==Զանգ Տորոնտոյից==
Երբ ես զբաղված էի ճանապարհորդության նախապարստությամբ, հանկարծ հնչեց զանգ Կանադայից։ Ողջույն ծերուկ, ասում է Զիլբերովիչը։
Ես ուղղակի ապշեցի այդպիսի առաջարկությունից։
Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ի՞նչու ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ ոչ մի բան ու գործ չունե՞մ, քան այդպիսի հեռուն գալը։
Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատելի կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտ, կանցնես ուղիղ երկու մայլմղոն, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շեվրոլե»։ Տանիքին անտեննաանտենա, ետևի ապակու վրա ժալյուզի, համարը կեղտոտված է ցեխով։ Հետևիր այդ «շեվրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքից բաց չթոցնես։ Վերջ։
― Տխմա՛ր։ ― Գոռացի ես։ Նախքան կարգադրություններ անելը, գոնե ռուսերեն խոսել սովորեիր։
Ես պատմեցի։
Կինս զայրացավ։ Ոչ այնքան Զիլբերովիչի, որքան ինձ վրա։ Այդ ի՞նչ բան է։ Այդ ինչո՞ւ հանկարծ։ Հնարավոր է մենք բաժանվում ենք ընդմիշտ, մեզ մնացել է միայն մի քանի օր, իսկ դու պատրաստ ես ծախսել նրանք ում վրա ասես, միայն ոչ ընտանիքիդ։ Դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես քեզ այնպես պահում, որ նրանք քո քեզ հետ վերաբերում վերաբերվում են ինչպես երեխայի հետ։ Տեսեք, թե ինչ է երևակայում նա իր մասին, նա երկրի կենտրոնն է, և դու նրա մոտ կվազես, հենց որ նա քեզ մատով կա՞նչի։
Ես նրան ասացի, որ ինքս էլ խորապես վրդովված եմ, որ ամեն կանչին չեմ պատրաստվում պատասխանել և ոչ մի Տորոնտո էլ իհարկե չեմ մեկնի։