու համար. և որովհետև կապիտալիստական արտադրության առաջխաղացության ընթացքում ընդլայնվում է ամեն մի անհատական արտադրապրոցեսի մասշտաբն ու սրա հետ էլ կանխավճարելի կապիտալի նվազագույն մեծությունը, ուստի հիշյալ հանգամանքն էլ է ավելանում այն պարագաների վրա, որոնք արդյունաբերական կապիտալիստի ֆունկցիան ավելի ու ավելի են փոխարկում խոշոր դրամակապիտալիստի — առանձին կամ թե ընկերակցված դրամակապիտալիստի — մի մենաշնորհի։
Այստեղ հարևանցի պետք է նշել հետևյալը. եթե արտադրատարրերի մի արժեփոփոխություն է տեղի ունենում, ապա մեկ տարբերություն է երևան գալիս մի կողմից՝ Փ ... Փ՛ ձևի և մյուս կողմից՝ Արտ ... Արտ-ի ու Ա՛ ... Ա՛-ի միջև։
Փ ... Փ՛-ում, իբրև նոր ներդրվող մի այնպիսի կապիտալի ֆորմուլայում, որը նախ հանդես է գալիս որպես դրամակապիտալ, արտադրամիջոցների, օրինակ, հումքերի, օժանդակ նյութերի և այլոց արժեքի անկումը դրամակապիտալի ավելի փոքր ծախսում կպահանջի՝ որոշ ծավալով մի ձեռնարկություն սկսելու համար, քան անկումից առաջ, որովհետև (արտադրույժի զարգացման անփոփոխ մակարդակի ժամանակ) արտադրապրոցեսի ծավալը կախված է արտադրամիջոցների այն մասսայից ու ծավալից, որ աշխատռւյժի մի տվյալ քանակ կարող է հաղթահարել. բայց նա կախված չի ոչ արտադրամիջոցների արժեքից ու ոչ էլ աշխատույժի արժեքից (վերջինս ազդում է արժեմեծացման մեծության վրա միայն)։ Ընդհակառակը։ Եթե մի արժեբարձրացում է տեղի ունենում ապրանքների այն արտադրատարրերի մեջ, որոնք արտադրողական կապիտալի տարրերն՝ տարրերն են կազմում, ապա տվյալ ծավալով մի ձեռնարկություն հիմնելու համար ավելի շատ դրամակապիտալ է հարկավոր։ Երկու դեպքում էլ նշանակություն ունենում է նոր ներդրելի դրամակապիտալի չափը միայն. առաջին դեպքում դրամակապիտալ կավելանա, երկրորդ դեպքում ղրամակապիտալ կկցակապվի, եթե տվյալ մի արտադրաճյուղում անհատական արդյունաբերական նոր կապիտալների մեկ աճում է տեղի ունենում սովորական եղանակով։
Արտ ... Արտ ու Ա՛ ... Ա՛ շրջապտույտներն իբրև Փ ... Փ՛ են ներկայանում հենց այն չափով միայն, որչափով որ Արտ-ի ու Ա՛-ի շարժումը կուտակումն է միաժամանակ, ուրեմն որչափով որ ավելադիր փ-ն, դրամը, դրամակապիտալի է փոխարկվում։ Այս մի կողմ թողած՝ արտադրողական կապիտալի տարրերի արժեփոփոխությունը նրանց վրա ուրիշ կերպ է ազդում, քան Փ ... Փ՛-ի վրա. մենք այստեղ էլի մի կողմ ենք թողնում այսպիսի արժեփոփոխության հետազդեցությունը կապիտալի այն բաղադրամասերի վրա, որոնք ընդգրկված են արտադրապրոցեսի մեջ։ Ոչ թե սկզբնական ծախսումն է, որ ուղղակի ազդեցություն է կրում այստեղ, այլ յուր վերարտադրապրոցեսում ու ոչ թե յուր առաջին շրջապտույտի մեջ ընդգրկված մի արդյունաբերական կապիալ, ուրեմն Ա՛—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> փուլը, ապրանքակապիտալի հետփոխարկումը յուր արտադրատարրերին, որչափով որ սրանք ապրանքներից են կազմված։ Արժեքի անկման (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] գնի անկման) ժամանակ երեք դեպք է հնարավոր. վերարտադրապրոցեսը շարունակվում է միևնույն մասշտաբով. այս դեպքում մինչայժմյան դրամակապիտալի մի մասն ազատարձակվում է և տեղի է ունենում դրամակապիտալի կիտում, չնայած որ իսկական կուտակում (ընդլայնված մասշտաբով վերարտադրություն) ու կամ փ-ն (հավելարժեքը) կուտակման ֆոնդի վերածող ներածական և ուղեկցող փոխարկում տեղի չի ունեցել. կամ թե վերարտադրապրոցեսն ընդլայնվում է ավելի մեծ մասշտաբով, ինչպես որ այլապես այս կպատահեր այն դեպքում, եթե տեխնիկական համամասնությունները թույլ էին տալիս այս. կամ թե չէ՝ հումքերի և այլոց ավելի մեծ պաշարագոյացումն է տեղի ունենում։
Հակառակն է լինում ապրանքակապիտալի փոխտարրերի արժեքի բարձրանալու ժամանակ։ Այս դեպքում վերարտադրությունն այլևս յուր նորմալ ծավալով տեղի չի ունենում (օրինակ, ավելի կարճ ժամանակով են աշխատում կամ թե պետք է ավելադիր դրամակապիտալ գա մեջտեղ՝ վերարտադրությունը յուր հին ծավալով շարունակելու համար (դրամակապիտալի կցակապում). կամ թե չէ՝ կուտակման դրամաֆոնդը, եթե կա, փոխանակ վերարտադրապրոցեսի ընդլայնմանը ծառայելու, ամբողջովին կամ թե մասամբ, ծառայում է՝ հիշյալը յուր հին մասշտաբով վարելու համար։ Այս էլ դրամակապիտալի կցակապումն է, միայն թե ավելադիր դրամակապիտալն այս դեպքում գալիս է ոչ թե դրսից, դրամաշուկայից, այլ հենց իրեն՝ արդյունաբերական կապիտալիստի միջոցներից։
Բայց Արտ ... Արտ-ի, Ա՛ ... ԱԱ՛,-ի ժամանակ կարող են կերպափոխող հանգամանքներ տեղի ունենալ։ Եթե, օրինակ, բամբակի մեր մանագործարանատերը բամբակի մեծ պաշար ունի (ուրեմն յուր արտադրողական կապիտալի մեծ մասը բամբակապաշարի ձևումն է գտնվում), ապա յուր արտադրողական կապիտալի մեկ մասն արժեզրկվում է բամբակագների մի անկման հետևանքով. եթե վերջիններս, ընդհակառակը, բարձրացել են, ապա նրա արտադրողական կապիտալի այս մասի արժեբարձրացումն է տեղի ունենում։ Մյուս կողմից՝ եթե նա մեծ քանակներ է սևեռում ապրանքակապիտալի ձևում, օրինակ, բամբակամանվածքի մեջ, ապա բամբակի անկման ժամանակ արժեզրկվում է յուր ապրանքակապիտալի, ուրեմն ընդհանրապես յուր՝ շրջապտույտի մեջ գտնվող կապիտալի մի մասը. ընդհակառակն է լինում բամբակագների բարձրանալու ժամանակ։ Վերջապես Ա՛—Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> պրոցեսում կատարվում է հետևյալը. եթե Ա՛—Փ-ն, ապրանքակապիտալի իրացումը, տեղի է ունեցել Ա-ի տարրերի արժեփոփոխությունից առաջ, ապա կապիտալն ազդեցություն կրում, է առաջին դեպքում քննված եղանակով միայն, այսինքն ազդեցություն կրում է շրջանառության Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> երկրորդ ակտում. իսկ եթե հիշյալների արժեփոփոխությունը տեղի է ունեցել Ա՛—Փ ակտի կատարվելուց առաջ, ապա բամբակի գնի անկումն այլ հավասար պարագաներում առաջ է բերում մանվածքի գնի մի համապատասխան անկում, և բամբակի գնի բարձրացումն, ընդհակառակը, մանվածքի գնա բարձրացում։ գնաբարձրացում։ Միևնույն արտադրաճյուղում ներդրված առանձին ու տարբեր կապիտալների վրա արվող ներգործությունը կարող է շատ տարբեր լինել, նայած այն տարբեր հանգամանքներին, որոնց մեջ կարող են գտնվել հիշյալ կապիտալները։— Դրամակապիտալի ազատարձակում ու կցակապում կարող են առաջ գալ նմանապես շրջանառության պրոցեսի տևողության տարբերությունից, ուրեմն շրջանառության արագությունից էլ։ Սակայն այս վերաբերում է պտույտի քննությանը։ Այստեղ մեղ հետաքրքրում է այն իրական տարբերությունը միայն, որ արտադրողական կապիտալի տարրերի արժեփոփոխության առնչությամբ երևան է գալիս Փ ... Փ՛-ի ու շրջանառության պրոցեսի մյուս երկու ձևի միջև։ Արտադրության արդեն զարգացած, ուրեմն իշխող կապիտալիստական եղանակի դարաշրջանում այն ապրանքների մի մեծ մասը, որոնցից կազմված են Ամ-ը, արտադրամիջոցները, շրջանառության Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> հատվածում հենց ուրիշի գործող ապրանքակապիտալ կլինի։ Ուրեմն վաճառորդի տեսակետից տեղի է ունենում Ա՛—Փ՛, ապրանքակապիտալի փոխակերպումն դրամակապիտալի։ Բայց այս դրույթը բացարձակ նշանակություն չունի։ Ընդհակառակը։ Յուր շրջանառության պրոցեսում, որտեղ արդյունաբերած կան կապիտալը գործում է կամ իբրև փող կամ թե որպես ապրանք, արդյունաբերական կապիտալի շրջապտույտը — լինի նա դրամակապիտալի կամ թե ապրանքակապիտալի կերպարանքով, միևնույն է — խաչաձևվում է արտադրության սոցիալապես տարբեր եղանակների ապրանքաշրջանառության
Արտադրության արդեն զարգացած, ուրեմն իշխող կապիտալիստական եղանակի դարաշրջանում այն ապրանքների մի մեծ մասը, որոնցից կազմված են Ամ-ը, արտադրամիջոցները, շրջանառության Փ—Ա<<math>^{Աշ}_{Ամ}</math> հատվածում հենց ուրիշի գործող ապրանքակապիտալ կլինի։ Ուրեմն վաճառորդի տեսակետից տեղի է ունենում Ա՛—Փ՛, ապրանքակապիտալի փոխակերպումն դրամակապիտալի։ Բայց այս դրույթը բացարձակ նշանակություն չունի։ Ընդհակառակը։ Յուր շրջանառության պրոցեսում, որտեղ արդյունաբերած կան կապիտալը գործում է կամ իբրև փող կամ թե որպես ապրանք, արդյունաբերական կապիտալի շրջապտույտը — լինի նա դրամակապիտալի կամ թե ապրանքակապիտալի կերպարանքով, միևնույն է — խաչաձևվում է արտադրության սոցիալապես տարբեր եղանակների ապրանքաշրջանառության հետ, որչափով որ հիշյալը միաժամանակ ապրանքարտադրություն է։ Թե արդյոք ապրանքն ստրկությա՞ն վրա հիմնված արտադրության, կամ թե գյուղացիների՞ (չինացիչինացիք, հնդկական ռայոտներ) արտադրության է կամ համայնքների՞ (հոլլանդական Արևելյան Հնդկաստան) կամ թե պետական արտադրության արդյունք է (որպիսի պետական արտադրություն, ճորտության վրա հաստատված, երևան է գալիս ռուսաց պատմության ավելի վաղ դարաշրջաններում), թե՞ կիսավայրենի որսորդական ժողովուրդների և այլոց արտադրության արդյունք,— նշանակություն չունի. իբրև ապրանքներ ու փող նրանք հանդեպ են ելնում այն փողին ու ապրանքներին, որոնցում ներկայանում է արդյունաբերական կապիտալը, և նույնքան էլ մտնում թե՛ նրա շրջապտույտի ու թե՛ ապրանքակապիտալում տրված հավելարժեքի շրջապտույտի մեջ, որշափով որ վերջինս իբրև հասույթ է ծախսվում, ուրեմն մտնում են ապրանքակապիտալի շրջանառության երկու ճյուղի մեջ էլ։ Այն արտադրապրոցեսի բնույթը, որից ծագում են նրանք, տարբերազուրկ հանգամանք է. նրանք շուկայում գործում են իբրև ապրանքներ, որպես ապրանքներ էլ մտնում են արդյունաբերական կապիտալի շրջապտույտի մեջ, ինչպես և սրա տված հավելարժեքի շրջապտույտի մեջ. հետևաբար հիշյալ ապրանքների ծագման հանրակողմանի բնույթը, շուկայի որպես համաշխարհաշուկայի կեցությունն է, որ հատկանշում է արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսը։ Ինչը վերաբերում է օտար ապրանքներին, նույնը վերաբերում է օտար փողին էլ. ինչպես որ ապրանքակապիտալը նրա հանդեպ գործում է լոկ իբրև ապրանք, այնպես էլ այս փողն ապրանքակապիտալի հանդեպ գործում է միմիայն որպես փող. դրամն այստեղ գործում է իբրև համաշխարհադրամ։
Սակայն այստեղ պետք է նշել երկու բան։
Առաջին. ապրանքները (Ամ), հենց որ Փ—Ամ ակտն ավարտվել է, դադարում են ապրանքներ լինելուց և դառնում են արդյունաբերական կապիտալի գոյեղանայլներից գոյեղանակներից մեկը սրա, իբրև Արտ-ի, արտադրողական կապիտալի ֆունկցիոնալ ձևի ժամանակ։ Բայց հենց սրանով էլ ջնջվում է նրանց ծագման հետքը. նրանք գոյություն են ունենում այլևս իբրև արդյունաբերական կապիտալի գոյաձև միայն, նրանք միակցված են լինում սրան։ Բայց ընդսմին մնում է այն պարագան, որ նրանց փոխարինման համար հարկավոր է նրանց վերարտադրությունը, և ըստ այսմ արտադրության կապիտալիստական եղանակը պայմանավորված է նրա զարգացման աստիճանից դուրս գտնվող արտադրական եղանակներով։ Սակայն նրա տենդենցն այն է, որ ամեն արտադրություն ապրանքարտադրության փոխարկի ըստ կարելվույն. սրան հասնելու համար նրա գլխավոր միջոցը նույն արտադրությունը կապիտալիստական շրջանառության մեջ ներքաշելն է հենց. իսկ զարգացած ապրանքարտադրությունն ինքը կապիտալիստական ապրանքարտադրություն է։ Արդյունաբերական կապիտալի ներթափանցումը զարկ է տալիս ամենուրեք այս փոխակերպմանը, բայց սրա հետ էլ զարկ է տալիս նաև անմիջական արտադրողների՝ վարձու բանվորներ դառնալուն։
Երկրորդ. արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսի մեջ մտնող ապրանքները (սրանց շարքին պատկանում են անհրաժեշտ կենսամիջոցներն էլ, որոնց որ փոխարկվում է փոփոխուն կապիտալը՝ բանվորներին վճարելուց հետո, աշխատույժը վերարտադրելու համար), ինչ էլ որ լինի հիշյալ ապրանքների ծագումը, արտադրապրոցեսի այն հասարակական ձևը, որից նրանք առաջ են գալիս,— բուն իսկ արդյունաբերական կապիտալի հանդեպ են ելնում արդեն ապրանքակապիտալի ձևով, ապրանք-առևտրային կապիտալի կամ վաճառականական կապիտալի ձևով. իսկ սա յուր բնության համաձայն ընդգրկում է արտադրության բոլոր եղանակների ապրանքներն էլ։
Ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակն արտադրության խոշոր մասշտաբ է ենթադրում, այնպես էլ ենթադրում է վաճառքի անպայման խոշոր մասշտաբ, ուրեմն վաճառք վաճառականին, ոչ թե առանձին սպառորդին։ Որչափով որ այս սպառորդն ինքն արտադրողական սպառորդ է, հետևաբար արդյունաբերական կապիտալիստ է, ուրեմն որչափով որ մի արտադրաճյուղի արդյունաբերական կապիտալ մի ուրիշ ճյուղին արտադրամիջոցներ է մատակարարում, այն չափով էլ տեղի է ունենում մեկ արդյունաբերական կապիտալիստի ուղղակի վաճառք (պատվերի և այլոց ձևով) բազմաթիվ ուրիշներին։ Յուրաքանչյուր արդյունաբերական կապիտալիստ ըստ այսմ ուղղակի վաճառորդ է, հենը հենց ինքը յուր վաճառականն է, որպիսին է սակայն վաճառականին ապրանք ծախելիս էլ։
Ապրանքառևտուրն իբրև վաճառականական կապիտալի ֆունկցիա ենթադրվում և ավելի ու ավելի զարգանում է կապիտալիստական արտադրության զարգանալու հետ։ Ուրեմն հիշյալը մենք ենթադրում ենք իբրև պատահական երևույթ՝ շրջանառության կապիտալիստական պրոցեսի աոանձին առանձին կողմերը լուսաբանելու համար. իսկ սրա ընդհանրական վերլուծության ժամանակ մենք վերցնում ենք ուղղակի վաճառքն առանց վաճառականի միջամտության, որովհետև այս վերջինս քողարկում է շարժման տարբեր մոմենտները։
Նա ենք Նայենք Սիսմոնդուն, որը բանը մի քիչ նաիվ է պատկերացնում.
«Le commerce emploie un capital considérable qui parait, au premier coup d’oeil, ne point faire partie de celui dont nous avons détaillé la marche. La valeur des draps accumulés dans les magasins du marchand-drapier semble d’abort tout-à-fait étrangère à cette partie de la production annuelle que le riche donne au pauvre comme salaire pour le faire travailler. Ce capital n’a fait cependant que remplacer celui dont nous avons parlé. Pour saisir avec clarté le progrés progrès de la richesse, nous l’avons prise à sa création, et nous l’avons suivie jusqu’a jusqu’à sa consommation. Alors le capital employé dans la manufacture des draps, par exemple, nous a paru toujours, le même; échangé contre le revenu du consommateur, il ne s’est partagé qu’en deux parties: l’un a servi de revenu au fabricant comme produit, l’autre a servi de revenu aux ouvriers comme salaire, tandis qu’ils fabriquent de nouveau drap.
