Changes

Մորթը

Ավելացվել է 90 բայտ, 09:20, 14 Փետրվարի 2017
}}
Նստած ենք ընկերոջս հետ գյուղապետին տան առջև՝ շուքին։ Կեսօր է. է․ ու անոթությունը կ՚աղմկե ամեն կողմե, մեր հոգնած, ընդարմացած ստամոքսին մեջ, քովերնիս կկզած գեղջուկ գործավորին փայլող նայվածքին խորը և անդին՝ ճանճերու գրոհեն պարտված այդ թավալած, հեռացող շան վրա։
Ճամբորդած ենք արևի տակ երկար ու բարակ կածաններու վրա, ձիերու սանձը, և՛ ասպանդակը պրկած մեր ջիղերով։ Դարձդարձիկ բլրակողեր, արևախանձ կիրճեր և չորացած գետահուն մը մեզ բերած հասցուցած են հոս։ Կը սպասենք. սպասենք․ գյուղապետին տան ներսը ճաշի պատրաստություն կը տեսնեն։ Ե՞րբ սկսան կամ պիտի վերջացնե՞ն — հայտնի չէ։ Ժամանակը թև առած՝ կը թռչի. թռչի․ քիչ հետո շուքը ծառին պիտի երկննա դեպի արևելք. արևելք․ իսկ մենք դեռ անցնելիք ճամփա ունինք մեր առջև... առջև… Կապտորակ մշուշի մը տակ կ՚երևի, հեռո՜ւն մեր գիշերելիք հանգրվանը...հանգրվանը…
Գյուղապետը՝ նիհար, բարձրահասակ, թխադեմ, սրածայր պեխը կախած՝ նստած է մեր դեմը և ծխախոտ կը փաթթե և հրամցնել կ՚ուզե մեզ։
— Դեռ պիտի ուշանա՞,— կը հարցնե ինքզինք մեր բանբերը նկատող գործավորը։
Գյուղապետը կ՚ելնե ոտքի. ոտքի․ թերատ գլանիկը մատներուն մեջ՝ ան կ՚երթա դեպի տան դուռը, պոռալու համար ներսիններուն.ներսիններուն․
Չվերջացա՞վ...Չվերջացա՞վ…
Դուրսեն մենք չենք լսեր ներսեն եկող պատասխանը. պատասխանը․ «Չլսելը սփոփանք մըն է լսված ժխտական պատասխանեն» — կ՚եզրակացնե ընկերս և մեզի պարտադրված սպասումին մեջ, հետաքրքրությունը կթելադրե.կթելադրե․
— Տեսե՜ք սա գյուղը՝ լեռան լանջին, գետնամեջ պատերով, խոռոչանման դուռ֊պատուհանով, հողին կպած երդիկներով։ Ապառաժային հսկա զանգված մը կախված է անոր վերև որպես մութ ճակատագիր։ Մինչդեռ լեռնալանջը առջևը ձգած պարտեզներն ու ծխախոտի կանաչ արտերը, ու կռնակած՝ վայրի բուսականության ցեղակից անտառակ մը — կ՚իջնե դեպի ձոր, ուր արևին կրակը կը հրդեհե դաշտանկար մը։ Կողմնակի ինկած բլուրներ, որոնց ոտքերուն տակեն կը փախչին կարմրագույն, սևադեմ հողաշերտեր արևի ջերմով թրծված։
Գյուղապետի տան առջևեն կհոսի աղբյուրի մը ջուրը, որ կեսօրվան գոլը կռնակած՝ դեմ կու գա ձորակի շուրթին, բայց անտարբեր վտանգին՝ զինքը հալածող ուժին՝ պատվաբեր ինքնասպանության զոհ կ՚երթա խորխորատի ժայռերուն վրա ջախջախվելով։ Այնուհետև կը թվի, թե ան դեռ կը շարունակե ապրիլ, ապա՝ վիրավոր՝ վազվզելով հոս հոն, դպչելով չոր հողերու, արևախանձ ծառի արմատներու, տարածվելով, ծծվելով բանջարանոցներու պապակ ածուներեն... ածուներեն… Հողը ծարավ է. անկուշտ. է․ անկուշտ․ դարերն ու գյուղացիները իրենք դիզած են քիչ մը հողը ամենուրեք և տնկած՝ ծառ ու ծառաստան անոր վրան։ Սակայն, հողը աղքատ է ու մերկ տեղ տեղ։ Ողջ մնան թթենիները, որոնք կանաշով ներկած են շրջապատը...շրջապատը…
