Changes
=== I։ Միտյային փրկելու ծրագրեր ===
Դատից հինգ օր հետո, առավոտյան շատ կանուխ, դեռ ժամը իննին, Ալյոշան գնաց Կատերինա Իվանովնայի մոտ, երկուսի համար էլ շատ կարևոր մի գործի մասին վերջնական համաձայնության գալու և, բացի այդ, իրեն հանձնարարված մի բան հաղորդելու նրան։ Կատերինա Իվանովնան նստել ու նրա հետ խոսում էր հենց այն սենյակում, ուր մի ժամանակ ընդունել էր Գրուշենկային։ Իսկ կողքի սենյակում Իվան Ֆյոդորովիչն ուշագնաց պառկել էր տենդի մեջ։ Դատի այն տեսարանից անմիջապես հետո Կատերինա Իվանովնան հրամայել էր իր տունը տանել հիվանդ ու գիտակցությունը կորցրած Իվան Ֆյոդորովիչին, արհամարհելով հասարակության հետագա անխուսափելի բամբասանքներն ու պարսավանքը։ Իր հետ ապրող երկու ազգականուհիներից մեկը դատի տեսարանից հեսհո հետո իսկույն մեկնել էր Մոսկվա, իսկ մյուսը մնացել էր։ Բայց եթե նույնիսկ երկուսն էլ գնային, Կատերինա Իվանովնան չէր փոխի իր որոշումը և կմնար խնամելու հիվանդին, գիշեր ու ցեբեկ ցերեկ նստելու նրա մոտ։ Նրան բուժում էին Վարվինսկին ու Հերցենշտուբեն. իսկ մոսկվացի բժիշկը ետ էր գնացել Մոսկվա, հրաժարվելով իր կարծիքը հայտնել հիվանդության հնարավոր վախճանի մասին։ Մյուս բժիշկները թեև քաջալերում էին Կատերինա Իվանովնային ու Ալյոշային, բայց երևում էր, որ դեռ չէին կարող հաստատ հույսեր տալ։ Ալյոշան օրը երկու անգամ այցելում էր իր հիվանդ եղբորը։ Բայց այս անգամ մի հատուկ, շատ կնճռոտ գործ ուներ և նախազգում էր, թե որքան դժվար է լինելու խոսք բանալ դրա մասին, և միաժամանակ շատ էր շտապում. մի ուրիշ տեղ մի ուրիշ անհետաձգելի գործ ուներ այդ առավոտ և պետք է աճապարեր։
Արդեն քառորդ ժամ է խոսում էին նրանք։ Կատերինա Իվանովնան գունատ էր, սաստիկ հոգնած և միաժամանակ չափազանց հուզագրգիռ վիճակում. նախազգում էր, թե ինչու, ի միջի այլոց, Ալյոշան հիմա եկել է իր մոտ։
— Ոչ, չգիտեմ,— ասաց Ալյոշան։
— Իհարկե, նա այն ժամանակ թաքցրեց ձեզնից, այ հենց այդ փախուստի ծրագիրն էր պատճառը։ Դրանից դեռ երեք օր առաջ հայտնել էր ինձ ամենագլխավորը, և ահա այդ օրից էլ սկսել էինք կռվել, ամբողջ երեք օր կռվեցինք։ Ինչո՞ւ կռվեցինք։ Երբ նա ինձ ասաց, թե Դմիտրի Ֆյոդորովիչը, եթե դատապարտեն, արտասահման է փախչելու այդ արարածի հետ, ես հանկարծ զայրացա. չեմ կարող ասել, թե ինչու, ինքս էլ չգիտեմ ինչու... Օ՜, իհարկե, այդ արարածի համար զայրացա, այսինքն այն բանի համար, որ նա՜ էլ Դմիտրիի հետ փախչում է արտասահման,— բացականչեց հանկարծ Կատերինա Իվանովնան, բարկությունից դողացող շրթունքներով։— Հենց որ Իվան Ֆյոդորովիչը տեսավ՝ ես այնպես զայրանում եմ այդ արարածի համար, իսկույն մտածեց, թե խանդում եմ նրան, ուրեմն դեռ սիրում եմ Դմիտրիին։ Ահա դրանից էլ սկսվեց մեր առաջին կռիվը։ Ես չուզեցի բացատրություն տալ, չէի կարող ներողություն խնդրել. ծանր էր ինձ համար, որ այսպիսի մարդը կարող է կասկածել, թե ես շարունակում եմ սիրել այդ... Եվ դա այն դեպքում, երբ ինքս ուղղակի ասել էի նրան, արդեն վաղուց էի ասել, որ Դմիտրիին չեմ սիրում, միայն ու միայն իրե՛ն եմ սիրում։ Պարզապես այդ արարածի՛ դեմ գազազելուց էր, որ զայրացա Իվան Ֆյոդորովիչի վրա։ Երեք օր հետո, ա՜յ հենց ձեր եկած իրիկունը, նա մի փակ ծրար բերեց ինձ, որպեսզի ես անմիջապես բանամ, եթե իրեն մի բան պատահի։ Օ՜, նախատեսում էր իր հիվանդությունը։ Հայտնեց ինձ, որ ծրարի մեջ փախուստի մանրամասնությունները կան, և եթե ինքը մեռնի կամ վտանգավոր կերպով հիվանդանա, ես մենակս փրկեմ Միտյային։ Եվ տեղն ու տեղը մի գումար թողեց ինձ, համարյա տասը հազար ռուբլի, այ հենց այն փողը, որ դատախազը հիշեց իր ճառում, չգիտես որտեղից իմացած լինելով, որ նա բանկտոմսերն ուղարկել էր մանրելու։ Ինձ սոսկալի շշմեցրեց այն, որ Իվան Ֆյոդորովիչը, դեռ ինձ խանդելով հանդերձ, դեռ համոզված լինելով, որ ես Միտյային եմ սիրում, այնուամենայնիվ չէր հրաժարվել իր եղբորը փրկելու մտքից և ի՛նձ էր, ի՜նձ էր վստահում այդ փրկության գործը։ Օ՜, դա զոհողություն էր։ Չէ՜, դուք ամբողջ լիությամբ չեք հասկանա այդպիսի ինքնազոհությունը, Ալեքսեյ Ֆյոդորովիչ։ Ես ուզում էի նրա ոտքերն ընկնել երկյուղածությամբ, բայց երբ հանկարծ մտածեցի, որ նա այդ բանը կընդունի միայն որպես իմ ուրախությունը Միտյայի փրկության համար (և նա անպայման պիտի մտածեր այդպես), հանկարծ այնքան ջղայնացա հենց միայն այդպիսի անարդար մի մտքի հնարավորությունից, այնքա՜ն ջղայնացա, որ նորից զայրույթս եկավ, և փոխանակ նրա ոտքերը համբուրելու, նորի՜ց տեսարան սարքեցի։ Օ՜, դժբախտ եմ ես։ Այսպես է իմ բնավորությունը, սոսկալի՜, դժբա՜խտ բնավորություն։ Օ՜, դեռ կտեսնենք, վերջ ի վերջո բանը այնտեղ կհասցնեմ, որ նա էլ Միտյայի նման կլքի ինձ և կգնա մի ուրիշի