«Mais on trouva bientôt que, pour l’avantage de tous, il valait mieux que les diverses parties de ce capital se remplacassent l’une l’autre, et que, si cent mille écus suffisaient àfaire toute la circulation entre le fabricant et le consommateur, ces cent mille écus se partageassent également entre le fabricant, le marchand en gros, et le marchand en détail. Le premier, avec le tiers seulement, fit le même ouvrage qu’il avait fait avec la totalité, parcequ’au moment où sa fabrication était achevée, il trouvait le marchand acheter beaucoup plus tôt qu’il n’aurait trouvé la consommateur. Le capital du marchand en gros se trouvait de son côté beaucoup plus tôt remplacé par celui du marchand en détail... La difference entre les sommes des salaires avancés et le prix d’achat du dernier consommateur devait faire le profit des capitaux. Elle se répartit entre le fabricant, le marchand et le détaillant, depuis qu’ils eurent divisé entre eux leurs fonctions, et l’ouvrage accompli fut le même, quoiqu’il eût employé trois personnes et trois fractions de capitaux, au lieu d’un. («Notiveaux «Nouiveaux Principes», I, p. 159, 160.) — Toes (վաճառականները) concouraient indirectement à la production; car celle-ci, ayant pour objet la consommation, ne peut être considérée comme accomplie que quand elle amis la chose produite à la portée du consommateur.» (Ib., p. 157. [«Առևտուրը գործ է ածում նշանավոր չափով կապիտալ, որն առաջին հայացքից, ըստ երևույթին չի մասնակցում այն պրոցեսին, որի շարժումը մենք քննեցինք մանրամասն։ Մահուդավաճառի խանութներում կենտրոնացած մահուդի արժեքը, ինչպես թվում է սկզբից, ոչ մի առնչություն չունի տարեկան արտադրության այն մասի հետ, որ հարուստը տալիս է աղքատին որպես աշխատավարձ, որպեսզի սրան ստիպի աշխատելու։ Սակայն այս կապիտալը փոխարինում է նրան, որի մասին մենք խոսեցինք։ Հարստության առաջադիմությունը մեզ պարզ պատկերացնելու համար մենք այն վերցրինք յուր արտադրության մոմենտին և նրան հետևեցինք մինչև նրա սպառման մոմենտը։ Սրա հետևանքով այն կապիտալը, որը ներդրված էր, օրինակ, մահուդի մանուֆակտուրայի մեջ, մեզ միշտ միևնույնն էր թվում. փոխանակվելով սպառորդի հասույթի հետ՝ նա տրոհվեց լոկ երկու մասի.— մի մասն, իբրև արդյունք, հասույթ դարձավ գործարանատիրոջ համար, մյուս մասը, որպես աշխատավարձ, դարձավ հասույթ բանվորների համար, քանի դեռ սրանք նոր մահուդ են պատրաստում։
«Բայց շուտով գտան, որ ընդհանուր օգտի համար ավելի լավ կլիներ, որ այս կապիտալի տարբեր մասերը փոխարինեին իրար, և եթե հարյուր հազար եկյուն էկյուն բավական է գործարանատիրոջ ու սպառորդի միջև, եղող ամբողջ շրջանառության համար, ապա ավելի լավ կլիներ, որ այս հարյուր հազար եկյուն էկյուն հավասար բաշխվեր գործարանատիրոջ մեծածախ առևտրականի ու մանրածախ առևտրականի միջև։ Առաջինը յուր տրամադրության տակ ունենալով այս գումարի միմիայն մեկ երրորդականը՝ կարտադրեր այնքան, որքան արտադրում էր այն ժամանակ, երբ տեր էր ամբողջ գումարին, որովհետև արտադրությունն ավարտելու մոմենտին նա գտավ առևտրականին, որը նրա արտադրածը շատ ավելի վաղ գնեց, քան նա գտնում էր սպառողներ։ Մեծածախ առևտրականի կապիտալն էլ յուր հերթին շատ ավելի վաղ էր փոխարինվում մանրածախ առևտրականի կապիտալով... Այն տարբերությունը, որ կա կանխավճարված աշխատավարձի գումարի ու վերջին սպառորդի առքագնի գումարի միջև, պետք է կազմի կապիտալների համար ստացվող շահույթը։ Սա բաշխվեց գործարանատիրոջ, մեծածախ առևտրականի ու մանրածախ առևտրականի միջև այն բանից հետո, երբ սրանք իրար մեջ բաժանեցին իրենց ֆունկցիաները. կատարված աշխատանքը մնաց նույնպիսի աշխատանք, չնայած որ հիշյալ գործով մեկի փոխարեն զբաղվեց երեք հոգի ու երեք կապիտալ» («Nouveaux Principes», p. 159, 160)։— «Բոլորը (վաճառականները) կողմնակի նպաստեցին արտադրությանը, որովհետև սա՝ նպատակ ունենալով սպառումը՝ կարող է կատարված, պրծած համարվել այն ժամանակ միայն, երբ նա արտադրած իրը դրել է սպառորդի տրամադրության տակ» (Ib. p. 157)։]
Շրջապտույտի ընդհանրական ձևերը քննելիս ու ընդհանրապես այս ամբողջ երկրորդ գրքում մենք փողն ընդունում ենք իբրև մետաղյա փող՝ բացառելով, թե՛ սիմբոլիկ փողը, սոսկական արժենիշերը, որոնք հայտնի պետությունների մասնահատկությունն են կազմում լոկ, ու թե՛ վարկադրամը, որը դեռ չենք շարադրել։ Առաջին՝ այս հենց համապատասխանում է պատմական ընթացքին. կապիտալիստական արտադրության առաջին դարաշրջանում վարկադրամը կամ ոչ մի կամ թե լոկ աննշան դեր է խաղում։ Երկրորդ՝ մեր այս վարվելակերպի անհրաժեշտությունը նաև տեսականորեն ապացուցվում է նրանով, որ այն ամենը, ինչ որ վարկադրամի շրջանառության մասին մինչև այժմ քննադատորեն հետազոտված է Տուկի ու մյուսների կողմից, նրանց հարկադրել է կրկին վերադառնալու մի այնպիսի քննարկման, ինչպես որ կներկայանար բանը սոսկ մետաղյա շրջանառության պատվանդանի վրա խարսխվելիս։ Բայց չպետք է մոռանալ, որ մետաղադրամը կարող է գործել թե թե՛ իբրև գնելամիջոց ու թե թե՛ որպես վճարամիջոց։ Պարզեցման համար այս II գրքում ընդհանրապես մենք փողը վերցնում ենք առաջին ֆունկցիոնալ ձևում միայն։
Արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսը, որը նրա անհատական շրջապտույտի պրոցեսի մեկ մասն է միայն կազմում, ավելի առաջ (I գիրք, III գլ.) շարադրված ընդհանրական օրենքներով է որոշվում, որչափով որ նա ընդհանրական ապրանքաշրջանառության մեջ իրադարձությունների լոկ մի շարք է ներկայացնում։ Օրինակ, 500 £-անոց միևնույն դրամամասսան իրար հետևից այնքան ավելի մեծաքանակ արդյունաբերական կապիտալներ (կամ էլ՝ ապրանքակապիտալների ձև ընդունած անհատական կապիտալներ) է շրջանառության մեջ դնում, որքան ավելի մեծ է փողի պտույտի արագությունը, հետևաբար յուրաքանչյուր առանձին կապիտալ որքան ավելի արագ է անցնում յուր ապրանքափոխակերպություեների ու դրամափոխակերպությունների շարքով։ Սրա համաձայն էլ կապիտալի միևնույն արժեմասսան այնքան ավելի քիչ փող է պահանջում յուր շրջանառության համար, որքան ավելի է փողը գործում իբրև վճարամիջոց, ուրեմն որքան ավելի է պետք լինում սոսկ հաշվեմնացորդները վճարելու, օրինակ, մի ապրանքակապիտալ յուր արտադրամիջոցներով փոխարինելու ժամանակ, և որքան ավելի կարճ են վճարաժամկետները, օրինակ, աշխատավարձը վճարելիս։ Մյուս կողմից՝ շրջանառության արագությունն ու մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով՝ այն փողի մասսան, որը պետք է իբրև դրամակապիտալ շրջանառի, որոշվում է ապրանքների գնագումարով (գինը բազմապատկած ապրանքամասսայով) և կամ, եթե տրված են ապրանքների մասսան ու արժեքը, որոշվում է հենց փողի արժեքով։
Իսկ երկրորդ ֆունկցիապես որոշ այն դերի համար, որ խաղում է մի անհատական կապիտալի շրջանառության պրոցեսում տեղի ունեցող յուրաքանչյուր փոխակերպության, ամենևին չի պահանջվում, որ նա ուրիշ կապիտալի շրջապտույտի մեջ համապատասխան հակադիր փոխակերպությունը ներկայացնի, եթե մենք հենց այն ենք ենթադրում, որ համաշխարհաշուկայի ամբողջ արտադրությունն է կապիտալիստորեն վարվում։ Օրինակ, Արտ ... Արտ շրջապտույտում Փ՛-ն, որ Ա՛-ի դրամացումն է, կարող է գնորդի կողմում սրա հավելարժեքի դրամացումը միայն լինել (եթե ապրանքն սպառման առարկա է). կամ թե Փ՛—Ա՛<<math>^{Աշ}_{Ամ}</math> ակտում (որտեղ կապիտալը մտնում է կուտակված կերպարանքով) նա կարող է Ամ-ի վաճառորդի համար լոկ իբրև սրա կապիտալականխավճարման փոխհատուցում մտնել նրա կապիտալաշրջանառության մեջ և կամ այլևս ամենևին չմտնել սրա մեջ, եթե նա իբրև ճյուղ անջատվելով՝ հատկապես մտնում է հասութածասխման մեջ։
Հետևաբար թե հասարակական ամբողջ կապիտալի տարբեր բաղադրամասերը — իսկ աոանձին առանձին կապիտալները հասարակական կապիտալի ինքնակայորեն գործող բաղադրամասերն են լոկ — միմյանց ի՞նչպես են փոխարինում շրջանառության պրոցեսում, լինի կապիտալի կամ թե հավելարժեքի առնչությամբ, միևնույն է,— այս չի հետևում ապրանքաշրջանառության փոխակերպությունների հասարակ միահյուսումներից (թեև կապիտալաշրջանառության իրադարձություններն ուրիշ ամեն ապրանքաշրջանառության հետ ընդհանուր գծեր ունեն), այլ հետազոտության ուրիշ եղանակ է պահանջում։ Ընդսմին մինչև հիմա բավականացել են այնպիսի ֆրազներով, որոնք, եթե ավելի մոտից ենք վերլուծում, ուրիշ ոչինչ չեն պարունակում, քան անորոշ պատկերացումներ, որոնք բացառապես փոխ են առնված ամեն ապրանքաշրջանառության պատկանող փոխակերպությունների միահյուսումներից։
<br>
Սրա հիման վրա բնատնտեսությունը, դրամատնտեսությունն ու վարկատնտեսությունը հակադրել են իրար որպես հասարակական արտադրության երեք բնորոշ տնտեսական շարժաձև։
Առաջին. այս երեք ձևը զարգացման հավասարարժեք փուլեր չեն ներկայացնում ամենևին։ Այսպես կոչված վարկատնտեսությունն ինքը դրամատնտեսության մի ձեն ձևն է լոկ, որչափով որ երկու նշանակում նշանակումն էլ բուն իսկ արտադրողների միջև տեղի ունեցող հարաբերակցության ֆունկցիաներ կամ թե հարաբերակցության եղանակներ են արտահայտում։ Զարգացած կապիտալիստական արտադրության մեջ դրամատնտեսությունը հանդես է գալիս արդեն լոկ իբրև վարկատնտեսության պատվանդան։ Այսպիսով ուրեմն դրամատնտեսությունն ու վարկատնտեսությունը համապատասխանում են կապիտալիստական արտադրության զարգացման տարբեր աստիճաններին միայն, բայց հարաբերակցության տարբեր ինքնակա ձևեր չեն ամենևին բնատնտեսության հանդեպ։ Միևնույն իրավունքով կարելի էր հիշյալ երկսին իբրև հավասարարժեք հակադրել բնատնտեսության շատ տարբեր ձևերը։
Երկրորդ. որովհետև դրամատնտեսություն, վարկատնտեսություն կատեգորիաներում ընդգծվում և որպես տարբերիչ հատկանիշ առաջ է մղվում ոչ թե տնտեսությունը, այսինքն բուն իսկ արտադրապրոցեսը, այլ արտադրության տարբեր գործակալների կամ արտադրողների միջև տեղի ունեցող հարաբերակցության այն եղանակը, որը համապատասխանում է տնտեսությանը, ուստի միևնույնը պիտի կատարվեր աոաջին առաջին կատեգորիայի ժամանակ էլ։ Ուրեմն բնատնտեսության փոխարեն պիտի նշանակվեր փոխանակատնտեսություն։ Լիովին փակ բնատնտեսությունը, օրինակ, Պերուի ինկաների պետության բնատնտեսությունը, այս կատեգորիաներից ոչ մեկի տակ չէր մտնի։
Երրորդ. դրամատնտեսությունն ընդհանուր է ամեն ապրանքարտադրության համար, և արդյունքն իբրև ապրանք երևան է գալիս արտադրության հասարակական ամենատարբեր օրգանիզմներում։ Հետևաբար, կապիտալիստական արտադրության համար բնորոշ հատկանիշ կլիներ այն ծավալը միայն, որով արդյունքն արտադրվում է որպես առևտրի առարկա, իբրև ապրանք, ուրեմն նրա սեփական կազմիչ տարրերն էլ դարձյալ որպես առևտրի առարկաներ, իբրև ապրանքներ պետք է մտնեն այն տնտեսության մեջ, որից ծագում է արդյունքը։
<br>
Կապիտալիստն ավելի քիչ արժեք է դրամի ձևով նետում շրջանառության մեջ, քան դուրս է կորզում նրանից, որովհետև նա ավելի շատ արժեք է ապրանքի ձևով նետում նրա մեջ, քան ապրանքի ձևով կորզել էր նրանից։ Որչափով որ նա գործում է սոսկ իբրև կապիտալի անձնավորում, որպես արդյունաբերական կապիտալիստ, նրա ապրանքարժեքի առաջարկը միշտ ավելի մեծ է, քան նրա ապրանքարժեքի պահանջարկը։ Նրա առաջարկի ու նրա պահանջարկի փոխգոցումն այս առնչությամբ հավասար կլիներ նրա կապիտալի չարժեմեծանալուն. նա գործած չէր լինի որպես արտադրողական կապիտալ. արտադրողական կապիտալը փոխարկված կլիներ, այնպիսի ապրանքակապիտալի, որը հղացած չի հավելարժեքով. արտադրապրոցեսի ժամանակ նա ոչ մի հավելարժեք ապրանքաձևով դուրս կորզած չէր լինի աշխատույժից, ուրեմն ընդհանրապես գործած չէր լինի որպես կապիտալ. կապիտալիստն իրոք պետք է «ավելի թանգ ծախի, քան նա գնել է», բայց այս նրան հաջողվում է հենց լոկ այն պատճառով, որ նա յուր գնած ավելի սակավարժեք ապրանքը փոխարկել է մի ավելի շատրժեքշատարժեք, ուրեմն ավելի թանգ ապրանքի։ Նա ավելի թանգ է ծախում ոչ թե այն պատճառով, որ ծախում է յուր ապրանքի արժեքից բարձր, այլ այն պատճառով, որ ծախում է այնպիսի ապրանք, որը յուր արտադրաբաղադրամասերի արժեգումարից բարձր մի արժեք ունի։
Այն նորման, որով կապիտալիստն արժեմեծացնում է յուր կապիտալը, այնքան ավելի մեծ է, որքան ավելի մեծ է յուր առաջարկի ու յուր պահանջարկի միջև եղած տարբերությունը, այսինքն որքան ավելի մեծ է յուր առաջարկած ապրանքարժեքի հավելույթը յուր պահանջարկած ապրանքարժեքի համեմատությամբ։ Նրա նպատակը երկսի փոխգոցման տեղակ ըստ կարելվույն իրար չծածկելն է, նրա պահանջարկի գերծածկվելն է նրա առաջարկի կողմից։
Ինչ վերաբերում է աշխատույժի նկատմամբ եղած նրա պահանջարկին, ապա սա ըստ յուր արժեքավորության որոշվում է այն հարաբերությամբ, որ նրա փոփոխուն կապիտալն ունի նրա ամբողջ կապիտալի նկատմամբ, ուրեմն = է v : C, ուստի և կապիտալիստական արտադրության մեջ, ըստ համամասնության քննելիս, հարաճուն կերպով ավելի փոքր է լինում քան արտադրամիջոցների նկատմամբ եղող նրա պահանջարկը։ Կապիտալիստը միշտ շատացող չափով ավելի խոշոր գնորդ է Ամ-ի, քան Աշ-ի։