— Դեռ կ՚ուշանա,— կ՚ըսե բանբեր գործավորը, որ գլուխը տարած խոթած էր տունեն ներս և դարձին կը փորձեր քար մը զետեղել տակը, նստելու համար։
— Ի՞նչ է. է․ ոչխա՞ր մորթած է...է…
Ընկերս է քմծիծաղի շողը աչքերուն մեջ։
— Չի տեսնվիր...տեսնվիր…
Դերձան իրանով, դողդոջուն ու վճիտ և գաղտնորեն սահուն ջուրի վազք մը մեր ոտքերուն քովեն։ Հղկված խճաքարերու վրա թափանցիկ և ապակիի պես։ Ծոց կը բանա ամեն շյուղի կամ մազանման ծառարմատի առջև գույն փոխելով. փոխելով․ ու անութված՝ կը շինե ու կը քակե անհամար պղպջակներ, որոնք ծիածանի նման երփներանգ լույսի ճառագայթներ կը պայթեցնեն մեր աչքին առջև։ Վտիտ ջուրի սա վա՜զքը... վա՜զքը… ծառի շուքին մեջ երկարող արծաթ շղթայի մը նման։ Մեր ոտքի տակի հողը տամկացնելե ավելի ի՞նչ կրնա հետապնղել։ Ո՞ւր կերթա պարապ֊սարապ. պարապ֊սարապ․ փոքրիկ, մանրանկար ջրվեժի մը ձայնը կը լսվի քիչ ետև։ Սպասումին մեջ հետաքրքրությունը համ չառներ թեև, բայց վճիտ ջուրի երիզը, որ խայտանքը ունի խիճերուն վրայեն ցատկռտելով վազելուն՝ կը քաշե նայվածքդ իր ետևեն և ահա.ահա․
— Աղվորիկ, կարմրամորթ հորթո՜ւկ մը...մը…
— Նայե՛,— կ՚ըսեմ ընկերոջս,— հորթո՜ւկը... հորթո՜ւկը… ջո՛ւր կը խմե... խմե… ջուրի այս վճիտ հոսքը, ուրեմն, սա հորթուկին համար եղած է. է․ ի՜նչ հոգածություն...հոգածություն…
Ընկերես ավելի գործավորն է, որ կը քմծիծաղի։ Իր նետած բառը ես թաղած եմ իմ խոհերուս տակ։ Եղածը պարզ հետաքրքրություն մըն էր. էր․ բայց այդ հետաքրքրությունը հանկարծ տնաճություն և սարսուռ կը պատճառե ինծի։ Ինչո՛ւ սա հորթուկը, որ ծռած է ջուրին վրա, խմողի տպավորություն չի՛ գործեր վրաս։ Հագեցա՞ծ է խմելեն։ Կը զգամ, որ գոհացված չէ հարցս։ Առաջին հերթին ես կը խուզարկեմ շուրջս։ Հորթուկին շրջապատը կը կենդանանա անմիջապես։ Քանի մը կովեր, աղտոտ ու ոսկրացած կողերով, դաժանորեն հոգնաբեկ՝ ծնրադրած են ծառի շուքին, խոնավ գետնին վրա։
Լուսարձակ, անիմաստ անոնց նայվածքին մեջ անխելքությունը մեղկորեն հաստատված է։ Կովային, պաղ ու խոշոր պտղունցներուն վրա թարթիչներու բացուխուփ մը, որ հետևանք է ճանճերու գրոհին դեմ կրավորական դիմադրության մը։ Անոնց բզզյունին և կուտակումին սաստող՝ կակուղ ստևով խլացած ծափը ականջներու, որ ոչ օգուտ կը բերե և ոչ ալ հառաջդիմություն ինքնապաշտպանության։ Աներես, շատ ճղճիմ բայց ահագնորեն խիզախ՝ ճանճերը ելումուտ կ՚ընեն կովերու սառած ակնապիճներուն անկյունավոր գոգավորումին մեջ և աներեսաբար, անտարբեր, անամոթ՝ կը կցվին իրար և կը տզտզան... տզտզան… Հանգչող անասուններուն մորթն է, որ երբեմն սարսուռ կ՚ունենա երբ ճանճը խայթոցը մխե կողոսկրին բարակցած մաշկին մեջ և արյան գնդիկ մը մնա որպես հետք սուր խայթոցին...խայթոցին…
