Changes
:Հարցազրույցը վարեց՝ Անդրեյ Մորոզովը։
:― <b>:― Եվգենի Ալեքսանդրովիչ դուք լինո՞ւմ եք Մայակովսկու արձանի մոտ։ </b>
:― Շատ հաճախ եմ լինում այնտեղ, նույնիսկ ժամադրություն եմ այնտեղ նշանակում․․․ (ծիծաղում է)։ Գործնական, իհարկե։
:― <b>Դուք հիմա դասավանդում եք ամերիկյան համալսարանում ռուս պոեզիա ու ռուս կինո։ Որքանո՞վ է մեծ հետաքրքրությունը Ձեր դասախոսությունների նկատմամբ։ </b>
:― Երբ դասախոսությունները բաց էին, դրանց գրվում էր հարյուրից ավելի մարդ։ Հիմա քանակական սահմանափակում են մտցրել իմ դեպքում՝ քառասուն մարդ։ Ամերիկյան համալսարաններում այսպիսի կարգ կա, եթե պրոֆեսորը չի հավաքում ութ ուսանող, ապա հարց է դրվում նրա հեռացման մասին, ու ոչ մի արհմիություն այդ դեպքում չի օգնի։ Կան առարկաներ, որոնց դասերին չպիտի շատ ուսանողներ լինեն։ Օրինակ լեզուն։ Եթե լեզվի դասախոսություններին չափազանց շատ ուսանող կա, ապա այն արժեզրկվում է։
:Ինձ ասացին, որ ես ակամա խլում եմ ուսանողներին, այլ պրոֆեսորներից․ նրանք մղվում են իմ դասախոսություններին։ Այդ պատճառով, որոշվեց, որ իմ դասախոսությունների համար ուսանողների քանակը կսահմանափակվի քառասուն ուսանողով, բայց եւս տասը առավել ընդունակ ուսանողի կարող եմ ընդգրկել իմ հայեցողությամբ։
:― <b>Ինչո՞ւ եք Դուք դասավանդում հենց Ամերիկայում, այլ ոչ Եվրոպայում։ </b>
:― Որովհետեւ ես շատ բան եմ սովորել վաղ 60-ականների Ամերիկայից, որտեղ եռում էր կյանքը, պայքարը ռասիզմի դեմ, սպառազինության դեմ, բյուրոկրատիայի դեմ, որոնցում մասնակցություն ուներ ԱՄՆ֊ի ողջ առաջադեմ մտավորականությունը, այդ թվում եւ գրողները։ Ես տեսել եմ վիետնամական պատերազմի դեմ երկու միլիոնանոց ցույցը Նյու Յորքում, երբ նույն շարքերում կողք կողքի քայլում էին Արթուր Միլլերը, Բենջամին Սփոքը, Մարտին Լյութեր Քինգը եւ իրենց երգերն էին երգում, այն ժամանակ դեռ բոլորովին երիտասարդ Ջոան Բաեզն ու Բոբ Դիլանը։ Մինչեւ հիմա էլ կոկորդս սեղմվում է, երբ լսում եմ We shall overcome՝ «Մենք կհաղթենք, կգա օրը, երբ կհաղթենք․․․» մեծագույն երգը։ Ցավոք, այս երգը հիմա սկսում է մոռացվել նաեւ Ամերիկայում, բայց ես միշտ իմ ամերիկյան ուսանողներին հիշեցնում եմ այն։
:Ես առաջին անգամ իմ սեփական աչքով տեսա, թե ինչ ուժ է ներկայացնում ընդվզումը։ Ես 1968 թվին՝ բրեժնեւյան տանկերի Չեխոսլովակիա ներխուժումից հետո, գրեցի «Միակ առաջընթացը առանց ցավոտ զոհերի անանհրաժեշտ ― բողոքն է, բողոք, բողոք ― զենքը անզենների»։ ( «Единственный прогресс без горьких жертв ненужных – протест, протест, протест – оружье безоружных»); Դա ե՛ւ Ամերիկայի մասին էր, ե՛ւ մեր։ Պատահական չէր, որ մեր գրաքննությունը, երկար ժամանակ չէր ցանկանում հրապարակել իմ «երկսայրի» պոեմը՝ «Ազատության արձանի կաշվի մեջ» («Под кожей статуей Свободы»), իսկ հետո նաեւ Յուրի Լյուբիմովի համանուն հրաշալի ներկայացումը Տագանկայում։ Եթե Կոնստանտին Սիմոնովը իր ներածական հոդվածով պոեմը պաշտպանության տակ չառներ, այն երբեք լույս չէր տեսնի։ Այս ժամանակից, ես դարձա «երկսայրի» պոետ ― ընդդեմ բյուրոկրատիայի ու կապիտալիզմի եւ սոցիալիզմի։ Այդ պատճառով էլ ինձ սիրեցին երիտասարդները ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ իրենց, ե՛ւ նույն ժամանակ չսիրեցին պճնամոլներն ու ժլատները։ Իմ՝ «Նամակ Եսենինին», «Պրահայով տանկերն են գնում» բանաստեղծությունները լույս տեսան մեր ինքնահրատում, իսկ ամերիկյան ուսանողուհի Ալիսոն Կրաուզի՝ գնդակահարված ուսանողական բողոքի ցույցը ցրելու ժամանակ, մահվանը նվիրված բանաստեղծությունը թռուցիկների միջոցով տարածվում էր ԱՄՆ֊ում։
:Մեր թերթերում գրում էին ամերիկացիների հանցագործությունների մասին Վիետնամում, բայց շատ ավելի քիչ էին գրում այն մասին, թե ինչ պայքար է գնում հենց Ամերիկայում այդ պատերազմի դեմ։ Ըստ էության, ամերիկացիները դադարեցրին պատերազմը Վիետնամում, իրենց հսկայական բողոքի ցույցերի եւ պատերազմին հակազդելու շնորհիվ։