Changes

Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գործին

Ավելացվել է 54 737 բայտ, 10:24, 14 Հուլիսի 2013
:&nbsp;&nbsp;&nbsp;Այստեղ մի պարադոքսալ բան է առաջանում․ օրական հինգ ռուբլի կամ ավելի ցածր աշխատավարձն աշխատավորների մեծագույն մասին նետում է ծայրահեղ թշվառության գիրկը՝ առավել եւս բարձրացնելով որոշ արտոնյալների աշխատավարձը<ref>Խոսքն այն մասին չէ, որ բանվորը ստանա իր աշխատանքի լիակատար արդյունքը։ Ո՛չ Մարքսը, ո՛չ էլ Էնգելսը չէին նախատեսել դա։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ոմանց «գերաշխատանքը», որը կապիտալիստական հասարակարգում թույլ է տալիս մի փոքր թվի անգործությունը, հանգեցնում է այդպիսով ստեղծվող դասակարգերի միջեւ թշնամանքի սերմանմանը։ Այդ «գերաշխատանքը», ասում է Մարքսը, անխուսափելի է (եւ նա դրանով ընգծում է, որ բանվորը չպետք է հուսա անձնական շահույթ ստանալ իր ամբողջ աշխատանքից)։ «Գերաշխատանքի որոշակի քանակ,— ասում է նա,— պահանջվում է պատահարների դեմ ապահովագրության եւ այլնի համար»։ Թվարկումը երբեք լիականար չէր լինի։ Պետք է դրան գումարել եւ որոշ խնայողություններ՝ ուղղված բացի մեքենայի պահման ծախսերից, «որոշակի տարրերի ստեղծմանը, որոնք պիտի ծառայեն նոր առաջընթացին»։ Ավելացնենք դրան, քանզի մեզ այդպես է ստիպում հարեւան երկրների ոչ֊սոցիալիստականացումը, Կարմիր բանակի պահման ծախսերը (դա միայն մեկ երկրում «սոցիալիզմի» հաստատման անհրաժեշտ հետեւանքն է)։ Կարծում եմ, որ դա Մարքսը կընդուներ։ Բայց նրան հրեշավոր կթվար, որ ոմանց (մեծամասնության) գերաշխատանքը պիտի ապահովեր մյուսների գերաշխատավարձը։ Այդպես հանգում ենք «արտոնյալների» դասի կազմավորմանը եւ ոչ թե «նյութական աշխատանքին նվիրվող ժամանակի կրճատմանը» ։Կապիտալ, XIV։</ref>, եւ բավարարվելով այն հսկայական քարոզչության ծախսերը, որով մեր բանվորներին ուզում են համոզել, թե ռուս բանվորները երջանիկ են։ Կկամենայինք ավելի քիչ իմանալ այդ մասին, միայն թե նրանք մի փոքր ավելի երջանիկ լինեին։
 
 
:==VI==
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Մեծ բան է այլեւս իրեն չշահագործված զգալը։ Բայց գիտակցել, որ դեռ շահագործված ես եւ չիմանալ՝ ում կողմից, չիմանալ՝ ով է մեղավոր քո թշվառության համար եւ ում մեղադրել… Վախենում եմ, որ Սելինն իրավացի է, երբ բողոքի ձայնի այդ բացակայությունն համարում է սարսափի գագաթնակետ։ Նա բացականչում է․
:&nbsp;&nbsp;&nbsp;«Մենք գոնե այստեղ զվարճանում ենք։ Մենք ստիպված չենք երջանիկ ձեւանալ․ մենք դեռ «ճնշվածներ» ենք։ Մենք կարող ենք ճակատագրի ողջ այլասերման մեղքը նետել արնախումների վրա, այդ «շահագործողներ» կոչվող քաղցքեղի վրա։ Իսկ հետո վարվել անառակ կնոջ նման․ ոչ տեսել եմ, ոչ լսել… Բայց երբ այլեւս ոչնչացնելու իրավունք չունես, երբ չես կարող նույնիսկ զայրանալ, կյանքն անտանելի է դառնում…» (Mea Culpa)։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այս առավոտ (1937 թ֊ի փետրվարի 8) X֊ն ինձ հաղթանակած տեսքով բերում է երեկվա «Temps»֊ի երեկոյան համարը եւ ցույց տալիս։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Երկու հնգամյակների ընթացքում Ուկրաինայի բյուջեն ավելացել է յոթ անգամ<ref>Որը ոչ մի կերպ չավելացրեց ցածր աշխատավարձերը։ Դեռ նրանց հաշվին են կուտակվում «խնայողության միջոցները»։</ref>։ Նոր բյուջերի ծախսերի մեծ մասը նախատեսված է հասարակական եւ մշակությային բնագավառների համար, որից 2564 միլիոն ռուբլին՝ հասարակական կրթության, իսկ 1227 միլիոնը՝ հասարակական առողջության կարիքների համար»— Դեհ, ի՞նչ կասեք սրան։
:&nbsp;&nbsp;&nbsp;Վերցնում եմ Լուիս Ֆիշերի գիրքը, որն այդքան բարեհաճ է ԽՍՀՄ֊ի նկատմամբ, բացում 196 էջը եւ պատասխանում X֊ին՝ իմ հերթին կարդալով․ «Ինձ թվում է, որ իշխող պրոլետարիան իր դիրքերը զիջում է մրցակիցներին, քանզի նոր կառուցվող 16 առողջարանները (Կիսլովոդսկում «աշխարհի ամենամեծ ստորերկրյա ջրերի կայանը») բոլորն էլ կառուցվում են կառավարական այնպիսի ծառայությունների կողմից, ինչպես պետական բանկը, ծանր արդյունաբերության կոմիսարիատը, փոստերի եւ հեռագրատների կոմիսարիատը, Պրավդան եւ այլն։ Այդ բոլոր գերատեսչությունները նույնպես կարծում են, որ պաշտոնյաների համար անկողիններն ու լոգարաններն ավելի մատչելի կլինեն, քան բանվորների համար»<ref>Լուիս Ֆիշերի՝ ԽՍՀՄ վերաբերյալ գիրքը շատ հետաքրքիր է։ ԽՍՀՄ֊ի համար չափազանց բարեհաճ այդ գրքում քննադատությունները շատ զուսպ են, բայց, այնուամենայնիվ, կարդալ իմացողի համար դրանք կան։ Կովկասյան որոշ փոքրիկ շրջանների նրա զմայլելի նկարագրությունից կարելի է ենթադրել, որ խորհրդային ծառի ճյուղերի բավական մեծ մասը դեռ կանաչ է։ Իսկ բույնը փտում է։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Լուիս Ֆիշերը