Բայց հո՞րթը։ Թավշանման մորթին վրա ոչ մեկ նշան ճանճային գրոհի։
— Ան խրտվիլակ մըն է...է…
Անիկա դունչը երկարած է ջուրի վետվետուն երիզին, որ ոչ ափի կու գա և ոչ ալ ծծելու։ Ստվերներեն թափանցող լույսի ճաճանչներ ջուրը վերածած են կարծես հեղուկ ադամանդի. ադամանդի․ սակայն դունչը վեր բռնված է ջուրեն, մնացած ծարավ։ Ուզա՞ծ է բնավ խմել բարակիրան առվակեն, թե մնացած է պապակ։
Կը նայիմ հորթուկին ու սիրտի կծկում մը կ՚ավելցնե անժամանակ մահացածի հանդեպ զգացածս վիշտ֊ափսոսանքը։ Չորս անճոռնի ցիցերու վրա պահված անոր հարդակուռ խրտվիլակ֊սիլուեթը՝ ծառի ստվերին տակ կանգնեցված է որպես շահագործումի միջո՞ց... միջո՞ց… բերան չունի. չունի․ անճարակ գործողության ենթարկվածի տպավորության կթողու անոր դունչը։ Սարսուռը կ՚անցնի մեջես, և ես կը զգամ անարդարության դեմ ըմբոստացողի ընդվզում մը։
Սա հազիվ ծնած ու մեռած, սակայն մարդկային ագահության և խղճմտանքի պակասեն ապրիլ շարունակող մորթը հորթուկին, դրված քովը, աչքին առջև ոսկրացած, գուցե մայրական վիշտեն հյուծած մայր֊կովուն, անոր անարյուն, չորցած ստինքներեն մուրալու համար պուտ մը կաթը, որ պետք էր խնայված ըլլար ձագին...ձագին…
Զինք կեցուցած են հոդ, լուռ, քարացած՝ որպեսզի մայրը նայի, կարոտեն ու վիշտեն չսատկի, այլ անոր ներկայության տալիք սփոփանքեն ամրապնդվի ու տա մարդուն մածուն ու կարագ դառնալիք կաթ մը։ Գյուղապետը պետք ունի մածունի։ Ու խորհիլ, որ շրջապատի հողերուն երեք չորրորդը իրեն կը պատկանին, լեռնալանջի անտառամասեն զատ։
Ի՞նչ կ՚երազեն կամ կը մտածեն երբ կ՚որոճան։ Կը զգա՞ն ոճրաբույր մեքենայությունը մարդկային չարամտության։ Պաղ քրտինք մը պատած է մարմինս։ Ոտքերուս տակեն հոսող ջուրեն կ՚առնեմ, կարծես խոնավությունն ու սառնությունը քրտինքին։ Եվ անմիջապես կը մտածեմ հարցապնդումի մը ձև տալ խոհերուս, որոնք թևավորվիլ կը սկսին։
Վիշտը խոսա՞ծ է մորը մեջ։ Անիկա ծռած է անշուշտ ու շնչած անբույր մորթը մեռած ձագին, զոր ապրեցնել ուզած է մարդը կեղծիքով և խորամանկությամբ։ Զգացա՞ծ է բարբարոս պետքին ըմբոստություն մը անասնային բնազդով։ Իսկ բնազդը խաբած չի կրնար ըլլալ զինք։ Առաջին պահուն իսկ պետք է որ ան գլուխը վեր առած ըլլա և իր խաբվածությունը պոռա գյուղապետի տան ուղղությա՛մբ, թե անխղճություն է մեռածը՝ մորթազերծ ընել, լեցնել իրեն սնունդ ծառայող հարդով մորթը և որպես անասելի վիրավորանք՝ կեցնել ձագին խրտվիլակը առջևը թե.թե․
— Տե՜ս, զավակդ կ՚ապրեցնենք. կ՚ապրեցնենք․ մեզ կաթ տո՛ւր...տո՛ւր…
