Changes
:Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:
:"Խենթի մեկն է",- մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:
:***
:-Եթե լուցկի ունեք, լուսավորեք, - ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:
:Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:
:Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղավել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:
:Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ: