Changes
― Պարտիական մարդու ձի գողանաս, քաղաքական ես, ― լինում էր պատասխանը։
Երկու եղբայրեները շատ նման էին, նրանք սև բեղեր ունեին, թավ ընչացք, և դժվար էր որոշել, թե որն է նրանցից մեծը։ Հնար չեղավ նրանց քշել ընդհանուր աշխատանքի, սակայն չի կարելի ասել, որ նրանք չէին աշխատում․ դալար, բարակ ճիպոտներից զանազան չափի զամբյուղներ էին պատրաստում։ Մեծ դժվարությամբ նրանցից պոկեցին Կոլյային և քշեցին գործարար բակ, ուր նա, կարելի էր ասել, դեմք էր։ Երբ նա երևում էր այս կամ այն արհեստանոցում, մի րոպե տիրում էր սպասողական լռություն՝ ո՞ւմ է կանչելու Կոլյան գրասենյակ, պետի կամ պետերի մոտ։ Գրասենյակ կանչվելուց կալնավորները կալանավորները երբևէ լավ բան չէին սպասում և իրավունք ունեին։
Բրուտանոց մտավ Կոլյան անշտապ և լուրջ․ նա շուրջը նայեց և նրա հայացքը կանգ առավ գերմանուհու վրա, որն այդ րոպեին նստած դազգահի մոտ՝ աշխատում էր Դոստոևսկու խոնարհ քթի վրա։ Կոլյան մոտեցավ և մի ձեռքով բռնած երկու բաժին հացը պարզեց նրան։
― Պետը հրամայեց․․․ հանձնել, ― ասաց նա ու դուրս եկավ։
― Ապրո՜ւմ ենք, ուստա՛, ― բացականչեց Մամոն կավի վրա ձեռքը մեջքին պարելով, իսկ գերմանուհու աչքերում արցունքներ երևացին։ Ամենից ուշ Մամոն նկատեց այդ, բայց երբ նկատեց, ասես կորցրեց իրեն, խեղճսցավխեղճացավ, փոքրացավ, դուրս եկավ տաշտից, ուզեց շոյել գերմանուհու գլուխը, հետո միտքը փոխեց, մոտեցավ Աշոտ Դայուն․
― Ինչո՞ւ է լալիս, ուստա՛, ― հարցրեց նա խեղճ֊խեցճ։խեղճ֊խեղճ։
Աշոտ դային հազաց առանց բերանը բանալու, քթի մեջ՝ ըհը՛֊ըհը՛, այդպես էր նա «հազում», երբ հուզվում էր։
― Երևի հին օրերն է հիշում, Մամո, իր գինն է հիշում․․․ երկու բաժին հաց․․․ այդ կինն իր քաշով ոսկի արժե․․․ դժվար է, Մամո․․ Մամո․․․ մոտեցիր, քաղցր խսղք ասա, սիրտն առ․․․
Մամոն մոտենալով գերմանուհուն՝ զգուշությամբ ծեծեց ուսը և ասաց․
― Նիչևո, նիչևո, խառաշո բուդեդ․․․ ոչինչ, ոչինչ , լավ կլինի։
Գերմանուհին վեր կացավ, Դոստոևսկուն դրեց հացի մոտ, թաշկինակը սեղմեց աչքերին և իրեն չորանոց նետեց՝ աչքերը չորացնելու համար։
Մայրիկ, անմեղ բալեդ բանտում է ընկած։
Իսկ Մամոյի ճաշամանը վառարանի վրա չի երևում, իսկ Լյուդմիլան ուտել է ուզում, իսկ․․․ գլուխը բարձրացրեց աշխատանքից (նա Դոստոևսկու ձախ ականջն է զգուշությամբ փորփրում) և նայեց Կոլյայի բերած հացի երկու բաժիններին։ Այն միտքը, որ նա օրինական տերն է այդ օրաբաժինների, հիմա նրան գոհունակություն է պատճառում։ Գերմանուհին զգաց, որ քաղցը խլրտաց ներսում, նա մինչև անգամ զգաց հացի սուր և թթու, ախորժելի բուրմունքը։
Օրաբաժիններից մեկի վրա լուցկուց հաստ փայտիկով ամրացված էր մի կտոր հաց, ըստ երևույթին, կես կիլոգրամը լրացնելու համար։ Նա սիրով կուտեր գոնե այդ կտորը։ Չի էլ նկատվի, որ օրաբաժնից մի բան պակասեց։ ― «Ի՞նչպես Կոլյան այդ կտորը ճանապարհին չի կերել, ― մտածեց նա, ― երևի կուշտ է․․․»։ Նա ինքն էլ չիմացավ, թե ինչպես փոքրիկ կտոր հացը մայր կտորին ամրացնող փայտիկը դուրս եկավ, ընկավ պատուհանի գոգը, իսկ կտոր հացը հայտնվեց իր բերանում։ Ծամեց արագ, կուլ տվեց, ուտելու ցանկությունից նա ասես դողաց։ Նա զգաց, որ Մամոն շարժվեց տեղում, ու նորից անշարժացավ։ Ու զգաց իր արածի ողջ անհեթեթությունը։
Ամեն անգամ երբ Լյուդմիլան ավարտում էր հերթական աշխատանքը, Մամոն իր մայրենի լեզվով դիմում էր Աշոտ դայուն։
― Դոստ ադամ դըր, ― բարեկամ մարդ է․․․
Մամոն մի կասկածելի, համարյա թշնամական հայացք նետեց Լյուդմիլայի «դոստի» վրա և այլևս այն կողմը չնայեց։
Չի կարելի պնդել, թե Մամոն արվեստից չէր հասկանում․ նա, կարելի էր ասել, սուր կերպով ընկալում էր այն, ինչ բնորոշ էր տվայլ տվյալ գործում․ նա, օրինակի համար, հիացավ Տոլստոյի միրուքով, Շեվչենկոյի բեղերով և նայելով Նիցշեի կերպարանքին, աջ ափը խփեց ձախ ձեռքի ափին և մանկական հրճվանքով բացականչեց․
― Բա՛խ, բա՛խ, նա՞ սարթ ադամ դըր․․․ Տես, տես, ինչ թունդ, այսինքն՝ բարկացած մարդ է․․․
― Ալլա՜հ․․․
Այսինքն՝ թող աստված տնորինիտնօրինի, դա մեր՝ մահկանացուներիս գործը չի, ու դեռ այսինքն՝ աստվա՛ծ, դո՛ւ թեթևացնես այս ծանր փորձությունը։
Փորձությունն, իհարկե, ծա՛նր էր, բայց ոչ այնքան ճակատագրական։ Ճամբարի պետը գլխավոր բժիշկ Տրախտենբրոտին սպառնացել էր ինչ֊որ «խեցգետինների ձմեռանոցով», ուր պիտի թռչեր, իր ասելով՝ Տրախտենբրոտի հետ միասին, եթե․․․
Այս գործում էլ, պիտի ասել, Մամոն առաջիններից չէր։ Անդրանիկության պատվին արժանացավ օսեթ Նեստոր Կուլաևը, որը կապվեց, բանաստեղծի ասածի նման, Երուսաղեմը չտեսած մի երուսաղեմցի աղջկա, տվայլ տվյալ դեպքում կնոջ, այսինքն՝ հրեհուհու հետ։ Կուլաևն աշխատում էր գրասենյակում, որպես հաշվապահ։ Նա ապահովված մարդ էր, լավ ծանրոցներ էր ստանում և գիտեր իր գինը։ Մի անգամ նա պաշտոնական թույլտվությամբ և պաշտոնական գործով մտավ կանանց գոտին՝ ստուգելու համար պետական ադյալների որպիսությունը։ Պետին տեղեկություններ էին հասել, որ կալանավորուհիներից ոմանք ադյալներից շերտեր են կտրում և փաթաթում ոտներին։ Կուլաևը եղավ առաջին և երկրորդ բարաքներում, ավագուհիների օգնությամբ հայտնաբերեց թվով յոթ ոչ լիարժեք ադյալներ, գրեց տերերի անունները․․․
Երկրորդ բարաքում նրա ուշադրությունը գրավեց նուրբ դիմագծերով և թուխ աչք֊ունքով մի կին։ Նա ադյալը քաշել էր մինչև վիզը և պառկած կռնակին, բաց աչքերով, ինչպես երևում է, երազում էր։ Երբ Կուլաևը ավագի հետ հերթով նայելով բացակա կալանավորների ադյալները, հասավ նրան, ավագը շշնջաց․
― Տաքությո՞ւն․․․
― 37-ից չբարձրացավ, դրա համար էլ Ժոզեֆինա Էռնեստովնան․․․ իսկ ես որոշեցի մնալ՝ թեկուզ 300 գրամ օրավաժնի օրաբաժնի վրա։
Ավագուհին խոսակցությունն ավարտված համարեց և երկու քայլ առաջ շարժվեց․ Կուլաևը չշարժվեց տեղից։
― Ո՞րտեղացի եք, ― հարցրեց նա։
