Օրեցօր հետևելով Օտրադնոյի կյանքի ընթացքին, մանրամասն նկարագրում էր, թե ինչպես է «հայրիկը» աշխատում և պատրաստվում վերադարձին։
Իր մտադրություններով Սիմիչը նրա հետ առանձնապես չէր կիսվում, բայց երբեմն, թփթացում էր նրա մարմնին և ասում․ «Ոչինչ, Ստեշա, երբ քշենք այդ ամենակուլներին, քեզ Թոմի հետ միասին Մոսկվա կտանեմ։ Թոմին կդարձնեմ կոմս, իսկ դու կլինես կոմսուհի»։ Երբ Ստեպանիդան կասկած էր հայտնում, թե Թոմից ի՞նչ կոմս, չէ՞ որ նա սև է, «հայրը» պատասխանում էր․ «Հետո ինչ, որ սև է։ Դա ոչինչ։ Միայն թե կոմունիստ ու պլուրալիստ չլինի։ Իսկ ինչ վերաբերում է մաշկի գույնին, ապա Պետրոս Առաջինն էլ ուներ մի առապ, որն իր արյունը փոխանցեց Պուշկինին։ Այնպես որ կարևորը կարևոր է ոչ թե այն որ սև է, այլ ինչպիսի սև»։
Երբ կարդում էի Ստեպանիդայի հաղորդագրություններն ու բնութագրումները Օտրադնոյի բնակիչների և նրանց այցելուների մասին, երբեմն այնպես էի ծիծաղում, որ քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Բայց երբ հասա այն տեղը, ուր նա նկարագրում է իմ ժամանումը, շատ վրդովվեցի։ Ինչպիսի լկտի, խորամանկ և ստոր կին է։