Քանի որ բանվորը յուր վարձն առավելապես կենսամիջոցների ու ամենամեծ մասամբ՝ անհրաժեշտ կենսամիջոցների է փոխարկում, ուստի այն պահանջարկը, որ կապիտալիստն ունի աշխատույժի նկատմամբ, անուղղակիորեն պահանջարկ է միաժամանակ այն սպառամիջոցների նկատմամբ, որոնք մտնում են բանվոր դասակարգի սպառման մեջ։ Բայց այս պահանջարկը = է v-ի, և մի ատոմ անգամ ավելի մեծ չի (եթե բանվորը յուր վարձից տնտեսում է — մենք այստեղ անհրաժեշտորեն աչքաթող ենք անում ամեն վարկահարաբերություն — ապա այս նշանակում է, որ նա յուր վարձի մի մասը գանձ է դարձնում և pro tanto [այս չափով, սրա համեմատ] հանդես չի գալիս իբրև պահանջարկող, որպես գնորդ)։ Կապիտալիստի պահանջարկի առավելագույն սահմանը = է C = c + v, իսկ նրա առաջարկը = է c + v + m. ուրեմն եթե նրա ապրանքակապիտալի կազմությունը 80 c + 20 v + 20 m է, ապա նրա պահանջարկը = է 80 c + 20 v, հետևաբար ըստ արժեքավորության քննելիս <math>^1/_5</math>-ով ավելի փոքր է, քան նրա առաջարկը։ Որքան ավելի մեծ է նրա արտադրած m-ի մասսայի տոկոսադրույքը (շահութանորման), այնքան ավելի փոքր կլինի նրա պահանջարկը նրա առաջարկի համեմատությամբ։ Թեև այն պահանջարկը, որ կապիտալիստն ունենում է աշխատույժի նկատմամբ և ուրեմն անուղղակիորեն նաև անհրաժեշտ կենսամիջոցների նկատմամբ, արտադրության առաջադիմության հետ զուգընթաց առաջատվորեն ավելի փոքր է դառնում, քան արտադրամիջոցների նկատմամբ նրա ունեցած պահանջարկն է, բայց և այնպես չպետք է մոռանալ մյուս կողմից, որ Ամ-ի նկատմամբ նրա ունեցած պահանջարկը միշտ ավելի փոքր է լինում, քան նրա կապիտալն է, օրեցօր հաշված։ Հետևաբար, արտադրամիջոցների նկատմամբ նրա ունեցած պահանջարկը միշտ պետք է ավելի փոքրարժեք լինի, քան նույնահավասար կապիտալով ու այլ հավասար պարագաներում աշխատող այն կապիտալիստի ապրանքարդյունքը, որն այս արտադրամիջոցներն է մատակարարում նրան։ Որ սրանք բազմաթիվ կապիտալիստներ են լինում, է ոչ թե մեկը,— այս ամենևին չի փոխում բանի էությունը։ Դնենք, թե նրա կապիտալը 1 000 £ է, սրա հաստատուն մասը = է 800 £. այս դեպքում նրա ներկայացրած պահանջարկը կապիտալիստների ընդհանրությանը = է 800 £. նրանք միասին յուրաքանչյուր 1 000 £-ին (սրանից որքանն էլ բաժին բեկնի ընկնի նրանցից ամեն մեկին ջոկ-ջոկ, և յուրաքանչյուր բաժին ընկած քանակը նրա ամբողջ կապիտալի որ մասն էլ որ կազմելիս լինի, միևնույն է) միահավասար շահութանորմայի ժամանակ տալիս են 1 200 £ արժեքով արտադրամիջոցներ. ուրեմն նրա պահանջարկը .ծածկում է նրանց առաջարկի լոկ <math>^2/_3</math>-ը, այնինչ նրա սեփական ամբողջ պահանջարկը = է նրա սեփական առաջարկի <math>^4/_5</math>-ին միայն, եթե քննում ենք ըստ արժեմեծության։
Հիմա ֊մենք մենք պետք է դեռ անցողակի դիմենք պտույտի քննությանը։ Դնենք, թե նրա ամբողջ կապիտալը 5 000 £ է, որից 4 000 £ հիմնական, և 1 000 £-ը՝ շրջանառու. վերևի ենթադրության համաձայն այս 1 000-ը = 800 c + 200 v։ Նրա շրջանառու կապիտալը պետք է մի տարում հինգ անգամ պտույտ գործի, որպեսզի նրա ամբողջ կապիտալը տարվա մեջ մեկ անգամ պտույտ գործած լինի. այս դեպքում նրա ապրանքարդյունքը = է 6 000 £, ուրեմն 1 000 £-ով ավելի մեծ է, քան նրա կանխավճարած կապիտալը, իսկ սա վերևինի նման էլի հավելարժեքի միևնույն հարաբերությունն է տալիս, այսինքն 5 000 C : 1 000 m = 100 (c + v) : 20 m։ Հետևաբար այս պտույտն ամենևին չի փոխում նրա ամբողջ պահանջարկի հարաբերությունը նրա ամբողջ առաջարկի նկատմամբ. առաջինն էլի <math>^1/_5</math>-ով ավելի փոքր է, քան վերջինը։
Ասենք, թե նրա հիմնական կապիտալը պետք է նորացնել 10 տարում։ Ուրեմն կապիտալիստը տարեկան մարում է <math>^1/_{10}</math> = 400 £։ Սրա հետևանքով նրա ձեռին արդեն լինում է լոկ 3 600 £ արժեքով հիմնական կապիտալ + 400 £-ն էլ՝ փող։ Որչափով որ վերանորոգումներ են հարկավոր, և սրանք չեն գերազանցում միջին չափից, ապա սրանք ուրիշ բան չեն, բայց եթե այնպիսի կապիտալաներդրում, որ կապիտալիստը լոկ հետագայում է անում։ Մենք կարող ենք բանն այնպես նկատի ունենալ, որ իբր թե նրա ներդրած կապիտալի արժեքը որոշելիս, որչափով որ սա մտնում է տարեկան ապրանքարդյունքի մեջ, հենց վերանորոգման ծախքերն էլ են մեջը հաշված, այնպես որ նրանք ներառված կան <math>^1/_{10}</math>-ը կազմող մարման մեջ։ (Իրականում եթե վերանորոգման նրա կարիքը միջինից ցածր է, սա մի օգուտ է նրա համար, ճիշտ ինչպես որ նրա համար վնաս է; , եթե միջինից բարձր է։ Բայց սրանք միևնույն արդյունաբերաճյուղում զբաղված կապիտալիստների ամբողջ դասակարգի համար փոխադարձաբար իրար փնջում ջնջում են)։ Համենայն դեպս, թեև նրա ամբողջ կապիտալի տարեկան մի անգամ պտույտ գործելիս նրա տարեկան պահանջարկը = է մնում 5 000 £-ի, հավասար է լինում սկզբնապես կանխավճարած նրա կապիտալարժեքին, այնուամենայնիվ նա ավելանում է կապիտալի շրջանառու մասի նկատմամբ, այնինչ միևնույնի հիմնական մասի նկատմամբ մշտապես նվազում է։
Հիմա գանք վերարտադրությանը։ Դնենք, թե կապիտալիստն սպառում է ամբողջ հավելարժեքը՝ փ-ն և արտադրողական կապիտալի վերափոխարկում է կապիտալի սկզբնական C մեծությունը միայն։ Հիմա կապիտալիստի պահանջարկը հավասարարժեք է նրա առաջարկին։ Բայց բանն այսպես չի նրա կապիտալի շարժման առնչությամբ, քանի որ նա իբրև կապիտալիստ պահանջարկ է անում յուր առաջարկի <math>^4/_5</math>-ի չափով միայն (ըստ արժեմեծության վերցրածի). <math>^1/_5</math>-ը նա սպառում է իբրև ոչ-կապիտալիստ, ոչ թե յուր, որպես կապիտալիստի, ֆունկցիայի ժամանակ, այլ յուր մասնավոր պահանջմունքների կամ թե բավականությունների համար։
Կապիտալի շարժումը, որով նա անցնում է արտադրության ոլորտով ու շրջանառության ոլորտի երկու փուլով, կատարվում է, ինչպես տեսել ենք, մի ժամանակական հաղորդականությամբ։ Նրա՝ արտադրության ոլորտում մնալու տևողությունը կազմում է նրա արտադրաժամանակը, շրջանառության ոլորտում մնալունը՝ նրա ցիրկուլացիայի կամ շրջանառության ժամանակը։ Ուստի այն ամբողջ ժամանակը, որում կապիտալը ծրագծում է յուր շրջապտույտը, հավասար է արտադրաժամանակի ու շրջանառության ժամանակի գումարին։
Արտադրաժամանակը բնականորեն յուր մեջ պարփակում է աշխատապրոցեսի պարբերաշրջանը, բայց սա չի ընդգրկում ամբողջ արտադրաժամանակը։ Ամենից առաջ մտաբերենք, որ հաստատուն կապիտալի մի մասը գոյություն ունի այնպիսի աշխատամիջոցների մեջ, ինչպիսիք են մեքենաները, շենքերը և այլն, որոնք մինչև իրենց կյանքի վերջը ծառայում են միևնույն, միշտ նորից կրկնվող աշխատապրոցեսում։ Թեև աշխատապրոցեսի պարբերական ընդհատումն, օրինակ, գիշերը, ընդհատում է այս աշխատամիջոցների ֆունկցիան, բայց չի ընդհատում նրանց՝ արտադրավայրում մնալը։ Նրանք պատկանում են նրան ոչ միայն այն ժամանակ, երբ գործում են, այլև այն ժամանակ, երբ չեն գործում։ Մյուս կողմից՝ կապիտալիստը պետք է հումքի ու օժանդակ նյութերի մի որոշ պաշար պատրաստ պահած ունենա, որպեսզի արտադրապրոցեսն ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակամիջոցում կատարվի նախապես որոշված մասշտաբով՝ կախում չունենալով շուկայի ամենօրյա առաջարկի պատահականություններից։ Հումքերի և այլոց այս պաշարը հետզհետե է արտադրողաբար սպառվում։ Սրանից էլ հենց առաջ է գալիս նրա արտադրաժամանակի<ref>Արտադրաժամանակն այստեղ վերցված է ակտիվ առումով.— արտադրամիջոցների արտադրաժամանակն այստեղ ոչ թե այն ժամանակն է, որի ընթացքում նրանք արտադրվում են, այլ այն ժամանակը, որի ընթացքում նրանք մասնակցում են մի ապրանքարդյունքի արտադրապրոցեսին։ Ֆ. Է.։</ref> ու նրա ֆունկցիայի ժամանակի տարբերությունը։ Այսպիսով ուրեմն, արտադրամիջոցների արտադրաժամանակն ընդհանրապես րնդգրկում ընդգրկում է 1) այն ժամանակը, որի ընթացքում նրանք գործում են իբրև արտադրամիջոցներ, ուրեմն արտադրապրոցեսին են ծառայում, 2) այն ընդմիջումները, որոնց ժամանակ ընդհատվում է արտադրապրոցեսը, ուրեմն սրա մեջ մտցված արտադրամիջոցների ֆունկցիան էլ, 3) այն ժամանակը, որի ընթացքում թեև նրանք պատրաստ առկա են իբրև պրոցեսի պայմաններ, ուրեմն արդեն արտադրողական կապիտալ են ներկայացնում, բայց դեռ չեն մտել արտադրապրոցեսի մեջ։
Մինչև հիմա քննվող տարբերությունը յուրաքանչյուր անգամ էլ մի տարբերություն է, որ գոյություն ունի արտադրողական կապիտալի՝ արտադրության ոլորտում մնալու ժամանակի ու նույնի՝ արտադրապրոցեuում արտադրապրոցեսում մնալու ժամանակի միջև։ Բայց հենց արտադրապրոցեսն ինքը կարող է աշխատապրոցեսի և ուրեմն աշխատաժամանակի ընդհատումներ պայմանավորել, այնպիսի արանքներ, երբ աշխատառարկան ֆիզիկական պրոցեսի ներգործությանն է թողնվում առանց մարդկային աշխատանքի հետագա գործակցության։ Արտադրապրոցեսի, ուրեմն և արտադրամիջոցների ֆունկցիան շարունակվում է այս դեպքում, չնայած որ ընդհատվել է աշխատապրոցեսը, ուրեմն և արտադրամիջոցների, որպես աշխատամիջոցների, ֆունկցիան։ Այսպես է, օրինակ, հացահատիկը, որը ցանված է, գինին, որը խմորվում է մառանում, բազմաթիվ մանուֆակտուրաների, ինչպես օրինակ, կաշեգործարանների աշխատանյութեղենը, որը քիմիական պրոցեսի է ենթարկվում։ Արտադրաժամանակն այստեղ ավելի մեծ է, քան աշխատաժամանակը։ Երկսի տարբերությունը կազմվում է մի հավելույթից, որ արտադրաժամանակն ունի աշխատաժամանակից վեր։ Այս հավելույթը միշտ հիմնված է այն հանգամանքի վրա, որ արտադրողական կապիտալը '''ներթաքուն''' կերպով գտնվում է արտադրության ոլորտում՝ առանց բուն իսկ արտադրապրոցեսում գործելու կամ որ նա գործում է արտադրապրոցեսում՝ առանց աշխատապրոցեսում գտնվելու։
Ներթաքուն արտադրողական կապիտալի այն մասը, որը պատրաստի առկա է լոկ իբրև պայման արտադրապրոցեսի համար, ինչպիսին է մանագործարանում բամբակը, ածուխը և այլն, ոչ իբրև արդյունակազմիչ է գործում ու ոչ էլ որպես արժեկազմիչ։ Նա պարապ ընկած կապիտալ է, թեև նրա պարապությունը մի պայման է կազմում արտադրապրոցեսի անընդհատ հոսանքի համար։ Այն շենքերը, ապարատները և այլն, որոնք հարկավոր են իբրև արտադրողական պաշարի (ներթաքուն կապիտալի) զետեղարան ծառայելու համար, արտադրապրոցեսի պայմաններն են, ուստի և կազմում են կանխավճարված արտադրողական կապիտալի բաղադրամասերը։ Նրանք իրենց ֆունկցիան կատարում են իբրև նախընթաց ստադիայում արտադրողական բաղադրամասերի պահպանիչներ։ Որչափով որ այս ստադիայում հարկավոր են աշխատապրոցեսներ, սրանք թանգացնում են հումքը և այլն, բայց սրանք արտադրողական աշխատանքներ են և հավելարժեք են գոյացնում, որովհետև այս աշխատանքի, ինչպես և ուրիշ ամեն վարձու աշխատանքի, մի մասը չի վճարահատուցվում։ Ամբողջ արտադրապրոցեսի նորմալ ընդհատումները, ուրեմն այն ընդմիջումները, երբ արտադրողական կապիտալը չի գործում, ոչ արժեք են արտադրում ու ոչ էլ հավելարժեք։ Այստեղից առաջ է գալիս գիշերն էլ աշխատեցնելու ձգտումը (I գիրք, գլ. VIII, 4)։ Աշխատաժամանակում եղող այս ընդմիջումները, որոնցով պետք է անցնի աշխատառարկան բուն իսկ արտադրապրոցեսի ժամանակ, ոչ արժեք են կազմում և ոչ էլ հավելարժեք. բայց նրանք զարկ են տալիս արդյունքի պատրաստվելուն, կազմում են սրա կյանքի մի մասը, մեկ պրոցես, որով նա պետք է անցնի։ Ապարատների և այլոց արժեքն արդյունքին փոխանցվում է այն ամբողջ ժամանակի համապատասխան, որի ընթացքում նրանք գործում են. արդյունքը հենց աշխատանքի միջոցով է դրված այս ստադիայի մեջ, և այս ապարատների գործածությունն արտադրության պայման է ճիշտ նույնպես, ինչպես բամբակի այն մի մասի փոշիացումը, որը չի մտնում արդյունքի մեջ, սակայն և այնպես յուր արժեքը փոխանցում է նրան։ Ներթաքուն կապիտալի այն մյուս մասը, ինչպիսիք են շենքերը, մեքենաները և այլն, այսինքն այն աշխատամիջոցները, որոնց ֆունկցիան ընդհատվում է արտադրապրոցեսի կանոնավոր դադարների հետևանքով միայն — արտադրության սահմանափակման, ճգնաժամերի և այլոց հետևանքով եղած անկանոն ընդհատումները զուտ կորուստներ են — հիշյալ մասն արժեք միակցում է՝ առանց մտնելու արդյունագոյացման մեջ. այն ամբողջ արժեքը, որ նա միակցում է արդյունքին, որոչվում որոշվում է նրա միջին հարատևությամբ. նա յուր արժեքը կորցնում է այն պատճառով, որ կորցնում է յուր սպառարժեքը, ինչպես այն ժամանակ, երբ գործում է, այնպես էլ այն ժամանակ, երբ չի գործում։
Վերջապես, այն հաստատուն կապիտալամասի արժեքը, որը շարունակում է արտադրապրոցեսում գտնվել, չնայած որ աշխատապրոցեսն ընդհատվել է, վերահայտնվում է արտադրապրոցեսի հետևանքի մեջ։ Արտադրամիջոցներն այստեղ բուն իսկ աշխատանքի միջոցով դրված են այնպիսի պայմանների մեջ, որոնցում նրանք հենց իրենք իրենց անցնում են բնական հայտնի պրոցեսներով, որոնց հետևանքը լինում է մի որոշ օգտակար էֆֆեկտ կամ նրանց սպառարժեքի մեկ փոփոխված ձև։ Աշխատանքն արտադրամիջոցների արժեքն արդյունքին փոխանցում և միշտ այնչափով, որչափով որ նա հիշյալներն իրոք նպատակահարմար կերպով է գործադրում իբրև արտադրամիջոցներ։ Բանն ամենևին չի փոխվում նրանից, թե արդյոք այս էֆֆեկտն առաջ բերելու համար աշխատանքը պետք է աշխատառարկայի վրա շարունակաբա՞ր ներգործի աշխատամիջոցներով, թե՞ հարկավոր է, որ միմիայն զարկ տա՝ արտադրամիջոցներն այնպիսի պայմանների մեջ դնելով, որոնց շնորհիվ արտադրամիջոցները, առանց աշխատանքի հետագա գործակցության, իրենք իրենց, բնական պրոցեսների հետևանքով, կրում են մտադրված փոփոխությունը։
Ինչն էլ որ լինի այն հավելույթի հիմքը, որ արտադրաժամանակն ունենում է աշխատաժամանակից վեր,— լինի այն, որ արտադրամիջոցները լոկ ներթաքուն արտադրողական կապիտալ են կազմում, ուրեմն դեռ գտնվում են իսկական արտադրապրոցեսից առաջ եղող մի նախաստիճանում, կամ թե այն, որ արտադրապրոցեսում սրա դադարների հետևանքով արտադրամիջոցների ֆունկցիան ընդհատվում է, և կամ վերջապես այն, որ հենց, ինքն արտադրապրոցեսն աշխատապրոցեսի ընդհատումներ է պայմանավորում, միևնույն է,— այս դեպքերից ոչ մեկում արտադրամիջոցները չեն գործում իբրև աշխատանք ներծծողներ։ Եթե նրանք ոչ մի աշխատանք չեն ներծծում, ապա ուրեմն հավելաշխատանք էլ չեն ներծծում։ Ուստի արտադրողական կապիտալի ոչ մի արժեմեծացում տեղի չի ունենում, քանի դեռ նա գտնվում է յուր արտադրաժամանակի այն մասում, որը հավելույթ է աշխատաժամանակից վեր, որքան էլ որ արժեմեծացման պրոցեսի այս լրիվ կատարումն անբաժանելի լինի նրա այս դադարներից։ Պարզ է, թե որքան ավելի են արտադրաժամանակն ու աշխատաժամանակն իրար ծածկում, այնքան ավելի մեծ է տվյալ ժամանակամիջոցում տվյալ մի արտադրողական կապիտալի արտադրողականությունն ու արժեմեծացումը։ Այստեղից առաջ է գալիս կապիտալիստական արտադրության այն տենդենցը, որով նա ձգտում է ըստ կարելվույն կրճատելու արտադրաժամանակի՝ աշխատաժամանակից վեր ունեցած հավելույթը։ Բայց չնայած որ կապիտալի արտադրաժամանակը կարող է շեղվե՜լ շեղվել նրա տշխատաժամանակիցաշխատաժամանակից, առաջինն է միշտ, որ յուր մեջ պարփակում է վերջինս, և հենց հիշյալ հավելույթն արտադրապրոցեսի պայման է։ Հետևաբար արտադրաժամանակն այն ժամանակն է միշտ, որի ընթացքում կապիտալն սպառարժեքներ է արտադրում է ինքն էլ արժեմեծանում է, ուրեմն գործում է իբրև արտադրողական կապիտալ, չնայած որ արտադրաժամանակը յուր մեջ պարփակում է այն ժամանակն էլ, երբ կապիտալը կամ ներթաքուն է և կամ արտադրում է առանց արժեմեծանալու։
Կապիտալը շրջանառության ոլորտում գտնվում, բունակալում է իբրև ապրանքակապիտալ ու դրամակապիտալ։ Նրա շրջանառության երկու պրոցեսն այն է, որ նա ապրանքաձևից դրամաձևի ու դրամաձևից ապրանքաձևի փոխարկվի։ Այն հանգամանքը, որ ապրանքի՝ դրամ դառնալն այստեղ ապրանքին միակցված հավելարժեքի իրացումն է միաժամանակ, և որ դրամի՝ ապրանք դառնալը միաժամանակ կապիտալարժեքի փոխարկումը կամ թե հետփոխարկումն է յուր արտադրատարրերը կերպարանքին,— ամենևին չի փոխում այն բանը, որ այս պրոցեսներն իբրև շրջանառության պրոցեսներ պարզ ապրանքափոխակերպության պրոցեսներ են։
Այսպիսով ուրեմն, կապիտալի շրջանառության ժամանակն ընդհանրապես սահմանափակում է նրա արտադրաժամանակն ու հետևաբար նրա արժեմեծացման պրոցեսը։ Եվ ընդսմին նա այս սահմանափակում է շրջանառության ժամանակի երկարատևության համեմատ։ Իսկ սա կարող է շատ տարբեր չափով մեծանալ կամ թե փոքրանալ, ուրեմն և շատ տարբեր աստիճանով սահմանափակել կապիտալի արտադրաժամանակը։ Բայց քաղաքատնտեսությունը տեսնում է '''երևութքը''' միայն, այն է՝ շրջանառության ժամանակի ներգործությունը կապիտալի արժեմեծացման պրոցեսի վրա ընդհանրապես։ Նա այս բացասական ներգործությունն ըմբռնում է որպես դրական, որովհետև նրա հետևանքները դրական են։ Նա է՛լ ավելի պինդ է կառչում այս երևութքից այն պատճառով, որ թվում է, թե սա ապացույց է տալիս այն մասին, որ կապիտալը յուր արտադրապրոցեսից, ուրեմն և աշխատանքի շահագործումից անկախ՝ արժեպես ինքնամեծանալու մեկ միստիկական աղբյուր ունի, որը նրա կողմն է հոսում շրջանառության ոլորտից։ Մենք հետո կտեսնենք, թե ինչպես հենց գիտական տնտեսագիտությունն էլ թույլ է տալիս, որ իրեն մոլորեցնեն այս երևութքով։ Այս, ինչպես ցույց կտանք նույն կերպ, հաստատում են տարբեր երևույթներով. 1) շահույթը հաշվելու կապիտալիստական եղանակով, որով բացասական հիմունքն իբրև դրական է կերպակայում, ընդվորում ներդրման տարբեր այն ոլորտներում գործող կապիտալների համար, որտեղ միմիայն շրջանառության ժամանակն է տարբեր, շրջանառության ավելի երկար ժամանակը ներգործում է իբրև գնաբարձրացման հիմունք, կարճ ասած՝ որպես շահույթների հավասարեցման հիմունքներից մեկը։ 2) Շրջանառության ժամանակը կազմում է պտուտաժամանակի մեկ մոմենտը միայն. իսկ պտուտաժամանակը յուր մեջ պարփակում է արտադրաժամանակը, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] վերարտադրաժամանակն էլ։ Այն, որը յուր գոյությամբ վերջինիս է պարտական, թվում է, թե շրջանառության ժամանակին է պարտական։ 3) Ապրանքների՝ փոփոխուն կապիտալի (աշխատավարձի) փոխակերպվելը պայմանավորված է նրանց նախապես դրամի փոխակերպվելով։ Հետևաբար, կապիտալակուտակման ժամանակ նրանց՝ ավելադիր փոփոխուն կապիտալի փոխարկվելը կատարվում է շրջանառության ոլորտում կամ շրջանառության ժամանակի ընթացքում։ Ուստի թվում է, թե ընդսմին տրված կուտակումը շրջանառության ժամանակին է պարտական յուր գոյությամբ։
Շրջանառության ոլորտում կապիտալը,— մեկ կամ թե մի այլ հաջորդականությամբ, միևնույն է,— անցնում է երկու՝ Ա—Փ ու Փ—Ա հակադիր փուլով։ Այսպիսով ուրեմն նրա շրջանառության ժամանակը տրոհվում է երկու մասի.— այն ժամանակը, որ նրան հարկավոր է՝ ապրանքից դրամի փոխարկվելու, և այն ժամանակը, որ նրան հարկավոր է՝ դրամից ապրանքի փոխարկվելու համար։ Պարզ ապրանքաշրջանառության վերլուծությունից մենք արդեն գիտենք (I գիրք, III գլ.), որ Ա—Փ-ն, վաճառքը, նրա փոխակերպության ամենադժվար մասն է, ուստի և, սովորական պայմաններում, կազմում է շրջանառության ժամանակի ավելի մեծ մասը։ Արժեքն իբրև դրամ գտնվում է յուր միշտ փոխարկելի ձևում։ Որպես ապրանք՝ նա դրամի փոխարկվելով է միայն, որ պետք է անմիջաբար փոխանակելի լինելու և ուրեմն գործունեության միշտ պատրաստ այս կերպարանքն ընդունի։ Այնինչ կապիտալի շրջանառության պրոցեսի ժամանակ նրա Փ—Ա փուլում բանը վերաբերում է նրա՝ այնպիսի ապրանքների փոխարկվելուն, որոնք արտադրողական կապիտալի որոշակի տարրերն են կազմում տվյալ մի ներդրման մեջ։ Գուցե արտադրամիջոցները շուկայում չկան, այլ առաջ պետք է դեռ արտադրվեն կամ թե պետք է բերվեն հեռավոր շուկաներից, և կամ նրանց սովորական առաջարկի ժամանակ տեղի են ունենում խոտորումներ, գնափոփոխություն և այլն, կարճ ասած՝ բազմաթիվ հանգամանքներ, որոնք Փ—Ա պարզ ձևափոխության ժամանակ չեն նկատվում, բայց որոնք շրջանառության փուլի այս մասի համար էլ երբեմն ավելի շատ ու երբեմն ավելի քիչ ժամանակ են պահանջում։ Ինչպես որ Փ—Ա-ն ու Ա—Փ-ն ժամանակապես են անջատ, այնպես էլ նրանք կարող են տարածապես անջատ լինել, գնելաշուկան ու վաճառաշուկան կարող են տարածապես տարբեր շուկաներ լինել։ Օրինակ, գործարաններում գնորդն ու վաճառորդը, նույնիսկ հաճախ ջոկ-ջոկ անձեր են։ Ապրանքարտադրության ժամանակ շրջանառությունը նույնքան անհրաժեշտ է, որքան հենց արտադրությունն ինքը, հետևաբար շրջանառության գործակալները նույնքան անհրաժեշտ են, որքան արտադրագործակալները։ Վերարտադրապրոցեսը յուր մեջ պարփակում է կապիտալի երկու ֆունկցիան էլ, ուրեմն այս ֆունկցիաների ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունն էլ, հանձան հանձին բուն իսկ կապիտալիստի, թե սրա գործակալի, վարձու բանվորի, միևնույն է։ Բայց սա նույնքան քիչ հիմք է շրջանառության գործակալներին արտադրագործակալների հետ շփոթելու համար, որքան և քիչ հիմք է ապրանքակապիտալի ու դրամակապիտալի ֆունկցիաներն արտադրողական կապիտալի ֆունկցիաների հետ շփոթելու համար։ Շրջանառության գործակալների վարձատրությունը պետք է արտադրագործակալները վճարեն։ Իսկ եթե կապիտալիստները, որոնք գնում և ծախում են իրենց մեջ, այս ակտով ոչ արդյունքներ են ստեղծում ու ոչ էլ արժեք, ապա այս հանգամանքը չի փոխվում նրանից, որ նրանց գործի ծավալը նրանց հնարավորություն է տալիս և ստիպում է այս ֆունկցիան ուրիշների վրա գցելու։ Շատ ձեռնարկություններում գնորդներն ու վաճառորդները վարձատրվում են շահույթից տրվող տանտիեմներով։ Այն ֆրազը, թե սպառորդներն են վարձատրում նրանց, ոչնչի չի օգնում։ Սպառորղները Սպառորդները կարող են վճարահատուցել այնչափով միայն, որչաջով որչափով որ հենց նրանք իրենք իբրև արտադրության գործակալներ՝ ապրանքների ձևում պարուրված մի համարժեք են արտադրում կամ թե վերջինս յուրացնում արտադրագործակալներից, լինի սա որևէ իրավատիտղոսի հիման վրա (իբրև նրանց ընկերակիցներ և այլն), թե անձնական ծառայությունների միջոցով, միևնույն է։
Ա—Փ-ի ու Փ—Ա-ի միջև կա մի տարբերություն, որը ոչ մի գործ չունի ապրանքի ու փողի ձևատարբերության հետ, այլ առաջ է գալիս արտադրության կապիտալիստական բնույթից։ Ինքնըստինքյան վերցրած՝ ինչպես Ա—Փ-ն, այնպես էլ Փ—Ա-ն տվյալ արժեքի սոսկական փոխադրություններ են մի ձևից մյուսը։ Բայց Ա՛—Փ՛-ն՝ Ա՛-ում պարունակված հավելարժեքի իրացումն է միաժամանակ։ Այսպես չի Փ—Ա-ն։ Ուստի վաճառքն ավելի կարևոր է, քան առքը, Փ—Ա-ն նորմալ պայմաններում անհրաժեշտ ակտ է Փ-ում արտահայտված արժեքի արժեմեծացման համար, բայց նա հավելարժեքի իրացում չի. նա ներածություն է հավելարժեքի արտադրության համար, ոչ թե սրա վերջին արարվածը։
===ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱԽՔԵՐԸ===
====I. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԾԱԽՍԵՐԸԾԱԽՔԵՐԸ====
=====1) Առուծախի ժամանակը=====
Կապիտալի փոխակերպություններն ապրանքից դրամի ու դրամից ապրանքի՝ միաժամանակ կապիտալիստի գործառնություններ են; , առուծախի ակտեր։ Այն ժամանակը, որում կատարվում են կապիտալի այս փոխակերպությունները, սուբյեկտիվորեն, կապիտալիստի տեսակետից, վաճառքի ժամանակ է ֊և և առքի ժամանակ, այն ժամանակն է, որի ընթացքում նա շուկայում գործում է իբրև վաճառորդ ու գնորդ։ Ինչպես որ կապիտալի շրջանառության ժամանակը նրա վերարտադրության մի անհրաժեշտ հատվածն է կազմում, այնպես էլ այն ժամանակը, որի ընթացքում կապիտալիստն առնում և ծախում է, դես ու դեն է ընկնում շուկայում, սրա, իբրև կապիտալիստի, այսինքն իբրև անձնավորված կապիտալի, գործունեության ժամանակի մի անհրաժեշտ հատվածն է կազմում։ Նա սրա գործաժամանակի մասն է կազմում։
[Որովհետև մենք ընդունել ենք, որ ապրանքներն առնվում ու ծախվում են իրենց արժեքի համաձայն, ապա այս իրադարձությունների ժամանակ խոսքը վերաբերում է միևնույն արժեքի՝ մի ձևից մի ուրիշին, ապրանքաձևից դրամաձևի ու դրամաձևից ապրանքաձևի փոխարկվելուն — վերաբերում է վիճակի մի փոփոխությանը։ Եթե ապրանքները ծախվում են իրենց արժեքների համաձայն, ապա արժեմեծությունն անփոփոխ է մնում ինչպես գնորդի, այնպես էլ վաճառորդի ձեռին. փոխվել է նրա գոյաձևը միայն։ Եթե ապրանքները ծախվում են ոչ ըստ իրենց արժեքների, ապա ուրեմն փոխարկված արժեքների գումարն է անփոփոխ մնում. այն, ինչ որ մի կողմում պլյուս է, մյուսում մինուս է։
Բայց Ա—Փ ու Փ—Ա փոխակերպություններն այնպիսի գործառնություններ են, որոնք տեղի են ունենում գնորդի ու վաճառորդի միջև. նրանց հարկավոր է ժամանակ՝ գործարքի շուրջը համաձայնության գալու համար, մանավանդ որ այստեղ մի կռիվ է լինում, որում ամեն մի կողմը ձգտում է մյուսին վնաս հասցնելու, և միմյանց հանդիպակայում են գործարար մարդիկ, ընդվորում «when greek meets greek then comes the tug of war» [երբ հույնը հանդիպում է հույնին, սկսվում է ամենակատաղի կռիվը]։ Վիճակի փոփոխումը ժամանակ ու աշխատույժ է նստում, բայց ոչ թե արժեք ստեղծելու, այլ արժեքի՝ մի ձևից մեկ ուրիշ ձևի փոխարկումը գլուխ բերելու համար, ընդվորում բանն ամենևին չի փոխվում նրանից, որ այս դեպքում փոխադարձորեն ճգնում են արժեքի մի ավելորդ քանակ յուրացնելու։ Այս աշխատանքը, որ երկու կողմից էլ չարամիտ դիտավորությամբ ուռցվում է, արժեք չի ստեղծում ճիշտ նույնպես, ինչպես այն աշխատանքը, որ թափվում է մի դատական պրոցեսի ժամանակ, չի շատացնում դատավիճելի օբյեկաի արժեմեծությունը։ Այս աշխատանքը, որ մի անհրաժեշտ մոմենտ է կապիտալիստական արտադրապրոցեսի ամբողջության մեջ, ընդվորում այս պրոցեսը յուր մեջ պարփակում է՝ է շրջանառությունն էլ կամ թե պարփակվում է այս վերջինիս մեջ,— նույն դերն է կատարում, ինչպես, ասենք, ջերմություն արտադրելու համար գործածվող մի նյութի այրման աշխատանքը։ Այրման այս աշխատանքը ոչ մի տաքություն առաջ չի բերում, չնայած որ նա այրման պրոցեսի մի անհրաժեշտ մոմենտն է։ Օրինակ, ածուխն իբրև վառելանյութ գործածելու նպատակով ես պետք է այն միացնեմ թթվածնի հետ և սրա համար հիշյալը կարծր վիճակից գազանման վիճակի փոխադրեմ (որովհետև ածխաթթվի գազի մեջ, որպես այրման հետևանքի մեջ, ածուխը գազային վիճակ ունի), ուրեմն ֆիզիկական գոյաձևի կամ վիճակի մի փոփոխություն առաջ բերեմ։ Ածխածնի մոլեկուլների անջատումը, որոնք միացած են իբրև մի կարծր ամբողջություն, ու ածխածնի հենց մոլեկուլների տրոհումը յուր առանձին ատոմների՝ պետք է նախորդի նոր միացմանը, իսկ այս բանն ույժի մի հայտնի ծախսումն է նստում, որն այսպիսով ոչ թե տաքության է փոխարկվում, այլ տաքություն է խլում։ Ուստի եթե ապրանքատերերը կապիտալիստներ չեն, այլ ինքնակա անմիջական արտադրողներ, ապա այս դեպքում առուծախի վրա գործադրված ժամանակը մի հանուրդ է նրանց աշխատաժամանակից, և այս պատճառով էլ նրանք միշտ (ինչպես հնադարում, այնպես էլ միջնադարում) ջանում էյին այսպիսի գործառնությունները գցել տոն օրերին։
Այն չափերը, որ ապրանքափոխակերպությունն է ընդունում կապիտալիստների ձեռքերում, իհարկե, չեն կարող ոչ մի արժեք չստեղծող, այլ արժեքի միմիայն ձևափոխություն միջնորդագործող աշխատանքն արժեստեղծ աշխատանք դարձնել։ Նույնքան քիչ կարող է գոյափոխության այս հրաշքը կատարվել մի փոխանցմամբ էլ, այսինքն նրանով, որ արդյունաբերական կապիտալիստները, փոխանակ որ հենց իրենք կատարեն «այրման» հիշյալ «աշխատանքը», վերջինս դարձնում են իրենց կողմից վարձատրվող երրորդ անձերի բացառիկ գործ։ Իհարկե, այս երրորդ անձերն իրենց աշխատույժը հո նրանց beaux yeux-ի [գեղեցիկ աչքերի] սիրուն չեն դնի նրանց տրամադրության տակ։ Մի հողատիրոջ ռենտահավաքի կամ թե մեկ բանկի սպասավորի համար հավասարապես նշանակություն չունի այն, որ իրենց աշխատանքը ոչ ռենտայի ու ոչ էլ տոպրակներով մի ուրիշ բանկ տարվող ոսկու ձույլերի արժեմեծությոլնը արժեմեծությունը մի պլիկի չափ էլ չի շատացնում։]<ref>Փակագծածը վերցրել ենք VIII ձեռագրի վերջում դրված մի ծանոթագրությունից։</ref>
