Changes

Քլինգզորի վերջին ամառը

4 bytes removed, 15:45, 3 Նոյեմբերի 2013
Ժպիտը դեմքին՝ նա մտածում էր Ջինայի մասին, որի հետ միայն այսօր երեկոյան էր ծանոթացել, և նրա հետ միասին, ողջ գիշերային տունդարձի ճանապարհին, իր քնքուշ խոհերի կատակախաղին տրվել։ Ի՜նչ գեղեցիկ ու ջերմ էր այդ աղջիկը իր դեռևս անփորձ ու վախվորած հույզերում։ Թեթևացած հոգով ու մեղմորեն նա ինքն իրեն ասում էր, կարծես նորից ու նորից շշնջալով նրա ականջին․ «Gina! Gina! Carina Gina! Carina Gina! Bella Gina!» ։
Նա վերադարձավ սենյակ և կրկին վառեց լույսը։ Խառնիխուռն գրքերի կույտից դուրս կորզեց բանաստեղծությունների մի կարմիր հատոր։ Նա մի բանաստեղծություն մտաբերեց, ավելի ճիշտ՝ բանաստեղծության մի պա֊տառիկպատառիկ, որ նրան անչափ գեղեցիկ և սիրելի էր թվում։ Երկար փնտրելուց հետո՝ վերջապես գտավ իր ուզածը․<poem>
Մի թողնիր դու ինձ գիշերվա ցավը,
 
Ամենալավս, դու իմ լուսներես,
 
Դու իմ լուսատու, իմ մոմն ու ջահը,
 
Դու իմ արևը և իմ լույսը պերճ…
</poem>
Ըմբոշխնելով, նա կուլ տվեց այս բառերի խորհրդավոր գինին։ Ինչ հրաշալի, ինչ սրտագին և դյութիչ էր այն․ Դու իմ լուսատու։ Եվ կամ․ Դու իմ լուսներես։
Ժպիտը դեմքին՝ շարունակ երթևեկում էր բարձրադիր պատուհանների առաջ, բանաստեղծություններ էր արտասանում, կանչում հեռավոր Ջինային․ «Օ՜, դու իմ լուսներես», և նրա ձայնը խզվում էր քնքշությունից։
Հետո վերցրեց թղթապանակը, որ երկար աշխատանքային օրվանից հետո, ողջ երեկոյի ընթացքում, ձեռքից ցած չէր դրել։ Ապա ձեռքն առավ իր սիրելի էսքիզների փոքրիկ ալբոմը և սկսեց աչքի անցկացնել վերջին օրերի կատարած գծանկարները։ Ահա այստեղ պատկերված էր մի կոնաձև լեռ, որի վրա ժայռը ստվեր էր գցել։ Անմիջապես դրա կողքին կաղապարված էր ծամածռված դիմագծերով մի դեմք, և թվում է՝ ցավից ճչում էր լեռը։ Ահա և ստվերաշատ սև քարե կամարով պարսպապատված, կիսակլոր կտրվածքով սարալանջին պատկերված էր մի փոքրիկ քարաշեն ջրհոր, որի գլխավերևում ամպհովանու նման կախ էր ընկած արյունախանդ վառքի մեջ բոցավառվող ծաղկափթիթ նռնենին։ Այդ ամենը միայն նա էր կարդում, ծածկագիրը լոկ իրեն էր հայտնի․ վայրկյանի արագությամբ փոփոխվող անհագ դիտողականությունը, ամեն ակնթարթ կտրուկ ինքնաժայթքող հիշողությունը, որ բնության և սրտի միջև նոր ու կատարյալ ներդաշնակություն էր հաստատում։ Ահա և մեծածավալ գունավոր էսքիզները, սպիտակ թղթերը՝ դրոշմված ջրաներկերի փայփլուն գուներանգներով, մի կարմիր առանձնատուն պուրակում, որ բոցավառվում է ինչպես ռուբինը կանաչ թավիշհ վրա, ահա և Կաստիլիայի մոտ կարմրին տվող երկաթե կամուրջները, որ երևակվում են կապտականաչավուն լեռան ետնախորշում, ահա և մանուշակագույն ամբարտակը, քիչ հեռվում վարդագույն մի փողոց։ Ավելի հեռվում երևում է աղյուսի գործարանի ծխնելույզը, որն ասես սառնաշունչ ծառերի կանաչության առաջ վեր խոյացող կարմիր հրթիռ լինի, ահա և կապույտին տվող ուղենիշ սյուները, թանձր ու գլանաձև ամպերով պատած բաց մանուշակագույն երկինքը։ Այդ կտավը լավն էր և կարող էր մնալ։ Ախոռի մուտքի շրջակայքի պատկերը ափսոս էր դեն նետել, կարմրադարչնագույնը պողպատագույն երկնքի հենքին շատ էր սազում, չնայած անավարտությանը՝ այն խոսուն էր ու ներդաշնակ… նկարելու միջոցին արևն հանկարծակի ընկել էր թղթի վրա և ցավեցրել նրա աչքերը։ Հետո նա ստիպված եղավ բավական ժամանակ լվանալ դեմքն առվակի մեջ։ Այժմ արդեն դարչնակարմրագույնը ցոլարձակում էր պիրկ մետաղյա կապույտի ֆոնին, և դա հրաշալի էր, ոչ մի փոքրիկ նրբերանգ, աննշմարելի իսկ թվացող շեշտ կեղծված կամ անհաջող չէր թվում։ Առանց caput mortuum անկարելի էր այն գլուխ բերել։ Հենց այստեղ, այս ոլորտում են թաքնված գաղտնիքները։ Բնության ձևերը, նրա վերևն ու ներքևը, թացն ու չորը, խտացումների ու նոսրացումների տեղերը կարելի էր փոփոխել, կարելի էր հրաժարվել այն բոլոր անմեղ ու ազնիվ թվացող միջոցներից, որոնց օգնությամբ ընդօրինակվում է բնությունը։ Նույնիսկ գույներն էլ կարելի է կեղծել, անշուշտ, կարելի է դրանք ուժեղացնել, թուլացնել, թարգմանել հազարումի ձևերով։ Բայց գաղտնիքն էլ հենց այն է, որ երթ երբ ուզում ես գույների միջոցով մի կտոր բնություն վերամշակել, ապա ընտրում ես մի զույգ գույներ, որոնք ճիշտ և ճիշտ նման կապերի, համանման լարման մեջ են գտնվում իրար նկատմամբ, ինչպես որ բնության մեջ է։ Այդ դեպքում մնում ես կախյալ վիճակում, մնում ես բնապաշտ, նույնիսկ, երբ մոխրագույնի փոխարեն նարնջագույն ես վերցնում, կամ սևի փոխարեն՝ տորոնի լաք։
Այսպես մեկ օր էլ վատնվեց և դարձյալ աղքատիկ հասույթով․ գործա֊րանի գործարանի ծխնելույզով նկարը և կարմրակապտավուն գունախաղը մյուս թղթի վրա, և գուցե ջրհորով էսքիզը։ Վաղը եթե ամպամած երկինք լինի, նա կգնա Կարաբինա, այնտեղ կար լվացարարուհիներով լի մի մեծ սրահ։ Իսկ եթե նորից անձրևի, այդ դեպքում կմնա տանը և կշարունակի յուղաներկով աշխատել առվակի պատկերի վրա։ Իսկ այժմ դեպի անկողին։ Անցավ ևս մեկ ժամ։
Ննջասենյակում հանեց վերնաշապիկը, ուսերը շփեց ջրով, որի կա֊թիլները կաթիլները ճտճտոցով թափվեցին կարմրաքարե հատակին, ապա ցատկեց բարձրադիր մահճակալի վրա և լույսը հանգցրեց։ Լուսամուտից ներս էր թափանցում Մոնտե Սալուտի գունատ լույսը։ Անկողնում պառկած՝ Քլինգզորը հազարավոր անգամներ կարդացել էր նրա գծագրումները։ Անտառի կիրճից լսվեց բուի կռնչյունը՝ խորհրդավոր ու համրաձայն, ինչպես քուն, ինչպես մոռացություն։
