«Ձմեռվա իրիկունը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ձմեռվա իրիկունը |հեղինակ = Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին |թարգմանիչ = Հովհան...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 22:11, 11 Հուլիսի 2013-ի դրությամբ
հեղինակ՝ Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկին |
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան.
Մին` վայրենի սուլում պես-պես,
Աղմըկում է տանիքում,
Մին` ուշացած ճամփորդ, ասես,
Լուսամուտն է նա թակում:
Մեր խրճիթը, աղքատ ու հին,
Ե՛վ մթին է, և՛ տըխուր.
- Ի՞նչ ես նստել պատի տակին,
Իմ պառավըս, էդպես լուռ:
Հոգնե՞լ ես դու փոթորիկի
Ոռնոցներից խելագար,
Թե՞ նիրհում ես քո իլիկի
Բըզզոցի տակ միալար:
Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի:
Երգի՛ր, ո՞նց էր ապրում խաղաղ
Հավքը ծովի էն ափին,
Երգի՛ր, ո՞նց էր աղջիկը վաղ
Ջուրը գնում մինչ արփին:
Հողմը մեգով երկինքն առնում,
Գալարում է բուքը ձյան,
Մին` մանկան պես լաց է լինում,
Մին` ոռնում է զերթ գազան:
Արի խըմե՛նք, բարի ընկեր
Իմ սև, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բե՛ր,
Սիրտներս բաց կըլինի: