Changes
: ― Առայժմ չեմ կարող ասել։ Բայց համաձայնեք, որ մեզ արդեն շատ բան է հայտնի։ Մենք, նախ և առաջ գիտենք, ինչ-որ մարդ կանգնել է ճանապարհին և հետևել Բարկլեյների վեճին, չէ որ վարագույրները վերև էին քաշված, իսկ սենյակը լուսավորված էր։ Գիտենք նաև, որ նա ինչ-որ տարօրինակ կենդանու ազդեցությամբ վազելով անցել է գազոնի միջով և կամ հարվածել է գնդապետին, կամ գնդապետը տեսնելով անսպասելի հյուրին, հավանական է, այնպես է վախեցել, որ կորցրել է գիտակցությունը և ընկել, ծոծրակը հարվածելով բուխարու ճաղի սուր անկյանը։ Եվ վերջապես մենք գիտենք նաև հետաքրքիր մի մանրամասնություն․ անծանոթը, գտնվելով այս սենյակում իր հետ տարել է բանալին։
: ― Բայց ձեր դիտարկումները, թվում է, ավելի շատ են խճճել գործը, ― նկատեցի ես։
: ― Միանգամայն ճիշտ է։ Բայց դրանք անկասկած ցույց տվեցին, որ սկզբնական ենթադրություններն անհիմն են։ Ես ամեն ինչ նորից եմ մտածել և եկել եմ այն եզրակացության, որ պետք է այդ գործը վերանայել ուրիշ տեսանկյունից։ Այնուամենայնիվ, Ուոտսոն, վաղուց ձեր քնելու ժամանակն է, իսկ մնացածը կարող եմ հաջողությամբ պատմել վաղը՝ Օլդեշոտի Օլդերշոտի ճանապարհին։
: ― Խոնարհաբար շնորհակալ եմ, որ դուք կանգ առաք ամենահետաքրքիր տեղում։
: ― Պարզ է, որ երբ միսիս Բարկլեյը յոթն անց կեսին տնից դուրս էր գալիս, զայրացած չէր ամուսնու վրա։ Կարծեմ, հիշատակել եմ, որ կինը երբեք ամուսնու հանդեպ հատուկ, նուրբ զգացմունք չի տածել , բայց կառապանը լսել է, թե ինչպես նա տանից դուրս գալիս բավականին բարեկամաբար է խոսել ամուսնու հետ։ Վերադառնալիս, անմիջապես գնացել է հյուրասենյակ, որտեղ ամենից քիչ հույս ուներ ամուսնուն տեսնել, և թեյ է խնդրել, , որն ինքնին խոսում է գրգռվածության մասին։ Իսկ երբ սենյակ է մտել գնդապետը, փոթորիկը պայթել է։ Հետևաբար, ժամը յոթն անց կեսի և իննի միջև, այնպիսի բան է պատահել, , որ լիովին փոխել է կնոջ վերաբերմունքը ամուսնու հանդեպ։ Բայց այդ ժամանակամիջոցում նրանից անբաժան է եղել միսս Մորիսոնը, որից հետևում է, որ միսս Մորիսոնը պետք է ինչ-որ բան իմանար, թեև դա ժխտում է։