«Առլեկինո»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ձմռան երեկոն |հեղինակ = Բորիս Բարկաս |թարգմանիչ = Ռուբէն Թարումեան (ռուսերե...»:)
(Տարբերություն չկա)

10:29, 12 Հուլիսի 2013-ի տարբերակ

Ձմռան երեկոն

հեղինակ՝ Բորիս Բարկաս
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան (ռուսերենից)
աղբյուր՝ [[]]

Պայծառ, խայթող լույսի հոսքում վարար
Վազում, վազում եմ. վերջ չունի ճամփան։
Աշխարհը մեծ դարձել է ինձ համար
Անդեմ դիմակ եւ ասպարեզ-շրջան...
Հտպիտ եմ, Արլեկին եմ, սոսկ՝ ծիծաղ.
Առանց անվան, առանց ճակատագրի...
Ինչո՞ւ պիտի հուզեն ցավերն, իրավ,
Նրանց, ում որ հանում եք դուք ծաղրի։

 Ապլեկինո, ապլեկինո,
 Պետք է միշտ լինել ուրախ։
 Առլեկինո, առլեկինո,
 Կա լոկ մեկ պարգեւ՝ ծիծա՛ղ։

Ելնում են ասպարեզ դյուցազուններ,
Չիմանալով որ ցավ էլ կա կյանքում.
Ասես լուցկի՝ կոտրում են գերաններ,
Եւ շարժումով ուսի շղթա պոկում։
Իրե՛նցն են. դահլիճներ ծափահարող,
Եւ ասպարեզ նետվող ծաղկեփնջեր,
Իրենցն են. ողջույններ, աչքեր՝ փայլող,
Իսկ ինձ մնում են լոկ ընդմիջումներ։

 Առլեկինո, առլեկինո,
 Պետք է միշտ թվալ ուրախ։
 Առլեկինո, առլեկինո,
 Կա լոկ մեկ պարգեւ՝ ծիծա՛ղ։

Տարեց տարի դժվար է խնդացնել,
Չէ՞ որ հտպիտ չեմ ես արքայական։
Ես խռովահույզ Համլետ եմ խաղացել,
Ինքս ինձ համար երկար տարի այսքան։
Թվում է, ա՜յ. դիմակս կհանեմ
Եւ այս աշխարհն ինձ հետ կայլափոխվի...
Բայց չի տեսնում ոչ ոք իմ արցունքներն...
Դե ի՜նչ, ես վատ հտպիտ չեմ երեւի...

 Առլեկինո, առլեկինո,
 Ի՞նչ է, կյանք է սա, թե՞ խաղ։
 Առլեկինո, առլեկինո,
 Կա լոկ մեկ պարգեւ՝ ծիծա՛ղ։