Changes
# Ինչպիսի՞ հեռավորության վրա պետք է պահել 15 կոպեկանոցը (նրա տրամագիծը 2 սմ է), որպեսզի նա երևա այնպիսի անկյան տակ, ինչպես Լուսինն է երևում (հաշվարկման համար հիշենք, որ միավոր շառավիղ ունեցող շրջանի 1° աղեղի երկարությունը հավասար 1/57, իսկ 1՛՛ աղեղի երկարությունը հավասար է 1/206265)։
# Գծեցեք իրարից 1 մմ հեռավորության վրա 1 մմ հաստություն ունեցող երկու զուգահեռ ուղիներ։ Որոշեցեք, թե ինչպիսի հեռավորության վրա նրանք ձեզ համար կմիաձուլվեն և նախորդի նման հաշվեցեք, թե տեսականորեն ինչպիսի անկյան տակ է երևում ձեզ նրանց միջև եղած միլիմետրական արանքը։ Դա կբնորոշի, ինչպես ասում են, ձեր աչքի բաժանող ուժը։</small>
§ 8. ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՊՏՈՒՅՏԸ։ Դուրս գալով երեկոյան մի բաց տեղ, հորիզոնին մոտիկ՝ նրա արևելյան կողմում նշմարենք մի որևէ պայծառ աստղի դիրքը։ Մեկ ժամից հետո դարձյալ նայենք այդ աստղին։ Մենք կհամոզվենք, որ աստղը բարձրացել է հորիզոնից և որոշ չափով շեղվել դեպի աջ (նկ. 8)։
# Գծագրեցեք երկնային սֆերայի վրա, միաժամանակ միևնույն աստղի հորիզոնական և հասարակածային կոորդինատները։
# Երկնքի շարժական քարտեզի վրա (տրված է գրքի հավելվածում) կոորդինատական ցանցի օգնությամբ հաշվեցեք մի քանի աստղերի մոտավոր հասարակածային կոորդինատները։
# Օգտվելով պայծառ աստղերի հասարակածային կոորդինատների ցուցակից (տե՛ս IV հավելվածը) ըստ այդ կոորդինատների, վերոհիշյալ քարտեզի վրա գտեք որոշ աստղեր։</small>
§ 20. ԵՐԿՐԻ ԵՎ ԵՐԿՆԱՅԻՆ ՍՖԵՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈԻՆԸ։ Երկրի պտտման առանցքը տարածության մեջ ուղղված է դեպի Բևեռային աստղը։ Երկրի որևէ C կետում (նկ. 17) գտնվող և Երկրի պտտվելը չզգացող դիտողին թվում է, թե ամբողջ տիեզերական
# Իսկ ինչպիսի՞ն է այնտեղ հասարակածի ամենաբարձր կետի բարձրությունը հորիզոնի նկատմամբ։
# Մուրմանսկի լայնությունը 68°58՛ է։ Կարելի՞ է արդյոք այնտեղ հորիզոնից վեր տեսնել Սիրիուս աստղը (երկնքի ամենապայծառ աստղը), եթե նրա հակումը՝ δ = +16°։
# Լենինգրադի լայնությունը 59°56՛ է։ Հնարավո՞ր է արդյոք այնտեղ տեսնեք Վեգա աստղի երկու կուլմինացիան էլ, եթե նրա հակումը՝ δ = +39°։</small>
===ԵՐԿԻՐ===
# Եթե Երկիրը պատկերացնենք 30 սմ տրամագիծ ունեցող գլոբուսով, այդ դեպքում ի՞նչ մեծությամբ կպատկերացվի Երկրի բևեռային և հասարակածային շառավիղների տարբերությունը։
# Ինչի՞ է հավասար հասարակածային կետերի արագությունը մետրերով՝ Երկրի օրական պտույտի ժամանակ։
# *Իսկ ինչպիսի՞ն է հիշյալ արագությունը ձեր բնակավայրի համար (վերջինիս աշխարհագրական լայնությունը վերցնել քարտեզից), այն հաշվելու համար կառուցելով գծագիր օգտվեցեք եռանկյունաչափությունից։</small>
==ԳԼՈՒԽ II։ ԱՐԵԳԱԿԻ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԵՐԿՐԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԻ ՈՐՈՇԵԼԸ==