շատ մեղմ է խոսում «արհմիությունների անտարբերության» մասին։ Ըստ նրա, միայն այդ արհմիությունները բավական էին խանգարելու «կառավարական պաշտոնյաներին, ինժեներներին եւ այլ <i>ստրատեգիական դիրք</i> ունեցող խմբերին՝ իրենց վերցնել լավագույն բնակարանները, առողվարանների՝ իրենց հասնող մասից ավելին եւ այլն»։ Ոչ, ոչ, արհմիություններն անզոր են այնտեղ, ուր իշխում է բռնակալությունը։ Պրոլետարիատի դիկտատուրա, ասում էին մեզ։ Մենք գնալով ավելի ու ավելի ենք հեռանում դրանից։ Եվ գնալով ավելի ու ավելի ենք մոտենում «պրոլետարիատի վրա բյուրոկրատիայի դիկտատուրային»<ref>Իրականում սովետների նման արհմիություններն նույնպես այլեւս գոյություն չունեն (1924֊ից)։ Բանվորները ոչ հովանավորություն, ոչ էլ օգնություն են սպասում ուղղակիորեն կուսակցության բաժիններին ենթարկվող 25000 պաշտոնյաների «աշխատակազմի» ձեռքին գտնվող այդ ծախսաշատ գերատեսչություններից (Սուվարին, «Ստալին», էջ 347)։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Քանզի պրոլետարիատը չի կարող ընտրել նույնիսկ մի ներկայացուցիչ, որը պաշտպանի իր ոտնահարված շահերը։ Ժողովրդական քվեարկությունները, բաց թե փակ, բոլորն էլ ծաղր են ու կեղծիք։ Բոլոր նշանակումներն արվում ու որոշվում են վերեւում։ Ժողովուրդն իրավունք ունի ընտրել միայն նրանց, ովքեր նախօրոք ընտրված են։ Պրոլետարիատը ձեւական է։ Չորս կողմից խցանված ու կապկպված լինելով՝ նրա համար գրեթե անհնար է դիմադրել։ Ա՜խ, որքան ճիշտ է տարել ու շահել խաղը Ստալինը․ նրան ծափահարում են ողջ աշխարհի կոմունիստները, որոնք դեռ կարծում են, եւ դեռ երկար կկարծեն, որ գոնե ԽՍՀՄ֊ում հաղթանակ են տարել, եւ թշնամի ու դավաճան են համարում բոլոր նրանց, ովքեր չեն հափահարում։
 
:***
 
:&nbsp;ՆԷՊ֊ի տարիներից ի վեր զգալիորեն ուժեղացած բյուրոկրատիան ներխուժում է կոլտնտեսություններն ու սովխոզները։ 1936 թ֊ի սեպտեմբերի 16֊ի Պրավդան հետազոտություններից հետո գյուղատնտեսական մեքենաների կայանների աշխատակազմի 14 տոկոսից ավելին գնահատել է որպես ոչ պիտանի ծառայողներ։<ref>Բյուրոկրատիայի վարձատրությունը պատերազմից առաջ կլանում էր ազգային եկամուտի 8,5 տոկոսը, 10 տոկոսը՝ 1927֊ին։ Ավելի թարմ տվյալներ չունեմ։</ref>
:&nbsp;&nbsp;&nbsp;Ոմանք պնդում են, որ Ստալինն ինքն է դարձել այդ, սկզբում որպես կառավարման, իսկ հետո որպես իշխանության գործիք, ստեղծված բյուրոկրատիայի գերին։ Սինեկուրայից ոչինչ ավելի դժվար չէ հեռացնել, քան անհատական ոչ մի արժեք չունեցող ծույլերին։ Արդեն 1929 թվին Օրջոնիկիձեն սարսափում էր «անբանների» այդ վիթխարի ամբոխից, որոնք ոչինչ չեն ուզում իմանալ իսկական սոցիալիզմի իմասին եւ աշխատում են միայն նրա հաջողության խափանման համար։ «Այնպիսի մարդիկ, որոնք ոչնչի պիտանի չեն, եւ որոնց կարիքը ոչ ոք չունի, տեղավորվում են վերահսկող հանձնաժողովներում»,— ասում էր նա։ Բայց որքան ավելի ապիկար են այդ մարդիկ, այնքան ավելի Ստալինը կարող է վստահել նրանց հարմարվողական անձնվիրությանը, քանզի արտոնյալ դիրքն իրենց համար ասես շնորհ լինի։ Նրանք էլ հենց, ավելորդ է ասել, վարչակարգի ջերմեռանդ պաշտպաններն են։ Ծառայելով Ստալինի շահերին, նրանք պահպանում են իրենց սեփական շահը։
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Պաշտոնյաներին բյուրոկրատացումից զերծ պահելու համար Լենինը նշում էր երեք անհրաժեշտ պայման․1. անընդհատ փոփոխություններ եւ ընտրելիություն ցանկացած ժամանակ, 2. միջին բանվորի աշխատավարձին հավասար աշխատավարձ, 3. բոլորի մասնակցությունը ստուգման եւ հսկման գործընթացին, այնպես որ (նա պնդում է) բոլորը ժամանակավորապես լինեն պաշտոնյա, բայց ոչ ոք չկարողանա դառնալ բյուրոկրատ։ Այս երեք պայմաններից ոչ մեկը չի իրականացվում։ ԽՍՀՄ֊ից վերադառնալով, չես կարող կարդալ Լենինի «Պետություն եւ հեղափոխություն» գիրքը առանց սրտի ցավի, քանզի այսօրվա ԽՍՀՄ֊ն ավելի քան երեկ հեռու է ոչ միայն իր երազած կոմունիստական հասարակությունից, այլեւ այն միջանկյալ շրջանից, որի ընթացքում պիտի հասունանար սոցիալիզմը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Լենինի նույն գրքում կարդում ենք․
:&nbsp;&nbsp;&nbsp;«Կաուցկին ըստ էության ասում է հետեւյալը․ քանի դեռ կլինեն ընտրովի ծառայողներ, կլինեն եւ պաշտոնյաներ, ուրեմն բյուրոկրատիան կգոյատեւի եւ սոցիալիստական վարչակարգում։ Դա շատ սխալ է։ Մարքսը Կոմունայի օրինակով ցույց է տվել, որ հասարակական պաշտոններ զբաղեցնող անձինք սոցիալիստական վարչակարգում դադարում են «բյուրոկրատներ» եւ «պաշտոնյաներ» լինելուց, եւ դա կատարվում է ընտրությունից բացի ցանկացած ժամանակ նրա փոփոխման պարտավորության հաստատման, նրա աշխատավարձը բանվորի միջին աշխատավարձին հավասարեցնելու եւ խորհրդարանական հաստատությունները աշխատանքային հաստատություններով փոխարինելու գործընթացին զուգահեռ, այսինքն՝ օրենքներ ստեղծելով եւ դրանք կիրառելով»<ref>«Բանվորական հեղափոխության առաջին էտապը պրոլետարիատի հաստատումն է որպես իշխող դասակարգ, դեմոկրատիայի հաղթանակը», — ասում էին Մաքրսն ու Էնգելսը իրենց հռչակավոր Մանիֆեստում։ «Դեմոկրատիայի հաղթանակը», այո՛, բայց դեմոկրատիան ոչ թե հաղթել է, այլ հաղթվել։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ այդ ժամանակ հարց ես տալիս, թե այսօր Կաուցկին չէ՞, որ ճիշտ է դուրս գալիս, եւ թե այսօր այդ երկուսից՝ Լինինից եւ նրանից, ո՞ր մեկին կձերբակալեր կամ կգնդակահարեր Ստալինը։
 
:==VII==
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Նոր Սահմանադրությունը մեկից ավելի հոդվածներում ասես հոգացել է նախօրոք պատասխանել այն քննադատություններին եւ կանխել այն գրոհները, որոնք հաստատապես պիտի վաստակեր։ Ղեկավարները հիանալի գիտեն, որ մեքենայի կառավարումը ժողովրդին չի պատկանում, եւ որ ժողովրդի ու նրա ենթադրյալ ներկայացուցիչների միջեւ խզված է ամեն մի իրական կապ։ Նրանց հենց դա է պետք։ Կարեւորն ուրեմն այն է, որ ստեղծեն այն պատրանքը, թե այդ կապը երբեք ավելի սերտ չի եղել, եւ որ պիտի «ուժեղացվի» զանգվածների վերահսկողությունը խորհրդային իշխանության մարմինների վրա եւ բարձրացվի «այդ մարմինների պատասխանատվությունը զանգվածների նկատմամբ», ինչպես ասում է մարտի 13֊ի Հյումանիտեն։ Թերթն այնուհետեւ ավելացնում է․ «Նոր ընտրական համակարգը կամրապնդի ժողովրդի ընտրյալների կապը ընտրողների զանգվածների հետ»։ Հրաշալի՜ է, այնքան հրաշալի, որ նույն հոդվածը կարող է այնուհետեւ բոլորովին չթաքցնել, որ նրանք մտադրություն ունեն «առաջնորդել ընտրությունները, քննադատել վատ թեկնածությունները եւ ընդդիմանալ առանց սպասելու գաղտնի քվեարկության ժամանակ նրանց ջախջախմանը», այնպես որ շատ էլ չես կարող հիանալ նրանց զգուշավոր շրջահայացությամբ։ Մնածեք միայն, որքան տհաճ կլիներ կրկնել 1934 թվականի հոկտեմբերի 19֊ի սխալը, երբ ժողովրդին թույլ տրվեց ընտրել (ինչպես, օրինակ, Կիեւի շրջանային կոմիտեի պլենումի ժամանակ) «այսօր դիմակազերծված այնպիսի մարդկանց, ինչպիսիք են կուսակցության թշնամիները»։ Այդտեղից էլ գալիս է շատ արագ ընտրություններից առաջ «կուսակցության ակտիվ կորիզի զարգացմանը խոչընդոտող ցանկացած բանի արգելման անհրաժեշտությունը»։ Որից հետո միայն ընտրությունները կարող են լինել «ազատ»։ Այդ իսկ պատճառով վախենում եմ, որ խիստ դաս կտան մի թերթի ոմն հրատարակչի, որի անունը զգուշանում եմ տալ՝ վախենալով նրան վնաս պատճառել, որը, չնայած ստալինյան ԽՍՀՄ֊ին եւ նոր Սահմանադրությանն իր նվիրվածությանը, համարձակվում է գովաստանքներին զուգահեռ անել հետեւյալ համեստ դիտողությունները․ «Մենք մտավախություն ունենք, որ ներկա համակարգում պետական մարմիններն այլեւս չեն շփվում աշխատավորական զանգվածների հետ, ինչպես Խորհուրդների համակարգում, այլ ընդհակառակը, միտում ունեն նրանցից տարանջատվելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ինչո՞ւ…
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դե, նկատի ունենալով իրենց ընտրողների միջեւ եւ ընտրողների ու նրանց պատգամավորների միջեւ եղած հեռավորությունը»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ անզգույշ քննադատն համարձակվում է հիշեցնել, որ «այդ խորհուրդը, ինչպիսին էլ լիներ, բուրգի մի քարն էր եւ իր ազդեցությունն էր գործում երկրի ընդհանուր քաղաքականության վրա»։ Ուստի հենց դա էր, որ անհարմարություն էր առաջացնում եւ հենց դա էր պետք կարգի բերել։ «Հիմնային մշտական քաղաքական բջիջն այլեւս գոյություն չունի»<ref>Ես ամենեւին չեմ հավատում մեծամասնության իմացությանը․ բայց խոսքն այդ մասին չէ։ Այլ այն մասին, որ այդ մեծամասնությանը թույլ տան իր բողոքի ձայնը տեղ հասցնել, երբ նա տառապում է, որ համաձայնեն լսել այն ընտրյալին, որը հաղորդում է այդ բողոքը։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մենք կարող ենք միայն ամբողջովին համաձայնել կըր Ուոլտեր Սիտրայնի այն հայտարարության հետ, որտեղ նա իր համոզվածությունն է արտահայտում, թե «ԽՍՀՄ֊ը մյուս բռնապետությունների նման ղեկավարվում է մի բուռ մարդկանց կողմից, եւ որ ժողովրդական մեծ զանգվածները ոչ մի մաս չունեն<ref>Սիտրայնը գրում է․ «Չի ունեցել մինչեւ այսօր» բայց այն, ինչ նա ասում էր 1935֊ին, կարող էր կրկնվել, եւ առավել վստահությամբ, նոր Սահմանադրության ընդունումից հետո։</ref> կամ էլ չնչին մաս ունեն երկրի կառավարման մեջ»։
 