մոտ, որի հետ ավելի հեշտ է ապրելը, բայց այդ դեպքում... ո՜չ, այդ դեպքում արդեն չեմ դիմանա, կսպանե՛մ ինձ։ Իսկ երբ այն օրը դուք ներս մտաք և ես ձեզ կանչեցի, իսկ նրան էլ ստիպեցի, որ ետ դառնա, և երբ նա ձեզ հետ ներս մտավ ու հանկարծ ատող, արհամարհական մի հայացքով նայեց ինձ, ես այնպե՜ս զայրացա այդ հայացքից, որ հիշո՞ւմ եք՝ հանկարծ գռռալով գոռալով ասացի ձեզ, թե ''նա, միայն նա'' էր ինձ համոզողը, որ իր եղբայր Դմիտրին մարդասպան է։ Ես դիտմամբ զրպարտեցի, որ մի անգամ էլ խայթեմ նրան, իսկ նա երբեք, երբեք չի համոզել ինձ, որ եղբայրը մարդասպան է. ընդհակառակը, ե՛ս էի, ես էի համոզում նրան։ Օ՜, իմ կատաղությունն էր ամեն ինչի պատճառը, ամե՜ն ինչի։ Դատարանի այդ անիծյալ տեսարանն էլ իմ դրդումով եղավ, ի՜մ դրդումով։ Նա ուզեց ապացուցել ինձ, որ ինքը ազնիվ մարդ է և թեկուզ ես սիրում եմ իր եղբորը, բայց ինքը չի խանդի և վրեժ լուծելու համար չի կործանի նրան։ Եվ ահա ներկայացավ դատարան... Ե՜ս եմ ամեն ինչի պատճառը, ե՜ս եմ միայն մեղավոր։
Կատյան դեռ երբեք այսպիսի խոստովանություններ չէր արել Ալյոշային, և Ալյոշան զգաց, որ նա հիմա գտնվում է անտանելի տառապանքի այն աստիճանին, երբ ամենահպարտ սիրտն անգամ ցավատանջորեն խորտակում է իր հպարտությունը և ընկնում վշտից պարտված։ Օ՜, նրա այս ներկա տառապանքի մի ուրիշ ահավոր պատճառն էլ գիտեր Ալյոշան, թեև Կատյան դատից հետո թաքցրել էր այդ բանը նրանից, բայց Ալյոշայի համար, չգիտես ինչու, չափազանց ցավալի կլիներ, եթե Կատյան սիրտ աներ այնքա՜ն խոնարհվել, որ այդ պատճառի մասին էլ ի՛նքը սկսեր խոսել հիմա, այս րոպեիս։ Աղջիկը տառապում էր դատի ժամանակ իր արած «դավաճանության» համար, և Ալյոշան նախազգում էր, որ խիղճը նրան մղում է խոստովանելու իր հանցանքը, հենց Ալյոշայի առաջ խոստովանելու արցունքներով, ճիչերով, հիստերիկ ցնցումներով, հատակին ընկնելով։ Բայց Ալյոշան վախենում էր այդ բանից և ուզում էր խնայել տառապող աղջկան։ Դրանով ավելի էր դժվարանում այն հանձնարարությունը, որի համար եկել էր հիմա։ Նա նորից սկսեց խոսել Միտյայի մասին։
— Ոչի՜նչ, ոչի՜նչ, մի՛ վախենաք նրա համար,— սկսեց նորից Կատյան համառ ու կտրուկ մի շեշտով,— այդ ամբողջը րոպեի ազդեցությունն է նրա մեջ, գիտեմ նրան, շատ լավ գիտեմ նրա սիրտը։ Վստահ եղեք, նա կհամաձայնվի փախչել։ Մանավանդ որ՝ անմիջապես չի լինելու այդ բանը, դեռ ժամանակ կունենա որոշելու։ Իվան Ֆյոդորովիչը կառողջանա մինչ այդ և ինքը կկարդադրի կկարգադրի ամեն ինչ, այնպես որ ես ոչ մի գործ չեմ ունենա դրա մեջ։ Մի՛ անհանգստանաք, կհամաձայնվի փախչել։ Եվ նա համաձայն է արդեն. կարո՞ղ է հրաժարվել այդ արարածից։ Իսկ այդ կնոջը չեն թողեիթողնի, որ գնա Սիբիր՝ նրա մոտ, ուրեմն կարո՞ղ է նա չփախչել։ Ձեզնի՛ց է հատկապես վախենում, վախենում է, որ դուք բարոյակա՜ն կողմից հավանություն չեք տա փախուստին, բայց դուք պետք է վեհանձնորեն ''թույլատրեք'' նրան, եթե այնքա՜ն անհրաժեշտ է ձեր հավանությունը այս հարցում,— ավելացրեց Կատյան թունոտ։ Եվ լռեց մի րոպե, քմծիծաղ տվեց։
— Նա այնտեղ ինչ֊որ օրհնության մասին է խոսում, սկսեց նորից Կատյան,— այն խաչի մասին, որ պետք է կրի, խոսում է ինչ֊որ պարտականության մասին։ Հիշում եմ, Իվան Ֆյոդորովիչն այն ժամանակ շատ բաներ էր պատմում ինձ դրա շուրջը, և եթե իմանայիք, թե ինչպե՜ս էր խոսում,— հանկարծ անդիմադրելի մի զգացումով բացականչեց Կատյան,— եթե իմանայիք, թե նա ինչպե՜ս էր սիրում այդ թշվառականին, երբ նրա մասին պատմում էր ինձ, և հենց նույն րոպեին էլ ով գիտե ինչպե՜ս էր ատում նրան։ Իսկ ես, օ՜, ես գոռոզամիտ քմծիծաղո՜վ լսեցի նրա պատմածն ու արցունքները։ Օ՜, բիրտ արարած։ Ե՛ս եմ բիրտ արարածը, ե՜ս։ Ե՜ս եմ նրա հիվանդության պատճառը։ Իսկ մյուսը, դատապարտյալը... մի՞թե պատրաստ է նա տառապելու,— ջղայնորեն վերջացրեց Կատյան,— և կարո՞ղ է տառապել այդպիսի մարդը։ Նրա նմանները երբե՛ք չեն տառապում։
Արդեն ատելության ու նողկացող արհամարհանքի մի զգացում հնչեց այդ բառերի մեջ։ Այնինչ հենց ինքն էր, որ դավաճանել էր Միտյային։ «Իրեն այնքա՜ն մեղավոր է զգում նրա առաջ, որ գուցե այդ պատճառով էլ մեկ֊մեկ ատում է նրան»,— մտածեց Ալյոշան ինքնիրեն։ Հուսով էր, որ դա «մեկ-մեկ» է լինում միայն։ Կատյայի վերջին բառերի մեջ հրահրող մի շեշտ զգաց, թայց բայց չընդառաջեց»։
— Ես այսօր հենց կանչեքի ձեզ, որպեսզի ինձ խոստանաք, թե ինքներդ կհամոզեք նրան։ Կամ գուցե դո՞ւք էլ համարում եք, որ փախչելը անազնիվ բան կլիներ, անարի բան և կամ թե ի՞նչ... քրիստոնեական ոգուն հակառա՞կ,— ավելի ևս հրահրող շեշտով ավելացրեց Կատյան։
— Պետք է գաք հիմա, ''պետք'' է գաք,— նորից անողոք կերպով շեշտեց Ալյոշան։
— Բայc Բայց ինչո՞ւ այսօր, ինչո՞ւ հիմա... Չեմ կարող հիվանդին թողնել...