Նա աչքերը փակեց և սկսեց մտածել Ջինայի մասին, լվացարարուհիներով լի սրահի մասին։ Տեր Աստված, քանի֊քանի հազար առարկաներ դեռ սպասում են իրեն, և որքան անհաշվելի գավաթներ մնում են լիքը։ Աշխարհում չկա և ոչ մի առարկա, որ անկարելի լիներ նկարել։ Չկա ոչ մի կին, որ անկարող լինեիր լիներ սիրել։ Ինչու՞ համար է տրված ժամանակը։ Ինչի՞ է պետք այս հիմար հաջորդականությունը, և ոչ մի անգամ չի հայտնվում տենդագին ու գերհագեցած միաժամանակությունը։ Եվ ինչու է ինքը հիմա մի այրու կամ ծերունու պես միայնակ իր անկողնում։ Այս ողջ կարճատև կյանքի ընթացքում կարելի էր վայելել, ստեղծագործել, կարելի էր քնել, բայց չգիտես ինչու շարունակ երգեր ես երգում իրար ետևից և երբեք չես հնչեցնում լիահնչյուն սիմֆոնիան՝ իր ողջ բազմաձևությամբ, բոլոր հարյուրավոր ձայներով ու գործիքներով միաժամանակ։
Շատ տարիներ առաջ, տասներկու տարեկան հասակում, Քլինգզորը տասը կյանք է ունեցել։ Երեխաներով ավազակների խաղն էին խաղում, և այդ ավազակներից յուրաքանչյուրը տասը կյանք ուներ, որոնցից ամեն անգամ մեկը կորցնում էր, երբ նրան ձեռքով կամ նիզակով դիպչում էր հետապնդողը։ Վեց, երեք, նույնիսկ մեկ կյանքով դեռևս կարելի էր ազատվել և ողջ մնալ, և միայն տասներորդի կորստով ամեն ինչ վերջանում էր։ Սակայն Քլինգզորը իր ինքնասիրությունը բավարարված էր համարում միայն իր բոլոր տասը կյանքերի հաղթահարմամբ, և ամոթ էր զգում, երբ իննով կամ յոթով էր ազատվում։ Այդպիսին էր նա մանուկ հասակում, այն անհավատալի ժամանակներում, երբ աշխարհում ոչինչ անհնարին, ոչինչ դժվար չէր թվում, երբ բոլորը սիրում էին Քլինգզորին, երբ Քլինգզորը կարգադրում էր բոլորին, և ամեն ինչ իրեն՝ Քլինգզորին էր պատկանում։ Հետագայում էլ նա մշտապես տասը կյանքով էր ապրել։ Եվ երբ նույնիսկ ոչ հագեցումը, ոչ էլ լիահունչ շառաչուն սիմֆոնիան չէին ուղեկցում նրան, բայց և այնպես միաձայն ու խեղճ չէր լինում նրա երգը, խաղալիս նա միշտ էլ մի զույգ խաղընկերներ ավելի էր ունենում, քան ուրիշները, մի քանի ավելորդ թալեր միշտ էլ կգտնվեր գրպանում, իր լծակառքին էլ նժույգների պակասություն չէր զգացվում… Փառք աստծո։
Լուի Վայրագը կարծես երկնքից ընկավ, նա հանկարծակի հայտնվեց, այդ անդուլ ճանապարհորդը, Քլինգզորի հին բարեկամը։ Նրանից ամեն ինչ սպասելի էր, ապրում էր երկաթգծերի միջև և ողջ արվեստանոցը կրում էր իր ուսապարկում։ Այդ օրերին երկնքից հրաշալի ժամեր էին կաթում ու բարենպաստ քամիներ փչում։ Բարեկամները միասին նկարում էին Ձիթենյաց լեռան վրա և Կարթագենում։
Արդյոք մեր այս նկարչությունը իրապես մի արժեք ունի,― ասաց Լուին Ձիթենյաց լեռան վրա՝ մինչ մեջքն արևից կարմրատակած ու մերկանդամ պառկել էր խոտերի մեջ։ Մարդս, այնուամենայնիվ, նկարում է միայն feute de mieux֊ի զգացումով, սիրելիս։ Այ, եթե մշտապես մի դուրեկան աղջիկ ունենայիր քո գրկում և ափսեումդ էլ՝ ապուր, որից այսօր քո միտքը ետ է վարժվել, դու քեզ չէիր տանջի անմիտ մանկական խաղերով։ Բնությունն ունի տասնյակ հազարավոր գույներ, իսկ մենք մեր գլուխն ենք մտցրել այդ գունասանդղակը մի երկու տասնյակի հասցնելու հիմար միտքը։ Սա է ողջ նկարչությունը։ Ինքդ քեզանից միշտ դժգոհ ես և դեռ քննադատին էլ պիտի սիրաշահես։ Ավելի լավ է դրա փոխարեն մարսելյան ձկնապուր վայելեիր, caro