Changes
: ― Ներս մտեք, խնդրեմ։ Դե, շնորհ արեք, մտեք։
: Նա մեզ առաջնորդեց իր մեծ և հարմարավետ կահավորված ննջարանը։
: ― Տեսնու՞ Տեսնու՞մ եք սա, ― հարցրեց, ցույց տալով մահճակալի գլխի մոտ դրված մեծ, սև սնդուկը։ ― Առանձնապես երբեք հարուստ մարդ չեմ եղել, միստր Հոլմս․․․ Իմ ամբողջ կյանքում մեկ անգամ եմ դրամս ներդրել գործի մեջ․․․ ահա, բժիշկ Թրևելյանը թույլ չի տա սուտ խոսել։ Եվ բանկիրներին էլ չեմ հավատում։ Կյանքում երբեք փողերս չեմ վստահի բանկիրներին, միստր Հոլմս, ոչ մի դեպքոիմ։ Մեր մեջ ասած, փոքր կարողությունս պահում եմ այս սնդուկում և հիմա հասկանում եք, թե ինչ ապրումներ ունեցա, երբ անծանոթ մարդիկ սենյակս ներխուժեցին։
: Հոլմսը քննադատաբար նայեց Բլեսինգթոնին և գլուխն օրորեց։
: ― Եթե պիտի խաբեք ինձ, ոչ մի խորհուրդ չեմ կարող տալ, ― ասաց նա։