— Մի րոպեով կարող եք, մի րոպե ընդամենը։ Եթե չգաք, մինչև գիշեր նա կհիվանդանա տենդով։ Ես հո կարիք չունեմ սուտ ասելու, մեղքացե՜ք նրան։
— Հենց դրա համար էլ հիմա պետք է գաք, որպեսզի ոչ ոքի չհանդիպեք այնտեղ։ Ոչ ոք չի լինելու, հաստատ եմ ասում։ Սպասելու ենք ձեզ,— վերջացրեց նա վճռականորեն և դուրս եկավ սենյակից։
=== II։ Սուտը մի պոպե րոպե դառնում է ճշմարտություն ===
Նա շտապեց հիվանդանոց, ուր այժմ պառկած էր Միտյան։ Դատավճռի հաջորդ օրը նա հիվանդացել էր ջղային տենդով, և նրան ուղարկել էին քաղաքային հիվանդանոց՝ կալանավորների բաժանմունքը։ Բայց բժիշկ Վարվինսկին, Ալյոշայի և շատ ուրիշների խնդրանքով (Խոխլակովայի, Լիզայի և այլն), Միտյային տեղավորել էր ոչ թե կալանավորների մոտ, այլ առանձին, հենց այն խցիկում, ուր առաջ պառկել էր Սմերդյակովը։ Ճիշտ է, միջանցքի մյուս ծայրին պահակ զինվոր էր կանգնած, իսկ լուսամուտը վանդակապատ էր, Վարվինսկին կարող էր հանգիստ լինել իր զիջողության համար, որ այնքան էլ օրինական չէր. սակայն բարի ու կարեկցող երիտասարդ էր նա։ Հասկանում էր, թե Միտյայի պես մարդու համար որքա՜ն ծանր է հանկարծ միանգամից ընկնել մարդասպանների և ստահակների միջավայրը, և թե նախ պետք է վարժվել դրան։ Իսկ հարազատների և ծանոթների այցելությունը թույլատրվել էր թե՛ բժշկի, թե՛ վերակացուի և նույնիսկ ոստիկանապետի կողմից, անպաշտոն կերպով։ Բայց միայն Ալյոշան ու Գրուշենկան այցելեցին Միտյային այդ օրերին։ Ռակիտինն արդեն երկու անգամ ձգտել էր տեսնվել նրա հետ, բայց Միտյան համառորեն խնդրել էր Վարվինսկուն, որ ներս չթողնեն նրան։
Ալյոշան իր եղբորը գտավ անկողնին նստած, հիվանդանոցի զգեստով, մի քիչ ջերմություն ուներ, քացախաջրով թրջված սրբիչ էր փաթաթել գլխին։ Անորոշ մի հայացքով նայեց ներս մտած Ալյոշային, թայց բայց այդ հայացքի մեջ այնուամենայնիվ մի տեսակ վախ երևաց։
Հենց դատի օրից նա ընդհանրապես սոսկալի մտախոհ էր դարձել։ Երբեմն կես ժամ անընդհատ լուռ էր մնում, մոռանալով իր մոտ գտնվողին, կարծես ծանր ու տանջալի մի մտքով տարված։ Իսկ եթե թոթափում էր իր մտահոգությունը և սկսում խոսել, ապա միշտ էլ խոսում էր անակնկալորեն և անպայման ասում էր այնպիսի մի բան, որ այն չէր, ինչ ուզում էր ասել իրոք։ Երբեմն տառապանքով էր նայում եղբորը։ Գրուշենկայի մոտ կարծես ավելի թեթև էր զգում իրեն, քան Ալյոշայի։ Ճիշտ է, համարյա չէր էլ խոսում, երբ լինում էր Գրուշենկայի հետ, բայց հենց որ նա ներս էր մտնում, դեմքը լուսավորվում էր ուրախությամբ։
Ալյոշան լհւռ լուռ նստեց նրա մոտ, մահճակալին։ Այս անգամ Միտյան տագնապահար սպասում էր Ալյոշային, բայց սիրտ չարեց որևէ բան հարցնել։ Աներևակայելի էր համարում, որ Կատյան համաձայնվի գալ, և միաժամանակ զգում էր, որ եթե նա չգա, ուղղակի անկարելի մի բան կլինի։ Ալյոշան հասկանում էր նրա զգացմունքները։
— Ասում են, որ Տրիֆոնը, Բորիսիչ Տրիֆոնը,— շտապ-շտապ սկսեց խոսել Միտյան,— իր ամբողջ պանդոկը քանդրտել է. հատակի տախտակները հանում է, պոկոտում, ասում են՝ ամբողջ «պատշգամբը» ջարդուփշուր է արել։ Գա՜նձ է փնտրում, այ հենց այն փողը, այն մեկուկես հազարը, որ դատախազն ասաց, թե ես այնտեղ եմ թաքցրել։ Հենց տուն է հասել թե չէ՝ սկսել է այդ հիմարությունը։ Տե՛ղն է այդ սրիկային։ Պահակը ինձ ասաց երեկ, այնտեղացի մարդ է։
Ալյոշան մեղմ ժպտաց։
— Լսիր, եղբայր, մի անգամ ընդմիշտ,— ասաց նա,— ահա ասեմ քեզ, թե ինչ եմ մտածում այդ մասին։ Եվ դու գիտես, որ սուտ չեմ ասի քեզ։ Ուրեմն լսիր. դու պատրաստ չես, և քեզ համար չէ այսպիսի խաչը։ Ավելին՝ այսպիսի մարտիրոսական խաչը պե՛տք էլ չէ քեզ, երբ պատրաստ չես դրան։ Եթե սպանած լինեիր մեր հորը, պիտի ցավեի, որ մերժում ես քո խաչը։ Բայց դու անմեղ ես, և այսպիսի խաչը չափազանց շատ է քեզ համար։ Դու ուզում էիր տառապելով վերածնվել և ուրիշ մարդ դառնալ, ըստ իս, հիշի՛ր միայն, մշտապես հիշիր այդ ուրիշ մարդու մասին, ամբողջ կյանքում և ո՛ւր էլ փախչես՝ հիշի՛ր, և այդքանը բավական է քեզ։ Չարչարանաց մեծ խաչը մերժած լինելու գիտակցությունը կնպաստի, որ ավելի մեծ պարտականություն զգաս քո