:&nbsp;***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Այսպես թե այնպես, վերջին հաշվով վճարում է միշտ էլ ժողովուրդը, որքան էլ անուղղակի լինի դա։ Այսպես թե այնպես սննդամթերային հումքի արտահանման (որի կարիքը սակայն ժողովուրդը խիստ ունի), գյուղատնտեսական ապրանքների եւ սպառման առաքվող նույն ապրանքների գների հրեշավոր տարբերության կամ ուղղակի պահպանումների միջոցով, միշտ էլ բանվորագյուղացիական դասակարգի եւ նրանց սպառման միջոցների հաշվին է կազմվում անհրաժեշտ ու երբեք չլրացող խնայողությունների հիմնադրամը։ Դա այդպես էր առաջին իսկ հնգամյա պլանի ժամանակ ու շարունակվում է այդպես լինել եւ այսօր։ Դեռ կարելի է ընդունել, որ հիմնադրամը, բացի այն զարգացման թափից, որ պիտի հաղորդի ողջ մեքենային, օգտագործվում է գործնական, օգտակար, մարդասիրական նպատակներով։ Դեռ կարելի է հավատալ, որ ժողովուրդը օգտվում է, կամ հուսալ, որ կօգտվի հիվանդանոցներից, հանգստյան տներից, մշակութային հաստատություններից եւ այլն։ Բայց ինչ ասես, երբ այդ դժբախտության մեջ ողջ հիմնադրամը ծախսվում է Խորհուրդների պալատի կառուցման վրա՝ առավել եւս հիացնելով Ժան Պոնսին։ Պատկերացրեք միայն․ 415մ բարձրությամբ մի հուշարձան (նյույորքցիներն, ասում են, կապտում են զայրույթից), որի վերեւում կանգնեցված է չօքսիդացող պողպատից կառուցված 70֊80 մետրանոց Լենինի արձանը՝ ամեն մի մատը, ինչպես ասում են, 10մ երկարությամբ<ref>Մենք ոչ մի դեպքում կասկածի չենք ենթարկի Ժան Պոնսի տրամադրած թվերը ոչ այստեղ, ոչ որեւէ այլ տեղ։ Բայց 10 մետրանոց մատ՝ ընդհանուր 70֊80 մետր բարձրության դեպքո՞ւմ… Հուսանք գոնե, որ Լենինը նստած է։</ref>։ Է՛հ, գոնե բանվորը կիմանա, թե ինչու է սովից մեռնում։ Նա կարող է նույնիսկ մտածել, որ արժի այդ ամենը։ Քանի որ հաց չկա, նրանք գոնե դրանով կարող են պարծենալ (բայց կպարծենան թերեւս հենց մյուսները)։ Եվ ամենահիանալին այն է, որ նրան կստիպեն քվեարկել հօգուտ այդ պալատի, դուք կտեսնեք, եւ դեռ միաձայն։ Ռուս ժողովրդին կհարցնեն, թե որն է նախընտրում, լավ ապրե՞լը թե պալատը։ Եվ ոչ մեկը չի լինի, որ չպատասխանի կամ իրեն պարտադրված չզգա պատասխանելու՝ պալատն ամենից առաջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Մայրաքաղաքում կառուցվող յուրաքանչյուր պալատ տեսնելիս ինձ թվում է, թե մի ողջ երկիր են խցկում խրճիթների մեջ»,— գրում է Ժան֊Ժակը («Հասարակական դաշինք», III, 13)։ «Խրճիթների մե՞ջ», խորհրդային բանվորնե՞րը։ Ա՜հ, Ստալինի կամոք նրանց խցկել են բների մեջ։
 
:***
 
:&nbsp;Ես այդ ամենից ոչ մի գաղափար չունեի, երբ ԽՍՀՄ֊ում էի, ոչ ավելի քան կոնցեսիոն ընկերություններից, եբր ճանապարհորդում էի Կոնգոյում։ Ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ ես տեսնում էի աղետալի հետեւանքներ, որոնց պատճառները դեռ չէի կարող լավ հասկանալ։ Միայն ԽՍՀՄ֊ի մասին իմ գիրքը գրելուց հետո իմացա այդ մասին։ Սիտրայնը, Տրոցկին, Մերսիեն, Իվոնը, Վիկտոր Սերժը, Լեյը, Ռուդոլֆը եւ բազմաթիվ այլ գրողներ ինձ օգնեցին իրենց փաստագրություններով։ Այն ամենը, ինչ նրանք ինձ հայտնեցին եւ որոնց մասին ես միայն գուշակում էի, հաստատեց եւ ամրապնդեց իմ ուսումնասիրությունը։ Վաղուց ժամանակն է, որ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը բաց անի իր աչքերը։ Կամ էլ, որ աշխատավոր ժողովուրդը հասկանա, թե խաբված է կոմունիստներից, ինչպես որ կոմունիստներն են այսօր խաբված Մոսկվայից։
 
:==VIII==
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Երեք տարվա ընթացքում ես չափից շատ էի գլուխս լցրել մարքսիստական գրվածքներով, որպեսզի ԽՍՀՄ֊ում ինձ օտար զգայի։ Մյուս կողմից չափազանց շատ էի կարդացել ճանապարհորդական նոթեր, խանդավառ նկարագրություններ, այլաբանություններ։ Իմ մեծագույն սխալը գովեստներին շատ մեթ հավատ ընծայելն էր։ Եվ այն պատճառով, որ այն ամենը, ինչ կարող էր ինձ նախազգուշացնել, ասվել էր այնպիսի զայրալից տոնով… Ես ավելի շատ հավատում եմ սիրուն, քան ատելությանը։ Այո, ես վստահում եւ հավատում էի։ Եվ այն, ինչ ինձ տհաճություն էր պատճառում, ոչ այնքան անկատարությունն էր, որքան այն, որ ինձ անմիջապես շրջապատեցին այնպիսի արտոնություններով, որոնցից կկամենայի խուսափել, եւ որոնց վաղուց ի վեր վերացած էի կարծում։ Ինձ, իհարկե, բնական էր թվում հյուրին հնարավորին չափ լավ ընդունելու եւ ամենուր լավագույնը ցույց տալու նրանց ցանկությունը։ Բայց ինձ զարմացնողը լավագույնի եւ հասարակ զանգվածների միջեւ եղած հսկայական հեռավորությունն էր, ծայրահեղ արտոնությունների առկայությունը միջակ կամ վատ սովորականի կողքին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դա գուցե իմ մտքի եւ բողոքական կրթության արդյունքն է․ ես զգուշանում եմ շահոթաբեր գաղափարներից եւ «հարմարավետ» կարծիքներից․ ուզում եմ ասել գաղափարներ, որոնց հետեւողը հույս ունի օգուտ քաղել։ Եվ ես, գրողը տանի, շատ լավ եմ հասկանում, թե առանց կաշառքի դիմելու, ինչ շահ կարող է ունենալ խորհրդային կառավարությունը բարեհաճ վերաբերմունք ցույց տալու արվեստագետներին եւ գրականագետներին, բոլոր նրանց, ովքեր կարող են իր գովքը երգել, բայց նաեւ լավ եմ տեսնում, թե ինչ շահ կարող է ունենալ գրողը՝ ծափահարելով կառավարությանը եւ սահմանադրությանը, որոնք այնքան բարենպաստ են իր նկատմամբ։ Սակայն անմիջապես վախենում եմ գայթակղվելուց, վախենում եմ այն հսկայական շահույթներից, որ ինձ առաջարկում են այնտեղ։ Ես չեմ գնում ԽՍՀՄ արտոնություններ ձեռք բերելու հույսով, իսկ դրանք, որ ինձ սպասում էին այնտեղ, ակնհայտ էին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Իսկ ինչո՞ւ չասեմ այդ մասին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մոսկովյան թերթերից տեղեկացել էի, որ մի քանի ամսում իմ գրքերից ավելի քան 400 հազար օրինակ էր վաճառվել։ Եվ դեռ չեմ հաշվում հեղինակային իրավունքների տոկոսը։ Իսկ բարձր վարձատրվող հոդվածնե՜րը։ Ստալինին ու ԽՍՀՄ֊ին նվիրված մի գովասանություն, եւ ես մի ողջ կարողություն կվաստակեի…
:&nbsp;&nbsp;&nbsp;Այդ փաստարկները չէին կարող ինձ ետ պահել գովաբանելուց, բայց եւ չեն խանգարի, որ քննադատեմ։ Սակայն խոստովանում եմ, այն արտակարգ շահավետ դիրքը, որ կարող է ունենալ յուրաքանչյուր ոք, ով գրիչ ունի, միայն թե այն ուղղի ճիշտ կողմը, քիչ նշանակություն չի ունեցել ինձ զգուշացնելու համար։ ԽՍՀՄ֊ի բոլոր բանվորներից, արհեստավորներից եւ շատ ուրիշներից ամենաշատը հովանավորվում էին գրողները։ Իմ ճանապարհորդական ընկերներից երկուսը (որոնցից յուրաքանչյուրի թարգմանված մեկական գիրք այդ ժամանակ տպագրվում էր) վազում էին հնությունների խանութները, հազվագյուտ իրերի կրպակները, վերավաճառողների մոտ, չիմանալով ինչպես ծախսել այն մի քանի հազար ռուբլու ավանսը, որ ստացել էին եւ չէին կարող երկրից դուրս բերել։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ինձ մոտ հսկայական պահեստ էի կուտակել, քանզի ամեն ինչ այնտեղ ինձ նվիրում էին։ Այո՛, ամեն ինչ, սկսած այս ճանապարհորդությունից մինչեւ ծխախոտի տուփերը։ Եվ ամեն անգամ, երբ հանում էի դրամապանակս ռեստորանի կամ հյուրանոցի հաշիվը վճարելու համար, դրոշմանիշեր կամ թերթ գնելիս, մեր ուղեկցողն անդիմադրելի ժպիտով եւ տիրական շարժումով կանգնեցնում էր ինձ․ «Կատակո՞ւմ եք, ինչ է, դուք մեր հյուրն եք եւ ձեզ հետ միասին ձեր հինգ ընկերները»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ճիշտ է, ես ԽՍՀՄ֊ում ճանապարհորդելու ողջ ընթացքում ոչնչից դժգոհելու առիթ չեմ ունեցել, եւ այն բոլոր խորամանկ բացատրություններից, որ հնարվեցին իմ քննադատությունների ուժը կոտրելու համար, ամենաանհեթեթն այն էր, որը փորձում էր դրանք ներկայացնել որպես իմ անձնական դժգոհության արտահայտություն։ Ես դեռ երբեք այդչափ շքեղ պայմաններում չէի ճանապարհորդել։ Հատուկ վագոնով կամ լավագույն մեքենաներով, լավագույն հյուրանոցների լավագույն սենյակները, ամենաառատ եւ ընտիր կերակուրները։ Իսկ ինչպիսի՜ ընդունելություն։ Ինչպիսի՜ հոգածություններ, ի՜նչ հաճոյկատարություն, ամենուր ինձ ողջունում էին, քծնում, փայփայում, տոնակատարություններ էին կազմակերպում։ Ոչինչ նրանց չափազանց լավ ու ընտիր չէր թվում, որպեսզի ինձ նվիրեին։ Իմ կողմից անքաղաքավարություն կլիներ մերժել այդ շնորհերը․ ես չէի կարող այդ անել, եւ նրանք ինձ թողել են հրաշալի հիշողություններ, մեծ երախտագիտության զգացում։ Բայց հենց այդ շնորհներն էլ ինձ անդադար հիշեցնում էին բոլոր այն արտոնություններն ու տարբերությունները մի երկրում, որտեղ ես կարծում էի, թե հավասարություն կգտնեմ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ի՞նչ եք կամենում, որ մտածեմ, երբ միայն մեծ դժվարություններից հետո ինձ հաջողվեց փախչել պաշտոնականությնուններից ու հսկողություններից, եւ իմ պատվին կազմակերպված ճաշկերույթը, որից ոչ մի կերպ չէի կարող խուսափել, վայելել օրական ընդամենը 4֊5 ռուբլու աշխատավարձ ստացող բանվորի հետ։ Դա համարյա ամենօրյա ճաշկերույթ էր, ուր միայն նախուտեստներն այնքան շատ էին, որ իսկական ճաշը սկսելուց առաջ արդեն երեք անգամ կշտանում էինք․ վեց ճաշատեսակից բաղկացած մի խնջույք, որը տեւում էր երկու ժամից ավելի, ուժասպառ էր անում մեզ մինչեւ ավարտը։ Ինչպիսի՜ ծախս, երբեք հաշիվը տեսած չլինելով, չեմ կարող ճշգրիտ ասել նրա արժեքը։ Բայց իմ ընկերներից մեկը, որը լավ ծանոթ էր գներին, գտնում էր, որ յուրաքանչյուր ճաշկերույթ կազմում էր 300 ռուբլի յուրաքանչյուրի համար, լիկյորների եւ գինիների հետ միասին։ Մենք ընկերներով վեց հոգի էինք, ուղեկցոճի հետ՝ յոթ, եւ նաճախ լինում էին ճիշտ նույնքան հրավորողներ, որքան հրավիրյալներ, երբեն նույնիսկ ավելին<ref>Այս էջը արտագրում եմ իմ ճանապարհորդական գրքույկից, ուր ես ամեն օր գրառումներ էի անում․ «Ժամը 8֊ի համար պատվիրած ճաշը սկսվում է 8 անց կեսին։ 9 անց քառորդ դեռ չի