mio , հետն էլ մի շիշ սառնորակ բուրգունդյան գինի, միլանյան շնիցել, աղանդերի համար՝ տանձ ու գորգոնցոլա3 և թուրքական սուրճ, սրանք իրողություններ են, պարոնս, սրանք հո իրական արժեքներ են… Ինչ վատ են սնվում այստեղ՝ ձեր ապարանքում… Ա՜խ, աստված իմ, ես կուզեի բալենու վրա բարձրանալ և բալերը հասունանային հենց իմ բերանի մեջ, և թող իմ գլխավերևում՝ սանդուղքի վրա կանգնած լիներ դարչնագույն մազերով այն նույն տաքարյուն աղջիկը, որին մենք այսօր կանուխ հանդիպեցինք։ Քլինգզոր, հերիք նկարես։ Ես քեզ մի լավ ճաշկերույթի եմ հրավիրում Լագունոյում, շտապիր, ժամանակ չունեմ…
― Իսկապես,— հարցրեց Քլինգզորը աչքերը կկոցելով։
― Այո, այո։ Միայն թե մինչ այդ ես պետք է կայարանում լինեմ, քանի որ, ինչ թաքցնեմ, ընկերուհուս հեռագրել եմ, թե իբր մահամերձ եմ։ ժամը տասնմեկին նա այստեղ կլինի։ ․
Ծիծաղելով՝ Քլինգզորը նոր սկսած էտյուդը վերցրեց նկարչական տախտակի վրայից։
Լավ ես մտածել, տղաս։ Գնանք Լագունո։ Հագիր վերնաշապիկդ, Լուիջի։ Բարքերն այստեղ մեծագույն անմեղության արտահայտությունն են, սակայն, ավաղ, այդ տեսքով դու չես կարող քաղաք դուրս գալ։
Նրանք հասան փոքրիկ քաղաքը և մտան, կայարան։ Հետո մի գեղեցիկ կին եկավ։ Երեքով փառահեղ ճաշկերույթ սարքեցին ռեստորանում, և Քլինգզորը, որ իր գյուղական ամիսներին ամբողջովին ետ էր վարժվել այդ ամենից, անչափ զարմացել էր, որ բոլոր այդ բաները, այդ հրաշալի ու համեղ ուտելիքները դեռևս գոյություն ունեն․ կարմրախայտեր, սաղմոնաձկան ապուխտ, ծնեբեկ, շաբլի1 , վալեիսյան դոլ, բենեդիկտյան լիկյոր։ Ճաշելուց հետո նրանք երեքով միասին շրջեցին զառիթափ բլրի վրա կառուցված քաղաքի գլխավերևում, ընթացան տների լայնք ու երկայնքով, պատուհանների և կախովի այգիների կողքով, և դա սքանչելի էր։ Հետո նրանք մի պտույտ էլ կատարեցին, մեկ անգամ ևս վերև ու ներքև արեցին։ Տարօրինակ կերպով գեղեցիկ ու արտասովոր էր աշխարհը, խայտաբղետ, նրանում ինչ֊որ տարակուսելի բան կար, ինչ֊որ անհավանական թվացող և սակայն՝ զարմանահրաշ մի բան։ Քլինգզորը փոքր֊ինչ շփոթված էր, նա հազիվ էր իրեն կարողանում զսպել և ջանում էր սառնարյունություն հանդես բերել, որպեսզի հանկարծ չսիրահարվեր Լուիջիի սիրունիկ ընկերուհուն։ Նրանք մեկ անգամ էլ մտան սրճարան, մի պտույտ կատարեցին ցերեկվա կողմ դատարկված զբոսայգում, պառկեցին հանգստանալու ջրի ափին՝ հսկայական ծառերի շուքի ներքո։ Նկարելու արժանի շատ բաներ տեսան նրանք․ մուգ կանաչի մեջ թաղված և ազնվաշուք քարերով երեսպատված կարմիր տնակներ, կապույտ ու դարչնագույն ծաղիկներով զարդարված օձածառեր և կեղծամածառեր։
