Changes
/* Գլուխ տասներկուերորդ */
― Չե՞ն կարող, ինչ է, նման ժամանցի համար հատուկ սենյակ զբաղեցնել և մեզ էլ իմաց տալ, ― փնթփնթում եք դուք, հապճեպորեն ձեզ դահլիճ եք գցում, վերցնում եք հովանոցն ու հեռանում։
Հավանաբար նույնն է եղել, երբ այդ թեթևամիտ Հենրի Ութերորդը սիրահետում էր իր փոքրիկ Աննային։ Բուքինգհեմշիրի բնակիչները հավանաբար անսպասելիորեն հանդիպել են նրանց, երբ վերջիններս թափառում էին Վինձորի և Րեյսբերիի շրջակայքում, և բացականչել․ «Օ՛«Օ՜, դուք այստե՞ղ եք»։ Հենրին, հավանաբար շառագունել է և ասել․ «Այո, եկել եմ հանդիպելու մի մարդու», իսկ Աննան ասել է․ «Որքան ուրախ եմ ձեզ տեսնելու: Զվարճալի է, չէ՞։ Հենց նոր ճանապարհին հանդիպեցի միստր Հենրի Ութերորդին և պարզվեց, որ երկուսս էլ նույն ուղղությամբ ենք գնում»։
Եվ այդ մարդիկ հեռանում էին քթի տակ փնթփնթալով․ «Ավելի լավ է հեռանանք քանի դեռ գգվում ու ղունղունում են։ Գնանք Քենթ»։
Նրանք գնում էին Քենթ և առաջին բանը, որ տեսնում են այնտեզ հասնելով, Հենրին ու Աննան են, որ պտտվում են Հիվեր ամրոցի շուրջը։
― Օ՛Օ՜, գրողը տանի, ― ասում են նրանք, ― եկեք հեռանանք։ Ես այլևս չեմ կարող դիմանալ։ Գնանք Սենթ-Օլբանս, գեղեցիկ ու խաղաղ անկյուն է։
Նրանք հասնում են Սենթ-Օլբանս և իհարկե, այդ տարաբախտ զույգը նույնպես այնտեղ է՝ համբուրվելով աբբայության պատերի տակ։ Դրանից հետո, այդ մարդիկ հավանաբար հեռացել են ու ծովահեն են դարձել մինչև հարսանեկան ծիսակատարության ավարտը։