Այն կապիտալիստի համար, որ ուրիշներին է աշխատեցնում յուր համար, առուծախը դառնում է գլխավոր ֆունկցիա։ Որովհետև նա շատերի արդյունքը խոշոր հասարակական մասշտաբով է յուրացնում, ուստի նա հիշյալը պետք է հենց այսպիսի մասշտաբով էլ ծախի և ապա դրամից էլի հետփոխարկի արտադրատարրերի։ Ինչպես և առաջ, առուծախի ժամանակը ոչ մի արժեք չի ստեղծում։ Այստեղ մի պատրանք ներխցկվում է վաճառականական կապիտալի ֆունկցիայի հետևանքով։ Բայց դեռ առանց այստեղ ավելի մոտից քննելու էլ հենց գլխից շատ պարզ է հետևյալը. եթե աշխատանքի բաժանման հետևանքով մի ֆունկցիա, որն անարտադրողական է ինքնըստինքյան, բայց վերարտադրության մեկ անհրաժեշտ մոմենտ է, շատերի օժանդակ գործ լինելուց դառնում է քչերի բացառիկ գործ, սրանց առանձնահատուկ զբաղմունք, ապա բուն իսկ ֆունկցիայի բնույթը չի փոխվում սրանից։ Մի վաճառական (այստեղ վերցնում ենք իբրև ապրանքների փոխակերպության հասարակ գործակալ, որպես հասարակ գնորդ ու վաճառորդ) յուր գործառնություններով կարող է '''բազմաթիվ''' արտադրողների համար կրճատել առուծախի ժամանակը։ Այս դեպքում նա պետք է նկատվի որպես մի մեքենա, որը քչացնում է ույժի անօգտակար ծախսումը կամ օգնում է արտադրաժամանակի ազատարձակմանը։<ref>«Առևտրային ծախքերը, թեկուզ և անհրաժեշտ, պետք է վնասութաբեր ծախսում նկատել»։ (Quesnay „Analyse du Tableau Economique”, Daire-ի „Physiocrates”-ում, I<math>^e</math> partie, Paris 1846, p. 71).— Quesnay-ի ասելով՝ «շահույթը», որ վաճառականների միջև եղած մրցումից է գալիս, հենց այն պատճառով, որ նրանց ստիպում է «զիջում անել իրենց վարձատրությունից կամ իրենց շահույթից, իսկապես ասած՝ ոչ այլ է, եթե այն '''կորուստի վերացում''', որ կունենար առաջին ձեռքից վաճառողն ու սպառող գնորդը։ Իսկ այն կորուստի վերացումը, որ կարելի էր ունենալ առևտրի ծախքերի կերպարանքով, '''իրական արդյունք''' չի, հարստության աճում չի առևտրի հետևանքով, եթե վերջինս քննվում է իբրև այսպիսին, փոխադրանքի ծախքերից անկախ կամ թե այս ծախքերի հետ միասին (p. 145, 146)։ Առևտրի ծախքերը միշտ վճարահատուցվում են արդյունք ծախողների հաշվին, որոնք կստանային ամբողջ գինը, եթե միջնակա ծախքեր չլինեին (163)»։ Proprietaires || սեփականատերերն || ու producteurs || արտադրողները || salariants || վճարահատուցողներն || են, վաճառականները՝ salaries || վարձկաններ || (p. 164. Quesnay „Problemes economiques”, Daire-ի „Physiocrates”-ում, I<math>^e</math> partie, Paris, 1846)։</ref>
Բանը պարզ դարձնելու համար (քանի որ վաճառականին որպես կապիտալիստի ու վաճառականական կապիտալը հետո ենք միայն քննելու) մենք ընդունենք, որ առուծախ անող այս գործակալը մի այնպիսի մարդ է, որը յուր աշխատանքը ծախում է։ Նա յուր աշխատույժն ու յուր աշխատաժամանակը ծախսում է այս Փ—Ա ու Ա—Փ գործառնությունների վրա։ Եվ ուրեմն նա սրանով է ապրում, ինչպես մի ուրիշն, օրինակ, մանելով կամ թե դեղահատեր պատրաստելով։ Նա մի անհրաժեշտ ֆունկցիա է կատարում, որովհետև հենց ինքը վերարտադրապրոցեսն անարտադրողական ֆունկցիաներ է պարփակում յուր մեջ. մեջ։ Նա աշխատում է նույնքան լավ, որքան մի ուրիշը, բայց նրա աշխատանքի բովանդակությունը ոչ արժեք է ստեղծում ու ոչ էլ արդյունք։ Նա հենց ինքը պատկանում է արտադրության faux frais-ին [անարտադրողական ծախքերին]։ Նրա տված օգուտն այն չի, որ նա մի անարտադրողական ֆունկցիան մեկ արտադրողական ֆունկցիա է դարձնում իբր, կամ թե մի անարտադրողական աշխատանք նա դարձնում է արտադրողական։ Մի հրաշք կլիներ, եթե ֆունկցիայի այսպիսի փոխանցմամբ կարողանար այն տեսակ գոյափոխություն կատարվել։ Նրա տված օգուտն, ընդհակառակն, այն է, որ հասարակության աշխատույժի ու աշխատաժամանակի մի ավելի փոքր մասն է կցակապվում այս անարտադրողական ֆունկցիայում։ Դեռ ավելին կա։ Ընդունենք, թե նա սոսկական վարձու բանվոր է, որ, հենց ասենք, ավելի լավ է վարձատրվում։ Ինչ էլ որ լինի նրա վարձատրությունը, նա, իբրև վարձաբանվոր, յուր ժամանակի մի մասում ձրի է աշխատում։ Նա գուցե օրական ութ աշխատաժամի արժեքային արդյունք է ստանում, այնինչ գործում է տաս ժամ։ Երկու ժամվա հավելաշխատանքը, որ նա կատարում է, արժեք չի արտադրում նույնպես, ինչպես և ութ ժամվա նրա անհրաժեշտ աշխատանքը, թեև այս վերջինիս միջոցով է, որ հասարակական արդյունքի մի մասը փոխանցվում է նրան։ Նախ՝ հանրորեն քննած՝ մի աշխատույժ տաս ժամվա ընթացքում առաջվա պես օգտագործվում է սոսկ շրջանառության այս ֆունկցիայի համար։ Հիշյալ աշխատույժն ուրիշ բանի համար գործադրելի չի, չի կիրառվում արտադրողական աշխատանքի համար։ Իսկ երկրորդ՝ հասարակությունն այս երկու ժամվա հավելաշխատանքի վարձը չի հատուցում, թեև այն անհատը, որ կատարում է այդ աշխատանքը, ծախսում է այս։ Հասարակությունը սրանով ոչ մի ավելադիր արդյունք կամ թե արժեք չի յուրացնում։ Բայց այն շրջանառության ծախքերը, որ ներկայացնում է հիշյալ անձը, քչանում են մեկ հինգերորդով, տաս ժամից իջնում են ութի։ Հասարակությունը ոչ մի համարժեք չի վճարում շրջանառության այս ակտիվ ժամանակի մեկ հինգերորդի համար, շրջանառության, որի գործակալն է այս անձը։ Սակայն եթե կապիտալիստն է այս գործակալներին կիրառում, ապա երկու ժամվա վարձը չվճարելու շնորհիվ քչանում են '''նրա ''' կապիտալի շրջանառության ծախքերը, որոնք մի հանուրդ են կազմում նրա հասույթից։ Այս նրա համար մի դրական շահվածք է, որովհետև նեղացնում է նրա կապիտալի արժեմեծացման բացասական սահմանը։ Քանի որ մանր ինքնակա ապրանքարտադրողները հենց իրենց սեփական ժամանակի մի մասն են ծախսում առուծախի վրա, ապա այս ժամանակը լոկ ներկայանում է կամ իբրև այնպիսի ժամանակ, որը ծախսվում է իրենց արտադրողական գործունեության ընդմիջումներին, և կամ որպես իրենց արտադրաժամանակից պոկվող հանուրդ։
Սրա վրա գործադրված ժամանակը բոլոր պարագաներում էլ շրջանառության մի ծախք է, որը փոխարկված արժեքների վրա ոչինչ չի ավելացնում։ Նա մի ծախք է, որը պահանջվում է արժեքներն ապրանքաձևից դրամաձևի փոխարկելու համար։ Որչափով որ կապիտալիստական ապրանքարտադրողն իբրև շրջանառության գործակալ է հանդես գալիս, նա անմիջական ապրանքարտադրողից լոկ նրանով է տարբերվում, որ ավելի մեծ մասշտաբով է ծախում ու գնում և ուրեմն ավելի մեծ չափերով է գործում որպես շրջանառության գործակալ։ Սակայն եթե նրա ձեռնարկության ծավալը նրան բռնադատում և հնարավորություն է տալիս շրջանառության սեփական գործակալներ գնելու (վարձելու) իբրև վարձու բանվորների, ապա երևույթն ըստ էության չի փոխվում։ Շրջանառության պրոցեսում (որչափով որ սա սոսկական փոխակերպություն է) պետք է աշխատույժ ու աշխատաժամանակ ծախսվի մի հայտնի աստիճանով։ Բայց սա հիմա երևան է գալիս իբրև ավելադիր կապիտալածախսում. փոփոխուն կապիտալի մի մասը պետք է ծախսվի միմիայն շրջանառության ասպարեզում գործող աշխատույժեր գնելու վրա։ Այս կապիտալականխավճարումը ոչ արդյունք է ստեղծում ու ոչ էլ արժեք։ Նա pro tanto [սրա չափով, սրա համեմատ] փոքրացնում է այն ծավալը, որով կանխավճարված կապիտալն արտադրողաբար է գործում։ Այս միևնույն է, թե արդյունքի մեկ մասը մի այնպիսի մեքենայի փոխարկվեր, որը գնում և ծախում է արդյունքի մնացած մասը։ Այս մեքենան մի հանուրդ է պատճառում արդյունքից։ Նա չի գործակցում արտադրապրոցեսին, չնայած որ նա կարող է քչացնել շրջանառության մեջ ծախսվող աշխատույժը և այլն։ Նա լոկ կազմում է շրջանառության ծախքերի մի մասը։
Իսկական առուծախի կողքին աշխատաժամանակ ծախսվում է մատենավարման վրա, որի մեջ, բացի սրանից, առարկայացած աշխատանք է մտնում — գրիչ, թանաք, թուղթ, գրասեղան, գրասենյակի ծախքեր։ Ուրեմն այս ֆունկցիայի վրա մի կողմից աշխատույժ է ծախսվում, մյուս կողմից՝ աշխատամիջոցներ։ Այստեղ բանը բոլորովին միևնույնն է, ինչպես որ էր գնելաժամանակի ու վաճառաժամանակի դեպքում։
Իբրև յուր շրջապտույտների մեջ գտնվող միասնություն, որպես ընթացարարող արժեք, լինի նա արտադրության ոլորտում, կամ թե շրջանառության ոլորտի երկու փուլում, միևնույն է,— կապիտալը լոկ իդեապես, հաշվեդրամի կերպարանքով, գոյություն ունի ամենից առաջ ապրանքարտադրողի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] կապիտալիստական ապրանքարտադրողի գլխում։ Մատենավարման միջոցով, որն ընդգրկում է նաև գնորոշումը կամ ապրանքագների հաշվարկումը (գնարկությունը), այս շարժումը սևեռվում և վերահսկվում է։ Այսպիսով արտադրության ու հատկապես արժեմեծացման շարժումը,— ընդորում ապրանքները գործում են լոկ իբրև արժեկրիչներ, իբրև այնպիսի իրերի անուններ, որոնց իդեական արժեգոյությունը սևեռված է հաշվեդրամի մեջ,— մի սիմբոլիկ արտանկար է ստանում պատկերացման մեջ։ Քանի դեռ առանձին ապրանքարտադրողն է մատյանավարում կամ լոկ յուր գլխում (ինչպես, օրինակ, գյուղացին. միմիայն կապիտալիստական հողամշակույթն է, որ արտադրում է մատյան վարող ֆերմերին) և կամ թե յուր արտադրաժամանակից դուրս լոկ ի միջի այլոց մի մատյան է վարում յուր ծախսերի, հասույթների, վճարաժամկետների և այլոց վերաբերմամբ,— այդ ընթացքում ակներև է, որ նրա այս ֆունկցիան ու այն աշխատամիջոցները, որ նա գործադրում է ընդսմին, ինչպես թուղթը և այլն, ներկայացնում են մի ավելադիր ծախսում աշխատաժամանակի ու աշխատամիղոցների, որոնք անհրաժեշտ են, բայց մի հանուրդ են կազմում թե այն ժամանակի նկատմամբ, որը նա կարող է արտադրողաբար գործածել, ու թե այն աշխատամիջոցների նկատմամբ, որոնք գործում են իսկական արտադրապրոցեսում, մտնում են արդյունագոյացման ու արժեգոյացման մեջ։<ref>Միջնադարում երկրագործության համար կիրառվող մատենավարում միմիայն վանքերում ենք գտնում։ Սակայն մենք տեսել ենք (I գիրք, էջ 343) || հայ. հրատ. Ա հատոր, էջ 324 ||, որ հնադարյան հնդկական համայնքներում արդեն մի հաշվապահ է կերպակայում երկրագործության համար։ Մատենավարությունն այստեղ ինքնակայացել է դարձել է համայնքի մի պաշտոնյայի բացառիկ ֆունկցիա։ Աշխատանքի այս բաժանման շնորհիվ ժամանակ, ջանք ու ծախսեր են տնտեսվում, բայց արտադրությունն ու արտադրության համար կիրառվող մատենավարումը նույնքան տարբեր բաներ են մնում, ինչպես որ են նավաբեռնումն ու բեռնագիրը։ Համայնքի աշխատույժի մի մասը հանձին հաշվապահի խլված-հանված է արտադրությունից, և նրա ֆունկցիայի ծախքերը փոխհատուցվում են ոչ թե նրա անձնական աշխատանքով, այլ համայնական արդյունքից արված մի հանուրդով։ Ինչպես որ հնդկական համայնքի հաշվապահի դեպքում էր, բանը, mutatis mutandis || փոխվելիքը փոխելով || միևնույնն է կապիտալիստի հաշվապահի վերարեբմամբ էլ։ (II ձեռագրից։)</ref> Բուն իսկ ֆունկցիայի բնությունը չի փոխվում ոչ այն ծավալի հետևանքով, որ նա ընդունում է այն պատճառով, որ կենտրոնանում է կապիտալիստական ապրանքարտադրողի ձեռին և բազմաթիվ մանր ապրանքարտադրողների ֆունկցիա լինելու փոխարեն հանդես է գալիս իբրև '''մեկ ''' կապիտալիստի ֆունկցիա, որպես խոշոր մասշտաբով վարվող մի արտադրապրոցեսի միջի ֆունկցիա,— ոչ էլ այն արտադրողական ֆունկցիաներից նրա պոկվել-անջատվելու հետևանքով, որոնց կից մի օժանդակ գործ էր կազմում նա, ու այն հանգամանքի հետևանքով, որ նա ինքնակայանում է իբրև այնպիսի հատուկ գործակատարների ֆունկցիա, բացառապես որոնց է հանձնարարված մատենավարումը։
Աշխատանքի բաժանումը, մի ֆունկցիայի ինքնակայացումը, նրան չի դարձնում արդյունակազմիչ ու արժեկազմիչ ֆունկցիա, եթե նա այսպիսին չի ինքնըստինքյան, ուրեմն արդեն յուր ինքնակայացումից էլ առաջ։ Եթե մի կապիտալիստ նոր է ներդրում յուր կապիտալը, նա պետք է մեկ մասը գործադրի մի հաշվապահ և այլն վարձելու վրա, մատենավարման միջոցների վրա։ Եթե նրա կապիտալն արդեն գործունեության մեջ է, յուր, մշտական վերարտադրապրոցեսի մեջ է ընդգրկված, ապա նա ապրանքարդյունքի մի մասը պետք է դրամի փոխարկելով մշտապես հետփոխարկի հաշվապահի, գործակատարի ու նմանների։ Կապիտալի այս մասը խլվում-հանվում է արտադրապրոցեսից և պատկանում է շրջանառության ծախքերին, ամբողջ ստացույթից արվող հանուրդներին։ (Ներառյալ հենց այն աշխատույժն էլ, որը բացառապես այս ֆունկցիայի վրա է գործադրվում)։
Սակայն մի հայտնի տարբերություն կա մատենավարումից բղխող ծախքերի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] աշխատաժամանակի անարտադրողական ծախսման միջև՝ մի կողմից ու սոսկական գնելաժամանակի ու վաճառաժամանակի ծախսումների միջև՝ մյուս կողմից։ Վերջիններս բղխում են արտադրապրոցեսի որոշ հասարակական ձևից միայն, նրանից, որ նա ապրանքի արտադրապրոցես է։ Մատենավարումն իբրև պրոցեսի վերահսկություն ու իդեական ամփոփում այնքան ավելի է անհրաժեշտ դառնում, որքան ավելի է պրոցեսը հասարակական մասշտաբով կատարվում և զուտ անհատական բնույթը կորցնում. հետևաբար ավելի անհրաժեշտ է կապիտալիստական արտադրության մեջ , քան արհեստային ու գյուղացիական մանրատված արտադրության մեջ։ Բայց մատենավարման ծախքերը կրճատվում են արտադրության համակենտրոնացմանը զուգընթաց ու այնքան ավելի, որքան ավելի է մատենավարումը հասարակական մատենավարման փոխարկվում։