Դու փառահեղ ու զվարճալի բաներ ես նկարել, Լուիջի,― ասաց Քլինգզորը,― այդ բոլորն էլ ես շատ եմ սիրում, դրոշակաձողեր, ծաղրածուներ, կրկեսային տեսարաններ։ Բայց ինձ համար ամենասիրելին քո նկարած գիշերային կարուսելի պատկերի մի տեսարանն է։ Նկատի ունեմ այն դրվագը, ուր մանուշակագույն վրանի գլխավերևում, բոլոր լույսերից բարձր ու հեռու, գիշերվա երկնքում ծածանվում է բաց վարդագույն մի մրսկան ու փոքրիկ դրոշակ, այնքան գեղեցիկ, այնպես մրսկան Ու ու միայնակ, ամոթխածորեն միայնակ… Դա ինձ հիշեցնում է Լի Թայ Պոյի կամ Պոլ Վերլենի բանաստեղծությունները… Այդ փոքրիկ, հիմարիկ վարդագույն դղյակում պարփակված է աշխարհի ողջ ցավն ու անզորությունը ու նաև ողջ բարի ծաղրը այդ ցավի ու անզորության նկատմամբ։ Այն, որ դու նկարել ես այդ դրոշակը, դրանով իսկ քո կյանքը արդարացվում է, ես բարձր եմ գնահատում քո այդ դրոշակը։
Այո, գիտեմ, որ այն քեզ դուր է գալիս։
Կարծեմ քեզ էլ է դուր գալիս։ Ահա թե ինչ կասեմ, եթե մի քանի նման բաներ նկարած չլինեիր, ապա բոլոր այդ համեղ կերակուրներն ու գինիները, կանայք ու սրճարանները քեզ ոչնչով չէին կարողանա սփոփել, դու մի թշվառական արարած կլինեիր։ Իսկ այսպես՝ դու մի հարուստ արարած ես, մեկն ես այն տղերքից, որ դեռ կարողանում են սիրել։ Լուիջի, ես հաճախ եմ քեզ պես մտածում, մեր ողջ արվեստը սոսկ փոխարինում է, տանջալի և տասնապատիկ թանկ վճարված մի հատուցում՝ ուշացած կյանքի, ուշացած կրքի, ուշացած սիրո համար։ Բայց և այնպես դա այնքան էլ այդպես չէ։ Կա մի բան, որ մենք միշտ մոռանում ենք։ Ինձ թվում է, որ մարդիկ գերագնահատում են զգայականը, երբ հոգևորը դիտում են լոկ որպես անհրաժեշտ հատուցում պակասող զգայականի համար։ Զգայականը մազաչափ իսկ ավելի արժեք չունի, քան հոգևորը, և, կարելի է ասել, որ այն նույնքան քիչ արժեք ունի, որքան և վերջինս։ Երկուսն էլ հավասարապես հրաշալի են։ Դու մի կնոջ ես գրկում, կամ թէ բանաստեղծություն ես գրում՝ տարբերություն չկա։ Միայն թե գլխավոր դերում լինի սերը, այրումը, հուզմունքը, մնացածը կարևոր չէ՝ թե դու կլինես մոնթ՝ Աթոս լեռան վրա, թե աշխարհիկ մարդ՝ Փարիզում։
Լուին հեգնող աչքերով ծուլորեն նրան էր նայում։ Տղաս, շատ էլ մի հուսահատվիր։
Լուին, այդ անհանգիստ թռչունը, մինչ Քլինգզորը նկարում էր, իր հեծանիվով ճախրում էր բլուրների միջև, սլանում այս ու այն կողմ։ Որոշ օրեր զոհաբերում էր Քլինգզորը, հետո կրկին խստասիրտ տրամադրությամբ նստում էր բաց օդում և աշխատում։ Լուին չէր ուզում աշխատել։ Մի օր էլ՝ նա ընկերուհու հետ ճանապարհ ընկավ, հետո մի նամակ գրեց հեռու հեռվից։ Ու երբ Քլինգզորը նրան արդեն կորած էր համարում՝ հանկարծ նորից հայտնվեց, ծղոտե գլխարկով ու կոճակներն արձակած վերնաշապիկով կանգնեց դռան առաջ, կարծես թե երբեք էլ չէր հեռացել։ Մի անգամ ևս Քլինգզորը իր երիտասարդության շրջանի քաղցր գավաթից ծծեց բարեկամության գինին։ Նա շատ բարեկամներ ուներ, նրան շատերն էին սիրում, և ինքը փոխադարձում էր այդ սերը, բոլորի առաջ բաց էր անում իր դյուրագրգիռ ու աշխույժ սիրտը։ Բայց բարեկամներից միայն երկուսն էին, որ այս ամռանը բախտ էին ունեցել նրա շուրթերից լսելու այդ ծեր սրտի կանչը․ Լուի նկարիչը և բանաստեղծ Հերմանը՝ մականվանյալ Թու Ֆու։
Լուին օրերով նստում էր բաց դաշտում տեղադրված իր նկարչական ծալովի աթոռին, տանձենու և սալորենու ստվերում, և ոչինչ չէր նկարում։ Նստում էր ու խորհրդածությունների գիրկն ընկնում, վերցնում էր նկար֊չական նկարչական տախտակի վրա ամրացված թղթերից և գրում էր, գրում էր անվերջ, անթիվ ու անքանակ նամակներ։ Երջանիկ են, արդյոք, այն մարդիկ, որ այդքան շատ նամակներ են գրում։ Լուին, այդ անհոգ մարդը, գրելիս խիստ ջղաձգվում էր, նրա հայացքն անհաճո կերպով երկար Ժամանակ ժամանակ չէր կտրվում թղթից։ Շատ գաղտնապահություններ նրան զրկում, էին հանգստից։ Հենց դրա համար էլ Քլինգզորը սիրում էր նրան։
Բոլորովին ուրիշ խառնվածքի տեր էր Քլինգզորը։ Նա լռել չգիտեր։ Արտի մեջ եղածը չէր կարողանում թաքցնել։ Իր կյանքի լուռ տառապանքների մասին, որ քչերը գիտեին, նա երբեմն պատմում էր մտերիմների շրջանում։ Նա հաճախ էր տառապում վախից ու մելամաղձությունից, հաճախ էր իրեն գտնում մութ հանքահորերում բանտարկված ու թշվառ վիճակներում, վաղ անցյալի ստվերները, երբեմն չափազանց մեծ կուտակումներով, ընկնում էին նրա ներկա օրերի վրա և ողջը սևացնում։ Այնժամ նա հրճվում էր՝ նայելով Լուիջիի դեմքին։ Ասես օգնության էր կանչում նրան։
Բայց Լուին տհաճությամբ էր համակերպվում իր բարեկամի այդ թուլությունների հետ։ Դրանք ճնշում էին նրան ու խղճահարություն առաջ բերում։ Քլինգզորը չէր էլ ենթադրում և հասկացավ շատ ուշ, որ իր սրտաբաց ու անկեղծ խոսքուզրույցը իրականում միայն վնաս էր հասցնում ճշմարիտ բարեկամությանը։
Կրկին Լուին սկսեց ճանապարհորդությունից խոսել։ Քլինգզորը հաս֊կացավհասկացավ, որ այժմ արդեն ինքն անկարող կլինի բարեկամին իր մոտ պահել, թերևս հաջողվեր դեռ մի երկու֊երեք օրով էլ երկարաձգել նրա ներկայությունը, ոչ ավելին, իսկ մի գեղեցիկ օր էլ նա անսպասելիորեն կներկայանար կապված ճամպրուկը ձեռքին, հրաժեշտ կտար և երկար ժամանակ այլևս չէր վերադառնա։ Ի՜նչ կարճ է կյանքը, ինչ անդառնալի է ամեն ինչ։ Միակ բարեկամը, որ ամբողջապես հասկանում էր իր արվեստը, որի սեփական ստեղծագործությունը մոտ ու հարազատ էր իրեն, ահա այդ միակ բարեկամին այժմ նա վախեցրել էր ու ձանձրացրել, փչացրել էր նրա տրամադրությունը, գրգռել ու սառեցրել էր նրա հուզմունքը, և այդ ամենը միմիայն իր հիմար թուլությանն ու հարմարավետության հակումին հագուրդ տալու համար, միմիայն իր երեխայական և անվայել պահանջների բավարարման, բարեկամին սիրաշահելու համար իրեն ոչ մի նեղություն չտալու, ոչ մի գաղտնիք նրանից թաքցնել չկարողանալու պատճառով, նրա առաջ ինքն իրեն զսպելու անընդունակության պատճառով։ Ի՜նչ հիմար, ինչ երեխայական բան դուրս եկավ։ Այսպես ուշ էր պատժում իրեն Քլինգզորը, շատ ուշ։