― Թիֆլիսից, ― պատասխանեց կինը։
― Նինա Միլլեր, ― ժպտաց կինը և ավելացրեց, ― Բենյամինովնա։
Կուլաևը ձեռքի խավաթղթղի խավաթղթի մի անկյունում գրեց իր ապագա․․․ ասենք՝ օգնականի անուն֊ազգանունը, հայրանունը, ցտեսություն ասաց և ավագանուհու հետ վերջապես առաջ շարժվեց։
Մի քանի օր հետո Նինա Միլլերը հայտնվեց գրասենյակում և տեղ գրավեց Կուլաևի դեմ֊դիմաց դրված սեղանին։ Այս կարևոր երևույթը բոլորը նկատեցին, բայց ոչ ոք չնկատեց, որ Կուլաևի վերջին ծանրոցով ստացված՝ բրդից գործված ձյունասպիտակ սվիտերը երևաց ճամբարի պետի վրա, իսկ կարգադրիչ Սիդորովը մի քանի օր կծու մախորկայի փոխարեն «Աբխազիա» ծխախոտ ծխեց։
Կալանավորներն այստեղ իրենց ստամոքսները լցնում են հում կարտոֆիլով, ուտում ախորժակով, ինչպես խնձորն են ուտում։ Այս կատակոմբում մի ուրիշ դռնից կարող է ներս մտած լինել կանանց բրիգադիրը, և հնարավոր է, որ նրանցից ոմանք մութ մի խորշում իրար հանդիպեն։ Նման դեպքերում նրանք կույրերի նման շոշափում են իրար և առանց քաշքշուկի չեն խնայում սեր ու փաղաքշանք։ Նման հանդիպումների անպատեհությունն այն է, որ աշխատանքի ավարտից հետո, երբ բրիգադները դուրս են գալիս տարբեր դռներից և առանձին֊առանձին շարքի կանգնում, աստծո լույսի տակ նրանք դիտում են իրար և ոչ մի կերպ չեն կարողանում գուշակել կամ գտնել, թե ո՞րն է իրենց նորից բանաստեղծի լեզվով ասածի պես՝ «վերջինը թյուրիմացաբար և միա՞կը ճակատագրով․․․»։ Այո՜։
Դաշտում, ստաններում թե կարտոֆիլի կատակոմբներում՝ ընդհանուր աշխատանքների վրա՝ Աշոտ դայու կավամանների նման թրծված կալանավորները չարախնդությամբ էին նայում «ինտելիհենցիայի» անվարժ, քրտնաթոր աշխատանքին, իսկ Աշոտ դային, որի համար ամեն տեսակ ֆիզիկական տքնություն խաղ է ու պար է, սիրով օգնում էր գրեթե բոլորին․ նա ավելի մոտ էր Նեստոր Կուլաևին, որը մի անգամ դաշտային ընդհանուր աշխատանքի հետճաշյա հանգստին պատմեց իր սիրո պատմությունը։
Իսկ հետո՞, ի՞նչ պատահեց հետո։
Բարաքը մեծ չէ, մոտ քսան տեղանոց, փայտե մահճակալները լայն են, վագոնային սիստեմով շինված։ Ահա այստեղ են բերում ճամբարային օրենսդրության դեմ մեղանչածներին, բոլոր Մարիամ Մագթաղինացիներին։
Մայրերի սնունդը, ընդհանուր կալանավորական նորմաներից չի անցնում։ Միակ տարբերությունը աշակերտական ռետինի չափսի կարագն է, քսան գրամ շաքարը և մի բաժակ յուղազտիչից թորված կապտավուն կաթը։ Դրա փոխարեն մայրերն իրավունք ունեն խոհանոցից ցերեկ թե գիշեր ստանալու եռացած ջուր անսահմանափակ քանակությամբ։ Մայրերը եռացրած ջուր շատ են խմում, նրանք հնարել են մի հետաքրքրիր տեսություն, ըստ որի «երկու լիտր եռացված ջուրը փոխարինում է հինգ հարյուր գրամ հացի»։ Ու խմում են։
․․․ Այո՛, այո՛, այս գործում ևս Մամոն առաջիններից չէր։