մեջ, և հետագա քո ամբողջ կյանքում այդ մշտական զգացումը ունենալով՝ գուցե ավելի ևս սատարես քո վերածնմանը, քան եթե ''այնտեղ'' գնայիր։ Որովհետև այնտեղ դու չես դիմանա և կտրտնջաս, և գուցե իսկապես կասես ի վերջո. «Հաշիվս փակեցի»։ Դատապաշտպանն այդ կետում ճիշտ ասաց։ Բոլորի համար չեն այդպիսի ծանր բեռները, ոմանց համար անկարելի են դրանք... Ահա իմ մտածածը, եթե այնքան անհրաժեշտ է քեզ։ Եթե քո փախուստի համար ստիպված լինեին պատասխան տալ ուրիշ մարդիկ՝ սպաներ, զինվորներ, այդ դեպքում ես «չէի թույլ տա», որ փախչես,— ժրպտաց ժպտաց Ալյոշան։— Բայց ասում են և վստահացնում (այդ հանգրվանապետն անձամբ ասել է Իվանին), որ եթե հմտորեն արվի, մեծ գլխացավանք չի լինի և կարող են հեշտ պրծնել։ Իհարկե, նույնիսկ այսպիսի դեպքում անազնիվ բան է կաշառելը, բայց դե այստեղ արդեն ոչ մի կերպ հանձն չեմ առնի դատել, որովհետև, ճիշտն ասած, եթե օրինակ Իվանն ու Կատյան ի՛նձ հանձնարարեին այս գործը անել քեզ համար, ես կգնայի ու կկաշառեի, գիտեմ. պետք է ամբողջ ճշմարտությունը ասեմ քեզ։ Դրա համար էլ ես չեմ կարող դատավոր լինել քո գլխին, վարվիր ինչպես ուզում ես։ Բայց իմացիր, որ ես քեզ երբեք չեմ դատապարտի։ Եվ տարօրինակ էլ է, ինչպե՞ս կարող էի ես քո դատավորը լինել այս հարցում։ Դե հիմա արդեն ամեն ինչ քննարկեցի կարծեմ։
— Բայց ե՛ս ինձ կդատապարտեմ,— բացականչեց Միտյան։— Պիտի փախչեմ, դա արդեն առանց քեզ էլ որոշված էր. կարո՞ղ է Միտյա Կարամազովը չփախչել։ Բայց դե կդատապարտեմ ինձ և հետո հավիտյանս հավիտենից կքավեմ իմ մեղքը։ Ճիզվիտներն են այս ձևով խոսում, չէ՞, ա՛յս ձևով։ Ա՛յ, ինչպես հիմա ես ու դու, հա՞։
— Դե հա,— մեղմ ժպտաց Ալյոշան։
— Սիրո՛ւմ եմ քեզ նրա համար, որ միշտ լրիվ ճշմարտությունն ես ասում և ոչի՜նչ չես թաքցնում,— բացականչեց Միտյան, ուրախ ծիծաղելով։— Ուրեմն ես իմ Ալյոշային ճիզվիտությա՜ն մեչ մեջ բռնեցի։ Պետք է ոտից գլուխ համբուրել քեզ դրա համար, հասկանո՞ւմ ես։ Դե հիմա լսի՛ր մնացածն էլ, իմ հոգու մյուս կեսն էլ բացեմ քեզ։ Ահա թե ինչ եմ մտածել ու որոշել. եթե փախչեմ էլ, նույնիսկ փողով ու անձնագրով, և նույնիսկ Ամերիկա էլ փախչեմ, համենայն դեպս ինձ սրտապնդում է այն միտքը, որ ոչ թե ուրախ կյանքի համար եմ փախչում, ոչ թե երջանկության համար, այլ, ճշմարի՜տ, մի ուրիշ աքսոր գնալու, գուցե նույնքան վատ, որքան այս մեկը։ Նո՛ւյնքան վատ, Ալեքսեյ, ճշմարիտ եմ ասում, նո՛ւյնքան վատ։ Ատում եմ արդեն այդ Ամերիկան, գրո՛ղը տանի դրան։ Ասենք՝ Գրուշան է ինձ հետ լինելու, բայց նայի՛ր նրան՝ ամերիկուհի՞ է նա։ Ռուս աղջիկ է, մինչև ուղն ու ծուծը ռուս աղջիկ, նա կկարոտի հարազատ մայր երկրին, և ես ամեն րոպե պիտի տեսնեմ, որ ի՜նձ համար է նա այդպես կարոտում, ի՜նձ համար է այդպիսի խաչ վերցրել իր վրա, բայց նա՞ ինչ մեղք ունի։ Իսկ ես ինքս կարո՞ղ եմ հանդուրժել այնտեղի ռամիկներին, թեև նրանք բոլո՜րն էլ գուցե ավելի լավ են, քան ես։ Ատո՛ւմ եմ այդ Ամերիկան հենց հիմիկվանից։ Ու թեկուզ նրանք բոլորն էլ, առանց բացառության, հոյակապ մեքենագետներ լինեն կամ չգիտեմ ինչ, գրո՛ղը տանի նրանց, իմ հարազատ մարդիկը չեն, օտար են իմ հոգուն։ Ռուսաստա՜նն եմ սիրում, Ալեքսեյ, ռուս աստծուն եմ սիրում, թեկուզ և սրիկա եմ ինքս։ Ես այնտեղ շնչահե՜ղձ կլինեմ,— բացականչեց նա հանկարծ, և աչքերը փայլատակե-ցին։ փայլատակեցին։ Ձայնը դողաց արցունքներից։
— Դե ուրեմն ահա թե ինչ եմ որոշել, Ալեքսեյ, լսի՛ր,— սկսեց նա նորից, զսպելով հուզմունքը։— Գրուշայի հետ կհասնենք այնտեղ, և անմիջապես կսկսենք հերկել, աշխատել հեռավոր մի անկյունում, առանձնության մեջ, վայրի արջերի հետ։ Այնտե՜ղ էլ իհարկե մի հեռավոր անկյուն կգտնվի։ Ասում են՝ դեռ կարմրամորթներ կան այնտեղ, հեռո՜ւ—հեռու անկյուններում, հորիզոնի ծայրին, դե այ ուրեմն կգնանք այդ կողմերը, վերջին մոհիկանների երկիրը։ Եվ անմիջապես կկպնենք քերականության, Գրուշան ու ես։ Աշխատանք ու քերականություն, և այդպես՝ մի երեք տարի։ Այդ երեք տարվա մեջ ուղղակի անգլիացու նման կսովորենք անգլերենր։ անգլերենը։ Եվ հենց որ սովորեցինք՝ պրծա՜վ Ամերիկան։ Վազում ենք այստեղ՝ Ռուսաստան, որպես ամերիկյան քաղաքացիներ։ Մի՛ վախենա, չենք երևա այս փոքրիկ քաղաքում։ Կթաքնվենք հեռու մի տեղ՝ հյուսիսում կամ հարավում։ Մինչ այդ ես փոխված կլինեմ, նա էլ. այնտեղ, Ամերիկայում, բժիշկը մի տեսակ գորտնուկ կսարքի երեսիս, հո իզուր չէ, որ մեքենագետներ են նրանք։ Իսկ եթե չեղավ, ուրեմն մի աչքս կհանեմ, մի կանգուն էլ մորուք կթողնեմ, սպիտակած մորուք (Ռուսաստանի կարոտի՜ց կսպիտակեմ)։ Գուցե թե չճանաչեն։ Իսկ եթե ճանաչեն, թո՛ղ աքսորեն, միևնույնն է, ուրեմն այդ է մեր բախտը։ Այստեղ էլ մի որևէ խուլ անկյունում հող կմշակենք, և ես իմ ամբողջ կյանքում ամերիկացի կձևանամ։ Բայց դե հարազատ երկրում կմեռնենք։ Ահա իմ ծրագիրը, և անխախտ է սա։ Հավանություն տալի՞ս ես։
— Տալիս եմ,— ասաց Ալյոշան, չուզենալով նրան հակաճառել։
— Ասաց, որ կգա, թայց չգիտեմ՝ այսօ՞ր կգա։ Նրա՛ համար էլ դժվար է, հասկանո՞ւմ ես,— Ալյոշան երկչոտ նայեց եղբորը։
— Է՜, իհարկե դժվար է, իհա՜րկե։ Ալյոշա, ես ուղղակի կխելագարվեմ այս բանից։ Գրուշան անընդհատ ինձ է նայում։ Հասկանում է։ Աստվա՛ծ իմ, տե՜ր իմ աստված, հանգստացրու ինձ. ի՞նչ է ուզածս։ Կատյայի՛ն եմ ուզում։ Ես շա՞տ գիտեմ, թե ինչ եմ ուզում։ Կարամազովյան անզուսպ ոգին է, պի՛ղծ ոգին։ Չէ , ես տառապանքի ընդունակ չեմ։ Սրիկա եմ, ու վե՛րջ։
— Ահա՛ նա,— բացականչեց Ալյոշան։
Ալյոշան կանգնել էր լուռ ու շփոթված, երբեք չէր սպասում այն, ինչ տեսնում էր հիմա։
— Անցա՜վ սերը, Միտյա,— սկսեց նորից Կատյան,— բայց մորմոքելու չափ թանկ է ինձ համար այն, ինչ անցավ։ Հավիտյա՛ն իմացիր այս բանը։ Բայց հիմա, մի րոպե, թող լինի այն, ինչ կարող էր լինել,— թոթովեց նա այլայլված ժպիտով, նորից բերկրանքով նայելով նրա աչքերի մեջ։— Դու հիմա ուրիշին ես սիքումսիրում, ես էլ ուրիշին եմ սիրում, բայց և այնպես՝ հավիտյա՜նս հավիտենից սիրելու եմ քեզ, դու էլ ի՛նձ ես սիրելու, գիտեի՞ր այս բանը, բանը։ Լսո՞ւմ ես, սիրի՛ր ինձ, քո ամբողջ կյանքում սիրի՜ր ինձ,- — բացականչեց նա, ձայնի մեջ համարյա սպառնագին մի դողով։
— Պիտի աիրեմ սիրեմ և... գիտե՞ս Կատյա,— սկսեց նաև Միտյան, ամեն մի բառից հետո շունչ քաշելով,— գիտե՞ս... հինգ օր աոաջ, այն նույն իրիկունը, սիրում էի քեզ... երբ դու ընկար, և քեզ տարան... Ամրո՜ղջ կյանքումս։ Այդպե՛ս կլինի, հավիտյան այդպես կլինի...
Երկուսն էլ, այսպես թոթովելով, գրեթե անիմաստ ու խելահեղ խոսքեր էին ասում իրար, գուցե նույնիսկ ոչ ճշմարիտ խոսքեր, բայց այդ րոպեին ամեն ինչ ճշմարիտ էր, և իրենք անվերապահորեն հավատում էին իրենց ասածին։
— Կա՛տյա,— բացականչեց հանկարծ Միտյան,— հավատո՞ւմ ես, որ ես եմ սպանել։ Գիտեմ, որ հիմա չես հավատում, Բայց այն ժամանակ... երբ վկայություն էիր տալիս... Մի՞թե, մի՞թե հավատում էիր։
— Ա՛յն ժամանակ էչ էլ չէի հավատում։ Երբե՜ք չեմ հավատացել։ Ատում էի քեզ ու հանկարծ համոզեցի ինքս ինձ, այ հենց այդ վայրկյանին... Երբ վկայություն էի տալիս... Համոզեցի ինքս ինձ և հավատում էի, իսկ երբ վերջացրի, անմիջապես նորից դադարեցի հավատալ։ Իմացիր այս բոլորը։ Մոռացա՜, որ եկել եմ պատժելո՛ւ ինքս ինձ,— ասաց նա հանկարծ բոլորովին նոր մի արտահայտությամբ, որ բոլորովին նման չէր քիչ առաջվա սիրո թոթովանքին։
— Ծա՜նր է քո բեռը, կի՛ն դու,— մի տեսակ բոլորովին անզսպելիորեն դուրս թռավ հանկարծ Միտյայի բերանից։
=== III։ Իլյուշայի թաղումը։ Ճառ՝ մեծ քարի մոտ ===
Իսկապես, ուշացել էր նա։ Սպասում էին նրան և արդեն նույնիսկ որոշել էին առանց նրա ուղեկցության եկեղեցի տանել փոքրիկ, գեղեցիկ, ծաղկազարդ դագաղը։ Իլյուշկայի դագաղն էր դա, խե՜ղճ մանչուկի։ Նա մահացել էր Միտյայի դատավճռից երկու օր հետո։ Տան դարպասի մոտ տղաները գոռում-գոչումով դիմավորեցին Ալյոշային։ Բոլորն էլ անհամբեր սպասում էին նրան և ուրախացան, որ նա եկավ վերջապես։ Տասներկու հոգի էին հավաքվել, Իլյուշայի դասընկերները, բոլորն էլ եկել էին իրենց դպրոցական պայուսակներով՝ ուսից կախած։ «Հայրիկը լաց կլինի, հայրիկի հետ եղեք»,— պատվիրել էր նրանց Իաուշան Իլյուշան մեռնելու պահին, և տղաները իրենց միտքն էին պահել այդ բանը։ Նրանց պարագլուխը Կոլյա Կրասոտկինն էր։