Գյուղապետը եկած նստած է կրկին մեր դիմացը, իր մատներուն մեջ ծխախոտ փաթթելը հավիտենականորեն կիսատ մնացած կը թվի։ Պիտի թքոտե կապը գլանիկին և զբաղեցուցած լեզվով ալ պիտի արդարանա.արդարանա․
— Է՜, այո, այդպես պատահեցավ...պատահեցավ…
Երկու օրական էր, երբ գիշերային խավարեն օգտվելով լեռեն իջավ բորենին և խեղդամահ ըրավ զայն։ Ապա մարդուն ջիղերը թունդ հանոդ առասպել֊պատմություններ բորենիական բարբարոսության։
Մայր կովը կապված ոտքեն. ոտքեն․ ձագը՝ սրունքներուն միջև՝ դունչին տակ։ Մութ գիշեր. գիշեր․ աշնանային տաք եղանակ։ Տոթը նստած ամեն տեղ, տանիքներու վրա քնացող մարդոց հոգնության մեջ։ Հովի կտոր չկա։ Ծառերը քարացած են, իսկ շուները, ձորակին մեշ հարա֊հրոցով՝ շնագայլ կը հալածեն։ Գյուղը մնացած է անպաշտպան. անպաշտպան․ տավարը կը փնչացնե հոս հոն։
Խորացած խավարին ծոցեն երկու լուսարձակ կայծեր և անասնական բնազդին զգալի եղող գեշ բույր մը վայրի գազանի։ Սակայն, մայր կովը չզգար վտանգը, որ կռնակեն կը սպառնա իրեն. իրեն․ ան տարված է ձագը գգվելով։ Լեզուն հորթուկին մորթը մաքրելով զբաղած՝ ծփուն, ջրոտ ձայներ հանելով կը խլացնե լսողությունը։ Լուսաշող զույգ կայծերը կը մոտենան գետին չկոխող, զգույշ դարանընկալ թաթերու վրա։ Ու հուժկու հարված մը մայր֊կովի կողին։ Անակնկալ հարվածը կը զգետնե խեղճ մայրը, կապված ոտքը կ՚անդամալուծե զինք. զինք․ մինչդեռ գազանը կ՚առնե ձագը և կը փախչի։
Չըսե՜ս. Չըսե՜ս․ ամերիկյան կանկսթեր մըն է եղեր,— կը քմծիծաղի ընկերս։
Գյուղապետը չի՛ հասկնար կանկսթերին իմաստը, ուրեմն չի ցուցներ ոչ մեկ հետաքրքրություն ըսված խոսքին։ Ան վառած է վերջապես գլանիկը և գոհունակ՝ ծուխը ներս քաշելով, կը քալե կիսատ թողած պատմության ընդմիջեն։
— Այո՛, կ՚առնե կը փախչի...փախչի…
Մայր կովը սոսկումեն արթնցած, ահավոր ճիչ֊պոռոց մը կը ձգե գյուղին մեջ։ Քունը ծանր է մարդոց։ Խոր անդունդեն եկած ձայնի տպավորություն կը գործե։ Կովին բղավոցը կը շարունակվի։ Կ՚արթննա մշակը, հարա֊հրոցով կը վազե բորենիին ետևեն։ Ոտքի կը նետվին ուրիշներ, կը շվացնեն. շվացնեն․ շուները ձորեն ետ կանչված բանակի պես, կը նետվին հոս հոն, մինչև կը գտնեն հետքը գազանին. գազանին․ վրա կու տան։ Ու բորենին մորթը ազատելու համար,— հրացանի կրակոց կը լսե — կը թողու խեղդամահ հորթը և կծիկը կը դնե։ Շուներու հաչոցը կը հեռանա և մարդիկ կը շրջապատեն հորթը, որ մութին մեջ սև կետի պես բան մը կ՚երևի։ Կ՚առնեն կը բերեն դին։ Ի՞նչ օգուտ. օգուտ․ բանը բանեն անցած էր։ Մայր կովը կը լիզե լերդացած արյունը. արյունը․ սակայն չզգար, որ ձագը սատկած է։ Քիչ հետո կ՚առնվի դունչին տակեն ձագը։ Կովը խաղաղ քուն կը մտնե։ Առավոտ կանուխ ձագին խրտվիլակը կը դրվի հոդ...հոդ…