Վերջին օրը նրանք միասին թափառում էին ոսկեծուփ հովիտներում։ Լուին բարձր տրամադրության մեջ էր, ճանապարհորդությունը նրա թռչնային սրտի համար իսկական ուրախություն էր։ Քլինգզորը կիսում էր նրա հրճվանքը, նրանք կրկին վերագտան իրենց նախկին թեթև, ճկուն և զվարճալի տոնը և այն այլևս բաց չթողին։ Երեկոյան դեմ նստեցին պանդոկի այգում։ Խորոված ձուկ պատվիրեցին, բրինձի հետ եփած սունկ, և դեղձ էին վայելում՝ բալի լիկյորի հետ ըմբոշխնելով։
Ուր ես պատրաստվում վաղը ուղևորվել, հարցրեց Քլինգզորը։
Չգիտեմ։
Այն սիրունիկ կնոջ մոտ։
Այո։ Գուցե։ Ո՞վ գիտե։ Այդքան շատ հարցեր մի տուր։ Հրաժեշտից առաջ եկ մի լավ սպիտակ գինի ըմպենք։ Եթե դեմ չես՝ նոյենբուրգյան։
Խմելու միջոցին հանկարծ Լուին բացականչեց․
Ինչ լավ է, որ ես մեկնում եմ, ծեր ծովաշուն։ Երբեմն, երբ ես քեզ այնքան մոտ եմ նստած լինում, ինչպես հիմա, հանկարծ մի հիմար բան է միտքս գալիս։ Ինձ թվում է, որ այժմ այստեղ, իրար կողք֊կողքի նստած են մեր լավ հայրենիքի երկու նկարիչները, և նույն պահին էլ մի նողկալի զգացում եմ ունենում ծնկներիս մեջ, կարծես մենք երկուսս էլ բրոնզից լինենք ձուլված և ձեռք֊ձեռքի տված կարող ենք հուշարձան կանգնել, ասենք, ինչպես Գյոթեն ու Շիլլերը։ Սակայն նրանք էլ, վերջիվերջո, մեղավոր չեն, որ ստիպված են արձանի դերում հավերժ կանգնած մնալ, միմյանց բրոնզե ձեռքերը բռնած, նրանք մեղավոր չեն, որ աստիճանաբար մեզ համար տհաճ ու ատելի են դառնում։ Գուցե նրանք հրաշալի տղաներ ու այրեր են եղել, Շիլլերից ժամանակին մի դրամա եմ կարդացել՝ ուղղակի սքանչելի էր։ Բայց այժմ նա ներկայացված է որպես մի հռչակավոր արարած և ստիպված է իր սիամական երկվորյակի կողքին կանգնել, իր գիպսե գլուխը հարևանի գլխի մոտ պահած, ամենուրեք նրանց երկերի լիակատար ժողովածուներն են վաճառքի հանվում, և դեռ դպրոցական դասագրքերում էլ անպակաս են նրանց ստեղծագործությունները։ Սոսկալի է։ Պատկերացրու, թե մի հարյուր տարի հետո մի պրոֆեսոր ինչպես է քարոզում իր գիմնազիստներին․ Քլինգզոր, ծնված 1877 թվականին, և նրա ժամանակակիցը՝ Լուի անունով՝ մականվանյալ Շատակեր, նորարարներ նկարչության մեջ, ազատագրում գույնի նատուրալիզմից, ավելի մոտիկից քննելով այս նկարչական զույգի ստեղծագործությունները՝ դրանք հստակորեն կարելի է ստորաբաժանել երեք պարզորոշ առանձնացվող ժամանակաշրջանների… Չէ, ավելի լավ է ես հենց այսօր ինձ շոգեքարշի տակ գցեմ։
― Ավելի խելացի կլիներ, եթե տեղդ զիջեիր քո այդ պրոֆեսորներին։
― Բայց այդքան մեծ շոգեքարշեր չկան։ Ինքդ էլ գիտես, թե որքան փոքրիկ է մեր տեխնիկան։
Երկնքում արդեն աստղեր էին հայտնվում։ Լուին հանկարծ իր բաժակը խփեց ընկերոջ բաժակին։
― Եկ խփենք ու խմենք։ Հետո ես իմ հեծանիվը կնստեմ և մնաս բարով։ Առանց երկար֊բարակ հրաժեշտի խոսքերի… Պանդոկապետին վճարել եմ։ Կենացդ, Քլինգզոր…
Նրանք չրխկացրին բաժակներն ու խմեցին։ Երբ դուրս եկան այգի՝ Լուին նստեց իր հեծանիվը, գլխարկը թափահարեց ու անհետացավ։ Գիշեր, աստղեր, Լուին Չինաստանում էր։ Նա լեգենդ էր դարձել։
Վստահելի
1396
edits