— Որքա՜ն ուրախ եմ, որ եկաք, Կարամազով,— բացականչեց նա, ձեռքը մեկնելով Ալյոշային։— Սոսկալի է այստեղ։ Ճիշտն ասած, շատ ծանր է նայելը։ Սնեգիրյովը հարբած չէ, հաստատ գիտենք, որ այսօր ոչինչ չի խմեի խմել բայց կարծես հարբած լինի... Ես միշտ էլ ամուր մարդ եմ, բայց այս բանը սոսկալի է։ Կարամազով, եթե չեմ ուշացնի ձեզ, միայն մի հարց էլ ուզում էի տալ ձեր ներս մտնելուց առաջ։
— Ի՞նչ է, Կոլյա,— կանգ առավ Ալյոշան։
— Ես էլ,— հանկարծ ու արդեն բոլորովին անսպասելի գոռաց խմբի միջից այն տղան, որ մի ժամանակ հայտարարել էր, թե ինքը գիտե ով է հիմնել Տրովադան. և, գոռալուց հետո, մինչև ականջները կարմրեց քաջվարդի նման, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ։
Ալյոշան սենյակ մտավ։ Երկնագույն դագաղի մեջ, որ զարդարված էր սպիտակ փոթփոթիկներով, պառկել էր Իլյուշան՝ փոքրիկ ձեռքերը ծալված և աչուկները փակ։ Նիհարիկ դիմագծերը գրեթե բոլորովին չէին փոխվել, և տարօրինակ բան՝ դիակից համարյա հոտ չէր գալիս։ Դեմքի արտահայտությունը լուրջ էր և կարծես մտախոհ։ Հատկապես գեղեցիկ էին խաչաձև ծալված ձեռքերը՝ կարծես մարմարից քանդակված։ Ձեռքերի մեջ ծաղիկ էին դրել, և արդեն ամբողջ դագաղն էլ դրսից ու ներսից զարդարված էր ծաղիկներով, որ Լիզա Խոխլակովան էր ուղարկել առավոտյան մութուլույսին։ Բայց Կատերինա Իվանովնայից էլ ծաղիկներ էին բերել, և երբ Ալյոշան դուռը բացեց, փոխկապիաանն փոխկապիտանն իր դողացող ձեռքերում մի փունջ բռնած՝ նորից ծաղիկներ էր շաղ տալիս իր սիրելի մանչուկի վրա։ Նա հազիվ նայեց ներս մտած Ալյոշային, և ոչ ոքի էլ չէր ուզում նայել, ոչ իսկ իր լացող, խելագար կնոջը՝ իր «մայրիկին», որ անընդհատ ճիգ էր անում վեր կենսլու կենալու իր հիվանդ ոտքերի վրա և ավելի մոտիկից նայելու իր մեռած մանչուկին։ Իսկ Նինային երեխաները վերցրել էին իր աթոռի հետ և ուղղակի դագաղի մոտ էին բերել։ Նա գլուխը դագաղին սեղմած նստել էր ու երևի լուռ արտասվում էր նույնպես։ Սնեգիրյովի դեմքն աշխույժ մի արտահայտություն ուներ, բայց կարծես շփոթված ու միաժամանակ դաժանացած մի արտահայտություն։ Նրա շարժուձևերի, նրա բերանից թռչոզ թռչող բառերի մեջ խելացնոր մի բան կար։ «Հայրի՜կ, անուշի՜կ հայրիկս»,— բացականչում էր նա ամեն րոպե, նայելով Իլյուշային։ Դեռ Իլյուշայի կենդանության ժամանակ նա սովորություն ուներ փաղաքշորեն ասել նրան՝' «Հայրի՛կ, անուշի՜կ հայրիկս»։
— Հայրի՛կ, ինձ էլ ծաղիկ տուր, վերցրու նրա թաթիկից, ա՜յ էն սպիտակ ծաղիկը, ի՜նձ տուր,— խնդրեց խելագար «մայրիկը» հեկեկալով։ Գուցե նրան շատ էր դուր եկել Իլյուշայի ձեռքի փոքրիկ, սպիտակ վարդը, կամ էլ գուցե ուզում էր նրա ձեռքից մի ծաղիկ վերցնել ի հիշատակ, խեղճ կինը սկսեց այս ու այն կողմ շարժվել, ձեռքերը երկարելով ծաղկի համար։
— Շատ լավ է դա,— ասաց Ալյոշան,— պետք է հաճախ անել։
Վերջապես հասան ու դագաղը դրին եկեղեցու մեջտեղը։ Տղաները շրջապատեցին դագաղը և ամբողջ արարողության ընթացքում այդպես բարեվայելուչ կանգնած մնացին։ Հնամենի էր եկեղեցին ու բավական աղքատ, շատ սրբապատկերներ բոլորովին շրջանակ չունեին, բայց այդպիսի եկեղեցիների մեջ մի տեսակ ավելի լավ ես աղոթում։ Պատարագի ժամանակ Սնեգիրյովյը կարծես հանդարտվեց մի քիչ, թեև մերթ ընդ մերթ նույն անգիտակից ու շփոթահար մտահոգությունը տիրում էր նրան, մեկ մոտենում էր դագաղին՝ ծածկույթը կամ փոքրիկ պսակն ուղղելու, իսկ մեկ էլ երբ մոմակալից մի մոմ ընկավ, հանկարծ վազեց տեղը դնելու և սոսկալի երկար զբաղվեց դրանով։ Հետո արդեն խաղաղվեց ու հանգիստ կանգնեց դագաղի գլխակողմը՝ բութորեն մտահոգ ու մի տեսակ վարանող դեմքով։ «Առաքելոցի» ընթերցումից հետո հանկարծ թեքվեց Ալյոշային, որ իր կողքին էր կանգնած, և փսփսաց նրան, որ «Առաքելոցը» այնպես չկարդացին, և սակայն չբացատրեց, թե ինչ էր ուզում ասել։ Երբ «Հրեշտակային» էին երգում, սկսեց ձայնակցել, բայց չշարունակեց մինչև վերջ. ծունկի եկավ, ճակատը սեղմեց եկեղեցու քարե հատակին ու բավական երկար մնաց այդպես։ Ի վերջո սկսեցին թաղման ծիսակատարությունը, մոմեր բաժանեցին։ Վշտացնոր հայրը իրար