ավարտվել նախուտեսների մատուցումը։ (Մենք՝ Հերբարը, Դաբին, Կոլցովն ու ես, գնացել էինք այգի զբոսնելու եւ շատ քաղցած էինք)։ Ես շատ փոքրիկ բլիթներ խժռեցի։ Քանի որ ինձ սպասում էին հանգստյան տանը, փորձում եմ վերջացնել ճաշը, բայց 9 անց կեսին մոտ բերում են ճաշի գդալներ, բանջարեղենով ու հավի կտորներով ճաշ եւ հայտարարում, որ պիտի բերեն խեցգետնի պոչեր՝ սնկով պատրաստված, հետո ձուկ, տարբեր տապականեր ու բանջարեղեն… Դուրս եմ գալիս, որպեսզի դասավորեմ ճամպրուկս, հետո մի քանի տող պատրաստեմ Պրավդայի համար՝ օրվա իրադարձությունների մասին։ Ժամանակին ետ եմ գալիս, որպեսզի վերջացնեմ դեռ սառեցրած քաղցրավենիքի մեծ կտորը։ Ես ոչ միայն զզվում եմ այդ խնջույքներից, այլեւ մերջում եմ դրանք։ (Պետք է այս հարցում բարատրվեմ Կոլցովի հետ)։ Դրանք ոչ միայն անհեթեթ են, այլեւ անբարոյական եւ հակահասարակական»։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այդ ճանապարհորդության ընթացքում մենք ըստ էության ոչ թե կառավարության, այլ Խորհրդային գրողների հարուստ միության հյուրերն էինք։ Երբ մտածում եմ այն ծախսերի մասին, որ նրանք արել են մեզ համար, կասկածում եմ, որ իմ հեղինակային իրավունքների ոսկե հանքը, որ զիջում եմ նրանց, կկարողանա բավականացնել այն հատուցելու համար։ Ակնհայտորեն նրանք բոլորովին այլ արդյունքներ էին սպասպում այդ շռայլ շնորհերի դիմաց։ Եվ զայրույթի մի մասը, որ իմ դեմ արտահայտեց «Պրավդան», այդտեղից է գալիս․ ես շատ «շահութաբեր» չեղա։
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Հավատացնում եմ ձեզ, որ իմ խորհրդային արկածների մեջ ինչ֊որ ողբերգական բան կա։ Խանդավառ, համոզված՝ ես եկել էի հիանալու մի նոր աշխարհով, իսկ ինձ, գայթակղեցնելու համար, հրամցնում էին այն բոլոր առանձնահատուկ շնորհերը, որ ինձ համար այնքան նողկալի էին հնում։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Դուք ոչինչ չեք հասկանում,— ասում է ինձ մի օրինակելի մարքսիստ։— Կոմունիզմը դեմ է միայն մարդու կողմից մարդու շահագործմանը, ինչքա՞ն պետք է ձեզ այդ կրկնել։ Եվ հասնելով դրան, դուք կարող եք լինել նույնքան հարուստ, որքան Ալեքսեյ Տոլստոյը կամ ինչպես Գրանդ օպերայի երգիչը։ Այդ դեպքում դուք ձեր կարողությունը վաստակած կլինեք ձեր անձնական աշխատանքով։ Փողի եւ ունեցվածքի նկատմամբ ձեր արհամարհանքի ու ատելության մեջ ես տեսնում եմ ձեր նախնական քրիստոնեական գաղափարների ցավալի մնացուկները։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Հնարավոր չէ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Եվ համաձայնեք, որ նրանք ոչ մի կապ չունեն մարքսիզմի հետ։
:&nbsp;&nbsp;&nbsp;— Ավա՜ղ…
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես լավ գիտեմ, եւ ինձ հիշեցնում են, թե ռուսական բնավորության որոշ, երբեմն շատ սքանչելի գծեր, ինչպես անմիջականությունը, սրտակցությունը եւ անսահման մեծահոգությունը, որ անմիջապես գրավում էր իմ համակրանքը, ինչպես նաեւ ձեռքբերումներն անվանարկող ակնհայտ թերությունները պայմանավորված են ռուսների կիսով չափ արեւելյան խառնվածքով եւ դրա համար պետք չէ մեղադրել վարչակարգին․ նրանք համարյա հիշեցնում են ինձ ցարերի ժամանակների նույն թերություններն ու առավելությունները։ Ճիշտ նույն կերպ կարծում եմ, որ սխալ է մարդկային բնության հիմնավոր փոփոխություններ սպասել եւ հույս դնել միայն տարբեր հասարակական հանգամանքների վրա։ Հասկացեք ինձ, այդ փոփոխություններն արդեն իսկ բավական են, եթե թույլ են տրվում․ դա մեծ բան է։ Բայց նրանք երբեք հիմքեր չեն ստեղծի դրա համար։ Քանզի այստեղ մեխանիկական ոչինչ չկա եւ, առանց ներքին անհատական վերափոխման, կվերստեղթվի բուրժուական հասարակությունը, կվերածնվի եւ կրկին կզորանա «հին մարդը»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Քանի դեռ մարդը ճնշված է, քանի սոցիալական անարդարությունը նրան ստիպողաբար կպահի լիակատար ընկճվածության մեջ, ոչ ոք իրավունք չունի շատ բան սպասել այն կոկոնից, որ նա ունի իր մեջ։ Ճիշտ ինչպես երբեմն հրաշքներ են սպասում երեխաներից, որոնք հետագայում դառնում են շատ սովորական մեծահասակներ։ Երբեմն պատրանք է ստեղծվում, թե ժողովուրդը կազմված է լավագույն մարդկանցից, եւ որ մարդկության մնացյալ մասը խաբուսիկ է։ Ես պարզապես կարծում եմ, որ նա ավելի քիչ փչացած է, բայց փողը նրան կփչացնի, ինչպես մյուսներին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ նայեք՝ ինչ է կատարվում ԽՍՀՄ֊ում։ Այդ նոր կազմավորվող բուրժուազիան ունի մեր բուրժուազիայի բոլոր թերությունները։ Դեռ չհասցրած դուրս գալ թշվառությունից, արհամարհում է թշվառներին։ Ծարավ է այն ունեցվածքին, որից երկար ժամանակ զուրկ էր՝ նա գիտի ինչպես ձեռք բերել դա ու պահպանել։ «Արդյոք այս մարդի՞կ են արել հեղափոխությունը։ Ոչ, նրանք միայն օգտվում են դրանից», գրում էի ես իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում։ Նրանք կարող են բոլորն էլ մտնել կուսակցության շարքերը։ Նրանք կոմունիստական ոչինչ չունեն իրենց սրտում։
 