Գյուղապետին պատմությունը շրջանային սովորական դեպք մըն է։ Որո՞ւն հոգը, թե բորենի մը խեղդած է հորթը։ Կարևորը կովեն կաթ ստանալն է։ Եթե ան խաբվելով կը խաբվի և կաթ կու տա, այդ ալ անոր ազնվությունն է...է…
Կը նայիմ կրկին հորթուկին։ Խիղճը կը մխացնե նայվածքս, որ հորթեն կ՚իջնե ջուրին։
Լույսի խաղերը — գողցված ծառի ճյուղերեն — կ՚իյնան բարակ ջուրի երիզեն և խճաքարերու հետ պար ըոնած՝ վազքը կ՚ընեն վետվիտուն, շնչավոր, խոսուն։ Ու մաքրությունը հանկարծ կը դառնա կեղծիք, ուր կը պառկին ու կը շարժտկին ճճիներ... ճճիներ… հով մը կ՚անցնի ջուրին կռնակը ափելով. ափելով․ կայլակներ կը ծնին. ծնին․ ջուրը կ՚ըլլա նաշխուն, արծաթագույն և վեր ու վար շարժող հոսք մը, որուն վրա ծռած է դունչը հորթուկին, կեղծելով նույնպես կյանքի շարժունությունը։ Ապա ջուրի հոսքը կը դառնա խոսուն հիշողություն մը, և ես կը լսեմ կարծես ձայնը, որ կ՚աղաղակե.կ՚աղաղակե․
— Ա՞յս էր կյանքը. կյանքը․ մա՜յր իմ. իմ․ ա՛յս էր կյա՜նքը...կյա՜նքը…
Տակավին շարժող տպավորություն գործող հորթին դունչեն ելած.ելած․
— Գթա՛ ինծի, մայր, գթա՛ ինծի...ինծի…
Շուրջս, մարդիկ սակայն թեև զգայուն, խոհեմ ու բանգետ, անխիղճ ու ագահ նաև, ոչինչ կ՚ուզեն լսել ու ըմբռնել այս հանկերգներեն ու կը շնորհավորեն խելացությունը մորթազերծ՝ հարդակուռ խրտվիլակը պատրաստողին։
Ամիսե մը ի վեր ահա կովն ու մարդիկ կը խաբեն զիրար։ Եվ մուրացված քիչիկ մը կաթը, զոր գյուղապետին կինը մածունի կ վերածե — պիտի դրվի այսօր մեր ճաշասեղանին վրա։
Ընկերս երբ դգալե այդ մածունը, գյուղապետին վար ինկած պեխերեն կախված պիտի ըլլան մածնաշիթեր, որոնք ուժ պիտի տան ըսելու. ըսելու․ «Համով մածուն է»։ Իսկ տանտերը պիտի կրկնե իր բառերեն քանի մը հատը. հատը․ «Լավ է մեր վիճակը. վիճակը․ իսկ մածունը՝ հրաշալի է մանավանդ տաք օրերուն»։ Ընկերս, քաղաքավարության զոհ չերթալու համար, գուցե կրկնե նույնպես քիչ առաջ ըսածը. ըսածը․ «Լա՛վ է, շա՜տ համեղ... մածունը»...համեղ… մածունը»…
Մեր վերադարձի ճամփան կարճեցնելու համար, գուցե խոսի ընկերս, երբ ես լուռ մնամ։ Իր հարցին թե ինչո՞ւ մածունեն չկերա, պիտի ըսեմ, որ այդ նյութին հետ բարեկամ չեմ և հետո պիտի ավելցնեմ.ավելցնեմ․
— Առի հոտը մորթին, որ դուրսը դրված էր։
Ընկերս պիտի խնդա խոսքիս վրա.վրա․
— Ի՜նչ հիմարություն. հիմարություն․ արդարև համով էր մածունը և դուն կորսնցուցիր առիթը...առիթը…
— Հետո՞։
Իմ խորհրդածություններս վերջ կը գտնեն, որովհետև գյուղապետի տան դուռնեն մշակը ճաշի պարագաներ կը բերե մեր նստած տեղը և կ՚ըսե.կ՚ըսե․
— Ճաշը պատրաստ է։
Ապա զույգ ամաններու մեջ բերած մածունը կը դնե սեղանին։