'''Արեգակի շուրջը Երկրի գծած ուղին կոչվում է նրա ուղեծիրը (օրբիտ):'''
Արեգակի շուրջը Երկիրը մի լրիվ շրջան կատարում է 365՞՞՞1/4 365¼ օրում (այդ ժամանակամիջոցը մենք անվանում ենք տարի)։ Ընդ որում Երկրի օրական պտույտի աոանցքը մնում է ինքն իրեն զուկահեո և Երկրի ոսլեծրի հարթության նկատմամբ չի փոխում իր թեքությունը:
Երկրի ուղեծրի (օրբիտի) հարթությունը երկնային սֆերայի հետ հատվում է մի գծով, որը և հենց '''խավարածիրն''' է հանդիսանում։ Այլ կերպ ասած՝ '''խավարածիրն այն գիծն է, որով Երկրի ուղեծրի հարթությունը հատում է երկնային սֆերային''': Այդ հարթությունն անվանում են խավարածրի հարթություն։
# Արեգակի մայրամուտը օգոստոսի 5-ին ո՞րտեղ ավելի շատ կտարբերվի Մոսկվայի ժամանակից, Վլադիվոստոկում թե՞ Սիմֆերոպոլում։
# Ինչպե՞ս կազդեր տարվա եղանակների վրա ձեր քաղաքում Երկրի առանցքի 45°–ի թեքությունը, այժմյան 66°½-ի փոխարեն։
# Ինչպե՞ս կփոփոխվեր կլիման, եթե Երկրի առանցքը պառկած յիներ նրա ուղեծրի հարթության վրա։</small>
===ԺԱՄԱՆԱԿԻ ՉԱՓՈՒՄԸ===
<small>մարտի 21-ին հավասար է 0 ժամ 0 րոպեի
մարտի 22-ին հավասար է 0 ժամ 4 րոպեի
մարտի 23-ին հավասար է 0 ժամ 8 րոպեի և այլն։</small>
# Կարելի՞ է արդյոք, ունենալով արեգակնային ժամացույց և ռադիոընդունիչ, կոպիտ մոտավորությամբ որոշել բնակավայրի երկայնությունը։
# Կարելի՞ է արդյոք որոշել բնակավաւրի երկայնությունը համեմատելով քաղաքային ժամացույցների ցուցումները ռադիոազդանշանների հետ։
# Բևեռային աստղը հեռու է բևեռից 1°։ Ե՞րբ պետք է չափել նրա բարձրությունը հորիզոնից և ինչպիսի՞ ուղղում պետք է մտցնել ստացած արդյունքի մեջ, որպեսզի ճշտորեն որոշվի տեղանքի լայնությունը։</small>
===ԼՈՒՍՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ԵՎ ՕՐԱՑՈՒՅՑ===
# Ե՞րբ է տեղի ունեցել դեկաբրիստների 1825 թ, ապստամբությունը նոր տոմարով։
# Մ․ Վ․ Լոմոնոսովը հին տոմարով ծնվել է 1711 թ, նոյեմբերի 8-ին։ Այժմ ե՞րբ պետք է նշենք նրա ծնունդը։
# *Ինչպե՞ս և ե՞րբ պետք է երթևեկի նավը Ասիայի և Ալյասկայի միջև, որպեսզի նրա անձնակազմի համար փետրվարի ընթացքում լինի 10 կիրակի։</small>
===ԽԱՎԱՐՈՒՄՆԵՐ===
# Կարելի՞ է արդյոք Երկրի հյուսիսային բևեռից նոյեմբերի 15-ին դիտել Արեգակի խավարում։
# Կարելի՞ է արդյոք Երկրի հյուսիսային բևեռից դիտել հունիսին և նոյեմբերին տեղի ունեցող խավարումները։
# Ինչպե՞ս տարբերել Լուսնի սովորական «մաշը» նրա խավարման փուլից։</small>
<references>