Այստեղ բանը վերաբերում է շրջանառության լոկ այն ծախքերի ընդհանրական բնույթին, որոնք ծագում են սոսկ ձևական փոխակերպությունից։ Նրանց մանրամասն ձևերի մեջ մտնելն ավելորդ է այստեղ։ Իսկ թե արժեքի զուտ ձևափոխությանը պատկանող, ուրեմն արտադրապրոցեսի որոշ հասարակական ձևից ծագող ձևերը, որոնք անհատական ապրանքարտադրողի մոտ լոկ վաղանցուկ ու հազիվ նկատելի մոմենտներ են և տեղի են ունենում նրա արտադրողական ֆունկցիաների կողքին կամ թե միահյուսվում են սրանց հետ,— թե հիշյալ ձևերն իբրև շրջանառության մեծազանգված ծախքեր ինչպես կարող են շլացնելու չափ աչքի ընկնել, այս մենք տեսնում ենք փողի սոսկական ընդունման ու տացքի ժամանակ, երբ սա որպես բանկերի ու այլոց, կամ թե անհատական ձեռնարկություններում իբրև գանձապահի բացառիկ ֆունկցիա ինքնակայացած և խոշոր մասշտաբով համակենտրոնացած է լինում։ Մտքում պինդ պետք է պահել, որ շրջանառության այս ծախքերն իրենց բնույթը չեն փոխում փոփոխված կերպարանքի հետևանքով։
=====3) Փող=====
Մի արդյունք որպես ապրանք արտադրվելիս լինի, թե իբրև ոչ ապրանք, միևնույն է,— հարստության նյութական կերպարանքը, սպառարժեքն է միշտ որոշում նրա՝ անհատական կամ թե արտադրողական սպառման մեջ մտնելը։ Նրա, որպես ապրանքի, արժեքն իդեապես գոյություն ունի գնի մեջ, որը նրա իսկական սպառողական կերպարանքը չի փոփոխում ամենևին։ Իսկ թե որոշ ապրանքներ, ինչպես ոսկին ու արծաթը, որպես փող են գործում և իբրև այսպիսիք բունակալում են բացառապես շրջանառության պրոցեսում (նույնիսկ որպես գանձ, պահեստ և այլն, նրանք, թեկուզ հենց ներթաքուն կերպով, մնում են շրջանառության ոլորտում),— այս՝ արտադրապրոցեսի, ապրանքների արտադրապրոցեսի որոշ հասարակական ձևի զուտ արդյունքն է, է։ Որովհետև կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ապրանքն արդյունքի ընդհանրական կերպարանք է դառնում, և արդյունքի մեծագույն մասսան իբրև ապրանք է արտադրվում և հետևաբար պետք է դրամաձև ընդունի, ուրեմն որովհետև ապրանքամասսան, հասարակական հարստության որպես ապրանք գործող մասը, շարունակ աճում է, ուստի իբրև շրջանառության միջոց, վճարամիջոց, պահեստ է այլն գործող ոսկու և արծաթի ծավալն էլ է շատանում այստեղ։ Սրանք, իբրև փող գործող ապրանքներ, ոչ ո՛չ անհատական սպառման մեջ են մտնում ու ոչ ո՛չ էլ արտադրողական։ Սա հասարակական աշխատանք է, որը սևեռված֊ սևեռված է մի այնպիսի ձևում, որով նա ծառայում է որպես շրջանառության սոսկական մեքենա։ Բացի նրանից, որ հասարակական հարստության մի մասը կալուկապված է անարտադրողական այս ձևում, դրամի մածվածքը մաշվածքը պահանջում է դրամի մշտական փոխարինում կամ արդյունաձևով գոյություն ունեցող ավելի մեծաքանակ հասարակական աշխատանքի փոխարկում ավելի մեծաքանակ ոսկու և արծաթի։ Փոխարինման այս ծախքերը կապիտալիստորեն զարգացած ազգերի մեջ նշանավոր չափեր են ունենում, որովհետև հարստության այն մասը, որը կալուկապված է դրամի ձևում, ընդհանրապես մեծածավալ է լինում։ Ոսկին ու արծաթն իբրև դրամապրանքներ հասարակության համար կազմում են շրջանառության այնպիսի ծախքեր, որոնք ծագում են արտադրության հասարակական ձևից միայն։ Նրանք ընդհանրապես ապրանքարտադրության faux frais [անարտադրողական ծախքերն] են, որոնք աճում են ապրանքարտադրության ու հատկապես կապիտալիստական արտադրության զարգացման հետ։ Սա հասարակական հարստության մի այնպիսի մասն է, որը պետք է զոհ բերվի շրջանառության պրոցեսին։<ref>«Երկրում շրջանառող դրամը երկրի կապիտալի մի հայտնի մասն է, որը բացարձակորեն խլված-հանված է արտադրողական ներդրումից՝ մնացած մասի արտադրողականությունը հեշտացնելու կամ թե մեծացնելու համար. ուրեմն հարստության մի հայտնի գումար նույնպես անհրաժեշտ է այն բանի համար, որ ոսկին կարողանա շրջանառության միջոցի դեր խաղալ, ինչպես և այն բանի համար, որ մի մեքենա շինվի որևէ ուրիշ «արտադրություն հեշտացնելու նպատակով։» („Economist”, vol. V. p. 519.)։</ref>
====II. ՊԱՀԵԼԱԾԱԽՔԵՐ====
=====1) Պաշարագոյացումն ընդհանրապես=====
Յուր որպես ապրանքակապիտալ գոյություն ունենալու կամ շուկայում յուր մնալու ժամանակ, ուրեմն քանի դեռ նա գտնվում է այն արանքում, որն ընկած է այն արտադրապրոցեսի միջև, որից առաջ է գալիս, ու սպառման պրոցեսի միջև, որի մեջ նա մտնում է,— արդյունքն ապրանքապաշար է կազմում։ Իբրև շուկայում գտնվող ապրանք և ուրեմն պաշարի կերպարանքով՝ ապըանքակապիտալը յուրաքանչյուր շրջապտույտի մեջ երկակի է հանդես գալիս, մի անգամ՝ որպես հենց այն ընթացարարող կապիտալի ապրանքարդյունք, որի շրջապտույտն է քննվում, մյուս անգամ, ընդհակառակը, որպես ապրանքարդյունք մի ուրիշ կապիտալի, որը շուկայում պետք է գտնվի, որպեսզի գնվի և արտադրողական կապիտալի փոխարկվի։ Անշուշտ հնարավոր է, որ այս վերջին ապրանքակապիտալը միմիայն պատվերով է արտադրվում։ Այս դեպքում ընդհատում է տեղի ունենում մինչև նրա արտադրվել-պրծնելը։ Սակայն արտադրապրոցեսի ու վերարտադրապրոցեսի հոսանքը պահանջում է, որ ապրանքների (արտադրամիջոցների) որոշ մասսան միշտ շուկայում գտնվի, հետևապես պաշար կազմի։ Արտադրողական կապիտալն ընդգրկում է նմանապես աշխատույժի գնումն էլ, և դրամաձևն այստեղ լոկ արժեձևն է այն կենսամիջոցների, որ բանվորը մեծ մասամբ շուկայում պետք է գտնի։ Այս պարագրաֆի շարունակության մեջ մենք ավելի մանրամասն ենք շոշափում հարցը։ Այստեղ արդեն հասկանալի է հետևյալ կետը։ Եթե մենք կանգնենք ընթացարարող այն կապիտալարժեքի տեսակետի վրա, որը փոխարկվել է ապրանքարդյունքի և որը հիմա պետք է ձախվի ծախվի կամ դրամի ետփոխարկվի, որը հետևաբար շուկայում այժմ գործում է իբրև ապրանքակապիտալ, ապա այն կացությունը, որի ժամանակ նա պաշար է կազմում, շուկայում աննպատակահարմար կերպով ու ակամա մնալու կացություն է։ Որքան ավելի արագ է կատարվում վաճառքը, այնքան ավելի արագահոս է վերարտադրած պրnցեսը։ պրոցեսը։ Ա՛—Փ՛ ձևափոխության փուլում մնալն արգելք է լինում թե՛ այն իրական նյութափոխությանը, որը պետք է կատարվի կապիտալի շրջապտույտում, ու թե՛ սրա իբրև արտադրողական կապիտալի հետագա ֆունկցիային։ Մյուս կողմից՝ շուկայում ապրանքի մշտապես առկա լինելը, ապրանքապաշարը, Փ—Ա-ի նկատմամբ ներկայանում է իբրև մի պայման, որն անհրաժեշտ է վերարտադրապրոցեսի հոսանքի, ինչպես և նոր կամ թե ավելադիր կապիտալի ներդրման համար։
Ապրանքակապիտալի՝ շուկայում իբրև ապրանքապաշար հարամնալը պահանջում է շենքեր, խանութներ, ապրանքների ամբարներ, ապրանքապահեստանոցներ, ուրեմն պահանջում է հաստատուն կապիտալի ծախսում, նույնպես և աշխատույժերի վճարահատուցում՝ ապրանքներն իրենց պահեստարաններում մթերելու համար։ Բացի սրանից, ապրանքները փչանում են և ենթակա են տարերային վնասակար ազդեցությունների։ Այս բանից պաշտպանելու համար պետք է ավելադիր կապիտալ ծախսել, մասամբ աշխատամիջոցների վրա՝ առարկայական ձևով, մասամբ՝ աշխատույժի վրա։<ref>Corbet-ը 1841 թվականին հաշվում է ցորեն ամբարելու ծախքերն 9 ամսվա մի սեզոնի վերաբերմամբ ½%՝ քանակի կորստի համար, 3%՝ ցորենի գնի տոկոսի համար, 2%՝ պահեստանոցի վարձի համար, 1%՝ սորաթափում ու փոխադրավարձ, ½%՝ բաց թողման աշխատանք, ընդամենը 7% կամ ցորենի գնի 50 շիլլինգ լինելու, դեպքում՝ ամեն մի քվարտերին 3 շիլլինգ 6 պեննի։ (Th. Corbet „An inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals etc”. London, 1841)։ Լիվերպուլի վաճառականների՝ երկաթուղային հանձնաժողովի առջև տված վկայությունների համաձայն հացահատիկ ամբարելու (զուտ) վրա ծախսերը 1865 թվականին ամսական անում էին ամեն մի քվարտերին 2 պեննի կամ յուրաքանչյուր տոննին՝ 9—10 պեննի։ (Royal Commission on Railways. 1867. Evidence, p. 19, Nr. 331)։</ref>
Այսպիսով ուրեմն կապիտալի որպես ապրանքակապիտալ ու հետևաբար իբրև ապրանքապաշար գոյություն ունենալը պատճառում է այնպիսի ծախքեր, որոնք, որովհետև չեն պատկանում արտադրության ոլորտին, ուստի հաշվվում են շրջանառության ծախքերի շարքում։ Շրջանառության այս ծախքերն I ենթագլխում բերվածներից տարբերվում են նրանով, որ նրանք հայտնի չափով մտնում են ապրանքների արժեքի մեջ, ուրեմն թանգացնում են ապրանքը։ Համենայն դեպս այն կապիտալն ու աշխատույժը, որոնք ծառայում են ապրանքապաշարը պահելուն ու պահպանելուն, խլվում-հանվում են անմիջական արտադրապրոցեսից։ Մյուս կողմից՝ այստեղ կիրառված կապիտալները, մեջը հաշվելով աշխատույժն էլ՝ իբրև կապիտալի բաղադրամաս,փոխհատուցվում են հասարակական արդյունքից։ Ուստի նրանց ծախսումը ներգործում է որպես աշխատանքի արտադրույժի մեկ նվազում, այնպես որ կապիտալի ու աշխատանքի մի ավելի մեծ քանակ է պահանջվում մի որոշ օգտակար էֆֆեկտի հասնելու համար։ Նրանք '''վրածախսեր''' են։
Արդ, որչափով որ շրջանառության այն ծախքերը, որոնք պայմանավորված են ապրանքապաշարի գոյացմամբ, առաջ են գալիս առկա արժեքների՝ ապրանքաձևից դրամաձևի փոխարկվելու տևողությունից միայն, ուրեմն արտադրապրոցեսի հասարակական որոշ ձևից միայն (լոկ նրանից, որ արդյունքն իբրև ապրանք է արտադրվում և հետևաբար պետք է դրամի փոխարկվելու փուլով էլ անցնի),— այնչափով նրանք I ենթագլխում թվարկած շրջանառության ծախքերի բնույթն են ունենում լիովին։ Մյուս կողմից՝ ապրանքների արժեքն այստեղ պահածոյվում է, resp [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] շատանում է լոկ այն պատճառով, որ սպառարժեքը, հենց արդյունքն ինքը դրվում է առարկայական որոշ պայմանների մեջ, որոնք կապիտալածախսում են նստում և ենթարկվում են այնպիսի գործառնությունների, որոնք ավելադիր աշխատանք են թափել տալիս սպառարժեքների վրա։ Ընդհակառակը, ապրանքարժեքների հաշվարկումը, այս պրոցեսին վերաբերող մատենավարումը, առուծախի գործարքները չեն ներգործում այն սպառարժեքի վրա, որով գոյություն ունի ապրանքարժեքը։ Նրանք գործ ունեն նրա ձևի հետ միայն։ Ուստի չնայած որ ենթադրած դեպքում պաշարագոյացման այս վրածախսերը (պաշարագոյացումն ակամա է կատարվում այստեղ) ծագում են պարզապես ձևափոխության մի հապաղումից ու նույնի անհրաժեշտությունից, սակայն և այնպես նրանք I ենթագլխում հիշված վրածախսերից տարբերվում են նրանով, որ նրանց առարկան ինքը ոչ թե արժեքի ձևափոխությունն է, այլ այն արժեքի պահպանումն է, որը գոյություն ունի ապրանքի մեջ, իբրև արդյունքի, սպառարժեքի մեջ և ուրեմն կարող է պահպանվել արդյունքի, բուն իսկ սպառարժեքի պահպանմամբ միայն։ Սպառարժեքն այստեղ ոչ բարձրացվում է ու ոչ էլ շատացվում, այլ, ընդհակառակը, պակասում է։ Բայց այս պակասելուն սահման է դրվում, և սպառարժեքը պահպանվում է։ Կանխավճարված, ապրանքի մեջ գոյություն ունեցող արժեքն էլ չի բարձրացվում այստեղ։ Բայց նոր աշխատանք, առարկայացած ու կենդանի նոր աշխատանք միակցվում է վրան։
Այնուհետև պետք է հետազոտենք, թե այս վրածախսերը որչափով են առաջ գալիս ընդհանրապես ապրանքարտադրության ու յուր ընդհանրականդ ընդհանրական, բացարձակ ձևով հանդես եկող ապրանքարտադրության յուրահատուկ բնույթից, այսինքն կապիտալիստական ապրանքարտադրությունից, և թե մյուս կողմից՝ ինչ չափով նրանք ընդհանուր են ամեն հասարակական արտադրության համար ու այստեղ, կապիտալիստական արտադրության մեջ է միայն, որ մի առանձին կերպարանք, մի հատուկ երևաձև են ընդունում։
Ա. Սմիթն այն սխալապատում հայացքն է արտահայտել, թե պաշարագոյացումը կապիտալիստական արտադրությանը հատուկ մի երևույթ է իբր։<ref>Book II, Introduction.</ref> Ավելի նոր տնտեսագետները, ինչպես, օրինակ, Լալորը, պնդում են, ընդհակառակը, թե պաշարագոյացումը պակասում է կապիտալիստական արտադրության զարգացմանը զուգընթաց։ Սիսմոնդին այս բանը մինչև անգամ վերջինի մի ստվերակողմ է նկատում։
Իրապես պաշարը գոյություն է ունենում երեք ձևով — արտադրողական կապիտալի ձևով, անհատական սպառաֆոնդի ձևով ու ապրանքապաշարի կամ ապրանքակապիտալի ձևով։ Մի ձևում եղող պաշարը հարաբերաբար քչանում է, եթե նա մի ուրիշ ձևում շատանում է, չնայած որ նա ըստ յուր բացարձակ մեծության կարող է աճել բոլոր երեք ձևում էլ միաժամանակ։
Հենց գլխից պարզ է, թե այնտեղ, որտեղ արտադրությունն անմիջաբար ուղղված է սեփական պահանջմունքը բավարարելուն և լոկ աննշան չափով է արտադրվում փոխանակության կամ վաճառքի համար, ուրեմն հասարակական արդյունքն ամենևին կամ թե յուր լոկ փոքր մասով է ապրանքի ձև ընդունում,— ապրանքի ձևով հանդես եկող պաշարը կամ ապրանքապաշարը հարստության մի փոքր ու աննշմարելի մասն է միայն կազմում։ Բայց սպառաֆոնդն այստեղ հարաբերաբար մեծ է լինում, մանավանդ բուն կենսամիջոցներինը։ Նայենք հենց միայն հնօրյա գյուղացիական տնտեսությանը։ Այստեղ արդյունքի մի գերակշռող մասը — հենց այն պատճառով, որ մնում է յուր տիրոջ ձեռին — անմիջաբար, առանց ապրանքապաշար կազմելու, փոխարկվում է պաշարային արտադրամիջոցների կամ թե կենսամիջռցների։ կենսամիջոցների։ Հիշյալ մասն ապրանքապաշարի ձև չի ստանում, և հենց այս պատճառով այն հասարակությունների մեջ, որոնք հիմնված են արտադրության ֊այսպիսի այսպիսի եղանակի վրա, Ա. Սմիթի ասելով ոչ մի պաշար գոյություն չունի։ Ա. Սմիթը պաշարի ձևը շփոթում է բուն իսկ պաշարի հետ և կարծում է, թե հասարակությունը մինչև հիմա ապրում էր օր դատելով, օր ուտելով կամ իրեն մատնում էր էգուցվա պատահականությանը։<ref>Ա. Սմիթի այն երևակայածի փոխարեն, թե պալարագոյացումը պաշարագոյացումը ծագում է արդյունքի՝ ապրանք դառնալուց ու սպառապաշարի՝ ապրանքապաշար դառնալուց միայն, այս ձևափոխությունն, ընդհակառակը, սեփական պահանջմունքների համար արտադրելուց ապրանքարտադրությանն անցնելու ժամանակ ամենաբուռն ճգնաժամեր է առաջ բերում արտադրողների տնտեսության մեջ։ Հնդկաստանում, օրինակ, մինչև ամենավերջին ժամանակներս պահպանվում էր «այն սովորությունը, ըստ որի մեծ քանակությամբ ամբարվում էր այն հացահատիկը, որի դիմաց քիչ բան կարելի էր շահել գերառատ բերքի տարիներում»։ („Return. Bengal and Orissa Famine”. H. of C. 1867, I, p. 230, Nr. 74)։ Բամբակի, ջուտի և այլոց՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմի հետևանքով հանկարծակի ուժեղացած պահանջարկը Հնդկաստանի շատ մասերում բրնձամշակությունը մեծապես սահմանափակելու, բրնձագների բարձրանալու է արտադրողների հին բրնձապաշարները ծախելու պատճառ եղան։ Սրան ավելացավ 1864—66 թվականներին բրնձի անօրինակ արտահանությունը դեպի Ավստրալիա, Մադագասկար և այլն։ Սրանից էլ ահա առաջ եկավ սուր բնույթը 1866 թվականի սովի, որը միմիայն Որիսսայի մարզում մեկ միլիոն մարդ հնձեց։ (l. c. 174, 175, 213, 214 ու III։ „Papers relating lo to the Famine in Behar”. p. 32, 33, որտեղ սովի պատճառների թվում շեշտվում է drain of old stock || պաշարների գոլորշիացումը ||։ (I ձեռագրից։)</ref> Այս՝ մի մանկական թյուրիմացություն է։
