Changes
/* Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը */
===Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը===
Ֆրոդոն արթնացավ զարմանալիորեն թարմ ու առույգ։ Նա պառկած էր համարյա գետնին դիպչող ճյուղերի հովանու տակ, բուրավետ խոտերից ու պտերից պատրաստված անկողնում, որ փափուկ էր ու հարմարավետ։ Արեւը թափանցում էր թրթռացող, դեռ կանաչ տերեւների միջով։ Նա ձգվեց ու ճարպկորեն ցած թռավ իր կանաչ տերեւների հոլիկից։
Սամը նստած էր խոտին, անտառի եզրին։ Փինը զննում էր երկինքն ու գուշակում եղանակը։ Էլֆերը գնացել էին։
― Նրանք մեզ միրգ, խմիչք ու հաց են թողել, ― ասաց Փինը։ ― Արի նախաճաշիր, հացը դեռ շատ թարմ է։ Ես առանց քեզ բլորը հուպ կտայի, բայց Սամն ուղղակի բերանիցս խլում է։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]