:==IX==
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն կա մի հանգամանք՝ ռուս ժողովուրդը երջանիկ է թվում։ Այս հարցում ես լիովին համամիտ եմ Վիլդրակի եւ Ժան Պոնսի վկայությունների հետ, որոնց ճանապարհորդական նոթերը ես ընթերցեցի ոչ առանց որոշակի կարոտի։ Քանզի ես դա եւս արել եմ․ ոչ մի այլ տեղ մարդիկ, ժողովուրդը, որին հանդիպում ես փողոցում (գոնե երիտասարդները), գործարանների բանվորները, որոնց այցելում ես, հանգստյան, մշակութային եւ ժամանցի վայրերում խառնված ամբոխը չունի նույն ժպտուն արտաքին տեսքը։ Ինչպես համատեղել այդ երջանիկ տեսքն այն սոսկալի թշվառության հետ, որի մեջ ներկայումս ինչպես հայտնի է, թաղված է մեծամասնությունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նրանք, ովքեր շատ են շրջել ԽՍՀՄ֊ում, հավատացնում են, որ Վիլդրակը, Պոնսը եւ ես էլ կհիասթափվեինք, եթե թողնեինք մեծ կենտրոններն ու շեղվեինք տուրիստական երթուղիներից։ Նրանք վկայում են, որ շատ շրջաններում թշվառությունը դեռ աչքի է զարնում։ Եվ հետո…
:&nbsp;&nbsp;&nbsp;Թշվառությունը ԽՍՀՄ֊ում անբարեհաճությամբ է դիտվում։ Այն թաքնվում է մեղսագործի նման։ Հակառակ դեպքում այն կարժանանար ոչ թե խղճմտանքի եւ օգնության պատրաստ ողորմածության, այլ արհամարհանքի։ Նրանք, ովքեր ցուցադրում են իրենց, մարդիկ են, որոնց բարօրությունը ձեռք է բերվել այդ թշվառության հաշվին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Սակայն կան նաեւ մեծ թվով թշվառներ եւ նույնիսկ սովյալներ, որոնք պահպանում են իրենց ժպիտը, որոնց երջանկությունը, ինչպես ասում էի ես, բաղկացած է «վստահությունից, հույսից եւ անգիտությունից»<ref>Պետք է սակայն նշել, որ ռուս ժողովուրդը ապրելու ապշեցուցիչ ունակություն ունի, «կատվի կենսունակություն», ասում էր իր մասին Դոստոեւսկին, զարմանալով, որ անցել է այդքան փորձությունների միջով, եթե ոչ առանց տուժելու, գոնե առանց ուժերը կորցնելու։ Կյանքի նկատմամբ սերը հաղթահարում է ամեն ինչ․ լինի դա անտարբերությամբ, թե անհոգությամբ, բայց ավելի շուտ, նաեւ ավելի հաճախ ներքին հարստությամբ, ուրախությամբ, լիրիկականությամբ, բերկրանքի բացատրելի կամ անբացատրելի ստորգետնյա աղբյուրներով, որը ժայթքում է ամեն պահի, ամեն կերպ եւ ամեն տեղ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Պետք է ասել, որ նրանք ունեն երջանկության արտակարգ ունակություն եւ հակվածություն, անկախ ամեն ինչից։ Եվ դրանով է, որ Դոստոեւսկին մնում է այդքան արժեքավոր, դրանով է նա ինձ հուզում այդքան խորապես եւ եղբայրաբար։ Եվ նրա միջոցով ու նրա հետ ողջ ռուս ժողովուրդը։ Անկասկած, ոչ մի ազգ այդքան մեծահոգաբար չէր տանի նման ողբերգական փորձությունը։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եթե մադրիկ, որոնց մենք տեսնում ենք ԽՍՀՄ֊ում, ուրախ են թվում, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ամեն բան, ինչը զվարթ չէ, կասկածելի է թվում, որ ծայրահեղ վտանգավոր է տխուր լինելը կամ գոնե իր տխրությունը ցույց տալը։ Ռուսաստանը գանգատների տեղ չէ, դրա համար կա Սիբիր։
 
:***
 
:ԽՍՀՄ֊ը չափազանց արգասավոր է, որպեսզի թույլ տա այդ բողոքները եւ մարդկային ամբոխի մեջ անմիջեպես չերեւան մութ շերտեր։ Այդ ընդհանուր աղքատացումը ողբերգական է այնքանով, որ աննկատելի է։ Նրանք, ովքեր անհետանում են, որոնց անհետացնում են, ամենաարժանիներն են․ գուցե ոչ այնպես, ինչպես նյութական արտադրողականությունը, բայց նրանք տարբերվում եւ առանձնանում են ամբոխից, իսկ ամբոխն իր միասնությունն ու համանմանությունը պահպանում է միջակության մեջ, որը միտում ունի շարունակ ավելի ցածրանալու։ Այն, ինչ ԽՍՀՄ֊ում կոչում են ընդդիմություն, ազատ քննադատությունն է, մտքի ազատությունը։ Ստալինը հանդուրժում է միայն հավանությունը եւ հակառակորդ է համարում բոլոր նրանց, ովքեր չեն ծափահարում։ Հաճախ պատահում է, որ նա ժամանակի ընթացքում սեփականացնում է որեւէ առաջարկված բարեփոխում, բայց երբ տիրանում է գաղափարին, այն ավելի լավ յուրացնելու համար, նախ վերացնում է առաջարկողին։ Դա իրավացի լինելու նրա յուրահատուկ ձեւն է։ Այնպես որ, շուտով նրա կողքին կմնան միայն նրանք, ովքեր չեն կարողանա իրեն հակաճառել, քանզի այլեւս մտքեր չեն ունենա։ Դե է իսկական բռնակալությունը՝ շրջապատել իրեն ոչ թե արժանիներով, այլ հաճկատարներով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Երբ որեւէ աշխատավոր կանգնում է դատի առջեւ, ինչպիսին էլ լինի այն գործը, որը նրան բերել է այդտեղ, եւ որքան էլ արդար լինի նրա դատը, վա՛յ այն փաստաբանին, որը կհամաձայնի վերցնել նրա պաշտպանությունը, եթե ղեկավարությունն ուզում է դատապարտել նրան։