Իսկ հիմա նորից ձմեռ է, մեղրալուսնի գիշերների նման կարճ ամառն անցավ։ Գործարար բակի ու գրասենյակի աշխատողներն անցան իրենց անմիջական պարտականությունների կատարմանը։ Ծանոթ մռմռոցով բացվում է բրուտանոցի դուռը, և մենք ներս ենք մտնում, ինչպես ամառանոցներից վերադարձողներն են մտնում իրենց տները։ Ամեն ինչ թվում է խունացած, փոշոտ, բայց հարազատ։ Առաջին օրն աշխատանքը չի կպչում ասես։ Տաշտը դատարկեդատարկ է, ցեխը նախապատրաստված չէ հունցելու համար։ Բացի դրանից, հարկավոր է զբաղվել ընդհանուր մաքրությամբ, կարգավորումով։ Գերմանուհին մեկ֊մեկ իջեցնում է իր քանդակներն ու մաքրում փոշին։ Ամառվա ընթացքում նրանք կարծես ծերացել են, խունացել։ Բայց ահա անցնում են օրեր ու շաբաթներ, և ամեն բան գտնում է իր տեղը, ուրիշ խոսքերով՝ կյանքը մտնում է իր սովորական հունը։
Աշխատանքային օրը վերջացավ։ Բրուտանոցում մթնոլորտը, ինչպես Իոնասը կասեր՝«դժվար էր», այսինքն ծանր էր։ Լյուդմիլան պատրաստված կավը խնամքով ամրացրեց իր աշխատանքային քառակուսի տախտակին, որպեսզի առավոտյան չորանոցը կարգի բերելուց հետո փորի ու քչփորի։ Սկսեց ձյունել։ Հնչեց բանթողի գոնգը, և մենք դուրս եկանք բրուտանոցից։ Ես խոր շնչեցի ձմեռային, ձյունախառն օդը և կարծես թեթևացա։ Օրհնված լինես դու, կյանք․ կարելի է ազատ կերպով շնչել այս մաքուր, պաղ, պաղպաղակի նման ախորժելի օդը՝ առանց խախտած լինելու օրենքը։ Ձյունը ճռճռում է մեր ոտների տակ, և ինձ թվում է, որ բրուտանոցի մյուս բնակիչներն էլ ինձ նման զգում են իրենց թեթևացած։ Աևաջից Առաջից գնում է Լյուդմիլան, նա աշխատում է քայլել թեթև, և այդ նրան դժվարությամբ է հաջողվում։ Մամոն մատով ցույց է տալիս Աշոտ դայուն Լյուսմիլայի Լյուդմիլայի ձախ ոտի թաղիքե ոտնամանն ու ռուսերեն ասում․
― Ռեմո՛նտ նադո՛, ― նորոգել է պետք․․․
― Կարգը խանգարողների վրա իրավունք է տրվում կրակել․․․ գնացինք․․․
Գնացինք։ Ւսկ Իսկ երկինքը շարունակում է ձյունել այնպիսի եռանդով, որ կարծես արև ասած բանը գոյություն չի ունեցել երբեք։
Առաջին բանը, որ լսում ենք ճամբարում, դա այն է, որ «կոմիսիա է գալիս»։ Առաջին դեպքը չէ։ Շատ անգամ են կոմիսիաներ եկել ու գնացել և ոչ մի հետք չեն թողել իրենց ետևից։ Հանձնախմբեր եկել են բաժանմունքից, Մարիինսկից․․․ Բայց ասում են վաղվա հանձնախումբը գալու է Կրասնոյարսկից։ Ինձ նման հները հիշում են, որ Կրասնոյարսկից նույնպես հանձնախմբեր են եկել։ Նույն արարողությունը, նույն արդյունքը։ Ինձնից սակավաթիվ հները պնդում են անգամ, որ ճամբարում երկու անգամ եղել է մոսկովսկայա կոմիսիա, այսինքն՝ մոսկովյան հանձնախումբ։ Նույն արարողությունը, նույն արդյունքը։ Հանձնախումբը կազմված է մի քանի հոգուց, որոնք առանց բացառության զինվորականներ են։ Նրանք անցնում են բարաքից֊բարաք, երկու կողմ շարված կալանավորների միջով։ Գանգատվելն արգելված է, բողոքել՝ այդ էր պակաս։ Հնարված է ուրիշ մի՝ ըստ ամենայնի դիվանագիտական դարձվածք․
