«Գետերը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անծանոթը |հեղինակ = Խորխե Լուիս Բորխես |թարգմանիչ =Սամվել Թավադյան |աղբյ...»:)
(Տարբերություն չկա)

21:34, 16 Մարտի 2025-ի տարբերակ

Անծանոթը

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Սամվել Թավադյան

Մենք ժամանակն ենք, գաղտնի իմաստը
Մթին Հերակլիտոսի հայտնի խոսքի:
Մենք ջուրն ենք, ոչ կարծր ալմաստը,
Ոչ թե մնայունը, այլ կորուստը հոսքի:
Մենք գետն ենք և այն հույնը, որ տեսնում է իր պատկերը գետում: Նրա արտացոլանքը
այլակերպվում է ջրի հարափոխ հայելում
և բյուրեղում, որ երերուն է ինչպես կրակը:
Մենք նախորաշած գետն ենք, որ հոսում է առ ծով,
գետը ունայն՝ պատված ստվերներով:
Ամեն ինչ հրաժեշտ է տվել, հեռանում է:
Հիշողությունը այլևս մետաղադրամներ չի հատում:
Եվ սակայն ինչ-որ բան մնում է:
Եվ սակայն ինչ-որ բան մորմոքում է:
։