անցավ նորից, բայց թաղմանական սրտառուչ, հոգեցունց երգեցողությունն սթափեցրեց ու սասանեց նրա հոգին։ Նա հանկարծ կծկվեց մի տեսակ ու սկսեց կողկողել արագ ու կարճ-կարճ հեկեկոցներով, սկզբում զսպելով ձայնը, հետո արդեն բարձրաձայն հեծկլտալով։ Իսկ երբ սկսեցին հրաժեշտ տալ ննջեցյալին ու փակել դագաղը, նա թևերը առաջ նետեց, կարծես չթողնելով, որ ծածկեն Իլյուշային, գրկեց դագաղը և սկսեց արագ-արագ, ագահորեն, առանց պոկվելու համբուրել իր մեռած մանչուկի շրթունքները։ Վերջապես համոզեցին ու իջեցրին նրան պատվանդանից, բայց նա հանկարծ թափով երկարեց ձեռքը և դագաղից մի քանի ծաղիկ վերցրեց։ Սկսեց նայել ծաղիկներին, և կարծես մի նոր միտք ծագեց նրա գլխում, այնպես որ մի րոպե մոռացավ կարծես գլխավորը։ Հետզհետե մտածմունքի մեջ ընկավ մի տեսակ և այլևս չդիմադրեց, երբ դագաղը բարձրացրին ու տարան դեպի գերեզման։
Հեռու չէր փոքրիկ գերեզմանը, բակի մեջ էր, հենց եկեղեցու մոտ, և թանկ էր գինը. գումարը վճարել էր Կատերինա Իվանովնան։ Սովորական ծեսից հետո գերեզմանափորները դագաղն իքեջրին։ իջեցրին։ Սնեգիրյովը, իր ծաղիկները ձեռքին, այնքան վար թեքվեց բաց գերեզմանի վրա, որ երեխաները, վախեցած, բռնեցին նրա վերարկուից և սկսեցին ետ քաշել։ Բայց նա կարծես լավ չէր հասկանում արդեն, թե ինչ է կատարվում։ Երբ սկսեցին լցնել գերեզմանը, հանկարծ մտահոգ արտահայտությամբ ցույց տվեց թափվող հողը և սկսում էր նույնիսկ մի բան ասել, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ, և ինքն էլ մեկեն լռեց։ Հետո հիշեցրին նրան, որ պետք է հացը փշրի, և նա սոսկալի իրար անցավ, հանեց հացի կտորը և սկսեց մանր-մանր բրդել, փշրանքները շաղ տալով գերեզմանի վրա։ «Դե եկե՜ք թռչնիկներ, դե եկե՜ք, ճնճղուկներ»,— մրմնշում էր նա մտահոգ։ Տղաներից մեկը նկատել տվեց նրան, որ ծաղիկները ձեռքում բռնած դժվար է հացը բրդել, և առաջարկեց, որ դրանք որևէ մեկին տա՝ մի րոպեով պահելու։ Բայց նա չտվեց, նույնիսկ հանկարծ վախեցավ իր ծաղիկների համար, կարծես թե ուզում էին բոլորովին վերցնել դրանք իր ձեռքից, և նայելով գերեզմանին ու ասես համոզվելով, որ արդեն ամեն ինչ արված է, փշրանքներն էլ շաղ են տրված, հանկարծ անսպասելիորեն, նույնիսկ կատարյալ հանգստությամբ դարձավ ու քայլեց դեպի տուն։ Բայց քայլերն ավելի ու ավելի արագ ու աճապարոտ էին դառնում, շտապում էր նա, համարյա վազում էր։ Տղաներն ու Ալյոշան աշխատում էին ետ չմնալ նրանից։
— Ծաղիկները մայրիկի՜ն, ծաղիկները մայրիկի՜ն։ Վիրավորեցինք մայրիկին,— սկսեց բացականչել հանկարծ։ Մեկը գոռաց նրան, որ գլխարկը հագնի, թե չէ ցուրտ է արդեն, բայց չսելով այդ բանը, նա կարծես զայրացած շպրտեց գլխարկը ձյան վրա և սկսեց բացականչել, «Չե՛մ ուզում գլխարկ, չե՛մ ուզում գլխարկ»։ Սմուրովը վերցրեց գլխարկը և տարավ նրա ետևից։ Բոլոր տղաները, առանց բացառության, լաց էին լինում, և ամենից ավելի՝ Կոլյան ու այն տղան, որ Տրովադայի հիմնադիրներին էր հայտնաբերել, ու թեև Սմուրովը, կապիտանի գլխարկը ձեռքին, նույնպես սոսկալի լաց էր լինում, բայց այնուամենայնիվ հասցրեց վազելու ընթացքում գետնից վերցնել աղյուսի մի կտոր, որ կարմրին էր տալիս արահետի ձյան վրա, և նետեց ճնճղուկների երամին, որ արագորեն թռչում - անցնում էր։ Վրիպեց իհարկե, և շարունակեց վազել լաց լինելով։ Ճանապարհի կեսին Սնեգիրյովը կանգ առավ մեկեն, կես րոպե կանգնեց այդպես՝ կարծես մի բանից շշմած, և հանկարծ, ետ դառնալով եկեղեցու կողմը, սկսեց վազել դեպի լքված գերեզմանը։ Բայց տղաները վայրկենապես հասան ու բոլոր կողմերից փաթաթվեցին նրան։ Եվ նա արդեն անզոր, տապալված մարդու նման ընկավ ձյան վրա ու սկսեց գալարվելով, հեծկլտալով, ողբալով աղաղակել. «Հայրի՜կ, Իլյոլշկա՜, անուշի՜կ հայրիկս» Ալյոշան ու Կոլյան ջանացին բարձրացնել նրան, թախանձագին համոզել։
— Վերջ տվեք, կապիտան, քաջ մարդը պարտավոր է տոկալ,— մրթմրթում էր Կոլյան։
— Ծաղիկնե՜րը կփչացնեք,— ասաց նաև Ալյոշան,— իսկ «մայրիկն» սպասում է դրանց, նստել լաց է լինում, ոբ Իլյուշկայի ծաղիկներից չտվեցիք իրեն։ Իլյոլշկայի Իլյուշկայի անկողինը դեռ այնտեղ է...
— Այո, այո, մայրիկի՜ն,— հանկարծ հիշեց նորից Սնեգիրյովը։— Անկողինը չվերցնե՜ն, չվերցնե՜ն,— ավելացրեց նա, կարծես վախենալով, որ իրոք կվերցնեն անկողինը, և վեր թռավ, նորից վազեց դեպի տուն։ Բայց արդեն հեռու չէր, և բոլորը միասին վազեցին հասան։
Տղաները շրջապատեցին նրան և անմիջապես իրենց ուշադիր, ակնկալող հայացքներն ուղղեցին նրա դեմքին։
— Տղաներ, մենք շուտով բաժանվելու ենք։ Ես առայժմ որոշ Ժամանակ այստեղ եմ իմ երկու եղբայրների հետ, որոնցից մեկը աքսոր է գնալու, իսկ մյուսը պառկել է մահամերձ։ Բայց շուտով պիտի թողնեմ այս քաղաքը, գուցե շատ երկար ժամանակով։ Եվ ահա ուրեմն, բաժանվելու ենք, տղաներ։ Ուրեմն եկեք համաձայնվենք այստեղ, Իլյուշայի քարի մոտ, որ երբեք չենք մոռանալու նախ Իլյուշային, իսկ երկրորդ՝ իրար։ Եվ ինչ էլ պատահի մեզ հետագայում կյանքի մեջ, թեկուզ և քսան տարի չհանդիպենք այսուհետև, այնուամենայնիվ հիշենք, թե ինչպես թաղեցինք խեղճ տղային, որին առաջ քարկոծում էինք, հիշո՞ւմ եք, կամրջակի մոտ, իսկ հետո բոլորս այնպես սիրեցինք նրան։ Հրաշալի տղա էր, բարի ու քաջ տղա, զգում էր իր հոր պատիվը և նրան հասցված վիրավորանքը, որի համար էլ ըմբոստացավ։ Այսպես ուրեմն, նախ և առաջ հիշենք նրան, տղաներ, հիշենք մեր ամբողջ կյանքում։ Ու թեկուզ զբաղված լինենք խիստ կարևոր գործերով, թեկուզ պատիվների արժանանանք կամ ընկնենք մի որևէ մեծ դժբախտության մեջ, այնուամենայնիվ մի՛ մոռանաք երբեք, թե ինչպե՜ս մի անգամ մեզ լավ զգացինք այստեղ, բոլորս միասին, երբ միավորվել էինք այնպիսի՜ գեղեցիկ ու բարի մի զգացումով, որը գուցե ավելի լավ մարդ դարձրեց մեզ՝ խեղճ տղայի հանդեպ մեր սիրո այս օրերին, ավելի լավ, քան ենք իրականում։ Իմ աղավնյակնե՜ր,— թույլ տվեք այսպես կոչեմ ձեզ՝ աղավնյակներ, որովհետև դուք բոլորդ էլ շատ նման եք դրանց, այդ սիրունիկ, կապուտակ թռչնիկներին՝ հիմա, այս րոպեիս, երբ ես ձեր բարի, անուշիկ դեմքերին եմ նայում,— իմ սիրելի երեխաներ, գուցե դուք չհասկանաք այն, ինչ ասելու եմ ձեզ հիմա, որովհետև հաճախ շատ անհասկանալի եմ խոսում ես, բայց այնուամենայնիվ իմ ասածը կմնա ձեր մտքում և հետո կգա մի ժամանակ, երբ համաձայն կլինեք իմ խոսքերին։ Գիտցե՛ք ուրեմն, որ հետագա կյանքի համար չկա ավելի բարձր ու զորեղ, ավելի առողջ, ավելի օգտակար բան, քան մի որևէ լավ հիշատակ, և մանավանդ մանկությունից, ընտանեկան հարկից մնացած մի հիշատակ։ Ձեզ շատ բաներ են ասում ձեր դաստիարակության մասին, բայց ահա այդպիսի մի գեղեցիկ, սուրբ հիշատակ, որ պահպանվել է մանկությունից, հենց ամենալավ դաստիրակոլթյունն դաստիարակությունն է թերևս։ Եթե մարդ այդպիսի բազմաթիվ հիշատակներով հարստացած մտնի կյանք, ապա նա փրկված կլինի ամբողջ կյանքում։ Եվ եթե նույնիսկ մի հատիկ լավ հիշատակ մնա մեր սրտում, դա էլ կարող է մի որևէ ժամանակ ծառայել մեր փրկությանը։ Գուցե նույնիսկ չարանանք հետագայում, մինչև իսկ չկարողանանք դիմադրել վատ արարք կատարելու փորձության, գուցե ծիծաղենք մարդկային արցունքների և այն մարդկանց վրա, որոնք ասում են այն, ինչ Կոլյան ահա բացականչեց քիչ առաջ՝ «Ուզում եմ տառապել բոլոր մարդկանց համար», և գուցե նույնիսկ չարամտորեն ծաղրենք այդպիսի մարդկանց։ Բայց որքան էլ չար լինենք (թեև աստված չանի այդ բանը), այնուամենայնիվ երբ հիշենք, թե ինչպե՜ս թաղեցինք Իլյուշային, ինչպե՜ս սիրում էինք նրան վերջին օրերին և ինչպե՜ս այսքան համերաշխորեն ու միասին խոսում էինք ահա այս քարի մոտ, ապա մեր մեջ ամենադաժան ու ամենածաղրասեր մարդն անգամ (եթե այդպիսին դառնանք) չի համարձակվի ներքուստ ծիծաղել այն բանի վրա, թե որքա՜ն լավ ու բարի է եղել ինքը այս ներկա րոպեին։ Եվ ավելին, գուցե հենց ա՛յս հիշատակը միայն ետ պահի նրան մի մեծ չարիքից, և նա խորհրդածի ու ասի. «Այո, ես այն ժամանակ բարի էի, համարձակ ու ազնիվ»։ Թող ծիծաղի ինքնիրեն, վնաս չունի, մարդ հաճախ է ծիծաղում բարի ու լավ բաների վրա. դա պարզապես թեթևամտությունից է։ Բայց հավատացնում եմ ձեզ, տղաներ, հենց որ ծիծաղի, իսկույն ևեթ կասի իր սրտում. «Ոչ, վատ արեցի, որ ծիծաղեցի, որովհետև չի՛ կարելի ծիծաղել դրա վրա»։
— Անպայմա՛ն այդպես կլինի, Կարամազով, ես հասկանո՜ւմ եմ ձեզ, Կարամազով,— բացականչեց Կոլյան բոցկլտուն աչքերով։ Տղաները հուզվեցին ու նույնպես ուզում էին մի բան ասել, բայց զսպեցին իրենց, ուշադիր ու գորովալից նայելով հռետորին։
— Դե լավ, իսկ հիմա վերջացնենք ճառերը և գնանք նրա հոգեճաշին։ Մի՛ վրդովվեք, որ յուղաբլիթ ենք ուտելու։ Չէ՞ որ դա հնավանդ, հավիտենական սովորություն է, և լավ բան կա դրա մեջ,— ծիծաղեց Ալյոշան։— Դե գնա՛նք ուրեմն։ Ահա, ձեռքձեռքի ենք գնում հիմա։
— Եվ մի՜շտ այսպես, մեր ամբո՜ղջ կյանքում ձեռք—ձեռքի։ ձեռք-ձեռքի։ Ուռա՜ Կարամազովին,— նորից գոչեց Կոլյան խանդավառությամբ, և նորից բոլոր տղաները ձայնակցեցին։