Արտադրողական կապիտալի ձևում եղող պաշարը գոյություն է ունենում այն արտադրամիջոցների ձևով, որոնք արդեն գտնվում են արտադրապրոցեսում կամ թե, առնվազն, արտադրողի ձեռին, ուրեմն ներթաքուն ձևով արդեն գտնվում են արտադրապրոցեսում։ Մենք առաջ տեսել ենք, որ աշխատանքի արտադրողականության զարգացման հետ, ուրեմն նաև արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ,— որն աշխատանքի հասարակական արտադրողական ույժն ավելի շատ է զարգացնում, քան արտադրության բոլոր նախկին եղանակները — մշտապես աճում է արտադրամիջոցների (շենքերի, մեքենաների և այլոց) այն մասսան, որն աշխատամիջոցների ձևով միանգամ ընդմիշտ ընդգրկվել է պրոցեսի մեջ և կրկին ու կրկին, ավելի երկար կամ թե ավելի կարճ պարբերաշրջանում գործում է նրա մեջ,— և որ նրանց աճումն աշխատանքի հասարակական արտադրողական ույժի զարգացման թե՛ նախադրյալն է և թե՛ հետևանքը։ Այս ձևում եղող հարստության ոչ միայն բացարձակ, այլև հարաբերական աճումն է ամենից առաջ բնորոշում արտադրության կապիտալիստական եղանակը (հմմտ. I գիրք, գլ. XXIII, 2)։ Բայց հաստատուն կապիտալի նյութական գոյաձևերը, արտադրամիջոցները, կազմված են ոչ միայն այս տեսակ աշխատամիջոցներից, այլև վերամշակման ամենատարբեր աստիճաններում գտնվող աշխատանյութեղենից ու օժանդակ նյութերից։ Արտադրության մասշտաբի հետ ու կոոպերացիայի, աշխատանքի բաժանման, մեքենաների միջոցով աշխատանքի արտադրողական ույժի բարձրացման հետ աճում է այն հումքի, օժանդակ նյութերի և այլոց մասսան, որոնք մտնում են ամենօրյա վերարտադրապրոցեսի մեջ։ Այս տարրերը պետք է արտադրավայրերում պատրաստ գտնվեն։ Այսպիսով ուրեմն արտադրողական կապիտալի ձևով գոյություն ունեցող այս պաշարի ծավալն աճում է բացարձակորեն։ Որպեսզի պրոցեսի հոսանքը շարունակվի — բոլորովին մի կողմ թողնելով այն, թե արդյոք այս պաշարն ամե՞ն օր կարող է նորացվել, թե որոշ ժամկետներում միայն — արտադրավայրերում պետք է միշտ պատրաստ գտնվի հումքի և այլոց ավելի մեծ համախմբում, քան, օրինակ, օրական կամ թե շաբաթական բանեցվում է։ Պրոցեսի շարունակականությունը պահանջում է, որ յուր պայմանների գոյությունը կախված չլինի ո՛չ ամենօրյա գնումների հնարավոր ընդհատումից ու ո՛չ էլ նրանից, որ ապրանքարդյունքն օրե օր և կամ շաբթե շաբաթ ծախվի և ուրեմն լոկ անկանոն կերպով հետ փոխարկելի լինի յուր արտադրատարրերին։ Սակայն և այնպես ակներև է, որ արտադրողական կապիտալը շատ տարբեր չափերով կարող է ներթաքուն լինել կամ պաշար կազմել։ Օրինակ, մեծ տարբերություն է անում, նայած թե մանագործարանատերը բամբակ կամ թե ածուխ պետք է երե՞ք ամսվա համար, թե՞ մի ամսվա համար parat [պատրաստ]պառկեցրած ունենա։ Տեսնում ենք, որ այս պաշարը կարող է հարաբերաբար նվազել, թեև բացարձակորեն ավելանում է։
Այո Այս կախված է զանազան պայմաններից, որոնք ըստ էության հանգում են այն ավելի մեծ արագությանը, կանոնավորությանը, վստահելիությանը, որով հումքի հարկավոր մասսան միշտ կարող է մատուցվել այն չափով, որ երբեք ընդհատում առաջ չգա։ Որքան ավելի քիչ են իրագործված լինում այս պայմանները, ուրեմն որքան ավելի փոքր է առաջարկի վստահելիությունը, կանոնավորությունն ու արագությունը, արտադրողի ձեռքում այնքան ավելի մեծ պետք է լինի արտադրողական կապիտալի ներթաքուն մասը, այսինքն հումքի և այլոց այն պաշարը, որը դեռ յուր վերամշակմանն է սպասում։ Այս պայմանները հակառակ հարաբերական են կապիտալիստական արտադրության և ուրեմն հասարակական աշխատանքի արտադրողական ույժի զարգացման մակարդակի նկատմամբ։ Հետևաբար նույնպես և այս ձևում եղող պաշարն էլ։
Մինչդեռ այն, ինչ որ այստեղ երևան է գալիս իբրև պաշարի նվազում (օրինակ, Լալորի տսածներումասածներում), մասամբ ապրանքակապիտալի ձևով եղած պաշարի կամ բուն ապրանքապաշարի նվազում է միայն, հետևաբար միևնույն պաշարի ձևափոխություն է լոկ։ Եթե, օրինակ, ածխի այն մասսան, որ հենց նույն երկրում արտադրվում է օրական, ուրեմն ածխարտադրության ծավալն ու էներգիան մեծ է, ապա մանագործարանատերը յուր արտադրության շարունակականությունն ապահովելու համար ոչ մի խոշոր ածխապահեստանոցի կարիք հունի։ Ածխի առաջարկի մշտական ու ապահովված նորոգումն ավելորդ է դարձնում այս։ Երկրորդ՝ այն արագությունը, որով մի պրոցեսի արդյունքը կարող է իբրև արտադրամիջոց մտնել մի ուրիշ պրոցեսի մեջ, կախված է փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացումից։ Ընդսմին մեծ դեր է խաղում փոխադրանքի էժանությունը։ Օրինակ, ածխի մշտապես նորոգվող փոխադրումը հանքահորից մինչև մանագործարանն ավելի թանգ կնստեր, քան ավելի երկար ժամանակվա համար ածխի մի ավելի մեծ քանակով մթերավորվելը հարաբերաբար ավելի էժան փոխադրանքի դեպքում։ Մինչև հիմա քննարկված այս երկու հանգամանքը բուն իսկ արտադրապրոցեսից են առաջ գալիս։ Երրորդ՝ ներգործում է վարկասիստեմի զարգացումն էլ։ Մանագործարանատերը բամբակի, ածխի և այլոց յուր պաշարները նորացնելու համար որքան ավելի քիչ կախումն ունի յուր մանվածքի անմիջական վաճառքից — իսկ որքան ավելի է վարկասիստեմը զարգացած, այնքան ավելի չնչին է այս անմիջական կախումը — այնքան ավելի փոքր կարող է լինել այս պաշարների հարաբերական մեծությունը՝ մանվածավաճառքի պատահականություններից անկախ մի շարունակական մանվածարտադրություն տվյալ մասշտաբով ապահովելու համար։ Սակայն չորրորդ՝ բազմաթիվ հումքեր, կիսաֆաբրիկատներ և այլն իրենց արտադրության համար ավելի երկար ժամանակաշրջանների կարիք ունեն, իսկ այս հատկապես վերաբերում է այն բոլոր հումքերին, որ երկրագործությունն է մատակարարում։ Եթե արտադրապրոցեսի ոչ մի ընդհատում չպետք է լինի, ապա ուրեմն նա պետք է նրանց մի որոշ պաշար առկա ունենա այն ամբողջ ժամանակահատվածի համար, երբ նոր արդյունքը չի վարող հնի տեղը բռնել։ Եթե այս պաշարը քչանում է արդյունաբերական կապիտալիստի ձեռին, ապա այս լոկ այն է ցույց տալիս, որ նա ապրանքապաշարի ձևով շատանում է վաճառականի ձեռին։ Փոխադրամիջոցների զարգացումն, օրինակ, թուլատրում է ներմուծման նավահանգստում ընկած բամբակն արագ փոխադրել Լիվերպուլից Մանչեստր, այնպես որ գործարանատերը, նայած կարիքին, կարող է համեմատաբար փոքր բաժնեմասերով նորացնել յուր բամբակապաշարը։ Բայց այս դեպքում միևնույն բամբակն էլ ավելի մեծ քանակով իբրև ապրանքապաշար գտնվում է Լիվերպուլի վաճառականների ճեռին։ ձեռին։ Հետևաբար պաշարի մի սոսկական ձևափոխություն է այս, որ Լալորը և ուրիշներն աչքաթող են արել։ Իսկ հասարակական կապիտալը նկատի ունենալիս՝ երևում է, որ այստեղ առաջվա պես միևնույն արդյունամասսան է գտնվում պաշարի ձևով։ Փոխադրամիջոցների զարգացման հետ առանձին երկրի համար նվազում է այն ծավալը, որով հիշյալ անհրաժեշտ քանակը պետք է պատրաստ լինի, օրինակ, մի տարվա համար։ Եթե շատ շոգենավեր ու առագաստանավեր են գնում-գալիս Անգլիայի ու Ամերիկայի միջև, ապա շատանում են բամբակապաշարի նորացման պատեհություններն Անգլիայի համար, և ուրեմն քչանում է բամբակապաշարի այն մասսան, որ միջին հաշվով պետք է պառկած չինի լինի Անգլիայում։ Նույնպես է ներգործում համաշխարհաշուկայի զարգացումն ու հետևաբար միևնույն առարկայի հայթայթման աղբյուրների բազմացումն էլ։ Առարկան մաս-մաս մատուցվում է տարբեր երկիրներից ու տարբեր ժամկետներում։
=====2) Բուն ապրանքապաշարը=====
Հիմա հարց է ծագում, թե այս ծախքերն արդյոք ի՛նչ չափով են մտնում ապրանքների արժեքի մեջ։
Եթե կապիտալիստն արտադրամիջոցների ու աշխատույժի համար կանխավճարած յուր կապիտալը փոխարկվել է արդյունքի, ծախելու համար նախանշված մի պատրաստի ապրանքամասսայի, և սա չծախված պառկած է մնում, ապա նրա կապիտալի արժեմեծացման պրոցեսը չի միայն, որ կանգ է առնում այս ժամանակվա ընթացքում։ Այն ծախսերը, որ այս պաշարի պահպանումը պահանջում է շենքերի, ավելադիր աշխատանքի և այլոց ձևով, դրական կորուստ են կազմում։ Վերջնական գնորդը կծաղրեր նրան, եթե նա ասեր.— իմ ապրանքը վեց ամիս չծախված է մնացել, և սրա պահպանումն այս վեց ամսվա մեջ ոչ միայն պարապ ընկած է թողել իմ այսքան ու այսքան կապիտալը, այլև, բացի սրանից, x վրածախսեր է պատճառել։ — Tant pis pour vous [Ավելի վատ ձեզ համար] — կասի գնորդը։ Ձեր հենց կողքին կա մի ուրիշ վաճառորդ, որի ապրանքը միմիայն անցյալ օրն է պատրաստվել-պրծել։ Ձեր ապրանքը մի քնած ապրանք է, և նրան հավանորեն քիչ թե շատ կրծել-փչացրել է ժամանակի ժանիքը։ Հետևաբար Դուք պետք է ավելի էժան ծախեք, քան Ձեր մրցակիցը։— Արդյոք ապրանքարտադրո՞ղն է յուր ապրանքի իսկական արտադրողը, թե՞ այս ապրանքը կապիտալիստորեն արտադրողը, որը .հետևաբար նրա իսկական արտադրողների լոկ ներկայացուցիչն է իրոք,— այս հանգամանքն ամենևին չի փոխում ապրանքի կենսապայմանները։ Նա յուր իրը պետք է դրամի փոխարկի։ Այն վրածախսերը, որ պատճառում է այս իրի սևեռումը յուր ապրանքաձևում, պատկանում են հիշյալ ապրանքատիրոջ անհատական գործերի շարքին, որոնք ապրանքի գնորդին չեն վերաբերում։ Սա վաճառորդին նրա ապրանքի շրջանառության ժամանակի համար չի վճարում։ Նույնիսկ երբ կապիտալիստը յուր ապրանքը դիտմամբ է շուկայից հետ պահում, իրական կամ թե սպասվող արժեհեղափոխության ժամանակներում, ապա այս արժեհեղափոխության գալուց, նրա չարաշահման ճշտությունից է կամ անճշտությունից է կախվածք կախված, թե արդյոք նա կիրացնի՞ յուր ավելադիր վրածախսերը։ Բայց արժեհեղափոխությունը նրա վրածախսերի հետևանքը չի։ Ուրեմն որչափով որ պաշարագոյացումը շրջանառության կանգառում է, սրա պատճառած ծախքերը ոչ մի արժեք չեն միակցում ապրանքին։ Մյուս կողմից՝ ոչ մի պաշար չի կարող գոյություն ունենալ առանց շրջանառության ոլորտում դադարելու, առանց այն բանի, որ կապիտալն ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով հարամնա յուր ապրանքաձևում, ուրեմն ոչ մի պաշար չի կարող լինել առանց շրջանառության կանգառման ճիշտ այնպես, ինչպես ոչ մի դրամ չի կարող շրջանառել առանց դրամապահեստի գոյացման։ Հետևաբար չկա ապրանքաշրջանառություն առանց ապրանքապաշարի։ Եթե այս անհրաժեշտությունը կապիտալիստի հանդեպ չի ելնում Ա՛—Փ՛ փուլում, ապա նրա հանդեպ ելնում է Փ—Ա փուլում. ոչ յուր ապրանքակապիտալի նկատմամբ, այլ ուրիշ կապիտալիստների ապրանքակապիտալի նկատմամբ, որոնք նրա համար արտադրամիջոցներ ու նրա բանվորների համար կենսամիջոցներ են արտադրում։
Պաշարագոյացումը կամավոր է, թե ակամա, այսինքն ապրանքարտադրողը դիտմամբ է մի պաշար պահում, թե նրա ապրանքները պաշար կազմում են այն դիմադրության հետևանքով, որ շրջանառության պրոցեսի հանգամանքները ցույց են տալիս նրանց վաճառքին,— թվում է, թե այս պարագաները չեն կարող փոխել բանի էությունը։ Սակայն այս հարցի լուծման համար օգտակար է իմանալ, թե ինչն է տարբերում կամավոր պաշարագոյացումն ակամա պալարագոյացումից։ Պաշարի ակամա գոյացումը ծագում է կամ թե նույնանում է շրջանառության մի այնպիսի կանգառման հետ, որն անկախ է ապրանքարտադրողի գիտակցությունից և նրա կամքի հակառակ է կատարվում։ Ինչո՞վ է բնորոշվում կամավոր պաշարագոյացումը։ Ինչպես և առաջ, վաճառորդը ճգնում է յուր ապրանքն ըստ կարելվույն արագ ծախել-պրծնել։ Նա միշտ յուր արդյունքը վաճառքի է հանում իբրև ապրանք։ Եթե նա ապրանքը հետ պահեր ծախվելուց, ապա սա ապրանքապաշարի լոկ հնարավոր (δυνάμει), ոչ թե իրական (ένεργεία) տարր կկազմեր։ Ապրանքն իբրև այսպիսին նրա աչքում առաջվա նման յուր փոխանակարժեքի կրիչն է միայն և որպես այսպիսին նա կարող է գործել լոկ այն կերպ ու այն բանից հետո, երբ թոթափում է յուր ապրանքաձևն ու դրամաձև է ընդունում։