― Եթե կալանավոր, ապա լիարժեք կալանավոր, գրասենյակային կալանավորը ո՞րս է․․․ այս «լիարժեքը» նա ասում էր պալնացեննի և արտասանում էր իսկապես պա՛լնա՛ցե՛ննի՛, իսկ «ո՞րս է»֊ն արտասանում էր նենգափոխված և ժպտում մանկական, վարակիչ ժպիտով։
Հետաքրքիր անձնավորություն էր համբավավոր «դյադյա Միշան»՝ խոհանոցի շեֆ֊խոհարար մեսրոպ Ուզունյանը։ Առանձին կրթություն չուներ Մեսրոպը, ինքը սևծովյան ափի բազմաթիվ ավանների հայերից էր, որոնք ժամանակին գաղթել էին Տրապիզոնից, Սամսունից․․․ Նրանք մեծ մասամբ զբաղվում են իրենց հայրերի մասնագիտությամբ, ծխախոտի գործով և մեծ հայսույթ հասույթ են ստանում դափնետերևներից։
Ես արդեն Աշոտ դայու հետ ծանոթ էի, երբ Մարիինսկում հանդիպեցինք Մեսրոպին։ Խումար աչքերով, նիհար, կարճահասակ, մարդամոտ մարդ էր Մեսրոպը և զուրկ չէր հումորի զգացումից։ Պատրաստվում էր Նովոիվանովսկի էտապը։ Ասացին հեռու չէ, ասացին երկու շաբաթով․․․ այդ երկու շաբաթը ութ տարի տևեց, այո, ութ տարի։ Այս ութ տարվա ընթացքում մենք Մեսրոպի հետ եղանք մի ճամբարում․․․
Նման դեպքերում խոհարար Յունուսը նախազգուշացված էր լինում և իր դեղին կաշվից դուրս էր գալիս կալանավորների մթերքներից մի կարգին ճաշ պատրաստելու համար։ Չգրված օրենքի համաձայն, երբ բաժանմունքի պետը ճամբար էր գալիս, կալանավորների ճաշը համտես անելու, որակը ստուգելու պատրվակի տակ, ճամբարի պետի հետ վերջինիս առանձնասենյակում ճաշում էր։ Բայց ի՞նչ կարող էր պատրաստել խեղճ Յունուսը կալանավորների խեղճ մթերքից՝ իր խոհարարական հմտությունը ցույց տալու համար․․․
― Լավ դելու Էտո դելո դայ մնե, ― Յունուսի ականջին շշնջաց Մեսրոպը, ― յա զնայու շտո չտո դելայու․․․ այդ գործը թող ինձ, ես գիտեմ ինչ կանեմ։
Մեսրոպը չէր խաբում Յունուսին, իսկապես որ նա գիտեր իր գործը․․․
Այդ խոսակցությունից հետո էր, որ Մեսրոպը բարաք ընկավ և իրեն օգնական նշանակեց «ամկարող ասծուն»։
Վերադառնալով խոհանոց, Մեսրոպը հատուկ պահարանից ստացավ պետերի համար միայն գործածելի փոքր չափսի պղնձամանը, ընտրեց իր ուզած միսը և անցավ գործի։ Երկու ժամ անց ամենաբութ քիթն անգամ չէր կարող չզգալ ախորժելի համեմունքներով պատրաստված ճաշի հաճելի բուրմունքը։ «Տրապիզոնսկի կայլա՛» , ― այսպես անվանեց Մեսրոպն իր զարմանալի կերակուրը, որը կարողացավ խլացնել վիթխարի կաթսաներում խաշվող սառած կաղամբի ու կարտոֆիլի տհաճ հոտը։
Յունուսի ուրախությանը չափ֊սահման չկար։ Նա խոստացավ խոսել կարգադրիչի և կոմենդանտի հետ, որ Մեսրոպին նշանակեն իրեն օգնական։
(― Լեզուս պլլվավ, ― պատմում էր նա հետագայում, ― ես ոչ֊այոն մոռացա․․․)։
― Ինչով Ինչո՞վ պատրաստեցիր ճաշը, ― շարունակեց պետն իր հարցաքննությունը։
(― Տոպրակ բացի, զառ֊զավաթ զառ֊ղավաթ դրի ստոլին, ― ահա, ― ըսի, ― չիստի պրոդուխտ, մաքուր մթերք, էսիկ բիբար ի, էսիկ սև, էսիկ կարմիր․․․ էսիկ ռահան, էսիկ լավրիկ․․․ չիստի, բեզապասնի․․․ մաքուր, անվտանգ․․․)։
― Այս մարդն ի՞նչ է անում խոհանոցում, ― հարցրեց պետը կարգադրիչին։