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ աքսորյալնե՜ր, հազարավոր աքսորյալներ… մարդիկ, ովքեր չեն կամեցել, չեն կարողացել խոնարհել իրենց հավատը ինչպես եւ որքան պետք է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես կարիք չունեմ մտածելու, ինչպես վերջերս X…ը՝ «Գրողը տանի, դա մի օր կարող էր պատահել եւ ինձ հետ»։ Ես շարունակ զգում եմ այդ զոհերի ներկայությունն իմ շուրջը, ես տեսնում եմ, լսում նրանց։ Նրանց խեղդված ճիշերն են ինձ արթնացնում գիշերը։ Նրանց լռությունն է այսօր ինձ թելադրում այս տողերը։ Այդ նահատակների մասին էի մտածում, երբ գրում էի այն տողերը, որոնց դեմ բողոքում եք դուք, քանզի նրանց լուռ երախտագիտությունը, եթե այս գիրքը հասնի նրանց, ինձ համար ավելի կարեւոր է, քան Պրավդայի գովեստներն ու անեծքները։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ոչ ոք չի խոսում հօգուտ նրանց։ Աջ թերթերն ընդամենն օգտագործում են նրանց անունը, որպեսզի իրենց անբավականությունն արտահայտեն մի վարչակարգից, որ նրանք ատում են։ Նրանք, որոնց համար թանկ է ազատության եւ արդարության գաղափարը, որոնք մարտնչում են հանուն Թելմանի, այդ Բրբյուսները, Ռոման Ռոլանները պապանձվել են, լռում են․ իսկ նրանց շուրջը կուրացած պրոլետարների հսկա ամբոխն է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բայց երբ ես վրդովվում եմ, դուք ինձ բացատրում եք (եւ դեռ Մարքսի անունից), որ այդ անժխտելի եւ իրական չարիքը (չեմ կոսում միայն աքսորների, այլ նաեւ բանվորների թշվառության, աշխատավարձերի անբավարարության կամ աներեւակայելի մեծության, վերականգնված արտոնությունների, խորհուրդների լուծարման, 1917֊ի ճեռքբերումների աստիճանական կորուստի մասին) անհրաժեշտ էր, դո՛ւք, դիալեկտիկայի նրբություններից եւ փաստարկներից հեռացած մտավորականներդ, այն համարում եք ժամանակավոր եւ դեպի ավելի մեծ բարիքը բացվող դռան նախաշեմ։ Դո՛ւք, մտավորական կոմունիստներդ, համաձայնում եք ընդունել այդ չարիքը, բայց գտնում եք, որ ավելի լավ է այն թաքցնել նրանցից, ովքեր, ձեզնից պակաս խելացի լինելով, կարող են գուցե վրդովվել…
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես չեմ կարող արգելել ոմանց՝ հօգուտ իրենց, օգտագործել իմ գրվածքները եւ եթե նույնիսկ կարողանայի, չէի կամենա։ Բայց որեւէ բան գրել հենց այն քաղաքական օգուտի նկատառումով, որ կարող են քաղել նրանից, ոչ, դա իմ գործը չէ։ Ես այդ մասին զգուշացրել էի իմ նոր կոմունիստ ընկերներին մեր հարաբերությունների սկզբից եւեթ, ես երբեք չեմ լինի նրանց հավաքագրված մեղսակիցը, նրանց մունետիկը։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Կոմունիզմին հարող մտավորականները կուսակցության կողմից պետք է դիտվեն որպես «անհաստատ տարրեր», որոնցից կարելի է օգտվել, բայց որոնցից միշտ պետք է զգուշանալ»,— կարդացել եմ մի տեղ։ Ա՜խ, որքա՜ն ճիշտ է դա, ես դա քանիցս ասել եւ կրկնել եմ Վայան֊Կուտյուրիեին, բայց նա ոչինչ չէր ուզում լսել։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ոչ մի կուսակցություն չի կարողանա խանգարել ինձ նրանից գերադասել ճշմարտությունը։ Ես ինձ անհանգիստ եմ զգում, հենց որ միջամտում է սուտը, իմ դերն այն մերկացնելն է։ Ճշմարտությունից եմ ես պինդ կառչել, եթե կուսակցությունը լքի այն, նույն պահին ես կլքեմ կուսակցությունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես շատ լավ գիտեմ (դուք ինձ բավական շատ եք ասել), որ «մարքսիստական տեսանկյունից» ճշմարտությունն գոյություն չունի բացարձակի մեջ, որ գոյություն ունի միայն հարաբերական ճշմարտություն։ Բայց հենց այդ հարաբերական ճշմարտության մասին է խոսքն այստեղ, որը դուք աղավաղում եք։ Եվ ես կարծում եմ, որ այդպիսի լուրջ հարցերում ուրիշներին խաբելը նշանակում է՝ ինքն իրեն խաբել։ Քանզի ում դուք խաբում եք, հենց նա է, որին հավակնում եք ծառայել՝ ժողովուրդը։ Վատ եք ծառայում ժողովրդին, երբ կուրացնում եք նրան։
:&nbsp;&nbsp;&nbsp;Իրերը պետք է տեսնել այնպես, ինչպես նրանք կան եւ ոչ այնպես, ինչպես կամենում եք, որ նրանք լինեն։
:&nbsp;&nbsp;&nbsp;ԽՍՀՄ֊ը այն չէ, ինչ մենք հույս ունեինք, որ կլիներ, ինչպիսին նա խոստացել էր լինել, ինչպիսին դեռ ջանում է երեւալ։ Նա ի դերեւս է արել մեր բոլորի հույսերը։ Եթե մենք չենք ուզում լիովին հրաժարվել այդ հույսերից, ապա պետք է փոխենք նրանց առարկան։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բայց քեզնից մենք երես չենք թեքի, փառապանծ ու ցավատանջ Ռուսաստան։ Եթե սկզբում դու մեզ օրինակ էիր ծառայում, հիմա, ավա՜ղ, ցույց ես տալիս, թե ինչ ճահիճների մեջ կարող է խրվել «հեղափոխությունը»։
<references/>