Ապրանքապաշարը պետք է մի հայտնի ծավալ ունենա՝ տվյալ մի ժամանակաշրջանում պահանջարկի ծավալին բավականացնելու համար։ Ընդսմին հաշվի է առնվում գնորդների շրջանակի մշտական ընդարձակումը։ Օրինակ, մի օրվա ընթացքում բավական լինելու համար՝ պետք է շուկայում գտնվող ապրանքների մի մասը շարունակ հարամնա ապրանքաձևում այն ժամանակ, երբ մյուսը հոսում, դրամի է փոխարկվում։ Այս էլ կա, որ այն մասը, որը կանգ է առնում այն միջոցին, երբ մյուսը հոսում է,— միշտ քչանում է, ինչպես և բուն իսկ պաշարի ծավալը պակասում է, մինչև որ նա վերջիվերջո ծախվում է ամբողջովին։ Ուրեմն ապրանքների կանգառումն այստեղ հաշվի է առնված իբրև ապրանքի վաճառքի, անհրաժեշտ պայման։ Այնուհետև, ապրանքապաշարի ծավալը պետք է ավելի մեծ լինի, քան միջին վաճառքը կամ թե միջին պահանջարկի ծավալը։ Ապա թե ոչ՝ սրանից գերազանցող հավելույթները չէին կարող բավարարվել։ Մյուս կողմից՝ պաշարը միշտ պետք է նորացվի, որովհետև նա շարունակ սպառվում-պրծնում է։ Այս նորացումը վերջին հաշվով կարող է առաջ գալ միմիայն արտադրությունից, ապրանքի մի մատուցումից։ Արդյոք սա արտասահմանից է գալիս, թե ոչ,— այս հանգամանքն ամենևին չի փոխում բանը։ Նորացումը կախումն ունի այն ժամանակաշրջաններից, որոնք հարկավոր են ապրանքներին՝ իրենց վերարտադրության համար։ Ապրանքապաշարը պետք է բավականանա այս ժամանակվա ընթացքում։ Որ նա չի մնում սկզբնական արտադրողի ձեռքում, այլ անցնում է տարբեր ամբարներով, մեծածախ վաճառականից սկսած մինչև մանրածախ առևտրականը, այս պարագան փոխում է երևութքը միայն, ոչ թե բանի էությունը։ Հանրորեն քննած՝ կապիտալի մի մասն առաջվա պես գտնվում է ապրանքապաշարի ձևում, քանի դեռ ապրանքը չի մտել արտադրողական կամ թե անհատական սպառման մեջ։ Հենց արտադրողն ինքը ճգնում է, որ յուր միջին պահանջարկին համապատասխանող ապրանք ապաշար ապրանքապաշար ունենա պահեստանոցում՝ անմիջաբար արտադրությունից կախում չունենալու և յուր համար հաճախորդների մի մշտական շրջանակ ապահովելու, նպատակով։ Գնելաժամկետները կազմվում են արտադրապարբերաշրջանների համապատասխան, և ապրանքը պաշար է գոյացնում ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակվա ընթացքում, մինչև որ կարողանա փոխարինվել միևնույն տեսակի նոր նմուշահատերով։ Միմիայն այս պաշարագոյացմամբ է ապահովվում մշտականությունն ու շարունակականությունը շրջանառության պրոցեսի, ուրեմն և վերարտադրապրոցեսի, որ ի որի մեջ մտնում է շրջանառության պրոցեսն էլ։
Պետք է մտաբերենք հետևյալը. Ա՛—Փ՛-ն կարող է կատարվել-պրծնել Ա-ն արտադրողների համար, չնայած- որ Ա-ն դեռ շուկայումն է գտնվում։ Եթե արտադրողն ինքը կամենար յուր սեփական ապրանքը պահեստանոցում պահել, մինչև որ սա վերջնական սպառորդին ծախվի, ապա նա պետք է մի երկակի կապիտալ շարժման մեջ դներ, մեկն իբրև ապրանքն արտադրող, մյուսը՝ որպես վաճառական։ Բուն իսկ ապրանքի համար — սա առանձին ապրանք նկատվի, թե հասարակական կապիտալի բաղադրամաս, միևնույն է — բանն ամենևին չի փոխվում նրանից, թե արդյոք պաշարագոյացման ծախքերն ապրանքն արտադրողների՞ վրա են ընկնում, թե՞ մի շարք վաճառականների վրա՝ A-ից սկսած մինչև Z։
Որչափով որ ապրանքապաշարն ուրիշ բան չի, բայց եթե այն պաշարի ապրանքաձևը, որը հասարակական արտադրության տվյալ մասշտաբի ժամանակ գոյություն կունենար կամ իբրև արտադրողական պաշար (ներթաքուն արտադրաֆոնդ), կամ թե որպես սպառաֆոնդ (սպառամիջոցների պահեստ), եթե նա գոյություն չունենար իբրև ապրանքապաշար, նույն չափով էլ նաև այն ծախքերը, որ պաշարի պահպանումն է պահանջում, ուրեմն պաշարագոյացման ծախքերը — այսինքն սրա վրա գործադրվող առարկայացած կամ թե կենդանի աշխատանքը — պաշարի պահպանման համար սոսկ փոխաած փոխանցված ծախքեր են, լինի այս պաշարը հասարակական արտադրաֆոնդ, թե հասարակական սպառաֆոնդ, միևնույն է։ Ապրանքի արժեքի այն բարձրացումը, որ պատճառում են նրանք, այս ծախքերը լոկ pro rata [չափի համեմատ, ըստ չափու] բաշխում է տարբեր ապրանքների վրա, որովհետև ծախքերը տարբեր են տարբեր ապրանքատեսակների համար։ Ինչպես և առաջ, պաշարագոյացման ծախքերը շարունակում են մնալ հանուրդներ հասարակական հարստությունից, չնայած որ նրանք սրա մի գոյապայմանն են։
Լոկ որչափով որ ապրանքապաշարն ապրանքաշրջանառության պայման ու ապրանքաշրջանառության մեջ անհրաժեշտորեն ծագած մի ձև է հենց, ուրեմն որչափով որ այս երևութական լճացումը բուն իսկ հոսանքի ձև է ճիշտ այնպես, ինչպես դրամապահեստի գոյացումը դրամաշրջանառության պայման է,— լոկ այն չափով է հիշյալ լճացումը նորմալ։ Ընդհակառակը, հենց որ իրենց շրֆանառության շրջանառության ամբարներում հապաղող ապրանքները տեղ չեն բաց անում կրնկակոխ շտապող արտադրական ալիքների համար, հետևապես ամբարները գերալցվում են, այն ժամանակ ապրանքապաշարն ընդարձակվում է շրջանառության կանգառման հետևանքով ճիշտ այնպես, ինչպես որ գանձերն աճում են, երբ դրամաշրջանառությունը կանգ է առնում։ Ընդսմին նշանակություն չունի, թե արդյոք այս կանգառումն արդյունաբերական կապիտալիստի՞ ամբարներում է տեղի ունենում, թե՞ վաճառականի պահեստանոցներում։ Այս դեպքում ապրանքապաշարը ոչ թե անընդհատ վաճառքի պայման է, այլ ապրանքների չծախված լինելու հետևանք։ Ծախքերը մնում են նույնը, բայց որովհետև նրանք հիմա զուտ ծագում են ձևից, այն է՝ ապրանքները դրամի փոխարկելու անհրաժեշտությունից ու այս փոխակերպության դժվարությունից, ուստի նրանք չեն մտնում ապրանքի արժեքի մեջ, այլ հանուրդներ, արժեկորուստ են կազմում արժեքի իրացման գործում։ Որովհետև պաշարի նորմալ ձևն ու աննորմալ ձևն ըստ կերպարանքի չեն տարբերվում իրարից, և երկուսն էլ շրջանառության կանգառումն են, ուստի կարող են երևույթները շփոթվել իրար հետ և էլ ավելի մոլորեցնել բուն իսկ արտադրության գործակալներին հենց այն պատճառով, որ արտադրողի համար յուր կապիտալի շրջանառության պրոցեսը կարող է հոսելը շարունակել, թեև նրա այն ապրանքների շրջանառության պրոցեսը, որոնք անցել են վաճառականների ձեռը, կանգ և է առել։ Եթե հորդում, ուռչում է արտադրության ու սպառման ծավալը, ապա այլ անփոփոխ հանգամանքներում հորդում, ուռչում է ապրանքապաշարի ծավալն էլ։ Սա նորացվում և կլանվում է նույնպես արագ, բայց նրա ծավալն ավելի մեծ է լինում։ Այսպիսով ուրեմն, այն ապրանքապաշարի ծավալը, որն ուռել, մեծացել է շրջանառության կանգառման հետևանքով, սխալմամբ կարող է վերարտադրապրոցեսի ընդլայնման հայտանիշ նկատվել, հատկապես այն ժամանակ, երբ վարկասիստեմի զարգացման հետ կարող է իրական շարժումը միստիֆիկացիայի ենթարկվել։
Պաշարագոյացման ծախքերը կազմվում են 1) արդյունամասսայի քանակային նվազումից (օրինակ, ալյուրապաշարի դեպքում), 2) որակի փչանալուց, 3) առարկայացած ու կենդանի այն աշխատանքից, որ պահանջվում է պաշարի պահպանման համար։
====III. ՓՈԽԱԴՐԱԾԱԽՔԵՐ====
Անհրաժեշտ չի այստեղ շրջանառության ծախքերի այն բոլոր մանրամասնությունների մեջ մտնել, ինչպիսին են, օրինակ, փաթթոցումը, տեսակավորումը և այլն։ Ընդհանրական օրենքն այն է, որ '''շրջանառության այն բոլոր ծախքերը, որոնք ապրանքի լոկ ձևափոխությունից են առաջ գալիս, այս վերջինի վրա ոչ մի արժեք չեն ավելացնում'''։ Արանք Սրանք սոսկ ծախքեր են արժեքն իրացնելու կամ այս արժեքը մի ձևից մյուսին փոխարկելու համար։ Այս ծախքերի վրա մխսված կապիտալը (մեջը հաշվելով սրա տնօրինության տակ եղած աշխատանքն էլ) պատկանում է կապիտալիստական արտադրության faux frais-ին [անարտադրողական ծախքերին]։ Այս ծախքերի փոխհատուցումը պետք է հավելարդյունքից կատարվի և, կապիտալիստների ամբողջ դասակարգը նկատի ունենալիս, կազմում է մի հանուրդ հավելարժեքից կամ հավելարդյունքից ճիշտ այնպես, ինչպես որ բանվորի համար այն ժամանակը, որ նա գործադրում է յուր կենսամիջոցները գնելու նպատակով, կորցրած ժամանակ է։ Բայց փոխադրածախքերը մի այնպիսի շատ ու շատ կարևոր դեր են խաղում, որ սրանք չի կարելի այստեղ գոնե կարճառոտ չքննել։
Կապիտալի շրջապտույտի ու ապրանքափոխակերպության մեջ, որը շրջապտույտի մի հատվածն է, հասարակական աշխատանքի նյութափոխությունն է կատարվում։ Այս նյութափոխությունը կարող է պայմանավորել արդյունքների տեղափոխումը, նրանց՝ մի տեղից մյուսն իրապես շարժվելը։ Բայց ապրանքների շրջանառությունը կարող է տեղի ունենալ առանց նրանց ֆիզիկապես շարժվելուն, իսկ արդյունափոխադրանքն էլ՝ առանց ապրանքաշրջանառության ու նույնիսկ առանց անմիջական արդյունափոխանակության։ Մի տուն, որ A-ն ծախում է B-ին, շրջանառում է իբրև ապրանք, բայց ման գալու չի գնում։ Շարժական ապրանքարժեքները, ինչպիսին են, օրինակ, բամբակն ու թուջը, պպզած մնում են միևնույն ապրանքապահեստանոցում հենց նույն այն ժամանակ, երբ շրջանառության մի դյուժին պրոցեսով են անցնում, գնվում և նորից ծախվում են չարաշահների կողմից։<ref>Շտորխն այս վերջինս անվանում է Circulation factice || փաստական շրջանառություն ||։</ref> Այստեղ իսկապես շարժվողն իրի գույքատիտղոսն է և ոչ թե հենց իրն ինքը, ինքը։ Մյուս կողմից, օրինակ, ինկաների պետության մեջ փոխադրանքի արդյունաբերությունը մի խոշոր դեր էր խաղում, չնայած որ հասարակական արդյունքը ոչ շրջանառում էր իբրև ապրանք և ոչ էլ բաշխվում էր փոխանակառևտրի միջոցով։
Ուստի եթե փոխադրանքի արդյունաբերությունը կապիտալիստական արտադրության հիմքի վրա հանդես է գալիս իբրև շրջանառության ծախ֊քերի ծախքերի պատճառ, ապա այս հատուկ երևաձևը բանի էությունը չի փոխում։
Արդյունամասսաները չեն շատանում իրենց փոխադրանքի հետևանքով։ Նրանց բնական հատկությունների հենց այն փոփոխությունն էլ, որ, ասենք, պատճառում է փոխադրանքը, որոշ բացառություններով, մտադրված օգտակար էֆֆեկտ չի, այլ անխուսափելի չարիք։ Բայց իրերի սպառարժեքն իրականանում է նրանց սպառման ժամանակ միայն, իսկ նրանց սպառումը կարող է անհրաժեշտ դարձնել նրանց տեղափոխությունը, ուրեմն փոխադրանքի արդյունաբերության ավելադիր արտադրապրոցեսը։ Հետևաբար սրա մեջ ներդրված արտադրողական կապիտալը փոխադրված արդյունքներին արժեք է միակցում՝ մասամբ փոխադրամիջոցների արժեփոխանցման հետևանքով, մասամբ էլ՝ փոխադրանքի աշխատանքի միջոցով արժեք միակցելով։ Այս վերջին արժեմիակցումն, ինչպես կապիտալիստական ամեն ար տադրության արտադրության ժամանակ, տրոհվում է աշխատավարձի փոխհատուցման ու հավելարժեքի։
Ամեն մի արտադրապրոցեսի մեջ մեծ դեր է խաղում աշխատառարկայի տեղափոխությունը և սրա համար անհրաժեշտ աշխատամիջոցներն ու աշխատույժերը — օրինակ, բամբակը, որ գզարանից շարժվում, մանարան է անցնում, ածուխը, որ հանքասրահից հանվում է երկրի երեսը։ Պատրաստի արդյունքի՝ մի ինքնակա արտադրավայրից իբրև պատրաստի ապրանք մեկ ուրիշ, նրանից տարածապես հեռու արտադրավայր անցնելը հանդես է բերում հենց միևնույն երևույթը, միայն թե ավելի մեծ մասշտաբով։ Արդյունքները մի արտադրավայրից մեկ ուրիշը փոխադրելուն արդեն հաղորդում է պատրաստի արդյունքներն արտադրության ոլորտից սպառման ոլորտը փոխադրելը։ Արդյունքը լոկ այն ժամանակ է սպառման համար պատրաստ, երբ նա այս շարժումն ավարտել է։
Այն բացարձակ արժեմեծությունը, որ փոխադրանքը միակցում է ապրանքներին, այլ անփոփոխ հանգամանքներում հակառակ հարաբերական է փոխադրանքի արդյունաբերության արտադրողական ույժի նկատմամբ և ուղիղ հարաբերական է այն հեռավորությունների նկատմամբ, որ ապրանքները պետք է կտրեն-անցնեն։
Այն հարաբերական արժեմասը, որ փոխադրածախքերն այլ անփոփոխ հանգամանքներում միակցում են ապրանքի գնին, ուղիղ հարաբերական են ապրանքների անցնելիք հեռավորության մեծության ու ապրանքների կշռի նկատմամբ։ Սակայն կերպափոխող պարագաները բազմաթիվ են։ Փոխադրանքը պահանջում է, օրինակ, նախազգուշության ավելի մեծ կամ թե ավելի փոքր ձեռնարկումներ, ուրեմն աշխատանքի ու աշխատամիջոցների ավելի մեծ կամ թե ավելի փոքր ծախսում, նայած առարկայի հարաբերական կոտրունությանը, փչացողությանն ու պայթունությանը։ Այստեղ երկաթուղային մագնատները երևակայական տեսակներ կազմելու, շատ ավելի մեծ հանճար են դրսևորում, քան բուսաբաններն ու կենդանաբանները։ Ապրանքների դասակարգությունն, օրինակ, անգլիական երկաթուղիներում հատորներ է լցնում և յուր ընդհանրական սկզբունքով հիմնվում է այն տենդենցի վրա, որով նրանք ապրանքների բազմազան բնական հատկությունները դարձնում են փոխադրանքի տեսակետից նույնքան բազմաթիվ արատներ ու պարտադիր խաբեբայությունների պատրվակներ։ «Այն ապակին որի մի crate-ը (որոշ տարողություն ունեցող մի փաթթոցարկղը) 11 £ արժեր առաջ, հիմա արդյունաբերական առաջադիմության շնորհիվ ու ապակեհարկի վերացման հետևանքով արժե միմիայն 2 £, բայց փոխադրածախքերը նույնքան բարձր են, որքան և առաջ, իսկ ջրանցքային փոխադրանքի դեպքում՝ է՛լ ավելի բարձր։ Առաջ ապակին ու ջնարակման համար գործածվող ապակեղեն ապրանքը Բիրմինգհամից 50 մղոն հեռավորության շրջանակներում փոխադրվում էր տոննը 10 շիլլինգով, հիմա փոխադրագինը բարձրացված է եռապատիկ՝ պատրվակ բռնելով առարկայի փշրունության պատճառով ռտանձնած ռիսկը, ստանձնած ռիսկը։ Բայց եթե մեկը կա, որը չի վճարում յուր իսկապես ջարդածի փոխարեն, այդ հենց երկաթուղային վարժությունն վարչությունն է»։<ref>„Royal Commission on Railways”, p. 31, № 630.</ref> Հետո. այն հանգամանքը, որ փոխադրածախքերի՝ մի առարկային միակցած հարաբերական արժեմասը հակառակ հարաբերական է նրա արժեքի նկատմամբ, հատուկ հիմք է դառնում երկաթուղային մագնատների համար, որ սրանք առարկան հարկեն սրա արժեքի ուղիղ հարաբերությամբ։ Այս կետի վերաբերմամբ արդյունաբերողների ու վաճառականների հայտնած զանգատները նորից ու նորից կրկնվում են մեջբերված հաշվետվության վկայացուցմունքների ամեն մի էջում։
Արտադրության կապիտալիստական եղանակն առանձին ապրանքի համար արվող փոխադրածախքերը քչացնում է՝ փոխադրամիջոցներն ու հաղորդակցության միջոցները զարգացնելով, ինչպես և փոխադրանքը համակենտրոնացնելով — սրա մասշտաբը մեծացնելով։ Նա մեծացնում է կենդանի ու առարկայացած հասարակական աշխատանքի այն մասը, որը ծախսվում է ապրանքափոխադրանքի վրա՝ նախ նրանով, որ բոլոր արդյունքների խոշոր մեծամասնությունն ապրանքներ է դարձնում, և հետո նրանով, որ տեղական շուկաները փոխարինում է հեռավոր շուկաներով։
Վստահելի
1396
edits