Changes

Պատմություն և ճշմարտություն

Ավելացվել է 2 բայտ, 10 Մարտ
Այդ առաջադրական գործունեությունը սքողվում է առօրյա խոսքում, որը հոգնել է խոսվելուց: Այն առաջին պլան է գալիս մաթեմատիկայի լեզվում, որտեղ անվանումը միշտ նոր է: «Ծավալ են անվանում ամեն առումով սահմանափակ տարածության մասը: Անվանում են մակերես..... գիծ... վերջապես կետ...» Բրիս Պարենն իր ժամանակին հիանում էր անվանում առաջադրելու, իմաստ ձևավորելու այդ կարողությամբ. «Անվանումն առաջին դատողությունն է... Մեր խոսքերը ստեղծում են էակներ և չեն սահմանափակվում զգացմունքներ արտահայտելով Լեզուն իր բնույթով վերացարկություն է այն իմաստով, որ չի արտահայտում իրականությունը, այլ նշանակում է այն ճշմարտության մեջ»*: Ճիշտ խոսելը խիստ ծանր պատասխանատվություն է:
==== Կասկածական խոսք ====
Սակայն խոսքը չի կարող միայն հրամայական լինել: ժամանակն է հանել վերլուծությանը մանկավարժական պայմանականությամբ պարտադրված սահմանափակումները: Նաև այն պատճառով, որ լեզվի առաջադրական գործունեության վերաբերյալ մտածողությունն արդեն դուրս է հրամայական խոսքի շրջանակից խոսքը, որ ուզում է բան ասել, խոսքը, որ ջանում է հասկանալ և ձգտում է հասկանալի լինել, նաև կասկածական խոսք է, ընտրող խոսք, բանաստեղծական խոսք: